Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՁԴ. Արդ՝ սոքա նախ զանձինս փորձեցին եւ * ապա աշխարհի եղեն բովք։ 2  Ընկալան զհուրն կենդանութեան միւսանգամ մտին ի բովս իբրեւ զարծաթ * զտեալք եւ պարզեալք եւ ձուլեալք ի սէր Արարչին գտան ի հնոցէն հալոցաց՝ * եղեն փողք կռածոյք ի սպաս * Տեառն հրամանացն գոչեցին լցին զտիեզերս։ 3  Փողք առ փողս գոչեցին * եւ ասեն ընկեր ցընկեր թէ Աւետարանեցէ՛ք աւր ըստ աւրէ զփրկութիւն նորա պատմեցէ՛ք ի հեթանոսս զփառս նորա յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա զի մեծ է Տէր եւ աւրհնեալ է յոյժ ահարկու է նա ի վերայ ամենայն կռոցգ եւ թէ՝ Ամենայն կուռք հեթանոսաց * ոչինչ են այլ Տէր զերկինս արարդ։ 4  Իսկ փոխանակ պատկերացն կռելոց առաքեալքն իբրեւ շիփորք կռածոյք անուանեցան զի զամենայն աշխարհս * ընդ հանուր լցցեն * որպէս ասէն թէ Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա եւ մինչեւ ի ծագս տիեզերաց են խաւսք նոցաե։
       * Արդ՝ եւ ինքեանք հնոցք տիեզերաց եւ հուր * կենդանութեան Հոգւոյն ի լեզուս * նոցա * զի զամենայն աշխարհս փորձեսցեն ։ 6  Եւ զի * գոչեսցեն * եւս ի Տեառնէն զճշմարիտ բնութեանն Աստուածութեանն զյայտնութիւն թէ Տեսէ՛ք տեսէ՛ք զի ես եմ եւ ոչ գոյ այլ Աստուած * բայց յինէնա * թէ՝ Ես սպանանեմ եւ ես * կեցուցանեմ հարկանեմ եւ ես բժշկեմ եւ ոչ ոք * իցէ որ հանիցէ զձեզ ի ձեռաց իմոցբ եւ եթէ՝ Սրեցից իբրեւ զփայլակն զսուսեր իմ եւ ի խնդիր վրիժուց արձակեցից զաջ իմ հատուցից զհատուցումն թշնամեաց իմոցգ։
       * լեզուք առաքելոցն զանչափութիւն հաւատոցն իւրեանց եւ ծնան լեզուս զոր ոչ գիտէին։ 8  Գոչեցին իբրեւ զփող՝ զմիահեծան տէրութեանն իշխանութիւն եւ ծնան զանթիւ բազմութիւն մարդկան ի կարգս հրեշտակաց ի սպասաւորութիւն Աստուածորդւոյն։ 9  Զի փոխանակ հրեշտակացն * անկելոց որք կործանեցան յաստուածակիր ի լուսեղէն ի * սպասաւորութենէն՝ որդիք մարդկան հրեշտակասցին կանգնեսցին եւ կալցին զտեղիս նոցա։ 10  Զի թիւք կարգեալք փառաւորութեանցն՝ նոյն անխախուտ մնացեալ լիութեամբն * անպակասեսցին զի ի հասարակաց փառաւորութեանցն գովեստք աճեցեալ զաւրասցին * ուստի ի համեմատութենէ անտի Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւնդ։