Library

Koeiwn

Հեղինակել է Մաշտոցի Վարքը: Եղել է վանական, պատկանել է Մաշտոցի մտերիմ աշակերտների թուին (մասնաւոր աշակերտութեան վիճակ առեալ): Մասնակցել է իր վարդապետի առաքելական ճամփորդութիւններին, եղել Ամիդում եւ Եդեսիայում: Մաշտոցի միւս աշակերտ Ղեւոնդի հետ գնացել է Կոստանդնուպոլիս: Եփեսոսի Տիեզերական ժողովից յետոյ (431 թ.) Եզնիկ Կողբացու հետ վերադարձել է Հայաստան` բերելով Սուրբ Գրքի սրբագրեալ օրինակը եւ ժողովի որոշումները: