Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Բաներս քեզ ասեմ, ինձ մտիկ արա,
Քո սալվի րովան պօյիդ եմ ծառայ,
Խոլոռ մի՛ հայիր, գէմ չես հաւալայ,
Պահ մի համբեր տուր, գայ խելքս ի վերայ:

Նոր վարդ ես բացուեր գարնան թուրվանտայ,
Երբ որ ծիծաղիս, ակռադ լուս կու տայ,
Պռկունքդ է շարպաթ, լեզուդ մանանայ,
Դու շատոք կանես քեզ գերի ծառայ:

Զարդարած կելլուս ցեղ ու ցեղ գունով,
Ոտից մինչ ի գլուխդ հաւասարով,
Թէ հազար կենայ եւ հազար այլ գայ,
Ամէնուն մէջն դու ես աշքարայ:

Մատներդ է մոմէն, դու չես հողեղէն,
Ուներդ է կամար, աչուիդ` թուխ ամպէն,
Երբ ելնես քայլես` զէտ զհրեղէն,
Ով տեսնու զքեզ, թափի խելացէն:

Միջակ պօյ ունիս, ո՛չ երկան ՚ւ ո՛չ ցած,
Քեզ հալաւ պիտի Յունաց ու Հնդկաց,
Քեզ նման չի կայ ի յայլ աշխարհաց,
Քեզ նման դու ես, որ ես զարդարած:

Ճօճ կու տաս վիզդ զերդ զսիրամարգ,
Ճեմես եւ քայլես նմա օրինակ,
Երբ տեսնեմ զքեզ յայլոց մէջ մինակ,
Գեղեցիկ պատկերդ վառած զէտ ճրագ:

Ամէնն քեզ կասեն` է~ պահր ու նիկար,
Մտիկ բանիս դիր, մեծագին ճոհար,
Քանի ՚տի պահես զիս քէնէ ի զար,
Ինձ ճարակ մ՚ արա քո հոգուդ համար:

Հասրաթ մի՛ թողուր, քո ծառան եմ ես,
Մահրում մի՛ պահեր, քո գերին եմ ես,
Ինձ գեղիկ՚մ արար, քո հիւանդն եմ ես,
Ծերիս ողորմեա, ա՛յ իմ լուսերես:

Հա՛յ իմ գեղուղէշ արմաւենի ծառ,
Նռնենոյ դրախտ եւ սալվի չինար,
Ակամբ զարդարեալ ես, ոսկի խանչար,
Զիս մի՛ սպանաներ մատա~թ զենէհա~ր:

Մազերուդ փայլումն զէտ ծիծեռան թեւ,
Ուներդ է քաշած զէտ խայալի թել,
Աչերդ է պայծառ զէտ ոսկի կանթեղ,
Շրթունքդ է բարակ զէտ աղեղան թեւ:

Շիրին է լեզուդ, որ կու բարբառէ,
Նաշտար ընքուներդ զիս կու խոցէ
Մէկ խօսքդ բոլոր քաղաք մի աժէ,
Զէրէ քեզ նման իսկի ծնեալ չէ: