/285/ III ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆ
/287/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
1859 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Արեւմտաեվրոպական տպավորությունների եւ հանդիպումների մթնոլորտում: «Հյուսիսափայլ»-ը արտասահման փոխադրելու մտադրության ձախողումը։ Տրտունջ «հայոց ազգից»: Իդեական բեկում: «Մեռելահարցուկ» վեպը: Պտույտ Լեհաստանում: Վերադարձ եւ կանդիդատական հարցաքննություն Պետերբուրգի համալսարանի արեւելյան ֆակուլտետում։ Պետերբուրգում հայերեն շաբաթաթերթ հրատարակելու հեռանկարի ավերումը։

Տեսանք, որ, Նալբանդյանը կարողանում էր օգտագործել քաղաքական պայքարի համար լեգալ մամուլի ընձեռած հնարավորությունները: Բայց ասացինք նաեւ, որ լեգալ մամուլը միանգամայն չէր գոհացնում ազատ խոսքի նրա կարիքը: Այդ կարիքին ունկնդիր՝ 1858 թ. վերջերին նրա մեջ հասունանում է որոշում՝ անցնել նորից արտասահման, այս անգամ հակառակորդների դեմ գրական բացճակատ պատերազմ սկսելու համար: Այդ մասին էր ակնարկում, ի դեպ, նաեւ «Մանկության օրեր»-ի բոցաշունչ վերջվածքը:
Ընդունած որոշումը վերածվեց գործնական հրահանգի, հենց որ հարցումներ սկսվեցին «Հյուսիսափայլ»-ի մասին Այվազովսկու գրած դանոսի կապակցությամբ: Նալբանդյանը պիտի հրաժարվեր այն մըտքից, թե ամսագրի լիբերալ մեկենասներն ի վիճակի են ազատելու ամսագիրը վերահաս փորձանքից՝ համապատասխան ճնշում գործ դնելով Այվազովսկու վրա, միտք, որ արտահայտել էր Հայրապետյանին ուղղած նամակում: Հիմք կար վտանգված համարելու ոչ միայն ամսագրի գոյությունը, այլեւ նրա ղեկավարների անձեռնմխելիությունը: Այվազովսկու դիմումը ներքին գործոց մինիստրությանը տեղի էր ունեցել 1858 թ. դեկտեմբերին: Այդ կապակցությամբ սկսված հարցաքննությունների ընթացքից նախազգուշացված՝ Նալբանդյանը հաջորդ տարվա փետրվարինանցավ արտասահման
/288/ Ոմանց ասելով՝ այդ մի ուղեւորություն էր, որ ձեռնարկել էր Նալբանդյանը սոսկ Հեսսենի հանքային ջրերում բուժվելու համար: Նալբանդյանը քրոնիկական հիվանդությունից տառապում էր վաղուց: 1857 թ. մի նամակում նա գրում էր, հիրավի, թե մոխիր է դարձել հիվանդությունից հետո, օրինավոր առողջության երես չի տեսել {Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 46:}: Հետագայում պատմելով Նալբանդյանի 1858 թվականի կացության մասին, Հովհաննես Բերբերյանը բերում է նրա մոտ բարեկամներից մեկի, հավանորեն, Ա. Սուլթանշահի խոսքերը. «Այդ տարին Նալբանդի (այսպես էին նրան կոչում նրա մոտ բարեկամները, ամենալավ ժամանակներից մեկն էր: Նրա սրախոսությունների ու հանաքների վերջ չկար. ամեն տեղ մտնում-ելնում էր, ամեն տեղ հասնում, իսկ ամառվա վերջին օրերը նա պարապում էր միայն գրականությամբ. կարդում էր, գրում էր, պատրաստում էր հոդվածներ «Հյուսիսափայլ»-ի համար: Սակայն նրա դեղնած երեսը, նրա բարի եւ խելոք աչքերը, որոնք միշտ մտածություն էին արտահայտում, ցույց էին տալիս, որ նորա առողջությունը լավ չէ» {«Նոր-Դար», 1891, եր. 138:}: Հրապարակորեն բժշկության կարիքով էր պատճառաբանում առաջիկա ուղեւորությունը նաեւ ինքը՝ Նալբանդյանը: Հիրավի, մեկնելով 1859 թ. արտասահման՝ նա որոշ ժամանակ բուժվում էր Էմսի, Հոմբուրգի եւ Զոդենի հանքային ջրերում: Կոմս Էմմանուելը հայտնում էր իր ընթերցողներին, թե հիվանդության պատճառով իր «Հիշատակարան»-ը մնացել է բարձիթողի {Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 386։}: «Դադարեցավ եւ ջերմ դեղանյութի շատրվանը, որ այնպիսի հորդությամբ դուրս էր զարկում թոքերից», եւ «ես սկսեցի ազատ շունչ առնուլ», — ավելացնում էր հետագայում Կոմսն իր ապաքինման արդյունքների մասին {Նույն տեղը, եր. 412:}: Չէ՞ր խտացնում Կոմսը հիվանդության պատկերի գույները իր ուղեւորության բուն պատճառը քողարկելու նպատակով:
Բոլոր պարագաներում բուժվելու կարիքն ուղեւորության միակ եւ գլխավոր պատճառը չէր: Այդ, նախ եւ առաջ, նախազգուշության միջոց էր սպառնացող հետապնդումներից խուսափելու համար: Սակայն Կոմսի ցանած հոծ մառախուղը չմոլորեցրեց հակառակորդներին: Ժամանակին մեր տրամադրության տակ եղած ձեռագիր իր օրագրում 1859 թ. մարտի 24-ի ներքո Մսերը գրում էր. «Փախեաւ Նալբանդեանն ի Մոսկվայէ թէ ուր, չէ յայտ»: Մի այլ տեղ, փախուստի վայրը ճշտելուց հետո, նույն օրաթվի տակ Մսերն ավելացնում է. «Ելն Նալբանդեանի ի Մոսկուայէ, եւ չուիլն դեպի Փարիզ»: Թե, հիրավի, Նալբանդյանի մեկնու/289/մը մի տեսակ փախուստի բնույթ էր կրում, երեւում է այն նամակից, որ մեկնումից առաջ նա գրեց Սալթիկյանին: Այդտեղ հայտնում էր, թե գնում է արտասահման իր կյանքը փրկելու համար … «Իմ գնալուս համբավը, որ Նախիջեւան տարածվի գնալուցս հետո, խնդրեմ մերոնց միամտացնես, թե ես ողջ եւ առողջ եմ եւ թե բան ուսանելու գնացել եմ՝ զագրանից, որ խեղճ մայրս հոգս չառնե: Եվ գնալու մասին առ այժմս ոչ ոքին բան չասես, ոչ ոքին ամենեւին, ո՛չ թշնամու եւ ո՛չ ամենամերձ բարեկամի, այդպես հարկավոր է, մինչեւ որ ստանաս ստրախավոյ նամակս» {Ե. Լ. Ժ., IV, եր. 60:}:
Ուշագրավ է, որ արտասահմանում բուժվելուց առաջ Նալբանդյանն այցելել էր Փարիզ եւ Լոնդոն: Նկատենք նաեւ, որ բուժմանը նա հատկացրեց միայն մի ամիս, մինչդեռ արտասահմանում մնաց 4-5 ամիս: Էմսի ջրերն այցելելուց հետո նա կրկին անցավ Փարիզ եւ Լոնդոն, դիտեց Տորրնը եւ Վինձորը, Վերսայլն ու Տրիանոնը: Պատմական ոստաններից ու հոյակառույց ապարանքներից ավելի՝ նրան զբաղեցնում էին թանգարաններն ու ցուցահանդեսները, կենդանաբանական այգիներն ու գիտական հիմնարկները: «Մի նոր քաղաք մտանելով, — գրում էր Կոմսն իր «Հիշատակարան»-ում,— ես ոչ միայն անարժան, այլեւ ամոթ եմ համարում փողոցներ չափել դատարկ նորասիրության պատճառով: Ես չտեսած հավատում եմ, որ կայսրների, թագավորների եւ դուքսերի ապարանքները բոլոր մահկանացուների բնակարաններից ամենափառավորն են: Այո, ես գնացի Բեռլինի մուզեոնը, Լոնդոնի կենդանաբանական պարտեզը, Բրիտանական հռչակավոր մուզեոնը, Լոնդոնի Համաշխարհական հանդիսարանը, բայց այս դիպվածներում, գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել» {Նույն տեղը, I, եր. 421:}: Գ. Սալթիկյանին ուղղված նամակում՝ Փարիզում անցփած իր օրերի մասին, նա գրում էր. «Ես այնտեղ վերահասու եղա ամեն բանին, ճարեցի ազնիվ բարեկամք՝ թե հայ եւ թե ֆրանսիացի, քննեցի հիվանդանոցքը եւ ակադեմիան …» {Նույն տեղը, եր. 66:}:
Այստեղ ակնարկված ազնիվ բարեկամներից ոմանք, որոնց հետ Նալբանդյանն առիթ ունեցավ ծանոթանալու Փարիզում, հիշատակված են նրա ձեռատետրում: Հավանորեն դեռ այդ ժամանակ է, որ նա ծանոթացավ Փարիզի համալսարանում բժշկականություն ուսանող կամ ուսած թյուրքահայ այն երիտասարդների հետ, որոնց հետ նա շաղկապվելու էր ազգային-քաղաքական հետագա իր գործունեության ընթացքում: Մեր խոսքը արեւմտահայ մի շարք մտավորականների՝ Քյաթիպյանի, /290/ Նուրիջանյանի, Ռաֆայելյանի, Փեշտիմալճյանի եւ ուրիշների մասին է, որոնց հանդիպելու ենք արտասահմանյան հաջորդ ուղեւորության կապակցությամբ նրան զբաղեցրած ծրագրերին ու գործունեությանը ծանոթանալիս
Սալթիկյանին ուղղված նամակներից պարզ է նաեւ, որ Նալբանդյանի տեսադաշտում գտնված հիմնական խնդիրը «Հյուսիսափայլ»-ի հրատարակությունն արտասահման փոխադրելու հարցն էր: Մի նամակում նա հույս էր հայտնում, թե Ռուսաստանի բարեկամները միջոց կտան իրեն՝ «Եթե Մոսկվա փակվի «Հյուսիսափայլ»-ը՝ նորից ուրիշ տեղվերանորոգելու եւ բոլոր մեր գլխից ու ձեր գլխից, այլեւ ազգի եւ եկեղեցու գլխից անցածները ճշմարտությամբ հրատարակելու համարՄենք բոլոր բան հասկացողքս պարտական ենք ընդդեմ զինվորվել եւ ցույց տալ ժամանակով մեր ապագայից, որ ազգի թշնամիների հարձակմունքին դեմ ենք դրել մեր կուրծքն ու ճակատը, որ ազգի «օգտի համար զոհել ենք մեր հանգստությունը,- հայրենիքը» {Ե. Լ. Ժ., IV, եր. 62:} եւ այլն եւ այլն: Վերջին խոսքերով Նալբանդյանն աչքի առաջ ուներ կամավոր այն վտարանդիությունը, որ հանձն էր առել արտասահման անցնելիս: Վերջնական որոշում ընդունելու համար նա «լուր» էր սպասում «Հյուսիսափայլ»-ի խմբագրից: Ակնարկելով դարձյալ Այվազովսկու քսությունը, որ հարկադրել էր իրեն լքել հայրենիքը, նամակի վերջում նա գրում էր. «Աղաչում եմ, եղբայր, չմոռանալ ինձ այս օտարության մեջ, չմոռանալ, որ ես այս բոլորը քաշում եմ ազգի համար մեր դժոխքի սպասավոր եզվիթ հոգեւորականներից, որոնց վերջին ջանքն է ազգը կուրացնելով՝ վայելել նորա բարիքը: Ես գիշեր-ցերեկ մտածում եմ ձեր բոլորի վերա ու մեր ողբալի ազգի խեղճ վիճակի վերա: Աստված տար, որ ես գերեզման չմտած տեսանեի մեր ազգի դրության բարվոքվիլը եւ հոգեւորականների բարբարոսությունից ազատությունը: Աղաչում եմ աստվածը (sic!) օգնել ձեզ, օգնել ինձ, պանդխտականիս …» {Նույն տեղը, եր. 63:}:
Նկատի առնելով Նազարյանցի՝ Աբել Մխիթարյանին գրած նամակները, կարելի է ենթադրել, որ Նազարյանցի եւ Նալբանդյանի միջեւ համաձայնություն է եղել Այվազովսկու կապակցությամբ սկսած պայքարը, որ վերջ ի վերջո հանգելու էր քաղաքական պայքարի, փոխադրել արտասահմանում հաստատվելիք «ազատ մամուլի» էջերը: Ճանապարհելով Նալբանդյանին արտասահման՝ Նազարյանցը, ըստ երեւույթին, պետք է որ շոշափած լիներ ամսագրի տեղափոխության նյութական հնարավորությունները. այդ մասին, ինչպես նաեւ Այվազովսկու դիմումից հե/291/տո սկսված հարցաքննության գործնական հետեւանքների մասին է, հավանորեն, որ Նալբանդյանը «լուր» էր սպասում Մոսկվայից:
Հայտնի չէ, թե ի՞նչ «լուր» ստացավ Նալբանդյանը Մոսկվայից: Հայտնի է միայն Նազարյանցի՝ 1859 թ. հուլիսի 1-ին Գ. Սալթիկյանին գրած նամակը, որտեղ կարդում ենք. «Նալբանդյանից ուրախաբեր տեղեկություն ստացանք Փարիզից. դոցա կծանոթանաք պ. Հայրապետյանի նամակից եւ գործ կկատարեք, ինչպես խորհուրդ է տալիս Նալբանդյանցը: Միայն հարկավոր է ձեզ քաջալերվել եւ այրաբար գործ կատարել եւ թողուլ դանդաղկոտությունը: Նալբանդյանն այժմ Փարիզ է եւ շուտով կվերադառնա դեպի Ռուսաստան, եւ ինչպես երեւում է, այսուհետեւ, ոչինչ վտանգ չկա, որովհետեւ կաթողիկոսը կամի պաշտպանել մեզ յուր հայրապետական արդարասիրությամբ եւ ճշմարտությամբ» {ՀՍՍՌ Գրականության թանգարան:}: Այս տողերից պիտի եզրակացնել, որ «Հյուսիսափայլ»-ի մեկենասները միջոցներ էին ձեռք առել ընդհանուր ճակատ հարդարելու Այվազովսկու դեմ, չհրաժարվելով նույնիսկ վերջինիս դեմ տրամադրված Մատթեոս կաթողիկոսի «հովանավորությունից»: Բացի այդ, ցենզորական կոմիտեի մեղ: վերաբերմունքից խրախուսված՝ Նազարյանցը եւ նրա համախոհներն անցած էին համարում արդեն վարդապետի քսության ազդած երկյուղը, ուստի եւ «ազատ մամուլ» կազմակերպելու հեռանկարը՝ անօգուտ ու ավելորդ:
1859 թ. մայիսի 11-ին Աբել Մխիթարյանին ուղղած նամակում, խոսելով Ֆրանսիայում իշխանացած բոնապարտիստական ռեժիմի խըս| տությունների մասին (այս տրտունջին գուցե առիթ էր ծառայել այն, որ Ֆրանսիայում Նալբանդյանին չէր հաջողվում «ազատ գրատպության» գործը), Նազարյանցը ասում էր. «Ռուսաստանի առողջամիտ ազատությունը տպագրության հանդեսի մեջ կարող չէր այն շնորհը զրկել մեր ռունահայ հեղինակներին, ինչ շնոր՝ վայելում են ընդհանրապես բուն ռուսազգի հեղինակքը: Օրենքը մի է. եւ այն է oրենք ինչ որ արկ է կացուցանում ամենայն անձն, առանց բացառության» {«Մուրճ», 1905, N 5, եր. 132:}:
Այս տողերը կասկած չեն թողնում այն մասին, որ 1859 թ. ցարիզմի քաղաքականության մեջ ակնհայտ դարձած «լիբերալ էրան» ամրացրել էր Նազարյանցի մեջ այն հավատը, թե հնարավոր է պայքարել հակառակորդների դեմ «օրինապատշաճ» միջոցներով՝ առանց արտասահմանում կազմակերպվելիք մամուլի օգնության: Այդ մասին է վկայում նաեւ նույն տարվա նոյեմբերի 30-ին Նազարյանցի անտիպ մի նամակը՝ ուղղված Թբիլիսիի լիբերալ իր համախոհներին՝ Շահինյան եւ /292/ Հովհաննիսյան բժիշկներին: Խոսելով Ջալալյան եպիսկոպոսի կողմից «Հյուսիսափայլ»-ի Թբիլիսիի կուսակիցների դեմ սկսած արշավանքի մասին` Նազարյանցը գրում էր այդտեղ. «Չենք վախենում նորանից. դեռ կա եւս օրենք, եթե ոչ հայերի մեջ, գոնյա մեր երկրորդապատիվ հայրենի Ռուսաստանի մեջ, եւ այդ օրենքի պահապանը է ինքը Ալեքսանդր Նիկոլաեւիչը, մեր արդար, բարի եւ ազատասեր oգոuտոuափառ կայսրը. ոչ ես եւ ոչ հայոց ազգը, լինելով այդպիսի թագավորի քաղաքացի, կարող չենք լինել մի հայոց արքեպիսկոպոսի ստրուկ եւ ծառա» {ՀՍՍՌ Մատենադարան, Ալ. Երիցյանի արխիվ, թղթապ. N 149, վավ. We 6:}:
Ակներեւ է, որ «ազատ մամուլի» մասին, Նազարյանցի ունեցած պատկերացումն ամենահպատակ լիբերալիզմից հեռուն չէր անցնում:
Նալբանդյանը հուսավրեպ վերադարձավ Ռուսաստան: Այլեւս նյութական միջոց իսկ չուներ օտարության մեջ մնալու համար: Կասկած չվերցնող տվյալներ կան այս մասին նրա ծոցատետրում: Նույն ծոցատետրում գտնում ենք նաեւ այն պահին գրված նրա «Անցած օրեր»-ը, ու ավաղում էր իր ավերված պարզամտությունը: Այստեղ նա նշմարում էր անգամ հուշիկ քայլերով մոտեցող ծերության ազդանիշները։
Կյանքիս օրերը
Մրրիկի նման
Թռան գնացին,
Ես ծերանում եմ,
Արծաթաջրած
Մազերի թելեր
Իմ գլխի վերա
Որոշ փայլում են:
Տակավին 1859 թ. մարտին էր գրում նա այն մասին, որ ինքը «Հյուսիսափայլ»-ի հրատարակողը չէ եւ ոչ իսկ նրա գլխավոր աշխատակիցը: Այս դիտակցությունն ավելի եւս պիտի սրվեր Նալբանդյանի մեջ` «Հյուսիսափայլ»-ի խմբագրի նահանջումերը քանիցս դիտելուց հետո: 1859 թ. հոկտեմբերի 27-ին Սալթիկյանին ուղղած նամակում Նալբանդյանը գրում էր, որ մեկնում է Պետերբուրգ՝ «կանդիդատի քննություն տալու», «որպեսզի մի արժանավոր տեղ ծառայություն գտանելով, կարողանամ օրական ապրուստ ճարել եւ բժշկությունը (իմա՝ բժշկական ուսումնառությունը, Ա. Հ.) շարունակել: Պետք է, որ ես ինքս գտանիմ իմ ճարը, ըստ որում ոչ մի կոպեկ ստանալու հույս չունիմ ոչ մի կողմից: Հյուսիսափայլից ձեռք վեր առի, ըստ որում մի ժանգոտ կոպեկ չեմ ստանում: Ի՞նչ հարկավորություն ունիմ էշի նահատակ լինելու: Այդ ի՞նչ խելագարություն է, որ ես ուրիշից պարտք առնեմ ապ/283/րեմ, Հյուսիսափայլի համար տիվ եւ գիշեր աշխատեմ, բայց Հյուսիսափայլից մի կոպեկ չստանամ, այդ ո՞ր գրքի մեջ գրված է: Եվ ո՞ր մարդը, որ չուներ բնակություն, կերակուր եւ զգեստ, կարող է գործ կատարել եւ այն ձրի: Մինչեւ այժմ ես զոհ եղա, թող աստված ընդունել այդ զոհը, բայց տեսնում եմ, որ, այսուհետեւ, անկարելի է: Քեզ քաջ հայտնի է, որ ես բարոյապես թուլացած չեմ, կարող եմ շատ աշխատել, բայց աշխատելու համար հարկավոր են պայմանք, որ ես չունիմ եւ որի մասին չկամիմ ոչ ոքի բերան բանալ եւ բան խնդրել:
Այս պատճառով ոչինչ մասնակցություն չունիմ Հյուսիսափայլի հետ, ինչ որ օտար աշխարհից բերած տվել էի Հյուսիսափայլին, պիտի տպվի հոկտեմբերի տետրակի մեջ, եւ, այնուհետեւ, բարյավ մնա հայոց ազգը: Գրիչս պիտի կոտրեմ եւ ձգեմ, մյուս անգամ հայոց ազգի անուն տված ժամանակները եւս պիտի սիրտս խառնվի եւ փսխելիքս գա. ահա, եղբայր, այժմ իմ դրությունը եւ հուսահատության չափը:
Ափսո՜ս ինձ, որ ես երեւեցա հայերի մեջ մի այլ ազգի մեջ երբեք այս վիճակում գտնվելու չէի ես, անտեր եւ անօգնական, միայն հուսալով նախախնամության վերա, որ կերակրում է ճնճղուկները:
Սիրտս արյունի ծով է, բայց այնքան զորություն ունիմ, որ ոչ ոք չէի կարող իմ դրությունը կարդալ երեսիս վերա: Ուրախ եմ միայն, որ առողջ եմ եւ տկարությունս իսպառ փարատեցավ …» {Ե. Լ. Ժ., IV, եր. 64:}:
Նշանակալից են ցասկոտ այս տողերը: Նալբանդյանն առաջիններից մեկն էր մեզանում, որի համար գրական աշխատանքը պրոֆեսիոնալ զբաղմունք էր ըստ էության: Մինչ այդ հայ գրական գործիչը տերտեր էր կամ վարդապետ, վարժապետ կամ չինովնիկ, որոնց համար գրական գործունեությունը հիմնական զբաղմունք չէր եւ ոչ էլ ապրուստի միջոց: Առաջադրելով հոնորարի հարց` Նալբանդյանն առաջինն էր, որ կամեցավ հասարակության կողմից վարձատրվող զբաղմունք դարձնել գրական աշխատանքը: Դրանով նա հուզում էր տողավարձի կոպեկներով ապրող գրչի մշակների գոյության, նրանց հասարակական ապահովության այն խնդիրները, որոնց համար հետագայում շարունակելով Նալբանդյանի սկսած կռիվը, ոտքի ելնելով գրողների ճորտական կացության դեմ՝ պայքարելու էին Րաֆֆին, Աղայանը, Թումանյանը եւ ուրիշներ: Սկսվող այդ պայքարը նոր կազմավորվող հայ բուրժուական հասարակայնության ծոցում առաջացող մտավորականության սկզբնավորման նշաններից մեկն էր: Գրականությունը եւ հատկապես օրագրությունը, դառնալով մտավորական այդ խավի համար գոյության միջոց, պիտի դրվեր զարգացման նյութական նոր պայմանների մեջ: Սակայն պատմե/294/լով «Հյուսիսափայլ»-ի մասին, տեսանք, թե նյութական որքան անձուկ վիճակի մեջ էր գտնվում նրա խանձարուրքը: «Հյուսիսափայլ»-ը ապրուստի միջոց չէր մատակարարում ոչ միայն գլխավոր աշխատակցին, այլ նույնիսկ խմբագրողին: Ասենք, բազմազավակ Նազարյանցը կարող էր մի կերպ ապահովված համարվել Լազարյան ճեմարանից ստացած ռոճիկով. Նալբանդյանը զուրկ էր ապրուստի մշտական աղբյուրից: Եթե մինչեւ 1858 թվականը նա որոշ նպաստ էր ստանում Լազարեւներից, 1858 թվականից մինչեւ 1860 թ. ամառը նրան որոշ օժանդակություն էին ցույց տալիս Նոր-Նախիջեւանի մեկենասները: Նա ձրի էր աշխատում ամսագրի համար այն հույսով, թե ապագայում կընդլայնվի բաժանորդների շրջանը, ապահովելով ոչ միայն «Հյուսիսափայլ»-ի տպագրական ծախսը, այլեւ գլխավոր աշխատակցի ապրուստն ու նրա երկերի հրատարակությունը: Ծանր էր, մանավանդ, «Հյուսիսափայլ»-ի վիճակը նրա գոյության առաջին տարում, երբ բաժանորդների թիվը հազիվ էր հասնում 280-ի: Հաջորդ տարում այդ թիվը բարձրացավ 350-ի՝ հետագա տարիներին նորից վար իջնելու համար: Իր գոյության հոգով պաշարված ամսագիրը դուրս չէր գալիս ճգնաժամի օղակից:
Հ. Սայաթնովյանին ուղղած մի նամակում, տրտնջալով ազգի հարուստներից, Նազարյանցը գրում էր, թե նրանք երես են դարձրել ամսագրից. նրանք, գրում էր նա, այնպես են վարվում, որ կարծես թե այդ օրգանի հաջողությունը հենց միայն իր՝ խմբագրողի պարծանքը լիներ: Նազարյանցը շատ լավ էր հասկանում, թե ո՞ւմ եւ ինչի՞ էր սպասարկում, առաջին հերթին, լուսավորական իր ծրագրով ու հրապարակախոսական իր եռանդով: «Ես ամենից առավել բեռնավորված եմ, գործ եմ կատարում տասը մարդու փոխարեն, այլ մյուս ի՞նչ անեմ. մի կտոր հաց, որ ունի ձեռքումս, կարող չեմ զավակիս ձեռքից առնուլ եւ տալ հայոց հարուստներին. այս ընդդեմ է ե՛ւ մարդկային, ե՛ւ աստվածային օրենքին» {«Հանդես գրականության եւ պատմության», գիրք VII, եր. 136:}: Պարբերականի բաժանորդավճարներից գանձվող միջոցները հազիվ բավականանում էին ամսագրի տպագրության ծախսերին: Որոշ նպաստ տալիս էին նրան նաեւ ազգի «մեկենասները», սակայն Նազարյանցի տրտունջը ցույց է տալիս հենց, թե որքան անբավարար եւ նվաստացուցիչ էին այն գրոշները, որ զոհաբերում էին գրականությանը «ազգասեր» հարուստներրը, որ ներկա դեպքում միեւնույն է, թե ազգասիրական ծամածռություններ անող բուրժուազիան: «Ազգը» ներկայացնելու հավակնություն ունեցող նույն այդ բուրժուական գործիչների մասին էր նաեւ Նալբանդյանի նամակում «Հայոց ազգի» հասցեով արտահայտված ցասումը: Նյութական ծանր վիճակի մատնված Նալբանդյանը մնաս բարեւի խոսք էր ուղղում /295/ ոչ միայն «Հյուսիսափայլ»-ին, այլեւ նույն այդ «հայոց ազգին»՝ «ազգի» բախտը տնօրինելու հավակնություններ ունեցող բուրժուազիային: Որչափ դրական զբաղմունքը դառնում էր գոյության միջոց, անբավարար ու անկանոն դրական վարձատրությունը պիտի դառնար արդար վրդովմունքի պատճառ: Գրականության նյութական վիճակը որոշ չափով անդրադառնում էր գրողի հասարակական դիրքավորման վրա: Աճում էր նրա դիմակայությունը բուրժուազիայի հանդեպ, որից կախման մեջ էր նյութապես, եւ միաժամանակ ավելի ընկալունակ դառնում «հասարակ ժողովըրդի» նկատմամբ, որին մոտենում էր նա նյութական անապահով իր վիճակով:
Իհարկե, միայն գրական հոնորարի խնդիրը չէ, որ ալեկոծել էր Նալբանդյանի հոգին: Նյութական անապահովությունը նրան հարկադրում էր վերադառնալ արտասահմանից՝ հրաժարվելով գրական ազատ խոսքի հետ կապված հույսերից: Ընդառաջելով ցենզորական կոմիտեի պահանջներին՝ Նազարյանցը պարտավորվել էր սանձ դնել ամսագրի բերնին: Այս է, որ հուզում էր խորապես Նալբանդյանին, հարկադրելով նրան գործունեության նոր ասպարեզ որոնել:
Բայց եւ անկախ այն հանգամանքներից, միշտ ավելի ու ավելի էր ընդլայնվում Նալբանդյանի հայացքների մեջ մինչ այդ իսկ եղած ճեղքը, անկամրջելի վիհ ստեղծելով հյուսիսափայլյան բարեխառնված լուսավորչության եւ ազգային-ռեւոլյուցիոն այն տրամադրությունների միջեւ, որոնք հասունանում էին նրա հոգում եւ դրական ելք գտնում նույն այդ պահին գրված «Ազատն աստված», «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը» եւ այլ ազատաբաղձ բանաստեղծությունների մեջ:
Հայացքների խոր բեկումը չէ՞ր, որ ստիպեց կիսատ թողնել 1859 թ. «Հյուսիսափայլ»-ում տպվող «Մեռելահարցուկ»-ը: Վեպը կանգ առավ այն էջերի վրա, ուր պատկերվում էր ազգային մեծատունների զոշաքաղություններն ու բարոյական այլանդակությունները: Կար այն կարծիքը, թե հանձին Հովնաթանյանի Նալբանդյանը տալիս էր Խալիբի մոսկովյան կրկնակի՝ ռազմական կապալների միջոցով հղփացած հայ միլիոնատերերից մեկի, «ազգային բարերար» հռչակված Անանովի գրոտեսկը: Ժամանակակից աղբյուրների մեջ այս հանգամանքը մատնանշված է մասնավորապես Վ. Բաստամյանի անտիպ «Տարեգրություններ»-ի մեջ: Տարածված այդ կարծիքը բավական էր, հարկավ, որ միլիոնատիրոջ գործակալները միջոցների դիմեին վեպի շարունակությունը խափանելու համար: Բայց անհավանական չէ ենթադրել, թե «Մեռելահարցուկ»-ը թերատ մնաց հեղինակի վերապրած իդեական բեկման պատճառով: Դժվար է, հարկավ, վերջնական կարծիք կազմել վիպական այս մտահղացման բովանդակության կամ գեղարվեստական արժեքի մասին, որչափ կիսատ /296/ նյութը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում ունենալու նրա մասին: Այն, ինչ տպված է եւ մատչելի ընթերցողին, մի տեսակ կենցաղագրական ընդարձակ ակնարկ է, որ 40-ական թվականներին ռուս գրականության մեջ «ֆիզիոլոգիական օչերկ» անունն էր կրում: Վիպական հետնախորքի վրա «Մեռելահարցուկ»-ում միախառնվում էին քննադատությունն ու գրական ակնարկը, իրական կյանքն ու նրա ծաղրապատկերը: Հետագա քննադատներից ոմանց վրա «Մեռելահարցուկ»-ը, որպես գեղարվեստական ամբողջություն, ձգձգված ու խայտաբղետ գործի տպավորություն է արել: Կարծել են, թե հեղինակը չի կարողացել գտնել վեպի կոմպոզիցիոն կենտրոնը, միահյուսել նրա մեջ նկարագրվող գործողությունները եւ ցույց տալ բնութագրվող դեմքերն իրարու կապող հանգույցները: Սակայն այդպիսի տպավորություն ստացվել է միայն այն պատճառով, որ վեպը մեզ հասել է մի վիճակում, երբ տակավին չէր ավարտվել նրա սկզբնական էքսպոզիցիան: Ցենզորական արգելառիթներից առավել, «Մեռելահարցուկ»-ի անավարտ մնալը պիտի բացատրել այն հանգամանքով, որ այդ երկի շարադրման ընթացքում հեղինակը վերապրում էր իդեական ճգնաժամ. ըստ երեւույթին, հեղինակին չէր գոհացրել վեպի նախագծված բովանդակությունը, նրա իդեական եւ գեղարվեստական մտահղացումը: Հեղինակը միջոց եւ ժամանակ չգտավ վերակառուցելու վեպը: Ընթացիկ կյանքի հորձանքը եւ դրա հետ կապված բուն խնդիրները այս պահին այնքան էին արդեն ներգրավել հեղինակին, որ «հնարավոր» կյանքի կերպագրումից, առավել նա հափշտակված պիտի լիներ իրական կյանքը վերափոխելու գործնական մտահոգություններով:
Նալբանդյանը մնաց արտասահմանում մինչեւ 1859 թ. հուլիսի սկըզբ. ները: Հուլիսի 7-ին նա գտնվում էր արդեն Վարշավայում, իսկ սեպտեմբերի վերջերին՝ Մոսկվայում: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին նս պտույտ կատարեց Լեհաստանում: Այդ մասին անցողակի մի նկատողություն կա «Երկու տող»-ում. «Լեհաստանի մեջ,— ասված է այդտեղ,— մեր ճանապարհորդության միջոցին (1859) շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի հայկական եկեղեցի, իսկ հայ եւ ոչ մի հատ, ի՞նչ եղան, ո՞վ գնացին: Հոգեւորականությունը յուր տղայական խնդիրներով, եզվիտների ձեռքում գործիք դառնալով, ճղակտոր հանեց ազգը, անդարձ կորուց նորան, հետեւաբար եւ ամենայն արհարությամբ ինքը եւս կորավ ու չքացավ Լեհաստանից» {Ե. Լ. Ժ., III, եր. 26 եւ հետ.:}: Կոմսի «Հիշատակարան»-ում հեղինակը լռության տվեց Լեհաստանում ստացած տպավորությունները: Պատահական է՞ր այդ լռությունը: Մենք դեռ պիտի անդրադառնանք ջերմ այն համակրանքին, որ «Երկրագործության» էջե/297/րում արտահայտելու էր նա դեպի երեք բռնակալությունների կրունկների տակ տրորված լեհ ժողովուրդը: Հրապարակախոսի նման տողերը սնունդ էին առնում, անշուշտ, այն տպավորություններից, որ ստացել էր նա Լեհաստանում իր ուղեւորության ժամանակ, եւ հասկանալի է, որ «Հյուսիսափայլ»-ում նա անկարող էր գրել այդ մասին:
Վերադառնալով Մոսկվա՝ Նալբանդյանը նույն տարվա նոյեմբերին մեկնեց Պետերբուրգի համալսարանի Արեւելյան ֆակուլտետում կանդիդատական քննություն տալու համար: Սալթիկյանին գրած նամակում այս մասին նա հայտնում էր. «Բժշկությունը ինձ ոչ միայն ատելի չէ, այլեւ դորանից ավելի սիրելի բան չունիմ, սակայն համաձայնիր ինքդ, որ հնար չունեի շարունակել. ի՞նչ անեի, ո՞ր քարին տայի գլուխս. մտածիր ինքդ եւ հետո դատապարտե: Այս բոլոր բաները դեռ անցյալ տարուց քեզ հայտնի է: Մտածեցի, մտածեցի, ուրիշ ճար չգտա, ասացի երթամ կանդիդատի (այսինքն՝ համալսարանական դիպլոմ ստանալու համար, Ա. Հ.) քննություն տամ, գոնե մեկ տեղ կգտանեմ եւ կկարողանամ գլուխս ապրեցնելով իմ գործը շարունակել, եւ այս հույսով եկա Մոսկվայից, եւ ահա գտանվում եմ Պետերբուրգի համալսարանում: Իմացիր, որ ես մայիսին է կանդիդատ եմ (ասել է՝ համալսարանավարտ եմ, Ա. Հ.) առանց այլեւայլի.— թո՛ղ այս ստանամ, ինձ վնաս բերելու չէ, ընդհակառակը, շատ ու շատ օգուտներ ունի, որոնց մասին միմյանց տեսած ժամանակներս մանրամասն կխոսինք» {Ե. Լ. Ժ., IV, եր. 65 եւ հետ»:}:
Նալբանդյանի հարցասիրությունը շարունակում էր, հիրավի, ուղղված լինել գերազանցորեն բնական-բժշկական գիտությունների կողմը: Զուր չէ, որ հետագայում Գերցենը կատակով «բժշկականության դոկտորի» տիտղոս տվեց նրան: Նալբանդյանի բաղձանքն էր՝ մի երկու տարով անցնել նորից Փարիզ եւ այնտեղի ակադեմիայում շարունակել ու ավարտել բժշկականության լրիվ դասընթացը: «Հավատացած կացիր,— գրում էր նա Սալթիկյանին,— որ այդ բանը ինձ մեծ ու մեծ չափով օգտակար կլինի եւ ճանապարհիս ոչ թե միայն շոսեյնի կշինե, այլեւ երկաթիՀարկ չկա ասել, որ ֆրանսերեն կուսանում որպես ֆրանսիացի, եւ այն ժամանակ կցնծացնում ամեն բան» {Նույն տեղը:}:
Արեւելյան ֆակուլտետում, ինչպես երեւում է Պետերբուրգի համալսաբանի գործերից, Նալբանդյանը գրանցված էր որպես հայ-վրաց-թաթարական բաժնի «կողմնակի ունկնդիր» («посторонний слушатель» է: Կանդիդատական քննությունը նա բռնեց որպես էքստերն 1860 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Ֆակուլտետը նշեց հարցաքննվողի /298/ գիտությունը, մասնավորապես, հայերենից, ադրբեջաներենից, վրացերենից, ֆրանսերենից եւ ռուսերենից եւ աչքի առաջ ունենալով նրա ներկայացրած «Об изучении армянского языка в Европе и научном значении армянской литературы» ավարտական շարադրությունը՝ նրան կանդիդատի (այսինքն՝ համալսարանավարտի, Ա. Հ.) վկայական տվեց:
Ճիշտ կլիներ ասել, թե Նալբանդյանը ո՛չ սկսել էր եւ ո՛չ էլ վերջացրել իր բարձրագույն կրթությունը Պետերբուրգի համալսարանում: Նա պատկանում էր այն մարդկանց թվին, որոնց ուսումնառության շրջանը չի գոցվում եւ չի չափվում ավարտական վկայագրով: Ապրել՝ նշանակում էր նրա համար ոչ միայն պայքարել, այլեւ զարգանալ ու մտավոր արժեքներ ստեղծ ծել անընդհատ: Համալսարանական դասախոսություններից առավել նշանակություն ունեցան նրա համար անդադար ու մտառու ընթերցանությունը, դասախոսների կամ դասընկերների հետ գիտական կամ հասարակական-քաղաքական հարցերի շուրջն ունեցած շփումները, մշտական պրպտումները եւ, դրանց զուգընթաց ու առավել քան դրանք, կյանքի ու պայքարի գործնական դպրոցը: Արգասավոր եղան, հատկապես, տպավորություններով ու հանդիպումներով հարուստ արտասահմանյան նրա ուղեւորությունները:
Իր մի հոդվածում («Պեշիկթաշլյան եւ կցորդ խնդիրներ») Ն. Ադոնցը ասում էր, թե Նալբանդյանը պատրաստվում էր հայագիտական ամբիոն ստանձնել Պետերբուրգի համալսարանում: Հնարավոր է, որ Ադոնցը տեղեկացել էր այդ մասին Նալբանդյանի գրչով Եզյանին հասցեագրված այն նամակներից, որոնց հրատարակությունը մնաց հանգուցյալ գիտնականի անկատար խոստումներից մեկը: Այնուամենայնիվ, Նալբանդյանը ծնված չէր կաբինետային գիտության եւ ակադեմիական թասակի համար: Ընկալուն միտքն ու «ահռելի հիշողությունը» (ինչպես լսել ենք, այդպես վկայել է նրա մասին Կ. Եզյանը), անդուլ ինքնաշխատության ու գործնական փորձի հետ համատեղվելով, լայնորեն բաց արին նրա գիտակցության դռները, դարձնելով նրան իր ժամանակի բազմակողմանիորեն կրթված մտածողներից ու բեղմնավոր գործիչներից մեկը:
Չենք կարծում, թե միայն համալսարանական դիպլոմ ստանալու հոգսն էր բերել Նալբանդյանին Պետերբուրգ: Հիմք կա ենթադրելու, որ «Մի պահ նրան զբաղեցրել էր նաեւ այդտեղ հայերեն նոր պարբերաթերթ ստեղծելու մտահոգությունը: Պատահական չէ, որ նրա բարեկամներից մեկը՝ Մովսես Բուդաղյանը, հենց այդ ժամանակ դիմում արեց ցենզորական գլխավոր վարչությանը՝ Պետերբուրգում հայերեն շաբաթաթերթ հրատարակելու իրավունք ստանալու համար {Տե՛ս «Մուրճ», 1905, N 4, եր. 87, Ռ. Պատկանյանի նամակը:}: Պաշտոնական իր պի/29/տակով թերթը, ինչպես գրում էր Բուդաղյանը, լինելու էր «հորդորիչ եվրոպական քաղաքակրթության եւ առաջնորդ լուսավորության», լուսավորություն, «որ պատվելի կկացուցանեն որեւիցե ազգ կամ առանձին ժողովուրդ ոչ միայն յուր պաշտպան տերության առաջն, այլեւ բոլոր Եվրոպայի»: Շատ հավանական է, որ հենց Նալբանդյանը եղած լիներ Բուդաղյանի կողմից հարուցված դիմումի գլխավոր խրախուսողը եւ որ հենց նա էլ լինելու էր հրատարակվելիք թերթի բուն ղեկավարը: Սակայն թերթ հրատարակելու ծրագիրը չիրագործվեց: Ցենզորական գլխավոր վարչությունը մերժեց Բուդաղյանի դիմումը, հայտնելով, թե «առանձին պատճառներն հորդորված լինելով», անկարող է արտոնել թերթի հրատարակությունը {Տե՛ս «Հյուսիսափայլ», 1860, եր. 243 եւ հետ,:}:


/300/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԱՏԱՄԻՏ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ (ՍՏ. ՈՍԿԱՆՅԱՆ)
Նալբանդյանի ծանոթությունը Ստ. Ոսկանյանի հետ: Ոսկանյանի ուսումնառությունը Փարիզում։ Նրա մասնակցությունը 1848 թ. փետրվարյան ռեւոլյուցիային եւ քաղաքական նրա հետագա էվոլյուցիան: Պայքար հայ կղերա-ֆեոդալական ռուտինայի դեմ։ «Արեւելք»–ի եւ «Արեւմուտք»–ի ուղղությունը: Լուսավորության կապը մտավոր ազատության հետ։ Հայացք կրթության մասին։ Լուսավորության կապը ազգի քաղաքական ազատության հետ: Զենքի կոչ ցարիզմի եւ սուլթանիզմի դեմ։ Կրոնի եւ ազգության սկզբունքային տրոհումը: Ձախողում քաղաքական գործնական աշխատանքի մեջ։ Հակառակորդների գրոհը հրան, արակախոսի վրա: «Մասիս»–ի զրպարտությունները: «Արեւմուտք»–ի ժամանակավոր դադարը: Միսաքյանի հոդվածները «Արեւմուտք»–ի մասին: Ընդհանուր բնութագիր: Նալբանդյան եւ Ոսկանյան:

«Հյուսիսափայլ»-ն արտասահման տեղափոխելու կապակցությամբ 1859 թ. Փարիզում Նալբանդյանը պարզելու էր ամսագրի տպագրության հնարավորությունները: Պատահական չէ, որ արտասահմանից ուղարկած իր ֆելյետոններից մեկում Կոմս Էմմանուելը կանգ էր առնում Ճանիկ Արամյանի տպարանական գործունեության վրա եւ հատկապես դրվատում նրա ազատ գրատպության սկզբունքը {Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 437 եւ հետ,:}: Նույն նպատակով էր գուցե, որ նա ծանոթացավ նաեւ Կ. վ. Շահնազարյանի, Մուրադյան վարժարանում գործող Փարիզի արեւմտահայ գրական շրջանների՝ Ղ. Ալիշանի, Գալֆայան եղբայրների, Թեոդորյանի եւ ուրիշ դեմքերի հետ: Սակայն ամենից ուշագրավ է անձնական այն ծանոթությունը, որ հաստատեց նա արեւմտահայ ազատամիտ հրապարակախոսության հիմնադրի՝ Ստ. Ոսկանյանի՝ Փարիզի «Արեւելք» (1855-56), «Արեւմուտք» (1859 եւ 1864-65), «L'Italie» (1861) եւ Զմյուռնիայի «La Réforme» (1867-1901) թերթերի խմբագրի հետ
Նալբանդյանի հրապարակախոսության հանգամանքները, նրա կրած ու թողած ազդեցությունները, ինչպես նաեւ նրա գործունեության առանձնահատկությունները վեր հանելու համար անհրաժեշտ է ի մոտո ուրվագծել արեւմտահայ նշանավոր այս մարդու դեմքը:
/301/ Ստեփան Ոսկանյանը {Ֆրանսերեն՝ Etienne Oscan. շատերը պահում են նրա հայերեն անձնանունը՝ կցելով դրան նրա ազգանվան ֆրանսերեն ձեւը, դարձնելով Ստեփան Ոսկանյանը՝ Ստեփան Ոսկան: Կարծում ենք՝ հարկ չկա հետեւելու այդ օրինակին: Մեզ զբաղեցնողը ֆրանսագիր Օսկանը կամ Ոսկանը չէ, այլ «Արեւելք»-ի եւ «Արեւմուտք»-ի խմբագիրը, որը Ստեփան Ոսկանյան էր կոչվում։} (1825-1901) մեկն է հայ այն մտավորականներից, որոնց հասարակական-քաղաքական հայացքները կազմավորվեցին 1848 թվականի ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիայի մթնոլորտում: Ռեւոլյուցիայի նախօրեին եւ ռեւոլյուցիայի ժամանակ նա այցելեց Փարիզի Սորբոնը՝ հետեւելով Ժյուլ Սիմոնի, Միշլեի եւ Էդգար Կինեի դասախոսություններին: Բարձր կրթությունը միջոց տվեց տաղանդավոր երիտասարդին՝ հաղորդակից դառնալու փիլիսոփայական եւ գրական գիտություններին: Մինյեի եւ Միշլեի մասին նրա գրած քննական հոդվածները մատնում են նրա խոր ծանոթությունը ֆրանսիական պատմագրության եւ հատկապես ֆրանսիական բուրժուական մեծ ռեւոլյուցիայի պատմության հետ: Առանձնապես ենթարկվել էր նա Կանտի ազդեցությանը, թեեւ թափառիկ նրա միտքն անկարող էր մեկընդմիշտ կաշկանդվել փիլիսոփայական որեւէ սիստեմի շղթաներով: «Փիլիսոփաներեն սովրեր էինք,— գրում է նա,— թե գիտությունը կրոնք չէ եւ «համոզումի» վրա չկայանար: Փորձ ու փաստ պետք է, որ պարզ ենթադրություն մը անժըխտելի ճշմարտություն ըլլա եւ ամենեն ընդունվի» {«Արեւմուտք», 1859, եր. 31:}: Կանգ առնելով Լամընեի վրա՝ Ոսկանյանը գրում էր. «Մենք մարդու մը ով եւ ըլլա՝ հետեւիլ չեմք ուզեր, հայսմ մասին մեր միտքը կատարյալ ապստամբ է, եւ շըտկե շիտակ կըսեմք թե այս հեղինակի փիլիսոփայական գրությունը մեզի անթերի չերեւար, եւ մենք անկե շատ հեռու ճամփայի մեջ կգտնվիմք եւ գրեթե հակառակ կողմը կարշավեմք. այլ Լամընեն երկար ատեն մեր սիրելի հեղինակը եղած է, եւ իր գիրքերը ոչ միայն ոգետու ճարակ մը տըվեր են մեր միտքին, այլ մեր սիրտը սփոփեր են այնպիսի դառն վայրկյաններու մեջ, որ հուսահատության տակ ճնշյալ երկբայի ալիքներու մեջ կծփայինք: Մինչեւ հիմա կհիշենք եւ այսուհետեւ հիշելե չպիտի դադրինք Լե բարոլ դ՚էոն քրուայան ըսված աննման գիրքին երեսները, եւ Լամընեի հիշատակը զմեզ տրտմությամբ կլնու» {«Արեւելք», եր. 8 եւ հետ,:}: Ոսկանյանը զետեղեց «Արեւելք»-ում Լամընեի նշանավոր «Արի զինվոր»-ի թարգմանությունը {Իննսուն տարի հետո այս գործը, հիմնազուրկ եզրակացություններով բեռնավորված, հանձնարարվեց հայ ընթերցողներին՝ որպես Ոսկանյանի հեղինակություն: Տե՛ս Ա. Մակարյան, Մ. Նալբանդյանը եւ արեւմտահայ դեմոկրատիան, Երեւան, 1946, եր. 55 եւ հետ.:}։
Մի այլ տեղ նա գրում էր Կուզենի փիլիսոփայության մասին.
/302/ «Պ. Ժյուլ Սիմոնը Բարիզի համալսարանի գիտուն դասատուներեն մեկն էր ասկե քանի մը տարի առաջ, եւ պ. Քուզենի տեղը փիլիսոփայության դաս կուտար: Իբրեւ ունկնդիր հոլովակի իր դասերու ներկա գտնվել ենք, այլ ինչպես այն ժամանակ, նույնպես հիմա ալ, Քուզենի փիլիսոփայությունը չենք ընդունիր, եթե երբեք այս երեւելի իմաստակը փիլիսոփայություն ուներ իր կյանքի մեջ: Պ. Ժյուլ Սիմոնը քաղաքական պատճառով իր հրաժարումը տվավ եւ առանձնակի կապրի: Եթե իր հրատարակած նոր գիրքեն զինքը դատելու ըլլանք, պ. Քուզենի գրություններե շատ հեռու կգտնենք եւ ճշմարիտ ուրախություն մը կզգանք, վասնզի մենք իր հանճարին եւ մանավանդ անձին վրա շատ համարում ունինք եւ միշտ կտրտմեինք, տեսնելով զինքը, որ Քուզենին ետեւե կքալեր նաեւ երբ անիկա հետադեմ մարդերու ձեռն կկարկառեր …» {«Արեւելք», եր. 376:}: Հետագայում, Զմյուռնիայում, Ոսկանյանը ֆրանսերեն երկու գրքույկ հրատարակեց, որոնցից մեկը՝ ֆրանսիացի պոզիտիվիստ Լիտտրեի, մյուսը՝ հայ պոզիտիվիստ Գ. Կոստանդյանի «Մեդոտի վրա» գրքի դեմ {Ոսկանյանի այդ գործերը մեզ չհաջողվեց գտնել:}:
Կատարելապես տիրապետելով ֆրանսերեն լեզվին՝ Ոսկանյանը ծանոթություն ձեռք բերեց մայրաքաղաքի գրական-հասարակական շըրջանների հետ: Ուսանող տարիներին ներկայացրած լինելով Բերանժեին իր թագմանած նրա մի բանաստեղծությունը, որպես խրախույս ստացել էր նշանավոր բանաստեղծի երկերի ժողովածուն: Նույն այդ պահին նա աշխատակցում էր Բյերրիի «La Nationale» թերթին, որը 1849 թ. նախօրեին բուրժուական օպոզիցիայի օրգանն էր:
Փետրվարյան օրերին ուսանող Ոսկանյանը Սորբոնի ակումբի հաճախորդներից էր եւ ժողովրդական ապստամբության մասնակիցներից: Անդրադառնալով իրեն այդ առիթով ամբաստանողներին՝ նա գրում էր. «Փետրվարյան ազատության առաջին որոտումը մեր վրայեն արեւելյան գերության մշուշը փարատեց, մեր սիրտը բորբոքեց հրաբուխ սաստկությամբ, անհուն աշխույժ մը տվավ մեզ եւ գրեթե ակամա ասպարեզ նետեց: Այո, Լուի-Ֆիլիպին դեմ ապստամբներուն հետ էինք, այո, ըրինք ազատության համար, ինչ որ ամեն մարդու պարտք է ընել, եւ զեն ի ձեռքին Թյույըրի մտնելու պատիվը ունեցանք» {«Արեւմուտք», 1859, եր. 132:}: «Այո, ապստամբ ենք, — գրում էր դարձյալ հրապարակախոսը,— այսինքն, 89 վեհ թվականը կսիրենք հոգով եւ մարմնովՄարդու խիղճը, միտքը, իրավունքը ապստամբությունով ազատություն գտեր եւ աշխարհք մտեր են. ընդհանուր պատմությունը կվկայի զայս» {Նույն տեղը, եր. 159:}: Քննադատելով Մինյեի գիրքը՝ Ոսկանյանը /303/ պաշտպանում էր նրա դիմաց Կոնվենտի գործ դրած տեռորը: «Ֆրանսիացի պատմաբանը, — գրում էր նա,— կմոռանա պարագաներու բռնություննը, որ շղթայազերծ հովի պես կքշեր կտաներ, չէր թողուր բոլորտիքը նա-- յիլ եւ անմեղությունը խնայել հանցանքին» {«Արեւմուտք», 1859, եր. 158:}: Սակայն Ոսկանյանի եռանդը չանցավ բուրժուական ազատասիրության սահմաններից: Պրոլետարիատի հունիսյան բարիկադները նա տրամադիր էր դիտել միայն բուրժուական ռեւոլյուցիայի դիրքերից: Այդ է պատճառը, որ նա գրում էր, թե` փետրվարյան դեպքերից հետո «երբեք հետագա քաղաքական կռիվներու մասն չունինք» {Նույն տեղը, եր. 132:}:
Ոսկանյանի ռեւոլյուցիոն հափշտակությունը, ինչպես եւ դրան հաջորդած նրա ռեակցիոն շրջադարձը բնորոշ էր առհասարակ Փարիզի բուրժուական ուսանողության համար եւ, մասնավորապես, Փարիզում սովորող արեւմտահայ երկու-երեք տասնյակ հայ ուսանողների համար, որոնք ապստամբության հետ էին, քանի դեռ ռեւոլյուցիան տարբերակված չէր սոցիալապես, սակայն անցան ռեակցիոն բուրժուազիայի բանակը, հենց որ պրոլետարիատը ասպարեզ եկավ դասակարգային իր ուրույն պահանջներով: 1848–49 թ.թ. ընթացքում Ոսկանյանը կապված մնաց ուսանողական շարժման հետ, սակայն որոշակի դիմադարձ էր լինում պրոլետարիատի ռեւոլյուցիոն պահանջներից: Պաշտպանվելով հակառակորդներից, որոնք կոմունիստ էին հռչակել իրեն, Ոսկանյանը գրում էր. «Քոմյունիզմը մեզմե անհաշտ թշնամի չէ ունեցեր, եւ ամեն ծանոթ կրնա վկայել, որ Քանթի աշակերտ մը Քապեին սին դրություն չկրնար ընդունիլ երբեք» {Նույն տեղը, եր. 130:}: «Ընդհակառակն,— շարունակում էր նա, — մեր համոզումն էր, որ նորեն ապստամբիլ՝ ազատությունը վտանգի մեջ դնել էր. դեպքերը հայտնեցին, որ իրավունք ունեինքՏրտմալի սիրտով եւ արտասվալի աչերով հանդիսատես գտնվեցանք սոսկալի մարտերու … Կարելի է, թե օր մը այս դեպքերու պատմությունը գրենք, եւ այն ատեն Պոլսի հայերը կրնան համոզվել, որ Հայկա ճշմարիտ թոռ մը ազատության սերը վատությամբ ի գործ չդներ, բայց հիմակվընե կհամարձակինք ըսելու եւ հաստատելու, որ ոչ Քավանյակի եւ ոչ ապստամբներու կողմը բռնելու կամք ունեինք: Ավելի անկեղծորեն ըսենք. եթե հարկ ըլլար այս երկու կողմի մեջ ընտրել՝ Քավանյակին, քան թե ապստամբներու դրոշին ներքեւ դիմելու միտում կզգայինք …» {Նույն տեղը, եր. 132:}:
Պարզ եւ անկեղծ այս խոստովանությունը չի խանգարել ոմանց՝ առաջ քաշելու տարօրինակ այն միտքը, թե իբր սրանով երեւան էր գալիս /304/ Ոսկանյանի բացասական վերաբերմունքը սոսկ դեպի ուտոպիական սոցիալիզմը եւ որ իբր թե նրա մեղքը սոսկ այն էր, որ նույնացնում էր Կաբեին Մարքսի հետ … {Հմմ. Ա. Մակարյան, նույն տեղը, եր. 58:}: Որքան գիտենք, որեւէ հիմք չկա կարծելու, թե Ոսկանյանը որեւէ պատկերացում ուներ Մարքսի մասին: Մերժելով Կաբեին, նա փաստորեն ընտրություն էր կատարում սոցիալիստական եւ բուրժուական հանրակարգերի միջեւ՝ լիովին նախապատվություն տալով այս վերջինին: Նա մերժում էր Կաբեին՝ Կանտի իդեալիստական փիլիսոփայության եւ պրոլետարիատի ելույթից սարսափած բուրժուազիայի դիրքերից:
Դեկտեմբերի 2-ի հեղաշրջումից հետո Ոսկանյանը թեքվեց բոնապարտյանների կողմը: Այդ ակներեւ է նրանից, որ Ղրիմի պատերազմի ժամանակ նա պաշտպանում էր դաշնակիցների դիրքերը, իսկ իտալական պատերազմի ընթացքում մեծարում Բոնապարտի «ազատարար» միսիան: «Իդալիա կսիրեինք, միշտ սիրել ենք. Իդալիա իր արյունաթաթավ ճակտով միշտ երեւցած է մեզ իբրեւ կենդանի պատկեր նկուն ազգերու … Հայաստանի ավերայրյաց վիճակը իր զավակներու վրա պարտք կդնե թշվառ ժողովուրդների կարեկցիլ: Նկուն ազգերը մյուս ազգերու համակրությամբ միայն կրնան վերականգնիլ: Ո՞վ գիտե, գուցե օր մը Իդալիայի զավակ մը գերության եւ թշվառության դեմ բողոքե, ինչպես մենք իրեն համար բողոքելու զորությունը ունեցանքՏաս տարի անցավ, եւ ահա այն դրոշը, որ վայրկյան մը կրելու պատիվ ունեցանք, Նապոլեոն Գ-ի եւ Վիկտոր- Էմմանուել Բ-ի ձեռքը կգտնվի եւ հաղթանակավ կփառավորվի պատվո դաշտին վրա» {«Արեւմուտք», 1859, եր. 132:}:
Դատապարտելով պրոլետարիատի 1848 թ. հունիսյան ելույթը՝ Ոսկանյանը, մի առ ժամանակ անդրդվելի մնաց Հակաֆեոդալական իր դիրքերում: Նախնական իր կրթությունը նա ստացել էր Զմյուռնիայի Մեսրոպյան հռչակավոր այն վարժարանում, որ առաջինը մտցրեց աշխարհաբարը որպես դասավանդության պաշտոնական լեզու եւ առաջինը կենսագործեց ազգային լուսավորության նոր սկզբունքները: Այդ դպրոցի մասին էր ասում Գաբրիել Պատկանյանը, թե դա նոր մի Աթենք է բոլոր է սսյերի համար, հարելով, թե «միայն Իզմիրու մեջ է հայի ազգային վարժատունն, ուստի հառաջացյալ են եւ տակավին առաջանում են եւ, այսուհետեւ եւս, պիտի հառաջանան ուսումնասեր հայք, լեզվագետ հայք, իմաստասեր հայք, աստվածաբան հայք, բանաստեղծ հայք, ճարտարախոս հայք, հայկաբան հայք, ազգասեր հայք, եւ ընդհանրապես երկու աչոք լուսավորյալ հայք» {«Արարատ», 1850, N13:}:
Հետագայում Մեսրոպյան վարժարանի սանը բազմակողմանի իր ըն/305/դունակություններով եւ գիտանքներով պիտի գար, կարծես, արդարացնելու «հայկական Աթենքի» այս համբավը: Ավարտելով վարժարանը՝ նա մի պահ դասեր էր տալիս հարուստ ազգականներին՝ Առաքել եւ Նուբար Նուբարյաններին: Մեկնելով Փարիզ՝ նա բաժանվեց Նուբարյաններից ոչ միայն կենցաղով եւ դիրքով, այլեւ հայացքներով: Այդ մասին ինքը պատմում էր. «Միտքով տարբեր էինք, բնակությունով հեռու կապրեինք, անոնք կբարձրանային, մինչեւ բաշաներու աստիճան կելնեին, մենք կիջնեինք մինչեւ ռամիկներու կարգը, ուր տեսանք, օր մը, ազատության սիրաբույր դեմքը, որ մեր կյանքին երազն էր մանկութենեն ի վեր» {«Արեւմուտք», 1859, եր. 34:}: Հետագայում հրապարակախոսը կռիվ էր մղում Պոլսի ամիրաների եւ փաշաների դիրքերը մագլցող հակառակորդների դեմ: Դիմելով դրանցից մեկին՝ Ռեշիդ փաշայի քարտուղար Հակոբ Կրճիկյանին՝ հրապարակախոսը գրում էր անձնական արժանապատվության զգացումով լեցուն այս տողերը։
«Քաղաքականության մեջ դուք թագավոր եւ նշանավոր անձերու կծառայեք, ես ազատ եմ եւ մինչեւ հիմա մարդու մ՚առջեւ ծունը չեմ դրեր: Չեք կրնար ուրանալ, փիլիսոփա էֆենդի, որ ծառայության եւ ազատության մեջ բավական տարբերություն կա եւ զմեզ անմիանալի կերպով կբաժանե: Դուք ազատ եք ծառայելու, ինչպես ես ազատ էի, եմ եւ պիտի մնամ չծառայելուԵթե էֆենդիությունը պատվանուն մ'է ձեզի համար, անկախությունը ոչ նվազ պատվանուն է ինձի համար: Դուք ձեր էֆենդիությունը պահեցեք եւ անով ուզածնիդ չափ փառավորվեցեք, բայց մի գաք կաղաչեմ, հանուն բարեկամության, մեր անկախությանը թշնամանալու: Այս աններելի է որեւիցե մարդու եւ մանավանդ ձեզի, որ Ռեշիդ փաշային արարածներեն մեկն եք» {Նույն տեղը, եր. 52:}:
Ոսկանյանն ուսանողական դրոշակը ձեռքին՝ 1849 թ. հունիսին մասնակցեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դեմ ուղղված հակակղերական ցույցին, որի համար մոտ երկու ամիս բանտ նստեց Շանգարնիեի գործակալների վճռով: Անցնելով Պոլիս, 1853 թ. նա հրատարակեց «Ներքին համոզումն» վերնագրով մի բրոշյուր՝ ուղղված պապականության դեմ: Նույն տարում Զմյուռնիայում տպվեց նրա «Հռոմեական պարգեւ» տետրակը՝ մխիթարյան «Բազմավեպ»-ի դեմ: Այնուհետեւ գրական «դժոխալուր լեզուն» մաքրելու հետամուտ՝ սկսեց թարգմանել եւ իր առաջաբանով լույս հանել (1858 թ.) «Թափառական հրեա»-ն որը, սակայն, խափանվեց «Հայ եզվիտների» սադրանքով {Տե՛ս այս մասին «Մեղու», 1863, եր» 131:}:
Ոսկանյանի այդ գործերը ցույց են տալիս նրա այն ժամանակվա տրամադրությունների հակաֆեոդալական-հակակղերական ուղղությունը: /306/ Հաջորդ՝ 1854 թ. Փարիզում ձեռքից ձեռք էր տրվում «Հայ երիտասարդության» անունից արած նրա գրչագիր մի ազդարարությունը՝ «Առ հայ ազգ» վերտառությամբ, ուր հայ եկեղեցու գերագույն վարչության, ազգի «պարգեւատու բարերարների» եւ «հանուր ազգի» ուշադրությունը հրավիրում էր իր շվայտ ու ամոթալի բարքովը «Փարիզի հայ եկեղեցին վարկաբեկող» եւ «մեր ազգը օտարներու առջեւ ծաղր ու ծանակ» անող Կարապետ վարդապետ Շահնազարյանի վրա: Պահանջելով, որ այդ վարդապետը փոխարինվի առաքինի մի կարգավորով՝ Ոսկանյանը գրում էր. «Եթե ազգապետներու կողմն հայկական պատիվը անարատ պահելու անհոգություն մը ցուցվի … կբռնադատվիմք, թեպետեւ ակամա, հիշյալ վարդապետին վարքը եւ բարքը հրատարակելվասնզի մոլության վրա քող մը դնելը անոր շուրթին տակը մտնել է, որ ոչ մարդ մը եւ ոչ ազգ մը կրնա իր պատիվը անբիծ պահելԱյս պատիվը, եթե մեր արյամբը սրբել հարկ ըլլա, պատրաստ եմք …» {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթող, դիվան, թղթապ. N 172, վավ. N 165:}:
Այս ելույթները ցույց են տալիս, որ կղերի դեմ պայքարելու համար Ոսկանյանին շրջապատող երիտասարդության մեջ հասունացել էր արդեն հրապարակախոսական օրգան ստեղծելու պահանջ: Այդ պահանջը գոհացնելու համար է, որ 1855 թ. Ոսկանյանը հրապարակ հանեց «Արեվելք»-ը, իսկ 1859 թ.՝ «Արեւմուտք»-ը:
«Արեւելք»-ը եւ «Արեւմուտք»-ը արեւմտահայ լուսավորչության մարտական օրգաններն էին: «Արեւելք»-ն առաջինն էր, որ գոտեմարտվեց «Մասյաց Աղավնու» հետ եւ խափանվեց կղերամիտ այս օրգանի դեմ գրած սուր հոդվածի պատճառով, որի տպագրությունից հրաժարվել էր անգամ` ազատ մամուլի ախոյան Ճ. Արամյանը: Ոսկանյանի գրչով «Արեւմուտք»-ը գծագրում էր հայ եկեղեցականների հոռի դիմանկարները:
«Արեւելք»-ի առաջին իսկ էջերից հրապարակախոսը կռիվ էր հայտարարում արեւմտահայ հնավանդ պարբերականներին::
«Հուսամք թե ազգը քսան տարիէ ի վեր իմաստակներու սուտումուտ գովեստի եւ անամոթ շողոքորթությունը լսելե ետեւ, քիչ մ՚ալ ճշմարիտ քննության եւ անշահասեր խրատի ականջ պիտի դնե եւ իր էական հակասությունները պիտի շտկե: Այնքան շոգմոգ գրվածքներե բան մը չբուսավ, պտուղ մը չեկավ եւ հիմա ամեն մարդ կզգա թե՝ երբ սուտ ազգասերները ազգը երկինք կհանեին, երկրի վրա իր մերկ ոտերու համար տեղ մը չկար, եւ իր անունը կամ անծանոթ էր, կամ որ ավելի տրտմալի է, վատ կերպով կհիշվեր Եվրոպայի միջեւ: «Արեւելք»-ը այն աստիճան մեղրաբերան չպիտի ըլլա, եւ քանի մը մարդերու հաճելի ըլլալու համար ճշմարտության երեսը չպիտի թքնել կամ մրոտե, այլ պիտի աշխատի, որն /307/ մեր ողորմելի ազգը իր այժմյա բուն վիճակը իմանա, եւ իր մահաբույր վերքերու դարման մը տանի» {«Արեւելք», եր. 2 եւ հետ.։}:
Ոսկանյանի հրապարակախոսությունը ելնում էր բուրժուական ազատամտության սկզբունքն երից: «Ազատութենե դուրս լուսավորություն չկա,— գրում էր նա» {Նույն տեղը, եր. 299:}: «Տիկին Սդալի հետ կհավատանք, որ միտքի անկախության կորուստը ան է, որ ամլություն կբերե» {«Արեւմուտք», 1859, եր. 135:}: «Արձագանք Եվրոպայի լուսավորության»,— այս էր «Արեւմուտք»-ի ենթատիտղոսը: «Միտք եւ ազատություն, ուրկե միայն կբղխի Եվրոպայի ամեն տեսակ փառքը եւ հարստությունը»,— այս խոսքերով է, որ բացվեց պարբերականի առաջին համարը: Չկա ոչինչ օգուտ լուսավորությունից, եթե նրա նշույլը մնա գրվանի տակ: Ի՞նչ արդյունք կարող է լինել նրանից, եթե չկամենա հիմք ընդունել ազատությունը եւ քննադատությունը, որ ազատության անդրանիկ դուստրն է {Տե՛ս «Արեւելք», եր. 297:}: Բուրժուական ազատամտությունն ու ազատ հրապարակախոսության սկզբունքն այն կռվանն են, որին հենած՝ Ոսկանյանը հակադրվում էր կղերի գաղափարական հեգեմոնիային: «Հասարակության կարծիքը աշխարհիս թագուհին է, ըսավ հեղինակ մը, եւ կավելցենք, օրագիրն է իր աթոռը» {«Արեւմուտք», 1859, եր. 47:}, — գրում էր նա:
Ոսկանյանը դրվատում էր ազգային կրթության այն սկզբունքները, որոնք ուղղված էին միջնադարյան կրթական սիստեմների դեմ: Այս տեսակետից նա արձագանքում էր այն գաղափարներին, որ արծարծում էին տակավին Աբովյանը եւ «Հյուսիսափայլ»-ը: «Բնության հակառակ կրթություն տալ, ինչպես կըսեն ոմանք, ճշմարիտ բարբարոսություն էՃշմարիտ կրթությունը տղային մարմինը, միտքը, սիրտը հավասարապես կմշակեն եւ անոր ապագայն կպատրաստե … Կրթությունը, ըսավ Մոնթեյն, մարդու բարոյական հիմն է: Այս հիման վրա կկենա կրոնք, լուսավորություն եւ մարդկություն, եթե այն շինծու է, մարդ հաստատ չմնար եւ ազգ մը միշտ կգլորի ուրիշ ազգերու ներքեւ» {Նույն տեղը, եր. 3 եւ հետ.:}:
Այս տողերից պարզ է արդեն, որ Ոսկանյանի քարոզած լուսավորությունն ինքնանպատակ չէր: Հրապարակախոսի համար դա միջոց էր «եվրոպական» հիմքերով վերակառուցվող հայրենիքի նյութական եւ քաղաքական բարեկեցության համար: «Ի վերջո հայրենասերք պիտի սթափին եւ մեր հայրենիքին զարգանալու համար պիտի ընդունին այն ամեն օրենքները, որ Եվրոպայի լույս, ույժ եւ բարօրություն կուտան» {Նույն տեղը, եր. 2:}: Ոսկանյանն ըմբռնում էր, որ նոր, «եվրոպական» հիմքերի վրա հայերի վիճակը կարող է բարեփոխվել ոչ միայն ազգի մտավոր եւ նյութական, այլեւ քաղաքական ազատության ճանապարհով:
/308/ Տակավին Մեսրոպյան վարժարանի սան էր Ոսկանյանը, երբ հանգել էր այն համոզումին, թե «Հայաստանեն դուրս հայերուն լուսավորություն չկա»: «Այսօր,— գրում էր նա «Արեւմուտք»-ում,— նույնը կկրկնենք ավելի համոզումով, վասնզի ավելի ուսում առինք եւ ազգեր տեսանք» {«Արեւմուտք», 1859, եր. 153 եւ հետ.:}: Ազգային ինքնակողմնորոշման հրավեր կարդալով հայերին՝ Ոսկանյանը հանդես էր գալիս ե՛ւ ցարական Ռուսաստանի, ե՛ւ սուլթանական Թյուրքիայի դեմ: Կարսի պատերի տակ ռուսների կրած պարտությունը նա դիտում էր բարեպատեհ մոմենտ՝ ազգային-սեպարատիստական պայքարի կոչ ուղղելու հայերին: «Արեւելք»-ը գրում էր. «Կարս քաղաքին արի եւ անակնկալ հաղթությունը ամեն ազատասեր սիրտերու ուրախություն տվավ: Բռնասեր Ռուսիան Ասիայի մեջ ալ իր պատիժը առավ: Այրի Հայաստանին հողը սուտ եւ նենգավոր տերության պարտումը տեսավ եւ անոր զինվորներու արյունը ծծելով՝ հիմա իր վրեժը կառնու: Ազատություն խոստացավ Ռուսիայի հայերու եւ տվավ … շղթա: Եթե հայերուն քով վրիժառու վեհ ոգիի մը ստվերը կա, ասկե մեծ պարագա չի գտնվիր երեւան ելնելու եւ դաշնադիր տերություններու ետեւե զեն ի ձեռին Ռուսիայեն համար պահանջելու …» {«Արեւելք», եր. 280:}:
Ղրիմի պատերազմի ժամանակ Ոսկանյանը հանդես էր գալիս վաստապես Ռուսաստանի դեմ պատերազմող արեւմտաեվրոպական պետությունների՝ Ֆրանսիայի եւ Անգլիայի ձայնատարի դերում: Օբյեկտիվորեն նա դրանով Ռուսաստանի հանդեպ պաշտպանում էր Թյուրքիայի ռազմական դիրքերը:
Այնուամենայնիվ, 50-ական թվականներին Ոսկանյանը ոչ միայն սուր քննադատության էր ենթարկում թյուրք բարբարոս կարգերը, այլեւ ազատագրական պայքարի կոչեր հղում իր հայրենակիցներին թյուրք բռնատիրության դեմ: «Հայ բազմությունը որս կսեպվի օսմանյան պաշտոնավորե. մը եւ որս … քյուրդերու,— գրում էր նա:— Ողորմելի հայեր, չաքալներու բերան ինկեր եք եւ ձեր հայրենակիցքը Այվազներու խնկաման շնորհելու ետեւել են տակավին: Վառոդի աման պետք է, խնկաման կպատրաստեն: Վա՜յ Հայկին թոռերը, վա՜յ» {«Արեւմուտք, 1859, եր. 109:}:
Դժբախտաբար, ազատասիրական ջերմ բաղձանքներից զատ՝ Ոսկանյանի այդ ժամանակ գրի առած այս կամ նման տողերի մեջ զուր կլիներ որոնել ամենագլխավորը՝ թյուրքահայ ժողովրդի ազատագրական խնդիրների քաղաքական ուղիների ու հեռանկարների հստակ պատկերացում:
Ազգային ինքնակողմնորոշման կոչ ուղղելով հայերին՝ Ոսկանյանի /309/ ձգտումն էր խլել նրանց քաղաքական բախտը ազգային կղերի ճանկերից: Կղերի մեջ էր տեսնում նա հայ ժողովրդի մտավոր հետամնացության եւ նյութական թշվառության հիմնաղբյուրը: «Ստուգիվ հայ ժողովուրդը ավելի թշվառություն ունի, քան թե խակություն եւ այն թշվառության պատճառը միշտ օտարականները չեն» {«Արեւմուտք», 1859, եր. 1:},— գրում էր հրապարակախոսը:
Կղերի դեմ վարած նրա պայքարն ուղղված էր, այսպիսով, ոչ միայն կրոնի եւ եկեղեցու մտավոր, այլեւ հասարակական-քաղաքական հեգեմոնիայի դեմ ընդհանրապես: Այս նկատառումով է, որ նա այնպիսի եռանդով ձգտում էր տրոհել միմյանցից ազգության եւ կրոնքի գաղափարները: «Այլ է ազգություն, այլ է կրոնք. ազգությունն է միություն սեռի եւ կրոնքը՝ ներքին համոզումն մասնավոր մարդու եւ բազմության»: Մեկնելով այս սկզբունքից՝ Ոսկանյանը գրում էր. «Լուսավորվելու ուրիշ թեություն մըն է հավատքի միությունը ազգության կապ չդավանիլ եւ հետեւաբար, քաղաքական կամ ազգային խնդիրը կրոնական անլուծելի խնդիրներեն բաժնելԵրբ հեռվեն կդիտենք հայ բազմության մը պառակտումը եւ կույր շարժումներըերբ կզգանք մտական խաբին այն դառն արդյունքը, որ բոլոր սերունդ մը ապականել կսպառնա, քիչ ուրախություն չէ մեզի համար ուրիշ կողմե լսել, որ կան դեռ հայեր, որք իրենց նախահոր ավանդությունը անարատ կպահեն եւ հայկական սիրտով կսիրեն միտքի ազատությունը, որք հայրենիքի սերը կրոնի սերին չեն զոհեր եւ գիտեն մեկին ծառայել եւ մյուսը պաշտել անկախորեն» {Նույն՝ տեղը, եր … 12:}: Կրոնի եւ մտքի ազատությունը Ոսկանյանը համարում է լուսավորության հիմք {Հմմ. նույն տեղը, եր. 148:}: Մյուս կողմից, հայ ազգային կրոնքի, մտքի ու խղճի ազատությունը նա կապում է ազգային-քաղաքական ազատության եւ անկախության գաղափարի հետ. «Ազգը կրոնքի ներքո դնել զայն ուրանալ է, վասնզի միութենե դուրս ազատություն չկրնար հաստատվիլ եւ հայք երեք կրոնք ունին …» {Նույն տեղը, եր. 149:}: «Թող մեզ անհավատ ըսեն սեւերես թշնամիք. ազատության հավատալ, ճշմարիտ աստվածը պաշտել է …» {Նույն տեղը:}: «Կրոնավորները բավական երկնային փառք տվին մեզի, քիչ մալ երկրային անուն շահելու է»:
Աչքի են ընկնում, մանավանդ, Ոսկանյանի հոդվածները՝ ուղղված մխիթարյանների դեմ: «Հարյուր հիսուն տարի է,— գրում էր «Արեվելք»-ը,— որ մխիթարյանք Եվրոպայի ամենեն հետադեմ տեսիլները կհավաքեն եւ իրենց միտքը հռոմեական թթվաշ խմորով տոգորել կաշ/310/խատին: Հարյուր հիսուն տարի է, որ պատմությունը, փիլիսոփայությունը, գրագիտությունը կնենգեն անոնք իրենց գիրքերու մեջ եւ հռովմեական որոմն ափնալիր կցանեն հոն. հարյուր հիսուն տարի է, որ գործքով, խոսքով եւ գրվածքով մոլար ճամփա մը ցույց կուտան անոնք եւ ռամիկը համոզել կջանան, թե ճշմարտության արահետն է այն հարյուր հիսուն տարի է, որ մեր ազգը միտքով եւ կարծիքով հռովմեական է եղեր եւ տեսական խնդիրներու մեջ մխիթարյան սեւերեսներե չի տարբեր իր ամենեւին» {«Արեւելք», եր. 297 եւ հետ»:}:
1859 թ. Ոսկանյանը Փարիզի իր համախոհների շրջանում արծարծում էր այն միտքը, թե կրոնքն ու եկեղեցին դադարել են հայերի ազգային միության հիմքը լինելուց, եւ որ կրոնքով պառակտված ազգը անհնարին է միավորել ընդհանուր դրոշի տակ: «Համոզված էինք, — պատմում էր նա,— թե կրոնքը ավելորդ, չըսենք նեղություն է մեր դրոշին, որ ազատութենեն ուրիշ դրոշ մը չէ կրեր երբեք: Համոզված էինք թե ողորմելի ժողովուրդի մը ապառնի վիճակը հավատքով չպատրաստվիր» {Նույն տեղը, եր. 154:}: Ոսկանյանը ձգտում էր ստեղծել աշխարհական միություն, քաղաքական հատուկ կազմակերպություն կամ ընկերություն եւ դրանով լուծել ազգային խնդիրը: «Մեծ սրատեսություն պետք չէր դիտելու համար, որ ուրիշ օրերու մեջ կապրինք եւ կրոնքի միությունը խզվելեն ետեւ զորություն չկար, որ զայն նորեն կապեր: Եթե ազգասիրության փոքր կայծ մ՚ունեին՝ կրոնավորներուն առջի պարտքն էր ուրեմն եկեղեցվո բակը ամփոփվիլ, բարոյականին վսեմ զենքով ժողովուրդը պատրաստել եւ մեր թեւերն ու միտքը ազատ թողուլ, որ ուրիշ զենք առնուն բարբարոսության դեմ … Կրոնավորք ոչ միայն զայս չըրին, այլեւ թող չտվին, որ ուրիշներն ընեն: Պատգամ եղան ամեն բանի, նաեւ կրթության, զոր չեն առեր, բարոյականին, զոր չեն կատարեր, փիլիսոփայության, որու անունը միայն լսեր ենԱյո՛, մեր ընկերությունը չծնած մեռավ» {Նույն տեղը, եր. 155:}: «Սա աբեղաներին հաճելի ըլլալու մտքով» Ոսկանյանն աշխատել էր չհորդորել, որ նոր կազմելիք ընկերությանը միանան 40-ական թվականներին կազմակերպված եւ դավանական խտրություններ մերժող՝ Զմյուռնիայի Սյունյաց եւ Պոլսի Համազգյաց ընկերությունների բեկորները: Այնուամենայնիվ, կղերից ավելի վստահելի չեղան նույնիսկ այն ազգայինները, որոնց վստահել էր Ոսկանյանը. «Երեւակայեցինք վայրկյան մը, որ համոզվեցան, եւ ավելի աշխույժով, քան թե զգուշությամբ սկսանք մեր նպատակը հայտնել հրապարակավ: Մեր անզգուշությունը զենք տվավ դժոխային քսության մը» {Նույն տեղը, եր. 154:}:
Կրած անհաջողությունը վերջ է տալիս հրապարակախոսի ազգա/311/յին-քաղաքական գործունեությանը, բայց ոչ համոզումին: «Բռնություննը,— համոզված էր նա,— երկար կյանք չունի այն պատճառով, որ սաստկություն է: Սաստկության շունչը կնմանի բնության մրրիկի, որ եթե շուտով չանցնի, հետեւություն ունի ավեր եւ թշվառություն, մահ եւ բեկոր …» {«Արեւմուտք», 1859, եր. 137:}: «Մեր համոզումը,— գրում էր նա,— իր փտուն զենքերը կանգոսնե եւ ազգին վնասը տեսնելով ավելի կտրտմի, քան կզղջա: Ինչպես տաս տարի առաջ, ինչպես պ. Հ. Կրճիկյանի առջեւ, ինչպես կարծված բարեկամներու քով, մեր դիտավորությունն անփոփոխ կմնա: Անով կփափագեինք, կրոնավորներե հեռու, ազգին ծառայել: Հոնկե դուրս մեր հայությունն ամուլ է Հայաստանի ավերակներու համար: Կրնանք ըսել պայծելով, թե մեր պարտավորությունը կատարեցինք ամեն խղճով: Վերջին փորձ մ՝ ընելու ելեր էինք գուցե թեթեւապես, այլ ոչ իմաստակորեն, ինչպես ըսավ իժաբարո ուրացող մը։ Չհաջողեցավ: Եթե գոհ չենք, գանգատելու եւս կամք չունինք: Կդառնանք հառանձնություն, եւ կշարունակենք ծառայել օտարին …» {Նույն տեղը, եր. 155 եւ հետ»:}:
Շատ բան մութ է մնում ընդարձակ այս մեջբերումներից հետո անգամ: Հոդվածի մեջ նշված Կրճիկյանը Ռեշիդ փաշայի մարդն էր եւ միաժամանակ մեկը Այվազովսկու բարեկամներից` Ներսես Աշտարակեցու մահից հետո նա գրում էր Հովհաննես Հովնանյանին, թե տաճկահայերը Այվազովսկուն են համարում արժանավոր հաջորդ {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանի դիվան, վավ. N 1357:}:
Կարելի է կռահել, թե քսության հեղինակը Կրճիկյանն էր կամ նրա մարդկանցից մեկը, որ աճապարել էր այս ձեռնարկության մասին տեղեկացնել Փարիզի թյուրք դեսպանին: Ոսկանյանն ակնարկում է, որ տխուր դեր է կատարել այս ամենի մեջ նաեւ Փարիզում ապրող Կ. վ. Շահնազարյանը: Այդ մասին են վկայում Ոսկանյանի տողերը. «Տասնըեւչորս տարիէ ի վեր կպոռանք որ կրոնքի մը զինվորը չկրնար անկախության եւ ազատության զինվոր գրվիլ, առանց կրոնքը վտանգի մեջ դնելու եւ ազգային խնդիրը բոլորովին շփոթելուԵվ Պոլսի հայերը կարծես թե կամավ ամեն օր հավատքի կռիվ մը կհարուցանեն եւ կրոնավորներու պոչեն կուզեն կախվիլ նաեւ Մոլիեռի հայրենիքին մեջ: Թող մնան հոն եւ օրորվին կույր եռանդին մեջ Այվազե դեպի Շահնազ եւ ասոնցմե ալ դեպի նոր սեւագլուխներու կողմը երթեւեկելով» {«Արեւմուտք, 1859, եր. 133:}:
Ոսկանյանը, անշուշտ, հետաքրքրական երեւույթ էր արեւմտահայ հրապարակախոսության մեջ: Որչափ հայ կյանքում տիրող էին տակավին նախաբուրժուական հարաբերությունները եւ սրանց համապատասխանող /312/ կղերա-աղայական գաղափարախոսությունը՝ հայ իրականության մեջ Ոսկանյանին վերապահված էր պրոգրեսիվ դեր, չնայած, որ նրա պաշտպանած բուրժուական ազատամտությունը Եվրոպայում կորցրել էր արդեն վաղեմի իր նշանակությունը: Անդրադառնալով 50-ական թվականների նրա գործունեությանը՝ Եղիա Տեմիրճիպաշյանը գրում էր նրա մասին. «Ստեփան Ոսկանին անունը հիշողությունս կհամագրավե ժամանակէ մը հետե: Այն թվականին իր միտքն ավելի հստակորեն հայտնող մարդ չկար, եւ կարծեմ թե գանգատուփի մը մեջ ալ այնքան միտք չկար այն թվականին» {«Ամենուն տարեցույցը», 1923, եր. 115:}: Ուսուցչով հափշտակված աշակերտն այստեղ ակնբախորեն անգիտանում է թեկուզ հենց Ոսկանյանի նշանավոր համաքաղաքացիների եւ ժամանակակիցների՝ Մ. Մամուրյանի, Գ. Կոստանդյանի եւ Գր. Չիլինկիրյանի գոյությունը: Այնուամենայնիվ, մինչեւ Նալբանդյանի բեմելը ոչ մեկը հայ հրապարակախոսներից պայքարի դաշտ չէր իջել Ոսկանյանի մարտական շռինդով: Ոչ ոք դրանցից չէր բանեցրել տիրող հեղինակությունների եւ գաղափարախոսության դեմ «Արեւելք»-ի եւ «Արեւմուտք»-ի խմբագրի սուր գրիչը:
«Երեք գլխավոր պակասություն կա մեր աշխարհաբար լեզվի մեջ, — գրում էր Ոսկանյանը,— խորթ բառերի շատություն, նշանակության անհաստատություն եւ արմատներու անհեթեթ բարդություն: Այս ետքինը մանավանդ, անտանելի է, եւ եթե հոգ չտարվի՝ մեր գրականության փշալի դաշտը վայրենի անտառ պիտի ձեւանա եւ ճաշակի գիտությունը (esthétique) պիտի խեղդե» {«Արեւմուտք», 1859, եր. 8:}: Իր՝ Ոսկանյանի լեզուն աշխարհաբարի մեջ նրա նկատած թերությունների հաղթահարման լավագույն փորձերի շարքին կարելի է դասել: Նրա թեթեւ, պարզ, դիպուկ, կարճաբան եւ պատկերավոր ոճը, նրա աֆորիզմների հանգող մտածելակերպը, համարձակ, կտրուկ, շանթահարող եւ թունացայտ նրա գրիչը մեզանում գերազանցեց միայն Նալբանդյանը: Ոսկանյանի վրիպումներն անգամ հուզում էին պայքարի կրքեր. «ողորմելի հայեր», «պարզամիտ հայեր», «գռեհիկ հայեր», «զեւզէկ հայեր» կամ «դդում գլուխ», «որդնոտ խելք»,— հակառակորդների մասին այս լեզվով էր խոսում հաճախ Ոսկանյանը: Պոլսի լրագրերից մեկը որակեց նրան որպես «անարգ եւ մոլեռանդ օտարազգի», կոչ անելով «այրել, մրկել, փոշի դարձնել» նրա «դժոխային, անիծյալ թերթը»: Պատասխանելով ջարդարար կոչին՝ Ոսկանյանը գրում էր. «Բանադրանքի սպառնալիքը մտքերնուս ներքեւ դրինք, հրաբուխ սպառնալիքին վրա կթքնենք: Մեր լրագրի փոշին օր մը մեզի ավելի պատիվ պիտի ընե, քան մեր դույզն ու պակասավոր աշխատասիրությունը: Թյուրքերը գրատուն մ՚այրեցին բաղնիք տաքացնելու համար: Թյուրքի հպատակ պոլսեցի /313/ քանի մը հայեր օրագիր մը կայրեն իրենց կատաղությունը մարելու համար: Կերեւի թե լուսավորչականք բավական լույս չունին եւ կրակի տրված օրագիրներու լույսով կուզեն լուսավորվել» {«Արեւմուտք», 1859, եր. 118:}:
Փարիզի ազատամիտ հրապարակախոսը թշնամի չէր ո՛չ կրոնի, ո՛չ քրիստոնեության եւ ո՛չ իսկ հոգեւորականության, որչափ դրանք կանգնում են «բարոյականության» ու «մարդասիրության» գետնի վրա եւ ընդառաջում մարդկանց «աշխարհական գոյությանը»: Նշավակելով հայ կրոնավորներին՝ նա ասում էր, թե «կրոնավոր» բառը իր գրչի տակ ունի «մասնավոր նշանակություն» եւ «չվերաբերիր հայ քահանաներու, զորս կսիրենք եւ որք կրնան մեծ ծառայություն ընել ժողովրդին»: Ժողովրդի եւ լուսավորության համար հրապարակախոսը ինքն օգնության հորդոր չի ուղղում իրեն՝ ժողովրդին: Այդ նպատակների իրագործման համար նա ակնկալող Հայացք է ուղղում համախոհ ունեւորներին: «Ընդհանրապես խոսելով,— գրում էր նա,— շատ քաղաքակիրթ ազգերու լուսավորությունը վերեն վար կծավալի եւ ազնվականին հսկում եւ մշտական արդյունքը հասարակության համար են» {Նույն տեղը, եր. 8:}:
«Արեւելք»-ի հրատարակությանը նյութական օժանդակություն էին խոստանում Զմյուռնիայի ունեւոր երիտասարդները՝ ազատամիտ Հ. Յուսուֆյանը, Ա. Ապրոյանը, Գ. Կոստանդյանը եւ ուրիշներ: Զմյուռնիայի հետ հարատեւող կապերի հետեւանքով էր, որ 60-ական թ.թ. երկրորդ կեսում Ոսկանյանը ստանձնեց իր alma mater-ի՝ Մեսրոպյան վարժարանի ղեկավարությունը: «Նորա Զմյուռնիո դպրոցը,— գրում էր Ե. Տեմիրճիպաշյանը,— որուն ներգործությունը կրեցինք, իր աշակերտը եւ իր հետեւողը եղավ» {«Ամենուն տարեցույցը», 1923, եր. 116:}: Հավանորեն «Արեւմուտք»-ը եւս տարածվում էր գլխավորապես զմյուռնիացիների մեջ: Սըվաճյանի «Մեղու»-ն տպեց Ոսկանյանի մի ծաղրանկարը, որի իմաստն այն էր, թե նրա պարբերականը չեն կարդում ՊոլսումՄեղու», 1859, եր. 136:}: «Արեւմուտք»-ի գոյությունը կախում ուներ Փարիզի մի շարք համակիրների առատաձեռնությունից: Սրանցից մեկը Թյույսյուզյանն էր, որին Կոմս Էմմանուելը հանձնարարում էր ժամանակին այսպես «ազգասեր հայի»: Սակայն այդ «ազգասիրությունն» ուներ, ինչպես երեվում է, խիստ որոշ իր սահմանը: Ոսկանյանի ազատամտությունը եւ նրա դեմ բարձրացած աղմուկը լցրին Թյույսյուրյանի «ազգասիրության» չափը, եւ գրականությամբ զբաղվող ու գրականությունը հովանավորող այս առեւտրականը սեղմեց նպաստամատույց քսակի բերանը: Նման վերաբերմունք ունեցավ դեսլի «Արեւմուտք»-ը նաեւ Ճանիկ Արամյանը, որի /314/ տպարանում լույս էր տեսնում թերթը: Արամյանը չէր գոցում իր տպարանի դռները նույնիսկ այն կարգի հրատարակությունների առաջ, որոնց ուղղությունը չէր բաժանում անձնապես: Տպագրական բաց դռների պաշտ սլան հանդիսացավ նաեւ «Փարիզ» թերթը, որի հրատարակիչն էր Արամյանը եւ որի լիբերալ-պահպանողական բարեխառնված նկարագիրն ըստ ամենայնի համապատասխանում էր տպարանատիրոջ հայացքներին {Ի դեպ, այս թերթի մասին էր 1850 թ. Նալբանդյանին արած նրա հայտարարությունը: Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 437:}: Ժամանակին «Փարիզ»-ը բողոքեց «Մեղվի», «Մյունատի»-ի, «Ծադիկ»-ի եւ «Հյուսիսափայլ»-ի դեմ հանված հալածանքի եւ նրանց խափանմանը հետամտող ռեակցիոն տարրերի դեմ: Անկարող եղան հանդուրժել Արամյանը եւ նրա օրգանը միայն Ոսկանյանի հրապարակախոսական տոնը, «պատկառելի անձանց խնդիրներով զինել»-ը, «լրբությամբ եւ ժպրհությամբ մալակոնել»-ը: Այս մասին «Փարիզ» թերթում իր արած հայտարարության մեջ սահմանազատվելով Ոսկանյանի գործադրած պայքարի մեթոդներից՝ Արամյանը գրում էր. «Թող գիտնա հասարակություննը, որ մեր տպարանն ազատ պիտի կենա. բայց չենք ուզեր հայհոյությանց եւ ազգատեցությանց գործիք դարձվիլ, նույնպես եւ պատվելի անձանց թշնամի, որոնց կարգը եւ կարիքը մեզի չափ ճանաչող քիչ կա» {«Փարիզ», 1860, N 1:}: Արամյանի դիրքավորման մեջ կար որոշ հետեւողականություն: Ժամանակին նա հանդիսացել էր նաեւ «Արեւելք» օրագրի խափանման հեղինակներից մեկը: Ոսկանյանի եւ Նալբանդյանի արած մի շարք ակնարկներից կարելի է կարծել, թե ինչպես այն ժամանակ, նույնպես եւ «Արեւմուտք»-ի տպագրման ժամանակ Արամյանը նահանջ էր կատարում ազատ գրատպության սկզբունքից՝ տեղի տալով Այվազյան— Գալֆայան կլիկայի եւ հավանորեն նաեւ Կրճիկյանի ու Կ. վ. Շահնազարյանի կողմից կազմակերպված օղակմանը: 1859 թ. աշնանը ժամանակավորապես դադարեց «Արեւմուտք»-ի հրատարակությունը {Վերանորոգվեց թերթի տպագրությունը միայն մի երկու տարի անց: Սակայն չունենալով ձեռքի տակ այդ տարիներին լույս տեսած համարները, ինչպես նաեւ Ոսկանյանի խմբագրած օտարալեզու հրատարակությունները, Ոսկանյանի հրապարակախոսության այդ շրջանը մնում է մեզ համար առայժմ անհայտ գավառի կարգում: Մեր ձեռքի տակ կան միայն «Արեւմուտք»-ի այդ տարեհամարներից արտագրված հոդվածներից մի երկուսը, որոնք ցույց են տալիս, որ թյուրքահայ Ազգային սահմանադրության սկզբնավորմանը հաջորդող ռեակցիայի շրջանում Ոսկանյանը տվեց իր պարբերականին անհամեմատ ավելի զուսպ ընթացք: Իր տեղում մենք կանդրադառնանք նրա այդ հոդվածներին:}:
Ժամանակակից մամուլը թեր եւ դեմ գնահատումներ տվեց Ոսկանյանի հրապարակախոսությանը: Խանդավառ վերաբերմունք ունեցան դե/315/պի նա Զմյուռնիայի սակավաթիվ համախոհները: «Կան հին մարդիկ, — գրում էր 1865 թ. Մ. Մամուրյանը,— որ ներկային, ապագային մեջ հավիտյան կապրին, ասոնք տիեզերական սեփականություն են. ծննդյան եւ վախճանման վկայագիր չունին: Կան նոր մարդիկ, որ դիակներու հետ կապրին, ասոնք կենդանյաց ցեղեն են: Առ մեկ ձեռքդ, «Արեւելք», եւ մյուս ձեռքդ «Երեւակ» կամ «Արշալույս»: Չես փնտրեր, թե պ. Ոսկանը քանի՞ տարեկան է, կամ թե պ. Չամուռճին եւ պ. Պալդազարը քանի՞ ճերմակ մազ ունին իրենց գլխին վրա: Գիտես արդեն, որ ամենքն ալ ժամանակակից են: Սակայն բաղդատե անոնց գրվածքը՝ հանճարի, գրչի, սկզբունքի ինչ ահագին անջրպետ կգտնես մեկ կողմ են «Արեւելք»-ին եւ մյուս կողմեն «Երեւակ»-ին եւ «Արշալույս»-ին մեջ: Ոսկանը քանի մի դար դեպ առաջ կապրի, Չամուռճին միջին դարու մեջ, Պալդազարը քսանամյա հնությամբ կպարծի: Արդ՝ արդի ժամանակը կամ պատմությունն այս տարբեր ժամանակի մարդիկն ի՞նչպես պիտի համաձայնեցնե» {Վրույր (Մամուրյանի կեղծանունն է), Հայկական նամականի, Զմյուռնիա, 1872, եր. 25:}: Մի տարի անց, նույն Մամուրյանը, ողջունելով Զմյուռնիայում Ոսկանյանի հայրենադարձը՝ գրում էր. «Ոսկանին գալուստը նշանավոր դեպք մ՚է մեզի համար եւ անոր տրված պատիվը թեեւ պզտիկ քաղքի մը շշուկը՝ բայց նշանակության արժանի: Զմիռ եթե քաջ չճանչներ գեթ ճանչել կկեղծել այն հանճարն, որ օտարին ազատության սուրը քաշեց, ազգայնության պաշտպան դրոշակիրը կանգնեցավ անվեհեր եւ հայրենյաց համար գրեց եւ հառաչեց, այն հանճարը, որ փառք ու նշան զոհեց, մեծատունին տված ոսկին երեսին նետեց, մատնիչին ձեռքը կտրեց, հայ ճիզվիտներու դիմակը խորտակեց եւ հայրենյաց համար լացավ: Իսկ հայրենիք անոր անձնվիրության փոխարեն ի՞նչ ըրավ. անզգա կեցավ, անըմբռնելի եւ կրակոտ է այն գլուխն, ըսավ, եւ կերպով մը թշնամիին ձեռքը զենք տվավ» {Նույն տեղը, եր. 112 եւ հետ.:}:
Զմյուռնահայ ազատախոհ երիտասարդության դրական այս գնահատականի դիմաց հրապարակի վրա կա նաեւ պոլսահայ «բարեխառնյալ»-ների բացասական գնահատականը:
Ամենից հանգամանորեն դուրս եկավ «Արեւմուտք»-ի դեմ լիբերալ-պահպանողական «Մասիս»-ը, որ գրական ժամադրավայր էր ամիրայության եւ պատրիարքի մենատիրական հավակնությունները սանձել կամեցող գրողների համար: Զրպարտություններով լեցուն մի հոդվածում «Մասիս»-ը թվարկում էր Ոսկանյանի չգործած հանցանքներն ու չկրած պատիժները: «Մասիս»-ի խմբագիր Ութուճյանը, որ մեկն էր 1848–49 թ.թ. Փարիզի բանվորական բարիկադները դատապարտող արեւմտահայ բուրժուազիայի գաղափարախոսներից, Ոսկանյանի քարոզած բուրժուական /316/ ազատամտության մեջ նշմարում էր «աշխարհակործան քոմյունիզմի», ուրվականը: «Արեւմուտք»-ի ընդմիջման ժամանակ «Մասիս»-ում հրապարակ եկավ նրա մասին արեւմտահայ գրականագետ, «պուետ» եւ էկլեկտիկ մտածող Խաչատուր Միսաքյանը (1845-1891): Միսաքյանը պատկանում էր պոլսահայ աղայական դասի եւ լիբերալ բուրժուազիայի արանքում դեզերող մտավորականների թվին: 1848-1871 թ.թ. նա ապրում էր Փարիզում: 1858-1861 թվականները «բեղուն» այն տարիներն էին, երբ նա երեւան էր գալիս «Մասիս»-ի էջերում Փարիզից հղած իր բանաքննություններով ու հրապարակախոսական հոդվածներով: Նրա այս կարգի գրվածքների մասին էր ասում Պարոնյանը, թե Միսաքյանը «խոսքերու վարսավիրա մ՚է, որ ասդիեն անդիեն խոսքեր հավաքելով՝ զանոնք կսանտրէ, կկոկե, անուշաբույր յուղերով կօծել եւ հրապարակ կհանե, եւ երկու տողով հասկանալի բան մը յուր գրչին տակ երկու էջի մեջ անհասկանալի կըլլա» {Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, Երեւան, 1932, III, եր. 123:}: Հարկավ, հակառակ կարծիքի էին նրա մասին ուրիշները: Վեր հանելով նրա այդ տարիների գրականության «հսկա եվրոպական ոճը»՝ Մրմրյանը համեմատում է նրան անգլիական պատմաբան Մակոլեյի հետ, «որուն անգլիական լայն լրջության տեղը բռնած է պողպատի համեստ զգոնություն մը, հայ՝ բարեխառնված ֆրանսիական կրակ զվարթամտությամբ» {Հ. Մրմրյան, Հին օրեր, Կ. Պոլիս, 1907, եր. 60:}: Արդյոք իրական ի՞նչ հիմք էր ունեցել հայ «պուետին» եւ անգլիական բուրժուազիայի նշանավոր պատմաբանին համադրելու համար՝ մեզ անհայտ է: Ինչ վերաբերում է Միսաքյանի ֆրանսիական զվարթամտությանը, դա արդեն խիստ մռայլված էր հետագայում: Հունիսյան ապստամբությունը բավականաչափ խառնել էր «պուետի» տրամադրությունը, իսկ Փարիզի կոմունան իսպառ խանգարեց նրա հոգու հավասարակշռությունը. իր կյանքի վերջին երկու տասնամյակները Միսաքյանն ապրեց՝ դատապարտված մելամաղձության ու մարդախուսության:
Միսաքյանը սարսափով եւ ատելությամբ էր արտահայտվում կոմունիզմի մասին {Տե՛ս «Մասիս», 1860, 96 420:}: Բայց միայն կոմունիզմը չէ, որ դառնացրել էր մթախոս Միսաքյանի միտքը: Նրան վրդովմունք էր պատճառում նույնիսկ բուրժուական սահմանափակ այն ազատամտությունը, որի դրոշակը պարզում էր «Արեւմուտք»-ի խմբագիրը:
Միսաքյանի մասին գրած մի ոտանավորում Ոսկանյանը բառախաղով դարձրել էր նրան «մի սագ ապուշ», որի գործն է լողալ, սողալ եւ անդադար ձայներ հանել անարդար: «Պուետի» հակառակորդները հետագայում երգ էին շինել այս ոտանավորը՝ շեշտ դնելով «մի սագ»» բառախաղի վրա:
/317/ Հատկապես հենց Ոսկանյանի մասին արած նրա դատումները բացահայտում են «պուետի» մութ իմաստաբանության բանալ էությունը: Նրա աչքում ազատամիտ հրապարակախոսը այլ ինչ չէր, քան խռովահույզ զրախոս, որ լորձունքոտ խածվածներով, ժահրոտ իր գրչով ու կռվաբանությամբ կամենում է պատվաստել հայերի մեջ կարմիր հասարակապետականություն {Հմմ. «Մասիս», 1859, NN: 402 եւ 407:}: Միսաքյանը վրդովված է առանձնապես Ոսկանյանի այն խոսքերից, թե «Հայք ազգություն չունին եւ զեւզեկներուն ազգ ըսելը պետք չէ, որ խաբե զիրենք» {«Արեւմուտք», 1859, եր. 148:}:
Հայոց ազգի բարոյական կապը գտնելով լեզվի եւ կրոնքի մեջ, Միսաքյանը եզրակացնում էր, թե ազգը կա՛մ պիտի վերահաստատի նախկին կրոնական միությունը, կա՛մ թույլ տա, որ ամեն ոք «իր կրոնքին հավատա, իր կրոնքը սիրե ազատաբար, եւ հրապարակավ ալ՝ առանց իր կրոնքն ուրանալու՝ իր ազգայնությանը հավատա եւ իր ազգայնությունը սիրե անարգել» {«Մասիս», 1859, N 410:}: «Մեկն ազատ է խոսելու, մյուսն ազատ է լսելու. պակաս գիտցողն ավելի գիտցողին ավարն է: Մեկը պահպանելու համար մյուսը կորուսանելը ոչ քրիստոնեական, ոչ բարոյական, ոչ մարդկային, այդ կարմիր հասարակապետության սկզբունք է, եւ հայոց եկեղեցին, Վիեննայի վերապատվելիներուն վկայությանն ալ հակառակ, ուրիշի հավատքին դեմ ոչ պատերազմ բացած է երբեք, եւ ոչ հալածանք հարուցած: Անոր դրությանը չի հավնող եւ չիմացողը ազատ է գլուխն առնելու եւ ուզած տեղը երթալու եւ ոչ բնավ անոր մեջ դատաստան ու պատուհաս հաստատելու» {Նույն տեղը, N 407:}:
Հարկ կա՞ ասել, որ արեւմտահայ համբավված «պուետը» պարզապես բախում էր բաց դռներ: Ոսկանյանը չէր մերժում հայերի ազգությունը, ոչ էլ քարոզում նրանց անկրոնություն կամ կրոնական անհամբերողություն: Նա միայն տրոհում էր իրարից կրոնն ու ազգությունը եւ հարձակում գործելով կրոնավորների վրա՝ պահանջում որ սահմանափակվեն «հոգու փրկության» խնդրով, ձեռք քաշեն ազգային լուսավորության եւ ազգային քաղաքականության գործերից: Կրոնքի փոխարեն իբրեւ ազգության որոշիչ գործոն նա առաջ էր քաշում ընտանիքի դերը: «Ընտանիքը փոքր հայրենիք է,— գրում էր Ոսկանյանը, — եւ եթե հոնկե քաղաքացիք չելնեն, իզուր մեծ հայրենիքի տեսիլով կերազեն ոմանքՎտարանդի հայություննը ընտանիքով եւ կրոնքով պահվեցավ: Կրոնքը, ուրացողի մատնությամբ, թշնամի պետության մը գործի է այսօր, եւ որովհետեւ իր առջի միությու/318/նը չունի եւ երեք ներհակ աղանդե կբաղկանա, Թորոսներու պես կույրեր միայն անկե ակնկալություն կսպասենԿմնա ընտանիքը, այսինքն առտնին իշխանությունը, որ կստեղծե քաղաքացի» {«Արեւմուտք», 1859, եր. 148:}: Մասնավորապես, նրա պայքարը կաթոլիկ եւ բողոքական միսիոներների դեմ՝ պայքար էր հօգուտ ազգային կոնսոլիդացման եւ ուղղված էր արտաքին-քաղաքական այն ազդեցությունների դեմ, որոնց գործիքն էին մեղապարտ հոգիների այդ փրկիչները: Սակայն ուղղելով կրոնական համբերողության սկզբունքը «կարմիր հասարակապետականության» դեմ, Միսաքյանը կամենում՝ էր հենց դարձնել կրոնն ու կրոնավորությունը ռեւոլյուցիայի դեմ պայքարելու ազգային-քաղաքական զենք: Եվ սրա մեջ էր հենց նրա քարոզած «համբերողության» ռեալ իմաստը:
* * *
Մինչեւ 1859 թ. իր արտասահմանյան ուղեւորությունը Նալբանդյանը անձնական ծանոթություն չուներ Ստ. Ոսկանյանի հետ: «Հյուսիսափայլ»-ի 1859 թ. փետրվարի համարում տեղեկանք տպելով «Արեւմուտք»-ի մասին՝ Նալբանդյանը գրում էր. «Հրատարակողներից մինը, պ. Յ. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար» {Ե. Լ. Ժ., 1, եր. 410:}: Ակներեւ է, որ այս տողերը գրելիս Նալբանդյանը ծանոթ չէր «Արեւմուտք»-ին եւ նույնիսկ շփոթում էր նրա խմբագրին գրականագետ Հակոբ Ոսկանի հետ: Հետագայում Կոմսի «Հիշատակարան»-ը ողջունեց «Արեւմուտք»-ի ուղղությունը, կղերի եւ ընդհանուր հակառակորդի՝ Այվազովսկու դեմ տարած նրա պայքարը: Կոմս Էմմանուելը որակում էր Ոսկանյանին «քանքարավոր», «ազատախոհ», «ուսումնական» եւ այլ մակդիրներով, նշավակելով «հայ եզվիտների» նրա դեմ հանած հալածանքը: Անդրադառնալով այն հետապնդումներին, որոնց ենթակա էր «հայ եզվիտների» մամուլի եւ հասարակական կարծիքի կողմից Ոսկանյանի «Արեւմուտք»-ը՝ նա գրում էր. «Մենք գիտենք մի ազատախոս հեղինակի վիճակը անկիրթ ազգի մեջ. այդպիսի հեղինակը ոչ թե միայն պիտի կուրծք մաշե, աչքի լույսը թափե ազգին նոր գաղափարք տալու համար, այլեւ պիտի տանի այն եւս սեւ բամբասանքներին, որ անխորհուրդ խավարասերքը անշուշտ ուղղելու էին մի այդպիսի հեղինակի վերա: Ասիացին չի կարող մերկանդամ տեսանել ճշմարտությունը. Իզիսը պիտի քողով ծածկվի միշտ եգիպտացու աչքից: Այս պատճառով ես տեսնում ենք զանազան խլրտմունք եւ թշնամական հարձակմունք Արեւմուտքի թե հիմնադրերի եւ թե շարագրողի ջանքը եւ աշխա/319/տանքը ունայնացնելու համար» {Ե. Լ. Ժ., եր. 439:}: Աննշան մի երկու դեպքում Նալբանդյանն ուղղակի արձագանքում էր Ոսկանյանին. այսպես, երբ Ոսկանյանի «Կնդուկ Գաբրիկի»-ից հետո գրում էր իր «Կնդուկ պոչատ»-ը, կամ երբ որակում էր վարդապետին «Այվազ», «պ. Գ. Այվազովսկի», «գիշերադեմ», «ուխտադրուժ» անուններով ու ածականներով, որ գործադրվել էին նախապես «Արեւմուտք»-ի էջերում:
Հայտնե՞լ էր Նալբանդյանը «Արեւմուտքի»-ի խմբագրին գրական-հրատարակչական իր մտադրությունների եւ, մասնավորապես, «Հյուսիսափայլ»-ը արտասահման փոխադրելու մասին՝ չգիտենք: Այսքանը միայն հայտնի է, որ 1859 թ. ապրիլին Փարիզում հանդիպելով Ոսկանյանին՝ Նալբանդյանը նույն տարվա մայիսին Բրյուսելից երկու նամակ ուղարկեց նրան «Արեւմուտք»-ում տպելու համար: Անհայտ պատճառով՝ ուղարկված նյութերը լույս չտեսան: Իր «Հիշատակարան»-ի հոդվածներից մեկը Կոմսը ենթադրում էր նվիրել «Արեւմուտք»-ի ընդհանուր տեսությանն ու գնահատությանը: Վերադառնալով Ռուսաստան՝ Նալբանդյանը ենթադրում էր գրել «Արեւմուտք»-ի վախճանի եւ Միսաքյանի հոդվածների, ինչպես նաեւ Արամյանի՝ Ոսկանյանի դեմ ունեցած ելույթի մասին: Այդ նպատակով ենթադրում էր հավաքել-բերել արտասահմանից «Արեւմուտք»-ի համարները, իսկ Պետերբուրգից ուղարկեց Ոսկանյանին «բողոքի» հավաքական մի գրություն՝ «Արեւմուտք»-ի խափանման կապակցությամբԱնտիպ երկեր», եր. 228՝ եւ հետ., 247 եւ հետ:}:
Սակայն «Արեւմուտք»-ը չզետեղեց կամ ավելի ճիշտ՝ չժամանեց զետեղել Նալբանդյանի նյութերը նաեւ այս անգամ. «Արեւմուտք»-ի մի համարում հաղորդվեց միայն, թե Ռուսաստանից ստացված է երկու բողոքագիր՝ «ազատամիտ եւ ուսումնական ազգայիններն ստորագրյալ»: «Արգո ստորագրողքը,— հարում է թերթը,— կբողոքեն «Արեւմուտք»-ի վերայ Տաճկաստանի մեջ տարածված թշնամական լուրերուն դեմ» {«Արեւմուտք», 1859, եր. 24:}:
Ոսկանյանի եւ Արամյանի օգտին Նալբանդյանի ունեցած գրական ելույթները հիմք չեն տալիս պնդելու, թե նրանք Նալբանդյանի «Համախոհներն» էին կամ «Փարիզի նրա ընկերները» {Տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1949, 9, եր. 61 եւ 71, Գ. Ստեփանյանի հոդվածը:}:
Նալբանդյանը պատեհություն ունեցավ անդրադառնալու Ոսկանյանի շոշափած հայացքներին եւ ձեւակերպելու դրանց մասին նաեւ իր դեմընթաց կարծիքները: Այսպես, կանանց հարցի մասին եւ Ղրիմի պատերազմի վերաբերմամբ, կրոնի եւ բարոյականության խնդրում, «Վերք Հա/320/յաստանի»-ի գնահատականի խնդրում եւ այլն: Հիմնականում, 50-ական թվականներին ազատամիտ Ոսկանյանը վերջակետ էր դնում այնտեղ։ ուսկից սկիզբ էր առնում Նալբանդյանի հետեւողական-դեմոկրատական հրապարակախոսությունը: Հասարակական-քաղաքական հարցերում Նալբանդյանը հանգելու էր Ոսկանյանին անհաս ռեւոլյուցիոն-դեմոկրատական սկզբունքների։ Նա ակոսելու էր ավելի խորը եւ միտելու ավելի հեռուն: Ազգի ազատագրման հեռանկարները նա չէր կապելու Բոնապարտի կամ Քավուրի, այլ Մաձձինիի եւ Գարիբալդիի, Գերցենի եւ ռուս ռեւոլյուցիոն այլ գործիչների գլխավորած շարժումների հետ: Միշտ ավելի եւ ավելի նկատելի պիտի դառնար անջրպետը Նալբանդյանի քարոզած հեւոլյուցիոն-դեմոկրատական խոր ու լայնահուն հայացքների եւ Ոսկանյանի ջատագոված բուրժուական սահմանափակ ազատամտության միջեւ:
Գրչի եւ խոսքի մարդ լինելուց առաջ Նալբանդյանը, նախ եւ առաջ, շարժման պարագլուխ էր՝ մտքի ու սրտի բոլոր թելերով կապված մասսաների հետ: Մարտնչողի գործնական ճկունությամբ՝ ամենաաննպաստ պայմաններում անգամ նա կարողանում էր մնալ հրամանատարի դիրքերում: Մինչդեռ, ընդհակառակը, Ոսկանյանի հրապարակախոսությունը, անգործնական եւ վերացական, ժողովրդից ու հողից կտրված, հանդիսացավ ջերմոցային մի տունկ, որը թոշնեց տարաժամ, չթողնելով արեւմտահայ հասարակական մտքի պատմության մեջ ազդեցության խոր հետք:
Հարձակման անցնելով լիբերալիզմի դեմ՝ ռուսահայ տրիբունը հարելու էր ռեւոլյուցիոն-դեմոկրատիզմին եւ մարտնչող մատերիալիզմին՝ ընդառաջելու այն շարժումներին, որոնք կոչված էին վերջ ի վերջո լուծելու «մարդու եւ հացի» խնդիրները: Մինչդեռ հանուն Կանտի դատապարտելով Կաբեին, սարսափահար «մարդու եւ հացի» խնդիր հուզող մասսաների աղմուկից՝ արեւմտահայ բուրժուազիայի ազատամիտ հրապարակագիրը, անգիտանալով ազգային-ազատագրական շարժման ռեւոլյուցիոն հեռանկարները, ապավինեց Բոնապարտի եւ Քավուրի թեւարկությանը: Պատահական չէ, որ ի վերջո նա խզեց իր կապերը նույնիսկ ազգային-հասարակական այն իրադրությունից, որի ազատագրական ձգտումների առաջին արձագանքողներից մեկն էր եղել նա իր գործունեության արեւագալին:

/321/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿՈՎԿԱՍ ԵՎ Կ. ՊՈԼԻՍ
Նալբանդյանի «աստվածաբանական» նամակները։ Դրանց հետապնդած քաղաքական եւ գործնական նպատակները։ Ազգության եւ եկեղեցու հարակցության խնդրի շուրջը։ Չուխաճյանի կոնդակը Նալբանդյանին: Հակառակորդների անհանգստությունը: Ազգային կտակյագումարների հարցը։ Նախապատրաստվող ուղեւորության բուն պատճառները: Հայրենի քաղաքի փոխված իրադրությունը: Նալբանդյանի հնդկական առաքելությունը։ Ուղեւորություն դեպի Էջմիածին։ Հանդիպում Թբիլիսիի հայ մտավորական շրջանների հետ: Նալբանդյանը Կ. Պոլսում: Ռուսահայ հրապարակախոսը պոլսահայ հասարակության ուշադրության կենտրոնում: «Սահմանադրական» պատրանքի եւ վերահաս ռեակցիայի ջրապտույտում:
Նախապատրաստվելով համալսարանական հարցաքննության՝ Նալբանդյանը դադար չտվեց գրչին: Այդ ժամանակ է հենց, որ անդրադարձ ձավ նա Այվազովսկու «Վարդապետարան»-ին՝ կաթողիկոսին ուղղած իր նամակների մեջ {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 6 եւ հետ.:}:
Նամակների գրաբար լեզուն, վեհափառ ադրենատը, լուսավորչական ջերմեռանդությունն ու աստվածաբանական բանավարությունը կարող են ուղղակի ճնշող տպավորություն անել Նալբանդյանի գործելակերպին ու նպատակադրումներին անիրազեկ ընթերցողի վրա: Սակայն խելամուտ լինելով նամակների բովանդակությանը՝ դժվար չէ համոզվել, որ «աստվածաբանությունը» կազմում է դրանց սյուժեն, բայց ոչ էությունը: Գոտեմարտելով Այվազովսկու հետ կրոնական հնամաշ խնդիրների շուրջը կամ գործի դնելով հայադավան եկեղեցու ժանգոտած զենքը՝ փաuտապես Այվազովսկու կաթոլիկ ռեցիդիվները կամ նրա վրիպած դավանաբանական բանաձեւերի մերկացումը չէին հանդիսանում նամակների բուն նշանախեցը: Նալբանդյանը ծաղրանքով էր խոսում միջին դարերի դավանաբանական վեճերի մասին: Սակայն ներկա դեպքում դավանաբանությունը պայքարի նպատակը չէր, այլ պայքարի զենքը:
/322/ «Վարդապետարան»-ի շուրջը բարձրացած աղմուկի մեջ հուզողն ինքյան գիրքը չէր, այլ գրքի հեղինակը: Հեղինակին թեր ու դեմ հասարակական-քաղաքական տրամադրություններն ու դիրքավորումներն էին աստվածաբանական վեճերի զսպանակները: Հաշվի առնելով Այվազովսկու դեմ բարձրացած աղմուկը եւ խոցված համարելով վարդապետի հեղինակությունը՝ ներքին գործոց մինիստրը տակավին 1859 թ. դեկտ. 23-ին Հեռագրով արգելել էր «Վարդապետարան»-ի գործածությունը դպրոցներում եւ անգամ խափանել նրա վաճառքը {ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. 156, վավ. N 363:}: Սակայն սրանով վերջ չառավ պայքարը, քանի որ փաստապես զբաղեցնողը հեղինակի հասարակական դերն էր եւ նրա քաղաքական ուղղությունը: Ահա թե ինչո՛ւ Նալբանդյանի գրած աստվածաբանական այս նամակներն ընդօրինակվում էին եւ ձեռքից ձեռք անցնում: Ծավալված պայքարի մեջ հետաքրքրողը սխոլաստիկ գրավեճն ու քաշքշտուկ վայրախոսությունները չէին, այլ դրանց գործնական-քաղաքական առանցքը: Պոկեցեք «Վարդապետարան»-ի մասին արված դիտողությունները ռեալ-պատմական հանգույցներից, անգիտացեք դրանց կապը ընթացակից սոցիալ-քաղաքական դեպքերի ու շարժումների հետ, այն ժամանակ կառաջանա նույնիսկ տարակուսանք՝ արժե՞ արդյոք մեր օրերին ժամավաճառ լինել դրանց մասինԿթվա, մասնավորապես, որ այդ գրքի մասին Նալբանդյանի 1860 թ. գրած էջերը շատ ավելի մոտ են տիրացու Մուխալի 1847 թ. «Քրիստոսի մարդեղությանը», քան ընդամենը մի տարի հետո լույս տեսնելիք «Երկու տող»-ին, ուր նա «ոտից ցգլուխ» ռեֆորմի պահանջ էր դնելու հայ եկեղեցուն: Մինչդեռ փաստապես Այվազովսկու «Վարդապետարան»-ի մասին գրված նրա նամակներն անմիջապես կապված են հենց «Երկու տող»-ի հետ եւ, ինչպես նաեւ այս՝ վերջինը, դժվար հասկանալի՝ եթե աչքաթող անենք գրության հասարակական-քաղաքական շարժառիթները եւ եթե անգիտանանք, հատկապես, այն գործիչների դեմքը, որոնց դեմ ուղղված են այդ նամակները:
Ի՞նչ նպատակ էին հետապնդում կաթողիկոսին ուղղված էջերը: Նազարյանցի նամակից գիտենք արդեն, որ կաթողիկոսը տրամադրություն էր ցույց տվել «հովանավորելուն Այվազովսկու կողմից ամբաստանված Հյուսիսափայլականներին: Կաթողիկոսի լայն քղանցքը Նազարյանցի համար հարմար միջոց էր պաշտպանվելու Այվազովսկու բանսարկություններից: Ինչ վերաբերում է Նալբանդյանին, կաթողիկոսի բարյացակամությունը սոսկ նոր մի միջոց էր Այվազովսկուն հակահարված հասցնելու համար: Կեղեքելով դավանաբանական խնդիրներում կաթողիկոսի աստվածաբանական բծախնդրությունը՝ Նալբանդյանը կամենում էր տալ նրա ձեռքը Այվազովսկու հայ-լուսավորչական ուղղամտությունը կասկա/323/ծելի դարձնող արգումենտներ ու դրանով խորացնել այն պայքարը, որ ծայր էր առել Այվազովսկու շուրջը նույնիսկ հայ կղերական հիերարխիայի ներսում: Նա կամենում էր հրահրել եւ արծարծել կաթողիկոսի եւ նրա հոտի պայքարը Այվազովսկու դեմ եւ փութացնել, ըստ կարելույն, վերջինիս անկումը: Այս կարեւոր էր, մանավանդ, գործնական նպատակով, այն է՝ հնդկահայ կտակների գործն առաջ քաշելու համար, խնդիր, որ, ինչպես կտեսնենք, միջոց եւ հնարավորություն պիտի տար նրան մեկնելու արտասահման՝ մի շարք նոր հարցեր լուծելու համար:
Հետաքրքրականն այստեղ այն չէ, թե որքան ուղիղ էին Նալբանդյանի նամակում արտահայտված մտքերը: Ներկա դեպքում գերակշռողը նրա մեջ տեսաբանը չէր, հասարակական նոր հայացքների ու համոզումների քարոզիչը, այլ արծարծված պայքարի կազմակերպիչն ու ղեկավարը: Նման չէր նա այն գրողներին, որոնք, Նարեկացու ասած, ամպում են առանց անձրեւելու: Խոսքի հերոս լինելուց առաջ գործի հերոս էր նա, քաղաքական մարտնչող եւ ժողովրդական տրիբուն, եւ որպես այդպիսին՝ աննահանջ ստրատեգ եւ ճկուն տակտիկ:
Շոշափելով տակտիկական նոր ուղիներ, Նալբանդյանի համար պարզ էր, որ կաթողիկոսին ուղղելիք իր խոսքը հնչելու էր որպես մոլեռանդ հայադավանի վկայություն: Նամակները գրվելու էին, իհարկե, «գրոց» լեզվով, «գրոց» ցուցմունքներով բեռնավոր եւ թեւակոխելով վեհափառ ընթերցողի միտքը գերած աստվածաբանական սխոլաստիկայի ոլորտը: Նալբանդյանը գիտեր բռնել մարդկանց թույլ կրակը եւ երբեմն օգտագործում էր իր այդ ունակությունը գործնական նպատակի հասնելու համար, փույթ չէ, թե դրա համար հակառակորդները «խռովարար» անունն էին տալիս նրան:
«Մեր դավանությունը հայոց ազգի ամբողջական ապահովության վերաբերությամբ` այսպես է,— գրում էր նա 1860 թ. «Հյուսիսափայլ»ում,— թե ազգը պիտի յուր գոյությունը պահպանե յուր եկեղեցու միջնորդությամբ: Համաշխարհական հեղափոխությունների մեջ եկեղեցու ինքնուրույնությունը եղել է եւ է մեր ազգի ապահովության գրավականը» {Ե. Լ. Ժ., 1, եր. 472:}: Եկեղեցին նրա համար միջոց էր, ոչ թե նպատակ ազգի գոյության: Ոչ թե ազգն էր եկեղեցու համար, այլ եկեղեցին ազգի համար: «Հայոց եկեղեցու ախոյանները, պահպանելով յուրյանց եկեղեցու անկախությունը, պահպանեցին ազգի գոյությունը», — ասում է նա {Նույն տեղը, եր. 478:}: Ոչ միայն Էջմիածնի կաթողիկոսների, այլեւ քրիստոնեական եկեղեցու եւ նրա գերագույն հեղինակություն ճանաչված տիեզերական ժողովների ախոյան չէր Նալբանդյանը: «Հայոց ազգը բնավ որեւիցե ժողովի անունով մկրտ/324/ված չէ,— գրում էր նա,— իսկ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվածներին երբեք փրկության թերություն չէ որեւիցե ժողով (ոչ միայն, որ ընդունելության արժանի չէր, այլեւ դորանից ավելի լավերը), ուստի բարով վայելեն քաղկեդոնականք յուրյանց փրկության միակ միջնորդը–Քաղկեդոնյան ժողովըՀայոց եկեղեցին պահել է մինչեւ այսօր յուր ինքնուրույնությունը եւ անկախությունը՝ անհրաժեշտ եւ հարկավոր է, որ մանավանդ այսուհետեւ եւս պահե, հեռի մնալով հունական, հռոմեական եւ բողոքական եկեղեցիներից: Մենք տակավին աբեղաների օրը չենք ընկած, որ այս ասելով արքայության դռները փակենք ընդդեմ այդ եկեղեցիների զավակներին. հե՜ռի մեզանից այդպիսի ծաղրելի եւ պառավական գաղափարք. մենք ո՞վ ենք, որ ուրիշի ծուռն (տպագրում՝ «ծառան», Ա. Հ.) դատենք, թող դատողը դատի, այլ այս ենք ասում, թե թող այդ եկեղեցիքը կենան յուրյանց համար, իսկ հայոց ազգի եկեղեցին մեր համար: Խորտակված ազգության տեղը բռնում է կրոնը, ստույգ է լեզուն եւս կա, բայց շատ տեղ մոռացված. մինչդեռ կրոնը ամեն տեղ անմոռաց: Եվ որովհետեւ ազգության հայտարարը դարձել է եկեղեցին, ապա ուրեմն նորա վերա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ազգի վերա» {Ե. Լ. Ժ., 111, եր. 220:}: Հյուսիսային բորեասի եւ հարավային խորշակի դիմաց նկատելով եկեղեցու անկախությունն ազգային գոյության պատվար՝ նույն այդ անկախության անունով Նալբանդյանը հարվածում եւ մերկացնում էր ազգի տգիտությունը կեղեքող կղերականությանը: Կրոնը եւ եկեղեցին, նրա կարծիքով, կարող են միջոց լինել ազգապահության, եթե գործիք չեն ազգի գլխին ընկույզ փշրող իշխանավորների եւ նրանց թվում՝ նաեւ եկեղեցականների ձեռին: Նալբանդյանն առաջինն էր, որ հերքելու էր կղերական այն լեգենդը, թե Հայ եկեղեցին է եղել հայ ազգության միակ պահապանը:
Հայոց քննական պատմագրության հիմնադիր համարված Մ. Գարագաշյանից առաջ է, որ նշում էր նա կրոնական կռիվների ու պատերազմների քաղաքական իմաստը: Առարկելով «անարվեստ կոմպիլատոր» Ա. Խուդաբաշեւի «Обозрение Армении» վերտառությամբ հրապարակված պատմական-դավանաբանական հերյուրանքին, 1860 թ. Կոմս Էմմանուելը տալիս էր եկեղեցու եւ ազգության հարաբերությունների վերլուծությունը: Մատնանշում էր, որ Հայաստանի կրոնական միաձուլման համար չէ, «որ օտար պետությունքը ձեռք տալով նորա կրոնին՝ կամենում էին վեր առնուլ այն որոշ պատը, որ բաժանում էր միմյանցից այդ ազգերը, որպեսզի հեշտ լինի նոցա այնուհետեւ կուլ տալ խեղճ Հայաստանի որդիքը»: Քրիստոնյա Բյուզանդիան միջամտում էր Հայաստանի գործերին ոչ թե «Հայաստանին օգնելու մտքով, այլ իբրեւ մի որոգայթ խորամանկ քաղաքական խորհրդով»: Ոչ թե կրոնական միությունն է, հարում է նա, /325/ որ առաջնորդեց հայերին դեպի քաղաքական միության եւ անկախության գաղափարը, այլ այս վերջինների պաշտպանության մտահոգությունից է, որ «հայերը սուր են ցույց տալիս կրոնի կամ դավանության դաշինքներից երես դարձնողներին»: Այս պատճառով եւ այս իմաստով է միայն, շեշտում՝ է Կոմսը, որ «մեծ խորհուրդ է ունեցել եկեղեցին հայոց անցած գնացած կյանքի մեջ» {Ե. Լ. Ժ., 1, եր. 479:}:
Մի տարի անց, «Երկու տող» պամֆլետում, Նալբանդյանը տվեց խնդրի նոր լուսաբանությունը: Նա ոչ միայն հերքում էր կղերական լեգենդը, այլեւ պնդում կտրականապես, թե հայ եկեղեցական վարչությունն է հենց, որ «մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության»: «Ինչո՞վ պահեցին ազգը,— հարցնում էր նա,— դպրոցներո՞վ, մատենագրությա՞մբ, քարոզությա՞մբ, ընկերություններո՞վ, ո՞ւր են ապա այդ բաները …» {Նույն տեղը, III, եր. 26:}: «Այսուհետեւ հայի պարտականությունն է,— շարունակում էր նա,— անխնա հանդիպել հոգեւորներին, որովհետեւ հետախաղացության եւ ռեակցիոյի անպարծանք դրոշները նոցա գլխի վերա են փողփողում մասնավորապես: Մեր դրոշը հայտնի է արդենԵթե հայոց ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մատմեդականության. սա բացասաբար պահպանեց հայերի կրոնը: Ազգը որչափ եւս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս եւ ավելի մեծ մասը ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմեդականութենից՝ պահեց յուր կրոնը, հետեւաբար եւ ազգությունը: Թող հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկանար որեւէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք … Բայց ինչպե՞ս պիտի տեսանեինք, վասնզի մեք եւս ծնելու չէինք որպես հայ» {Նույն տեղը:}:
Կղերի վատթար ներկայացուցիչների դիմապատկերը՝ ցուցադրելու համար է հենց, որ արտասահմանում տպված «Երկու տող»-ի էջերում Նալբանդյանը հրապարակեց Այվազովսկու երկդիմի կերպարանքը մերկացնող փաստեր ու վավերագրեր: Երկու տարի անց, Պետերբուրգում նստած, նա գրեց Այվազովսկու քաղաքական քսությունը նշավակող «Կընդուկ պոչատ եւ նորա Սանչոյի մկրտությունը» չափածո երգիծանքը: Նույն այդ ժամանակներում է, որ Փարպեցու թղթի բացատրականում, ակնարկելով պարսիկների ձեռքով հայ եկեղեցուն առաջնորդներ նշանակելու նախօրինակները, մտաբերում էր, անշուշտ, Այվազովսկուն, բայց, հասկանալի պատճառով, խոսքը կտուրը ձգելով՝ գրում. «Հայոց ազգի մեղքից, այս բանը ասես թե նորա եկեղեցու ճակատումն է գրված: Այսօր էլ /326/ Կիլիկիո մեջ Կոզան-օղլուն, ազգի եւ կաթողիկոսի կամքին ընդդեմ, առաջնորդ է կարգում. շատ անգամ, այո, բռնադատում է եւ եպիսկոպոս ձեռնադրել իր արբանյակները, որի օրինակները եւ սոցա ողբալի Հետեւանքը միշտ անպակաս է ազգի աչքից» {Ե. Լ. Ժ., III, եր. 282:}:
Հակակղերական նույն այս տենդենցը շեշտված արտահայտություն է գտել անգամ մեզ զբաղեցնող «աստվածաբանական» թղթերում: Ազգապահության հարցում պահպանելով տակավին Նազարյանցի բանաձեւը,— լեզուն, կրոնը եւ քաղաքականությունը որպես ազգայնության բնական (անոթ»,— Նալբանդյանն ավելի որոշակի, քան անում էր այդ պահին Նազարյանցը, մերժում էր եկեղեցու ղեկավարող դերը ազգային լուսավորության գործում: Մատակարար լինել լուսավորության, գրում էր նա կաթողիկոսին, դա մեր՝ ազգի աշխարհական անդամներիս գործն է. չէ՞ որ Եվրոպայում իսկ հոգեւորականությունը գլուխ չհանեց այս խընդրում: Քանի որ մեր դարի փիլիսոփայության ուղղությունն ու հայացքը չի համատեղվում հոգեւորականների հայացքների հետ, ուստի եւ ավելորդ մի բեռ կլիներ այն դաստիարակությունը, որ չի բխում ներկա մեր դարի փիլիսոփայությունից, եւ որ անկարող է կենդանացնել մեռածին այն, ինչ որ չկարողացավ պահպանել նրան կենդանության ժամանակ: Ազգասեր հոգեւորականները, որոնց ձեռքում մնացել է գեթ իշխանության որեւէ նշույլ, կարող են ձեռնտու լինել մեզ, հիմնելով դպրոցներ եւ աննախանձաբար թիկունք դառնալով դրանց, առանց թեւակոխելու ուսուցչության ամբիոնը, որին ձգտում են փառասիրաբար կամ շնորհիվ չարաչար այն inգիտության, որի մեջ թարթափում են: Բավական կլիներ, եթե կարենային գեթ իրենց դաստիարակել, առաջին նվագ ուսանելով գիր, լեզու, դպրություն եւ մանավանդ գլխավորը՝ մարդկություն, որից զուրկ՝ պարապում են դատարկապորտությամբ, ամուլ եւ անգիտակից սաղմոսերգությամբ, կարծես թե նրանց խորհուրդը դատարկասիրությունն ու փարիսականությունը լիներ {Հմմ. «Անտիպ երկեր», եր. 7 եւ հետ,:}: Այս կապակցությամբ Նալբանդյանը թափանցիկ ակնարկներ է անում, ի դեպ, նաեւ կղերի ազգադավ եւ ազգավնաս գործերի մասին, որոնք խոստանում է գրի առնել եւ հրապարակել «հետնոց» գիտության համար: Այվազովսկին, ասում է նա, սքեմավոր դավաճաններից մեկն է միայն, բայց ոչ միակը:
Կաթողիկոսին ուղղած տողերը նպատակավրեպ չեղան: Կաթողիկոսը պատասխանեց դրանց հատուկ կոնդակով: Չուխաճյանին չէին կարող շփոթության մեջ ձգել կղերի մասին արված դիտողությունները, որչափ Պոլսում նա վաղուց էր ընտելացել եկեղեցական գործերի աշխարհական կառավարությանը: Կովկասում նա մտցնելու էր հայ դպրոցների համար /327/ մշակված կանոնադրություն, սահմանելով նրանց համար աշխարհականներից ընտրված հոգաբարձական վարչություն, որի միջոցով ծախսվելու էին դպրոցներին հատկացված եկեղեցական եկամուտներ: Սրանով չէր վերանում, հարկավ, բողոքական կամ կաթոլիկ համարված ամեն տեսակի «աղանդների» նկատմամբ կաթողիկոսի ունեցած անհանդուրժամտությունը, հանգամանք, որ յուրովի օգտագործեց Նալբանդյանը:
Այվազովսկու դավանաբանական «խարդախությունների» մերկացումները առիթ տվին աստվածաբան կաթողիկոսին՝ հատուկ կոնդակում Գր. Մագիստրոսի հետ համեմատելու Նալբանդյանին {Տե՛ս «Անտիպ երկեր», եր» 286, ծան. 2:}: Փոքր-ինչ ուշ, 1860 թ. հունիսի 1-ին, նույն կաթողիկոսը գրեց մի այլ կոնդակ Արմենակ Հայկունու անունով՝ ամերիկացի միսիոներների դեմ գրած «Թուրֆանտա տուտու» տետրակի առիթով: Հայկունու մասին նա ասում էր, թե «զօրաւիգ բանիւք զչար մոլորութիւնս հալածեաց զչար եւ զպիղծ աղանդն թոնդրակեցւոց ի Հայաստանէ» {«Մեղու», 1864, եր. 38:}:
Նալբանդյանին Մագիստրոսի հետ համեմատելը նույնքան կասկածելի էր իր արժեքով, որքան Հայկունուն հատկացված այս մեծարանքը։ Այնուամենայնիվ, կաթողիկոսի կոնդակը հուզմունք ու շփոթ առաջացրեց Նալբանդյանի հակառակորդների շարքերում, որոնք առանց այդ էլ անգոսնում էին հաճախ կաթողիկոսի «դյուրանսաց» եւ «վաղվաղկոտ ի հաւատալ» բնավորությունը {Տե՛ս Ս. Ջալալյանի «Նամակ գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պոլիս», 1867, եր. 67:}: Կաթողիկոսի դեմ Խալիբն արձակեց զայրույթի շանթեր: Նալբանդյանի «դիւաշունչ» գրությունները, դիտում էր նա, ցույց են տալիս, թե նա հսկա է միայն իր չարությամբ, բայց ոչ բարքով ու վարվեցողությամբ: Հայրապետական կոնդակով Մագիստրոս հռչակել նման մեկին, որոտում էր Նոր-Նախիջեւանի ցասմնալից Արամազդը, միեւնույն է, թե ասպարեզ ստեղծել ազգի մեջ մի մարդու համար, որ արժանի է միայն «բանտից եւ կապանաց եւ աքսորանաց» {Տե՛ս «Դիվան», եր. 360:}: Կոնդակի առիթով բողոքի թուղթ ուղղեց կաթողիկոսին նաեւ Այվազովսկին: Թվելով «Հյուսիսափայլ»-ի եւ Նալբանդյանի ելույթները կղերի, Խալիբի եւ իր դեմ՝ Այվազովսկին արձանագրում էր, թե չարախոսներին հաջողվել է, այնուամենայնիվ, կաթողիկոսից «շորթելկոնդակ օրհնության եւ գովեստից», մինչդեռ հարկ էր, որ «խափանեսցի ի ձեռամբ ոստիկանին հրատարակումն դիւաշունչ օրագրին այնորիկ» {Նույն տեղը, եր. 354:}:
Հակառակորդների բողոքը ցույց է տալիս, որ Նալբանդյանը հասել /328/ էր նպատակին: Նվաճել էր մոլեռանդ ազգապետի վստահությունը եւ սրել իշխողների ներքին գժտությունը: «Այս Վարդապետարանն էր, — պատմում է «Երկու տող»-ում ինքը՝ Նալբանդյանը Այվազովսկու գրքի մասին, — որի վերա մեր գրած բազմիջյան քննությունն ընդհանուր հայոց վեհափառ կաթողիկոսը ընդունելով, շնորհեց մեզ յուր օրհնության կոնդակը, որի մեջ «խարդախամիտ գրուած, մոլորական բան եւ յավետ գայթակղեցուցիչ պարզամտաց» անվանում է պ. Այվազովսկիի Վարդապետարանը»: Ծանոթագրության մեջ Նալբանդյանը, ի միջի այլոց, հաղորդում է. «Պ. Այվազովսկիի դեպի հայոց եկեղեցին ունեցած հարաբերությունը վեհափառ կաթողիկոսը պաշտոնական թղթով հայտնած է Ռուսիո տերության: Եթե պ. Այվազովսկիի գրելիք քննության պատասխանելու հարկին հանդիպինք, գեթ առիթ կունենանք այդ թղթերը եւ այլ կոնդակներ հանդես հանելու»: {Ե. Լ. Ժ., III, եր. 34 եւ ծան»:}
Մերժելով «Վարդապետարան»-ի նոր տպագրությունը՝ կաթողիկոսը դրա փոխարեն հրապարակ հանեց իր կազմած «Ուղեցույց քրիստոնէական ուղղափառ վարդապետութեան» կոչված ձեռնարկը, որը լույս տեսավ 1861 թ.: Նույն տարում տպվեց կաթողիկոսի մի այլ գրվածքը՝ «Սխալմունք դասատետրին մեկնութեան խորհրդոյ եւ արարողութեանց սրբոյ պատարագին, տպելոյ Թեոդոսիա ի տպարանին Խալիպյան ուսումնարանին»՝ ուղղված Այվազովսկու դեմ: Միաժամանակ հրատարակեց իր «Դիտողութիւն ճշմարտութեան սուրբ Աւետարանի Յիսուսի Քրիստոսի» գրվածքը, որ պոլեմիկական մի գործ էր՝ ուղղված նույն Այվազովսկու 1854 թ. Փարիզում հրատարակած «Վարք տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» գրքի դեմ: Կաթողիկոսին դուր չէր եկել, ի դեպ, այս գրքի վերնագիրը, որտեղ «Ավետարան» ասելու տեղ գործածվել էր աստվածորդուն անպատշաճ «վարք» բառըԺամանակին նույն առարկությամբ Չուխաճյանը, որպես պատրիարք, դատապարտության կնիք էր սեղմել Ն. Զորայանի «Հիսուսի վարուց համառոտ պատմության» ճակատին. ըստ Ավետարանի՝ խոսք կարող էր լինել ոչ թե Հիսուսի վարքի, այլ Հիսուսի … «տնօրինության» մասին: Հետագայում այս սաստը հանդիպեց Հակոբոս պատրիարքի առարկությանը, իսկ Կ. Վ. Շահնազարյանը ուղղակի ծաղրեց Չուխաճյանի աստվածաբանական նեղմտությունը: Այս չխանգարեց Պոլսի պատրիարքարանին՝ կրկնել Չուխաճյանի բանադրանքը, երբ 1864 թ. «Ձայն» հանդեսի էջերում Արմենակ Հայկունին սկսեց տպագրել Ռընանի «Վարք Հիսուսի» գրքի իր թարգմանությունը: Բնորոշ է, որ Ռընանի եւ Հայկունու դեմ աստվածաբանի դերում հրապարակ եկավ Ն. Վարժապետյան եպիսկոպոսը, «Մասիս»-ի էջերից ձայնակից ունենալով լիբերալ Գ. Օտյանին:
/329/ Տեղի տալով լիբերալ-կղերական բլոկի համատեղ գրոհին՝ Հայկունին հարկադրված եղավ դադարեցնել թարգմանության տպագրությունը:
Ասացինք, որ Նալբանդյանի Այվազովսկու դեմ վարած պայքարը հետապնդում էր նաեւ գործնական նպատակ՝ ընթացք տալ հնդկահայ կտակների գործին: «Հյուսիսափայլ»-ի 1859 թ. մայիսյան տետրակում Նալբանդյանը հրատարակել էր ընդարձակ տեղեկանք նախորդ դարի վերջերին Նոր-Նախիջեւանի դպրոցական պետքերի համար Մասեհ Բաբաջանյանի կտակած խոշոր գումարների մասին: Հրապարակելով կտակի բնագիրը՝ Նալբանդյանը մատնանշում էր նրա իրագործման կարեւորությունը: Կտակած դրամներով Նոր-Նախիջեւանում մեծ եւ օրինակելի հայկական ուսումնարան կամ, ինչպես ասում էր հրապարակախոսը, ազգի համար «լուսավորության առողջ ծննդարան» հիմնելու խնդիրը դարձել էր Նալբանդյանի հոգսերից մեկը: Օրինակելի այդ դպրոցը, ասում էր նա, կարող է ոչ միայն Նախիջեւանի, այլեւ ուրիշ շատ քաղաքների «բարոյական վերածնության պատճառ լինել»:
Առաջ քաշելով «ազգային ժառանգությունն» իրացնելու խնդիրը՝ Նալբանդյանը գրում էր. «Նախիջեւանը, ինչպես նաեւ ուրիշ հայաբնակ քաղաքները, կարոտ է մի հիմնավոր ազգային աշխարհական ուսումնարանի, որի տերը լինելու էր ինքը՝ անմիջապես ազգը, առանց դիմելու հոգեւոր մարդերի գործակցությանը, ըստ որում, ինչպես քանի անգամ ասել ենք, նեղ է նոցա հանդեսն այն բանում, եւ այժմյան լուսավորյալ ազգերից ոչ մինը չէ հասել յուր լուսավորության ներկա աստիճանին հոգեւոր դաստիարակների ձեռքով»: Ուսումնարանին կից, Նալբանդյանի պատկերացումով, Հիմնվելու էր տպարան, հիվանդանոց եւ այլն {Ե. Լ. Ժ., 11, եր. 277:}:
Հասկանալի է, որ հիմնվելիք դպրոցի գաղափարն այժմեական հարց էր դարձել Այվազովսկու գործունեության կապակցությամբ: Նոր դպրոցը հանդիսանալու էր Խալիբյան ուսումնարանի հակակշիռը: Պատահական չէ նաեւ, որ Նալբանդյանի համախոհներն ու զինակիցներն առաջ էին քաշում՝ հենց նրա թեկնածությունը՝ կտակագումարները ստանալու նպատակով Հնդկաստան մեկնելու համար:
Պարսկաստանի եւ Հնդկաստանի հայ վիճակավոր Թադեոս Բեկնազարյանի միջոցով Այվազովսկին ջանում էր իր թաթը դնել Մասեհ Բաբաջանյանի կտակի վրա, ինչպես երբեմն՝ Մուրադյան կտակի վրա: Նախիջեւանի համայնական ժողովում, որ տեղի ուներ Հայրապետյանի նախագահությամբ, քննվում էր կտակագումարները ստանալու համար Հնդկաստան լիազոր ուղարկելու խնդիրը: Խալիբականներն առաջ էին քաշում առաջնորդի եղբոր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թեկնածությունը, որին անձնապես այդ ուղեւորությունը ցանկալի էր՝ Հնդկական /330/ օվկիանոսը տեսնելու համար: Հայրապետականները տալիս էին Նալբանդյանի անունը, որը մի քանի օր առաջ Անանիա Սուլթանշահի, Քաթանյանի եւ Թիմուրյանի հետ ժամանել էր Նախիջեւան: Կար նաեւ մի երրորդ թեկնածու՝ Հարություն Աճեմյան, Պետերբուրգում ապրող նախիջեւանցի մի վաճառական: Ձայները բաժանվում էին, եւ ի վերջո մեկի փոխարեն ընտրվում են երկու լիազոր՝ Նալբանդյանը եւ Աճեմյանը: Հետաքրքրական է Նալբանդյանի օգտին Գաբրիել Պատկանյանի ունեցած ելույթը. «Քան զԱյվազյան եւ քան զԱճեմյան լավ է Միքայել Նալբանդյանն, որ ոչ միայն նախիջեւանցի է, այլեւ հռչակավոր ազգասեր, նրան ճանաչում են հնդկաստանցիք այնպես որպես եւ դուք էք ճանաչում, նորա բարի համբավն իրեն առաջնորդ կլինի, նորա գիտությունն իրեն ուղեկից, եւ նորա ճարտարությունն ամենայն տեղ օգնական եւ զորավիգ, ոչ խոսելու ժամանակ թարգմանի կկարոտի, ոչ գրելու ժամանակ՝ օրենսգիտի, ոչ վիճաբանելու ժամանակ փաստաբանի» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 587ա:}:
Չկար, հիրավի, մի ուրիշը, որ ունակություն եւ անձնվիրություն ունենար գլուխ բերելու Նալբանդյանի իսկ նախաձեռնությամբ սկսված այդ գործը: Պետերբուրգում գտնված ամիսներին նրա վարած ընդարձակ նամակագրությունները կարծել են տալիս, թե նա այդ պահին արդեն նախապատրաստվում էր արտասահմանյան նոր ուղեւորության: Այնուամենայնիվ, դժվար է հաշտվել այն մտքի հետ, թե Հնդկաստանի հայ կամ անգլիական մեռելթալնողների գրպանից ազգի համար ստակ կորզելու նպատակով է սոսկ, որ կարող էր նա 1860 թվականին նախապատրաստվելիս լինել առաջիկա իր ուղեւորությանը: Պիտի կարծել, որ հնդկական կտակագումարների խնդիրը նախապատրաստվող ուղեւորության առիթն էր միայն, բայց ոչ պատճառը: Նույն այն հանգամանքները, որոնք պատճառ եղան նրա նախընթաց ուղեւորությանը, առավել մեծ չափերով եւ ավելի բարդ նպատակադրությամբ առկա էին, ըստ երեւույթին, նաեւ այս անգամ: Հրապարակախոսը սուր կարիք էր զգում դարձյալ ազատ եւ անշպար խոսք ասելու իր ժողովրդին, համախմբելու նրա ազատագրման համար պայքարող ուժերին, պարզելու նրանց անելիքը, մշակելու նրանց գործողությունների համար հատուկ հրահանգներ ու ծրագրեր:
Այս ենթադրությունն ուժ է ստանում մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ Նալբանդյանի նոր ուղեւորության նախապատրաստությունները տեղի ունեցան հայ կյանքի համար նշանակալից մի իրադարձության՝ 1860 թվականի մայիսի 24-ին Կ. Պոլսում Ազգային սահմանադրության հրատարակումի հետ: Պոլիսը արեւմտահայ հասարակական մտքի կենտրոնն էր ինքյան: Հռչակված Սահմանադրությունը խոստանում էր դարձնել այդ վայրը միաժամանակ նաեւ թյուրքահայերի ազգային /331/ ինքնորոշման համար պայքարող ուժերի կարեւոր հանգրվաններից մեկը: Այդ ուժերին հանդիպելու, դրությանը ծանոթանալու եւ առկա տարակուսանքները պարզելու համար էլ հենց Նալբանդյանը պահանջ զգաց անմիջական շփման մեջ մտնելու արեւմտահայ մտավոր կենտրոնի եւ առա- վելապես նրա քաղաքական հոսանքների հետ: Պատահական չէ բնավ, որ Պոլիսն էր հենց այն վայրը, որի հետ անմիջական կամ գրական ամենից կենդանի եւ արգասավոր կապեր ստեղծեց հրապարակախոսն իր ուղեւորության ժամանակ: Մասամբ հենց պոլսահայ միջավայրում առաջացած հասարակական-քաղաքական խնդիրների շուրջն էին դառնալու այդ ժամանակ նրա գրական գործերը, այդ թվում՝ նաեւ «Երկու տող»-ը եւ «Երկրագործություն»-ը:
Հանձնելով կանդիդատական հարցաքննությունները՝ Նալբանդյանն ընդհուպ զբաղվեց կտակագումարների իրացման խնդրով: 1860 թ. հունիսի սկզբներին նա ժամանեց Նոր-Նախիջեւան՝ մասնակցելու քաղաքային մագիստրատի հրավիրած ընդհանուր այն ժողովին, ուր լիազորներ պիտի ընտրվեին կտակված հիմնադրամից գոյացած, եկամուտները ստանալու եւ ապագայում լինելիք եկամուտների ստացումն ապահովելու նպատակով նրանց Հնդկաստան ուղարկելու համար:
Յոթը տարի էր անցել այն օրից, ինչ Նալբանդյանը փախել էր հայրենի քաղաքից: Շատ բան փոխվել էր արդեն: Նախապատրաստվող «ռեֆորմների» մթնոլորտում գոցվել էր Խալիբի երեցփոխանության եւ քաղաքագլխության շրջանը՝ ասպարեզ բացելով Հայրապետյանի եւ նրա համախոհների առաջ: Չկար Աշտարակեցին, չկար Վորոնցովը՝ Խալիբի զորավոր նեցուկները: Նրանց տեղը նստել էին ուրիշները, Չուխաճյանը՝ Էջմիածնում, փոխարքա Բարյատինսկին՝ Կովկասի մայրաքաղաքում։ Դրանցից առաջինն ընդառաջում էր հայերի եկեղեցական-վարչական ռեֆորմների մտմտուքին եւ անզգուշություն էր ունեցել Մագիստրոսի հետ համեմատելու Նալբանդյանին: Երկրորդը՝ Բարյատինսկին, հաշվի էր առնում ընդհանուր ռեֆորմների անխուսափելիությունը եւ այս կապակցությամբ նպաստել էր անգամ «Հյուսիսափայլ»-ի տարածմանը: Նման հանգամանքներում ինքը՝ Խալիբն իսկ այնքան էր մեղմացել, որ հոժարել էր հաշտություն խոսել լիբերալների հետ, բարեգործության դիմակի տակ նրանց արել նույնիսկ մի քանի զիջումներ
Շատ լավ էին հասկանում այդ հաշտության եւ զիջումների արժեքը թե՛ Խալիբը, թե՛ նրա համախոհները. բայց հանդուրժել այն, ինչ որ պատրաստվում էին կազմակերպել հիմա լիբերալ-հաշտվողականները— Նալբանդյանի առաքելությունը,— կնշանակեր նորից ասպարեզ բացել «չար» գաղափարների առաջ, հնարավորություն տալ Նալբանդյանին նյութական միջոց ձեռք բերելու իր գաղափարներն իրագործելու համար եւ, վեր/332/ջապես, ստանալ ազգային խնամակալի եւ ազգը լուսավորողի այն փառապսակը, որ վայել էր միայն աղա Խալիբին …
Նալբանդյանի հակառակորդները փորձեցին խանգարել ընտրությունները, պահանջելով, որ համայնական ժողովի արձանագրությունը հաստատման ներկայացվի հոգեւոր կառավարչին՝ Այվազովսկուն: Գիտեին, հարկավ, որ վերջինս չպիտի վավերացներ ընտրությունները: «Ընտրությունը շիտակ չէ, աղբար, — ասում էին նրանք ժողովում,— այդպես անօրենք բան չի ըլլալ. մենք այդ բանին հոժարություն չենք տալ. առաջնորդը պետք է ձեռք դնե, որ բանը թամամ ըլլա. հանա հոս նստած է Մուխալը, օրենքը մեզիմեն աղեկ գիտե, կուզեք նը իրենմեն հարցուցեք, շիտա՞կ է ըսածներս չենե չէ»: Լավ հասկանալով այսպես խոսողների միտքը՝ Մուխալը երկար սպասել չտվեց: «Նալբանդյանցը,— պատմում է նրա կենսագիրը,— որ այդ միջոցին լուռ ու մունջ նստած էր եւ արդեն հասկացել էր բանի էությունը եւ գիտեր ո՞ր կողմից էր փչում քամին, վեր է կենում տեղից եւ տաք-տաք խոսելուց ու առաջնորդի ստորագրության անպետք ու ավելորդ լինելն ապացուցելուց հետո, ավելացնում է մի քանի հանդուգն ու վիրավորական խոսքեր առաջնորդի վերաբերությամբ՝ հրաժարվելով միանգամայն առաջնորդի հոգաբարձության տակ գործ կատարել» {Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանի համառոտ կենսագրությունը, եր. XV:}:
Այնուամենայնիվ, համայնական ժողովի որոշմանը Հնդկաստանի անգլիական վարչության առաջ օրինական ընթացք տալու համար պետք էր ժողովի որոշման հեղինակավոր վավերացում եւ հաստատում: Այդ նպատակով է, ահա, որ 1860 թ. օգոստոսի կեսերին Նալբանդյանը մեկնեց Նոր-Նախիջեւանից Էջմիածին: Մյուս ընտրյալը՝ հեշտ կյանքի սովոր լիբերալ-բուրժուա Աճեմյանը, չմիացավ ընկերակցին: Ասենք, բուրժուա ուղեկիցը միայն ոտքի կապիչ պիտի լիներ Նալբանդյանի համար, եւ այս մի բարեբախտություն էր, որ հրապարակախոսը կարողացավ մենակ ստանձնել հայ կյանքի եւ գրականության համար արգասավոր հանձնարարությունը, «մեռելկոխ լինելու՝ «Մասեհ Բաբաջանյանի եւ քանի մի ուրիշների ազգին ձգած արծաթագումարը կենդանացնելու համար»:
Կաթողիկոսի նպաստավոր տրամադրությունը երաշխիք էր Նալբանդյանի Էջմիածնում ունենալիք հաջողության: Խալիբականների սադրանքներն իզուր անցան. կաթողիկոսը վավերացրեց եւ հաստատեց Նալբանդյանին տրված լիազորությունը:
Հնդկաստանի անգլիական վարչության միջոցով կտակների գործն առաջ տանելու համար պետք էր նաեւ ցուցմունքներ ստանալ անգլիական կառավարության կողմից՝ ուղղված Հնդկաստանի գաղութային վարչու/333/թյանը: Այս ուղղությամբ ռուսական դեսպանատների օժանդակությունն ապահովելու համար պետք էր, որ կաթողիկոսի կողմից դիմում լիներ Կովկասի փոխարքային: Անհրաժեշտ էր վերջինիս միջնորդությամբ աջակցություն խնդրել Ռուսաստանի արտաքին գործոց մինիստրությունից եւ Կ. Պոլսի ռուսական դեսպանատնից {Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 87 եւ հետ., 92 եւ հետ:}: Կաթողիկոսի դիվանից այդ մասին Աղվեց համապատասխան դիմում:
Սինոդին ներկայացնելու համար Նալբանդյանը վերցրել էր իր հետ նաեւ ութ համաքաղաքացիների ստորագրած մի բողոքագիր՝ եկեղեցական գումարների շուրջը կայացված համաձայնագրի դեմ: Նա հրավիրվեց Սինոդի այն նիստին, ուր քննարկվում էր այդ բողոքագիրը: Խալիբին պաշտպան դուրս եկան ազդեցիկ սինոդականները՝ պրոկուրոր Թաղիանոսյանի թեւարկությամբ {Նույն տեղը, եր. 78 եւ հետ.:}: Սակայն, չնայած եղած դիմադրությանը, Նալբանդյանը կարողացավ համոզել կաթողիկոսին՝ բեկանելու կնքված համաձայնագիրը եւ, ինչպես գիտենք, նշանակել հատուկ վերաքննություն Խալիբի յուրացումների մասին: Փույթ չէ, թե վերաքննությունը ձգձգվեց, եւ դրամաշորթ աղան շարունակեց պահել իր ձեռքում եկեղեցու դրամաքսակը, նման Կռիլովի այն պերսոնաժին, որ ականջ էր կախում խոհարարի խրատներին եւ միաժամանակ վայելում հափշտակած նախաճաշիկը:
Նալբանդյանի կենսագրության համար կարեւոր է դեպի Անդրկովկաս կատարած հերթական ուղեւորությունն այն տեսակետից, որ առիթ տվեց նրան դուրս գալ ռուսահայ գաղթավայրերի շրջանակից եւ կենդանի ու անմիջական շփման մեջ մտնել հայկական բնաշխարհի հետ:
Ռազմավարական ճանապարհով հասնելով Թբիլիսի՝ Նալբանդյանը այդտեղից ուղեւորվել էր Երեւան, ուր, երեւի, հանդիպում ունեցավ քաղաքային փոստատան պետ Հարություն Քալանթարյանի հետ, որի հետ նամակագրություն էր վարում Էջմիածնից եւ Թբիլիսիից եւ որին ավելի ուշ նշանակեց իր հրատարակելիք աշխարհագրական քարտեզի գործակալ: Ժամանակ չունենալով կանգ առնելու Երեւանում՝ Էջմիածնից Թբիլիսի վերադառնալիս նա ի նշան բարեկամության հանձնեց քաղաքի հայ երիտասարդներին իր գրած նոր ոտանավորը՝ «Օշական»-ը: Պատմելով այդ մասին՝ այդ երիտասարդներից մեկը՝ Նահապետ Աթանասյանը, նկարադրում է հրապարակախոսի արտաքինը՝ «հսկա բարձր հասակով, սեւ հոնքերով, մեծ խաժակ աչքերով, այտերից վեր աչքի խոռոչները փոքր ինչ փուք ընկած-ուռած, որոնք ոչ միայն տգեղություն չէին պատճառում, այլ նույնիսկ գեղեցկություն էին տալիս նրա առնական դեմքին» {ՀՍՍՌ Գրականության թանգարան:}:
/334/ Նալբանդյանը ժամանել էր Երեւան Աղստաֆայի վրայով: Աղստաֆայից Երեւան տանող ճանապարհն անցնում էր Գյոկչայի եւ Կոտայքի այն գյուղերի միջով, ուր այդ պահին արծարծվում էր հայ եւ ադրբեջանական գյուղացիների պայքարը տեղական թիուլատերերի ու մուլքատերերի դեմ: Այդ մի պայքար էր, որ ծայր էր առել դեռ 30-ական թվականներից եւ սաստկացել 40-ական թվականների կեսերից հետո՝ ի պատասխան 1846 թ. դեկտ. 6-ի ցարական ռեսկրիպտի, որը զգալապես վատթարացնում էր Արեւելյան Անդրկովկասի գյուղացիության վիճակը: Հայաստանում ճանապարհորդելիս հրապարակախոսը չէր կարող ուշադիր լինել՝ դեպի տեղական կյանքը: Կանգ առնելով Քանաքեռում՝ նա պիտի հետաքրքրված լիներ սուր այն պայքարով, որ այդ պահին գնում էր Բջնիում, Էլառում եւ Երեւանի մոտակա այլ վայրերում գյուղացիների եւ մուլքատերերի ու գանձարանի միջեւ {Այդ կռիվների մասին տե՛ս В. Рштуни, Крестьянское двиюение в Армении в 19-ом веке, Ереван, 1948, եր. 39 եւ հետ.:}:
Հայաստանի գյուղացիության շարժումը հետագայում արձագանքում էր Ռուսաստանում նախագծվող ռեֆորմների ժամանակ ծավալված ճորտերի շարժմանը: Հայ կալվածատերերից մեկը՝ Արսեն աղա Գեղամովը, 1858 թ. փոխարքային ուղղած իր դիմումի մեջ գրում էր, թե «անբարյացակամ մարդիկ» Երեւանի նահանգի գյուղացիության մեջ շշուկներ տարածեցին այն մասին, թե ռեֆորմները վերջ պիտի տան տեղական կալվածատերերի իշխանությանը {Նույն տեղը, եր. 99 եւ հետ.:}: «Ո՛չ հայ եւ ո՛չ էլ ադրբեջանական գյուղացիները,— ավելացնում է Գեղամովը,— պարսից տիրապետության ժամանակ չէին համարձակվում անհնազանդություն ցույց տալ մեր տոհմին, իսկ այժմ նրանք համարձայկվում են անձնապես եւ ուղղակիորեն ըմբոստանալ իմ դեմ» {Նույն տեղը, եր. 103:}:
Առանձնապես լարված էր այս պահին դրությունը Բջնիում, որի. գյուղացիները պահանջում էին կառավարությունից կա՛մ լիկվիդացնել Գեղամովի թիուլդարական իրավունքները, կա՛մ, հակառակ դեպքում, իրենց տեղափոխել պետական հողամասեր: «Եթե գոհացվի նրանց ցանկությունը,— գրում էր Երեւանի ռազմական նահանգապետը,— ապա նրանց ետեւից պիտի գլուխ բարձրացնեն մասնավոր հողերի վրա ապրող բոլոր գյուղացիները: Պետական հողերի վրա փոխադրվելու իրավունք տալով գյուղացիներին՝ մենք կաղքատացնեինք հողատերերի բազմամարդ դասակարգը եւ մենք ինքներս կընկնեինք շատ ծանր դրության մեջ, քանի որ գանձարանը բավական հող չունի բոլորին բավարարելու համար: Մենք պիտի դիմադրենք գյուղացիներին ոչ միայն արդեն նշված պատճառնե/335/րով, այլեւ այն պատճառով, որ պահանջները հանգում են տնտեսական այն սկզբունքների խորտակման, որոնք ամբողջ կայսրության մեջ շուտով դառնալու են գյուղական կենցաղի հիմքը»: Նահանգապետը կարծում էր, որ եթե գործ դրվող միջոցները չհանգստացնեն բջնեցիներին, հարկ կլինի Ռուսաստանի հեռավոր նահանգները քշել նրանց ղեկավարներին {В. Рштуни, նույն տեղը, եր. 106:}:
Այս հանգամանքներում պատահական չէ, երբ Նալբանդյանն ուղեվորվեց Էջմիածնից Օշական, Մուղնի եւ Աշտարակ, ուր հնարավորություն ունեցավ ծանոթանալու գյուղացիների դրությանը: «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայից դժվար չէ նկատել, որ այդ գյուղերում գտնված ժամանակ նա հատկապես շոշափել էր գյուղացիների քաղաքական տրամադրությունները:
Մոտ 40 օրվա ընթացքում ճանապարհորդը հնարավորություն ունեցավ դիտելու այցելած վայրերի կյանքը, ականջ դնելու գյուղացիների լեզվին ու զննելու նրանց մտաշխարհը, շոշափելու գյուղի կարիքներն ու տրամադրությունները: Ինչպես պիտի տեսնենք, ստացած տպավորություններն արգասավոր եղան Նալբանդյանի հետագա աշխատությունների, մասնավորապես, «Երկրագործության» եւ «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայի համար {Ստ. Նազարյանցի գրական ժառանգության ցուցակում, «Հյուսիսափայլ»-ին ուղղված նյութերի շարքում, նշված է Վարշամյանի՝ Հայաստանի գավառական կյանքից առած խոսակցության ձեւով գրվածքը՝ 70 էջանոց տետրակի ծավալով: Վարշամյանը Նալբանդյանի կեղծանուններից մեկն էր (տե՛ս Ե. Լ. Ժ., II, եր. 434 եւ հետ.): Անշուշտ մեզ չհասած այդ նյութը եւս պատկանում էր Նալբանդյանի գրչին: Ս. Վարշամյան ստորագրությամբ Նալբանդյանը հանդես եկավ «Հյուսիսափայլ»-ում 1860 թ.: Հավանորեն մեզ չհասած նյութն էլ նույն թվականից էր՝ գրի առնված հեղինակի ուղեւորության ժամանակ: Ըստ երեւույթին, Նալբանդյանի խիստ հետաքրքրական այդ գրվածքը, ուր նա իր սիրած դիալոգների ձեւով արտահայտած կլիներ իր տպավորություններն ու հայացքները Արարատյան դաշտի գյուղացիների հասարակական-տնտեսական կացության եւ թերեւս նաեւ դրանից ելնելու հեռանկարների մասին, լույս չտեսավ «Հյուսիսափայլ»-ում՝ հանդիպած լինելով ցենզորական արգելքի կամ, գուցե, խմբագիր Նազարյանցի veto-ին: Հմմ, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», N 3, 1955, եր. 46:}:
Գործերն Էջմիածնում ավարտելուց հետո Նալբանդյանը վերադար.ձավ Թբիլիսի, ուր կաթողիկոսի հարուցած միջնորդությամբ Կովկասի փոխարքայության դիվանում վերահաստատվեցին նրա լիազորությունները:
Թբիլիսին այդ պահին է, որ սկսում էր արդեն դառնալ կովկասահայերի «լուսավորության կենտրոն»: Այդտեղ էր եւ այդ պահին, որ աշխուժանալ էր սկսում նոր հայ գրականությունն ու մամուլը: Այդտեղ էր /336/ եւ այդ պահեն, որ երեւան եկավ Հայ-լուսավորչական եկեղեցու համար սահմանված ցարական «Պոլոժենիյե»-ն վերաքննելու հասարակական նախաձեռնությունը եւ Ներսիսյան դպրոցի շուրջը բորբոքված Ջալալյան—Շանշյան գաղափարամարտը: Մամուլն ու գրականությունը քողարկված արձագանք էին տալիս ժամանակի այս շարժումներին՝ անդրադառնալով «Միաժամանակ ազգային լուսավորության հետ կապված մյուս հարցերին:
Նալբանդյանի դեգերումը Թբիլիսիում պիտի գրված լիներ, հարկավ, քաղաքի հայ գրական-հասարակական շրջանների ուշադրությունը: Դըժբախտաբար, այդ մասին գրեթե չի պահվել կողմնակի հիշատակություն: Կցկտուր նյութերից պետք է եզրակացնել, որ ինչպես ամենուրեք, Թբիլիսիում եւս անաղմուկ չեն անցել Նալբանդյանի օրերը: Ջալալյան արքեպիսկոպոսի շուրջը խմբված տարրերը լուր են տարածում այն մասին, որ իբր բռնված է Նալբանդյանի՝ Թբիլիսիից Ստ. Նազարյանցին հասցեագրված մի նամակը՝ ուղղված Չուխաճյանի դեմ, եւ որ իբր այդ նամակը բազմաստորագիր դիմումի հետ հղվել է Էջմիածին, իրեն՝ կաթողիկոսին: Ուռցնելով լուրը՝ Ջալալյանը գրում էր Խալիբին, թե բռնված է Նալբանդյանի չորս նամակը Նազարյանցին եւ վերջինիս երկու գրությունը Նալբանդյանին՝ լի լուտանքով կաթողիկոսի եւ նրա վանականների դեմ, եւ թե իբր դրանց պատճենները գտնվում են Թբիլիսիում ոմանց ձեռքին: Ջալալյանը խոստանում էր ստանալ եւ ղրկել Խալիբին այդ նյութերը: Խոստումն անկատար մնաց {Տե՛ս «Դիվան», եր. 150:}: Մինչեւ այսօր, համենայն դեպս, չեն երեւացել նման գրություններ: Տարածելով նման լուրեր՝ հակառակորդները կամենում էին, ըստ երեւույթին, գժտություն առաջացնել Նալբանդյանի ու կաթողիկոսի միջեւ եւ խափանել նրա արտասահմանյան առաքելությունը: Հայրապետյանին ուղղած մի նամակում Նալբանդյանը չարամիտ անձնախաբեություն ու պառավական առասպել է անվանում տարածված լուրը: «Ոչինչ է իմ գրեալ ի Թիֆլիզէ առ Նազարեանցն,— գրում է Նալբանդյանը,— մի նամակ միայն յԷջմիածնէ եւ այդ ընդ ձեռն ձեր զորոյ եւ պատասխանին ընկալեալ եմ յիւրում ժամանակին» {Ե. Լ. Ժ., II, եր. 89:}: Նալբանդյանի գրած նամակների հրապարակված ցուցակը հաստատում է այս խոսքերի ճշմարտությունը {Հմմ. «Անտիպ երկեր», եր. 232:}:
Թբիլիսիում գտնված ժամանակ Նալբանդյանը մոտիկ շփում ունեցավ Ջալալյանների դեմ պայքարող հայ մտավորականների հետ: Պիտի կարծել, որ նա արդեն Պետերբուրգից ծանոթ էր պայքարը գլխավորող ազգային-պահպանողական Շանշյանի հետ: Հետագայում, ինչպես նշում են, Շանշյանն էր, որ ուղարկեց Պետրոպավլովսկի բերդում կալանա/337/վորվածին Աստվածաշնչի հայերեն օրինակը, որ հարկավոր եղավ բնագրերի հետ համեմատելու համար {Տե՛ս «Շ ար հայ կենսագրությանց», II, եր. 118։}:
Համենայն դեպս, Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շանշյանի շրջանին մոտ կանգնած մարդկանց՝ Մ. Միանսարյանի, Գ. Խատիսյանի, Պ. Սիմեոնյանի հետ: Միանսարյանը «Հյուսիսափայլ»-ի աշխատակիցներից էր եւ կարող էր հետաքրքրել Նալբանդյանին նաեւ որպես գրասեր մարդ: Հայտնի է Միանսարյանի հետագայում տպագրված «Քնար Հայկական»-ը, որի էջերում տպվեց Նալբանդյանի կենսագրականը: Նույնչափ հայտնի է նրա ավելի ուշ հրատարակած «Bibliographia Caucasica et Transcaucasica» աշխատությունը:
Ուշադրության արժանի է, մանավանդ, Նալբանդյանի մերձեցումը Գ. Խատիսյանին եւ Պ. Սիմեոնյանին: Բնագետ եւ մանկավարժ Գաբրիել Խատիսյանը Աբովյանի պանսիոնի աշակերտներից եւ Դորպատի համալսարանի շրջանավարտներից էր: Դորպատից վերադառնալով՝ Թբիլիսիում պանսիոն էր բացել եւ աշխատում էր ընթանալ իր ուսուցչի շավղով: 50—60-ական թվականներին նա Կովկասի մայրաքաղաքի աչքի ընկնող մտավորականներից էր եւ հարում էր «Կռունկ»-ի հոսանքին: 1861 թ. հրատարակեց «Մեր հայ երեխանց համար» աշխարհաբար իր դասագիրքը: Առաջիններից մեկն էր նա, որ կիրառեց Թբիլիսիում Ֆրեբելի մանկավարժության սկզբունքները: Միաժամանակ Ներսիսյան դպրոցում, Շանշյանի հրավերով, դասեր ուներ բնuպատմությունից եւ ֆիզիկայից: Դպրոցի ամենառեակցիոն հոգաբարձու Ալ. Թահիրովը, 1861 թ. Մսերին գրած մի նամակում, ամբաստանում էր Շանշյանի եւ Գ. Խատիսյանի դասավանգության «գերմանական հոգին» եւ որպես այդպիսիք՝ համարում նրանց Նազարյանցի գործակիցներ ու համակիրներ: «Փոխարքայն տեղւոյս,— գրում էր Ալ. Թահիրովը,— իմացեալ զի ուսումնարանի մերում զազատութիւն եւ գայթակղութիւն հաւատոյ ուսուցանին (ռեֆորմա) ազդ արար լուսահոգի Ներսէս հայրապետին, որ իսկույն սկսաւ զառաջս ունիլ»: Ներսեսի միջամտության շնորհիվ, ինչպես ասում է նույն նամակագիրը, Խատիսյանը արտաքսվեց ուսումնարանից. հավանորեն այդ դեռ 1855 թ. էր {Տեղեկանքը քաղել ենք Մսերի ընտանեկան արխիվի նյութերից: Տե՛ս նաեւ «Տեսութիւն տասնամեայ գործողութեանց եւ հաշուոց հոգաբարձուաց Ներսիսեան Հ. Հ. ուսումնարանին ի 1851–1861 ամն», եր. 98 եւ հետ.:}: Մի այլ աղբյուրից տեղեկանում ենք Ներսեսի միջամտության պատճառը. նրան լուր էր հասել այն մասին, թե դպրոցի աշակերտները անհավան են գտնվել Սաղմոսին եւ Նարեկացու ու Շնորհալու գրվածքներին, ինչպես նաեւ այն, թե նրանք քննադատում են կուսակրոնությունն /338/ ու ճգնավորական կյանքը: Այս առիթով հատուկ կոնդակով Ներսեսն առաջարկել էր պարզել լուրի աղբյուրը եւ արմատից պոկել դպրոցին ու եկեղեցուն սպառնացող վտանգըԿենսագրություն եւ կտակ. Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանց», Թիֆլիս, 1884, եր. 115 եւ հետ.:}: Անշուշտ ազատամտության կրամոլան դպրոցից վտարելու մտքով է, որ գերապատիվ սրբազանը ենթադրում էր հիմնել Թբիլիսիում, Սանահինում, Էջմիածնում եւ Գանձակում եկեղեցական կադրեր պատրաստող ժառանգավորաց դպրոցներ, «զգենելով զհանդերձս ըստ ձեւոց հոգեւորականաց սովորութեան եւ ի մանկութենէ ընտելացեալ ի վերոբերեալսն հոգեւորականութեան» {Ս. եպ. Ջալալյանց, Նամակ գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պոլիս». 1867, եր. 14:}: Այս դեպքերի հանդեպ հասկանալի են համակրական այն տողերը, որ գտնում ենք Գ. Խատիսյանի մասին Նալբանդյանի «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում:
Պատահական չէ նաեւ նրա բարեկամությունը Սիմեոնյանի հետ: Նոր-նախիջեւանցիները մինչեւ հիմա իսկ հիշում են թոփթեցի իրենց այն Համերկրացուն որպես մի մարդու, որը երիտասարդ իր տարիներին իբր թե ունեցել է «ռեւոլյուցիոն» գործունեություն: Վարը բերում ենք հստիկանական գրագրությունից քաղած մի այլ վկայություն, ուր Սիմեոնյանը եւ իր համախոհներից ոմանք ներկայացված են որպես «մատերիալիստներ»: Հարկավ, ե՛ւ Սիմեոնյանը, ե՛ւ ազգային-պահպանողական իր համիախոհները շատ հեռու էին ե՛ւ մատերիալիզմից, եւ ռեւոլյուցիայից: Բայց չի կարելի ժխտել այն, որ Սիմեոնյանը եւ իր համախոհները դժգոհ էին ցարիզմի գաղութային քաղաքականությունից, հանգամանք, որ «դիմադրական» եւ «դեմոկրատական» երանգ էր հաղորդում երիտասարդական տարիների նրանց գործունեությանը:
Դրվատելով Սիմեոնյանի այդ շրջանի գործունեությունը, ժամանակակիցներից մեկը գրում էր. «Երբ 1861 թ. Թիֆլիզի մեջ սկսվեցին՝ կռիվները Ջալալյան Սարգիս արքեպիսկոպոսի եւ Թահիրյան անվանյալ հոգաբարձուների դեմ, Սիմեոնյանը ոչ միայն շարժողության պարագլուխներից մեկը դարձավ, այլեւ գրավեց կռվող երիտասարդության սիրտը եւ մի առանձին ընդունակություն ցույց տվեց Ջալալյանին թավալելում եւ թե սրա հաջորդի ընտրության մեջ» {Աղ. Երիցյան, Նյութեր հայոց պատմության համար, Ա, եր. 63:}: Մսերյանին գրած իր նամակում Թահիրովը դիտում էր. «Շանշեանցն համակցօք իւրովք կազմեալ ունէր աստ զեղբայրութիւն յոր որսայր զնորամանուկ ուսումնականս եւ անդադար ի գիշերի ժողովս ունէին, ի միասին արտաքոյ քաղաքի ելանէին, եւ թե ինչ էր նպատակն նոցա չէր յայտ, բայց զկնի չուելոյ նորա աստի, մասնաւորապես բացան գաղտնիք նոցա»: Անհավանական չէ, որ /339/ ազգային-քաղաքական «գաղտնի» այս ընկերության գործունեությունն էր հենց, որ պատճառ դարձավ Նալբանդյանի եւ Շանշյանականների մերձեցման: Ակներեւ է միաժամանակ, որ թոփթեցի Սիմեոնյանին եւ նախիջեւանցի Նալբանդյանին կապում էր նրանց ընդհանուր հակակրանքը դեպի Խալիբը, Ջալալյանը, Այվազովսկին եւ սրանց հետեւորդները:
«Հյուսիսափայլ»-ի 1861 թ. 10-րդ տետրակում լույս տեսավ Ալֆոնզո Ռայթի ստորագրությամբ «Հռոմեական նամակ» վերնագրված ընդարձակ մի պամֆլետ, ուր այլաբանական ոճով նկարագրված է Ջալալյան—Շանշյան պայքարը: Մի այլ տեղ առիթ ենք ունեցել նշելու մեր ենթադրությունն այն մասին, որ այդ գրության հեղինակը կարող էր եղած լինել հենց ինքը՝ Նալբանդյանը {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 232 եւ հետ. եւ 750:}: Նալբանդյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի կոմենտատորներից մեկը՝ Ն. Մուրադյանը, փորձել է հիմնավորել այն միտքը, թե իրոք Նալբանդյանն է եղել այդ պամֆլետի հեղինակը: Սակայն, ելնելով ապացուցման կարոտ այն ենթադրությունից, թե պամֆլետը, իրոք, գրված է եղել 1861 թ., արգումենտներ չի բերել այդ դրույթը ապացուցելու համար {Տե՛ս Ե. Լ. Ժ., II, Եր. 445 եւ հետ.:}: Նորերս մի հաղորդման մեջ փորձ եղավ հերքելու Նալբանդյանի եւ Ալֆոնզո Ռաթթիի նույնությունը՝ ելնելով այն հանգամանքից, թե պամֆլետի լեզուն ոչնչով նման չէ Նալբանդյանի 1861 թ. գրվածքների ո՛չ լեզվին, ո՛չ ուղղությանը, ուստի եւ չի կարող լինել նրա գրածը: Հաղորդման հեղինակը ելնելով Մուրադյանի սխալ ժամանակագրումից՝ կարծում է, թե պամֆլետի հեղինակը այլ ոք չէ, քան Պ. Շանշյանը: Սակայն ո՛չ պամֆլետի բովանդակությունը, ո՛չ նր գրական ձեւը, լեզուն ու ոճը չեն մատնում ծանրախոհ Շանշյանի հեղինակությունը {Հմմ. ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1954, 11, եր. 79 եւ հետ.:}:
Ե՞րբ է, իրոք, գրվել «Հռոմեական նամակ»-ը: Պամֆլետի մեջ նշված եսնցքերը հասցված են մինչեւ Դ. Արզանյանի տեսչության օրերը, այսինքն՝ մինչեւ 1858 թ. վերջերը, երբ Ջալալյան—Թահիրյան ոհմակը հարկ տեսավ սաստել կամ հեռացնել դպրոցից Շանշյանի եւ «Հյուսիսափայլ»-ի համախոհներին՝ ոստիկանական ճիպոտների միջոցով: Կա հիմք կարծելու, թե հենց Ներսիսյան դպրոցի անցքերին էին վերաբերում 1858 թ. Կովկասից ստացված մի շարք այն նամակները, որոնք Նազարյանցը հրաժարվում էր տպել ամսագրում՝ «անպատշաճ» ու «ամոթալի» համակրելով «մերկանդամ ճշմարտություն» պարունակող այդ կարգի դեպքերի հրապարակումը {Հմմ. «Հյուսիսափայլ», 1859, եր. 568:}: Կա Նազարյանցի անտիպ մի նամակը՝ ուղղված /340/ Թբիլիսիի Շադինյան եւ Հովհաննիսյան բժիշկներին, 1859 թ. նոյեմբերի 30-ին: Այդտեղ բերված է նույն անցքերին նվիրված մի թղթակցություն եւ տրված դրա մասին Նազարյանցի բացատրությունները, ուր ասված է, թե ցենզուրան արգելել էր այդ նյութերի տպագրությունը {ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N: 149, վավ. N: 6:}: Հավանորեն Հենց 1858 թ. էլ Նալբանդյանը փորձ արեց նկարագրել Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերը՝ գեթ Կոմս Էմմանուելի նույն ժամանակ գրած պամֆլետներում գործածված ալեգորիկ «ակնարկումների» ձեւով: Ջալալյանի դեմ սրված պայքարն այդ պահին ուներ, երեւի, նաեւ հեռամետ քաղաքական նպատակ: Աշտարակեցու մահից հետո տարածված կարծիք էր, թե Էջմիածնի թափուր գահի համար ցարական կառավարությունը առաջ է քաշում Ջալալյանի թեկնածությունը: Այս կատարյալ թյուրիմացություն էր, որչափ կառավարությունը նպատակահարմար էր համարում պաշտպանելու թյուրքահայ եկեղեցականներից որեւէ մեկի թեկնածությունը: Այնուամենայնիվ, անտեղյակ այս մասին տեղի ունեցած գաղտնի գրագրություններին՝ Ջալալյանի հակառակորդները շեղակի միջոցներով կամենում էին, ըստ երեւույթին, բացարկել նրա հնարավոր համարված ընտրությունը: Սակայն նույն ժամանակ գրված «Սատանի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետի պես Կոմսի շպարված այդ գործը եւս մնաց մի առ ժամանակ գրվանի տակ, եւ նրա տպագրությունը հնարավոր եղավ գլուխ բերել 1861 թ., իբրեւ նույն այդ ժամանակ «Հռոմից ստացված» գրություն: Պամֆլետի տպագրությունն այդ ժամանակ հնարավոր էր դարձել ցենզորական ճնշման համեմատական մեղմացման հետեւանքով: Մյուս կողմից, պամֆլետի տպագրությունը նպատակահարմար էր, որչափ այդ ժամանակ Թբիլիսիում վերաբորբոքվել էր Ջալալյանի դեմ մղված պայքարը:
Հավանական է, որ 1860 թ. Թբիլիսիում. Նալբանդյանը հանդիպում ունեցած լինի նաեւ «Կռունկ»-ի մարդկանց հետ, որի շուրջը խումբված էին դարձյալ Շանշյանի կուսակիցները: Նալբանդյանի ձեռատետրում նշված է նրա մի նամակը «Կռունկ»-ի խմբագրությանը: Հավանական է, որ այստեղ նա հանդիպած լիներ սկսնակ գրող Պ. Պռոշյանին, որի անդրանիկ գործը նույն այս ժամանակ լույս էր տեսնում ամսագրում եւ, երեւի, տակավին այդ ժամանակ էր գրավել Նալբանդյանի ուշադրությունը: Հետաքրքրական է «Կռունկ»-ի այն ժամանակվա գրաշար Ղ. Աղայանի հետագայում գրի առած տպավորությունը Նալբանդյանի մասին. «Այս մարդուն առաջին անգամ ես տեսել էի Թիֆլիս, ուր եկել էր Էջմիածին գնալու համար: Այն ժամանակ մենք հափշտակվեցանք նրա ճարտար հայախոսության վրա: Գրական լեզվով մենք դեռեւս թոթովում /341/ էինք. այդպես չէր Նալբանդյանցը, նրա լեզուն արդեն կազմակերպվել էր եւ խոսում էր այնպես, ինչպես որ գրում էր» {Ղ. Աղայան, Իմ կյանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1894, եր. 76։}:
Դժբախտաբար, ինքը՝ Նալբանդյանը առիթ չունեցավ պատմելու Վրաստանի մայրաքաղաքում ստացած իր տպավորությունները: Համակրական ու ջերմ վերաբերմունքը, որ կարճ, բայց տպավորիչ արտահայտություն գտավ «Երկրագործության» էջերում դեպի Հայաստանին բախտակից Վրաստանը, ենթադրել էր տալիս, որ նրա կովկասյան ճանապարհորդությունն առիթ էր տվել կոնկրետ դիտողություններ անելու Վրաստանի քաղաքական վիճակի մասին եւ կապելու հայերի ազատ ապագան եղբայրակից ժողովրդի քաղաքական ապագայի հետ: Իր հերթին, Նալբանդյանի դեգերումը Թբիլիսիում բնորոշ հետքեր է թողել Կովկասի փոխարքայության թղթերում: Կա 1865 թ. վրացերեն մի սեւագրություն, որ ասված է. «Մոսկվայում գտնվում է Ստեփաննոս Նազարյանցը (sic!), պրոֆեսոր Մոսկվայի համալսարանում (sic!): Սա նախագահն (բնագրում՝ «պրեդ պրեդսեդատելի») է «Սիրո եղբայրներ» (բնագրում ռուսերեն՝ «Братья любви») ընկերության: Սա դաստիարակեց (սնեց) Գոգոբերիձեին, Շանշիեւի որդոց եւ ուրիշներին, քարոզում է ազատություն, հայերի ազգայնություն (բնագրում՝ «նացիոնալոբա»), հավատափոխություն. սրա հետ են Պետրոս (բնագրում՝ «Պետրե») Շանշիեւը, Խատիսովը, Սիմեոնյանցը եւ ուրիշները, իբրեւ օժանդակողներ եւ տարածողներ, այս ուսմունքի: Սրանք քարոզում են մատերիալիզմ» {ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1946, 5, եր. 67 եւ հետ.:}:
Դժվար է, հարկավ, այս հաղորդման մեջ իրարից տրոհել սուտն ու ճիշտը: Նալբանդյանի Թբիլիսիի հանդիպումների մասին մեզ հասած տեղեկությունները հաշվի առնելով՝ անհնարին չէ, որ ոստիկանական բթամտությունը վայրիվերո այս գրության մեջ Նազարյանցին է վերագրել Նալբանդյանի ունեցած կապերն ու հանդիպումները:
* * *
1860 թ. նոյեմբերի 1-ին (հ. տ.) արտասահման ուղեւորվելու համար Նալբանդյանը մեկնեց Թբիլիսիից եւ Փոթիի, Բաթումիի եւ Տրապիզոնի վրայով նույն ամսվա 20-ին հասավ Կ. Պոլիս:
Կ. Պոլսում Նալբանդյանը եղավ երկու անգամ՝ Կովկասից Արեւմուտք ուղեւորվելիս եւ, մի տարի անց, երբ Կ. Պոլսի վրայով ետ էր դառնում /342/ Հնդկաստանից: Առաջին անգամ նա մնաց Պոլսում ուղիղ մի ամիս՝ մինչեւ 1860 թ. դեկտեմբերի 21-ը: Երկրորդ անգամ նա ժամանեց Կ. Պոլիս 1861 թ. նոյեմբերի 20-ին եւ մնաց այդտեղ դարձյալ գրեթե մի ամիս՝ մինչեւ դեկտեմբերի 27-ը: Մի տարվա ընդմիջումով, 1860—61 թ.թ., երկամսյա դեգերումը հնարավորություն տվեց ռուսահայ հրապարակախոսին ոչ միայն դիտելու թյուրք մայրաքաղաքում խլրտացող հայ հասարակական կյանքը, այլեւ մխրճվելու նրա առաջադրած կենդանի խնդիրների մեջ: Կարճատեւ մի ժամանակամիջոց էր այս, անշուշտ, բայց եւ այնպես խոր հետքեր թողեց հրապարակախոսի քաղաքական եւ գրական հետագա գործունեության վրա:
Իր այցելությունների միջոցին ռուսահայ նշանավոր հրապարակախոսը բեւեռեց իր վրա պոլսահայ մտավորականության ուշադրությունը: Նոր միջավայրում ընդարձակվեց նրա բարեկամների եւ հակառակորդների շրջանը: Նրա հասարակական գործունեությունը սկսում էր ստանալ համազգային ծավալ: Նշանակալից մի երեւույթ էր այն, որ խախտում էր հայ ժողովրդի պատմական տարակացությունը, նրա տրոհվածությունը «արեւելահայ» եւ «արեւմտահայ» բաժինների, վիճակ, որ սահմանվել էր բռնակալների սրով: Նալբանդյանն առաջինն էր, որ գալիս էր արեւմտահայերի մեջ արծարծելու հայ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն հայացքն երը եւ սրում այդ հայացքները հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական ազատագրման խնդիրների շուրջը:
Պոլսահայ միջավայրում ռուսահայ մտավորականի գտած լայն արձագանքը պատահական չէր: Այդ իրականության մեջ Նալբանդյանը կարող էր իրեն զգալ հարազատ տարերքում: Պոլսահայ գրական լեզուն հեռու չէր նրա մայրենի բարբառից: Դեռ տարիներ առաջ էր պաշտպանում նա հայկական զույգ գրական լեզուների միացման խնդիրը: Թյուրքիայի մայրաքաղաքը, մյուս կողմից, կարեւոր այն հանգույցներից մեկն էր, որի հետ տնտեսական մերձավոր կապեր էր ունեցել միշտ Նալբանդյանի հայրենի քաղաքը: Անցյալ դարի 40-ական թվականներին ֆրանսիացի մի ճանապարհորդ, նկարագրելով Նոր-Նախիջեւանի առեւտրական կյանքը, զարմանալի նմանություն էր գտնում այդ քաղաքի եւ Պոլսի առեւտրական խաղերի միջեւ {Xavier Hommair de Helle, Les steppes de la Mer Caspienne, le Caucase, la Crimée et la Russie meridionelle, t. I, Paris, 1843, եր. 323 եւ հետ.-:}:
Պոլսահայ պանդխտության ճնշված կացությանը, ինչպես առիթ ենք ունեցել նշելու, անդրադառնում էր 1858 թ. նույնիսկ Կոմս Էմմանուելը: Համեմատելով Նախիջեւանի աշխատավորության եւ Վանի գաղթականների դրությունը՝ իր «Հիշատակարան»-ում Կոմսը թվարկում էր թյուրքա/343/հայ պանդուխտների վրա բարդված ազգային տուրքերը եւ շեշտում միաժամանակ քրիստոնյա ռայայի ճնշված վիճակը {Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 360:}:
Լեզվական ընդհանուր կոլորիտից եւ քաղաքացիական առօրյա կենցաղից առավել տնտեսական շփումն է, որ կենդանի եւ անմիջական առնչություն էր ստեղծում Դոնի եւ Բոսֆորի ափերի միջեւ: Պոլսահայ թերթերը մանրամասն արձագանքում էին Նոր-Նախիջեւանի հասարակական անցուդարձերին: Ինչպես եւ ընդհանրապես, նոր-նախիջեւանցիներն առանձնապես հոգատեսը: էին եւ զգայուն պոլսահայ հասարակական կարծիքի մասին: Տեսանք, որ Խալիբը միջոցներ չէր խնայում իր մասին Պոլսում տարածված աննպաստ լուրերը հերքելու եւ իր «բարեգործությունների» հռչակը Բոսֆորի ափերը հասցնելու համար: Խալիբն ուներ Պոլսի հետ անգամ առեւտրական կապեր: 1868 թ. Կ. Պոլսից նրան ուղղած մի նամակում Սարգիս Ջալալյան եպիսկոպոսը գրում էր. «Այժմ հարկաւոր համարեմ ի զուարճութիւն ձեր դնել աստ յօդուած մի. ամենապատուական բարեկամն մեր Յ. Խալիպեան ունի աստանօր ի Ղալաթիայ զմաղազի խաւիարի եւ Դօնի ձկանց. իսկ սիրելին նորա Ս. եպս. Ջալալեանց նստեալ ի Բերա ի նոյն մաղազիայէ պարտի գնել զխաւար եւ զձուկն. արդյօք հնարաւո՞ր է թե ոչ, չգիտեմ, դուք վճռեցէք» {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռագիր N 4564, նամակ 32:}:
Հետաքրքրական է, որ պոլսահայ տոհմային սառաֆներից մեկը՝ Հարություն Սառաֆյանը, իրազեկ էր պահում իր բարեկամ Զենգին Կարապետ կոչված նախիջեւանցի «հաջիներից» մեկին՝ Նալբանդյանի Պոլսում ունեցած եւ չունեցած ելույթների մասին: Այս Զենգինը Այվազովսկու ստվերներից էր, նրա Սանչոն, Նալբանդյանի կուպրի կարասի նույն այն «հաջի Կարապետը», որ խորհուրդ էր տալիս «Կնդուկ պոչատին» կայծակ ու ամպրոպ վատնելու փոխարեն՝ պատուհասել հակառակորդին քսության պստիկ թուղթ ու նամակով՝ ի խրատ եւ հօրինակ բազմաց: Զենգինի թղթակից սառաֆը արհամարհանքի արժանի «պարոնին մեկը» տիտղոս էր տալիս Նալբանդյանին: Մինչդեռ փաստ է, որ Պոլիս ժամանելուց առաջ իսկ «Հյուսիսափայլ»-ի եւ նրա թղթակցի անունն ավելի ծանոթ ու հարգի էին Պոլսում, քան ինքը՝ սերունդների հիշողությունից իսպառ գոլորշիացած այդ սառաֆը եւ իր թղթակիցը՝ միասին վերցրած: 1861 թ. մի հոդվածում Սըվաճյանը գրում էր, թե «Պ. Նալբանդյանը Պոլիս հասած ատեն մեզի համար նոր մարդ մը չէր. մենք զանի երեք տարիէ ի վեր կճանչեինք» {«Մեղու», 1861, N: 124:}: Հիրավի, Կոմս Էմմանուելին ծանոթացել էին ոչ միայն Սըվաճյանի «Մեղվի», այլեւ Ոսկանյանի «Արեւմուտք»-ի ընթերցողները. այդ պարբերականներում արտատպվում էին «Հյուսիսափայլ»-ից նրա /344/ հոդվածներն ու բանաստեղծությունները: Հարկավ, այս թերթերը կարդացողները սառաֆը կամ նրա բարեկամները չէին, այլ նրանց ու նմանների դեմ կռվող արեւմտահայ առաջավոր մարդիկ:
Կարելի է ենթադրել, որ Հարություն Սառաֆյանին եւ նմաններին գրգռել էր հենց արտակարգ այն ընդունելությունը, որ գտնում էր պոլսաՀայ լայն շրջաններում անվանի հրապարակախոսը: Նրա ժամանումի առիթով համակրական խոսքեր ասացին Պոլսի դեմոկրատական «Մեղու»-ն եւ «Մանզումե»-ն, զուսպ տեղեկանք զետեղեց կիսալիբերալ «Մասիս»-ը, լուռ մնացին միայն բացահայտորեն ռեակցիոն օրգանները:
Նալբանդյանի հեռանալուց փոքր-ինչ հետո, 1861 թ. մարտի 14-ին, Մկրտիչ Խրիմյանին Թիֆլիս հասցեագրված մի նամակում Նշան Օտյանը գրում էր. «Հոդ տեղը աղեկ ուսումնականներ կան, անոնցմե մեկն է պ-ն Մ. Նալբանդյանցը, մոտերս Պոլիս էր, տեսնվեցանք անոր հետ, շիտակը գլխի տեր մարդ էր» {ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, թղթապ. N: 2, վավ. N 53, թթ. 156 -160:}: Նամակագիրը հարկ էր համարում բնութագրել Նալբանդյանին եւ նրա նմաններին որպես «անդիի ծայր հակառակասեր ոգի», հարելով, թե «այսքան չափազանցութենե զգուշանալու է»: Նալբանդյանի թողած տպավորության մասին վկայում էր անգամ պոլսահայ խավարամիտների պարագլուխ Չամուռճյանը, որը նրա դեմ՝ գրած իր հոդվածում ասում էր. «Քեզի համար գովեստն եր կլսեինք, իմաստուն մարդ մըն է ըսին, ազգասեր է ըսին» {«Երեւակ», 1860, N 86. հմմ. նաեւ նույն տեղը, N 87:}:
Մի քանի տարի անց իսկ, «Kaвказ» թերթի լավատեղյակ թղթակիցը` զարմանում էր այն ֆուրորի առիթով, որ արել էր՝ առաջին անգամ Պոլսում երեւացած ռուսահայ գրողը իր հայախոսությամբ, աշխույժ ու սուտ իր մտքով, հայկական անցյալի եւ ներկայի մասին ունեցած իր իրազեկությամբ, իր գիտնականությամբ ու հարցասիրությամբ եւ դեպի հասարակական գործերը ի հայտ բերած տաքուկ եւ անձնվեր մերձեցումով: «Այդ ժամանակից ի վեր,— ավելացնում է թղթակիցը,— պոլսեցիներն ավելի նպաստավոր կարծիք կազմեցին ռուսահայերի մասին: Սակայն այն եւս պիտի ասել, որ նրանց մեծ մասը մինչեւ այսօր իսկ այն համոզումին են, թե Ռուսաստանում բոլոր այն հայերը, որ խոսում են մայրենի լեզվով՝ Սիբիր են քշվում գրեթե» {" Кавказ ", 1968, No 68, " Письма из Констанринополя " հոդվածաշարքը:}։
1860-61 թվականներն այն տարիներն էին, երբ պոլսահայ կյանքը սկսում էր դառնալ նորամուտ Ազգային սահմանադրության շուրջը։ Ազգային սահմանադրության միջոցով թյուրքահայ ազգային-վարչական օրգանների կյանքում սկսված որոշ բեկումը ամիրայական դասի դեմ սկսված ժողովրդական մասսաների կողմից գործ դրված ճնշման եւ եվ/345/րոպական պետությունների ներշնչմամբ սուլթանական կառավարության ձեռնարկած «ռեֆորմների» հետեւանքով չէր միայն տեղի ունենում: 1839 թ. սուլթան Աբդուլ-Մեջիդը հրապարակել էր մի շարք ռեֆորմներ («Թանզիմաթ»), որոնք խոստանում էին պաշտպանել ռայայի կյանքն ու գույքը, ճանաչել հավասարություն օրենքի առաջ, տալ կրոնի եւ ուսման ազատություն ու մի շարք այլ բարիքներ::
Երկու տարի անց, Հակոբոս պատրիարքը հաստատեց համքարություններից առնված արտադասային մի հոգաբարձություն, որ պիտի վարեր ազգային-վարչական գործերը: Առաջին տարտամ փորձն էր այս՝ վերականգնելու հայ-լուսավորչական համայնքի՝ ամիրաների կողմից ոտնահարված իրավունքը: 1844 թ., Չուխաճյան պատրիարքի օրոք, նույն նպատակով ստեղծվեց «Երեսնից» կոչված ժողովը՝ ամիրաներից եւ «պատվավոր» արհեստավորներից կազմված: 1847 թ. այդ ժողովը վերածվեց «Հոգեւոր» եւ «Գերագույն» կոչված ժողովների, ուր մեծամասնություն էին կազմում արհեստավորության վրա հենված հակաամիրայականները: Երկու տարին մի անգամ վերընտրվող այդ ժողովների իրասասությունները վերջ են տալիս ազգային-եկեղեցական գործերի դասային-ամիրապետական վարչությանը:
Ղրիմի պատերազմի ժամանակ, 1854 թ., Թյուրքիան ստացավ անգլո-ֆրանսիական իր դաշնակիցներից առաջին պետական վարկը, որով սկսվում էր երկրի աստիճանական ստրկացումը անգլո-ֆրանսիական կապիտալին: Պատերազմից հետո, 1856 թ., հրատարակվեց «Խաթթի հյումայուն» կոչված հրովարտակը, որով սուլթանական կառավարությունը երկաթուղային եւ բանկային կոնցեսիաներ էր հատկացնում` արեւմտաեվրոպական իր վարկատուներին եւ անգամ Թյուրքիայում հողային սեփականություն ձեռք բերելու իրավունք տալիս նրանց: Այս նշանակում էր, թե երկրի ներքին կյանքը դրվելու էր այսուհետեւ արեւմտաեվրոպական կոնցեսիաների, դրամատերերի ու կալվածատերերի հսկողության տակ:
Թյուրքիայի կյանքում ստեղծված այս իրադրությունը անդրադարձ ձավ նաեւ թյուրքահայ ազգային-վարչական հաջորդ «ռեֆորմին»՝ 1860 թ. մուծված Ազգային սահմանադրությանը:
Սահմանադրության հիմնադիրների ֆրանսիական կրթություն ստացած լինելու հանգամանքից, գրում է Սահմանադրությունն ուսումնասիրած Ա. Ալպոյաճյանը, արվել է այն եզրակացությունը, թե հայ եկեղեցու եւ ազգի համար մշակված այդ կանոնադրությունը ընդօրինակված է Լուի-Ֆիլիպի սահմանադրությունից: Այդ կարծիքը ճիշտ չէ: «Մեր Սահմանադրության մեջ միայն քվեարկության ընդհանուր սկզբունքը քաղված է եվրոպական սահմանադրություններն, իսկ մնացած /346/ բոլոր տրամադրությունները քաղված են պատրիարքական իրավասությունը սահմանող ֆերմաններու տրամադրություններ են, երկար ժամանակներու մեջ նվիրագործված սովորություններ են եւ ավանդություններեն եւ 1856 թ. փետրվարի 6-ի ըսլահաթ հրովարտակով պատրիարքներու կանոնագրին նկատմամբ որոշված քանի մը հիմնական կարգադրություններեն: Սահմանադրության հեղինակները մինչեւ 1860 թ. ձեռք բերած իրավունքներուն վրա հիմնված, օրենք մը գրի առած են: Եվ որովհետեւ ժողովուրդը իրավունքներ ձեռք բերած էր տարիներու մաքառմամբ եւ շարունակական պահանջկոտություններով, հետեւաբար պետք էր նկատել Սահմանադրությունը իբր բարեշրջումը հայոց պատրիարքարանի անգիր օրենքներուն, այսինքն՝ ավանդական սովորություններուն» {Ա. Ալպոյաճյան, Ազգային սահմանադրությունը, իր ծագումը եւ կիրառություննը, տե՛ս 1910 թ. «Ընդարձակ օրացույց», Կ. Պոլիս, 1909, եր. 390 եւ հետ.:}: Սահմանադրության հայ բանիմաց պաշտպանները ժամանակին այսպես էլ հասկանում էին հռչակված օրենքի բնույթը: Երբ 1863 թ. Բ. Դուռը հասկացնել էր տալիս հայերին, թե «սահմանադրական» սիստեմն անհամատեղելի է Օսմանյան երկրում իշխող ինքնակալության հետ, Ներսես Վարժապետյանը դիտում էր. «Մենք զսահմանադրություն Միացյալ նահանգաց կամ Գաղղիո lեղափոխականաց ոչ խնդրեցաք. այլ մի կանոնագիր ազգային ներքին կառավարության, զոր կայսերական կառավարություն ի վաղուց անտի հրովարտակով եւ Խաթթի հիմայինոք շնորհյալ է» {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 4177, եր. 32:}:
Այս դիտողությունների մեջ որոշ ճշտություն կա, իհարկե։ Այնուամենայնիվ, չի կարելի դիտել Ազգային սահմանադրությունը սոսկ որպես սուլթանի բարի կամքով հաստատված ներքին կանոնադրություն: Ինքնաբերաբար չէ, որ սուլթանի կառավարությունը հաստատեց այդ կանոնադրությունը: Կառավարությունը գործում էր վերը նշված ներքին ու արտաքին ճնշումների ազդեցությունների ներքո: Վերջին հաշվով Սաlմանադրության միջոցով մեծապես երեւան է գալիս իշխող այն ազդեցությունը, որ ձեռք էր բերել թյուրքահայ ազգային գործերը տնօրինելու համար անգլո-ֆրանսիական կապիտալի հետ լծորդված թյուրքահայ կոմպրադորական բուրժուազիան: Սահմանադրության հայ հեղինակները հանդիսանում էին հենց կոմպրադորական այդ բուրժուազիայի «լուսավորյալ» գաղափարախոսները:
Նալբանդյանի առաջին ժամանումի պահին նորամուտ Սահմանադրությունն ապրում էր իր մեղրամիսը: Պոլսահայ սահմանադրական բուրժուազիան, ժողովրդական մասսաների ճնշման տակ, ազգային-եկեղեցական գործերի վարչությունը խլում էր կղերական-ամիրայական բա/347/րակ այն վերնախավի ձեռքից, որ կարգադրել էին մինչ այդ եկեղեցու եւ ազգի բախտը: Նշանակալից մի իրադարձ էր այս, որին, սակայն, հաջորդեց անմիջորեն հակասահմանադրական ռեակցիան: Մասսաների աճող պահանջների երեսից բուրժուազիան ծռվում էր ասպարեզից քշվածների կողմը եւ անցնում ժողովրդի դեմ ուղղված հակագրոհի: 1861 թ. մայիսին դադար առավ մի տարի առաջ խանդավառությամբ եւ փառադրանքներով մուծված Սահմանադրությունը, եւ բուրժուազիայի ղեկավարները, ապավինած կառավարական թեւարկությանը, հետամուտ էին արդեն նրա վերաքննությանը: Այս շրջադարձության արդյունքը եղավ 1863-ի «թլպատված» ու «խեղացած»: Սոսհմանադրությունը, որը ձեւապես զիջելով Ժողովրդական վարչության սկզբունքին՝ փաստապես օրինականացնում էր կղերա-բուրժուական բլոկի իշխանությունը, հաստատում «ազգի» սպարանոցին պոլսահայ «սահմանադրական» օլիգարխիայի տիրապետության անուրը:
Սահմանադրական աճող պատրանքի եւ հակասահմանադրական վեգահաս ռեակցիայի վճռական գոտեմարտման նախօրեին էր հենց, որ Կ. Պոլիս ժամանեց ռուսահայ հրապարակախոսը: Սահմանադրության բարեկամների եւ նրա հակառակորդների այս պայքարի մեջ պիտի որոնենք հենց պոլսահայերի հետաքրքրությունը դեպի հրապարակախոսը: Հասարակական այդ բախումն է միաժամանակ, որ խորացրեց վերջինիս հարցասիրությունը դեպի պոլսահայ կյանքն ու նրա խնդիրները, որոնց բնութագրմանը պիտի դառնանք հիմա:
/348/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
ՊՈԼՍԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Պոլսահայ ամիրաների դասը: «Էֆենդիների» եւ «էսնաֆների» պայքարը։ Եվրոպական ազդեցությունների հակամարտը: Անգլիական կապիտալի հաղթանակը։ Երկրի տնտեսական քայքայման սաստկացումը: Գավառի կացությունը եւ թյուրքահայ պանդխտությունը։ Ազգային սահմանադրությունը եւ պոլսահայ «լուսավորյալ» բուրժուազիան: Բուրժուա-կղերական բլոկի վարչությունը:
Ազգային սահմանադրության շուրջը բորբոքված տագնապն անդրադարձնում էր այն վայրիվերումները, որ ապրում էր Թյուրքիայի մայրաքաղաքն անցյալ դարամիջին: Սահմանադրության բացահայտ հակառակորդները խմբվում էին պոլսահայ ամիրայական դասի՝ հայ առեւտրավաշխառուական կապիտալի այն մագնատների շուրջը, որոնք նահանջել էին Թյուրքիայի նավահանգիստներում խարսխված եվրոպական կապիտալի եւ նրանց շոշափուկների դեր կատարող կոմպրադորական բուրժուազիայի առաջ:
Ամիրաների դասը կապված էր հին, ֆեոդալական Թյուրքիայի հետ։ Հասարակական հինավուրց այդ շերտի միլիոններով հաշվվող հարստությունը դիզվել էր կապալահարկերի, պետական մատակարարումների, բարձր պաշտոնյաների վարկավորման եւ նման այլ միջոցներով: Ամիրաների պետքերին էր ծառայում Անատոլիայի եւ Ռումելիայի բանկային ընկերությունը, որի միջոցով հարստահարության աղբյուր էին դարձնում երկրի՝ գյուղացիության հարկումը: Ֆինանսավորելով ռազմւսական եւ վարչական հիմնարկների պետերին՝ ամիրաները տարածում էին իրենց ազդեցությունը պետական ապարատի վրա: Հաճախ նրանցից էր կախված սադրակամների ու փաշաների բախտը: Նրանց միջից ելնում էին մարդիկ, որոնք դիրք ու ազդեցություն էին նվաճում անգամ սուլթանների պալատում: Նրանց ձեռքումն էր կենտրոնացած ռազմական կապալների ու պետական շինարարության գործը: Այսպես, Տատյան ամիրանե/349/րին էր վստահված սուլթանների գանձարանն ու փող կտրելու իրավունքը, Նրանց ձեռքումն էին վառոդի գործարանները, արքունի ալյուրի եւ հացի մատակարարումը եւ այլն: Տատյանները մեծապես նպաստեցին Նիկոմիդիայի պետական մանուֆակտուրայի զարգացմանը, ինչպես նաեւ երկաթագործական արդյունաբերության կազմակերպմանը: Նրանց նախահայրը՝ նշանավոր ճարտարագետ, վայելում էր Սելիմ եւ Մահմուդ սուլթանների հովանավորությունը: Շարունակելով այդ գործը, նրա ժառանգները վայելում էին Աբդուլ-Մեջիդի վստահությունը: Նշանավոր էին Պալյան ամիրաները, որպես արքունի ճարտարապետներ, կամ Երամյանները, որպես Եգիպտոսի սեղանավորներ: Անվանի դարձան նաեւ Տյուզյաններն ու Պեզճյանները, որպես արքունի փողերանոցի կապալառուներ: Հայտնի է Հարություն Պեզճյան ամիրայի դիրքը սուլթան Մահմուդի պալատում անցյալ դարի 20-ական եւ 30-ական թվականներին: «Պէզճյանի դարը» ամիրաների ազդեցության կուլմինացիոն շրջանն էր: Այդ շրջանի կացությունն են բնորոշում ուշագրավ այն դիտողությունները, որ անում էր Կ. Մարքսի երկերում եւ նամակներում հաճախ վկայակոչվող Դ. Ուրքվարդը՝ ամիրայական դասին պատկանող պոլսահայ սեղանավորների մասին խոսելիս. «Սառաֆների թիվը,— գրում էր նա,— ութսունից ավել է, կարծեմ, մոտավորապես նույնքան, որքան եւ փաշաների թիվն է: Եվ քանի որ, մերժելով իրենց կանխավճարը, կարող են ամենապարզ քաղքենիների դրության հասցնել նահանգների կառավարիչներին, նրանք իրենց բռունցքը են հավաքում փաստորեն ամբողջ երկիրը, եւ այնքան են ամրացրել իրենց հեղինակությունը, որ ոչ մի սեղանավոր չի համաձայնի որեւէ փաշայի սառաֆը դառնալ կամ ապահովել նրան իր գրավականով՝ մինչեւ որ փաշան չհավաստի այդ վստահությունը նախորդ սեղանավորի ստորագրությամբ. անհրաժեշտ է, որ վերջինիս կողմից վկայվի, թե նա՝ փաշան, լիակատար չափով բավարարել է սեղանավորի պահանջները: Սեղանավորի գործակալը, որ հաճախ նահանգ էր ուղեկցում փաշային, շատ անգամ սառաֆի ազգականն էր: Նրա ձեռով են անցնում դրամական բոլոր գործառնությունները. աժիոտաժն ու կոմիսիոն տոկոսները եկամուտի նշանավոր աղբյուր են նրա համար գործակալը հավաքում է գավառի այն եկամուտները, որոնց դիմաց կանխավճար էր մուծել նրա պետը: Նա է, որ վաճառքի է հանում բնական հասույթները, որ ձգտում է վերցնել ամենացածր գներով, շահելով գների տարբերանքի վրա: Այսպիսով, ամեն մի փաշա ունի իր մոտ այս կարգի մի պահապան, որը արթուն հսկում է նրա ամեն մի շարժմանը եւ կարգադրում նրա բոլոր եկամուտները: Փաշան չի կարող պոկվել այդ պահապանից, քանի որ դիրքով կախում ունի նրանից, չի կարող դավել նրա դեմ, քանի որ գործակալի ստացած եկամուտների հիմքը, ինչպես եւ նրա տեղակալը, գտնվում է /350/ Պոլսում, որտեղ իբրեւ պատանդ ապրում է նրա ընտանիքը՝ իրավունք չունենալով ժաժ գալ տեղից: Այս սիստեմի գլխավոր անհարմարությունն այն է, որ սառաֆները ձգտում են, իհարկե, թաքցնել փաշայից իրենց բարձր ու նշանավոր եկամուտները, որ եւ հաջողվում է նրանց ըստ ամենայնի, քանի որ հրաման են ստանում ժողովել տուրքերը, նախքան կսկսվեր հունձը: Հարկադրելով, որ գյուղացիները կանխավ մուծեն իրենց տուրքերը, բանկիրն ամսական երկու ու կես տոկոսով վարկ է բաց թողնում նրանց, ապա հունձից հետո իջեցնում նրանց վաճառահանած բերքի գինը: Հեռացնելով բոլոր մրցակիցներին՝ նա վերասակարկում եւ իջեցնում է գյուղատնտեսական մթերքների գները, չնայած որ մի անգամ իջեցրել էր արդենԲանկիրների այս կազմակերպության միջոցով Թյուրքիան շրջապատում է նահանգական իր վարչությունը ֆինանսական ստրկության շղթայով. փաշաներն իրենց հերթին դիմում են կամայականությունների, որով անընդհատ թշնամանք է առաջանում նրանց եւ հպատակ նահանգների միջեւ: Նրանք դիզում են հարստություններ, ժողովում զորք եւ ձեռք բերում մեծության եւ ուժի երեւույթ, մինչդեռ ոչինչ չկա նրանց իշխանության տակ, քանի որ իրենց հեղինակությունը պահպանելու համար գործադրած միջոցները միաժամանակ ժողովրդական Ատելության առարկա են դարձնում նրանց» {Le Portfolio 836, N.22 –24, եր. 178 եւ հետ.:}:
Ուրքվարդի նշումները վկայում են ամիրաների կարեւոր դերը: Սակայն սխալ կլիներ մտածել, թե փաստական իշխանությունը երկրի ֆեոդալ տերերը չէին կամ նրանց եվրոպական վարկատուները, այլ միայն վերջինների մենատիրությունը սահմանափակող հայ սեղանավորները: Նկատենք, ի դեպ, որ այդպես ներկայացնում են իրադրությունը ոչ միայն Թյուրքիա խուժած անգլիական կապիտալի իդեոլոգները, այլեւ ամիրաներին բնութագրելու ջանասիրությամբ հափշտակված հայ հեղինակներ րից ոմանք, կարծելով, թե «իշխողը, կառավարողը թյուրք մեծավորը չէրոչ բազմահռչակ փաշան, զորքերի ու լայնատարած նահանգների գոռոզ, ինքնակամ փաշան, կամ անգամ սուլթանն ինքն,— այլ իր սնդուկի առջեւ ծալապատիկ նստած եւ իր ոսկին երը դարսող հայ վաշխառուն» {Լեո, Խոջայական կապիտալ, եր. 252:}:
Պարզունակ այս հայացքը հերքվում է թեկուզ հենց նրանով, որ փաշաների եւ սուլթանների ռեժիմը ստեղծվել էր շատ ավելի վաղ, քան ամիրայական կապիտալը, ինչպես նաեւ նրանով, որ այդ ռեժիմը շարունակում էր ապրել, չնայած, որ տեղի տալով ֆրանսիական եւ գերմանական բանկիրներին, վաղուց արդեն չքացել էր ամիրայական դասը եւ դադարել փաշաների վարկավորումը սառաֆների ձեռքով: Ինչպես սուլթանների եւ փաշաների ռեժիմը, այնպես եւ ամիրայական կապիտալը ծնված էին /351/ թյուրք ֆեոդալիզմի ծոցից եւ սնվում էին երկրի ճորտական վիճակում դեգերող գյուղացիության հաշվին. սակայն պարզ է, որ իշխանությունը Թյուրքիայում գտնվում էր ֆեոդալների ձեռքում եւ կենտրոնանում դրանց շահերը պաշտպանող սուլթանների եւ փաշաների մեջ միայն: Չենք խոսում, հարկավ, եվրոպական կապիտալի ու կապիտուլյացիաների մասին, որոնց դերը Թյուրքիայի կյանքում անհամեմատ ավելի տեւական էր եւ ազդեցիկ, քան թյուրք ֆեոդալներին ու մեծավորներին սպասավորած մի քանի տասնյակ մեծահարուստ հայ սառաֆների դերը:
Ամիրաներն ունեին իրենց բազմահարկ եւ բազմասրահ ապարանքները, որտեղ ապրում էին իրենց կանանցով, մանկլավիկներով, տակառապետներով, «ամենճիներով» ու հացկատակներով: Նրանք ունեին իրենց «քեահյան» (գրասենյակը), ուր ելումուտ ունեին նրանց գործակատարները, գրագիրները: Ամիրաների շուրջը թեւանցուկ պտտում էին նրանց հետեւորդ աղաներն ու կլիենտները, նրանց խորհրդատու բանգետներն ու «պատվելիները» {Հ. Գ. Մրմրյան, Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները, Վենետիկ, 1901, եր. 43 եւ հետ., 52 եւ հետ»:}: Ազգային կյանքի վրա ազդում էին նրանք իրենց հովանավորած հիվանդանոցի կամ անկելանոցի, դպրոցի կամ եկեղեցու անթացուպերով::
Նրանց գործիք էին դառնում հաճախ Պոլսի հայ պատրիարքներն ու սրանց ենթակա եկեղեցաթեմերի առաջնորդները: Հաճախ ուռճանում էին ամիրաները ոչ միայն համապետական տուրքերի, այլեւ պատրիարքական հասույթների եւ քրիստոնյաներից գանձվող գլխահարկի կապալառման ճանապարհով: Մինչեւ Թանզիմաթի հրատարակությունը պատրիարքներն իրավունք ունեին դատել, պատժել ու աքսորել եկեղեցական եւ աշխարհական այն հայերին, որոնք անհնազանդ էին գտնվել կամ մեէ անչել կրոնական ավանդության դեմ: «Պատրիարքարանին անունը ահարկու էր այն ժամանակ, — պատմում է Կ. Ութուճյանը:— Երբ բարապան մը մեկուն ներկայանար եւ «հրամմե, վեքիլ հայր սուրբը (իմա՝ պատրիարքի տեղակալը, Ա. Հ.) քեզի կուզե» ըսեր, մարդուն թուքը կը ցամքեր բերնին մեջ եւ ոտքով ձեռքով դողալ կսկսեր: Ընդդիմանալ կարելի չէր: Բարապանը վերարկվի տակ անրավոր շղթա մ՚ուներ, զոր ընդդիմացողին վիզը կանցուներ բռնությամբ եւ այնպես կքաշեր, կտաներ՝ գամփռ տանելու պես, եւ ոչ ոք կարող էր ձեռքեն առնուլ: Վեքիլ հայր սուրբին հետ մանավանդ կատակ կարելի չէր: Առանց երկար հառաջաբանի, կպառկեցումներ պատկառելի խալփախով եւ լայնաքղանցք վերարկվով պարոնը կամ աղան եւ 25—30 գավազանի հարվածով կմեծարեր» {«Մասիս», 1893, եր. 162, ծան.:}:
/352/ Պատրիարքի այս իրավունքը օգտագործում էին իրենց հակառակորդների դեմ շատ հաճախ ազդեցիկ ամիրաները: Նույն վիճակն էր տիրում նաեւ գավառներում առաջնորդների եւ աղաների անսահման տիրապետության հետեւանքով: Ընթերցողին դժվար չէ մակաբերել այս ամենից, թե Աշտարակեցու վեքիլական ռեժիմը կղզիացած վերապրուկ չէր, այլ ամիրայական այս եկեղեցավարության ուրույն մի կրկնակ:
Չի կարելի ասել, իհարկե, թե ամիրաները բանեցնում էին միայն արդարադատության սաստիչ գավազանը: Բարբարոս եւ բռնավոր բարքով եւ իշխանավարությամբ՝ նրանք, այնուամենայնիվ, չէին ժխտում «հոգեւոր զենքի» արժեքը:
Սեփական հարկի տակ լիառատ տուրք վճարելով թյուրք լեզվին եւ թյուրք իշխողների բարքերին ու մշակույթին՝ ազգային կյանքում իշխող դիրք պահպանելու համար ամիրաները հանդես էին գալիս որպես հայ եկեղեցական ու կուլտուրական հիմնարկների ու ձեռնարկների մեկենասներ: Կրոնական սնահավատքի եւ միջնադարյան դպրության քուրմերի ձեռքով նրանք տարածում էին իրենց շոշափուկները ծխական համայնքների, դպրոցների, մամուլի եւ գրականության վրա: Իբրեւ ազգի «բարեկարներ»՝ ամիրաները միապետորեն տնօրինում էին եկեղեցիների կառուցման, հիվանդանոցների եւ անկելանոցների հիմնադրման, գերեզմանատների բարեզարդման, դպրոցների բազմացման ու ֆինանսավորման եւ գրքերի հրատարակության գործերը: Այսպես, Պեզճյան ամիրան է, որ հիմնեց Պոլսի «Մայր վարժարանը», որը Գ. Փեշտիմալճյան պատվելիի ձեռքի տակ բարձրագույն դպրոցի դեր էր կատարում ժամանակին: Պեզճյանն էր հիմք դրել Փրկչի Ազգային հիվանդանոցին, նրա ծախքով հրատարակվեց նշանավոր «Հայկազյան բառարանը» եւ բազմահմուտ Գեւորգ դպրի պարսկահայ բառարանը: Պեզճյանի դպրոցին հաջորդեց Խասգյուղի վարժարանը՝ Ճեզաիրլյան եւ Նեւրուզյան ամիրաների ջանքով: Սկյուտարի հայտնի ճեմարանը եւս հովանավորված էր ամիրաների՝ Սերվերյանի եւ Պալյանի կողմից: Իրենց այս ձեռնարկություններով «քրիստոսազոր» ամիրաները պահում էին իրենց դասակիցների վարկը: Երբ հռչակվեց Թանզիմաթը, դրա դեմ տրտնջաց ոչ միայն թյուրք, այլեւ քրիստոնյա արտոնյալ դասը եւ դրանց շարքին՝ նաեւ հայ ամիրայությունը:
Տակավին անցյալ դարի 20—30-ական թվականներին պոլսահայ հին սեղանավորների կողքին տեղ էին բռնում եւ հետզհետե դրության տեր դառնում Եվրոպայի հետ կապված բանկիր-կապիտալիստները, որոնք մինչ այդ զբաղված էին միայն համեմների եւ մանուֆակտուրայի ներմուծման գործով: Պոլսահայ մանուֆակտուրիստների անդրանիկ սերունդն էր այդ, որ գալիս էր հերթափոխելու սարաֆ ամիրաներին: Յուրացնելով առեւտրի եվրոպական ձեւեր՝ նորելուկ կապիտալիստները /353/ հալածում էին վաշխային առեւտրի մեթոդները, յուրացնելով «քաղաքակիրթ» դարին համապատասխան շահաստացության եղանակներ {Հմմ. Մրմրյան, Թյուրքահայ հին վաճառականությունն ու վաճառականք, Կ. Պոլիս, 1908, եր. 19:}:
Ամիրայական կապիտալի դեմ պայքարելով՝ էֆենդիական կապիտալի։ ներկայացուցիչները ազդեցության զորեղ հենակետ գտան արհեստավոթության մեջ, որ մեծամասնություն էր կազմում առեւտրի, արդյունաբեթության եւ արհեստագործության բոլոր ճյուղերի մեջ: Ե՛վ սառաֆները, ե՛ւ առեւտրականները, ե՛ւ արդյունաբերողները, ե՛ւ արհեստավորները, ե՛ւ բանվորները կազմակերպված էին որպես էսնաֆական միություններ: «Պետք է ընդունիլ,— գրում է Ալպոյաճյանը,— թե ազգն այն ատեն կներկայացնեին ավելի դասակարգերը, քան թե ազատ քաղաքացիական խումբերը, վասնզի արհեստապետությունները (էսնաֆ) զորավոր կազմակերպություն ունեին, եւ իրենց արհեստապետովը եւ արհեստապետական ժողովներովը (լոնճա օդասը) կներկայացնեին տեսակ մը ինքնագլուխ վարչություններ, որոնք հավաքաբար կկատարեին էսնաֆի մը ամբողջական ներկայացուցիչի հանգամանքը: Հետեւաբար, երբ ամեն էսնաֆ իր ներկայացուցիչը կունենար էսնաֆին լոնճայեն ընտրված՝ արդեն բոլոր ազգը իր ներկայացուցիչն ունեցած կըլլար ազգային գործոց մեջ» {Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 202 եւ հետ»:}:
Բայց սրանով էլ հենց սահմանափակվում է էսնաֆներին անդամակցող էֆենդիների եւ նրանց առաջ քաշած մտավորականության պրոգրեսիվ դերը: Պոլսահայ «լուսավորյալ», «ազատական» բուրժուազիայի այդ ձայնատարները օբյեկտիվորեն ներկայացնում էին երկրի ուրույն զարգացումն ու տեղական, ազգային շահերը խախտող կոմպրադորական կապիտալի շահերը: Երկրի ներսում աճող արտադրական ուժերի արտահայտիչները չէին նրանք, այլ նրա կենդանի ուժերը քամող եվրոպական եկամուտ սիստեմի գործակալներն ու տարածիչները:
Մինչեւ 19-րդ դարի կեսերը պոլսահայ նոր, «եվրոպականացած», բուրժուազիան կապված էր իտալական եւ ֆրանսիական կապիտալի հետ: Այսպես, տակավին 19-րդ դարի սկզբին Հալեպում գոյություն ուներ ֆրանսիական ինը առեւտրական տուն՝ իտալական ու անգլիական երեքական եւ հոլանդական մեկ տան կողքին: Քաղքենի հին ու նոր սերունդների պայքարը տեղական, պետական-ռազմական կապալներով սնվող առեւտրա-վաշխառուական կապիտալի եւ նրան գործիք դարձած կղերի ու նոր բարձրացող իտալո-ֆրանսիական կապիտալի առաջ ուղիներ հարթող կոմպրադորական բուրժուազիայի ու սրան ձայնակցող էսնաֆների պայքարն էր փաստորեն: Իտալական ու ֆրանսիական կապիտալի գերազդեցիկ ուժին պետք է վերագրել հենց իտալական եւ, մանա/354/վանդ, ֆրանսիական ազդեցությունը պոլսահայ բուրժուազիայի «ալաֆրանկա» կենցաղի ու տարազի, լեզվի ու գրականության, մամուլի ու թատրոնի եւ լուսավորական բովանդակ կյանքի վրա: Թյուրքահայ Ազգային սահմանադրության իսկ հեղինակ հանդիսացան բուրժուազիայի երիտասարդ, այն գաղափարախոսները, որոնք 1848 թ. փետրվարյան ռեւոլյուցայի նախօրյակին ազգային սկզբունքի» եւ «սահմանադրական ազատության» հոտ էին առել Փարիզում, բայց արծարծվող ռեւոլյուցիայի ընթացքում զգացել սրտի այն դողը, որ ազդել էր նրանց նույն այդ սկզբունքների անունով բուրժուազիայի տիրապետությանը սպառնացող ժողովուրդը՝ փողոցներում բարիկադներ կառուցող բանվորական մասսաները …։
Իտալո-ֆրանսիական կապիտալի հետ զորեղ մրցության է բռնվում անգլիականը՝ տակավին 19-րդ դարի կեսերից: Թյուրքահայ առաջին առեւտրականների տողանցումը դեպի Մանչեստր, Լոնդոն եւ Լիվերպուլ սկսվել էր 30-ական թվականների սկզբներից: Այդտեղ հաստատված հայ առեւտրական տները, վայելելով անգլիական վաճառատների ու գործարանների վարկը, իրենց ճյուղերի միջոցով տարածում էին Թյուրքիայում անգլիական մահուդն ու կտավը եւ երկաթ մատակարարում Պոլսի շուկային ու պետական օրգաններին {Տե՛ս Մուշեղ վարդապետ, Մանչեստրի հայ գաղութը, Պոստոն, 1911, եր. 13։}: 50—60-ական թվականներին նոր թափ է ստանում Պոլսի եւ Զմյուռնիայի հայ վաճառականների մղումը դեպի անգլիական վաճառաշահ քաղաքները. նորեկ առեւտրականները ոչ միայն չէին լքել Պոլսի եւ գավառների իրենց գործերը, այլեւ կապվելով Արեւմուտքի հետ՝ ապահովում էին անգլիական ապրանքների մենատիրական մուտքը Թյուրքիա {Նույն տեղը, եր. 19 եւ հետ.:}:
Մրմրյանը՝ պոլսահայ բուրժուազիայի անգլոֆիլ պատմագիրը, չթաքցնելով պահպանողական ու հակադեմոկրատական իր նախասիրությունները, նկարագրում է, թե ինչպես «ֆրանսիական աստանդիկ բարքերն ու կարգերը» ընդօրինակող բուրժուազիայի զավակները, որոնք, մինչ այդ, «շալկած իրենց Վոլդերն ու Տիդրոն եւ նմանները, ի վաճառ կհանեին ամեն նորաձեւություն, ամեն փոփոխություն, ամեն զեզեկություն հանուն կրթության հառաջդիմության եւ իմաստասիրության», 50—80 -ական թվականների ընթացքում զիջում էին իրենց տեղն ու դիրքը անգլիական «զգոն ու լուրջ» ոգուն: «Հին ամիրայության բիրտ ու անիմաստ եւ անտանելի հրամանատանության հետ,— գրում է այդ հեղինակը,— հաջողելու էր եւ հաջողեցավ սահմանափակել իմաստակ նորասերներու ֆրանսիկ, եւ ըսենք, պոռնիկ ալ ծայրահեղությունները, որ /355/ եւ ոչ մեկ էական բանով հաշտ էին հայ բարքերու եւ կենցաղներու հետ» {Հ. Մրմրյան, նույն տեղը, եր. 140 եւ հետ.:}:
Այնուամենայնիվ, ֆրանսիական ազդեցությունը տակավին ամուր դիրքեր ուներ Թյուրքիայում: Ֆրանսիական ձեռքում էր գտնվում Սուեզյան պարանոցի եւ թյուրք երկաթուղիների կառուցման գործը, հանգամանք, որ ենթարկում էր նրա ազդեցությանը Եգիպտոսը եւ միաժամանակ ստորագրում նրա տնտեսական ուժին Հնդկաստանի ամենակարճ ուղին: Ֆրանսիական ձեռքումն էին գտնվում այդ պահին նաեւ թյուրքական մուրհակների ու արժեթղթերի մեծագույն մասը, ինչպես նաեւ. թյուրք, հույն եւ հայ «եվրոպականացած» ինտելիգենցիայի դաստիարակության գործը: Այս դրությունը վերջ է առնում ֆրանս-պրուսական պատերազմից հե| տո, երբ ֆրանսիական ազդեցությունը տեղի է տալիս անգլիականին, որի հետ հետզհետե մրցության պիտի ելնեին Թյուրքիայում գերմանականը եւ ռուսականը: Այնուհետեւ, գերակշռող անգլիական կապիտալի ուժ էր տալիս իր հետ կապված գաղութահայ վաճառականներին: Երկրում հաստատած նրանց ճյուղերը փաuտապես Անգլիայի հետ կապված թյուրքահայ բուրժուազիայի առեւտրական տներն էին: Սրանց գործակալներն անցնում էին Պոլսից Զմյուռնիա, Ադրիանուպոլիս, Նիկոմիդիա, Կեսարիա, տարածում էին իրենց ազդեցությունը Ռումելիայի նավահանդիստների եւ գյուղաքաղաքների վրա, հայ, հույն, հրեա եւ այլ օտաճիների (մեծավաճառների) միջոցով ծախում երկրի խուլ անկյուններում Անգլիայից մուծված ապրանքները {Տե՛ս նույն տեղը, եր. 23, 36, 46:}:
Թե ինչ նպատակներ էր հետապնդում այդ պահին Անգլիայի առեւտրական քաղաքականությունը, այդ մերկացված է անգլիացի բուրժուսկան տնտեսագետ Քերիի մոտ. «Մեր երկրի ահագին կապիտալները հանդիսանում են պատերազմի գործիքներ՝ ուղղված օտարերկրյա կապիտալների դեմԴա մի պատերազմ է, որ նպատակ ունի այլ երկրների բնակիչներին սահմանափակելու միայն հողագործությամբ, վանելու նըրանց արդյունագործության բազմատեսակ ճյուղերից, դանդաղեցնելու նրանց մտավոր զարգացումը, ընդարմացնելու երկրի մետաղահանքերը մշակելու ամեն մի շարժում, դժվարացնելու երկաթի արդյունահանումը, քչացնելու աշխատանքի պահանջը, մեր ձեռքն առնելու այս բոլորը՝ թե՛ տանը, թե՛ արտասահմանում եւ, այսպիսով, բոլոր երկրների ֆերմերներին ու պլանտատորներին ստրկացնելու Անգլիայի տիրապետությանը» {Г. К. Кэри, Политико-экономические письма к президенту Американских Соединенных Штатов, М., 1860, եր. 184:}:
Պոլսահայ բուրժուազիայի կապը եվրոպական կապիտալի հետ դարձնում էր նրան երկրի գաղութային շահագործման եւ քաղաքական /356/ ստրկացման գործիքներից մեկը: Եվրոպական կապիտալի հանձնակատարները դառնում էին, ի վերջո, երկրում տիրող ֆեոդալական կարգերի ալահնորդները, արտադրական ուժերի քայքայման եւ մասսաների պաուպերացման գործոնները:
Թյուրքիայի տեղական առեւտուրն ու արդյունաբերությունը, որ համեմատաբար կայուն վիճակ ուներ դարասկզբին, թեւակոխում է դարս՝ միջին անկման մի շրջան, Հենց շնորհիվ նրան, որ երկրում հաստատվում էր եվրոպական կապիտալի գերիշխանությունը: Տերությունների հաստատած վաղեմի կապիտուլյացիաներին զուգընթաց՝ այդ ուժն է, որ պատճառ է դառնում երկրի նյութական դեգրադացիային եւ գաղութային uտըրկացմանը: Կապիտալի այդ արշավը դեպի Թյուրքիա նկարագրել է դեռ Ֆր. Էնգելսը: 1840—1851 թ.թ. ընթացքում է, նշում էր նա, որ անգլիական էքսպորտը դեպի Թյուրքիա շուրջ 1 ու կես միլիոն ֆունտ ստեռլինգից հասավ 3 ու կես միլիոն ֆունտ ստեռլինգի, գումար, որի 2/3-ն ընկնում՝ էր Սեւ ծովի նավահանգիստների եւ առաջին հերթին՝ Պոլսի ու Տրապիզոնի վրա {Հմմ. К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, IX, եր. 384 եւ հետ։}:
«Կ. Պոլիսը եւ մանավանդ ասիական Թուրքիայում գտնվող Տրապիզոնը,— գրում էր էնգելսը,— ներքին Ասիայի, Տիգրիսի եւ Եփրատի հովիտների, Պարսկաստանի եւ Թուրքեստանի քարվանային առեւտրի գլխավոր շուկաներն են: Եվ այդ առեւտուրն արագորեն աճում է: Հիշյալ երկու քաղաքներից հույն եւ հայ վաճառականները մուծում են անգլիական գործարանային ապրանքներ, որոնք, իրենց ցածր գների շնորհիվ, ասիական հարեմներից արագորեն դուրս են վանում տնայնագործական արտադրությունները: Իր դիրքի շնորհիվ Տրապիզոնն ավելի է համակերպված այդ, առեւտրին, քան որեւէ այլ կետ: Նրա հետնախորքի վրա գտնվում է Հայկական բարձրավանդակը, որ ավելի մատչելի է, քան սիրիական տափաստանը, եւ բավականաչափ մոտ է գտնվում Բաղդադին, Շիրազին ու Թեհրանին. վերջինս տրանզիտային շուկայի դեր է կատարում Խիվայից եւ Բուխարայից եկող քարավանների համար: Մանչեստրի շուկաներում կարելի է աչքով տեսնել, թե ինչ ուժով է զարգանում այդ առեւտուրն առհասարակ. այնտեղ միշտ ավելի մեծ քանակությամբ են երեւում թխամորթ հույն վաճառականներ, եւ գերմանական ու անգլիական լեզուների հետ միատեղ միշտ ավելի հաճախ ես լսում հունարենն ու հարավ-սլավոնական լեզուն» {Նույն տեղը, եր. 383:}:
Էնգելսի գծագրած ընդհանուր պատկերը կարելի է կոնկրետացնել հետաքրքրական այն դիտողություններով, որ անցյալ դարի կեսերին անում էր Թյուրքիայի կացությանը տեղյակ մի հեղինակ՝ Ուբիչինին: /357/ «Բազմաթիվ եւ բամատեսակ մանուֆակտուրային այն ձեռնարկությունները,— գրում էր այդ հեղինակը,— որոնց միջոցով Թյուրքիան ոչ միայն ծածկում էր իր կարիքը, այլեւ դուրս էր գալիս Արեւելքի բոլոր շուկաներըգոյություն չունին այլեւս կամ գտնվում են անկյալ վիճակում»: Ուբիչինին բերում է բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս մետաքսի, բամբակի եւ թիֆտիկի մանուֆակտուրաների, շալի, կրեպների եւ գազերի արհեստանոցների, թամբերի, գորգերի ու սանդալների ձեռարվեստի եւ առեւտրի անկումը Թյուրքիայում {Ubicini, Lettres sur la Turquie, 1853, եր. 386 եւ հետ.:}: Իբրեւ եվրոպական կապիտալի ձայնատար, Ուբիչինին պնդում էր, որ ապարդյուն են Թյուրքիայի ջանքերը՝ դիմագրավել եվրոպական կապիտալի հարվածներին. ագրարային երկիր մնալու փոխարեն՝ զուր են ինդուստրիական պետություն դառնալու ուղղությամբ նրա կատարած ճիգերը: Անգլիայից երկաթ մուծելու փոխարեն՝ կառավարությունը, ասում է նա, կառուցում է Պոլսում մետաղագործարան՝ հրավիրելով նույն Անգլիայից մեքենագետներ, ներմուծելով անգլիական մեքենաներ ու նյութեղեններ: Արդյունքը լինում է այն, որ ներմուծված երկաթն արժե 42 ղուռուշ, տեղականը՝ 50 ղուռուշ եւ Պեշիկթաշում հիմնված երկաթագործարանը վերածվում է, ի վերջո, խոտապահեստի: Ավելի երջանիկ վախճան չունեցան մյուս գործարանները … {Նույն տեղը, եր. 389 եւ հետ.:}
Արտադրական ուժերի քայքայման պրոցեսն անդրադառնում էր նաեւ սյետական կյանքին: Թյուրքիայի արտաքին առեւտուրը տարեցտարի գոցվում էր պասսիվ բալանսով: Զուգընթացաբար աճում էր պետական պարտքը: Ֆինանսական կախման հետ աճում էր նաեւ նրա քաղաքական կախումը եվրոպական պարտատերերից: Թյուրքիան քրոնիկորեն «հիվանդ մարդուն կացության դատապարտող կապիտուլյացիաների սիստեմը հավերժացնում է երկրի քաղաքական անդամալուծությունն ու ֆեոդալական անարխիան: Գյուղացիության ճորտական վիճակը, փաշայական ռեժիմը, մասսաների հարստահարության ու ճնշման տարեցտարի բազմացող փաստերն անել վիճակ էին ստեղծում երկրի տնտեսական զարգացման առաջ, ընդարմացնում նրա դիմադրությունը օտար կապիտալի ու օտար դիվանագիտության հանդեպ:
Օտար վաճառականներն ավելի մեծ արտոնություններ էին վայելում երկրում, քան իրենք՝ թյուրքերը: Դեռ 1830-ական թվականներին թյուրք առեւտրականները պիտի վճարեին 5 տոկոս մաքս, իրանցիները՝ 4 տոկոս, եվրոպացիները՝ 3 տոկոս, առանձին արտոնություններ վայելող եվրոպացիները՝ դեռ սրանից էլ քիչ: Ապրանքը սովորաբար լիակշիռ կամ լիարԺեք չէր հաշվվում, այնպես որ, փաստորեն, մուծվող ապրանքների /358/ մաքսը մեկ կամ երկու տոկոսից չէր անցնում: Արտածվող` ապրանքների վրա, ընդհակառակը, դրվում էր 12 տոկոս մաքս, հանգամանք, որ Թյուրքիայի գաղութային կախման հայտարարն էր ինքյան {Հմմ. Jules Hagemeister, Essai sur les ressources territoriales et commerciales de l'Asie occidentale etc., St. Petersbourg, 1839, եր. 214 եւ հետ.:}:
Թյուրքահպատակ քրիստոնյաները եվրոպացիներին հավասար մաքսային արտոնություններ վայելելու համար հատուկ տուրք էին վճարում գանձարանին՝ կազմելով «բերաթլի» անունը կրող առեւտրականների հատուկ կատեգորիա: Այս կարգի առեւտրականներ կային ծովեզրյա քաղաքներում՝ Զմյուռնիայում, Պոլսում, Տրապիզոնում {Նույն տեղը, եր. 224:}: Եվրոպական կապիսոալի ագենտների շարքում խոշոր դեր էին կատարում «ազատ առեւտրի» սկզբունքը խնկարկող հայ մանչեստրականները: Էնգելսի բնութագրության մեջ տակավին երկրորդական տեղ էր հատկացված հայ վաճառականությանը: Եվ դա հասկանալի է: Մինչեւ 19-րդ դարի կեսերը Պոլսի եւ Ռումելիայի հայ առեւտրական տները սերտ կապ չունեին Անատոլիալի եւ, մասնավորապես, Հայաստանի շուկաների հետ: Նրանք հարստանում էին գլխավորապես ապրանքների ջրային ու ցամաքային տրանզիտի հաշվին: Գավառային ներքին շուկան նրանց չէր շահագրգռում ո՛չ իբրեւ արտադրողի եւ ո՛չ իբրեւ վաճառողի: Լավագույն դեպքում սպառում էին միայն գավառի գյուղատնտեսական մթերքները, թեեւ ամեն հնարավորություն ունեին նաեւ այս դեպքում գավառի մատակարարածը փոխարինելու արտասահմանի մթերքներով: Արեւելյան Անատոլիան եւ Կիլիկիան կազմում էին հայ վաճառականության հենարան, մի տեսակ առեւտրական Hinterland, որի տնտեսական եւ քաղաքական նվաճումն օրակարգի նյութ պիտի դարձներ նա 1878 թ. Բեռլինի կոնֆերանսից հետո միայն: Թյուրքահայ գավառն ուներ, անշուշտ, իր բուրժուազիան: Սոցիալական այն տարրն էր այդ, որ նոր էր ոտքի ելնում բուն երկրում՝ Արեւելյան Անատոլիայում եւ Կիլիկիայում: Նա չուներ արտաքին խոշոր կապեր եւ ներդրման մեծ միջոցներ: Արտադրական զորեղ հենարանից ու հաղորդակցության հարմար միջոցներից զուրկ՝ նա չուներ ներքին կամ արտաքին քաղաքական պաշտպանություն: Անկարող շոշափելի տեղ բռնելու բանկային կամ մանուֆակտուրային կապիտալի շրջանառության մարզում՝ նրա վերելքը պայմանավորված էր բացառապես տեղական արտադրության եւ առաջին հերթին՝ գյուղացիական արտադրության վաճառահանման հետ: Կառչած «բնաշխարհին», տեղական արտադրության ու տեղական բերքի արտահանման հոգսով մտազբաղ, զուրկ մայրաքաղաքային բուրժուազիայի վայելած «սահմանադրական» իրավունքներից՝ գավառահայ բուրժուազիան ավելի մոտ էր գյուղացիությանն ու արհես/359/տավորությանը, ավելի զգաստ դեպի սրա պահանջները: Նրա առաջավոր ձայնատարները պայքարի մեջ էին ֆեոդալների եւ առեւտրա-վաշխառուական ցեցերի հետ: Նրա գաղափարախոսներից մեկը՝ Մ. Խրիմյանը, քանի դեռ չէր լքել գավառը եւ չէր կորցրել կապերը գավառի ժողովրդի հետ, քարոզում էր ժողովրդասիրական, հայրենասիրական իդեալներ, լուսավորում արտադրող մասսայի միտքը, խրախուսում արտադրության բարձր եղանակներ, շարժում գավառահայ բուրժուազիայի ազգային-քաղաքական մրափած եռանդն ու գիտակցությունը: Ազգային-քաղաքական հայացքներով ու ձգտումներով գավառահայ բուրժուազիայի այդ քարոզիչն ու նրա հետնորդներն ավելի մոտ էին ժողովրդի կարիքներին ու ավելի ներգործուն քաղաքականապես, քան «ազգի» անունից ճամարտակող գաղութահայ «սահմանադրականները», գեթ անցյալ դարի 50—60-ական թվականներին:
Գավառը տուժում էր ոչ այնքան եվրոպական կապիտալի անմիջական ներգործությունից, որքան այն ավերիչ ազդեցության հետեւանքով, որ ունենում էր եվրոպական կապիտալը Թյուրքիայի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ընդհանուր կացության վրա: Արտասահմանյան հսկողության տակ օտար վարկերի դիմաց վճարելիք տոկոսները՝ մյուս շահույթների հետ միատեղ, վերջին հաշվով դուրս էին քաշվում տեղական մանր արտադրողների եւ ամենից առաջ՝ գավառի գյուղացիության` գրպաններից: Թյուրքահայ գավառների գյուղատնտեսությունը հանգչում էր պրիմիտիվ տեխնիկայի վրա: Արտադրության անզարգացած վիճակը, լծկանների եւ կաթնատու կամ մսատու անասունների սակավությունը, Հաղորդակցության կանոնավոր ճանապարհների բացակայությունը, կամ նրանց անապահով վիճակը, հնարավորություն չէին ստեղծում գյուղատնտեսության ապրանքայնացման համար: Գյուղացին մտահոգված էր սոսկ իր ընտանիքի նվազագույն պահանջմունքը ծածկելու եւ փաշաներին ու դերեբեյիներին տրվելիք բազմազան տուրքերը կամ վաշխառու չորպաճիների պահանջած պարտքի վիթխարի տոկոսները վճարելու խնդրով։
Պետական ապարատի ծանրության տակ ճնշված վալիների եւ դերեբեյիների կեղեքումների ու հալածանքների դեմ, չորպաճիների ձեռքերով նյութասյես քամվող գավառներում, ծայր են առնում եւ տարեցտարի սաստկանում գյուղացիների սուր տրտունջներն ու բողոքները: Արեւելյան Անատոլիայի եւ Կիլիկիայի գյուղացիների ու արհեստավորների արտադրանքը չափող փաշաների ու ամիրաների, ոստիկանների ու շեյխերի, հարկահանների ու չորպաճիների կողքին բուսած եվրոպական կապիտալը սաստկացնում էր երկրի արտադրական ուժերի քայքայումը, ուժեղացնում ու արագացնում սովալլուկ գավառացիների արտագաղթը: Կարիքի անդիմադրելի հարկին զիջելով՝ գավառի գյուղացիները մասսայաբար /360/ դիմում են դեպի ծովափնյա շրջանները: Սակայն տեղական կապիտալի բացակայությունը կամ նրա խեղդված վիճակն ավելի լավ կացություն չեն խոստանում նրանց նաեւ այստեղ: Հայ գաղթականները զբաղվում էին չոփջիությամբ (աղբակրությամբ) կամ թուլումբաջիությամբ (ջրկիրությամբ), ապրում ետ ընկած խաներում եւ բաղնիքների թուլամբարներում {Հմմ. Րաֆֆու «Գժատուն» ֆելյետոնը, «Մշակ», 1876, N 14:}:
Նկարագրված դրությունը շարունակվեց եւ ավելի լայն ծավալ ընդունեց հաջորդ տասնամյակներին: Քաղաքների մանր արդյունագործության եւ դրա հետ նաեւ գյուղական մանր արտադրության կազմալուծումը ստացավ խոշոր չափեր՝ համապատասխան արտահայտություն գտնելով նաեւ մայրաքաղաքի հայ բնակչության կյանքում: Այսպես, պոլսահայ Ազգային ժողովի հաշվով՝ 1860 թ. գավառահայ «պանդուխտների» թիվը հասնում էր 15 հազարի {Հմմ. Սարուխան, Հայկական խնդիրը եւ Ազգային սահմանադրությոանը Թյուրքիայում, Թիֆլիս, 1912, եր. 23:}: Պատրիարքարանի տվյալներով՝ համապատասխան թիվը 70-ական թվականներին հասնում էր 30 հազարի {Նույն տեղը, եր. 431:}: Նույն տարիների համար Րաֆֆին պանդուխտների թիվը նշում էր 45 հազար {Րաֆֆի, Տաճկահայք, Վիեննա, 1917, եր. 81:}: Միայն հենց Պոլսում գտնված վանեցի պանդուխտների թիվն այդ պահին, Մ. Փորթուգալյանի ասելով, 20 հազարի էր հասնում» {«Մշակ», 1877, N 61:}: 1882 թ. Ա. Թոխմախյանը պոլսահայ պանդուխտների թիվը 40 հազար էր հաշվում {Նույն տեղը, 1882, N 160:}: 1886 թ. «Արձագանք»-ի աշխատակիցը հասցնում էր այդ թիվը 50—60 հազարի: Մի այլ տվյալի համաձայն՝ 1868 69 թ.թ. ընթացքում միայն հենց Պոլսի մութ ու խոնավ խաների մեջ մեռնող պանդուխտների թիվը հասել էր 1700 հոգուՏոմար ընտանեկան, 1874–1875», Թիֆլիզ, 1874, եր. 188:}: Ժողովրդական այս տարրը կազմում էր Պոլսում հայ բնակչության ամենից վարի խավը, «խապա»-ների մասսան, մայրաքաղաքի բեռնակիր եւ սեւագործ բանվորների կոնտիգենտը: 1895 թ., համիդյան ջարդերի տարում, արգելվեց գաղթականների մուտքը Պոլիս, որոնց տարեկան ներգաղթը այդ պահին հասնում էր 7 000 մարդուՄուրճ», 1904, N: 9, եր. 27:}:
Բայց միայն դեպի Թյուրքիայի ծովամերձ շրջանները չէ, որ շարժվում էր գաղթականության հոսանքը: Այն շարժվում էր նաեւ դեպի Անդրկովկաս: Այսպես, դեռ «Պարապ վախտի խաղալիք»-ի հեղինակն է գծագրել չորեխ (ճախարակ) քաշելու համար «Քրդստանից» եկած պանդուխտ մշակի կերպարը: Մի այլ տեղ նա գծագրում է Հին Բայազետից գաղթած քիսաչու տիպարը. «Մեկ բայազետցի էր իմ քիսաչին, իմ զրիցաընկերը, /361/ իմ ցավակիցը: Աբասին վաղուց էի խոստացել, ի՜նչ չէր անիլ: «Իմալ էնեմ՝ աղա ջան», շատ խոսքի մեկն էլ էր. «Տուն, տեղ, քանդեցինք, թորգեցինք: Մեր շհարում մարդ մի էլ ես էի: Մկա ցամաք խացն էլ ա մեր գլխիցը զհաթ ելել: Զիմ ճժեր դուռն երեսին թողեր, ցքել, եկել եմ էսվանք, որ մեկ քանի մը շահի դատեմ, գնամ նրանց խավարին հասնեմ: Մենք սանիաթքյար մարդ ենք, ռանչպարություն չենք կարա էնել, դո՞րը կորչինք» {«Բարեկամի մոտ»:}: Էջմիածնում գտնված ժամանակ, Նալբանդյանն հանդիպել էր Թյուրքիայից եւ Պարսկաստանից գաղթած հայերի: «Աշնան Մողնու ուխտից Էջմիածին թափվող ահագին բազմությունը մեր սիրելի ազգակցաց շատ ցավալի տպավորություն է գործել մեր վրա,— գրում է նա:— Դոցանից մեծագույն մասին Տաճկաստանից եւ Պարսկաստանից գաղթած հայերի այլակերպ եւ վերին աստիճանի պատառոտած հանդերձները, մի գրաստի վրա այր ու կին իրենց մի քանի երեխաներով միասին նստելը, իրենց կեցությունը երկու-երեք օր Ղազարապատի ներսում՝ մեզ տեղիք է տալիս ենթադրել մի ողբալի աղքատություն, որից չէ փրկել գաղթականությունը» {«Անտիպ երկեր», եր. 215 եւ հետ.:}:
Ավելի նախանձելի չէր թյուրքահայ վանքերում պատսպարվող գաղթականների վիճակը: Վաթսունական թվականների սկզբներին Երեւան գաղթեց, մասնավորապես քրդերից նեղված, Աղթամարի վիճակի Ոզմի գյուղաքաղաքի հայ բնակչության մի մասը: Մնացածները, չվելով Վանա շրջակայքը, մատնվեցին ծայր աղքատության՝ անվաստակ եւ անապաստան: Ինչպես գրում էր «Կռունկ»-ը, Աղթամարի աթոռը, բացի մի քանի երեւելիներից, ցույց չտվավ ոչ մի ասպնջականություն, «վասնզի այս պնգամ եկող ոզմեցիները առջի անգամներուն նման ս. Աթոռին ընծա ոչ հինգնոց բերած են հետերնին հարյուրներով, ոչ տիկերով մեղր, ոչ թուզ, ոչ յուղ, ոչ ալ ս. Աթոռն հիմա իրենց օգնության եւ պաշտպանության կարոտն ունի» {«Կռունկ», 1863, եր. 76 եւ հետ.:}:
Պանդխտությունը բազմադարյան անցյալ ուներ արեւմտահայ կյանքում: «Խարիսպ»-ի եւ «անտուն»-ի երգերը մեծ տեղ են գրավում արեւմտաՀայ միջնադարի բանաստեղծության մեջ: 17—18-րդ դարերի հայ պատմական աղբյուրների մեջ հաճախ են հանդիպում հիշատակություններ Թյուրքիայի առափնյա քաղաքներում կամ Անդրկովկասում գործ ու վաստակ որոնող «քրդստանցի» հնձվորների, գզրարների եւ կառուցող վարպետների մասին: Բայց եւ այնպես, միայն 19-րդ դարի կեսերից է, որ պանդխտությունը դառնում է Թուրքիայի եւ, մասնավորապես, թյուրքաՀայ ժողովրդի վերապրած խորունկ տնտեսական ճգնաժամի հայտարար: /362/ Մտրակող կարիքը դուրս էր նետում երկրի խորքից՝ աշխատունակ ձեռքեր, չտալով նրանց որակյալ եւ կերակրող աշխատանքի հնարավորություն: Եվրոպական կապիտալի հախուռն մուտքը, սաստկացնելով ֆեոդալական ճնշումն ու հարստահարությունը, առաջացնում է երկրում բանվորական պահեստի բանակ՝ միջոց չընձեռելով երկրին կազմակերպել արտադրական աշխատանքի շուկա, ներգրավել նրա մեջ բանուկ ձեռքեր, դարձնել բանվորական պահեստի բանակը ժամանակակից տեխնիկայի վրա հանգչող աշխատանքի գործող բանակ: Սրա մեջն էր հենց վերապրած ճգնաժամի էությունը, եւ այստեղից էր առաջանում նաեւ հին ու նոր պանդխտության ոչ միայն քանակական, այլեւ որակական տարբերանքը:
Դրամի ու ապրանքի շրջանառության շառավիղի ընդլայնումը եւ դրա հետ կապված հասարակական-քաղաքական նոր հարաբերություններն անդրադառնում էին, անշուշտ, նաեւ պոլսահայ ազգային-եկեղեցական ու գրական-կուլտուրական կյանքին եւ, վերջին հաշվով, նպաստում հայերի ազգային կոնսոլիդացմանը: Մեծ թափ է ստանում լուսավորական, բարեգործական եւ այլ նպատակների ծառայող ընկերությունների կազմակերպության գործը: Հին դավանական բաժանումները միշտ ավելի ու ավելի են տեղ անում ազգային գործոնների համակենտրոնացման ու ազգային ուժերի համախմբման գաղափարին: Հարկավ, առանց ներքին բախումների չէ, որ առաջ գնաց եվրոպական դերձակների եւ եվրոպական վարժապետների միարար աշխատանքը: Իտալո-ֆրանսիական կապիտալի մրցությունը բնականաբար պիտի դրսեւորվեր նաեւ դրանց հետ կապված առեւտրական գործակալների փոխհարաբերությանց մեջ: Մինչեւ 19-րդ դարի կեսերը իտալո-ֆրանսիական օրիենտացիային հարող հայկաթոլիկ համայնքների ներսում ծայր է առնում «հնավանդ» հասունյանների ընդհարումը «նորապաշտ» հակահասունյանների հետ: Անգլիական կապիտալի գերազանցությունը հակահասունյան «ազատախոհ», «լուսավորյալ» հոսանքին է պարզում հաղթության արմավենին: Հակահասունյանների հաղթությունը ճանապարհ է հարթում կաթոլիկ համայնքների ներսում կռվող կողմերի, ինչպես նաեւ կաթոլիկ եւ ոչ-կաթոլիկ հայ բուրժուական տարրերի «եղբայրության» առաջ, «եղբայրություն»՝ բրիտանական հերձող ու տարանջատող դրոշի տակ: Ազգային սահմանադրությունն ընդառաջում էր թյուրքահայ եւ, մանավանդ, պոլսահայ բուրժուազիայի ազգային-քաղաքական համակենտրոնացման ջանքերին:
Ժամանակակիցները դիտում էին «սահմանադրականների» եւ «հակասահմանադրականներին պայքարը որպես «լուսավորյալ» կամ «ազատախոհ» հոսանքի մարդկանց պայքար «խավարյալների» կամ «պահպանողականների» դեմ: Իր «Տոհմային հիշատակարան»-ի մեջ ժամանակակից /363/ Երեմիա Տեւկանցը գրում էր. «Մեծամասնություն էին եկեղեցականաց, ազնվականաց եւ հարստաց ընդդեմ լինելով սահմանադրության կոչեցան խավարյալք, իսկ նոր եկեղեցականք, նոր ազնվականք, գիտնականք եւ վարժապետք ազատ սկզբանց եւ սահմանադրության հարյալք՝ կոչեցան լուսավորյալք» {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 4177, եր. 40:}:
Սակայն, ինչպես էլ պիտակավորենք պայքարող կողմերը՝ հիմնականում գործ կունենանք տնտեսական, քաղաքական կամ կուլտուրական հակամարտ կողմնորոշումներ ունեցող մեր բնութագրած խմբավորումների հետ:
Սահմանադրությունն ազգային-եկեղեցական մի կանոնադրություն էր միայն, կոչված «իրավական շրջանակների մեջ դնելու պոլսահայ է բուրժուազիայի տիրապետությունը՝ ազգային–կրոնական իրավասությունների սահմաններում: Սահմանադրության հեղինակները սնուցանում էին «սահմանադրական ազգի» պատրանք, Սահմանադրության անունից դիմադրելով փաստապես գավառում ծայր առնող ազգային-քաղաքական պահանջներին ու շարժումներին եւ սիստեմորեն խեղդելով գավառից եկած «պանդուխտների» աճող տրտունջներն ու հուշարկումներն իրենց կարիքի մասին: Գավառը ներկայացված էր սահմանադրական օրգանների մեջ լոկ ձեւականորեն: Փաստորեն պոլսահայ բուրժուազիայի ձայնն է, որ վճռում էր: Իսկ երբ Սահմանադրության շռայլած խոստումների իրացումը պահանջող մասսաները,— ասել է՝ Սահմանադրության առաջին հոդվածի մեծարած բուն «ազգը»,— 1861 թվականին կամեցավ ձեռք կարկառել ազգային-եկեղեցական գործերի ղեկին, «ազգասեր» բուրժուազիան, «բարեխնամ կառավարության» թեւարկությամբ, փութաց դադար տալ սահմանադրական մարմինների գործունեությանը եւ ձեռնարկել գայթակղության առարկա դարձած նորամուտ կանոնադրության վերաքննությանը: Վերաքննված կանոնադրության մեջ մտցվեց էական այն կետը, որ Ազգային ժողովի «երեսփոխանները» էսնաֆներից (համքարություններից) ընտրվելու տեղ ընտրվեն «եկեղեցական ժողովներից» (այսինքն՝ թաղական ժողովներից) {Հմմ. «Մասյաց աղավնի», 1863, N 15-16, եր. 251:}: Միաժամանակ շեշտվում էր Ազգային ժողովի կախումը պետությունից: Սերվիչենը՝ պոլսահայ բուրժուազիայի հեղինակավոր այն մարդը, որ 1861 թվականին ղեկավարում էր վերաքննիչ հանձնաժողովի աշխատանքը, շատ որոշ պատկերացում ուներ (ազգի» եւ «տերության» միջեւ անցնելիք «սահմանադրական» բնագծերի մասին: «Մենք պաշտոն ունինք, — պարզաբանում էր Սերվիչենը,— ոչ միայն ի նախնյաց մեզի ավանդած կրոնքն պաշտ/364/անել, այլեւ ամեն պարագայի մեջ բոլոր խնդիրները միեւնույն նպատակին ծառայել տալ, այն է՝ ազգային ոգու զարգացումը, ոգի մը, որ մի ու մինակ միջոց է ազգը կենդանացնելու, եւ որ պիտի աշխատինք համաձայնեցնել սալու նախ դարույն ոգուն եւ ընթացքին հետ, համաձայնեցնել մեր գործը ազգային ոգու կերպարանացումը՝ մեր բարեխնամ տերության հանդեպ ունեցած ազգային պարտավորություններուս հետ՝ օտար միջամտություններ չընդունելով»:
Այն հանգամանքը, որ Սերվիչենը հիշեցնում էր «օտար միջամտությանը» դիմագրավող «բարեխնամ տերության» հանդեպ հայերի ունենա. լիք ազգային պարտավորությունը, չպիտի մոլորության մեջ ձգի մեզ «օտար միջամտության» նկատմամբ պոլսահայ լիբերալների բռնած դիրքի նկատմամբ: Պայքարելով ռուսական միջամտության դեմ, այդ պահին Թյուրքիայում փաստապես իշխող անգլո-ֆրանսիական կապիտալի ձայնատարներն են հենց, որ հրապարակ էին գալիս օտտոմանյան կայսրության «անձեռնմխելիության» արդերով: Արեւմտաեվրոպական իրենց կողմնորոշումից ելնելով՝ պոլսահայ լիբերալները դիմադրում էին միայն այն ամենին, ինչ կարող էր ուժ տալ ռուսահայերի ազդեցությանը կամ՝ առիթ ծառայել Ռուսաստանի միջամտությանը:
Այս տեսակետից հատկանշական չէ՞ դարձյալ, երբ պոլսահայ բուրժուազիայի մյուս ղեկավարը՝ Գր. Օտյանը, տակավին 1856 թ. էր սառը ջուր ցողում հուզվող գավառի տրամադրություններն արտահայտող Խրիմյանի հայրենասիրական բռնկումների վրա: Օտյանը զուր էր համարում Խրիմյանի ջանքերը՝ նոր կյանք ստեղծել Վասպուրականի «ծխաշունչ փլատակներուն վրա: Հորդորում էր նրան վանել սնոտի հույսերը եւ վերադառնալ Բոսֆորի գեղանի ափերը: «Մի սուտ հույսերով պատրեր քեզ, մի, զավակ դու սիրասուն հայրենյաց, նոր Փյունիկ՝ նոր մոխիրներու միջեն դուրս ելածՀոս հոյակապ պալատներ (մարդկային ունայնության նորանոր հիշատակարանների վարպետ ձեռքերու տակ կբարձրանան ավասիկ, թո՛ղ այդ մոխիրները, դարձիր հոս եկուր, որ բեհեզ ու ծիրանի տեսնեն քո աչուիդ» {«Դիվան հայոց պատմության», ԺԳ, եր. 53:}:
Ավելի ուշ, 70-ական թվականների վերջերին, երբ օրակարգում դրվում էր արդեն հայկական վիլայեթներում ապստամբական շարժումներ կազմակերպելու խնդիրը, Օտյանն ասում էր հրիմյանի հոսանքի: հարող Հակոբ Նշկանյանին. «Երկաթուղիներու հաստատությունը ինքնին պիտի բավական ըլլար հայոց վիճակի բարվոքման եւ տարել չպիտի մնար հեղափոխական կամ իմ ըմբռնումովս ապստամբական շարժումի: Ինչ որ ալ ըլլա սակայն՝ մեր ներկա վիճակին մեջ հեղափոխական /365/ որեւէ շարժում աղետաբեր պիտի ըլլաԱզգ մը արյուն թափելու համար նախ պետք է արյուն ունենա եւ ապա այն թափելու քաջությունն ու անվեհերությունը … Ատկե զատ, պետք է աչքի առջեւ ունենալ՝ նաեւ մեր հանգամանքները ու մեր հակառակորդին թիվը, աշխարհագրական դիրքը, շրջապատող ազգերը եւ տերությունները, անոնց տրամադրություններըՄեր կռվանը պիտի ըլլա եվրոպական տերություններու, եթե ոչ ամենուն, գեթ մեկ մասին անկեղծ համակրությունն ու պաշտպանությունըՈւստի հիմնական, լուրջ եւ հարատեւ աշխատությամբ պետք է պատրաստվինք առանց աղմուկի, առանց շեփորի, մինչեւ այն աստիճան, որ քիչ շատ աչքի զարնող արդյունք մը ձեռք բերելու ապահով ըլլանք» {«Մուրճ», 1907, 30 7, եր. 63 եւ հետ.:}:
Սերվիչենը եւ Օտյանը «խավարյալ» ամիրաների «լուսավորյալ» ժառանգներն էին: Նրանք պատկանում էին պոլսահայ էֆենդիների այն սերնդին, որը, խլելով ամիրաների ձեռքից ազգային-եկեղեցական գործերի ղեկը, գավառահայ մասսաների հայտաբերած պահանջների ու տրամադրությունների նկատմամբ ընթացավ դիվանագիտական «խոհեմության» շավղով: Սերվիչենը եւ, ի վերջո, նաեւ Օտյանը, մեծարում էին եկեղեցու հանգույցներով կաշկանդված Ազգային սահմանադրությունը եւ միաժամանակ երկնչում նրա շուրջը բորբոքված ժողովրդական շարժումից. երազում էին ազգային «ոգու» անկախությունը, միայն թե լիներ այդ ոգին մեզ ու անարյուն եւ, մանավանդ, անտրամադիր՝ քաղաքական իմաստ դնելու «նյութական» իր պահանջների մեջ:
Սուլթան Մեջիդի ժամանակներից ի վեր թյուրքահայ բուրժուազիայի միջից ճարտարապետների եւ վառոդապետների կողքին երեւան եկան նաեւ փաստաբաններ ու դիվանագետներ: «Լուսավորյալ» Օտյանից եւ Սերվիչենից զատ այդ ասպարեզներում հայտնի դարձան նրանց համախոհները՝ Տատյան, Պալյան, Ռուսինյան, Երամյան, Աղաթոն, Փափազյան եւ այլն: Երամյանն ազդեցություն ուներ սուլթան Ազիզի պալատում, Սերվիչենը եւ Գր. Աղաթոնը Ալի եւ Ֆուադ փաշաների մտերիմներն էին: Հանրածանոթ է Օտյանի եւ Միդհատի սրտամերձ բարեկամությունը: 60—70-ական թվականներին պոլսահայ «լուսավորյալ» բուրժուազիայի այս «հայրերը» թիկունք դարձան 1863 թ. հաստատված «չափավոր» Սահմանադրության: Վարժապետյանի ժամանակ սրանց միջոցով է, որ թելադրվում էր պատրիարքարանին պաշտոնական Թյուրքիայի «հայասիրական կուրսը»: 80— 90-ական թվականներին նրանց ժառանգներն էին Մաքսուդ Սիմոն, Հովհաննես Նուրյան, Աբիկ Ունջյան, Տիգրան Յումուֆյան, Նշան Սեֆերյան՝ Պոլսահայ օլիգարխիայի այն խմբակը, որ /366/ նեցուկ դարձավ Համիդի ռեակցիոն քաղաքականության: 1885 թ. Վեհապետյանի պատրիարքությունը եւ Նուրյանի քաղաքական ժողովի ատենրապետությունը հաստատեցին պոլսահայ էֆենդիական-կղերական բլոկի տիրապետությունը, որ դադար առավ 1894 թ. Աշըգյան պատրիարքի հրաժարականով եւ Սիմոն Մաքսուդի ահաբեկումով: 90-ական թ.թ. «հայկական ճգնաժամը» մի պահ տեղ արավ պոլսահայ բուրժուազիայի ազգային-լիբերալ կուրսին՝ Իզմիրլյանի պատրիարքության օրերին: Ճգնաժամի վերացումը վերականգնեց բուրժուական-կղերական այն բլոկը, որի տիրակալությանը վերջ դրեց միայն երիտասարդ թյուրքերի հեղաշրջումը:

/367/ ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Սըվաճյանը Ազգային սահմանադրության մասին: Նալբանդյանի «Հրաշափառ խայտառակություն» հոդվածը: Հովհաննես Չամուռճյան: Պողոսյան եւ ապողոսյան խմբակցությունների բախումը: Նալբանդյանի ելույթը պոլսահայ «լուսավորյալների» դեմ։ «Երկու տող»: «Պոլսահայ լուսավորչական համայնքը»: «Ներսեն–դուրսեն» պայքարը: 1861 թ. Գում-Գափուի ցույցը եւ հակասահմանադրական ռեակցիան: Սահմանադրության 1863 թ. առկախումը եւ ժողովրդական բողոքի նոր ցույցը: Հալածանք դեմոկրատական մամուլի դեմ։ Ստ. Ոսկանյանի վերադիրքավորումը: Նալբանդյանի հաջորդ ելույթները: «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» եւ «Ազգային թշվառություն»:
Սահմանադրական գրոհի եւ նահանջի շրջադարձային 1860 եւ 1861 թվականներին զուգադիպեց Նալբանդյանի անմիջական շփումը պոլսահայ իրականության հետ: Նրա առաջին ժամանումը տեղի ունեցավ սահմանադրական պատրանքի այն վառ պահին, երբ ռեակցիայի կուսակցությունն արել էր արդեն պատրաստվող հակագրոհի ազդանշումները, բայց թվում էր տակավին, թե թյուրքահայ ժողովուրդը նվաճել է մեկընդմիշտ իր ազատությունը եւ իր ձեռքն առել ազգային բախտի տնօրինությունը: Կարծում էին շատերը, թե այլեւս մի հոտ եւ մի բերան է «ազգը» եւ խոսք չի կարող լինել հետաշարժ որեւէ տեղատվության մասին: Այս տեսակետից բնորոշ չե՞ն այն տողերը, որ գրում էր Նալբանդյանի գալստյան առիթով պոլսահայ «Մեղվի» խմբագիր Հ. Սըվաճյանը՝ թյուրքահայ դեմոկրատական հոսանքը գլխավորող հրապարակախոսն ու երգիծաբանը:.
«Անցած շաբթու Տրապիզոնի շոգենավով Կ. Պոլիս հասավ պ. Մ. Նալպանտյան: Շատուց ի վեր կճանչեինք պ. Նալբանդյանը իր հրատարակություններով` «Հյուսիսափայլ» ծրագրին մեջ եւ իր ոգվույն ու սկըզբանցը լավ ծանոթ ըլլալով հեռվեն, հեռվեն կօրհնեինք նաեւ իր եւ իր արժանապատիվ աշխատակիցներուն ջանքերը ի լուսավորություն ազգին եւ մասնավորապես ռուսաբնակ ազգայնոց: «Հյուսիսափայլ»-ը, գիտեն ընթերցողքը, մեկ հատիկ ազատ օրագիրն է Հայոց ի Ռուսիա. ազատ /368/ օրագիր Ռուսիո մեջ զարմանալի երեւույթ մըն է. հոն՝ ազգայնությանց զարգացումը նույն օժանդակությունը չգտներ, ինչ որ Թյուրքիո կառավարության կողքեն: Նազարյանց եւ Նալպանտյանց պահված էր ճշմարտությունն անդիմակ ըսելու արիության պատիվը, անանկ երկրի մը մեջ, ուր հանապազ մատենագրին գլխուն վրա Տամոկլեսի թուր կա կախված: Բայց «Հյուսիսափայլ»-ի հատկությունը այս չէ միայն. անի, աներկբա կրնանք ըսել, էն պատվական հայ օրագիրն է Ռուսիո մեջ ոչ թե միայն սկզբունքներով ու ազատամտությամբը, այլ նաեւ նյութերուն ընտրությամբն ու մեջը փայլած ամեն տեսակ գիտություններով: Ուստի հիրավի բախտ մը կհամարենք մեզի համար պ. Նալպանտյանին ի Պոլիս գալուստն ու մեր ճանչվորությունն իրեն հետ: Երջանիկ պիտի համարի ան ալ զինքը, որ ասանկ ատեն մը, ուր ազգը սահմանադրական կառավարության մը ներքո կգտնվի, ուր ընդհանուր շարժում մը կա դեպի հառաջդիմություն, ուր շշուկ բնավին չլսվիր ներքին խռովությանց ու երկպառակությանց, ուր մէկ հատիկ կողմնակցություն մը մնացած է, այն է բոլոր ազգը, որուն ձեռքը դրոշակն է լուսավորության. ուր չէ թե միայն լուսավորչական մասին մեջ չկա կողմերու բաժանմունք, այլ եւ ոչ լուսավորչականի, հռովմեականի, բողոքականի կռիվ կա, ուր զանազան կրոնքե հայերը մոռանալով իրենց երբեմն ըրած կրոնական անմիտ եւ ազգակործան վեճերը, ձեռք-ձեռքի կուտան, կմիանան ազգայնության ծառայելու համար: Ուրախ ենք դարձյալ մենք ալ, զի պ. Նալպանտյան մեր մեջ Ռուսիո լուսավորյալ ազգայնոց ներկայացուցիչն է եւ անշուշտ իր դարձին պիտի պատմե իր հայրենակցացը, թե ինչպես հայերը հոս անքուն կմնան. մեր իղձերն ու ջանքերը անոնց հասկցնելով զանոնք ալ մեզ գործակից ընելու պիտի աշխատի, որպեսզի միեւնույն հողի վրա եթե չկրնանք միանալ, գոնե միանանք սրտով ու տենչանոք, երկրով ու կրոնքով, վարատական հայքս, եւ օր մը աշխարհ տեսանե թե հայ ազգ մը կա, որ թեեւ ցրված ու աստանդական, այլ մի է բարոյապես եւ անբաժանելի» {«Մեղու», 1860, նոյեմբեր 30, N 117, եր. 258 եւ հետ:}:
O, Sancta simplicitas, կարող էր Հուսի նման մրմնջալ այս տողերը կարդալիս Նալբանդյանը: Տասը օր անց, «Մեղվի» հաջորդ՝ դեկտեմբերի 10-ի համարում լույս տեսավ «Հրաշափառ խայտառակություն» հոդվածը, ուր ռուսահայ հրապարակախոսը ծաղրում էր կախարդության եւ դեւերի մոլուցքով բռնված Տերոյենց-Չամուռճյանին: Հոդվածագիրը կամենում էր հուշարկել, կարծես, թե ազգաբար «հառաջդիմության» եւ «լուսավորության» դրոշակ բարձրացրած թյուրքահայ միջավայրում դեռ հարատեվում է միջնադարյան սխոլաստիկայի դիրքերի վրա հանգչող սնոտի աստվածաբանությունը: Ըստ Չամուռճյանի՝ հերքել դեւերի գոյությունը, /369/ կնշանակեր հերքել քրիստոնեական կրոնը եւ, մանավանդ, կործանել քրիստոնեական եկեղեցին, որին այնքան ձեռնտու էր եկամտաբեր այդ մեքիաթը: «Ընդհարումը,— գրում էր հետագայում Նալբանդյանի՝ Պոլսում ունեցած անդրանիկ այդ ելույթի մասին արեւմտահայ գրականագետներից մեկը՝ Հ. Ասատուրը,— տեղի կունենար Տերոյենցի հետ, որի շրջապատված իր պատկառելի` հմտության մեջ, երկնքի ու դժողքի գիտությանը պատվանդանի վրա, իբրեւ հին ժամանակներու Դիոսը, իր ծաղրը կարձակեր երիտասարդի մը վրա, որ տիրացուական մինչեւ գարշասլարը ելած շապիկեն բարձրացած էր եվրոպական նոր ու թարմ ըմբռնումներու, է. Անոնք երկու հակառակորդներ էին, ու ներհակ ուղղությունով ճամփա ելած, որոնք միշտ պիտի հեռանային իրարմե: Տերոյենց վեր կնայեր, իր մտավոր աշխարհը կլեցնեին ոգիները, երկինքեն իջած ըլլային կամ խորքեն վեր ելած, իսկ Նալբանդյանը կնայեր հողի վրա, կյանքի վրա, վերածնության վրա, մարդոց եւ իրերու վրա» {«Հայ գրականություն», հանդես ամսօրյա, 1911, N 11, եր. 6:}:
Սակայն Նալբանդյանի եւ Տերոյենցի գոտեմարտը՝ երկնքի ու երկրի, մարդու եւ դեւերի բախման ցոլապատկերը չէր, այլեւ հայտարարն այն իրողության, որ «սահմանադրական» Պոլսում եւս գոյություն չուներ իսկապես «ազգի» գաղափարական այն հաշտությունն ու միությանը, որի մասին գրում էր «Մեղվի» խմբագիրը: Պատահական չէ՝ այդ տեսակետից, որ Պոլսում Նալբանդյանն ուղղում էր առաջին իր խոսքը Տերոյենց-Չամուռճյանի՝ պոլսահայ ամիրաների եւ եպիսկոպոսների այդ գաղափարաբանի, ռեակցիայի տեսական պետքերին սպասարկող այդ «գնայուն մատենադարանի» դեմ:
Հովհաննես Տեր-Կարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի բազմանուն պատվելին վայելում էր «ներհուն բանասերի» եւ «ծանրախոհ գրողի» համբավ: Համարվում էր, մանավանդ, քաջ աստվածաբան, հայ եւ օտար եկեղեցիների պատմության եւ դավանաբանական տարբերանքներին լավատեղյակ գիտուն, հրապարակագիր, դիմաբան: Սովորած լինելով Արմաշու դպրեվանքում՝ հմտացել էր մանավանդ հայկաբանության, էին մատենագրության եւ, մանավանդ, եկեղեցական գիտանքներին: Ինքնակրթությամբ կամ գիտցողների մասնավոր առաջնորդությամբ սովորել էր բազմաթիվ լեզուներ: Գիտեր թյուրքերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, լատիներեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն ու վրացերեն: «Ոչ ոք ալ տաճկահայերուն մեջ,— ասում է նրան մեծարող Մրմրյանը,— իրեն չափ գիրք կարդացած, ոչ ոք ալ գրած է իրեն չափ գիրք»: Ինքնագիր եւ թարգմանական նրա գործերի թիվը հաշվում են 150 հատոր, սրանց թվում՝ 30 հատորից բաղկացած «Եկեղեցա/370/կան պատմություն»-ը: Երեւանի եւ Երուսաղեմի մատենադարաններում կան նրա ուրույն ու թարգմանական բազմաթիվ ձեռագրերը: Հավանորեն բազմահմուտ պատվելիից զատ ուրիշ ոչ մի միտք չի հոգնել տակավին այդ թերթերի վրա. անգամ Մրմրյանը՝ նրա կենսագիրն ու հիացողը, չի ժամանել ոչ միայն կարդալու, այլ նույնիսկ թերթելու Չամուռճյանի գրական ժառանգությունըՃարտարապետ` ամիրաների կողմից առաջ քաշվելով՝ Չամուռճյանը նախապես եղել էր Սկյուտարի ճեմարանի տնօրեն եւ դասախոս: 1846 -48 եւ 1850-58 թ.թ. խմբագրել էր պոլսահայ անդրանիկ լրագիրը՝ «Հայաստան»-ը, որը նրա ղեկավարությամբ նույն ամիրաների բերանն էր փաuտապես: 1855-56 թվականներին խմբագրում` էր թրքախոս «Զոհալ» հանդեսը, 1857-66 թ.թ. հայախոս «Երեւակ»-ը՝ թյուրքահայ ռեակցիայի գաղափարախոսության բերանը, որին լիբերալ-պահպանողական Ութուճյանը վերամկրտել էր «Ավերակ» անունով
Չամուռճյանը «Երեւակ»-ի խմբագիրը չէր միայն, այլեւ նրա «շարագրողը»: Նրա գրչին են պատկանում այդ պարբերականի վտիտ տետրակներում լույս տեսած ուրույն կամ թարգմանական հոդվածները դեւերի գոյության, նրանց չարությւսն, աստվածածնի հղության եւ անեղծ կուսության, բողոքականության եւ քրիստոնեական այլ «աղանդների» մասին: Նա ինքն էր դարձյալ քմապատվաստ մեղադրականներ զետեղում Ռուսսոյի ու Վոլտերի եւ սրանց պոլսահայ «հետեւորդների»՝ լուսավորյալների ու սահմանադրականների դեմ: «Չկա Չամուռճյանի գործարանին մեկ արտադրությունը, — գրում էր «Մասիս»-ը,— որուն մեջ չտեսնվի, թե այս անձը ներկա դարուս մեջ գիտությունը շպար մը, փիլիսոփայությունը խայծ եւ կրոնքի դիմակ մը կամ, մանավանդ, իրեն սեփական մենավաճառ մը ընելով՝ չճգնի ազգին մեջ հուզմունք հարուցանելու, եւ գրականությամբ քիչ շատ ազգին մեջ համարում ստացողներն անխտիր արատավորելու, անկրոն եւ անհավատ բամբասելու, եւ եթե հնար ըլլա՝ ամենն ալ Սպանիո հավատաքննության խարույկներուն մատնելու» {«Մասիս», 1863, N: 598:}:
Հիշատակելի է նրա գլխավորած կռիվը Ն. Զորայանի «Հիսուսի վարուց համառոտ պատմություն» գրքի դեմ, որ լույս էր տեսել 1849 թ. եւ գրված էր «քննադատական ոճով»: Հայտնի է 1851 թ. նրա ելույթը Կ. վ. Շահնազարյանի դեմՊողոս Տատյան ամիրայի եւ Ներսես Աշտարակեցու թելադրությամբդաստառակի եւ նման այլ «նրբին» խնդիրների շուրջը {Տե՛ս Մրմրյան, 19-րդ դար եւ Հովհ. Պրուսացի, Կ. Պոլիս, 1898, եր. 97 եւ հետ., այլեւ՝ Օրմանյան, Ազգապատում, III, եր. 3884:}: Ազատամիտների եւ բողոքականների դեմ Չամուռճյանը պատրաստ էր նետվելու անգամ հայ պապականների ու եզվիտների /371/ գիրկը՝ առաջ քաշելով հայ եկեղեցու համար անընդունելի այն թեզը, թե կաթոլիկների ու հայադավանների տարբերանքը սոսկ «ծիսական եւ բառական է»:
Արտահայտելով կղերա-ամիրայական վերնաշերտերի ծայրահեղ ռեակցիոն տրամադրությունները՝ Չամուռճյանը կատաղի արշավանք ձեռնարկեց, մանավանդ, «սոցիալիզմի» եւ «քոմյունիզմի» դեմ, որոնց մեջ մեղադրում էր դեմոկրատական «Մեղու»-ին եւ կասկածում անգամ «Մասիս»-ի լիբերալ-պահպանողական խմբագրին {Տե՛ս «Երեւակ», 1861, N։ 112 եւ «Մեղու Հայաստանի», 1866, N 28, եր. 24:}:
Սահմանադրականների, լուսավորյալների եւ, մանավանդ, մեղվականների դեմ Չամուռճյանը հրապարակ էր ելնում քրիստոնեական կրոնի եւ ընդհանրական եկեղեցու դիրքերից: «Մեր ազգը միության կապ ունի միայն կրոնքը, եւ ով որ այս կրոնքը մեկ դի կձգե … աներկյուղ համարձակությամբ կըսեմ ազգին քակտիչ եւ կործանիչ է» {«Երեւակ», 1861, N 113:}: Կրոնն է ամենից ապահով դարմանը ռեւոլյուցիայի դեմ: «Ապստամբելու միտք ունեցողները առաջ ժողովրդյան աչքեն եկեղեցականները հանելու եւ անոնք վռնտել տալու ճամփան կնայեն, եւ ասիկա հաջողեցան նե՝ մեկալ մտքերնին դրածնուն ալ կամաց-կամաց ձեռք զարնելու կսկսին» {Նույն տեղը, 1862, N 122:}: Կրոնը միակ սպեղանին է մանավանդ «քոմյունիզմի» դեմ: Հավաստիացնելով, թե «քոմյունիստ» Ռուսսոն «կուզե, որ ամեն պարտեզ, ամեն տուն իր բոլոր մեջիններովը ամենուն հասարակաց ըլլան, Չամուռճյանը հարում էր. «Համարձակ կըսեմք, թե այս սոսկալի հավասարութենեն մեզ ազատողը կրոնքն է. անոր հովանավորությանը տակն է, որ մենք հիմա քրտինքով վաստակածներուս տերն ենք» {Նույն տեղը, N 121:}:
«Համաքրիստոնեական» դիրքերից ելնելով՝ հակառակորդների դեմ՝ պայքարելիս Չամուռճյանը կամենում էր միասնական ճակատ ստեղծել հայադավան կղերի, մխիթարյանների եւ եզվիտ-պապականների միջեւ: Պատահական չէ, որ Ութուճյան —Չամուռճյան բանակռվի ժամանակ պատվելիի օգտին միջամտում էին Պոլսի ֆրանսիական «Presse d'Orient» եւ ճիզվիտական «Univers» թերթերը: Վերջինս նրա հակառակորդների՝ Հռոմին դիմադրելու իրողությունը համարում էրանգլիական ազդեցության նշանՄասիս», 1855, N։ 205 եւ հետ.:}:
Կրոնը եւ եկեղեցին փրկարար զենք էին, մանավանդ, ազգային-ազատագրական մտքեր քարոզող Մաձձինիի եւ Գարիբալդիի հայ աշ/372/կերտների «կործանարար» մտադրությունների դեմ. «Կարիպալտի,— բացատրում էր Չամուռճյանը,— Մածծինիին գլխավոր կուսակիցը եւ աջ բազուկն է, իսկ Մածծինի՝ անսահման ազատության կուսակից է, որ ոչ թագավոր կուզե աշխարհի վրա եւ ոչ որեւիցե իշխանություն թե քաղաքական եւ թե կրոնական մասին» {«Երեւակ», 1860, N 88:}:
Անհամբերողությունն ու մոլեռանդությունը չէին Չամուռճյանի միակ դրդիչները: Անհամբերողությունը կարող է լինել հաճախ անկաշառ համոզումի հայտարար, մոլեռանդությունը՝ ազնիվ մղումի արդյունք: Չամուռճյանը վաճառքի էր հանում սոսկ մոլի իր եռանդը եւ քսու իր գրիչը: «Ազգային ջոջեր»-ի մեջ Պարոնյանը գրում է նրա մասին, թե «Գրեթե միշտ ամիրա մը գտնված էր իրեն ձեռնտուԱմիրաները … կքաջալերեին զինքը ոսկիներով, զորս անձնվիրաբար կառներ Պատվելինկիրակի օրերը, եւ այդ գումարներով Հայաստանյայց եկեղեցին կպաշտպաներ» {Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, III, եր. 45 եւ հետ. եւ 47:}: Սակայն ստակ ստանալու համար Պատվելին միայն ամիրաներին չէ, որ ձեռք էր մեկնում: Կա Հարություն Խալիբովի նրան ուղղած մի նամակը, ու Նոր-Նախիջեւանի Կրեսոսը հաղորդում էր, թե Սարգիս Ջալալյանից տեղեկանալով Պատվելիի ինչ-որ «հազվագյուտ մատենիի» մասին, հղում է սրա տպագրության համար 300 ռուբլի արծաթ» {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N 156, վավ. N 208:}:
Կա նաեւ մի գաղտնի գրություն, որ մերկացնում է նրա կապըՊոլսի ցարական դեսպանատան հետ: Պաշտոնական մի զեկուցագիր է այդ, որ 1866 թ. հունվարի 4-ին Պոլսի ցարական դեսպան Իգնատեւը ուղղել է Ասիական դեպարտամենտի դիրեկտորին: Դեսպանը հաղորդում է, որ երկար ընտրություն անելուց հետո գտել է Պոլսի հայ խմբագիրների մեջ մեկին — «խավարյալների» պարագլուխ Տերոյանին,— որին որոշել է բաց թողնել ամսական 2 500 փարա, հնարավորություն տալով նրան ապահովելու իր «Երեւակ»-ի վերահրատարակումը (թերթը դադար էր առել 1865 թ. կեսերին՝ նյութականի պատճառով, Ա. Հ.), պայմանով, որ այդ օրգանն ընդունի դեսպանատանը հարկավոր ուղղությունը՝ պաշտպանելով իրեն հաճելի դիրք կաթողիկոսական թեկնածուի նկատմամբ, այլեւ դիմակայելով «երիտասարդ հայերին» «Պոլոժենիյե»-ի խնդրում: Տերոյան-Չամուռճյանն ընդունում է նպաստի եւ հետին թվով լույս հանում «Երեւակ»-ի 1865 թ. պակասող տարեհամարները: Իգնատեւը հայտնում է, որ դեսպանատունն աշխատել է նաեւ հոդվածներ զետեղել հայկական ուրիշ թերթերում («дабы исподволь противодействовать западной пропаганде, которая стала принимать дело /373/ избрания католикоса с изменением, которое молодые армяне желали бы внести в положение» {ЦГИАМ, фонд М. И. Д. Отношение Игнатьева директору азиатского департамента от 4/I 1866 г., за N 3.}:
Այս նյութերը ցույց են տալիս, թե որքան արդարացի էր Մ. Մամուրյանը, երբ իր պամֆլետներից մեկում ձայնեղ Ստենտորի դիմակի տակ հանդես հանելով Չամուռճյանին, գրում էր. «Ստենտոր որեւէ կարգյալ իշխանության խոնարհ ծառան է, հատուկ սկզբունք մը, աղեկ գեշ՝ չունի, այսօր թյուրք է, եւ թրքաց շահերը կպաշտպանե, վաղը ռուս է, եւ ռուսաց քաղաքականության հետեւիլ կհորդորե, ուրիշ օր մը կրնա թաթար լինիլ, եւ թաթարներու խանին առջեւ ծունր դնել: Եթե կապիկը, գայլն, աղվեսն իսկ իշխանական սրով կամ գավազանով իր առջեւն ելնե, Ստենտոր անոնց երկրպագություն կընե, վասնզի երկրի վրա արքունական իշխանություն երկնատուր ձիրք մ՚է իրեն համար: Ուստի որեւէ շարժում կամ հակում մ՚որ այս իշխանության ներհակ կգտնե՝ ապստամբական ցույց կհամարի եւ իսկույն անոր դեմ այնքան կգոռա, որ ձայնը տերության ականջը կհասնի» {«Հայկական նամականի», եր» 2005:}:
Չամուռճյանը նյութական եւ «բարոյական» շփում ուներ նաեւ ռուսահայ համախոհների հետ: Այսպես, 1868 թ. նրա հրատարակած «Իրավախոհ»-ի առաջին հատորի սկզբին գրված է հատուկ ուղերձ՝ ուղղված Ջալալյան արքեպիսկոպոսին եւ Խալիբին, որոնք խրախուսել եւ հոգացել էին գրքի տպագրության ծախքը: Միաժամանակ նա գրագրության մեջ էր Մ. Մսերյանի հետ: Փոքր-ինչ հետո մեզ համար ակներեւ կդառնա այն փաստը, որ Նալբանդյանը ճանաչում էր Չամուռճյանին որպես մի մարդու, որ ընդունակ է քսության եւ գրչավաճառքի: Եվ հրապարակ գալով նրա դեմ, գիտեր, որ փաստորեն գործ ունի իրեն վաղածանոթ Խալիբ—Ջալալյան–Մսեր—Այվազովսկի խմբակցության արեւմտահայ ոսկեզօծ հրատարակության հետ:
Միայն «խավարյալների» դեմ չէ, որ Նալբանդյանը շարունակեց իր դիրքերի մարտական պաշտպանությունը: Նա աչք չգոցեց նաեւ սահմանադրական «ազգի» ընդդիմամարտ տենդենցների վրա: Ելնելով պոլսահայ «լուսավորյալների» դեմ, նա շարունակում էր դրանով իր պայքարը ռուսահայ լիբերալների դեմ, որոնց գաղափարակիցներն էին նրանք: Այս անգամ պայքարը վերածվեց Ազգային սահմանադրության հետեւողական-դեմոկրատական քննադատության: Իր հոդվածներում եւ ելույթներ րում նա հարվածում էր ոչ միայն հակասահմանադրական «խավարյալներին», այլեւ սահմանադրական «լուսավորյալներին»:
1860 թ. դեկտեմբերի 30-ի համարում «Մեղու»-ն տպեց Նալբանդյա/374/նի նամակը Սըվաճյանին, ուր նա քննադատում էր «սահմանադրական» կրոնական ժողովի կիսատ-պռատ վճիռը՝ վանեցի Պողոս վարդապետի՝ գործած բռնությունների ու բռնաբարությունների առիթով: Պողոսի խընդիրը զբաղեցնում էր հրապարակախոսին ոչ միայն կնոջ պատիվը պաշտպանելու տեսանկյունից, այլեւ թյուրքահայ հասարակական բախումների եւ, հատկապես, Ազգային սահմանադրության իրավական նորմերի գործադրման տեսանկյունից: Նալբանդյանը հաշվի էր առնում մասսայական այն հուզմունքը, որ առաջացրել էր Պողոսի գործունեությունը գավառում: Պողոսի արարքների մասին անընդհատ բողոքներ էին հասնում Պոլիս՝ Վանի վաճառականության եւ գյուղացիության կողմից: Բողոքները զարնվում էին նրա պաշտպանների դիմադրությանը: Պողոսին մերկացնում էին Խրիմյանն ու նրա աշակերտները՝ Սրվանձտյանը եւ ուրիշներ. արտահայտելով տեղական առեւտրի եւ ապրանքայնացող գյուղատնտեսության պրոգրեսիվ մղումները՝ դիմակայում էին հայ եւ օտար ֆեոդալնահապետական ուժերին՝ մի կողմից, եւ գաղութային արտոնյալ ու ընչավետ ռեակցիոներներին՝ մյուս կողմից: Հայտնի են այս հողի վրա առաջացած «Պողոսյան» եւ «Ապողոսյան» խմբակցությունների կռիվները Վանում եւ Պոլսում: Անդրադարձնելով գավառի ֆեոդալ-նահապետական տարրերի շահերն ու հայացքները եւ միաժամանակ հանդիսանալով գաղութահայ ռեակցիայի գավառային շոշափուկներ, պողոսյանները դիմադրում էին «ապողոսյան» Խրիմյանի եւ յուրայինների լուսավորական- վերանորոգչական գործունեության տենդենցներին: Հայտնի է, որ թյուրքահայ առաջնորդները կատարում էին դատաստանական եկամտաբեր ատյանների դեր, որից պիտի զրկվեին, եթե երկրում հաստատվեր իրավական կարգ ու սարք: Ռեակցիոն կղերի հետ կապված աղայական-ֆեոդալական դասը եւս դրական սպասելիքներ չուներ վարչական-քաղաքական ռեֆորմներից, որոնց հետեւանքով պիտի զրկվեր պետական եկամուտներիհարկերի եւ տուրքերի — շահարկումից: Այս պատճառով է ահա, որ գավառահայ ռեակցիոն կղերը, գլուխ ունենալով Պողոսին, դաշն է կնքում հայ չորպաջիների եւ քյուրդ շեյխերի ու դերեբեյիների հետ՝ կատաղորեն դիմակայելով գավառային բողոքարկումներին եւ ազգային-լուսավորական ջանքերին:
Քննելով Պողոսի ոռնացող գործերը, Պոլսի կրոնական ժողովը որոշել էր «քահանայությունից լռեցնել» բռնարար վարդապետին: «Մեղու»-ն մի քայլ առաջ գնալով՝ պահանջել էր իսպառ զրկել նրան եկեղեցականի կոչումից: Նալբանդյանին չէր գոհացնում ո՛չ կրոնական ժողովի վճիռը, ո՛չ «Մեղվի» առաջարկը: Խնդրի մի եւ մյուս լուծումը, ասում էր նա, լոկ «բարոյական» է: Պահանջում էր քաղաքացիական պատասխանատվության ենթարկել հանցագործին եւ պատժարկել նրան քրեական ոճրագոր/375/ծությունների համար: «Իրավադատության մեջ է ազգի կյանքը,— գրում էր Նալբանդյանը, — եւ այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ հառաջանալ: Մենք ուսանում ենք ազգերի պատմությունը, բայց շատ անգամ անհասկանալի կմնա մեզ որեւէ ազգի պատմության մի երեւույթ, Եթե ուսած չենք այդ ազգի օրենսդրությունը, որովհետեւ օրենսդրական առանցքի վրա կատարում է յուր շրջադարձը մարդկային բարոյական կյանքը: Ինչպես օրենքը, այնպես եւ կյանքը, ինչպես կյանքը, այնպես էլ պատմությունը: Եթե մի ազգի մեջ չկա օրենք, չկա իրավագիտություն՝ համարձակ քարոզում ենք այդ ազգի կյանքը բարբարոսական» {Ե. Լ. Ժ., IV, եր. 303:}:
«Օրենքը պատժում է հանցավորը,— շարունակում էր Նալբանդյանը.— ասիացին տեսնում է այստեղ մի լոկ վրիժառություն, բայց մենք այդ արդարացի հատուցումի մեջ տեսնում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն: Ոչ ոք չէ կարող հանցանք գործել առանց ուրիշի իրավունքը հափշտակելու. ոչ ոք չի կարող հանցանքը պաշտպանել առանց զրկվածի իրավունքը խեղդելու» {Նույն տեղը, եր. 304:}: Գավառային զրկված մասսաների անուննից Նալբանդյանը մերկացնում էր ու նշավակում Ազգային սահմանադրության այն տրամադրությունը, որով հանցավոր եկեղեցականը ենթարկվում էր կրոնական ատյանի իրավասության: «Հոգեւոր անձինք, — գրում էր նա,— եթե մինչեւ այժմ յուրյանց անձը համարել են ազգին անպատասխանատու, թող այժմ սովորին համոզվիլ, թե պատասխանատու են. թող սովորին այս գաղափարին, թե հոգեւորականք են ազգի համար եւ ոչ ազգը հոգեւորականների համար. ազգը ժառանգություն տրված չէ Պողոսին կամ Նիկողոսին, որ ինչպես կամենան, այնպես խաղան ազգի հետ: Հոգեւոր անձինք, որ արժանի էին դատապարտության, շատ անգամ անպատիժ են մնացել, որովհետեւ յուրյանց դասը վարում էին յուրյանց նմանների ձեռքով: Այդ շատ սխալ դրություն է, ամենեւին հակառակ նվիրելու ձեռնադրության պայմանին» {Նույն տեղը:}:
Նալբանդյանը պահանջում էր ոչ թե կրոնական ժողովի, այլ քաղաքական եւ քրեական ատյանների պատասխանատվության ենթարկել հայանուն շեյխին: Ելնելով մարդկանց իրավահավասարության սկզբունքից՝ պահանջում էր իրենց կատարած ոճիրների համար եկեղեցականներին ենթարկել միեւնույն օրգանների իրավասությանը, որոնց ենթակա են աշխարհականները: Հանցագործ վեղարը, նրա ըմբռնմամբ, կորցնում է տիրելու մայորատային արտոնությունը:
Ոչ մեկը «սահմանադրական» ազգի զավակներից չէր բանեցրել ռեւոլյուցիոն-դեմոկրատիզմի սկզբունքային եւ կտրուկ այս լեզուն: Նալ/376/բանդյանը ոչ միայն բանեցնում էր նոր այդ լեզուն, այլեւ ուղղում իր խոսքը մեծարված Սահմանադրության «լուսավորյալ» գաղափարախոսների դեմ: Նա քննադատում էր «սահմանադրական» բուրժուազիայի երերուն, անվճռական դիրքավորումը, մերկացնում նրա հակադեմոկրատական էությունն ու վարքագիծը:
«Ոչ երբեք պիտի առողջանա ազգը,— գրում էր նա, — հետեւելով մի տեսակ մարդերի վարդապետության, որ թեեւ զգում էին անցածի եւ հնի ամլությունը, բայց սրտի եւ հոգու քաջության պակասութենից, վախենում են միանգամայն կտրել բաժանել յուրյանց անձը տխուր անցածից եւ ոտք կոխել վճռաբար նոր սահմանագլխի վերա, ուր մանուկ առույգուլթյամբ ծածանում է հառաջընթացների դրոշակը։ Չի կարելի միեւնույն ժամանակ ճանապարհ գնալ միմյանց հակառակ ուղղությամբ՝ իսկ երկուսի մեջը մեզ երեւում է մի անթարգմանելի մոլորություն:
Այո, պատմությունը վկայում է մեզ, թե վճռական հնարները բերում են առժամանակյա անախորժությունք. բայց նույն պատմության մյուս երեսի վերա տեսնում ենք, որ այդ առժամանակյա անախորժությունների գնով գնվում է ապագան: Կեսկտուր հնարները միշտ վնասեցին մարդկության, հեռացան հին դրութենից, բայց եւ նորին չհասանելով՝ պատկերացուցին մի խղճալի վիճակ վեհերոտության, մի անմերժելի ապացույց այն բանին, թե այդ հնարքների գործ դնողքը ազատված չէին դեռեւս անցածի ազդեցութենից:
Բոլոր բնական եւ մարդկային օրենքների մեջ գտնում ենք միայն այո կամ ոչ: երրորդը չկա: Չմոռանան այս խոսքը այն ազգասերքը, որ յուրյանց սերը դեպի ազգը հայտնում են նորա պակասությունքը քողարկելով, որով անուղղակի կերպով մեղանչում են ազգության ընդդեմ, ապա ուրեմն արժանի յուրյանց պաշտպանած հանցավորի հետ պատժակից լինելու:
Չէ կարելի իրավադատություն քարոզել եւ անիրավությունը պաշտպանել:
Չէ կարելի առաջադիմություն քարոզել եւ անդամալույծի պես բեվեռած մնալ մի կետի վերա:
Չէ կարելի լուսավորություն քարոզել եւ ամենայն ջերմեռանդությամբ խավարի մեջ թարթափել:
Չէ կարելի մաքրություն քարոզել եւ ապականության ծովի մեջ լողալ:
Չէ կարելի նորի շինությունը սկսանել եւ անցածի հիվանդանոցից օգնականք առնուլ:
Չէ կարելի ազատություն քարոզել եւ խղճմտանք բռնաբարել» {Ե. Լ. Ժ., 11, եր. 304 եւ հետ»:}։
377 Պոլսահայ լիբերալ բուրժուազիայի երեսին իջնող շռնդալից ապա տակներ էին սուր ու շիտակ այս խոսքերը, որոնցով Նալբանդյանը բարձրացնելով առաջընթացների «մանուկ առույգությամբ ծածանվող դրոշակը»՝ ձեւակերպում էր անմիջորեն Պոլսում դեգերող գավառահայ պանդուխտների եւ տակավին գաղափարապես չտարորոշված թյուրքահսյ դեմոկրատիայի տրամադրություններն ու պահանջները: Լիբերալների հաշտվողական ստրատեգիային Նալբանդյանը հակադրում էր այստեղ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն ստրատեգիան:
Պոլսահայ լիբերալները խոհեմություն համարեցին լռելյայն կուլ տալ իրենց հրամցված դառն դեղահատը: Նալբանդյանի նետած ձեռնոցը բարձրացրեց միայն Չամուռճյանը, որի մասին չի կարելի ասել առհասարակ, թե ի չարն էր գործ դնում նման դեպքերում լռելու խոհեմությունը: «Խայտառակ քննությունը» վերտառությամբ նա պատասխան ուղղեց «Մեղվին», ուր սոփեստաբար պաշտպանում էր իր դեւերին եւ միաժամանակ անդրադառնում Պողոսի խնդրին: Առանձնապես գրգռել էր նրան Նալբանդյանի հուշարկումը Պողոսի կողմից ոտնահարված «բնական օրենքի» մասին: Չամուռճյանը հոդված տպեց այս առիթով նաեւ «Երեւակ»-ում: Պաշտպանելով Պողոսին՝ մեղադրում էր Նալբանդյանին նրա «սոցիալիզմի», «ռուսսոյականության» եւ «կարմիր հանրապետականության» համար {Տե՛ս «Երեւակ», 1860–1861 թ.թ. տարեշրջան, N 87:}:
Փոքր-ինչ հետո նա հրապարակեց «Մ. Ս. Այվատյանին նամակին քննությունը քրիստոնեական կառավարության վրա» բրոշյուրը, ուր ջանում էր ապացուցել, թե հայ եկեղեցին չէ եղած եւ չպետք է երբեք լինի սահմանադրական: Չամուռճյանի այս ելույթը տեղի ունեցավ Կ. Պոլսի Սարգիս պատրիարքի, Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Իսահակ վարդապետի ու մի շարք այլ բարձրադիր եկեղեցականների պահանջով եւ, ըստ էության, ուղղված էր դարձյալ Նալբանդյանի դեմ, որի մասին հեղինակն ասում էր, թե «աղեկ կտրամաբանե, բայց ծաղրաբանությամբ եւ կատակաբանությամբ, որոց մեջ մասնավոր վարժություն ունենալ կերեւի» {Տերոյենց, Մ. Ս. Այվատյանին նամակին քննությունը քրիստոնեական կառավարության վրա, Կ. Պոլիս, 1861, եր. 14:}: Համառորեն պաշտպանելով այն միտքը, թե Պողոսի գործը ենթակա է միայն կրոնական ժողովի իրավասությանը, Չամուռճյանն ասում էր, թե այդ ժողովից զատ «ամեն ժողով եւ խորհուրդ՝ բողոքական է», այս բառն իր ընդարձակ նշանակությամբ առնելով՝ «թե ժողով, թե խորհուրդ, թե վարչություն, թե Մեղու, թե Դռնամիջյան ժողով, ասոնք ամենն … սահմանադրապես մերժելի եւ դատապարտելի /378/ են» {Տերոյենց, նույն տեղը, եր. 9 եւ 17:}: Մերժելով ժողովրդի իրավասությունը՝ Չամուռճյանը համարում էր եկեղեցին «աստվածահաստատ միապետական» մի հիմնարկ, որի բուն հիմնադիրն ինքն էր ասել, թե «ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ»: «Բուն հոտը մեկ կճանաչես, — ասում էր Չամուռճյանը Այվատյանին,— հովիվները կշատցնես, մանավանդ թե նույնիսկ հոտին ոչխարները հոտին հովիվ կընես» {Նույն տեղը, եր. 90:}: Ելնելով եկեղեցական միապետության բացարձակ այս սկզբունքից, Չամուռճյանը հարում էր. «Կրոնական բաները քաղաքականեն բոլորովին զատ են. եւ այնպես ըլլալու են: Ազգի մշտնջենավոր թշվառություն կըլլա այն ամենը, երբ որ եկեղեցին անկարգության զոհ ըլլա եւ քաղաքականին խառնվի, որ քաղաքականին մեջ ընկղմիլ ըսել կըլլա, որովհետեւ մեր ազգը չէ թե քաղաքական, այլ կրոնական ազգ մըն է. եւ ազգայնոց հավատքը պակասելով ազգն ալ կտակարանա եւ իր կործանմանը կմոտենա: Գիտություն ալ պետք է մեր ազգին. բայց զարգանալնիս եւ զորանալնիս գիտությունով չըլլար. մեր ազգության հիմքը՝ որ է կրոնքը, խախտի նե, ազգությունն ալ կխախտի, որովհետեւ անոր տեղը դնելու ուրիշ հիմ չունի» {Նույն տեղը, եր. 95:}:
«Խավարյալների» եւ «լուսավորյալների» դեմ Նալբանդյանի սկսած երկճակատ պայքարը ոչ միայն դադար չառավ նրա Պոլսից հեռանալուց հետո, այլեւ գնալով խորացավ: Չամուռճյանի իմաստակություններին ու պրովոկացիոն ելույթներին նա պատասխանեց 1861 թ. ապրիլին Փարիզում լույս հանած «Երկու տող» նշանավոր պամֆլետով, ուր, ի դեպ, նրան որակում էր «եզվիտների գործիք» եւ «փտած ու վաճառված գրիչ» բառերով: Վերջին որակումը, որ վավերական հաստատում՝ գտավ միայն մեր օրերին, ցույց է տալիս նորից, թե որքան լավ էր ճանաչում Նալբանդյանն իր հակառակորդներին: Նույն պամֆլետում նա մերկացնում էր նաեւ Չամուռճյանին գաղափարակից ու արհեստակից Այվազովսկուն՝ ակնարկելով նաեւ վերջինիս քսությունները: Վերադառնալով վանեցի Պողոսի կատարած բռնաբարություններին՝ Նալբանդյանը գրում էր. «Մենք մեր ամբաստանված նամակով այդ չարագործությունների համար մեր կարծիքը Պողոսի մասին հայտնեցինք այնպես, որ ավել ասելու չէինք, եթե այն բռնաբարված աղջիկը լիներ մեր քույրը, եթե այն ծեծված կինը լիներ մեր ամուսինը, բայց կարծում ենք, թե պ. Չամուռճյանը այնպես խոսելու չէր, ինչպես այժմ խոսեցավ, եթե Պողոսի չարագործության ենթակա եղածը լիներ յուր քույրը կամ կինը: Ինչի՞ համար է այս խտրությունը, ի՞նչ բանով ավելի ունի պ. Չամուռճյանի պատվելի դուստրը կամ ամուսինը, քան թե մի վանցի լլկված ու բռնաբարված անմեղ /379/ աղջիկ, քան թե մի նահատակված կին, քան թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է պ. Չամուռճյանի վարդապետի ձեռքով եւ մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման» {Ե. Լ. Ժ., III, եր. 18 եւ հետ:}: Բնորոշը ոչ միայն այն է, որ Նալբանդյանը պաշտպանում էր այստեղ կնոջ իրավունքը, այլեւ գավառացի խեղճ ու կրակ կանանց ու աղջիկներին: Նա ծավալում եւ խորացնում էր պոլսահայ կղերի ու բուրժուազիայի դեմ ուղղած հետեւողական-դեմոկրատական քննադատությունը՝ ռեւոլյուցիոն լարման հասցնելով սկզբունքային իր պայքարը: «Մեր համար,— գրում էր նա,— օրենքի եւ իրավունքի առջեւ, ոչ եկեղեցական կա, ծայրահեղ իրավունքով եւ ոչ անհագագ ստրուկ, զրկված ամենայն իրավունքից եւ արտոնութենից. երկու դիպվածում եւս տեսանում ենք լոկ մարդ, բոլոր մարդկային կատարելություններով եւ թերություններովՕրենքի եւ իրավունքի առաջ քննվում է եւ դատվում է նախ գործը եւ ապա գործողը … Հոգեւորականք նախ եւ առաջ քաղաքացի են եւ ապա հոգեւորական, ուրեմն, որպես կցորդ քաղաքական իրավունքների, պատասխանատու հասարակաց օրենքի առաջ» {Նույն տեղը, եր. 20:}: Ելնելով սկզբունքային այս ըմբռնումից՝ Նալբանդյանը նորից կրկնում է, որ «եկեղեցականը քաղաքական եւ քրեական գործերի պատճառով պիտի դատվի քաղաքական եւ քրեական ատյանների առջեւ» {Նույն տեղը, եր. 19:}: Կրոնական ժողով կոչվածը, եթե դա խրտվիլակ չէ լոկ, կազմված չէ անիրավությունը՝ «հարստահարված ազգին թշվառության մրուրը մինչեւ տակը խմեցնելու համար, այլ այգի ապականող աղվեսները բռնելու եւ հոտը գիշատող գայլերը ջնջելու համար»,— ասում է նա {Նույն տեղը, եր. 22:}:
Քրքրելով «ազգի թշվառությունների տարեգիրքը»՝ Նալբանդյանը մատնանշում է, որ կղերի չարաչար կառավարությունն է եղել հենց նրա դժբախտությունների գլխավոր պատճառը» {Տե՛ս նույն տեղը, եր. 24:}: Թվելով այնուհետեւ նրա ոճիրների երկար ցանկը եւ հերքելով նրա ազգապահության լեգենդը՝ Նալբանդյանը ցույց էր տալիս, թե բավական չէ ձեւականորեն կամ վարչականապես սահման քաշել ազգի եւ եկեղեցու միջեւ, այլեւ հարկ է նախապես ռեֆորմ մտցնել եկեղեցի կոչված հաստատության մեջ: այս կապակցությամբ կրկնում էր «Հյուսիսափայլ»-ի պահանջը՝ Հայոց եկեղեցին ոտքից ցգլուխ ռեֆորմի ենթարկելու մասին:
«Այո,— շեշտում էր նա,— րեֆորմ խնդրում ենք այն սկզբունքների մեջ, որոնցից կախված են հոգեւոր մարդերի որեւէ պաշտոն ստանալը:
/380/ Րեֆորմ պահանջում ենք եկեղեցու տնտեսական կառավարության մեջ, որպեսզի այսուհետեւ գեթ եկեղեցական գանձերը չհափշտակվին, չգողացվին եւ եկեղեցական ոսկի ու արծաթ սպասքը հրեա ոսկերիչների քուրաների մեջ չհալվին …։
Րեֆորմ պահանջում ենք հոգեւոր իշխանների եւ առհասարակ եկեղեցականների դեպի ազգը ունեցսսծ հարաբերության մեջ: Պարտական են նոքա ուղղել յուրյանց ընթացքը. մինչեւ այժմ վարձկան պորտաբույծ եւ ոչ հովիվ հոտաբույծ, մինչեւ այժմ նոցա համար բողոքել է մարգարեն. «Ո՛հ, հովիւք, որք զանձինս արասծէք եւ ոչ զխաշինս»:
Րեֆորմ պահանջում ենք եկեղեցականների կրթության եւ դաստիա., րակության մեջ: Քահանա ունինք, որ կարդալ չգիտե, քահանա ունինք, որ հայերեն չէ կարող խոսել:
Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների ձեռնադրության սլայմանների մեջ, մինչեւ այժմ «Առ մեզ անպէտ առ ամենայն կացութիւն մարդ, պիտանացու դատի առ հոգեւորականութիւն», մինչեւ այժմ սիմոնականությունը վերջին տեղը չունի
Րեֆորմ պահանջում ենք առհասարակ եկեղեցական կառավարության մեջ, որ խառնիխուռն եւ անկարգությամբ կառաջանալով, մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության» {Ե. Լ. Ժ., III, եր. 25 եւ հետ.:}:
Եթե կրոնական ժողովը չկամենա ոտքի ելնել եկեղեցական բռնաբարությունների դեմ, Նալբանդյանն ասում էր, թե հարկադրված պիտի լինի դուրս գալ կրոնական ժողովի դեմ հատուկ շրջաբերականով՝ «նորանից ծագելու հետեւանքը, հանցանքը եւ մեղքը, այս օրերից դնելով Կրոնական ժողովի զանցառության վրա»: Թող որ միայն, ավելացնում է նա, սպառնալիք չհամարվի այս. «Այժմ եւ մինչեւ մեր գերեզմանի ափը վրեժխնդիր եւ նախանձավոր ենք հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելուն եւ այս խորհուրդով ամենայն բանի ընդունակ» {Նույն տեղը, եր. 29:}:
Առայժմ ռեֆորմ պահանջելով «վերից», նախազգուշացնելով, որ, հակառակ դեպքում, ռեֆորմ իրագործողը լինելու է քաղաքականապես արթնացող մասսաների վճռական սուրը, նա սպառնում է ժողովրդական ապստամբության հեռանկարով:
«Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարվողների կյանքը, մինչեւ մի ժամանակ, իսկ երբ մինչեւ բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետեւ նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները» {Նույն տեղը, եր. 30:}:
Այս տողերն ուղղակի արձագանքում էին նույն այս պահին Ռուսաս/381/տանում ծավալված ագրարային շարժմանը: Մի տարի անց, նույն կարգի նախազգուշացում արվելու էր նաեւ «Երկրագործության» էջերից՝ Ռուսաստանում լինելիք ագրարային ռեֆորմների՝ կապակցությամբ, որոնց Տապաղման դեպքում հարցը վճռելու էր ապստամբած գյուղացիների կացինըԱյս կետում իդեական կապը «Երկու տող»-ի եւ «Երկրագործության» միջեւ ակներեւ է միանգամայն: Պոլսահայ Ազգային սահմանադրությունը նրա աչքում նույն կարգի կիսատ-պռատ մի պրեֆորմ» էր, ինչպիսին ձեռնարկելու էր ռուսական ցարիզմը 1861 թ., հրատարակելով փետրվարի 19-ի մանիֆեստը
«Երկու տող»-ի դեմ բարձրացավ կղերամոլների կռռոցը: Կ. Պոլսում լույս տեսնող «Արեւելյան Դար»-ի խմբագիր Մ. Տեյիրմենճյանը տպեց «սադայելյան եւ տարտարոսաբուխ» այդ գրքի մասին հատուկ հոդված, նըշավակելով նրա հեղինակին, որպես հայությունից հեռացած նորաձայն աղանդավորի, որպես «հերեսիոսացյալի եւ անհավատացյալի»: «Դեվախրոխտ» այդ գիրքը, հավաստիացնում էր «Արեւելյան Դար»-ը, կամենում է առաջնորդել հայերին դեպի «քահանայական ս. կարգը» մերժող նորաղանդություն, անհավատություն եւ անկրոնություն: Հոդվածագիրը Հայտարարում է, թե հայ եկեղեցու կառավարությունը սահմանադրական հռչակող այդ գիրքը գրված է Պոլսի «Մեղվի» շուրջը խմբված համախոհների կամ,— ինչպես գրում էր հոդվածագիրը,— «նալբանդյանացեղ անձանց» գործակցությամբ, ինչպես մեղվականները, «Երկու տող»-ը եւս կամենում է ենթարկել Հայ եկեղեցու երկնապարգեւ անկախ եւ միապետական վարչությունը ազգի աշխարհային իշխանությունների իրավասությանը: «Արեւելյան Դար»-ը հրավիրում է գրքի վրա պոլսահայ կրոնական գերագույն ժողովի եւ Էջմիածնի Սինոդի ուշադրությունը: Սրանք պիտի նզովեն գիրքը, իսկ նրա հեղինակներին եւ կուսակիցներին բանադրեն ու արտաքսեն հայ եկեղեցուց, որպես հերետիկոսներիԱրեւելյան Դար», 1861, N 24:}: Նույն թերթում լույս տեսավ նաեւ Չամուռճյանի նամակը, որը պաշտպանության տակ էր առնում Այվազովսկու «Վարդապետարան»-ի ուղղափառությունը: Պաշտպանողի դերից արձակման անցնելով՝ Չամուռճյանը պնդում էր, թե Նալբանդյանն ինքը հրաժարվել է ուրիշների հավատքը քննելու իրավունքից, որչափ «Երկու տող»-ի մեջ ազդարարել է, թե «հավատ չունիմք» եւ որչափի նա կապում է իր հավատը «ազատ խղճմտանքի եւ գիտակցության հետ» {Նույն տեղը:}: «Երեւակ»-ի էջերում «Երկու տող»-ի մասին իր ասելիքը Չամուռճյանը սրանից էլ ավելի կարճ կապեց: Տպագրելով «Հյուսիսափայլ»-ի մասին Էջմիածնի Սինոդի հանած որոշումը՝ Չամուռճյանն ասում էր, թե /382/ Նազարյանցի եւ նրա գործակցի՝ Նալբանդյանի պաշտպանած հայացքների մոլորական լինելու փաստը պարզված է արդեն, քանի որ «Հյուսիսափայլ»-ի խմբագիրները «Հայաստանեաց սուրբ եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութենէն խոտորած եւ հերետիկոսութեան մէջ ընկած են» {«Երեւակ», 1862, N:123:}:
1861 թ. վերջերին Նալբանդյանը կրկին անդրադարձավ Ազգային սահմանադրության հետ կապված խնդիրներին՝ ռուս դեսպանատանն ուղղված «Պոլսահայ լուսավորչական համայնքը» վերնագրված ռուսերեն իր տեղեկագրում: Տեղեկագրի մեջ նա տալիս էր պոլսահայ հին ռեակցիոն վարչության բնութագիրը՝ նշելով միաժամանակ ընդհանուր այն շրջադարձը, որ կատարում էր վերահաս ռեակցիայի ուղղությամբ պոլսահայ լիբերալ բուրժուազիան: Կանգ առնելով Երուսաղեմի պատրիարքական ընտրությունների շուրջը ծագած տարաձայնությունների վրա՝ Նալբանդյանը նկարագրում էր դասակարգային սուր այն կռիվները, որ տեղի ունեին Ազգային սահմանադրության շուրջը 1860-61 թվականներին, կռիվ, որին մասնակցում էին Պոլսի պատրիարքարանը, Երուսաղեմի վանքը, Էջմիածնի կաթողիկոսը, ամիրաները, լիբերալները, վերջապես՝ բուն ժողովուրդը, որ խուռներամ թափվել էր պատրիարքարան եւ ցրել պատրիարբի նախագահությամբ տեղի ունեցող հակաժողովրդական ընտրական ժողովը:
Սահմանադրության թշնամիները պնդում էին, որ պատրիարքական գահին բազմելու իրավունքն ըստ ավանդության պիտի վերապահված լինի միայն Երուսաղեմի վանքի միաբաններին: Սահմանադրականները, ընդհակառակը, պահանջում էին, որ պատրիարք ընտրվելու իրավունք ունենան նաեւ դրսի վանականները: «Ներսեն», «դուրս են» մարտակոչերով արծարծված այս վեճի լուծմանը Նալբանդյանը մոտենում էր ազգայինքաղաքական տեսանկյունից: Պահանջելով, որ պատրիարքական թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված չլինի միայն Երուսաղեմի կամ՝ նույնիսկ միայն Թյուրքիայի հայ եկեղեցականներին, նա դիմակայում էր Թյուրքիայի քաղաքականությանը, որի ձգտումն էր անջատել իր հայ Հպատակներին ոչ միայն հայ ազգային ամբողջության, այլեւ Ռուսաստանի ազդեցությունից: «Բարեխնամ կառավարության» եւ արեւմտաեվրոպական դիպլոմատիայի անտեսանելի հուշարկումով՝ պոլսահայ լիբերալները Սահմանադրության մեջ կետ մտցրին այն մասին, թե Երուսաղեմի պատրիարք ընտրվելու իրավունքը վերապահված է բացառապես սուրբ Հակոբի վանքի թյուրքահպատակ միաբաններին {Տե՛ս «Մասյաց Աղավնի», 1863, N: 15-16, եր. 251:}: Երուսաղեմի խնդրում Նալբանդյանը դրսեւորում էր ոչ միայն իր կողմնորոշումը դեպի Հայ ազգային-դեմոկրատական շարժումը, այլեւ իր վերաբերմունքը դե/383/պի ռուս ռեւոլյուցիոն շարժումը, որի մոտավոր հաղթանակին խորապես համոզված էր այդ պահին:
1861 թ. հուլիսին պոլսահայ սահմանադրականները (մեծ մասամբ այլեւայլ ընկերությունների անդամներից ու դպրոցականներից բաղկացած) ներս են խուժում Գում-Գափուի եկեղեցին՝ պահանջելով պատրիարքի հրաժարականը: Պատարագի ժամանակ սահմանադրականները բղավելով հարկադրում էին, որ պատարագիչ քահանան չհիշատակի պատրիարքի անունը: Միջադեպն անակնկալ չէր հակասահմանադրականների համար. սրանք նախապես հոգ էին տարել այն մասին, որ` իրենց կողմից վարձված թուլումբասջիներն ու բեռնակիրները տեղնուտեղը զսպեն բողոքավոր սահմանադրականների ձայնը: Բղավոցները սկսվելուն պես բալացի բեռնակիրներ, մյուսներ եւ որմնադիրներ, որը կոշիկով, որը ուրագի կամ մուրճի կոթով, որը թաշկինակի մեջ հավաքած քարերով հարձակվում են նրանց վրա: Կռվին մասնակցող գավառացի թուլումբաջիները մոխիր են ստանում բողոքավորների աչքերին եւ իրենց մեջքի փոկերով, որոնց ծայրին ամրացրած էին պղնձե ճանկեր, անխնայորեն հարվածում նրանց: Կռիվը շարունակվում է նաեւ եկեղեցու բակում ու փողոցում: Տեղի ունեցավ սահմանադրականների եւ հակասահմանադրականների բռնցքամարտ, եղան տասնյակ վիրավորվածներ, կռիվը ստացավ այնպիսի կերպարանք, որ առիթ տվեց թյուրք հեծելազորի միջամտությանը: Սելիմ փաշան 25 զափթիեների գլուխ անցած՝ վրա հասնելով, տեղնուտեղը ձերբակալեց ոմանց, սակայն տեղի տալով ժողովրդի հուզմունքին՝ ստիպված եղավ ետ քաշվել {Հմմ. «Փարիզ», 1861, N 55 եւ «Մեղու», 1861, հուլիսի 26-ի «Հավելված»-ը եւ «Կռունկ», 1861, եր. 892:}: Այս դեպքերին հաջորդեցին քաղաքական ռեպրեսիաներ: Առժամապես խափանվեցին սահմանադրականների դեմոկրատական թեւի օրգանները՝ Հ. Սըվաճյանի «Մեղու»-ն եւ Կ. Փանոսյանի «Մյունատի»-ն. Զմյուռնիայում պահ մի գոցվեց Տետեյան եղբայրների տպարանը եւ դադարեցվեց «Ծաղիկ» պարբերաթերթը {Հմմ. «Փարիզ», 1861, N: 54:}:
Առաջին անգամ այս պահին է, ըստ երեւույթին, որ գոցված պարբերա թերթերի տեղը Հայ գրական հրապարակում երեւում են թռուցիկ թերթեր: «Սահմանադրության արդի վիճակը», «Հայտարարություն առ հւսմայն ազգայինս», «Հայտարարություն չի դիմաց Կ. Պոլիս գտնվող ողջամիտ վանեցոց առ ընդհանրություն ազգիս», «Կղերին կատակը», «Մունետիկ Սահմանադրության» (հրատ. Զմյուռնիայում), «Հայտարարություն առ համորեն ազգն», «Ստորագրություն եւ հետս կոչումն» (ստորագրություն՝ Հ. Պ Մ. Չամուռճյան Տերոյենց), «Ազդ առ ազգն», «Հավելված ի /384/ Մեղուի» (ստորագրություն՝ Յ. Գ. Սըվաճյան). այս թռուցիկները ձեռքից ձեռք էին անցնում 1861 թ. հուլիսի վերջերից մինչեւ նույն տարվա սեպտեմբերի սկզբները {Տե՛ս այդ հրատարակությունները ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 193, վավ. N 147-159:}:
Բ. Դուռը նշանակեց հատուկ հանձնաժողով, որին պիտի միանար «ազգից ընտրված» մի այլ հանձնաժողով Ազգային սահմանադրությունը վերաքննելու համար: Կառավարական հանձնաժողովի մեջ մտնում էին Սերվիչենը, Հակոբ Նորատունկյանը, Գր. Աղաթոնը եւ ուրիշներ: Ազգային Հանձնաժողովի մեջ ընտրված էին Գր. Օտյանը, Մ. Աղաթոնը, Ստ. Ասլանյանը, Նահ. Ռուսինյանը եւ ուրիշներ {Հմմ. Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 397 եւ 400:}:
Քննադատելով նրանց գործունեությունը՝ Նալբանդյանը նշում է սրանց երկդիմի դերը, դատապարտում, մանավանդ, կառավարության է գաղտնի հրահանգով սրանց արած հակաժողովրդական քայլերը՝ սահմանադրության վերաքննությունը, Քաղաքական ժողովի պատվիրակների կրճատումը եւ նրանց իրավասությունների սահմանափակումը: Նոր Սահմանադրությունը, ինչպես եւ հինը, գրում է Նալբանդյանը, շարունակում է լինել գավառի ձայնը խլացնող մի օրգան: Նա հեգնում էր նրանց, ովքեր «սահմանադրության» պիտակ կպցնելով ազգային-եկեղեցական կանոնադրության պոչից, տրամադիր էին հրամցնել այն որպես քաղաքական մի սահմանադրություն, որով, իբր, երաշխավորվում էր Թյուրքիայում ազգի լիակատար ազատությունը {Հմմ. «Անտիպ երկեր», եր. 48:}: Նալբանդյանն ըմբռնում էր, ըստ երեւույթին, որ նման դիվերսիայով լիբերալ բուրժուազիան ի դեմս «լուսավորյալ» սահմանադրականների՝ կամենում էր ոչ միա յն վանել քաղաքական ռեւոլյուցիայի, այլեւ նույնիսկ մեղմացնել քաղաքական ռե ֆորմների պահանջը:
Սահմանադրություն կոչված ազգային-եկեղեցական կարկատանը, բոլոր իր թերություններով մեկտեղ, առաջադիմության մի քայլ էր հին ամիրայական ռեժիմի համեմատությամբ: Թե ինչպիսի հույսեր էին կապում ժողովրդի վարի խավերը Սահմանադրության սկզբնաշրջանում աշխուժացած լուսավորական շարժման հետ՝ երեւում է այն մասնակցությունից, որ ունենում էին պոլսահայ բեռնակիրները դպրոցաշինության մեջ: Հրաժարվելով կիրակնօրյա հանգստից՝ նրանք խուռներամ գնում էին Պալաթի թաղը կառուցվող դպրոցական շենքի վրա աշխատելու համար {Տե՛ս «Մասիս», 1863, N: 595:}: Նալբանդյանը գիտեր, որ Սահմանադրությունը նվաճվել էր մոտ 15 տարվա ժողովրդական պայքարի գնով: Ուստի եւ չէր վարանում պաշտ/385/պանել այդ նվաճումը լիբերալ երերածուփ բարեհոգության եւ կառավարական մերկապարանոց ռեակցիայի դիմաց {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 47 եւ հետ.:}:
Ժողովրդի սահմանադրական պայքարը շարունակվում էր նաեւ կառավարության միջամտությունից հետո: 1862 թ. օգոստոսի 1-ին ներս խուժելով պատրիարքարանը, գազազած ամբոխը դուրս քշեց այնտեղից ազգային գործերը վարելու համար Բարձր Դռան նշանակած խառն ժողովի անդամներին ու պատրիարքի տեղապահին: Հուզված բողոքավորները ջարդուփշուր էին անում ժողովասրահի կահ-կարասիքը եւ կողպեքի տակ դնում նրա դռները: Խառն ժողովի նախագահ Բարունակ պեյ Ֆերուհանը, ըմբռնելով կացության փափկությունը, դիմադրելու փորձ չարեց: Ջանում էր հավաստիացնել, թե Սահմանադրությունը կենդանի է դեռ եւ մոտ ժամանակներում պիտի վերադարձվի ազգին տերության վավերացումով: Մի շաբաթ անց՝ Սելիմ փաշան մի գունդ զորքով մտավ պատրիարքարան, դարբնի ձեռքով կոտրեց պատրիարքարանի կողպեքը եւ ներս թողնելով խառն ժողովի անդամներին՝ ազդարարեց կառավարական մի հրամանագիր, որով վերահաստատելով ժողովի իշխանությունը, «դատապարտում էր խռովության հեղինակներին՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել նրանց: Հրամանատար փաշան, 60 զինվոր թողնելով պատրիարքարանի պաշտպանության համար, հեռացավ: Սակայն չկամենալով հակառակ կենալ «ազգի կամքին»՝ պատրիարքի տեղապահը եւ Բարունակ բեյը հրաժարական են տալիս: Կառավարությունը մերժեց հրաժարականները, խոստանալով հաստատել վերաքննված Սահմանադրությունը {Տե՛ս «Մասիս», 1862, N 584, «Փարիզ», 1862, N 75, հմմ. նաեւ Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 402 եւ հետ.։}: Այս դեպքերին արձագանքում էր, մանավանդ, պոլսահայ դեմոկրատական մամուլը: Նկարագրելով օգոստոսի 1-ի դեպքերը, «Մեղու»-ն գրում էր. «Հայերուս այս շարժումն ալ կմխիթարե մեզի եւ հույս կուտա, թե այս փափաքը եւ աշխատությունը հարատեւելու ըլլա նե՝ թերեւս երջանիկ ապագա մը ունենա, մինչդեռ այսօր ապագա կորուստի «Ավելի երեւույթ կա, քան վերակենդանության» {«Մեղու», 1862, եր. 171:}:
«Երանի թե համոզվեին ամենեքյան, թե հայերը իրենց անբերելի ցավոց կատաղութենեն կրնան տակավին ավելի հանդուգն ձեռնարկությանց դիմել, թեպետ ցավն ի խոր իրենց սրտին» {Նույն տեղը, եր. 174:}:
Հայերի կողմից «ավելի հանդուգն ձեռնարկությունների դիմելու» սպառնալիքով հրապարակ եկավ այս պահին նաեւ Կարապետ Փանոսյանի խմբագրությամբ թյուրքերեն լեզվով լույս տեսնող հայատառ «Մյունատի»-ն: 1862 թ. սեպտեմբերին, նկարագրելով «Զեյթունի անցքերը, /386/ «Մյունատի»-ն «փարավոնական բարբարոս» էր կոչել Զեյթունը պաշարող Ազիզ փաշային եւ խիստ խոսքերով մեղադրելով Բ. Դռանը՝ պահանջել էր անմիջապես պաշտոնանկ անել փաշային: Թերթը սպառնացել էր, որ հակառակ պարագային՝ հայ «ազգային վարչությունը» եւ «համայն հայաստանցիք» հարկադրված պիտի լինեն խնդրել եվրոպական տերությունների միջամտությունը: Սրան ի պատասխան, թյուրք ոստիկանությունը Փանոսյանին 20 օր ձերբակալելուց եւ 20 լիրայով տուգանելուց հետո ընդմիշտ խափանեց «Մյունատի»-ն {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N: 4177, եր. 10. Հմմ. նաեւ «Արշալույս Արարատյան», 1862, N 684:}:
«Մեղու»-ն, որ խրախուսել էր Պոլսի ցույցը, դատի ենթարկվեց Զմյուռնիայի վիճակավոր առաջնորդի սադրանքով յոթը ամսով խափանվեց «Ծաղիկ»-ը: Տակավին 1861 թ. Քաղաքական ժողովը հատուկ հանձնաժողով էր կազմել, որը պիտի մշակեր տպագրական օրենքի նախագիծ: Հանձնաժողովի մեջ մտնում էին Վարժապետյանը, Սերվիչենը, Ստ. Ասլանյանը, Գր. Աղաթոնը, Գր. Օտյանը եւ Առ. Տատյանը: 1861 թ. հուլիսին հանձնաժողովը ներկայացրեց իր կազմած նախագիծը, ուր ասված էր.1) Տպագրությունը ազատ է «տերության շնորհած ազատության չափով», 2) Կրոնական խնդիրների քննությունը ենթակա է միայն եկեղեցու իրավասության, 3) Արգելվում է «ազգին կյանքը, Սահմանադրությունը եւ վարչությունը նախատելու, ծաղրելու եւ կամ անվանարկելու», 4) Պատրիարքների, առաջնորդների, կրոնական կամ քաղաքական ժողովի անդամների դեմ «որեւէ թշնամանք արգիլված է տպագրության», 5) «Ազդային վարչության դեմ գրգռելուն Ազգին մեջ խռովություն հարուցելու գրվածքները բոլորովին արգիլված են», 6) «Ազգը կդատե վերոհիշյալ տրամադրության դեմ գտնվողները»: 1863 թ. Ազգային ժողովը, առինքնելով ոստիկանական ֆունկցիաներ, պոլսահայ խմբագիրներից ստորագրություն առավ, որով նրանց պարտավորեցնում էր ենթարկվել հանձնաժողովի մշակած կետերին: Սըվաճյանը մերժեց դնել իր ստորագրությունը եւ «Մեղվում» հատուկ հոդված գրեց այս առիթով {Տե՛ս «Մեղու», 1863, N։ 222:}: Բացատրություն տալու համար Սըվաճյանին հրավեր ուղարկվեց ներկայանալ պատրիարքարանին: Սըվաճյանը մերժեց հրավերը, առարկելով, թե «Քաղաքական ժողովն իրավունք չունի ենիչերիի պես բռնաբար մեկը պատրիարքարան կանչելու»: Ի պատասխան սրան, Քաղաքական ժողովը որոշեց առաջարկել Սըվաճյանին՝ հետս կանչել իր հոդվածը, «իսկ եթե մտիկ չընե Բ. Դրան թագրիր (դիմում, Ա. Հ.) մի գրվի առժամանակ կերպով դադրեցնել տալու» «Մեղու»-ն {«Ժամանակ», 1863, եր. 190:}:
/387/ «Ազգային նորահաստատ խաղաղության խարխուլ Հիմերը երերցընելու երկյուղը, սաստիկ լարված սանձ մը կդնե ճշմարիտ հայուն գրիչին եւ տակավին պահ մ'ալ համբերել կպատվիրե», — գրում էր Սըվաճյանը 1863 թ. դեկտեմբերի 25-ին «Մասիս»-ի խմբագրության Կ. Պոլսում՝ կրած իր նամակում {Տե՛ս «Մասիս», 1864, Հունվար 4, N 621:}:
Չամուռճյանը չվարանեց այս կապակցությամբ եւս հրապարակ գալ հերթական իր քսություններով: Տպելով «Մեղվի» եւ «Մյունատի»-ի արգելման լուրը, նա հասկացնել էր տալիս թյուրք կառավարությանը, թե անհրաժեշտ է գոցել նույնիսկ լիբերալ «Մասիս» թերթի բերանը: «Ամսույս 23-ին Մեղուի եւ Մյունատիի հրատարակությունը բարձրագույն։ հրամանով արգելվեցավ, — գրում էր նա:— Անոնցմե տեղեկություն բնտռողներուն բոլորովին անմխիթար չմնալու համար սա ալ կըսեմք, որ Մեչուխեչան (Մեչուխեչա՝ «Մեղու»-ի խմբագիր Հ. Սըվաճյանի կեղծանունն էր, Ա. Հ.) մեղու չունենալով ալ իր գիտցածները կամ հնարածները անզգույշ պարզամտաց հաղորդելու միջոցի կարոտություն չքաշեր։ Պ. Ութուճյանը կմնա անոր հավատարիմ թարգման. եւ ասիկա խորհըրդապահ ալ է. իր խորհրդատուն Մեչուխեյանն ըլլալը մինչեւ հիմա մարդու ըսած չունի եւ կհուսացվի, որ ասկեց ետքն ալ չըսեր. սատանան ալ՝ որ ինչպես ռամկական առածը կըսե, հարդին տակեն ջուր քալեցնողները շատ կսիրե, Մասիսին խմբագրին հետ քիչ օրվան մեջ աղեկ բարեկամություն ըրած է. եւ կարելի է, որ քիչ ժամանակ են ասիկա ալ իր նախկին բարեկամներուն եւ վարպետներուն փառացը հաղորդ ընե» {«Երեւակ», 1861, N։ 113:}:
Հիշենք նաեւ Գր. Օտյանի հայտնի խոսքերը՝ արտասանված այդ պահին. «Ամեն ընկերության վիճակի մեջ երկու էական պիտույք կան. պահպանության պիտույք ու հառաջդիմութեան պիտույք: Այս կրկին պիտույքեն ծագած կուսակցությունները իրենց օգտակար ու իրավացի կողմն ունին: Երկուքն ալ՝ չափազանցություններ կրնան ունենալ: Կառավարության գլուխ եղողներուն կվերաբերի չափազանցությունները ամոքել, կիրքերը հանդարտացնել եւ ճշմարտության ծառայելուց չվախնալ կողմնակցություններ են, այլ հարգել ինչ որ իրավացի է իրենց պահանջմանցը մեջ: Մերժել միայն ինչ որ կիրք է» {Գր. Օտյան, Ատենաբանությունք, եր. 2:}:
Կառավարությունը հեգնեց Օտյանի լիբերալ բարեհոգությունը՝ կամակայելով Ազգային սահմանադրությունը. 1863 թ. հանձնաժողովների միջոցով կանոնադրության հոդվածներից կառավարությունը դուրս ձգեց «Հիմնական սկզբունք» կազմող այն կետերը, որոնք, Չամուռճյանի կարծիքով, հավակնություն ունեին պետություն ստեղծել պետության /388/ մեջ»: Այն, ինչ վավերացվեց Ազգային սահմանադրություն չէր, այլ սոսկ պատրիարքարանի կանոնադրություն {Հմմ. Ատոմ, Ազգային սահմանադրություն, Կ. Պոլիս, 1914, եր. 7 եւ հետ., եւ Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 406 եւ հետ.:}: Եվ չնայած անգամ երկիցս եւ երիցս կատարված վիրահատումներին, Ազգային սահմանադրությունը հիսուն տարվա ընթացքում լրիվ եւ առանց որեւէ խոչընդոտի գործադրվել է մոտավորապես միայն 27 տարի, մասամբ, այսինքն՝ արտաքին երեւույթների մեջ իր գոյությունը պահպանելով հանդերձ եւ միայն ընդհանուր ժողովի տրամադրությունները կախակայելու պայմանով, գործադրվել է մերձավորապես 16 տարի եւ բոլորովին խափանված եղել 7 տարի {Հմմ. Ալպոյաճյան, նույն տեղը:}:
Սկսվում էր երկարատեւ ռեակցիայի այն շրջանը, երբ արեւմտահայ լիբերալ բուրժուազիան, դեմոկրատների գրոհից ահաբեկ, նահանջում էր կղերա-պահպանողական տարրերի առաջ: Լիբերալների տեղերը Քաղաքական ժողովում բռնում են ռեակցիային հաճելի տերտերներ, աղաներ ու բեյեր: 1863 թ. (պահպանողականների» եւ «հառաջդիմականների», «ազգի» եւ «կառավարության» միջեւ հավասարակշռության կետեր որոնող Գր. Օտյանը ուսումնական խորհրդում զիջում էր իր տեղը Չամուռճյանին: Երբեմնի դիմադրական «Մասիս»-ը, համակերպելով նոր իրադրությանը, դառնում էր փաստորեն պատրիարքարանի բերանը: 1863 թ. կեսերին «Մասիս»-ը նշավակում էր Զմյուռնիայի առաջնորդ Թաքթաքյան Պողոս եպիսկոպոսին որպես վայրագ հակասահմանադրականի. երեք ամիս առաջ, երբ լիբերալների, կղերականների համագործությամբ այդ նույն անձնավորությունը բազմել էր պատրիարքական գահի վրա, «Մասիս»-ը դրվատում էր նրան՝ որպես «խոհեմ, հեռա:ոես եւ քաղաքագետ սրբազան Հոր»:
Ցայտուն կերպով արտահայտվում էր արեւմտահայ բուրժուական մտավորականության ռեակցիոն շրջադարձը Ստ. Ոսկանյանի 1860-ական թվականների գործունեության մեջ:
Վերանորոգելով «Արեւմուտք»-ը, 1864 թվականին Ստ. Ոսկանյանն անդրադարձավ Ֆուադի եւ Սերվիչենի ձեռքով բարեխառնված Սահմանադրությանը: Նա գրում էր. «Պոլսի հասարակությունը լավ կընե ուրեմն, կկրկնենք, իր վիճակին պարագաները մտքեն չհանել, ինքնօրենությունը չծախել ուրիշներուն, եղած թույլտվութենեն օգուտ քաղել եւ որքան կարելի է բան արդյունավորել՝ պոռացող կամ մեծամեծ բրդող մարդերը ազգին ոխերիմ թշնամի հավատալով: Հոն է փրկությունը եւ հետեւապես հոն նաեւ ապագա լուսավորությունը, որուն կայծը անգամ չէ ինկած արեւելյան միտքերու մեջ: Ստույգ է, որ քսան-երեսուն տարիէ ի վեր արշալույս մը կավետվի հրապարակավ, բայց որովհետեւ տակավին ըղձա/389/լի օրը չծագեցավ եւ իր անունը միայն հոտած թերթի մը (խոսքը, անշուշտ, «Ազգային սահմանադրության» մասին է, Ա. Հ.) վրա կտեսնվի, ըսել է, թե իր նշույլը սուտ է եւ հույս անգամ չպիտի բերե, թող թե լույս: Կհրավիրենք, մանավանդ թե կաղերսենք ճշմարիտ հայրենասերները լույս չփնտռել երբեք շփոթի մեջ եւ հույսը ապստամբության՝ փոթորիկը սեւ ամպեր կբերե եւ վատությունը, թե շուտ, թե ուշ՝ հուսահատություն: Ավելի լավ կընեն լռիկ հայրենիքին ակոսը հերկել սուրբ հունտեր սերմանելով, որ առատ հունձ պատրաստվի. հուռթի ոստեր տնկելով, որ բարի ծառեր երեւան գան: Թող հիշեն Լաֆոնթենի այն առակը, որ ծերունին կըսէ ծիծաղկոտ երիտասարդներու. «թոռներուս թոռները ինձ կպարտավորվին այս ծառերու ստվերը»:
Ժամանակին Քավուրը խորհուրդ էր տվել Ոսկանյանին՝ «ձեռնոց դնել գրելիս»: Այս պատգամն իրականացնելու համար է կարծես, որ 60-ական թվականներին «Արեւմուտք»-ը լույս էր տեսնում քավության չափավորությամբ բարեխառնված:
Մոռացության տալով Թյուրքիայի դեմ ուղղած երբեմնի իր մարտակոչերը՝ Ոսկանյանը ապավինում է Ֆուադի «բարեմտությանն» ու Սերվիչենի «խոհականությանը»: Նույն հոդվածում նա գրում է. «Եթե նորին վսեմության եւ նորին ատենապետության խնամքով ամեն բան չկարգադրվի եւ կիսամեռ Հայաստանը ոգի չառնու՝ ըսել է թե կյանքի տարր եւ կանգում ի նյութ չկա Պոլսի հասարակության մեջ: Եթե նորին վսեմության զորությունը եւ նորին ատենապետության վիրաբույժի թեւը Հայու Ոգին ավերներու փոսե վեր չհանեն, ըսել է թե դատապարտված ենք սպասելու ուրիշ Սամսոնի մը բազուկին կամ ժամանակի թեւին: Այս չէ մեր սիրտի համոզումը. Ֆուադ վեհ բաշային հայասիրությունը հույս եւ վիրաբույժ ատենապետին գիտությունը խրախույս կուտան մեզ: Թշնամի սիրտ մը միայն կասկածի երթալու կհամարձակվի: Մենք, ընդհակառակն, հավաստի ենք, որ շատ չանցնիր, Հայաստանի կանգնումը կամ վերստին ծնունդը կամ Հարությունը տեսնելու փառքը պիտի ունենանք Ֆոսդ բազային վսեմության ներքեւ, ու Պարթեւյան ընկերության վաղեմի անդամներե մեկուն (իմա՝ Սերվիչենի, Ա. Հ.) շնորհքով»:
Ֆուադ փաշան հայկական ոգու վերարթնացման երաշխի՜ք: Այս չափազանց էր արդեն: Ժամանակին Մամուրյանն էր մատնանշում այն իրողությունը, որ հրաժարվելով պայքարի հին իր զենքերից՝ Ոսկանյանը Զմյուռնիայում «ուրիշ զենքերով (ընդգծումը Մամուրյանինն է, Ա. Հ.) եկավ մաքառիլ մոտեն իր հայրենյաց ծոցը եւ գետին տապալել այն թըշնամին, որուն անունն է տգիտություն» {Վրույր, Հայկական նամականի, Զմյուռնիա, 1872, Եր. 113:}: Մամուրյանը նշավակում էր Քաղաքական ժողովի հետ Ոսկանյանի կնքած լուռ հաշտությունը. «Ոս/390/կանը,— գրում էր Մամուրյանը,— բանակն, այն է՝ ժողովուրդն ետ քաշեց եւ սուրբ Մեսրոպի տան դուռը զարկավ» {Վրույր, Հայկական նամականի, եր. 113:}: Մամուրյանը սրանով ուզում էր ասել, թե Ոսկանյանը փոխեց մարտնչող հրապարակախոսի գրիչը Զմյուռնիայի Մեսրոպ յայն դպրոցի վարդապետական ամբիոնով։ Իր պամֆլետներից մեկում դուրս բերելով նրան մուտանյան ճառախոսի դիմակով՝ Մամուրյանը որակում էր նրան որպես «հովով լեցուն փամփուշտ մը», որպես եսակենտրոն ամբարտավանության մարմնացում {Նույն տեղը, եր. 25 եւ հետ.:}: Անշուշտ, Մամուրյանի մռայլ այս ներկերին առիթ են ծառայել այն հոդվածներն ու ճառերը, որ հրապարակեց Ոսկանյանը 1866 թ. Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» թերթի էջերում: Զմյուռնիայում իր գլխավորած Ուսումնասեր ընկերության նպատակը լուսաբանելու համար դիմելով համաքաղաքացիներին՝ Ոսկանյանն ասում էր. «Երբ Սուլթան Ապտուլ Ազիզի պես վեհ թագավորի իշխանության ներքո ապրելու երջանկության հասանք, երբ անոր բարձր կամքով կրոնքի հալածումը, հպատակության եղած նախատինքը ու զրկանքը աներեւույթ եղան եւ երբ թույլատվությունը եւ հավասարությունը ձեր վրա կհսկեն, վարչություն եւ գիտություն տարածել ոչ միայն մեծ փառք է, այլեւ անհրաժեշտ պարտք» {«Արշալույս Արարատյան», 1866, N 772. հմմ. նաեւ նույն տեղը, N: 782:}:
Սերվիլիստական այս տողերը գրվում էին 1861-1862 թվականների Պոլսի ժողովրդական ցույցերից եւ Զեյթունի ապստամբությունից հետո: Ոսկանյանը չվարանեց հրապարակ գալ անգամ զմյուռնահայ առաջավոր դեմոկրատական մտավորականության «գաղտնի ընկերությունների» դեմ, որոնք հանդգնել էին քննադատելու նրա լեգալ Ուսումնասեր ընկերությունը: «Այս գաղտնի ընկերությունը ու հոս ու հոն գտնվող իր ծակամուտ արբանյակները,— ասում էր Ոսկանյանը, — շատերուն տունը փլեցին, անմեղության արյունը հոսվելուն պատճառ եղան, հայրենի հողին վրա նոր ավերակներ եւս ավելցուցին եւ տակավին չեն ուշաբերիր եւ տակավին չեն ուղեր սմքիլ ու հանդարտ ձգել, որ ուրիշները կրթությամբ գոնե դարման մը գտնեն այն անմեղ աղետքին, զոր նոր սուտ ազգասիրությամբ արտադրեցին …» {Նույն տեղը, N 783:}: Այս տողերով Ոսկանյանը մի քայլ եւս առաջ էր գնում բացահայտ ստրկամտությունից եւ ոտք դնում ճանապարհի վրա, որով նրանից առաջ քայլել էր … Չամուռճյանը: Հասկանալի է, որ Ոսկանյանի ելույթները պիտի Բուզեին զմյուռնահայ դեմոկրատ երիտասարդության վրդովմունքը, դատապարտելով Փարիզի 1848 թ. բուրժուական ռեւոլյուցիայի երբեմնի դրոշակակրին բարոյական մեկուսացման
* * *
/391/ Ներհուն մտառությամբ անդրադարձավ Նալբանդյանը թյուրքահայերի եւ, մասնավորապես, պոլսահայերի կացությանը՝ Սիմեոն Մանիկյան կեղծ անունով 1862 թվականի ամառը Փարիզում լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» հռչակավոր իր գործի մեջ: Այստեղ նա նկարագրում է Թուրքիայի տնտեսական տագնասլը, պետության աճող պարտքերը, մասսաների նյութական վայրէջքը, սովն ու մահացությունը: Չարիքի գլխավոր պատճառը Նալբանդյանը համարում էր թյուրք պետության փաստական կախումը նրա «անձեռնմխելիությունը» հովանավորող արեւմտաեվրոպական պետությունից եւ հատկապես՝ եվրոպական կապիտալի ներխուժումը: Հիմնական նույն այդ փաստերի լուսարձակով նա պարզում է նաեւ թյուրքահայերի ընդհանուր կացությունը:
«Ձեռագործ ապրանքի մանր վաճառականը,— կարդում ենք այդտեղ,— ուժ չունի, նա խաղալիք է յուրյան ապրանք տվող մեծ վաճառականի կամ գործարանատիրոջ եւ կամ միջնորդի ձեռքում։ Զորությունը նոցա մոտ է, որովհետեւ նոցա մոտ է վաճառականի պարտամատյանը կամ մուրհակը: Մյուս կողմից խաղալիք է բյուր հանգամանքների ձեռքում» {Ե. Լ. Ժ., III, եր. 76:}: Նկարագրելով տեղական վաճառականության քայքայումը՝ Նալբանդյանը շարունակում է. «Եվ «այս տեսակ վաճառականությամբ թերեւս, եթե հայը միջնորդ կամ գործակատար լիներ երկու համազոր աշխարհների մեջ, գուցե կարողանար ապահով եղանակով ապրել, թեեւ միմիայն յուր համար, այսինքն, առանց ազգի ընդհանրության մի օգուտ բերելու. բայց, Եվրոպիո եւ Թուրքիո մեջ եւ ոչ մի անգամ երազելի է այն ապահովությունը, քանի որ Թյուրքիան հարաբերում է Եվրոպային իբրեւ բացասական մեծություն դրական մեծության» {Նույն տեղը, եր. 78:}: Բռնելով միջնորդ առեւտրի ուղին՝ հայ վաճառականությունն օրեցօր տարածում է յուր սեւ վարագույրը ազգի վերա»: Ազգը զրկվել է գոյության հաստարանից, նա ապաստան է արել իր կյանքը օդին. «Ազգի կաթվածահարության աղբյուրը բխում է այստեղից» {Նույն տեղը:}:
Նալբանդյանը կատաստրոֆ էր գուշակում Թյուրքիային: «Երեք ու կես նավ՝ բացի ծովագնացությունից ուրիշ ամեն բանի պիտանի, մի քանի հազար քաղցած եւ մերկ զինվոր, որ տարիներով չեն տեսնում ռոճիկի երես, ներս մտնող ապրանքների մաքսն աննշան, յուր մեջ պատրաստված ապրանքի վերա ավելի ծանր հարկ, ոչ երկրագործություն, ոչ ճանապարհ, ոչ հաղորդակցություն, ոչ գիտություն եւ ոչ արվեստ: Տե/392/րության կառավարիչքը յուրյանց անձնական շահին պաշտոնյա, տերության գանձը հասարակ ժողովրդի արյունի եւ քրտինքի հետ միասին լափլիզող» {Ե. Լ. Ժ., III, եր. 66:}: Այս խոսքերով էր բնութագրում Նալբանդյանը Թուրքիայի նյութական եւ բարոյական վիճակը: Երկրի տնտեսական քայքայումը, պետության սնանկացումը դուռ են բացում մասսայական խլրտումների առաջ, որոնց նախանշանները երեւացել էին նաեւ 1861 թ. վերջերին, երբ Նալբանդյանը կրկին Պոլիս էր ժամանել Հնդկաստանից: «Մի գեղեցիկ առավոտ,— գրում էր «Երկրագործության» հեղինակը, — թե՛ Պոլսի, եւ թե՛ գավառների մեջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատությունը եւ սովը պիտի հարկադրել նորանց դեպի հափշտակություն եւ կողոպուտ, մի խոսքով, բաբելոնյան խառնակություն: Բայց չէ պիտո մոռանալ, որ մի այսպիսի վատաբախտ դիպվածքում առաջ քրիստոն-, կայք կկողոպտվին, կմերկանան եւ կմեռանին, իսկ հետո թյուրքը, կառավարչական ուժը, գոնե, այդտեղ պիտի երեւի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի մի քանի օր, եւ այն, սպանվածների հաշվով։ Այս ապագայի ստվերական եւ թույլ օրինակը Պոլսի մեջ երեւեցավ 1861 թվականի վերջերում, բայց կգա օր, երբ այն ստվերականը ի լույս կճշմարտվի, եւ Բույլվեր ասպետը (խոսքը Պոլսի անգլիական դեսպանի մասին է, Ա. Հ.), հինգ հարյուր հաց բաժանելով, չի կարողանալու դարման տանել վերահաս վտանգին» {Նույն տեղը:}:
Այստեղ, ինչպես տեսնում ենք, Նալբանդյանը վերադառնում է դարձյալ արյունոտ այն հեռապատկերին, որ գծել էր տակավին «Երկու տող»-ի մեջ
Վերջին անգամ կանգ առավ Նալբանդյանը պոլսահայ կյանքի հասունացած խնդիրներին իր մի այլ գրվածքում, որ լույս տեսավ «Հյուսիսափայլ»-ում 1864 թ.՝ «Ազգային թշվառություն» վերնագրով:
Հեղինակը տալիս էր դարձյալ Ազգային սահմանադրության շուրջը ստեղծված բախումների ցայտուն պատկերը: Պոլսահայ մեծատունները եւ կղերը, ապավինելով կառավարության ուժին, պայքարում են ժողովրրդի իրավունքը պաշտպանող հետեւողական սահմանադրականների եւ նրա համար արյուն քրտնող «արի երիտասարդների» դեմ: Երկուսի արանքում օրորվում էր դավաճանության միտվող լիբերալ բուրժուազիան, «Սահմանադրության բարեկամների միակ զենքն էր ճշմարտությունը, որ լուսափայլ էին կացուցանում հայկական խոսքի միջնորդությամբ զրիչը ձեռքին անձանձիր ճգնելով եւ որովհետեւ ճշմարտությունը չունի մասն, չունի վարձ, ուստի եւ օտարոտի չէր, երբ ոմանք ճանապարհի կիսից հետ դարձան, երբ մյուսները լավոդիկեցի դարձան, երբ մի քանի /393/ ուրիշներ անգլիական տրիմմերության օրինակը ցույց տվեցին» {Ե. Լ. Ժ., 111, եր. 105:}: Նալբանդյանը դատապարտում էր լիբերալների պարագլուխ Սերվիչենի օպորտունիստական դիրքը: «Հյուսիսափայլը անարդարություն է համարում ուրանալ պ. Սերվիչենի աշխատությունը,— գրում էր նա,— Հյուսիսափայլը մինչեւ անգամ հակամետ է կարծել, որ առանց այդ արգո պարոնին, Սահմանադրության վտանգը կարող էր գուցե ավելի ծանրանալ. բայց Հյուսիսափայլը չէ կարող գովել այն թույլտվունքը եւ զիջողությունքը, որ արգո պարոնը շնորհում էր խավարյալների կողմին. Հյուսիսափայլը չէր կարող ուրախությամբ հիշել, երբ պ. Սերվիչինը որպես միակ հույս սահմանադրասիրաց, չկամեր գործ դնել յուր բոլոր ազդեցությունը լիամասն կերպով: Արգո պարոնը, որպես ըստ Սահմանադրության ընտրված նախագահ ընդհանուր ժողովին, քանի որ հրապարակով հանձն էր առել այդ պաշտոնը, բնականաբար չէր կարող չպաշտպանել Սահմանադրությունը, բայց այդ փոքր էր, եթե պիտի լիներ թերի. նա կարող էր դեմ կենալ մի քանի բռնակալ առաջարկությանց, որ առնում էին խավարյալք, կարող էր, ասում ենք, բայց ընկավ հասարակաց հոսանքի մեջ: Այնուհետեւ, մի կողմ թողնելով Սահմանադրության գործը, այդ քննիչ հանձնաժողովի առաջին տնօրինությունը եղավ Հայկական խոսքը ճնշել, տպագրության ազատությունը բռնաբարել: Պ. Սերվիչենը կամակից էր այն բանին, եւ մեք առ ի սրտե ցավում եմք, որովհետեւ նորան ճանաչում ենք ստուգապես ազգասեր եւ ստուգապես մի հարգելի մարդ» {Նույն տեղը, եր. 105 եւ հետ.:}:
«Ազգային թշվառությունը» մերկացնող քննադատությունը լուսաբանում էր նաեւ Պոլսի նորընտիր Ազգային վարչության գործունեությունը: «Ըստ Սահմանադրության կազմված ազգային վարչությունը ազգային բարեկարգությունը սկսում է այսօր բռնությամբԸստ Սահմանադրության կազմված վարչությունը արդեն սկսավ արտականոն հնարներով է: ճանապարհներով յուր բոլոր ուժը «Մեղու»-ի ընդդեմ համաժողովել, եւ մինչեւ այն աստիճան անպատվեց յուր անձը, որ սիրտ բռնեց ազգային բազմարդյուն ծրագրի ընդդեմ բողոքել» {Նույն տեղը, եր. 107:}:
Ազգային վարչությունը կառավարության միջոցով կողպեք էր հագԿընում իր անհետեւողականությունը քննադատողների շուրթերին, փակում պոլսա՝ այ դեմոկրատիայի հետեւողական-սահմանադրական հայացքներն արտահայտող մամուլի բերանը: Վարչությունը բարբառում էր ազգային հառաջադիմության մասին՝ անբարբառ դիտելով Զեյթունի ապստամբությունից հետո գավառում ծավալված տեռորը, գեղջկուհիների բռնաբա/394/րումը, մասսայական հարստահարությունները, սովն ու գաղթը: Չքննելով այս երեւույթների պատճառները, վարչությունը միջոցներ չէր փընտրում դրանց դեմ: «Ազգային վարչությունը ոչ միայն խնամք չունի այդ նկատճառների հիմքը փորելու, այլեւ հալածում է նորանց, որ ցույց են է. տալիս ազգին նորա բուն թշնամիքը: «Սուրբ բռնություն», այսօր այս խոսքն ենք մորմոքելով տեսանում ազգային վարչության դրոշի վերա: «Ազգերնիս կհառաջադիմե կոր»» {Ե. Լ. Ժ., 111, եր. 109:}:
Հեգնալից ու ցասկոտ իր խոսքերով «Ազգային թշվառություն» հոդվածի հեղինակը նշավակում էր պոլսահայ Ազգային ժողովն ու վարչությունը գլխավորող լիբերալների վատուժ քաղաքականությունը: Սակայն հեղինակը չի բավականանում միայն դրանով. նա զերծում է այն դիմակը, որ ազգի մեծամասնության անունից ծածկում ու նվիրագործում է բուրժուական ամեն մի սահմանադրության հատուկ դասակարգային բռնությունը: «Բովանդակ աշխարհի երեսին եղած սահմանադրական կառավարությանց մեջ բացարձակ ուժը մեծագույն մասի ձեռքումն է, բայց գիտելի է, որ սահմանադրությանց մեջ մի այդպիսի իրավունք մեծագույն մասի ձեռքում՝ է մի անփախչելի չար եւ ոչ դրական բարի. ենթադրվում է, թե մեծագույն մասն ավելի շուտով կարող է լինել ամբողջ ընկերության կամքի հայտարարը, քան թե փոքրագույն մասը: Բայց պիտո չէ մոռանալ, որ բազմությունը Սահմանադրության տված իրավունքով ծառաջ մղելով յուր կամքը, շատ անգամ ճնշում է փոքրագույն մասին ոչ միայն կամքը, այլ երբեմն եւ իրավունքը» {Նույն տեղը, եր. 111:}:
Սահմանադրական լիբերալ-կղերական մեծամասնության դեմ «Ազգային թշվառության» հեղինակը սկզբունքորեն առաջ էր քաշում գավառահայ եւ քաղաքային դեմոկրատիայի բռնաբարված իրավունքը: Պոլսահայ էֆենդիների ու նրանց պարեգոտված արբանյակների հանդեպ ռուսահայ հրապարակախոսն առաջ էր քաշում ազգի հասարակ մարդկանց պաշտպանության խնդիրը:
Բայց այս չէր հոդվածի բուն նպատակը: Մերկացնելով լիբերալ բուրժուազիայի կերպարանքը՝ Նալբանդյանը մատնանշում էր թյուրքահայ հասարակ ժողովրդի» ազգային թշվառության բուն աղբյուրը: «Մենք միշտ էլ դատապարտել ենք, — ասում էր նա,— երբ մի մարդ որոնում է օտարի պաշտպանությունը, բայց նույնպես դատապարտել ենք եւ դեռեւս պիտի դատապարտենք ազգային անպիտան գործակալքը, որ յուրյանց լուծը օտար լծից շատ առավել ծանրացնելով, ստիպում են խեղճ ազգը օտար լծի վրա նայել որպես մի երանացուցիչ քաղցր բեռի վերա: Մեր /395/ ազգի բոլոր թշվառության աղբյուրը այս բանի մեջ է ահա, Անտառը ջարդող կացնի կոթը անտառի փայտիցն է լինում միշտ» {Ե. Լ. Ժ., II, եր. 112:}:
Այս տողերի մեջ ամփոփված է ոչ միայն «Ազգային թշվառություն» հոդվածի խոր իմաստը, այլեւ Նալբանդյանի հրապարակախոսության ռեւոլյուցիոն զարգացման համար նշանակալից եւ արգասավոր մտքերից մեկը, որի բացահայտմանը մենք դեռ առիթ պիտի ունենանք անդրադառնալու մեր ուսումնասիրության ընթացքում:

/396/ ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԸ
(Հ. ՍԸՎԱՃՅԱՆ)
Նալբանդյանի գաղափարական բարեկամությունը Սըվաճյանի հետ: Կենսագրական տիվյալներ Սըվաճյանի մասին: Նրա բնութագիրը։ Սըվաճյան եւ Ոսկանյան: «Մեղու»–ի ուղղությունը: Սըվաճյանի մտքերը ազգային վաճառականության եւ երկրագործության մասին: Նրա սոցիալական հենարանը: Արեւմտահայ դեմոսի տրիբունը։ Սըվաճյանը եւ լիբերալները: Պատրանքի եւ ճգնաժամի գրկում։ «Մատնություն» բրոշյուրը. Նալբանդյանի եւ Սըվաճյանի իդեական առնչությունը:
Արեւմտահայ եւ, գլխավորապես, պոլսահայ մտավորական շրջանների հետ Նալբանդյանը, ինչպես գիտենք, հանդիպումներ էր ունեցել դեռ արտասահմանյան երկրորդ իր ուղեւորության ժամանակ: Այդտեղ է, որ նա ծանոթացավ Ղ. Ալիշանի, Ճ. Արամյանի, Ոսկանյանի, Միսաքյանի, ինչպես նաեւ Փարիզում ուսանող թյուրքահայ երիտասարդության աչքի ընկնող ներկայացուցիչների՝ դ-ր Հովհաննես Քյաթիպյանի եւ, հավանորեն, նաեւ Հովսեփ Նուրիջանյանի, Միք. Ռաֆայելյանի եւ Տիգ. Փեշտիմալճյանի հետ. վերջիններիս հետ ավելի մտերիմ առնչություն սա եղծվեց ավելի ուշ, դարձյալ Փարիզում, արտասահմանյան երրորդ ճանապարհորդության ժամանակ: Սակայն հիմնականում Պոլսում էր, որ հրապարակախոսն անմիջական եւ մոտիկ ծանոթություն հաստատեց արեւմտահայ մի շարք մտավորականների հետ, որոնցից մի քանիսի հետ կապվեց անձնական եւ գաղափարական մտերմության հանգույցներով: Վերջիններիս շարքում անհրաժեշտ է վեր հանել, մանավանդ, պոլսահայ դեմոկրատական մտավորականության աչքի ընկնող պարագլուխներից: մեկին՝ «Մեղու» երկշաբաթաթերթի խմբագիր Հարություն Սըվաճյանին: Նալբանդյանի եւ Սըվաճյանի բարեկամությունը արեւելահայ եւ արեւմտահայ դեմոկրատիայի մերձեցման կարեւոր մոմենտներից մեկն է: Եվ քանի որ Սըվաճյանը ոչ միայն արեւմտահայ դեմոկրատիայի կարկառուն դեմքերից մեկն էր, այլեւ, ինչպես պիտի տեսնենք մեր շարադրության /397/ ընթացքում, դարձավ մեկը Նալբանդյանի քաղաքական եռանդուն գործակիցներից, անհրաժեշտ է նախապես պարզել նրա ինքնությունը:
Աչք էր բացել Սըվաճյանը Խասգյուղի աղքատ ընտանիքում: Բախտի քմահաճույքով ընկնելով Օտյանների հարուստ տունը, Գր. Օտյանի եւ նրան դասակից մի շարք այլ տղաների հետ նա աշակերտել էր նշանավոր «պուետ» Խաչատուր Միսաքյանին եւ նույնչափ նշանավոր «ուսումնական» Խաչատուր Պարտիզպանյանին: 1855 թ. գրած մի նամակում, հակառակորդներից մեկը՝ «Մասիս»-ի խմբագիր Կ. Ութուճյանը, բնորոշում է նրան որպես «անգործ խեղճ» մեկի, որին Ն. Ռուսինյանի համախոհները ամսական են հայթայթում՝ պայմանով, որ վերջինիս աղմուկ հանած «Ուղղախոսության» ջատագով լինի Պեշիկթաշի դպրատան մեջ: նույն նամակում Ութուճյանը նկարագրում է նրան իբրեւ մեկը Պարտիզպանյանի «հառաջադեմ» եւ ընտիր աշակերտներիցորն որ մորուք թողած ըլլալով՝ երեւելի աքադեմիսիենի կերպարանք մը առած էր» {Հ. Գ. Մրմրյան, 19-րդ դար եւ Հովհ. Պրուսացի Տերոյենց, Կ. Պոլիս, 1898, եր. 110 եւ հետ.:}: 1856 թ. քսանհինգամյա Սըվաճյանը, որ, ինչպես երեւում է, արդեն իսկ երիտասարդ հասակում հանգիստ չէր տալիս ոչ միայն մայրաքաղաքի «խավարյալ» շրջաններին, այլեւ նույնիսկ լիբերալ «լուսավորյալներին», որոնցից մեկն էր հենց վերոհիշյալ Ութուճյանը, ստանձնում է «Մեղու» երկշաբաթաթերթի ղեկավարությունը: 60-ական թվականների սկզբներին «Մեղվի» խմբագիրը անդամակցում է Պոլսի նորահիմն Բարեգործական ընկերությանը, որի ուշագրավ գործունեությանը առիթ պիտի ունենանք անդրադառնալու հետագայում: Նույն այդ ժամանակ նա մասնակցում է նաեւ Սահմանադրության ստեղծած Ազգային ժողովին, որի արձանագրությունների մեջ երբեմն հանդիպում ենք նրա ելույթներին: Սըվաճյանին է պատկանում Սահմանադրությանը նվիրված «Արիք, հայկազունք» ծանոթ հիմնը: Ազգային ժողովի արձանագրություններից դատելով՝ նրան չէր վիճակված աչքի ընկնող դեր խաղալ իբրեւ երեսփոխան: Նա, երեւում է, ավելի գրչի ասպետ էր, քան առինքնող խոսքի վիրտուոզ, ինչպես ոմանք Ազգային սահմանադրության լիբերալ պարագլուխներից:
Այնուամենայնիվ, 50—60-ական թվականներին արեւմտահայ հրապարակախոսության մեջ չկար մի ուրիշը, որ համարձակ ու ժողովրդանվեր իր գործունեությամբ գերազանցած լիներ Սըվաճյանին: Անշահական եւ անեսական, անկաշառ եւ ուղղամիտ, ամեն դժվարության ու հալածանքի առաջ աննահանջ՝ նրա նկարագիրը պատկառանք էր ներշնչում երբեմն նույնիսկ նրանց, ովքեր համախոհ չէին նրան ըստ ամենայնի: «Արի եք դուք եւ խրոխտ. մի առաքյալի ավյունն կողողի ձեր հոգին, ձեր /398/ լեզուն մի բոց է, ձեր գրիչը շանթ», — գրում էր նրան Չերազ-Տեմիրճիպաշյանը {Չերազ-Տեմիրճիպաշյան, Դամբարան, Կ. Պոլիս, 1878, եր. 10:}: Այն գործիչներից մեկն էր նա, որոնք, ինչպես գրում էր նրա մասին «Արեւելյան մամուլ»-ի խմբագիրը, «առաջին գիտական զինվոր կդառնան եւ անոր բարոյական պատնեշներուն վրա կմեռնին երիտասարդ» {«Արեւելյան Մամուլ», 1874, եր. 477 եւ հետ.:}:
Սվաճյանի գործունեության բուն գավառը երգիծանքն ու հրապարակագրությունն էր, «Մեղու»-ն, որ 60-ական թվականներին դարձավ Ազգային ժողովի դիմադիր թեւի՝ պոլսահայ մարտնչող սահմանադրականների, երգիծող բերանը: Սըվաճյանը ոչ միայն խմբագրի, այլեւ գլխավոր հեղինակի կամ, ինչպես արտահայտվում էին արեւմտահայերը, «շարագրողի» կամ «համագրողի» դեր էր կատարում թերթում: Նա էլ, գլխավորապես, որ հոդվածներով ու ծաղրանկարներով թերթի էջերից սրիաբար մերկացնում էր մայրաքաղաքում եւ գավառներում կատարվող անարդարությունները, զեղծումներն ու խավարապաշտ գործերը: Խոշորացույցի տակ առնելով ընտանեկան եւ հանրային կենցաղի բացասական երեւույթները՝ նա խանդավառորեն վեր էր հանում ընթացիկ կյանքի դրական կողմերը: «Հայկական նամականի»-ի մեջ Մ. Մամուրյանը նրան, ուներ նկատի, երբ գրում էր, թե «Կենդանի երես, սայրասուր լեզու ուներ, վառվռուն աչեր, որ իրենց ծիրին մեջ կխաղային, անդուլ փայլակներ կարձակեին, այծի մորուս մ՚որ ծնոտը կծածկեր, սուր նայված մոր քեզ կդյութեր, եւ ամեն բանի մեջ ծուռ ու թյուր կողմը նշմարելու հա– կամ ետ է. հեգնալի ժպիտ մ՚որ ամենեն զգոն մարդն ինքզինքը կշռելու կհորդորեր»: «Հայոց Դեմոկրիտ ես,— ասում էր դառնալով նրան Մամուրյանը,— բայց չէ թե անզգա, մարդատյաց Դեմոկրիտն, այլ հրահանգիչ, մարդասեր անձ մորու հոգին հայերու վշտաց վրա լալու ատեն շրթունքն անոր թերությանց վրա կծիծաղին, գրիչը մոլություններ կհարվածե եւ մոլիները տարտարոս կղրկե … Ինչ որ գիրքեր, ճառեր, քարոզներ չեն կքած ընել՝ դու մի քանի համեղ, տատու եւ հրատապ գրավոր խոսքով կատարած ես: Ժողովրդյան զավակ եւ աղետիցը թարգման, բռնության թշնամի եւ ազատության լուսամիտ ու անվեհեր կուսակից …» {Վրույր, Հայկական նամականի, եր. 259 եւ հետ.:}:
Հայտնի են, մանավանդ, նրա երգիծաբանական այն ֆելյետոններ կը, որ լույս էին տեսնում պարբերաբար Մեչուխեչա կեղծանունով: «Իր դիտողությունները շահագրգիռ ձեւով ներկայացնելու միջոց մը գտած էր «Մեղվի» խմբագիրը, — գրում է նրա մասին Հ. Ասատուրը,— հարաբերություն հաստատելով երեւակայական էակի մը, Մեչուխեչայի հետ: Այս էակը տեսակ մը խոլիկ էր, որ շատ մը լուրեր ու տեղեկություններ /399/ կբերեր իրեն. խորունկ հետաքրքրություն ուներ ամեն բան իմանալու, եւ կուզեր, որ իր հեգնական դատումները հրապարակվին ու հանցավորներ րը խարազանվին հրապարակով: Եթե պետք տեսներ, օդին մեջ կբարձրանար, նույնիսկ գետնին տակ կիջներ, խլուրդներու մեջ կխառնվեր, որդերն ու մրջյուններն իսկ չէր արհամարհեր կյանքը ուսումնասիրելու համար: Մեչուխեչա ընտանիքներու մեջ կմտներ, ներկա կգտնվեր կնկան վեճերու կամ ուրիշ ընտանեկան տեսարաններում, որոնք ապա կպատմըվին «Մեղվի» մեջ: Ան էր, որ եկեղեցականներու խիղճը կպրպտեր, անոնց թաքուն մտածումները քողազերծ կըներ, անոնց փառասիրական երդտումները՝ պարսավելով: Վերջապես, ուր որ զանցառություն կամ զեղծում կա մատնանիշ ընելիք՝ Մեչուխեչան տոն էր, հեգնող ժպիտը շրթունքին վրա, ծաղրանքի սլաքները արձակելու պատրաստ» {Հ. Ասատուր, Դիմաստվերներ, Պոլիս, 1921, եր. 130 եւ հետ.:}:
Հետաքրքրական է, ի դեպ, Չամուռճյանի իմաստակությունն իր հակառակորդի կեղծանվան մասին: ««Մեղուն» կարդացողներուն հայտնի է,— գրում էր Չամուռճյանը,— որ այս էակը պ. Սըվաճյանին ընտանի ոգին է, որ ամեն բան որքան գաղտնի գործված ըլլա նե՝ անոր կիմացընե, այսինքն՝ սատանայն: Բայց այս լրագրապետը Էակավին սատանային սուտ զրույց եւ ստության հեղինակ ըլլալը չգիտեր. բավական խելք ալ չունի դատելու, որ սատանայն ս. խաչի նշանեն կփախչի. եւ իրենց պարտականությունը գիտցող քահանաները մարդ մը խոստովանց Քնելու ըլլան նե՝ նախ եւ առաջ մեկ մը իրենց երեսնին կխաչակնքեն, մեկ` մըն ալ խոստովանողին խաչակնքել կուտան, որով մեչուխեչա դեւը այն տեղաց լեղապատառ կփախչի եւ խոստովանք լսելու ժամանակ չունենար» {«Երեւակ», 1861, N 113:}:
Մամուրյանի եւ Ասատուրի տողերն ընդհանրապես ուղիղ գաղափար են տալիս պոլսահայ հրապարակագրի եւ шапка-невидимка-ի դեր ստանձնած երգիծողի գրական ընդհանուր ոճի ու հասարակական կերպարի մասին: Սըվաճյանը, ինչպես մի ժամանակ նաեւ Ոսկանյանը, արեւմըտահայ առաջավոր հրապարակախոսության ամենից կարկառուն դեմքերից մեկն էր: Գրական ձիրքի եւ մտավոր պատրաստության տեր մարդ էր Ոսկանյանը, սակայն ժողովրդից կտրված լինելու հանգամանքը, սահմանափակ լիբերալիզմն ու ինքնահաճ բնավորությունը ամլության են մաստնում նրա կարողությունները եւ, ինչպես տեսանք, նրան գլորում ի վերջո կղերա-բուրժուական ռեակցիայի ճահիճը: Այլ եղավ Սրվանյանի էվոլյուցիան: Կ. Պոլսի եւ գավառների հայ ժողովրդական մասսաների հետ կապված՝ հետզհետե աճեց իրականության նրա զգալցումը եւ գրչի նրա ազդեցությունը: Սահմանադրական կրիզիսի տարի/400/ներին նա էր հենց արեւմտահայ հրապարակախոսության ամենաառաջավոր դեմքը: Արեւմտահայ հասարակական մտքի ու գրականության առաջ նա բացեց արգասավոր այն ուղին, որով հետագայում քայլելու էր Հ. Պարոնյանը:
Հետաքրքրական է, որ սկզբնապես Սըվաճյանի թերթը եւս ձայնակցեց Ոսկանյանի հակառակորդներին: 1859 թվականին «Մեղու»-ն զետեղեց հատուկ ֆելյետոն՝ «Արեւմուտք»-ը դարձնելով «Արեւմութ» (տպագրում՝ «Արեւմուկ», Ա. Հ.), որի «արձագանք Եվրոպայի լուսավորության» մեջ որպես թե «պախալ Եորկիին հինգ փարանոց մոմի չափ ալ լույս չտար կոր»: «Անոր արեւը մութ ըսելու է, որ սիրտ չէր տաքցներ, միտքը մութ էր մնացեր ու ան մութ ինքը լույս կկարծեր կոր ճերմակին սեւ, սեւին ճերմակ ըսելու պես» {«Մեղու», 1859, եր. 138 եւ հետ.:}: Սակայն 1864 թ., ազդարարելով «Արեւմուտք»-ի վերահրատարակումը, «Մեղու»-ն էին հիշողությամբ գրում էր արդեն ««Արեւմուտք» էլ փարիզեն սկսավ վերստին հրատարակվել դարձյալ պ. Ս. Ոսկանի խմբագրությամբ. այն անձին, որ գիշեր ցերեկ հայրենիք եւ ազատություն կերազե ու կերկնե, հսկայաքայլ հառաջդիմություն կբաղձա ազգին, եւ այս նպատակով փոքր ինչ խիստ է իր պահանջկոտությանց մեջ. իր եռանդոտ բնավորությամբը կուզե, որ ազգը ցատկե, մինչդեռ ուղիղ քայլելու նոր պիտի վարժի. մեծ բաներ կսպասե դեռ տղա ազգե մը. այսուամենայնիվ, կցանկանք, որ ըլլա ըստ սրտի յուրում, եւ կարելի ըլլա իրեն տեսնել՝ ինչ որ կփափաքի տեսնել» {Նույն տեղը, 1864, եր. 78:}:
Այս երկու ելույթների արանքում ընկնում է Ազգային սահմանադրության առաջացրած հասարակական տրամադրությունների ավելի ցայտուն տարբերակումը: Բացի այդ, տեղի էր ունեցել Սըվաճյանի կյանքում բախտորոշ դեր կատարած մի դեպք՝ նրա հանդիպումը Նալբանդյանի հետ, որ, ինչպես պիտի տեսնենք, վճռական նշանակություն ունեցավ «Մեղու»-ի խմբագրի կատարած շրջադարձի համար:
Նման շրջադարձի համար «Մեղու»-ի խմբագիրն ուներ որոշ նախատվյալներ: Սկզբից եւեթ Սըվաճյանը նպատակ էր դրել ծառայեցնել իր թերթը ազգի լուսավորության եւ առաջադիմության օգտին: «Ես ալ,— գրում էր նա տակավին 1856 թ.,— որովհետեւ հրապարակախոս ըլլալու պաշտոն մը առած եմ վրաս, ես ճշմարիտ ազգասիրությամբ կըսեմ, ուրիշները թող ազգատեցությամբ ըսեն, պիտի ջանամ, անկողմնասեր ոգով, ամեն բան դիտելու, ազգային հառաջդիմության եւ լուսավորության արգելքները ու անոնք դնողներին համարձակ, այլ ոչ անխոհեմությամբ հայտնելու եւ ըստ իմ կարյաց անոնք վերացնելու ճամփաներն ալ /401/ ցուցընելու գործադրություն ազգին կամաց հանձնելով» {«Մեղու», 1856, եր. 78:}: Ազգի առաջադիմության համար բավական չէ սոսկ լուսավորության քարոզը, ասում էր խմբագիրը, լուսավորությունը պիտի զուգակցի ազգի բարեկեցությանը: «Ազգ մը հառաջադեմ, զորավոր եւ երջանիկ ըլլալու համար,— գրում է Սըվաճյանը,— թե հարստություն եւ թե քաղաքակրթություն մեկտեղ զարգացնելու է. կամ սանկ ըսեմ, թե նյութական հարստությունը եւ թե իմացականը մեկ տեղ ստանալու միջոցը գտնելու է» {Նույն տեղը, եր. 98:}:
Ազգի բարեկեցությունը Սըվաճյանը որոնում էր առեւտրական հարաբերությունների զարգացման հեռանկարների մեջ: «Ազգի մը հառաջդիմության, լուսավորության, քաղաքավարության եւ երջանկության էն մեծ աղբյուրները վաճառականությունն ու արհեստներն են: Ազգ մը վաճառականությամբ ուրիշ ազգաց հետ հարաբերություններ ունենալով, անոնց լուսովը հառաջդիմության ճշմարիտ շավղի մեջ կմտնե. անոնց ուսմանցն եւ գիտությանց հաղորդ ըլլալով ուրիշ ազգեր ու աշխարհներ ճանչելով կլուսավորվի. անոնց համարումն ստանալու համար ինքզինքը կկրթե, առաքինի կընե, քաղաքավարություն, մարդավարություն կուսի, լուսավորությունն ու առաքինությունը իր վրա միացնելով քաղաքակիրթ կըլլա. մեկ կողմ են իր պետքերը հոգալու դյուրությունն ունեննալով եւ մյուս կողմեն չափավորության վարժվելով աշխարհային երջանկությունը կստանա. վաճառականության երեսեն եւ ոչ մեկ ազգ մը վնասված է. այլ անոր շնորհիվ իրենց կործանման մոտ հասած ազգեր նորեն կանգնված են. որ ազգն որ վաճառականությամբ ուրիշ ազգաց հետ հաղորդակցություն ունեցած չէ, միշտ տկար մնացած է կամ միշտ անկիրթ ու վայրենի: Վաճառականությամբ ազգ մը կհարստանա եւ իր մեջը աղքատ չի մնար: Վաճառականությամբ ազգ մը կզորանա ու իրեն թշնամյաց դեմ կդնե: Վաճառականությամբ ազգ մը կճանչցվի, ուրիշ ազգաց բարեկամությունը եւ պետք եղած ատեն պաշտպանությունը կվայելե» {Նույն տեղը, 1859, եր. 182:}:
Չպիտի կարծել, սակայն, թե այսպիսի տողերով Սըվաճյանի թերթը ջուր էր ածում պոլսահայ կոմպրադորական բուրժուազիայի ջրաղացին: Իր առաջին իսկ քայլերից «Մեղու»-ն նշում էր քաղաքական եւ տնտեսակայն այն ճգնաժամը, որ ծայր էր առնում թյուրքահայ կյանքում եվրոպական կապիտալի ներարշավից: «Տիրող ազգ, ռայա ազգ երկուքն ալ եղբոր պես կգրկեին իրար: Հայերը սկսան երկրագործության ու վաճառականության պարապիլ. արհեստները նորեն կենդանացուցին, այնպես զի օրեօր հարստացան, օրեօր ավելի հանգչեցան: Սակայն այս վերջին տարիներուն մեջ առանց սով, սրածություն, հալածանք ու վիշտ /402/ կրելու, առանց թշնամի մը ունենալու, նորեն սկսան կամաց-կամաց իրենց պիտույք հայթայթելու համար նեղություն կրել: Օր-օրի աղքատանալ սկսան այն ատենեն ի վեր, որ Տաճկաստան՝ լուսավորության եւ հառաջդիմության բարեկամ, իր դուռները բացավ Եվրոպայի ճարտարության եւ արհեստներուն, հրավիրեց զանոնք եւ ընդունեց: Վասնզի հայերը իրենց գիտցած կամ ավանդված արհեստը առանց անոր վրա փորձ մը կամ նոր գյուտ մը ընելու եւ զանի կատարելագործելու փափաքելով, շարունակ կգործեին եւ զանի թերի կերպով իրենց աշկերտին հանձնելով` կանցնեին. հետեւաբար ճարտարության եւ արհեստներուն մասին եվրոպացիներեն այնքան ետ մնացած էին, որ անոնց հաստվածները (=արտադրանքը, Ա. Հ.) ի Տաճկաստան մտած ատենը, կամաց-կամաց ալ իրենց գործ եւ վաստակ չմնալ սկսավ. իրենց շինածները ասոնց ինքերեն կոշտ եւ անվայելուչ ըլլալեն զատ, շատ ալ սուղ ըլլալով ամեն մարդ անոնցը գնել եւ գործածել սկսան. վաճառականներուն մինակ վաստակ մը մնաց նե ալ, անոնք ալ Եվրոպան չճանչելով, իրենց արհեստը ձեռքովնին օտարներուն հանձնեցին եւ մեկդի քաշվեցան: Երկրագործը, որ եվրոպացվոց դյուրությամբ ձեռք բերած բերքին հազիվ մեկ-տասնորդը կստանար անհնարին աշխատությամբ, տեսնելով, որ այն բերքերուն մեծ մասը Տաճկաստան կհագեցնեն, ու փոխադրության ծախքերով ալ հանդերձ դարձյալ իրեններեն աժան գինով վաճառվելով, իրենները իր տան բոլորտիքը, իր արտերուն մեջ դիզված կմնան, եթող իր ընտանիքը, արտերը, ելավ ուրիշ երկիր գնաց, ուրիշ արհեստ մը գործելու կամ ծառայության մտնելու, որով չորս-հինգ տարի իր ընտանիքեն հեռու մնալովը, ազգը ի՞նչ մեծ եւ ի՞նչ զգալի կորուստ ըրավ իր անհատից թվույն վրա, թող ընթերցողք խելամտեն» {«Մեղու», 1856, եր. 30:}:
Գծագրելով սկսված ճգնաժամը, Սըվաճյանը ելք էր փնտրում նրանից երկրագործության եւ սրա հետ զոհված ազգային վաճառականության ուղիներում: «Երկրագործությունն է միայն, առհասարակ, հայերուն առայժմ ունենալով էն շահավոր եւ էն հարմար արհեստըԵթե գլխավոր զբաղմունքն ու գործերնին վաճառականությունն ընեն, Տաճկաստանեն դուրս ելած հաստվածները ներս մտածներուն մեկ-տասնորդն հազիվ ըլլալուն եւ օր-օրի այս վերջիններուն թիվը ավելի մեծնալուն, քիչ ատենեն այս դուրս են ընդունածնուն հետ փոխանակելու հաստված (արտադրանք, Ա. Հ.) մը չպիտի կրնան ունենալ, եթե երկիրը մշակելով անոնց փոխանակությունը երկրին բերքովը չընեն: Ուստի նախ եւ առաջ երկրագործությունը ծավալելու է, որ ետքեն վաճառականության նյութ ունենան եւ քիչ մը հարստանան, ճարտարության ետեւեն ըլլանԱրհեստներ կան, որ երկրագործության մասին կրնան սեպվիլ. երկրին բերքերովը ըլ/403/լալիք հաստվածներն ալ կրնան իրենք շինել: Մետաքսը, տեսակ-տեսակ յուղեր, գինին, գույնզգույն ներկերը, բամբակը եւ այլն, ասոնք ամենն ալ երկրագործ մը կրնա պատրաստել …» {«Մեղու», 1856, եր. 63։}:
Կարող էր առարկություն լինել, թե ապրանքային գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական արդյունաբերության համար խիստ աննպաստ են Հայաստանի հաղորդակցության եւ ապրանքափոխադրության պայմանները: Սակայն սրա դեմ եւս դարման ունի Սըվաճյանը: Նա բեւեռում է իր ուշադրությունը Թյուրքիայի ծովամերձ շրջանների վրա: «Ի՞նչ պետք է Ասիո խորերը երթալ եւ հոն բնակիչներուն պետք եղած են ավելի վարուցան ընել: Ինչո՞ւ չեն տեսնել այս ծովեզերյա, փոխադրության հարմար, կակուղ, պարարտ եւ բարեբեր հողերը, որոնք ցանված են հարյուրապատիկը հատուցանելու համար, միայն ամենաթեթեւ եւ վերիվերո դրված արորի մը կկարոտին» {Նույն տեղը, եր. 63 եւ հետ.:}: Մյուս հնարավոր առարկությունը կարող էր վերաբերել պետք եղած դրամագլխի խնդրին: «Մեղու»-ն այս կետում նշում է երկու ելք՝ հարուստների ձեռնտվությունը եւ աղքատների ինքնօգնությունը: «Մշակը թող ստակ չունենա. հարուստները կդնեն դրամագլուխը, մշակներն ալ կաշխատին. որով հարուստները իրենք վաստակելեն զատ, մեծ բարերարություն մը ըրած կըլլան այն խեղճերուն, անոնց, որ իրենց երկրին մեջ հողագործություն պարապելով օգուտ մը չկրնան քաղել եւ պարտավորված են իրենց երկրեն եւ իրենց ընտանիքեն հեռու բախտ մը փնտրելու ու անարգ արհեստներ գործելու … Աղքատներու հաստատած բարեկարգ ընկերություն մը հարուստներուն իրենց հաշվույն համար բռնած գործեն ավելի շահավոր կըլլա աղքատներուն համար» {Նույն տեղը, եր. 66 եւ հետ»:}:
Այս եւ նման տողերը կասկած չեն թողնում, որ Սըվաճյանի մտահոգությունը պոլսահայ կամ զմյուռնահայ խոշոր առեւտրականների մասին չէր, այլ եվրոպական կապիտալի ներմուտից տուժող երկրագործ ժողովրրդի եւ նրա ծոցից ելած պոլսահայ արհեստավորների ու բանվորների մասին: Հոդվածներից մեկում նա խոսում է այն սպասավորների եւ նավաստիների մասին, որոնք պիտի ձգտեն մեքենագործ, նավապետ, ուղեցույց կամ գրագիր դառնալ, այն մշակների ու գործարանային բանվորների մասին, որոնք պիտի կամենան լինել ագարակի տեր կամ նրանց տերերի գործակալ, լինել գործարանի մեծավոր կամ բանվորների պետ, եւ, վերջապես, այն բեռնակիրների ու սայլորդների մասին, որոնք պիտի ձգտեն դառնալ սեղանավոր կամ դրամագլխի տեր եւ այլն. {Տե՛ս նույն տեղը, եր. 101:}:


/404/ Սըվաճյանի այս մտքերը հատկանշական էին ազգի վարի այն խավերի համար, որոնց տենչերի ու ձգտումների թարգմանն էր հրապարակախոսը: Հասարակական այդ խավերը հաճախ երազում էին միայն իրենց կորցրածը վերստանալու կամ նույնիսկ՝ իրենց ճնշողների ու կեղեքողների դիրքերին հասնելու համար: Այդ խավերի մտայնության համար բնորոշ է նաեւ «Մեղու»-ի բարոյախոսական հայեցակետը, նրա քարոզած պուրիտանիզմը: Ազգի նախապաշարումների հետ միաժամանակ թերթը նշավակում է քաղքենի զեխություններն ու անպարկեշտությունները, կանանց ու տղամարդկանց «ալաֆրանկա» ծամածռությունները: Չափավորության քարոզը այդ, մորալի գլխավոր կանոնն էր. մարդկային թշվառության պատճառներն իսկ թերթը որոնում էր հաճախ «իրենց կենաց բուն պիտույքը չճանչելու» եւ «պետք եղածեն ավելին փնտրելու» մեջ {Հմմ. «Մեղու», 1859, եր. 25 եւ հետ.:}: Այս կապակցությամբ հասկանալի պիտի լինի նաեւ «Մեղվի» պայքարը «Արեւմուտք»-ի բուրժուական ազատամտության եւ «եվրոպական» լուսավորչության դեմ:
Թե հիրավի «Մեղու»-ն կապված էր արեւմտահայ մասսաների հետ՝ դրան ապացույց կարող են լինել նույնիսկ Մեչուխեչայի երգիծաբանական ոճը եւ անգամ նրա հանրամատչելի, տաճկաբանություններով եւ գավառաբանություններով լեցուն, արհեստական զարդ ու պաճուճանքից զերծ լեզուն: Ակներեւ է, որ «Մեղու»-ն գրում էր բացառապես հասարակ ժողովրդի համար: Հասարակ այդ ժողովուրդն էր նյութ մատակարարում թերթին եւ կազմում նրա ընթերցողների բուն կոնտինգենտը:
Թյուրքահայ դեմոկրատիայի գաղափարախոսը տակավին Սահմանադրությունից առաջ էր պաշտպանում էսնաֆների նվաճած ազգայինվարչական իրավունքները: «Ազգը,— գրում էր նա,— իր մեջեն հանճարովն ու առաքինությամբը երեւելի եղած մարդիկը կընտրե, իր օրենքներն անոնց ձեռքը կհանձնե եւ արտոնություն կուտա անոնց իր վրա իշխելու՝ զինքը երջանկացնելու նպատակով: Ազգն է դարձյալ, որ անոնց իշխանության ժամանակը կկարճե կամ կերկայնե՝ իրենց պաշտոնը գեշ կամ աղեկ վարելնուն համեմատ, եւ անոնց իշխանությունը ժառանգական իսկ կընե: Հետեւաբար, ազգ մը ամենայն իրավամբ կարող է իշխաններուն իրենց պաշտոնին մեջ խարդախությունը, անհավատարմությունը եւ անիրավությունը տեսած ատեն, զանոնք դատապարտելու եւ նախատելու. անոր ընծայած հարգանաց փոխանակ, ետքն ալ անարգելու վերջապես իրավունք ունի զինքը թշվառացնելու նպատակով իշխողը վանելու, հալածելու, եւ ամեն կերպ զանի թլված ընելու, միայն մարդկության պատվույն արատ չբերելու ուշադիր ըլլալով» {«Մեղու», 1859, եր. 33 եւ հետ., հմմ. նաեւ նույն տեղը, եր. 234:}:


/405/ Ողջունելով էսնաֆների խոշոր նվաճումը՝ Ազգային սահմանադրությունը, Սըվաճյանը, այնուամենայնիվ, էսնաֆների սահմանափակ դասային տեսանկյունով չէր ընձեռում Սահմանադրությունը. նա կամենում էր կառուցել Սահմանադրության շենքը ժողովրդական լայն մասսաների— թյուրքահայ գյուղացիության եւ նրա հետ զոդված քաղաքացիության— արհեստավորության, բանվորների եւ մտավորականության մասսաների վրա: Նա պաշտպանում էր այն միտքը, թե ազգային օրինավոր կառավարությունը չպիտի ընտրված լինի ամիրայական կամ էսնաֆական կուրիաներից: «Ասկե 12 տարի առաջ, — գրում էր Սըվաճյանը 1860 թ.,— ազգին մեջ երկու կարգ մարդիկ միայն կայինամիրաներ եւ էսնաֆներ: Մնացա՞ծը, ա՛հ, անոր խոսքը չըլլար, անի խաժամուժ ամբոխն է, օրագիր շինող, գիրք գրող, բեռ կրող, պատ հյուսող, պատկեր գրող, բժիշկ, երկրագործ, թարգման կամ ատաղձագործ ու վարժապետ. ասոնց զամենն ալ ամիրա կամ էսնաֆ ըսված երջանիկ արարածները ըստըկով ծախու կառնեն ու իրենց պիտոյիցը կծառայեցնեն: Բայց՝ երբ գիրք գրողը տերության պաշտոնատար եղավ, երբ օրագիր շինողը հարյուրավոր մարդոց պատգամատու հանդիսացավ, երբ երկրագործը կուրծքը պատվանշաններով զարդարելու չափ հարգ ու համարում գտավ, երբ բժիշկը տերության ժողովներու անդամ եղավ, երբ թարգմանը բաշա եղավ, վարժապետը՝ դեսպան, երբ ատաղձագործը՝ ամիրային չըրած առատաձեռնություններն իրավ՝ ալ ոչ ամիրա, ոչ էսնաֆ՝ պետք չէ որ ուրիշ ազգայիններու ունեցած իրավունքեն ավելի իրավունք պահանջեն» {«Մեղու», 1860, եր. 27:}: «Մեզ համար անկարելի է,— շեշտում էր Սըվաճյանը, — որ այդ ըսելով էսնաֆը միայն իմանանք, եւ իբրեւ ազգեն ընտրված համարենք ժողով մը, երբ միայն էսնաֆի կողմեն ընտրված է» {Նույն տեղը:}: Այս հիման վրա նա պահանջում էր, որ ընտրությունները տեղի ունենան ոչ թե ըստ համքարությունների, այլ ըստ թաղերի եւ ըստ գավառների: «Գրեթե ամեն թաղի ժողովուրդ, — հարում էր նա,— այն թաղին երեւելիներուն դեմ քանի-քանի անգամ մարտնչած է եւ այսօրվան օրը գրեթե ամեն տեղ անոնց լուծը թոթված է. իսկ էսնաֆներու մեջ ասանկ բան մը դեռ չէ լսված: Ուրեմն ընտրությունը թաղերուն ձգելով՝ ազատ եւ անկախ ընտրություն ըլլալու մեծ ապահովություն մը կշահի ազգը» {Նույն տեղը:}: Ինչ վերաբերում է գավառներին՝ դրանցից առնված ներկայացուցչությունն է միայն, ասում է Սըվաճյանը, որ կարող է ապահովել կառավարության ազգային բնույթն ու նրա կարգադրությունների օգտակարությունը:
Տեսանք, որ «թլպատված» Սահմանադրությունը հիմք ընդունեց /405/ հենց ընտրության թաղական սիստեմը. այդ չխանգարեց, սակայն, որ թաղական հավաքույթներում էլ խեղդվեր ժողովրդի ձայնը: Քննադատելով էսնաֆական սիստեմը՝ Սըվաճյանը չկարողացավ փոխարինել այն ավելի նպատակահարմար սիստեմով:
Որպես դեմոկրատ հրապարակագիր՝ Սըվաճյանը պիտի հարվածներ հասցներ ոչ միայն թյուրքահայ իրականության մեջ գերիշխող ֆեոդալական ուժերին, այլեւ նյութական տիրապետության հասած բուրժուազիային: Պատահական չէ, որ դեմոկրատական «Մեղու»-ի վրա ատամ էր կրճտացնում ոչ միայն թյուրքահայ կղերի եւ ամիրայության գաղափարախոս Չամուռճյանը, այլ հաճախ նաեւ լիբերալ «Մասիս»-ը՝ Կ. Ութուճյանի օրգանը: ««Մեղու»-ն,— գրում էր «Մասիս»-ը,— ազգին Հերակլեսը կամ Տոն Քիշոթն է, որ իրեն նպատակ դրած է հայոց աշխարհին վրա տիրող բռնությունները, հարստահարությունները եւ ուրիշ ամեն տեսակ անիրավությունները բնաջինջ ընել։ Ասոր համար կարծիք ընողներ կան, թե իր խայթոցը Մովսեսի գավազանին զորությունն ունի, ուր որ դպչի հրաշք կկատարե: Մենք Ճանճիկ աստվածին երկրպագուներեն չըլլալով՝ այսպիսի հրաշագործության մը չենք կրնար հավատալ. ընդհակառակն, մեր բանականության իրավունքը գործածելով՝ կծիծաղինք այն նորաձեւ իմաստուններուն վրա, որ ազգին վիճակն ու պիտույքը չճանչնալով` եւ հնարավորն ու անհնարինը չկրնալով որոշել, չնչին մուկեր ծնանող լեռներու պես ունայն աղաղակներով իրենց կոկորդը կպատռեն եւ ազգին ալ գլուխը կցավցնուն» {«Մասիս», 1859, N 412:}։
Սակայն «Մեղու»-ի դեմոկրատիզմը չէր հասնում ռեւոլյուցիոն լարման: Այս տեսակետից հատկանշական է թերթի դիրքավորումը Ազգային սահմանադրության կապակցությամբ: Սըվաճյանը հավատացած էր, թե սահմանադրական վարչության ներքո «ամեն անհատ պիտի գտնեն իրենց հանգստությունը, եւ ասկե ավելի իրենց ազգության իրավունքը ու ան պիտի ճանչցնե անոնց իրենց պարտքերը, որով մեկը չպիտի կրնա անկե ավելին ալ պահանջելու …»: «Ազգային սահմանադրության համար, — գրում էր նա,- Եվրոպայի մեծ ազգերը արյուններ թափեցին, մեծամեծ կորուստներ ըրին, տարիներով աշխատեցան եւ հազիվ անոնցմե մեկ քանին այսօր հաջողած են անոր արդյունքն ու շնորհքները վայելելու: Անգղիա, Պելճիգա եւ Զվիցերիա կատարյալ կերպով ունին շատ նեղություններե ետեւ այսօր՝ ազգային սահմանադրություն մը եւ Ֆրանսա տակավին չի կրցավ ձեռք բերել ասի, թեպետ քանի-քանի աշխարհ թնդացնող հեղափոխություններով ստացավ առժամանակյա վայելչությունն անոր: Հայերը այսօր ահա առանց արյունահեղության կընդունին զա/407/նի …» {«Մեղու», 1860, եր. 113:}: «Եթե մեր ազգը,— ասում էր նա,— բաղդատենք այն ազգերուն հետ, որ իրենց արյան գնով կվայելեն այս սահմանադրությունը՝ կտեսնենք, որ մենք զանի չընդունելու պատճառ մը կամ գործադրելու արգելք մը ունինք. վասնզի հոն ազնվապետություններ կար, բացարձակ ինքնակայություններ կար, մեր մեջը չկա ասոնք, եւ եթե մեկ քանի անձինք կան, որ ազնվապետության հավնած ըլլան՝ անոնք ալ պատրաստ են ազգին համար իրենց կարծիքը զոհելու» {Նույն տեղը:}: «Եվ դուք, կարոտյա՛լք ազգին, ծերք եւ տղայք եւ հարստահարյալք, ցնծացե՛ք եւ ուրա՛խ եղեք. տերն այցելություն ըրավ ձեզի, ազգն ամփոփեց իր զորությունը. հանճարն ու արդարությունը պիտի կառավարել ձեզ, սահմանադրության մը անթերի գործադրությունը պիտի խնամե ձեզ: Ծափ զարկեք եւ օրհնեցեք ազգի բարերարները» {Նույն տեղը, եր, 189:}:
1861 թ. ռեակցիան սառը ջուր ցանեց Սըվաճյանի բարեհոգության վրա: Տեսանք, որ «ներսեն-դուրսեն» պայքարի ժամանակ լիբերալ-կղերական բլոկը մի պահ նույնիսկ խափանել տվեց «Մեղու»-ն: Առաքինությունը պատժված էր, արատավորությունը խրախուսված: Սակայն Սըվաճյանն ընկճվող բնավորություն չէր: Նրա մեջքը կարող էր կորանալ հալածանքի կամ կարիքի տակ, բայց չէր կարող բեկվել՝ բռնելով սկզբունքների դավաճանության: ուղին: «Մեղուն առայժմ փեթակին մեջ ըլլալուն համար» Մեչուխեչան հրապարակեց Երուսաղեմի դեպքերը մերկացնող մի բրոշյուր՝ «Մատնություն» վերնագրով, որ ուղարկեց բաժանորդներին թերթի փոխարեն: Այդտեղ Մեչուխեչան մերկացնում էր պատրիարքի քսությունները: «Ազգին պատրիարքը, որ աստուծմէ ու տերութենեն պաշտոն առած է ազգն ի խաղաղության պահելու, որ իր թշնամիները սիրելու, իր հալածիչները պաշտպանելու եւ անիծիչներն օրհնելու պատվերն առած ի Քրիստոսե երեք անգամ ժողովրդին մորուքին կխնդա, անոր երեսները կշոյե եւ ետքը կերթա իշխանության առջեւ կամբաստանե նույն ժողովուրդը իբրեւ ապստամբ, իբրեւ հեղափոխական, իբրեւ տերության մեջ inերություն կանգնողԱմեն տեղ իսթինթագի (հարցաքննության, Ա. Հ.), աքսորի, բանտարկության բառեր կլսվին» {«Մատնություն», Կ. Պոլիս, 1861, եր. 5 եւ հետ.:}:
Սըվաճյանի կատարած շրջադարձի ու նրա սուր այս մերկացումների մեջ դժվար չէ տեսնել թյուրքահայ գավառում արծարծվող գյուղացիական տարերային հուզումների, գյուղացիների արտահայտած մասսայական տրտունջների եւ բողոքների արձագանքը եւ Ազգային սահմանադրության շուրջը հաճախացող բախումների սաստկացումը: Բայց չպիտի /408/ անգիտանանք նաեւ Նալբանդյանի իդեական ազդեցությունը, կազմակերպական այն աշխատանքն ու պայքարը, որ կատարեց ու ղեկավարեց Նալբանդյանը Սահմանադրության դրական հասումները հակասահմանադրական ռեակցիայի դեմ պաշտպանելու համար:
Նալբանդյանին էր արձագանքում Սըվաճյանը տակավին նրա հետ չհանդիպած, երբ գրում էր. «Միանանք ազգայնության փառավոր դրոշակին տակ, ի մի սիրտ եւ մի հոգի հոդյալ ամրացնենք, ստվարացնենք ազգին արմատը, անանկ, որ ոչ հյուսիսի (իմա՝ ցարիզմի, Ա. Հ.) ցրտաշունչ ու թուփախիլ հովերը կարող ըլլան զանի հերկիր կործանելով անոր ճյուղերն ու տերեւները եւ պտուղները ցամքեցնելու, ցրվելու, ոտից կոխան ընելու, եւ ոչ հասարակածին (իմա՝ սուլթանիզմի, Ա. Հ.) վրայի կիզող արեւը կարող ըլլա զանի չորացնելով փոշի դարձնելու եւ զեփյուռներու անգամ խաղալիք ընելու» {«Մեղու», 1860, եր. 139:}: Սակայն ավելի որոշ դարձավ Նալբանդյանի ազդեցությունն արեւմտահայ հրապարակախոսի վրա 1860 թ., նրանց անմիջական ծանոթությունից հետո: Ակներեւ է մանավանդ Սըվաճյանի վրա «Երկու տող»-ի ազդեցությունը:
Սըվաճյանն ընդարձակ արտատպություններ էր անում «Մեղվի» էջերում աղմկահույզ այդ պամֆլետից: «Երկու տող»-ի մերկացումներից եւ հավանորեն նաեւ Նալբանդյանից ստացած անմիջական ինֆորմացիաներից հետո «Մեղու»-ն սկսում է հոդվածներ տպել Այվազովսկու դեմ, լքելով վաղեմի իր բարյացակամ տոնը «ուսումնական վարդստ պետի» նկատմամբ: Ահա թե ինչ է ասում նա հիմա այդ «ուսումնականի» մասին. «Հնարից Տուփին մեջեն համարյա ամեն ազնիվ հնարքները գործածելով հոգնած, թալցած, շունչը բռնված, մեկ ոտքը բարեպաշտության եւ մյուս ոտքը ազգասիրության վրա դրած՝ իր ետեւն ալ մեկ ուրիշ ուժ մը ունենալով վար չընկնելու համար հասավ նպատակին, թեեւ ոչ բոլորովին …» {Նույն տեղը, 1861, եր. 118:}:
Նալբանդյանի մերկացումներից հետո Սըվաճյանի համար ակներեւ էր վարդապետի եւ ցարական ոստիկանության մտերիմ կապը: Այնուամենայնիվ, Սըվաճյանը շարունակում էր հավատալ, թե Թյուրքիան Ռուսսաստան չէ, թե Յիլդիզ Քյոսկի տրամադրության տակ չկա Սիբիրի այն սառնամանիքը, որ, ինչպես գրել էր «Երկու տող»-ի հեղինակը, «բարեխառնում» է ռեւոլյուցիոներների ջերմությունը … «Ինչ կարծեցեք, անզգամներ,— գրում էր Սըվաճյանը,— ռուսին հողին վրա չենք: Հոս անանկ մարդը բռնելուն պես ի բանտ չեն մատներ, աքսոր չեն ղրկեր եւ աղատամիտներու համար Սիպիրիա չունի օսմանյան տերությունը: Եվ ինչո՞ւ ունենա. հոս անոնք միայն հավատարիմ են տերության, որ նոր դարուս /409/ սկիզբներուն կծառայեն. զի նույնիսկ Եվրոպային մեջ ալ քիչ կա հիմա նման օսմանյան հողին, ուր այնքան համարձակություն եւ այնքան թույլտվություն շնորհված ըլլա: Հոս հառաջդիմության հեղափոխություն չեն ըսեր եւ ոչ ալ ազատամտության անհավատություն կըսեն: Հոս՝ կրոնամոլներն են միայն տերության թշնամի, զի իրենց կրոնքեն չեղողներ ալ ըլլան, կհալածեն իբրեւ որդի դժոխաց: Կրոնամոլ հայը իրեն վարձք կսեպե տաճկին ստակը գողնալ, տաճիկը խաբել, տաճիկին տունը փլցնել, մինչդեռ լուսավորյալ հայ մը ոչ առաքինություն, ոչ մեղք մը գործած ատենը գիտե ազգ կամ կրոնք խտրել»:
Այս ու նման ազդարարությունները մասամբ տուրք էին գրական դիվանագիտության եւ միջոց՝ գրչի ինքնապահության: Սակայն չպիտի մոռանալ այս առիթով նաեւ այն խոսքերը, որ ասել է Մարքսը «Կապիտալ»-ի մեջ ֆիզիոկրատներին քննադատելիս. ծախու հանվող գաղափարների պիտակը մյուս ապրանքների պիտակից տարբերվում է ի միջի այլոց նրանով, որ խաբում է ոչ միայն գնողին, այլ հաճախ նաեւ ծախողին …։
Բարեբախտաբար, 1860-1863 թվականների ընթացքում պոլսահայերի վերապրած կրիզիսը եւ սուր այն քննադատությունը, որին ենթարկեց Նալբանդյանը Ազգային սահմանադրության դեմ գործող ուժերին, փրկեցին Սըվաճյանին նման ինքնախաբեությունից: Պիտի նույնիսկ արձանագրենք, որ 50-ական թվականներին Սըվաճյանը հերկում էր այն հողը, որի վրա հասարակական գաղափարների նոր սերմեր պիտի աճեցներ 60-ական թվականների ընթացքում Նալբանդյանը: «Մեղվի» օրգանական կապը «հասարակ ժողովրդի» հետ, նրա պայքարը ազգային վարչության միջնադարյան մնացուկների լիկվիդացման համար, ազգային վաճառականության եւ երկրագործության մասին արծարծած նրա մտքերը եւ անգամ եվրոպական կապիտալի եւ «ալաֆրանկա» քաղաքակրթության ավերիչ ազդեցության դեմ նրա սկսած արշավանքը հող էին նախապատրաստում այն մտքերի ընկալման համար, որոնք տեսական հիմք եւ գործնական ընթացք պիտի ստանային Նալբանդյանի 60-ական թվականների գրվածներում եւ հատկապես «Երկրագործության» էջերում, հաղորդելով «Մեղվի» հրապարակախոսությանը ռեւոլյուցիոն ուղղություն, որակ, որից իսպառ զուրկ էր Սըվաճյանի 50–ական թվականների ազգային-դեմոկրատական հրապարակախոսությունը։

/410/ ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Արեւմուտքի ճանապարհին: Խոհեր Նեապոլի ապստամբության առիթով: Նալբանդյանը Փարիզում եւ Լոնդոնում: Ճանապարհ դեպի Հնդկաստան: Պայքար «մեռելկոխ» գումարների վերակենդանացման համար։ Հնդկաստանի տպավորությունները Նալբանդյանի հետագա հրապարակախոսության մեջ: Թաղիադյան եւ Նալբանդյան: Վերադարձ դեպի Արեւմուտք։ «Երկու տող»–ի եւ «Երկրագործության» տպագրությունը:
Մեկնելով Ռուսաստանից արտասահման՝ Նալբանդյանը ենթադրում էր Պոլսի վրայով ուղեւորվել անմիջապես Հնդկաստան: Սակայն, երբ Կալկաթայի անգլիական վարչության անունով հանձնարարական թուղթ ստանալու նպատակով ներկայացավ Պոլսի անգլիական դեսպան Բույլվերին, վերջինս, ծանոթանալով նրան զբաղեցնող կտակագումարների հարցին, անհրաժեշտ գտավ, որ նախապես մեկնի Լոնդոն: Եթե հնար չեղավ կտակված կտակագումարները ստանալ հենց Լոնդոնում, բացատրում էր անգլիական դեսպանատունը, Նալբանդյանն այդտեղ պիտի կկարողանար գեթ ձեռք բերել Կալկաթայի վարչությանը հասցեագրված անգլիական կառավարության կարգադրությունները, որոնք կապահովեին Հնդկաստանում նրա հաջողությունը: Նման կարծիքներ Նալբանդյանը նախապես լսել էր նաեւ Թբիլիսիում՝ Կովկասի փոխարքայության դիվանում, այլեւ Պոլսի ռուսական դեսպանատանը {Ե. Լ. Ժ., IV, եր. 87 եւ հետ»:}:
Անգլիա ուղեւորվելու համար դուրս գալով Պոլսից 1860 թ. դեկտեմբերի 21-ին՝ Նալբանդյանը նստեց շոգենավ, ենթադրելով ափ իջնել։ Մարսեյլում: Սակայն ձմեռային չարագուշակ մրրիկը հինգ-վեց օր ու գիշեր ալիքներին զարնելով նավը՝ Սիցիլիա կղզին քշեց այն: Իջնելով Մեսսինայում, ծովային տառապանքից գրեթե անշնչացած՝ ճանապարհորդը հարկադրված եղավ փոխադրվել մի այլ շոգենավ, որը շարժվելու էր Մարսեյլ ծովեզերքով՝ առաջին նվագ կանգ առնելով Նեապոլում: Երկ/411/օրյա ալեկոծությունից հետո նա հասավ Ջենովա: Սակայն ձմեռային նավարկությունն այնքան էր թուլացրել նրան, որ որոշեց մնացած ճանապարհը շարունակել ցամաքով: Ջենովայում նա մտավ գնացք եւ Թուրինի ու Սավոյայի վրայով հասավ Ալպյան լեռնաuտորոտը՝ «մշտաձմեռ ծածկելոց ընդ ահարկու բեռմամբ ձեան», ինչպես ասում էր Նալբանդյանը գրաբարագիր մի նամակում: Լեռնային բորեասի ժամանակ անցնելով Կովկասի Ռազմավիրական ճանապարհը վերհիշեցնող շվեյցարական լեռնակիրճերը, նա կտրեց սահնակով Սան-Բեռնարի անցքը մինչեւ մերձակա երկաթուղագիծը եւ ուղեւորվեց Փարիզ՝ Ժնեւի վրայով: Այստեղ նա մնաց չորս օր: Հունվարի 11-ին (նոր տոմարով 23-ին) Ճանապարհորդը մտավ Լոնդոն {Նալբանդյանի ճանապարհորդության մարշրուտը եւ օրացույցը տե՛ս «Անտիպ երկեր», եր. 227–244։}:
Երկարատեւ եւ տառապալից այս ուղեւորության ժամանակ կանգ առնելով Մեսսինայում եւ Նեապոլում՝ Նալբանդյանն ականատես եղավ իտալական ապստամբության հետ կապված մի քանի անցքերի: Այդ մասին են վկայում հետաքրքրական այն էջերը, որ գրեց նա այդ պահին Սրվաճյանին՝ ընդամենը երեք ամիս առաջ Գարիբալդիի ղեկավարած զորքերի ղենքով ազատագրված Նեապոլից: Ժողովրդական մեծ հերոսի հաղթանակը բեւեռել էր իր վրա եվրոպական ռեւոլյուցիայի բոլոր բարեկամների ուշադրությունը: Գարիբալդիականների շարքերում կռվում էին եվրոպական ժողովուրդների, դրանց թվում նաեւ Ռուսաստանի եւ, մասնավորապես, Անդրկովկասի երիտասարդ կամավորներ: Սեպտեմբերի 7-ին ապստամբները գրավել էին արքայական ապարանքը եւ զինվորի կոշիկներով կոխկրտել Բուրբոնների փափուկ գորգերը: Նեապոլիտյան ռեւոլյուցիայի կապակցությամբ ցարական կառավարությունը բողոքեց իրավունքի «հավիտենական օրենքները» խախտած պիեմոնտական կառավարության դեմ եւ ես կանչեց Թուրինից իր դեսպանին (1860 թ. սեպտ.—հոկտ. ամիսներին): Իտալական եւ լեհական «վտանգի» դեմ Ալեքսանդը երկրորդը այդ պահին բանակցություններ սկսեց եվրոպական կառավարությունների հետ եւ միաժամանակ պատրաստություններ էր տեսնում շարԺելու իր բանակները դեպի Արեւմուտք:
Սըվաճյանին ուղղած նշանավոր այդ նամակում Նալբանդյանը քըննադատում էր պետությունների քաղաքականությունը Իտալիայի վերամիավորման խնդրում եւ միաժամանակ վերլուծում իտալական շարժման ղեկավարների գործողությունները: Հայ ազգային-ազատագրական գաղափարը նա առիթ էր ունեցել արծարծելու նույնիսկ «Իտալացի աղջկա երգի» ձեւով: Գ. Պատկանյանը դեռ 1860 թ. ամռանն էր առիթ ունեցել զրուցելու նրա հետ եվրոպական ժամանակակից անցքերի մա/412/սին եւ չարամտորեն գրում էր, թե Նալբանդյանը սեփականել էր այնպիսի «մեծամտություն», «որ կարծել էր թե Պալմերստոն եւ Քավուր ավելի հաջողած պիտ լինեին, եթե նորա խորհրդով տնօրինեին՝ մինը Մեծին Բրիտանիո վարչության կշիռն, եւ մյուսն անդամատյալ Իտալիո միավորության եւ միահեծան պետություն կազմելո մեծ, ազգասիրական եւ հայրենասիրական խորհուրդն, եւ Գարիբալդին՝ թե նորան ունենար ինքյան զորավիգ չէր կորուսաներ յուր անհաղթ անունն անհաջող կռվի մեջ» {«Հիշատակարան», եր. 588:}: Ակներեւ է, որ Պատկանյանը Նալբանդյանի կարծեցյալ «մեծամտությանն» է վերագրում պետությունների կամ գործիչների նկատմամբ նրա արտահայտած քննադատական հայացքներն ու գնահատականները: Հետագայում, «Երկրագործության» էջերում, Նալբանդյանը համակիր բացագանչություններ էր անում իտալական ժողովրդի ռեւոլյուցիոն ղեկավարների հասցեին: Պիտի կարծել, որ Նալբանդյանի քննադատական դիտողությունները հիմնականում վերաբերած կարող էին լինել միայն իտալական շարժման լիբերալ գործիչներին կամ եվրոպական պետությունների միջամտության հետ կապված հարցերին:
Նեապոլից Սըվաճյանին ուղղված նամակը վերին աստիճանի կարեւոր մի վավերագիր է, որ դրսեւորում է Նալբանդյանի խանդավառ վերաբերմունքը դեպի գարիբալդիական շարժումը: «Երբ մեր շոգենավը մոտեցավ ծովեզրին,— գրում էր նա,— Մեսսինայի նավահանգստում կանգնած էր՝ մի ահագին բազմություն աշխույժ երիտասարդների, որոնց կարմիր շապիկը վկայում էր, թե պատկանում են իտալական հերոսին՝ Գարիբալդու բանակին: Այդ վառվռուն երիտասարդների դեմքի վերա գծագրված էր ուրախություն եւ խղճի հանգստություն. նոցա ճակատը փայլում էր արժանավոր պարծանքով» {Ե. Լ. Ժ., IV, եր. 82 եւ հետ»։}: Նալբանդյանի նամակը ցույց է տալիս, թե որքան հստակ պատկերացում ուներ նա իտալական ռեւոլյուցիայի շարժիչ ուժերի մասին: Գարիբալդիի ետեւը, ասում էր նա, կանգնած է «հասարակ ժողովուրդը», Վիկտոր- Էմմանուելի ետեւը՝ բուրժուազիան, կամ ինչպես արտահայտվում է Նալբանդյանը՝ «քաղաքացիք», այսինքն՝ «միջնակարգ ժողովուրդը»: Սրանք երկուսն էլ պայքարում են Իտալիայի ազատության համար, թեպետեւ նրանց մեջ կա «խոշոր տարբերություն» եւ Իտալիայի ազատագրմանը նրանք մերձենում են «տարբեր սկզբունքներից»: «Իտալիան,— գրում էր Նալբանդյանը,— ամոքում է այս խոշոր տարբերությունը եւ այս պատճառով եւս հիշյալ երկու կացությունքը (=états, դասերը, Ա. Հ.) գործ տեսան եւ ամոթահար հաղթահարեցին ազնվական կացությունը, որ հերիքանալով անձնական դյուրությամբ, նեապոլիտանյան նեղսիրտ ապսոլյուտիզմի ժամանակ եթե չկարողացավ դեմ /413/ դնել ազգի միջից դուրս արձակված դիմագրավ զորության, գեթ մեծ տհաճությամբ լսեց եւ լսում է (ազատ Իտալիայի հասցեին ուղղված, Ա. Հ.) անլռելի «կեցցեները»» {Ե. Լ. Ժ., IV, եր. 82:}: Անարգանքի սյունին գամելով մարդկային հավասար իրավունքն ու ազատությունը հափշտակող ու բռնաբարող ազնվականությանը, Նալբանդյանը գրում էր. «Ազնվականը բռնաբարելով հասարակ ժողովրդի աստվածատուր ազատությունը եւ իրավունքը, խլում է նորան սեղանապիղծ ձեռքով, եւ ուրիշները աղքատացնելով, հարստանում է եւ տիրապետում է ազգի բանականության վերա: Այս բարոյական ավազակներին մա՜ք բարոյական» {Նույն տեղը:}:
Ազնվականությունից ոչ պակաս ճնշում է գործում իտալական ազգի բանականության վրա կաթոլիկ կղերը: «Այս Հռովմը փորձանք դարձավ մարդկության գլխին,— շարունակում էր Նալբանդյանը:— …Հռովմը ստրկությամբ եւ բռնակալությամբ հիմնված մինչեւ այսօր հաստատ կացավ իր սկզբունքինԲայց Իտալիայի ներկա վիճակը, խելքերի ընդհանուր խմորումը վկայում են, թե շուտով կհնչե Հռովմի ճակատագրական զանգակը» {Նույն տեղը, եր. 84 եւ հետ.:}:
Իր բուռն ատելությունը դեպի իտալական ժողովրդի թշնամիները Նալբանդյանն արտահայտել էր դեռեւս 1860 թվականից էլ առաջ, 1859 թ. հուլիսին գրած «Իտալացի աղջկա երգում»: Կործանել Ավստրիան, նվաճել շղթայակապ Իտալիայի ազատությունը՝ այս էր երգի լեյտմոտիվը:
Երբ գրվում էր այդ երգը, արդեն կնքված էր իտալական ժողովրդի թիկունքին սուր իջեցնող Վիլլաֆրանկեի դաշնագրությունը: Նապոլեոն III-ը ծվատում էր ազատ Իտալիայի կուրծքը՝ Հաբսբուրգների ճանկերում թողնելով Վենետիկն ու նրա շրջանը: Իտալիայի ազատագրական պայքարը թեւակոխում էր ռեւոլյուցիոն զարգացման նոր էտապ: Նալբանդյանը գիտեր այդ պահին, որ միայն իտալական ազատության դեմ չէր ուղղված վիլլաֆրանկյան դաշնագրությունը. ֆրանսիական բուրժուազիայի բախտախնդիր առաջնորդին հարկավոր էր այդ դաշնագրությունը՝ նպատակ ունենալով արտաքին հաղթությունների պարծանքով ճնշել ու անհետ կացուցանել ներքին ազատությունը ֆրանսիական ազգի մեջ» {Նույն տեղը, II, եր. 278։}: Սակայն Նալբանդյանը համոզված էր, որ ֆրանսիական դեմոկրատիան չի փոխի ազգային իր ազատասիրությունը կայսրության ոսպնաթանի հետ:
Նշանավոր իր երգով Նալբանդյանը ողջունում էր վերսկսվող ապըս/414/տամբությունը ոչ միայն այն պատճառով, որ «թշնամուց ոտնակոխ» երկրի զավակն էր նաեւ ինքը, կամ այն, որ իտալական ռեւոլյուցիոներների կանչերը նրան հիշեցնում էին Ռուսաստանում արծարծվող ազատագրական այն մեծ շարժումը, որի մեջ նա նշմարում էր իր ժողովրդի եւ բախտակից մյուս ժողովուրդների փրկության «մեծ խորհուրդը»: Նալբանդյանը գրեց մարտաշունչ իր երգը անշուշտ նաեւ այն պատճառով, որ տակավին դրանից առաջ տեսել ու սիրել էր այն երկիրը, որի ազատության համար մղվում էր գարիբալդիականների պայքարը, ինչպես նաեւ այն, որ դիտել ու ատել էր այն ռեժիմը, որի կործանման համար մարտնչում էին իտալական հայրենասերները:
Հաղորդելով յուրայիններին իտալական իրադարձերի մասին, Նալբանդյանն առիթ էր մատակարարում նրանց՝ խորհել հայրենի երկրի վիճակի եւ սրանից ելնելու ռեւոլյուցիոն ուղիների մասին: Այստեղ եւս նա հավատարիմ է ռեւոլյուցիոն ուժեր հավաքողի ու կազմակերպողի, ռեւոլյուցիոն զարթոնքի փողհարի իր կոչումին: Ակամա վերհիշում ես նույն այդ պահին Իտալիայում բուժվող Դոբրոլյուբովին, որը Նեապոլի անցքերին նվիրած իր էջերում հրահրում էր ու սիրում հայրենակիցների ռեւոլյուցիոն միտքը: Սըվաճյանին դրված խորաթափանց, անցքերի քաղաքական իմաստն ու դասակարգային բովանդակությունը դրսեւորող նամակն ավարտվում է հրաբորբ տողերով. «Չեմ նախանձում Իտալիայի ազատության,— գրում էր Նալբանդյանը,— դորա հակառակ առ ի սրտե ուրախ եմ, սակայն տեսանելով նորա ազատությունը եւ իմ ազգի տկարությունը, կրծում է սիրտս եւ այրում է հոգիսԷտնան եւ Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՞թե կրակ կմնա իսպառմահաբեր մտածություն»: Հրավեժ Էտնայի եւ Վեզուվի ստորոտներից մտաբերելով հայկական բնաշխարհի մրափած տարերքը, Նալբանդյանի տեսողության առաջ հուզվում էին Արարատի շուրջը հաջող ուրվականները, հայակերպ այն «չմարդերը», որոնք արժանի չէին ոտք դնելու հայրենիքի «փրկության կամուրջին», նրա ազատագրման ռեւոլյուցիոն ճանապարհին: Այնուամենայնիվ, հայրենի իրականության մռայլ հետնախորքի վրա իսկ չէր մոռանում նա այն բարեկամներին, «որոնց կուրծքի մեջ զարկում է մի ստուգատես հայկական սիրտ» {Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 86:}:
Նամակում ուրվագծված հայկական հին ու նոր սերունդների այս հասկադրությանը հանդիպում ենք նաեւ Նալբանդյանի «Ազգային թատրոն Պոլսի մեջ» հոդվածում, որ տպվեց «Մեղվի» էջերում: Այստեղ նա գրում էր դարձյալ։ «Հին խելքերը, որոնց զլացել էր դարը յուր ազդեցությունը, որոնք եւ գործարան չունեին յուրյանց խելապատ ակի մեջ՝ հաս/415/կանալու եւ կշռելու ազգային կարոտությունների ծանրությունը, որոնք, ասիական դանդաղկոտությամբ գրեթե կաթվածահար, շատանում էին յուրյանց շնչական բարեկեցությամբ եւ ի վերջո, որոնց ականջին ազգի անունը, ազգի բարոյական դաստիարակությունը հնչում էին որպես «ձայն բարբառոյ յանապատի», այս հին խելքերըչէին կարող եւ չէ պիտո պատճառ եւ հիմն լինեին մի այսպիսի գործի, հավատարիմ մնալով յուրյանց սկզբունքին»: «Հին խելքերին» նա հակադրում էր նոր սերնդի երիտասարդությունը, «որոնց վերա են մտածող մարդերի հույսերը, ժամանակի եւ դարու այն հարազատ որդիքը, յուրյանց կամ ուսումնական եւ կամ փորձական կրթությամբ, ա՛յլ հարաբերության մեջ լինելով դեպի ազգը քան թե նոցա ամուլ նախնիքը» {Ե. Լ. Ժ., II, եր. 307:}:
Ալպերից դեպի Փարիզ կատարած իր ուղեւորությունը նկարագրելիս Նալբանդյանն «Աղցմիք»-ում ակնարկում էր Փարիզում հանդիպած իր մի բարեկամին՝
Ընդ քարշ տանիմ զոսկերս իմ՝
Մազապուր խզեալ զկապանս,
Հանգուցանել յաղքատին
Ի մերայնոց օթեւանս
- - - - - - - - - - - -
եւ թռչիմ
Ի մենացեալն Գրընել
Ուր եղբայր ցանգ ինձ մնայր,
Ուր սուրբ էին մուտ եւ ել՝
Եւ սէր իսկ ոչ հնանայր:
«Եղբայրը» որի մասին ակնարկում է Նալբանդյանը, նրա համերկրացի ու համալսարանական ընկեր Հովհաննես Բերբերյանն էր, անշուշտ, որն այդ ժամանակ Փարիզում էր գտնվում հենց {Գրականության թանգարան, Նալբանդյանի արխիվ, վավ. N 123/178:}:
Հասնելով Լոնդոն՝ Նալբանդյանը ընդհուպ զբաղվեց Հնդկական կտակների խնդրով: Անգլիական արտաքին գործոց մինիստր Ջոն Ռոսսըլը, հենվելով Լոնդոնի ռուսական դեսպանի միջնորդության վրա, նրան ճանաչեց Ն.-Նախիջեւանի հայերի «լիակատար երեսփոխան» եւ հնդկական կտակագումարների գործում նրան օժանդակելու մասին հրահանգներ հղեց Կալկաթայի անգլիական ընդհանուր նահանգապետին {Ե. Լ. Ժ., IV, եր. 93:}:
Լոնդոնում Նալբանդյանը մնաց մինչեւ մարտ ամսվա կեսերը, նույն ժամանակամիջոցում, Բերբերյանի պահանջով, հավանորեն «Երկու տող»-ի տպագրության կապակցությամբ, վերադարձավ Փարիզ, ուր /416/ մնաց հունվարի 19-ից մինչեւ փետրվարի 2-ը: Մի երկրորդ անգամ նրան տեսնում ենք Փարիզում նաեւ Հնդկաստան ուղեւորվելու համար Լոնդոնից մեկնելուց հետո՝ մարտի 14-ից մինչեւ ապրիլի 19-ը, երբ Մարսեյլի, Ալեքսանդրիայի եւ Սուեզի վրայով նա մեկնեց Կալկաթա:
Անանիա Սուլթանշահին Կալկաթայից գրած նամակում Նալբանդյանը նկարագրում է Սուեզից Կալկաթա կատարած ճանապարհորդությունը. «Ես ողջմամբ մտա Կալկաթա մայիսի 30|11 ՀունիսիՍուեզից մինչեւ այստեղ 24 օր ծովի վերա էի. շատ մրրիկների եւս պատահեցի: Կարմիր ծովից դուրս գալու ժամանակ կանգնեցանք չորս ժամ Ադեն քաղաքի առջեւ: Սա հին Թատմորն է արաբական, որ երբեմն Սողոմոն շինեց եւ որ վերջումը նյութ եղավ արաբական բանաստեղծներին, իհարկե, հիշում ես Անթարը: Թատմորից գնացինք Ցեյլոն կղզին, ուր երբեմն ճիզվիթները գնացել էին, երբ այս դժոխային կարգը նոր էր հիմնվում, Ցեյլոնից Մադրաս, իսկ Մադրասից Կալկաթա» {Ե. Լ. Ժ., IV, եր. 109:}:
Անհայտ է մեզ Հնդկաստանում կտակագումարներ ձեռք բերելու կապակցությամբ եղած դժվարությունները հաղթահարելու կամ, ինչպես արտահայտվում էր ինքը՝ Նալբանդյանը, կորած արծաթագլուխը՝ շուրջ 50 հազար ռուբլի, կենդանացնելու համար «մեռելկոխ լինելու» պատմությունը: Նալբանդյանի նամակները հիմք են տալիս կարծելու, որ գործի հաջողությանը նպաստած պիտի լինեն Կալկաթայի առաջին հայ դատավորը՝ Սեթ Աբգարը, ինչպես նաեւ նրա հայրը՝ Ա. Գ. Աբգարը՝ Հնդկահայ մեծահարուստ առեւտրականները: Հավանորեն օժանդակած պիտի լինի նաեւ Նալբանդյանի ծոցատետրում նշված Թ. Ավետումը, բասրացի հայ մի գրականագետ, որ ապրում էր Կալկաթայում, վայելելով ազգասեր հայի եւ ուսումնասեր հայկաբանի համբավ: Ավետումը Նալբանդյանի կողմից մեծարված Մ. Թաղիադյանի հրատարակած «Ազգասեր»-ի աշխատակիցն էր եւ մեկը խմբագրի մտերիմներից ու հավատարիմ պաշտսյաններից: Նրա գրչին է պատկանում երեւանցի նշանավոր լուսավորականի «կարճ ու վճիտ կենսագրությունը» {Տե՛ս «Դիտողագիր Հովհ. Շահնազար Սարգսեանի ի Բատավիա ի վերա կենսագրութեան Մ. Դ. Թաղիադեանի», Կ. Պոլիս, 1888, եր. 20 եւ հետ., 28 եւ հետ. եւ 53:}:
Հետագայում «Արշալույս Արարատյան» թերթում Նալբանդյանի մասին հրապարակած մի հոդվածում Այվազովսկին, կամ նրա կողմից հուշարկված մեզ անհայտ մի անձնավորություն, հնդկական նրա առաքելության մասին գրում էր, թե «Նույն երկպառակության սերմերը, որ գնացած տեղերը կսերմաներ, նույնը եւ անդ (այսինքն՝ Հնդկաստանում, Ա. Հ.) կսերմանե անստորագիր գրելով թե առ կաթողիկոսը եւ թե առ /417/ Էջմիածնա Սինոդը, տեղվույն առաջնորդի եւ ժողովրդոց մեջը. սակայն աստուծո աջը, որ կհսկե Հնդկաստանցոց ժողովրդին վերա, շուտով կշիջուցանե նորա երկպառակության բոցը: Այժմ կլսվի, թե դրամագլխաց կես մասը հազիվ հասած է Նախիջեւան» {«Արշալույս Արարատյան», 1867, N 819-20:}:
Նալբանդյանը չժամանեց ներկայացնել Նոր-Նախիջեւանի քաղաքացիներին Հնդկաստանում իր ձեռք բերած «արծաթագումարի» մանրամասն հաշիվը: Սակայն նրա թողած թղթերի եւ հաշիվների հասարակական ստուգումը կասկած չթողեց այն մասին, որ նա կատարել էր իր առաքելությունը ամենայն բարեխղճությամբ: Նախիջեւանի ապագա դպրոցի համար նրա առաքելության շնորհիվ ստացվեց 53 հազար ռուբլի «արծաթագումար», եւ բացի այդ՝ տարեկան մուտք Կալկաթայի կալվածքից {Հմմ. «Հյուսիսափայլ», 1864, եր. 234:}: Մի տեսակետից միայն հակառակորդների ծուռ հայելին անդրադարձնում էր իրողություւնը, երբ նշում էր, թե առանց աղմուկի եւ գժտության չէ, որ նա գլուխ բերեց ստանձնած գործը: Այստեղ եւս նրա ելույթները հուզել էին սովորական պառակտումը «տեղվույն առաջնորդի եւ ժողովրդոց մեջը», եւ կասկած չկա, որ Նալբանդյանը Հնդկաստանում եւս պիտի հանդես գար թեմական առաջնորդին դիմակայող ժողովրդական մասսաների պաշտպանի դերում: Հակառակորդի գրիչը այս կետում մատնում է, ըստ երեւույթին, իրական ճշմարտությունը: Պայքարը դառնում էր այն դատի շուրջը, որ վարում՝ էին հնդկահայերը, Խաչիկյան քահանայի ղեկավարությամբ, Նոր-Ջուղայի թեմակալ Թադեոս արքեպիսկոպոսի դեմ: Ինչպես ակներեւ է դառնում այս մասին հրապարակված գրագրություններից, Հնդկաստանում Նալբանդյանը ոչ միայն շահ չուներ անստորագիր թղթեր գրելու կաթողիկոսի դեմ, այլեւ, ընդհակառակը, պարտավորվել էր վերադառնալուց «կենդանական ձայնիվ» զեկուցել կաթողիկոսին առաջնորդի կամայական վարչության մասին {Տե՛ս «Արկածք տեառն Յովհաննու Խաչիկեան խաչակիր աւագ քահանայի եւ ասպետի եւ այլն», Կալկաթա, 1863, եր. 36:}: Իրենց հերթին կաթողիկոսին ուղղած թղթերում հնդկահայերը որակում են Նալբանդյանին «շնորհապերճ», «ազգասեր եւ աչալուրջ քաջակիրթ» բառերով {Նույն տեղը, եր. 38 եւ 193:}: Խոր այն կսկիծը, որ, ինչպես պիտի տեսնենք, մի-երկու տարի անց արտահայտեց հնդկահայ մամուլը Նալբանդյանի կալանքի ու մահվան մասին, ապացույց է, թե ռուսահայ տրիբունը որ աստիճան համակրանք էր նվաճել նաեւ հնդկահայ մասսաների եւ նրանց հայացքների թարգման հանդիսացող մարդկանց կողմից:
Հնդկաստանում եւ, մասնավորապես, հնդկահայ գաղութում ստացած տպավորությունները, իրենց հերթին, արգասավոր եղան Նալբանդյանի /418/ քաղաքական տեսադաշտը ընդլայնելու տեսակետից: Հրապարակախոսի սուր աչքը չէր կարող հատուկ դիտողության առարկա չդարձնել անգլիական կապիտալի գաղութային շահատակումները, նույն այդ կապիտալի ազդեցությամբ հնդկահայ գաղութի նյութական բարեկեցության անկումն ու. ազգային-կուլտուրական դիմազրկումը: Հայտնի է, որ տակավին 18-րդ դարի վերջերին, անդրադարձնելով հնդկահայ գաղութի պահանջները, Հնդկաստանում արծարծվեց հայ ազատագրական շարժման երեւելի գործիչների՝ Հ. Էմինի, Մ. Բաղրամյանի եւ Շ. Շահամիրյանի ազգային-քաղաքական հրապարակախոսությունը: Առաջ քայլելով նրանց հարթած ուղիով, Թաղիադյանը նշում էր եվրոպացիների կրոնաորսությունները Հնդկաստանում, նրանց գործ դրած քաղաքական ճնշումները, նրանց դաժանություններն ու կեղեքումները: «Անձնասիրութիւն` առաջնորդացն,— գրում էր Կալկաթայում հրատարակվող իր օրգանում Մ. Թաղիադյանը,— առ ի միայն փարթամացուցանելոյ զանձինս իւրեանց եւ թագաւորակերպ կեանս վարելոյ՝ անփոյթ գլխովին զօգտից հպատակացն ամօթ եւ նախատինս բերէ ո՛չ միայն ատենին եւ իւրաքանչիւր անդամ ոց նորա, այլեւ երկրին եւ սնապարծ տէրութեանն: Յամին զեօթնհարիւր միլիոնս լիրայից քարշեն ի հարկաց Հնդկաստանի, եւ ոչ գոնէ զմիլիոն մի ծախեն ի վճար ուսման այնքան բազմութեան տուողացն զայն: Եւ չիցէ՞ այս բռնաբարութիւն ի ծայրագոյն աստիճանի, անտանելի եւս քան զմուԺիկութիւնն (իմա՝ ճորտությունը, Ա. Հ.) Ռուսաստանի, եւ զկեղեքանս պարսից: Եւ դեռ սոքա Անգղիացիք, որք անամօթ երեսօք պարծին միշտ ի բարերարս ազգի մարդկան լինել: Չիցէ՞ այս եւ ապերախտութիւն մեծ ծծել ցամաքեցուցանել զստինս հպատակաց ի վերջին շթէ կաթին եւ զկենuարարն նոցա խնայել նոցա սնունդ: Աշխարհ զաչս բացցէ այսուհետեւ տեսցէ թէ որ բարբարոսութիւն իցէ դժնդակագոյն քան զայս» {«Ազգասեր Արարատյան», 1849, N 27:}։
«Երկրագործության» հեղինակի մերկացումները անգլիական «քաղաքակրթության» մասին արձագանքելու էին կարծես Թաղիադյանի նշանակալից այս տողերին: Պատահական չէ, գուցե, որ հետաքրքրվելով Թաղիադյանի գրական ժառանգությամբ՝ Նալբանդյանը գտել էր Հնդկաստանում եւ վերցրել իր հետ նրա «Ճանապարհորդութիւն ի Պարս» գրքի թերատիպ էջերը:
Գլուխ բերելով կտակագումարների ստացումը՝ 1861 թ. սեպտեմբերի 27-ին Նալբանդյանը վերադարձավ Անգլիա: Ճանապարհին նա կանգ առավ Ալեքսանդրիայում, Երուսաղեմում, Զմյուռնիայում եւ Պոլսում: Հատուկ ուշադրության արժանի է Նալբանդյանի դիմումը Ալեքսանդրիայում եւ Կահիրեում, ինչպես նաեւ նրա նամակագրությունը եգիպտահայ /419/ ոմն Ալփիարի հետ, որի միջոցով, ինչպես ուզում էր հավատացնել ինքը սենատական հարցաքննության ժամանակ, արտասահմանից նամակներ էր փոխադրում ծնողներին: Այս բացատրությունն ընդունակ է միայն սաստկացնելու տակավին չհագեցած մեր հարցասիրությունը նրա եւ Ալփիարի միջեւ եղած կապերի իսկական բնույթի նկատմամբ: Աչք ածելով Նալբանդյանի ծոցատետրերի համապատասխան նշումներին՝ դժվար չէ համոզվել, որ «տուն» կամ «պապային» հղած նամակների ամսաթվերը չեն համընկնում Ալփիարին հասցեագրված նամակների ամսաթվերին: Բացի այդ, վերջինիս նա նամակ էր ուղարկում նաեւ Լոնդոնից, մինչդեռ Եգիպտոսն ամենակարճ ճանապարհը չէր Լոնդոնի եւ Նոր-Նախիջեւանի միջեւ նաեւ Նալբանդյանի ժամանակԱվելի հավանական է ենթադրել, թե Եգիպտոսի եւ Ալփիարի հետ եւս Նալբանդյանը կապված էր ազգային-քաղաքական օղակներով, թեկուզ եւ դրանց բնույթը որոշելու համար կոնկրետ տվյալներ չկան տակավին:
Երուսաղեմի վանքի կացության թողած ծանր տպավորություններին Նալբանդյանն անդրադարձավ «ներսեն-դուրսեն» պայքարին վերաբերող նորահայտ իր զեկուցումներում {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 47:}: Նրա Զմյուռնիա հասնելու մասին հայտնում էր տեղում հրատարակվող «Ծաղիկ» շաբաթաթերթը, ի հայտ բերելով այս առիթով իր բարյացակամությունը ռուսահայ գրողի «ազատականության եւ ազգասիրության վրա» ունեցած հայացքների մասին: Նրան դիմավորելու եկել էին «Ծաղիկ» թերթի խմբագիր Գր. Չիլինկիրյանը եւ Զմյուռնիայի Հաշտենից եւ Վասպուրական ընկերությունների անդամները: Իր թերթում Չիլինկիրյանը ուրախություն է հայտնում այն առիթով, որ «Հյուսիսափայլ»-ը, որի «ազատական դրոշակի» կրողն էր Նալբանդյանը, հաղթահարելով իր դեմ հարուցված խոչընդոտները, շարունակելու է հրատարակվել: «Համոզված ենք, — հարում է «Ծաղիկ»-ի խմբագիրը,— թե արգո Մ. Նալբանդյանը փրկավետ դրության մը տեր է եւ իր տեսությունը, թեեւ կարճատեւ եղավ, սակայն մեր հիշողությունը համակրության այնպիսի դրոշմով մը կնքեց զոր ժամանակին թեւը անկարող պիտի ըլլա սրբել եւ ջնջել» {«Ծաղիկ», 1861, եր. 120 եւ 128:}: Զմյուռնիայի մասին Նալբանդյանը հիշում է նաեւ «Ազգային թատրոն Պոլսի մեջ» իր հոդվածում: «Պակաս ուրախություն չզգացինք մենք,— գրում է նա այդտեղ, — տեսանելով Զմյուռնիո մեջ Վասպուրական անձնուրաց ընկերության հայախոս թատրոնը. այստեղ հաջող ենք համարում եւ դեպի նոցա ուղղել մեր առ ի սրտե շնորհակալությունը եւ ընթացք ու հաջողություն մաղթել յուրյանց չնաշխարհիկ ասպարեզի մեջ» {Ե. Լ. Ժ., II, եր. 311:}:
/420/ Հասնելով Պոլիս՝ Նալբանդյանն առիթ ունեցավ ողջունելու Արեւելյան թատրոնի ներկայացումներից մեկը, այդ կապակցությամբ «Մեղու»-ի էջերում զետեղելով իր նշանակալից հոդվածը:
1861 թ. դեկտեմբերի 27-ին (հ. տ.) մեկնելով Կ. Պոլսից եւ մի քանի որ Մարսեյլում ու Փարիզում մնալուց հետո, Նալբանդյանը մտավ Լոնդոն՝ 1862 թ. հունվարի 9-ին: Այստեղ նա մնաց մինչեւ նույն տարվա սպրիլի 13-14-ը, այս անգամ եւս մի քանի շաբաթ՝ փետրվարի կեսերից մինչեւ մարտի կեսերը, անցկացնելով Փարիզում {Հմմ. Ե. Լ. Ժ., 11, եր. 311։}: Վերջին անգամ մեկնելով Լոնդոնից՝ նա մնաց Փարիզում դարձյալ մի քանի շաբաթ՝ մինչեւ մայիսի 26-ը {Հմմ. «Անտիպ երկեր», եր. 239:}: Ինչպես նախընթաց տարում, այս անգամ եւս Լոնդոնից Փարիզ անցնելու եւ մնալու գլխավոր պատճառը ոչ թե իտալական օբլիգացիաներ գնելն էր կամ հիվանդությունից բուժվելը, ինչպես բացատրում էր նա հետագայում սենատական հարցաքննության ժամանակ, այլ հավանորեն՝ տպարանական գործերը: 1862 թվականի այս ամիսների ընթացքում է, որ նա գրի առավ եւ տպագրության հանձնեց «Երկրագործություն»-ը: Բացի այդ, այս ժամանակ նա ընդհուպ զբաղված պիտի լիներ Հայաստանի քարտեզ կազմելու աշխատանքով եւ քարտեզի տպագրությունը գլուխ բերելու համար ֆրանսիացի փորագրիչների հետ վարած բանակցություններով {Հմմ. Նալբանդյանի «Երկեր»-ի 1906 թ. հրատարակությանը կցված «Կենսագրական տեսություն»-ը, էջ 22:}: Ինչպես նախընթաց տարում լույս ընծայած «Երկու տող»-ի, նույնպես եւ «Երկրագործության» տպագրությունը ցույց է տալիս, որ 1859 թվականի արտասահմանյան իր ուղեւորության գլխավոր նպատակի ձախողումից հետո Նալբանդյանը ընդմիշտ ձեռնթափ չէր եղել ազատ գրատպության եւ ազատ հրապարակախոսության մասին իր փայփայած մտքից: Ճիշտ է, նրան չէր վիճակված հիմք դնել արտասահմանում ազատ մամուլի՝ կատարել հայ հրապարակախոսության համար այն դերը, որպիսին կատարել էին ռուս հրապարակախոսության մեջ Գերցենը եւ նրա «Колокол»-ը: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց իրագործել, գեթ մասամբ, իր իղձերից մեկը՝ հրապարակ գալ արտասահմանում անկաշկանդ լեզվով եւ հարձակման անցնել հակառակորդների դեմ: Բայց հիմա հակառակորդներին մերկացնելը չէր Նալբանդյանի արտասահմանյան գրատպության գլխավոր խնդիրը: «Ճանապարհորդության ժամանակ,— գրում էր Նալբանդյանի մասին Հ. Բերբերյանը,— նա շատ նյութեր էր ժողովել, շատ հարցերի մասին կամենում էր խոսել …» {«Նոր-դար», 1891, N 138:}: «Քաղաքակրթության» հակասություններն ու այլանդակությունները մեր/422/կացնող եւ իր հայացքները բացահայտող նրա հրապարակախոսությունը ռեւոլյուցիոն-դեմոկրատական լույսի տակ պիտի դներ հիմա հայ կյանքի ցավոտ խնդիրները, նշելով նրանց լուծման համար (ուղիղ ճանապարհ»:
«Գիտունի եւ գրողի կյանքում,— ասել է Կլյուչեւսկին, — գլխավոր կենսագրական փաստերը գրքերն են, կարեւորագույն անցքերը՝ մտքերը»։ Եթե ճիշտ համարենք այս միտքը, Նալբանդյան-գրողի կենսագրության նշանավոր փաստերի թվում պիտի դաuենք արտասահմանում հրապարակած նրա գրքերը եւ, մանավանդ, դրանցից վերջինը՝ «Երկրագործություն»-ը, որի մեջ արձանագրված են նրա մտավոր կյանքի հետաքրքրական այն անցքերը, որոնք նշում են որոշակի նրա շրջադարձը դեպի ռուա ռեւոլյուցիոն-դեմոկրատիայի ղեկավարի հայացքներն ու մտքերը: Սակայն արտասահմանյան ուղեւորության այս ժամանակաշրջանում իսկ հրապարակախոսի կյանքը գամված չէր սոսկ այդպիսի փաստերին ու անցքերին: Նրա կյանքի մտավոր անցքերն ու գրական փաստերն այդ պահին հարակցվում էին գործնական այնպիսի քայլերի հետ, որոնք նրան ի վերջո հասցրին ցարական Ռուսաստանի ամենադաժան զնդանը՝ Ս.-Պետերբուրգի Պետրոպավլովյան բերդը:
1862 թ. երկրորդ կեսում խավարտչին այդ բանտում ձեռնարկվեց առաջին փորձը՝ բարձրացնելու Նալբանդյանի արտասահմանյան կյանքի նշանավորագույն փաստերի ու անցքերինրա ռեւոլյուցիոն պրակտիկայիվրա իջած թանձր վարագույրը: