Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՂԸ յունվարի զումն Ըստամբօլ ես Զաքարիայ ջրաւրհնիք արարի Աստուծով:

Փետրվարի դումն Ըստամբօլ ես Զաքարիայ բուն բարեկենդան արարի Աստուծով:

Մարտի իեումն Ըստամբօլ ես Զաքարիայ զատիկ արարի Աստուծով:

Ապրիլ ժըումն Ըստամբօլու ես Զաքարիայ որ դուրս եկի Աստուծով:

Մայիս գումն Հաջիհամզումն ես Զաքարիայ համբարձում արարի Աստուծոյ:

Մայիս ժգումն եկի Թողաթ Աստուծով:

Մայիս ժըումն Թողաթու դուրս ելաք Աստուծով:

Մայիս լումն եկի Առզռում. ժգ օր կացաք:

Յունիս ժաումն որ Առզռումայ դուրս եկի Աստուծով:

Յունիս իեումն Ղարսու վերայ եկի Աստուծով:

Յամի ռղը յունիս իէումն Երեւանայ ես Զաքարիայ դուրս եկի Աստուծով.

Յունիս լումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Յուլիս մէկումն Ագուլիս ես Զաքարիայ վարդավառ արարի Աստուծով:

Օգօստոս մէկումն Ագուլաց ես Զաքարիայ որ դուրս ելայ:

Օգօստոսի գումն ես Զաքարիայ եկի Թարվեզ Արզանուն հետ:

Օգօստոսի ժումն Թարվեզու դուրս ելայ Աստուծով:

Օգօստոսի ժգումն Հաջիաղումն ես Զաքարիայ աստվածածին արարի:

Սեփտեմբերի ժեումն ես Զաքարիայ եկի Ըսպհան քաղաք Աստուծով:

Նոյմբերի ժդումն ես Զաքարիայ որ Ըսպահանայ դուրս եկի Աստուծով:

Նոյմբերի ժըումն եկի Քաշան:

Նոյմբերի իեումն Քաշանայ դուրս եկի:

Դէքտեմբէրի ժըումն եկի Թարվեզ Աստուծով:

Դէքտեմբերի իեումն Թարվեզու դուրս եկի:

Դեքտեմբերի իթումն բարեկենդան Պզտիկ Իրու արարի Աստուծով:

Դէքտեմբերի լումն եկի Ագուլիս Արզանուն յետ: