/3/ I ՌՈՒՍԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ 60-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
/5/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ԲԱՆԱԿՌԻՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՇՈՒՐՋԸ
Մեղադրյալի բուն «հանցանքը»։ Սենատի վճիռը նրա մասին: Այվազովսկու նոր ամբաստանագրերը: Քսություն «Լեւոնի վշտի» առիթով: Կ. Եզյանի բացատրությունները։ Դիտողություններ ռուսահայ ազգային-քաղաքական շարժման մասին։ «Երիտասարդ Հայաստան» եւ «Երիտասարդ Վրաստան»: «Московские ведомости» թերթի առաջնորդողը հայկական «սեպարատիզմի» մասին։ Եզյանի պատասխանը եւ թերթի նոր հարձակումը։ Եզյանի վերջին խոսքը եւ Նալբանդյանի վերաբերմունքը։

Նալբանդյանի ձերբակալությունը ռեւոլյուցիոն «կրամոլայի» դեմ ցարիղմի ձեrմն արկած միջոցառումներից մեկն էր: Կառավարական օիգանների համար Նալբանդյանի մեծագույն «հանցանքն» այն չէր, որ ընդհատակյա աշխատանք էր տարել Թյուրքիայում կամ թյուրքահայ շրջաններում, այլ այն, որ նրանք արվել էին Ռուսաստանում եւ, հատկապես, ռուսահայերի մեջ տարվելիք ռեւոլյուցիոն աշխատանքի հանձնարարություններ:
Զուր չէր սենատական հանձնաժողովի նախագահ Գոլիցինը նախազգուշացնում այդ առիթով Կովկասի փոխարքայի տեղակալ Օրբելիանիին: Հաղորդելով, որ «Լոնդոնի պրոպագանդիստները» մտադրություն են ունեցել «տարածելու իրենց գրվածքները Կովկասում», Գոլիցինը հանձնարարում էր նրան՝ դիմել «նախազգուշական համապատասխան միջոցարկումների» {ЦГИАМ, 1862, II, N 17, թերթ 285:}: Սենատական հանձնաժողովի առաջադրած հարցերի եւ դրանց դիմաց ստացված պատասխանների տակ ատենակալների ձեռքով արված ընդգծումներից ու ռեմարկներից պարզ է դարձյալ, որ ցարական սենատորներին խիստ հետաքրքրում էին մեղադրյալի կապերը Կովկասի հայ շրջանների հետ: «Լոնդոնի պրոպագանդիստներին» վերաբերող գոր/6/ծի քննությունից հետո սենատի հանած եզրակացությունների մեջ արձանագրվում էր, հատկապես, որ նրա մոտ գտնված են հայերեն նամակներ, որոնք բերում են այն մտքին, թե Ռուսաստանում եւ մյուս պետությունների մեջ ապրող հայերը հետամուտ էին ազգային անկախության {ЦГИАЛ, 1865, գործ IV, N 13922, թերթ 308 եւ հետ.։}: Մեղադրյալի մոտ հայտնված նամակներն ու ծածկագրի բանալին, սենատի կարծիքով, առաջացնում են ներքին այն համոզումը, որ նա ոչ միայն տեղյակ էր պրոպագանդիստների՝ ռուս կառավարության դեմ ուղղված դիտավորություններին, այլեւ նպաստել էր նրանց՝ Լոնդոնի արգելված հրատարակությունները Ռուսաստանում տարածելուն, իսկ հայերեն նամակներից եւ բառարանից երեւում էր, որ նա ձգտում էր ունեցել Ռուսաստանի հարավում ապրող հայերի մեջ տարածել հակակառավարական շարժումներ {Նույն տեղը:}: Այս հիման վրա, ղեկավարվելով օրենքի 313 հոդվածի գիրք 2, հատոր 15-րդի հրահանգով՝ կառավարիչ սենատը «խիստ կասկածի տակ է առնում» մեղադրվողին՝ «իբրեւ անբարեհույս անձնավորության՝ ներքին գործոց պ. մինիստրի բարեհայեցությամբ աքսորում Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկը՝ ենթարկելով նրան ոստիկանական խիստ հսկողության» {Նույն տեղը:}:
Գործի մեղադրական նյութերից զատ, Նալբանդյանի «կասկածելի» եւ «անբարեհույս» ընթացքի մասին կառավարական շրջանները տեղեկանքներ էին քաղում, անշուշտ, նաեւ կողմնակի աղբյուրներից: Այսպես, «Պոլսահայ լուսավորչական համայնքը» տեղեկագրի կապակցությամբ տեղի ունեցած գրագրություններից պարզվում է, որ, «Լոնդոնի պրոպագանդիստների» գործից անկախ, տակավին 1862 թ. սկզբներին, Պետերբուրգի պաշտոնական շրջանները նախազգուշացնում էին նրա մասին Պոլսի դեսպանին. ռուս այդ շրջանները անվստահություն էին տածում դեպի հայ հրապարակախոսը եւ տալիս էին նրա բնութագիրը՝ օգտվելով, իհարկե, համապատասխան հայ «իրազեկ» աղբյուրներից: Չէ՞ որ ե՛ւ Ներսես Աշտարակեցին, ե՛ւ Խալիբը, ե՛ւ, մանավանդ, Այվազովսկին ժամանակին բավականաչափ նյութ էին մատակարարել այդ ուղղությամբ։ Բերդում նստած՝ Նալբանդյանը համոզված էր, որ հին հակառակորդները շարունակում են իր դեմ նորանոր ամբաստանություններ տեղալ: Ուրիշները եւս կարծում էին, թե նրա կալանքը կապ ունի, բացառապես, Խալիբ—Այվազովսկի խմբակցության թափած ջանքերի հետԿարծիքը սխալ էր, բայց ստույգ է, որ հակառակորդները շարունակում էին իրենց քսությունները նաեւ Նալբանդյանի բանտարկությունից հետո:
/7/Այսպես, 1864 թ. «Մեղու»-ն տպեց «Կտոր մը Այվազովսքիաբանություն» վերնագրված պամֆլետը, ուր նշված էր ներքին գործոց մինիստը «կոմս Սիվերսի անունով Այվազովսկու գրած ֆրանսերեն գաղտնի մի նամակի մասին: է Այվազովսկու նոր այդ քսությունը ուղղված էր կաթողիկոսի, Հայնրապետյանի եւ, մանավանդ, Նալբանդյանի դեմ: «Այս երեքը,— գրել էր Այվազովսկին,— ինչպես իրենց, անանկ ալ տերության թշնամին են եղեր, մանավանդ Նալբանդյանցը, որ ամենուն խըզտըրքիշ կընե եղեր (կերեւա թե զինքն ալ խըզտըրմիշ է ըրեր), տերության հայտնի է եղեր, բերդը կպահվի եղեր եւ այլն, եւ այլն՝ բերնի թափթփուք՝ անոր խստագույն պատիժ մը տալի տերության մեծամեծ օգուտներ պիտի բերե եղեր …, ըստ որում` անոր նման խռովություններն ալ անոր պատըժվելն կրնան խրատվիլ եղեր»: Այս գրության օրինակը, հայտնում է պամֆլետի հեղինակը, Սիվերսի ձեռն ընկնելու տեղ՝ ընկել է Ֆեոդոսիայի ժողովրդի ձեռքը, եւ հիմա նրա օրինակը անցնում է ձեռքից ձեռք {Լույս ընծայելով Մեչուխեչայի գրական պիտակի տակ հրապարակված այդ պամֆլետի քննական տեքստը (տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1950, N 7), աշխատել ենք ապացուցել, որ դրա հեղինակը այլ ոք չէր, քան Պետրոպավլովյան բերդում նստած Նալբանդյանը: Ի դեպ, բերված բնագրում հանդիպող «խրզտըրմիշ» բառը կարդում ենք նաեւ Նալբանդյանի համերկրացու՝ Ռ. Պատկանյանի մոտ, որ մի տեղ գրում էր, թե՝ «իմք հրատարակելու լրագիրը պիտի լինի խամչի, խզտրմիշ արած տամղան»: Տե՛ս Ռ. Պատկանյան, Երկեր, Երեւան, 1955, եր. 727:}:
Թե, հիրավի, Նալբանդյանի բանտարկության ժամանակ եւս նրա հակառակորդները լուռ նստած չէին, ակներեւ է ռուսերեն մի գրությունից, որը 1865 թ. սկզբներին ուղղված է եղել, ըստ երեւույթին, ժողովրդական լուսավորության մինիստրին {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 705 եւ հետ.:}: Հրավիրելով մինիստրի ուշադրությունը երիտասարդ բանաստեղծ Ս. Շահազիզյանի նոր լույս տեսած «Լեւոնի վիշտը» պոեմի վրա՝ գիրության հեղինակը հայտնում է, թե պոեմի մեջ կան կառավարության դեմ ուղղված հատվածներ: Պոեմը, ասում է նա, խորհուրդ է տալիս հայերին՝ իտալացիների, Գարիբալդիի եւ լեհերի օրինակով ստրկությունից լիակատար ազատություն որոնել հայ ազգի համար: Պոեմն ուղղված է կրոնի եւ դավանության, եկեղեցականների ու նրանց ծիսակատարությունների դեմ, իսկ Քրիստոսի մասին արծարծում է հայացքներ, որոնք հիշեցնում են Ռընանի ուսմունքը: Կան ասողներ, թե «Լեւոնի վիշտը» Պետրոպավլովյան բերդում նստած քաղաքական հանցագործ «Նալբանդյանի վիշտն» է: «Լեւոնի վիշտը», հարում է գրության հեղինակը, գրված է, հիրավի, Ռուսաստանին հավատարիմ մարդկանց դեմ, Նալբանդովի պարտիային հակառակողների դեմ: Գրության հեղի/8/նակը դատապարտում է նաեւ «Հյուսիսափայլ»-ի խմբագիր Նազարյանցին, որ ամսագրի էջերից գովաբանել էր պոեմը. «Հայկական ժուռնալիստիկայի գաղտնիքներին իրազեկ ամեն մեկին հայտնի է,— գրում է նա,— թե ինչ է նշանակում «Հյուսիսափայլ»-ի գովասանքը: Այս ժուռնալի հետեւորդները Նալբանդովի հետեւորդներն են»: Վերջում գրության հեղինակն առաջարկում է արգելք դնել գրքի տարածմանը, հանդիմանել զգոնությունը կորցրած ցենզորին եւ հսկողության տակ առնել պոեմի հեղինակին: Ուշագրավ են, հատկապես, գրության վերջին տողերը. իր գրածի ճշգրտությունը հավաստելու համար նրա հեղինակը խորհուրդ է տալիս ուղարկել պոեմի մի օրինակը Այվազովսկի վարդապետին ու պահանջել նրա կարծիքը. «Ուրիշ անձերից, մանավանդ Պետերբուրգի հայերից, որ պատկանում են Նալբանդովի պարտիային, ճշմարիտ բան չեք իմանա այս գրքի մասին»:
Գրության վերջում քսության հեղինակը դրել է «Преданный царю и отечеству» սեւհարյուրյակային իր ստորագրությունը: Դրանով կամեցել է, կարծես, հավաստել իր կապը Խալիբ—Այվազովսկու ռեակցիոն խմբակցության հետ: Նույն եզրակացության կհանգենք, եթե աչքի առաջ ունենանք, որ գրությունը հարվածում է ոչ միայն Նալբանդյանին, այլեւ Նազարյանցին: Խալիբ-Այվազովսկի կղերա-աղայական հոսանքի աչքում Նազարյանց-Նալբանդյան բլոկը քաղաքականապես անբաժանելի միություն էր. բլոկի ներքին տարաձայնությունները լսելի չէին ազգային վերնատան բնակիչներին կամ, համենայն դեպս, չէին հետաքրքրում նրանց {Ս. Շահազիզյանի կենսագրության մեջ Ե. Շահազիզը հայտնել էր այն կարծիքը, թե «Անձնվերդ գահին եւ հայրենիքին» ստորագրության տակ պատսպարված քսուն չէր կարող լինել այլ ոք, քան հայտնի Հովսեփ Չերքեզյանը: Այդ ենթադրությունը հիմնավորելու համար Ե. Շահազիզը հանգամանորեն վերհիշում է Չերքեզյանի կատաղի պայքարը «Հյուսիսափայլ»-ի եւ հյուսիսափայլականների դեմ, եւ այն, որ այդ մարդը չգիտեր միջոցների խտրականություն՝ ամսագիրը խափանելու նպատակին հասնելու համար (հմմ. Ե. Շահազիզ, Ս. Շահազիզի կենսագրությունը, Երեւան, 1944, եր, 91 եւ հետ.): Որ Չերքեզյանը բարի պտուղ չէր՝ վեր է կասկածից: Բայց որ ներկա դեպքում Ե. Շահազիզը արդարացի չէր նրա նկատմամբ, այդ եւս ակներեւ է: «Լեւոնի վիշտը» լույս է տեսել 1865 թվականին, մինչդեռ Չերքեզյանը կնքել էր իր մահկանացուն դրանից մոտ երկու տարի առաջ՝ 1863 թվականի նոյեմբերի 20-ին (տե՛ս Չերքեզյանի նեկրոլոգը՝ տպված «Համբավաբեր Ռուսիո» թերթի 1863, N 53-ում):
Դժբախտաբար, այս թյուրիմացությունը եզակի չէ: Գրախոսելով Շահազիզի գիրքը՝ Արտ. Կարինյանը գրում է, թե «չի սխալվում Երվանդ Շահազիզը, երբ ակնարկում է Այվազովսկու եւ Չերքեզյանի մատնողական գործողությունների մասին», եւ միաժամանակ ցավ հայտնում, որ հեղինակը չի ընդարձակել իր հետազոտության սահմանները՝ պարզելու ««Լեւոնի վշտի» նկատմամբ նաեւ Քանանյանի, Էմինի կամ Սալլանթյանի վերաբերմունքը» (ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1946, N 2–3, Եր. 89 եւ հետ.): Ընկեր Կարինյանը հարկ չի համարել նշելու, թե որո՞նք են այն աղբյուրները, որ հնարավորություն պիտի տային ծերունի բանասերին՝ կատարել լրացուցիչ այդ հետազոտությունը: Մասնավորապես, հարկ չի համարել բացահայտել, թե ի՞նչ հնարքով պիտի պարզեր նա 1865 թ. լույս տեսած պոեմի նկատմամբ 1844 թ. ի տեր հանգյալ Սալլանթյանի վերաբերմունքը:}:
/9/ Ստանալով անանուն այս գրությունը՝ մինիստրն այն ուղարկել էր Կ. Եզյանին, խնդրելով նրա կարծիքը: Իր պատասխանի մեջ {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 706 եւ հետ,:} Եզյանը հայտնում էր, թե Սմբատ Շահազիզյանի գրվածքով «կան հատկապես հակակառավարական տեղեր, ակնարկներ այն մասին, որ ժողովուրդը չպիտի հպատակվի կառավարության, շատ է խոսում Գարիբալդիի մասին եւ այլն»: Եզյանն աշխատում էր բթացնել անանուն գրության սուր անկյուններից մի քանիսը: Նա բանեցնում էր երկբան մի լեզու, որ բնոորոշ է առհասարակ երկդիմի իր դիրքավորման համար:
Որպես ցարական պաշտոնյա՝ Եզյանը ցարիզմի հայկական քաղաքականության ուշիմ ու բանիմաց ձայնատարներից մեկն էր եւ միաժամանակ՝ ազգային-պահպանողական ուղղության ռուսահայ ռանտյեների եւ առեւտրա-արդյունաբերական մագնատների քաղաքական կոնսուլտանտն ու «ազգի եւ եկեղեցու» կիսապաշտոն ախոյանը Ռուսաստանում։ Երկու տերանց ծառայելու մտայնությամբ՝ Եզյանը հարկադրված էր շարունակ տարուբերվել ռուս մեծապետական Սքիլլայի եւ հայ-լուսավորչական Քարիբդայի միջեւ:
Ուստի եւ հասկանալի է, թե ինչու նա փոքր-ինչ այլ լուսաբանություն էր տալիս անանուն գրության մեջ շոշափված հարցերին, քան անում էր դրա հեղինակը՝ բացառապես ցարական գահին ծառայող հայ խալոպը: Եզյանը եւս քննադատելի է համարում «Հյուսիսափայլ»-ի լիբերալիզմը, բայց գիտեր, որ «Հյուսիսափայլ»-ը չուներ հասարակական-քաղաքական միասեռ դավանանք: «Անձնական ծանոթություն եւ շփում ունենալով ե՛ւ Նազարյանցի, ե՛ւ Նալբանդյանի հետ՝ նա՝ ոչ միայն տեսնում էր նրանց զինակցության հիմքերը, այլեւ նկատում նրանց տարաձայնության եզրերը:
Եզյանն ու Նազարյանցը ռուսահայ միեւնույն դասակարգի, բուրժուազիայի, նացիոնալ-կոնսերվատիվ եւ նացիոնալ-լիբերալ (կամ լիբերալ-կոնսերվատիվ) հոսանքների ղեկավարներից էին, որոնք չէին բաժանում կղերա-աղայական խմբակցությունների հայացքները: Բոլոր պարագաներում, ռուսահայ բուրժուազիայի այդ հոսանքները պատրաստ էին համաձայնության գալու ամեն անգամ, երբ հասունանում էր ռեւոլյուցիայի վտանգը՝ առաջ քաշելով ազգային-քաղաքական խնդիրների լուծման նոր հեռանկարներ:
/10/ Իր պատասխանի մեջ, Դելիանովի հետ միասին, Նազարյանցին վերագրելով լիբերալ «կարճամտություն»՝ Եզյանը շտապում էր միաժամանակ պաշտպանության տակ առնել նրա քաղաքական բարեհուսությունը՝ հարվածի տակ դնելով միայն հայ «ուլտրա-լիբերալների», այսինքն՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատների եւ նրանց ղեկավարի՝ Նալբանդովի քաղաքական «խենթությունը»: Համերաշխելով անանուն հեղինակին՝ նա եւս Նալբանդյանի ազգային-քաղաքական ընթացքը, բնորոշում է որպես ազգային-սեպարատիստական շարժում: «Հայերն, իսկապես,— գրում է նա,— բաժանվել են երկու պարտիայի: Պաշտոնաթող տիտուլյար-սովետնիկ Բուդաղովը եւ մյուս ուլտրա-լիբերալները չեն կամենում մերձենալ ռուսներին եւ խմբվել են Նալբանդովի շուրջը: Մյուս պարտիան համարում է հայ ազգությունը նեխվող դիակ, որը, զուրկ որեւէ կենսունակությունից, ձուլվելու է միանգամայն այն տարրերի հետ, որոնց միջավայրում գտնվոմ են նրա վերապրող մասերը» {Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 706 եւ հետ»:}:
Խոսելով հայերի նեխման կամ նրանց վերապրող տարրերի ձուլման մասին՝ Եզյանը նկատի ուներ միայն հայերի զարգացման քաղաքական հեռանկարները: Նազարյանցը, պարզաբանում է նա, պատկանում է ազգային այն խմբակցությանը, որը չի հավատում հայերի քաղաքական վերակենդանացման հնարավորությանը. «նա կամենում է հայ հոգեւորականության եւ ընդհանրապես հայ կենցաղի բարեշտկում, բայց, իհարկե, չի երազում հայերի անկախության մասին. մասնավոր զրույցի ժամանակ խելագարին մեկն է կոչել Նալբանդովին, թեկուզ եւ անձնական բարեկամ է նրան»: Բերելով այնուհետեւ Կովկասի ուսումնարանական շրջանի վարիչ Նեւերովի տեղեկանքն այն մասին, որ Թբիլիսիում գոյություն ունի «Երիտասարդ Հայաստան եւ Երիտասարդ Վրաստան» պարտիա, որը երազում է Ռուսաստանից անջատվելու եւ անկախ Հայաստան ստեղծելու մասին, Եզյանը մատնանշում է, որ Նալբանդյանը կենտրոնական այն անձնավորությունն է հենց, որի շուրջը խմբվում են հայերի քաղաքական անկախության կուսակիցները: Ս. Շահազիզյանի գրվածքում, ասում է Եզյանը, «կան իսկապես հակակառավարական տեղեր, ակնարկներ այն մասին, որ ժողովուրդը կուրորեն չպիտի հպատակվի կառավարության, շատ է խոսվում Գարիբալդիի մասին եւ այլն»:
Եզյանի մեր ձեռքը հասած պատասխանը բնագրի անավարտ սեւագրությունն է միայն. բայց եւ այնպես, դա կարեւոր մի վկայաթուղթ է, որը, ինչպես եւ նրա քննության առարկա եղած գրությունը, անդրադարձնում է ժամանակի հետաքրքրական երեւույթներից մեկը՝ ազգային հարցի շուրջը ռուսահայ հոսանքների միջեւ եղած հակամարտը: Պաշտպանելով /11/ Նազարյանցին՝ Եզյանը Նալբանդյանի եւ նրա հետեւորդների մասին ձայնակցում է անոնիմ ամբաստանագրին. կարեւոր է, մանավանդ, որ ե՛ւ Եզյանի գրությունը, ե՛ւ մինիստրին հղված գրության ծակամուտ հեղինակը չեն ներկայացնում Նալբանդյանին որպես մասնավոր մի անձնավորություն: Երկուսն էլ համարում են նրան ռուսահայ ազգային-քաղաքական մի ամբողջ հոսանքի ղեկավար, ծայրահեղ մտքերի տիրակալ եւ հակակառավարական, ազգային-ռեւոլյուցիոն խմբակցության կամ, ըստ Եզյանի, նոր խմորված Երիտասարդ Հայաստան կոչված ազգային-սեպարատիստական պարտիայի պարագլուխը։
Եզյանի ակնարկած ազգային-քաղաքական շարժումը շոշափելի փաստ էր, անշուշտ: Ճիշտ է, շարժումը չէր մտել կազմակերպական շրջանակների մեջ եւ չէր ներկայացնում իրենից գաղափարաբանորեն ու քաղաքականապես միահուն հոսանք: Շարժման ազգային-քաղաքական տրամադրությունները շեշտված արտահայտություն էին գտնում, նախ եւ առաջ, Թբիլիսիի ազգային-պահպանողականների շրջանում: Դեպի Արեւելքի շուկաները հայող կամ դեպի Արեւմուտքի տերությունների թեքված այս խմբակցության մարդիկ ներկայացնում էին եվրոպական տրանզիտով շահագրգռված կովկասահայ բուրժուազիայի օրիենտացիան։ Նալբանդյանի գլխավորած ռեւոլյուցիոն-դեմոկրատական խմբակցությունը, սոցիալական իր բնույթով եւ քաղաքական իր կողմնորոշումով, կովկասահայ բուրժուազիայի ազգային-պահպանողական այդ հոսանքի հակապատկերն էր: Բնութագրելով Նալբանդյանի գլխավորած խմբակցությունը որպես «ուլտրա-լիբերալ» մի հոսանք՝ Եզյանը նրա կուսակիցներին ներկայացնում էր որպես մարդկանց, որոնք «չեն կամենում մերձենալ ռուսներին»: Բնորոշումը ճիշտ լիներ գուցե, եթե «ուլտրա-լիբերալ» ասելով հասկանանք «ռեւոլյուցիոն-դեմոկրատական» եւ եթե «ռուսներ» ասելով հասկանանք Ռուսաստանում իշխող ճորտատերերին ու գործարանատերերին եւ նրանց սպասարկող ցարիզմի քաղաքական սիստեմը: Սակայն Եզյանի բացատրությունը կդառնա կատարյալ զրպարտություն, եթե «ռուսներ» ասելով հասկանանք ռուս ժողովրդի բազմությունը կամ ցարական Ռուսաստանում հալածված ազգությունները, որոնցից, իբր թե, կամենում էին անջատել հայ ժողովրդին հայ ռեւոլյուցիոն-դեմոկրատները: Իրապես, ռուսահայ «ուլտրա-լիբերալ» այդ «սեպարատիստները» երես դարձնելով պաշտոնական Ռուսաստանից՝ կողմնորոշվում էին դեպի ցարիզմի դեմ ոտքի ելնող ռուս մեծ ժողովուրդը եւ Ռուսաստանում իշխող ճորտատիրական կարգերի դեմ ըմբոստացած ռուս՝ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն միտքը:
Դժբախտաբար, աննշան նյութեր կան մեր տրամադրության տակ «Եզյանի գրության մեջ՝ «Երիտասարդ Հայաստան եւ Երիտասարդ Վրաս/12/տան» կոչված «պարտիայի» վրա ավելի հանգամանորեն ծանրանալու համար: Լրացուցիչ պատկերացում են տալիս մեզ այդ մասին միայն ժամանակի ռուս պարբերական մամուլի պատահական տվյալները: Այսպես, Գերցենի «Колокол»-ի 1862 թ. հոկտեմբերի 15-ի համարում՝ տպված է Ն. Նիկոլաձեի թղթակցությունը, ուր, ի միջի այլոց, կարդում ենք. «Կասկած չկա, որ ժամանակին Վրաստանն անջատվելու է Ռուսաստանից, սակայն այդ անջատումը կարող է տեղի ունենալ միայն պատմականորեն, այսինքն՝ երբ կայսրությունը մասնատվելու լինի առանձին, ինքնուրույն, գուցե եւ ֆեդերատիվ, պետությունների: Վրաստանի համար այդ կլիներ անկասկած մի մեծ բարիք, բայց դա օգուտ կլիներ նաեւ Ռուսաստանին՝ վերջինիս արեւելյան հարաբերությունների տեսակետից: Իրենց ինքնուրույն լինելու ցանկության մասին անդրկովկասյան երկրամասերը վաղուց են հայտնել Ռուսաստանին՝ տարբեր ժամանակներում Կախեթում, Իմերեթում եւ Թիֆլիզում տեղի ունեցած երեք ապստամբության միջոցով: Այդ ապստամբությունները չընդհանրացան եւ հաջողություն չունեցան այն պատճառով, որ չկար մեկը, որ ղեկավարեր դրանք, մեկը, որ վայելեր հարկ եղած վստահությունը: Անհաջողության պատճառ էր նաեւ Վրաստանի եւ Հայաստանի, միեւնույն օրրանի այդ եղբայրների, անհամաձայնությունը, որ այնպիսի ուժով հրահրում են ռուսները եւ որ լիակատար մի դժբախտություն է ամբողջ Անդրկովկասի համար» {«Колокол», No 147.}:
Նիկոլաձեի հոդվածը մի հայտնի չափով արտահայտում էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին Ռուսաստանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական մտավորականության իշխող հայացքը: «Колокол»-ի թղթակիցը ակնարկում էր միաժամանակ նաեւ այն մասին, որ, համաձայն այդ հայացքի, ինքնորոշվող ազգություններին իրավունք պիտի վերապահվի անջատվելու Ռուսաստանի կայսրությունից, այլեւ իրավունք՝ ազատակամ վերամիավորվելու նրա հետ ֆեդերատիվ կամ որեւէ այլ հիմունքով: Ինչ վերաբերում է վրացիների եւ հայերի տարաձայնություններին, թղթակիցը աչքի առաջ ուներ այն հակամարտը, որ գոյություն ուներ այդ խնդրում քաղաքական ազատ ինքնորոշման սկզբունքի կուսակից վրաց այլեւայլ հոսանքների եւ այդ սկզբունքին ներհակող հայ ռեակցիոն ու լիբերալ քաղաքական խմբակցությունների միջեւ:
Երկու-երեք տարի անց, 1865 թվականի ապրիլին, «Колокол»-ի նույն թղթակիցը կծու հեգնանքով հայտնում էր Եզյանի գրության մեջ ակնարկված «Երիտասարդ Հայաստան եւ Երիտասարդ Վրաստան» խմբակցության մասին. «Նորերս Կովկասի Միխայիլը (իմա՝ փոխարքա Միխայիլ Ռոմանովը, Ա. Հ.) փարատեց սոսկալի մի վտանգ, որ կախված էր Ռու/13/սաստանի գլխին. նա հայտնագործեց երկու-երեք գիմնազիստ, որոնք կազմել էին «Երիտասարդ Վրաստան եւ Երիտասարդ Հայաստան» գաղտնի ընկերությունը»: Թղթակիցը հաղորդում է նաեւ, որ այդ կապակցությամբ Պետերբուրգում ձերբակալվեցին ինչ որ ուսանողներ {«Колокол», No 197.}:
Նույն տարում մի շարք հոդվածներ տպվեցին այս խնդրի մասին Կատկովի ռեակցիոն «Московские ведомости» թերթի էջերում: 1865 թ. ամառը Թբիլիսիում բռնկած համքարական ապստամբության առիթով թերթը զետեղեց մի շարք թղթակցություններ ու հոդվածներ, ուր հատկապես ծանրանում էր «Երիտասարդ Վրաստան» եւ «Երիտասարդ Հայաստան» կոչված խմբակների գործունեության վրա:
«Տեղական երիտասարդության մեջ, -- գրում էր թերթը,— կազմվել են խմբակներ, որոնց մեջ մեծ շրջանառություն ունի վրաց, հայ եւ անգամ մուսուլման ինքնուրույն թագավորությունների գաղափարը: Ազգային գաղափարը հովանավորող Նապոլեոն կայսրը մեծ ժողովրդականություն ունի նրանց մեջ, շատերը վերջին ժամանակներս տալիս են իրենց զավակներին նրա անունը: Շատերը, որպես ինչ-որ լուրջ փաստ, վերհիշում են քսանական թվականների հիմար դավադրությունը, որ առաջ էր եկել դարձյալ ծայրագավառները հովանավորելու այն ժամանակվա քաղաքականությունիցՄեզ հաղորդում են, որպես հավաստի փաստ, որ Անդրկովկասի լեհերը ղեկավար դեր են կատարում այն խմբակների մեջ, ուր աճում են Երիտասարդ Վրաստանն ու Երիտասարդ Հայաստանը, եւ որ մանավանդ վերջիններիս վրա է դարձած լեհ կրամոլնիկների ուշադրությունը: Այս խմբակների մեջ ակնհայտ համակրություն է հայտնվել դեպի լեհական ապստամբությունը դեռ 1863 թ., եւ Մոսկվայի հայերից ոմանք Թիֆլիզում զորեղ հարձակումների են ենթարկվել այն ժամանակ՝ իրենց արտահայտած ռուս հայրենասիրական զգացմունքի համար: Նրանք վստահեցնում էին, թե նախատել լեհերին՝ նշանակում է դավաճանել հայերին, քանի որ լեհերը հարազատ են հայերին իրենց ծագումով եւ Անդրկովկասն ավելի շուտ լեհական հող է, քան հայկական, եւ հենց այդ իսկ պատճառով՝ Ռուսաստանում օրացույցը հրատարակվում է միայն ռուսերեն եւ լեհերենՈրքան նման է այս ամենը մեզ ծանոթ խաղերին: Արդյոք այդ խաղերի հետեւանքը չէ՞ նաեւ այն, որ հունիսի 27-ին եւ 28-ին Թիֆլիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հայտնվեցին որոշ հանգամանքներ, որոնք հատուկ են Արեւմտյան Եվրոպայի ռեւոլյուցիոն պրակտիկային. անկարգություններից մի քանի օր առաջ ցրվում էին հայերեն թռուցիկներ, որոնք աղավաղված եւ չափազանցված ձեւով էին ներկայացնում նոր մուծվող /14/ տուրքերի սիստեմը, եւ որ անկարգության առաջին օրը ապստամբների զենքերը ծածկվում էին հագուստի տակ՝ հակառակ տեղական սովորության, քանի որ ղեկավարները հավատացրել էին նրանց, թե անզենների դեմ կրակ չեն բացի» {" Московские ведомости ", 1865, N 194.}:
Ստառատ եւ պրովոկացիոն այս առաջնորդողի դեմ «С. Петерб. ведомости» լրագրի էջերում հանդես եկավ մեզ ծանոթ Կ. Եզյանը: ««Московские ведомости»-ի հավաստիացումները,— ասում էր նա,— հերքվում են հայերի՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած հավատարմության պատմական փաստերով: Ըստ երեւույթին, թերթը զոհ է դարձել սեպարատիստների կատակներին: Այն ի՞նչ խմբակներ են, որոնց ղեկավարում են լեհերը եւ ուր հասակ են քաշում «Երիտասարդ Վրաստանն ու Երիտասարդ Հայաստանը»: Պետք է ենթադրել, թե դրանք ինչ-որ գաղտնի ընկերություններ են: Բայց չէ՞ որ այդպիսի ընկերությունները հետապնդվում են: Հավանական է, որ խոսքը դպրոցական հիմնարկների մասին է, որոնց վրա ուշք են դարձնում լեհ կրամոլնիկները: Եթե «Московские ведомости» թերթը չի կասկածում, որ լեհ ռեւոլյուցիոն անարխիան իր օգտի համար շահագործում է անդրկովկասյան հայերին, ապա մեզ համար ավելի եւս անկասկած է, որ հայերն անկեղծորեն եւ խորապես հավատարիմ են լինելու հանդեպ Ռուսաստանի, եւ ոչ միայն անդրկովկասյան հայերը, այլեւ պարսկահայերն ու թյուրքահայերը» {«С. Петерб. ведомости», 1865, No 259.}:
Անդրադառնալով Եզյանի պատասխանին՝ Կատկովի օրգանը նոր մի առաջնորդողում շեշտում էր, թե «Երիտասարդ Հայաստան» անունն իր հնարածը չէ. այդ մասին շշնջում են ամենքը, եւ հայկական սեպարատիզմի գաղափարը արծարծվում է անգամ ընթացիկ հայ գրականության մեջ: Այս ապացուցելու համար թերթը մեջբերումներ էր անում Գամառ-Քաթիպայի մի երգից, ուր հեղինակը, գովերգելով «Մանուկ Հայաստաննը», իբր թե բարձրացնում էր հենց «Երիտասարդ Հայաստանի դրոշակը: Թերթը զետեղում է միաժամանակ «Закавказец» ստորագրությամբ մի նամակ, ուր նշավակվում էր նույն այդ հայկական «խելակորույս խմբակի» գործունեությունը, որը, միացած «խելազուրկ» լեհերին ու ռուսներին, «երեւակայում է, թե Ռուսաստանը պիտի բաժան-բաժան լինի շուտով եւ թե նրա բեկորներից պիտի առաջանա նոր Լեհաստան, նոր Վրաստան, նոր Մալոռուսիա, նոր Ռութենիա. եւ այլն»: Նամակի հեղինակը նկատի ուներ «Լոնդոնի՝ պրոպագանդիստներին» եւ սրանց գործակցող հայկական «պարտիան»: «Թե հիրավի գոյություն ունի այդպիսի պարտիա,— հարում է նամակագիրը,— դրական շատ ապացույցներ /15/ կան: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել, որ վերջին ժամանակներս Հայերի մեջ - մի բան, որ առաջներում եղած չէ երբեքերեւացել է խելակորույս ու ստահակ մեկը, որը ճանապարհորդել է օտար երկրներում են հարաբերությունների մեջ մտել Գերցենի, Մաձձինիի եւ ռեւոլյուցիայի խարխուլ այլ սյուների հետ, հուսալով գլուխ բերել Հայաստանը վերականգնելու պես մի բան։ Ինչպե՞ս բացատրել, որ քանի դեռ թակարդ չէր ընկել նա, հայերի մեջ նրան համակրանք էին ցույց տալիս ուրիշ խելահեղներ: Ինչպե՞ս բացատրել, որ Մոսկվայում հրատարակվել է, կարծեմ անցյալ տարի, հայերեն ինչ-որ մի գրքույկ, ուր հեղինակը բանաստեղծական արտահայտություններով ողբում է Հայաստանի վաղեմի ինքնուրույնության կորուստը: Ինչպե՞ս բացատրել, որ ուրիշ խմբակների մեջ հավանություն է գտել Փարիզում տպված եւ այնտեղից Մոսկվա բերված «Երիտասարդ Հայաստանի» նկարը՝ իր քաղաքների ավերակների վրա» ողբացող կնոջ կերպարանքով պատկերացված: Իզուր չէ՞ միթե, որ երիտասարդ հայերն իրենց ազգանվան ով վերջավորությունը որոշ ժամանակներից ի վեր սկսել են յանցի վերածել եւ պահպանել այդ ձեւը նույնիսկ ռուսերեն ստորագրելիս: Կարող են ասել, թե այդ ամենը մանր, դատարկ բաներ են, որոնց մասին խոսել չարժե: Բայց ինչո՞ւ դատարկ այդ բաները չկային տասը տարի առաջ, այլ երեւացին միայն այն ժամանակ, երբ մարդկանց գլուխները սկսեցին պտույտ գալ Ռուսաստանի ազգային մասնատման ուսմունքից, երբ սկսվեցին զուտ լեհական, լեհ-ռուսական, ուկրայնոֆիլական եւ այլ ցույցեր» {«Московские ведомости», 1865, NN 221 եւ 222.}:
Եզյանը հրապարակ եկավ նաեւ թերթի ու նրա թղթակցի այս ելույթների առիթով: Սակայն այս անգամ եւս, մատնանշված փաստերը հերքելու կամ դրանք իսկական լույսի տակ ներկայացնելու փոխարեն, նա պաշտպանության տակ էր առնում ազգի «մեծամասնությունը», որը, նրա ասելով, ազգային-քաղաքական պահանջներ չունի Ռուսաստանում: «Ո՞ւմ դեմ է ուղղված թերթի եւ նրա թղթակցի հարվածը,— հարցնում էր Եզյանը,— Անդրկովկասի «ազգայինների՞», թե «երիտասարդության» սակավաթիվ այն հատվածի դեմ, որ ապրում է գերազանցորեն Պետերբուրգում, եւ որի մասին առաջին հոդվածում խոսք անգամ չկարԾիծաղելի, հավակնոտ, չնչին այդ խմբակցության մասին, ուր էլ որ գտնվելու լինի նա, խոսել անգամ չարժե»: Եզյանը չի բացասում, որ երիտասարդության մեջ եւս հնարավոր են երազկոտ, դատարկախոս մարդիկ, ինչպես, օրինակ, «Московские ведомости»-ի ակնարկած «Հայկ ու Լեւոնին մոռանանք, եղբարք»-ի հեղինակը: «Նման անձնավորություններ,— գրում /16/ է Եզյանը,— կգտնվեն ամեն մի երիտասարդության մեջ, բայց նրանք դեռ չեն կարող հիմք ծառայել հայերի մասին ընդհանուր եզրակացություններ անելու համար: Մենք չենք պնդել եւ չենք ժխտել «Երիտասարդ Վրաստանի» եւ «Երիտասարդ Հայաստանի» գոյությունը: Մենք միայն տարակուսանք ենք հայտնել այն մասին, թե արդյոք ի՞նչ պիտի հասկանալ դրա տակ» {«С. Петерб. ведомости», 1865, No 278.}:
Պատասխանելով Կատկովի թերթի պրովոկացիոն ելույթներին՝ Եզյանը հարկ չէր համարում, իհարկե, միանգամայն անկեղծ լինել: Սալկայն նրա քողարկված պատասխանները, ըստ էության, չեն ժխտում ո՛չ «սեպարատիստների» եւ ո՛չ էլ երեւակայական «Երիտասարդ Վրաստան» կամ «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունների գոյությունը: Այդ չէր էլ կարելի պահանջել նրանից: Բնորոշ է, սակայն, որ ինչպես մինիստրին ներկայացրած իր տեղեկագրում, այստեղ եւս նա ստանձնում էր հայ բուրժուազիային պաշտպանող շանթարգելի դեր. վանելով հայ եւ ռուս սեւհարյուրյականների հարվածը ազգի «մեծամասնության» գլխից՝ աշխատում էր ուղղել այն բացառապես «խելակորույս» փոքրամասնությանԱնդրկովկասի մտացածին կազմակերպությունների կամ Պետերբուրգի նրանց կարծեցյալ գաղափարախոսների՝ Նալբանդյանի, Բուդաղյանի, Ռ. Պատկանյանի եւ ուրիշների դեմ:
ԲԺ. Լեւոն Տիգրանյանի վերջերս հայտնված ձեռագիր հիշողություններից {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N։ 9264։} տեղեկանում ենք, որ բանտից դուրս գալուց հետո Նալբանդյանը խզել էր Եզյանի հետ անձնական իր ծանոթությունը, մեղադրելով նրան քաղաքական, լրտեսության մեջ: Տիգրանյանի պատմելով՝ Նալբանդյանի հարցաքննման ժամանակ ի վերջո դրված են եղել հարցեր,- որոնց անմիջական աղբյուրըերրորդ բաժանմունքում» ծառայող «ազատամիտ» պաշտոնյաներից Նալբանդյանի ստացած տեղեկությունների համաձայն) Եզյանի քսությունն էր եղել:
Թվում է մեզ, որ չի կարելի հալած յուղի տեղ ընդունել Տիգրանյանի հիշողությունները:
Նկատենք, նախ, որ անկողմնապահ մեկը չէր հիշողությունների հեղինակը: Հանրահայտ են նրա եւ Եզյանի ժառանգական վեճը Սանասարյանի թողած կտակի շուրջը: Այդ վեճը կազմում է Տիգրանյանի 90-ական թվականներին գրի առնված հիշողությունների հոգեբանական առանցքը:
Ներկայիս հրապարակված է Նալբանդյանի հարցաքննության գործը: Հետազոտությանը մատչելի է նաեւ Եզյանի հարուստ արխիվը, որին /17/ ծանոթ ենք անձամբ: Սակայն այս նյութերը եւս կռվան չեն տալիս Տիգրանյանի հարուցած ծանրակշիռ մեղադրանքը ապացուցելու համար:
Հայաստանի Պետական արխիվում պահված է Գ. Այվազովսկու՝ Խ. Լազարյանին ուղարկած գրությունը, ուր նույնիսկ կասկած էր հայտնվում, թե Եզյանն էր հենց այն անձնավորությունը, որը հակախալիբականների եւ, մասնավորապես, Նալբանդյանի ձեռքն էր հասցնում՝ ներքին գործոց մինիստրությանը հղած իր՝ Այվազովսկու դանոսների պատճենները: Կարծում ենք, որ միանգամայն հիմնավոր պիտի համարվի Այվազովսկու կասկածը եւ այստեղից էլ հասկանալի սերտ այն կապը, որ պահպանում էր Եզյանի հետ Նալբանդյանը, անգամ Պետրոպավլովյան բերդում նստած ժամանակամիջոցին: Հարկավ սրանով չեն վերանում այն տարաձայնությունները, որ չէին կարող լինել ռեւոլյուցիոն-դեմոկրատ Նալբանդյանի եւ ազգային-պահպանողական Եզյանի միջեւ: Բայց անհրաժեշտ չէ, որ սկզբունքային այդ տարաձայնությունները, որոնց առկայությունը ակներեւ է նույնիսկ վերը քննարկված նյութերից, ցարական լրտես դարձնեին Եզյանին: Հնարավոր է, որ Նալբանդյանի եւ Եզյանի միջեւ ի վերջո որոշ սառնություն առաջացավ: Բայց դժվար է հավատալ, որ դրա աղբյուրը կարող էին հանդիսացած լինել երրորդ բաժանմունքում ծառայած «ազատամիտներից» ստացած «տեղեկությունները»:
Ավելի հավանական է, որ Նալբանդյանի եւ Եզյանի միջեւ առաջացած սառնության պատճառ էին հանդիսացել կառավարության կիսապաշտոնական օրգանում Եզյանի տպած հոդվածները: Հիրավի, եթե նկատի առնենք, որ Եզյանը չէր զլանում «բարեկամական» այցելություններ անել Նալբանդյանին անգամ Պետրոպավլովյան բերդում, հասկանալի պիտի լինի, թե ինչ զայրույթ կարող էին փոթորկած լինել վերջինիս մեջ այդ հոդվածները: Կարծում ենք, որ ամենայն իրավունքով այդ հոդվածներն էր հենց «անպիտան լրտեսություն» համարել Նալբանդյանը:
/18/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
ՌՈՒՍԱՀԱՑ ԿՂԵՐԱ-ԱՂԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ-ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՕՊՈԶԻՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ
Ռուսահայ ազգային-քաղաքական կյանքի հակամարտ բեւեռները: Խ. Լազարեւը Զեյթունի ապստամբության առիթով: Մսերի օրգանը լեհական ապստամբության մասին: Մ. Էմինի հայացքները։ Առ. Արարատյանի եւ Ս. Ջալալյանի ազգային-քաղաքական հավատամքը։ Ալ. Թահիրովը եւ «նոր ուսումնականները»: Մանդինյան քահանան «ուսման» ջատագով: Բանակռիվ «Պոլոժենիե»–ի շուրջը: Ռուսահայ կղերա-աղայական եւ ազգային-պահպանողական հոսանքների նույնացումը լիբերալ հրապարակախոսության եւ գրականագիտության մեջ։ Այդ հոսանքների սկզբունքային տարբերանքը: Ցարիզմի կովկասյան քաղաքականությունը եւ կովկասահայ ազգային-պահպանողականները։ Պ. Շանշյանը եւ Գ. Ախվերդյանը մանր տնտեսատերերի քայքայման, ազատ առեւտրի եւ համքարության մասին։ Շանշյանը ցարիզմի գաղութային քաղաքականության քննադատ: Մ. Աղաբեկյանը եւ ցարիզմի քաղաքական-վարչական ռեժիմը: «Կռունկ»-ի ֆելյետոնիստները գյուղի եւ գյուղացիության վիճակի մասին: Կ. վ. Շահնազարյանի պատմական կոնցեպցիան: Հասարակական տիրող հարաբերությունների պահպանությունը իբրեւ դեկավարող սկզբունք։ Շանշյանը եւ շանշյանականները ռեւոլյուցիայի մասին։ Պահպանողականները եւ թյուրքահայ ազգային շարժումը։ Գ. Պատկանյանը վաճառականության գաղափարախոս: Նոր խնդիրներ հայկական սփյուռքի առաջ: Ազգային սահմանադրության հարուցած պատրանքը Գ. Պատկանյանի մոտ: Նրա տնտեսական ծրագիրը։ Հայացքների զուգադիպումներ ռուսահայ լիբերալների հետ: Պայքար ռեւոլյուցիոն-դեմոկրատական հոսանքի դեմ: «Փայտե ձիու վրա նստած հառաջադիմություն» պամֆլետը:

«Երիտասարդ Հայաստան»-ի շուրջը ծագած բանավեճը բացահայտում է հայ ազգային ազատագրական շարժման եւ համառուսական ռեակցիայի հակամարտության առարկան: Ազգային հարցի ռեւոլյուցիոն առաջ սադրում եւ այդ հարցի ռեակցիոն մերժում՝ այս երկու սկզբունքների շուրջն էին բեւեռվում ռուսահայ ազգային-քաղաքական շարժումների /19/ դրական եւ բացասական ծայրերն առհասարակ: Հակադիր բեւեռների շուրջը համակենտրոնանում էր ճորտատերերի մեծապետական ռեակցիան՝ մի կողմից, եւ ազգային ինքնորոշման իրավունքն առաջ քաշող Ռուսաստանի ռեւոլյուցիոն դեմոկրատիան՝ մյուս կողմից: Երերուն տեղ էին բռնում ճնշված ազգությունների բուրժուական պահպանողականությունն ու լիբերալիզմը՝ «ազգապահ» կամ «ազգախոհ» իրենց ղեկավարներով՝ կազմ ու պատրաստ թեքվելու ռեակցիայի կողմը եւ դիմակայելու շարժման ռեւոլյուցիոն ելքին, ամեն անգամ երբ այն սպառնում էր կողմ: նորոշվել դեպի գյուղացիական ռեւոլյուցիան եւ ընդհանուր ճակատ կազմել համադեմոկրատական շարժման հետ:
Նշելով 50-ական թվականների ռուսահայ քաղաքական մտքի շերտավորման բնագծերը՝ մենք հանդիպեցինք Խալիբ—Այվազովսկի կղերաաղայական խմբակցությանը, որի դեմ պայքարում էր Նալբանդյանի գլխավորած ազգային-դեմոկրատական խմբակը: Պայքարող այս կողմերից զատ, առանձնահատուկ դիրքավորում ունեին ռուսահայ պահպանողական եւ լիբերալ խմբավորումները: 60-ական թվականների համառուսական ռեւոլյուցիոն ճգնաժամի պայմաններում եւ այդ ճգնաժամից հետո ռուսահայ քաղաքական կյանքում ինչպես պայքարի հակադարձ բեւեռները, նույնպես եւ դրանց արանքում դանդաչող ազգային-պահպանողական եւ ազգային-լիբերալ խմբակցությունները նույնն էին գրեթե: Միայն թե ավելի էին խտացել պայքարող շարքերը, ավելի խորացել եւ ընդարձակվել տարաձայնությունները, մի կողմից, ռուսական ռեւոլյուցիոն դեմոկրատիայի օգտին կողմնորոշվող Նալբանդյանի խմբակցության եւ, մյուս կողմից, գլուխ բարձրացնող ռեակցիայի գիրկը նետվող բոլոր մյուս խմբակցությունների միջեւ:
Շարժման վերելքի պահին ռուսահայ հասարակական միտքը տրոհվում էր փաuտապես երկուսի: Բնորոշ է, օրինակ, երբ Ս. Ջալալյանը, հայկական ռուտինայի ներկայացուցիչներից մեկը, 60-ական թվականներին հրապարակի վրա տեսնում էր միայն «ազգասեր անվանյալ տղայամիտներ» ու «մտախաբ երիտասարդներ»՝ մի կողմից, եւ ազգի «առաջավորներ», «իշխաններ» ու «ազնվականներ»՝ մյուս կողմից: {Տե՛ս «Նամակ Տ. Սարգսի արքեպիսկոպոսի Ջալալեանց, գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պոլիս», 1867, եր. 65 եւ 73:}
Մտքի ու տրամադրությունների պառակտումը հասարակական հակադիր բեւեռների միջեւ արտահայտվում էր ամեն մի առիթով: Անդրադառնալով Զեյթունի ապստամբությանը՝ Խրիստափոր Եկիմիչ Լազարեւը կամ ինչպես նրան անվանում էին հայ ժամանակակիցները՝ Խաչատուր աղան՝ 60-ական թվականների հայ արիստոկրատիայի առավել ազդեցիկ ու հեղինակավոր ներկայացուցիչը, անգոսնում էր հայ ազգային-քաղա/20/քական գաղափարախոսությունը իբրեւ ապիկար ու վտանգավոր մի մտայնություն, իբրեւ տղայական երազ, իբրեւ անպարագրելի հիմարություն ու բանդագուշանք: Ռուսագիր իր թղթերի մեջ նա անում էր զայրացայտ խորհրդածություններ. «Որպիսի անմիտ ցնորք, որպիսի՜ հիմար ցնդաբանություն՝ Երիտասարդ Հայաստան անվան տակ երեւակայել անգամ խեղճ ֆանտաստիկ Կիլիկիայում անհնարին մի ապստամբություն եւ մարմնից, հոգուց ու կյանքից զուրկ, մեռած ու ավերված Հայաստանի վերածնունդ: Հայերի հակումներն են՝ նախանձ, չարություն, փոխադարձ ատելություն, անհամաձայնություն, երկպառակություն առանց որեւէ քաջագործության, ցաքուցրիվ եղած, առանց լուսավորության, անկիրթ, անկրոն, անորակ ու միջոցներից զուրկ: Արարիչ աստծո ողորմության եւ կարեկցության նշան է դեռ, որ Ռուսաստանը բարեգթաբար պաշտպանում, հովանավորում է գաղթական, թափառական, դժբախտ հայերին, որոնք, իրենք իրենց մնալով, փոխադարձ ատելությամբ վառված՝ քանդում են ու ոչնչացնում ամեն ինչ եւ բոլորին էլ սառեցնում ու վանում՝ իրենցից» {ՀՍՍՌ Մատենադարան, Լազարյանների արխիվ, թղթապ. N 1, վավ. N:}:
1858 թ. Լազարյան ճեմարանի վերատեսուչ Ն. Դ. Դելիանովին ուղղած մի գրության մեջ Խրիստափոր Եկիմիչը սպառնալիք էր կարդում ճեմարանում պաշտոնավարող պրոֆ. Ս. Նազարյանցին՝ նրա խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրի մարտական ուղղության համար: «Ճշմարիտ օգտակար ամսագրի գլխավոր պարտականությունը եւ նպատակը պետք է լինի,— գրում էր նա,— որչափ կարելի է շուտ ամրացնել հայ ժողովրդի մեջ խաղաղություն, համերաշխություն եւ բոլորին էլ տանել դեպի ընդհանուր բարի նպատակ. բայց ոչ մի դեպքում չբաժանել, չտարածել թշնամության սերմեր եւ չգրգռել կրքեր եւ արատներ, որոնք առանց այն էլ չափազանց շատ են տարածված անբարեհույս հայերի մեջ» {Տե՛ս «Գրական-գիտական ժողովածու», Թիֆլիս, 1908, եր. 62:}:
Կարող է պատահել, գրում էր դարձյալ Խաչատուր աղան, որ 500 կամ 100 տարի անց՝ ստեղծողի ողորմածությունն ու նախախնամությունը կվանե մահավճիռն ու հարվածը, բնաջնջումն ու վերջը ամբողջ Հայաստանի, որը, վատնելով կրոնական, ֆիզիկական, նյութական ու բարոյական բոլոր իր ուժերը՝ գալարվում է հոգեւարքի մեջ եւ անգամ զրկված բանականությունից, հոգու եւ սրտի կարողությունից՝ շնչում է հազիվ ու տառապում: Չի մնացել կայունության եւ կենսունակության նշույլ, մնացել են միայն կմախքի չնչին ոսկրտիք եւ մեռած, ոչնչացող մարմնի հետք» {ՀՍՍՌ Մատենադարան, Լազարյանների արխիվ, թղթապ. N 1, վավ. N 2:}: «Ամենայն. բարյաց անհրաժեշտ հիմքն ու արմատը հանրօգուտ, հիմնավոր, օրինավոր, արդարախոհ լուսավորությունն է, որ /21/ գիտությունների ու լեզուների տեսական եւ գործնական-փորձնական յուրացումը: Մարդկանց կրոնա-բարոյական կրթությունն է միայն, որ առանց խռովության, առանց մտքեր հուզելու եւ առանց ազատամտության, առանց նիհիլիզմի ձախորդ, մոլար եւ վնասաբեր գաղափարների՝ սահմանում է բարոյականություն, խոնարհություն, աշխատանք եւ դիսցիպլին» {ՀՍՍՌ Մատենադարան, Լազարյանների արխիվ, թղթապ. N 1, վավ. 3։}: Խաչատուր աղայի համար հայ ազգային շարժումն ընդունելի չէր անգամ 1836 թվականին ցարիզմի հրատարակած հայ եկեղեցու «Պոլոժենիյե»-ի նկատմամբ եղած մեզ դիմադրության շրջանակներում: Ուշագրավ է այդ տեսակետից նրա գրությունը Մատթեոս կաթողիկոսի անունով, որով հնազանդության կոչ էր անում վերջինիս՝ հանդեպ ցարական Ռուսաստանի, նախազգուշացնելով ընդդիմության վատթար հետեւանքների մասին {Տե՛ս Պոլսի «Մեղու», 1865, N 267:}: Խաչատուր աղայի՝ ցարիզմի հանդեպ ի հայտ բերած անվերապահ այս հավատարմությունը հասկանալի կդառնա, եթե նկատի առնենք, որ Լազարեւների շահերը սերտորեն շաղկապված էին Ռուսաստանի ցարական-ճորտատիրական իշխող սիստեմի հետ: Հարկ է հիշել, որ դեկաբրիստների ապստամբությանը հաջորդած բենկենդորֆյան ռեակցիայի տարիներին Խաչատուր աղան պաշտոնավարում էր ցարական պահնորդական բաժանմունքում: Սրանից անկախ, չպետք է մոռանալ, որ Լազարեւները պատկանում էին Ռուսաստանի այն կալվածատերերի թվին, որոնք անընդհատ դիմադրում էին ու պայքար մղում եւ իրենց կալվածներում եւ արդյունաբերական ձեռնարկներում արծարծվող մասսայական խլրտումների դեմ: Ուշագրավ է, որ տակավին 1837 թ. Պերմի նահանգում գտնված նրանց լեռնարդյունաբերական ձեռնարկության մեջ բանվորները կազմել էին գաղտնի ընկերություն, որը նպատակ էր դնում ոչնչացնել կալվածատերերի իշխանությունը եւ ազատություն նվաճել ճորտերի համար {Տե՛ս K. Пожитнов, Волнение среди фабрично-заводских рабочих. Архив иртории труда в России, кн. 2, եր. 132 եւ հետ.:}:
Բազմաթիվ նամակների մեջ նշելով իր տոհմի ազգօգուտ ծառայությունները՝ Խաչատուր աղան պահանջում էր, որ հայ գրողներն ու պարբերականները մեծարեն Լազարեւներին, գրեն ու հրատարակեն նրանց կենսագրությունները եւ երախտագիտության հրավիրեն ազգի անդամներին՝ նրանցից վայելած բարիքների համար: Այդ ներշնչումներին արձագանքում էին ռեակցիոն գրողներից ու թերթերից շատերը՝ Լազարեւներին նվիրված ճոռոմ ներբողներով: Այս կարգի պահանջներն ու հավակնությունների անարձագանք չէին մնում նաեւ այլ ազգայինների կողմից: Այսպես, շնորհավորելով Խաչատուր աղայի աղջիկների ապօրի/22/նի ամուսնությունը՝ Երուսաղեմի պատրիարք Հովհաննեսը գրում է չափածո (sic!) կոնդակ, որը Մոսկվա ուղարկելուց առաջ հարկ էր համարել պատարագի ժամանակ դնել Քրիստոսի կարծեցյալ գերեզմանի վրա
Ամենից շատ տուրք էին տալիս Խաչատուր աղայի ներշնչումներին, մանավանդ, Մսերը, նրա հրատարակած պարբերականներն ու գրքերը: Զարմանալի չէ, որ իշխանամեծար այդ մարդն էլ ամենից շատ էր բարերարվում Խաչատուր աղայից, սրա միջնորդությամբ ստանում մագիստրոսության աստիճան, պարգեւատրվում շքանշաններով եւ նյութական առատ օժանդակություն ընդունում նրանից իր հրատարակությունները գլուխ բերելու համար: Խաչատուր աղան այդ հրատարակությունների ամենաեռանդուն ընթերցողն էր, հիացած էր դրանց կրոնա-բարոյական հրահանգներով, շարադրանքի «գեղեցիկ ոճով» եւ, մանավանդ, Լազարեւների նկատմամբ դրանց մեջ վխտացող հաճոյաբանություններով {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթապ. N 206, վավ. N 1589, 1590, 1592:}:
Միայն Լազարեւների տոհմային շահախնդրություններին ու փառասիրությանը չէ, որ ընդառաջում էր եւ սպասավորում Մսերը, այլեւ ցարիզմի ու սրա պատվարներից մեկի՝ հայ ռեակցիոն կղերի շահերին: Լսենք, օրինակ, թե ինչ էր ասում Մսերի «Համբավաբեր Ռուսիո» թերթի առաջնորդողը 1863 թ. Լեհաստանում բռնկած ապստամբության մասին: «Ապստամբության գլխավոր պատճառ, որպես վկայում են այժմ նաեւ եվրոպական բոլոր լրագրերը, եւս եւ անգլիական ճշմարտախոս «Times»-ը, ոչ է եկեղեցին, ոչ է լուծը, այլ այն ազատությունն է, որ ստացան լեհացիք ի թագավոր կայսերեն այս վերջին ժամանակներումս: Եթե չստանային նոքա այդ նոր տված ազատությունքը, եթե մնային նոքա այնպիսի վիճակի մեջ, որպիսի վիճակի մեջ գտանվում էին տասը-քսան տարի հառաջ, չէին ապստամբիլ եւ չէին համարձակվեր ձայն եւ զենք բարձրացնել, որպես բարձրացուցին Ավստրիո եւ Բրուսիո ձեռքի տակ գտնված լեհացիք, որ չունին այդ ազատությունքը» {«Համբավաբեր Ռուսիո», 1863, N 48:}: Վեր հանելով ցարիզմի «համբերատար» ոգին՝ թերթը շեշտում է, որ նման «համբերությունը» միշտ օտար է եղել իրենց՝ լեհերին: «Ընդհանուր պատմությունն ցուցանում է հայտնապես, թե նոքա թագավորություն եւ թագավոր ունեցած ժամանակներում ոչ միայն ազատություն հափշտակում են եղած այլադավան քրիստոնյաներից, որք գտանվում էին հպատակությամբ նոցա տերության մեջ, այլեւ միշտ աշխատում են կամ նեղել եւ կամ հավատափոխ առնել, այսինքն՝ կաթոլիկություն ընդունել տալ յուրյանց բոլոր այլադավան հպատակաց» {Նույն տեղը:}: Իր ասածն ապացուցելու /23/ համար թերթը հիշեցնում է լեհահայերի բռնի հավատափոխության օրինակը: «Այժմյան լեհացիք իսկությամբ հետեւում են յուրյանց նախնյաց գործոցը, եւ կամենում են ցուցանել, թե ինքյանք հետեւող չեն նոցա: Բայց հավատացողը ո՞վ» {Նույն տեղը:}: Այս եւ նման հիշեցումները մատնում են այն անհանգստությունը, որ պատճառում էր թերթին հայերի շփումները լեհերի հետ եւ լեհական շարժման գայթակղիչ օրինակը հայերի համար:
Ազգային-քաղաքական հայացքներով Մսերին համերաշխ էր Լազարյան ճեմարանի նրա գիտնական պաշտոնակիցը՝ Մկրտիչ Էմինը, որի հավասար չափով վայելում էր ե՛ւ հայ կղերի, ե՛ւ Լազարեւների վստահությունը: Ազգային-քաղաքական նրա դիրքավորումն ուներ նկատի Սմբատ Շահազիզը, երբ գրում էր, թե «Էմինը հայոց համար եղել է մեռելություն կամ գաղափար մեռելության» {Եր. Շահազիզ, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երեւան, 1944, եր. 17:}: Էմինը մեկն էր Մոսկվայի այն գիտուններից, որոնք ակադեմիական ամբիոնը ծառայեցնում էին ռեւոլյուցիայի ուրվականը հալածելու գործին:
1848 թ. ռեւոլյուցիայից հետո Էմինին այդ ուրվականը պատկերանում էր մասնավոր սեփականության սկզբունքը մերժող կոմունիզմի կերպարանքով, որի հետեւորդներին 1850 թվականին լույս տեսած իր «Վէպք հնոյն Հայաստանի» ուսումնասիրության մեջ նշավակում է որպես «իմաստակների» {Տե՛ս Մ. Էմին, Երկասիրություններ, Մոսկվա, 1898, եր. 135:}: Հայ ժողովրդի մասին Էմինը հայտնում էր կարծիքներ, որոնք հիշեցնում են Խ. Լազարեւի հայացքները: Այսպես, Կիլիկիայի հայ պետության անկումը նա կապում էր ոչ թե եվրոպական պետությունների կամ հենց Կիլիկիայում իշխած հայ ֆեոդալների վարած քաղաքականության, այլ հայ ժողովրդի մտավոր-բարոյական վիճակի հետ: Նա վեր էր հանում հայ ժողովրդի աներեւակայելի բիրտ տգիտությունն ու կրոնա-բարոյական սկզբունքների բացակայությունը {Н. О. Эмин, Исследования и статьи по армянской мифологии, археологии, истории и истории литературы (за 1858-1884 гг.), М.м 1896, եր. 233:}: «Քանի որ պետությունը,— գրում էր նա,— զրկված լինելով հայրենասիրությունից, ներթափանցված չլինելով միասնությամբ եւ միաբանությամբ, կորցրած լինելով օրենքի եւ օրինականության զգացմունքը, լեզվի հետ մեկտեղ կորցրած լինելով ազգությունը, ունեցած չլինելով կրոնական ու հետեւաբար նաեւ բարոյական սկզբունքներ, որոնք ծառայել եւ ծառայում են նրա գոյության գրեթե միակ հիմքը, այդպիսի պետությունը, իր իսկ մեջ կորցրած լինելով բոլոր կենսական տարրերը, զուր պիտի գոյության նեցուկ որոներ դրսի օգնության մեջ» {Նույն տեղը, եր. 239:}:
/24/ Պետերբուրգի եւ Մոսկվայի ռեակցիան հեղինակություններին արձագանքում էին կովկասահայ կղերի կամ կալվածատեր ու պաշտոնատեր աղաների շարքին պատկանող նրանց զինակիցները: Պիտի կարծել, որ հասարակական այդ տարրերին էր ձայնակցում նաեւ փողատեր աղաների այն շերտը, որ կշիռ ստացավ, մանավանդ, Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միակցվելուց հետո՝ ճանապարհների եւ զորանոցների կառուցման մեջ ներգրավված կամ բանակների ու կայազորների մատակարարման գործով զբաղված այլեւայլ «փոդրատչիները»՝ բաղնիսների եւ փուռերի կապալառուները, զորքերին հացի, խոտի, նավթի եւ այլ կարգի այլ ապրանքների մեծաքանակ վաճառողները: Հասարակական այս տարրերին էին սպասարկում կովկասահայ կղերա-աղայական խմբավորման գաղափարախոսները: Մարդիկ էին դրանք, որոնք հալածելով հայ ժողովրդի մեջ առաջգնացության ամեն մի փորձ՝ հավերժացնում էին ու լճացնում նրա առկա հետամնացությունը: Ազգային-քաղաքական շարժման հանդեպ սրանց բացասական դիրքավորման սկզբունքային եւ գործնական համապարփակ հիմնավորումը գտնում ենք կովկասահայ ռետրոգրադների գաղափարախոսի՝ Առաքել Արարատյանի մոտ: Հայերը, ասում էր վերջինս, աճում են եւ բազմանում ամենուրեք, միաբան են ուսման եւ շահատակության բոլոր գործերում, պահպանում են անկորուստ իրենց լեզուն ու կրոնը, եւ իրենց բնակության վայրը դարձնում են ամենուրեք բնիկ աշխարհ ու բնիկ հայրենիք՝ տիրանալով անբավ հարստության եւ կալվածքի, մեծամեծ պաշտոնների եւ արտ ոնությանց: «Հարազատ թագաւորք մեր ոչ առնէին մեզ զայն, եթէ լինէին այժմ մեզ իշխանք, զոր ինչ առնէ մեզ այսօր ամենաբարերար եւ ամենախնամ տէրութիւնն ռուսաց: Հայեաց ի քեզ, հայ թագաւոր ոք ո՛չ առնէր այդ ամենայն բարիս, զորս արարեալ է եւ դեռ առնէ մեծ ինքնակալն կիսագնդի տիեզերիս, նախ ուսմամբ, սննդեամբ եւ կրթութեամբ, եւ ապա առատաձեռնութեամբ դրամոց, պատուոց եւ պէսպէս շքեղանուն արժանաւորութեամբք աստիճանաց: Յայլ տէրութիւնս եւս ազգ մեր զառաջինն տեղի ունի ի գործս եւ յիրողութիւնս արքունի։ Օսմանեան հայոց ուսումնական ընկերութիւնք, յաջողումն վարժարանաց, յաճախութիւնք եւ աճմունք մատենագրութեանց, լրագրոց տպագրութիւնք, եւ բարի բարի գործառնութիւնք օրաւոր զհոգիս փառաւորեն, եւ ճշմարիտ ազգասիրաց զմեծ ուրախութիւն եւ զանթառամ մխիթարութիւնս պատճառեն: Անգղիական հայոց (խոսքն այստեղ հնդկահայերի մասին է, Ա. Հ.) փոքր քաղաքաց հետզհետէ թեւակոխել զիրերօք ուսմամբք եւ մեծագործութեամբ զաչս ներքին սարդոյն մերոյ խտտղեն առաւել քան զհրափայլ ճառագայթս արեգական: Պարսկահայք եւս չեն ի քուն, բացեալ են աչք մտաց նոցա եւ պնդին զհետ գիտութեանց եւ բարեբախտութեան /25/ կենաց: Իսկ թէ մասնաւորք ոմանք ուրեք ուրեք են անտուն եւ անհայրենաք, երբ եւ պանդուխտ եւ առանց հովանաւորութեան կարող ձեռին, յայդմ՝ ոչ տէրութիւնք են մեղաւորք՝ այլ ինքեանք. զի ողորմութիւնք նոցա հանա պազ ծագին ի վերայ նոցա որպէս զլոյս, արեգական, բայց ինքեանք անընդունակ առնեն զանձինս ի վայելել զնոսին ի ժամու որպէս ապառաժ անբոյս եւ անդալար մնացեալ ի մշտացօղ անձրեւաց, կամ չղջիկն գիշերաշրջիկ տուն ջենային լուսոյ: Իմաստունք սիրեն զհանգիստ, յիմարք զհայրենիս, առած է: Տեառն է երկիր լրիվ իւրով, եւ աշխարհ ամենայն բնակիչք նորա: Ապա ուր եւ իցեմք, անդ եւ տուն մեր եւ հայրենիք, եւ բարեկամք եւ ազգականք եւ սիրելիք: Աչք եւ աջք թագաւորացս եւ գործակալաց նոցա ի վերայ մեր, եւ մեզ ոչինչ պակասեսցի: Մեք չունիմք տրտունջ եւ դժգոհութիւն զմեր վիճակէ …» {Առ. Արարատյան, Սխալանք վարդապետարանին կրօնի, եր. 17 եւ հետ.։}:
Այս տողերից պարզ պիտի լինի, հարկավ, հեղինակի կարծիքը հայերի ազգային-քաղաքական շարժման մասին: Այդպիսի շարժումը վնասաբեր է եւ անիմաստ, որչափ առանց այդ շարժման իսկ ամեն ինչ ընթանում է լավագույն ճանապարհով ամենուրեք, ուր հանգիստ են մնում հայ հպատակները, վայելելով պետությունների առատ շնորհները:
Արարատյանի կարծիքին յուրովի արձագանքում եւ միաժամանակ նրա խոհերը համալրում էր Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանը, երբ գրում էր, թե՝ «Հայք յամենայն դէպս պատրաստ են ի ծառայել թագաւորաց եւ իշխանաց անօրինակ հաւասարութեամբ յամենայն անձնէ եւ յամենայն զօրութենէ, մինչեւ անգամ չխնայեն նաեւ վերջին կաթիլս արեան, յայնժամ երբ կրօնն նոցա եւ աստուածապաշտութիւնն եղիցի ազատ» {Ջալալյանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, հ. 11, եր. 102։}: Այստեղ հայերի ազգային-քաղաքական ընդհանրության տեղը գրավում էր բացառապես նրանց կրոնադավանաբանական ընդհանրությունը։ Հիշելով մի տեղ հայ մեծամեծների դիմումը Շահ Աբբաս Մեծին՝ Հայաստանը օսմանցիներին ձեռքից ազատելու համար, Ջալալյանը նկատում է չարախնդաբար. «Միշտ ծանծաղամտութիւն ազատամիտ արանց ունի գահավիժել ի խորխորատ զինքն եւ ընդ իւր զազգն ամենայն որպէս յայտնի երեւցաւ մտածութեան լաւ կարծելով զՊարսիկ, քան զԱգարացին, հրաւիրեցին զնա, եւ եղեն պատճառ կորստեան եւ աւերման Հայոց փարթամ աշխարհին, եւ ազատել կամելով ի գայլոց՝ անկան ի ձեռս առիւծու, որ խորտակեաց եւ մանրեաց զոսկերս նոցա» {Նույն տեղը, հ. III, եր» 333, ծան.:}: Կենաց կամուրջն անվտանգ անցնելու համար ազգը պարտավոր է եղբայր լինել անգամ սատանայի հետ, լիզել անմռունչ ստրկության իր շղթան: Այս էր Ջալալյանի եւ /26/ նմանների մորալը: Նման հայացքի մարդիկ ամենախիստ խոսքերով պիտի նշավակեին ցարիզմի եւ սուլթանիզմի դեմ արծարծվող ամեն մի շարժում։ Բնորոշ չե՞ն այն տողերը, որ գրի առավ Դ. Կարակոզովի կատարած մահափորձից հետո Ջալալյան արքեպիսկոպոսի Թբիլիսիի արբանյակը՝ Ալ. Թահիրովը: «Բարեպաշտ, բարերար եւ մարդասեր» ցարի վրա կատարված մահափորձը «նոր ուսումնականաց» չարամտությանը վերագրելուց հետո, ոստիկանական օրգաններում ծառայող այդ դերժիմորդան նույն «ուսումնականներին» վերագրում է չար միտք՝ «խախտել ի հիմունս սրբութիւն հաւատոյ բարոյականութեան եւ ազատութիւն սերմանել, որոյ վախճանն յանաստուածութիւն հայի»: Թահիրովն առաջարկում էր Չամուռճյանին՝ քաղվածաբար տպել «Երեւակ»-ի մեջ կրոնի պաշտպանությանը նվիրված ցարական հրովարտակներից մեկի թարգմանությունը, որպեսզի տաճկահայերը եւս նախազգուշանան լուսավորչականությանը դիմակայող հայոց «նոր ուսումնականաց» դեմ: «Հարկավոր է,— գրում էր նա,— զի ոչ թէ յայս սոսկ նուագի բացցեն աչք հայոց, այլ հեռատեսութեամբ իմանալ զամենայն չար ոճիրն որոմնականութեան ի հայոց, ոչ այնքան ի վնաս հետնոցն, որքան ի զգալի վնաս տէրութեան իւրոյ, զի տայք յայնժամ միայն կարեն իսկ հավատարիմ լինել սուլթանին, եթէ նոքա պահպանեսցեն զսրբութիւն հաւատոյ իւրեանց եւ սուզթանն ըստ պարտականութեան իւրում հոգաբարձու եւ տէր եղիցի եւ զկրօնական սրբութիւնն պահանջեսցէ պահպանել» {«Ծիլն Ավարայրի», 1866, եր. 352:}:
Արարատյանի եւ Ջալալյանի հայացքներին արձագանքում է «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր տեր Ստեփան Մանդինյանը: Համարելով ուսումը «միակ ճանապարհ ի բարվոք կեցության մարդո»՝ այս հեղինակը կամենում էր համոզել, թե ուսումն է նաեւ միակ այն ճանապարհը, որ համահարթում է դասակարգային խտրությունները, բարեկամացնում եւ միահավասարեցնում հարուստին ու աղքատին, իշխանին ու հպատակին։
«Թագավորները չեն մտիկ տալիս,— հավատացնում էր ընթերցողին Մանդինյանը,— տրո որդի կամ ինչ ազգի լինելը, այլ մտիկ են տալիս բանականությանը, հանճարին եւ մտքին: Վերջին գյուղացի աղքատի տղա է, բայց կատարյալ ուսումն ունի, վասն որո եւ առաջին տեղն են տալիս կառավարությանց մեջ: Թագավորը ընդհանրական հայր է կոչվում յուր հպատակներին, եւ հավասար է մտիկ տալի ամենի վերա, թե ազնվականաց, թե քաղաքացվոց եւ թե գյուղականաց, միայն շնորհալի անձն է որոնում յուր գործքերի վրա կարգելու: Տես, քննիր, թե քանի քանի տղայք ստորին ազգերեն ոչ միայն քաղաքացյաց, այլեւ գյուղականաց /27/ երեւելի պաշտոններ ունին տերության կառավարությանց մեջ, եւ շատերը ազնվականության կարգն են անցել. ոչ ապաքեն հայտնի երեւում է, թե թագավորը միատեսակ ունի տարածած յուր գութը ամենի վերա, մեկ տեսակ է մտիկ տալիս ամենն, միայն եթե յուր հպատակների մեջ կան խելոքներ, նորանք ունեն ավելի պատիվ»: Թագավորի պես քաղցր աչքով է նայում ամենքի վրա նաեւ ազնվականությունը: «Ազնվականությունը,— ասում է մեր հեղինակը,— երբեք չի նախանձում հարկատու երիտասարդների հառաջադիմության վերա: Ազնվականությունն ունի եւ ազնիվ բնություն, գիտե, թե միայն ինքն չի կարող կառավարել զինվորական եւ քաղաքական մասունքները ընդհանուր տերության, ուստի աշխատում է գտնել հարկատու վիճակեն բանական, հանճարեղ եւ մտացի անձինքներ …» {Մանդինյանց Ստ. քահ., Հայելի դաստիարակության տղայոց, Տփխիս, 1859, եր1031 Այս գրքի՝ մեր ձեռքի տակ գտնված օրինակի վրա հեղինակի ձեռքով մակագրված է. Նորշեն գերազանցութեան Տ. Տայինի Սովետնիկ Խաչատրոյ Լազարեանց նուէր երախտագիտութեան ի Ստեփաննոս քահանայէ Մանդինյանց, 2 մայիս, 1860, Թիֆլիզ»:}:
«Ուսման» մեծարանքը հեղինակը միջոց է դարձնում ֆեոդալական հասարակության դասակարգային խտրությունները սքողելու համար: Նույնը անում է նա նաեւ մի այլ եղանակով:
«Մարդիկ երկու տեսակ են բաժանված՝ հարուստ եւ գիտուն, բարի եւ չարՄեծ մասը հարստության ետեւեն է շրջում, վաճառականների ծով ու ցամաք ման գալը հարստություն հավաքելու համար է. արհեստավորների գիշեր ու ցերեկ աշխատելը նույնպես է. աղքատների դռնե դուռն շրջելը ողորմություն ուզելու, նմանապես, հարստության համար է. թագավորների պատերազմը իւրյանց տերությունը հարստացնելու եւ ընդարձակելու համար է. զինվորականների ծառայությունը, փառքը հարստացնելու համար է, իսկ գիտունների աշխատանքը գիշեր ու ցերեկ միտքը հարստացնելու համար է. վաճառականների, արհեստավորների, աղքատների, թագավորների, եւ զինվորականների հարստությունքը իրանց մահվան հետ վերջանում են եւ անցնում են կամ ժառանգների կամ օտարների ձեռքը. բայց մեռնում են գիտունները, իսկ յուրյանց գործքը մնում են անմահ. առաջիններինը մարմնականք են եւ մարմնո հետ փթում են. իսկ երկրորդներինը՝ հոգեկանք են եւ մնում են անմահ» {Նույն տեղը, եր. 103 եւ հետ.:}:
Ուսմանն այսքան հրաշագործ դեր հատկացնելուց հետո, Մանդինկան քահանան շեշտում է միաժամանակ նաեւ ուսման ստվերները
«Ուսումն երկու է բաժանվում, աստվածային եւ աշխարհային,— գրում է նա,— Աստվածայինը ուսուցանում է աստվածածանոթություն եւ այս է վերացական, կրոնը եւ եկեղեցվո պատմությունը։ Աշխարհայինը՝ /28/ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա եւ այլն: Երկու տասնամն էլ օգտակար են, առաջինը բարձրացնում է դեպի աստված, եւ երկրորդը դեպի գիտությունը, բայց սոքա սահման ունին … Ուսումնական անձը յուր սահմանեն դուրս սկսում է քննության տակ ձգել այն, որին չի հասնի միտքը: Ամենայն մարդ պարտական է տեղեկություն ունենալ Աստվածաշունչ գրքին, բայց գրաբարին, եւ ոչ աշխարհաբարին, որ փռոթեստանտներն ծուռ ու մուռ թարգմանել են պարզամիտ մարդկանց խաբելու համար, յուրյանց մոլար եւ հերձվածող նոր աղանդը առաջ տանելու։ Ահա Վոլտեր (sic!) Սկոտտ երեւելի գիտուն էր եւ աստվածաբան, սակայն նորա հետամտությունը դեպի աստված այն տեղ հասավ, որ ուրացավ նորան» {Նույն տեղը, եր. 103 եւ հետ.:}: Փակագծում նկատենք, որ ուսումը դրվատող բարեկրոն տեր հայրը անտեսում էր երկու հռչակավոր անձերիՎոլտերի եւ Վալտեր Սկոտտի— տարբերանքը: Ըստ հեղինակի՝ դատապարտելի է ուսումնականը ոչ միայն այն դեպքում, երբ նա ըմբոստանում է աստծո գաղափարի դեմ, այլեւ այն դեպքում, երբ նա չի ծառայում թագավորի իշխանության: Քանի որ, ասում է նա, ուսման առաջին նպատակը պիտի լինի «ամենայն կերպիվ հավատարիմ լինել յուր թագավորին, ինչքան յուր կարողությունը կհասնի, աշխատի թագավորության բարության համար զանազան ճանապարհներ գտնել, այնպիսի ճանապարհ, որ հասարակության վնաս չգա» {Նույն տեղը, եր. 106:}:
Տեսանք, որ նման հայացքները պաշտպանում էին նաեւ 60-ակա ն թվականների կովկասահայ մյուս ռետրոգրադները: «Ռուսիո հայերը …— գրում էր դրանցից մեկը,— կսիրեն իրենց ճոխությանը եւ կալվածոցը, … կվայելեն այն քաղաքական իրավունքները ու՝ կստանան այն արտոնությունները եւ աստիճանները, որոնք կստանան իրենք ռուսները։ Բաց է հայոց համար ամենայն ուսումնարանաց դռները, թե օրիորդաց եւ թե տղայոց, ուր շատերը կուսանեն արքունական ծախքով՝ ստոր վիճակե բարձրանալով դեպի գերագույն եւ բարձր վիճակը. վերջապես չկա խտրություն Հայոց համար որեւիցե հառաջադիմության մեջ, թող որքան կամին՝ թե նյութականին թե բարոյականին մեջը, հառաջ քալեն, ուրեմն սուտ է թե կա բռնություն ու բարձված է ազատությունն» {Տե՛ս «Պատասխանի Տեղեկագրության պ. Մարկոսի Աղաբեկյանց», Կ. Պոլիս, 1867 թ., եր, 7 եւ հետ.: Ո՞վ է շատ տեսակետից ուշագրավ այս գրվածքի հեղինակը, գրվածքի վերջում տպված «թիֆլիսեցի հայ ոմն» անոնիմը: ՀՍՍՌ Մատենադարանի տպագրերի բաժնում գտնված օրինակի վերջում «թիֆլիսեցի հայ ոմն» բառերից հետո Հին գրչով ավելացված է՝ «Աղեքսանդր Թայիրյան + Սարգիս արքեպ. Ջալալյան + Հակոբ Կարենյան + եւ այլն + Գալուստ Շերմազանյան (հեղինակ)»: Տրամադիր ենք այն պես հասկանալու այս տողերը, թե գրքույկի բուն հեղինակը Գալուստ Շերմազանյանն է, որը պատասխանում էր Աղաբեկյանին ոչ միայն իր, այլեւ վերը նշված իր համախոհների կողմից: Պիտի դիտենք, հիրավի, որ անանուն հեղինակի կողմից օգտագործված նյութերը, ինչպես եւ նրա բերած առարկությունները մեծ մասով հանդիպում ենք նաեւ նույն 1867 թվականին Կ. Պոլսում լույս տեսած «Նամակ Տ. Սարգսի արքեպիսկոպոսի Ջալալեանց, գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պօլիս» գրքույկում:}:
/29/ 60-ական թվականների սկզբներին եկեղեցահամայնքների ակտիվացած աշխարհական տարրերը սպառնում էին հայ բարձր կղերի ներկայացուցիչներին զրկել նրանց ղեկավար վարչական դիրքերից: Իր հովանու ու հսկողության տակ առնելով հայ եկեղեցին ու դպրոցական հիմնարկները՝ ցարական կառավարությունը 1836 թ. հրապարակված «Պոլոժենիյե»-ի զորությամբ հանդիսանում էր այդ պահին հայ կղերի առավել ռեակցիոն տարրերի ամուր հենարանը: Հասկանալի է, թե ինչու կղերի ղեկավարներն ամենից շատ մտահոգված էին «Պոլոժենիյե»-ի դեմ ձեռնարկված հարձակումները ետ մղելու խնդրով:
Ռեակցիոն տարրերի այս մտահոգությունը ցայտուն կերպով դրսեվորվում է Սարգիս Ջալալյանի՝ Կ. Պոլսում հրապարակված նամակի մեջ: «Բարձրագոյն կարգադրութիւնն (այսինքն՝ «Պոլոժենիյե»-ն, Ա. Հ.) ոչ այլ ինչ ցուցանէ,— ասված է այդտեղ,- բայց միայն այս, զի ուսումնարանն ընդ կառավարութեամբ լիցի Առաջնորդին, նորոգ հաստատեալ անդամք հոգաբարձութեան ծանիցեն զԱռաջնորդն, եւ Առաջնորդն զԿաթուղիկոսն եւ զՍինօդն, իսկ նոցայն (նամակագիրն այստեղ աչքի առաջ ունի «Պոլոժենիյե»-ն քննադատողներին, Ա. Հ.) աշխատութիւն այն է, զի անդամք (հոգաբարձուք, Ա. Հ.) եւ Առաջնորդն հաւասարապէս զԿաթուղիկոսն ծանիցեն, եւ Առաջնորդն կիսով ձայնիւ միայն առաւելասցի զնոսա» {Տե՛ս «Նամակ Տ. Սարգսի արքեպիսկոպոսի Ջալալեանց, գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պօլիս», եր. 74:}:
Թե առաջնորդական իրավունքների սահմանափակումը ինչ վտանգ կարող էր ստեղծել եկեղեցու եւ եկեղեցական իշխանության տակ գտնված դպրոցների կղերական ղեկավարների համար, այդ պարզ է Մ. Աղաբեկյանի դեմ վերը հիշատակված անանուն հեղինակի հրապարակած պատասխանից: «Ձեր կամքն այն չէ,— գրում էր անանուն հեղինակը,— որ ուսումնարան եւ ազգ կառավարեք, այլ հոգեւորական իշխանությունը ձեռքներիդ առնեք եւ ինչպես կամիք այնպես բարեկարգությունը տակն ու վրա անեք եւ ազգն ու եկեղեցին դեպի ձեր կարծած նպատակը արագ արագ վազեցնեք. բայց այս ժամանակիս ձեր նպատակին հակառակ կգտնեք զՍարգիս եպիսկոպոսը եւ զԱյվազովսկին … Քանի կարգադրությունը Տերության հովանավորության տակը կգտնվի, ձեռնամուխ լինելնից դժվար է, ուրեմն կջանաք հազար ու մեկ ազգասիրական պատր/30/վակավ հանել տաք նույն պաշտպանութենեն. այնուհետեւ ոչ եթե տարին մեկ անգամ, այլ օրը երկու անգամ, թե առաջնորդ թե կաթողիկոս թեւեն բռնած դուրս կարողանաք ձգել, եթե ձեր բանին կամ մտացը ձեռք չտա, ինչպես որ ձեր պահանջված հաշվեն կգուշակվի, որ վանքերի կայից եւ գոյից ցուցակ կուզեք …» {«Պատասխանի Տեղեկագրության, եր. 102 եւ հետ.։}:
Հայտնի է, որ դպրոցների ղեկավարությունը իրենց ձեռքն առնելու համար ազգային-պահպանողականների սկսած գրոհը հատկապես սաստկացավ Թբիլիսիում եւ Շուշում: Հրապարակում շրջում էին ձեռագիր տետրակներ, կաթողիկոսի եւ այլոց հասցեներով, գրվում էին անստորագիր կամ բազմաստորագիր դիմումներ. ոչ միայն Կովկասում, այլեւ արտասահմանում տպագրվում էին դպրոցների վարչության խնդիրն արծարծող ստորագրված կամ անանուն բազմաթիվ հոդվածներ ու բրոշյուրներ։ Պայքարող կողմերն աշխատում էին իրենց կողմը գրավել համքարությունների մեջ կազմակերպված առեւտրական ու արհեստավորական լայն շըրջանները: Համքարները մերթ ստորագրում էին «ազգասեր երիտասարդների», մերթ Ջալալյանականների օգտին գրված թղթեր ու դիմումներ {Տե՛ս «Նամակ եւ այլն», եր. 77 եւ հետ, եւ «Պ ատասխանի», եր. 93 եւ հետ. եւ 98։}։ Մի պահ «ազգասերները» կարողացան իրենց կողմը գրավել նույնիսկ Մատթեոս Չուխաճյան կաթողիկոսին, որը ասպարեզից քշեց ռեակցիայի պարագլուխներից երկուսին՝ Ջալալյանին եւ Այվազովսկուն:
Կղերա-աղայական հոսանքի ղեկավարները եռանդ չէին խնայում նորից իրենց կողմը գրավելու Չուխաճյանին: Այս տեսակետից ուշագրավ է այն դիմումը, որ 1862 թ. հունվարին ուղղեց կաթողիկոսի հասցեով Թբիլիսիի կղերա-աղայական հոսանքի «երեւելի եւ անվանի» հսմարված դեմքերից մեկը՝ Իվան Միրզոյանցը: Իր այդ դիմումի մեջ Միրզոյանցն աշխատում էր կաթողիկոսին գրգռել ջալալյանականների կողմից «թաքնաշրջիկ ընկերության» անդամներ համարված կամ «գիշերաշրջիկ ընկերության» մեջ ամբաստանված այն «ամբարիշտ երիտասարդների» դեմ, որոնք «փոխանակ անդորրության», արտասուք էին հոսեցնումազգի եւ եկեղեցու բարիքին հետամուտ հայազգի աղաների ու եպիսկոպոսների աչքերից: «Ձեւացուցանելով զինքեանս նոր ազգասէրս եւ ցանկացողս լուսավորութեան հայազգի մանկտւոյն,– գրում էր իր դիմումի մեջ Միրզոյանցը,— այդ մարդիկ պատրեն եւ գայթակղեցուցանեն զպարզամիտս մերազնէից աւետելով նոցա, թէ արդէն սկիզբն է գարնան լուսաւորութեան»: Դիմումի հեղինակն ուղղում է իր հարվածները ոչ միայն լիբերալ, այլեւ պահպանողական «լուսավորյալների» դեմ: «Ոչ ապաքէն,— գրում էր նա,— գործք նոցին մեքենայից են քանի մի օրագիրը եւ ամսագիրք լի վատահնչիւն համբաւօք եւ յօդուածովք (Հյու/31/սիսափայլ եւ Կռունկ անուամբ եւ այլն), որք են հրաւիրակք նոցա առ խղճալի հայազգիս … Վա՜յ ազգին այնորիկ, զի այդպիսիք պարտ են կալնուլ զտեղի աստուածաբան վարդապետաց մերոց: Դեռ թող լաւ ընթեռնուցուն ետքա զՃռաքաղ ախոյանն իւրեանց, յորմէ բուրէ սխրալի հոտ վարուց եւ գործոց նախնեաց մերոց, որ ի լոյս ընծայէ զանազան հնագոյն վարդապետութիւնս ի մխիթարութիւն մեզ եւ ի խթան այնպիսի չարամտաց» {«Պատասխանի», եր. 89 եւ հետ: Հմմ. նաեւ «Նամակ Ս. արքեպ. Ջալալեանց», եր. 80 եւ հետ.։}:
Միրզոյանցի եւ նմանների ջանքերը զուր չանցան: Տեղի տալով երկրում սաստկացող ընդհանուր ռեակցիային՝ Չուխաճյանը նորից թեքվեց` նրանց կողմը, պաշտոնի հրավիրեց Սանահին քաշված Ջալալյանին, «աստուածային ներշնչում» հռչակեց «Պոլոժենիյե»-ն, ետ առավ ծխական համայնքներին տրված իրավունքները, դպրոցական ասպարեզից քշեց Շանշյանին եւ այլն:
Սխալ կլիներ համարել ռուսահայ կղերա-աղայական հոսանքի դիրքավորումը անփոփոխ մի բան: Մասնավորապես, թյուրիմացություն էր, երբ պնդում էին, թե ռուսահայ կղերը, յուրացնելով ազնվականության ֆունկցիաները, գրեթե մինչեւ 90-ական թվականները պայքարել է բուրժուազիայի դեմ եւ «անհրաժեշտաբար» նշավակել կապիտալիզմը: Փաստապես ռուսահայ կղերա-աղայական տարրերն աշխատում էին հաշտեցնել իրենց շահերը բուրժուազիայի մերթ այս, մերթ այն շերտի հետ: Մեզ զբաղեցնող ժամանակահատվածումմինչեւ 19-րդ դարի 60-ական թվականներընրա շահերը զոդվում էին առեւտրա-վաշխառուական բուրժուազիայի շահերի հետ: Երբ նույն դարի 70-ական թվականներից ծավալվեց արդյունաբերական բուրժուազիայի տիրապետությունը, ռուսահայ կղերն սկսեց համակերպվել զարգացող կապիտալիզմին: Բուրժուազիայի դեմ կղերի ցույց տված ընդդիմությունն այս շրջանում կապիտալիզմի զարգացմանը հակադրված պայքար չէր ըստ էության, այլ կապիտալիսմական հարաբերությունների ներսում իր համար առավել նպաստավոր դիրք ստեղծելու ձգտում: Երբ հասարակական զարգացման ընթացքն արդյունաբերական բուրժուազիայի ձեռքը տվեց ազգային գործերի ղեկը, կղերին մնում էր միայն ենթարկվել նրա հրահանգներին:
* * *
Ազգային-պահպանողական հոսանքի դեմ վարած իր պայքարը դյուրացնելու նպատակով հայ լիբերալ հրապարակախոսությունը համառորեն միավորել է եւ դիտել այդ հոսանքը կղերա-աղայական ռեակցիայի /32/ մարդկանց հետ ընդհանուր մի պիտակի տակ: Մինչդեռ, անշուշտ, կղերա-աղայական ռեակցիայից պիտի որոշել ազգային-պահպանողական այն հոսանքը, որի ղեկավարներն էին Գ. Ախվերդյանը, Պ. Շանշյանը, Մ. Աղաբեկյանը, Պ. Սիմեոնյանը եւ այլն: Համենայն դեպս, 50 եւ 60-ական թվականների հայ հասարակական մտքի պատմության շրջանակներում ազգային պահպանողական հոսանքն ուներ իր ուրույն նկարագիրը եւ այնպես էր վերաբերվում կղերա-աղայական ռեակցիային, ինչպես, մոտավորապես, ռուս հասարակական մտքի պատմության մեջ սլավոնոֆիլ կոնսերվատիվ մտավորականների շարժումը՝ «պաշտոնական ժողովրդայնություն» (официальная народность) կոչված ռեակցիոն հոսանքին:
Հայ կղերին ու աղայական վերնաշերտերին սպասարկող հոսանքը ճանաչում էր միայն ազգային-պաշտոնական մի հիմնարկի՝ հայ-լուսավորչական եկեղեցու հեղինակությունը: Այդ հեղինակությունից դուրս չկար նրա համար ազգ ու հայրենիք: Եկեղեցուց եւ կրոնական դավանանքից դուրս նրանց համար գոյություն չուներ նաեւ ճշմարիտ լուսավորություն. «Երկիւղ Տեառն է կարապետ մտաց»: Եկեղեցին, նրա՝ հպատակ ազգը, նրա մատակարարած լուսավորությունը պիտի կատարեին իրենց գործը, համակերպվելով տիրող հարաբերություններին: Կղերա-աղայական հոսանքի մարդիկ ոչ միայն համերաշխ էին տիրող սոցիալական հարաբերություններին, այլեւ սպասարկում էին իշխող քաղաքական ռեժիմին՝ ազգի ներսում եղած կամ լինելիք ամեն «խլրտում» խեղդելու համար: Հանուն այդ կապի ամրացման նրանք պատրաստ էին անգամ խանձել ազգն ու հայրենիքը՝ Գեդեոնի հրեշտակի պես դրանց մխով երկինք բարձրանալու համար:
Իր տեղում ասացինք արդեն, որ Լազարեւների շրջապատում եւ նրանց ցուցմունքներով է հենց, որ նախագծվում էին լուսավորչադավան եւ հունադավան եկեղեցիների միության ծրագրերը: Ճիշտ է, Աշտարակեցին վճռական դիմադրություն ցույց տվեց այս տիպի գործիչներին եւ ըստ էության զանց առեց նույնիսկ ցարական «Պոլոժենիե»-ն: Բայց նման մանրամասները ցույց էին տալիս միայն կղերի եւ աղայության միջեւ եղած որոշ տարաձայնությունները՝ չխանգարելով, որ բոլոր էական հարցերում նրանց մեջ լիներ լիակատար համերաշխություն: Նրանց հասարակական-քաղաքական հայացքները ներկայանում են մեզ հաճախ գրաբարալեզու գրականության եւ միջնադարյան սխոլաստիկայի համազգեստով: Այնուամենայնիվ, չպիտի այնպես պատկերացնել խնդիրը, թե այս հոսանքի մարդիկ կամենում էին վերականգնել միջնադարյան Հայաստանի հասարակական-քաղաքական կարգերը: Նրանց հետաշարժությունն այդքան հեռու չէր գնում հարկավ: Լազարեւները, Ներսեսը եւ կղերա-աղայական շահերի մյուս ղեկավարները հիմնականում կառչում էին այն /33/ մտայնությունից, որը 19-րդ դարի սկզբներին բերել-հասցրել էր նրանց ցարիզմի շեմքը: Հետագայում համակերպվելով երկրում ծայր առնող կապիտալիստական հարաբերություններին՝ այդ հոսանքի ղեկավարները ջանքեր էին անում ընդհանուր լեզու գտնելու նորելուկ բուրժուազիայի հետ՝ ցարական ռեակցիայի հովանու տակ երկրում հասունացող դեմոկրատական կամ ռեւոլյուցիոն ուժերին դիմադրելու համար:
Փոքր-ինչ այլ էր ցարիզմի եւ կապիտալիզմի հանդեպ ռուսահայ ազգային պահպանողականների դիրքը: Սրանց համար եւս եկեղեցին բարձրարժեք մի հիմնարկ էր, բայց ոչ որպես համասլարփակ հեղինակություն, այլ որպես ազգի ինքնապահպանության օրգան: Եթե կղերա-աղայական հոսանքի համար եկեղեցու խաչվառն էր ազգության դրոշը, ազգային-պահպանողականների համար ոչ թե եկեղեցին, այլ նրանով գոտեպնդված «ազգն» էր գերագույն եւ ինքնագո հեղինակությունը: Ազգային լեզու եւ գրականություն, ազգային լուսավորություն եւ դաստիարակություն, ազգային պատմություն, ազգային ավանդություն ու բարքահա այն արժեքները, որոնք, եկեղեցուն, նրա դավանությանն ու ծեսերին համընթաց, երաշխիք էին նրանց համար ազգի կենդանության: Ազգային կյանքի բոլոր այդ մարզերում նրանք դեմ չէին անգամ մասնակի բարեշտկումների: Ազգային կյանքի ավանդական սայլը բանուկ պահելու համար հարկ էր լինում, որ պահպանողականները յուղով օծեն նրա անիվները կամ փոխեն նրա հին, մաշված, փչացած մասերը: Ազգի գոյության, նրա ինքնապահպանության, նրա «կենդանության» ու «շարժողության» տեսանկյունից էին նրանք քննության առարկա դարձնում մյուս բոլոր արժեքներն ու շահագրգռությունները: Մասնավորապես վտանգված համարելով ազգի եւ եկեղեցու գոյությունը Ռուսաստանում, նրանք ընդդիմակայում էին ցարիզմին ու նրա քաղաքականությանը, որոնելով ազգային անցյալի ու ներկայի հաստարանը Ռուսաստանից դուրս՝ Թյուրքիայում:
Այս մտայնության արմատները մխրճվում էին այն իրադրության մեջ, որ ստեղծվել էր Անդրկովկասում Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալուց հետո: Սնվում ու սրվում էր այդ մտայնությունը համառ այն պայքարի մթնոլորտում, որ առաջացել էր նույն պահին ցարիզմի կովկասյան քաղաքականության շուրջը:
Ոտք դնելով Անդրկովկաս՝ ցարական կառավարությունը մտահոգված էր, նախ եւ առաջ, նրա քաղաքական առինքնման խնդրով: Եթե այդ նպատակով նա, մի կողմից, պիտի չեզոքացներ իրեն դիմադրող ուժերին, մյուս կողմից՝ խրախուսեր իրեն բարյացակամ տարրերին: Ռուսաստանի արդյունաբերությունը տակավին ի վիճակի չէր մասսայական սպառման ապրանքներ մատակարարելու տեղացիներին, ոչ էլ տեղական է առեւտրականների միջոցով իշխող դիրք նվաճելու ասիական շուկաներով։ /34/ Ուստի եւ կառավարությունը կիրառեց Անդրկովկասում բաց դռների քաղաքականություն: Մաքսերից ազատ հայտարարվեց Անդրկովկասի օտարերկրյա տրանզիտը, իսկ տեղում սպառվող օտարերկրյա արտադրանքների համար սահմանվեց 5 տոկոսանոց արտոնյալ տարիֆ:
Այս քաղաքականությունը, որ կիրառվում էր Անդրկովկասում 1822-1831 թվականներին, մեծապես նպաստավոր էր հայ առեւտրականների համար, որոնք մեծաքանակ անգլիական ապրանքներ գնելով Լայպցիգի շուկայում՝ իրենց գնումները վաճառքի էին տանում Անդրկովկասում ու Իրանում: Սակայն երկար չտեւեց այս դրությունը: Արագորեն զարգացող ռուսական մանուֆակտուրայի ներկայացուցիչները պահանջում էին գոցել անդրկովկասյան տրանզիտի դռները եւ զրկել անգլիական ֆաբրիկանտներին հայ առեւտրականների միջնորդությամբ ապրանք վաճառելու դյուրությունից:
Կառավարող շրջաններում այս պահանջը հանդիպում էր թեր ու դեմ վերաբերմունքի: Անդրկովկասյան տրանզիտի պաշտպաններ էին դուրս գալիս Կովկասի ռազմական եւ քաղաքացիական վարչության գրեթե բոլոր ղեկավարները՝ Երմոլովը, Ռոզենը, Գոլովինը, Նեյդհարդտը եւ ի վերջո՝ Վորոնցովը: Կովկասի միացումը գլուխ բերելուց հետո կամ նրա «անհանգիստ» տարրերը «խաղաղեցնելու համար նրանք շարունակում էին հենակետեր որոնել ոչ միայն տեղական «արիստոկրատիայի», այլեւ տեղական առեւտրականների ու արդյունաբերողների մեջ: Օտարերկրյա «էժան ու լավորակ» ապրանքը նրանք համարում էին նոր վարչությունը «ժողովրդականացնելու» զորավոր միջոց: Հակառակ դիրքից էին ելնում կառավարող կենտրոնի ներկայացուցիչները՝ Պասկեւիչը, Նեսելրոդեն, Կանկրինը: Պայքարելով երկրում ծավալվող գյուղացիական շարժման դեմ՝ նրանց համար գլխավորը տիրող ճորտատիրության պաշտպանությունն էր: Այդ հակասությունը, որ ճորտատիրության պայմաններում առաջանում էր աճող արդյունաբերության եւ սպառման սահմանափակ պահանջի միջեւ, նրանք աշխատում էին հաղթահարել ոչ թե ճորտատիիական կարգերի վերացման, այլ «ծայրամասերի» գաղութացման միջոցով: Ռուսաստանի ներքին շուկան ընդլայնելու նպատակով ծրագրում էին վերացնել անդրկովկասյան տրանզիտը եւ միաժամանակ կրճատել արտոնյալ մաքսարկման ենթակա ապրանքների ցանկը: Անդրկովկասյան առեւտրի եւ արդյունաբերության փոխարեն առաջարկում էին խրախուսել տեղական տնտեսության այն ճյուղերը, որոնք անհրաժեշտ էին ցարիզմի ռազմական ապարատի համար կամ պիտի համույթներ մատակարարեին ռուսական կենտրոնների արդյունաբերությանը՝ շերամի, բամ/35/բակի, ծխախոտի, խաղողի, բրնձի, զաֆրանի ու տորոնի արդյունաբերությունը {Օգտվում ենք M. K. Рожков-ի Экономическая политика царизма на Среднем Востоке и русская буржуазия, M. и Л. 1949, մեծարժեք աշխատության տվյալներից, այդ գրքի մատակարարած նյութը դնելով Կովկասում եւ Ռուսաստանում՝ արծարծվող ազգային եւ դասակարգային հակամարտությունների լույսի տակ:}։
Առժամապես գերակշռող հանդիսացավ կառավարող կենտրոնի ուղեգիծը: Սակայն նախադեֆորմյան Ռուսաստանում այդ ուղեգիծը չտվեց սպասված արդյունքը. ռուս արդյունաբերությունը չկարողացավ գլուխ բերել Կովկասի տնտեսական նվաճումը: Ինչպես անցյալ դարի վերջում գրում էր Վ. Ի. Լենինը՝ «նրա (Կովկասի) տնտեսական «նվաճումը» Ռուսաստանի կողմից շատ ավելի ուշ է կատարվել, քան քաղաքականը, իսկ տնտեսական այդ նվաճումը լիովին չի ավարտված մինչ այժմ էլ» {Վ. Ի. Լենին, Երկեր, III, եր. 770:}: Հաջողություն չունեցավ նույնիսկ ռուս մանուֆակտուրայի արտահանությունը։ Օդեսայի եւ Ռեդուտ-Կալեի փոխարեն՝ անգլիական ապրանքների հիմա թափանցում էին Իրան Տրապիզոնի եւ Էրզրումի վրայով: Անդրկովկասյան առեւտրականները շարունակում էին ապրանքներ փոխադրել Արեւմուտքից նույն ճանապարհով: Ահռելի ծավալ ընդունած մաքսանենգության միջոցով անգլիական ապրանքները մեծ չափով մտնում էին Անդրկովկաս Իրանի վրայով {Տե՛ս M. K. Рожков, նույն տեղը, եր. 171:}:
1846 թ. նորից թույլատրվեց անդրկովկասյան տրանզիտը, եւ մասամբ իջեցվեցին արտասահմանյան ապրանքների համար 1832 թվականին սահմանված տարիֆային նորմերը: Մի քաղաքականություն էր սա, որ անխուսափելի էր դարձել Դաղստանում գնացող պատերազմի եւ Անդրկովկասի մի շարք վայրերում տեղի ունեցող խլրտումների ու ապրատամբությունների կապակցությամբ: Սակայն 1851 թ. վերաքննվեց նաեւ 1846 թ. մաքսային տարիֆը՝ վերացնելով արտասահմանյան ապրանքների նկատմամբ ամ են մի արտոնություն: Սրանով շեշտակիորեն կըրճատվում էր արտասահմանյան ապրանքների ներմուծումը, որով մեծապես հարվածի տակ էին ընկնում արտասահմանյան շուկաների հետ կապված կովկասահայ առեւտրականների շահույթները:
Ստեղծված իրադրությունից մեծապես տրտնջում էին կովկասյան տրանզիտով շահագրգռված հայ առեւտրական այն տարրերը, որոնց պահանջները 50—60-ական թվականներին արտահայտում էին ազգային-պահպանողականները: Որչափ առեւտրական այդ բուրժուազիան կապված էր արտասահմանյան կապիտալիստների հետ, նա շահագրգրռված չէր տեղական կապիտալիզմի զարգացումով: Եվ որչափ նա դի/36/մադրում էր ցարիզմի գաղութային քաղաքականությանը, զինակիցներ էր որոնում մանր արտադրողների մեջ, պաշտպանության տակ առնում հայ կյանքում հարատեւող հարաբերություններն ու տրադիցիաները, համայնատիրական ու համքարական հիմնարկներն ու կազմակերպությունները:
Սխալ կլիներ կարծել, թե համքարություններն արտահայտում էին սոսկ քաղաքային արհեստավորության կարիքներն ու շահախնդրությունները: «Քանի տարի առաջ,— գրում էր 1858 թ. Մանդինյանը, ասնաֆությունը այն էր՝ ով որ սովորեցնելու արհեստ ուներ, զորօրինակ, դաբաղություն, ոսկերչություն, դերձակություն, պղնձագործություն, կոշկակարություն եւ այլն: Բայց հիմի ծիծաղական է, թե շիլաչիք, միրկիտանք, բաղկալք, ղասաբք, խոտ ծախողք, թուլուխչիք եւ այլն ինչ արհեստ են սովորեցնում, որ նոքա էլ ուստա են օրհնում, հա, մեկ արհեստ կա, խոսքերը մեկ է, բաղկալների ուստաբաշին առավոտ վաղ գզրին ուղարկում է ամենքի մոտ թե այս ինչ բանը այս գնով ծախուի եւ սրանով թանգություն է հառաջանում. օրինակի համար, Բաղդատեն եկած մրգեղենը շատ աժան է ծախվում քան մեր մոտիկ այգիներեն եկածը: Սալեանեն եկած ձուկը աժան է, քան թե մեր ջրեն (այսինքն՝ Քուռ գետից, Ա. Հ.) բռնածը: Ուստի եթե մեկը ինքնագլուխ դուքան բաց անի եւ յուր ուզածին պես քիչ վաստակին բավական անալով ծախս անի, չեն թողնի, դուքանը կփակեն: Այդ էլ հոգս չէ եթե որ չափն ու կշիռքը ուղիղ լինի եւ ամ են սոյն արհեստավոր յուր արհեստի գործ ածե, եւ ամեն մարդ ուրիշի արհեստին չխառնվի, քանի քանի մարդիկ փողոցումն միս են ծախում շաղկապով, չէ՞ որ ղասաբին վնաս է, եթե ղասաբին մնա՝ նա ոչխարն ու տավարը աժան կառնե եւ աժան կծախե. քանի՜-քանի՜ վաճառականներ այգիք են գրավում կամ գինիք են առնում ու շիրաչու վրա թանգ ծախում, եթե շիրաչուն մնա, նա աժան կառնե, աժան էլ կծախե, քանի՜քանի՜ փողատեր մարդիկ հաց, գարի եւ աղ են առնում, սրահում որ թանգանա, եթե բերողին թողնեն աժան կլինի, կամ թե միայն ալափն առնե այն էլ չափավոր ինչքան դուքանին հերիք է շատ աժանություն կլինի» {Մանդինյան, նույն տեղը, եր. 45 եւ հետ.:}:
Պատահական չէ, որ 1865 թ. Թբիլիսիի համքարական ապստամբությանը գործուն մասնակցություն ունեին տեղական բուրժուազիայի ներկայացուցիչները: Ապստամբության գլխավոր կազմակերպողը Գր. Իզմիրյանն էր: Ապստամբության կապակցությամբ մեղադրվում էին «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր ազգային-պահպանողական Պ. Սիմեոնյանն ու հրատարակիչ Հ. Էնֆիաջյանը:
Բոլոր պարագաներում չպիտի նույնացնել ազգային-պահպանողականների ղեկավարող ուղղությունը նրանց ժամանակավոր ուղեկիցների՝ /37/ գյուղի կամ քաղաքի մանր արտադրողների կամ մանր առեւտրականների մտայնության հետ: Մեկը եւ մյուսը արտահայտում էին տարբեր հասարակախավերի ձգտումներ: Իրենց հերթին առեւտրա-արհեստավորական համքարություններն ու նրանց գաղափարախոսները ձեռք էին մեկնում ազգային-պահպանողականներին՝ հետամտելով վերջիններից տարբերվող շահեր ու ձգտումներ: 1865 թ. նկարագրելով Թբիլիսիի համքարական ելույթը՝ Ն. Նիկոլաձեն գրում էր. «Թբիլիսիի քաղաքային աշխատավոր բնակչությունը (рабочее население) ձեռք է տվել մոքալականներին, որպեսզի համատեղ դիմադրեն ռուս կառավարությանըՄարդիկ, որոնք ոչ մի գաղափար չունեին կուսակցությունների տակտիկայի մասին, այն ժամանակ քայլեցին «ընդհանուր թշնամու դեմ՝ ձեռքձեռքի տված, մոռանալով, որ երեկ մոքալակը կողոպտում էր այսօրվա իր զինակից մշակին եւ որ վաղը պիտի կրկնվի նույն պատմությունը» {Ցիտատը բերված է A. Г. Пирцхвалайшвили, К истории выступления тбилисских амкаров в 1865 г., հոդվածում, տե՛ս журн. «Исторические записки», 1940, N 8, եր. 223:}:
Հակադրվելով ցարիզմի կովկասյան քաղաքականությանը, ազգալին-պահպանողականների ղեկավարները, Շանշյանն ու Ախվերդյանը, քննում ու լուսաբանում էին երկրի վիճակը, հատկապես պաշտպանության տակ առնելով տեղական առեւտրի ու արդյունաբերության շահերը եւ մեծապես ընդառաջելով հնօրյա համքարությունների պահանջներին։ Թբիլիսիի մանր արտադրողների օրինակով նրանք նշում էին երկրի բնակչության վրա ծանրացող հարկերն ու թանկությունը, մանր արհեստավորության քայքայումը, նրանց աճող թշվառությունը:
«Զգո՞ւմ է արդյոք հասարակությունը,— գրում էր Շանշյանը,— թե ինչպիսի մի բարիք է նրա համար համքարը, որ ժամանակին փրկում է խեղճերին աղքատությունից: Զգո՞ւմ է նա նախախնամության այդ ձեռքը, որը գործում է համքարի միջոցով ի նպաստ հազարավոր ընտանիքների: Մասնավոր բարեգործությունը չի ազատում ժողովուրդին բոլոր տառապանքներից, չի փրկում աղքատությունից: Ոչ թե մասնավոր բարեգործություն, այլ աղքատության հնարավորությունն իսկ կանխելու հոգատարությունն է փրկում ժողովուրդին բոլոր տառապանքներից: Համքարը, դա հենց այդ հոգատարությունն է քաղաքային բնակչության ահագին մասսայի համար, որին ամբողջ կյանքում վիճակված է աշխատել: Պետք է պաշտպանություն ցույց տալ համքարին, կարեկցել նրան, ով ինքն իսկ չի մերժում չքավորին իր կարեկցությունը: Մտածեցե՛ք, ընթերցող, դուք, որ երջանկացած եք բախտի պարգեւներով, դուք, որ կարող եք օգտվել կյանքի բոլոր բերկրանքից, առանց հոգսի եւ աշխատանքի, /38/ հարցրե՞լ եք դուք ձեզ երբեւէ, թե ի՞նչ կանեիք դուք այդ խեղճ աշխատավորների տեղը, որոնք աշխատում են ձեզ համար, որոնք տալիս են ձեզ դուրեկան հանգիստ: Կոմնենայի՞ք դուք նրանց ոգին, նրանց անձնազոհությունը, կունենայի՞ք նրանց համբերությունը, եթե որ նրանք, որոնց օգտին դուք մաշում եք ձեր կյանքը, գային եւ շնորհակալության տեղ ասեին ձեզ՝ դուք մոնոպոլիստներ եք, դուք վնասաբեր եք արդյունաբերությանն ու առեւտրին — delendus (կորչի, Ա. Հ.) համքարը: Դրե՛ք ձեր ձեռքը ձեր սրտի վրա եւ պատասխանեցե՛ք հանգիստ խղճմտանքով: կարեկցել, պաշտպանել պետք է համքարին. նա է պահակը հասարակության վատթարագույն թշնամուաղքատությանդեմ: Չլինի համքարը, հազարավոր խեղճեր կմնային առանց աշխատանքի, նրանք կնկնեին աղքատության մեջ, իսկ աղքատությունը, ժողովրդի բազմանալու բնական բերումով, պիտի աճի: Մեր փողոցները կլցվեին աղքատներով, որոնք հաճախ, գուցե, կանհանգստացնեին նաեւ մեր քունը: Կասկած չկա, որ մասնավոր բարեգործությունն անզոր կլիներ ժողովրդի աղքատության դեմ. պետության վրա կընկներ ծանր պարտականությունաշխատանք տալ ժողովրդի ահագին մասսային եւ պահել նրան իր անկելանոցներում,— հակառակ դեպքում՝ նա պետք է բաց աներ իր բանտերի դռներն աղքատության այս դժբախտ զոհերի առաջ: Տնտեսական եւ ստատիստիկական աքսիոմա է, որ աղքատությունն ու ոճրագործությունը հասարակության մեջ ապրում են անբաժան» {П. Шаншиев, Два слова об амкарах, Тифлис, 1857, եր. 32:}:
Շանշյանն առաջարկում էր նպաստել Անդրկովկասի առեւտրի եւ արդյունաբերության զարգացմանը, հոգ տանել մանավանդ Կասպից ու Սեւ ծովերի հետ միացնող առեւտրական ճանապարհների կարգավորմանը եւ Երեւանի նահանգի երկրագործությանը զարկ տալուն, բարելավել Արարատյան դաշտի ոռոգման գործը եւ հաղորդակցության տեղական ճանապարտները, որով, ինչպես համոզված էր նա, կվճռվեր Թբիլիսիի համքարներին էժան հաց մատակարարելու խնդիրը:
Գրեթե նույն մտքերն էր պաշտպանում Թբիլիսիի համքարների մասին 1857 թ. գրած ռուսերեն մի տեղեկագրում Գ. Ախվերդյանը: Համքարությունների վերացումը, ասում էր նա, քաղաքաբնակչության աճման պայմաններում պիտի բաց անի «լայն ճանապարհ բազմաթիվ ախտավոր ձգտումների առաջ, որոնք, անհնարին լինելով չափավորել եւ սանձահարել որեւէ բարոյական սկզբունքով, տեղական բնակչության մեջ առաջ կբերեն կրքերի վտանգավոր խաղ, եւ այն ժամանակ կառավարությունը, անժամանակ միջամտությամբ, հարստացնելով միայն մի քանի սպեկուլյանտների եւ բավարարելով մի-երկու մարդու ինքնասիրությունը, /39/ դրված կլինի իր սխալ կարգադրության առաջացրած հետեւանքների ամբողջ պատասխանատվության առաջ» {Ю. Ф. Ахвердов, Тифлисские амкары, Тифлис, 1883, Заключение.}:
Ո՛չ Ախվերդյանը, ո՛չ Շանշյանը չեն անդրադարձել անդրկովկասյան գյուղացիության խնդրին: Գեթ մեզ անծանոթ է նրանց հայացքը այդ մասին: Համքարության հարցն իսկ նրանց զբաղեցնում էր ոչ թե համքարության, այլ առեւտրականության շահերի տեսանկյունից:
Պաշտպանության տակ առնելով համքարությունները՝ ազգային- պահպանողական հեղինակները աշխատում էին շահել այդ կազմակերպությունների համակրանքը, ելնելով անդրկովկասյան տրանզիտով շահագրգռված տեղական առեւտրականության դիրքերից: Պատահական չէ, որ իբրեւ համքարության աճող կարիքների ու թշվառության համադարման՝ նրանք առաջ էին քաշում առեւտրական բաց դռների սկզբունքը, ֆրիտրեդերական laissez faire, laissez passer նշանաբանը: Սրանով նրանք արտահայտում էին կովկասահայ առեւտրական այն տարրերի հայացքները, որոնք, շահագրգռված տրանզիտի զարգացումով, հակադրվում էին ցարիզմի գաղութային քաղաքականությանն ու ռուս առեւտրա-արդյունաբերական կապիտալին, որի ներկայացուցիչները ձգտում էին առեւտրական մոնոպոլիայի եւ տեղական համքարությունների լիկվիդացման:
Քողարկված ձեւով տեղական բուրժուազիայի տրտունջն այս մասին արտահայտում էր «Կռունկ»-ի ֆելյետոնիստ Շաքար Մանուշակյանը, երբ գրում էր. «Մե մե ցնգրուտ եվրոպացիք ին գալիս էստի դուքան բազար բաց անում ու երկու երեք տարուայ մեջ ղուղներուս ուտում, միլիոննիրով ին հիդ գնում. միր քսան երեսուն տարվայ վաճառականնիրը կի քեսատութենեմ են բերաններուն բաց ու խուփ են անում» {«Կռունկ», 1861, եր. 862:}:
Միայն ցարիզմի տնտեսական քաղաքականությունը, չէ, որ քննադատում էին ազգային-պահպանողականները. նրանք քննադատում էին նաեւ 40-ական թվականներից ի վեր Անդրկովկասում սահմանված քաղաքական-վարչական ռեժիմը:
Բնութագրելով ազգային-պահպանողական «Կռունկ» ամսագրի ծրագիրը, դիտեցինք նրա տենդենցը՝ Եվրոպայի եւ Ասիայի համագործակցության ասպարեզ համարել Անդրկովկասը: Ըստ էության ամսագիրը դրանով հակադրում էր Անդրկովկասը Ռուսաստանին եւ դիմակայում երկրի շահագործման գաղութային մեթոդներին: Մ. Աղաբեկյանը՝ «Կռունկ»-ի խմբագիրը, 60-ական թվականների կեսերին անցնելով արտասահման, պատռում էր հավատարիմ հպատակության այն առագաստը, որ շղարշում էր 50—60-ական թվականների կովկասահայ իրականությունը: Առարկելով կղերա-աղայական հոսանքի ղեկավարներին՝ նա գրում էր, /40/ «Մսեր Մսերյանի ճառած եւ դրվատած խաղաղությունը, պերճությունը, բարեբաստությունը եւ այլն, եւ այլն, վերացականություն է Ռուսաստանի մեջ, վասնզի հայոց ժողովրդյան չորսեն երեք մասը վերջին աղքատության մեջ են թե հարկաց ծանրության կողմանե, թե գավառապետաց եւ նահանգապետաց հարստահարության կողմանե, թե ավազակաց ասպատակության եւ դատավորաց անիրավությանՑավելով ասում ենք, որ շատ ճշմարտությունք կան, որ Ռուսաստանի մեջ ոչ խոսիլ կարելի է եւ ոչ գրել, եւ Սիբիրիայի սառնամանիքեն ստիպված մարդկանց մեծ մասը ճշմարտությունը սրտումը գերեզման է իջնում: Նույնիսկ Ռուսիո տերությունը բավական չէ, իր նահանգապետներին, գավառապետներին, դատավորներին անդադար մեկ տեղում են մյուս տեղն է փոխադրում, որպեսզի զգաստանան կաշառակերութենե, ժողովուրդ կողոպտելե, ավազակաց ընկերութենե հեռանան, բայց նրանք տերության վրեժը էլի ժողովուրդեն են հանում եւ այն է, որ մենք ասպատակություն ենք ասումվասնզի այս ասպատակությունը չար է ամեն տեսակ ասպատակութենե» {«Ծիլն Ավարայրի», 1866, եր. 251:}:
Առեւտրական տրանզիտի շահերն անդրադարձնող ազգային-պահպանողական հրապարակախոսությանը ամենից շատ պիտի մտահոգեր վարչական օրգանների անվթար գործունեությունը եւ, մանավանդ, հաղորդակցության անվտանգությունը: «Այնպիսի մի տարի կպատահի՞,— հարցնում էր Աղաբեկյանը,— տր ավազակների խմբեր չինին Թիֆլիզեն Երեւան, Ղարաբաղ, Շամախի, Ալեքսանդրոպոլ եւ այլ տեղվանք եղած ճանապարհների վրա, եւ այնպիսի ամառ կլինի՞, որ մարդիկ չսպանվին այդ ճանապարհները եւ քանի՞ անգամ Երեւանի եւ նույնիսկ Տիփխիuի մեջ: Այդ ի՞նչ նոր խաղաղություն է, որ տիրել է կովկասյան գավառների մեջ: Մի՞թե էլ քվարթալիների կանանց մատի վրա գողացած մատանիներ չեն գտնվում: Մի՞թե տարին 300 մանեթով պաշտոն վարող գավառական դատավորներն էլ տարեկան հազարավոր մանեթների եւ կահ-կարասիների տեր չեն դառնում: Մի՞թե փոքրառոճիկ պրիսթավներն էլ մեծամեծ տներ չեն լինում» {Նույն տեղը, եր. 253:}:
Սակայն, ինչպես Շանշյանն ու Ախվերդյանը, Աղաբեկյանը եւս կարողանում է մի պահ բարձրանալ տեղական բուրժուազիայի անմիջական շահախնդրությունների մակերեւույթից եւ շոշափել խնդիրներ, որոնք շահագրգռում էին անբարեկեցիկ մասսաներին: Եթե Ախվերդյանն ու Շանշյանն անհոգ չէին քաղքենի մասսաների ծանր կացության մասին, Աղաբեկյանն անտարբեր չէր գյուղացիության հարստահարված վիճակի մասին: «Գյուղացիք տարին մի քանի տեսակ եւ մի քանի անգամ հարկ են վճարում,— գրում էր նա:– Այս հարկ վճարելն էլ փույթ չէ մեզ հա/41/մար, միայն գիտենք, որ վճարում են պարտք անելով եւ շատ անգամ արտը դեռ կանաչ՝ արդյունքը պարտատիրոջ վրա ծախելով: Գիտենք, որ շատ առույգ երիտասարդներ իրենց հոր հարկային պարտքը վճարելու համար երկար տարիներով ծառայում են այսինչ կամ այնինչ պարտատիրոջ եւ շատ անգամ իրենց բոլոր կյանքը ծառայության մեջ են անցնում: Գիտենք, որ հարկատանները մարդուն իր կնոջ մոտ, հորն իր որդու մոտ, փեսային իր հարսի մոտ ծեծում ու փետոմ են, արտասուք թափել տալի, թեպետ էն էլ գիտենք, որ տերության օրենքով ծեծն արգելված է: Գիտենք, որ գյուղականները ոչ թե միայն ծանր հարկեր են վճարում, այլեւ, շատ անգամ իրենց վար ու ցանքսը թողած, գավառապետների եւ նահանգապետների հրամանով ստիպված են տերության փոստային ճանապարհներն ուղղել, ջրանցքների եւ կամուրջների վրա բանել, հեռավոր անտառներ են իրենց եզներով գերաններ ու փայտ կրել: եւ այդ բոլորն էլ առանց վարձու» {Նույն տեղը, եր. 253 եւ հետ.:}:
Աղաբեկյանն այն մարդկանցից չէր, որոնք տրամադիր կարող էին լինել արմատական եզրակացություններ անելու իրենց քննադատություններից: 1865 թ. դիմելով Կ. Պոլսի Ազգային ժողովին՝ իր կազմած Տեղեկագրում քննադատում էր հայ եկեղեցու վարչական իրավունքները սահմանափակող ցարական «Պոլոժենիյե»-ն եւ ասում էր, որ պիտի պաշտպանել հայ եկեղեցու իրավունքները «խաղաղության ճանապարհով եւ ամենեւին դուրս չգալով օրինավորության եւ ճշմարտության սահմաններեն» {Մ. Աղաբեկյան, Տեղեկագիր ամենայն հայոց կաթողիկոսության արդի վիճակի վրա, Կ. Պոլիս, 1865, եր. 6:}: Եթե նա, մի կողմից, կոչ էր անում «օրինավորության եւ ճշմարտության սահմաններից» դուրս չգալով «մաքառել» ռուսաց տերության դեմ, մյուս կողմից աճապարում էր օսմանյան տերության առաջ փռել հավատարիմ հպատակության իր հավաստիքները: Ռուսաստանը, ասում էր նա, «մեր եկեղեցվո եւ ազգին օգտին համար ասելով, պատճառ է լինում գուցե ակամա եւ անգիտությամբ՝ մեր եւ Օսմանյան գթած տեիության մեջ գժտություն սերմանելու, բուն հայոց մեջ հակառակություն ու այսպիսով խորամանկ ընթացքի հետեւանքն այն է լինում, որ շատ անգամ խռովացնում եւ թշնամացնում է ոչ միայն հայերն իրարու հետ, այլ նաեւ Օսմանյան տերության մեջ գտնվող քրիստոնյաները նույնիսկ Օսմանյան տերության դեմ» {Նույն տեղը, եր. 7:}:
«Տեղեկագրության» մեջ դրվատելով Ազգային սահմանադրության ձեռք բերած ազատությունը՝ Մ. Աղաբեկյանը թյուրքահայերին հորդորում էր դարձնել իրենց աչքը դեպի Ռուսաստան եւ օգնության հասնել /42/ ցարական բռնակալության կրնկի տակ տառապող ազգակիցներինՓույթ չէ, որ Աղաբեկյանը սահմանափակում էր այդ օգնությունը առայժմ միայն Հայոց կաթողիկոսության «անկախությունը» վերականգնելու խնդրով: Նրա «Տեղեկագրության» դեմ ուղղված «Պատասխանի» անանուն հեղինակը ոչ առանց հիմքի իրեն իրավունք էր համարում ասելու, թե թող որ Աղաբեկյանը «շնորհապարտ զինքը խոստովանի, որ այն բռնակալ ճանաչված երկիրն (այսինքն՝ ցարական Ռուսաստանը, Ա. Հ.) է, որ յուր (այսինքն՝ Աղաբեկյանի, Ա. Հ.) ազատ կարծած որդվոցը (այսինքն՝ թյուրքահայերին, Ա. Հ.) գոնե 40 հազարեն ավելի գերդաստանյացը սնունդ կմատակարարե ի տարին, որոնք կուգան այն բարեբախտ երկրեն, կմշակեն, ստակ կվաստակեն-կտանին ու իրենց ընտանիքը կպահպանեն է ու գլխահարկը՝ կվճարեն. ահա թշվառ երջանկությունում {«Պատասխանի Տեղեկագրության պ. Մարկոսի Աղաբեգյանց», եր. 8: Արդեն դիտեցինք, որ Աղաբեկյանի դեմ ուղղված «Պատասխանի»-ն գրված է կղերա-աղայական ռեակցիայի դիրքերից: Հետաքրքրական է, որ քննարկելով Աղաբեկյանի Տեղեկագրությունը՝ անանուն հեղինակը գրում էր, թե դրա այն մասը, որը վերաբերում է Աղաբեկյանի՝ Թբիլիսիում ներկա եղած ժամանակին, քաղված է 1860 թ. գրված եւ շատ տեղեր տարածված անստորագիր մի տետրակից, որ այլ ինչ չէր, քան՝ «որպես շատերը կկարծեն Միքայել Նալբանդյանցի ազատաբանություն» (նույն տեղը, եր. 7): Մանրամասնաբար ծանոթանալով թե՛ Աղաբեկյանի «Տեղեկագրի» եւ թե՛ դրա դեմ գրված պատասխանի բովանդակությանը՝ մենք չկարողացանք համոզվել, թե իրոք Նալբանդյանի (ձեռագիր?) տետրակը կարող էր եղած լինել Աղաբեկյանի աղբյուրներից մեկը: Հատկանշական է անանուն հեղինակի հիմնական տենդենցը վերադարդելով Աղաբեկյանի գրքում թույլ տրված սխալների պատասխանատվությունը Նալբանդյանի վրա՝ հեղինակը ձգտում էր իր գլխավոր նպատակին՝ վերահամոզել ազգային-պահպանողական հակառակորդին, ընդհանուր ճակատ կազմել նրա հետ դեմոկրատական հոսանքի եւ նրա գաղափարական «ազատաբանության» դեմ:}:
Ինչպես արեւմտահայ հրապարակախոսության մեջ, արեւելահայ մամուլի էջերում եւս մտահոգիչ խնդիր էին, դառնում գյուղում սկսված հասարակական շերտավորումը եւ քաղաքում աշխատանք որոնող գավառացի անգործները, որոնց մեծ մասը հարկադրված մշակությամբ էր հոգում իր ապրուստը: Ազգային-պահպանողական «Կռունկ»-ում Գեո Ավետով կեղծանվան տակ քողարկված Գեւորգ Տեր-Աղեքսանդրյանը զետեղում էր ֆելյետոններ, ուր ուշադրության առնելով քաղաքում բազմացած այդ մշակների վիճակը՝ տրտնջում էր. «Տի՛ս, թե քանի մշակ մարթիք էկիլ ին Էստի ներքի օլքեմ են: Խխճըները վո՛ւնց տուն, վո՛ւնց տիղ, վո՛ւնց շուր. վունչըչեմ են վուն չիչ չունին. ասա՛ մե օքմին փքրումը անց է կացնում նրանցը՞, թե ախար սրանք էլ միր ախպրտիք ին: Հայ ին, միր արնեմ են ին, մե իմքընով քոմագ ըլինք նրանց …: Էհ, կօսե, իմ բանը աշի՛, ո՞վ գուզե հաչի, ասում է միր փողատերը. իս իմ բանին մուղաիթ կուլիմ, /43/ կօսե, ու ուրիշներուն ի՞նչ պարտական իմ, գլխնիրը քա՛րը տանԷ՛հ, կօսե, դրանք կոո, իս քայկըցի, վո՞ւրդանց վուրդի …» {«Ծիլն Ավարայրի», 1866, եր. 138՝ եւ հետ.:}:
Քիչ չկային մարդիկ, որոնք տակավին 60-ական թվականներին ազգային շահերի տեսակետից՝ վտանգավոր էին համարում այդ գաղթականությունը եւ հորդորում էին չքավոր գյուղացիներին՝ լքել գյուղը, չլքել իրենց վարուցանքը: Ուշագրավ է Թբիլիսիի բարբառով գրված այն նամակը, որ «Կռունկ»-ի աշխատակից Սարգիսն {Սարգիս անվան տակ թաքնված էր Գեւորգ Ախվերդյանի բարեկամներից մեկը՝ բժ. Սարգիս Բաստամյանը (տե՛ս Գեւորգ Ասատուր, Մերձարեւելքի գրականության պատմությունը, Երեւան, 1931, եր. 16, ծան.):} ուղղում էր իր «սիրեկան Մկրտչին».
«Տo, էն ո՞ր բեձաթն էր,— գրում է Սարգիսը,— որ խրատից քեզ քո հորական գութանը թողնիլ ու գալ, խռուիլ Թիֆլիզու ցխումը … էտի հացը բոլ, ջուրը պարզ, գետինը չաղ ու պտղատու. էստի հացը թանգ, ջուրը պղտուր, շառը բլոմա: Բան ու գործ էթնիլը էս անտեր քաղքումը շատ դժուարացիլ է: Օրեն քսան գամ թե Հրաժամքը չասես կամ ոտդ կը կոտրուի, կամ պոլիցա կութըսեն … թե մեյդան դուս գաս բիռ կրելու համա, ինչի զահռումար չուտեն, չին թողնի, որ բեռ կրես: Օդաքաշիները բայղուշներու պես տիրացիլ են քարուանսարաներու վրա, կու մեռնին, կու պատռուին ու չեն անի, որ դուն էլ աչքումդ լուս ունենաս: Թուլուխչիները փուրեները օձի պես գետնուն կու քսեն ու կամք չեն՝ տայ, որ ջուր կրես, մուշտարի գթնես: Փալանը ի՞նչ է, թե ուստաբաշին չը կամենայ չիս կանայ ձեռք բերել: Նավքաշությունը մուրազ է համարվում, ինչլի մշակին չօրհնեն, չէին թողնի, որ նավ բանեցնե: Գաջբազութենու խերը ջլիս գնացել է … Ալիզ կտրող կա, որ ջիբը մեքանի շահի կամ մտնի, կամ չէ: Շինությունը բավական պակսիլ է, ես որ երեք ասեմ, դուն տասն ասա: Մախլաս, մշակը աստծու աչքըմ են ջլիս` ննգել է»: Քաղաքում տիրող թշվառությանը նամակագիրը հակադրում է հողագործության եւ գյուղական կենցաղի առավելությունները: «Մկրտիչ ջան,— գրում է Սարգիսը, իրիգուն կերած ըլիս ցամաք հաց ու վրեն խմած ըլիս պղտուր ու տաք ջուր, մե շաբաթ, մե ամիս, մե տարի թե ցամաք հացով ու պղտոր ջրով կոխիլ ըլիս փուրըդ, կանաչով, սոխով ու սխտորով խափիլ ըլիս բողազդ ու համդ զկռտուցիդ գալիս էլ ինթելու հուտը քնթիդ ըլի խփում, էն վախտ միտդ կու գայ հեղուդ ղադր, էն վախտ կօսիս, ի՞նչ լավ սովորութին է ըլի կթան գոմշու պահիլը, հավ ու ճիվ ունենալը. Սեւանայ ծովու ափն էլ, ինչ տեղ կողակն, գեղարքունին, բախտակն ու իշխանաձուկը խլպլտում են քո դովլաթեն: Չըլիմ ու չի/44/մանամ, որ քու հորական ու պապական գութանը թողնես: Չասես թե գեդին վարիլը բեդասլութին է, թե գեդին վարողը տկլոր ու բոբիկ է, քաղցած ու ծարավ է, միշտ ու հանապազ չքավոր ու քրտինքու ծովումն է լեղնում: Ինձ հավատա, գեդին վարելը մարդուս Աստուծեմեն տուած է, ինչպես շնորհք, ինչպես մե վայելչություն: Նա քեզ տալիս է ցորեն, ցորենը – փուղը—աշխարհքի բոլոր բարությունը» {«Կռունկ», 1861, եր. 970 եւ հետ.:}:
Այս տողերի հեղինակը ակամա մերկացնում էր գյուղում գլուխ բարձրացնող ապրանքատերերի անկարոտ ապրուստն ու վայելչությունը եւ ակամա վկայում դարձյալ աղքատ գյուղացիների ծանր այն կացությունը, որից նրանք ելք էին որոնում՝ իրենց աշխատանքի ուժը քաղաքում վաճառքի հանելով: Խորամուխ լինելով երեւույթը ծնող պատճառների մեջ՝ հեղինակը չէր նախատեսում գյուղի տնտեսական հարաբերությունների մեջ որեւէ փոփոխություն. ըստ երեւույթին, նրա ցանկությունն այն էր միայն, որ մոքալաքային բուրժուազիայի համար մշակություն անելու փոխարեն՝ գյուղի աղքատը մնար իր տեղում, վարեր ու ցաներ Համագյուղացի հարուստ տնտեսատերերի հողը: Բոլոր պարագաներում, քաղաքում մնացողների Համար «Կռունկ»-ի ազգային-պահպանողականները, Շանշյանի եւ Ախվերդյանի պես, միայն համքարությունների մեջ էին որոնում նրանց փրկությունը: Այսպես, վերը հիշատակված Գեռ Ավետովը ասում էր, թե չքավորների ապավենը ոչ թե քաղաքի փողատերերն են, այլ համքարությունները. «Էլի աղբաթը խեր ըլի համքարներուն: Ամեն համքար իրա հալու աելի գօրա իրա խիղճ ուստաքար մարթկերացը ամեն բանում օկտում է, նրանց վուրփերուն բանի է կանգնեցնում … վուրփեվերներուն մե թիքա հաց անպակաս է անում» {Նույն տեղը, 1863, եր. 139:}:
Բոլոր այս փաստերը ցույց են տալիս, որ Նալբանդյանի «Երկրագործության» արծարծած սոցիալ-տնտեսական հարցերը այժմեական էին ոչ միայն արեւմտահայ, այլեւ արեւելահայ իրականության համար
Արեւելահայ բուրժուական գործիչների շարքերում եւս քիչ չկային մարդիկ, որոնք ազգային շարժման ընթացքում հուզված հարցերի լուծումը վերջին հաշվով որոնում էին արեւմտաեվրոպական պետությունների քաղաքական միջամտության մեջ:
Այդ տեսակետից ուշագրավ են, մանավանդ, Ներսես Աշտարակեցու երեսից արտասահման փախած ազգային-պահպանողական Շահնազարյան Կարապետ վարդապետի հոդվածները: 50 —60-ական թվականներին անցնելով արտասահման՝ իր ծավալած գրական-հրատարակչա/45/կան գործունեությամբ Շահնազարյանը մի տեսակ գաղափարական կամուրջ էր կազմում ռուսահայ եւ թյուրքահայ բուրժուական մտավորականության միջեւ. իր հայացքներով ու գործունեությամբ նա որոշակի սահմանազատվում էր կղերա-աղայական հոսանքի. հայ եկեղեցականներից եւ հանդես գալիս որպես առաջիններից մեկը հայ նորատիպ այն եկեղեցականներից, որոնք ընդառաջում էին բուրժուազիայի ազգային-քաղաքական շահախնդրություններին:
Իր հրատարակությունների մեջ Շահնազարյանը հայ ժողովրդի ընթացիկ կյանքը բնորոշում էր որպես թշվառ մի վիճակ, «յորոս ազգային իշխանութիւն եղծեալ, ազգ մեր ցիրուցան, երկիր մեր ոտնակոխ օտարաց, անձնում սիրութիւն կալեալ զտեղի նվազեալ աստուածապաշտութեան, կեղծ ազգասիրութիւն մինչեւ յամպս բարձրացեալ, եւ սակաւաթիւ բանասէրք մեր տարագիր ի հայրենի երկրէ վարեալ ի սպանդ ապիրատութեան ազգային բռնաւորաց, որք չարագոյն են քան զօտարազգիս» {Ստ. Ասողիկ, Տիեզերական պատմութիւն, Փարիզ, 1859, Յառաջաբան, եր. 8:}:
Իբրեւ ազգային-պահպանողական գործիչ՝ Շահնազարյանը Հակադրվում է ազգի ֆեոդալական անցյալին, ազգի ապաբախտության պատճառ համարելով նրա «իշխաններին». դրանք են պատճառը, որ ազգը «այսօր թիզ մը սեպհական գետին չունի», թափառում է ամենուրեք եւ մատնվում ստրկական վիճակի {Տե՛ս Կ. Վ. Շահնազարյանց, Դաշանց թղթո քննությունն ու հերքումը, Փարիզ, 1862, եր. 128:}: «Մեր ազգը, որ իր հայրենիքը եւ հավատքը պաշտպանելու համար ոչ իր արյունը խնայեց, ոչ իր գանձը եւ զավակները, այսօր մեր իշխաններու շնորհիվը արեւելքեն արեւմուտք, հյուսիս են հարավ ստրուկ է: Օտար ազգաց իշխաններն իրենց սերնդյանը երկիր, օրենք, գրականություն, տերություն, փառք թողին իբրեւ ժառանգություն. մերինները, ընդհակառակն, մեզ թողին` տգիտություն, ստրկություն, արտասուք եւ նախատինք» {Նույն տեղը, եր. 128 եւ հետ.:}:
Շահնազարյանն այն կարծիքն ունի, թե վերջին հաշվով հայ իշխանների այս վարքագծի պատճառն իսկ տգիտությունն էր դարձյամբ, ըստ որում տգիտության հետեւանք էր նաեւ հայերի քաղաքական եւ եկեեղեցական մասնատվածությունը {Հմմ. նույն տեղը, եր. 140 եւ հետ.:}: Հասկանալի է, որ նա պիտի լիներ մեկը նրանցից, որոնք մերժում էին ազգի դավանաբանական խտրականությունը, քարոզում համազգային միություն եւ օրինականություն» {Հմմ. նույն տեղը, եր. 119 եւ հետ, եւ 129 եւ հետ.:}:
«Մեր ազգինիբրեւ հոգեւոր եւ աշխարհական մարմին, երկու էական պետք ենգիտություն եւ օրենքԺողովուրդը՝ իր իշխանին հաշ/46/խարհայինս, հոտը՝ իր հովվին հաստվածայինս, պետք է, որ հնազանդի, այլ ոչ հակառակ օրինաց եւ խղճի» {Նույն տեղը, եր. 131 եւ հետ:}: «Ապօրեն վարչության արդյունքը Ասիո եւ Եվրոպիո մեջ ակներեւ կտեսնեմք: Թող համեմատե հայ մը Պարսից եւ Բելգիայի, Ավստրիայի եւ Անգղիո ժողովրդոց թշվառությունն ու բարօրությունը, եւ համոզվի, որ ուր օրենք կա, հոն արդարություն եւ երջանկություն կան, ուր օրենք չկա, հարստահարություն եւ թշվառություն կա: Ի՞նչպես կարելի է ապաքեն մեր ժողովրդյան բախտը եկեղեցականի կամ աշխարհականի քմացը հավատալ, որ ամեն վայրկենի մեջ ենթակա են կրից, եւ իրենց սխալանոքը այսօր իմ տունը, վաղը եղբորս կփլին։ Ասոր համար մեր ազգը, եթե քաղաքավարության (իմա՝ քաղաքակրթության, Ա. Հ.) ասպարիզի մեջ մտնելու եւ իր գոյությունը ապահովելու միտք ունի, իր առաջին պարտքն է ինքզինքը գրավոր եւ տեւական օրենքով բարեկարգել, եւ ամեն եկեղեցական եւ աշխարհական ազգապետ նույն օրինաց հնազանդեցնել» {Նույն տեղը, եր. 135:}:
Շահնազարյանը սահմանադրական ազատախոհություն էր հանդես բերում մասնավորապես իր բանասիրական գործերի մեջ, որոնց նպատակն էր «քննադատության (կրիտիք) ջանով բանականությունը զինել»: Պայքարելով կղերական եւ ամիրայական մտասպանության դեմ՝ նա գրում էր. «Մեր մեջ ալ, եթե չեմք ուզեր մարմնով 19-րդ դարու մեջ ապրիլ, եւ խելքով միջին դարու՝ այսպիսի խնդրոց քննությունը եւ լուծում միայն ձեռնհաս ուսումնականներու թողելու էր եւ ոչ թե անձեռնհաս ճոխերու կամ բարձրաստիճան անձերու, որ իրենց թյուր կարծիքը ոսկի հորթին կռթնցունելով՝ ամեն խնդիր մեջ կնետվին, ամեն բան իրենց հաճոյիցը համեմատ կորոշեն, տաղանդը եւ աշխատասիրությունը կարհամարհեն, ազատության եւ ճշմարտության ոգին կսպաննեն, բանասիրության ձգտումը եւ ճիգը կխեղդեն, քննադատության եւ հառաջդիմության առջեւ թումբեր կկանգնեն ու մեր քաղաքականորեն թշվառ ազգը հոգվով ու մտքով ալ կթշվառացնեն» {Նույն տեղը, եր. 61:}:
Ազգային-սահմանադրական իշխանության ձեռքը հանձնելով եկեղեցական գույքերի շահագործումն ու վարչությունը՝ Շահնազարյանը կամենում էր դրանից ստանալիք եկամուտով հոգալ եկեղեցական դասի եւ ազգային դպրոցների գոյությունը: Սակայն սոսկ ազգային կուլտուրական ինքնավարության մեջ չէր տեսնում նա ազգային-քաղաքական ինքնորոշման իր իդեալի իրագործումը: «Արդ իբրեւ հայ կփափագիմ,— գրում էր նա,— որ ազգս ոչ միայն ազատ ըլլար, այլեւ իր հայրենիքին ինքնիշխան տիրեր, քաղաքական հրահանգներով ծաղկեր, աշ/47/խարհաշինություն փայլեր, զինվորական եւ ընտանեկան առաքինություններով նախանձելի ըլլար, մարդկության օգտակար անդամ եւ իր նախաՏորը արժանավոր ժառանգ. վերջապես կբարեմաղթեմ, որ իր բազմաժամանակյա ստրկության գարշությունը ճանաչելով՝ ինքն ալ ցանկար օր առաջ մարդկության նպատակին համեմատ ազատորեն ապրիլվասնզի աստված զմարդ ազատ եւ ինքնիշխան ստեղծեր է» {Նույն տեղը, եր. 58:}:
Ազգի պատմական ինքնաճանաչությունը, ասում էր Շահնազարյանը, պիտի առաջնորդի հայերին դեպի պայքար ու նահատակություն: Շեշտելով պատմական դաստիարակության նշանակությունը՝ նա գրում էր» «Իբր զի ընդ անմահ անուանս ոմանց ի նախնեաց մերոց կցորդեալ է այնպիսի իմն բարոյական զօրութիւն, որ ընդ բերան առնուլն թնդացուցանէ զսիրտ իւրաքանչիւր հայորդւոյ, լնու զայն սրբազան հրով հայրենասիրութեան, զարթուցանէ զթմրեալ զգացմունս ազգայնութեան, եւ պատրաստ է նահատակս ազգային վերածնութեան: Առ այժմս հերիք լիցի մեզ եթէ նմանեցուք նախնեաց մերոց, եւ եթէ յանձին բերցուք զքաղաքական եւ զընկերական առաքինութիւնս նոցա: Այս եթէ առաջնորդք ազգիս հոգային կանխաւ տպաւորել ի սիրտս եւ ի միտս մերոց մանկանց։ ի ձեռս պատմական ուսմանց զյիշատակ առաքինութեանց նոցա, համարձակիմ ասել թէ ընկերական պայման մեր ոչ լինէր արդ ամենայնուրեք պանդխտութիւն եւ ստրկութիւն հանդերձ արհաւրօք դառն աղքատութեան եւ թանձր տգիտութեան» {Ղեւոնդ պատմագիր, Արշաւանք արաբաց ի Հայս, Փարիզ, 1857, եր. 7 եւ հետ., հրատարակչի առաջաբանը:}: Այս գիտակցությամբ է, որ վարդապետը ձեռնարկել էր. Դավիթ Բեկի ապստամբության ուսումնասիրությանը եւ եռանդ թափել հայ պատմագիրների հրատարակության համար: Սակայն հանձնարարելով ապստամբական տակտիկա՝ Շահնազարյանը եւս ազգի քաղաքական եւ սոցիալական ազատության ապավենը վերջին հաշվով որոնում էր արեւմտաեվրոպական պետությունների միջամտության մեջ:
Ցարական Ռուսաստանի նկատմամբ Շահնազարյանի գրաված դիրքն ըստ ամենայնի համապատասխանում էր մյուս ազգային-պահպանողականների դիրքավորմանը:
1856 թ. ֆրանսերեն հրապարակած պատմական իր ուրվագծի մեջ, որը 1863 թ. կրճատումներով լույս տեսավ նաեւ հայերեն, Շահնազարյանը սուր դիտողություններ էր անում ցարական Ռուսաստանի կովկասյան քաղաքականության մասին: «Անձնախնդիր եւ աշխարհակալ Ռուսաստանը,- գրում էր նա,- անշուշտ հօգուտ իր հարստության, վաճառականության, ճարտարության եւ իր ապագա աշխարհակալության՝ /48/ Ասիո մեջ 16-րդ, 17-րդ եւ 18-րդ դարերումը հայոց պաշտպանն ու բարեկամը եղավ: Ռուսաստանը մեծ խոստմունքներ տվավ. առատ-առատ թոշակներ կապեց, արտոնություններ շնորհեց, ազնվականության, ասպետականության կարգեր բաշխեց, որպեսզի այս համակրությունն իրան քաշե»: Գալով 19-րդ դարին՝ նա գրում էր. «Թե որ ռուսաց պաշտոնապետներու տված զրկողությունն ու կաշառակերությունն ամեն վայրկյան նրանց չկողոպտե՝ հայք համեմատաբար երջանիկ կլինեին եւ իրանց ապահովությունն ու հանգստությունը կվայելեին: Կաշառակերությունը ռուսաց պաշտոնավարաց տասներորդ մասից ութերորդին հատուկ բնավորությունն է. այնպես որ, որչափ կառավարությունը բարի կամեցողություն ունենա ամեն տեղ արդարությունը տեսնելու եւ նվաճածները պաշտպանելու, կառավարիչներն ու երկրորդ կառավարիչները, դատավորներն ու քաղաքապետներն արդարությունն ու իրավունքները հրապարակավ կվաճառեն: Քանի որ այս չարիքը կշարունակվի ռուս պաշտոնավարաց մեջ, գյուղացվոց վիճակը այսօրվա վիճակից երբեք լավագույն չինիր: Հասարակաց դաստիարակությունը Ռուսաստանում առհասարակ շատ սեղմված է եւ միայն ժողովրդյան մի մասի համար է ստանալի. ստրուկը կամ գյուղականը մշտնջենավոր տգիտության մեջ մնալու դատապարտված է» {«Կռունկ», 1863, եր. 616 եւ հետ.:}: Ի վերջո Շահնազարյանը դատապարտում է հայ մելիքների այն ճիգերը, «որոնք տեղի ունեցան Հայաստանում անցկացած դարումը եւ որոնք հայերուն փոխանակ մի կանոնավոր գոյություն տալու, հեշտացրին Պարսկաստանի կործանումը եւ ռուսաց հաստատվիլն այս երկրներումը» {Նույն տեղը, եր. 619:}: Քանի որ Հայաստանի քաղաքական վերականգնման բոլոր մասնավոր ծրագրերը մերժվեցին «գոռոզ ցարի» կողմից, եւ Հայաստանը բաժանված է երեք պետությունների միջեւ, որպես թե «դատապարտվեց առավել դաժան մի ստրկության» {Վերջին տողերը ցենզորի կողմից հանվել են «Կռունկ»-ի շարվածքից: Օգտվող ենք ֆրանսերեն բնագրից. Esquise d'histoire d'Arménie, Paris, 1856, եր» 123:}:
Մերժելով հայ ազնվականության ռուս օրիենտացիան՝ Շահնազարյանը կողմնորոշվում է դեպի արեւմտյան «քաղաքակրթությունը», որի գերիշխանությունը ենթադրում էին հաստատել Արեւելքում Ղրիմի պատերազմին մասնակցած թյուրք-անգլո-ֆրանսիական դաշնակցության անդամն երը: Նա բնութագրում է հայերին որպես մի ժողովրդի, որի կոչումն է «քրիստոնեություն» եւ «քաղաքակրթություն» տարածել Արեւելքում, ամրացնել այստեղ եվրոպական «վարք ու բարք»: Ուզում է հավատացնել, թե եվրոպական պետությունների կամեցածն իսկ այդ է: «Անոնց մեզմե պահանջածն է քաղաքակրթություն, դաստիարակություն, /49/ երկրագործություն, արվեստից եւ վաճառականության ծաղկումը եւ ի վեր քան զամենայն՝ ազգային սերտ միաբանություն, ինչպես վկայեն պիտի այն ամեն հայերը, որք Գաղղիա, Անգլիա, Ամերիքա, Իտալիա կեցեր կամ ճանապարհորդություն ըրեր են»,— գրում է Շահնազարյանը {Կ. Վ. Շահնազարյանց, Դաշանց թղթո քննությունն ու հերքումը, եր. 123:}: Նա հավատացած է, թե Սեւաստոպոլի ամրությունների տակ դաշնակիցների տարած հաղթանակի հետեւանքով «թյուրքահայերը մի նոր թվական կվայելեն, իրանց վիճակը քիչ շատ կլավանա եւ իրանց մտավորական եւ ընկերական կործանված վիճակից կվերականգնին եւ իրանց տգիտությունից եւ թշվառությունից կպրծնին» {Հմմ. «Esquise d'lhistoire d'Arménie», եր. 616:}: Այնուամենայնիվ, Շահնազարյանը չէր անգիտանիա Թյուրքիայում տիրող իսկական իրավիճակը: Նա համարում էր այդ երկիրը «բռնավորության հավերժական ապաստարանուր բիրտ ույժը եւ փայլուն մետաղը ամենայն ինչ համարվեր են, եւ օրենքը, իրավունքը, նաեւ մարդկային արժանավորությունը՝ ոչինչ» {Կ. Վ. Շահնազարյանց, Դաշանց թղթո քննությունն ու հերքոսը, եր. 59 եւ հետ.։}:
Հատկանշական է, որ Բոնապարտի անկումից հետո, 70-ական թվականներին, փոխադրվելով Փարիզից Մանչեստր, ազգային-պահպանողական վարդապետը ձեռնարկեց հրատարակել «Երկրագունդ» վերտառությամբ քաղաքական, գրական, գիտական, կրոնական եւ առեւտրական մի պարբերաթերթ: Թերթելով այդ պարբերականը՝ դժվար չէ համոզվել, որ հայ-եվրոպական առեւտրական կապերն ու շահախնդրություններն էին հենց ամուր կնիք դնում այդ օրգանի վրա:
Ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ պաշտպանվելուց զատ, հայ ազգային հիմնարկների ու տրադիցիաների, ազգային-կուլտուրական արժեքների ու առանձնահատկությունների պաշտպանությունը պահպանողականների համար ուներ այլ նպատակ եւս: Դա միջոց էր սփյուռքում ցրված հայերին իրար հետ կապելու եւ ազգային դիմազրկությունից եւ էթնիկական ասիմիլյացիայից նրանց ապահովագրելու համար: Այսպիսի վտանգ նրանց սպառնում էր անշուշտ: «Հայերս մեր ինքնուրույն ընկերությունը՝ ընդհանուր մարդկության ազգակուլ օվկիանասումը եւ մեր հոգեւոր եւ բարոյական կապը՝ մեր ցաք ու ցրիվ վիճակումը,— ասում էր Աղաբեկյանը,— կարենք պահպանել միմիայն մեր սեպհական եկեղեցու եւ լեզվի դրոշի տակ եւ միեւնույն ժամանակ մեկի շնորհած ազատությամբը եւ մյուսի մեզ տված հարմարությամբ եւ հարստությամբը ջանանք պիտի մասնակից լինել այն ընդհանուր մարդկային մտաց լուսավորությանը, որ մեր երջանիկ օրերումը Եվրոպայից հսկակաքայլ դուրս է տարածվում դեպի աշխարհի չորս կողմը» {«Կռունկ», 1860, եր. 925:}:
/50/ Արծարծելով այս միտքը՝ հետագայում Աղաբեկյանը գրում էր. «Ռուսիայում հայոց ժողովուրդը միմիայն բարոյական կյանք եւ ընկեր րականություն ունի իրա համար առանձին. քաղաքայինն (sic!) ու ազգայինը տեղական եւ տերութենական օրենքով ռուսականն է: Թուրքիայում բարոյականի հետ ունի եւ ազգային, քաղաքայինը ծնում է կամ ծնվելու վրա է մյուս բոլոր ազգերու քաղաքայինովը … Ռուսիայում հայոց ընկերականությունը միայն բարոյական է, այս բարոյական ընկեիրականությունն էլ ճնշված է ամեն կողմ են ռուսական ազգային, բարոյականքաղաքային տարերքներեն: Ինչպես Թուրքիայում մի հայ կամ ուրիշ քրիստոնյա մարդ փոխում է իր բարոյական կյանքը իսլամության հետ, դադարում է պատկանելե իր ընկերականության թե ազգայնորեն եւ է թե բարոյապես, նույնպես եւ Ռուսիայում մի հայ կամ թուրք մարդ, որ իր բարոյական կյանքը փոխեց ռուսականին հետ, էլ բոլորովին դադարեց պատկանելե իր ազգային կամ բարոյական ընկերականության» {«Ծիլն Ավարայրի», 1866, Ա Հատոր, եր. Դ եւ Ե։}:
Խոսելով հայերի բարոյական ընկերականության մասին՝ Աղաբեկյանը հիմնականում աչքի առաջ ուներ նրանց ազգային-եկեղեցական ընդհանրությունը: «Այսօր մեր հայոց ընկերականությունը,— գրում է նա,— ազգային լինելե հառաջ է՛ միմիայն բարոյական, որովհետեւ իր գլխավոր տարերքն է հոգեւոր բան. եկեղեցի, որ մեզ տալիս է Ավետարանի լույսը, աստվածային օրենքը, իր առաքելականությամբը պահած է իր մեջ եւ մեր նախնական ազգայնության տարերքը, այն է մեր ազգային պատմությունը, մեր հոգեւոր ավանդությունքը, մեր եկեղեցվո կարգերն ու կանոնները, մեր պաշտամանց ծեսերն ու արարողությունքը, մեր սրբազան եւ աշխարհիկ լեզուները, դպրությունք եւ գրականությունը, մի խոսքով Հայաստանյայց սուրբ եւ առաքելական եկեղեցվո ինքնագոյությունը» {Նույն տեղը, եր. Ե եւ Զ:}: Ինչ խոսք, որ հայ ազգի եւ հայադավան եկեղեցու նույնացման միջնադարյան այս իմաստասիրությունը այն պատվանդանն էր, որի վրա գաղափարաբանական նախադրյալներ էին ստեղծվում կղերա-աղայական եւ ազգային հոսանքների միախառնման համար:
Այս խնդրում Աղաբեկյանից շատ չէին տարբերվում ազգային-պահպանողական հոսանքի մյուս գաղափարախոսները: Հատկանշական է, օրինակ, այն, ինչ գրում էր «Կռունկ»-ի հրատարակիչ Հ. Էնֆիաջյանը Գ. Ախվերդյանի մասին. «Շատ սիրում էր հանգուցյալը Թիֆլիզու այսհեստավորաց դասին, որովհետեւ նրանց մեջ առավել գտնում էր պահպանված ազգային հատկության նշաններ եւ նրանց մեջ՝ մայրենի եկեղեցվո սավանդության ջերմ եռանդ եւ Աուրբ պահպանություն եւ կապ քրիս/51/տոնեական ընկերության եւ միության» {«Կռունկ», 1861, եր. 881:}: «Նա թուլացած հայ ազգայնությանը ուզում էր վերադարձնել յուր սեպհական կենսական տարերքներն՝ պարզելով եւ կենդանացնելով, նրա ուժը կազդուրելով իրա բնական սնունդներով եւ այսպես զարթեցնելով նրա մեջ աշխույժ եւ արիություն» {Նույն տեղը, եր. 880։}: Այն, ինչ ասում էր Հ. Էնֆիաջյանը Գեւորգ Ախվերդյանի մասին, կարելի է՝ է ասել ազգային-պահպանողականներին ոգեշնչող մտայնության մասին ընդհանրապես:
Այս ամենից զատ հատկանշական է նաեւ Ախվերդյանի հարցասիրությունը մշեցոց բարբառի եւ աշուղական պոեզիայի, Տեր-Աղեքսանդրյանի եւ Միքայել Քոչարյանի գրառումները հայկական՝ ֆոլկլորի մարզում, Երիցյանի հակումը դեպի հայ եւ կովկասյան հնությունները, Հ. Էնֆիաջյանի հափշտակվածությունը հին գրքերի ու ձեռագրերի հավաքումով: Հետաքրքրական է, այնուամենայնիվ, որ հակադրվելով հայոց պատմությունը թագավորների կատարած գործերի կամ կաթողիկոսների վարքագրության տեսանկյունով դիտելու տրադիցիային, հանձինս Հ. Փոնդոյանի, Ստ. Պալասանյանի եւ այլոց ազգային-պահպանողականները հուզեցին ժողովրդի պատմական կյանքն ու կենցաղը վերապատկերելու պահանջ: Գրականության ժողովրդայնության պահանջի հետ էր կապված նաեւ մի շարք կռունկյանների՝ Գ. Հեքիմյանի, Մ. Ազարյանի եւ Հ. Փոնդոյանի հետաքրքրությունը Աբովյանի գրական ժառանգության նկատմամբ: Բոլոր այս ձեռնարկումների մեջ բնորոշը ազգային տրադիցիայի ու ժառանգված արժեքները քննադատորեն առինքնելու մտահոգությունը չէր, այն դրանք հավաքելու, պահել-պահպանելու, վերակենդանացնելու եւ հավերժացնելու մտայնությունը: Իր հերթին, այս մտայնությունն առաջանում էր ազգային-պահպանողականների այն համոզումից, թե Անդրկովկասի քաղաքական եւ տնտեսական նվաճումը եւ հայերի ցրված վիճակը կապիտալիստական աշխարհում նրանց հրահանգում են կազմակերպված ինքնապահություն:
Եթե, մի կողմից, այս մտայնությունը, ազգային-պահպանողական մտավորականների շարքերում հետաքրքրություն էր առաջացնում դեպի հայ կուլտուրայի ժողովրդական աղբյուրները, մյուս կողմից՝ առաջ էր բերում հետահայաց մղում դեպի հայ միջնադարյան անցյալը եւ դեպի արեւմտաեվրոպական կլասիկան, որոնց նրանք նախապատվություն են տալիս: Որպես նմուշ կարելի է հիշատակել ազգային երգերի եղանակավորման շուրջը վաթսունական թվականներին տարված աշխատանքը: Դրվատելով այդ բնագավառում Գեւորգ Աբովյանի ունեցած գործունեությունը, Աղ. Երիցյանը գրում էր, թե նա «փախչում է էթթավուր ռուսե/52/րեն եղանակներեմէն եւ ինչքան կարելի է մոտենում է մեր շարականներուն»: «Էտու համար,— հարում է Երիցյանը,— շնորհակալ ենք Աբովեանեմէն, վուր իր շինած խաղերու ձէները մեր շարականներեմէն է առնում. թող թէ (Միքայել) Պատկանովը ասէ թէ վոզլէ-րէկեմէն է առի: Մենք խորհուրդ կուտանք ամեն մին խաղեր շինողներուն, վուր ձէները մեր շարականներէն վեր առնին, չունքի համ համով ին, համ հարուստ, համ էլ մոտիկ են իտալացւոց» {«Մեղու Հայաստանի», 1863, N 5, եր. 49:}:
Պայքարել եվ ազգային դիմազրկման սպառնալիքի դեմ՝ ազգայինպահպանողական հոսանքի մարդիկ հեռու էին, իհարկե, կալվածատիրական-կապիտալիստական կարգերի հետեւողական քննադատությունից: Ճիշտ է, առօրյա հրապարակախոսության մեջ նրանք չէին տարվում ազգի եւ եկեղեցու մարած «փառքի» օրհներգներով, փառաբանում եպիսկոպոսների, աղաների ու փողատերերի «հանճարը», նրանց խնկարկում ի փառս «ազգի» եւ «եկեղեցու»: Քննադատելով ազգի մեծատուններին՝ նրանցից ոմանք գրում էին, այնուամենայնիվ. «Մենք այս ասելով չենք կամենում ասել թե, ազգը կարոտություն չունի աղաներ եւ իշխաններ ունենալու, ոչ, այլ ընդհակառակն, որ շատ կարոտ է նրանց, միայն այնպիսիներին, որոնք ազգից հպատակության պարտքը պահանջելու հետ, իրանք էլ պարտավորվին իրանց աղայական եւ իշխանական պարտականությունները լցնելու դեպի ազգը: Այսպիսով միայն կարող է ազգը առաջ երթալ …» {Նույն տեղը, եր. 85 եւ հետ»:}: Հիմնականում սրանց հասարակական-քաղաքական հայացքները զուգադիպում էին ռուս այն վերանորոգչականների հայացքներ րին, որոնք նպատակահարմար էին համարում ռեֆորմներ մտցնել «վերից»՝ «վարից» սպառնացող ռեւոլյուցիայից խուսափելու համար:
Փորձելով դեմ կենալ պետական օրգանների միջամտությանը համքարության գործերին (Շանշյան), կամ ջանալով դնել այդ միջամտությունը օրինական սաստերի մեջ (Ախվերդյան)՝ ազգային-պահպանողականները հանձնարարում էին համքարությունները նաեւ որպես տնտեսական եւ սոցիալական զորեղ պատվար՝ հասարակությանն սպառնացող հեղաշրջման ու կրոնաբարոյական ախտերի դեմ։ Համքարությունները նրանք համարում էին ոչ միայն ցարիզմի գաղութային քաղաքականությանը դիմակայող կազմակերպություններից մեկը, այլեւ քաղքենիների հանգստության ու երջանկության երաշխիք, ապահով մի միջոց մասսայական աճող «ոճիրների» եւ «խլրտումների» դեմ:
Այս չէր խանգարում, որ ելնելով տեղական առեւտրի եւ արդյունալբերության շահերից՝ Շանշյանը միաժամանակ հրապարակ գար տնտե/53/սական լիբերալիզմի պաշտպանի դերում: Այդ մի ուսմունք էր, որ Շանշյանը, մասնավորապես, հակադրում էր Ռուսաստանում ձեւավորվող ռեվոլյուցիոն-դեմոկրատական հայացքների դեմ:
Առաջ քաշելով «ազատ առեւտրի» սկզբունքը՝ Շանշյանը, կովկասահայ ազգային-պահպանողականների ամենից հեղինակավոր դեմքը, գիտակցաբար հակադրում էր այդ սկզբունքը սոցիալիստ տնտեսագետներին, որոնք բուրժուական մանչեստորականությանը հակադրում էին տնտեսական առկա հարաբերությունների վերակառուցման ու հասարակական հսկողության ենթարկելու պահանջը: «Նորագույն էկոնոմիստները,— գրում էր Շանշյանը,— բաժանվում են երկու դպրոցիազատ դպրոցի ու սոցիալական (նկատի ունի «սոցիալիստական», Ա. Հ.) դպրոցի: Առաջին դպրոցի սկզբունքները քիչ թե շատ ընդունված են բոլոր կառավաորությունների կողմից, մինչդեռ երկրորդ դպրոցի ուսմունքը մի տեսություն է, առանց որեւէ գործնականության, որովհետեւ սոցիալիստներն ունեն իրենց միանգամայն առանձին հայացքը հասարակության, արդյունաբերության, առեւտրի եւ այլ բաների վրա» {П. Шаншиев, նույն տեղը, եր. 5 եւ հետ.:}: Որպես ազգային-պահպանողական մտածող՝ Շանշյանն սկզբունքորեն շատ հեռու պիտի լիներ մանչեստրական լիբերալիզմից: Անպետք էր մանչեստրականությունը, մանավանդ, որպես պապենական համքարությունները պաշտպանելու միջոց: Հիմնականում այդ միջոցը հարկ էր եղել նրան Անդրկովկասի հայ առեւտրականներին ցարիզմի տնտեսական քաղաքականությունից պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է «սոցիալական դպրոցին», դրա դեմ զինվում էր Շանշյանը՝ թերեւս համքարությունների մեջ մտնող մասսաների հնարավոր հուզումները կանխելու նպատակով: Հավանորեն, «սոցիալական դպրոցի» դեմ ունեցած կանխահամոզումը նա բերել էր իր հետ Փարիզից, եւ հասկանալի է, որ «սոցիալական դպրոցի» կուսակից լինել չէր կարող մեկը, որ հրահան գյում էր ազգակիցներին՝ «Հնազանդել հայրենյաց օրենքին, եթե հակառակ չեն աստվածային օրինացՏալ հարկ ճշտությամբ՝ տերությունը պահպանելու եւ բարելավելու համարՀեռանալ ամ են չարագրգիռ պատահմունքե եւ ամեն բանե, ինչ որ կարող է երկրի խաղաղությունը վրդովել. իսկ ընդհակառակն՝ աշխատիլ, որ վերանորոգությունն ամեն բանի մեջ լինի խաղաղ եւ օրինավոր ճանապարհով» {Պ. Շանշյան, Ուսումն պարտուց, Կ. Պոլիս, 1870, 11, եր. 66 եւ հետ.5}: Այս խոսքերի մեջ ամփոփված է Շանշյանի քաղաքական մաքսիմը: Նրա նացիոնալ-սեպարատիզմն իսկ կրում էր իր վրա «խաղաղասիրության» դրոշմը: Շանշյանը ոչ միայն անիմաստ /55/ էր համարում հայերի ըմբոստությունը ցարիզմի դեմ, այլեւ անհնարին «Հայերը, դժբախտաբար, անընդունակ են ապստամբելու»,—ասաց Շանշյանը ռուս բյուրոկրատիայի ներկայացուցիչներին, երբ սրանք մեղադրեցին նրան ռուս կառավարության դեմ ապստամբական կոչ անելու մեջ {Տե՛ս Ե. Գեղամյան, «Գործ» ամսագիր, Բաքու, 1917, N 2, եր. 70:}: Օրինապահության եւ խոհեմության ուղին էր մատնանշում նա ամեն անգամ, երբ խոսք էր լինում նաեւ ազգի եւ եկեղեցու հարաբերության մասին: Խոսելով Շանշյանի ղեկավարությանը հանձնված Ներսիսյան դպրոցում ծայր առած աշակերտական խլրտումների մասին՝ Աղայանը հետագայում վերհիշում էր. «Գիմնազիստներն այնքան չէին հարձակվում հոգեւորականության վրա, որքան հոգեւոր դպրոց ավարտածներըՍրանց թիվը բավական շատ էր եւ, իբրեւ Շանշյանցի աշակերտներ, ամենքն էլ հալածանքի էին ենթարկվում հոգեւորականների կողմից, մինչդեռ խեղճ Շանշյանցը ոչինչ մասնակցություն չուներ այս գործում, եւ ժամանակի փրկարար ոգին էր տվել նրանց այդ ուղղությունը» {Ղ. Աղայան, Երկեր, III, եր. 200:}: Գարեգին Մուրադյանը, Շանշյանի մոլեռանդ աշակերտն ու հետեւորդը, նրան էր արձագանքում հավատարմորեն, երբ գրում էր, թե Իտալիան ազատություն ստացավ՝ «հեռի մնալով մոլորություններից եւ թուլություններից, փախչելով անդունդ գլորող հանկարծահաս պատրիչ ապստամբություններից եւ հավատարիմ ժառանգորդ մնալով կոմս Քավուրի երկու ամենամեծ ավանդինֆրանսիական դաշնակցությանը եւ անկախ ազատությանը» {«Կռունկ», 1861, N 7, եր. 566:}: Շանշյանն ու Մուրադյանը երես էին դարձնում գարիբալդիական շարժումից եւ վստահության քվե տալիս «ազատարար» բոնապարտիզմին:
Քաղաքական «խոհեմությունից» նվազ չէր Շանշյանի եւ յուրայինների սոցիալական «խոհեմությունը»: 1848 թ. ռեւոլյուցիոն շարժումները, որոնք այնքան խոր ազդեցություն էին արել թյուրքահայ բուրժուական մտավորականության հայացքների ձեւավորման վրա, նվազ ազդեցիկ չէին հանդիսացել ռուսահայ բուրժուական մտավորականության համար: 1848 թ. Փարիզում մասնակցած լինելով փետրվարյան ռեւոլյուցիային՝ հունիսյան դեպքերից Շանշյանն արեց հետեւություններ, որոնք հետագայում հրամցնում էրաղքատ հայրենակիցներին. «Առանց տրտնջանաց, առանց նախանձու եւ ագահության համբերել եւ ամենայն զորությամբ հոգվո կրել իրենց չքավոր վիճակի լուծը, մխիթարել բարեպաշտությամբ, հուսով եւ հավատով, չմոռանալ երբեք այն վսեմ օրինակն, որ ինքն՝ Տերն մեր փրկիչն չքավորությամբ ապրեցավ աշխարհիս: Արիաբար ջանալ իրենց պիտույքը իրենց ձեռքով հոգալու, իրենց վիճակը բարվո/55/քելու եւ ամենայն հսկողությամբ իրենց կենցաղավարությունը քաղցրացնելու: Չքավորութենե ելնելու համար անիրավ միջոցներու չդիմել եւ միշտ նախապատիվ համարել աղքատությունն անիրավութենեն: Շնորհակալ եւ երախտագետ լինել բարերարներու եւ ի բարի գործ դնել իրենց ստացած բարիքները» {Պ. Շանշյան, Ոսումն պարտուց, II, եր. 123}: Շանշյանի այս քարոզը բխում էր նրա խոր այն համոզումից, թե «ամենայն փոփոխություն կորստական հետեւանք ունի եւ տանում է ազգն դեպի կործանումն: Վասնզի ամենայն աննշան փոփոխությունն իսկ դառնում է ծանրակշիռ յուր հետեւանքներով» {«Լումա», 1898, Ա, եր. 40:}: Այս նկատառումներով նա եւս դիմադրում էր հայոց «նոր ուսումնականաց» ձգտմանը՝ խլել կղերից ազգային լուսավորության ղեկը: «Վեճերը, գրում էր Շանշյանը 1861 թվականին՝ Չուխաճյան կաթողիկոսին ուղղած մի թղթում,— որ բացվել են մեր ծրագիրների մեջ, թե ո՞ւմն է պատկանում ժողովուրդը լուսավորելու իրավունքը, հոգեւորականին թե աշխարհականին՝ այս, կարծեմ, օտար վեճ է, եւ ոչ հայկական: Այս վեճը մեր վեճը չէ, նա ծնած է Արեւմուտքում, պատմական անցքերի զորությամբ, որն որ բաժանեց հոգեւորական օգուտը աշխարհական օգուտից: Այսպիսի հոգեւորականաց եւ հասարակաց շահերի միմյանց հակառակությունը, ի պատիվ մեր ազգի, երբեք չի պատահած մեր պատմության մեջ» {Նույն տեղը, եր. 18:}:
Ուրույն դիրք էին գրավում ռուսահայ ազգային-պահպանողականները նաեւ թյուրքահայերի ազգային շարժման նկատմամբ: 1860 թ. վերջերին նրանք խանդավառ ընդունելություն ցույց տվին Թյուրքիայից Կովկաս ժամանած Մկրտիչ Խրիմյանին: Արձագանքելով ազգային-պահպանողականների տրամադրություններին՝ իր քարոզների եւ զրույցների մեջ Խրիմյանը խիստ լեզու գործածեց ցարիզմի հասցեին: Փոխարքայության դիվանը միջոցներ ձեռք առավ Կովկասից հեռացնելու Խրիմյանին: Այնուամենայնիվ, ազգային-պահպանողականները շոշափելի գումարներ տրամադրեցին նրան Վասպուրականում ձեռնարկած լուսավորական իր աշխատանքները շարունակելու համար {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 4180, եր. 208 եւ հետ.:}:
Զեյթունի ապստամբությանը բացառիկ ուշադրություն հատկացրին ինչպես Աղաբեկյանի «Կռունկ»-ը, նույնպես եւ Սիմեոնյանի «Մեղու»-ն: Կռունկականներն ու մեղուականները առաջինն էին կովկասահայ բուրժուազիայի գաղափարախոսներից, որոնք թիկունք դարձնելով Ռուսաստանի քաղաքական զարթոնքին՝ դիմաշրջվեցին դեպի թյուրքահայ շարժումը, սատարելով վերջինիս այն ուղղությանը, որ պարզվում էր դեպի արեւմտյան տերությունների ինտերվենցիան: Նրանց քաղաքական դիրքա/56/վորումը որոշ խնդիրներում համընկնում էր Պոլսի Բարեգործականի մասին Ծերենցի արծարծած հայացքների հետ: Պատահական չէ, որ «Կռունկ»-ը տպեց Բարեգործականի «Հայտարարությունը»:
Զեյթունցիներին դրամական օգնություն հասցնելու համար 1862 թ. Պոլսի պատրիարքական փոխանորդ Երեմիա Տեւկանցը, Խրիմյանի գործակիցը, կազմակերպում է հատուկ ընկերություն, որին անդամակցում էին Կ. Շահնազարյանը (Փարիզից), Մ. Խրիմյանը (Մուշից), Հովակիմ` Նեւրուզյանը, Մարտիրոս Մյուհենտիսյանը, Տիգրան Յուսուֆյանը, Մ. Մամուրյանը, Ստեփան Փափազյանը եւ ուրիշներ (Պոլսից): Կարճ միջոցում՝ ընկերությունը 20 հազար օսմանյան ոսկի հավաքեց «ազատ զեյթունցիների» անունով, որի մեծ մասը, սակայն, մտավ զեյթունցիներին գլխավորած իշխանների եւ տերտերների գրպանը: Մի ընկերություն կազմակերպվում է նաեւ Կովկասում՝ մասնակցությամբ Ռ. Նադիրյանի, Համբ. Հախումյանի, Գր. Իզմիրյանի, Պետր. Սիմեոնյանի, Մարկ. Աղաբեկյանի, Հ. Էնֆիաջյանի, Կարապետ Ղազարյանի, Հակոբ Սերոբյանի, Հովհաննես Քաթանյանի եւ Գաբրիել Հայինյանի (թերեւս՝ Խատիսյանի՞, Ա. Հ.)։ Սրանց մեծ մասը ազգային-պահպանողականներին հարող մարդիկ էին: Ընկերության կենտրոնը Թբիլիսին էր, ուսկից կապ էր պահպանվում՝ Պոլսի հետ, ուր գտնվում էր Տեւկանցի գլխավորած ընկերության կենտրոնը {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 4177, եր. 15 եւ հետ.:}:
Զեյթունին սատարող ազգային-պահպանողականները, հավատարիմ իրենց ընդհանուր մտայնությանը, ազգի փրկությունը ոչ այնքան ապստամբ գյուղացիներից էին սպասում, որքան նրանց (օգնություն» խոստացող անգլո-ֆրանսիական դիպլոմատիայից: Երեմիա Տեւկանցի «Տոհմային հիշատակարան»-ի տվյալներըպատմական մեծարժեք այս աղբյուրը մինչեւ հիմա վրիպել է հետազոտողների ուշադրությունիցակներեւ են դարձնում այն կապերն ու հարաբերությունները, որ Զեյթունի ապստամբության ժամանակ գոյություն են ունեցել պոլսահայ կղերա-բուրժուական օլիգարխիայի, կովկասահայ ազգային-պահպանողականների եւ Շահնազարյանի միջեւ՝ մի կողմից, եւ Նապոլեոն III-ի, Պոլսի ֆրանսիական դեսպանության ու Անտոն Հասունի միջեւ՝ մյուս կողմից {Նույն տեղը, եր. 19 եւ հետ.:}: 1863 թ.: Կ. Շահնազարյանը Նապոլեոն III-ին ներկայացրեց մեմորանդում, ուր նրա ուշադրությունն էր հրավիրում Կիլիկիայի հայերի վրա {Հմմ. Կ. Կոստանյան, Կարապետ վարդ. Շահնազարյանց, Թիֆլիզ, 1911։}: Նույն այս մտայնությամբ՝ Շահնազարյանը «Զեյթունի անցքեր» վերտառությամբ հոդված տպեց «Փարիզ» թերթում {Տե՛ս «Փարիզ», 1862, N 76-78:}։
/57/ Ազգային-պահպանողականների միջավայրում գոյություն ունեին նաեւ «ձախ» տրամադրություններ: Հատկանշական է Պ. Սիմեոնյանի խմբագրած «Մեղու Հայաստանի»-ի այս ժամանակաշրջանի դիրքավորումը: 1863—65 թվականների ընթացքում Պ. Սիմեոնյանի թերթը առաջին էջերի վրա ընդարձակ տեղեկություններ էր տպում լեհական ապստամբության եւ լեհերի ազգային շարժման մասին, ուր, չնայած բոլոր իր վերապահումներին, նկատելի համակրանք էր ցուցաբերում դեպի իր ազատագրման համար պայքարող լեհ ժողովուրդը: Համակրանքով էր հետեվում թերթը նաեւ Զեյթունի շարժմանը: Ի տարբերություն ազգային-պահպանողական մյուս գործիչների՝ Սիմեոնյանը կողմնորոշվում էր ոչ թե դեպի ֆրանսիական «կառավարությունը», այլ դեպի ֆրանսիական «ժողովուրդը»: Զեյթունցիների դատը պաշտպանելու համար Եվրոպա հղված պատգամավորների մասին խոսելիս նա գրում էր. «Եվրոպայի աչքումը նոցա (իմա՝ զեյթունցիների, Ա. Հ.) գործը իրավացի երեւեցավ: Ամենից ավելի նոքա հավաստի էին համակրություն եւ օգնություն գտնելու Ֆրանսիայից, որն իր միշտ պատրաստ է եղել պաշտպանելու Արեւելքի քրիստոնյաներուն» {«Մեղու Հայաստանի», 1863, 30 5, եր. 46։}: Փոքր-ինչ հետո թերթը գրում էր. «Ֆրանսիացիները, որոնք դյուրաշարժ են ազգերի ազատությունը եւ իրավունքը պաշտպանելու համար, որոնք իսկապես այժմ իրանք էլ չեն վայելում իրանց հայրենիքում Նապոլեոնի բռնության տակ, որն որ իր քաղաքականությամբ եւ խելքով նոցա աչքերը կապած, իր բռնակալությունը իբրեւ ազատության գրավական եւ երաշխավոր է ցույց տալիս նրանց այս ազատամիտ ստրուկ ֆրանսիացիներըմեծ շարժման մեջ են լեհացիների մասին» {Նույն տեղը, N 7, եր. 68:}:
Պիտի նկատենք, սակայն, որ 60-ական թվականների կեսերին գլուխս բարձրացրած ռեակցիայի պայմաններում ռուսահայ ազգային- պահպանողականների միտքը անխտիր կերպով գնաց քաղաքական համակերպողականության ճանապարհով: Մինչդեռ, ընդառաջելով ցարիզմի քաղաքականությանը, 70-ական թվականներին ռուսահայ ազգային-լիբերալները ակտիվ միջամտություն էին բերում թյուրքահայերի ներքին կյանքին եւ առաջ քաշում այսպես կոչված «Հայկական հարցի» քննարկումը, ռուսահայ ազգային-պահպանողականները ընդառաջում են Թյուրքիայի status quo-ն պաշտպանող արեւմտաեվրոպական քաղաքականությանը եւ դիմադարձ լինում թյուրքահայ ազատագրական շարժումից: Չնայած որ նրանք շարունակում էին դիմադիր դիրքերում մնալ ցարական Ռուսաստանի նկատմամբ, ընդհանուր քաղաքական իրենց դիրքորոշումով նրանք հանգում էին եզրակացությունների, որոնցով մերձենում էին 50 —/58/60-ական թվականներին հայ կղերա-աղայական հոսանքի մարդկանց պաշտպանած համակերպվողական տեսակետներին: Զուր չէ, որ անդրադառնալով «Մեղու Հայաստանի» թերթի 1882 թ. դեկտեմբերին լրացած 25-ամյակին՝ Պետրոս Սիմեոնյանը գրում էր, որ այդ թերթի հոբելյանը կատարում էր ռուսահայ «խելքի, սրտի եւ փողի արիստոկրատիան»: Ռեակցիոն այս շրջադարձի համար էր հենց, որ ի վերջո Մակար կաթողիկոսը իրեն խորհրդատու եւ վանքի պաշտոնաթերթի խմբագիր նշանակեց Սիմեոնյանին՝ առ այս մշտական թոշակի կապելով նրան:
* * *
Մենք կանգ առանք 60-ական թվականների ռուսահայ ազգային- պահպանողական հոսանքը հատկանշող մի շարք գործիչների վրա: Սրանցից ամեն մեկն արտահայտում էր հոսանքի իդեական այս կամ այն երանգը, բայց չկա դրանց մեջ ոչ մեկը, որ արտահայտած լիներ նրա հայացքներն այնքան բազմակողմանի ու սիստեմատիկորեն շարահյուսված, ինչպես Գաբրիել Պատկանյանը:
Գ. Պատկանյանը, որպես գրող, մեզանում ծանոթ է հիմնականում որպես կլասիցիստական կամ ռոմանտիկական ոգով գրված չափական երկերի հեղինակ, բայց գրեթե անհայտ է որպես ազգային-պահպանողական հրապարակագիր, որպես ուշագրավ մի հեղինակ, որի երկերի մեջ առավել լրությամբ էր ձեւակերպվում այդ թվականների ռուսահայ պահպանողականների հասարակական-քաղաքական միտքը:
Տարօրինակ է այս հանգամանքը, բայց ունի իր բացատրությունը։ Գ. Պատկանյանի 60-ական թվականների ազգային-հասարակական խոհերը հրապարակախոսություն էին իրենց բովանդակությամբ, բայց ոչ իրենց գրական բախտով: Գրված բացառապես բանտում կամ աքսորավայրում՝ նրա հրապարակախոսական գործերը կա՛մ չհրապարակվեցին առհասարակ, կա՛մ հրապարակվում էին անստորագիր եւ այս՝ մի օրգանում, որից պահվել են միայն հազվագյուտ կոմպլեկտներ եւ մասամբ lենց այդ պատճառով էլ դուրս են մնացել ուսումնասիրողների տեսադաշտից: Նկատի ունենք 1863—1864 թվականներին հրատարակվող «Հյուսիս» լրագիրը, որի բոլոր համարների տակ որպես «հրատարակչի» դրված է Գ. Պատկանյանի որդու՝ Ռափայել Պատկանյանի անունը։ Փաստապես Ռ. Պատկանյանի՝ այդ` թերթի հետ ունեցած կապը գրեթե ձեւական էր: Նա միայն «Հյուսիս»-ի պաշտոնական իրավատերն էր, մինչդեռ պարբերականի բուն խմբագիրը, մշտական աշխատակիցը, ե՛ւ շարադրողը, թարգմանիչը եւ, ի վերջո, նույնիսկ շարողը, սրբագրողն ու իրական հրատարակիչը հանդիսանում էր Գաբրիել Պատկանյանը: Այդ եզրակացության եկանք հետազոտելով Պատկանյանների թողած հարուստ /59/ արխիվը եւ հատկապես ծանոթանալով Գաբրիել Պատկանյանի ձեռագիր եւ տպագիր երկերին, նրա մանրապատում «Հիշատակարան»-ին ու նամակներին: Մատթեոս կաթողիկոսին ուղղած իր մի գրության մեջ տեր Գաբրիելը իրավամբ անվանում էր «Հյուսիս»-ը ի՛ր ձեռնարկությունըազգօգուտ ձեռնարկ իմ») {Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի արխիվ, N: 33:}:
Ռ. Պատկանյանը սկսել էր այդ թերթի հրատարակությունն այն հուսով, որ, եղած կարգադրության համաձայն, Կոստրոմայի աքսորականը Պետերբուրգ էր փոխադրվելու, հնարավորություն ստանալով առատ նյութ մատակարարելու: «Հյուսիս»-ին: Փոխադրությունը ձգձգվեց, եւ «Հյուսիս»-ի առաջին համարում տպվեցին պաշտոնական «հրատարակողի» ձեռքի տակ եղած պատահական հոդվածներ միայն:
Հորն ուղղած անթվակիր մի նամակում (գրված 1863 թ. սկզբներին) Ռ. Պատկանյանը հայտնում է, որ եկող շաբաթ պիտի սկսի «Հյուսիս»-ը. «Արդեն համը գնաց մեր համրության, որ սկսում է ծիծաղեցնել Ժողովրդին»: Դժգոհ է, որ հայրը շատ թույլ է կատարում իր ամեն խնդիրը՝ հոդվածներն ուղարկելու մասին. «Փոխանակ առաջին համարներով рекомендоваться լինելու, մենք պիտի սոկար հոդվածներով հանդես գանք ժողովրդի առջեւ»: Գանգատվում է այնուհետեւ, որ այժմեական հոդվածների տեղ հայրն ուղարկել է փոշիացած Արշակունյաց եւ Հայկազյանց թագավորների մասին գրած նյութեր միայն. «Այսպես մենք պիտի արխիվարիուս լինենքերանի մեզ»: Խնդրում է նյութեր հղել, չսպասելով, որ հրաման լինի Կոստրոմայից Պետերբուրգ փոխադրվելու մասին։
Նամակից պարզվում է նաեւ, որ Պատկանյան-որդին ոչ միայն հրատարակելու նյութ չունի, այլեւ հրապարակախոսական հստակ ու հետեւողական ծրագիր: Առաջարկում է դիմել կաթողիկոսին եւ խնդրել նրաօրհնությունը «Հյուսիս»-ի հրատարակության առիթով եւ, բացի այդ, «մեզ թույլ տալու նորա օրգանը լինել», այսինքն՝ հրապարակել Էջմիածնի պաշտոնական կարգադրությունները, այն հուսով, որ թերթը դառնա ազգի «առօրյա պիտոյից հանդիսարանը»: Իրավացիորեն մերժելով հոր պատմական դյուցազներգությունները՝ Ռափայել Պատկանյանը խնդրում է ստանալ կաթողիկոսի թույլտվությունը՝ երբեմնակի զետեղելու թերթում «Վարք ազգային սրբոց՝ պատմության կետեն նայված»: Դրանով, նրա կարծիքով, «Հյուսիս»-ը «պիտի ազգի սեր արծարծել դեպի իրա հայրենիքը»: Ի վերջո խնդրում է հորը՝ գրել հատուկ հոդված «իբր բռոգրամմա կամ ապագա ասելիքը Հյուսիսի իր կարդացողներուն, թե ի՞նչ ուղղություն պիտի ունենա» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, N 270, թ. 240։}:
/60/ Փոխադրվելով Պետերբուրգ՝ Գ. Պատկանյանն իր ձեռքն է առնում «Հյուսիս»-ի փաստական ղեկը եւ լցնում նրա էջերը գրեթե միայն իր նյութերով: Թերթի ծրագիրը շարադրելու փոխարեն՝ նա գերադասեց լցնել նրա էջերը ծրագրային բովանդակություն ունեցող հրապարակախոսական խորհրդածություններով: Գրություններ էին դրանք, որոնք արծարծում էին ոչ միայն «Հյուսիս»-ի, այլեւ ռուսահայ ազգային-պահպանողական հոսանքի ընդհանուր իմաստասիրությունը:
Իր քահանայագործության ընթացքում Պատկանյանը սերտորեն կապված էր ոչ միայն Նոր-Նախիջեւանի, այլեւ Մակարիայի կամ Խարկովի հայ առեւտրականների հետ: Տոնավաճառատեղիների հայ առեւտրականները նախապատվություն էին տալիս նրան եւ մեծապես վարձատրում, քանի որ, ինչպես ասում էին, իր խելքով ու քաջ ռուսախոսությամբ նա օտարների առաջ պատիվ է բերում իրենց: Հատկանշական է, որ 60-ական թվականների Պատկանյանի հրապարակախոսությունը եւս դրսեւորում էր վաճառականության հետ ունեցած սերտ այդ կապը:
Իր հոդվածներում «Հյուսիս»-ի փաստական խմբագիրը մեծ դեր էր հատկացնում վաճառականությանը ոչ միայն ընթացիկ հայ կյանքում, այլեւ հայոց պատմության ամբողջ անցյալում: Խոսելով «Հայկազյան» թագավորության մասին՝ նա ներկայացնում էր այն որպես ծաղկած առեւտրի երկիր: Նրա ասելով՝ Արամի պատերազմները նպատակ ունեին ուղիներ հարթել հայ վաճառականության առաջ: Օտարացեղ Արշակունիների ժամանակ, հարում էր նա, Հայաստանը դիմեց դեպի իր քաղաքական եւ առեւտրական կյանքի վայրէջքը: «Հայաստանի վայելչությունը կորավ», եւ «Արամի ցանկացած լուսավորությունը խափանվեցավ …»: Գիտակցելով Արշակունյաց թագավորության վնասը՝ հայերը մերժեցին օտարացեղ նրանց լուծը: Դրանից հետո է, որ հայերը «կարողացան ազգությունը նորոգել եւ, նորա հետ միասին, լուսավորությունը եւ առեւտրական վաճառաշահությունը ներս բերել. բայց այն ժամանակ մեկ կողմ են պարսից կրակապաշտությունը, եւ մյուս կողմ են հունաց չարագրգիռ նախանձը չթողեց որ հայերն աչք բանան» {«Հյուսիս», 1863-4, եր. 43:}:
Ըստ Գ. Պատկանյանի՝ վաճառականության զարգացման նոր դարաշրջան սկսվեց հայերի համար հայ քաղաքական իշխանությունների վերացումից հետո՝ հայկական գաղթաշխարհում: «Հայերը բացին վենետիկնոց եւ գենուացոց համար համաշխարհական վաճառաշահության դռները եւ անգլիացիք եւս նոցա աշակերտ պիտի համարվին»: Գ. Պատկանյանը բարեբախտություն է համարում հայերի գաղթագնացությունը. «Իրավի, շատ պակասեցան, բայց չսպառեցան, որ եթե Հայաստան /61/ մնային, պիտի բոլորովին սպառեին. գնացին օտար աշխարհներ. քրիստոնեից երկրներումը բնակեցան. վերջապես մահմեդականաց մեջ եւս տեղ գտան, նեղությունն օրըստօրե նվազեցավ. հայք թեպետ չկարողացան այն մշտնջենական Չինումաչին պատը խրամատել, քանդել, որ Հայաստան լույս տեսնե, սակայն դրանք այն պատի միջեն դուրս եկան եւ դիմեցին այն կողմերը, ուր որ ակն ունեին լույս ստանալ եւ լուսավորվիլ, եւ լուսավորվեցան»: «Հայոց ազգը, թե յուր հայրենիքեն զրկված է, ամեն աշխարհ արել է յուր հայրենիք, ամեն ազգություն արել է յուր ազգակից եւ հայրենակից, ինքը՝ դարձել է համաշխարհի քաղաքացի. ուր որ անգլիացոց ոսկին եւ միսսիոնարաց հնարքն ասած չեն, այնտեղ հայն ունի յուր բազմարդյուն վաճառականությունը եւ վայելում է նոր արդյունարար պտուղը, որպես օրինավոր հարկահան» {Նույն տեղը, եր. 36:}:
Կարող է թվալ, թե «աշխարհաքաղաքացիական» այս հայացքով Գ. Պատկանյանը կրկնում է Առ. Արարատյանի մեզ ծանոթ միտքը: Սակայն Արարատյանի մոտ հայերի «աշխարհաքաղաքացիությունը» հանգում էր քաղաքական հարմարապաշտության, Պատկանյանի մոտ դիտվում որպես աղբյուր նրանց լուսավորության եւ ազգաշինության: «Եվ ի՞նչ գիտենք,— հարցնում էր Պատկանյանը,— թե ինչ մեծ բարիք է պատրաստել նախախնամությունը այսպիսի ցրիվ տալով, կամ ինչ հրաշք է պատրաստել այս ցրվածները մեկ տեղ ժողովելու համար. կամ այս ցրված հայերը ի՞նչ ազգային բարիք չեն կարող առաջացնել, եթե համատարած աշխարհի հայերը սկսեն մեկ մեկու հետ կապակցություններ անելու, միաբանություններ ու ընկերություններ սարքելու» {Նույն տեղը:}: Հեղինակը արծարծում է այն միտքը, որ հայերը կարող են մեծապես շահվել, եթե որպես միջնորդ առեւտրականներ օգտագործեն աշխարհով մեկ ցրված իրենց ազգակիցների հետ ունեցած կապերը, այլեւ նպաստել Հայաստանի վերածնությանը, եթե մի օր նրանց դեպի օտարություն առաջնորդած կարավանը ճանապարհ բռնի հակադարձ ուղղությամբ՝ օտարությունից դեպի հայրենիք: «Եվ եթե նախախնամությունը,— գրում էր Պատկանյանը,— պատրաստած լինի հայերու համար մեկ օր մյուս անգամ վերադառնալ իրենց մոր ծոցը, Հայաստանըինչպես որդիք պիտի գտնել հանկարծ, ինչպես զավակներ պիտի ստանա անակնկալ, ինչ գանձերու տեր, ինչպես լուսավորված, ինչպես հրահանգված, ինչպես ազգասեր եւ հայրենասեր հարազատ ծնունդ եւ ինչպես զարմանալով եւ ուրախությամբ պիտի ասե՝ «Ո՞ ծնաւ, ինձ զսոսա»» {Նույն տեղը, եր. 37:}:
/62/ «Մինչեւ այժմ,— գրում էր Պատկանյանը,— խավարը օսմանցոց եւ պարսից ազգեն էր մոտենում հայոց ազգին, այժմ լուսավորությունը եւ բարի հրահանգաց լույսը հայերիցն է գնում այն կույր ազգերի մեջ: Հայք չունենալով ոչինչ իշխանություն իրենց ձեռին օսմանցոց եւ պարսից աշխարհի մեջ, ավելի նման են տիրապետող ազգերու, քան թե ընդ իշխանությամբ եղելոց: Հարստություն, ուսումն, արհեստագիտություն, ամենայն ինչ լավ, հայոց է տված. ոչ թե թագավորությունն է տվել, այլ հայերը իրանք են գոյացրել, եւ թագավորությունը նոցամեն պտուղ եւ արդյունք է քաղումԱյսպիսի դրության մեջ ի՞նչ է մնում պակաս, միայն մեր ազգության, միայն ազգային կրթություն, միայն հայկազնյա դաստիարակություն, եւ հայք կլինին այն ազգը, ինչ որ էին Տիգրաններու ժամանակ» {Նույն տեղը, եր. 28:}:
«Խոսելով հայկական սփյուռքի իրեն. ժամանակակից կենտրոնների մասին՝ Պատկանյանը վեր էր հանում Կ. Պոլսին վերապահված բացառիկ դերը: Նա համարում էր այդ քաղաքի «մեր ազգի ազգայնության Աթենքը, մեր հայրապետական աթոռը վստահությունը, մեր ամենայն ապագա բարյաց ակնկալության կենտրոնը» {ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. N 136, վավ. N 34, եր. 14բ։}: Կար ժամանակ, ասում էր նա, երբ Պոլսի հայերը՝ կազմում էին Օտալար կոչված աղքատ թաղը: Օտարականներ էին դրանք, որոնք կազմում էին քաղաքի չքավոր շերտը. զուր չէին նրանց զավալ» (խեղճ, Ա. Հ.) մականունը տալիս: «Այն օտարականները այժմ եղել են քաղաքացի. աղքատ եկել են, այժմ հարուստ են. տգետ եկել են, այժմ գիտուն են. մեկ gպով եւ պարկով եկել են, այժմ գերդաստանի տեր են: Պոլսո հայազինք գլուխ են բովանդակ հայոց ազգի, եւ Հայաստանը յուր սահմանների մեջ պարփակված՝ միշտ աչքը ձգած ունի Պոլսո հայերուն՝ յուր հարազատ զավակներուն, որ որպես նորա կողմանե պատգամավոր են դեռ առ Եվրոպա, եւ ի դիմաց նորա միշտ անբարբառ ասում են. «Մենք էլ Հաբեթի ցեղեն ենք. մենք էլ եվրոպացոց ազգակից ենք»» {«Հյուսիս», եր. 35:}:
Կարդալով այս տողերը, դժվար չէ գլխի ընկնել, որ կովկասահայ ազգային-պահպանողականների պես Պատկանյանը եւս տարված էր. թյուրքահայ Սահմանադրության պատրանքով։ Առժամապես Սահմանադրությունն էր նրա համար հայերի ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական խնդիրների լուծման ագռավուկը: Դա էր այն միջոցը, «որ հայերը, ինչպես Պոլիս, Ալեքսանդրիա, Զմյուռնիա, եւ այլն են ապահով, նույնպես եւ իրանց աշխարհումը, իրանց հայրենիքումը, Հայաստանի /63/ գավառներումը լինեն անդորր, փաշաներու, բեկերը հարստահարութենեն ազատ, հոգեւոր եւ մարմնավոր բռնակալութենեն աներկյուղ» {Նույն տեղը, եր. 146:}: Սահմանադրությունը մի վարչաձեւ էր, որը, նրա կարծիքով, միջոց էր տալիս ազգին «համախումբ» կառավարվելու, այլեւս իշխող չպիտի լինեն՝ ո՛չ բացառապես հարուստները եւ ո՛չ էլ բացառապես աղքատները: Մասնավորապես պոլսահայերն ունեն արդեն «քաղաքական կյանքի նշույլ, արիստոկրատական եւ դեմոկրատական կողմնակցության (իմա՝ կուսակցությունների, Ա. Հ.) նշաններ են երեւում մեջերը, որ չեն թույլ տալիս, որ մեկ-մեկու վրա բռնանան, զորանան, նվաճեն, տիրապետեն» {Նույն տեղը, եր. 107:}:
«Ուսումնասե՞ր են Հայք» անտիպ հոդվածում Պատկանյանը պարզում էր ազգության եւ լուսավորության դրոշը:
«Փոխվել են դարերը,— գրում էր նա,— փոխվել են ժամանակի հանգամանքները, եկել, հասել է այնպիսի ժամանակ, երբ ամեն ազգ եւ ազինք եւ լեզուք վազում են դեպի առաջ, ամենքը մեկ դրոշակ ունին բացած, ամեն դրոշակի վրա էլ այս խոսքերն են գրած. ազատություն եւ լուսավորությունՀայը յուր կրոնն է պահել, կրոնը լեզուն է պահել, լեզուն ազգությունն է պահել: Եթե այս ազգության հետ, եթե այս կրոնապահության հետ, եթե այս լեզվապահության հետ լծորդենք լուսավորություն էլ, մենք էլ կլինենք ինչպես մեկ եվրոպացի ազգՏե՛ս թե ինչ է անում շոգենավը, տե՛ս թե ինչ է անում երկաթուղին եւ շոգեկառքը, տե՛ս թե ինչ հրաշագործություններ է անում հեռագրական առաձգությունը, տե՛ս թե կատարելության ո՛ր աստիճանի է հասել գիտությունը, ըստ ամենայն մասանց»: «Հայաստանի առաջ բացվել է կուռ մի պողոտա, որով նա հիմա կարող է առաջ գնալ ոչ թե գրաստի քայլերով, այլ շոգեշարժի սրավար արագությամբ: Խոչընդոտ կարող է լինել նրա լուսավորությանը միայն գրաբար լեզուն …» {Գ. Պատկանյան, Ուսումնասե՞ր են Հայք, ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. 3 137, վավ. N 37:}:
Սահմանադրական կարգերի օգնությամբ «հավասարակշռության» կամուրջ ստեղծելով ազգի հարուստների եւ աղքատների միջեւ՝ իր այս խոհերի մեջ Պատկանյանը զանց էր առնում ազգային լուսավորության առաջ ցցվող քաղաքական եւ սոցիալական խոչընդոտները: Խնդրի հետ կապված նյութական դժվարությունները նա ենթադրում էր լուծել «Համազգային գանձանակի» օգնությամբ {Տե՛ս նույն տեղը, թղթապ. N 136, վավ. N 34, եր. 35:}:
Թյուրքահայ Սահմանադրության եւ եվրոպական պետությունների հովանավորության պատրանքի հետ էր շաղկապված նաեւ Պատկանյանի՝ /64/ ազգային-քաղաքական այն ծրագիրը, որ շարադրված է «Հյուսիս»-ում տպված նրա «Հայոց ազգի նպատակը ինչ է» հոդվածում:
Աշխարհով մեկ փռված հայերը, ասված էր այդ հոդվածում, կազմոտ են մասնավոր հասարակություններ՝ զուրկ համազգային կապից, հետեւաբար նաեւ համազգային նպատակից: Հայը պահում է յուր տունը, յուր լեզուն, յուր ազգությունը, յուր նախնյաց անունը, բայց համեմատելով այժմյան ազգերուն, հայոց ազգը չի կարող ասվել ազգ, ինչպես որ դաշտի, ու սարերու ու ձորերու մեջ ցրված վարատած ոչխարները, թեեւ հազարավոր ու բյուրավոր լինին, բայց մեկ-մեկե հեռացած լինելով, մինչեւ որ մեկ տեղ հավաքված լինին, չեն ասվի հոտ» {Հյուսիս», 1863-4, եր. 177:}:
Ազգ դառնալու համար, ասում էր նա, հայերը պիտի ունենան ընդհանուր նպատակ: Թյուրքահայերն ունեն այդպիսի նպատակ՝ Ազգային սահմանադրությունը: Ռուսահայերը նույնպես ունեն ընդհանուր նպատակ, բայց հեղինակն առժամանակ խուսափում է պարզել այդ նպատակը. պիտի կարծել, որ այդ նպատակը նա տեսնում էր ռուսահայերի ազգային համախմբման ու ինքնորոշման մեջ: Արդեն հասունացել է ժամանակը, հարում էր հեղինակը, որ ազգը համազգային նպատակի շուրջը միավորելու համար հայերը վերահավաքվեն հայրենի ընդհանուր հողի վրա:
Պատկանյանը կարծում էր, որ հայերը կարող են ազգ կազմել, եթե վերադառնան իրենց պատմական հայրենիքը: Պատմական հայրենիք ասելով՝ ազգային-պահպանողական Պատկանյանը աչքի առաջ չուներ միայն Ռուսաց Հայաստանը: Կար ժամանակ, հավատացնում էր նա, որ եթե հայերին հայրենադարձություն քարոզեիր, միեւնույն է թե գառներին սպանդանոց հրավիրեիր: «Նայելով եվրոպացի ազգերու այժմյան՝ հնացած մաշված ազգերու վրա ունեցած հաշտ հայացքը եւ հատկապես Ռուսաստանի հովանավորությունն եւ քո ձեռքով շոշափելի սերը, բարեկամությունը, խնամքը՝ կարելի է հուսալ, որ հանգամանքը փոխվին, պարսիկք թողնեն իրենց արյունռուշտ անգթությունը, օսմանցիք իրանց արյունռուշտ անգթությունըեւ հայերը գտնեն իրանց համար համախմբության կենտրոն եւ ազգության մեջ ընդհանուր նպատակ, ազդ դառնան եւ ազատություն վայելեն» {Նույն տեղը, եր. 178:}:
Առաջ քաշելով հայերի ազգային համախմբման ու հայրենադարձության նպատակակետը՝ Պատկանյանը ձեւակերպում էր նոր այն խնդիրները, որ կանգնում են նրանց առաջ հիմա: Նա շոշափում էր, նախ եւ առաջ, Հայաստանի երկրագործության վիճակը: Քանի դեռ հայերը չէին /65/ լքել իրենց հայրենի երկիրը, հողագործությունն էր հայերի բարեկեցության գլխավոր աղբյուրը: «Հայերը մինչեւ այսօր էլ գոված հողագործ են, բայց դեռ հասած չեն այն աստիճանին, որ կարողանան ասվիլ հողագործ ազգ»: Հողագործությունը հայերի մոտ տեղի ունի պապենական եղանակով: Ուստի եւ հողագործ հայերը չեն ճողոպրում աղքատության ճանկերից: Հողագործ ընտանիքները աճում են, հողի քանակը մնում նույնը: «Եթե չկա հնար հողը ավելացնելու, կա հնար մշակությունը լավացնելու» {Նույն տեղը, եր. 186:}: «Այժմ ամենայն ինչ փոխվել են. գործիքն էլ առաջվանները չեն, վար ու ցանքի ամեն պայմաններն էլ այժմ ուրիշ են»: Հողագործությունն այսօր պահանջում է հատուկ ուսումնասիրություն, առանց որի հայերը անկարող են ազատվել բնաջնջվելու վտանգից {Նույն տեղը, էջ 187:}:
Սրա հետ միաժամանակ հեղինակը անդրադառնում էր նաեւ հողերի մշակագործման խնդրին: Եթե հայերը կամ մնում են դեմ կենալ եվրոպական մրցության, ասում էր նա, պիտի յուրացնեն մեքենագործության, արվեստը, քանի որ «միեւնույն առարկան, միեւնույն իրը օրը մեկ հանողի չէ կարող պայքար մղել օրը հիսուն, հարյուր, երկու հարյուր, հազար հանողի դեմ»: Արհեստագործության մեջ եվրոպացիները մտցրել են աշխատանքի բաժանման սկզբունքը, մինչդեռ հայերը շարունակում են դեռ գնալ մենագործ արհեստավորության հին ճանապարհով: Այսօր արվեստագործության համար անսլետք է անհատ վարպետից ուսածը. սովորել ցանկացողը պիտի գնա «թեխնոլոգիական ինստիտուտ»: «Այնտեղեն դուրս եկող աշակերտը կասվի թեխնոլոգ, կունեն շատ արվեստներու տեղեկություն, կունենա շատ մեքենաներու եւ մեքենագործության հմտություն, նորա ձեռքի տակ կլինեն այնպիսի արվեստավորներ, որոնք որ կհավասարվին եվրոպացի արվեստավորներուն» {Նույն տեղը, եր. 225:}:
Փոխված են հիմա նաեւ վաճառականության պայմանները. վաճառականությունը եւս դարձել է Հիմա գիտություն: Առանց «բուխհալթերիայի, առանց վաճառագիտության կամ ապրանքագիտության» չկա հիմա «օրինավոր առեւտուր»: «Կամա ակամա հայերը պետք է այդ գիտությունները իրանց մեջ լայնացնեն, մեծացնեն, զորացնեն, որ կարողանան եվրոպական վաճառականության հետ առաջ երթալ, ճոխանալ եւ Եվրոպայի միլիոններին բաժանորդ լինել» {Նույն տեղը, եր. 226:}: Այլ կերպ նրանք չեն դիմանա եվրոպացիների «մագազինների», «դեպոների», «կանթորների» մրցությանը, եւ նրանց կմնա միայն խղճալի խանութպանությունը կամ եվրոպացիներին մատուցած առեւտրական ծառայությունը: «Ցորեն, բուրդ, երկաթ, սո/66/սինձ, արդար յուղ, վշի սերմ, ճարպ, կաշի, մորթի եւ ուրիշ ապրանքներ, միշտ եւ անընդհատ կան հայերու ձեռքումը, այն պատճառով, որ հայերը ունեն սրտակ, եւ այս ապրանքները առաջին կամ երրորդ ձեռքերն են առնամ։ Ո՞ւր է գնում այս ժողոված ապրանքը: Եվրոպացոց վաճառատուներ, որ ամեն տեղ կան, եւ ամեն ապրանք գնում են: Հայերեն մնում է միայն նրանց ծառայելը մշակի նման եւ մշակավարձ ստանալը, որ իրանք մանր մունր հավաքեն իրանց փողով եւ նրանց մեծ մեծ վարդերով տան, եթե նոցա պետք լինի ի հարկե նոքա այնքան կառնան, որքան որ հարկավոր է, եւ այն գնով, ինչպես որ իրանք են կամ ենոե: Հայերը քաղում են աշխատանքը եւ վտանգներու երկյուղը, եվրոպացիք ստանում են: վաստակըԵվ հայերը, քանի որ այժմյան սովորական առուտուրի ճանապարհով կերթան, միշտ այսպես պիտի եվրոպացվոց վաճառաշահության ազդեցության տակը մնացած տեսնեն իրանց էլ, եւ իրանց առուտուրն էլ» {Նույն տեղը, եր. 226:}:
Այդ դրությունից ելնելու համար Պատկանյանը նշում էր վաճւսռականական ընկերություններ եւ վաճառատներ կազմակերպելու միջոցը: Միայն այս միջոցով կարող են հայերը դիմանալ «եվրոպացոց մեծ մեքենաշարժությանը»: Եվրոպայի վաճառականական ընկերությունների սպառնում են ճմլել հայերի «մենակ վաճառականությունը», նրանց «մասնավոր առուտուրը», մանավանդ Սուեզի նորափոր ջրանցքի բացումից հետո, որով «մեծ ցնցում պիտի անե վաճառաշահության, եւ ոչ ոք չի կարող գուշակել, թե ո՞ր ազգը եւ ո՞ր աշխարհի առուտուրը կմնա իր ոտքի վրա, եւ որինը գետնի վրա կտարածվի դիակի նման» {Նույն տեղը, եր. 226 եւ հետո.:}:
Պատկանյանը Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները կապում էր բացառապես ազգային լուսավորության հեռանկարների հետ: Ուսումնառությունն է հայերի բարեկեցության միջոցը, ասում էր նա: Ուսումնառությունն է այն ուղին, որով հայերը կարող են ամրացնել իրենց ազգության հիմքը ազատագրված հայրենիքում՝ անցնել գյուղատնտեսական եւ արհեստագործական մանր արտադրությունից դեպի եվրոպականորեն կազմակերպված կապիտալիստական խոշոր առեւտուրն ու արդյունաբերությունը:
Չափական իր դյուցազներգություններում, ինչպես եւ պատմական ու հրապարակախոսական իր գրվածքներում, Պատկանյանն անընդհատ բեում էր հայրենիքի մարտական պաշտպանության օրինակները, մեծադրամ Հայկի եւ Արամ ի, Վարդանի եւ Վահանի, Դավիթ բեկի եւ Հովհաննես Շահկերտցու անունները, սակայն այդ ամենից նա խուսափում էր գործ/67/նական հետեւություններ անել հայերի արդիական հեռանկարները պարղելու համար: Պատկանյանի ազգային գիտակցությունը թեւ էր առնում՝ պատմական անցյալի մարտական սխրագործությունների վերհիշումից: Այնուամենայնիվ, նա չէր դնում ազգային մարտական խնդիրներ: Այն դարն անցել է, կարդում ենք 1862 թ. Կոստրոմայում գրված անավարտ նրա մի հոդվածում, երբ հայրենիքի հետ դարձնելու համար սուր եւ թուր էր հարկավորվում, ինչպես Դավիթ բեկի կամ Հովհաննես Շահկերտցու ժամանակ: «Եվրոպայի մեջ կարծեմ, որ Գարիբալդին վերջինը լինի, որ բռնությամբ ազատեց յուր հայրենիքը: Եվրոպայի մեջ այս՝ արդարության կշիռը որ մտել է, ի՞նչ զարմանք, որ օսմանցոց տերության առջեւ միջնորդ դառնան եվրոպացի ազգությունները, որ հայերուն իրանց հայրենիքի մեջ թողնեն հանգիստ կյանք վայելելու, ինչպես որ վայելում են այժմյան հայերը, որոնք որ բնակված են Երասխի այն կողմը (այսինքն՝ Ռուսաստանում, Ա. Հ.): Հայերը երբ որ հեռավոր տարագրություններն քիչ քիչ վերադառնան իրանց հայրենիքը, բերեն իրանց հետ իրանց ստացվածքը, ճոխությունը, իրանց լուսավորությունը, հրահանգը, կըրթությունը, ինչ որ օտարության մեջ ստացել են, մեզ էլ ի՞նչ է հարկավոր հիշել Վարդաններուն ու Վահաններուն. մեզ համար մեր հայրենիքը յուր ծոցը կբանա, եւ հզոր տերություններու հովանավորության տակ մեզ ապահովելով մեզ չի տար պատճառ թուր ու դանակ գործ ածել …»:
Հայերի համար քաղաքական ինքնօգնության միակ միջոցը առայժմ մնում է դարձյալ թյուրքահայերի Ազգային սահմանադրությունը: «Կ. Պոլսի 200.000 կամ ավելի կամ պակաս հայերը պարտական են Սահմանադրությունը Հայաստան տանել, որ Հայաստանը ընտելանա այն Սահմանադրության, այժմեն սկսեն այն Սահմանադրության կարգերը, կանոնները ամեն հայաբնակ քաղաքներու մեջ տարածել, տարրացնել, արդարացնել, որ երբ հարկավոր լինի Կ. Պոլսեն հեռանալ, Թրակիայի ծովեզերքին բարյավ մնա անել, շփոթվին ու մեկզմեկով չընկնին»: Խնդիրն այն է, որ Պատկանյանը վստահ չէր, թե Ազգային սահմանադրությունը հարատեւ ուժ պիտի ունենա, քանի որ վստահ չէր ո՛չ եվրոպական երությունների տեւական հովանու, ո՛չ էլ օսմանյան կայսրության հարատեւության վրա: Պոլիսը, կարծում էր նա, պիտի անցնի արեւմտյան ազգերից որեւէ մեկի ձեռքը … «ով էլ որ լինի նորա տերը, պիտի այնտեղ նորա ազատությունը զորանա եւ տիրապետե: Խղճալի հայերձեր ազգության զանգակը զարնվել է, դուք կամ պիտի ձեր հայրենիքը գտնեք, կամ ձեր ազգությունը ուրանաք: Ձեր համար նոր օրենք չի դրվիր: Պիտի մոռանաք հայ եղածը. էլ հայ անուն մնալու չէ ուրիշ տեղ բայց միայն Հայաստան: Ահա Անգլիա եւ յուր ազատությունը. ի՞նչ կուզես պաշտե, քեզ հարցնող չկա, միայն Անգլիա մեկ ազգ, պիտի ձուլվի թեկուզ /68/ եւ անհամար ազգ լինի մեջ խառնված, որքան ազատ է, այնքան վտանգավոր ազգությունը պահելու համար: Երբ որ Անգլիայի անունը առիր վրադ, հող էլ կունենաս, փող էլ, բայց հայ, ռուս, գերմանացի, ֆրանսիացի անունով ոչինչ չես ունենար: Ամերիկայում էլ ուզենաս կուռք պաշտել, ուզենաս ամեն ժամի եւ փայտի անունը աստված ասա, քեզ արգելող չկա, միայն անունդ կլինի ամերիկացի. ոչ թե որդիդ կամ թոռդ, ինքդ էլ կմոռանաս քո հայ լինելը: Ահա մեր ժամանակի որպիսությունը»: Հայերի միակ փրկությունը մնում է նրանց հոժարակամ ու գիտակցական հայրենասիրությունը: Ինչպես ազգի լուսավորության համար, այնպես էլ ազգի տնտեսական ապահովության համար Պատկանյանի միակ հույսի հայ վաճառականության նյութական ինքնօգնությունն է: «Երանի կլիներ,— գրում էր նա,— որ ամեն հայ որ տեսնի 25.000 արծաթ1000 արծաթի հող ստանար յուր հայրենիքումը: Սորա շահը ի՞նչ կլիներ: Առաջինը այն կլիներ, որ հայոց ազգը կարող էր ասել՝ թե հայրենիք ունինք: Երկրորդ շահը այս կլիներ, որ այն հայրենիքի վրա սեր կունենային տերունական ասածի հիման վրա, թե ուր գանձք ձեր են՝ անդ եւ սիրտք ձեր եղիցին: Երրորդ՝ այն հազար արծաթով ստացած հողը կսկսեր յուր տիրոջ համար արդյունք բերել»: Պետք է շտապել, քանի դեռ եվրոպացոց գաղթականները չեն սկսել իրենց երթը դեպի Հայաստանի կողմերը եւ չեն տիրացել այդ երկրի հողերին: Քանի դեռ այդ երկիրը չի անցել եվրոպացոց ձեռը, անհնարին չէ, որ հույների, սերբերի, խորվատների, մաճառների եւ իտալացիների օրինակով հայերը եւս օգտվեն եվրոպացիների օժանդակությունից. եւ Հայաստանի ափ նետված նավը վերանորոգելով նորից գործի դնեն ծովի վրա: Համեմատելով Հայաստանը ափ նետված նավի հետ՝ Պատկանյանը հրավիրում էր իր ազգակիցներին տնտղել եւ նշմարել, թե ի՞նչ փայտից են նրա փայտերը եւ ի՞նչ երկաթից նրա երկաթները: «Այս սեւացած փայտերը հարկավոր չէ տաշել. ինքն իրեն գործ կմտնեն, եթե կամենաք նավը նորոգել երկաթները միայն դրսեն ժանգոտ են, բայց շատ ամուր են ներքուստ, միայն այն դրսի տախտակները պետք են՝ որն որ Արշակունիք այրեցին եւ մեկ քանի բեւեռք պետք են՝ որն որ Պարթեւք իրանց պիտոյացուցին եւ մեկ քանի պարաններ պետք են, որ երբ կայմը կանգնեցնեք, յուր կողերու հետ կապակցեն. միայն լավ եւ հուսալի չէ, այդ նոր պիտի շինվի, եւ այն փայտեն, որ Արամն էր շինել: Այս փայտի անունն է լուսավորություն եւ վաճառաշահություն, որ որքան ավելի հասարակված է ամեն տեղ, այնքան դժվարագյուտ եւ թանկագին. իսկ անօգուտ է որովհետեւ այդ անունով շատ անպիտան փայտ վաճառողներ կան» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 8, անվերնագիր հոդվածի ֆրագմենտ:}:
/69/ Դժվար չէ նկատել, որ 60-ական թվականների սկզբում Գ. Պատկանյանի շարադրած այս խորհրդածությունների մեջ յուրովի ձեւակերպված են հեղինակի պատասխանը ժամանակի ազգային-քաղաքական այն հարցերից մի քանիսին, որոնք դրվել` եւ լուսաբանվել էին Մ. Նալբանդյանի մի շարք երկերում եւ, հատկապես, «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» վերնագրված նրա տրակտատի էջերում: Գ. Պատկանյանը հավանորեն ծանոթ չէր Նալբանդյանի այդ գործերին: Եվ եթե, այնուամենայնիվ, նա եւս շոշափում է «Երկրագործության» հարցերից մի քանիսը, այդ ապացույց է դարձյալ, որ այդ հարցերը նույնքան այժմեական էին ռուսահայ, որքան եւ թյուրքահայ հրապարակախոսության՝ համար:
Հարկավ, Պատկանյանը պատասխանում էր դրված այդ հարցերին այլ կերպ, քան երբեմնի նրա աշակերտը «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ: Հիմնականում նա լուսաբանում էր հուզված հարցերը՝ ելնելով կովկասահայ ազգային-պահպանողականների տեսանկյունից: Եվ պատահական չէր, երբ ոչ մի տեղ չտալով «Հյուսիսափայլ»-ի անունն անգամ՝ «Հյուսիս»-ը համարում էր ազգային-պահպանողական Պ. Սիմեոնյանի «Մեղու Հայաստանի»-ն «գեղեցիկ լրագիր», կամ երբ նշելով «անկողմնասեր» հայ պարբերականների անունները՝ «Մեղու Հայաստանի»-ի կողքին հիշատակում էր միայն ազգային պահպանողական «Կռունկ»-ը: Ինչպես կովկասահայ ազգային-պահպանողականները, իր թերթի էջերում տեր Գաբրիելը եւս հրապարակ էր գալիս հայ միջնորդ առեւտրականների գաղափարախոսի դերում, նշում՝ ազգային զարթոնքի խնդիրները, ազգի ուշադրությունը շրջում դեպի Պոլիսն ու Թյուրքահայաստանը, ջատագովում Ազգային սահմանադրությունը եւ ապավինում արեւմտյան պետությունների հովանուն:
Պատկանյանի խմբագրած «Հյուսիս»-ը, ինչպես եւ նրա գրած «Հայոց ազգի պատմություն»-ը մեծ տեղ են հատկացնում զեյթունցիների պաշտպանությանը: Ինչպես մյուս ազգային-պահպանողականները, Գ. Պատկանյանը եւս զեյթունցիների ազատության գրավականը որոնում էր արեւմտաեվրոպական դիպլոմատիայի միջամտության մեջ: Նապոլեոն III-ին նա դասում էր «մեր դարու կենցաղագետ մարդոց առաջին կարգում», համարում նրան «հանճարեղ» մտածող, «մեր ժամանակի Սողոմոն», «խաղաղության առաքյալը» եւ այլն {ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. N 137, վավ. N 67, թ. 1ա-բ:}:
Պատկանյանի մոտ եւս նկատելի է Մ. Խրիմյանի մեծարանքը: Հետագայում նա գրում էր, որ իր բանտարգելության շրջանում (այսինքն՝ /70/1853—1860 թթ.) ունեցավ այն օգուտը, որ հրապուրվեց Խրիմյանի ազդասիրական քարոզչությամբ: «Մինչ հիսուն տարին լրանալը (այսինքն՝ մինչեւ 1862 թ., Ա. Հ.),— ասում է Պատկանյանը,— բացի փառասեր, արծաթասեր եւ իգասեր վարդապետների, չէի տեսել ուրիշ վարդապետ, ոչ ուսումնասեր, ոչ ազգասեր, ոչ եղբայրասեր եւ ոչ մարդասեր» {«Հիշատակարան» (ձեռագիր), եր. 740։}:
Սակայն մեկնակետ ունենալով ազգային-պահպանողականների ընդհանուր տրամադրությունները՝ հրապարակախոսական իր հոդվածներում Գ. Պատկանյանը, ի վերջո, հանգում էր հայացքների, որոնք նրան մի հայտնի չափով մոտեցնում էին ազգային-լիբերալներին: Ըստ էության, ազգային-լիբերալներին էր ընդառաջում նա, երբ ջատագովելով Հայասոանի երկրագործության, արհեստագործության եւ վաճառականության միազոդումը ազգային լուսավորության հետ՝ ճանապարհ էր հարթում հայերի եվրոպականացման», նրանց հասարակական-տնտեսական կյանքի կապիտալիստական էվոլյուցիայի առաջ: Ռուսահայ լիբերալների դիրքավորմանն էր մերձենում նա, մասնավորապես, նրանով, որ քաղաքական որոշ հեռանկար էր կապում նաեւ ռուսաց Հայաստանի եւ ցարական Ռուսաստանի հետ, մասամբ այդտեղ տեսնելով «Հայոց ազգի բարեբաստիկ ապառնին» {Վերջը կիմանաք, Հայոց ազգի պատմությունը, ՍՊԲ, 1863, եր. 263:}:
Այնուամենայնիվ, լիբերալներին ուներ նա ի նկատի, երբ վերը բերված հատվածում գրում էր, թե լուսավորության եւ վաճառաշահության անունով «շատ անպիտան փայտ վաճառողներ կան»: Նշելով «Հյուսիսափայլ»-ի 1864 թ. վերահրատարակումը՝ իր «Հիշատակարան»-ում Պատկանյանը որակում էր այդ օրգանը որպես «նախանձի եւ բարկության վիժված» {«Հիշատակարան», եր. 685։}: Անշուշտ, «Հյուսիսափայլ»-ի հրապարակախոսությունն ուներ նա աչքի առաջ, երբ նշավակում էր հայ այն քննադատներին, որոնք չխնայելով մանկության տարիքից տակավին չելած ազգի դյուրագայթ ոտքերը՝ իրենց «մրրկալիր հողմացույց բուքերով» ամպրոպներ են հավաքում եւ պատառում նրա գլխինՀյուսիս», 1863-4, եր. 166:}: Իր «Հիշատակարան»-ում նա նշում է այն հրահանգները, որ նախագծած է եղել «Հյուսիս»-ի ուղղության մասին տակավին 1863 թ., Կոստրոմա գտնված ժամանակ, երբ դեռ չէր ստանձնել թերթի ղեկավարությունը: Կա «Անպարապ ազգասիրություն եւ հառաջադիմություն քարոզելը,— գրում էր Գ. Պատկանյանը Ռափայել որդուն,— վնաս չէ կարող հառաջ քերել, այլ երբ կամենաս հետադեմ գաղափարներն ջնջել, տես որ նոքա սրածայր փողեր ունին … Դու պիտի փուշն այնպիսի խոհեմությամբ հա/71/նես ու քանդես, որ ձեռքդ չծակեսերբ որ բերանս բաց ես անում քանի թերություն միահաղույն եւ դատապարտում, ընտրիր նոցա միջից մին, առաջ այն ջնջե, հետո մյուսին ձեռ մխի: Յոթը մոլությանց դեմ պատերազմ հայտնելով, բազում անգամ քո դառնացած սիրտն ես խոցոտում: Զորեղ է գրիչդ, քան զայն զորեղ է լեզուդ, հզոր ես բանյուք եւ ավելի հզոր բանաստեղծությամբ, բայց դրամոց պատճառով կարոտ այլոց օգնության. ո՞վ քեզ կօգնեն, որ նոցանից ստացած դրամով նոցա երեսին մուր քսես» {«Հիշատակարան», եր. 690:}:
Անավարտ մի ֆրագմենտում Պատկանյանն ասում էր. «Ազգին դաստիարակել անհնար է, ազգը ինքն իրան պիտի դաստիարակվի: Ազգի բարեկամք միայն դաստիարակության ճանփաները, հնարները, գործիքները պիտի պատրաստեն, շատացնեն, բայց ազգի ուսին պիտի բեռի նման չդնեն, ազգը ինքը պիտի ընտրե յուր կարողության հարմար, իրան սեփականե: Մեր ազգին թույլ պիտի տալ, որ ազգը ինքը ջանա առաջ երթալ, նրան հարկադրելով առաջ տանել անհնար է, կամ կհոգնի, կամ կգլորվի: Պիտի ազգը առաջ երթալու ճանփան իստակել եւ շուտով նրան բարձր սարերը եւ խորը ձորերը չձգել, ճանաչելով որ ազգը դեռ այն կարողությունը չունի, որ այն դժվարակոխ ճանապարհները երթաՄենք պետք է ազգին այնպես ճանապարհ ցույց տանք, որ խորդուբորդեն հեշտությամբ դուրս գա: Խորդուբորդին պիտի ոտնաոտն վեր ելանե, անհնարին է ընդոստ ցատկելով առաջ վազելՄեր ազգը պիտի այնպես առաջ երթա զգուշությամբ եւ հանդարտությամբ, ինչպես որ խոր վիրապեն դուրս եկողը, կամ ինչպես որ սանդուղքով գետնափորեն դուրս ելանողը. Եթե մեր ազգին կամենաս այժմյան եվրոպացոց մեծ մեծ գիտությունները համանգամայն ավանդել, միեւնույն կլինի, ինչպես որ գետնափոր վիրապից վեր ելնողին շլնքումը տաս թե ընդոստ ցատկելով գնա, կամ ինչպես որ սանդուղքով ջրհորեն դուրս եկողին ասես թե չորս հինգ ոտնափոխը միանգամից արա» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի արխիվ, թղթապ. M 7:}:
Այս կարգի իր մտքերը Գ. Պատկանյանն ուղղում էր առաջին հերթին, անշուշտ, Ռուսաստանում հասունացող ռեւոլյուցիոն շարժման դեմ:
«Ցատկումնավոր» կամ ռեւոլյուցիոն զարգացման գաղափարի դեմ էին ուղղված, մասնավորապես, տեր Գաբրիելի ընդհանուր պատմական այն տեսությունները, որոնք առանց ստորագրության զետեղվում էին «Հյուսիս»-ում: Նույն թերթը տպում էր ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիայի մասին մոնարխիստական տեսանկյունով գրված Գրուբեի հոդվածաշարքը, ուր Պետիոնը, Դանտոնը, Մարատը եւ Ռոբեսպիերը բնու/72/թագրված են որպես չարագործ ամբոխավարներ, որպես մարդիկ, որոնք տապալում են տիրող կառավարությունը, որպեսզի իրենք իշխեն եւ տիրանան ուրիշների հարստության
30–40 թվականներին Գ. Պատկանյանը ասպարեզ իջավ որպես նախակապիտալիստական շրջանի ռուսահայ բուրժուազիայի այն գաղափարախոսներից մեկը, որոնք ընդառաջում էին գյուղի եւ քաղաքի մասսաներին եւ պայքարում կղերա-աղայական իշխանության այն տարրերի դեմ, որոնց վրա հենված էր հայերի նկատմամբ ցարիզմի վարած քաղաքականությունը: Իր տարած պայքարի համար Պատկանյանը չարաչար տուժեց՝ ենթարկվելով յոթնամյա կալանքի ու աքսորի:
Այնուամենայնիվ, Ռուսաստանում սկսված «ռեֆորմները» եւ 1860 թ. Ազգային սահմանադրությունը հայ կյանքում դրության տեր են դարձնում բուրժուական այն տարրերին, որոնց հաղթանակի համար պայքարել էր Պատկանյանը: Միաժամանակ տեղի է ունենում հասարակական ուժերի վերադասավորում, հետզհետե ծավալվող կապիտալիստական հարաբերություններին զուգընթաց կղերա-աղայական եւ բուրժուական տարրերի միջեւ ընդհանուր ճակատ է ստեղծվում ռեւոլյուցիոն-դեմոկրատական շարժման դեմ:
60-ական թվականներից շատ որոշակի արտահայտվեց Գ. Պատկանյանի շրջադարձը, մանավանդ, ռուսահայ ռեւոլյուցիոն-դեմոկրատական հոսանքի դեմ, որի պարագլուխն էր հանդիսանում Մ. Նալբանդյանը։ «Հյուսիս»-ի համարներից մեկում նա լույս ընծայեց «Սուտ ազգասիրություն» վերնագրված ախտակիր մի ոտանավոր՝ ուղղված այդ հոսանքի մարդկանց դեմ. բերենք «Սուտ ազգասերի» բնորոշումներից մի երկու նմուշ.
Ազգասիրությամբ տուն շատ է քանդել,
Ազգի լավերին խոչընդակ դառել,
Սիրել է պրոգրես ու պատրիոտիզմ,
Բայց մտքում ը կա մեկ նոր կոմունիզմՀյուսիս», 1863-4, երբ 176:}:
կամ՝
Այն թռչունի ձուն ես դու վաճառում,
Որ դեռ երկնքումն է թեւապարում.
Առաջ թռչունը քեզ սեփականիր,
Հետո նորա ձուն ծախել կամեցիր {Նույն տեղը:}:
/73/ Ռեւոլյուցիոն-դեմոկրատական հոսանքի մարդկանց դեմ Գ. Պատկանյանն ավելի հանգամանորեն արտահայտվել է 1862 կամ 1863 թվականին գրված «Փայտե ձիու վրա նստած հառաջադիմություն» վերնագիրը կրող իր անտիպ պամֆլետում {Պամֆլետի բնագիրը պահվում է ՀՍՍՌ Մատենադարանի արխիվում: Գրվածքի, առաջին էջի վրա, 1863 թ. հոկտ. 26-ին արված ցենզորական մակագրությունից զատ, կողմնակի ձեռքով գրված է. «Сочинение Раф. Патканяна. Эта статья предположена или к изданию отдельной брошюрою или к помещению в газете «Хюсис»—«Север». Ըստ երեւույթին, պամֆլետի ձեռագիրը ներկայացվել էր ցենզորին Ռ. Պատկանյանի անունով: Բայց նրա հեղինակը Պատկանյան-որդին չէ, այլ Պատկանյան-հայրը՝ տեր Գաբրիելը: Այդ են վկայում ձեռագրի գրչությունը, նրա մտքերը, նրա քերականությունը, բառամթերքն ու ոճը, ինչպես նաեւ այն, որ «Հյուսիս»-ում՝ տպվել է դրա ընդարձակ մի հատվածը՝ «Հայերեն տպագրություն» հոդվածաշարի մեջ (տե՛ս «Հյուսիս», եր. 8), որի հեղինակը Պատկանյան-Հայրն էր դարձյալ: Հիշենք, ի դեպ, որ ժամանակին Էջմիածնի Մատենադարանին հանձնելով Գ. Պատկանյանի մի շարք ձեռագիրները եւ դրանց թվում նաեւ «Փայտե ձիու վրա նստած հառաջադիմություն» պամֆլետը՝ պրոֆ. Գ. Խալաթյանցը հրատարակեց «Տեր Գաբրիել Պատկանյանի ձեռագիրների մասին» վերնագրով մի հոդված, ուր որպես տեր Գաբրիելի հեղինակություն նշում է նաեւ այս գրվածքը: Տե՛ս «Արարատ»,1902, եր» 274:}:
Պամֆլետի էջերում հեղինակը իր ամբողջ մաղձը թափում էր դարձյալ դպրոգրեսի» «չարագրգիռ քարոզիչների» գլխին: Հարկավ, «պրոգրես» տերմինը այստեղ գործ է ածված պայմանական իմաստով: Գ. Պատկանյանն ինքը հրապարակ էր գալիս հաճախ որպես «պրոգրեսի» եւ «ցիվիլիզացիայի» ջատագով: Նա անգոսնում էր միայն այն պրոգրեսը, որն ազգի առաջադիմությունը կապում էր ռեւոլյուցիոն շարժման եւ ներկա դեպքում՝ համառուսական ռեւոլյուցիոն շարժման հետ: «Հյուսիս»-ի էջերում Պատկանյանը գրում էր, որ ինքը առաջադիմության քարոզիչ է եւ բարեկամաբար զարթեցնող քնած եղբարց, «բայց ոչ հարթուցիչ եւ ոչ ընդոստուցիչ» {«Հյուսիս», 1863–4, եր. 133:}: «Հարթուցիչ» եւ «ընդոստուցիչ» ասել է՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատական հրապարակախոսության քարոզած պրոգրեսն ու հավատարությունն էր հենց պամֆլետի հեղինակը համարում «փայտե ձիու վրա նստած հառաջադիմություն»:
Կար ժամանակ, ասում է պամֆլետի հեղինակը, որ մարդիկ երջանկություն էին որոնում աշխարհակալության ուղիների մեջ: Նինոսից եւ Շամիրամից սկսած մինչեւ Չինկիզ խանն ու Լանկ-Թամուրը աշխարհը տակնուվրա եղավ երջանկություն որոնողների այդ ուղիներում: Եղան նաեւ կրծողներ, թե` երջանկության աղբյուրը ճոխությունն է. փարավոնների գանձատները, Կրեսոսի մթերանոցները, Լուկուլլոսի զարդարուն դահլիճները սպասարկում էին երջանկության այդ ըմբռնմանը: Կարծեցին, ապա, թե խաղաղության մեջ է երջանկությունը. դուրս եկան մի հոտ /74/ եւ մի հովիվ սկզբունքի քարոզողներ եւ խաղաղության անունով տակնուվրա արին աշխարհը: Սրանց հաջորդեցին մարդիկ, որոնք լուսավորության մեջ փնտրեցին երջանկության գաղտնիքը եւ հանումն լուսավորության արյան մեջ ընկղմեցին աշխարհը: Ի վերջո ընկան այն մտքին, թե վաճառաշահության մեջ է երջանկության բանալին, ուսում, ամուսնություն, օրինապահություն, զբոսանք, հարակցություն՝ ամեն ինչ վերածէ վեց առեւտրի, առեւտրին ծառայեցին բոլոր հայտնագործումներն ու ճամփաշինությունները, բոլոր գյուտարարություններն ու հնարագործթյունները:
Աշխարհ չգտավ փնտրված երջանկությունը, ինչպես որ գտնելու չէ: իմաստության գոհարը: Այնուամենայնիվ, մինչ հիմա իսկ շարունակվում է երջանկության որոնումը, թեեւ ոչ ոք չգիտե, թե ի՞նչ է որոնածը, ո՞րն է նա կամ ո՞ւր է նա::
Պտրտող ոգին, շարունակում է Պատկանյանը, մեր դարում երջանկություն է որոնում պրոգրեսի մեջ: Ի՞նչ ճանապարհով են կամենում երջանկության հասնել պրոգրես քարոզողները, հարցնում է հեղինակը եւ բերում էին մի առակ. «Հրեից Թալմուտի մեջ գրած է, երբ որ Ադամ եւ Եվա դրախտեն դուրս եկան, երեկո էր, եւ մեկ ձորի, մեջ հասավ նրանց գիշերը. երբ որ մութը կոխեց, վախեցան նրանք, կարծելով թե լուսեն իսպառ զրկվել են եւ սկսան լալ ու ողբալ: Սատանան եկավ եւ ասաց, ինձ ի՞նչ կուտաք՝ որ ես ձեզ լույս աշխարհ հանեմ. նոքա էլ նրան գերի դառան: Սատանան նստավ նոցա ուսին եւ ասաց՝ գնացեք. եւ այնքան մանացրուց՝ մինչեւ որ լուսացավ: Ադամ եւ Եվա ուրախությամբ շնորհակալ եղան սատանայի արած լավութենեն: Բայց երբ մյուս օրը էլի երեկոյացավ, եւ գիշերը եկավ մթնցավ, այն ժամանակ իմացան նորա խաբեությունը …»:
Պրոգրեսիստները, հարում է Պատկանյանը, «ուզում են ժողովրդյան խաժամուժի դասակարգեն դուրս գալ եւ նորա վրեն թագավորիչ՝ իրենց քիթն ու պռունգը նմանեցնելով այն մարդոց, որոնց անունը հռչակված է Եվրոպայումը՝ թե պրոգրեսիստ են, սկսում են իրենց համար զուռնա փչել՝ թե մենք էլ պրոգրեսիստ ենք եւ երբ շատ ասելով մեկ քանի պարզամիտներու հավատացնում են, այնուհետեւ իրանք էլ իրանց համբավին հավատում են եւ դավանում են եւ անձնախաբ մոլորությամբ թովված իրանց աչքումը երեւում են պրոգրեսիստ. եւ այն աստիճանի են հասցնում իրանց հանդգնությունը, որն այնուհետեւ ուզում են այլոց եւս պրոգրեսի ճամփան սովորեցնել»:
Ի՞նչ է, ըստ Պատկանյանի, հայ պրոգրեսիստների» գործած հանցանքը: «Ունինք մեկ քանի երեւելի վեհանձն մարդիկ,— ասում էր նա,— եւ այն խաբեբայք նոցա ծածուկ պախարակում են: Ունինք մեկ քանի /75/ ազգօգուտ դպրոցներ, նոքա այդ դպրոցներուն վատահամբավում են:
Ունինք մեկ քանի հատ օրագիր եւ նոքա այդ օրագիրներն անընդհատ ոտնահարել ու դարանակալություն են անում: Վեհանձն երեւելիք եւ ազգասեր բարերարք, որ ունին իրավունք՝ նրանց ճմլել չեն իմանում, որովհետեւ նոքա խլուրդի նման գաղտագողի գետնափորերում են խլրտում եւ կքրում»: «Ախտակրությամբ դատիլը, կրյուք խոսիլը պրոգրեսի կնիք չէ,— խրատում է Պատկանյանը:— Այնպիսիք որ ճամփա ցույց տան, պիտի հասկանալ, որ ասում են, թե եկեք մենք ձեզ ուզում ենք խաբել, դուք գիտությամբ խաբվեցեք, որովհետեւ մենք մարդ խաբելը, տուն քանդելը լավ գիտենք եւ մենք էլ շատ տարի է, որ այդ արհեստին քաջափորձ եւ քաջավարժ ենք դառել, դուք աչքերդ փակեցեք եւ մեր աչքով նայեցեք. ականջներդ խցեք, մեր ականջներով լսեցեք, կամ միայն մեր ձայնը լսեցեք, մեր խելքով դատեցեք, մենք ձեզ այնպես ճամփա տանենք, որ քան զԱդամա գնացած ճամփան ավելի զարմանալի լինի. միայն ձեր միրուքը եւ ձեր քսակը մեզ հանձնեցեք, որ մենք կառավարենք. մենք ապրելն էլ լավ գիտենք, լավ գիտենք մսխելն էլ, ու ինչ որ մենք գիշերով կանենք, ուրիշները ցերեկով էլ չեն կարող անելՄենք զուր չենք այնքան տեղ աշխարքե աշխարք ման եկել …»:
Իրենց զոհին, նախազգուշացնում է հեղինակը, պրոգրեսիստները կամենում են դարձնել օտար ազգերի «անշունչ եղեգ», «որ ինչ փչեն հետեւեն, այն ձայնը հանեն բերնեն»: Միամիտներին նրանք ուզում են այնպիսի բաներու գործիք շինել, որոնց մերձավոր նպատակը բանտն է, իսկ հեռավորը՝ հավիտենական տարագրությունը {ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. N 139, վավ. N 96:}:
Երկար ու մանվածապատ այս պամֆլետի մեջ չկա կոնկրետ որեւէ անուն: Սակայն կասկած չկա, որ պարսավելով ազգային «պրոգրեսիստներին»՝ հեղինակն աչքի առաջ ուներ հայ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ղեկավարին՝ Նալբանդյանին, ու նրա հետեւորդներին: «Պրոգրեսիստների» մասին գրած նրա էջերը ուղղակի արձագանքում էին «Լոնդոնի պրոպագանդիստների» եւ նրանց կուսակիցների հասցեով թափված այն լուտանքներին, որոնցով նույն այդ պահին ողողվում էին մայրաքաղաքի ռուս ռեակցիոն մամուլի էջերը:
Պատկանյանի ռեակցիոն այս իմաստասիրությունը մերթ ընդ մերթ երեւան է գալիս նաեւ նրա հետագա գրվածքների մեջ: Այսպես, ուշագրավ են նրա դատողությունները պրոլետարիատի մասին: Նա բարեբախտություն էր համարում, որ հայերի մեջ չկա «սինլքորություն». «Բազում անգամ մեր ազգն ընկել է աղքատության ու տնանկության անդունդներ, բայց նոցա մեջ երբեք չէ կազմվել եւ չէ որջացել ազգային սինլքորություն /76/ (փրոլեթարիաթ եւ փաուփերիզմ): Բոշայք անգամ փույթ ունին արտաքս սողոսկիլ յուրյանց անունեն եւ վիճակեն, մինչ փարիք եւ լազարոնք կան եւ մնան անշարժ: Այսպես է եւ գիտության տարածումն. եթե ազգն ճոխ է, գիտություն չի համեր» {ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թղթապ. N 136, վավ. N 34, եր. 35:}: Կասկած չկա, որ Պատկանյանը ոչ միայն չէր նշմարում «փրոլեթարիաթի» եւ «փաուփերիզմի» տարբերանքը, այլք: բացահայտորեն դատապարտում էր սոցիալական այն ընդվզումները, որոնք ծայր էին առնում «փարիները» նոր դասակարգի մեջ: Այդ ակներեւ է այն խորհրդածություններից, որ անում էր նա ազգային լուսավորության մասին, Փարիզի կոմունայից հետո գրած մի հոդվածում։
«Բազում ազգք կան,— ասում էր նա,— որ ճիգ են դրել վերացնել յուրյանց մեջեն աղքատությունն ու մուրացկանությունը, որ նոցա առողջ մարմնո վերա անբուժելի քաղցկեղի նման մեկ նոր խոց կերեւին՝ փարիներու նոր ցեղ կամ դասակարգ կազմելով քան զլազարոնս վատթար: Բազումք եւս նույն տագնապն ունին ազգի մեջեն տարբերությունն վերացնել, աղագաւ: Չկամիս՝ յիշել այս նոր ընկերահաշտության ժանդախտն, որ Եվրոպա սասանեցույց Փարիզու խռովահունությամբ. ո՞ր եվրոպացի այդ հնար չի հայթայթեր յուր մեջեն բառնալ այն վնասաբեր տարափոխիկ ախտն եւ մի՞թե մենք միայն պիտի լինենք մեղադրելի, եթե ցանկանք մեր մեջեն տգիտությունն հեռացնել: Ո՞րն է ավելի դրժվար, երեսուն, քառասուն միլիոնավոր ազգի մեջեն աղքատությունն, է արբեցությունն եւ այլ վնասաբեր գաղափարներն արմատքե խլել, թե՞ հինգ վեց միլիոն հայոց ազգին տգիտությունն մերժել» {Գ. Պատկանյան, Նախընթաց հանգամանք արդի վիճակի մտավորական զարգացման մեր, ՍՊԲ, 1874, ձեռագիր, ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանների արխիվ, թուղթապ. N 136, վավ. N 32, եր. 31 եւ հետ.:}:
Այս ամենից հետո պատահական չէ այն նամակը, որ 1880 թ. Գ. Պատկանյանը Մ. Տ. Լորիս-Մելիքովին տրված դիկտատորական լիազորությունների մասին գրում էր Ռ. Պատկանյանին. «Մեր ազգն քան զայս ավելի երջանիկ օր երբեք ունեցած չէ. այսպիսի իշխանություն քարդինալ Ռիշելոյի օրեն մարդու ձեռք անցած չէ. ոչ թե հայք, անգլիացեք եւ գաղիացիք եւ իտալացիք եւ գերմանացիք անգամ ունեցած չեն այսքան զորություն. ոչ Պիսմարք, ոչ Պիքենսվիլդ, ոչ Քավուր, ոչ Փալմերսթոն ունեցած չեն, եւ սա ճշմարիտ հայ է, եւ ահեղ զորությամբ ազգասեր է, եւ սարսափելի իշխանությամբ հայրենասեր է. սորա ժամանակն չունի ոչ (ոք) իրավունք խաղալ կրյուք եւ խաղալիք լինել կրից, հուր կիզիչ է: Դուք ի լրագրաց գիտեք, մենք ականատես ենք եւ ամենեքյան միաբան վկայում են, որ սա յուր խոհական իմաստությամբ եւ անդորր կարող է /77/ տարածելՀին հուշերն մի առ մի քաղվում են ու նոցա տեղն խաղաղության շուշանք են տնկվումԱյս միջոց, Ռափայել, դու զգույշ կաց, որ քոյ ազատամիտ գրիչդ քեզ չդավե. սորա ժամանակն ավելի պիտի զգաստ մնանք, որովհետեւ սուր երկաթ է տվյալ ի ձեռս սորա առնուլ հատուցումն ի Հեթանոսաց, ի ընդդիմություն ամենայն ժողովրդոց, եւ կապել զթագավորն նոր զկապանօք եւ զզորավարն նոցա ձեռնակապոք երկաթբոք» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 954:}:
/77/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՌՈՒՍԱՀԱՅ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ
Ռուսահայ լիբերալիզմի եւ պահպանողականության հակամարտի ընդհանուր բնույթը: Ստ. Նազարյանցի հրապարակախոսությունը համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի տարիներին: Հրապարակախոսի սոցիալական հենարանը: «Ժողով վաճառականների ի Մոսկվա»: «Քաղաքային ընկերության արմատական նյութերը» հոդվածը: Դիրքավորում համառուսական` ռեակցիայի շրջանում: Վերաբերմունք ազգային-քաղաքական ինքնորոշման խնդրում։ Հայացք «Московские ведомости»-ում տպված հոդվածների մասին։ Նալբանդյանի կալանքը եւ Նազարյանցը։ Նազարյանցի անցած ուղիները: Նազարյանցի քաղաքական համախոհները «Հյուսիսափայլ»-ում: Ե. Իսահակյանի «Կականը»: Սերոբյանի թղթակցությունը։ Լիբերալ մտավախության արմատները։ Միքայել Միանսարյան:

Նախընթաց դրվագում նշեցինք ռեւոլյուցիոն կրիզիսի ժամանակաշրջանի ռուսահայ կղերա-աղայական ռեակցիայի եւ ազգային-պահպանողական օպոզիցիայի ներհակ կողմնորոշումները, դիտելով միաժամանակ այն պայքարը, որ տանում էին այդ խմբավորումները ռեւոլյուցիոն շարժման դեմ: Սակայն միայն հայ այս խմբավորումները չեն, որ դիրքավորվում էին ռեւոլյուցիոն շարժման դեմ: Որոշ տատանումներով՝ այդ շարժման դեմ՝ ասպարեզ էր նետվում նաեւ ռուսահայ ազգային լիբերալ խմբավորումը:
Ռուսահայ հրապարակախոսության մեջ իդեական որոշ մերձեցում, է առաջանում, մասնավորապես, ազգային-պահպանողական եւ ազգային-լիբերալ խմբավորումների միջեւ: Սրա ցայտուն արտահայտություններից մեկը Գ. Պատկանյանի 60-ական թվականների հրապարակախօսությունն է, մյուսը՝ Ստ. Նազարյանցի հրապարակախոսության այն էտապը, որի վերլուծումին անցնում ենք հիմա:
Քննելով 60-ական թվականների ռուսահայ հասարակական-քաղաքական մտքի ընթացքը՝ չենք կարող անգիտանալ սկզբունքային այն տարբերանքն ու հակամարտը, որ նախապես դիտում ենք ազգայինպահպանողական հոսանքին հարող մտավորականության եւ ազգային /79/ լիբերալ տրամադրություններ հայտնաբերող այն հոսանքի միջեւ, որին ղեկավար էր հանդիսանում Ստ. Նազարյանցը: Եթե ազգային-պահպանողական հոսանքի գերիշխող գործիչները պաշտպանում էին կովկասահայ բուրժուական այն շերտերի հայացքները, որոնք իրենց բարեկեցության աղբյուրը որոնում էին Անդրկովկասի տրանզիտային առեւտրի զարգացման մեջ, ազգային-լիբերալ հոսանքը գերազանցորեն ընդառաջ ջում էր ռուսահայ բուրժուական այն շերտերի հայացքներին, որոնք երկ«րի բարեկեցության աղբյուրը տեսնում էին նրա արտադրական ուժերի արծարծման, տեղական արդյունաբերության զարգացման եւ ներքին շուկայի ընդլայնման մեջ:
Կղերա-աղայական ռուտինայի եւ ազգային-պահպանողական հոսանքի դեմ պայքարելիս լիբերալները ձեւակերպում էին լուսավորության պրոպագանդի, նոր գրական լեզվի ու նոր աշխարհիկ գրականության պահանջները եւ վերանայում ազգային կուլտուրական հին արժեքները նոր բուրժուա-կապիտալիստական հասարակայնության տեսանկյունից:
Հիսունական թվականների ընթացքում եւ մինչեւ համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի սկզբնավորումը, ազգային ռեակցիայի դեմ պայքարելիս, լիբերալ բուրժուազիայի հետ կապված Նազարյանցը զինակցություն էր կնքում դեմոկրատական բանակի հետ եւ գրական-հրապարակախոսական ասպարեզ մատակարարում վերջինիս ներկայացուցիչներին: Կղերա-աղայական ռեակցիայի դեմ այդ շրջանում «Հյուսիսափայլ»-ում հրապարակ էին գալիս երբեմն նույնիսկ ազգային-պահպանողական հեղինակներ: Մերթ ընդ մերթ նույնը կատարվում էր նաեւ վաթսունական թվականների սկզբին: Այսպես, երբ 1861 թ. Էջմիածնի Սինոդը սպառնում էր ցենզորական կոմիտեի միջոցով խափանել այդ ամսագրի հրատարակությունը, «Հյուսիսափայլ»-ի պաշտպանությամբ կաթողիկոսին ուղղված գրությամբ հանդես եկան Պետերբուրգի հայ մի խումբ անձնավորություններ, որոնց մեջ հանդիպում ենք ե՛ւ լիբերալ, ե՛ւ պահպանողական, ե՛ւ դեմոկրատ մտավորականների ստորագրությունների: Հայ հասարակական մտքի պատմության համար նշանակալից այդ գրության տակ ստորագրված են այս անունները. Նիկողայոս Շանշյան,Պետրոս Շանշյան, Մովսես Բուդաղյան, Ղազար Բուդաղյան, Մկրտիչ Սանասարյան, Հարություն Կուղանյան, Ռափ. Պատկանյան, Ալեքսանդր Խորինյան, Ղազարոս Ղաֆաֆյան, Վրթանես Խալիբյան, Հովհաննես Պատկանյան, Մովսես Մելիքյան, Գեորգ Յարալյան, Գաբրիել Հեջուրյան, Միքայել Տեր-Դավթյան, Միքայել Սահառունի-Ղամազյան, իշխ. Նապ. Ամատունի {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ. Գյուտ եպիսկոպոսի արխիվ, թղթապ. N 3, վավ. 1, եր. 92 եւ 93:}:
/80/ Բնորոշ է, սակայն, որ վրա հասնող համառուսական ռեակցիայի շրջանում կղերա-աղայական հոսանքի դեմ ստեղծված պատվարը ավերվում է. 60-ական թթ. հայ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի դեմ ելնում էին ե՛ւ հետադիմականները, ե՛ւ պահպանողականները, ե՛ւ լիբերալները:
Ցայտուն կերպով արտահայտվեց ռեակցիոն այս շրջադարձը ռուսահայ հրապարակախոսության լիբերալ պարագլուխ Նազարյանցի գործունեության մեջ:
Հայ ժողովուրդը, Նազարյանցի այդ ժամանակվա ըմբռնումով, «վաճառական ժողովուրդ է», եւ ինքը՝ Նազարյանցը, իբրեւ ժողովրդի մաատենագիր, կոչված է անմիջապես «գիտության դրունքը մեր հայերին բանալու, մատենագրությունը մեր ազգի մեջ օգտակար` կացուցանելու, գրվածների համար ընթերցող պատրաստելու, մի խոսքով իմացական վաճառաշահության եւ տուրեւառքի հրապարակ բանալու ազգի մեջ» {Հմմ. «Հյուսիսափայլ», 1861, եր. 5։}: Հրապարակախոսը հազիվ էր նշմարում հայ կյանքում արհեստավոր եւ մշակ տարրերին, եւ միանգամայն անտեսում էր գյուղացիությանը, քանի որ կամենում էր միայն ընդգծել հասարակական այն գործոնի նշանակությունը, որին վերապահում էր ազգային կյանքը շարժող եւ ազգի բարեկեցությունը պահպանող զսպանակի դերը։ Շեշտելով այս տեսանկյունից առեւտրի եւ վաճառականության առաջատար նշանակությունը, կա համոզված էր, որ կղերի միապետությունը չեզոքացնելու, «ամբոխի» կորդացած միտքը մշակելու ու ժողովրդի բարօրությունն ապահովելու համար ամեն ինչ պիտի սկսել առեւտրի եւ վաճառականության կարգավորումից, սրանց «եվրոպականացումից»:
1860 թ. Նազարյանցը հրապարակեց իր «Հարստության արժանավորությունը» հոդվածը, ուր մասնավոր ջանքերով կուտակված հարստության ջատագովությունն էր անում: Ինքնաստաց հարստությունը, ասում էր նա, ավելի մեծ արժանավորություն ունի, քան թե ժառանգականը: Միայն թե այն վաստակված լինի «արդար ճանապարհներով» եւ «մի օրինավոր տեւողական աշխատասիրությամբ» {Նույն տեղը, 1860, եր. 317:}: Այդպես ձեռք բերված հարստությունը Նազարյանցը համարում էր «մի հնար ամենամեծ անկախության եւ դրանով մի հնար ավելի ազատորեն դատելու ճշմարիտը եւ սուտը, իրավը եւ անիրավը, պատիվը եւ ամոթը. մի հնար այրական հաստատությամբ վարվելու բարձր եւ ցած մարդերի հետ, մեծավորների եւ ստորագրածների հետ. մի հնար ավելի պնդությամբ պաշտպանելու եւ հա ռաջադեմ կացուցանելու քաղաքացի եւ մարդկային ազատությունը» {Նույն տեղը, եր. 30:}: Նազարյանցը բարիք է համարում մասնավոր հարստությունը ոչ միայն /81/ հարուստների, այլեւ ուրիշների համար. «Ինչքան ավելի ունեւոր եւ հակապս անդամք ունի հասարակությունը, այնքան եւս փոքր տեղիք ուներ շինականը, արվեստավորը, ճարտարապետը, վաճառականը, ուսումնականը վախենալու, մի գուցե զուր է աշխատեu նաայնքան եւս քաջալերություն ունին նոքա ամենեքեան, ուրախությամբ պարապելու յուրյանց գործին, յուրյանց շնորհքը եւ աջողականությունքը գործ դնելու ամենալավ կերպով եւ ամենայն բան, որով պարապում են նոքա հատուցանելու ամենավերին կատարելության» {«Հյուսիսափայլ», 1860, եր. 322:}:
Ելնելով բուրժուական հարաբերությունների այս ջատագովությունից, Նազարյանցը խարազանում է հայ հարուստներին: Նրանք, ասում է Նազարյանցը, հանդես չեն գալիս որպես «գիտության եւ ճարտարության» խրախուսողներ: «Հայոց մեծատունքը մինչեւ այժմ նայում են գիտության վերա որպես մի անպատիվ աղախնու վերա, որի պաշտոնն էր կատարել նոցա ցանկության կամքը, անույշ խունկեր ծխելով նոցա քթին, գովասանելով եւ բարձրացնելով նոցա չգործած սխրագործությունքը» {Նույն տեղը:}: «Ոչ ոք չպատվե հարստությունը, հիմարի, անիրավի, անառակի հպարտի ձեռքումԲայց թող ամենայն ոք, ազնիվ եղբայրք, հարգություն ցուցանե այն հարստականին, որ յուր հասկացողությամբ, յուր ժրագլխությամբ, յուր աշխատասիրությամս, յուր խոհեմությամբ, մի հավատարիմ, բարեխիղճ գործադրությամբ յուր շնորհների եւ զորությունների հարստացել էեւ որ յուր հարստությունը գործ է դնում բարի եւ ազնիվ կերպով, որ նորանով յուր քաղաքացիների ջանասիրությունը քաջալերում է եւ հառաջադեմ կացուցանում …» {Նույն տեղը:}: Նազարյանցը հանձնարարում է պատվել այդպիսի հարստականին՝ «որպես Հիսուսի տեղակալ, որպես աստվածության պատկեր» {Նույն տեղը, եր. 327:}:
Նույն տարում Նազարյանցը կազմեց «Ժողով վաճառականների ի Մոսկվա» վերտառությամբ մի նախագիծ, ուսկից պարզվում է, որ խոսելով հայերի «եվրոպականացման» մասին, նա դնում էր հայ-ռուս տնտեսական հարաբերությունների այն հարցը, որն այս պահին հուզում էր նաեւ ռուսահայ ազգային-պահպանողական տնտեսագետների միտքը. «Ինչպե՞ս պետք է հառաջադեմ կացուցանել մեր հայերիս վաճառական` առուտուրքը այն օտարազգի հասարակության (իմա՝ Ռուսաստանի, Ա. Հ.) հետ, որի հետ կապել է մեզ նախախնամությունը». այս հարցի պատասխանն է տալիս Նազարյանցը իր նախագծում: Նա խորհուրդ էր տալիս հրաժարվել տեղական մանր արտադրության եւ արտասահմանյան /82/ կապիտալի հետ զոտված միջնորդ առեւտրի տրադիցիան շավիղներից է բռնել ռուս կապիտալիստական արդյունաբերության ճանապարհը, լայնացնելով ազգային առեւտրի ծավալը եւ կուտակելով մեծ հարստություն:
«Վաճառականությունը հիմնած է երկրագործության ու բնության բերքերի պիտառության վերա,— ասում էր Նազարյանցը,— ուստի կարող են առաջանալ գործատունք եւ ֆաբրիկայք պատրաստելու զանազան ապրանք եւ վաճառական ընկերությունք: Մեր հայերիս վաճառականությունը լինում է գնելով, ծախելով, որին ասում են կրավորական վաճառառակություն (пассивная торговля), ուրեմն նա չէ ծնուցիչ եւ արարիչ վաճառականություն (производительная торговля, фабрикация)։ Մենք հայերս չունինք ոչինչ հաշվետունք (կանտորներ) օտար աշխարհներում. մեր գործերի շատ մասը լրացնում են օտարազգիք, վնասելով մեզ, որովհետեւ մեր ազգից պատրաստված չեն գործակատար մարդիկ օտար աշխարհների մեջ: Ի՞նչ է այս ցավալի պակասությունների պատճառը: Մենք հայերս պակասամիտ մարդիկ չենք, բայց չունինք կրթություն, անդաստիարակ ազգ ենք. լուսավորություն չկա մեր մեջ. մեք փախչում ենք ուսումից, ուրեմն եւ նստած ենք մութի մեջ: Այսպիսի դրության մեջ մեք ամենեքյանս` թշնամի ու չարյացակամ ենք միմյանց։ վախում ենք միմյանցից, հավատ չեսնինք դեպի իրարու հավատարմությունը, որովհետեւ խավար ու խարդախ մարդիկ ենք: Այս պատճառով ահա մեր հայերիս վաճառականությունը մնացել է մինչեւ այսօր մի աննշան, չնչին բան, բայց եվրոպացոցը օրեօր ծաղկում է, բարգավաճում է, ստանում է մեծամեծ օգուտներ» {«Արարատ», 1916, եր. 862 եւ հետ.:}:
Այս խորհրդածության մեջ ամփոփված է, ըստ էության, Նազարյանցի հրապարակախոսության եւ բուրժուական լուսավորչության պրոգրեսիվ կողմը: Դառնալով դեպի ռուսահայ վաճառականությունը, Նազարյանցը մատնանշում է ակցիոներական հիմքերով կազմակերպված գործարանային եւ ֆաբրիկային արդյունաբերության եւ սրա հետ զոդված առեւտրական կապիտալի զարգացման կարեւորությունը: Նա նշում էր կովկասյան երկրագործության հետամնացությունը, հիշատակելով այս երեւույթի պատճառներից մեկը, այն, որ «ավելի ընտիր հողաբաժինների առավել մեծ մասը գտնվում էր բեկերի ձեռքում, որ շատ ծանր պայմաններով, թույլ էին տալիս երկրագործին վարուցանք առնել յուրյանց հողի վերա» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 163 եւ հետ.:}: Նա մատնանշում էր կարեւոր այն դերը, որ կարող էր խաղալ հայերի մեջ այգեգործության վերակազմությունը «եվրոպական խոհեմ, կարգով», ապրանքայնացված, կապիտալիստական այգեգործություն /83/ ստեղծելու միջոցով. ցույց է տալիս կապիտալիստական մետաքսագործության կարեւորությունը եւ այլն» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 163 եւ հետ.:}: Համոզված էր, որ վաճառականության եւ ֆաբրիկագործության միջոցով է միայն, որ պիտի «ազգը զորանա». ջատագովելով ժողովրդական դպրոցի, կլասիկական եւ համալսարանական կրթության գործը, նա չէր մոռանում նաեւ «միակողմանի վաճառական կամ արվեստական կրթությունը», որը, նրա կարծիքով, ուղիղ ճանապարհն է «ազգի զորացման» {Նույն տեղը, եր. 273 եւ հետ., 282 եւ հետ.: Հմմ. նաեւ «Հյուսիսափայլ», 1858, եր. 233:}:
Իր այս ծրագրով Նազարյանցը, բնականաբար, երես պիտի դարձներ ազգային լուսավորության գործը ղեկավարող կղերից: 60-ական թվականներին Նազարյանցն արեց վճռական այդ քայլի: Սակայն նա երես էր շուռ տալիս նաեւ մանր-արհեստագործական եւ մանր-առեւտրական համքարական այն կազմակերպություններից, որոնց պաշտպանությամբ հրապարակ էին եկել ազգային-պահպանողականները. «Այն արվեստակից համքար կամ ասնաֆ ասած միաբանությանցը, որոնց շատ սիրում են թիֆիլիսեցի հայերը (թափանցիկ ակնարկը վերաբերում է Շանշյանին եւ Ախվերդյանին, Ա. Հ.) մեծ զորությոմն եւ ազդեցություն ընծայել ամենեւին արտաքին բան է, եւ ոչինչ խորհուրդ չունին, եթե ոչ մի արտաքին կարգ ու կանոն պահելու այդ արվեստակիցների մեջ եւ հսկելու նոցա նյութական օգտի վերա: Ավելի լավ հաստատությունը մեր ասածներին տալիս է այն բանը, որ ոչ մի տեղ այդ արվեստ ակիցների հոգաբարձությամբ չէ հառաջացել մինչեւ այն ոչինչ ընկերական կարգադրություն, ոչ մի ուսումնարան, ոչ մի ժողովրդական գրանոց, ոչ մի ընթերցանության կամ մի այլ իմացական գործողության ժողով» {Նույն տեղը, Երկեր, Ա, եր. 112:}: Իր այս դիրքավորումով Նազարյանցը ձեւակերպում էր ռուս առեւտրա-արդյունաբերական կապիտալի հետ կապված ռուսահայ լիբերալ բուրժուազիայի հայեցակետը եւ հակադրվում կովկասահայ բուրժուազիայի ազգային-պահպանողական պարագլուխներին:
Դրական որեւէ սպասելիք չունենալով մանր արհեստավորությունից ու նրանց պետքերը սպասարկող համքարություններից՝ Նազարյանցը պարզվում է դեպի «մեծատուն» վաճառականությունը: Նա մտահոգված է հիմնել Մոսկվայում «մասնավոր գիտական եւ գործնական դպրոց», ուր պիտի դասավանդվեին այնպիսի առարկաներ, ինչպես աշխարհագրություն, վաճառականության պատմություն, վիճակագրություն եւ վաճառականական հաշվետարություն, ապրանքագիտություն, նոր լեզուներ եւ այլն: Միաժամանակ նա հետամուտ է որակյալ բանվորական եւ տեխնիկական /84/ ինժեներական ուժերի պատրաստման նպատակին: Առաջարկում էր հիմնել Ռուսաստանում մի «ընդհանուր հայկական ընկերություն», որը նպատակ էր ունենալու հայերի նյութական եւ բարոյական կյանքի բարեկարգոսքը: «Հայկական ընկերության առաջին պաշտոնը եւ հոգատարությունը կլինի,— գրում էր նա,— հայոց ազգի չքավոր զավակներին Ռուսաստանի մեջ պատվավոր հացի եւ ապրուստի ճանապարհ բանալ, ծանոթացնելով նրանց ձեռագործ արվեստների, երկրագործության, բնության բերքերի հառաջածության եւ դոցանից վաճառել ապրանքի պատրաստության կերպի եւ եղանակի հետ, այլեւ կրթելով հայոց զավակներից պոլիտեխնիկոսք, հմուտ վաճառականք, հաշվետների մեջ աջողակ գործակատարք եւ գրապահք» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 273:}:
Նազարյանցը շատ լավ էր գիտակցում իր առաջարկների առնչությունը ռուսահայ բուրժուազիայի դասակարգային շահերի ու հեռանկարների հետ: Սակայն այդ շահերն ու հեռանկարները չուներ նա նկատի անձնապես, այլ ազգի ընդհանուր բարեկեցությունը, նրա զարգացման եւ լուսավորության հեռանկարները, որոնք նրան պատկերանում էին բուրժուական պրոգրեսի հետ լծորդված:
Սրանով պիտի բացատրել նաեւ այն, որ սուր քննադատության էր ենթարկում նա հաճախ նաեւ ազգի վաճառականներին ու «հարստականներին», մտրակելով նրանց հետամնացությունն ու անձեռներեցությունը, նրանց եսականությունը, ազգի լուսավորության ու առաջադիմության շահերի անգիտացումը նրանց կողմից եւ այլն:
Նազարյանցը ակնբախորեն սաստկացրեց հայ հարուստների, հատկապես կղերի եւ մեծատունների քննադատությունը 1862-1863 թվականներին, ոչ միայն այն պատճառով, որ այդ պահին ամսագրի նյութական ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին, այլեւ, մանավանդ, այն, որ «Հյուսիսափայլ»-ի խմբագիրը հաշվի էր առնում «հասարակի» (իմա՝ հասարակ մարդկանց, ակտիվացումը ռեւոլյուցիոն կրիզիսի շըրջանում: «Դժվար է մեր ժամանակներում աքացել ընդդեմ խթանի,— գրում էր Նազարյանցը ճորտերի «ազատման» մանիֆեստից անմիջապես հետո,- թագավորներն անգամ անբավական են այդ մասին եւ խոնարհում են ժամանակի պիտույքի եւ պահանջմունքի առջեւ» {«Մուրճ», 1902, N 5, եր. 146։}: Ժամանակի այս պիտույքն ու պահանջմունքն էր, որ մի պահ ստիպեց հրապարակախոսին գրել. «Մի ազգի գլխավոր ուժը եւ զորությունը հասարակի մեջ է, որովհետեւ հասարակի բազմությունը հարյուր ու հազարավոր, իսկ մեծատունների թիվը տասն եւ քսան է, բացի դրանից աշխարհիս բոլոր ականավոր գործերը իմաստության եւ ճարտարության մեջ հառաջացած /85/ են ժողովրդի միջակ եւ չքավոր դասակարգերից, աշխարհաշեն գյուտերը, եւ հայտնագործությունքը արած են ժողովրդական կարգերի մարդերի ձեռքով, որովհետեւ դոցա մեջ են ամփոփված մի ազգի երեւելի քանքարքը եւ շնորհները: Այսքանը թող բավական լինի պարզ եւ բացահայտ հասկացնելու մեր հայոց հասարակին յուր կշիռը, յուր խորհրդավոր կոչումը ազգի մտավորական եւ բարոյական վերաշինության համարԿամի՞ն մեծատունք, իմաստությամբ խոնարհելով յուրյանց աթոռի բարձրությունից դեպի ժողովուրդի հասարակը, եւ ձեռք ձեռքի տված եղբայրասիրաբար հառաջ տանել ընդհանուր ազգային լուսավորության գործը — որո համար ջերմ արտասուքով գիշեր-ցերեկ աղոթում է առ աստված այս բառերիս գրողը» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 282:}:
«Խոնարհության» ավետարան կարդալով հայ հարուստների գլխին՝ Նազարյանցը կամենում էր միաժամանակ հավատացնել հայ «հասարակ»-ին, թե հարուստների ձեռքումն է նրա փրկության բանալին: Հարուստներն են, որ պիտի վերացնեն նրա աղքատությունը եւ ծածկեն նրա մերկությունը: Դաստիարակելով եւ ուսուցանելով «Հասարակի» զավակներին՝ հարուստները կպատրաստեն նրանց համար «մի ոսկի ապագա» {«Հյուսիսափայլ», 1862, եր. 49:}:
«Հյուսիսափայլ»-ի 1862 թ. համարներում լույս տեսավ «Քաղաքային ընկերության արմատական նյութերը» հոդվածը: Դա անգլիական ժուռնալում տպագրված մի հոդված էր, որ կարդացել ու հավանել էր Նազարյանցը եւ հարկ գտել թարգմանության միջոցով այն հրամցնել նաեւ «Հյուսիսափայլ»-ի ընթերցողներին: Այստեղ ձեւակերպված են հրապարակախոսի այդ ժամանակվա տրամադրություններն անդրադարձնող մտքեր ազգային եւ պետական իրավունքի «արմատական նյութերի» մասին: «Եթե ազգային զգացումը եւ հայրենասիրությունը,— կարդում ենք այդ հոդվածում,— կարող են համարվել անձնական երաշխավորությունքը մի հասարակաց տնտեսության, ապա նորա նյութական երաշխավորությունքը գտնվում են քաղաքայինների ազատությունը եւ ամբողջության միությունը պաշտպանող սահմանադրական օրենքի մեջ: Հարստահարության եւ ինքնակամ կառավարության տակ կարող չէ քաղաքացին սրտի վկայությամբ նույնացնել յուր անձի թագավորության գոյության հետ, մինչ դեպի ազատություն զարթեցած անձնազգայությունը հառաջ կամ հետո կհնարավոր ազատ սահմանադրական ձեւեր: Ուր թագավորական կյանքի նյութական երաշխավորությունքը գտնվում են, այդտեղ կարող չեն պակասել երբեք անձնականքը. երկուքն ընթանում են տիրապես ձեռք-ձեռքի տվածԻնչպես ճշմարտությունը դուրս է երեւում միայն երկու հակառակ կողմերի պատերազմի միջից, նույնպես թագավո/86/րությունը կարոտ է հակառակ բաժինների (իմա՝ կուսակցությունների, Ա. Հ.), որպեսզի հրապարակական կարծիքը, այսինքն՝ ազգի հայացքը կառավարության եղանակի եւ կառավարող մարդերի գործերի վերա կարողանար կերպարանավորվել այնպես, որ ազգն ունենար հիմք ու պատճառ հայրենասիրության: Մի ազատ թագավորություն առանց հակառակ բաժինների, անմտածելի է. այնտեղ, ուր սրտի եռուն ու եփուն վկայությունը, վավառուն հոգեխառնությունը համարձակ չէ օգտակար բոցերով բորբոքվիլ կրակարանի մեջ, այնտեղ կրակը դուրս կգա տանիքից եւ կայրե ու կկործանե շինվածքը: Այս պատճառով եւ մի իմաստուն թագավորություն կանուխ հոգաբարձու է ծխահաններ շինելու: Թագավորությունքը առանց հակառակ բաժինների կործանվում են: Հասարակապետությունների, զոր օրինակ Աթենքի մեջ քաղաքական օրենք էր, որ ոչ մի քաղաքացի չմնա անմասնակից տերության խնդիրներին: Բայց գաղտնի պոլիցայք եւ պատրաստի կանգնած զորքերի ժամանակում, անձնապաշտական սառնասրտությունը համարվում է քաղաքական առաքինություն, այդտեղ հնազանդությունը եւ հանդարտությունը քաղաքացու առաջին պարտականությունն է. այդտեղ մատնողը եւ կոպիտ անձնասերը համարվում են կատարյալ քաղաքացիք, այնպես որ ճշմարիտ, լուսավոր հայրենասիրությունը կարող չէ երբեք երեւան դուրս գալ: Ազգի առավել ազնիվ մասը մասնակից է թագավորությանը: Ամենալավ թագավորությունը լինելու էր առավել մեծ մասին հավասարապես օգտընծա. նորա մեջ ամենայն ինչ լինելու էր ազգի համար եւ ամենայն ինչ ազգի ձեռքով» {«Հյուսիսափայլ», 1862, եր. 178 եւ հետ.:}: «Թագավորության հակառակ բաժինները» հավասարակշռող «սահմանադրությունը» հրամցվում է այստեղ որպես «թագավորությանը» սպառնացող կործանումից (կարդա՝ ռեւոլյուցիայից, Ա. Հ.) փրկելու համադարման: Հեղինակը չի թաքցնում, որ իր մեծարած սահմանադրության կոչումն է հենց՝ փրկել ազգն ու պետությունը «սոցիալիզմի» եւ «կոսմոպոլիտիզմի» արհավիրքից: «Մի քանի սոցիալիստներ,— կարդում ենք հոդվածում,— կցանկանային ամենեւին արտաքսել թագավորությունը եւ լոկ ընկերակցություն դնել նորա տեղը: Նոքա բառովս ընկերակցություն հասկանում են այո գրեթե այն բանը, ինչ որ մենք նշանակեցինք բառովս հասարակություն, մի միաբանություն որոշյալ խորհուրդներով. պատճառ՝ նոքա չեն պահանջում ոչինչ ազգային կապ, նոքա երթում են պայմանագրության ճանապարհով, նոցա միաբանությունը չունի ոչինչ հարկավոր, ներքին սահմանադրություն, նա կոսմոպոլիտյան է մի անորոշ մտքով: Նոքա դատապարտում են թագավորությունը, որովհետեւ մտավորաբար ըմբռնում են նորան իբրեւ մի լոկ (մասնավոր) իրավական թագավորու/87/թյուն, որպես թե դա արդեն հասել էր յուր կերպարանագործության վերջին ստադիոններին (ասպարեզներին), իբրեւ թե կարող չէր ավելի բարգավաճել, քան այժմուս է, իբրեւ թե տեսած չէինք, որ նա ամեն մի դարու մեջ ընդարձակեր յուր սահմանը եւ յուր խորհուրդները» {«Հյուսիսափայլ», 1862, եր. 224 եւ հետ.:}: Վերհիշելով այդ կապակցությամբ Ֆիխտեի «Der geschlossene Handelsstaat» գրվածքը՝ հեղինակը գրում է. «Ֆիխտե փիլիսոփան յուր քննողական մտածողությամբ հառաջ գնաց մինչեւ «Մի ընկերակցաբար կազմակերպված թագավորություն» յուր գրվածքի մեջ, մակագրությամբս «Փակ եւ՝ ամփոփ վաճառական թագավորությունը, բայց առանց աշխարհաքաղաքացի շարժողության եւ առանց անձնական ազատության: Մի՞թե անհնարին պիտի լիներ այս բոլոր շարժառիթքը թագավորութենական եւ մարդկային կյանքին միավորել ընկերական կամավորության խորհուրդների հետ» {Նույն տեղը, եր. 226։}:
Ապավինելով ֆիխտեական «սոցիալիզմի» քղանցքին՝ հոդվածը Հասարակության ընթացիկ դասակարգավորումը հայտարարում է բնական եւ հավերժական մի երեւույթ: Բարձր կարծիք չունենալով հարուստների հանրօգուտ գործունեության մասին՝ հոդվածագիրը սկզբունքորեն ընդունում էր «հարստության արժանավորությունը»: «Ինչքան ավելի ունեւոր եւ հարոատ անդամք ունի հասարակությունը,— գրում էր նա,— այնքան եւս` փոքր տեղիք ունի շինականը, արվեստավորը, ճարտարապետը, վաճառականը, ուսումնականը վախենալու, մի գուցե զուր էր աշխատում նա. այնքան եւս քաջալերություն ունին նոքա ամենեքյան, ուրախությամբ պարապելու յուրյանց գործին, յուրյանց շնորհքը եւ աջողականությունը գործ դնելու ամենալավ կերպով եւ ամենայն բան, որով պարապում են նոքա հասուցանելու ամենավերին կարելի կատարելության» {«Հյուսիսափայլ», 1860, տետր 10, եր. 322: Հմմ. նաեւ Նազարյանցի թարգմանած «Վաճառականության խորհուրդը»՝ հոդվածը, ուր տրված է անհավասարության գովքը։ «Հյուսիսափայլ», 1858, եր. 233:}:
Նազարյանցը՝ հրահանգում էր, որ հայերը հատկացնեն կայսերը կայսրին եւ ազգինը ազգին. 1861 թվականի մի հոդվածում նա դիտում էր. «Այս կշիռը մեր հայերի մեջ մինչեւ այս օրս պահպանված չէ արդարությամբ, կարելի է ասել, երկու կողմից եւս մեղանչելով, կամ բոլորը տալով կայսրին կամ թե բոլորը պահանջելով ազգին» {«Հյուսիսափայլ», 1861, եր. 254:}: Սրանով նա սահմանազատվում էր, մի կողմից, կղերա-աղայական ռեակցիայի, մյուս կողմից՝ ազգային-պահպանողական հոսանքի գործիչներից: Սակայն որոշակի դիրքավորվում էր նաեւ ռեւոլյուցիոն-դեմոկրատական տրամադրությունների դեմ:
/88/ Ակներեւ է, որ 60-ական թվականների սկզբներին Նազարյանցը օրորվում էր այն երկընտրանքի մեջ, որի մասին շատ լավ գրել է Գրանովսկին՝ ռեւոլյուցիայի եւ ռեակցիայի միջեւ դեգերող բուրժուազիայի դիրքը բնորոշելիս: Բուրժուազիան,— գրում էր Գրանվոսկին,— «տատանվում է ապագայիորին նա ծարավի է, բայց որից վախենում է, եւ անցյալի միջեւ, որին նա ատում է, բայց որն ի վիճակի չէ ետ մղել: Մի քայլ առաջնա, բուրժուազիան, փոխարեն Լութերի հանդիպում է Մյունցերին, լիբերալիզմի փոխարեն՝ սոցիալիզմին: Մի քայլ ետ, նա հանդիպում է ֆեոդալական մոնարխիային, որին շատ էլ չի սիրում եւ ազնվական արիստոկրատիային, որին ատում է» {«Литературное наследство», T. 61, եր. 108:}:
Գյուղացիական ռեֆորմների մասին Նալբարյանցը դեռ 1859 թ. էր գրում. «Այս րոպեիս գտանվում է Ռուսաստանը մի խորհրդավոր վերածնության ասպարիզի մեջ. օգոստափառ մարդասեր կայսրի հոյակապ գաղափարըազատել Ռուսաց շինականը դարավոր, տմարդացուցիչ ծառայության լծի տակից եւ այդպես ճանապարհ բանալ նորան դեպի բարոյական ազատությունը, այսօր, էգուց ստանալով յուր իրադարձության պսակը, ի հարկե, տալու է մեծ եւ մեծ հառաջադիմությունք եւ Ռուսաց ժողովրդային քաղաքագործությանը» {«Հյուսիսափայլ», 1859, եր. 451:}:
«Ժողովրդի հայրենիքը,— գրում էր դարձյալ Նազարյանցը նույն տարում,— այժմ ազատված է ստրկության լծից: Նա կապակցված է մի եվրոպական, լուսավորություն ընդունող, տերության հետ. Ժողովրդի բոլոր իմացական զորությունքը կարող են այժմ ազատ ապես աճել եւ զորանալ. Եվրոպան (կարդա՝ Ռուսաստանում զարգացող եվրոպական կացութաձեւը, կապիտալիստական զարգացման ուղին, Ա. Հ.)` բաց ու արձակ է հայերու առաջեւ, նոքա կարող են մասնակից լինել նորա կրթությանը եւ լուսավորությանը» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 93:}:
1861 թ. ռեֆորմները Նազարյանցը համարում էր «շատ բավական մեր հայերին, միայն թե դոքա հոժարությամբ ընդունեին եւ յուրացուցանեին, ինչ որ մինչեւ այժմ հառաջացուցել է Ռուսաստանի մեջ ազատ մատենագրության հոգին»: Նա պատնեշավորվում էր գյուղացիական սպառնալից շարժման ղեկավարների սոցիալիստ-ուտոպիստական գաղափարաբանության դեմ: Հիշեցնում էր, որ ծերունի Պլատոնը իր «Օրենքների» մեջ հրաժարվեց սոցիալիստական այն գաղափարներից, որոնք երիտասարդ. ժամանակ արծարծել էր իր «Պետություն» գրքում: Դրանով, ասում էր նա, հույն մտածողը ծերունական իմաստությամբ կանխում /89/ էր կորստաբեր այն հետեւանքը, «որ պիտո է հառաջանային գույքերի, կանանց եւ զավակների հասարակաց լինելուց» {Նույն տեղը, «Սուրբ թարգմանչաց դարը» հոդվածում։}:
Սակայն, երբ հակահարձակման անցած ցարիզմը գրոհեց մասսայական շարժման լեռնացող հորձանքի վրա, «հասարակի». շահերի, «սահմանադրության» եւ ֆիխտեական «սոցիալիզմի» անունից խոսելը «Հյուսիսափայլ»-ի լիբերալ հրապարակախոսը «անխոհեմություն» հարմարեց արդեն: «Մեր հայրենի թագավորության պարծանքի համար պիտո էլ ասել,— գրում էր նա այդ պահին,— որ սկսյալ օգոստափառ Ալեքսանդր Նիկոլայեւիչի աթոռակալությունից մինչեւ այսօր վայելում՝ է Ռուսաստանը այնպիսի ազատությունք եւ իրավունք ցենզուրական ատյաններից, որոնցից զուրկ է նույնիսկ Ֆրանսիան … Մեք հույս ունենք, որ մեր սիրելի հայրենական Ռուսաստանը յուր ավելի բարգավաճության եւ պարծանքի համար, մի օր եւս առավել ընդարձակե տպագրության քաղատությունքը, միայն թե հասարակությունը եւ մատենագիրքը յուրյանց բարոյական մեծությամբ եւ առողջամիտ բանագիտությամբ յուրյանց անձը արժանի կացուցանեն այդ կայսերական շնորհին» {«Հյուսիսափայլ», 1862, եր. 190 եւ հետ»:}:
«Հայոց այժմյան դրությունը Ռուսաստանի օրենքի հավասարության, տակ այնքան լավ է,— գրում էր դարձյալ Նազարյանցը նույն պահին,— որ ոչինչ համեմատություն չկա մի եվրոպական քրիստոնյա տերության եւ մի բռնակալ ասիացի մահմեդական խառնաշփոթ կառավարության մեջ: Հայը Ռուսաստանում վայելում է քաղաքացու իրավունք, տոչինչ բռնություն չէ հասնում ոչ նորա անձին, ոչ նորա ընտանիքին եւ ոչ նորա վաստակին. ամենը նա կարող է վայելել օրենքի պաշտպանության տակ, լցուցանելով միայն յուր պարտքը վիբրեւ քաղաքացի մի. տերության, որ նյութապես եւ բարոյապես սնուցան ամ է նորան, եւ տալիս է ամեն մի հային նույնքան իրավունք, որքան յուր ազգին, ամենեւին անխտիր, իբեւ միեւնույն թագավորության որդիների» {Նույն տեղը, եր. 270:}: «Ռուսաստանը,— գրում էր Նազարյանցը, — կարող է ամենեւին աներկբաս լինել հայոց ազգի դեպի նա անս դրժելի հավատարմության մասինթո՛ղ մեր հայերը ճանաչեն յուրյանց մեծ բարերարի շնորհը եւ գործ դնեն նորան արժանապես, ամենայն պատրաստությամբ եւ հոժարությամբ ընդունելով Ռուսաստանի ձեռքից եվրոպական լուսավորության պարգեւը եւ ավանդելով յուրյանց ազգին այնպիսի կերպով, ինչպես կարող է օգտաբեր լինել հայերին» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 26:}:
1866 թ., նույն այն տարում, երբ Դ. Կարակոզովը ատրճանակ պար/90/պեց Ալեքսանդր II ցարի վրա, հրապարակախոսը, նկարագրելով իր պատվին նոր-նախիջեւանցիների սարքած կերուխումը, այսպիսի տեղեր էր գրում վաճառական Մ. Փանոյանին. «Սեղանի վերա, երբ որ սկսել էին բաժակներ ըմպել թագավորի եւ մինիստրի կենացը, եւ քաղցրաձայն տիրացուքը օրքեստրի հետ միասին թնդացնում էին օդը, ուղիղն ասեմ քեզ, մի անսովոր ազդեցություն ազդեց սիրտս, որ ես կարող չէի լուռ մնալ. ուռեցավ եւ սիրտս կամեր դուրս թռչել: Ես տվեցի խոսքի ազատ ընթացք եւ թեւեր, որոտեցուցի արձակ օդը ծառերի տակ դրած սեղանի վերա, եւ այստեղ թափեցան արտասուք թե ատենաբանի եւ թե բազմության աչքից: Պիտո է հուսալ, որ այսպիսի տեսարանք չէին մնալու, առանց տեսողական խորին տպավորության սրտերի վրա եւ առանց պտղաբեր հետեւանքի գալոց օրերում …» {«Արարատ», 1913, եր.՝ 732:}:
Մարգարեանալով «գալուց օրերի» մասին՝ Նազարյանցը չէր սխալվում՝ անշուշտ: Հազիվ մի տարի անց՝ «Լապտեր Հայաստանի» կոչված պարբերական իր ձեթաճրագը վառելու մտայնությամբ՝ հրապարակախոսը ձեռք էր մեկնում ոչ միայն պահպանողական Կ. Եզյանին ու Գ. Քանանյանին, այլեւ նույնիսկ հետադիմական բանակի պարագլուխ Մ. Մսերյանին» {Տե՛ս «Բանբեր գրականության եւ արվեստի», գիրք Ա, եր. 232:}: «Լապտեր Հայաստանի»-ն,— գրում էր Նազարյանցը Քուչուբենյանին,— կկառուցանվի Արարատի գագաթի վերա, ռուսաց արծվի թեւերը հովանավորելով նմա … Աշխատակիցք ինձ լինելու են Մոսկվայում պարոնայք Քանանյան եւ Սմբ. Շահազիզյան. խոստացել է հանդիսակից լինել եւ մեր մագիստրոս Մսեր Մսերյանը» {Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Քուչուբեկյանի արխիվ:}։
Լիբերալ Նազարյանցի եւ կղերական ու պահպանողական խմբավորոպների գաղափարական մերձեցման այս շրջանում հասկանալի են նաեւ 1865 թ. «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր Պ. Սիմեոնյանի նրա մասին գրած այս տողերը. «Թող ներվի մեզ համարձակ խոստովանել, որ մեք սկզբում, միտ դնելով մի քանի այլամիտ եւ նախանձոտ մարդերի խոսքին, շատ անգամ նամակներով խոսած ենք մեր բարեկամների հետ թե պարոն Նազարյանցը,— ինչպես ասում են, ծուռը հայեցվածք ունի ազգության եւ գիտության վերաբայց մենք, քանի տարիներ անձամբ վերահասու լինելով, եւ միջամուխ լինելով պարոն Նազարյանցի գրվածքների մեջ, գտանք ամենեւին հակառակը …» {«Մեղու Հայաստանի», 1865, N 20:}:
Լիբերալներն ու պահպանողականները ներման էին ազդարարում միմյանց: Առայժմ մի հարցում միայն չհաղթահարվեցին նրանց տարաձայնությունները. Նազարյանցը համամիտ չէր հայերի ազգային-քաղա/91/քական։ Հարցում պահպանողականների բռնած դիրքին: Առարկելով Մ. Էմինի այն դիտողությանը, թե Հայկի անհնազանդությունը Բելին հայոց ազգի բնավորության ախտերից մեկն էր՝ Նազարյանցը ասում էր, թե բռնակալին չհնազանդելը հանցանք չէր, այլ «գովունի օրինապատշաճ ազատասիրություն եւ անձնապահություն»: Այնուամենայնիվ, Նազարյանցը կրկնում էր Շանշյանի այն միտքը, թե հայոց ազգը ոչ միայն անհնազանդ ազգ չէ, այլեւ, մանավանդ, չափազանց իր հնազանդությամբ դարձել է «օտար ազգերի ծառա եւ ստրուկ»: «Բայց եթե հայ մարդերի մեջ եղած է եւ կա մի անհնազանդություն, մի կամակորություն յուր չար եւ կործանական մոլորության վերա, այդ ոչ թե ազգի արմատական հոգին է,, այլ նորա անդաստիարակ, անուսումն, կոպիտ եւ տգետ մնալու մետեւանքը» {Ստ. Նազարյանց, Երկեր, Ա, եր. 7, ծան.:}:
Վաթսունական թվականներին Ժխտելով հայերի մոտ ազգային-քաղաքական ուրույն կյանքով ապրելու ամեն մի տնակություն՝ Նազարցանցը պնդում էր, որ իբրեւ ռուս քաղաքացիներ՝ հայերը ստորագրելու էին իրենց շահն ու վնասը ցարական կառավարության ներքին ու արտաքին հաշիվներին: Հիշենք 1863 թ. Նազարյանցի գրած խոսքերը. «Հայերս քաղաքական մտքով ռուսներ ենք, ռուսաց կայսրին հպատակ ենք եւ անթամք ենք այն տերության մարմնին եւ ունենք նույն օգուտն ու վնասը, ինչ որ ունի կառավարությունը ներքուստ եւ արտաքուստ» {Նույն տեղը, եր. 334:}: Ակներեւ է, որ Նազարյանցի համար չկար բնավ երկու Ռուսաստանի, պրոբլեմ: Ոչ միայն ռուսահայ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն շավիղներն էր դատապարտում նա, այլեւ հրաժարվում ռուս կամ եվրոպական դիվանագիտության ուղիների հետ միազորված ազգային-քաղաքական այն ակնկալություններից, որոնց ուղիներում հաջորդ տասնամյակներին վատնելու էր իր եռանդը հայ մարտնչող բուրժուազիան:
Քաղաքական հույսեր չկապեց Նազարյանցը թյուրքահայ Ազգային սահմանադրության հետ, ինչպես այդ անում էին ազգային-պահպանողականները. նա բավականացավ բնորոշ այն, նկատողությամբ, թե Սահմանադրությունը տալիս է թյուրքահայերին քաղաքացիական նույն բարեկեցությունը, որպիսին վայելում են ռուսահայերը: «Այժմ փառք եւ գոհություն ամենակարողին,— գրում էր նա,— մեր հայրենակիցքը թե Տաճկահայաստանի եւ թե Ռուսահայաստանի մեջ կարող են սապրել առանց թաղելու յուրյանց ձեռքի վաստակքը հողի տակ, առանց տների պատերի մեջ փակելու յուրյանց կին ու զավակը» {«Հյուսիսափայլ», 1861, եր. 256:}:
Նազարյանցը այս ժամանակ եւս չէր մտածում թյուրքահայերի ազ/92/գային-քաղաքական ինքնորոշման մասին. տարօրինակ է, բայց եւ միաժամանակ անժխտելի, որ նա այս ժամանակ հրապարակ էր քաշում Թյուրքիայում հայկականհամալսարան հիմնելու միտքը:
1862 թ. գրած իր մի հոդվածում Նազարյանցը հարց էր դնում, «Արդյոք մեր սիրելի հայրենակիցքը Տաճակաստանի մեջ մտածում են այսօր կամ էգուց ի հարկե ազգի թեւերի վերա, մի վերին դպրոց, մի համալսարան հիմնարկել կամ Կ. Պոլսի կամ Սմիրնայի մեջ: Դորա խորհուրդը լինելու էր անչափելի եւ անկշռելի մեծ. նախ եւ հառաջ Հայոց ազգի ցան ու ցիր, հատ ու կտոր, անտեր ու անտուն գիտությունքը ժողովելու, պատսպարելու, զորավոր քայլերով առաջ տանելու մի իմաստուն, հեռատես խնամարկության եւ հովանավորության տակ. իսկ հետո, եթե հաճո կլիներ նախախնամությանը, ազգի ապագայքը տնտեսելու, ինչպես կցուցաներ այն մեծ խորհրդակիցը, այն ուսուցիչ, որին ասում ենք ժամանակ» {«Հյուսիսափայլ», 1862, եր. 282, ծան.:}:
Նկատենք, ի դեպ, նաեւ այն, որ Նազարյանցը համամիտ չէ: Հայ լուսավորչական եկեղեցու վերաբերմամբ ցարիզմի վարած քաղաքականության թյուրքահայ ազգայինների կողմից եղած քննադատությանը: «Թյուրքահայերը,— ասում էր նա,— պահանջում են Ռուսաստանից մի բան, որ ոչինչ տերություն կարող չէ տալ յուր հպատակ հոգեւորներին՝ կատարյալ ազատություն» {«Արարատ», 1914, եր. 370։}: Հասկանալի է, որ թյուրքահայ պահպանողական տարրերին հասցեագրված այս դիտողությունը Նազարյանցն ուղղում էր նաեւ նրանց համախոհների՝ կովկասահայ ազգային-պահպանողականների դեմ: Հայերի համար Նազարյանցը «ազգային օջախ» չէր որոնում ո՛չ Ռուսաստանի եւ ո՛չ նույնիսկ Թյուրքիայի սահմաններում: Ազգային պահպանողական հայրենաբաղձներին ուներ նա նկատի, երբ հարցնում էր սրտաբեկ. «Բայց որտե՞ղ է այս րոպեիս մայրաբար մտախոհ հայի հայրենիքը, դեպի ո՞ւր են ձգտում նորա սրտի ուխտը եւ փափագը, ո՞ւր է նորա Երուսաղեմը, ո՞ւր հայրենի հողը, որ նա այժմու կարող է ասել` յուր սեփականը, ո՞ւր նա, հայրենասեր պանդխտականի պես, կարող էր մի օր հետ դառնալ: Ոհ, այս րոպեիս մեր ցան ու ցիր, հողմերին զարկած, բրդգզած կյանքի մեջ, մեր հայրենիքը չեն Անի քաղաքի ավերակները, որ ոմանք կարճատես մարդիկ հրավիրում են մեզ կենակից լինելու բուերի եւ խլեզներիոչ, մեր հայրենիքը այս րոպեիս մեր սրտի ու հոգու մեջ է, թեպետ նույնպես ավերակ եւ փլատակված, ինչպես Անի քաղաքի անցած գնացած փառահեղությունը» {«Հյուսիսափայլ», 1860, եր. 72:}:
Հրապարակախոսի քաղաքական խոհեմությունը» նրա լոյալ վար/93/քագիծը քաղաքական ինդիֆերենտիզմի արդյունք չէր: Տակավին տկար էր ռուսահայ բուրժուազիայի նյութական տարերքը: Տակավին չէր ուռճացել նրա մարտնչող մեծամոլությունը: Մտաբերենք, որ Նազարյանցի հրապարակախոսության հենարանը հիմնականում մայրաքաղաքների, Հարավային Ռուսաստանի եւ Հյուսիսային Կովկասի ցաքուցրիվ հայ առեւտրա-արդյունաբերական գաղութներն էին: Կապիտալիզմը նրա ժամանակ առաջին տարտամ քայլափոխերն էր անում Անդրկովկասում, որի հետ հրապարակախոսը կապված չէր անմիջականորեն: Նազարյանցի կապը բուն «երկրի»՝ Անդրկովկասյան Հայաստանի հետ, նրա պատկերացումը երկրի, ժողովրդի, նրա կարիքների ու պահանջների մասին նույնքան թույլ էին եւ տկար, որքան ռուսահայ բուրժուազիայի հաջորդ՝ ժանիքավոր սերնդի կապը սահմանի այն կողմն ընկած հայկական աշխարհի հետ, եւ աղոտ նրա պատկերացումն այդ աշխարհի մասին: Կյանքի վերջալույսին, ճիշտ է, Նազարյանցը պաշտոն ստանձնեց Անդրկովկասում: Բայց այստեղ նրան սպասում էր միայն հուսախաբություն. հրապարակախոսն իրեն ընտանի չզգաց անգամ հայրենի քաղաքում, որին արդարացիորեն բնորոշում էր որպես «մի եվրոպաբար կարկատած ասիական քաղաք» {«Արարատ», 1913, եր. 736:}: «Թիֆլիսը,— գրում էր նա 1869 թվականին,— կիսով չափ եվրոպական ցիվիլիզացիայից շոշափված քաղաք է եւ այն արտաքուստ։ Մարդիկ ըստ մեծ մասի մնացած են ներքուստ միեւնույն ասիական բարբարոսքը» {Նույն տեղը, եր. 929:}: «Թիֆլիզյան դանդաղեցուցիչ ատմոսֆերան որչափ եւ հաղթող լիներ, այնուամենայնիվ հանդիպելու է իմ կողմից ամենաազդու ընդդիմության» {Նույն տեղը, եր. 930:}: «Սեր առ մարդ եւ առ աստված, ընկերություն եւ աստվածասիրություն վերացած է այստեղ, աղքատը չափից դուրս անբախտ, հարուստը չափից դուրս բախտավոր: Ոչինչ բարեգործության գաղափար չկա, որովհետեւ եւ ոչինչ հասարակաց օգտի գաղափար» {Նույն տեղը, 1914, եր. 545:}: «Ամեն բարի գործ, որ պիտի հառաջանա այստեղ, հանդիպում է մեծամեծ դժվարությունների, երկաթե գլուխ եւ ադամանդյա լեզու է հարկավոր, որ այստեղ որեւիցե հառաջադիմության գործ հաջողություն գտան եւ հայերը փոխանակ թեթեւացնելու յուրյանց գործը, ինքյանք յուրյանց շատախոսությամբ եւ հակառակախոսությամբ անվերջ դժվարացնում են զայդ» {Նույն տեղը, եր. 824:}:
Նազարյանցի հոռետեսության աղբյուրը, հարկավ, միայն Թբիլիսիի հոգաբարձական ժողովների եւ հայոց առաջնորդարանի մգլած մթնոլոր/94/տը չէր անշուշտ: Անդրկովկասյան իրականության մեջ տակավին բացակայում էր ապրանքային-կապիտալիստական հարաբերությունների» այն շաղախը, որ հասարակական զարգացման նոր որակ եւ նոր տեմպ հաղորդելով հայկական ամորֆ էթնոսին՝ պիտի ընդլայներ հայերի ազգային-քաղաքական կոնսոլիդացման ուղիները: «Ես գիտեմ, գիտեմ արդարեւ,— գրում էր հրապարակախոսը Մ. Փանյանին,— թե որտեղ է մեր այսպիսի եւ այլ մյուս թշվառությունների աղբյուրը, բայց ինչ օգուտ, օգնել կարող չեմ: Ինչ որ մի ազգ յուր հատուկ անմտությամբ կարողացել չէ պատրաստել յուրյան մի ազատ քաղաքական վիճակ, որո մեջ միայն կարելի է ընկերական կյանք եւ ընկերական առաքինությունը, որոնց կարում էր հասարակությունըայդ հնարավորել մեզ անկարելի է, որովհետեւ ոտքի պատվանդան չունիմք, ժողովուրդ չունիմք, հասարակություն չունիմք, ոչ կարողք եւ ոչ պահպանող լուսավորության եւ առաջադիմության գործի: Մեր հայերը կորուսած ամենայն բարոյական բարիք, ամեն մինը խնդրելով միայն յուր անձնական նյութեղեն օգուտը, կամին ամենայն բան լինել, բայց ոչ հայք, մտածող, ուսանող եւ յուրյանց կենդանությունը նորոգող Հայք, որովհետեւ դորա համար կարեւոր են անասելի ջանք եւ աշխատությունք եւ հանձն առնուլ դժվար է մի հեղգամիտ, թուլամորթ եւ ծուլության մեջ խորասույզ եղած ժողովրդի: Այս մեր ընդհանուր ազգային նավաբեկության մեջ ոչինչ է մնում մեզ, եթե ոչ ամեն մի տախտակի վերա լող տալով ջրի մեջ, դեմի ցամաք ելանել մի ծովափում, որ կարող էինք իբրեւ օտարականք օտարների մեջ փոքր ինչ գոնյա մարդկային կյանք վայելել» {«Արարատ», 1914, եր. 369 եւ հետ.:}:
Չէր սխալվում Եզյանը, երբ աչքի առաջ ունենալով Նազարյանցի գլխավորած լիբերալներին՝ գրում էր, թե այդ հոսանքի մարդիկ չեն հավատում հայերի քաղաքական վերակենդանացմանը, թե դրանց համար հայ ազգությունն ավելին չէ, քան թե նեխվող մի դիակ, զուրկ կենսունակությունից, պատրաստ լուծվելու այն տարրերի մեջ, ուր դեգերում էին նրա վերապրող անդամները: Նազարյանցի հեզ ու նկուն վարքագիծը, նրա հոռի հայացքն իր ազգի մասին՝ ռուս կալվածատիրության եւ բուրժուազիայի կենտրոնաձիգ քաղաքական Սքիլլայի եւ հայ «հասարակի» ու ազգային-քաղաքական կենտրոնախույս Քարիբդայի միջեւ օրորվող ռուսահայ բուրժուազիայի թուլության հայտարարն է դարձյալ: Յուրացնելով «իբրեւ օտարական օտարականների մեջ» լոկ մարդավայել կյանք վայելելու սկզբունքը՝ ըստ էության նա հիմա ընձեռում էր համակերպողական այն վարքագիծը, որ հանձնարարում էր իր հակառակորդը՝ Առ. Արարատյանը: 1865 թ. Նալբանդյանին գրած մի նամակում անդր/95/դառնալով «Московские ведомости» թերթի մեզ ծանոթ հոդվածին, ու խոսվում էր հայերի, վրացիների եւ թուրքերի «սեպարատիստական» ձգտումների մասին, Նազարյանցը բնորոշում էր թերթի ելույթը որպես Կատկովի փոքրոգության անճոռնի եւ հիմարական արտահայտություն: «Ողորմելին չգիտե, — գրում էր նա,— որ եթե այդ տգետ եւ թույլ ազգերին թագավորություն եւս բաշխեիր, ինքյանք պիտի իսկույն հրաժարվեին դոցանից, կամ եթե հիմարությամբ հանձն առնեին՝ ինքյանք պիտի միմյանց միս ուտեին, ինքյանք յուրյանց գազանական զենքով եւ անմիաբանությամբ կործանեին յուրյանց անձը» {«Լումա», 1904, N 6, եր. 168 եւ հետ.:}:
Այս կապակցությամբ հասկանալի է նաեւ Նազարյանցի վերաբերմունքը դեպի Նալբանդյանի կալանքը: Վերջինիս մասին նա գրում էր Հ. Վեհապետյանին. «Ո՛հ, անտանելի ցավ, անբժշկելի վերք. մեր հայկական ցավերը մեզ բավական չէին, եւ այսպես ցավեր ավելացրեց մեր վերա մեր անխոհեմ սիրելին, գետին զարկելով եւ մեզ խոնարհեցնելով մեր թշնամիների առջեւ» {«Արձագանք», 1896, N 123:}: Կարեկցությունից առավել այս տողերի մեջ երեւում է Նազարյանցին համակած վշտի հասարակական-քաղաքական լեյտմոտիվը: Նալբանդյանի ռեւոլյուցիոն համարձակությունն ու ինքնավստահությունը վարկաբեկում էր նրա լիբերալ բարեկամին կղերական եւ աղայական բանակի մարդկանց՝ Խալիբների եւ Այվազովսկիների առջեւ: «Միքայելի ճակատագիրը,— գրում էր նա նույն նամակում,— որ ողորմելին ինքն իր համար պատրաստեց իր երիտասարդական չափից դուրս համարձակությամբ, ցամաքեցրել է արդեն ցավոտ եւ վշտ ես իմ սիրտըԻնչ ասեմ, սրբազան Հայր, դուք եւ ես մարգարեանում էինք նորա վտանգավոր եւ տարապայման բնավորությունը, եւ այդ իսկ տվեց նորան գերի սորա թշնամիների եւ վերջապես օրենքի ձեռքը, ուստի ազատվել այնքան հեշտ չէ»:
Նազարյանցը «վտանգավոր եւ տարապայման բնավորության» հետեւանք էր համարում «անխոհեմ սիրելու» ընթացքը, նրա դիմաշրջում դեպի ազգային-ռեւոլյուցիոն շարժումը: Մանավանդ դատապարտում էր նա Նալբանդյանի կապը համառուսական ագրարային ռեւոլյուցիայի հետ. որեւէ կապ «օտար» ռեւոլյուցիայի եւ «հայկական ցավերի» միջեւ նա չէր նշմարում բնավ: 1862 թ. նոյեմբերի 3-ին Հ. Սայաթնովյանին ուղղած նամակում Նալբանդյանի այս վարքագիծը նա համարում էր արդեն «հիմար հանձնապաստանություն եւ անձնասեր ամբարտավանություն»: Այստեղ արդեն լիովին դրսեւորվում է ե՛ւ նրա լիբերալիզմի ազգային սահմանափակությունը, ե՛ւ նրա բուրժուական օրինապաշտության հակառեւոլուցիոն էությունը:
/96/ «Այսպիսի հերոսները,— գրում էր նա,— ինքյանք կարող չեն օգնել յուրյանց, ո՞ւր մնաց յուրյանց ողորմելի ազգին: Դոքա յուրյանց հանդգնությամբ եւ անմտությամբ ծիծաղելի են կացուցանում յուրյանց անձը յուրյանց թշնամիների աչքում, որովհետեւ յուրյանց հատուկ ձեռքով փոս ու վիրապ են փորում յուրյանց համար, եւ տրտմությամբ ու ցավով մեռցնում են յուրյանց սիրելիների սիրտըՀայերը փոխանակ առաջ գնալու՝ հետ են գնում կամ թե ասիաբար կամ անմտաբար, մի քայլափոխ հառաջ շարժված, իսկույն կամեին դեպի երկինք թռչել եւ աստղեր հափշտակել, բայց գահավեժ դեպի գետին են կործանվումուրեմն դեպի հետ են խաղում: Չեմ կարող գովել այդպիսի տարապայման ընթացք. համարձակախոս եւ համարձակագործ լինել եւ մարտիրոս դառնալ յուր ազգի համար՝ գեղեցիկ գործ է, բայց մի 70 միլիոնի առաջք կտրել, նահատակ դառնալ, ոչ, այդ անհաճ է ինձԳործը ոչինչ հայացք չունի դեպի մեր ազգը եւ նրա օգուտը, այլ մի օդից առած ցնորք էխռովություն եւ ապստամբություն ձգելուամբոխի մեջ, այլազգի ամբոխի մեջ» {«Լումա», 1901, սեպտ., եր. 456:}:
Նազարյանցի ցասկոտ այս տողերը լիովին համապատասխանում են համառուսական գյուղացիական ռեւոլյուցիայի եւ հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման հանդեպ բռնած նրա ռեակցիոն վարքագծին:
Ձգենք ընդհանուր մի հայացք Ստ. Նազարյանցի անցած ուղիների վրա:
Պատանեկության եւ երիտասարդության տարիներին Նազարյանցը ազգային մեծ բարեբախտություն էր համարել Անդրկովկասի միակցումը Ռուսաստանին: Երեւանի գրավումը ռուսների ձեռքով նա երջանիկ իրադարձություն նկատեց հայերի համար եւ հավանորեն նաեւ հաստատուն «Մի գրավական Հայաստանի լուսավորության եւ քաղաքական անկախության անմիջական վերականգնման ճանապարհի վրա: Երիտասարդ տարիների այս հափշտակությունից հետո անշուշտ հասկանալի են 40-ական թվականների նամակներում նրա արտահայտած տխուր խոհերը ազգի ապաբախտ վիճակի մասին:
Սակայն վարանումն ու հուսավրիպումը նրա գիտակցության մեջ ծնունդն էր տալիս հայերի ազգային գոյության նոր հենարաններ որոնելու մտահոգության: Մեկընդմիշտ ավերված տեսնելով ազգի քաղաքական վերանորոգության ռոմանտիկ հույսերն ու հնարները, 40—50-ական թվականներին Նազարյանցը բացառապես կրոնի եւ լեզվի մեջ տեսավ հայերի ազգային գոյության «անոթը»: Անցյալից ժառանգած այդ արժեքների պահպանության եւ վերակենդանացման ազգային կղերական /97/ կամ ազգային-պահպանողական ուղիների մեջ չէ, որ փնտրեց նա այդ ժամանակ ազգի գոյության երաշխիքը, այլ դրանց զարգացման եւ վերակաղապարման մեջ, հիմք ընդունելով «եվրոպական լուսավորության», այսինքն՝ Ռուսաստանի միջոցով հայերին մատչելի դարձող կապիտալիստական հանրակենցաղի ու քաղաքականության սկզբունքները: Չնայած իդեալիստական ընդհանուր իր աշխարհայեցության, պայքարի մտնելով կղերա-աղայական սխոլաստիկայի եւ ազգային-պահպանողական ռոմանտիկ մտայնության դեմ՝ Նազարյանցն այդ պահին քայլում էր հայ հասարակական զարգացման ռեալիստական եւ պրոգրեսիվ շավիղներով: Առանձնապես խոշոր եղավ նրա դերը նոր գրական լեզվի վերհանման գործում, թեպետեւ աշխարհայեցության իդեալիզմն ու լիբերալ սահմանափակությունը նաեւ այդ դեպքում նեղ շրջանակների մեջ էին պահում նրա գործունեության պրոգրեսիվ տենդենցները:
60-ական թվականներին Նազարյանցի մեր բնութագրած շրջադարձը եղավ համառուսական ռեակցիայի տարիներին նրա լիբերալիզմի վերապրած տագնապի բնական արտահայտությունը: 60-ական թվականների կեսերին, կորցնելով ժամանակի առաջադիմական մղումների հետ կենդանի կապը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիրը հարկադրվեց դադարեցնելու իր օրգանի հրատարակությունը եւ փաստորեն վերջ տալու գրական-հասարակական իր գործունեությանը:
* * *
Նազարյանցի բացասական դիրքավորումը հայերի ազգային-պետական, ազգային-քաղաքական ինքնորոշման մասին՝ եզակի չէր: Նրա կարծիքը համընկնում էր Ռուսաստանի արդյունաբերության հետ կապված հայ առեւտրական բուրժուազիայի կարծիքին: Իր հերթին հայկական «թագավորության» (ասել է՝ հայերի քաղաքական ազատագրման) մասին «Московские ведомости» թերթի գրածները եւս թղթակիցների հերյուրանքները չէին. դրանց մեջ շոշափվում էր մի մտայնություն, որ ուներ դարերի պատմություն: Պատահական չէ, որ Մոսկվայի եւ Պերոերբուրգի ռուս պարբերաթերթերից անկախ եւ նրանցից անմիջապես առաջ այդ գաղափարախոսության շուրջը քողարկված վիճում էին նույնիսկ ժամանակի հայ օրգանները:
1861 թ. փետրվարյան մանիֆեստից անմիջապես հետո «Կռունկ»-ը տպեց «Կական» վերնագրով մի ոտանավոր, ուր հեղինակը՝ Երեմիա Իսահակյան, ծրարել էր այն միտքը, թե ժամանակ է, որ հայերն արթնանան խոր քնից եւ ինքնորոշվեն որպես քաղաքականորեն անկախ ազգություն.
/98/
Դարձյալ շուտ եկավ նոր օր, տարի նոր,
Դարձյալ հայերը քնած են շատ խոր,
Դարձյալ նոր տարին կծերանա բոլոր,
Դարձյալ հայերը չեն հոգալ նոր օր:
Հուշ բեր, մտածիր, հայ մարդ, քո նախնիք,
Զարթիր այդ քնից, հերիք է, հերիք,
Թուրքի եւ պարսկի տես թագ եւ գայիսոն,
Իսկ քո թխպոտած ամպած հորիզոնԿռունկ», 1861, եր. 163:}:
Ոտանավորն արտահայտում էր ազգային-պահպանողականների բնորոշ տրամադրությունները, եւ Մանդինյանի «Մեղու Հայաստանի»-ն, արշավեց նրա մեջ ծածկագրված մտայնության դեմ: «Մեր ժամանակներումը,— գրում էր փարիսեցիաբար տերտերամիտ թերթը,— նոր օր ճարելու համար հայոց ազգի նման թշվառ եւ անօգնական ազգին հարկավոր էր լուսավորությամբ պատրաստվիլ նոր օր ընդունելու, հայոց ազգին հարկավոր էր գիտությամբ հարստանալ եւ ապա այնպես ընդունել նոր օրը. եթե ոչ դա հենց նոր օրը ստացած ժամանակ եւս իրա դրացի ավելի լուսավորյալ ազգերից անդադար բավական կախում կունենար: Ուրեմն էլ ի՞նչ նոր տարի (՞) , էլ ի՞նչ նոր օր : Մի ազգ նոր օր ստանալու համար կամ ֆիզիկական ուժ պետք է ունենա , կամ դորա թիվը պետք է լինի շատ եւ մի տեղ կենտրոնացած , եւ կամ , վերջապես , հարկավոր է դորան մտավոր հարստություն : Հայը ո՞րը ունի սորանից , ո՞րը : Իտալիան քանի ժամանակ էր պատրաստվում նոր օրն ընդունելու համար: պ . Իսահակյանը թող միայն իրան եւ մեզ չմտիկ տար , այլ թող կարդար եւ ճանապարհորդեր Հայաստանի գյուղերումը , թող անցներ փոքր ինչ դեպի Ղարսի գավառները , վնաս չկա , թող մինչեւ Վան եւս ցած գար , ամեն մի , գյուղում բավական է եթե մնար մի ժամ , այնուհետեւ դորա վերադառնալիս ես ինքս պատրաստ կլինեի առաջ երթալու մեր ճանապարհորդին եւ հարցնելու , թե ժամանա՞կ է , որ հայքը քո ասած նոր օրը ստանան : Թող իմանա մեր պատվելի բանաստեղծը , որ ազգը երբ որ հասնի այն աստիճանին , որ ինքը կարողանաս ճանաչել իրան , երբ որ ազգը մանկությունից , երիտասարդությունից փոխվելով , կարողանար իրան վարել , այն ժամանակ , թող հավատա ինձ պ . Իսահակյանը , որ առանց դորա կայանների եւս նա իրա համար կհոգար նոր օր , նոր տարի , նոր դար , նոր պերիոդ» : Մատնանշելով , որ « ազգ » գաղափարն իսկ ընդամենը մի քանի տարի է , որ մուտք է գործել հայերի մեջ՝ « Մեղու »-ն արձանագրում էր , որ հայերի մեջ բացակայում են « այն ազատության գաղափարները , որ ունեին փարիզյան ռեւոլյուցիա պարտիայի անդամները» {« Մեղու Հայաստանի», 1861 , 24 25, եր. 198 եւ հետ.:}:
/99/ Ժամանակի գրական բարքերի տեսակետից խիստ բնորոշ է այն պատասխանը , որ ուղղեց « Մեղու » լրագրին « Կական »-ի հեղինակ Իսահակյանը , որին « Մեղու »-ն հիմնավոր կերպով մեղադրում էր պլագիատի մեջ : Ցոլակ Հայկազյան կեղծ անվան տակ մի ժամանակ նա պատսպարվում էր գողունի իր գրչով հենց Մանդինյան քահանայի լայն փեշերի տակ : Իբրեւ չվող իշամեղու ՝ հետագայում տեր-հոր փեթակից նա թռիչք գործեց « Կռունկ »-ի հավաբունը : Սակայն երկար հանգիստ չառավ նաեւ այդտեղ ինչ-ինչ մութ արարքների համար , որոնց մասին , ի դեպ , թափանցիկ ակնարկներ արեց հետագայում Պ . Պռոշյանը {Պ . Պռոշյան , Հուշիկներ , Թիֆլիս, 1894 , Ա, եր . 87:} , նրան թիկունք են դարձնում կռունկյանները : Իսահակյանը չվում է Թբիլիսիից Մոսկվա եւ տեղ գտնում « Հյուսիսափայլ »-ի շողերի տակ : Քամուն հանձնելով ազգի ազատության իր կարոտը , բարոյական նորմերով չծանրաբեռնված ՝ նա չքմեղ է ձեւանում « Կական » ոտանավորի մասին , ելնում « Մեղու »-ի դեմ եւ իբրեւ գրական ստաժավոր բանդիտ ՝ օգտագործում թերթի դեմ նրա իսկ արդում ենտները: « Մեղվի » այն տողերին , թե հայերը տարվում են ֆրանսիական ռեւոլյուցիայի գաղափարներով, Նազարյանցի ժարգոնը հափշտակած եւ նրա փետուրներով վերազգեստավորված Իսահակյանը գրում էր հիմա. « Մի՞թե հայք քաղաքականություն ունին , որ ՝ ինչեւիցե քաղաքական կարգեր հեղափոխեին . մի բուռ ժողովուրդ Ռուսաստանի մեջ , ռուսաց քաղաքական կարգերի շնորհիվ մի փոքր մարդու ձեւ ու կերպարանք ստացած , կամեին այսօր դույն այդ թագավորության մեջ ռեւոլյուցիա առնել , հասարակապետություն տնկել այնտեղ … Երեկյան ասիացի ստրուկք առանց կրթության , առանց լուսավորության , առանց ինդուստրիայի , առանց գիտության եւ ճարտարության , մարդիկ , որ յուրյանց ստվերից վախենում էին , մարդիկ , որ մտքով ըմբռնել անգամ կարող չեն մարդկային իրավունք ասած բանը եւ ամենայն րոպե մի փոքր նյութական օգտի համար պատրաստ էին տասն անգամ ուրանալ յուրյանց մարդկային պատիվը — դոքա՞ են կամենում ռեւոլյուցիա առնել Ռուսաստանի մեջ եւ ազգության դրոշ բարձրացնել : Խելագարություն , խելագարություն եւ դարձյալ խելագարություն Հայոց ժողովուրդը դեռ եւս ազգ լինելով , գլուխ է կոտրում ազգության ծանր խնդիրների վերա եւ մտածում է թե բառերս ազգ եւ ազգություն թեթեւաբար բերան առնելով , ինքը եւս ազգ էր արդեն , ազգություն ուներ , հարգ ու կշիռ ազգերի մեջ եւ դոցա համար պատերազմ յուր տերության ընդդեմ»: « Հավերին ,— նշում էր հիմա նորադարձի դյուրաթեք գրիչի ,— ոչ թե հարկավոր է « թագավորություն» , այլ « մարդկային կատարելություն » Ռուսաստանի « կիրթ , աշխարհագետ , մեծահանճար » հոգաբարձության տակ {« Հյուսիսափայլ», 1861, եր. 486 եւ հետ.։}:
/100/ Այսպես, գոգոլյան ենթասպայի այրու պես գանակոծելով ինքն իրեն ՝ սեփական ստվերից սարսափած այս գրչակը ենթադրում էր մի հարվածով զգետնել մի քանի նապաստակ . 1 . պատասխանած է լինում « Մեղվին» , 2 . վրիժառու լինում « Կռունկ»-ից , 3 . համակերպվում « Հյուսիսափայլ»-ին , 4 . դիրքավորվում ռեւոլյուցիոն-դեմոկրատների դեմ եւ 5 . ամենից գլխավորը ՝ սիրաշահում գրականության ոստիկաններին ու վահանավորվում նրանց կասկածների դեմ:
Նույն 1861 թ . հային « թագավորություն » տալու մասին Նազարյանցի հայացքներին արձագանքում էր նաեւ « Հյուսիսափայլ »-ի աշխատակից Հակոբ Սերոբյանը { Արդեն նշել ենք սխալ այն ենթադրությունը , թե իբր Հակոբ Սերոբյան անվան տակ թաքնված է Նալբանդյանը ( տե՛ս « Գրական թերթ», 1954, N 39 , Ա . Ասատրյանի հոդվածը) : Ո՛չ Սերոբյանի լեզուն ու ոճը , ո՛չ էլ նրա ստորագրությամբ « Հյուսիսափայլ »-ում տպված գրվածքների ու թարգմանությունների բովանդակությունը թույլ չեն տալիս անելու նման ենթադրություն : Մնաց որ Հակոբ Սերոբյանը կեղծանուն չէր , այլ իրական դեմ է : Նա ապրում էր , իրոք , Թբիլիսիում եւ , ինչպես դիտեցինք նախընթաց դրվագում , նա մեկն էր այն հայերից , որոնք մասնակցում էին զեյթունցիներին նյութական օժանդակություն ցույց տվող հայ ազգասերների ընկերությանը: } երկու հայերի միջեւ տեղի ունեցած դիալոգի ձեւով : Դրանցից մեկն ասում էր. « Դեհ , ապա աշխատեցեք , գուցե կային թագավորություն տաք , այն ազգը , որի վերա այն սուրբ վարդապետը պնեծք է դրել , որ նրան թագավոր լինի. իրյան կուտե , եթե իշխանություն , թագ ստացավ»:
Մյուս հայը պատասխանում է. « Ոչ ոք հայոց խելացիներից թագավորության վերա չի մտածում . հայոց ազգի այժմյան դրությունից մինչեւ իշխանության թագը մի այնպիսի լայն ու արձակ անդունդներով լցված ճանապարհ է , որ այս րոպեից հանդուգն ու անօգուտ է մտքից եւս անցուցանել մի այդպիսի բան , մի անուս , անկիրթ , տկար եւ ցանուցիր , անմիաբան ազգի եթե թագավորությունը եւս բաշխեիր ( որ անկարելի բան է) , ինչ զորությամբ պիտո է նա պահպանե դորան . հայը յուր մասնավոր տունը տնտեսել կարող չէ , ուր մնաց մի թագավորության տուն Ոչ , սիրելի եղբարք , հայոց բարեկամքը չկամին այս րոպեիս թագավորություն հայերի համար , այլ միայն մի փոքր դաստիարակություն եւ կրթություն , մի փոքր գիտություն եւ լուսավորություն , որով կարող էր մեղմանալ հայոց վայրենաբարոյությունը եւ նոցա կյանքը ստանալ մի փոքր մարդավայել եւ մխիթարական կերպարանք» {« Հյուսիսափայլ», 1861, եր. 493 եւ հետ.:}:
Հասկանալի է , որ վերջին կարծիքը ռուսահայ լիբերալ բուրժուազիայի ղեկավարող կարծիքն էր առհասարակ : Այն հանգամանքը , որ կղերա-աղայական ռեակցիոն տարրերի հետ միասին բուրժուական լիբե/101/րալները պայքարում էին հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման գաղափարի դեմ , նշան է արդեն , որ նման ծրագրեր կամ նման տրամադրություններ գոյություն ունեին , արծարծվում էին եւ սպառնում էին վերածվել քաղաքական շարժման : Հարցն այն չէր , որ ազգային-քաղաքական ինքնորոշման կողմն էին թեքված կովկասահայ բուրժուազիայի ազգային-պահպանողական հոսանքի մարդիկ : Սրանց դիրքը ե՛ւ շպարված էր , ե՛ւ երերուն , ե՛ւ վեհերոտ : Ինքնորոշման գաղափարները համակում էին դյուրահրուկ պլեբեյական մասսաները, բունտարական ակտիվ գործողությունների տրամադրություններ առաջացնելով « խաժամուժ ամբոխի » շարքերում , հանգամանք , որ , ինչպես վկայում էր «Колокол »-ի Թբիլիսիի թղթակիցը , հրապարակ եկավ 1865 թ . ամառն այդ քաղաքում բռնկած համքարական հուզմունքի ժամանակ , իսկ մի-երկու տարի ուշ ՝ արտահայտվեց նաեւ հայաշատ մի քանի վայրերում՝ Կրիտյանի անվան հետ կապված ազգային-քաղաքական շարժման մեջ : Նման փաստերը լիբերալների աչքում մտահոգիչ էին , մանավանդ , երբ լծորդվելով գյուղացիական շարժումների հետ ՝ կարող էին ստանալ այնպիսի մի բնույթ , որը կներհակեր բուրժուազիայի շահերին ու համակերպական քաղաքականությանը : Հայերի ազգային շարժման սպառնալից այս ընթացքն ու ելքն ունեին նկատի հենց «Московские ведомости » թերթի հոդվածագիրները , երբ ակնարկում էին « Երիտասարդ Հայաստան »-ի մասին : Նույն վտանգ ուներ նկատի նաեւ անանուն ա յն գրությունը , որ հաղորդվում էր « Լեւոնի վշտի», « վտանգավոր » բովանդակության մասին:
60-ական թվականներին ռուսահայ լիբերալիզմի համար վերին աստիճանի հատկանշական է նաեւ Նազարյանցի զինակիցներից մեկի ՝ Միքայել Միանսարյանի հրապարակախոսությունը : Լուսավորության , դաստիարակության ու հրապարակախոսության խնդիրների մասին « Հյուսիսափայլ »-ում զետեղված իր հոդվածում Միանսարյանը ընդառաջում էր Նազարյանցի լիբերալ-կոնսերվատիվիզմին: 60-ական թվականների սկզբներին նա որոնում էր արդեն կովկասահայ արհեստավորության եւ գյուղացիության միջավայրում աճող ռեւոլյուցիոն տրամադրությունները եւ հայերի ազգային-ռեւոլյուցիոն աճող շարժումը ճնշելու լիբերած հնարները:
« Երբ որ մի ժողովրդից խլած է կամ թե նորա մեջ չկա ազատություն ,- գրում էր Միանսարյանը ,— այդ տեղ գոյանում է տհաճություն , եւ սորանից ծառաջանում է ոչ թե հետզհետե աճեցողություն արդարության եւ իրավունքի գաղափարների կամ թե մի բարոյական հառաջխաղացությունն , այլ անակնունելի եւ սաստիկ դղրդմունք եւ հեղափոխությունք : Հրապարակախոսությունը եւ մտքի ազատությունը մատնացույց անելով այս եւ մյուս պակասությունքը հասարակության կամ թե /102/ մի մասնավոր մարդու ՝ սորանով արդեն ցուցանում է հարկավորությունը ուղղելու այդ պակասությունը , ուրեմն տանում է դեպի բժշկություն , որ փրկում է հիվանդ մարմինը յուր վախճանական կործանությունից …»: Միանսարյանը նշում է , որ իր այս դերով անգլիական « ազատ » հրապարակախոսությունը միջոց է դառնում անգլիական պետության եւ անգլիական եկեղեցու ամրացման : Նույն դերը նա վերապահում էր նաեւ հայ « ազատ » հրապարակախոսությանը : Քննադատելով « կարգերի պակասությունը» , մերկացնելով իշխանությունը « չարաշահողների » անիրավությունները ՝ հրապարակախոսությունը ժողովրդին ներշնչում է ետ կանգնել ռեւոլյուցիայի ճանապարհից , ռեւոլյուցիոն վիրահատության փոխարեն ժողովրդի դժգոհությունը փարատում խոսքի ու մամուլի ազատության դեղթափով: « Հրապարակախոսությունը ,— հարում էր Միանսարյանը ,— ամենալավ դեղթափն է բոլոր բարոյական ցավերի եւ արատների, | որ ճնշում են բնական քանքարով ճոխ հայ ազգի կենդանի մարմինը» {« Հյուսիսափայլ», 1861, եր . 73 եւ հետ:}:
Վաթսունական թվականների վերջերին գրած իր մի հոդվածում ազգային անկախության , ազգային ինքնագլխության մասին արծարծած իր հայացքներով Միանսարյանը արձագանքում էր , կարծես, ազգայինպահպանողականներին: « Մեկ ազգ ,— գրում էր նա ,— որ չունի անկախություն , ինքնագլխություն , չի կարող զարգանալ ուղիղ ճանապարհով եւ այս պատճառով ազգը հետ կմնա : Մանավանդ հետ պետք է մնա այնպիսի ազգ , որի մեջ « ազգության » հաստատ եւ ճշմարիտ հասկացողությունը չէ պարզվել եւ չէ հաստատվել , որը որ ազգային միություն, համախմբակցություն չունի Այսպես ազգային ինքնագլխություն եւ անկախություն չունենալը պատճառ է , որ չունինք միեւնույն ազգայնության գաղափար եւս» {« Քնար Հայկական» , Վերջաբանություն:} : Սակայն ազգային միության եւ անկախության մասին երազող Միանսարյանը հեռու էր հայերի ազգային-քաղաքական, ազգացին-պետական միություն եւ անկախություն քարոզելու մտքից : Վերախմբագրելով Նալբանդյանի « Գարնան մոտ » են անավորը ՝ նա կցել է դրան մի վերջվածք , որի մեջ ամփոփել է իր սեփական միտքը.
Տուր դու Հայերին
Ընտիր Հովվապետ,
Հայկական Հոտին
Անքուն անխոնջ դետ:
Հայ-լուսավորչական այս բաղձանքից հեռու չէր գնով Միանսարյանի պատկերացումը ազգի միության եւ անկախության մասին : Նա /103/ գերադասում էր ազգային լուսավորության զենքը ազգային պետականության զենքից: « Ամբոխը, գրում էր ցարական սպայի շինել հագած այդ մտավորականը ,— սովորաբար ընդունում է երկու զորություն կամ ՝ ուժ , որոնք նրա կարծիքով ամենից հզոր են , այն է գանձի ( դրամի , փողի , ոսկու կամ արծաթի ) եւ թրի , թնդանոթի , հրացանի , սվինի , առհասարակ զենքի զորությունը» : Ինքը՝ Միանսարյանը չէր բաժանում « ամբոխի » կարծիքը : Ազգի փրկությունը նա փնտրում էր լուսավորության մեջ , եւ այս նկատառումն է հենց , որ մասամբ զինակից էր դարձնում նրան` ազգային-լուսավորության դրոշ պարզած Նազարյանցին: « Ամենայն չարյաց ճանապարհը բռնելու դեմ ,— գրում էր Միանսարյանը ,— ամենայն բարոյական եւ մարմնական , իրական , հասարակաց օգտին հասնելու, միով բանիվ ազգի հոգեւոր եւ մարմնավոր զորությունը բարելավացնելու միակ հնարքը , ամենակարճ հնարքը , ամենահարուստ հնարքը եւ ճանապարհը այն է , որ ազգի մտավոր հասկացողությունը բարձրացուցանենք , այսինքն ՝ ազգին , բոլոր ազգին , եւ ոչ թե միայն բեյ ու հարուստ զավակաց , տալ կանոնավոր դաստիարակություն եւ կրթություն»: Միանսարյանն առաջարկում էր հոգ տանել նոր վարժապետական կադրեր պատրաստելու Եվրոպայում , մանավանդ « Հյուսիսային Գերմանիայի վարժապետական դպրոցներում»: «Ռոսը կամ պարսիկը , կամ տաճիկը ինչո՞վ է մեղավոր ,— հարցնում էր նա ,— որ մենք մինչեւ այժմս ոչինչ պատրաստություն չենք տեսել այսպիսի վարժապետներ պատրաստելու» {« Հյուսիսափայլ», 1861, եր . 200:}։
« Ռուսի» «պարսկի » կամ «տաճկի » մասին արած իր ակնարկով Միանսարյանը դրսեւորում էր նորից տիրող պետականության հանդեպ լիբերալիզմի ողոքած քաղաքական բարեհուսությունը:
Միանսարյանը համոզված էր , որ ազգի աղքատության գլխավոր պատճառն իսկ բխում է հայերի «չհասկացողութենից , թե ինչպես թանկ բան էր ժամանակը , այլեւ չկարողութենից լցուցանել աշխատությունը պտղաբեր եւ խելացի կերպով» { Նույն տեղը:}:
Մինչդեռ Նալբանդյանը հանգել էր այն մտքին , թե չի կարող լուսավորվել աղքատության մեջ ընկղմված ժողովուրդը, Միանսարյանը պնդում էր , թե լուսավորությունը պիտի լինի աղքատությունը ամոքելու հնարը: « Այդ իսկ աղքատությունը ,— գրում էր նա ,— պիտի լիներ գլխավոր շարժառիթը եւ անդադար ստիպեր մեզ գործ դնել բոլոր հնարները , ինչքան կարելի էր , պատշաճավոր եւ անհապաղ կերպով գլուխս բերելու ձեռնարկությունը որ միայն կարող է մեր ազգը եւ այն բոլոր /104/ տեղերը , ուր բնակում են հայեր նշանավոր եւ առավել թվով , դուրս հանել այդ տարապայման աղքատութենից» { Նույն տեղը:}:
Ժողովուրդը լուսավորելու համար , ասում էր նա , հարկավոր է հիմնել դպրոցներ եւ այդ դպրոցներին որակյալ ուսուցիչներ մատակարարող օրինակելի մանկավարժական ուսումնարաններ : Ո՞վ պիտի հոգա այդ ամենի ծախսը : Հարկավ ՝ ազգի հարուստները : Բայց որովհետեւ վստահ չէր , թե ազգի հարուստները կկամենան միջոցներ տրամադրել այդ նպատակին , բռնում էր « նախախնամության » փեշից : Նա ձեւակերպում է երկու ցանկություն. « Նախ , որ նախախնամությունը ի վերուստ ուղարկե ամենեցուն , որ ունեին յուրյանց ձեռքում որեւէ կարողություն եւ հնարք , երկնային իմաստություն , որ նոքա կարողանային միշտ ընտրել ավելի լավ ճանապարհները լցուցանելու յուրյանց ազնիվ դիտավորությունքը ժողովրդի օգտի համար, անվաստակելի զորություն վասն հեռացնելու ամենայն արգելառիթներ , որ կարող են պատահել , եւ հոգեզվարթ սրտացավություն Հասարակաց դաստիարակության եւ կրթության վերա»:
Երկրորդ , այն , որ աստված լուսավորել ժողովրդի միտքն ու ներշընչի նրան լուսավորության սեր: « Թո՛ղ ժողովուրդը զինվորվի համբերությամբ , եթե հուսալի պտուղները ոչ նույն ժամին կերեւեին — ազնըվագույն պտուղները հասանում են կամաց կամաց եւ թո՛ղ հանգչի բոլոր Հայոց ժողովրդի վերա աստուծո ամենառատ օրհնությունը» ,— ահա Միանսարյանի վերջին խոսքը { Նույն տեղը, եր. 210։}:
Թվում է թե ավելորդ են կոմենտարները : Ազգային լուսավորության խնդրում հայ լիբերալ հրապարակախոսությունը չէր կարող ստորագրել քաղաքական չքավորության ավելի պերճախոս վկայական , քան այն , ինչ անում էր Միանսարյանը « Ազգային կրթություն եւ դպրոց » վերնագրված իր , այս հոդվածում:
/105/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
ՄԱՆՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՆԵՐԸ
Ռ. Պատկանյանի ստեղծագործության բովանդակությունը ։ Ներհակություն Նալբանդյանի հետ : Գյուղացիական ապստամբության եւ եվրոպական ինտերվենցիայի հեռանկարը Պապկանյանի մոտ : Նրա դիրքավորումը ազգային-պահպանողական հոսանքի մեջ։ Պատկանյանի գաղափարական կազմավորումը : Մանուկ Հայաստանի ազգային-ազատագրական շարժումները:
Ս. Շահազիզյանի գրական անդրանիկ քայլափոխերը : Էմինի եւ Նազարյանցի ազգեցության ժամանակաշրջանները: Ռեւոլյուցիոն-դեմոկրատական շարժման անդրադարձումը « Լեւոնի վշտի » մեջ : Նալբանդյանի ազդեցության հետքերը : Անդրկովկասյան Հայաստանի պատկերը « Լեւոնի վիշտը » պոեմում : Զինված ապստամբության կոչը պոեմի էջերում ։ Հեղինակի պեսիմիզմը եւ դրա ակունքը ։ Բանաստեղծի հետագա էվոլյուցիան: « Լեւոնի վիշտը » որպես ազգային-քաղաքական մանիֆեստ։ Մ . Բուդաղյանը, «Նալբանդովի պարտիան » եւ Պետերբուրգի հայ ընկերությունը:
Վաթսունական թվականների հասարակական-քաղաքական մտքի գծագրված հետնախորքի վրա դառնանք Մանուկ Հայաստանի այն գաղափարախոսներին , որոնց գրական ելույթները զբաղեցրել էին ցարական ռեակցիայի պաշտոնական ու անպաշտոն օրգաններին:
Վկայակոչելով Գամառ-Քաթիպայի երազած Մանուկ Հայաստանը՝ Կատկովի թերթը ռեւոլյուցիոն տրամադրություններ էր նկատել բանաստեղծի մեջ : Ռուս թերթը աչքի առաջ ուներ բանաստեղծի 1862 թվականին գրած « Հայկ եւ Լեւոն մոռանանք, եղբարք » ծանոթ այն երգը , ուր հեղինակը , ուրվագծելով ազատ Հայաստանի հեռապատկերը , ավարտում ՝ էր իր խոսքն այսպիսի քառատողով.
Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ …
Ձայն , տրոփ , խոսք, շըշուկ զիլ-զիլ լսվեցավ …
Մասսու ճակատեն մեգը հեռացավ …
Մանուկ-Հայաստան ոտքի կանգնեցավ …
«Մանուկ-Հայաստանի » պատկերն այստեղ ընկալվում էր որպես Հայաստանի ազգային զարթոնքի էմբլեմ : Վեր հանելով այդ պատկերը՝ /106/ Պատկանյանը հրահրում էր ու արծարծում Հայաստանի ազգային ինքնորոշման գաղափարը եւ դրվատում իր անկախության համար ոտքի ելնող հայ ժողովրդին { Նկատենք , որ « Հայկ ու Լեւոնին մոռանանք, եղբարք »-ը սկզբնապես կրում էր «Մանուկ-Հայաստան » վերնագիրը : Տե՛ս այդ ոտանավորի բնագիրը, ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 95:}:
Առաջիններից մեկն էր նա , որ ոչ միայն ձեւակերպում , այլեւ իր երկերով կենսագործում էր այն միտքը , թե ազգ դառնալու համար հայերը պետք է ունենան հանրամատչելի գրական լեզու: 1856 թ. «Գամառ-Քաթիպա » ընկերակցության մեջ մտնող յուր երկու համախոհներին՝ Գ. Քանանյանին եւ Մ. Թեմուրյանին ուղղած « Հայտարարության » մեջ Պատկանյանը ազդարարում է այն սկզբունքը , որին հավատարիմ մնաց նա միշտ: « Հայը կարոտ է մտավոր զբոսանքի . նա գիտե , որ ինքը « ազգ » է ,- ուրեմն պիտի ունենա ազգության ամենագլխավոր պայմանը , առանց որին ազգը ազգ չէ , այլ խուժան, խուժամուժ . այդ պայմանը մի ընդհանուր եւ ամենուն հասկանալի լեզու է» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 352:}:
Սրանով նա ընդառաջում էր կովկասահայերի ազգային-քաղաքական կոնսոլիդացման պրոգրեսիվ այն շարժման , որ տեղի էր ունենում Անդրկովկասի հայաբնակ գավառներում , Ռուսաստանին միանալու ժամանակներից ի վեր : Իր գաղափարաբանությամբ բանաստեղծը ոչ միայն արձագանքում էր Արեւմուտքի եւ Ռուսաստանի մանր ու ճնշված ժողովուրդների ազգային զարթոնքին , այլեւ նրանց ազատագրական ձգտումներին: Պատկանյանը առաջ էր քաշում ու շեփորում ազգային ինքնագիտակցություն նվաճող հայ ժողովրդին ազգային-քաղաքական ազատագրման գաղափարը : Նա կամենում էր իմանալ Հայաստանի առաջվա՝ « փառքից » ընկնելու , հայերի ցաքուցրիվ լինելու պատճառը եւ հնար որոնում պանդուխտ հայերի հայրենադարձության եւ Հայաստանի « կրկին նորոգման» : Ներշնչելով ազգակիցներին նախնիների կորովն ու քաջությունը ՝ նա հրահրում էր « չորս ու կես միլիոն » հայրենակիցներին ապստամբել թյուրք բռնատիրության դեմ , դարձնել իրենց հայացքը դեպի պատմական հայրենիքը , հալածել նրան տիրացած «ուրջուներին» , տիրել հայրենի հողին, գոնել իրենց « կորցրած թագը» , ցողել իրենց զենքով նվաճելիք հայրենի հողը սեփական քրտինքով:
Հայաստանը պիտի լինի Հուսո աստըղ քեզ համար,
Օտարինը դու մի ասիլ , մի էլ սիրիր կուրորեն,
Բայց դու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:
գրում էր բանաստեղծը:
/107/ Բանաստեղծը ապավինում է հայ գյուղացու « ջլուտ ձեռներին» , նրա թ ահ ու հրացանին , նրա «անվեհերթ սրտին ու « ազնիվ խորհուրդներին» : Զեյթունի ապստամբության տարում նա գրեց « Աղասու մոր երգը» , արձագանքելով ազատության համար զենք բարձրացրած գեղջուկ լեռնցիներին : Ժողովրդի հարստահարիչների դեմ ուղղած թունոտ ծաղրի , հալածիչների նկատմամբ տածած բուռն ատելության մեջ զգացվում է բանաստեղծի տենչը ՝ ամեն ինչ ի սպաս դնելու ազգային-քաղաքական շարժման հաղթանակին:
Այս ամենը , անշուշտ իդեական շփման որոշ կետեր էր ստեղծում Պատկանյանի եւ Նալբանդյանի միջեւ : Դատելով նրանց հայացքների ընդհանուր մոմենտների հիման վրա, Կատկովի օրգանը տրամադիր էր անգամ նույնություն նշմարել դրանց մեջ:
Այնուամենայնիվ , չնայած , որ եւ Պատկանյանը , եւ Նալբանդյանը տոգորված էին ջերմ հայրենասիրությամբ եւ ոգեշնչված հայ ժողովրդդի քաղաքական ազատագրման գաղափարով , նրանք տարբեր պատկերացում ունեին ազատագրական պայքարի ուղիների ու հեռանկարների մասին : Պատկերացումների այդ տարբերությունը բխոս էր նրանց հա-սարակական-քաղաքական հայացքների տարբերությունից , որը 50-60ական թվականների ընթացքում հասավ Պատկանյանի եւ Նալբանդյանի միջեւ տեղի ունեցած հակամարտության : Հանգամանք է այն , որ ցայտուն կերպով արտահայտվեց նաեւ նրանց մի շարք գրական երկերի մեջ:
1861 թ. « Կռունկ»-ի ՝ էջերում լույս տեսավ Ռ. Պատկանյանի « Քաջ Վարդանի մահը» : Իր բովանդակությամբ այդ պոեմը ակտուալ նշանակություն ուներ ցարիզմի դեմ կովկասահայ ազգային-պահպանողականների մղած պայքարի համար , պայքար , որ նույն այդ պահին ստացել էր առավել սուր բնույթ : Պոեմի մասերից մեկում՝ « Հիմի է՞լ լռենք » երգի մեջ Պատկանյանն ակնարկում էր այն աղետը , որ բերում էր ցարիզմը հայադավան եկեղեցու ազատությանը ՝ իրեն գործիք դարձնելով հայ կղերի ռեակցիոն տարրերին : Շեշտը դնելով արտաքին թշնամուն ՝ ցարիզմին դիմադրելու անհրաժեշտության վրա ՝ պոեմը չէր ընդգծում ներքին թշնամիներին ՝ կղերի շարքերը սողոսկած « գառնազգեստ գայլերին » մերկացնելու , նրանց դեմ հասարակական լայնահուն պայքար կազմակերպելու կարեւորությունը:
Պատկանյանի « Հիմի՞ էլ լռենք »-ին Նալբանդյանը հակադրեց « Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը» , իր « Հիմի է՞լ խոսենք» պարոդիան : Չափական այդ գործի մեջ Նալբանդյանը մերկացնում էր հայ գործիչներին , նրանց , ովքեր ազգադավությամբ եւ ազգուրացությամբ նախապատրաստում էին ցարիզմին ցույց տրվող դիմադրության պարտությունը ։ Իր պարոդիայով Նալբանդյանը նշավակում էր ազգի ներքին /108/ այն թշնամիներին , նրանց , ովքեր ջլատում ու կասեցնում էին ցարիզմի դեմ ուղղված ազատագրական պայքարի ուժերը , հարկադրում ազգին ծունկի իջնել բռնատիրության առաջ, հեղորեն ողջունել « դրան շներին»:
Ռ. Պատկանյանի դիրքավորման դեմ Նալբանդյանը խոսք առավ նաեւ Պատկանյանի « Հայկ եւ Լեւոնին մոռանանք, եղբարք » երգի առիթով , սրան անդրադառնալով « Հայկ եւ Տիգրանին հիշենք միշտ, եղբարք » իր պարոդիայում:
Պարոդիայի հեղինակը վստահ չէ Պատկանյանի ազատասիրական թմբկահարումներին : Նա ընկալում է նրա ազգասիրական կոչերը որպես « գայլի շարական» : Վերհիշենք պարոդիայի սարկազմը.

Հարավ հյուսիսից փոշի բարձրացավ …
Շառաչյուն զենքի … մթնեցավ օրը,
Ղավազ, սարքազի գլուխն երեւցավ,
Մեր ազգասերը մտավ ծակուռը:
« Հը՞ , Հայաստա՞նը ,- թող տեղը կենա,—
Ասում է զգույշ մեր ազգասերը. -
- Բահ ու հրացան , ի՞նչ եղան նոքա,
Թե՞ քշում էիր ՝ դու ուրջուները …»:
« Ես այդ ամենը ասում եմ բերնով,
Կեցցե սուրբ Մեսրոպ , որ մեզ գիր տվեց.
Հողեր եմ վարում հեռվից ` խոսքով,
Հրացան իմ պեսը կուրծքին ե՞րբ սեղմեց …»:

Իր բանաստեղծությունների մեջ Պատկանյանը պայքարի կոչ էր անում հայ գյուղացուն ՝ ելնելով ազգի հավաքական շահերից : Ի սպաս դնելով ազգի հավաքական շահերին հայ գյուղացու մարտական կորովը ՝ նա հակադրում է հայ գյուղացուն օտար ազգերին , առանց սրանց դասակարգային տարբերակման : Բանաստեղծի վերապատկերած հայ գյուղացու ատելին նրա դասակարգային թշնամին չէ , այլ նրա հայրենիքին տիրացած « ազգը» , պարսիկը , թյուրքը, « Հայկ եւ Լեւոնին մոռանանք » երգում հայ երիտասարդը հակադրված է «օտարուհու » Հայրենիքին, « սառը Հյուսիսին» , Ռուսաստանին:
Ազգային բացառկությունը փակուղի էր ստեղծում ազատագրական շարժման առաջ , պայմանավորելով նրա իդեական ամլությունն ու նախապատրաստելով նրա չարաչար պարտությունը : Այս հանգամանքն էր Հենց գաղափարական խոր անջրպետ ստեղծում Պատկանյանի եւ Նալբանդյանի դիրքավորումների միջեւ , պատճառ դառնում նրանց սկզբունքային տարաձայնություններին:
Անգիտանալով , որ , ինչպես ասում էր Նալբանդյանը, « այրի Հայաստանի» որդիքը դարձել են « պանդուխտ , իրենց բուն երկրում», /109/ Պատկանյանը հանգել էր այն կարծիքին , թե կովկասահայ գյուղացու թշնամին գտնվում է նրա գյուղի , նրա մերձավոր քաղաքի եւ նույնիսկ նրան ճնշող պետության սահմաններից դուրս : Թշնամուն պատուհասելու համար գյուղացու այրին օրորոցի իր մանկան ականջին շշնջում էր.
Առաջ գնա , գետը անցիր , այն սրահոս Երասխեն,
Գընա՛ , գտի՛ր այն եզիդուն , որ այն ծառի ետեւեն
Նետը քաշեց , օդը պատռեց , քո հոր կյանքը սեւ արեց:
Գյուղացիության բահ ու սրին նույն դերն էր հատկացնում Պատկանյանը , որպիսին հատկացնում էին Եվրոպայի { Պիտի կարծել , որ « Եվրոպա » ասելով Ռ. Պատկանյանը ազգային-պահպանողած կան մյուս գործիչների պես գլխավորապես աչքի առաջ ուներ Անգլիան: 1871 թ. հոկտ . 15-ին Ք. Պատկանյանին գրած նամակում նա ասում էր. « Մեզ խոմ հայտնի է , որ եթե կա աշխարքումս արդար պոլիթիքա , այդ անկլիականն է» ( Տե՛ս Գրականության ` թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 270, թ. 65ա—բ) : Այս տեսակետից հատկանշական է , որ ինքը ՝ բանաստեղծը « ցնորք » բառով է վերնագրել իր այն ոտանավորը , որ բաղձանք էր հայտնում … . Բիսմարկի ձեռքով ազատված տեսնելու Հայաստանը: } միջամտությունը հայցող Պոլսի Բարեգործականի անդամներից եւ Թբիլիսիի կռունկյաններից շատերը զեյթունցիների ապստամբությանը: Ազգային-ազատագրական շարժման մեջ նրանց շահագրգռողը գյուղացիական ռեւոլյուցիայի հաղթանակը չէր , այլ գյուղացիների արյան տուրքը ազգային ազատագրական շարժման : Թեպետեւ հայ ազգային շարժումը հանդիսանում էր հայսունացող գյուղացիական կամ բուրժուական դեմոկրատական ռեւոլյուցիայի սիմպտոմներից ու արտահայտություններից մեկը, Պատկանյանի գիտակցության մեջ այն չէր համատեղվում գյուղացիական կամ բուսժուական դեմոկրատական ռեւոլյուցիայի հետ:

Աս ի՞նչ տեսնամ,— սելավ կուգա հյուսիսէն …
Հայ մարդ , թեզով, ժողվե քո փաս ու փուսեն,
Առ գլուխըդ, քոչե դեպի քո աշխարհ,
Քանի oրեն տունըդ բանըդ չես ճանչնար:

գրում էր բանաստեղծը:
Պայքարի մարտակոչ չէր այս , այլ փախուստի համար : Սրա մեջն էր հենց այն խոր պատճառը , որ ստիպում էր Նալբանդյանին թերակավատությամբ վերաբերվելու Պատկանյանի ապստամբական կոչերին ։ Նալբանդյանը համոզված չէր , որ ցարիզմի դեմ մղվելիք պայքարում Պատկանյանը կարող էր հանդիսանալ հետեւողական զինակից:
Կասկած չկա , որ այդ աչքի առաջ ուներ Նալբանդյանը , երբ գրում

Ազատության իղձը շրթունքի վրա,
Մի քանի մարդոց տեսնում ենք , այո,
/110/ Ովքե՞ր են դոքա , ո՞չ երդվյալ ծառա,
Որ օտար լուծին մնան միշտ հլու:

Պատկանյանի շրջադարձը դեպի թյուրքահայ շարժումը տեղի ուներ ազգային-պահպանողականների դիրքերից: « Քաղաքականապես ռուս » հռչակելով հայերին ՝ լիբերալները երես էին շուռ տալիս ռուս ժողովրդից եւ ի սպաս դնում իրենց ուժերը ռուս կառավարությանը : Անվստահություն , հայտնելով ցարական Ռուսաստանի նկատմամբ՝ Պատկանյանը պասսիվ դիմադրություն է ցույց տալիս ցարիզմին եւ անտարբերություն ցուցաբերում « օտար » համարված ռուս ժողովրդի քաղաքական բախտի նկատմամբ : Իր մի նամակում նա անկեղծորեն ուզում էր հավատացնել ռու բյուրոկրատիային , թե « Հայերը երբեք տերության գործերի մեջ խառնված չեն» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 290. թ. 132ա:} : Նամակներից մի ուրիշում գրում էր. « Ես երբեք չեմ կարող հավատալ , որ լավ հայը կարող լինի ամեն տեղ լավ քաղաքացի լինիլ . եւ համոզված եմ դրա հակառակ երեւույթի մեջ : Ո՞վ է լավ քաղաքացի ։ Նա է , որ յուր բնակած լերկրի՝ մարդոցը խելքը միտքը կբանա , նրանց քաղաքական ձգտման ձեռնտու կլինի : Դու կենում էիր Պետերբուրգի մեջ ուզում էիր . նրան օգուտ բերել , նրա Միթռաֆաններուն, Ֆեդյուշներուն, Թռոֆիմուշքաներուն, Վեռոչքաներուն աչքը բանալ , բարի ուղղություն տալ եւ դիցուք թե գործդ հաջողակ էր : Մի՞թե նույն գործունեության միջոցիդ սրտիդ մեջ մի բան քեզ չէր ասում , որ ՝ քան թե ես սոցա պիտի օգնեմ, լավր այն չէ՞ր որ իմ հարազատ Փանոսներին, Կիկոլներին, Խեչոներին եւ Ծուպուկներուն օգտավետ լինեմ : Մի՞թե դու նկատած չէիր լինիլ , որ ձգտումն քանի մի տիրապետող ազգերուն էր կուլ տալ ըստ մարթելույն իրենց ձեռքի տակ եղած ազգությունքը , ի թիվս որոց եւ մեր խեղճ հայությունը : Մի՞թե դու , ինչպես հայ , կարող էիր անտարբեր աչքով նայել քո ազգի այդպիսի վիճակին : Իհարկե , քանի որ մեջդ ազնվությունը առկայծած է , կամ պիտի մաշվեիր անգործության մեջ , կամ գլուխդ աուած՝ խիզախեիր վտանգի, տանջանաց եւ ազգային գործունեության» { Նույն տեղը, թ. 397ա:}:
Ակներեւ է բանաստեղծի դժգոհությունը Ռուսաստանի քաղաքական կարգերից եւ ցարիզմի հայկական քաղաքականությոմնից : Բայց , ինչպես եւ ազգային-պահպանողականները , այդ դժգոհությունից նա անում էր այն հետեւությունը , թե հայերի քաղաքական բախտը հիմնականում կապված է միայն թյուրքահայ շարժման հետ : Այդ մարզում է , որ հայերը « գլուխ առած » պիտի «խիզախեին վտանգի, տանջանաց եւ ազգային գործունեության»:
/111/ Հետագայում եւս Պատկանյանը հանդիսանում էր այն գործիչներից մեկը , որոնք հայ ժողովրդի թափած արյունը համարում էին միջոց եվրոպական ազգերի անտարբերությունը » կոտրելու եւ նրանց միջամտությամբ : Հայաստանի ազատությունն ապահովելու համար . ահա թե ինչ էր գրում ` նա , օրինակ, Կարնո կոտորածի կապակցությամբ.
Այդ արյան շիթը կդիպչի աչաց,
Ժրոտ ճրպուռը վայր կթոթափե
Կույր եւ կարճատես լուսավոր ազգաց,—
Հայ , ազատության ժամը քո մոտ է:

Մերժելով եվրոպական ինտերվենցիայի գաղափարը ՝ Նալբանդյանը , հիրավի , չէր կարող համերաշխել նման մտայնությամբ հայերին ապստամբության հորդորող Պատկանյանի հայացքներին , նա չէր կարող համարել նրան հայ ազատագրական շարժման ռեւոլյուցիոն ընթացքի կուսակից:
Դեռեւս բանաստեղծական իր երախայրիքում Ռ. Պատկանյանը նշավակում էր ֆրանսիական ռեւոլյուցիայի դեմ դեմոկրատական գիծը կենսագործող Մարատին « չար գազան», « աշխարհավեր», «տիրասպան » բառերով , եւ անգամ արիստոկրատական օպոզիցիայի պարագլուխ Միրաբոյին համարում «անաստվածից գլուխ» {« Արարատ», 1850, M 8:}:
1860 թ. « Հյուսիսափայլ »-ի էջերում ներբողելով Նապոլեոն Բոնապարտին ՝ նա բնորոշում էր ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիան որպես կատաղի մի փոթորիկ, « որ հիմքից կործանեց ֆրանսիական թագավորությունը , ազնվականների դասը , քաղաքական կարգերը եւ սուրբ եկեղեցին» : Այս ամենն այլ ինչ չէր նրա համար , քան « աղետալի պատահարք» {« Հյուսիսափայլ», 1860 , 44 7, եր . 35:}։
Կամ լսեք ՝ ինչ էր գրում նա տերմիդորյան կոնտրռեւոլյուցիայի մասին. « Վերջապես հասավ թերմիդորի 9-րդ թիվը, Ռոբեսպիյեռը ընկավ աստուծո անաչառ դատաստանի տակ» { Նույն տեղը, եր . 41:} : Եվ ընդհակառակն , նայեցեք ՝ ինչ սարսուռով է արձանագրում Լուդովիկոսի գլխատումը. « Երբ որ Լուդովիկոս ԺԶ-երորդը դահճի սրի տակ փչեց վերջին շունչը , լուսավորյալ աշխարհը երկար ու ծանր ճիչ արձակեց» { Նույն տեղը, եր . 42:}:
Անդրադառնալով 1863 թ . Լեհաստանի ապստամբությանը ՝ իր խըմթագրած « Հյուսիս »-ի միակ համարում Ռ. Պատկանյանը գրում էր , թե /112/ Լեհաստանում կատարվող անցքերի նկատմամբ հայերը պիտի ի հայտ բերեն իրենց հավատարմությունն ու երախտագիտությունը Ռուսաստանին , որ « ապահով ապաստան » է եղել նրանց համար : Ռուսաստանի հաղթանակը նույնքան ցանկալի է հայերին , որքան եւ ռուսներին, « որոնց հայրենասիրությունը մեծամեծ զոհերով կազդուրում է ազգային պարծանքը»: « Ռուսաստանի մեջ հայոց վիճակը ,- հարում էր Պատկանյանը ,— եղել է բազմապատիկ առավելությամբ լավ , քան Լեհաստանի հայոց վիճակը երբեմն , եւ այժմ ես լավ է , քան Պարսկաստանի , Հնդկաստանի, - Ավստրիայի եւ այլոց դրությունը ( նկատեցեք , որ , ինչպես նման դեպքերում սովորաբար անում էին ազգային-պահպանողականները, Պատկանյանը եւս լռում էր Տաճկաստանի մասին , Ա. Հ.) , եւ մեծ հանցանք կլինի մեզ ուրանալ այն , մանավանդ երազներից ( պարտականությունն է) , վարձատրել յուր վեհափառության ( կարդա ՝ ցարին , Ա. Հ.) քաջավայելուչ արժեյուք» {« Հյուսիս», 1863, N 1:}:
Այս ամենից չպիտի հետեւցնել , թե Պատկանյանն իրոք « երդվյալ ծառա » էր ցարական Ռուսաստանին , կամ որ նա ըստ ամենայնի գոհ էր հայերի նկատմամբ ցարիզմի վարած քաղաքականությունից : Կողմնորոշված դեպի թյուրքահայ շարժումը եւ վառ հույսեր կապած այդ շարժման հետ՝ Պատկանյանը չէր պաշտպանում այն հայացքը , թե Ռուսաստանը եվրոպական այն պետությունն է հենց , որի միջամտությունը առավել ցանկալի ու նպաստավոր կարող էր լինել հայերի համար : Անգամ՝ 1877-78 թվականներին , առարկելով հայ լիբերալներին , որոնք տածում էին նման հույսեր, Պատկանյանը գրեց իր « Ղարիբ Մշեցի » բանաստեղծությունը , ուր ասում էր.

Այսքան շատ տանջանքին ինչպես դիմանանք,
Մինչեւ ե՞րբ ձեր դիմաց անօգ պիտ՚մընանք,
Մեր ազգը տեր չոանի Սլավոնի նման:

Բուլղարների ազատագրումից հետո նույն այդ միտքը նա դնում էր նաեւ Մասիսի հետ զրուցող Կազբեկի բերնում.

Գիտեմ , տեսել եմ , ասաց Ղազիբեկ
Բալքանի բաղդը շնորհ է Վալդային.
Այդ շնորքից մասնիկ չի հասնիլ երբեք

Ոչ իմ զավական եւ ոչ քու Հային : Չունենալով դրական որեւէ ակնկալություն ցարիզմի վարած քաղաքականությունից՝ 80-ական թվականներին արծարծված ռեակցիայի տարիներին բանաստեղծը գրում էր.
/113/
Ձեռքըդ ինձ տուր , իմ նազելի,
Թողնենք այս նոր Խուժաստան
Հայոց ազգիս. զաղթենք դեպի
Վանը ։- մեր բուն Հայաստան …
Կյանքի կեսը ստրուկ եղանք,
Գեթ կեսն լինինք մենք ազատ,
Ազատությունն կուտա մարդուս
Լոկ յուր հողը հարազատ:

Ինչքան էլ տարօրինակ լինի այդ՝ Պատկանյանը մի պահ պատրաստ էր նույնիսկ թյուրք իշխողներից սպասելու Հայաստանի ազատագրումը , բայց ոչ մի դեպքում ՝ ցարական կառավարությունից : Դառնալով դեպի սուլթանական Թյուրքիան ՝ բանաստեղծը գրում էր.

Թե այսքան ձըրի քեզ ծառայել ենք,
Կըսպասենք քեզմ են վըճիռըդ արդար:
Սերբերը կես են , իսկ մենք հինգ միլիոն,
Բուլղարը գեղջուկ , հայն քաղաքակիրթ,
Սեւսարցին ծոցին չունի կես բնիոն,
Մենք հարուստ եւ ժիր ենք եւ քաջասիրտ:

Կարծեմ ՝ ողջը մեկ է քեզ համար,
Որ Հայք ձախե աջ կխաչակնքեն,
Ուրեմն ինչո՞ւ Սլավին հավասար
Հայք պիտի չունենան շնորք քու ձեռքեն:

Պատկանյանի ատելությունը վերաբերում էր ոչ թե ռուս ժողովրդին , Փայլ ռուսական ցարիզմին ։ Նա փախչում էր Ռուսաստանից Վան , անգամ այն պահին , երբ Ռուսաստանի քաղաքական ղեկը հանձնված էր ցարին սպասարկող հայազգի մի ժամիշխանի ձեռքը:
« Աստղիկ ու փամփուշտ » առակում , համեմատելով Վանի երկնակամարի վրա փայլող Խրիմյանին երկինք վերացած հայազգի այն փամփուշտի հետ , որը

Բոց , շռինդ , ճաճանչ թափելով չորս դին …
Ու վերեն ի վայր արձակեց մեծ լույս,
Խավար գիշերը դարձուց արշալույս …

Պատկանյանը տալիս էր առակին այս մեկնաբանությունը.

Առակիս մեջի հիշած աստղիկը Է մեր
Խրիմյան ազնիվ Հայրիկը.
Իսկ այն սընափառ փամփուշտըն է ո՞վ …
Հայկազուն իշխան (Լորիս-Մելի)քով:

/114/ Այս տողերը գրվում էին 1881 թվականին , այն տարում , երբ շատերը եւ , ինչպես տեսանք , նաեւ բանաստեղծի հայրը , դրական հույսեր էին կապում հայազգի : դիկտատորին վստահված իշխանության հետ. Ռ. Պատկանյանը հողմացրիվ էր անում այդ պատրանքը , փոխարենն առաջ քաշում մեկ ուրիշը:
Պատկանյանի դժբախտությունն այն էր , որ դիմադարձ լինելով ցարական Ռուսաստանից , նա անգիտացավ ռեւոլյուցիոն Ռուսաստանը : Դրանով էլ հենց հատկանշված է նրա քաղաքական հորիզոնի սահմանափակությունը։
Նալբանդյանի եւ Պատկանյանի հակամարտը ակներեւ է դարձնում , որ քաղաքական հորիզոնի սահմանափակությունը հատկանշական էր ոչ միայն 70-80-ական , այլեւ 50–60-ական թվականներին Ռ. Պատկանյանի համար : է Այստեղից էլ հենց ծնունդ էր առնում գաղափարական այն պայքարը , որ գնում էր անընդհատ Նալբանդյանի եւ նրա միջեւ ՝ սրվելով մանավանդ 1859—1861 թթ . ռեւոլյուցիոն կրիզիսի տարիներին ու այդ տարիներից հետո:

* * *

Ծնվել եւ անվել էր Ռ. Պատկանյանը աղմկահույզ քաղքենիության այն մթնոլորտում , ուր նրա հետ գրեթե միաժամանակ մտավոր-հասարակական սնունդ էր առել նաեւ Նալբանդյանը : Նույն 30—40-ական թվականները , նույն Նախիջեւանը , նույն Գ. Պատկանյանի վարժատունը եւ ուսումնառության նույն աղբյուրները: Խալիբականների հանած հալածանքը ուղղակի կամ անուղղակի անդրադարձել էր երկուսին էլ , այն տարբերանքով միայն , որ Ռ. Պատկանյանը հիմնականում անկարող եղավ լքել ազգային-պահպանողական այն դիրքերը , որոնց սպասարկում էր նրա ուսուցիչ հայրը , մինչդեռ Նալբանդյանը ոչ միայն ազատ մնաց ուսուցչի ազգային-պահպանողական իմաստասիրության տեւական ազդեցությունից , այլեւ մշակեց նրան դեմ ընթաց դեմոկրատական ուղեգիծ ու աշխարհըմբռնում:
Հետագայում Ռ. Պատկանյանը վերհիշում էր պատանեկան այն տարիները , երբ ինքն ու իր ընկերները – Գ. Աղափիրյան, Հ . Փափազյան, Վ. Ասկարյան, Գ. Միրիմանյան, Ք. Պատկանյան , Ալ. Ռոտինյան, Պ. Սիմեոնյան եւ այլն — Լազարյան ճեմարանում սովորելիս յուրացնում էին Մկրտիչ Էմինի ազգայնամոլ հայագիտության հրահանգները: « Մեզ /115/ նման հայկական աշխարհին անկեղծ մտերիմ խումբ էլ մյուս անգամ չտեսավ մեր հարազատ հողը» ,— գրում էր նա իր եւ իր ընկերների այն ժամանակվա տրամադրությունների մասին {Ռ. Պատկանյան , Երկասիրություններ, III, Եր . 7:}: « Հայկական շահերին » նվիրված սաները դաստիարակվում էին որպես « հարազատ սերունդ Հայկի եւ Արամի» , որպես « ուղղափառ հետեւող Գր. Լուսավորչի մեկնած քրիստոնեական վարդապետության , որպես մարդիկ , որոնք կամենում էին նմանվել Վարդանանց պատերազմի հոգեւոր առաջնորդներին ՝ Ղեւոնդ Երեցին եւ Հովսեփ Խոխեմցուն» { Նույն տեղը, եր . 8:} : Էմինի սաները ներշնչվում էին այն մտայնությամբ , թե անհրաժեշտ է « հարգել եւ պատվել ամեն ինչ , որ յուր վրա կրում էր հայ եւ հայություն անունը , հայ լեզու , հայ ազգ , հայ գրականություն , հայ մատենագիր , Էջմիածնի աթոռ , վեհափառ կաթողիկոս, Մխիթարյանց ուխտ» : Անցյալը նրանց համար այն կաղապարն էր , որի մեջ պիտի վերաձուլվեր ներկան:
Սակայն Էմինի աշակերտները եւ դրանց թվում նաեւ ապագա բանաստեղծը չկառչեցին բացառապես անցյալի ստվերներին : Նրանց համար այդ ստվերները «մի-մի ազգային պարծանքներ, մի-մի սրբություններ էին առանց երկմտության , առանց թերահավատության , առանց կասկածանքի , բայց եւ ընդսմին առանց մոլեռանդության» { Նույն տեղը, եր . 13:} : Վերջին վերապահությունն ինքյան անջրպետ էր կազմում աշակերտների եւ նրանց մենտորի միջեւ : Ազգային կոնսոլիդացիայի խնդրում խոշոր տեղ հատկացնելով կրոնին եւ եկեղեցուն ՝ աշակերտները ստորագրում էին դրանք ազգային ընդհանրության գաղափարին : Ինքը բանաստեղծն ասում էր.

Արվեստ , ուսում, շըքեղարվեստ տարածել հայ ազգի մեջ,
Բայց բռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ:
Քեզ ի՞նչ շահ է , թե դու կասես հոգին բըղխել է հորից,
Կամ թե որդին հոգվով սրբով անսերմ ծնունդ է մորից …

Դորպատի համալսարանում էմինի աշակերտները շփման մեջ են մտնում ազգության գաղափարով ներշնչված գերմանական ուսանողության հետ: « Գերմանական ուսանողության միջնադարյան ուղղությունը (sic) ,— գրում է Պատկանյանը,- կորպորատիվ կազմակերպությունները մեր վրա էլ ազդեցին : Մենք այնտեղ իսկապես սովորեցինք սիրել մեր լեզուն , մեր ազգը , այնտեղ իսկապես դրվեց մեր մեջ այն բանի սաղմը , որի զարգացման , մշակման մենք ավիրվեցինք ամբողջությամբ : Մենք էլ , հետեւելով մեր գերմանացի ընկերների օրինակին , կազմեցինք մեր հայ/116/կական ընկերական շրջանը» {« Տարազ», 1901, N 20:} : Խոսելով « ընկերություն » կոչված այդ շըրջանի մասին ՝ Ալ. Ռոտինյանը ձեռագիր իր հիշողությունների մեջ գրում էր. « Սա ոչինչ վնասակար չէր տերության եւ նորա օրինակ , բայց այնպես բացարձակ չէր հայտարարվում , պատճառն այն էր , որ հայք թվով շատ փոքր էին , իսկ շատերը գործելու համար ամենեւին անպատրաստ էին կամ չէին արժանի համարվում անդամակցության» {Ռոտինյանի գրության բնագիրը ժամանակին հանդիպել ենք Հ . Թումանյանի արխիվում , որ ներկայիս հանձնված Է ՀՍՍՌ Գրականության թանգարանին:}: Ռոտինյանի նկատողությունը բավականաչափ հատկանշական է 1848 թ . ռեւոլյուցիային հաջորդած ռեակցիայի համար . ապագա պահպանողականների ազգային գիտակցությունը յուրացնում էր ազգության գաղափարը ՝ քաղաքական լոյալության կամ պասսիվ դիմադրության նշանի տակ : Ճիշտ է, 50-ական թվականների կեսերին , Պետերբուրգում ուսանելիս, Ռ . Պատ. կանյանը ենթարկվեց ռուս առաջավոր գրականության դրական ազդեցությանը : Պայքարելով « արվեստը արվեստին » ծառայեցնող ռեակցիոն էսթետիկայի դեմ՝ Պատկանյանի պոեզիան կրում էր իր վրա «Современник»-ի, Նեկրասովի, Դոբրոլյուբովի, Կուրոչկինի որոշ ազդեցությունը: Անթվակիր մի նամակում նա խոստանում էր ոմն Լալաեւի միջնորդությամբ Պանաեւի հետ ծանոթացնել երիտասարդ Սերովբե Պատկանյանին , իր հորեղբորորդուն , որի մասին համոզված էր , թե ապագայում վերջին « տեղը չէ բռնելու «Современник-ում» {ՀՍՍՌ Գրականության թանգարան, Ռ. Պատկանյանի արխիվ, թղթապ. N 270, թ. 304բ:} : Ուշագրավ է նաեւ , երբ Փ . Վարդանյանին գրած մի նամակում նա « ռուս գրականության մարգարիտներ » էր համարում Ստանկեւիչին, Բելինսկուն եւ Գրանովսկուն { Տե՛ս նույն տեղը, թ. 350բ:} : Սակայն առանց ակնածանքի չէր արտահայտվում նա նաեւ հակառակ բանակի մարդկանց մասին: Գ. Քանանյանին 50-ական թվականների կեսերին ուղարկած մի նամակում նա ասում էր. « Ես արդեն գրել էի , որ ծանոթացա ( թեեւ ոչ այնքան մոտ) Գոնչարովի, Դանիլեւսկիի, Պոլոնսկիի հետ , այժմ նաեւ Մայքովի եւ Զոտովի հետ , որոնք Լոսեւի հետ սերտ բարեկամներ են . մի օր ես կգրեմ նոցա . վերա իմ կարծիքը . հիմա այնքան միայն կասեմ , որ խիստ ՝ խելոք եւ ազատ մտածմունքով մարդիկ են , բացի Մայքովից , որ փոքր ինչ նվաստացավ տերության առաջ ՝ յուր շողոքորթ գրվածքներով , բայց ինչպես ինքն ասում է , ստիպված է արել այդ ամենը» {« Մուրճ», 1905, N 2–3, եր . 94:}:
Բերելով « Հյուսիսափայլ »-ին իր աշխատակցությունը՝ Պատկանյա/117/նը ինչպես դրանից առաջ , այնպես եւ դրանից հետո գրած իր նամակներսս թշնամաբար էր արտահայտվում այդ ամսագրի շուրջը խմբված , մարդկանց , մասնավորապես Նալբանդյանի մասին: 1862 թ . ձեռնարկելով « Հյուսիս »-ի հրատարակությանը՝ Պատկանյանը գրեց մի « Հայտարարություն» , ուր ասում էր , թե նոր օրգանը « չի պիտի լինի անպտուղ վեճերու , խոտելի « ախտերի , վրեժխնդրության եւ բծախնդրության ապարեզ . նորա հռչակը ավելացնելու համար մեր կողմից ճիգն չենք գործ դնելու մեր ընկերակիցների քանքարը , աշխատասիրությունը եւ ազգիս ցույց տված երախտիքը նվազեցնելու . չենք թաքցնիլ նոցա գովանի գործերը եւ չենք հառաջ բերել մարդկորեն կատարած վրիպակքը : Ուրեմն , որպիսի եւ իցե իբր ազգասիրական , իբր մարդասիրական կամ իբր քաղաքավարական պատրվակով մեկի անունը սեւցնիլը , օգտավետ գործիքը , ձեռնարկությունը ոտնակոխ անելը եւ ազգիս առջեւ կասկածելի ցուցանելու ցանկությունը համարում ենք մեզ համար սոսկալի հանցանք»:
Իր այս « Հայտարարություն»-ը Պատկանյանը ուղղում էր « Հյուսիսափայլ»-ի ՝ դիմակներ զերծող այն ուղղության դեմ , որի ամենից ցայտուն արտահայտիչի ժամանակին հանդիսացել էր հենց Նալբանդյանը:
Պատկանյանի հաշտվողական այն տրամադրությունը , որ արտահայտված է նրա « Հայտարարության » մեջ , երեւան է գալիս տակավին 1857 թ . նրա գրած «Աստվածածնի պատկեր » ոտանավորի մեջ.

Թե որ անմեղը չաղոթեր իսկի
Իրա մեղավոր եղբոր խաթրին,
Երկիր կու ճաքվեր ահեղ ձեներով,
Երկինք կու խռովեր վերից մեր գըլխին:

Թե որ արդարը չի ներեր իրա
Չարչարող , տանջող , զալում դուշմանին,
Էլ ո՞վ էր մեզի փըրկում , ազատում,
Իսպառ կ՚իլեինք դըժոխքի որդին:

Պատկանյանի նման տրամադրությունները համապատասխանում էին քաղաքական այն վարանումներին , որոնցով հատկանշված էր կովկասահայ ազգային-պահպանողականների 50—60-ական թվականներին ցարիզմի եւ կղերա-աղայական ռեակցիայի դեմ ուղղված պայքարը:
Ազգային-պահպանողական հոսանքի քաղաքական դիրքերից էր ելնում Պատկանյանը , երբ հարվածում էր կղերա-աղայական ռեակցիայի դերակատարներին : Նույն այդ դիրքերից էր նա քննադատում նաեւ լիբերալներին: « Եթե ինձ հարցնեք ,— գրում էր նա անտիպ մի նամակում ,— Էմինը պատվական аптекарь պիտի լիներ , բայց հայկաբան եղավ. Քանանյանը պատվական tailleur-marchand պիտի լիներ, ման/118/կավարժ եղավ . Մսերը հաջողակ ֆալջի կամ գիր կարդացող (знахарь ) կարող էր լինել , բայց կրոնուսույց եղավ. Նազարյանցը հմուտ ժամկոչ եւ զանգահար պիտի լիներ , տես բաղդի կարողությամբ , հայկական փուբլիցիստ եւ հռետոր եղավ» { Բնագիրը գտնվում է պրոֆ. Հ. Կուսիկյանի մոտ:}: 70—80-ական ՝ թվականներին Պատկանյանը չգնաց ազգային-պահպանողական այն գործիչների հետքերով , որոնք զինակցության եզրեր էին որոնում կղերա-աղայական ռեակցիայի հետ : Այդ շրջանում նա , ընդհակառակն , պաշտպանում էր հաճախ գաղափարներ , որոնք համերաշխում էին կովկասահայ լիբերալիզմի ուղեգծին : Բայց եւ լիբերալիզմի հանդեպ նա կարողացավ պահպանել ազգային-քաղաքական ուրույն իր նկարագիրը: Ռ. Պատկանյանը ներբող էր ձոնում Արծրունուն , բայց եւ միաժամանակ կովկասահայ լիբերալիզմը չի ունեցել ավելի անվստահելի զինակից , քան Արծրունու մասին պասկվիլ գրող Պատկանյանը: Պատկանյանի անտիպ նամակներից տեղեկանում ենք բնորոշ այն փաստի մասին , որ Արծրունու դեմ ուղղած հայտնի իր «Աստառ-ը նա գրել է ազգային-պահպանողական Աբգար Հովհաննիսյանի ներշնչումներով:
Ազգային ներքին ճակատում բանաստեղծը գործ է դնում խրատն ու ծաղրը : Տեսանք , որ պաշտպան կանգնելով եկեղեցու անկախությանը՝ Պատկանյանը պարսավում էր եկեղեցականների անձնական արատները (« Դեւ Մորուս» ) կամ մեծարում նրանց անձնական արժանիքը (« Քահանա»):
Սկզբունքորեն դատապարտում էր նա այն եկեղեցականներին , որոնք դիմադրում էին հայերի ազգային-քաղաքական շարժմանը: 1860 թվականին գրված «Օրորք Հայաստանի » բանաստեղծության մեջ բանաստեղծը գրում էր.

Թե սեպհական զավակներիդ
Տաս խըրատներ մայրական,
Որ կործանած իրենց գահը
Վերականգնիլ չի ջանան:
Շուտ շուտ ղըրկե քարոզիչներ
Սեւագըլուխս, մըրքավոր,
Որ հորդորեն ապրել նոցա,
Թեեւ ըստրուկ , բայց անդորր:

Պատկանյանը հեռու էր « Հյուսիսափայլ »-ի այն կարծիքից , թե հայ եկեղեցին կարիք ունի արմատական ռեֆորմների : Իր մի պատմվածքում գծագրելով չարիք դարձած եկեղեցականի ՝ տեր Մինասի կերպարը , նա գրում էր. « Նորընտիր կաթողիկոսեն շատ ու մեծամեծ սխրագործություն/119/ներ չեմ պահանջում , չեմ պահանջում նաեւ նրան են հայոց եկեղեցվոց կերպարանափոխություն ոտից մինչեւ գլուխ , չեմ պահանջում անուն անմահացնող եւ հռչակի փայ տվող կոթողներ , արձաններ եւ արձանագրություններ»: Պատկանյանը կաթողիկոսից պահանջում էր սոսկ ազատել ազգի օձիքը Էջմիածնի հիմքը քանդող տեր մինասներից , քանի որ դրանք են , որ 30 միլիոնանոց (sic! ) ազգը դարձրին 3 ու կես միլիոն. « Եթե չերքեզները եւ քրդերը քանդեցին հայի ժամերի եւ տների պատերը , տեր մինասները հիմնահատակ արին բոլոր Հայաստանի տաճարները թագավորական գահույքը եւ անհամար մարդկանց բարեկեցությունը» («Մոնթից մինչեւ վեր»):
Պաշտպանելով այն հայացքը , թե հայ եկեղեցին շարունակում է լինել հայերի լուսավորության օջախներից մեկը՝ Պատկանյանը պահանջում էր , որ Հայոց կաթողիկոսն իր կոնդակներով լինի ազգի ազատագրման ազդու գործոններից մեկը.

Նորածնի առջեւ բանանք մեր գանձը,
Հարուստը ՝ ոսկի , ույժը ՝ պատանին,
Հարսը ՝ յուր փեսան , քաջը ՝ յուր անձը,
Կոնդակի շանթեր սուրբ Էջմիածին:

Իր ստեղծագործությամբ Պատկանյանը չէր անդրադարձնում բացա- Ասպես հասարակական այն խավերի մտայնությունը , որոնց անմիջորեն ընդառաջում էր կովկասահայ ազգային-պահպանողական հոսանքը : Բանաստեղծի աշխարհայեցության վրա մեծապես ազդում էր այդ հոսանքի իշխող մտայնությունը , սակայն ազգային-պահպանողականների քաղաքական համերգում նրա մարտահույզ քնարը հաճախ հնչեցնում էր ճընշված ու հարստահարված մասսաների ջղագար տրամադրություններն ու տարերային տրտունջը։
Պատկանյանի քաղաքացիական բանաստեղծությունը ծնունդ առավ սոցիալական նույն այն միջավայրում , ուսկից սկիզբ էր առել նաեւ Նալբանդյանի հրապարակախոսությունը : Այստեղից էլ առաջ էին գալիս նրանց արտահայտած տրամադրությունների որոշ խաչաձեւումները : Նալբանդյանի հետ միաժամանակ նա եւս մտրակում էր հայ իշխաններին ու բարձրադիր եկեղեցականներին , աղաներին ու մեծատուններին , հնատիպ առեւտրականներին ու նորատիպ կապիտալիստներին:
Սակայն չի կարելի անգիտանալ նաեւ նրանց իդեական անկամրջելի ներհակությունը : Իր գաղափարախոսությամբ Պատկանյանը ընդառաջում էր մասսաների պահանջներին ազգային-պահպանողականներին հատկանշող մտայնությամբ . Նալբանդյանը , ընդհակառակն , մոտենում էր այդ /120/ պահանջներին լուսավորական հրապարակախոսությանը եւ , ի վերջո , ռեվոլյուցիոն դեմոկրատիային հատկանշող դիրքերից:
Ինչպես ժամանակին Շանշյանին եւ Ախվերդյանին , հետագայում, Ռ. Պատկանյանին եւս զբաղեցնում էր կապիտալիզմի հարվածների տակ : քայքայվող մանր արհեստագործությունը պաշտպանելու խնդիրը: Պատկանյանը եւս պայքարում էր կովկասահայ այն առեւտրականների դեմ , որոնց բարեկեցությունը կապված էր ռուս արդյունաբերության սպասարկման հետ : Մեկ խելոք խոսք ունինք , գրում էր նա, «զենիաթ (=արհեստ , Ա. Հ. ) ասած պանը ոսկի ապռճան է. վով որ ատ ապռճանը ունի ձեռքը ՝ կյանքին քաղցած, տուտրացիների էթտիաճ կարոտ չի մնալ» : Համեմատելով «զենիաթը» «մոսկոֆցիին տունը խորթող , իրենին թեմելը (=հիմքը , Ա. Հ. ) ավերող» պազիրկյանների հետ՝ Պատկանյանը նախապատվություն է տալիս առաջիններին (« Պապի Մաթիոսը»): « Օրինավոր զենիաթ եւ կանոնավոր , պետքական ուսումն »- այս է նրա պահանջը (« Հապա ի՞նչ վարժատուն պետք է մեզի » հոդվածը ՝ ձեռագիր) : Պապենական արհեստագործության մեծարանքին է նվիրել Պատկանյանը նաեւ իր չափական գործերից մեկը՝ «Զենիաթը».
Մեր պապերու զենիաթը
Մոռցանք , էղանք պազիրկյան.
Կը լայ, պեքիմ, էռսուն տարի,
Ֆայտա չիկայ , կա զիան …

Հայ մա՛րդ , նորեն տուն պաշլա յե
Հին ատեթով կենալու,
Մոռցած, թապած պապիտ վարքը
Կոված զանցան ՝ հիշելու:

Մոսկով, Խառքով էրթալ-գալեն,
Ո՛վ մարդ , տուն հեչ ունիս շահ,
Պրիզ ու ասեղ ծեռք ա՛ռ նորեն,
Չեքիճ, պալթա ու թեզիյահ:

Ա՜տ էր քեզի հազար տարի
Փրկեց չարե, փորձանքե,
Լուզու , հավատ ու սուրբ ժամըտ
Փրկեց հազար վտանգե:

« Միջին վիճակ ,— գրում էր Պատկանյանը ,— ահա մեր օրվա հայերի նշանաբանը :— Բայց ցավն այն է , որ մեր հետին բաղկալը աշխատում է առիսթոքրատ ձեւանալ : Գնա եւ էշը ցեխեն հանե» {« Փորձ», 1880, N 1, եր. 160:} : Այս տողերի /121/ մեջ Պատկանյանը պատկերել է լիովին մանր բուրժուազիայի հակասական գոյավիճակն ու նրա ողբերգական մտավիճակը : Մի կողմից ՝ կապիտալիստական բառիսթոքրատի » ոտքի տակ տրորվելու վտանգ , մյուս կողմից՝ «առիսթոքրատ » կապիտալիստի ` գահավորակին բազմելու մարմաջ: 70-ական թվականների վերջերին , նկարագրելով Երեւանում ստացած իր տպավորությունները, Պատկանյանը սարսափով էր արձանագրում այն փաստը , որ հայկական այդ քաղաքը կորցնում էր հետզհետե ազգային իր կերպարանքը: « Շատ անգամ ,— գրում էր նա ,— ինքս ինձ հարցնում էի՝ « արդյոք Երեւանը մասամբ իվիք նման չէ՞ ԱԺդարխանին » եւ նույնասհետայն պատասխանում էի — « այո» : Այս բանը ես ասում եմ միայն , բայց չեմ աշխատի փաստերով հաստատելու թող մնա կարդացողներիս համար իբրեւ առեղծանելիք»: « Առեղծանելիքը» , ի հարկե , շատ հեշտ է լուծվում: Պատկանյանին մտահոգություն էր պատճառում այն երկյուղը , թե հայ քաղքենին կուլ է գնում ռուս կապիտալիզմի հեղեղին։ « Տասնիններորդ դարում հայոց կյանքի պայմանները այնպես են դասավորվում ,— հարում էր բանաստեղծը ,— որ ուր չեղավ իսկական լուսավորություն , իսկույն , անմիջապես նորա տեղը կուգա կպըպըզե սուտ արտաքին քաղաքակրթությունը , որ յուր քլոբներով , պարահանդեսներով , հարավի նորաձեւություններով, տանտեղը եվրոպական « հանգի » պահպանելով, զավական դաստիարակությունը օտարազգի , թերում , թեթեւաբարո վարժուհիները հանձնելով, դիմակահանդեսներով , քաղաքական պսակի եւ անպսակ կենակցության գաղափարներով եւ այլն , եւ այլն , կկործանեն հայի կենցաղի ձեւը եւ հայերուս անտարբեր , սառնարյուն կդարձն են այն ամենանվիրական ազգային խտրականություններին , որ միշտ եղել են , միշտ էլ պիտի լինեն ամեն բարոյական ազգի մեջ» : Բարոյական այս « ապականության » վտանգի դիմաց ՝ բանաստեղծը խաչակրաց նոր արշավանքի կոչ էր ուղղում ազգին. « Մեծատուն եւ չքավոր , կաթողիկոս եւ եկեղեցու հետին դռնապան , հայր ու մայր , համալսարանի դասախոս եւ ծխական դպրոցի վարժապետ , միլիոնատեր վաճառական եւ չքավոր խանութպան , բարձրաստիճան պաշտոնատար եւ հեգ արհեստավոր ասք են քս , ամենքս , ամենքս միանանք , ուժերս մի անենք , աչքերս բանանք , խելքերս գլուխներս ժողովենք եւ ամեն զենքերով սպասազինված ՝ երթանք այդ ազգակործան թշնամու դեմ անքուն եւ անխոնջ , օր ու գիշեր պատերազմ ենք հետը» {« Փորձ», 1880, N 1, եր, 158 եւ հետ.:}:
Հրապարակախոսական այս հայացքները հանդիպում ենք նաեւ Պատկանյանի ստեղծագործության մեջ : Կապիտալիզմի հարվածների տակ կործանվող մասսաների անունից Պատկանյանը հաճախ է ծաղ/122/րել ազգի աղաներին ու խանութպաններին : Այնուամենայնիվ , նրա սոցիալական պատկերացումների մեջ հետեւողականորեն մերժված չէ ո՛չ աղայի , ո՛չ խանութպանի դրական դերը : Նրա համար գոյություն ունի « սուր աղայություն » եւ « ճշմարիտ աղայություն» : Բարեգործություն ահա « ճշմարիտ աղայի » գոյության իմաստը.
Կիտի՞ք , աղաներ ,— խեղճերն անտեր ին,
Նոցա յումետը մեր աղաներն էին,
Երբ աղաներես մեկ կարտըմ չիլա,
Խեղճն ալայ-մալայ թեզով յոխ կըլա {« Հայ ազգի սրտացավները», հմմ . նաեւ « Սուտ աղա » ոտանավորը:}:
Մի այլ տեղ թված են այն գործերը , որ ակնկալում էր Պատկանյա նը Վարդերես աղայից ՝ նրա անունը ոսկի տառերով «Մեղվում » դրոշմելու համար : Դրա համար պետք է , որ աղան 1 . մի տարվա իր « խումի ու քեֆի վրա խարճած » փողերը ( մոտ 3—4 հազար մանեթ ) տար ողորմելի աղքատներին , 2 . իր հաշվով 3-4 «զենիաթի » վարպետներ բռներ հոգեւոր դպրոցի աղքատ տղաներին արհեստ սովորեցնելու համար , 3 . քաղաքում իր հաշվով հիմներ հայկական գրադարան , 4 . 30 .–40 հատ կարի մնուշին նվիրել «ռընչպեր » կանանց ու աղջիկներին , 5. երկու-երեք ճարտար նեմ քաներ բերել տար «ռընչպեր » կին ու աղջիկներին կարուձեւ , լվացք , օսլայել եւ հարթուկել սովորեցնելու համար , 6. 40—50 հազար փութ ածուխ գներ եւ ձմեռ ժամանակը ինքնագնով ծախսեր «խատրիպ-խազաբին» , 7 . իր հաշվով լավագույն աշակերտներին ուղարկեր մայրաքաղաքների բարձր դպրոցները: « Հայ ազգը խեղճ , անտեր , անօգնական, մեղքնալու ազգ է. եփոր մեր զենկին աղաներն ալ նոցա յարդըմ ու տերություն չանին , հապա վn՞վ պիտի անե» ,— հարցնում է վերջում հեղինակը (« Ի՞նչըդ կըսվիմ»):
Նույն մտայնությամբ է մոտենում Պատկանյանը նաեւ ազգօգուտ խանութպաններին: «Մոնթեն դեպի վեր » պատմվածքում նա գրում է.
« Հայի խանութը եթե ինձ կհարցնիք ՝ մեր ազգի համար այնպիսի պաշտոն է կատարել , որ կատարած չեն մինչեւ այժմ ոչ մեր ազգային եկեղեցին , ոչ ազգային դպրոցը , ոչ ազգային մամուլը եւ ոչ մեր ընկերական ժողովները : Հազարավոր եւ բյուրավոր անպիտան տղայք , որոնք մանկության օրերը ոչ աստված են ճանաչել , ոչ որդիական հնազանդություն են սովորել դպրոցներումը եւ ոչ մարդավարության են ընտելացել իրենց ծանոթ-բարեկամների մեջ , երբ մտել են խանութ գրեթե առաջին օրեն նրա վրա աստուծո պատկեր է եղել : Ես չգիտեմ, խանութատերերն իրենց հարազատ որդոց վրա ունեցե՞լ են արդյոք փրկավետ ազդեցու/123/թյուն : Բայց այդ ճիշտ գիտեմ , որ նրանք օտարի զավական համար եղել են հրեշտակ պահապան : Մեր խանութպանների այս մեծ երախտիքը ուզակալ չէ կարելի : Ես չեմ ասում , որ նրանք իրենց ծառաներին այնպես դաստիարակում եւ կրթում են , ինչպես , օրինակ , դաստիարակվում եւ կրթվում են երեխայք անգլիական եւ գերմանական բարեկարգ դպրոցների մեջ . բայց այն կարող եմ ասել , որ եթե հայը ունի մի փոքր ժամասիրություն , գիտե մի փոքր գրել-կարդալ , ունի մի փոքր ազգության գաղափար , փոքր ի շատե ապրուստի ապահովություն, միով բանիվ ՝ այն հատկությունները , որ համառոտապես քաղաքացիություն է ասվում , հայը ստացել է այս խանութի մեջ , որն մեր օրերում շատ անգամ մեր թեթեւամիտ հեղինակների բամբասանքի տակն է ընկել» … Պատկանյանի հափշտակությունն այստեղ , ինչպես տեսնում ենք , լիակատար ինքնամոռացության է հասցնում նրան …
Ձեռագիր վիճակում պահվել է Պատկանյանի 1883 թվականին կազմած «Վարդապետարան Հայաստանի ազատության » վերնագրված մի գրվածքը , ուր նա նշում է « ազգակործան թշնամու դեմ կռվելու հնարը : Ազգի փրկությունը , ասում է նա , Հայաստանի քաղաքական անկախության մեջ է , որին պետք է ձգտել — « հայելով հանգամանքին» երբեմն սեփական զենքով , երբեմն փողով եւ երբեմն օտարի օգնությամբ : Հայաստան ասելով՝ Պատկանյանը նկատի ուներ արդեն հայկական ողջ բնաշխարհը: « Հայաստան կոչվում է այն երկիրը , որը շրջապատում է Սեւան , Վան եւ Ուրմիո ծովակները , իսկ ամենը միասին ՝ Մասիս լեռները»: « Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ . վասնզի ամեն տեղ հալածված եւ արհամարհված պանդուխտ է , եւ միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում օտարության մեջ աղքատությունն անշուշտ կմաշե հայերին , բայց ավելի շուտ կմաշե հարստությունը Ամենագլխավոր եւ ազգակործան հայկական մոլորությունն է 1 ) աշխարհաքաղաքացիություն , 2 ) պանդխտություն , 3 ) անձնական շահի համար պեսպես խարդախություններ , որով կոտրվում է հայի անունը , 4 ) շահասիրական ազգասիրություն ( կեղծ ազգասիրություն) , 5 ) հայ մեծավորների դեմ ըմբոստություն ( դավաճանություն , մատնություն ) եւ 6 ) օտարի հետ ամուսնություն» : Ի՞նչ պատկերացում ուներ այս տողերի հեղինակը ( անկախ Հայաստանի » մասին: « Գալուց ազատված Հայաստանի մեջ ազնվականություն , ժառանգական տիտղոսներ , մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի լինի՞ն թե ոչ» ,- հարցնում է նա : Եվ պատասխանում է. « Այո , պիտի լինին : Ժառանգական տիտղոսներ , մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի ստանան նոքա կամ` նոցա ժառանգները , որոնք կբարձրացնեն սուրը Հայաստանի ազատության համար եւ կամ կզրկվին կյանքերեն արյան դաշտի մեջ: Այսպիսիք /124/ ( եւ միայն այսպիսիք ) կկազմեն Հայաստանի բարձրագույն եւ ամենահարուստ ( հողային կալվածքով ) դասակարգը»:
Չպետք է կարծել , անշուշտ , թե սրանով Պատկանյանը կամենում էր . փաստորեն վերականգնել հին Հայաստանի հողատիրական կարգը , որը , նրա կարծիքով , երկրի անկախության կորուստի պատճառներից մեկն էր անցյալում: « Հայերի անկախությունը չորս անգամ կորչելու պատճառները միեւնույնն էին ,— գրում էր նա ,— նախ ՝ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների ( նախարարների ) եւ ոչ թե միլիոնավոր ժողովուրդին , եւ երկրորդ ՝ հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրենքներ հորինելու : Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող եւ ոչ օրենք : Նորա դրացի տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ , որ զրկված էր եւ իրավունքե , եւ սեփականութենե , իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառն չէր , քան թե համազգի նախարարների լուծը»: Պատկանյանի կարծիքով ՝ ազատ Հայաստանը լինելու է բոլոր հայերի սեփականություն, « եթե բոլոր հայերը ՝ այր ու կին , հարուստ ու աղքատ , ծեր ու պատանի այնպես բաղձան եւ ձգտեն Հայաստանի ազատության , ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը ջրին»: « Ո՞վ պիտի բարձրացնել ազատության դրոշակը եւ սուրը» ,— հարցնում էր նա : Պատասխան. « Դրոշակը պիտի բարձրացնել հայ վարդապետը , իսկ սուրը բոլոր հայ պատանեկությունը , երիտասարդությունը եւ ՝ տղամարդիկ ՝ 16 տարեկանից բռնած մինչեւ 45 տարեկան»: « Ի՞նչ փողով ձեռք պիտի բերվեն զենք , պարեն , զգեստ եւ ռազմամթերք» ,- հարցնում էր դարձյալ նա : Պատասխան. « Կանխիկ վաճառված Հայաստանի մեջի բոլոր անշարժ կալվածքի գնո փողով , այն կալվածքի , որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են այլազգիք : Իսկ ով կհրաժարվի կանխիկ վճարելու ազատվելիք Հայաստանի գինը , նա առմիշտ զրկված կլինի Հայաստանից հայ ( այսինքն ՝ ազատ հայ ) կոչում են: « Ո՞վ է իսկական հայը իսկական հայը նա է , որ անկեղծ կըղձա եւ կնպաստել Հայաստանի անկախության մնացյալներն առմյաշքաներ են , այսինքն ՝ ոչ միայն անպիտան հայեր , այլեւ անպիտան մարդիկ» { Նշանակալի հանգամանք է , որ 1889 թ. Մ. Փորթուգալյանը , առանց հեղինակի անվան հիշատակում է , որոշ փոփոխություններով , առանձին տետրակով լույս ընծայեց Պատկանյանի այս «Վարդապետարան»-ը , նշմարելով դրա մեջ « Հայոց Հայրենասիրական Միություն » կոչված արմենական կազմակերպության կրեդոն:}։
* * *
Մանուկ Հայաստանի պատկերը եզակի չէր 60-ական թվականների ռուսահայ ազգային-պահպանողականների գրականության մեջ : Այդ մի /125/ նշանաբանն էր , որով տոգորված էր ոչ միայն Պատկանյան-որդու , այլեւ Պատկանյան-հոր քաղաքական գաղափարախոսությունը:
Իր « Պատմություն հայոց ազգի » աշխատասիրության մեջ Պատկանյան-հայրը արծարծում էր Մանուկ Հայաստանի վերածնության նույն գաղափարը , որի մասին գրում էր նաեւ Պատկանյան-որդին: « Ազգ գայ եւ ազգ երթայ , այլ երկիր յաւիտյան կայ» ,— գրում էր Պատկանյան-հայրը : Կան ազգեր , որ չքանում են իսպառ , բայց եւ կան ազգեր , որոնց վիճակվում է նորոգություն : Նորոգության ենթակա այս ազգերից է նաեւ հայ ազգը : Ազգի նորոգության նշանները հեղինակը դիտում էր հայոց պատմության ընթացքի մեջ իսկ ՝ սկսած 17-րդ դարի վերջերից: « Մոտեցավ արշալույսը ,— գրում էր նա ,— որը հետեւեն պիտի հասներ բարության առավոտը , Մանուկ Հայաստանի վերածնությունը : Այլ ո՞րքան դժվար էր այս դարավոր ժամանակներով սպասած ցանկալի Մանկան ծնունդը , ո՞րքան երկունք ու ցավ քաշեց Մայր Հայաստանը , այն գեղեցիկ չքնաղ դշխոյն Հյուսիսո , որ որդեկորույս վշտաց տագնապներու մեջ նստած եւ որբ ու այրի՝ թուխերում համակած , եւ աղի արտասուք թափելով աչքերեն ՝ միայն հեռվեն է լսում իր զավակաց ողջությունը , առողջությունը եւ աջողությունը: Աջողությո՞ւն : Քանի՞ տեղ կան , ուր որ իրավի աջողակ են Հայաստանի զավակները , ուր որ ապահոված է նոցա հանգիստը , ուր որ վտանգ չէ գուշակվում նոցա ապագայի համար . Այս է հարկավոր խնդիրը , այս , որ ժամանակը պիտի լուծե» { Վերջը կիմանաք , Պատմություն հայոց ազգի, Ս . Պետերբուրգ, 1863, եր. 247 եւ հետ.:} : Հեղինակը վերադառնում է նորից Մանուկ Հայաստանի ռոմանտիկ տեսիլքին ՝ պատմության վերջին դրվագում , ուր խոսում է հայերի ընթացիկ կացության մասին : Անշուշտ Հյուսիսի աքսորականին եւս ազդել են Զեյթունի անցքերը ։ Նա ծանոթ է Լանգլուայի ուղեգրությանը , ուր խոսք կա հայ եւ Կոզան-օղլու թյուրքմենների տասը գյուղերի « դաշնակցության » մասին: « Այս դաշնակցությունը (կոնֆեդերացիա) ,— գրում էր Գ. Պատկանյանը ,— ունի յուր մեջ հասարակապետական կառավարություն , որը գլխավոր կառավարիչք են յուրյանց մեջեն ընտրած չորս իշխանք» : Սրանք հանդիսանում էին Զեյթունի չորրորդ մասի կառավարիչներ, « կրելով նախարար (վալի ) պատվանունը, յուրյանց իշխանության ներքո ունին տեղակալ (քյաֆիա) , գյուղերի կառավարիչ» , ուր նախագահում էր Զեյթունի առաջնորդը , որը , իբր թե , չի խառնվում « քաղաքական կառավարության գործերում». Պատկանյանը գրում էր , թե զեյթունցիների պես սասունցիները եւս ունին « մեկ անկախ ազատություն» , որը անհայտ է տակավին { Նույն տեղը, եր. 265 եւ 268:} : Սակայն հետաքրքրական է , որ Մանուկ Հայաստանի պատկերը հառ/126/նում է հեղինակի առջեւ ոչ միայն Զեյթունի կամ Սասունի , այլեւ Ռուսաց Հայաստանի , հեռանկարների մեջ: «Թիֆլիզի եւ մյուս քաղաքաց հայերու դաստիարակությունը ,— գրում էր նա ,— այժմ ունի յուր վերա եվրոպական հրահանգության կնիքը . Վրաստանի , Սյունյաց երկրի , Արցախի, Sայոց եւ Կասպիական գավառաց ( դիտեցեք , որ 19-րդ դարի կեսերին տեր Գաբրիելը կողմնորոշվում էր Անդրկովկասում էին Հայաստանի քարտեզով , Ա. Հ. ) հայերը են պատկեր պարծանաց Մանուկ Հայաստանի եւ նոցա մեջ երեւում է պարզ ՝ հայոց ազգի բարեբաստիկ ապառնին : Ինչ որ չեն կարողանում պահվել շոգենավերեն եւ շոգեկառքերեն , եւ հեռագրական լարերեն , այն կրկնապատիկ ստանում են իրանց անձանց նահատակությամբ հառաջադիմության հանգստարանումը : Թե Կոստադինուպոլսի , կամ Զմյուռնիո հայերը Եվրոպայի հետ մերձավոր հարեւան լինելով ՝ կարողացան նոցա ոգվույն տիրանալ, երկծովյան կիրճի բնակիչ հայերը (իմա՝ կովկասահայերը , Ա. Հ. ) իրանց երկիրը շինեցին Եվրոպայի մեկ անկյուն ( նկատեցեք՝ « Եվրոպային , բայց ոչ՝ « Ռուսաստանի» , Ա. Հ.) , մեկ անկյուն , ուր որ լուսավորությունն անդադար սերմանվում է , արմատանում , բողբոջում եւ պտղաբերում» { Նույն տեղը, եր. 263 եւ հետ.:}։
Պատկանյան-հայրը Մանուկ Հայաստանի բարօրությունը լծորդում էր կովկասյան եւ օսմանյան հայերի տնտեսական ու կուլտուրական կապերի ամրացման հետ եւ միաժամանակ Հայաստանի նորոգման երաշխիք համարում նրա կապը « Եվրոպայի եւ նրա « լուսավորության » հետ։ Պատկանյան-որդին ելնում էր նույն այդ հեռապատկերից ՝ զինված ապստամբության կոչեր էր անում ազգին եւ միաժամանակ աղերսում՝ « Եվրոպայի » միջամտությունը:
Ըստ էության , Մանուկ Հայաստանի գաղափարով տոգորված էր Ռ. Պատկանյանի ստեղծագործական ամբողջ կյանքը : Մահվան մահճին գամված բանաստեղծը գրի առավ իր « Կարապի երգը» , ուր կան հուզիչ այսպիսի տողեր.
Անցան տարիք , անցավ կյանքիս գարունը,
Եռացկուն այն գոլացավ իմ արյունը …
Չքնաղի գեղ եւ համբուրի, ո՞, հըրճվանք
Է՛լ չեն տանում իմ քընարից արձագանք:
Եվ նեկտարը , որ միշտ բացում էր հոգիս,
Ծանր թըմբիր բերում է արդ իմ կողքիս.
Է՛լ չեմ պըտրում ես աշխարհի բերկրություն,
Անդարձ կորավ իմ կարճ կյանքի թարմություն …
Մ՚ինձ մոտեցնեք փըրփրադեզ գավաթը,
Ծաղկունքով մի՛ զարդարեք իմ ճակատը։
/127/
Սիրտըս հազիվ ժաժ է գալիս կըրծքումըս …
Բայց է՞ր նորից եռ է գալիս արյունս,
Է՞ր ձըգվում են ջիլերը իմ բազուկին,
Արծվո նըման սավառնում է իմ հոգին.
Է՞ր համրախոս լեզուս դառնում է ճարտար,
Սիրտըս մեջըս որոտում է անդադար,
Է՞ր իմ թըմրած աչքես փախչում է քունը,
Երբ լսում եմ հայ ազգի անունը:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ռ. Պատկանյանը չունեցավ հայացքների խոր բեկումներ : Իրեն հատուկ անմիջականությամբ ու մեծ անկեղծությամբ , զարմանալի ճոխ ու պատկերավոր , դիպուկ ու համակող իր գրչով հայրենասեր բանաստեղծը ծերության տարիներին իսկ հիմնականում հուզում ու պաշտպանում էր գաղափարներ , որ հանդիպում ենք նույնիսկ պատանեկան նրա բանաստեղծությունների մեջ:
Պատկանյանի ազատագրական գաղափարները կաշկանդված էինազգային-պահպանողական հայացքներով : Այնուամենայնիվ , բանաստեղծը յուրովի ընդառաջում էր ռուսահայ դեմոկրատիայի ընդերքում ` հասունացող ազգային-քաղաքական պահանջներին եւ իր մտատրամադրություններից անկախ արձագանքում Արեւմուտքում եւ Ռուսաստանում ծավալված ազգային-քաղաքական շարժումներին : Տարակույս չկա , որ 60-ական թվականներին Մանուկ Հայաստանի հեռապատկերը գծագրվում էր 1830—40-ական թվականներին շրջանառություն գործած « Երիտասարդ Իտալիա», « Երիտասարդ Գերմանիա», « Երիտասարդ Լեհաստան » եւ « Երիտասարդ Ռուսաստան» գաղավարների ներշնչման ներքո : Եվ այդ հանգամանքն է հենց , որ « Մանուկ Հայաստան »-ի կամ , որ միեւնույնն է: « Երիտասարդ Հայաստան »-ի ուրվականը այնքան անհանգստություն էր պատճառում ռուս եւ հայ ռեակցիոն շրջաններին:
* * *
Դառնանք Սմբատ Շահազիզյանին , այն բանաստեղծին , որի պոեմն ամբաստանվեց , որպես հակակառավարական , հակակրոնական մի մանիֆեստ , որպես Նալբանդյանի հակառակորդներին նշավակող ստեղծագործություն:
Շահազիզյանը պատկանում էր այն երիտասարդների շարքին , որոնք սկզբնապես հեռու էին ռեւոլյուցիոն դեմոկրատիայից : Ներսես Աշտարակեցին ոչ միայն նրա ազգականն էր , այլեւ խնամածուն : Նրա առաջադիմությունների մասին Լազարյան ճեմարանը իրազեկ էր պահում կաթո/128/ղիկոսին {ՀՍՍՌ Մատենադարան , Կաթողիկոսական դիվան, թղթապ . 3 172, վավ. N 104:} : Գրական իր առաջին գործերը նա հրապարակ հանեց Ներսեսին կուսակից « Ճռաքաղ »-ի էջերում , եւ պատահական չէ , որ նրա ոտանավորների անդրանիկ գիրքը գրվել էր գրաբար , մատնելով Լազարյան սանի վրա Մսերի եւ Մ . Էմինի ազդեցության հետքերը : Ուշագրավ է նաեւ , որ բանաստեղծը ոտանավորների առաջին իր ժողովածուները՝ « Պատանեկական զբոսանք »-ը եւ « Ազատության ժամեր»-ը , հանձնում էր հայրախնամ բարերար Խաչատուր-աղա Լազարեւի » ուշադրությանը { Տե՛ս Լազարեւների արխիվի N 27 գրքով Շահազիզյանի անտիպ նամակը եւ Լազարեւներին մեծարող ներբողը: « Պատանեկական զբոսանք »-ը լույս չի տեսել տպագրությամբ : Հավանորեն , հեղինակի առաջին այն հատորն էր այդ , որի մասին 1860 թ . որպես « երկրորդ հատոր » լույս տեսած « Ազատության ժամեր»-ի շապկի վրա հայտարարվում էր , թե « առաջին հատորը ( որ գրոց լեզվով է ) եթե կհաջողի , մի ժամանակից դուրս կգա» : Հազիվ թե հայ գրականությունը շատ բան կորցրեց հեղինակի գրական երախայրիքի անտիպ մնալուց : Այդ մասին է վկայում նույնիսկ « Ազատության ժամեր »-ի գրական տհասությունը:}:
1861 թ. Շահազիզյանին հանդիպում ենք արդեն « Հյուսիսափայլ »-ի էջերում : Պատանի բանաստեղծը այդտեղ տուրք էր հատկացնում սիրած աղջկա աչքն ու հոնքը գովերգող գրական այն ժանրին , որին Ֆր. Մեհրինգը Backfischlyrik անունն էր տալիս {Հմմ. « Հյուսիսափայլ», 1861, N 4, եր. 340, «Սեւորակ աչեր » ոտանավորը , գրված 1860 թ . նոյեմբերին:}: «Աղջկերգի » այդ ժանրին համապատասխանում է թերեւս երիտասարդ բանաստեղծի այն պորտրեն , որ գծագրել է հիշողությամբ « Հյուսիսափայլ »-ի աշխատակից Գ. Տեր-Հովհաննիսյան-Քաջբերունին: « Յուր երիտասարդ օրերում ,— գրում էր Շահազիզյանի մասին այս վերջինը ,— ուներ պճնասիրություն , խիստ հսկող յուր հագուստի , դեմքի շարժման վայելչության վրա եւ այլն» {« Արարատ», 1916, եր. 719:}: Քաջբերունու պատմելով ՝ այս շրջանում բանաստեղծը մոտեցել էր արդեն Նազարյանցին : Բարեկամությունը սկսվել էր անշուշտ ճեմարանից , ուր դասատու էր Նազարյանցը : Բեկում առաջացնելով երիտասարդ բանաստեղծի մեջ ՝ նոր մենտորը նրան պոկեց Մսերի եւ էմինի ազդեցությունից եւ դարձրեց նրան իր գաղափարների մոլեռանդ պրոպագանդիստ: Նազարյանցի ցանած սերմերից հետագայում հասակ էր առնելու « Հրապարակախոսի ձայն »-ի պաշտպանած լիբերալիզմի այն թզենին , որ հայցող ու ակնկալող ազգասիրության շամանդաղի մեջ ծրարեց բանաստեղծի լալկան աշունը: Նազարյանցի ազդեցությունն առկա է նույնիսկ « Լեւոնի վշտի » մեջ : Այսպես , այնտեղ , ուր պոեմի հերոսը նշավակում է ազգի տգիտությունն ու բարոյական ախտերը , առաջ քաշում դպրոցներ , Էջմիածնում հոգեւոր Ակադեմիա հիմնելու պահանջ , զայրացկոտ խոսքեր ուղղում /129/ ազգի հարուստներին ՝ նրանց շահասիրության, անբարեգործության եւ այլ արատների » համար:.
Նազարյանցի խոհերն ու բառերն էր կրկնում նա , երբ փորձում էր գծագրել հայոց ազգի բարոյական պատկերը,
Բայց հայոց ազգը ՝ տխուր անապատ,
Անբույժ նետերով խոցված վիրավոր.
Խավար , նյութապաշտ , երկչոտ ու վհատ,
Սիրող չարություն եւ փառք անցավոր …
Նազարյանցի հայացքներին էր ընդառաջում նա , երբ մտրակում էր հայ հոգեւորականների տգիտությունը , որի պատճառով , ասում էր նա , պես-պես «քակտիչ » սերմեր են մտել հայ ժողովրդի մեջ , կամ երբ պնդում էր , թե կրոնի եւ գիտության մեջ չկա ներհակություն , դրվատում կրոնի « վեհությունը» , որ ծես չէ սոսկ կամ կույր հավատ …
Այնուամենայնիվ , պիտի շեշտենք , որ բեղուն այն տարիներին, 1861-64 թվականներին , երբ գրի առնվեցին Շահազիզյանի « Լեւոնի վիշտը» , նրա լավագույն լիրիկական գործերը, Նազարյանցի լիբերալիզմի տիրական դերը ետ էր մղվում եւ չեզոքանում Ռուսաստանում կատարվող հասարակական-քաղաքական անցքերի ու դրանց հետ կապված գրական-մտավոր շարժումների ազդեցությամբ: « Խոսք չկա ,— վերհիշում ՝ էր հետագայում ծերունի Շահազիզյանը ,— որ ինձ վրաս , ինչպես եւ ամբողջ սերնդի վրա , ազդել են ռեֆորմների դարաշրջանը եւ նրա անդրադարձումը ռուս կյանքի վրա»: « Լեւոնի վիշտը» , ուր մերկացվում են հայ կյանքի մութ երեւույթները եւ արտահայտվում նրա վերածնունդի հույսերը , զգալի չափով ստեղծվել է այն ոգեւորության շնորհիվ , որ առաջ են եկել գյուղացիների ազատությամբ : Հիշում եմ , թե որքան սրտիս մոտ էի առնում այն անցքը Ընկերներիս շրջանում ես պատկանում էի այն երիտասարդների թվին , որոնք ամենից մեծ եռանդով էին հետեւում ռուս ամսագրերին , օրինակ՝ «Современник»-ին , ու նրանց մեջ արծարծվող հարցերին … 1859 թ. «Современник »-ից է առնված « Լեւոնի վշտի » երգերից մեկի էպիգրաֆը: Դոբրոլյուբովի ՝ իմ կարդացած «Милый друг, я умираю » ոտանավորը թելադրեց ինձ սեփական ոտանավորների գաղափարը , որ սկսվում է նույնպես , բայց հետո ստանում ուրիշ բնույթ, ( անդրադառնալով հայերի ճակատագին» {Ю. А. Веселовский, Русское влияние в современной армянской литератype, Mocквa, 1909, եր . 14 եւ հետ»:}:
Իր այս տողերում Շահազիզյանը շեշտում է « ռեֆորմների դարաշրջանի » դրական ազդեցությունը եւ « ռեֆորմների » արդյունք համարում /130/ ժամանակի մտավոր-գրական շարժումները : Սակայն հիշատակելով «Современник »-ի եւ Դոբրոլյուբովի մասին ՝ բանաստեղծն ակամա խոստովանում է այն տուրքի մասին , որ վճարել է ինքը Ռուսաստանի ռուսԼյուցիոն զարթոնքին ու մտավոր-գրական այն հոսանքին , որ սկիզբ էր առնում ոչ թե « ռեֆորմների » կամ « ռեֆորմների դարաշրջանի» , այլ ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի շարժման ակունքներից: Դոբրոլյուբովի հետ միասին նա կարող էր հիշատակել նաեւ Նեկրասովի անունը , որի՝
Поэтом можешь ты не быть,
Но гражданином быть обязан.
հրահանգի ներշնչման տակ բանաստեղծը 60-ական թվականներին հանդես եկավ իր « նախ քաղաքացի եւ ապա պոետ » նշանաբանով: Իդեական այս ազդեցությունների մթնոլորտում կարող էին ձեւակերպվել նրա հայտնի խոսքերը:
Ես ուխտեցի լինել մշակ`
Հասարակաց պիտույքի,
Երգել ուսա գործ ու վաստակ,
Արդար հացը այս կյանքի:
« Հասարակաց պիտույքի » պահանջին քաղաքացի պոետն անդրադարձավ , նախ եւ առաջ, ազգային-քաղաքական տեսանկյունից : Որչափ հայ կյանքում ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ազդեցությամբ ձեւակերպվող ազգային-քաղաքական պահանջները առավել հետեւողական կերպով ձեւակերպվում էին Նալբանդյանի գործունեության միջոցով , պարզ է , որ վաթսունական թվականների սկզբներին Շահազիզյանի գիտակցության մեջ Նազարյանցի « ապոլիտիկ» լիբերալիզմը պիտի նահանջեր Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական հրապարակախոսության առաջ:
Այդ մասին է վկայում հենց Շահազիզյանի՝ « ռեֆորմների դարաշրջանի » հետ կապված ստեղծագործությունը , բանաստեղծությունների նշանակալից . այն ժողովածուն , որը լույս տեսավ 1865 թ . սկզբներին՝ « Լեւոնի վիշտը » ընդհանուր խորագրով { Ժողովածուի մեջ զետեղված գործերի տակ Շահազիզը համառորեն նշանակել է 1864 տարեթիվը : Ստացվել է այն տպավորությունը , որ հրատարակված նյութերի գրվել են մի շնչով, 1864 թվականի ընթացքում , մեծ մասով Բոգորոդսկոմ, ամարանո ցային ժամանցի ամիսներին : Բայց սխալ է այդ տպավորությունը : Այսպես , նույն ժողովածուի մեջ զետեղված են 1864 թվականով նշված մի շարք ոտանավորներ , որոնք լույս էին տեսել նախապես, 1861–62 թթ. « Հյուսիսափայլ »-ի տետրակներում եւ մտել « Լեւոնի վշտի » մեջ ՝ անփոփոխ կամ աննշան շտկումներով : Պարզ է , որ Շահազիզյանի նշանակած տարեթիվը հաճախ ցույց է տալիս ոչ թե ոտանավորների գրության , այլ դրանց վերջնական խմբագրման տարին : Այս դիտողությունը կարեւոր է ոտանավորների եւ վաթսունական թվականների սկզբում երկրում արծարծված շարժումների միջեւ եղած կապի անմիջականությունը նշելու համար:}։


/131/ Արդեն իսկ 1862 թ. « Հյուսիսափայլ »-ում տպված « Ազգային վիճակ » բանաստեղծության մեջ կան հատվածներ , որոնք գրեթե նույն հառերով ու արտահայտություններով կրկնում են Նալբանդյանի՝ 1859 թվականին գրված « Ազատն աստված »-ի տրամադրությունները: « Ազատն աստված » բանաստեղծությանն էր արձագանքում անշուշտ երիտասարդ բանաստեղծը , երբ գրում էր.

Ով ազատություն , սուրբ աքսորական,
Զոհելու եմ քեզ իմ անձս հավիտյան:
Թող ստրկացած դարերով մարդիկ
Դնեն իմ վերա նզովքի կնիք:

Թող սրե չար լեզուն անզոր թշնամին,
Թափելով վերաս թունավոր սլաքներ:
Ես պիտի խնդրեմ , ազգ իմ , լալագին,
Ոտնակոխ եղած քո իրավունքներ:

Ոչ ոք չէ կարող հոգուս նպատակ
Ճնշել , խորտակել բռնության զենքով , այն:
Ոչ սուր , ոչ արյուն , ոչ բանտ , ոչ կայծակ,
Ոչ նույնիսկ գեհեն մշտավառ բոցով …

Բանաստեղծը ոչ միայն արձագանքում էր Նաբանդյանից ստացած ներշնչումներին , այլեւ մեծարում պոեմում նրա անունը : Կոմսի երգերը եւ նրա գաղափարական անտուրաժն է հենց այն աղբյուրը , որից ջուր է խմել պոեմի հերոս Լեւոնը : Նրա գիտակցությունը պաշարող հույզերի ու մտքերի ուղղության մասին գաղափար է տալիս նրա ճամփորդական պայուսակը , ուր կգտնեք՝

Տխուր մեղեդին Հեյնե պոետի,
Գյոտե'ի Ֆաուստ , այս անմահ քերթված,
Թափառաշրջիկ արկածք Հարոլդի,
Երգիծանիչ դործը Հոբենարի,
Եվ Բերանժեքի ոգելից երգեր,
Եվ պատմությունը լրջամիտ Բեոքլի,
Եվ Շաքսպիրի ողբերգություններ:
Մի քանի համար Մեղուից Պոլիսի,
Մի քանի երգեր մեզ ծանոթ Կոմսի:

գրում երկրոէ՞ղղելությունը կարեւորրոթյան , ար

/132/
Ռավելինում տառապող կալանավորի մասին են պոեմի հայտնի տողերը.

Բայց քեզ հանում եմ այս տխուր դասից,
Ով նոր հայախոս ու ազնիվ մշակ,
Քեզ կարող էի անմահ վուշերից
Քաջ մարտիրոսի բոլորել պսակ:

Քնարիդ լարերն ազատ շարժվում են,
Երբ ազատ քո կամք , ազատ քո հոգին.
Այսպես սոխակներ ներդաշնակում են,
Հեռու վանդակից , թվերի միջին:

Սրտիդ կսկիծը-կսկիծ է ազգի
Եվ ոչ մի դիմակ կեղծավորության,
Գրչիդ վաստակը-մեծություն հայի,—
Թեեւ Հայաuերք են քո դավաճան։

Վերջին տողերի մեջ արտահայտված է սկզբնապես տարածված այն կարծիքը , թե Ռավելինի կալանավորը Այվազովսկու եւ արբանյակների զոհն է սոսկ : Նույն Այվազովսկուն ուներ նկատի պոեմի հեղինակը , երբ գրում էր.

Ընկեր քո գործին — դժողք սեւամած,
Եվ բոլոր դեւեր քո հետ զինվորված.
Ուր չարագործ է մատնիչ մի տգեղ,
Դու տասնապատիկ Հուդա ես այնտեղ {Հմմ . նաեւ « Դավաճան » ոտանավորը:}:

Իբրեւ լուսավորական ՝ Լեւոնը քարոզում է լույս , ուսում եւ ձգտում մարդկային « լիաձեռն » ա յն ազատության , առանց որի « չկա լիաձեռն եւ կյանք երջանիկ» ։ Լեւոնը չի ձգտում միայն մարդու անհատական բարօրության , նրա անհատական ազատությանը եւ կատարելությանը:
Բանաստեղծը մռայլ գույներով է նկարագրում ազգակիցների ճնշված վիճակը.
Այստեղ մեծավորն քայլում է ազատ
Հպատակների սրտերի վերա.
Թշվառ ժողովուրդ , խոնարհած ճակատ՝
Սպասավոր է հաճույքին նորա:
- - - - - - - - - - - - - - - - - - -
Ո՞ւր է օրենքի դատակնիքը:
Իմացեք , այստեղ օրենքներ չկան:
/133/ Տիրող դրության պատճառը հարուստների ու մեծատունների գիշաանուխ արծաթասիրությունն է եւ ապա՝ «սուրբերի զգեստով » ծպտված կղերը , այդ ոչխարների առաջնորդ կարգված գայլերը , որոնք « առագաստ պարզած ՝ առատ շահվում են հաջողակ հողմից» : Լեւոնը գիտե , որ հարուստը դիզում է արծաթաթմբեր « անառակության ճանապարհներով», « խեղճ չքավորի հացը կտրելով» : Նա մերկացնում է մեծատունների եւ կղերի կապը տիրող ՝ ռեժիմի հետ : Հարուստի մասին է Շահազիզյանի այն խոսքը , թե՝
Նա՞ սողալ գիտե Առյուծի դրան,
Խնդրելով ճնշող կնուտից ապավեն,
Արծաթով դնել կողակից իշխան,
Կաշառող կուրծքին ձգել ժապավեն:
Չի խնայված նաեւ կղերը , նրա ընչաքաղցությունը , նրա չարամտությունը , նրա ազգադրժությունը եւ ապա՝
Կղերիկոսի սաղմոսերգություն`
Փոխանակել է քսության կանչյուն,
Մեղքի վարագույր , սփռած ՝ վարդերով,
Ծածկել է նոցա աղտոտ թեւերով:
Տեսանք , որ հակառակորդները Շահազիզյանին շպրտեցին անգամ հակակրոնության մեղադրանք : Նրանք նկատի ունեին մի ժամանակ Նալբանդյանի պաշտպանած հայացքների հետեւությամբ նրա քարոզած « ազատ կրոնը» , էմոցիոնալ դեիզմն ու բնապաշտությունը , որ չէին կարող հաշտվել կղերի սխոլաստիկ աստվածապաշտության հետ {« Լեւոնի վշտից » զատ հմմ. « Ճշմարիտ կրոն » եւ «19-րդ դարի կրոնասերը » ոտանավորները:} : Բանաստեղծը գիտության մեջ է որոնում « աստուծո տաճարը » եւ հայտարարում ՝ կրոնը անեզրականի զգացություն.
Կրոնը չունի որոշյալ տաճար,
Նորա տաճարն է ընդհանուր աշխարհ,
Կրոնի համար սահման հատանել,
Նույնն է , թե նորան լիովին ժխտել:
Լեւոնը կարեկից է « քրտնած , աշխատած . ազգին» , հասարակ ժողովրրդին , համքարին եւ հարստահարվող այն խեղճերին ու աղքատներին , որոնց բողոքի երկինք պատռող ձայնը սպառնում է գիշատիչներին « վերին պատուհաս» : Հարուստների ազգադրժությունը հակադրում է նա համքարի ազգասիրությանը,
/134/
Միայն համքարն է , որ համեստ բարքով
Սիրում է վաստակ հեռու վատ կյանքից.
Հպարտ է համքարն , պարզերես դեմքով,
Ոչինչ ահ չունի զեղխոտ հարստից,
Եվ նա սիրում է յուր ազգի պարծանք:

Լուսավորության եւ գիտության լույսից զուրկ , տարերային իր բռնկումով համքարն ընդունակ է իջեցնելու ազգի թշնամիների գլխին իր բռունցքն ու սուրը …

Նա հայատյացին բերում է զրկանք …
Երբեմն փայլում է նորա սուսերը …

Վերջին տողը ՝ ազդանշում էր , կարծես , համքարական այն հուզմունքը , որ բռնկվեց Թբիլիսիում 1865 թ . ամառը , պոեմը լույս տեսնելուց մի քանի ամիս հետո : Նկարագրելով հայրենի Աշտարակի բնությունը ՝ բանաստեղծը հակադրում էր դրան համագյուղացիների ծանր կացությունը.

Բայց այդ բոլորն ստրկության
Կաշկանդված է կապանքով,
Ժողովուրդը թշվառական
Խեղդված է մեծ ` խավարով:

Բանաստեղծը խուսափում էր կոնկրետ նշումից . աչքի առաջ ունենալով Ռուսաց Հայաստանը ՝ նա անկարող էր բանեցնել անշպար լեզուն

Ասելու բան կա եւ լսելու բան,
Շատ հետաքրքիր վեպք ու զրույցներ» …
Եվ շատ ցավում եմ , որ ես չեմ իշխան,
Որ սարձակ խոսել կարելի լիներ:

Մի տեղ նա ուղղակի ծառս է լինում ազատ խոսքը գլխատող դահիճների դեմ.

Ազատ արվեստի վարձկան դահիճներ,
Ատում եմ Հոգով պիղծ պաշտոնը ձեր:
Եվ կգա մի օր — պըռոզով հարմար,
Որ ձեր հետ քաշվեմ , ձգելու եմ քնար:
/135/
« Բռնավոր սուլթան » ոտանավորի մեջ նա գրում էր,

Ինքնակալություն բռնավորների
Որպես թե մի ծուխ ցնդելու է վեր.
Ինքնակալ է ազգ , ինքնակալ բարի,
Ինքնակալ նորա հոգու օրենքներ:

Քառյակի առաջին տողերին հեղինակը կցել է ծանոթություն. « Այո , այստեղ մեր խոսքը անհոգի եւ անաստված բռնավորների մասին է : Թե քանի տարել են այդ բռնակալության լուծը մեր Տաճկաստանի եղբայրակիցքը գիտե ամեն ոք» : Այս տողերը գրվել են ցենզորի հետապնդումներից ապահովագրվելու մտադրությամբ , բայց այն հանգամանքը , որ հարկ կարող էր լինել նման վերապահության , մատնում է ոչ միայն իրերի ռեալ կացությունը , այլեւ հեղինակի անվերապահ միտքը …
Պոեմում նկարագրվում են գյուղացուն նեղող ավազակախմբերի գործողությունների , որոնց վրա աչք էին գոցում կամ որոնց նկատմամբ ուղղակի թույլատու էին երկրի տիրողները : Եղել են կարծողներ , թե ակնարկված իրավիճակը տիրում էր Թյուրքաց Հայաստանում : Դրանից արել են այն հետեւությունը , թե Լեւոնը Արաքսի տարբեր ափերին ապրող ազգակիցների համար ուներ տարբեր ծրագրեր. խաղաղ-վերանորոգչական ՝ ռուսահայերի համար , եւ մարտական-ապստամբական՝ թյուրքահայերի համար : Բայց փաuտապես բանաստեղծի նկարագրածը վերաբերում էր անմիջորեն Անդրկովկասյան Հայաստանին , թեեւ հեղինակը լավ գիտեր , որ հայերի վիճակը անազատ է նաեւ Ռուսաստանից դուրս : Հայաստանը , ասում էր նա , գերի է ոչ թե մի , այլ մի քանի ազգերի ( կարդա ՝ պետությունների , Ա. Հ. ) ձեռքում.

…Այսպես Հայաստան,
Վաճառեցին քեզ որդիք չարության,
Որպես անապատիվ մի կալանավոր
Խաղալիք դարձար ազգերի ձեռքին:

Հայ-թյուրք զինաբախությունն իրական պատկեր էր Անդրկովկասում զարգացող հելուզակության պայմաններում, որտենց մասին բանաստեղծը գրում էր պոեմում.

Տեղ-տեղ պղծած է ավազակների
Գազանաբարո ավերածներից:
Աչքերդ լցվում են արյունով ցավի,
Խոր արձակում ես հոգոց ու կսկիծ:

Անդրկովկասում տիրող հելուզակությունը ագրարային հարաբերուԺյունների կամ քաղաքական-վարչական գաղութային ռեժիմի հետեւանք /136/ էր . սակայն հաճախ նույն այդ ռեժիմի հանցավոր թույլտվությամբ հելուզակությունը ստանում էր ազգամիջյան բախումների կերպարանք : Պատահական չէ , որ պոեմում նկարագրված բախումներն անմիջապես կապված են Արարատյան դաշտի բնանկարի հետ:
Շահազիզյանը չի նշմարում նկարագրած երեւույթի բուն պատճառը , որը « Լեւոնի վիշտը » պոեմի հրապարակումից մի տարի անց նկարագրելու եւ պարզաբանելու էր Թյուրքիա մեկնած Աղաբեկյանը : Բանաստեղծի ըմբռնումով ՝ մեղավորը Մահմեդի կրոնն էր , որը « սնուցանում էր պատառող գայլեր , որ խմեն արյուն քրիստոնեի» : Այնուամենայնիվ , նա եւս գիտեր , որ նման գայլեր սերվում եւ սնվում են նաեւ Քրիստոսի տաքուկ փարախում, « գառնազգեստ գայլեր» , որոնք հոշոտում են ու լափում « հոգեւոր տիրոջ » արածող հոտերը : Մի այլ տեղ Շահազիզյանը նկարագրել է անդրկովկասյան այն կարգերը , որ առատ սնունդ էին մատակարարում ՝ ժողովուրդը գիշատող իշխանավորներին ՝ սրանց դավանանքից անկախ։
Բանաստեղծը սգում է հարազատ ազգի մահը եւ երազում նրա վերածնությունը : Ի՞նչ պատկերացում ունի նա այդ վերածնության հնարների մասին: Շահազիզյանը շեշտում է ազգային լուսավորության եւ դաստիաիրակության դերը : Սակայն , ասում է նա , լուսավորություն , իրավունք , պատիվ , կյանք ու բախտ այս ամենը հնարավոր է միայն ազգի ազատության մեջ , եւ ազատության մեջ է միայն , որ փողփողել է ջախջախված ազգության դրոշը : Ազատության համար մղվելիք պայքարը հայերի պիտի վարեն ՝ արձագանքելով ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական այն կռիվներին , որ արծածվում են Արեւմուտքում { Հարկավ ցենզուրական ճնշումն է , որ հարկադրում էր Շահազիզյանին խոհեմաբար լռելու Ռուսաստանի ներսում ծայր առնող ազգային-ազատագրական շարժումների մասին:} : Բանաստեղծը չէր ընկալում հարազատ ազգը որպես ինքնագո մեծություն . նա : գիտեր նրան փրպես անդամ մարդկության» , որպես մարդկության մշակ եւ գործակատար» : Մտահոգված հայ ժողովրդի ազատագրման խնդրով ՝ բանաստեղծը ոգեշունչ տողեր է նվիրում միաժամանակ իտալական ապստամբությանն ու գարիբալդյան զենքի հաղթանակին եւ ընդգծում բռնակալության դեմ ոտքի ելած « բռնավոր » մասսաների դերը : Իտալական շարժման օրինակով ՝ ճնշված ժողովուրդների միացած պայքարի ջանքերով է միայն , որ պիտի նվաճվի նաեւ հայ ազգության քաղաքական ազատությունը : Այս է բանաստեղծի միտքը : Նա համոզված է , թե Արաքսի բնագծից անկախ ՝ բռնակալության կրնկի տակ հեծող տեզական ազգությունների զինված ապստամբությունն է միայն , որ կարող է վերջ տալ նրանց ստրկությանը.
/137/
Ուրեմն թրեր , ուրեմն սրեր
Թող հանդիսանան այստեղ դատավոր,
Թող թափվին անպարտ արյան առուներ,
Դա անմահ գործի է ավետավոր:
Բայց , ով Ասիա , ի՞նչ է քո համար,
Այս ազատության կենդանի քարոզ
Մեռած եք , ազգեր , եւ ձեզ բռնաբար
Հարստահարում է թշնամին գոռոզ:

Ասիական ժողովուրդներին եւ ոչ միայն հայ ժողովրդին ուղղած այս կոչը գլխավոր այն դասն է , որ յուրացրել էր երիտասարդ բանաստեղծը , դիտելով ժամանակի անցքերը ՝ ռուս ճորտերի հուզումները , իտալացիների եւ լեհերի ապստամբությունները , Զեյթունի դեպքերը եւ այլն.

Թող քաղաքական մեծամեծ գործեր
Այսօր չանցանե ձեզ համար ունայն.

Շահազիզյանը չկծկվեց ազգային շարժման անձուկ պատյանի մեջ : Նա պատկերացնում էր ազգի ապագան ազատ ու անկախ ժողովուրդների դեմոկրատական ֆեդերացիայի մեծ ընտանիքում միայն.

Բարօրությունը հասարակ ազգի,
Եվ վավերականն ապահովության,
Վերին նպատակ , այս պետք է լինի
Տապանակ ուխտին ,— մեծ դաշնակցության:
Այստեղ ժողովուրդն է այն սուրբ աստված,
Որի արարքին չկա մի բողոք:

Սոցիալական ի՞նչ ուժերի վրա էր կառուցում Շահազիզյանը ժողովուրդների « ոսկի ապագան» : Նա հաշվի էր առնում , անշուշտ, « հասարակ ազգի» — « դեմոկրատիայի մարտական ուժը : Սակայն համոզված էր , որ ազգի ազատագրման համար անհրաժեշտ է նրա միությունը , ազգ կազմող դասակարգերի քաղաքական համագործակցությունը.
Բարի գործերով մեք ընդհանրաբար
Կարող ենք գտնել բաղդը աշխարհիս,
Ես բաղդավոր եմ , թե այդ բաղդն ունիս
Եվ դու , եւ հարուստ , եւ տնանկ անճար:

/138/ Բանաստեղծը հրավեր էր կարդում հայրենակիցներին ՝ ձեռնարկել հասարակության գործին «վեհանձնարար».

Որ ծլեր , ծաղկեր , ամուր բարձրանար
Ոսկե տաճարը սուրբ բարօրության:
Որ լույս եւ ուսում այցելու լիներ
Եվ քո պալատին եւ քո խրճըթին.
Որ յուր բաղդն ու կյանք առատ անձրեւներ
Քրտնած , աշխատած ազգիդ ճակատին:

Դատապարտելով կղերի եւ հարուստների հոռի հատկությունները ՝ Լեւոնը կարդում է նրանց գլխին առաքինության քարոզներ , հրավիրում նրանց ազգաշեն մեծագործության : Նա հանգում է կարծես այն մտքին , թե առանց գառների ու գայլերի համատեղ գործունեության , առանց նրանց միության ազգի համար չկա փրկություն : Այդ նախապաշարմունքը Շահազիզյանի աքիլլեսյան գարշապարն էր, նազարյանական լիբերալիզմի ներքնախարիսխը բանաստեղծի իմաստասիրության մեջ:
Ազգային-ազատագրական գաղափարախոսության պրոպագանդ ծավալելով համառուսական ռեւոլյուցիայի կրիզիսի պայմաններում՝ Շահազիզյանը չնշմարեց հայ ազգային-ազատագրական շարժման ու ագրարային ռեւոլյուցիայի ներքին կապը : Լեւոնը հանդիսար չունի հյուսիսային « մութ երկնի տակ» , նա լքում է հյուսիսի « բնության դագաղը » եւ ուղեվորվում Կովկաս , նրա լեռներում ու դաշտերում փնտրելով « ավետյաց երկիրը» , հին , նվիրական մի աշխարհ , ուր Լեւոնից առաջ փրկության հանգրվան էին որոնել Պուշկինի եւ Լերմոնտովի ռոմանտիկ հերոսները ։ Սակայն փրկության այս ճանապարհին Շահազիզյանի ուղղադատ գիտակցությունը դեմ է ընկնում ազգային բացառիկության չհաղթահարված նախապաշարումներին : Ցարիզմի դեմ ջանալով բացել Կովկասում ժողովուրդների եղբայրական գործակցության ուղիներ՝ Շահազիզյանի հերոսը չի կարողանում կամրջել փոխադարձ անվստահության եւ թշնամանքի այն խրամատները , որ տեղական ժողովուրդների միջեւ փորել էին տիրող դասակարգերը : Խոսելով թուրքի մասին ՝ նա տեսնում է միայն նրա մոլեռանդությունը : Կովկասյան ժողովուրդների հակադրումներից զերծ.չէր , մասնավորապես , նաեւ Շահազիզյանի վաղեմի ուսուցիչի՝ Նազարյանցը , խոսելով հայերի դեպի Ռուսաստանն ունեցած ավատար-մության մասին ՝ նա հարկ էր տեսնում գրել. « Եվ Ռուսաստանը , մեր բարեմիտ Ռուսաստանը եւ մեր բարի թագավորը , որի բերանից դուրս են եկել այս մեծ խորհրդավոր խոսքերը. «Да развивается повсюду и с новой силою стремление к просвещению» . մի՞թե կամենալու է փակել /139/ մեր ազատ , իմացական կրթության ճանապարհը . եւ ոչ երբեք . Ռուսաստանը կարող է ամենեւին աներկբայ լինել հայոց ազգի դեպի նա անդրժելի հավատարմության մասին , եւ դորա ապացույցքը միշտ եւ անսպազ տեսել է նա : Տաճիկները , որպես մահմետականք, յուրյանց հարաբերության մեջ դեպի Ռուսաստան , թե շատ եւ թե փոքր միշտ կասկածելի են. վրացիքը թեպետեւ կարող չէին պահպանել յուրյանց ազատ դրությունը պարսիկների երեսից , այնուամենայնիվ տրտնջում են եւ անգոհ են Ռուսաստանից , որ սա բավականացել չէ մի պաշտպանողական իշխանութեամբ , այլ ստորադրել է նորանց յուր ստույգ հրամանակալության տակ : Բայց հայերը ճշմարտապես եւ իրավացի շնորհակալ են Ռուսաստանին , որ ազատել է նորանց մի անտանելի , անարգական ստրկութենից , եւ բացել է նոցա առջեւ մի նոր քաղաքական կյանքի ասպարեզ» {Ստ. Նազարյանց , Երկեր , Ա, եր . 95 եւ հետ.:}:
Շահազիզյանն անում էր անդրկովկասյան ազգությունների հակադրությունը հակառակ ծայրից , նրանց դեմոկրատական անբարեհուսության ծայրից : Պոեմի այս կարգի մտքերը վկայում են բանաստեղծի մեջ իսկ հարատեւող նացիոնալ-լիբերալ այն նախապաշարումների մասին , որոնց ուժը 60-ական թվականների սկզբներին մի պահ թուլացել էր հեղինակին Համակած ռեւոլյուցիոն-դեմոկրատական տրամադրությունների ներշնչմամբ , առանց իսպառ վերացվելու կամ հաղթահարվելու : Հասկանալի է նաեւ , թե ինչու ծայրը-ծայրին հասցնելով իր մտքերը , Լեւոնը վերջ ի վերջո հանձնվում է … Հարոլդյան հոռետեսության եւ ավարտում իր թափաt :ումներն այն գիտակցությամբ , թե դյուրին գործ չէ « թավալել Չարին» …

Ոհ , շատ շատ օրեր դեռ պիտի պահեն,
Երբ հայի արեւն փոշուց կըզարթնի.
Դեռ ամբողջ դարեր պիտի անցանեն,
Երբ ազատություն ծառի պես կըբսնի:

Այս հոռետեսությունն ուներ , հարկավ , պատմական պատճառներ։ « Լեւոնի վիշտը » խմբագրվեց 1864 թվականին , մի ժամանակ , երբ « Չարը» չքում էր «Բարուն կոկորդին . պարտված էր Զեյթունը , պարտված Լեհաստանը , Ռուսաստանում գլուխ էր բարձրացրել սանձազերծ ռեակցիան …
Հասարակական տրամադրությունների տեղատվության շրջանում Շահազիզյանի մարտական քնարը գրեթե մնջության դատապարտվեց : Կտակելով իր զենքն ու զրահը մանուկ սերնդին ՝ բանաստեղծն ապավինեց մասնավոր կյանքի կայանին , տուր մեռավ առանց այդ էլ տկար /140/ քանքարով թեւավորված նրա մուսան , եւ հանգավ նրա մարտական ներշնչումների կենդանի կրակը ….
Պատահականություն չէր , հարկավ , երբ Նազարյանցը հիշատակում էր Շահազիզյանի անունը « Լապտեր Հայաստանի »-ի իր ենթադրած աշխատակիցների ցանկում : Պատահականություն չէր , երբ ավելի ուշ, Նազարյանցի մահից հետո, Շահազիզյանը հանդես եկավ նրա գործունեության անվերապահ ջատագովությամբ:
Նկատենք , սակայն , որ հեռանալով մարտադաշտից ՝ բանաստեղծն իր զենքն ու զրահը կտակեց մատաղ սերնդին : Ճիշտ է , մի պահ նա եւս տուրք տվեց այն մտքին , թե ազգի ազատությունը պիտի գլուխ գա մեծ տերությունների ձեռնտվությամբ : Այդ տեսակետից բնորոշ են միանգամայն նրա « Հրապարակախոս ձայն »-ին կցված էջերը , որոնք գրված էին 80-ական թվականների սկզբներին : Սակայն մեծ պետությունների աչքի առաջ ծավալված հայկական կոտորածներից հետո Շահազիզյանը կարծես սթափվում է կրկին : Ծերունի վաթսունականը վերադառնում է երիտասարդական տարիներին դավանած իր այն մտքին , թե « Մանուկ Հայաստան »-ի ազատության ուղին արյունով ներկված գողգոթայի շավիղն է միայն {Հմմ. Ե. Շահազիզ , Սմբատ Շահազիզյանի կենսագրությունը, եր . 27:} : Դրանով նա արձագանքում էր Հայաստանի լեռներում նոր ուժ ստացած գյուղացիական արյունահեղ մարտերին : Իր նամակներից մեկում նա գրում էր. « Հայության շունչի սպառում է յուր ազնիվ եւ դյուցազնական կրծքի մեջ , եւ Եվրոպան խաղ է անում մի անարգ եւ բարբարոսական կոմեդիա. տասնեւիններորդ դարի էջերը կմնան սեւացած պատմության մեջ եւ կարձանագրեն խայտառակ դիպլոմատիայի հնարագիտությունները : Եվրոպայի մարդասիրությունը , Եվրոպայի պրոգրեսը ոչ այլ ինչ է , քան թե մի ամբողջ շարք վայրենի կրքերի եւ անառակության : Թքեմ այդ ցիվիլիզացիայի երեսին , որ ներկայացնում է մի կատարյալ մտավորական սիֆիլիզացիա : Տես ինչ դիրք է բռնել այն ճղճղան Ֆրանսիան , որ մեզ ուսուցանում էր եղբայրություն եւ հավասարություն , այժմ ՝ ինքն ստրուկ եւ ծառա պապանձվել է լեզվով , որ մի ժպիտ անգամ չհանե այն անմեղ զոհերի համար , որոնք պաշտպան են հանդիսանում նրա դավանած սկզբունքների համար» {Ե. Շահազիզ , նույն տեղը, եր . 94:} : Իր նամակներում Շահազիզյանը սուր խոսքեր էր ուղղում մանավանդ ցարական Ռուսաստանի եւ նրա սատրապների հասցեին {Հմմ . նույն տեղը, եր . 71 եւ 84:} : Տերությունների գաղութային շահատակությունների , նրանց « կուլտուրական ցինիզմի » դիմաց , նա առկոչում է ժողովուրդների բռունցքին. « Չինացիների մեծ բռունցքը ,— գրում էր նա չինաց պատերազմի ժամանակ ,— մեզ էլ փոքր բռունցք պատճառեց դրամական /141/ տեսակետից : Թեեւ այս այսպես է , բայց ես շատ ուրախ եմ , որ արդարության ՝ գավազանը բարձրացավ մեղավոր գլխին Եվրոպայի : Այնքան արհամարհանք , որ Մաքիավել Եվրոպան հասցրեց խաղաղասեր խեղճերին , Հարկավոր էր վերջապես վրեժխնդրություն : Այժմ , կարծես , չինացիների մեծ փիլիսոփա Մենցզին էլ չի կարող կրկնել յուր մի անգամ ասածը. « Ես , հիրավի , լսել եմ , որ բարբարոսները էլի մի բան սովորել են չինացիներից , բայց ես երբեք չեմ լսել , որ Չինաստանը մի բան սովորած լինի բարբարոսներից»» {Ե. Շահազիզ , Սմբատ Շահազիզյանի կենսագրությունը, եր . 64:}:
Այնքան այժմեաբար հնչող այս տողերը գրված են , հիրավի , Նալբանդյանի շնչով …
« Լեւոնի վիշտը » քաղաքական մի մանիֆեստ էր , որ նշում էր ժամանակի ռուսահայ բանաստեղծության եթե ոչ գեղարվեստական , գեթ իդեական բարձրակետը : Եթե Պատկանյանի քնարը հայտաբերում է հետղինակի բացասական վերաբերմունքը դեպի համառուսական եւ համաեվրոպական ռեւոլյուցիոն շարժումները, Շահազիզյանի պոեզիան , ընդհակառակն , ցուցանշում էր բանաստեղծի դրական դիրքավորումն այդ շարժումների նկատմամբ : Մեկը ցուցաբերում է բուրժուազիայի ազգային-պահպանողական գաղափարախոսության ընդդիմությունը ռուս եւ եվրոպական ռեւոլյուցիոն դեմոկրատիային , մյուսը ՝ բուրժուազիայի ազգային-լիբերալ գաղափարախոսության իդեական սնանկացումը եւ նրա նահանջը ռեւոլյուցիոն դեմոկրատիայի առաջ: . Ցարիզմի հայ ագենտները բավականաչափ հիմք ունեին , երբ մեկնաբանում էին « Լեւոնի վիշտը » որպես «Նալբանդովի վիշտ» , եւ լեգենդ չէ , գուցե , երբ պատմում էին , թե կարդալով պոեմը ՝ Նալբանդյանը բացագանչել է. « Լեւոնի վիշտը իմ վիշտն է» {Ю. А. Веселовский, Армянский поэт Смбат Шах-Азиз, М., 1950, եր . 20։}:
Նալբանդյանը պաշտպանում էր մի շարք հայացքներ , որոնք չեն ։ անդրադառնում պոեմին : Ինչպես եւ , ընդհակառակն , պոեմում կան մի շարք դրույթներ , որոնք ներհակում են Նալբանդյանի պաշտպանած հայացքներին : Սակայն , ընդհանուր առմամբ , պոեմի կոնտուրները գծված են Նալբանդյանի իդեական ներշնչման տակ : Այդ տեսակետից Նալբանդյանի հակառակորդները պատճառ ունեին , հիրավի , զինվելու պոեմի դեմ։
Երբ Լազարյան ճեմարանի վերակացու Շահազիզյանը լույս աշխարհ հանեց պոեմը , գտնվեցին մարդիկ , մերոնք բողոք ուղարկեցին այդ առիթով Ճեմարանի միանձնյա հոգաբարձու Խրիստափոր Լազարեւին : Մսերին , Էմինին, Քանանյանին եւ սրանց համախոհներին հուզել էր կրտսեր պաշտոնյայի գրական ըմբոստ բեմելը : Նրանք նշմարել էին Շահազիզյանի պոեմի մեջ իրենց հարազատ պատկերը եւ հանձին նրա հեղինակի /142/ տեսել իրենց մի նոր հակառակորդին {Ե. Շահազիզ , Սմբատ Շահազիզյանի կենսագրությունը, եր . 32:}: Խ. Լազարեւն առանձին գրությամբ պատվիրեց քննել գործը : Ճեմարանից վտարվելու վտանգից Շահազիզյանին փրկեց միայն դիրեկտոր Բաբստի եւ Բուդաղյանի միջնորդությունը {Ս. Շահազիզ , Հոբելյանի տարեդարձ , Մոսկվա, 1893, եր . 45:} : Խոսքը այն «Բուտագովի » մասին է , որին լավատեղյակ Կ. Եզյանը համարում էր «Նալբանդովի պարտիայի մարդ»: Շահազիզյանը պատմում էր , թե տեսնելով Խրիստափոր աղայի մոտ « Լեւոնի վշտի » կարմիր մատիտով խարխլված մի օրինակը ՝ Բուդաղյանը ասել է նրան. « Վեհազնյա , այդ լավ մարդերի գործ չէ» , եւ միաժամանակ գրել է Շահազիզյանին. « Իսկ դու մի վախենար , մի շեղվիր քո մտքերից ու ճանապարհից» { Նույն տեղը:} : Այս պատմությունը ներդաշնակում է Բուդաղյանի նկատմամբ Եզյանի տված տեղեկությանը:
Ի դեպ ՝ Բուդաղյանի մասին:
Ժամանակակիցների մոտ Մովսես Բուդաղյանը վայելում էր բանաստեղծի համբավ: « Հյուսիսափայլ »-ում տպվել են նրա մի երկու ոտանավորները , որոնք , ըստ երեւույթին ցենզորի զգոնությունը բթացնելու համար , նշանակված են որպես թարգմանություն հունգարերենից : Ուշագրավ են նրա այս տողերը.

Խելքս ու միտքս արյունաշաղախս
Օրեր կսպասեն , որ բան , անհապաղ.
Այս օրերն է , որ աշխարհ կըքանդեն,
Այս օրերն է , որ աշխարհ կըփրկեն {« Հյուսիսափայլ», 1861, N 11, եր. 403. հմմ . նաեւ « Դեպի գարուն » ոտանավորը , նույն տեղը, եր. 404:}:

Պետք է ենթադրել , որ Շահազիզյանի հետ միասին Բուդաղյանը պատկանում էր « Հյուսիսափայլ »-ի այն բանաստեղծների թվին , որոնք 60-ական թվականների սկզբներին ենթարկված էին Նալբանդյանի մտավոր գերիշխանությանը : Բոլոր նշաններից դատելով ՝ մերձավորությունը Նալբանդյանի եւ Բուդաղյանի միջեւ ավելի անմիջական էր , քան Նալբանդյանի եւ Շահազիզյանի միջեւ : Նալբանդյանի եւ Բուդաղյանի հոգեկցությունը ուժ էր ստանում մասամբ նրանց տարեկցության եւ անձնական շփումների հանգամանքներով : Նրանց մոտիկության մասին է վկայում նաեւ 1860–62 թվականների նրանց նամակագրությունը , որի հետքը առկա է Նալբանդյանի ծոցատետրում : Պատահական չէ նաեւ , որ Բուդաղյանը մեկն էր Ալեքսեեւյան Ռավելինում ձերբակալվածին այցելող մարդկանցից . այդ ակներեւ է Նալբանդյանի գրած « Բերդի հիշատակարանից»:
/143/ Ղ . Աղայանը պատմում էր հետագայում , որ Բուդաղյանը գլխեգլուխ բերան էր արել Նալբանդյանի ՝ բերդում գրած «Արկածք Ադամա »-ն եւ արտասանում էր հաճախ {Ղ . Աղայան , Երկեր, III, եր . 86:}:
Իր տեղում դիտել ենք , որ հիսունական թվականների վերջերին Բուդաղյանին զբաղեցնում էր Պետերբուրգում հայերեն թերթ հրատարակելու միտքը : Հիշել ենք նաեւ , որ , հավանորեն , թերթի շարժիչ ոգին լինելու էր ոչ թե Բուդաղյանը , այլ Նալբանդյանը : Սակայն թերթ հրատարակելու միտքը հանդիպեց ցենզորական վարչության դիմադրությանը : Ակներեւ է , որ Բուդաղյանը չէր վայելում ցարական հսկիչների վստահությունը { Մասնավորապես, ցենզորական արգելքի պատճառով էր , գուցե , որ անտիպ մնաց ՝ Բուդաղյանի 1861 թվակիր « Գերդաստան կամ ընտանեկան տուն » վերնագրված մեծ հոդվածը , որի մասին հիշատակություն է պահվել Նազարյանցից հետո մնացած թղթերի ցուցակում:}:
Շահազիզյանը եւ Բուդաղյանը ռուսահայ միակ մտավորականները չէին , որոնք գաղափարապես մոտ էին Նալբանդյանին : Նրանցից շատ կային նաեւ ուրիշներ , որոնց անվանապես չէին հիշատակում « Երիտասարդ Հայաստան »-ի կապակցությամբ եղած գրագրությունների մեջ : Հիշենք երաժշտագետ Հովհաննես Մատրասյանին, 1864 թ . Պետերբուրգում տպված եւ բանտում նստած Նալբանդյանին ձոնված հայերեն «Տրովատոր »-ի հրատարակչին {«Տրովատոր »-ի հայերեն հրատարակության առիթով Ռ. Պատկանյանը համառոտ « հայտարարություն » տպեց « Հյուսիս»-ում , ուր , դրվատելով Սահրատյանի աշխատանքը , նշում էր. «պ. Սահրատյանցը , ինչպես լսեցինք , տվել է յուր թարգմանությունը ուղղելու մեր այժմու գիտնական մատենագիրներեն մեկին , որի արգասիքը արդեն քաջ ծանոթ է ընթերցասիրաց» : Կարծում ենք , վերջին ակնարկը կարող է վերաբերել Ք. Պատկանյանին : Շնորհակալություն հայտնելով հրատարակչին՝ Ռ. Պատկանյանը ավելացնում է. « նմանապես թո՛ղ ընդունե եւ պ. Մ. Նալբանդյանցը մեր անկեղծ շնորհակալությունը այն թելադրության համար , որով սիրտ առած ՝ մեր համազգի երաժիշտը սկսավ եւ ավարտեց յուր ձեռնարկությունը : Տե՛ս « Հյուսիս», 1864, հոկտ . 31-ի համարը:} , կամ Նալբանդյանի մերձավոր ընկեր Ան. Սուլթանշահին ու նրա համշիրակ Հ. Բերբերյանին : Հիշենք նաեւ Ղ . Աղայանին , որը 60-ական թվականների կեսերին ապրում էր Պետերբուրգում եւ գրական առաջին իր գործերի մեջ արտահայտում էր Նալբանդյանին համահնչուն մտքեր ու տրամադրություններ : Նալբանդյանից ազդված էր , մասամբ , նաեւ « Հյուսիսափայլ »-ի էջերում առաջին անգամ երեւան եկած Հ. Մելիք-Հակոբյանը , հետագայում հռչակ ստացած Րաֆֆին , որը վաթսունական թվականների վերջերին համարում էր իրեն Նալբանդյանի ուղղության մարդ : Իր «Սալբի »-ով նա փորձեց արդարացնել այդ հայտարարությունը : Նալբանդյանից կրած ազդեցությունը մասամբ /144/ երեւան էր գալիս նաեւ նրա հետագա երկերում , որոնք , սակայն , էական մի շարք կետերում գնում էին Նալբանդյանից խոտոր իդեական ճանապարհով:
Վերը թվարկված քիչ թե շատ հայտնի դեմքերից զատ, 60-ական թվականների սկզբներին Մոսկվայում եւ Պետերբուրգում կային բազմաթիվ անհայտները , հատկապես ուսանող երիտասարդների շարքերում , որոնք այս կամ այն չափով անմիջական շփում ունեին Նալբանդյանի հետ կամ ենթարկված էին նրա ազդեցությանը : Սրանց ուներ , անշուշտ, Կ. Եզյանը աչքի առաջ , երբ մինիստրին հղած իր գրության մեջ հիշատակում էր «Նալբանդովի պարտիայի » մասին : է Սխալ կլիներ , սակայն , ենթադրել , թե Նալբանդյանի հասարակական կենդանի կապերը Մոսկվայում կամ Պետերբուրգում սահմանած , փակվում էին սոսկ իր « պարտիայի » մարդկանց հետ ունեցած իդեական կամ գործնական հանդիպումներով : Նրա սենտական գործին կցված վավերագրերը ակնբախ են դարձնում նրա ոչ միայն հայ , այլեւ ռուս եւ ՝ օտարազգի համախոհների հետ ունեցած շփումները:
Սակայն Նալբանդյանը չէր սահմանափակվում սոսկ համախոհների հետ ունեցած կապերով : Ինչպես « Հյուսիսափայլ »-ի խմբագրության մեջ աշխատելիս , նույնպես եւ հետագայում նա Համագործակցության եզրեր էր որոնում հասարակական լայն շրջանների հետ : Գիտեր , անշուշտ , որ եւ առանց դրան իր հայացքները չէին գտնի համազգային արձագանք եւ իր հրապարակախոսությունը չէր լինի ավելին , քան ամուր սեկտանտություն:
Այս տեսակետից վերին աստիճանի ուշագրավ են այն փաստերը , որ հաղորդում է ձեռագիր իր « Հիշատակարան »-ում Նալբանդյանի եւ նրա Պետերբուրգի ծանոթների գործունեության մասին Գաբրիել Պատկանյանը : է 1862–63 թվականներին Պետերբուրգում Ռ. Պատկանյանը, Կ. Եզյանը եւ Մ . Բուդաղյանը ջանք էին թափում ստեղծելու մի ընկերություն կամ , ինչպես ասված է այդ « Հիշատակարան»-ում, « ազգային միություն» , որին պիտի մասնակցեին Մ . Սանասարյանը, Հ. Իզմիրյանը, Ք. Պատկանյանը, (Ս. Գ. Սուլթանշահյանը ) եւ Մ. Միանսարյանը : Մտադրություն կար ներգրավել այդ ընկերության մեջ նաեւ Խ. Լազարեւին, Հ. Դելիանովին եւ Ս. Աբամելիքին: « Հիշատակարան »-ի համաձայն ՝ ընկերություն ստեղծելու միտքը հղացել էր Ռ. Պատկանյանը , բայց ի վերջո Եզյանն ու Բուդաղյանը նրան չեզոքացնում են եւ հարկադրում , որ նա հրաժարվի դրանից. Ռ. Պատկանյանը հարկադրված է լինում նույնիսկ հրաժարվել Եզյանի տանը հավաքվող ուսանողական ժողովներից , որովհետեւ , ինչպես ասված է « Հիշատակարան»-ում, « հայտնի տեսնում էր» , որ Եզյանի /145/ կիսամաշ գաղափարներով տոգորված եւ Սանասարյանի ու Լազարեւների միջոցներով ու վերին հրահանգներով սնվող այդ ժողովները չեն կարող օգնել Հայոց ազգին » եւ հասցնել դրական արդյունքի { Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի ձեռագիր « Հիշատակարան»-ը, եր. 650 եւ հետ.:}:
Գ. Պատկանյանի վկայության համաձայն ՝ Բուդաղյանի եւ Եզյանի արծարծած « ազգային միության » գաղափարով ոգեշնչված էր նաեւ Նալբանդյանը : Սրանով էլ նա բացատրում է այն հանգամանքը , որ ասպարեզ գալով նրա « Հայկ եւ Լեւոն մոռանանք, եղբարք » եւ « Հիմի է՞լ լռենք » բանաստեղծությունների դիրքավորման դեմ , նա գրի առավ իր « Հիմի է՞լ խոսենք » եւ « Հայկ ու Տիգրանին հիշե՛նք» պարոդիաները { Նույն տեղը, եր. 654:}:
Դ. Պատկանյանի հաղորդած այս տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու , որ 1862 թ. , արտասահմանից վերադառնալով , Նալբանդյանը Պետերբուրգի մոտիկ իր ծանոթների շրջանում արծարծել է այն միտքը , թե անհրաժեշտ է մայրաքաղաքի հայերի շրջանում կազմակերպել լեգալ մի ընկերություն եւ այդ միջոցով նյութական միջոցներ կուտակել ազգային ինչ-ինչ նպատակների համար ։ Ծրագրված այդ ընկերության մեջ շոշափելի անդամավճարներով պիտի մասնակցություն ունենային նույնիսկ Պետերբուրգի հայ հարուստները:
Ոչ միայն բացարկված չէ , այլեւ շատ հավանական է , որ Նալբանդյանը ոչ միայն ունեցել էր նման միտք , այլեւ իր ծանոթների միջոցով ջանք էր գործ դրել գլուխ բերելու դրա իրագործումը : Այլեւայլ նպատակներով ։ ընկերություններ կազմակերպելու միտքը Նալբանդյանը եւ Նազարյանցը խրախուսում էին տակավին « Հյուսիսափայլ »-ի էջերում : Նման ընկերություններ տարածված էին մանավանդ թյուրքահայերի մոտ : Տեսանք , որ Պոլսում գտնված ժամանակ Նալբանդյանն անձնապես ոչ միայն անդամագրվեց Կ . Պոլսի Բարեգործականին , այլեւ օգտագործում էր այդ ընկեր րության լեգալ շրջանակները արեւմտահայ իր համախոհների գործունեության համար : Կարելի է կարծել , որ Պետերբուրգում կազմակերպվելիք ընկերության հետ եւս Նալբանդյանը կապում էր նման հեռանկարներ : Անհավանական չէ , որ այդ ընկերության միջոցներն ուներ ի նկատի Նալբանդյանը « Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում , ուր գրում էր այն մասին , թե հարկավոր է « բարեպաշտ եւ առաքինի » անձանց խնամարկությունը Պետերբուրգի եւ Մոսկվայի գործարաններում հայ արհեստագիտական կադրեր պատրաստելու համար {« Անտիպ երկեր», եր. 213 եւ հետ», ծան.:} : Շատ հավանական է , որ ըն/146/կերության միջոցներով էր ենթադրվում ապահովել նաեւ ազգային պարբերականի հրատարակությունը:
Գ. Պատկանյանի ասելով՝ Ռ. Պատկանյանը ծրագրում էր կազմակերպվելիք ընկերության միջոցներով գլուխ բերել « Հյուսիս » շաբաթաթերթի տպագրությունը { Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի ձեռագիր « Հիշատակարան»-ը, եր. 650:} : Սակայն , ի վերջո ենթարկվելով Եզյանի եւ Բուդաղյանի ազդեցությանը , Սանասարյանը երես է շուռ տալիս Ռ. Պատկանյանից եւ ցանկություն հայտնում , որ « Հյուսիս » շաբաթաթերթի հրատարակությունը փաստապես անցնի Մ . Բուդաղյանի ձեռքը { Նույն տեղը, եր. 681:}: Ռ. Պատկանյանը չի համաձայնում դրան , որից հետո 1863 թ. , ինչպես պատմում է Գ. Պատկանյանը, «Սինոդրիոնի խորհրդարանը» (իմա ՝ Սանասարյան, Եզյան եւ Բուդաղյան ) որոշում է երեքամյա պայմանագրությամբ ապահովել Նազարյանցին ՝ վերսկսելու դադարած « Հյուսիսափայլ»-ի հրատած րակությունը: « Այդ մասին ,— գրում է Գ. Պատկանյանը ,— Բուդաղյանը գնացել է այն ամրոցը , ուր կայր Միքայել Նալբանդյան ի դիպահոջ ( խոսքը Պետրոպավլովյան բերդի մասին է , Ա. Հ. ) եւ նա խոստացել է խմբագրել [Հյուսիսափայլը] ընկերովյան Նազարյանի , որպես եւ 1864 թվին սկսավ կրկին երեւիլ Այլ որովհետեւ հանգամանքը փոխվեցան, Ռափայել գնաց ` Նոր Նախիջեւան , Տեր Գաբրիելն Հյուսիսի ի լույս ընծայումն ընդմիջեց … : Հյուսիսը որ վերջացավ , Հյուսիսափայլը որ նախանձու եւ բարկության վիժածն էր , նույնպես կարճատեւ եղավ, 1865 ամն մնաց առանց Հյուսիսի եւ առանց Հյուսիսափայլի» { Նույն տեղը, եր. 685:}։
Գ. Պատկանյանի « Հիշատակարան »-ը հեղինակի ախտակիր բնավորությամբ : եւ սուբյեկտիվ տրամադրություններով տոգորված աղբյուր է : Հեղինակն ինքն իսկ խոստովանում է յուր « բնիկ կասկածոտ բնավորությունը» { Նույն տեղը, եր. 735:} : Կասկածամտությունը հարկադրում էր նրան ամենուրեք որոնել ու տեսնել վատն ու հոռին , հանգամանք , որ դարձնում է « Հիշատակարան»-ը չարաստումներով լեցուն մի մատյան , ուր ամեն ինչ նկարված է մռայլ ներկերով ու մռայլ հետնախորքի վրա : Բամբասանքների երանգ ունեցող անտեղի ու անհամոզիչ բազմաթիվ մեղադրանքներ է ՝ բարդում « Հիշատակարան »-ի հեղինակը նույնիսկ իր հարազատների եւ մերձավորների եւ , մասնավորապես , Նալբանդյանի վրա , որի մահը , այնուամենայնիվ , ողբալու էր որպես «կորյունակորույս առյուծ» { Նույն տեղը, եր. 686:}:
/146/ Այսուհանդերձ , զանց առնելով հեղինակի տված սուբյեկտիվ երանգավորումները , անհրաժեշտ է հաշվի առնել « Հիշատակարան »-ի հիման վրա վերը շարադրած մանրամասնությունները , որոնք նոր եւ հետաքրքքիր լույս են նետում ոչ միայն Մ . Բուդաղյանի , այլեւ 60-ական թվականների սկզբներին նրա Հետ գաղափարապես կապված Նալբանդյանի գործունեության վրա: