Ամբողջական երկեր հատոր Ա

Հեղինակ
Zahrat  

Բաժին

Թեմա
Fiction  

ԱՐՈՒԵՍՏ 
ՔԵՐԹՈՂՈՒԹԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏ   ՔԵՐԹՈՂՈՒԹԵԱՆ

Քերթուած մը պզտիկ գանձանակ մըն է

Բաց - կը զարմանաս

Թէ երբ է այդքան պերճանք հաւաքեր

Քերթուած մը կապոյտ աշտարակ մըն է

Բարձր - այնքան որ երբ գագաթն ելլես

Կ՚ապշիս - ու չորս դիդ ուրիշ կ՚երեւայ

Քերթուած մը բիւրեղ աշտանակ մըն է

Մոմ չէ - երազն է կը վառի բերնին

Մինչ լոյսն ուղղակի հոգւոյդ մէջ կ՚իջնէ

Քերթուած մը  երկչոտ  նապաստակ մըն է

Եթէ բուռ մը սէր չհրամցնես

Քէն  կ՚ընէ  - անդարձ կը փախչի քեզմէ

Քերթուածն անուղղայ անառակ մըն է

Շփանալ կ’ուզէ

ԹՈՒԱՒՈՐ   ՔԵՐԹՈՒԱԾ

Թիլ մը թիլի քով - թիւ թիւերու մէջ

Ու թիւերու մէջ կորսուած թիւ մը

Չըլլալու տենչն է

Տարբեր ըլլալու պահանջն է ձերը

-   Նմաններու մէջ տարբեր ըլլալու -

Տարբեր ըլլալու պահանջն է ձերը -
Ամբողջութեան մէջ ամբողջին նման

Չկորսուիլն Է

               Ձեր ամբողջ դատը

-   Ամբողջութեան մէջ չկորսուիլը -

Տարբեր իսկ ըլլաք - բոլորէն տարբեր -
Բոլորէն  նոյնքան տարբեր  ըլլալու 
Ի վերջոյ դարձեալ դարձեալ իրարու

Նման ըլլալու

Սարսափն է ձերը 
- Դարձեալ անանուն թիւ մը մնալու

Ու գիտնալու թէ լոկ զէրծ մըն է 
Ի վերջոյ ամէն թիւի վախճանը

ԱՍՏԻՃԱՆԱՒՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Ոտք ոտք ելէք սա խարխուլ սանդուղէն 
Աստիճան մը վեր - աստիճան մը վար -
Ու Երբ տեսնէք թէ տեղ մը չէք հասեր

Ձեր  շուրջը  դարձէք 
Ճիշդ երեք հարիւր վաթսուն աստիճան

                         Էք ուր որ էիք 
- Ուր որ ըլլալ էր ձեր դերը կեանքին -Անշուք - անանուն

ՄԻՆՉԵՒ   ԳԱՆԱՏԱ

Գնալըի ծովեզերքը նստեր Եմ

Մարմարայի ծովը խաղաղ կը տարածուր կապուտակ

Ես ծովը քար կը նետեմ

Քար կը նետեմ - օղակ օղակ կ՚ալեկոծի Մարմարան

Քար կը նետեմ - նոր օղակներ կ՚ընդարձակին  հիներուն  հետ

թեւանցուկ   Շրջանակին մէկ կողմն ինծի  միւս  կողմն  հեռուն  հորիզոնին

կ’երկարին

Ես այդ գիծ գիծ դէպի հեռուն երկարող

Արեւափայլ աղեղին պիրկ կը կառչիմ -

Եւ  քանի որ ոչ անցագիր ոչ տոմս պէտք է - ոչ վիզա -

Մարմարայէն արիաբար կ՚ելլեմ դուրս

Եգէական Միջերկրական - Ատլանտեանն ալ կ՚անցնիմ խրոխտ

Կ՚երթամ մինչեւ Գանատա

Անոնք որոնք զիս կը դիտեն - տգիտաբար կը կարծեն 
Թէ Գնալը ծովեզերքի արեւուն  տակ նստեր եմ -
Մինչդեռ ես

Մոնրէալի մայթերն ի վեր մայթերն ի վար ձեզի հետ 
Կը դեգերիմ ամիսներու տարիներու կարօտով -
Մերթ ես ձեզի մերթ դուք ինծի իրարու կը պատմենք - 
Հին օրերով նոր օրերով խանդավառ -
Օրերը հին օրերը նոր եւ դեռ օրերը գալիք

Մինչեւ որ

Հովը ելլէ ու Մարմարան ցատքէ ալիք առ ալիք

Խճաքարերն ի վեր փշրի Գնալըի ծովափին -

Կաթիլ մը ջուր - բաժանումի արցունքին պէս պաղ - աղի  -

Իյնայ դէմքիս եւ արթննամ Երազանքէս ես ընդոստ

Սիրտս - անձայն - արիւնի

ԳԱԳԻԿ ՃԺԲ.

Պաշտօնական ու տօնական 
Ցնցոտիներով զգեստատրեալ

Գագիկ ՃԺԲ
Բարեխնամ Արքայն

Հայոց Աշխարհի 
Իր հաւատարիմ

Շանը հետ Շան զ՚էլիզէէն կ’անցնի

Թէպէտ լուռ է Գագիկ Արքայից Արքայն

Կը տանի անձայն

Շանր լուծը կեանքին -

Շունը սակայն

Որ քանի օր է անօթի է այնքան

Կը կաղկանձէ

Տրտմաձայն -
Եւ ախորժակով անսահման 
Կը լափէ շուքը Գագիկ  ՃԺԲ.

Բազումողորմ Արքային -

Որ կորուսած առ  յաւէտ

Շուքն իր տօնական -

Ու պաշտօնական

Գլուխը վեր բռնած -

Շան զ՚էլիզէէն

Կ՚անցնի հպարտօրէն

             Անծանօթ

             Անշուք

ՊԱՐՈՆ   ԱՅՆՇԹԱՅՆ

- ԶՐՈՅՑ -

-  Բարեւ  կ՚ըսեմ  կը բարեւեմ երբ ես ձեզ
Բարեւ կ՚ըսէք կը բարեւէք երբ դուք զիս

Ըսէք - ինչո՞ւ տխուր էք

-  Բարեւ  կ՚ըսեմ  կը բարեւեմ երբ ես ձեզ
Չեմ այն  որուն  բարեւ ըսիր քիչ առաջ

Ու դուն չես այն որ քիչ առաջ բարեւ ըսաւ բարեւեց

Որովհետեւ մեր փոխադարձ բարեւներուն ընդմէջէն

Պահ մը անցաւ ու երկուքս ալ այդ պահին չափ փոխուեցանք

Բարեւ  կ’ըսեմ  ես  բոլորին  ու բոլորն ալ սրտաբաց 
Բարեւ կըսեն կը բարեւեն իրենց քերթողը բարի 
Որովհետեւ անոնք գիտեն որ  երբ  վիշտեր ունենան 
Միշտ քերթող մը պիտի գտնեն  իրենց  կողքին վշտակից

-  Չափ ու կշիռ կը բաժնեմ ես բոլորին

Ու որպէսզի չափն ու կշիռն անսեթեւեթ գործածեն 
Տարազներով ես կը պարզեմ անխախտ օրէնքը յայտնի -
Անոնց դէպի աստղ ու  լուսին  ճախրանքներն ես կը վարեմ

-  Աստղի վրայ թէ լուսնի

Ուր որ  ըլլան  երբ ներզգամ թէ կը կանչեն զիս անճար -Պատրանքներու խաբկանքներու հսկայ ծրարս շալկած 
Հոն կը սուրամ պատրաստակամ - արագութեամբը լոյսին

-  Արագութեամբը լոյսին

Երբ կը սուրաս կը կորսուի քու զանգուածդ ազազուն -
Կէտ կը դառնաս դուն հէք քերթող որ կը տենչաս մեծ ըլլալ

-  Համաձայն ձեր ամենակալ օրէնքին

Պէտք է կամ խուլ անշարժութեամբ կանգնիլ - փրկել ամէն չափ

Ել  մնալ մեծ զանգուածիդ կշիռքով -
Կամ լոյս դառնալ եւ անհետիլ տիեզերքին մէջ ի սպառ

-  Իսկ քերթողներն այդ վառ լոյսն են անկորուստ -
ես կը պեղեմ ու կը չափեմ - ես ձեր աչքին կը յանձնեմ

Այն ինչ որ կայ պահուած արդէն լինելութեան մէջ տարրին -
Դուն ոչինչէն արժէքներու նոր խրախճանք կը կերտես -

Բարեւ կ՚ըսեմ ձեռք կ՚երկարեմ ես քեզի

-  Բարեւ կ՚ըսէք ձեռք կ՚երկարէք երբ ինծի

Ըսէք - ինչո՞ւ ուրախ էք

ԼՈՒՍԱՆՑՔ

Ով ինչ ինքնիրեն լոյս է նշմարեր 
Ինչ լոյս է քաշեր ինքզինքը հեռու 
Բազմասիւններէն փոթորկոտ ու մեծ 
Ով ինչ իմացեր ինքզինքն անջատեր

Ձեր անունները խառնեցէք ծովուն 
Ով ինչ Է ցաներ ծովափի խիճին 
Ինչ լոյս Է ծլեր ինքնամփոփ ու խեռ 
Այնինչ ալիքն ով  չէ  ուզեր ըլլալ

Լուսանցք Է  շիներ  ով ինչ խարիսխով 
ԲազմութիւններԷն անջատուեր  հեռու 
Ու  լոյսերուն  մէջ փոթորկոտ ու մեծ 
Ով ինչ ինքնիրեն լոյս է նշմարեր

 

ՄՇՈՒՇ

                                     Քոյր - ե՞ս անունդ մոռցայ

                         Թէ ոչ քիչ մըն ալ դուն անուն չունէիր -
Ի՞նչու համար կը մսէին սարփինաները բարի 
Երբ ձեռք ձեռքի կը քալէինք մշուշին մէջ որ չկար

                         Յանկարծ շուրջս նայեցայ

                         Չկայիր

             Քոյր - ե՞ս արդեօք չտեսայ

               Թէ ոչ քիչ մըն ալ դուն երբեք չկայիր -

Ի՞նչու համար կը մսէին սարփինաները բարի

Մշուշին մէջ որ չկար

Կը քալէինք ձեռք ձեռքի 
Միլիոնաւոր առաւօտներ ակնթարթի մէջ ծնան -
Կը վախնայիր կը մսէիր սարփինային պէս բարի -

Քոյր - ես արդեօք չկայի 
Թէ ոչ քիչ մըն ալ դուն կայիր առանձին -

Ի՞նչու անունդ մոռցայ

ՍԵՒ   ԵՐԳԵՐ

Ա.

Մեր ծնունդները սեւով կնքուած

Մենք որովհետեւ սեւ օրի ծնած

Սեւ օրի համար

Սեւ սուրի համար

Մեր ծնունդները մեռնելու համար

Բ.

Վախը մեր մէջն է - մէջն ու մեզմէ դուրս -
Վախն է կը հոսի մեր շնչերակէն 
Վախն է կը կաթի քիւերու եզրէն -
Վախն սպասելն է սպասող մահուան 
Վախը մեր մէջն է սեւ շուքի նման

Գ.

Ժանտ ամբոխներու գութին յանձնուած 
Եկուր - սիրական - վերջին համբոյրին 
Եկուր  սա վերջին գիրկընդխառնումին 
Սիրոյ վայելքի սա վերջին փորձին 
Ու մոռացութեան
ժանտ ամբոխներու կիրքին յանձնուած 
Ով իմ սիրական

Դ.

Մենք որովհետեւ ծնած սեւ օրի -

- Օր մը ձեռք ձեռքի

Օր մը կուրծք կուրծքի

Օր մը մենաւոր -

Սակայն ամեն օր քիչ մը աւելի

Քիչ մը աւելի մեռնելու համար

Առանց հաշիւի

Մեր ծնունդները սեւով կնքուած

Ե.

Վաղը շատ ուշ է - ով իմ սիրական -
Վաղը դագաղն է ամէն այսօրուան -
Այսօրուան համար այս օրն է իրաւ -
Ով իմ սիրական -  սիրելն  է իրաւ -
Մոռնալն է իրաւ -
Այսօր սկիզբն է սկսող մահուան 
Ով իմ սիրական

Զ.

Վախը կայ մեր մէջ - մէջն ու մեր միջեւ

Ել  մենք ենք իրաւ մեր կարօտներով

- Սեր կարօտները վախով կնքուած

Վախով սեւացած

Վախով մահացած

Որովհետեւ մենք սեւ օրի ծնած

Մեր կարօտները մեռնելու համար

է.

Ու մահն է իրաւ -

Ու մահուան համար

Մենք ենք իրաւ - մենք - մենք մեր վախերով

Ու մահն է իրաւ իր սեւ  հուրերով

Մենք մեր վախերով -

Ու ճահն է իրաւ իր սեւ սուրերով

Մենք մեր կարօտով

Սեւով  կնքուած մեր  ծնունդներով

Մենք մահուան համար

Ը.

Մենք մահուան համար - մեզի համար մահ

ԲԱՆՏԱՐԿԵԱԼ

Երկինքն ի վեր - երկնասլաց

Այս աշտարակն ինծի համար են շիներ

Որ մագլցիմ գագաթն ի վեր -

գագաթէն

Դիտեմ ես ձեզ որ կը վազէք դուք ձեր բանտերը շալկած

Կը դիտեմ ձեզ յաւերժական ձեր վազքին մէջ - հեւ ի հեւ -
Ձեր քամակները կորացած  լուծին  տակ ձեր բանտերուն -
Այսքան վերէն որոշակի կը տեսնեմ 
Ես ծեր բանտերն - ես ձեր բանտերն ֊ ես ձեր բանտերն ամրաշէն

Ես ծեր բանտերը կը տեսնեմ բաղեղի պէս պատած ձեզ

- Ազատութեան ձեր երգին դէմ խուլ յաւէտ -
Անժամանակ խորշոմներուն տակ բանտեր կան ձեր դէմքին
Այսքան վերէն մէկիկ  մէկիկ  կը համրեմ -

Յետոյ դանդադ ես  կ’իջնեմ  վար - կը կորսուիմ ես ձեր մէջ - 
Ձեր վազքին մէջ յարատեւ -
Կորաքամակ - բանտարկեալ -

Երկինքն ի վեր - երկնասլաց

Այս աշտարակն ինչու համար են շիներ

ՊԱՐՈՆԵԱՆ

Անոնք  որոնք  կը բազկաթոռաբազմիս 
Անոնք որոնք կը բարեհամբաւածախեն

Անոնք որոնք կը բարեհամբաւագնեն

Անոնք  որոնք  կը լորձնաշրթնածափահարեն

Անոնք  որոնք  կը լորձնաշրթնածափահարուին 
Անոնք որոնք կ՚ապշափառաբանեն ու կ՚ապշափառաբանոփն

Անոնք  որոնք  կ՚ամենագիտանան դրամախելացօրէն 
Անոնք որոնք պէտք ֊չէ -  ըլլան  - այնպէս - ինչպէս - որ - են 
Անոնք  որոնք  կը մեծխօսին անոնք  որոնք  կը դրամադիզեն 
Անոնք որոնք կը պնակալիզեն

Անոնք  որոնք  կը վաշխառագործեն շահախղճաբար

Անոնք  որոնք  կը համալարախաղան միաչուան 
Անոնք որոնք կը պարծենամուրան

Անոնք  որոնք  կը մեծոչնչանան

Անոնք  որոնք  կը նախանձաշարժեն անոնք– որ -  իրենց  - պէս –չեն
Անոնք  որոնք  կը տիրացուատեւեն

Անոնք որոնք կը մեծաբարերարանան թերթասիւնակօրէն 
կը նային հայելիիդ մէջ 
կը մեռնին խնդալէն

ԶՐՈՅՑ

-    Այս կողմերը տեղ մը պզտիկ սկիզբ մը կայ

-    Մեր այս կողմերը ոչ մէկ սկիզբ կայ 
Ամէն ինչ շատոնց սկսեր է հոս

-    Բայց ես կ՛իմանամ թէ զիս կը կանչէ 
Պզտիկ սկիզբ մը որ կը կայծկլտայ

Ադամանղի պէս 
Ադամանդ  որուն  բազմատաշ դէմքին 
Գոյացման հրաշէկ արեւն է  ինկեր

- Կանչեր կը լռեն 
Իմ լսողութեան  սեմէն  շատ հեռու 
Տեսողութենէս մղոններ անդին

                         Կայծեր կը մարին

-   Սկիզբ մըն է աս ուժանակի պէս

Պայթելու պատրաստ

-    Հոս անշարժութեան ծոցն է ամէն ինչ 
Ոչ մէկ բան ինքզինք կը վերստեղծէ

-    Բայց ես կ՛իմանամ թէ զիս կը կանչէ 
Պզտիկ սկիզբ մը որ կը հեծկլտայ

                       Ու  տէր  մը  կ’ուզէ 
Միլիոն  խոստումով 
Միլիոնաբարբառ 
Զերօ  մը  անտէր 
Զերօ  մը  ատակ  միլիոն  դառնալու

-   Միլիոնն հաւասար է հոս զերոյի

Ոչ մէկ բան ինքզինք կը բազմապատկէ

-   Այս կողմերը տեղ մը պէտք է որ  ըլլայ
Պզտիկ սկիզբը որ կ՚անհամբերի

Ես զինքը վաղուց ուզեր եմ ճանչնալ

Կամ գիտեմ ես զայն առանց ճանչնալու 
Գիտեմ թէ սաղմն է ան լինելութեան 
Ու հոս Է հիմա

-  Այստեղ ժխտումն Է ամէն նորութեան
Զուր թէ ան ըլլայ պտուկ ինքնակամ
Նախ ծիլ յետոյ ոստ ու ծառ դառնալու
Այստեղ ոչ մէկ բան կը վերընձիւղի

- Օրօրոց յոյսի 
Մեկնակէտ լոյսի

-   Այստեղ մերժումն Է հանգրուաններուն 
Ոչ մէկ բան ինքզինք կը վերարծարծէ

-   Մութ է այստեղ մութ բայց խորշէ մը մութ 
Կը լսեմ կու լայ սկիզբն անտերունջ

Ան որ կարծեցի թէ իմս էր միայն 
Ան որունն ըլլալ կարծեցի միայն

-   Զար թէ ան ըլլայ սկիզբն ամէնուն 
Հոս մռայլ վերջեր կը թեւածեն խուլ 
Ոչ մէկ բան ինքզինք կը վերսկսի

-   Այս կողմերը տեղ մը պզտիկ սկիզբ մը կայ

Գիտե՞ս թէ ուր է

-   Մեր այս կողմերը ոչ մէկ սկիզբ կայ 
Ամէն ինչ շատոնց սկսեր է հոս

-   Բայց ես կ’իմանամ թէ զիս կը կանչէ 
Պզտիկ սկիզբ մը որ կը կայծկլտայ

Ադամանդի պէս 
Ադամանդ որուն բազմատաշ դէմքին 
Գոյացման հրաշէկ արեւն է ինկեր

ՄԵՍՐՈՊԱԲՈՅՐ

Խունկ կը բուրեն 
Որդան կարմիր ու մագաղաթ կը  բուրեն

Վանք կը  բուրեն 
Ապաշխարանք կը բուրեն

               Ծոմ  ու  մեծ  պահք  ու  ճգնութիւն  կը  բուրեն

Աւետարան  կը  բուրեն 
Խաչ  ու  Նարեկ  -  աղօթք  ու  ողբ  ու  շարական  կը  բուրեն

Մահ  կը  բուրեն 
Հերոսամարտ  ու  նահատակ  կը  բուրեն

Արել  ու  արտ  կը  բուրեն 
Վարդ  ու  սոխակ  -  Սայաթ  Նովա  ու  Կոմիտաս  կը  բուրեն

Կեանք  կը  բուրեն 
Վերազարթնում  ու  յաղթանակ  կը  բուրեն

Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն - վարդապե՛տ Քու տառերդ ազատութիւն կը  բուրեն

ԿՈՄԻՏԱՍ

Արեւ կայ 
Իր երգերուն մէջ հողն եփող արել կայ

Արեւ կայ սիրտ տաքցնող

Ու կարօտով սիրտերն այրող արել կայ

Տերեւ կայ 
Իր երգերուն մէջ բողբոջուն տերեւ կայ 
Տերեւ կայ շոգ ամառներէն վերապրող 
Ու աշնան հետ ոսկի դարձած տերեւ կայ

Անձրեւ կայ 
Իր երգերուն մէջ գարնան շաղ անձրեւ կայ

Անձրեւ կայ սիրտը թրջող 
Ու կարօտներն ի սպառ մարող անձրեւ կայ

Բարեւ կայ 
Իր երգերուն մէջ համասփիւռ բարեւ կայ 
Բարեւ կայ մեր գութաներգէն հարսներգէն 
Խաղաղութիւն սիրող մարգոց բարեւ կայ

ԲԱՌԵՐ   ԲԱՌԵՐ

Բառեր բառեր - իմ զինուորներս դուք էք -

Ես ձեզ մէկ մէկ կ՚ողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ

Իմ ձեռքովս կը շարեմ -

Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է

- Թէ ոչ մէկ զօրք - ոչ մէկ  զինուոր  սխալ ոտքով չի քալեր

Ես ձեզ ճակատ կը ղրկեմ -

Արիասիրտ իմ զինուորներս դուք էք -

Իմ անունովս դուք կ՚իջնէք մահասփիւռ դաշտը ռազմի -

Բանաստեղծի դրօշս սէգ

Լուսածածան կ’ալեծփի ձեր ձեռքերուն մէջ հզօր -

Կը մարտնչիք - ամրոց ու բերդ կը նուաճէք յաղթապանծ -

Բառեր բառեր - իմ զինուորներս խիզախ -

Ես բառերու խենդ ռազմավար - առանց ձեզի չկամ ես