3.
ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿՔ.
-
Ըստ
երկրաբանական
դրիցն
աշխարհս
Հայաստան
ճահապէս
կոչի
Լեռնակղզի`
յաւագագոյն
աշխարհագրէ
ժամանակիս
(1),
եւ
արդարեւ
հանդերձ
սահմանակից
աշխարհօքն`
Փոքր
Հայովք,
Կովկասաւ
եւ
Պարսկաստանեօք
ամբառնայ
'ի
միջի
ծովուցն
եւ
ծովատարած
դաշտագետնին
Միջագետաց`
բարձրաւանդակ
մի
մեծ,
3-8000՛
(2)
'ի
բարձրութիւն.
կուտակեալ
ժայռաձեւ
կոհակօք
լերանց,
որք
ուրեք
ուրեք
երկպատիկ
եւս
առաւել
վերամբառնան
'ի
հարթակողմ
երեսաց
նորուն,
բարձրագոյնք
լինելով
քան
զամենայն
աշխարհս
արեւմտեան
Ասիոյ,
որում
գագաթնանայ
հսկայակոյտն
Մասիս
16254՛
հասակաւ:
Ալեձեւստորոտք
պարաձիգ
լերանց
եւ
միջոցք
անպարիցն`
գործեն
զառանձին
բարձրավանդակսն
կամ
զընդարձակ
լեառնադաշտս
եւ
լեռնահովիտս.
որպիսիք
են
յարեւմուտս
հիւսիսոյ
աշխարհիս`
Ճորոխայ
դաշտն
6-7000՛.
Ախլցխայն
յելից
նորա`
3000՛.
եւ
դաշտք
Կարնոյ
5750-6000՛,
Երզնկայն
4-5000?,
Բասենոյ
5000՛,
Շուշար
եւ
Թէքման
5300-5500՛.
որոց
վասն
Ա
աշխարհն
Հայոց`
յորում
պարագրին
դաշտքս`
անդստին
'ի
վաղ
ժամանակաց
Բարձր
կոչեցաւ
Հայք,
զոր
եւ
հին
աշխարհագիրս
մեր
«Բարձր`
ոչ
միայն
քան
զհայք,
ասէ,
այլ
եւ
քան
զամենայն
երկիր.
վասն
որոյ
ԿԱՏԱՐ
ԵՐԿՐԻ
կոչեցին
զնա».
-Դաշտն
Խարբերդու
կամ
Դ
Հայոց
3000-3300՛ .
-
Այրարատեանն
ընդարձակ
դաշտ
'ի
բազում
բարձրաւանդակս
զանազանաչափս
տրոհեալ
'ի
լերանց,
որպէս
Երասխայն
2750-3500՛,
Շիրակայն
եւ
Վանանդայ
4300-5200՛,
հիւսիսային
Արագածոտան
ց՛6300՛.
-
Արեւելեան
Եփրատայ
բարձրաւանդակն`
որ
է
Մուրատ
գետոյ
կամ
Պայէզիտայ
4500-5000՛.
-
Մշոյ
դաշտն
3500՛.
-
Տոսպայն
այսինքն
արեւելից
եւ
հարաւոյ
Վանայ
6000-6500՛.
Աղբակայն
7500.
-
Արտազու
կամ
Մակուայ
5000՛.
Սեւանայ
լեռնահովիտքն
6-6500՛.
եւ
'ի
հարաւոյ
սորա
վերագոյն
ամենայն
բարձրաւանդակացն
Հայոց
'ի
հիւսիսակողմն
Գարապաղու`
լեռնակոհակ
երկիր
իբր
120
մղոն
շրջապատաւ
բարձր
8500՛,
աւելի
եւ
պակաս:
Զնստագոյն
է
արեւմտեայ
հարաւային
կողմն
աշխարհիս
սահմանակից
Միջագետաց,
սակայն
եւ
այն
1600-2000՛
բարձր.
իսկ
արեւելեայքն
հարաւայինք
որ
'ի
Քրդաց
կողմանս`
կարի
բարձունք
են
5-7000՛,
բարձր
է
եւ
Ատրպատական
աշխարհ
որ
յարեւելից
Քրդաց`
իբրեւ
4-5000՛:
4.
ԴԱՇՏՔ.
ԽՈՊԱՆՔ.
-
Ի
բարձրաւանդակսն
բովանդակին
եւ
արգաւանդահող
դաշտքն
Հայոց,
յորս
ընդարձակութեամբ
եւ
հարթութեամբ
նշանաւոր
են
Բասենոյ
եւ
Շիրակայն
եւ
Կարնոյ,
Մշոյ,
Խարբերդու,
եւ
Երզնկայ.
եւ
ընդարձակագոյն
քան
զնոսա
Դաշտն
Ամդայ:
Ընդ
մէջ
Ալաշկերտու
եւ
Մուրատ
գետոյ
եւ
Բասենոյ
են
դաշտածաւալ
երիզուտքն
Թօրլու,
Գարա-եազը,
եւ
այլն:
Բայց
բուն
ընդարձակածաւալ
դաշտային
եւ
խորանիստ
երկիր
է
Ուտի
աշխարհ
եւ
Աղուանից
աշխարհն
զափամբք
արեւելեան
Կուրայ,
'ի
կողմանց
Գանձակայ
ցԵրասխ
գետ,
եւ
աստի
'ի
վայր`
Մուղանն
անապատ
երիզուտ
ցսահմանս
Թալիշայ.
որով
լինի
ընդ
երկայնն
'ի
հարաւոյ
ընդ
հիւսիս
իբրեւ
120
մղոն,
եւ
ընդ
լայնն`
յելից
'ի
մուտս
յափանց
Կասպիականին
ցլեռնակողմանս
Արցախոյ,
այսինքն
ցսահմանն
Շուշեայ,
ոչ
պակաս
քան
զ՛
100
մղոն,
բայց
հիւսիսակողմն
անձուկ
25-30
մղոնաւ
չափ.
այլ
եւ
'ի
Գանձակայ
եւ
'ի
վեր`
սակաւուք
'ի
բուն
հայակողմն
Կուրայ
որ
է
յաջմէ,
եւ
հոլովագոյն
յահեկէն
'ի
բուն
աշխարհին
Աղուանից,
ընդ
մէջ
գետոյն
մեծի
Կուրայ
եւ
օժանդակաց
նորուն`
Եօռայ
եւ
Ալազանի`
ձգին
խոպան
դաշտքն
Գարաճա
եւ
Ուփատար
('ի
հնումն
Բալասական
դաշտ
),
մինչեւ
'ի
կողմանս
Սղնախայ
եւ
Կախեթու,
ցածագոյն
պարուք
լերանց
կտրեալ
ընդ
երկայնն
զուգահեռաձեւ.
զոր
եւ
մարթ
է
զերկիրս
զայս
արձակածաւալ
իբրեւ
10000
մղոն
քառակուսի`
կոչել
մեծ
Դաշտ
եւ
Անապատ
Հայոց,
բայց
ոչ
անդալար
եւ
անշէն
որպէս
զաւազուտ
անապատս:
5.
ԼԵՐԻՆՔ.
-
Բովանդակ
աշխարհն
Հայոց
'ի
միջի
կրկին
մեծաց
պարուց
լերանց
արեւմտեան
Ասիոյ
կայ,
Կովկասայ
ըստ
արեւելից
հիւսիսոյ
եւ
Տաւրոսի
ըստ
արեւմտից
հարաւոյ,
որոց
եւ
ոստս
իսկ
ասացին
ոմանք
զամենայն
լերինս
Հայոց.
որք
ուրեք
աղխաղխեալք
են
եւ
ուրեք
կարճաձիգք,
եւ
բազում
այն
է
զի
անխաղացք
եւ
մեկնակք
շեղջաձեւ
ամբարձեալք:
Մարթ
է
իբրեւ
'ի
տասն
պարս
եւ
'ի
կոյտս
տրոհել
զլերինս
Հայոց,
անուանելով
այսպէս .
-
Ա.
ՊԱՐ
ԽԱՂՏԵԱՑ
կամ
ՊՈՆՏԱԿԱՆ
լերանց,
որք
յարեւելից
եւ
'ի
հարաւոյ
Սեաւ
ծովուն`
'ի
բաժնին
Հայոց
յարեւմտեան
հիւսիսի
գործեն
բազուկս
զուգահեռականս,
եւ
անջրպետս
Ճորոխի
եւ
Եփրատայ.
'ի
հիւսիսակողման
պարուս
են
լերինք
Պարխարայ
յորս
բարձրն
Խաչափար
կամ
Վարսամպէկ
(որ
է
Վարշամակ
)
իբրեւ
12000՛
'ի
կողմանս
Համշինու,
այս
բազուկ
երկայնեալ
պատի
զհարաւով
Պոնտոսի.
'ի
հարաւոյ
սոցին
Լերինք
Սպերու
եւ
Բաբերդու,
յորոց
միջի
խաղայ
Ճորոխ,
բղխեալ
'ի
Գոհանամ
լեռնէ
բարձուէ.
-
'ի
հարաւոյ
սոցա
երրորդ
բազուկն
Կոփայ
լերանց
(Քոփ
տաղ
)
որք
յարեւմտակողմն
սահման
հատանեն
ընդ
Փոքր
եւ
ընդ
Մեծ
Հայք,
եւ
բարձրագոյնք
են
'ի
համօրէն
պարուն :
-
Բ.
ՏԱՅՈՑ
լերինք
որք
յիշին
'ի
նախնեաց
գովութեամբ
ամուր
վայրացն,
եւ
ձգին
յԵգերաց
կողմանց
ցԵրասխ
առ
Կաղզուանաւ,
ոստս
ընդ
արեւմուտս
արձակեալ.
'ի
հիւսիսակողմանն
ամբառնան
Արսեաց
լերինք,
եւ
կից
նոցին
ըստ
հարաւոյ
Եալաւճամ,
Քալնու
կամ
Գալնու
լերինք
8000՛.
եւ
ըստ
սոցանէ
Սօղանլու
լերինք
մինչեւ
ցԵրասխ
ընդ
մեջ
Բասենոյ
եւ
Ղարսայ.
ընդ
սոցա
անցանէ
ճանապարհ
կարաւանին
Կարնոյ
եւ
Կարուց
յ՛7880՛
բարձու.
'ի
մտից
սորա
ձգի
ոստ
լերանց
Աք-Մէզրէ
եւ
Գիրէճլի
որ
եւ
Գարկա-Պազար
'ի
կողմանս
Կարնոյ:
-
Լերինք
Կարնոյ
'ի
մտից
կան
սոցա,
յելից
քաղաքին`
Տեվէ-պօյնու
6600՛
եւ
այլ
լեռնաբլուրք.
այլ
'ի
հիւսիսակողմնն
ամբառնան
բարձրագոյն
կատարք,
եփրատաբուխքն
Կապոյտ
լեառն
(Կէօքտաղ)
10000՛
եւ
Տումլու
9000՛,
եւ
Սիխլիք
?
9800,
որք
խառնին
յԵփրատական
լերինս
(8):
Իսկ
յելից
կուսէ
Տայոց
ձգի
ոստ
Չըլտըր
լերանց:
6.
Գ.
Լերինք
ՎՐԱՀԱՅՈՑ.
յայս
անուն
կոչեմք
զաղխաղխս
լերանց
որ
ընդ
մէջ
Խրամ
գետոյ
եւ
Արարատեան
դաշտին,
'ի
նահանգին
Գուգարաց
եւ
'ի
հիւսիսի
Այրարատայ,
յորում
Վիրք
եւ
Հայք
խառն
բնակէին.
հիւսիսագոյն
ոստ
լերանցս
է
առ
Կուրաւ`
Քոտեան
լերինք
յԱզղոր
վիճակի,
եւ
կից
նմին
յելից
հարաւոյ
Պաքուլեան
լերինք,
եւ
սմա
Թուեղաց
լերինք
եւ
Կանգառք,
որ
են
ըստ
արդեացս
Ապոց
կամ
Քայքուլի
լերինք.
եւ
Պեզոպտալ
եւ
Բամբակի
լերինք
բարձունք
եւ
մեծատարածք,
ընդ
որս
անցանէ
ճանապարհն
Երեւանայ
'ի
բարձրութեան
7340՛
եւ
6270՛.
յորոց
եւ
Պօռչալու
(Ձորոյ
)
գետ
իջեալ
ընդ
հիւսիս
խառնի
'ի
Կուր,
թողեալ
յահեկէ
զՄոքրայա
կամ
Խոնաւ
լերինս,
զԼեօք
եւ
զԼեալվար
պղնձահան
լերինս,
ընդ
որս
անցանէ
ճանապարհն
Տփխեաց
յԱղզըպէօյիւք
տեղւոջ
բարձու
5460՛.
իսկ
յաջմէ
ընդ
մէջ
Աղստեւ
գետոյէ
զՉատըր
եւ
Չարտակլը,
որոց
ըստ
ելից
լեռնակքն
Գաւարզին
եւ
Գագ
(յիշատակեալն
'ի
Շարականի
)
որ
այժմ
Կէօք
կոչի.
եւ
Էլէկ-Մէյտան
լերինք
որ
'ի
հիւսիսոյ
ծովուն
Գեղամայ,
ընդ
սա
եւս
անցանէ
ճանապարհ
յԵրեւան
եւ
տանի
'ի
Կուր.
եւ
Մայմէխ?
'ի
մտից
նորա
7355՛:
-
Այսր
պարու
ոստս
անջատս
համարելի
է
զԱրարատեան
լերինսն
որ
յահեակ
կուսէ
Երասխայ
եւ
Ախուրեան
գետոց,
յորս
բարձրն
Արագած
աւելի
քան
զ՛13000՛
'ի
հիւսիսոյ
կողմանէ
բլրովք
յարի
'ի
Բամբակ,
յայլոց
կողմանց
չտարածէ
ոստս.
յելից
նորա
կայ
Արայի
լեառն
(Գառնը-Եարըք)
7913՛.
եւ
'ի
սորա
ելից
Սուտէկէն
որ
կցի
յԷշէկ-մեյտան:
7.
Դ.
Պար
կամ
աղխաղակոյտ
լերանց
տարածեալ
ընդ
լայն
եւ
ընդ
երկայն`
ընդ
մէջ
գետոցն
Աղստեւոյ
եւ
Հրազդանայ,
'ի
կողմանց
երրորդի
պարուն
ցգետն
Երասխ
ընդ
հարաւ
արեւելից
'ի
կողմանս
Գարապաղու,
եւ
ելից
կուսէ
'ի
կողմանց
Գանձակայ
ցնոյն
Երասխ
'ի
սահմանս
Դաշտին
Շարուրայ
եւ
Նախիջեւանայ.
զայս
պարյանուն
ԳԱՐԱՊԱՂՈՒ
'ի
դէպ
է
կոչել,
զի
անդ
է
կենդրոն
եւ
բազմակոհակ
կոյտքն
լերանց,
կամ
թէ
Կովկաս
Հայոց.
զի
բովանդակ
երկիրն
այն
բարձրաւանդակ
որ
յեզերսն
բարձր
է
2-3000՛,
'ի
հիւսիսի
եւ
'ի
միջակողմն
6-8000՛,
եւ
տարածութեամբ
ընդարձակ
իբրեւ
9000
մղոն
քառ .,
հուպ
առ
հուպ
ոստովք
եւ
բազկօք
հերձեալ
'ի
գագաթունս
ժայռաւորս,
յերկայն
լեառնադաշտս
եւ
'ի
խորահովիտս
անձուկս,
չունելով
դաշտագետինս
տարածեալս,
գրաւէ
գրեա
եթէ
զողջոյն
նահանգն
Սիւնեաց
եւ
զԱրցախ,
որոյ
ամուրք
լերանց
յառակս
իսկ
ճանաչէին
'ի
հնումն:
Արեւմտեան
հիւսիսակողմն
հայկական
Կովկասուս
պարագրէ
զծովն
Գեղամայ
'ի
բարձու
6000՛
որպէս
բաժակ
իւրոց
հրաշունչ
գագաթանց.
յորոց
մտից
կան
Լերինքն
Գեղամայ,
Գեղայ
լեառն
(Աք-տաղ)
11480՛,
Ահմանկան
11168՛,
Պուզտաղ
10728՛,
'ի
մտից
Ահմանկանայ
Քէօթանկ
կամ
Գիոնդան-տաղ
7111՛,
եւ
ընդ
նովաւ
Հատիս
որ
եւ
Շամիրամայ
լեառն.
'ի
հարաւակողմն
Գեղայ
եւ
ծովուն`
Արքաղան,
Ապտիւլ-Ասար
կամ
Աբդըլայ-Սար
8596՛.
Գարանլըկ
10430՛.
իսկ
յարեւելեան
եզերս
ծովուն,
'ի
հարաւոյ
ընդ
հիւսիս
գնալով,
կարկառին
լերինքն
Աք-փայա,
Քիւքիւրտ-տաղ,
Գարա-աղաճ,
Սատան-աղաճ,
Շահ-տաղ,
եւ
յարին
յԷշէկմեյտան,
տարածանելով
բազուկս
ընդ
արեւելս
ցՈւտի
աշխարհ.
եւ
են
'ի
նոսա
նշանաւոր
լերինք
Մրղուզ,
Խամլըք,
Միս,
Գըզըլճա
(թերեւս
Կայծոյ-Ծառ
նախնեաց).
'ի
հարաւոյ
սոցա
յարեւմտեան
սահմանս
նահանգին
Գանձակայ`
Խոչխարա
(թուի
խաչեքար
)
եւ
Սարեալ
լերինք.
յորոյ
հարաւոյ
Մռուզ
կամ
Մուրով
11540՛.
'ի
հարաւոյ
մտից
Խոչխարայ
'ի
Սոթք
գաւառի
կից
արեւելեան
լերանց
Գեղամայ`
Քունկուր
բարձր
10300՛
(կամ
Գոնտուր
)
յորմէ
թեւ
մի
ձգի
ընդ
Մ.
Հար.
Մ.
'ի
կողմն
Շարուրայ.
եւ
'ի
միջավայրս
թեւոյն
'ի
հարաւոյ
կուսէ
ծովուն
Գեղամայ
են
Ալակէօլ,
Դաղ-Բիլաքան
կամ
Տիք-Բիլաքան
10900՛.
Կիւզէլտէրէ
11060՛.
Քուչիլան,
Տատիվան,
Մուրազ:
Ի
հարաւոյ
սոցա
'ի
Զանկիզօր
գաւառի
Գարապաղու,
Ուլուխանլու,
Սըրլալը,
Տէվէկէօզ,
Գըզըլպօղազ,
Մաֆռաղ,
Գըզըլթէփէ,
Գիլիսէլի
9740՛,
Ըլըգլը,
եւ
այլն,
որոց
ոստք
տարածին
ընդ
մէջ
գետոցն
Որոտան
(Պարկուշատայ
)
եւ
Հաքարու:
Ելից
սոցա
ամբառնան
լերինք
բուն
Արցախոյ
կամ
Խաչենոյ
'ի
միջակողմն
որ
եւ
Կիւլիստան.
յորս
Գըրփ-Կէօղ
լեառն
8770՛
բարձր`
բղխէ
զգետն
Խաչենոյ.
եւ
Ճարաբերդու
եւ
Դիզափայտու
ցԵրասխ
գետ,
յորս
գլխաւոր
Զիարէթ-տաղ:
Իսկ
'ի
մտից
Պարկուշատայ
ձգին
Լերինք
Գարուայ
որ
են
պարակիցք
Քունկուրայ
եւ
արեւելեան
լերանց
Գեղամայ
եւ
կոչին
Ալակէօզ,
յորոց
մի
է
եւ
Տէվէկէօզն
վերոյիշեալ,
եւ
այլք
ըստ
հարաւոյ
նորուն,
Քըսսար,
Տէլիք-Թէփէ
8042՛.
էպէրլի,
Ահար,
Արաղին,
եւ
այլն
Խազանկէլ
լերինք
բազմոստեայք
'ի
հարաւակողմն
'ի
Մեղրի
գաւառի,
եւ
'ի
հարաւոյ
նոցա
Ալակէօզ
լերինք
ցԵրասխ
Ըստ
մտից
սոցա
յՈրդուատ
գաւառի
(Գողթան
)
ամբառնայ
Եըլանլը
լեառն.
'ի
հիւսիսոյ
նորա
յԵրընջակ
Կապուտճիկ
լեառն
(կամ
Գաբուտճաղ
)
բարձր
12055՛.
եւ
'ի
հիւսիսոյ
ելից
նորա
ընդ
մէջ
Նախիջեւանայ
եւ
Շարուրայ
Քէօքի-տաղ
9660՛:
Հանդերձ
սոքիմբք
բազում
եւ
այլ
անջատ
եւ
կարճատարած
լերինք
'ի
լայնասփիւռ
կուտակիս,
յորում
թեւ
մի
գրեաթէ
ողնայարեալ
յԵրասխայ
ցՔունկուր
եւ
անտի
ցէշէկմէյտան,
կցի
ընդ
նախագրեալ
Գի
պարուն
ընդ
Բամբակայ
եւ
Պեզոպտալայ,
եւ
Աղլախան
լերամբ
բարձու
9400՛`
ընդ
Ապոցայ
եւ
Թռեղաց,
եւ
նոքիմբք
Պաքուլիանայ
եւ
Քոտիանայ
ցԿուր,
եւ
յայնկոյս
նորա
ընդ
լերինսն
Վրաց
եւ
Եգերաց
ընդ
Նաթաքեւի,
Լոմիսա,
Բերսաթի,
Իբիսիքարոյ,
Սոթիմերի,
Բերենկայ
եւ
Քոլովայ,
եւ
ժամանէ
մօտ
ցբերան
Ճորոխ
գետոյ
եւ
յափն
Սեաւ
Ծովու:
Ըստ
այսմ
եւ
'ի
հարաւոյ
կուսէ
Երասխայ
մարթ
է
յերկարաձգել
զլերինքս
ցբարձրագոյնն
լերանց
Ատրպատականի
Սաւալան,
12200՛,
զի
ոստս
ընդ
արեւմուտս
հիւսիսոյ
ձգէ
սա
մինչեւ
մերձ
յԵրասխ
եւ
'ի
սահմանս
Որդուատայ`
ուր
յանգէր
հարաւային
թեւ
երկայնաձիգ
պարուն:
8.
Յարեւմտեան
կամ
'ի
միջին
Հայս`
երեք
պարք
լերանց
զուգահեռականք
ճանաչին
ջրբաժինք
երից
գետոցն
հզօրաց,
Երասխայ,
Եփրատայ
եւ
Տիգրիսի.
յորոց
մի
է
Ե
Պարն
ԵՓՐԱՏԱԿԱՆ
լերանց
որք
ձգին
ընդ
արեւմուտս
'ի
Փոքր
Հայս
յԱնտիտաւրոս
լերինս.
'ի
Հայս
ոստք
նորա
են
արեւմտեայ
լերինք
Բարձր
Հայոց,
Լերինքն
Դարանաղեաց
յաջմէ
գետոյն,
եւ
բարձրակատարն
Սեպուհ
կամ
Գոհանամ,
յորոց
հիւսիսոյ
Խէպան,
Չիմէն
եւ
Էլմալը
լերինք
ընդ
Փոքր
եւ
Մեծ
Հայս,
եւ
մերձ
Խաղտեաց
լերանց:
Արեւմտեան
թեւք
լերանցս
առեալք
յոստոց
լերանց
Կարնոյ
եւ
Ղարսայ
(5)
ձգին
ընդ
մէջ
Փ.
Հայոց
ցԱրգէոս
լեառն.
որով
լինի
երկայնութիւն
յարակից
պարուցն
յափանց
Երասխայ
առ
Կաղզուանու
ցԿեսարիա`
իբրեւ
500
մղոն:
Զ.
ՋՐԲԱԺԻՆՔ
ԵՐԱՍԽԱՅ
եւ
Եփրատայ
կամ
Մուրատայ,
պարք
լերանց
յաղթք
եւ
երկայնք,
զոր
մարթ
է
կոչել
այժմու
անուամբք
Պինկէօլ-Աղրը,
զի
յերկոցուն
բազկաց
լերանցս
յարաձգի,
եւ
կամ
թէ
բնիկ
ՀԱՅԿԱԿԱՆ
ՊԱՐ.
քանզի
յարեւելից
'ի
Մասեաց
սկսեալ
անընդհատ
եւ
անանջրպետ
ձգի
ընդ
արեւմուտս,
աղեղնաձեւ
իմն
ելով
զուգահեռական
Երասխայ
ցաղբիւր
նորա
'ի
Պինկէօլ.
յորոյ
մտից
կուսէ
անանջատ
ոստովք
ձգեալ
ժամանէ
մինչեւ
յԵփրատ
եւ
'ի
սահմանն
Հայոց
առ
Ակնաւ,
երկայնեալ
իբրեւ
300
մղոն,
ընդմիջելով
զամենայն
միջին
եւ
զարեւմտեան
Հայաստան
ըստ
390
լայնութեան,
որ
եւ
միջին
աստիճան
է
լայնութեան
աշխարհիս
մերոյ:
Կենդրոն
պարուս
համարելի
է
Պինկէօլ
լայնատարածն
քան
զամենայն
լերինս
Հայոց,
եւ
արձանացեալ
ընդ
մէջ
երից
հնոց
աշխարհացն`
Բարձր
Հայոց ,
Չորրորդ
Հայոց
եւ
Տուրուբերանի,
արձակելով
գետս
օժանդակս
Երասխայ,
Եփրատայ
եւ
Մուրատայ.
բնիկ
Պինկէօլ
(ոչ
Բիւրական
լեառն,
զի
չիք
այսպիսի
կոչումն
առ
նախնիս,
այլ
Սրմանց
կամ
Սերմանց
լեառն
)
բարձր
թուի
քան
զ՛11000՛.
'ի
հիւսիսոյ
նորա
կան
Լերինք
Կեղւոյ
(Խորձենոյ
),
Շուշարայ
եւ
Թէքմանայ,
եւ
որք
'ի
հարաւոյ
Կարնոյ`
Փալանտէօքէն
եւ
Շողալար.
'ի
հարաւոյ
լերինք
Վարդոյ,
եւ
'ի
հարաւոյ
մտից
լերինք
Ճապաղջրոյ,
յորոց
մտից
այլք,
եւ
Մնձուր
ցգետն
Եփրատ.
զորս
Քրդաց
կալեալ
է
եւ
ոչ
են
քաջ
ծանուցեալք,
այլ
թուին
9000՛
բարձր.
եւ
ըստ
հիւսիսոյ
նոցա
Քէօշմէր
իբր12000՛,
Սըրխութ
10000՛,
եւ
Տուժիկ
լերինք
ցնոյն
Եփրատ
եւ
ցԿամախ:
Ի
հարաւոյ
ելից
մեծի
լերինն`
ընդ
մէջ
Մուրատայ
եւ
Գալէ-սու
օժանդակի
նորուն`
Զեռնագ
եւ
Խումար
լերինք:
Այլ
գլխաւոր
բազուկ
Պինկէօլայ
ձգի
ըստ
հիւսիսի
արեւելից
եւ
գրեաթէ
աղխաղխեալ
ժամանէ
ցարարատեանն
Մասիս,
լեռնակողամբքն
Չէքմէ,
Դեղթափ,
Քաշպել,
Շէռիան,
Քէօսէ-տաղ
որ
է
Սուկաւ
9-10000՛,
Շահ-եօլ
8950՛,
Չէքմէք.
որոց
ըստ
հիւսիսի
արեւելից
Քէօրօղլու
եւ
Թաքալթու.
որ
է
Բարդող
լեառն.
յելից
հարաւոյ
սոցա
ձգին
Բուն
Աղըր
լերինքն
ցՄասիս,
այսինքն
Սինէկ-տաղ,
Աք-տաղ
11000՛,
Զօր-տաղ
իբր
10500՛,
Խաչ-Կէտուկ
կամ
Բամպուլ
1000՛:
Յելից
սորա
եւ
գրեաթէ
կից
ամբառնան
բարձրագոյնք
լերանց
Հայոց
տիեզերահռչակն
Մասիք,
որ
եւ
գլխաւոր
լերանցն
Արարատայ,
գրեաթէ
կշիռ
'ի
կեդրոն
Հայոց
մեծաց,
16254՛,
եւ
գոգջիր
բարձրագոյն
քան
զամենայն
անխաղաց
եւ
շեղջաձեւ
լերինս
վերացեալս
'ի
դաշտավայրէ .
յելից
հարաւոյ
ուի
զՓոքրն
Մասիս
12284՛.
յորոց
հարաւոյ
կան
լերինք
Արտազու
կամ
Մակուայ.
ըստ
արեւելից
հիւսիսոյ
Թաքալդու
8982՛,
եւ
ըստ
արեւմտից
հիւսիսոյ
Դաղ-պուռուն
լեառն:
Է.
ՋՐԲԱԺԻՆՔ
ԱՐԱԾԱՆՒՈՅ
կամ
Մուրատայ
եւ
Տիգրիսի.
ունի
լերինս
ոչ
սակաւ
բարձունս
եւ
խիտս,
եւ
թէպէտ
ոչ
միայարս,
այլ
մերձ
ընդ
մերձ,
որովք
ձգի
մինչեւ
'ի
խառնուրդս
Մուրատայ
յԵփրատ.
սկիզբն
լերանցս
համարելի
է
Ալա-տաղ
(Ծաղկաց
լ.
)
10000՛
կամ
աւելի,
յորմէ
բղխէ
արեւելեան
Եփրատ,
այսինքն
Արածանի.
'ի
հիւսիսոյ
ունի
զՆպատ
անջատ
լեառն,
եւ
ըստ
հարաւոյ
պարակցի
լերանց
Վանայ.
յարեւմտից
սորա
Էրթիղ
լեառն,
եւ
ըստ
հարաւոյ
մտից
լերինք
Բադնոցի,
Մէլազկերտու
Լիզայ:
9.
Ի
հարաւոյ
սոցա
նոյնպէս
եւ
դաշտին
Մշոյ
է
Ը
ՊԱՐ
ԼԵՐԱՆՑ
ԱՂՁՆԵԱՑ
որ
են
ոստք
մեծագօտի
Տաւրոսական
լերանց,
ըստ
նախնեաց.
Խոյթ,
Սասուն,
Անդովկ,
Գողմ
6400՛,
Խուլք,
Տարքուղ.
յորոց
մտից
ընդ
մէջ
Արածանւոյ
եւ
օժանդակաց
Տիգրիսի,
լերինք
Դ
Հայոց`
Կոհեր
կոչեցեալ
'ի
հնումն,
եւ
այժմ
կալեալք
'ի
Քրդաց,
եւ
մասն
'ի
վիճակս
գրեալ
Սիվան-Մատէնի,
Բալուայ
եւ
Խարբերդու,
յորում
Մաստառ
կամ
Մոսդար,
Ալընճըգ,
Սարը-Մէշէ.
եւ
Մուղիր
յարմուկն
Եփրատայ.
բազում
եւ
անջատ
լերինք
ընդ
մէջ
Եփրատայ
եւ
օժանդակաց
Տիգրիսի
ցգետն
Բաղիշու,
ընդ
որս
եւ
բարձրն
Խարզան
Աղձնեաց
ընդ
մէջ
Բաղիշուն
եւ
Պադման
գետոյ.
եւ
յայնկոյս
սորին
լերինք
Ծոփաց
Մեծաց
Հազրու,
Էկիլ
(Անգղ
),
եւ
Արզնի
լերինք.
ընդ
սոսին
գրելի
են
եւ
որ
'ի
հարաւոյ
Արզնի
եւ
Տիգրիսի
Միհրապ
լեառն
երկայնանիստ,
եւ
լերինք
Շնքուշայ
եւ
Ջերմըկայ:
Եւ
ըստ
սոցին
հարաւոյ
լերինք
Տիարպէքիրու
Գարաճա
եւ
այլք,
հատուածք
Տաւրոսի
միջասահմանք
Հայոց
եւ
աշխարհաց
Եփրատացւոց
եւ
Միջագետաց:
10.
Ը.
ԼԵՐԻՆՔ
ՎԱՆԱՅ ,
յայս
անուն
իմանամք
զլերինս
որ
ամենուստ
շրջապատեն
զծովն
սակաւ
մղոնաց
տարակայութեամբ,
թողլով
եւ
'ի
միջի
անջատ
լերինս.
հիւսիսակողմանն
լերինք
յԱլատաղ
խառնին,
եւ
'ի
նմին
կողման
է
բարձրագոյնն
ամենայն
շրջափակի
լերանցս
Սիփան-տաղ,
որ
եւ
քան
զյոգունս
'ի
լերանց
աշխարհիս
բարձր
է
եւ
մշտաձիւն,
այլ
ոչ
է
չափեալ
եւ
թուի
12-13000՛.
յարեւմտից
սորա
եւ
յարեւմտեան
հիւսիսային
ծայր
ծովուն
զՆազուկ
լճաւ
բոլորեալ
են
լերինքն
որպէս
զդաշտացեալ
բաժակաւ
հրաբխի,
այլ
ժամուք
ինչ
տարակաց,
յորոց
է
եւ
Պիլէճան
լեառն.
իսկ
ընդ
հարաւ
կոյս
բոլորին
լերինք
զծովովն
'ի
միջավայրի
ունելով
զՆեմրուտ
լեառն,
յորոյ
հարաւոյ
ձգին
Կիւզէլ-տէրէ
(Թուխ
)
լերինք
եւ
դառնան
զհարաւով
ծովուն,
Էրճերօղ
եւ
Արտոս
լերինք,
եւ
հուպ
'ի
ծովեզրն
նա
եւ
'ի
ներքս
իսկ
սարաւանդեալ
Ընձաքիսար
կամ
Կապուտկող
լեառն
բարձր.
գօտի
Արտոսայ
երկայնեալ
դառնայ
ընդ
արեւելս
եւ
խառնի
'ի
Քաֆիլան-քուհ,
որ
'ի
հեռուստ
պատէ
զարեւելեայ
կողմն
եւ
դարձեալ
ընդ
հիւսիս`
սպառի
յԱլատաղի
սահմանս,
արձակելով
ընդ
արեւմուտս
ոստս
զուգահեռականս
լեռանց,
որոց
ուղղահայեաց
իմն
ամբառնայ
ժամուք
ինչ
հեռի
'ի
ծովափանցն`
բարձրն
Վարագ,
եւ
յելից
խառնի
ընդ
միոյ
յոստոցն:
Յարեւելեան
շրջանակ
լերանցս
կցին
յայնմ
կողմանէ
բազուկք
ինչ
լերանց
Ատրպատականի,
որովք
'ի
մի
մեծ
պար
մարթ
է
գրել
զերկոսին
միանգամայն:
11.
Ժ.
ԿՈՐԴՈՒԱՑ
ԼԵՐԻՆՔ
անուանիք
'ի
վաղնջուց
դարուց,
այլ
չեւ
եւս
քաջ
քննեալք
եւ
չափեալք.
'ի
հնումն
սահման
հատանէին
'ի
հարաւոյ
կողմանէ
ընդ
Հայս
եւ
ընդ
Ասորեստանեայս.
գլխաւոր
եւ
գօտեւոր
պարք
եւ
կոյտք
լերանցն
են
ընդ
370
լայնութեան,
յարեւելից
ձգեալ
ընդ
մուտս
եւ
ընդ
20
եւ
30
արեւմտեան
երկայնութեան
Մասեաց,
յոր
կողմանէ
ձգին
ցՊադման
օժանդակն
Տիգրիսի,
իսկ
յելից
կուսէ
ցՓոքրն
Զապ,
ընդ
մղոնս
աւելի
քան
զհարիւր,
եւ
կոչին
այժմ
Ճիւտի
կամ
Ճիւտիտ
եւ
Քուրիքի
լերինք.
յորս
են
ձիւնապատ
եւ
բարձրածայր
կատարք,
որպէս
թուի
12-14000՛
բարձունք.
ընդ
սոցա
համարին
եւ
Լերինք
Պօհդան
եւ
Մոկաց
աշխարհի
որք
ընդ
մէջ
Վանայ
եւ
Կորդուաց.
յորս
Առնոս
լեառն
անուանի
յելից
կուսէ,
եւ
յելից
նորա
Թակու,
յորում
եւ
անցք
ճանապարհի
բարձր
որպէս
կարծի
իբր
10000՛.
իսկ
յարեւմտեան
հարաւ
Վանայ
եւ
'ի
հարաւոյ
Բաղիշու`
լերինք
Զըրըգանու,
Կարսավերա,
եւ
այլն:
Անծանօթ
է
համօրէն
միջավայրն
Մոկաց
եւ
Կորդուաց.
իսկ
ըստ
հարաւոյ
ձգեն
լերինքս
ցգետն
Խաբուր
եւ
ցԶախու
թեւս,
որք
եւ
յետին
սահմանք
են
Հայոց:
Յելից
Կորդուաց
'ի
խաղս
Զապ
գետոց
ընդ
1
0
արեւմ.
երկ.
Մասեաց
կան
աղխաղխք
եւ
կոյտք
Հաքքեարի
եւ
Թիարի
լերանց,
յանուն
Քրդաց
գաւառին
Ջուլամերկոյ,
յորս
եւ
Քաղդէացիք
քրիստոնեայք
բնակեն.
բազում
սեպուհ
եւ
բարձր
կատարք
են
'ի
նոսա
եւ
խորաձորք
եւ
պէսպէս
անհեդեդ
եւ
ահաւորահայեաց
կերպարանք
քան
'ի
Գարապաղ.
բարձրագոյն
ամենայն
լերանցն
ճանաչի
անպարն
Թուրա
Ճելու
կամ
Ճաւուր-տաղ
յելից
այլոցն,
եւ
յոմանց`
Մասեաց
հաւասար
կարծի
բարձրութեամբն,
կամ
ոչ
շատ
պակաս.
'ի
հիւսիսի
Ջուլամերկոյ
կայ
Շէմբատ
(Սմբատ
)
լեառն
բարձր
աւելի
քան
զ՛8000՛,
եւ
'ի
նորին
հիւսիսոյ
Պուրճուլլահ
?
յորում
եւ
անցք
են
յ՛7092՛
բարձու:
12.
ԺԱ.
ԶԱԿՐՈՍ
լերանց
պար
յելից
հարաւոյ
աշխարհին
Հայոց
'ի
Պարսից
կողմանց
ձգի
ընդ
արեւմուտս
հիւսիսոյ
եւ
սահման
հատանէ
ընդ
Հայս,
ձգեալ
ցմէջս
ծովուցն
Վանայ
եւ
Որմիոյ.
'ի
նախնեաց
օտարաց
կոչի
Զարկոս
կամ
Զակրոս,
եւ
հիւսիսայինքն
'ի
լերանցն
'ի
Հայս`
Կուհատրեանք
(որ
թուի
նշանակել
Հրոյ-Լերինք
).
յերկայնաձիգ
պարուս
'ի
բուն
Զակրոս
լերինս
ընդ
մէջ
Սօլտըզ
եւ
Րէվանտըզ
գաւառաց`
ամբառնայ
Շեյխիվա
?
լեառն
10-10500՛,
եւ
հուպ
'ի
հիւսիսոյ
նորա
լեռնանցքն
Քելի-Շին
9300՛,
եւ
սեպագիր
արձան
'ի
բարձու
անդ,
որ
ինձ
թուին
արձանք
սահմանաց
Հայոց
'ի
Զարասպ
լերին`
յաւուրց
անտի
Արամայ:
Ի
մտից
պարուս
եւ
ընդ
մէջ
լերանցՀէքեարեայ
կայ
միւս
աղխաղակոյտ
Րէվանտըզ
լերանց,
յորս
բուն
Րէվանտըզ
լեառն
բարձր
9900՛.
եւ
այլ
լերինք
Բիրան,
Աւտէլքուհ
?,
Լինիթքա,
Չաի-Ռէշ,
եւ
այլն:
Իսկ
յելից
կողմանէ
ոստք
անջատք
ձգին
ընդ
մէջ
նորա
եւ
ծովուն
Որմիոյ
ցսահմանս
Սալմաստայ,
զորս
եւ
Որմեան
լերինս
մարթ
է
կոչել.
զի
եւ
'ի
գաւառին
Որմիոյ
բովանդակին,
բայց
այս
վայրք
չեն
քաջ
ծանուցեալք,
մանաւանդ
արեւմտակողմանքն
բնակեալք
'ի
Քրդաց:
-
Զերկոսին
զայսոսիկ
խումբս
լերանց
զԿորդուացն
եւ
զԶակրոս,
եւ
զամենայն
լերինս
հարաւոյ
Հայաստանեայց`
արժան
է
համարել
արեւելեան
ողնաշար
հսկայակերպ
պարու
Տաւրոս
լերանց,
որ
ըստ
նախնեաց`
յարեւելից
կուսէ
ձգի
ցՊարսկաստան
ընդ
Ատրպատական,
այլ
ըստ
արդեաց`
սկսանի
'ի
ձախմէ
Եփրատայ
'ի
մտից
Դ
Հայոց
եւ
Աղձնեաց.
իսկ
ընդ
արեւմուտս
ձգի
ըստ
հարաւոյ
Փ .
Ասիոյ
ցարեւմտեան
հարաւային
եզր
նորա.
բազուկ
մեծ
ընդ
հիւսիս
եւ
արեւմուտս
արձակելով
զԱնտիտաւրոս,
ընդ
մէջ
Կիլիկիոյ,
Կապադովկիոյ
եւ
Հայոց
Մեծաց
առ
Եփրատաւ.
եւ
միւս
բազուկ
ընդ
հարաւ
զԱմանոս,
ընդ
մէջ
Միջերկրական
ծովու
յարեւելից`
եւ
Ասորւոց
երկրի.
իսկ
անջրպետեալն
յԵփրատայ
բազուկն
որ
'ի
հարաւոյ
Աղձնեաց`
ընդ
մէջ
Հայոց
եւ
Միջագետաց
ձգի`
Մասիոս
կոչէր
'ի
հնումն
եւ
այժմ
Գարաճա
տաղլար,
որ
'ի
հարաւոյ
Տիգրիսի
ձգի
եւ
խառնի
ընդ
լերանց
Կորդուաց
(11).
իսկ
որ
'ի
հիւսիսոյ
Տիգրիսի
ձգի
բազուկն
Աղձնեաց
(Խազրու
)
ցլերինս
Վանայ`
Նպատական
կոչէր
առ
հինսն,
եւ
ըստ
ոմանց
անդ
'ի
սահմանս
ծովուն
Բզնունեաց
յանգէր
Տօրոս:
13.
ԺԲ.
Պար
'ի
հիւսիսոյ
Որմիոյ
եւ
յելից
Քաֆլան
լերանց,
եւ
'ի
հարաւոյ
Երասխայ`
կան
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ
լերինք,
զուգահեռական
դրիւք,
յորոց
հարաւային
եւ
երկայնաձիգ
պար
'ի
բազկէն
սաւալանայ
ձգի
ցՔոֆլան,
եւ
են
լերինքն
գլխաւոր
Աք-տաղ,
Միղու-տաղ,
Ալանտէր,
Քուհի-Մաաղուք,
Էըլան,
որ
կցի
'ի
Քաֆլան.
յորոյ
հարաւոյ
ձգի
իբր
ոստ
անջատ
Ագունալ
?
լ.
7500՛
-9000.
եւ
'ի
նորին
հարաւոյ
Մուր
կամ
Մուզ
լեառն
8440՛.
յելից
կողմանէ
'ի
հիւսիսոյ
Աքտաղի
որ
է
յելից
Մարանդայ`
ձգի
թեւ
մի
Քոփան-տաղ
անուն,
յորում
Միրան,
Քէմ,
եւ
Նշան
լեառն
որ
տարածէ
ոստս
ցԵրասխ
եւցօժանդակս
նորա
ընդ
արեւմուտս:
Ի
հիւսիսոյ
պարուս
եւ
Քոդուր
(Կոտոր
)
կամ
Աք
գետոյ`
ձգին
այլ
լերինք,
յորս
յարեւմտակողմն
Եըլան-տաղ,
եւ
Լերինք
Հացիւնեաց
(որ
է
վիճակն
Չորս
)
եւ
Աւրուն-տաղ.
յորոց
հիւսիսոյ
միւս
եւս
զուգահեռական
Շիրիխանէ
լերանց
'ի
հարաւոյ
Չալտըրան
եւ
Գարաքօյունլու
գաւառի,
յորոց
եւ
թեւ
մի
ձգի
ընդ
հիւսիս
'ի
Մակու:
-
ԺԳ.
Յելից
Վասպուրական
լերանց
եւ
Զակրոսի
եւ
'ի
հարաւոյ
Երասխայ`
'ի
մեծի
բարձրավանդակին
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ`
(որ
ոչ
համարի
ընդ
բուն
Հայս
)
ոչ
սակաւ
աղխաղխք
են
լերանց
եւ
անխաղաց
բարձունք,
յորոց
յիշեսցուք
զսակաւս,
զանուանին
Սիւհենտ
(Սոհունդ
ըստ
նախնեաց)
'ի
հարաւոյ
Դավրիժու
մեծատարած
լեառն
8000՛
'ի
բարձրութիւն,
յորոյ
մտից
ամբառնայ
Տէմիրտաղ
11550՛,
եւ
այլք
բազումք
շուրջ
զնովաւ.
եւ
եւս
հռչակաւորն
Սաւալան
կամ
Սաւէյլան
զոր
'ի
վերոյ
յիշեցաք
(12197'),
հանդերձ
բազկաւն
Քաղքայ,
որոց
ըստ
հիւսիսոյ
Շեյվէք
?
եւ
Շահվէրտի
լերինք.
ընդ
մէջ
Սոհունդայ
եւ
Սաւալանայ
Պուզկուղ
լերինք.
Շահկատի
յելից
Դավրիժու
եւ
'ի
հիւսիսոյ
Սոհունդայ:
14.
ԿԱԶՄՈՒԱԾ
ԵՐԿՐԻ.
-
Կազմուած
լերանցս
եւ
բնութիւն
երկրին
Հայոց
զարմանալի
եւս
է
քան
զկուտակութիւն
կոհակացն
եւ
զբարձրութիւն.
թէ
եւ
ոչ
ըստ
չափ
բաւականին
քննեալ,
այլ
եւ
'ի
կիսամասնեայ
զննութեանց
գիտնոց
ոմանց
(յաւէտ
Գերմանացւոց
)
քաջ
երեւի`
մեծապէս
ներգործեալ
'ի
Հայաստան
երկրի
եւ
ջրեղէն
եւ
հրեղէն
ազդմանց`յառաջ
քան
զսկիզբն
եւ
յառաջին
դարս
պատմական
ժամանակաց.
եւ
ըստ
գուշակութեան
երկրաբանի
ուրումն
մեծի`
ոչ
շատ
յառաջ
քան
զպատմական
դարսն
ծով
ծածկէր
զամենայն
երկիրն.
եւքսինեանն
եւ
կասպիական`
համատարածք
միապաղաղք
'ի
փային
'ի
վերայ
ատակացն`
որ
Հայաստան
կառուցան.
եւ
տիեզերահռչակեալ
ջրհեղեղն,
անժխտական
վկայութեամբ
Գրոց
սրբոց`
ոչ
ուրեք
այնպէս
քաջիկ
հաւաստի
ողողեալ
զերկիր ,
որպէս
զՀայս.
զի
որ
քան
զամենայն
լեառն
15
կանգնաւ
չափ
վերացեալ
ընդ
ջուրցն
տատանէր
տապանն`
նստաւ
'ի
լերինս
Արարատայ,
եւ
'ի
ցածնուլ
ջուրցն`
անդ
իջին
'ի
վայր
ապրեալքն
'ի
հնոյ
երկրէն:
Այսու
վկայութեամբ
եւ
'ի
քննութենէ
Ապիքայ
երկրաբանի`
ստուգի
Մասեաց
'ի
նախաջրհեղեան
լերանցն
լինել,
եւ
ջուրց
ոչ
շատ
ազդեցեալ
'ի
գագաթունս
նորին.
սմին
նմանակից
իցեն
թերեւս
եւ
այլք
'ի
հարաւայնոց
բարձր
լերանց,
որք
չեն
քննեալք:
Այլ
եւ
ոչ
ընդհանուր
երկիրն
բոլորովիմբ
վերիվայր
յեղափոխեալ
է,
քանզի
եւ
նշանք
քառառաջ
գետոցն
Եդեմայ
զոր
տայ
Մովսէս
իբրեւ
1600
ամօք
յետ
ջրհեղեղին,
տան
գուշակել
թէ
ըստ
գետոցն
մարթ
էր
եւ
զհետս
ինչ
երկրի
վայրաց
դրախտին
նշմարել,
գէթ
3400
ամօք
յառաջ
քան
զայս`
յորում
գրէրն
Մովսէս:
Հետք
հին
ջրային
ներգործութեանց
եւ
ծովու
ծաւալման`
նշմարեցաւ
յԵրասխեան
դաշտին,
յորում
յերրորդակն
անուանեալ
գետինս`
(terrain
tertiaire)
գտան
բրածոյ
խեցեմորթք,
որոց
ազգակիցք
ցարդ
լինին
'ի
ծովափունս
Կասպից:
Երասխեան
կամ
հայկական
պարուն
լերինք
մեծաւ
յերրորդակ
կրոյ
կազմեալ
են,
եւ
վասն
սպիտակութեան
նիւթոյն
համարի
յոմանց
Աք-տաղ
կոչումն
լերանց
ոմանց
եւ
ոչ
թէ
սակս
ձիւնանալոյ
գագաթանցն.
մեծ
մասն
հիւսիսային
արեւմտակողման
աշխարհիս
հին
երրորդակ
հողովք
է
կազմեալ,
յորոց
եւ
բարձունք
կուտակեալք
են`
ընդ
մէջ
Ճորոխի,
Երասխայ
եւ
Եփրատայ,
եւ
'ի
Խաղտեաց
լերինս,
յորս
երեւին
եւ
կազմածք
գաճի
եւ
կաւոյ.
լերինքն
որ
ընդ
մէջ
Կարնոյ
եւ
Սօղանլուի`
յանուանէ
իսկ
կոչին
ցարդ
Քիրէճլի
(Կրուտ
):
Նշանաւոր
է
երրորդակ
կազմած
հայ
գետնի
եւ
առատութեամբ
աղի,
որ
ուրեք
բլուրս
եւ
քարայրս
գործեալ
է,
որպէս
'ի
Դարանաղի,
'ի
Կողբ,
'ի
Կաղզուան,
'ի
Շարուր.
եւ
բազում
ուրեք
աղբերս
եւ
ճահիճս
եւ
գետակս,
յորոց
եւ
Դուզլա
կոչումն
նոցին
(աղուտ
)
որպէս
'ի
Դերջան,
'ի
Թորթում,
'ի
Խնուս,
'ի
Պայէզիտ:
Բայց
զնեպտունեան`
այսինքն
է
ջրանիստ
կազմած
երկրիս`
սաստկապէս
այլայլեալ
է
պղուտոնականն,
որ
է
հրայինն,
գրեաթէ
'ի
մեծի
մասին
աշխարհիս.
որով
ոչ
ուրեք
երեւի
երկիր
ընդարձակ
երրորդակ
հողովք,
եւ
երկրորդակքն
եւս
ոչ
կարի
լայնածաւալք.
յորոց
գլխաւոր
գրելի
է
զԴաշտն
Շարուրայ`
կամ
զահեակ
Երասխայ
յԱրարատայ
'ի
վայր.
իսկ
հեղեղահող
(alluvium)
երկիր
մեծ`
դաշտագետինքն
են
արեւելեան
Հայոց,
Ուտի
եւ
Փայտակարան
աշխարհք
եւ
Աղուանք:
15.
ՀՐԱՅԻՆ
ԿԱԶՄՈՒԱԾ.
ՀՐԱԲՈՒՂԽՔ.
ՋԵՐՄՈՒԿՔ.
-
Հրահող
երկիր
Հայոց
կազմեալ
է
'ի
հասարակի
որձաքարիւ
(տրաքիտ
)
եւ
պորփիւրիւ,
յորմէ
եւ
ողջոյն
լերինք
կառուցեալ
են,
որպէս
եւ
մեծին
Մասեաց
միակտուր
պորփիւր
է
իրանն.
եւ
է
պորփիւրս
սեաւ
եւ
չեչոտ.
գտանին
խառն
'ի
նոսին
եւ
այլք
ազգք
քարանց,
փայլքար
(աւկիթ,
augite),
քուարց,
ֆելասփաթ,
սեւաթուրծ
(mռ
lapyre)
եւայլք.
'ի
լերինս
Սպերոյ
ընդ
պորփիւրի
գտանի
եւ
մագնիսեան
երկաթ :
Բազում
եւս
ուրեք
պասալտ
է
կազմածն,
որ
եւ
նշանակ
է
բուն
հրաբուխ
վայրաց,
զի
եւ
ընդ
նմին
յաճախ
գտանին
լաւա
եւ
չեչաքար.
իսկ
կռանիստ
սակաւ
ուրեք
արտաքս
ցցուեալ
երեւի
ժայռաձեւ,
այլ
զկողիւք
բարձանց
պատի,
ընդ
նմին
եւ
եղեգնաքար
հրային
(obsidiane)
յարեւմտեան
լերինս.
հարաւակողմն
Մուրատայ
յաւէտ
հերձաքար
միկայիւ
կազմեալ
է:
-
Խանձող
քարինքն
եւ
ջերմուկք
եւ
ջրալիր
բաժակք
գագաթնափոս
լերանց`
ակներեւ
վկայք
են
շիջելոց
եւ
նուաղելոց
հրաբխից
Հայաստան
աշխարհի,
որք
թերեւս
ոչ
ուրեք
այնպէս
բազմաթիւ
խիտ
առ
խիտ
գտանին
որպէս
յերկրի
մերում,
եւ
ճշմարտեն
յինքեանս
եւս
զանուն
Ատրպատական
աշխարհի.
եւ
գրեաթէ
յամենայն
լեռնապարս
հայկական
բարձրաւանդակին
սփռեալ
կան
լռեալքն
արդ
հրաշունչ
բերանք:
Ի
պարս
Խաղտեաց
բարձրն
Խաչաքար
(5)
եւ
այլ
կատարք
'ի
կողմանս
Համշինու
ճանաչին
հրաբուխք.
'ի
բարձրաւանդակին
Տայոց
բազմաթիւ
եւ
հրաբխից
ջրալիր
խառնարանք
եւ
բազմաց
երեւին
եւ
ընթացք
հոսանաց
խանձողիցն,
'ի
սահմանս
Ախալցիխեայ
եւ
Ջաւախաց,
եւ
'ի
Պարտիզացփոր`
ուր
Աք-մէզրէ
չեչաքարոտ
հրաբուխ
եւ
խանձողք
նորա
ապակենման
փայլեն:
Ի
լերինս
Կարնոյ
Սիխչիք
եւ
Սարչամ
կոնաձեւ
լերինք
վաղաշէջ
հրաբուխք
են.
Սիխչիքայ
խառնարանն
ցամաք
է
եւ
խոտալից:
Գոն
եւ
'ի
Սօղանլու
լերինս,
եւ
յելից
Ղարսայ
բլուրք
երկու
գմբեթաձեւք
եւ
շրջակայ
սահմանացն
քարինք
հրայինք:
Իսկ
յերրորդ
կամ
'ի
Վրա-Հայոց
լերանց
խումբս`
նշանաւոր
եւ
մեծ
քան
զբազում
հրաբուխս
երկրի
է
Արագած
քառահերձ
գագաթամբ
եւ
ջրալիր
բաժակաւն
որ
Գարակէօլ
կոչի,
որոյ
եւ
խանձողք
նմանք
Յետնեայ
լերին
Սիկիլիոյ
առատապէս
զեղեալք.
եւ
թուի
յետին
վերածխութիւն
նորա
'ի
սկիզբն
Արշակունեաց
հարստութեան
լեալ.
երեւին
եւ
'ի
կողս
նորա
պատառածք,
զի
մեծամեծ
հրաբուխք
Հայոց
կողապատառք
են,
փոքունքն
հրակատարք.
այսպիսի
է
եւ
մերձաւորն
Արայի
լեառն
հերձեալ
հրաբուխ.
եւ
վիճակն
Սհաթլու
ուր
է
սահման
Արմաւրայ`
ծածկեալ
է
հոսանօք
լաւայի:
Այլ
յոլովագոյն
եւ
հզօրագոյն
եւս
հրաբուխք
են
'ի
Դ
լեռնակոյտն
զեզերբք
ծովուն
Սեւանայ`
որ
եւ
ահեղ
բաժակ
մի
թուի
նոցին,
յորոց
եւ
գետոյն
որ
մասամբ
'ի
ծովէն
ելանէ`
առեալ
թուի
զանունն
Հրազդան
կամ
Հուրաստան.
գլխաւորք
հրաբխիցն
են
Ահմանկան
Գանլը-կէօլ
լճակաւն,
Աքտաղ,
Պօզտաղ,
Նալ-Թէփէ`
յորոյ
խանձաքարանց
յատակեալ
է
մեծ
մզկիթն
Երեւանայ.
Շամիրամայ
լեառնն,
եւ
համօրէն
պասալտեան
լեռնահովիտն
Գառնոյ.
'ի
հարաւակողմն`
բաժակալիրն
Աբդըլայ-Սար,
Գարանլըգ,
Ալակէօլ,
Դաշ
կամ
Տիք-Փիլաքան,
Տէվէկէօզ,
Գըզըլ-Թէփէ,
յորում
եւ
ջերմուկք
են
եռացեալք
1200
ֆար.
(1),
Գըզըլպօղազ,
Գիլիսէլի,
Տէլիք-թէփէ,
եւ
Քիւքիւրտլիւ
(ծծմբաւոր
)
յարեւելակողմն
եւ
այլք:
Ի
կողմանս
Արցախայ
եւս
թուին
լինել
հրաբուխք
չեւ
եւս
քննեալք,
քանզի
Կայծոյ-ծառ
լերինն
անուն
եւ
Գանձակայ
մեծ
սասանումն
եւ
կործանումն
յամին
1140,
յորում
եւ
Ալհարակ
լերին
փլանել
եւ
լիճ
կազմել`
զսոյն
հաւաստեն,
ընդ
հրաբուխս
ճանաչի
եւ
Եըլանտաղք
'ի
Գողթն:
Ի
բնիկ
Հայկական
պարուն
նշանաւոր
քան
զամենեսին
են
կրկին
Մասիք,
երկոքին
եւս
կողապատառք,
երկոցուն
եւս
նշմարին
խանձողք,
այլ
ոչ
որպէս
զԱրագածուն
հզօրք
եւ
ընդ
երկար
եռացեալք.
բայց
հին
եւ
ահեղ
զօրութիւն
նոցա
ծանուցաւ
եւ
յաւուրս
մեր
յամին
1840
(որպէս
տեսցի
'ի
տեղեկագրի
աշխարհին).
'ի
հիւսիսոյ
նոցին
Բարդող
լեառն,
եւ
'ի
հարաւոյ
հզօրն
Դանտուրեկ
?
որ
զսահմանս
Պայէզիտոյ
ծածկեալ
է
լաւայիւ
եւ
ընդ
կողմն
Տիատինոյ
բլուրս
բլուրս
կուտաեալ
է
զսեաւ
խանձողն.
նոյն
նշան
երեւի
եւ
'ի
բուն
սահմանս
Տիատինոյ
զաղբերակամբք
եփրատականն
Արածանւոյ,
ուր
ասեն
եւ
ողջոյն
կամուրջ
մի
ծծմբոյ
լինել,
այսինքն
'ի
քարացմանէ
ծծմբախառն
հանքային
աղբերաց:
Արեւմտեայ
բազուկ
պարուս
ոչ
է
քննեալ,
գուցէ
իցեն
եւ
'ի
կողմանս
Պինկէօլայ
հրաբուխք:
Ի
ջրաբաժինս
Եփրատայ
եւ
Տիգրիսի
`
առ
ակամբք
սորա`
ճանաչին
հրաբուխ
լերինք
եւ
երկիր
Արղնի
եւ
սահմանք
Տիարպէքիրու.
եւ
նոյն
ինքն
քաղաքն
մեծ
կառուցեալ
է
'ի
խառնարանի
հրաբխի
շիջելոյ:
Սահմանք
ծովուն
Վանայ
միւս
եւս
մեծ
կենդրոն
են
հրաբխից,
յորոց
մի
եւ
բարձրն
Սիփան
թուի
շեղջակուտակ
ձեւովն,
եւ
'ի
մտից
կուսէ
լեառնն
Նեբրովթայ
(Նեմրուտ
)
որոյ
եւ
վերաշնչութիւն
նշանակի
'ի
յիշատակագրաց
մերոց
400
ամօք
յառաջ,
եւ
լիճք
նորին
ամենեցուն
ծանօթք
են.
զհրաբխի
կերպարանս
յայտ
առնեն
եւ
Բաղիշոյ
սահմանք,
եւ
'ի
հիւսիսոյ
արեւելից`
կողմանք
Բերկրոյ:
ՅԱտրպատական`
որ
'ի
կանուխ
ժամանակաց
ծանուցաւ
Հրոյ
համբարանոց
լինել`
ծանօթագոյն
է
բարձրն
Սաւալան
'ի
հրաբուխս:
Ի
լերինս
Կորդուաց
չեւ
եւս
են
ծանուցեալ
հրաբուխք,
այլ
աներկբայ
թուի
գոլ
եւ
'ի
նոսա,
քանզի
եւ
գտանի
անդ
ծծումբ:
16.
Այսքանեաց
եւ
թերեւս
յոլովից
եւս
լերանց
հրակատար
վերածխութիւնք
եւ
կողապատառ
հոսանք
խանձից,
որք
երբեմն
ահեղս
եւ
սխրալի
տեսարանս
գործէին
'ի
Հայս,
վաղուրեմն
դադարեալք
են
'ի
շնչելոյ,
այլ
ոչ
իսպառ
նուաղեալ
է
ստորերկրեայ
եռանդնապտոյտ
հրոյն
զօրութիւն,
որ
եւ
մերձ
ընդ
մերձ
յայտնի
մեծասահման
եւ
բուռն
սասանութեամբք
գետնոյ,
մանաւանդ
'ի
կողմանս
Արարատայ
եւ
Երեւանու
(որպէս
յամսն
341.
862.
894.
1319.
1679.
1681.
1819.
1827.
1840.
)
Կարնոյ,
Սիւնեաց
(728.
1659)
Արցախոյ
(1140),
Վանայ
եւ
Խլաթայ,
(1276.
1441.
1649)
եւ
Ատրպատականի,
յորս
մեծամեծ
կենդրոնքն
են
հրաբխից.
եւ
Երզնկայ`
որ
'ի
կիսոյ
ԺԱ
դարու
ցելս
ԺԸին
իբրեւ
20
անգամ
յիշի
մեծապէս
շարժեալ
եւ
կործանեալ:
-
Իսկ
յարատեւակ
եւ
կենդանի
նշանակք
հրաբուխ
զօրութեանցն
Ջերմուկք`
ոչ
սակաւ
գտանին
'ի
Հայս,
'ի
Խաղտիս
եւ
'ի
Կարին
(Իլիճա
եւ
Սօուգ
ջերմուկ),
'ի
լերինս
Բամբակայ,
յԱխըլցխա,
'ի
Հասանղալա,
'ի
Խնուս,
յԱլատաղի,
'ի
Շիրակ
առ
Ախուրենիւ,
'ի
Ծար
յելից
հարաւոյ
Սեւանայ,
եւ
'ի
միջավայր
Գարապաղու,
եւ
այլ
ուրեք
ուրեք,
որոց
ջուրք
'ի
հասարակի
ծծմբայինք
են
եւ
երկաթայինք.
գոն
եւ
կրահամք
'ի
կողմանս
Տիատինու,
ուր
եւ
ցրտաղբերք,
որպէս
եւ
'ի
Կարին :
-
Միւս
եւս
հրային
զօրութեանց
արգասիք
ճանաչին
քաջ
յարեւելեան
սպառուած
բացական
սահմանաց
Հայոց,
'ի
Պաքու
թերակղզւոջ`
տղմացայտ
լեռնաբլուրք
եւ
անբաւութիւն
մշտեռանդն
աղբերաց
նաւթի
(191):
-
Հրաբուխք
Հայոց
սահմանակցին
ըստ
հիւսիսի
ընդ
կովկասայնոցն,
ըստ
արեւմուտս
ընդ
Փոքուն
Հայոց,
ըստ
արեւելս
հարաւոյ
յԱտրպատական
ձգին
'ի
Պարսս
եւ
անդ
յանգին
'ի
մեծ
հրաբուխն
Տէմավէնտայ.
իսկ
ըստ
հարաւոյ
Հայոց
չեն
ծանուցեալ
հրաբուխք:
17.
ԲՈՎՔ.
-
Ի
բերս
լերանցս
եւ
գետնոյ`
հանդերձ
վերոյիշեալ
քարամբքդ
եւ
աղիւ ,
գտանին
եւ
այլբազում
ազգք
քարանց,
մանաւանդ
պասալտն
սիւնադիզակ,
եւ
խանձաքարինք
թխագոյնք,
կարմրանիշք,
գորշք,
դեղնափայլք,
յորոց
շատք
յեկեղեցեաց
Անւոյ
եւ
այլոց
տեղեաց
շինեալք
են.
եւ
կիճ
սպիտակ
եւ
խայտ,
օձաքար
եւ
արդեսեան
քար,
Վանակն
կամ
Բիւրեղ
քար,
եւ
այլն.
Հայկաւ,
Հայ-քար
կապոյտ,
պաղլեղ
եւ
բորակ
ուրեք
ուրեք:
Ի
հրահալելեաց
երկաթ
եւ
պղինձ
շատ,
այլ
եւ
կապար,
արծաթ
եւ
հետք
ոսկւոյ,
զառնուկ,
մագնիս-երկաթ ,
զենկ
'ի
կողմանս
Գանձակայ.
ուր
ոչ
սակաւ
բովք
են.
առատք
են
եւ
'ի
լերինս
Բամբակի
'ի
Լէլվար,
'ի
Խաղտիս,
եւ
'ի
Դ
Հայս:
Յիշատակի
առ
հինսն
եւ
ոսկի
Այրարատայ,
այլ
ո՛ւրն
անյայտ.
'ի
կողմանս
Ծոփաց
միայն
երեւին
արդ
հետք
ոսկւոյ.
այլ
'ի
հասարակի
յետնեալ
է
քննութիւն
եւ
վաստակ
բովուց
'ի
Հայս,
եւ
գրեաթէ
ամենայն
ուրեք
վերակացուք
բովուցն
Յոյնք
են
'ի
վաղուց
ժամանակաց:
18.
ԼԻՃՔ.
-
Ոչ
փոքր
սեփական
եւ
զուարճագեղ
կերպարան
ընծայեն
Հայաստանեայց
եւ
լիճք
իւր
մեծամեծք
բարձրակայք
եւ
յոլովք.
յորս
երեք
են
գլխաւորք,
Սեւան
եւ
Վան
եւ
Որմիա,
մանաւանդ
երկոքին
սոքա
ընդարձակք
եւ
աղիք.
ծովուն
Վանայ
կամ
Բզնունեաց
ունելով
աւելի
քան
զ՛
1000
մղոն
քռ .
տարածութիւն
երեսաց
եւ
բարձր
գոլով
աւելի
քան
զ՛5000՛.
Իսկ
Որմիոյ
4000՛
են
բարձրութեան,
եւ
գրեաթէ
հաւասար
տարածութիւն.
իսկ
Սեւան
որ
եւ
Ծով
Գեղամայ`
կայ
'ի
բարձրաւանդակի
6000՛,
եւ
բարձրագոյն
եւս
լերամբք
շրջապատեալ,
360
եւ
աւելի
մղոն
քառ.
որոյ
եւ
քաղցր
են
ջուրք,
թէ
եւ
ոչ
ամենայն
ուրեք
յեզերսն:
Յետ
սոցա
լիճք
երեւելիք
են
ընդ
մէջ
Տայոց
եւ
Գուգարաց,
5-6000՛
բարձունք,
այսինքն
Չըլտըր
որ
է
Ծովակն
Հիւսիսոյ
կամ
Պալակացիս
ըստ
նախնեաց,
որոյ
34
քառակուսի
մղոն
է
տարածութեան.
մերձ
նմինՓառաւան,
Քացաբին
?
կամ
Քարցախ,
Սաղամոս
կամ
Խանլարլը,
Թէն,
Թուման,
եւ
Արփա-կէօլ
որ
հանէ
զհամանուն
գետն,
այն
է
Ախուրեան.
Չանկլը
փոքր
լիճ
'ի
Կաղզուան
կամ
յԵրասխաձոր:
-
Պալըգլը,
'ի
մտից
հարաւոյ
Մասեաց
21
մղոն
շրջապատաւ
'ի
5500՛
բարձու,
արձակելով
գետ
համանուն.
սա
թուի
Շամբն
Կոգայովտի
եւ
Ծովն
Գայլատուաց.
եւ
'ի
նոյն
յԱյրարատ
Այղըռ
կամ
Պէկիր-կէօլ
լճակ.
եւ
Խազ-կէօլ
մերձ
'ի
Պայէզիտ,
եւ
Ափ-կէօլ
յելից
հիւսիսոյ
Մակուայ:
Յելից
սոցա
Ալա-կէօլ
'ի
Սոթս
Սիւնեաց
'ի
բարձու
8500՛,
որ
եւ
բաժակ
հրաբղխի
թուի:
Իսկ
'ի
հարաւոյ
'ի
սահմանս
Վանայ,
Խաչլու
լիճ
'ի
Պուլանըդ,
Նազուկ
'ի
հարաւոյ
նորա,
որ
է
ըստ
հիւսիսոյ
արեւմտից
Ծովուն
Վանայ,
Աղրը-կէօլ
եւ
այլ
լճակք
մանունք
'ի
ստորոտս
Սիփան
լերին.
եւ
Հառչակ
յարեւելից
Վանայ
բարձր
5300՛:
-
Յարեւմտեան
Հայս
Շամբն
Կարնոյ,
Թորթումայ
լիճն,
ընդ
որ
անցանէ
գետ
նորին.
եւ
'ի
հարաւակողմն
'ի
Դ
Հայս`
Կէօլճիւկ,
այն
է
Ծովք
լիճ,
որ
եւ
Ծովակ
Խարբերդու:
-
Յիշատակին
'ի
նախնեաց
մերոց
եւ
լիճք
կամ
ծովակք
ոմանք,
որպէս
ծովակն
Մեծամօրի
որ
թուի
Պէկիր
կէօլ,
ընդ
մէջ
Էջմիածնայ
եւ
Սարտարապատու.
Ծովակն
Յըմբեայ
'ի
կողմանս
Աղբակայ,
որ
անծանօթ
է
այժմ,
եթէ
չիցէ
լճակն
փոքր
որ
Խազլը-կէօլ
կոչի
'ի
հիւսիսոյ
Քոդուրայ.
Տզրըկածով,
որ
այժմ
կոչի
Ղամըզկէօլ
'ի
Ղազախ
գաւառի
Գանձակայ .
եւ
Մօրն
Շիրակայ
որ
թուի
Այղըռ-կէօլ
'ի
հիւսիսի
դաշտին
Ղարսայ,
կամ
թէ
ցամաքեալ
իցէ
այժմ
եւ
մերձ
լեալ
քաղաքին
Անւոյ,
ուրանօր
յիշեն
ճահիճս
լինել
ուղեւորք
ոմանք
յԺԷ
դարու:
19.
ԳԵՏՔ.
-
Ըստ
լճացն
առատ
են
եւ
ընթացիկ
ջուրք
'ի
Հայս,
այսինքն
գետք,
եւ
անուանիք
ոչ
միայն
բնական
կերպարանօքն,
այլ
առաւել
եւս
պատմական
յիշատակօք,
զի
յերկրին
Հայոց
բղխեն
ակունք
գլխաւոր
գետոց
արեւմտեանն
Ասիոյ
եւ
խաղան
'ի
հնագոյն
թատեր
քաղաքական
անցից
նախակիրթ
եւ
տիեզերակալ
ազանց:
Սակաւք
'ի
գետոց
անտի
դիմեն
ընդ
հիւսիս,
այլ
շատք
ընդ
հարաւ
եւ
ընդ
արեւելս,
իսկ
որք
յարեւմուտս
խաղան`
եւ
նոքա
ապա
դարձ
առնեն
'ի
հարաւ:
Երեք
են
ընդունարանք
ջրոցս,
Պոնտոս
ծով
'ի
հիւսիսի
արեւմտից,
Կասպիականն
յարեւելս,
եւ
Ծոցն
Պարսից
ընդ
հարաւ
արեւելից
արտաքոյ
Հայոց.
եւ
երեք
եւս
շտեմարանք
'ի
Հայս
այսինքն
երեքին
ծովակքն
Որմիոյ,
Վանայ
եւ
Սեւանայ,
բայց
գետքն
ամենեքին
յիրար
անկեալք
միով
միայնով
բերանանան
'ի
ծովսն
երեսին.
հիւսիսայինքն
Ճորոխաւ,
արեւելեայքն
Կուր-Երասխաւ
միացելով,
հարաւայինքն
Շադիւլ-Արապաւ`
որ
է
գետախառնուրդ
Եփրատ-Տիգրիսի:
Իսկ
աղբերավայրք,
այսինքն
տեղիք
ուստի
բղխեն
գլխաւորք
գետոց
Հայաստան
աշխարհի,
բովանդակին
իբրեւ
յեօթն
բարձրաւանդակս
մեծամեծս.
որոց
առաջին
է
Բարձր
Հայք ,
յորմէ
յոլովագոյն
բղխեն
գետք
եւ
ընդ
երիս
եւս
դէմս
արձակին.
որոց
առաջին
ՃՈՐՈԽ
բղխեալ
'ի
լերանց
Սպերու
եւ
խաղացեալ
յարեւմուտս`
պատ
առեալ
դառնայ
անդրէն
ընդ
արեւելս
զուգահեռական
աղբերականցն.
ժողովելով
յայնմ
կողմանէ
զջուրս
Խաղտեաց
զՍաման-սու,
եւ
զայլս.
եւ
ապա
կշիռ
ընդ
հիւսիս
իջանէ
եւ
ընդմէջ
Կիւնիէ
եւ
Պադում
քաղաքաց
թափի
'ի
Պոնտոս,
ընդունելով
յաջմէ`
'ի
բուն
Հայոց
կողմանէն
զջուրս
Սպերու,
զԹորթում
եւ
զՕլթի,
որ
'ի
թիկանց
Կարնոյ
արեւելահիւսիս
լերանց
բղխեն,
զԱրտանուլ
զուգակցաւն
Շաւղէդաւ,
եւ
զԱճարա
որք
'ի
Վրա-Հայոց
բաժնէ.
սա
է
առաջին
եդեմաբուխ
գետոցն
Փիսովն:
20.
Եւ
երկրորդն
'ի
Տումլու
լեռնէ
որ
'ի
հիւսիսոյ
Կարնոյ`
բղխէ,
առաջք
մի
գլխաւորի
եդեմական
գետոց
եւ
համօրէն
արեւմտեան
Ասիոյ,
այնինքն
է
ԵՓՐԱՏ,
'ի
բարձուէ`
սուղ
ինչ
պակաս
9000
ոտից.
սա
զառաջինն
Սեաւ
ջուր
կոչի,
եւ
'ի
դաշտին
Կարնոյ
միանայ
ընդ
միւսոյ
եւս
աղբեր
որ
յարեւմտակողման
լերանցն
իջանէ
եւ
Սարլամայ
կոչի
ջուր,
եւ
միով
Սեաւ
ջուր
կոչմամբ
խաղայ
ընդ
արեւմուտս
եւ
ելեալ
ընդ
դաշտն
Կարնոյ
իջանէ
ընդ
հարաւ
'ի
Դերջան,
զորոյ
զգետն
ընդունի
յահեկէ
այսինքն
յելից,
եւ
ապա
կոչի
Եփրատ
կամ
Ֆրադ
յարեւելեայց.
եւ
ընթացեալ
նախ
ընդ
Հար.
Մ.
մինչեւ
յԵրզնկա,
եւ
ապա
ընդ
Մ.
Հար.
ցՔէպան
Մատէն`
ձեւէ
զսահմանն
Հայոց
Մեծաց
եւ
զՓոքուն.
յաջմէն
ընդունելով
զԳայլ
գետ,
Քէօմիւրսու,
Գուրուչայ,
Գարաբունար,
Գուրմա
եւ
զայլս
'ի
Փոքր
Հայս.
իսկ
յահեկէ
գլխաւոր
օժանդակ
զՊինկէօլ-սու .
սուղ
ինչ
'ի
վերոյ
Քէպան
Մատէնի
ընդունի
զմիւս
թեւ
իւր
զբուն
հայկականն
Եփրատ
որ
եւ
Արածանի
կամ
Մուրատ,
զեկեալն
յարեւելից,
'ի
Բագրեւանդայ,
եւ
հզօրացեալ
իջանէ
ընդ
հարաւ,
եւ
ապա
յարեւմուտս,
եւ
գործէ
արմունկն
մեծ
պատելով
զՄուշէր
լերամբ
(8),
եւ
ապա
դառնայ
ընդ
Ել.
Հար.
ձեւելով
զսահմանն
Հայոց
ցՄիհրապ
լեառն,
ուր
սպառին
Դ
Հայք,
եւ
անդ
խառնի
'ի
նա
Գըզըլլըպուգ
գետակ
յահեկէ.
անտի
դարձեալ
խաղայ
ընդ
Մ.
Հար.
արտաքոյ
Հայոց
Մեծաց,
ընդ
մէջ
Փոքուն
եւ
Եփրատացւոց,
գործելով
ոչ
սակաւ
քարավազս
ընդ
կոշկոռս
եւ
ընդ
խոխոմս,
զոր
եւ
հատանէ
ընդ
բովանդակ
սահմանսն
Հայոց.
'ի
Պիր
կամ
Պիրիճիկ
քաղաքէ
եւ
'ի
վայր
դառնայ
ընդ
Ել.
Հար.
եւ
նովին
ուղղութեամբ
ընթանայ
ընդ
բովանդակ
Միջագետս,
Ասորիս
եւ
Բաբելոն
(Իրագ-Արապի
),
եւ
առ
Խուռնա
քաղաքաւ
խառնեալ
ընդ
Տիգրիսի
գործէ
զՇադ-իւլ
Արապ
գետ,
եւ
յետ
սակաւուց
թափի
'ի
Պարսկային
ծոց.
մինչեւ
'ի
գետախառնունսն
լինին
ընթացք
նորա
1500
մղոն,
որոյ
երկու
մասն
'ի
հնգից
'ի
Հայոց
սահմանին
է,
ուր
վտակս
մանունս
եւեթ
ընդունի:
21.
Երրորդ
գետ
մեծ
Կարնոյ
աղբերավայրից
եւ
միւս
եւս
յեդեմականացն
Գեհովն
'ի
սուրբ
Գիրս
կոչեցեալ,
եւ
ընդ
երրորդ
դիմեալ
դէմ
յարեւելս,
է
ԵՐԱՍԽՆ
Հայոց,
բուն
եւ
սեփականն
գետ
աշխարհի
մերոյ`
որ
ոչ
արբուցանէ
զերկիր
օտար.
բղխէ
'ի
թիկանց
հիւսիսոյ
Պինկէօլ
լերանց
'ի
բարձու
6350՛.
եւ
իջանէ
ընդ
հիւսիս
եւ
ընդ
հուպ
դառնայ
յարեւելս,
ընդ
Շուշար
եւ
ընդ
Թէքման
իջանելով
'ի
դաշտն
Բասենոյ,
յորոյ
անուն
եւ
կոչի
անդ.
եւ
ընդունի
յահեկէ
զջուրն
Հասանղալայու
(Մուրց
կամ
Մուրցամօր
),
եւ
ապա
սակաւ
ինչ
հիւսիսախառն
խաղայ
ընդ
Ել.
ընդ
մէջ
լերանց
Վրահայոց
եւ
Հայկական
պարուն
ընդ
խոխոմս
ձորոց,
յորոց
սակս
Երասխաձոր
կոչէր
երկիրն,
եւ
այժմ
վիճակ
է
Կաղզուանոյ,
վտակս
մանունս
ընդունելով
մինչեւ
'ի
սահմանս
Արարատայ.
ուր
'ի
դաշտին
Շիրակայ
ընդունի
յահեկէ
զԱխուրեան
գետ
որ
Արփա-չայի
կոչի
այժմ,
եւ
գայ
'ի
հիւսիսոյ
յԱրփա
լճէ
'ի
Վրահայոց
աղբիւրավայրից,
եւ
հատանէ
զդաշտն
Այրարատայ
արեւելադէմ
ընթացիւքն,
որ
եւ
յանուն
յիւր`
Երասխայ
դաշտ
կոչի,
մինչեւ
ցԱրտաշատ
կամ
'ի
գլուխ
դաշտին
Շարուրայ.
եւ
ընդունի
յԱրարատեան
դաշտին
զՄեծամօր
որ
է
Շամբի
ջուր,
եւ
զՔարսախ
որ
է
Կարբոյ
ջուր,
եւ
զայլս`
որք
'ի
ստորոտից
Արագածայ
յիրար
անկեալ`
գան
'ի
նա,
եւ
զՀրազդան
յելից
նոցին
(Զէնկի-չայ
)
եւ
զԱզատ
'ի
նորին
ելից`
որ
է
Գառնոյ
ջուրն.
իսկ
յաջմէն
զԿաղզուան,
Զաղուան,
զջուրն
Կոզբայ,
Պառնաուտ,
Չնլա-ատ,
Սուրմառի:
ՅԱրտաշատայ
կամ
'ի
Դաշտէն
Շարուրայ
մինչեւ
'ի
հինն
Ջուղայ`
իջանէ
Երասխ
ընդ
հարաւ
արեւելախառն,
եւ
ընդունի
յահեկէ
զՎետի,
Չանախճը,
զհայանունն
Արբա,
զՃաղրու
որ
է
Նախճաւանայ
գետն,
եւ
զԵրնջակ
գետ.
իսկ
յաջմէ
զԳարասու,
Տըղմուտ,
Պալըգսու,
Աք-չայ
եւ
Կոտորոյ
ջուր
(Քօդուր
)
որ
եւ
գետ
Խոյի:
Ի
Հին
Ջուղայէ
ցսահմանամէջս
Սիւնեաց
եւ
Արցախոյ
խաղայ
ընդ
արեւելս
սուղ
ինչ
աղեղնաբար
ձեւելով
զԳարապաղ,
եւ
ընդունի
յահեկէ
զգետս
աղբերավայրից
Գարապաղու`
զԱգուլիս,
Պասուգ
եւ
Չաւընդուր,
եւ
յաջմէ
գետակս
'ի
Վասպուրական
լերանց.
աստ
'ի
հարաւայնագոյն
միջոցի
ընթացիցն
են
եւ
երագագոյն
հոսանք
Երասխայ
եւ
քարավազքն
եւ
ջրվէժք
գեղեցիկք,
ահաւորք
եւ
մեծագանչք,
ընդ
մէջ
Ուրտապատայ
եւ
Մեղրեայ.
յորմէ
եւ
անդր
դիւրի
գետինն
զառ
'ի
վայր
ցածնըլով
ընդ
արեւելս
հիւսիսոյ,
ընդ
որ
եւ
դիմէ
Երասխ
ձեւելով
զմիւս
կէս
Գարապաղայ
կամ
զԱրցախ
եւ
զՈւտի,
եւ
ընդմիջելով
զՄուղանն
անապատ,
ուր
եւ
խառնի
ընդ
Կուրայ.
ընկալեալ
յահեկէն
զգետսն
Որոտան
կամ
զԲարկուշատ,
եւ
զՀաքարու,
յորոյ
յելից
անցանէ
ընդ
մեծաւ
կամըրջաւն
Խիւտաֆէրիյն,
եւ
ապա
այլս
մանունս
զԳօզլու,
Քէնտիլան,
եւ
այլն.
եւ
յաջմէ
հզօրագոյնս
յԱտրպատական
աշխարհէ ,
զԱլքանա,
Գըրք-սու,
զհզօրն
Տէրիաի-Րուտ,
զԳուրու-չայ
եւ
զայլս:
Յետ
միանալոյ
ընդ
Կուրայ`
սակաւ
ինչ
ընդ
հիւսիս
եւ
ընդ
արեւելս
խոտորեալ,
ապա
ընդ
հարաւ
իջանէ
արեւելախառն
'ի
ծովն
Կասպից`
յերկուս
առաջս
բաժանեալ,
մի
յելից
հարաւոյ
Սալիանայ`
միաբերան,
եւ
միւս
'ի
մտից
հարաւոյ
բազմառու
տրոհմամբ.
եւ
լինին
ամենայն
ընթացք
նորա
երկայնեալ
վասն
դարձուածոցն`
իբրեւ
617
մղոն
ցխառնուրդս
Կուրայ,
եւ
95
անտի
ցծով:
22.
Երկրորդ
աղբերավայրք
են
բարձրաւանդակն
Վրահայոց
`
ջրբաժին
լերամբք
Չըլտըրայ,
եւ
Ղարսայ
եւ
Սօղանլուի
յելից
հիւսիսոյ
Կարնոյ.
'ի
յետնոց
լերանցս
բղխէ
Մօր-Մեծ
(Գետն
Ղարսայ
)
եւ
ընկալեալ
զՄեծ
գետ
(Չըլտըր
)
եւ
զայլ
վտակս
յոլովս
յահեկէ
որ
է
'ի
մտից`
խառնի
յԱխուրեանն
(20):
Յարեւմտից
ջրբաժնիս
բղխէ
երրորդն
մեծութեամբ
'ի
գետս
աղբերացեալս
'ի
Հայոց
ԿՈՒՐ
սեփականն
Վրաց,
'ի
Կող
գաւառի
մերոյս
Գուգարաց,
որ
այժմ
Կէօլէ
կոչի,
յոստոց
լերանց
Ղարսայ
եւ
Գալնուի
(5)
'ի
բազում
աղբերաց,
որք
միանան
յԱրտահան,
'ի
հիւսիսի,
եւ
յանուն
նորա
նախ
կոչին,
եւ
դիմեն
յարեւելս
ցՔարցախ
լիճ
(18),
ուր
յաջմէ
խառնի
գետակն
Սուրսունայ.
եւ
անդ
սկսան
կոչումն
Կուր
գետոյ
եւ
ընթացք
նորա
ընդ
հիւսիս.
Վիրք
Մթքուարի
(Գետ-Կուրայ
)
կոչեն
զգետս,
եւ
արեւելեայք
Քուր
կամ
Քիւռ.
որ
իջանէ
'ի
հիւսիս
ցԱխալցիխէ
եւ
ընդունի
յահեկէ
զգետ
նորին
զեկեալն
յԱճարայ,
եւ
յաջմէն
զՓառաւան
ապա
դառնալ
յարեւելս
հիւսիսախառն
ցՔարելի
աւան,
եւ
անտի
հարաւախառն
յարեւելս
ցՄցխեթա,
յաջմէ
եւ
յահեկէ
ընդունելով
գետակս
արտաքոյ
Հայոց.
'ի
Մծխիթայ
իջանէ
ընդ
հարաւ
'ի
Տփխիս,
եւ
անցեալ
ընդ
այն
խաղայ
'ի
հարաւ
արեւելախառն
մինչեւ
'ի
Խունանի
եւ
'ի
Կարմիրն
անուանեալ
կամուրջ
մեծ
(123),
եւ
անդ
ընդունի
յաջմէն
զհզօր
օժանդակսն
զԱլկէթ
'ի
հիւսիսոյ
եւ
ցՔցիա
որ
եւ
Խրամ
'ի
հարաւոյ.
սա
բղխէ
'ի
լերանց
Թռեղաց
(6)
եւ
ընդունի
եւ
ինքն
'ի
հարաւոյ
օժանդակս
զԼուրթաքէյա,
զՄաղավեր
որ
եւ
Փոքր
Խրամ,
հանդերձ
Բողնեաց
գետով
(Բոլոտաւրի
),
զՇուլավերի,
եւ
զհզօրն
եւ
զկարկաջոտ
Պոռլալու
որ
եւ
Ձորագետ
կոչի
եւս
եւ
Տեպէտա
եւ
Բերդուճ,
որ
եւ
իջանէ
'ի
Բամբակի
լերանցն
(6),
յինքն
առեալ
զՉանկլըլար-սու
եւ
զՃիլկա,
որք
յԱպոց
լերանց
բղխեն:
Յետ
այնորիկ
խաղայ
Կուր
ընդ
արեւելս
հարաւախառն
ընդ
մէջ
Հայոց,
Վրաց
եւ
Աղուանից
ցԳանձակ.
յաջմէն
ընդունելով
զգետս
արեւելեան
բարձրաւանդակին
Սեւանայ,
զԻնճէ,
Աղստեւ,
Հասան,
Տաւուղ,
Մրղուզ,
Զեակամ,
Ճիկեր,
Շէմքոր,
Խոլխարա
եւ
Կէնճէ.
իսկ
յահեկէ
զերկոսին
հզօրագոյնս
յօժանդակաց
իւրոց
զիջեալս
'ի
Կովկասայ,
զԻօռ
կամ
Եօռ
եւ
զԱլազան.
աստի
եւ
'ի
վայր
ընդ
հարաւ
իջանէ
Կուր
ընդունելով
յաջմէն
զԱրցախական
եւ
զՈւտիոյ
գետս,
զԿուրակ
եւ
զԿուրան,
զԹարթառ
եւ
զԳարգար,
եւ
յահեկէ
զգետս
Շիրուանայ
զեկս
Կովկասայ,
զԵլծիկան,
Թուրեան
Կեօք,
եւ
այլն.
եւ
ապադառնայ
ընդ
արեւելս
հարաւախառն
եւ
խառնի
ընդ
Երասխ,
ընթացեալ
մինչեւ
ցայս
վայր
մղոնս
իբրեւ
650,
առաւելեալ
քան
զզուգակից
իւր
Երասխ`
մանգաղաձեւ
գալարմամբն
եւ
մանուածաւալ
պտուտիւք,
այլ
ընդ
վեց
աստիճան
երկայնութեան
միայն
ձգին
ընթացք
նորա,
իսկ
Երասխայն
ընդ
եօթն ,
զի
սա
ուղղագոյն
ընթանայ
եւ
գրեաթէ
միջակտուր
առնէ
զՀայաստան,
սուղ
ինչ
անցեալ
զ390
լայնութեան
աստի
եւ
անտի,
իսկ
Կուր
ընդ
մէջ
երկուցն
խաղայ
420
եւ
410,
եւ
գետախառնունքն
սոցա
են
զ՛
40
աստիճանաւ
լայն.
եւ
'ի
460
արեւել.
երկ .
Բարիզու:
23.
Գ.
Բարձրաւանդակ
աղբերավայր
է
Գարապաղ,
զորոյ
շատս
'ի
գետոց
յիշեցաք
անկանել
յԵրասխ
եւ
'ի
Կուր.
եւ
ըստ
գրից
իջիցն`
յարեւմուտս
արձակին
Վետի,
Չանախճը,
Արբա
(21).
ընդ
հարաւ`
ամենայն
յիշեալ
գետքն
'ի
Ճաղրուայ
ցՔէնտիլան,
եւ
ընդ
արեւելս`
ամենեքեան
որ
իջանեն
'ի
Կուր
յԱղստեւոյ
ցԳարգար,
իսկ
ընդ
հիւսիս`
վտակք
մանունք
արձակին
'ի
ծովն
Գեղամայ.
իսկ
ծովս
այս
յարեւմտից
կողմանէ
'ի
լերանց
Գեղամայ
եւ
մանունս
այլուստ`
ընդունի
գետակս
ոչ
սակաւ,
եւ
ինքն
արձակէ
յարեւմտից
հիւսիսոյ
առու
'ի
Հրազդան
գետ:
-
Դ
գետ
արձակ
բարձրաւանդակ
է
Բագրեւանդ,
այսինքն
անջրպետն
Երասխայ
եւ
Արածանի-Եփրատայ,
'ի
հարաւոյ
Հայկական
լեռնապարուն,
ուր
'ի
սահմանս
Տիատինայ
յՈսկի
լերանց
Ալատաղի
բղխէ
նախայիշեալն
հայկական
Եփրատ
կամ
ԱՐԱԾԱՆԻ
որ
այժմ
ՄՈՒՐԱՏկոչի,
եւ
է
արեւելեան
թեւ
Եփրատայ,
վասն
որոյ
եւ
Եփրատ
իսկ
կոչի.
բազում
են
աղբերք
նորա
յ՛8-8300՛
բարձու.
զառաջինն
Չաղմուր
կոչի
եւ
'ի
հիւսիսոյ
յարեւմուտս
դառնայ
'ի
Նահիէ
եւ
յԱլաշկերտ
գաւառս,
յորոց
եւ
'ի
Խալիեազեայ
յարեւմտից
ընդունի
վտակս
յոքնաթիւ,
զՇէռեան
եւ
զայլս.
եւ
իջանէ
ընդ
հարաւ
'ի
Խամուր,
խաղալով
ընդ
խոխոմս
լերանց.
յարեւմուտս
կոյս
խոտորելով
մինչեւ
'ի
Մելազկերտ,
անտի
ուղիղ
եւս
խաղայ
ընդ
արեւմուտս
ընդ
լերանցամէջս,
ցհիւսիսակողմն
արեւմտից
դաշտին
Մշոյ,
ընդունելով
յաջմէն
զԴուզլա
եւ
զԳալէսու
եւ
զՉարպուհուր,
որք
յարեւելեան
հարաւային
թիկանց
Պինկէօլայ
բղխեն,
եւ
յահեկէ
զԲատիղանք
կամ
զջուր
Մելազկերտու:
Ի
Չարպուհուրայ
եւ
'ի
վայր
դարձեալ
սակաւ
մի
ընդ
հարաւ
իջանէ,
եւ
դառնայ
անդրէն
յարեւմուտս,
ընդունելով
յահեկէ
զՄեղրագետն
Մշոյ,
եւ
'ի
միջոյ
լերանց
ընդ
լայն
զառ
'ի
վայր
սահեալ
իջանէ
առ
Կուրկուրաւ
որ
'ի
հարաւոյ
Ս.
Կարապետին
Մշոյ,
եւ
փոքր
մի
խոնարհագոյն
ընդունի
զԿինճայ
ջրոյն
բարձրահոսան
քարավազսն.
ապա
գրեաթէ
ուղիղ
ընթացիւք
խաղայ
յարեւմուտս,
հատանելով
զբովանդակ
լեռնադաշտս
Դ
Հայոց,
եւ
առ
Քէպան
Մատէնիւ
խառնի
յարեւմտեանն
Եփրատ.
ընկալեալ
նախ
յաջմէն
զջուրս
Ճապըղջրոյ,
զԼէլիկ
որ
'ի
Պինկէօլայ
իջանէ
(եւ
է
Միւս-Գայլ
գետ
ըստ
նախնեաց
),
եւ
զայլ
բազում
վտակս
քրդաբնակ
լերանց
Տուժիկայ
եւ
Մնձուրայ,
նոյնպէս
եւ
յահեկէ
զգետակս
գաւառին
Խարբերդու.
եւ
լինին
ամենայն
ընթացք
նորա
իբրեւ
350
մղոն :
-
Յելից
հիւսիսոյ
աղբերականցն
Արածանի-Եփրատա`
'ի
շամբէն
Կոգայովտի
ելանէ
Պալըք
գետն
օժանդակ
Երասխայ,
զոր
նախ
յիշեցաք
(20):
24.
Ե
Աղբերավայր
բարձրաւանդակ
է
Աղձնիք,
եւ
ունի
զաղբերս
երկրորդի
հզօր
գետոյն
Հայոց
եւ
զԵդեմայ,
այսինքն
է
զՏԻԳՐԻՍ
որ
եւ
Դկլաթ
եւ
Շադ
ըստ
արեւելեայց.
որոյ
ակունք
ըստ
արդեացս
աշխարհագրաց
են
'ի
հարաւոյ
Ծովք
ճին
Խարբերդու
(18)
իբր
'ի
4200՛
բարձու.
այլ
ինձ
'ի
դէպ
թուի
զայն
առաջս
մի
կամ
օժանդակ
եւեթ
համարել,
եւ
զբուն
աղբերակնն
խնդրել
իբրեւ
50
մղոնաւ
բացագոյն
յարեւելից
հիւսիսոյ
առ
Սիվան
Մատէնիւ,
հուպ
'ի
Մուրատ
եւ
'ի
Տարքուշ
լերինս.
քանզի
նախնիք
մեր
ասեն
յՈլոր
գեղջէ
Հաշտենից
բղխել
զՏիգրիս,
եւ
Ճապղըջրոյ
եւ
Կինճայ
'ի
դէպ
գան
վայրք
գաւառին,
եւ
ոչ
Տըլքոյ`
յորում
Ծովքն
լիճ:
Առ
Ակլաւ
խառնին
երկոքին
վտակքն,
այն
որ
'ի
մտիցն
գայ
եւ
այն
որ
'ի
հիւսիսոյ`
հանդերձ
մանումբք
օժանդակօք,
եւ
իջանէ
գետն
'ի
հարաւ
'ի
Տիարպէքիր,
եւ
անցեալ
ընդ
քաղաքն
դառնայ
յարեւելս
եւ
գրեաթէ
ուղիղ
ընթանայ
80
մղոն
ցԲաղիշու
գետն,
վտակս
յոլովս
ընդունելով
յահեկէ
'ի
լերանցն
Աղձնեաց,
որ
է
Սասնոյ
եւ
Խութայ,
յորս
հզօրագոյն
է
Պադման-սու`
յոր
անկանին
Սարում
եւ
Խուլք,
եւ
յելից
սոցա
Եէզիտխանէ,
եւ
'ի
սորա
ելից
Բաղիշու
ջուրն`
որ
յարեւմտից
հարաւոյ
լերանցն
Վանայ
(Նեմրուտայ
)
իջանէ.
իսկ
յաջմէ
ընդունի
զԳետն
Մերտինայ.
յետ
ընդունելոյ
զգետն
Բաղիշու
խոտորի
Տիգրիս
ընդ
հարաւ
արեւելախառն
մինչեւ
'ի
Չա-Սփի
լեառն
'ի
հարաւոյ
Կորդուաց,
ուր
եւ
սպառին
սահմանք
Հայոց,
եւ
անդ
ընդունի
յահեկէ
զԽաբոր
գետ
(Քովբար
ըստ
ոմանց
).
եւ
նովին
ուղղութեամբ
ընթացից
իջանէ
'ի
Մուսուլ
(Նինուէ
)
ձեւելով
ընդ
Եփրատայ
զՄիջագետս.
բայց
յելից
ընդ
ջրոյն
Բաղիշու
խառնի
'ի
նա
եւ
Սերտ
(Սղերտ
)
որ
եւ
Պօհդան
գետ,
եկեալ
յարեւելից
հարաւոյ
Վանայ
'ի
Մոկաց
կողմանց
'ի
Շատախ
գաւառէ,
եւ
համարի
նա
արեւելեան
թեւ
Տիգրիսի:
Ի
Մուսուլայ
եւ
անդր
զուգընթանայ
Տիգրիս
Եփրատայ
մինչեւ
'ի
խառնուրդս
իւր
'ի
Խուռնա,
ընդունելով
յահեկէն
եւ
զգետսն
Խազիր,
եւ
զՄեծ
եւ
զՓոքր
Զապ ,
յորոց
մին
յԱրտոսայ
եւ
միւսն
յԱղբակայ
թուին
իջանել
եւ
լինին
ամենայն
ընթացք
Տիգրիսի
իբրեւ
1000
մղոն,
950
գոլով
ցխառնուրդսն:
25.
Զ
Բարձրաւանդակ
գետարձակ
է
երկիրն
Վանայ,
եւ
ծով
իւր
շտեմարան
յոլովից
'ի
գետոց
անտի.
զի
որք
'ի
թիկանց
լերանց
նորին
յարեւմտից
եւ
'ի
հարաւոյ
իջանեն`
խառնին
կէսք
յԱրածանի,
որպէս
Մեղրագետն`
որոյ
աղբերք
են
'ի
Նեմրուտ
լերին
եւ
բղխէ
'ի
ստորոտից
նորուն,
եւ
կէսք
'ի
Տիգրիս,
որպէս
գետն
Բաղիշոյ.
իսկ
այլք
մանունք
աւելի
քան
զ՛
40
թափին
'ի
ծովն
յամենայն
կողմանց,
որպէս
Արծկէոյ
ջուրն
'ի
հիւսիսոյ,
Թուխ
(Կիւզէլտէրէ)
'ի
մտից
հարաւոյ,
Ոստան
յարեւելից
հարաւոյ,
Խօղապ
հզօրագոյն
քան
զառաջինսն
'ի
հարաւոյ
արեւելից,
Անգղ
կամ
Շամիրամայ
ջուր ,
Մարմէտ,
Գարա-չայ
յարեւելից,
եւ
Բերկրոյ
ջուր
'ի
հիւսիսի
արեւելից:
-
Է.
գետարձակ
բարձրաւանդակ
է
պար
Զակրոս
եւ
Վասպուրական
լերանց,
որք
եւ
անջրպետեն
զջուրս
Վանայ
եւ
Տիգրիսի
ընդ
արեւմուտս,
եւ
զԵրասխայ
եւ
զՈրմիոյ
ընդ
արեւելս.
'ի
Վասպուրական
կողմանց
բղխեն
գետքն
օժանդակք
Երասխայ
զոր
նախ
յիշեցաք
Սարը-սու,
Բերչիկ,
Կոտոր,
Աքսու,
եւ
այլն
(20).
իսկ
'ի
Զակրոսէ
աւելի
քան
զ՛
20
գետակք
իջանեն
յՈրմեան
ծով
յարեւմտից
նորա,
որպէս
Չարի
'ի
հիւսիսակողմն ,
Նազլը-չայ
'ի
հիւսիսոյ
Որմի
քաղաքի,
Շահէր
կամ
Շէքէր
'ի
հարաւոյ
նորա,
Պալարտուզ
խոնարհագոյն
եւս:
-
Արտաքոյ
բնիկ
հայկական
աղբերավայրիցս,
Ը
Ատրպատական
գետք,
յորոց
ոմանք
յՈրմեանն
անկանին,
'ի
հարաւոյ`
Թաթաւ,
Ճաղադու
հզօր
գետ ,
եւ
յելից`
Պինապ,
սաֆի-չայ,
Տէզի-Րուտ,
Ճիխէրկեան,
Աճի-չայ,
Թուրեան-Րուտ,
եւ
այլն,
յորոց
ոմանք
'ի
Սոհունդայ
իջանեն.
իսկ
Աճիչայ
որ
եւ
Սուրխ-ապ
որ
առ
Դավրիժաւ
անցանէ`
'ի
բացուստ
'ի
ստորոտից
Սաւալանայ
գայ.
'ի
Սոհունդայ
խաղան
ընդ
արեւելս
Շահ-Րուտ
եւ
Գարանկու,
եւ
այլովք
հանդերձ
օժանդակեն
զԳըզըլ-Էօզէյն
գետ
մեծ
(Գովզան
)
զեկեալն
'ի
Մարաց,
որ
եւ
հատեալ
զԿիլան
աշխարհ
թափի
'ի
ծով
Կասպից:
Ի
լերանց
Գարատաղու
բղխէ
Ահար
գետ
եւ
խառնեալ
ընդ
Գարասու`
որ
յելից
հիւսիսոյ
Սաւալանայ
եւ
'ի
կողմանց
Թալիշայ
գայ,
գործէ
զՏէրետի-Րուտ
օժանդակ
Երասխայ:
-
Եւ
այսքան
վասն
հողոյ
եւ
ջրոյ
Հայաստանի
շատ
լիցի.
յիշեսցուք
եւ
զօդս:
26.
ՅԵՂԱՆԱԿՔ
ՕԴՈՑ
թերեւս
աւելի
քան
զհողն
նշանաւոր
են
չափով
զուգախառնութեանն,
եւ
զանազանեալք
'ի
շրջակայիցն
աշխարհաց,
նա
եւ
յիւր
ուրոյն
մասունս
երկրին.
որ
ըստ
աշխարհագրական
դրից
ունի
զմիջավայրս
բարեխառն
գօտեաց,
եւ
համաստիճան
է
երջանկագոյն
եւ
անուշագոյն
վայրաց
աշխարհի,
իմա`
Սպանիոյ,
Իտալիոյ ,
Յունաստանի
եւ
Փ.
Ասիոյ,
այլ
ցրտութեամբ
առաւելեալ
յոյժ
ոչ
քան
զնոսա
միայն,
այլ
եւ
քան
զԳաղղիա
եւ
զԳերմանիա
եւ
զայլ
եւս
աշխարհս
Եւրոպիոյ
բազում
աստիճանօք
հիւսիսագոյնս
քան
զնա.
մինչդեռ
յոլովք
'ի
նշանաւոր
քաղաքաց
համաստիճան
վայրացն
յԵւրոպա
վայելեն
գարուն
մշտնջենաւոր
կամ
ամառն
չափաւոր,
'ի
Հայս
ձմեռն
ութամսեայ
ունի
զհարաւագոյնսն
եւս
քան
զնոսին,
եւ
բազում
ուրեք
նստի
ձիւն
զկէս
ամին:
Ի
վաղուց
հետէ
համբաւեալ
է
ձմեռնն
հայկական
առ
քերդողս
Լատինաց,
եւ
առ
Հարս,
եւ
առ
հնագոյնսն
քան
զնոսա`
զօրավարս
եւ
աշխարհագիրս
Յունաց
եւ
Հռովմայեցւոց.
'ի
հիւսիսակողմն
աշխարհին
եւ
'ի
բարձրաւանդակս
հարաւոյ`
ձմեռն
սկսանի
'ի
հոկտեմբեր
ամսեան
եւ
տեւէ
ցմայիս.
շատք
'ի
գետոց
'ի
սպառ
պաղին,
եւ
ջուրք
եւ
դիւրք
եւ
դարք
առ
հասարակ
դաշտանան
'ի
միատարր
ձուլած
ձեան,
որ
4-6
ոտնաչափ
բարձրացեալ
ծածկէ
զերեսս
երկրի.
եւ
'ի
ստէպ
տարափոյ
նորին
եւ
'ի
բքոյ`
բազում
տագնապ
հասանէ
եւ
վտանգ
ուղեւորաց,
եւ
է
ուրեք
զի
ընդ
հիւսիսով
ձեանն
ծածկին
ողջոյն
կարաւանք.
վասն
որոյ
'ի
հնուց
հետէ
սովորեալ
է
նոցա
կրել
ձողս
երկայնս,
որպէս
պատմէ
եւ
Ստրաբոն,
եւ
ցցել
արտաքս
ընդ
'ի
ածկոյթ
ձեանն
վերարկելոյ,
որպէս
զի
լիցի
նշան
այլոց
անցաւորաց
կամ
ռահվիրայից,
եւ
զերծանիցին
թաղեալքն:
Իսկ
բնակչաց
երկրին
'ի
սկզբանց
անտի
հնարս
իմացեալ
է
շինել
տունս
գետնափորս
կամ
կէս
ստորերկրեայս
'ի
կողս
բլրոց
եւ
ձորոց,
զորոց
նախ
եւ
առաջին
զրոյց
առնէ
Քսենոփոն
պատմիչ
եւ
զօրավար,
որ
400
ամօք
յառաջ
քան
զթուականութիւն
Փրկչին`
էանց
ընդ
սառնամանիս
Հայոց.
եւ
ցայսօր
ժամանակի
նոյն
ձեւ
եւ
նոյն
տարազ
է
տանցն,
մարդակօք
'ի
ներքուստ
բարձեալ,
եւ
դստիկոնս
արկեալ,
մի
միայն
ունելով
մուտս
եւ
ելս
լուսոյ
եւ
ծխոյ,
մարդկան
եւ
անասնոց,
զի
առ
երի
կայ
եւ
ախոռ
նոցին
եւ
շունչ
նոցա
ջեռուցանէ
զտնկունսն:
Երկարագոյն
է
ձմեռն
Բարձր
Հայոց,
ուր
եօթն
եւ
ութ
ամիս
ձիւնէ.
յետ
նորա
Այրարատեան
կողմանց
Երեւանայ,
ուր
թէպէտ
եւ
հինգ
ամիս
միայն
նստի
ձիւն,
այլ
ցուրտ
ոչ
ինչ
պակաս
'ի
Կարնոյ,
եւ
իջանէ
ջերաչափն
Ֆարենայդայ
ց՛190
ընդ
զրոյիւ
(-260
Ռէօմիւրի
).
ոչ
ինչ
պակաս
թուի
եւ
'ի
բարձրաւանդակս
Գարապաղու,
Վանայ
եւ
Կորդուաց.
արեւմտակողմն
միջին
եւ
հարաւային
Հայոց
բարեխառնագոյն
կամ
ջերմագոյն
է.
նոյնպէս
եւ
դաշտակողմն
արեւելեան
աշխարհին
եւ
կողմանք
Գանձակայ,
ուր
եւ
ձմերոցք
էին
թագաւորացն
Հայոց,
յՈւտի
նահանգի,
եւ
անապատն
Մուղան,
խորաձորք
ինչ
Կորդուաց
եւ
կողմանք
Տիարպէքիրու:
-
Բայց
զարմանալի
այս
է ,
զի
սահման
մշտնջենաւոր
սառամանեաց
որ
'ի
Կովկաս
ստորեւ
է
քան
զ՛10000՛,
յԵւրոպա
քան
զ՛9000՛
եւ
'ի
Պիւրենեայս
քան
զ՛8000՛
անգամ,
'ի
ցրտագոյն
կողմանս
անդ
հիւսիսային
Հայոց`
բարձր
է
քան
զ՛13000՛.
որպէս
զի
ամարանի
զերծանին
'ի
ձեանց
ամենայն
լերինք
Հայոց`
բաց
յաւագ
Մասեաց,
եւ
յԱրագածու
իսկ
կատարս
(128)
ոչ
նշմարի
ձիւն,
այլ
'ի
խոռոչս
ուրեք.
զարմանալի
եւ
այս`
զի
հարաւագոյն
լերինք
Պինկէօլայ
եւ
Քրդաստանի
ձիւնապատք
են
'ի
10500
ոտից
եւ
'ի
վեր :
Պատճառ
օտարակերպ
իրացս`
բնութիւն
քարանցն
է
եւ
սեւութիւն
նոցին`
որ
առաւել
կրէ
զջերմութիւն,
այլ
եւ
կոնաձեւ
անջատ
միայնութիւն
նոցին`
որով
ամենուստ
ընդունին
զճառագայթս.
ըստ
ոմանց
եւ
ներքին
հրակիր
զօրութիւն
երկրին :
-
Ի
ջերմագոյն
կողմանս
`
մարտ
ամիս
նշան
տայ
գարնայնոյ,
այլ
'ի
հասարակի
յապրիլի
բանին
դրունք
նորին
եւ
երեւին
կանուխք
բուսոց,
եւ
'ի
վերջ
կոյս
նորին
արկանի
սերմն.
'ի
մայիսի
ծաղկեն
ծառք
պտղատուք
եւ
տերեւք
արձակին.
յայնժամ
ելանեն
անդէորդք
'ի
կողս
լերանց
եւ
յեմակս,
որք
ամսով
յառաջ
դեգերին
'ի
ջերմահովիտս
խորանիստ
վայրաց,
եւ
յետ
ամսոյ
ելանեն
'ի
սարաւանդակս
եւ
'ի
բարձունս,
եւ
արածեն
անդ
զամիսս
չորս.
բայց
'ի
Կարին
է
զի
եւ
'ի
յունիսի
տագնապեցուցանէ
ցուրտն,
եւ
'ի
գիշերի
պաղի
ջուր.
եւ
մինչ
այն
ինչ
դեռ
արձակեալ
են
'ի
նմա
տերեւք
եւ
արդիւնք
անդաստանաց`
'ի
հովիտս
Թորթումայ
հասունանայ
կեռաս,
եւ
մինչչեւ
հասկաց
ուռճացեալ
'ի
նմա`
յԵրզնկայ
ատոքացեալ
մերձին
'ի
հունձս:
Զհետ
երկար
ձմերայնոյ
հասանէ
փութով
ամառն
հզօր,
համառօտելով
զգարուն.
եւ
'ի
սուղ
ժամանակի
երից
ամսոց
(1)
բողբոջէ,
դալարանայ,
ծաղկի
եւ
պտղաբերէ
երկիրն
սեւահող
եւ
արգաւանդ.
յԵրասխեան
դաշտին
կանխեն
հունձք
քան
'ի
կողմանս
Կարնոյ,
եւ
խաղող
'ի
սահմանս
Երեւանայ
վաղհասունանայ
քան
'ի
բարեխառնն
Պոնտոս,
քանզի
զօրանայ
յոյժ
տապն,
եւ
աստիճան
ջերմութեան
բարձրանայ
յԵրեւան
քան
զ՛1000
(Ռէօմիւրի
300
)
որպէս
զի
իբրեւ
1200
զանազանիլ
օդոց
անդ
'ի
խորս
ձմերայնի
եւ
ամարանոյ:
Բայց
'ի
Կարին
չեն
այսքան
սաստիկ
հակառակքն:
Զջերմագին
աւուրս
յաջորդէ
աշուն
ոչ
շատ
երկար
քան
զգարուն,
եւ
տեղի
տայ
ձմերան:
Եղանակս
այս
ձիւնաշատ
է
'ի
Հայս
եւ
հիւսիսաշունչ.
գարուն
անձրեւառատ
եւ
բարեխառնեալ
արեւմտեան
հողմով,
ամառն
երաշտ
եւ
հարաւախառն
արեւելեան
հողմով
շնչեալ,
եւ
զի
ոչ
սակաւ
ուրեք
նուազէ
ջուր
եւ
գետք
'ի
խորւոջ
կան,
բազում
աշխատութեամբ
եւ
ճարտարութեամբ
ոռոգեն
զերկիր
ազգի
ազգի
ջրադարձիւք:
Օդք
'ի
հասարակի
անախտք
են
եւ
առողջասունք,
բաց
յերեւանեան
կողմանց.
եւ
յերկարակեցութեամբ
բնակչաց
բազում
կողմանց
վկայի
այս.
տենդ
եւ
հարբուխ
միայն
են
հասարակ
ախտք
երկրին:
Բայց
ոչ
գտաւ
զերծ
եւ
'ի
մաղձախտէն
(քոլերա
),
որպէս
եւ
'ի
սրածութեանց
ուստեք
'ի
հնումն:
27.
ԲՈՒՍԱԲԵՐՈՒԹԻՒՆ
Հայաստան
աշխարհի
կարի
բարգաւաճ
է,
օժանդակութեամբ
պատուական
հողոյն
եւ
ջրոց
եւ
ամառնային
ջերով.
այլ
'ի
սակս
երկարութեան
ցրտոյ
ոչ
բաւէ
բերել
զբերս
հարաւային
աշխարհաց,
եւ
թափուր
է
յանտառաց
բազում
ուրեք.
սակայն
կարեւոր
բոյսք
եւ
դալարիք
եւ
արդիւնք
ոչ
միայն
առատք
եւ
հասարակածաւալք
են,
այլ
եւ
գտանին
'ի
բարձունս`
յոր
յԵւրոպա
ոչ
ժամանեն.
զի
եւ
ցորեան
պատուական
լինի
'ի
Կարին
'ի
5800՛
բարձու,
եւ
'ի
կողմանս
Պինկէօլայ
եւ
Վանայ
ց՛6500՛,
ընդ
նմին
եւ
գարի.
ուր
յԵւրոպա
գարի
հազիւ
ժամանէ
'ի
5200՛
'ի
հարաւակողմն
Պիւրենեայց,
այլուր
եւ
ոչ
'ի
4000՛
իսկ
ցորենոյ
ցածագոյն
եւս
են
սահմանք.
եւ
այգիք
որ
յԵւրոպա
չբարձրանան
քան
զ՛2500՛,
'ի
Հայս
գտանին
յԱրարատեան
դաշտի
'ի
4250՛,
եւ
'ի
Մասիս
'ի
4013՛,
իսկ
'ի
կողմանս
Վանայ
ց՛5100՛:
Ըստ
այսմ
օրինակի
եւ
ծառք
վայրիք.
կաղամախ
'ի
բարձրաւանդակին
Կարնոյ
գտանի
'ի
6000՛
բարձու,
եւ
բարտի
որ
յԵւրոպա
չանցանէ
ըստ
5500՛,
'ի
Փոքրն
Մասիս
աճէ
յ՛7800՛
եւ
'ի
լերին
Սուկաւայ
ց՛8200՛
բարձու:
Բայց
որպէս
կանխեցաք
ասել`
սակաւափայտ
է
Հայաստան,
եւ
ծառք
անտառի
ոչ
յոյժ
յաղթք
եւ
բարձրաբերձք.
յաճախագոյն
վայրի
ծառք
'ի
Հայս
են
բարտի,
ուռենի,
փշատենի,
կաղամախ,
եւ
կաղամախ
երերուն
(populus
tremula)
եւ
սօսի`
մանաւանդ
յարեւելակողմն,
նուազագոյն
են
կաղնիք
եւ
պտղի,
եղեւինք,
յակրի
եւ
գիհի,
արքակաղնի
եւ
այլ
ծառք.
ընդ
որս
'ի
ցածագոյն
վայրս
գտանին
եւ
մուրտ
եւ
տօսախ
եւ
դափնի,
եւ
մայր
փայտք,
շոճի
եւ
փիճի
'ի
հարաւակողմանս:
Բայց
գոն
եւ
անտառք
'ի
կողմանս
Խաղտեաց,
'ի
Սօղանլու
լերինս
ընդ
մէջ
Տայոց
եւ
Արարատայ,
'ի
Գուգարս
('ի
Բամբակի
եւ
այլն
),
յԱրցախ
ընդարձակ
անտառք
եւ
'ի
Գարապաղ.
իսկ
յայլ
կողմանս
նուազունք
եւ
փոքունք,
որպէս
յԱղձնիս,
'ի
կողմանս
Ամդայ
եւ
Բաղիշու,
այլ
եւ
'ի
Դ
Հայս,
յորս
են
կաղնիք,
նոճք,
հացիք,
եղեւինք:
Ի
լերինս
անջրպետս
ակնց
Արածանւոյ
եւ
Երասխայ
են
անտառք
կամ
մացառք
թխտենեաց,
եւ
'ի
հարաւոյ
Քէլիկէտիկ
լերանց
յերէզս
Կէօքսուի
եւ
Թորլուի`
մացառք
մամխեաց.
ոչ
սակաւ
թփուտք
են
եւ
'ի
կողմանս
Օլթեայ
եւ
Նառիմանայ
եւ
առ
ափամբք
Ճորոխի`
ուր
եւ
անտառք
իսկ :
-
Լեռնաստորոտ
կամ
ստորալպեայ
(subalpines)
բոյսք
ժամանեն
'ի
Հայս
ց՛8800՛,
այլ
նուազունք
են.
իսկ
բուն
լեռնաբոյսք
կամ
ալպեայք
(alpines)
առատք
են
յոյժ
եւ
ժամանեն
ց՛11000՛,
եւ
բազմազանագոյնք
են
քան
զկովկասայինս,
եւ
գտանին
'ի
նոսա
ոչ
սակաւ
յայտնասերմն
բոյսք
(phanռ
rogame),
որք
յալպեայս
Եւրոպայ
կամ
ոչ
բնաւ
կամ
դուն
ուրեք
երեւին.
'ի
հասարակի
յոլովագոյն
են
ծաղկունք
քան
զանծաղիկս,
եւ
արմատք
դեղոց
քան
զհասարակ
բոյսս,
եւ
պայծառութեամբ
երանգոց
գերազանցեն
բարձրածաղիկքն
Հայոց
քան
զբազում
աշխարհաց:
Միջնալեռնեայ
բոյսք
ձգին
ընդ
10-12000՛,
եւ
բարձրալեռնեայքն`
յ՛12-13,
000՛,
որ
'ի
Մասիս
եւեթ
աճեն,
որպէս
բազմածաղիկն
Քարհերձ-մշկունի
(saxifraga
muxoides),
կապուտակն
Աստղիկ
ալպեան
(aster
alpinus),
ծիրանեկապոյտն
Աստղագեղ
(aster
pulchellus),
Զանգակծաղիկ
քարհերձ,
Սագփետուր?
(potentilla),
եւ
այլն :
-
Յազգս
ազգս
ծաղկանց
որք
զարդարեն
զհովիտս
Հայաստանեայց`
նշանաւորք
են
որակաւ
եւ
գեղով
վարդենիք ,
կակաջք,
Մարեմայ-ծաղիկն
բարձրացօղուն,
շուշանն
կապուտակ,
եւ
բոսորափայլն
թաւիշանման
Աղբրաց-արիւն`
զոր
գեղագոյն
ամենայն
ծաղկանց
վկայեն
տեսողք
եւրոպէացիք,
եւ
գտանի
'ի
կողմանս
Կարնոյ,
Մշոյ
եւ
Լօռւոյ:
Յազգս
պտղոց
ընտիրք
են
'ի
Հայս
խաղող
'ի
հարաւակողմանս,
ծիրան
'ի
բազում
կողմանս`
որ
'ի
Հայոց
մուծաւ
յԵւրոպա,
վասն
այնորիկ
եւ
ցարդ
յանուն
աշխարհիս
մերոյ
առ
նոսա
կոչի
(armeniaca),
շլորք,
խնձոր,
տանձ,
դեղձ,
նուռն
եւ
թութ,
յորմէ
եւ
շերամ
որդն
եւ
մետաքս
յարեւելեան
Հայս,
սեխ
եւ
ձմերուկ.
անուանի
են
պտղատու
վիճակք
Թորթումայ,
Արտահանայ,
Կաղզուանայ,
Երզնկայ,
Ամդայ,
Սասնոյ,
Բալուայ,
Վանայ,
եւ
այլն.
գինին
Սասնոյ,
Մշու,
Արզնու,
Երզնկայ ,
եւ
այլն:
Ջերասէր
բոյսք
լինին
'ի
կողմանս
Գանձակայ
(Ուտի),
յԱղձնիս,
'ի
Մոկս
ուր
լինի
եւ
ձիթենի,
եղջիւրենի
եւ
թզենի.
իսկ
բամբակ,
կնջիթ,
'ի
խախոտ,
կտաւատ,
գղթոր,
'ի
բազում
կողմանս.
որիզ
յարեւելեան
աշխարհի :
Ի
ցորենաբեր
վիճակս
որք
բազում
են,
անուանի
է
'ի
չորից
հազարաց
ամաց
հետէ
Շիրակայ
դաշտն
բարձր,
եւ
վիճակք
Կարնոյ,
Պինկէօլայ
եւ
Խլաթայ.
ընտիր
է
եւ
հաճար
Հայոց,
որպէս
'ի
հասարակի
եւ
ամենայն
ընդեղէնք
եւ
արմտիք
'ի
Հայս.
ընդ
նոսին
եւ
խնկունի
բոյսք,
վասն
որոյ
քերդողք
Լատինաց
Խնկաւորս
եւ
Անուշահոտս
կոչեցին
զՀայս.
նոյնպէս
եւ
արմատք
բուժից
եւ
ներկոց:
Ի
կարի
նշանաւորաց
են
Լոշտակն
որ
եւ
Մարդատակ
եւ
այլ
պէսպէս
անուամբ
կոչի .
Խաշնդեղն
Հայոց,
եւ
մեղրահամն
Գազպէ
կամ
մանանայն`
որ
յամարային
եղանակի
իջանէ
կամ
պատի
զտերեւովք
մատուտակի
եւ
մատնէգազ
փշոյ
եւ
կաղնոյ`
'ի
կողմանս
Տարօնոյ,
Դ
Հայոց
եւ
Աղձնեաց:
Ընդ
սոսին
եւ
այլ
բոյս
սիզոյ`
յորում
լինի
ցանկալի
Որդն
կարմիր,
յԱյրարատ
նահանգի,
յորմէ
հանեն
զգեղեցկագոյնն
կարմրոց:
Իսկ
մարմանդքյուռթիք
եւ
պարարիչք
սփռեալ
են
յամենայն
բարձունս
Հայոց,
յորս
զկէս
տարւոյն
թափառին
բիւրաւորք
Քրդաց
եւ
Թիւրքմէնից
անթիւ
հօտիւք
խաշանց,
եւ
ոմանք
ձմերանի
չուեն
գնան
'ի
լայնատարած
դաշտն
Մուղանայ,
որ
յայնմ
եղանակի
ուռճացեալ
դալարանայ,
եւ
ասպնջական
լինի
մարդկան
եւ
կենդանեաց
ջերակարօտից,
իսկ
ամարանի
երաշտանայ
եւ
օձուտ
լինի`
ըստ
ոմանց:
28.
Ի
ԿԵՆԴԱՆԻՍ
բազմասեռ
ճանաչին
'ի
Հայս
հոյլք
հաւուց,
մանաւանդ
ճախնայինքն
ջրասէրք
եւ
մացառաղօդք,
եւ
զնկարագիրս
նախնեացն
մերոց
որ
'ի
Ե
դարու`
զկողմանց
Կարնոյ
եւ
զԱյրարատայ`
հաստատեն
արդեացս
քննութիւնք.
յորոց
Անգղիացիք
բնակեալք
'ի
Կարնոյ
քաղաք`
առաւել
քան
զ՛
170
ազգս
հաւուց
նշանակեցին
'ի
սահմանս
նորին ,
եւ
զդաշտ
նորուն
երամովք
հաւուց
ծածկիլ
ասեն
զեզերբք
շամբին
'ի
բարեշունչ
եղանակին.
նշանաւորք
են
'ի
հաւսն
Արօսք,
որ
են
կարապք
մեծամեծք,
եւ
փոքր
կարապք,
ճայք,
ձկնկուլք,
սագք
եւ
բադք
վայրիք,
լոր
եւ
աքլոր,
կաքաւ,
փասիան,
աղաւնիք
մեծամեծք,
տատրակք,
եւ
արագիլն
եւ
կռունկ
սիրելի
հիւրք
Հայոց,
եւ
ճնճղուկք
բազում.
որոց
բազմաց
անուանք
ոչ
յիշին,
եւ
բազում
անուանց
անուանակիրքն
անծանօթք.
զի
ցարդ
չէ
ուրուք
խնամով
քննեալ
զկենդանական
արարածս
Հայաստանեայց :
-
Բազմաթիւ
են
եւ
երէք
վայրիք,
եւ
անուանի
յաւուրց
Հայկազանց
որս
նոցին,
որ
եւ
զսահմանակից
աշխարհաց
իշխանս
ձգէր
այսր.
բազում
ազգք
թուին
լինել
եղանց
եւ
այծեմանց,
'ի
թից
եւ
առինց,
յորոց
եւ
երկայնեղջիւր
առն
կամ
վիթ
մի,
այլ
եւ
կինճք
'ի
շամբս,
եւ
բոբողոնք
յեղտիւրս,
եւ
գոմէշք
ընտանեցեալք,
իսկ
անասուն
ընտանի
շատ.
'ի
Հայկական
նահանգին
Ռուսաց
համարին
իբրեւ
600,
000
ընտանի
անասունք,
յորս
160,
000
եղջերաւորք.
իսկ
յօսմանեան
մասնէ
ամի
ամի
ոչխարք
ընտիրք
աւելի
քան
զմիլիոն
առաքին
'ի
Տաճկաստան:
Ի
գրաստուց
ազգի
պատուականագոյն
են
երիվարք
եւ
ձիք
նժոյք
Գարապաղու
եւ
Քրդաստանի,
զոր
փոխան
գանձուց
հարկէին
երբեմն
վարիչք
աշխարհիս`
դրանն
Պարսից`
'ի
տիրապետելն
սոցա.
դարմանին
եւ
ուղտք
յԵրեւանեան
նահանգի
եւ
յարեւելեայսն:
Ի
գազանաց
վայրենեաց
գտանին
վագր
եւ
ինձ
եւ
բորեան
եւ
լուսանունք,
արջ,
գայլ,
աղուէս,
շնագայլ,
շունք
մեծամեծք,
ցիռք,
եւ
այլն,
իսկ
առիւծ
հազիւ
երբեք
ուրեք
տեսանի:
Ի
մանունց
վայրենեաց`
ոզնի
եւ
կուզ,
եւ
ջրշուն
եւ
կուղբ :
-
Յազգս
զեռնոց
նշանաւորք
են
նախ
ձկունքն
առատք
'ի
գետս,
յորս
յաճախագոյն
գտանի
կարմրախէտն,
եւ
'ի
լիճս`
յորս
տառեխ
միայն
'ի
Վանայն,
իսկ
'ի
Սեւան
իբրեւ
15
ազգք
ձկանց
ճանաչին,
յորս
12
կոչին
հայեցի
անուամբք
եւ
այլազգեօք,
որպէս
Կողակ,
Բաղդակ,
Աղինճան,
Իշխանաձուկն,
Գեղարքունի,
Կռակտուց,
Պէօճէկ,
Ամառն,
Բեխլու,
Կարմրախէտ,
Չալաձուկն,
Ձուար.
'ի
հզօր
գետս
լինին
եւ
մեծամեծ
ձկունք,
որպէս
յԱրածանի,
ուր
հինքն
ընգղայս
լինել
ասացին,
եւ
ստուգեցաւ
'ի
մօտոյ
լինել
'ի
նմա
ձուկն
վիթխարի
կիտահասակ.
բայց
առեալ
յաճախութեամբ
գտանին
պատուականագոյնք
'ի
ձկանց
'ի
բերանս
Կուրայ
եւ
Երասխայ,
յորոց
եւ
զանուանի
աղկիթն
(խաւեար
)
գործեն,
եւ
մեծ
աղբիւր
է
շահու:
-
Բազմաթիւք
են
եւ
միջատաց
սեռք
'ի
Հայաստան,
յորոց
ոչ
սակաւ
նորայայտ
տեսակս
հաւաքեալ
բնասիրաց
ոմանց
Գերմանացւոց`
բերին
յԵւրոպա:
Յիշելի
է
ընդ
սոսին
եւ
մեղու,
որ
'ի
կողմանս
Խաղտեաց
եւ
այլ
ուրեք
ուրեք
ընծայէ
առատ
եւ
ընտիր
մեղր:
Ի
վնասակար
զեռունս
նշանաւոր
են
կարիճք
մեծամեծ
'ի
կողմանս
Աղձնեաց
եւ
'ի
դերբուկս
աւերակ
քաղաքանւոյ,
եւ
մուն
եւ
մժեղ
'ի
կողմանս
Երեւանայ
եւ
Քրդաց,
յորոց
տագնապեալ
բնակչացն
յամարանի
խուսեն
'ի
բարձունս
լերանց: