Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Աննմանդ ի մէջ մարդկային,
Անթառամ ծաղիկ ծովային,
Աչերուդ բազումք ցանկային,
Նազելի, առանց ....................:

Նմանեալ երեսդ յարեւի,
Նոր վարդի ցանկեալ տերեւի,
Հոտոտեալ զքեզ խնդրեցի.
Սիրելի, առանց .....................:

Անողորմ ես դու, խնայեա,
Անճարակ եմ, ինձ ողորմեա,
Արարչիդ սիրուն յիս գթա.
Սիրելի, առանց ..................:

.....................................................
......................................................
Տես, թէ ինչ դառն արտասուեցի.
Սիրելի, առանց ..........................:

Սիրով քո վառեալ տոչորիմ,
Սլաքաւ նետիդ խոցոտիմ,
Սարտուցեալ ի քէն, պապակիմ.
Սիրելի, առանց ........:

........................................................
........................................................
Դարձ առ յիս, զանձն իմ զօվացո.
Սիրելի, առանց .............................:

Տանջեցիր զիս հեռանալով,
Մաշեցայ ես որբ մնալով,
Համար տամ քեզ ոտից կալով.
Սիրելի, առանց ........:

Յարութիւն ծառայ քո յիմար,
Գրեցի մեղացս համար,
Բարեխօսեա միշտ տիրաբար.
Սիրելի, առանց ........................: