Տարեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|221բ| ՉԾԶ [1307] սպանօ ավագ պարոնն Հայոց Հեթում յանօրէն Պիլարղուէն յամսեանն նոյեմբերի ԺԷ [17] աւրն եւ Լեւոն եղբօր որդին իւր։

ՉԿԹ [1320] փոխեցաւ ի Քրիստոս Աւշին թագօորն Հայոց եւ ի սոյն ամի նստօ որդի նորա Լեւոն։

ՉՀԶ [1327] փոխեցօ յաստուած տէր Կօստընդի[ն] Լամրունցին կաթողիկոսն եւ ի սու[յ]ն ամի նստօ յաթոռ տէր Յակոբ կաթողիկոս։

ՉՁԶ [1337] առ անօրէն ազգն իսմայելի զԱյաս եւ զԿովառայ եւ զՀամուսն եւ զ[մ]ինչ Ջահան կտրէ։

ՉՁԵ [1336] աւերեցին զՆղիրն։

ՉՀԸ [1329] Լեւոն թագ[աւ]որն, որդի Աւշնի թագօորի, էսպան զպարոն Աւշին Կ[ո]ռիկաւսոյ տէրն ու զիր եղբայրն, որ էր իր հայրգիր, եւ ետ զԲ [2] ոսին գլուխն տանել ի Մսր առ Մելէք Նասրն։

ՉՀԷ [1328] փախօ Չոպանին որդին Տամուրտաշն եւ գնաց ի Մսր։

ՉՂ [1341] մեռօ Մելէք Նասրն։ Եւ ի յայս տարիս ձգեցին յաթոռոյն զտէր Յակոբ, եւ նստաւ յաթոռ տէր Մխիթար կաթողիկոս։ Եւ ի յայս տարիս մեռօ Լեւոն թագօորն, Աւշին թագօորին որդին, Սսոյ տէրն։

ՉՂԳ [1344] եղա[ւ] ժաժ խիստ սաստիկ եւ փլուց զՊրինկէս բերդին, ու Մնպէճ ի վ[ա]յր գնաց ի գետինն, ու ԵՌ [5000] մարդ ի վար գնաց։

ՉՂԴ [1345] մեռօ Հեթումն ի Յուրէլն։

ՉՂԳ [1344] մեռօ Պարսաւմն։

ՉՂԱ [1342] մեռաւ Վասլիկն, Հուտորին եղբայրն, ու այն տարովն երեկ մորեխն։

ՉՂԳ [1344] սպան[ի]ն զԼեւոնակն ու զիր ընկերն ի Յուրէլն։