Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ եւ դրամից բոլոր աշխարհի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պատմութիւն եւ խօսք Վաճառականութեան


՚Ի Հնդուստան ինչ խրիդ որ լինի` հարիւրին երեք ու կէս ուշուրն այ, իւր քուլլի խարջովն` հարիւրին հինգ դուս կելնի:

Ինչ ճոթ, որ հակի տակի կապած լինի` քուռով կու ծախվի: Ճոթի քուռին 20 հատ է', ամա հայելուն, գրդլուին, քրիստալլին, արճըճով ուլունքի քուռին 21 է':

Ինչ ճոթ, որ հակի տակի կապած չըլինի` թօփով կու ծախվի:
Թալաթինն կամ բուլղարն ջօռով կու խօսին` 2 հատն 1 ջօռ է':
Լեղակի քաշն աքբարի ղիտրն է', Բանդարի Սուրաթի ֆուրզումն նաղդից` որ է ոսկի եւ արծաթ, հարիւրին 2 ուշուրն է': Իսկ այլ մնացեալ ապրանացն դալալն գին կանէ, հազարին 36 ուշուր յինք կառուն: Այսպիսի ապրանքն են` ղրմըզն, զաֆրանն, հայելին, լօնդրէն, լօնդրին, զարբաֆն, չարգազին, նազլուղարն, քրիստալն, արճճով ուլունքն, սուլէյմանին, սէյլանն, թիմաջն, բուլղարն, գխտորն, տօրունն, զռնեխն, գինին, քացախն, գուլաբն եւ այլ սաղաթ ապրանք` բրդեղէն, բամբակեղէն եւ ապրիշումեղէն: Բայց մէրջանին, քահրիբարին, մարգարտին, գրդլվին եւ այլ դախիլի ջավահիր գին կանեն` հազարին կէս յինք կառուն: Մարչիլի ծախսն այսպիսեաւ լինի. երբ որ հջուբի լինի` 100 լաքռի մարչիլն, այսինքն մշկէթն, 214 ռուփի այ: 100 ֆլօրի մարչիլն` այսինքն սվիլէն, 211 ռուփի այ: Երբ կիսվակիսու լինի` 100 լաքռի եւ ֆլօրի մարչիլն 212 կէս ռուփի այ: Ղարաղրուշն, դիրաքլուն, քաղիթըռթանն` էստունց հարիւրումն կէս մսղալ աւելի կու ձգեն քաշումն, որ հարիւրն 25 ռուփի այ: Փուլիէն, որ վազանդին ասի, հարիւրն` 213 ռուփի: Դաքնիէն, այսինքն փրվէջն` հարիւրին 201 ռուփի: Երբ հջուբի չլնի, որ լինի թանկասալին խարջն, լաքռին` հարիւրն 220 ռուփի, 1 փայ: 100 ֆլօրին` 218 ռուփի, 1 փայ: Կիսվակիսուն` լաքռին եւ ֆլօրին, հարիւրն` 218 ռուփի, 3 փայ: Ղարաղրուշն` հարիւրումն 5 մսղալ աւել կու ձգեն, որ հարիւրն` 221 ռուփի, 1 փայ: Պրվէջն` հարիւրն` 207 ռուփի, 1 փայ: Թիմինին հարիւր մարչլաքաշն` երկու հարիւր տասն եւ հինգ ռուփի, 1 փայ: Հին աբասին` 1 թումանն 30 ռուփի: Նոր աբասու 1 թումանն` 28 ռուփի:

Գուջրաթի, Օվրանգապատայ եւ Շագառի առուծախսն ողջ Սուրաթին պէս այ: Երբ գնաս Հէյդարաբադ` ղէրազ ալմազն, ամէն առուծախսն Սուրաթին պէս այ: Մա փողն յուն էլ կու խօսին եւ ռուփի էլ կու խօսին: Մին բաբաթ յուն կայ` ոսկի է', գինն` 5 ռուփի. անունն կայ, ինքն չկայ: Կայ այլ բաբաթ յուն, որ ոսկի է', անունն էլ, ինքն էլ կայ: Գինն է' 3 ռուփի կէս: Յունի կէսն փառթավ է', փառթավի կէսն փայայ է', փայու կէսն չվիլ է', չվիլի կէսն դըգուլ է', դգուլի կէսն բիար է', բիարի կէսն վիսայ է', վիսու կէսն բադամ է':

Փէգու, Եավա եւ իւրեանց երկրների ալիշվերիշի փողն անսքայ ոսկի կամ արծաթ է':
Զիրբադ եւ իւր կողմի երկիրն` Քօչին` ուստի հիլն եւ բիբարն, Սէլան` ուր դարչինն, Մալաղայ, Ջաքաթրայ` ուր ղօռաբի բիբար, Թուռնատի` ուստի մեխակն, Ամբուն` ուր ջավզն, Մուքասարն եւ այլ Հօլլանդիզի ներքոյ եղեալ քաղաքանուց քաշն փիքուլ այ: Փողն Մսրդամայ նման է': Թիմօռ, Սլհօռ` ուր ճերմակ սանդալն է', Մանիլայ եւ իւր ադաների քաշն Զիրբադայ եւ Ջաքաթրայ պէս է':

Լաւ սանդալի քաշն մին փիքուլ է', մին փիքուլաքաշի գինն է' 40 մարչիլ: Օրթա սանդալի քաշն 3 փիքուլ է', երեք փիքուլաքաշի գինն է' 40 մարչիլ: Յետին սանդալի քաշն 5 փիքուլ այ, հինգ փիքուլաքաշի գինն է' 4 մարչիլ: Որ գերմակահսաբ 9 փիքուլ այ, ամա 3 սաղ փիքուլի գին կտան, 3 հետ 4, 120 մարչիլ է':

Մանիլու երկրումն կայ անչափ բրինձ, շաքար, բաղամ, քուքուրդ, սանդալուզ, որ դամարէլ կասեն, լաւ թթուն, մեղրէմոմ, զբէթ, քաչ կրիայ` այսինքն կուրիայի քամակն, նավի մասալայ, բայց ցորեանն Հնդուստանայ կու գ այ: Սոցա փողն ողջ սվիլայ մարչիլ է', մին մարչիլն 96 բառէլ է', որ է' արծաթ: Մին բառէլն 6 պղինձ է' եւ մին մարչիլն 576 պղինձ է':

Շարինովումն կայ շատ ոսկի, յուդ, արճիճ, կլայեկ, երկաթ, բրինձ, սանդալուզ, ազարան, նավի մասալայ. ցորեան չկայ:

՚Ի Մաշկատն` ուստի խունկ ելնէ, ղիտրն է' թարվիզի, փողն` շահի:
՚Ի Բանդարաբասն եւ յայլ շահի բանդարումն դալալն ապրանաց գին կանէ, թումանին` հազար դիան ուշուրն այ, 350 դիան խուրուջն այ, 122 դիան ռուսումն է':

50 դիան նվիսանդի է', որ քուլլի խարջն ֆի թումանին 1522 դիան դուրս կելնի: Շահի երկրումն ապրանաց գինն դիանով խօսին, քաշելի իքմինն` ղտրով կամ մսղալով խօսին, լեղակն` քալլով: Ով արծաթ կամ աբասի կամենայ Հնդուստան տանել` հարիւրին հինգ խարջ կու տայ: Թէ կամենայ ոսկի տանել, ցքին, ունգռուզ կամ շարիֆի` ոսկէգլուխ 57 դիան կէս խարջ կելնէ:

Գիլանայ, Գասկարայ եւ Քէսմու ապրիշումի քաշն փանջայ է': Ըռէշտու քաշն դրամ է', նոյնպէս` Լահիջան եւ Լաշտարնշան: Բայց Երեւան, Թարվէզ եւ այլ ուրեք` քաշն է' շադայ, նուկի եւ ըստիլ:

Մօսկօվի ալիշվերիշի փողն արծաթ է', որ սօմ ասի: 1 ունկռուզ ոսկին 110, 120 կօպէք այ: 1 թօքմայ մարչիլն 55, 60 կօպէք այ` գահ ավել, գահ պակաս: Ինչ ղաբայ հաստ իքմին կայ` ողջ փութով կու խօսին եւ ինչ բարակ իքմին կայ` ֆունթով խօսին:

Այսինչ Մօսկօվումն խարջ է'. ճարմակ եւ կանանչ թիմաջ ղայմախանի, լաքաուռի, լահին, չաշմիբլբուլ` դրամանի, աժանագին փաչուրի, որ է' փալանգ փուշ, Քաշանայ ռաստա դարային, գուլինարն, Գիլանայ լաքիդարային, Թարվիզու կարմիր, աբի եւ նիմռանգ թիմաջն, եփած թելն, Շամախու ներկած թելն` ալ, ճարմակ, դեղին, աբի եւ կանանչ:

Մօսկօվէն այս ինչ բահամ կու գայ. սամուր, որ 20 ջուխտն մին դօնլուղ այ. սեւ աղուէս, գօջան, անջաֆ, թալաթին, որ է բուլղարն թալխ, ձկան կեռիք ղունդուզղարայ, ժիպակ: Ամա էստունց գինն ղարար չունի:

Ով ուզէ ապրիշում տանել Մօսկօվն, ՚ի Հաշտարխան կու կշռեն` 1 փութին մին թուման` 6000 դիան կու հսաբեն: 1000 դիանին 50 դիան գօմրուկ կառուն: 1 փութի փողի ջամն լինի 800 դիան:

Հաշթարխանու մինչեւ ՚ի Մօսկօվն մին փուտին 1000 դիան քիրայ կառուն:
Ինչ ապրիշում որ լինի` 1000 փութին 10 փուտ զախիրային քիրայ չկայ, եւ 1 հակին 10 գրվաքա ջուլուչուան դուրս կու ձգեն, մնացեալն խարջ կու տայ:

Թէ կամենաս Հաշթարխան ապրիշում ծախել` 1000 դիանին 45 դիան գօմրուկ է':
Մօսկօվումն քնար ապրիշումն մին փուտն 3 թուման 6000 դիան կու հսաբեն: 1000 դիանին 50 դիան գօմրուկ առնուն: Մին փուտ շարբաֆին` 4 թուման կու հսաբեն մին փութի ջամն, որ գօմրուկ առնուն 1500 դիան: Մօսկօվու մինչեւ յ՚Արխանցկայ` մին փութին 300 դիան քիրայ առնուն:

Այս ապրիշումի գօմրուկն թէ փող ունիս` փող կու տաս, թէ չէ` քսանէն մին ապրանք կու տաս: Երբ դառնաս ՚ի Մսրդամու` թէ ղուրս ոսկի, արծաթ ունիս` արծաթի մին ֆունթն 14 մարչիլ կու հսաբեն: Մարչլին` 15 դիան գօմրուկ: Ղուրս ոսկու մին ոսկին 1000 դիան հսաբեն` 30 դիան գօմրուկ, նոյնպէս եւ այլ ոսկին:

Երբ Մսրդամու չուխայ բերես` գազն 1000 դիան կամ 1200 դիան կու հսաբեն: Լայնաքնարն թէ Մօսկօվումն ծախես` հարիւրին 5 կառնուն, թէ տանես որիշ տեղ ծախելոյ` եօթանասնին 7 կառնուն:

Մսրդամու թէ գնաս Արխանցկայ, Նօվօգօրօդ, Ըսմօլէնցկայ, որ գնաս ՚ի Մօսկօվն, այս 3 տեղեացս գօմրուկ չես տալ, ամա մին փութին 500 դիան քիրա կառնուն մինչեւ ՚ի Մօսկօվն: Սապէս. Մօսկօվէն չուրի Հաշթարխան, էլ գօմրուկ չկայ, միա'յն նավի քիրայ կուտաս չուրի Նիազօվայ` որպէս Մօսկօվի թագաւորի հրաման է' եղած:

Մօսկօվու գրվաքն 130 դրհամ ու կէս է', 86 մեր մսղալն: Մին փուտն 40 գրվաք է', 5200 դրհամ, 3466 մսղալ է':

՚Ի Բասրայ առ ու ծախսի փողն մարչիլ է': Ճոթեղէնն քուռով կու խօսին, մուշկն` ղտրով, ղուրս ոսկին` մսղալով, ղուրս արծաթն` քաշով եւ ամբրաւն է' բօլ:

Բաղդատու առ ու ծախսն Բասրու նման է'. ապրիշումն շահի ղտրով կու ծախվի, աղրմըզն քահրիբարն հօղկայով կու ծախվի:

Հալապ` ճոթն քուռով կու ծախվի, մուշկն` ղտրով, ապրիշումն` հալապի ղտրով: 2 փալանգ լօնդրէն մին փաստաւ է': Լօնդրին, սայեայ չուխէն, աղրաղն, զարբաֆն, ատլասն, խառէն` դօնլուղով էլ, գազով էլ կու խօսին: Ըստամպօլ եւ Իզմիր եւ այլ Հոռմացտան քաղաքանումն մշկի քաշն ղիտր է', լեղակի ծախսն քալլայ է': Այլ ապրանաց քաշն ղանթար եւ հօղկայ է'` ինչպէս ապրիշում, բուրդ, բամբակ, մանած, սօֆ, մուխիար, մոմ եւ այլ սոցին նման:

Շարբաֆին, քէթխուդափասանդն, խարվարին եւ քնար շարբաֆին` ղտրին 20 դրհամ դարայ ունի: Քնար ապրիշումն` ղըտրին 40 դրհամ դարայ ունի:

Ամենայն ապրիշումի գինն սվիլայ մարչիլ է': Այլ ապրանաց գինն ասլանլու մարչիլ այ:
Եւ Ֆրանկստանայ եկած զարբաֆն, ատլասն եւ խառէն` 100 բրաչէն Հոռմացտան 86 հալապի դուս կուգայ եւ 150 հալապին 100 գազ շահի է': Եւ լօնդրին 109 կանէն, Թարվէզ 100 գազ շահի այ:

Զաֆրանի, թրաշ մարջանին, ղուրս արծաթին եւ թրիաքին քաշն դրհամ է':
Ամա քահրիբարին` փանջայ մ(ա)րջանին, ղրմզին, լեղակին, քրիստալլին, արճըճով ուլունքին, բիբարին, մեխաքին, դարչինին, զանջաֆիլին, ջավզին, մահմուդին, սինամաքուն, սամղին, վշին, ղասնուն, ըռավանդին, դրամանուն, լաջվարդին եւ սոցին նմանեաց քաշն է հօղկայ:

Ղանթարով կու ծախվի բալմոմն, բուրդն, բամբակն, բամբակէ մանածն, գխտորն, լուղն, արճիճն, կլայեկն, չալիկն, բաղամն եւ այլ այսպիսի ապրանք: Սոցա ղանթարն 45 հօղկայ է': Հայելին ղութով կու ծախվի, գրդլուն` մացով, ջղջղէն` սանդղով: Լօնդրին, լօնդրէն շալն, փարփաթեանն, սուֆն եւ մուխիարն` թօփով էլ, դօնլուղով էլ կու ծախվի:

Լիգօրնայ քաղաքումն ճոթն խարջ այ փոքր` թաղայ թաղայ կու ծախվի. այսպէս` մուխիարն եւ սօֆն: Ապրիշումն ղըտրով կու ծախվի` հարիւրին 4 դարայ յինք կառնուն: Ալիշվէրիշի փողն ջուլի այ: 9 ջուլին մին կօռէնթ մարչիլ է', որ է' 72 գրացի: Հարիւր ղիտր ապրիշումին 2 նազարաթանայ կառուն. հակին մին մարչիլ դօղանի, ղտրին կէս մարչիլ` նօվլ յ՚ինք կառուն: Մին կօրէնթ մարչիլն 69 գրացի է', վախտի գեօրայ` հարիւրին 2, 3, 4, 5 ավել սարֆն է': Ռէվանդն դրամ անին, լաջվարդն, բեխիսումբուլն, սօֆի մանածն, մահմուդին, մէրջանն, քահրիբարն, ղրմըզն եւ սոցին նման ապրանք լտրով կու ծախեն: Մուշկն` օնցով, բուրդն, բամբակն, բամբակէ մանածն եւ մեղրէմոմն ղանթարով կու ծախեն:

Վէնէտիկու ալիշվէրիշն Լիգօրնու պէս այ:
Ապրիշումի ահվալն այս է'. ղադիմի սովորութիւն է' կապած. քնար ապրիշումն լիտրէն 48 ղրուշէթ` որ է' 2 կօռէնթ դուկատ: Թէ թանկ է' քնար ապրիշումն` դարէն փոքր այ, թէ աժան է'` դարէն շատ է': Միւս ապրիշումիցն` վախտին գեօրայ` գահ աւել, գահ փոքր, թանկ ու աժան: Ալիշվէրիշի փողն շատն կրուշէթ այ:

Մսրդամու հասարակ քաշն փունթ այ, փողն` գուլդն, ֆլամշ փունթ, ըսկէ'լին, գրօտ եւ ըստօ'յվր: Կայ առատութիւն ամենայն ծախելի եւ գնելի ապրանաց: Այսօր Մսրդամ քաղաքն թամամ աշխարհիս միջումն զարմանալի անուն ունի` սաբաբ իւր զաֆտն, ալիշվէրիշն եւ հարստութիւն: Ինքն Մսրդամ քաղաքն, որ 52 աստիճան բարձրութիւն ունի` սաքի 52 դարաջայ աշխարհիս միջագծէն հեռի է' դէպ ՚ի հիւսիս, 1200 թուին Քրիստոսի հիմնեցաւ: 1660 թուին նորոգեցաւ որպէս այսօր կայ եւ իւր դատաստանատունն, որ ըստադհօյս կասեն` զարմանալի շինուածով շինեցաւ յ՚ամին Քրիստոսի 1648:

Ղեյրազ կաթն, պանիրն, ամէն ինչ դրսէն կուգայ: Մօսկօվի սամթէն` մեղր, մեղրէմոմ, ցորեան, զիֆտ, տուն շինելոյ մասալայ` տախտակ, լաւ մորթի, կաշի, երկաթ, պղինձ, արճիճ եւ այլ: յ՚Ինգլթէռու` բուրդ, բիր, որ է' գարեջուր, դաշքօմուր, կլայեկ եւ այլ: ՚Ի Ֆրանցու` աղ, գինի, ձէթ, թուղթ, կտաւ: Հիսպանիու` ա` գինի, ձէթ, լիմոն, նարինջ, բուրդ, զէյթուն, նուռն, թուզ, չամիչ եւ այլ բազում ինչ ապրիշումեղէն: Իտալիու` քաթան, բամբակ, բրինձ, ոսկէթել եւ այլ ապրիշումեղէն: Մսրու` մումիայ, խուրմայ, ռավանդ, խալի եւ այլ թուրքի երկրի ղումաշն: յ՚Ալլեմանու երկրէն` գինի եւ այլ երկաթեղէն ապրանք: Իզլանդիու` քքուրդ, լաւ մորթի, ձկան սապոն: Հաբաշստանու` ոսկի եւ այլ ինչ: յ՚Արեւելեան Հնդուստանու անթիւ անգին ապրանք` ջավահիր, ճոթ, ապրիշում, բհարալաթի, փայտ, ոսկր, դեղ, ռանգ եւ այլ:

Թուին Քրիստոսի 1699, մարտի ամսոյն ըստ ֆրանկաց` 21, ըստ մեզ` 11 եւ նիրհան` 26, յ՚Ամստրդամ քաղաքումն հրամանաւ աղաներին այս ինչ ապրանք ծախվեցան. սեւ բիբարի փունթն` 22 գրօտ, սպիտակ բիբարն` 23 եւ 24, մէխաքի փունթն` 75 ըստակ, ջօվզին` 84 եւ 85, ջօվզի տերեւն` 42 եւ 43 ըսկէլին, ձիգ դարչինն` 48 եւ 80 ըստակ, կարճ դարչինն` 40 եւ 48:

Զէյթեաղին վառիլով ծախեն. մին վառիլն` 717 մէնգիլ:
Ղանդ շաքարի փունթն` 17 գրօտ եւ այլ շաքարի շէնք եւ խառնուածք` 12, 22, 15 գրօտ:
Զաֆրանի փունթն` 18, 17, 14 եւ 11 գուլդն, զանջաֆիլի մուրաբայ` 18 եւ 21 գրօտ, մեխաքի փայտ` 15 եւ 16 ըստակ:

Ձիգ նշի 100 փունթն` 56 եւ 58 գուլդն, Սպանիու նշի 100 փունթն` 34 եւ 38 գուլդն, Ֆրանցուն` 26 եւ 27, Արաբստանուն` 26 եւ 27 գուլդն:

Սպիտակ զանջաֆիլն` 20 եւ 22 գուլդն, դեղին զանջաֆիլի 100 փունթն` 10, 14, եւ 15 գուլդն, ձիգ չամիչն` 10, 13, 14 գուլդն: Միլանու բրինձն` 49 եւ 50 սկէլին 100 փունթն, թուզն` 11 գուլդն, մեղրն Ֆրանցու` 100 փունթն` 14, 15 եւ 18 գուլդն, մեղրէմոմի 100 փունթն` 81, 82 եւ 83 գուլդն, ծաղիկն` 49 ըսկէլին, շիբի 100 փունթն` 30 եւ 31 ըսկէլին:

Լեղակի փունթն 38, 40, 44, 50 եւ 80 ստակ: Սեւալուղի 100 փունթն 80 եւ 85 ըստակ:
Գխտորի 100 փունթն` 33 եւ 35 գուլդն, եւս` 30 եւ 22:
Մորթիք այլ եւ այլ երկրի ծախեցան 4 ըստակէն մինչեւ 12 ըստակ:
Բաբաթ բաբաթ կաշի ծախեցան` 10 ըստակէն չուրի 40 ըստակ:
Դառն նշի 100 փունթն` 38 գուլդի, քաղցր փայտի 100 փունթն` 28 եւ 42 գուլդն, փանզահրի փունթն` 25 եւ 60 ըստակ, չօկու լաթի փունթն` 15 ըստակ, հիլի փունթն` 43 եւ 45 ըստակ, բօրաքի փունթն` 5 եւ 6 գուլդն, քաֆուրին` 25 եւ 24 ըստակ, ղահվին` 24 ըստակ, սաղըզին` 23 եւ 26 ըստակ:

Ըռավանդին` 11 եւ 14 գուլդն, մշկի օնցէն` 10 եւ 12 գուլդն: Ծեծած մարգարիտի օնցէն` 8, 10 եւ 11 գուլդն, քաթանի 100 փունթն` 65 գուլդն, կանաբի 100 փունթն` քսան մնէն չուրի 33 գուլդի:

Երկաթի հարիւր փունթն` 6, 5 եւ 8 գուլդն, պղնձի 100 փունթն` 60 գուլդէն մինչեւ 68 գուլդի, դեղնապղինձն` 51 գուլդն, պղնձի տերեւն` 74, պղնձէ մաֆտուլի 100 փունթն` 67 գուլդի: Ինգլիզու կլայեկի 100 փունթն` 46 գուլդի կէս, արճըճին 100 փունթն` 23 ըսկէլին, թանիքայի 100 փունթն` 32 եւ 34 գուլդն:

Հնդուստանու շօրայի 100 փունթն` 20 գուլդն բանքօյի, փոշի եղած քքուրդի 100 փունթն` 16 գուլդի, բարութին` 24 եւ 25 գուլդն, տերեւ թամբաքուի փունթն` վեցէն չուրի 10 ըստակ, որիշ թթունի 100 փունթն` 9 գուլդէն չուրի 32:

Իտալիու ապրիշումին եւ քնար ապրիշումին 33 ռուբաթ այ ամսէն: Իտալիու ապրիշումից ծախեցան` բաբաթ ապրիշումի գեօրայ` յիսունէն չուրի 108 ըսկէլին մին փունթն: Շարբաֆին` 58 եւ 60 ըսկէլին, քնարն` 28, 30, 42 եւ 44 ըսկէլին:

Հնդուստանու կօմպայնուց ապրիշումն բանքօյի կօնթանտ փողովն ծախեցան 26 ըսկալինէն չուրի 46: Ղբրուզու մին փունթ բամբակն` 26 գրօտ, Իզմիրու բամբակն` 16 եւ 18 գրօտ, որիշ երկրի բամբակն` 24, 26 եւ 34 գրօտ:

Հնդուստանու բամբակէ մանածի փունթն` 19 ըստակէն չուրի 105 ըստակ: Հալպու մանածն` 10 ըստակ, Իզմիրունն` 10, 15:

Սպանիու բրդին 21 ռուբաթ` ամսէն փողն բանքօյի: Բաբաթ բաբաթ բրդի գօրայ` բաբաթ բաբաթ գինն է'. մին փունթն 22 ըստակէն չուրի 56 ըստակ: Գառան բրդին 21 ռուբաթ ամսէն` փողն բանքոյի: Մին 100 փունթ գառան բուրդն` 74 գուլդէն չուրի 150 գուլդի: Կայ այլ բաբաթ բուրդ` ամսէն 15 ռուբաթ` բանքօյի փող: Մին 100 փունթն` 38 գուլդէն չուրի 69 գուլդի: Գառան բուրդ` մին փունթն 14 ըստակէն չուրի 25: Դա'րձեալ` այլ բաբաթ բուրդ` կօնթանտ փողով. մին 100 փունթն` 56 գուլդէն չուրի 70:

Թալխի 100 փունթն` 10 գուլդէն չուրի 20 այ:
Ցորենոյ մին լաստն` 220 ղօվտգուլդէն չուրի 320, գարւոյ մին լաստն` 105 ղօվտգուլդէն չուրի 142:

Մին լաստն Մսրդամ 27 մուդ է', մին մուդն` 4 ըսկէպլս, երեք ըսկէպլսն մին ջուալ է':

Սիգուրաթն այսպէս էր:

Իզմիր, Ըստամպօլ, Զանթայ եւ Վէնէտիկ գնալն եւ գալն 7 եւ 8 էր:
Մարչիլիայ, Ջէնուայ, Լիվօռնօ գնալն եւ գալն` 6: Կադիս եւ Սիվիլիայ գնալն եւ գալն` 3 կէս: Լօնդրայ գնալն եւ գալն` 2, նոյնպէս եւ Համբօրգ:


Կամբին այսպէս էր:

՚Ի Ֆրանկֆօրտ` 83 գրօտ:
Վէնէտիկ ալ ուզօ 2 ամիս, 93 գրօտ:
Լիվօռնօ` 98 գրօտ, նոյնպէս եւ Ջէնուայ:
Փարէզ` ալ ուզօ` 60 օր, 80 գրօտ: Լօնդրայ` 2 ամիս, ալ ուզօ, 34 ըսկէլին:
Կադիս եւ Սիվիլիայ` 127 գրօտ կէտ: Լիզբօն` 50 գրօտ: Անվէրս` ա'վի'ստա, հարիւրին 3 կարտ զարար: Համբօրգ` 33 ըստակ: Տանձկայ` 40 օր վադայ` 251 գրօս:


Սարֆն էր.

Բանքօյի փողին` հարիւրին 5 կէս.
Մարչիլին` հարիւրին` 2:
Դուկատին` հարիւրին` 7:

Այսքան գրածս վերոյ եղած թարիղումն Մսրդամու բազրկանի անցքն է:

՚Ի Ֆրանկստան երեք գլխաւոր լեզու կու խօսին` լաթինի, թեւտօնի կամ դօչի եւ ըսկլաւօնի: Լաթինի լեզուէն փէյդա ելաւ Ֆրանցիզի, Իտալիանի, Սպանիօլի եւ Փօրթուգէզի լեզուն:

Դօչի լեզուէն յառաջ եկաւ Ալլեմանի, Ինգլիզի, Ֆիամէնգի, Դանիմարքէզի, Շուէթի եւ Նօրվէջի լեզուն: Ըսկլավօնի լեզուէն ծնաւ Բօշնաղի, Ռուսի, Լէհի եւ Բօհէմի լեզուն:

Կարլօ Քուինթօ, որ թուին Քրիստոսի 1519 վարեաց կայսերական իշխանութիւն, կասէր մեծամեծացն. Ես կամէի, որ գիտուն մարդն իւր բարեկամին հետ ֆրանցիզի խօսի, իւր ձիուն հետ` Ալլեմանի, իւր խաթունին հետ` Իտալիանի, Աստուծոյ հետ` Սպանիօլի, ղուշերի եւ թռչնոց հետ` Ինգլիզի լեզուաւ: Ազգն ֆրանցիզաց քաղաքավարու թուականութեամբ է' թավազաջի, ալլեմանն` բարեկամ, իտալիանն` ռաշիդ, սպանիօլն` փքալի, ինգլիզն` հպարտ:

Զգեստուք` փրանցիզն է' փոփոխական, ալեմանն` հետեւօղ, իտալիանն` խեղճ, սպանիօլն` փառամոլ, ինգլիզն` պսպղուն:

Կերակրով փրանցիզն է' նազուք, ալեմանն` խմօղ, իտալիանն` զգաստ, սպանիօլն` փոքրակեր, ինգլիզն` շռայլ:

Խորհրդով եւ մասլահաթով ֆրանցիզն է' հապճեպ եւ վռազ, ալլեմանն` ծանր, իտալիանն` բարակ, սպանիօլն` զգոյշ, ինգլիզն` վստահ: Ալեմանն է' արջ, ֆրանցիզն` արծիւ, իտալիանն` աղուես, սպանիօլն` փիլ, ինգլիզն` առիւծ:

Եւրօպայ, որ է' Ֆրանկստան` յարեւմտեան կողմանէ ցամաք հողումն ունի Սպանիայ, Փօրթուգալն եւ Փրանցայ: Հարաւոյ կողմանէ ունի Հօլլանդայ, Ֆիանդրայ, Սուէցիայ, որ ԸՐ(՞՞՞)զվիցէրի երկիրն է', Սավօյեայ, Իտալիայ եւ Ալլեմանեայ: ՚Ի հիւսիսոյ` ունի Դանիմարքն Նօրվէջն, Շուէթն, Լէհն եւ Մօսկօվն: յ՚Արեւելեան կողմանէ ունի Ըստամպօլ, Բուղդան, Տրանսիլվանիայ, Վալաքիայ, Ղրիմի երկիրն եւ Մաջառն: Ովկիանոս ծովումն Ֆրանկստան ունի զայսքան գլխաւոր կղզիս. Ինգլթէռայ, Ըսկօտլանդ, Իռլանդ, Օրկադն եւ Հէբուդն: Միջերկրեայ ծովումն ունի` Մայիօրկայ, Կօրսիկայ, Սարդինիայ, Սիչիլիայ եւ Գրիդ կղզիսն: Բալթիկ կամ Տանձկու ծովումն ունի Զէյլանդ, Գօթլանդ, Օյլանդ, Օյսլ, Դաղ եւ Ռուղ: Մին կայսր կայ, որ Բէչումն կու նստի, 7 թագաւորք կան:

Թագաւորն Ֆրանցու` ՚ի Փարէզ, Սպանիու` ՚ի Մադրիդ, Ինգլթէռու` ՚ի Լօնդրա, Լէհին` ՚ի Կրակօվ կամ ՚ի Վարշավն, Փօրթուգալին` ՚ի Լիզբօն, Դանիմարքին` ՚ի Կօպնհագ, Շուէթին` ՚ի Ըստօքօլմ:

Աշխարհիս վերայ 4 գլխաւոր կրօն կայ. քրիստոնեայ, Մահմէդի, հեթանոս եւ հրէայ: Քրիստոնէից աղանդն է' 17:

Հեթանոսաց` 8, կրակապաշտ, բրաման, յուկաօ, լավզու, ամիդա, լամաս, արեւապաշտ, դեւապաշտ:

Հրէից` 2 գլխաւոր աղանդ, ճշմարիտ Հրէայ` եւ Սամարիթան:
Եղբա'յր վաճառական, յայս գրքումս ինչ որ գրեցաւ վասն քաշից, դրամից եւ ղիմաթի` ժամանակաւ կու փոխվի` կամ կավելանայ, կամ կու պակասի: Զարա ալիշվերիշի բանն աստուածադիր կանոն չէ, որ անփոփոխ լինի, բայց փոփոխական է', եւ մարդադիր կանոն, եւ ժամանակաւոր: Յայտնապէս միշտ` եւ հանապազ կու տեսնունք քաշից, դրամից եւ ապրանաց ղիմաթի փոփոխումն, ինչպէս ապրիշումին, մանածին, բրդին, ղրմզին եւ այլ ապրանաց. էս պատճառէս` թէ ժամանակաւ մեր գրածին ղարշու տեսնիք, չզարմանաք, եւ ոչ վատ ասէք մեզ` սաբաբ փոփոխումն. ինչոր մեք գրեցինք` ժամանակու ճշմարիտ էր եւ ժամանակաւ բազի բաներ կու փոխվի, ամա մեր գրածն բոլորովիմբ սուտ չէ դառնալու: Ողջ լե'ր եւ լե'ր բանասէր:

Աֆրիկու ցամաքն ունի Մսրայ երկիրն, ուստի բրինձ, շաքար, խուրմայ, քաթան, ղահվա, խինա, ոսպ, ունտ եւ այլ բարիք կու գան: Արաբստան, ուստի նուշ, թուզ, զէյթուն, չամիչ, վուշ, լիմոն, նարինջ, խուրմայ, սպիտակ մեղր, շաքար եւ այլ բարիք, ինչպէս, ոսկի, արծաթ, պղինձ, որ ՚ի ֆէս, եւ ՚ի Մառօք գտանին: Նուբիայ, որ ունի ոսկի, մուշկ, սանդալ աբանոս եւ այլ ինչ: Գինէա, ուր առատութիւն շաքարի, բրնձի, ոսկւոյ եւ այլ բարեաց: Հաբաշստան, որոյ մասունքն են Լօանգ, Կոնգ, Անգօլա, Մօնօմօտօպա, Մօնօմուգ, Քաֆրստան, Ջանգէբար, Այեան եւ այլ:

Հասարակօրէն Հաբաշստան ունի առատութիւն զանջաֆիլի, շաքարի, մեղրի, քաթանի, ոսկւոյ, արծաթի, պղնձի, արճըճի, կլայեկի, երկաթի, քքուրդի եւ այլ բազում բժշկական սերմն, խոտ, արմատ, սպիտակ եւ կարմիր աղ, անթիմոն եւ այլ շատ բարիք:

Հաբաշի թագաւորին Նաղուշ ասեն. ինքն թագաւորն է' քրիստոնեայ: 6000 չադիր ունի, իւր թիկնապահ զինուորքն են 12 հազար, իւր դիվանն 120 աղայ ունի, իւր ձիաւոր զինուորքն են` 40 հազար, հետեւակ զինուորքն` 60 հազար:

Լօվանգ կռապաշտ է':
Կօնգ առատ ամենայն սերմամբք, պտղովք եւ տնկօք` ունի թամար հինդի, շաքար, ջօվզհնդի, պղինձ, երկաթ, արծաթ, լաւ մարմառ, յասպիս քար եւ այլ պատուական ջավահիր, զանազան եւ զարմանալի գազանք: Են կէսակէս Քրիստոնեայք: Նոյնպէս եւ Անգօլա, որ եւ Դօնգ ասի:

Քափրստանու մարդն է' դժնեայ եւ մարդակեր, երկիրն գազանաբնակ: Մօնօմօթապա կամ Բէնօմօթապա է' բարեխառն երկիր փոքր ինչ` առատ արօտիւ, ցորենով, բուսով, պտղով, եղեգնաշաքարով եւ այլ զանազան մրգօք: Ունի պատուական մադան ոսկւոյ եւ այլ: Իւրեանց լեզուաւ Աստուծոյ` ասեն Ատունօ, հաւատով` շատն կռապաշտ է':

Մօնօյմուգ փոքր քրիստոնեայ ունի փօրթուգէզի ազգէն` վայելուչ, պտղաբեր եւ շատամեղր, ոսկի, արծաթ պղինձ եւ այլ, զանազան թռչուն եւ գազան` ընտանի եւ վայրի:

Ջանգէբար է' առատ ոսկւով եւ ֆլի կեռիք շատ: Բնակօղքն են Սէյիդի, որ է մահօմէդական: Կան եւս փոքր քրիստոնեայք յազգէն փօրթուգալլից, որք ունին բերդս եւ շէնս ոչ սակաւս: