ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇԸ (508) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս Առաջին, ազգաւ Դուսգան, որդի Կոստանդեայ, կացեալ ամս Բ (2), ամիսս Դ (4). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս Ը (8):

Ի սորա աւուրս Ֆրանսն հաւատաց ի Քրիստոս եւ առ սովաւ վախ•անեցաւ Գլովայնս թագաւորն ֆրանսին, որում էին /136բ/ Դ (4) որդիս` անուն միոյն Թէոդորիկ, որ թագաւորեաց աշխարհին. եւ անուն երկրորդին Գլաւտէմոյր, որ տիրեաց քաղաքին, որ կոչի Աւրլիայնս: Սա եսպան զթագաւորն Սիկիզմոնթ: Եւ անուն երրորդին Գլաւդայր, որ ժառանգեաց զՍագսոն, որ եւ ամուսնացաւ ընդ Մակունդ, դուստր թագաւորին Պրդանիոյ. բայց կինն այն փախեաւ եւ կրաւնաւորեցաւ սրբութեամբ: Եւ անուն չորրորդին Չիտէպէրս, որ ժառանգեաց զԲարիզն:

ՇԺԳ (513) Եկաց կայսր Հռոմա Յուստին, կացեալ ամս Թ (9): Սա բորբոքեալ վասն հաւատոյն կամեցաւ ջնջել զհէրէտիկոսսն եւ կոչեցեալ դարձոյց զաքսորեալ եպիսկոպոսունսն:

ՇԻ (520) Եկաց կայսր Հռոմա Յուստիանոս, կացեալ ամս ԻԸ (28): Սա դարձոյց զԱղապիտոս պապն ի հերձուածոյն Եւտիքեա: Սա եդ աւրէնս եւ ժողովեաց զգաւտն եւ զտի•այստ գրեա/137ա/նսն: Առ սովաւ Բասիլարիոս բադրիսիոսն սաստիկ յաղթեաց Պարսից, որ յետոյ առաքեցան յԱփրիկէ, հրամանաւ հաւրն Յուստիանոսի կայսեր, վասն կոտորելոյ զազգն Վայտրացոց: Եւ յայնմ ժամանակի Հռոմ քաղաք պաշարեալ եղեւ շուրջանակի ի Կաւդացոցն զամ մի: Եւ յետ ամին զերծան Հռոմայեցիքն ի պաշարմանէն աւգնութեամբ Էլիսայր պատրկին:

ՇԼ (530) Կլաւդայր թագաւոր Ֆրանսին վախ•անեցաւ եւ կալան զաշխարհն չորեքին որդիքն իւր, որոց անուանքն են առաջնոյն Չիբերիբ, երկրորդին Հարպայրս, երրորդին Կունդրայմս, չորրորդին Սի•էպայրտ:

ՇԽ (540) Եղեւ պապ ի Հռոմ Բէլաիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, որդի Յոհաննիսի, կացեալ ամս Դ (4), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԹ (19). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Դ (4): Սա աւրէնս եդ` զի հէրէտիկոսսն եւ հերձուածսն աշխարհական դատաստանաւ տանջեսցին:

/137բ/ ՇԾԷ (557) Եղեւ պապ ի Հռոմ Բենէդիքտոս Առաջին, կացեալ ամս Դ (4), ամիսս Ա (1) եւ աւուրս ԺԸ (18): Առ սովաւ Լունպարտքն արշաւեցին յամենայն Իտալիա. եւ յայնմ ժամանակի Յուստիանոս ետ բերել բազում նավս ի Հռոմ ցորեան բարձեալ եւ զերծոյց զնոսա ի մեծ սովոյ:

ՇԾԹ (559) Եկաց կայսր Հռոմա Յուստինոս ամս ԺԱ (11): Յայնմ ժամանակի վախ•անեցաւ սուրբն Բէնէդիքտոս հայրն աբեղայից: Եւ Չիբէրիբ ի Ֆրանսն կալաւ զեղբայրն իւր զՃի•էպայրթն պատերազմաւ: Յետ որոյ մեռաւ Կունդայր եղբայր Չիբերիբին եւ եթող զիւր թագաւորութիւնն Չիլտէպերթին որդոյ եղբաւրն իւրոյ Սի•էպէրթին:

ՇԿ (560) Եղեւ ապա ի Հռոմ Բելասիոս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Ժ (10), ամիսս Բ (2) եւ աւուրս Ժ (10). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Դ (4) եւ աւուրս ԻԵ (25): Սա ձեռնադրեցաւ առանց հրամանի իշխանութեան, վասն զի Լունկուպարտքն պաշարեալ էին զՀռոմ եւ սաստիկ աւերեալ զԻտալիա: Առ սովաւ եղեւ այնչափ սաստիկ բազմութիւն անձրեւաց, մինչ զի նմանեցուցանէին աւուրց ջրհեղեղին եւ այնպէս մեծ հարուածս եղեւ, զի ոչ ոք էր լուեալ այնպիսի:

/138ա/ ՇԿԸ (568) Եկաց կայսր Հռոմա Լիպէրինոս ամս Է (7), առ սովաւ Լունկուպարտքն առին զԻտալիա եւ աւերեցին:

ՇՀԵ (575) Եկաց կայսր Հռոմա Մավրիս: Ի սորա աւուրս ձեռնադրեցաւ Գրիգորիոս եւ էր այր շնորհալի ընդդէմ Հռոմայեցոցն: Առ սովաւ Լունկուպարտքն պաշարեցին զՀռոմ եւ արարին աւերս բազումս: Առ սովաւ վախ•անեցաւ ի Ֆրանսն Չիլտէպայրտ, որդի Սի•էպէրտին: Սա թողեալ Բ (2) որդիս` զԹէոդիպայրտ, որ թագաւորեաց Ադրիու եւ զԹիաւտաւրիկ, որ կալաւ զթագաւորութիւնն Կունդրամի:

/138բ/ ՇՁԸ (588) Եղեւ պապ ի Հռոմ Պաւնաւֆանց Չորրորդ Մարսէլացի, կացեալ ամս Զ (6), ամիսս Ը (8) եւ աւուրս ԺԲ (12). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Է (7) եւ աւուրս ԻԵ (25): Սմա ետ կայսրն Ֆուկաս եւ աւդրեց, զի Հռոմա առաքելական աթոռն սուրբ Պետրոսի լինիցի գլուխ ամենայն եկեղեցեաց, զի եկեղեցին Կոստանդինուպաւլսի կոչէր առաջին ամենայն եկեղեցեաց:

ՇՂԶ (596) Եկաց կայսր Հռոմա Ֆաւդոս ամս Է (7): Սա ընտրութեամբ ձիաւորացն եղեւ կայսր եւ եսպան զկայսրն Մավրիսէ եւ այլ բազումք ի մեծամեծաց իւրոց եւ շարժեաց մեծամեծ պատերազմունս Հռոմայեցաւք ընդդէմ Պարսից, որք ոչ կարելով զդէմ ունել Պարսից կորուսին զԵրուսաղէմ եւ այլ բազում գաւառս: Սա աւդրեց Պաւնեֆանց պապուն զտա•արն Բանպէուն:

/139ա/ ՈԴ (604) Եկաց կայսր Հռոմա Հերակլ հանդերձ որդով իւրով Կոստանդեաւ, կացեալ ամս ԼԱ (31): Սա զՍեբոստոս փառաւոր իշխողն Կաւդացոց հնազանդեցոյց եւ բազում գաւառս ընդ ձեռամբ արար եւ զՀրեայսն, որ էին յիւրում թագաւորութեանն, դարձոյց ի քրիստոնէութիւն: Ի Գ (3) ամին այս Հերակլի Խոսրով թագաւորն Պարսից էառ բազում գաւառս յիշխանութենէն Հռոմայեցոց եւ աւերեաց զԵրուսաղէմ եւ զփառաւոր տեղիսն հրակէզ արար եւ անտի բազում ժողովուրդ ի քրիստոնէից գերի վարեալ հանդերձ հայրապետաւն Երուսաղէմի Զաքարիաւ եւ զսուրբ եւ փառաւորեալ խաչափայտն տարաւ ի Պարս: Եւ ի ԺԲ (12) ամին Հերակլի Խոսրով սպանաւ ի Հերակլէ եւ դարձոյց զսուրբ խաչն եւ զգերիսն, զոր գերեալ էր Խոսրով: Առ սովաւ էր Մահմատ մարգարէն Տա•կաց, որ սնոտի աղանդիւն իւրոյ մոլորեցոյց բազում ազգս եւ աղինս եւ դարձոյց ի կրաւնս իւր:

ՈԼԶ (636) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին, որդի Հերակլի, հանդերձ Երատունաւ որդով իւրով, կացեալ ամս ԻԸ (28): Սա սպանաւ ի Սիկիլիա: Առ սովաւ բազում գաւառս եւ ինչս յափշտակեցաւ ի Հռոմայեցոց, զոր Տա•իկք առին ի նոցանէ, զի էր յոյժ թուլամորթ եւ պեղծ այս Կոստանդին. եւ նոյն ինքն եսպան զպապն Մարդին: Յայնմ ժամանակի եկն Կոստանդ կայսրն ի Հռոմ եւ խափանեաց զամենայն սահմանեալսն ի նմանէ, եւ բազում ի գանձուց նոցա տարեալ զհետ իւր /140ա/ ի Սիկիլիա:

ՈԾԱ (651) ԶԹէաւտաւրիկ թագաւորն Ֆրանսին հանին ի թագաւորութենէ եւ կրաւնաւորեցուցին եւ զՉիլտրիկ եղբայր նորա թագաւորեցուցին, որ յետոյ սպանաւ ի զաւրացն եւ դարձեալ Թէաւտաւրիկն տիրեաց աշխարհին: Եւ Իռաւին, կրցեր եղբայրն իւր, ետ սպանանել զսուրբն Լ•եր:

ՈԾԲ (612) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն Երկրորդ, Սիկիլացի ազգաւ, որդի Պաւղոսի, կացեալ ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԷ (17): Սա ընդունեցաւ զԶ[6]-երրորդ ժողովն եւ մեծաւ խորհրդականութեամբ փոխեաց /140բ/ ի Լադին լեզու:

ՈԾԶ (656) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս, ծնեալ ի Սուրիոյ ի գաւառէն Անտիոքա, որդի Գիրիասի, կացեալ ամ Ա (1) եւ աւուրս Ժ (10): Յաւուրս սորա հնազանդեցուցին զԱփրիկէ ընդ իշխանութեամբ Հռոմայեցոց:

ՈԾԹ (659) Եղեւ պապ ի Հռոմ Կոնոն Առաջին, Հռոմայեցի ազգաւ, կացեալ ամ Ա (1) եւ աւուրս Ժ (10). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Բ (2) եւ աւուրս ԻԳ (23): Յընտրութիւն սորա եղեւ բազում անհաւանութիւն, զի կլէրիկոսքն խնդրէին զՊետրոս աւագէրէցն, եւ ձիաւորքն կամէին զԹէոդորոս քահանայն եւ այնչափ վի•եցան վասն երկոցունց սոցա, մինչ զի սոքա երկոքեան ընդրեցին իւրեանց կամաւ զԿոնոն:

/141ա/ ՈԿԲ (662) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին, որդի Կոստանդեա, կացեալ ամս ԺԷ (17): Ի ժամանակս սորա մտին Տա•իկք ի Սիկիլիա եւ դարձան բազում աւարաւ: Եւ առ սովաւ Ե (5)-երրորդ ժողովն գումարեցաւ ի Կոստանդինուպաւլիս ընդդէմ պատրիարգին Գրիգորի:

ՈԿԶ (666) Էառ զաշխարհն Ընկլէզաց Կիլամ Պաստառտն:

ՈՀԳ (673) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Բ (2) եւ աւուրս Ի (20): Սա կարգեաց պապ զՊատրիսիոս:

ՈՀԷ (677) Վախ•անեցաւ Բբինն, որդի Ա•իզի եւ եթող Բ (2) որդիս ի հար•էն իւրոյ` զՏրաւաւն եւ զԿրիմաւլթ: Եւ Թէաւտաւրիկն վախ•անեցաւ եւ տիրեաց որդի նորա Կլաւտաւվէնս:

ՈՀԸ (678) Եղեւ պապ ի Հռոմ Յոհանէս Է (7)-երրորդ, ազգաւ Յոյն, որդի Պղատանի, կացեալ ամս Բ (2), ամիսս Է (7) եւ աւուրս ԺԷ (17). յետ որոյ /141բ/ կացեալ աթոռն առանց հայրապետի ամիսս Դ (4):

Յայնժամ էր Յուստիանոս կայսր, որ տիրեաց ամս Ժ (10): Սա արարեալ հաշտելութիւն ընդ Տա•իկոն Ժ (10) ամաւ, ի ցամաքս եւ ի ծովս: Սա էր բարի եւ առատ եւ յոյժ ա•եցոյց զկայսերութիւնն Հռոմա եւ գործք սորա գրեալ են ի Յա•ախապատում պատմագիրսն:

ՈՁԸ (688) Եկաց կայսր Լեւոն, որ Երկրորդն կոչեցաւ, ամս Գ (3):

ՈՂԱ (691) Եկաց կայսր Հռոմա Տիբերիոս, կացեալ ամս Է (7): Առ սովաւ Ճիղոլֆ դուսքն Պաւնաւվանթոյ աւերեաց զամենայն գաւառն Գամբանիոյ, վասն որոյ եղեւ սով մեծ:

ՈՂԵ (695) /142ա/ Եղեւ Տրաւոն թագաւոր Ֆրանսին:

ՈՂԶ (696) Գնաց Բբինն յԱլամանք ընդդէմ Վալանդիոսի տուկին:

ՈՂԸ (698) Եկաց կայսր Հռոմա Յուստիանոս Երրորդ, կացեալ ամս Զ (6): Սա ոչ է այն Յուստիանոսն, որ զգիրս աւրինացն ժողովեաց: Ի սորա աւուրս վախ•անեցաւ Չիլտըպայրդն եւ եկաց Կաւտըպէրդ Փոքրն: Եւ ապա վախ•անեցաւ Բբինն եւ եկաց Ջառլը Մարդէլն, որ դատաւոր էր Ֆրանսիզաց յաւուրս Դակուպէրթին: Այս Ջառլը Մարդէլ ետ հռոգս ձիաւորացն զինչս սրբոյ եկեղեցոյն:

ՉԳ (703) Եկաց կայսր Հռոմա Ֆիլիպն ամ Ա (1) եւ ամիսս Զ (6): Յայնմ ժամանակի ընտրեցաւ պապ Հռոմա Գրիգորիոս Երրորդն, ազգաւ Հռոմայեցի, որդի Մարդէլին: Սա կեացեալ ամս ԺԱ (11), եւ ամիսս Զ (6), եւ աւուրս ԻԴ (24). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Ը (8): Սա յաւելցոյց ի ծածուկ խորհուրդս պատարագին մասն ինչ: Սա եհան զկարողութիւնն Իտալիոյ ի ձեռանէ կայսերն Լեւոնի եւ բանադրեաց զկայսրն Լեւոն վասն անարգելոյ զպատկերսն եւ ընկեց յաթոռոյն:

ՉԴ (704) Եկաց կայսր Հռոմա Անաստաս ամս Գ (3): Սա կալաւ զՖիլիպն եւ փորեաց զաչսն:

ՉԷ (707) եկաց կայսր Հռոմա Թէոդոսիոս ամ Ա (1):

ՉԸ (708) Եկաց կայսր Հռոմա Լեւոն որդովն իւրով Կոստանդեաւ, ամս ԻԵ (25): Ի սորա ժամանակին Տա•իկքն եկեալ ի Կոստանդինուպաւլիս պաշարեցին զքաղաքն զԳ (3) ամս:

ՉԺԴ (714) Եղեւ պապ ի Հռոմ Զաքարիայ Առաջին, ազգաւ Յոյն: Սա կացեալ ամս Ժ (10), ամիսս Գ (3) եւ աւուրս ԺԵ (15). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԴ (14): Սա արար աբեղայ զթագաւորն Ֆրանսին զմեծն Ջառլ, զեղբայր Բբնին եւ առաքեաց /142բ/ զնա ի վանս, որ կոչի Կազմանս. եւ սա ետ վանիցն բազում տուրս սիգեղիւ եկեղեցոյն:

ՉԺԶ (716) Մեռաւ Տակուպէրթն եւ եկաց իր որդին Թէաւտաւրիկն:

ՉԻԴ (724) Եղեւ պապ ի Հռոմ Ստեփանոս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Կոստանդեա, սա եկաց ամս Ե (5) եւ աւուրս ԻԸ (28). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Ա (1) եւ աւուրս Ե (5): Սա գնաց ի Ֆրանսն, վասն զի թագաւորն Լունկուպարտաց Աստիլֆն հարստահարէր զնա եւ միաբանեալ ընդ Բբինն պսակեաց թագիւ զերկու որդիսն իւր եւ զԲբինն առեալ ընդ իւր դարձաւ յԻտալիա, ընդ ձեռամբ արար զԲավի քաղաքն եւ այլ Ի (20) քաղաքս, վասն որոյ եղեւ պատրոսիոս Հռոմա:

ՉԼԳ (733) Մեռաւ Ջառլ Մարդէլն, իշխան Ֆրանցիզացն, զոր սուրբն Ստեփանոս ետես ի տեսլեան, զի էր նա ի դժոխս հոգով եւ մարմնով, վասն զի տուեալ էր զտասանորդս եկեղեցոյն հռոգ զաւրաց իւրոց եւ վասն այլ բազում չարեաց, զոր գործեալ էր: Եւ յետ նորա կացին որդիքն իւր Բբինն եւ Ջառլն:

ՉԼԵ (735) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին Երինեաւ մարբն իւրով կացեալ ամս Ժ (10):

ՉԽԱ (741) Եղեւ Է (7)-երրորդ ժողովն:

ՉԽԳ (743) Եղեւ պապ ի Հռոմ Ադրիանոս Առաջին, որդի Թէոդորեայ, ի գաւառէն Վիալադա, կացեալ ամս ԻԴ (24), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԸ (18): Ի խնդրոյ սորա թագաւորն Ջառլն, որդի Բբնին, պաշարեաց զԼունկուպարտքն ի Բաբի եւ կալաւ զթագաւորն Լունկուպարտաց, որ կոչէր Տիզիտէր եւ տարաւ ընդ իւր ի Ֆրանսն զթագաւորն եւ զկին իւր կապանաւք եւ յորժամ եկն յերկրպագութիւն ի Հռոմ ետ սրբոյն Պետրոսի զամենայն, զոր Բբին, հայրն իւր, պարգեւեալ էր եւ առաւել ետ զտուկութիւնն, որ կոչի Սպաւլիդ եւ զՊաւնիվայտ, վասն որոյ արարին զնա պատրոսիոս Հռոմա: Եւ յայնմ ժամանակի Ջառլ Մայնն եւ Բբինն գնացին ի վերայ Էիհալու:

ՉԽԴ (744) Մեռաւ Թէաւտաւրիկն եւ Չիլտրիկն թագաւորեաց:

ՉԽԶ (746) Եկաց կայսր Հռոմա Կոստանդին որդովն իւրով Լեւոնիւ, կացեալ ամս ԺԶ (16): Ի ժամանակ[ս] սորա մեռաւ Բբին թագաւորն ֆրանսին, որ պատրոսիոս էր Հռոմա:

ՉԽԸ (748) Բբինն թագաւորեաց եւ Չիլտրինն հաբեղայ եղեւ:

ՉԾԷ (757) Մեռաւ Բբին թագաւորն Ֆրանսին եւ կալան զիշխանութիւնն Ջառլն եւ Ջառլը Մայնն:

ՊԸ (808) Կուրացաւ կայսրն Կոստանդին:

/143բ/ ՊԹ (809) Եկաց կայսր ի Հռոմ Ջառլ Առաջին, ի ժամանակս պապուն Լեւոնի Չորրորդի, կացեալ ամս ԺԳ (13), ամիսս Ա (1) եւ աւուրս Դ (4): Ի ժամանակ[ս] սորա քաջ ձիաւորքն` Ըռաւլանթն եւ իւր ընկերքն, որ կոչէին Գունթ բալադին, յաղթեցին զաւրացն Տա•կաց յերկրին Սպանիոյ, բայց յետոյ մեռան տուրտվութեամբ գունթի միոյ, որ կոչէր Կանըլուն:

ՊԺԶ (816) Եկաց կայսր Հռոմա Միխայլն ամ Ա (1):

ՊԺԷ (817) Եկաց կայսր Լեւոն ամ Ա (1):

ՊԺԸ (818) Եկաց կայսր Հռոմա Լաւիզն, որդի Ջառլին Մեծի, հանդերձ որդովն իւրով, որ կոչէր Լաւդայր, կացեալ ամս ԻԵ (25):

Սորա էին Բ (2) եղբարք, մինն տիրէր Ալամնաց եւ միւսն` Սպանիոյ եւ ինքն իշխեաց երկոցունցն: Սորա երեւեցաւ ի տեսլեան գիշերի Յովաննէս Մկրտիչն եւ հրամայեաց նմա /144ա/ զի շինեսցէ տա•ար ի փառս Աստուծոյ եւ յանուն նորա: Եւ նա ելեալ խնդութեամբ շինեաց զտա•արն յանուն Մկրտչին, ի տեղին որ կոչի Արծաթիկ, որո[յ]ետ ըռո•իկս բազումս:

ՊԻԴ (824) Եղեւ պապ ի Հռոմ Եւգինէս Երկրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Դ (4), ամիսս Է (7) եւ աւուրս ԺԹ (19): Սա ընտրեցաւ եւ կարգեցաւ պապ յաշխարհական արանցն Հռոմա:

ՊԻԸ (828) Եղեւ պապ ի Հռոմ Գրիգոր Չորրորդ ազգաւ Հռոմայեցի, որդի Յոհանիսի, կացեալ ամս ԺԶ (16): Սա քակեաց զտա•արն սրբոյն Մարկոսի եւ վերստին շինեաց:

ՊԽԳ (843) Եղեւ պապ ի Հռոմ Սէր•իոս Երկրորդ, Հռոմայեցի ազգաւ, որդի Սէր•ի, կացեալ ամս Գ (3). յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Բ (2) եւ աւուրս ԺԵ (15): Սորա կոչէին մականուն Խոզբերան: Զկնի այս պապուս սկսան փոխել զանուանսն պապքն Հռոմա:

ՊԽԴ (844) Եկաց կայսր Հռոմա Կլաւդայրն ամս Ժ (10) եւ որդի նորա Լաւիզ ամս Ե (5): Սա եղեւ յոյժ բարի քրիստոնեա:

Ի Սորա աւուրս Տա•իկք յԱփրիկոյ եկեալ նաւուք ի Հռոմ եւ կողոպտեցին զտա•ար սուրբ առաքելոյն Պետրոսի եւ Պաւղոսի եւ զամենայն սահմանսն Հռոմա: Այլ ի դառնալ նոցա յԱփրիկէ, ուստի եկեալ էին, ընկղմեցան ի ծովն:

ՊԽԶ (846) Եղեւ պապ ի Հռոմ Լեւոն Ե (5)-երրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Կիտաւազդա, կացեալ ամս Ը (8), ամիսս Դ (4) եւ աւուրս Զ (6), յետ որոյ եկաց աթոռն առանց հայրապետի ամիսս Բ (2) /144բ/ եւ աւուրս ԺԵ (15): Սա շինեաց զքաղաքն, որ կոչի Լէաւնիանէ եւ շինեաց զտա•ար սրբոյ Աստուածածնին, որ կոչի Նոր, եւ այլ բազում տա•արս շինեաց:

ՊԾԲ (852) Դարձեալ եկաց կայսր Հռոմա Կլաւդայր Լաւիզ որդով իւրով ամս Ե (5):

ՊԾԴ (854) Եղեւ պապ ի Հռոմ Բէնէդիքտոս Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Բ (2), ամիսս Է (7) եւ աւուրս Ե (5). յետ որոյ կացեալ աթոռն առանց հայրապետի աւուրս ԺԵ (15): Սա աւրէնս եդ կլէրիկոսացն կարգաւորապէս կեալ:

ՊԾԶ (856) Եղեւ պապ ի Հռոմ Նիկաւլայոս ամս Թ (9), ամիսս Զ (6) եւ աւուրս Թ (9): Սա բանադրեաց յաւուրսն իւր երկուս կայսերս` զմինն ի կողմ արեւելեան, որ կոչէր Միխայիլ, վասն Իգնատիոսի, զոր ընկեցեալ էր յաթոռոյ առանց իրաւանց եւ զհիւսիւսայինն, որ կոչէր Կլաւդայր, վասն հար•ին իւրոյ Վալտրիա: Սա կարգեաց` զի յետ մահուան պապուն, կարտնարքն ժողովեալ ընտրեսցեն պապ, էթէ Հռոմայեցի եւ էթէ յայլազգաց:

ՊԾԷ (857) Եկաց կայսր Հռոմա Կլաւդայր ամս ԺԸ (18):

ՊՀԶ (876) Եկաց կայսր Հռոմա Ջառլ Երկրորդ, կացեալ ամ Ա (1) եւ ամիսս Ը (8): Ի ժամանակս սորա արշաւեցին Տա•իկք. /145ա/ յԻտալիա եւ այրեցին զտա•արն սրբոյն Բէնէդիքտոսի, որ է Իմունդ Կարսինն:

ՊՀԷ (877) Եկաց կայսր Հռոմա Ջառլ Երրորդ ամս Ը (8):

ՊՁ (880) Եղեւ պապ ի Հռոմ Ադրիանոս Երրորդ, ազգաւ Հռոմայեցի, որդի Բէնէդիքտոսի, կացեալ ամ[ս] Ա (1) եւ ամիսս Դ (4): Սա աւրէնս եդ զի կայսերքն մի ձեռնարկեսցեն յընտրութիւն պապուն:

ՊՁԹ (889) Եղեւ պապ ի Հռոմ Ֆորմոսիոս Առաջին, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Ե (5) եւ աւուրս Ը (8):

Առ սովաւ եկաց կայսր ի Հռոմ Կլաւդայր ամս Դ (4):

Եւ անտի ի հետ սկսան լինել կայսերք յաշխարհէն Իտալիոյ եւ ելաւ կայսերութիւնն ի ձեռանէ Ֆրանցիզացն կամաւ Հռոմայեցոցն, վասն զի զայնու ժամանակաւ ոչ աւգնէին Ֆրանցէզքն Հռոմա ընդդէմ Լունկուպարտացն, որ նեղէին զաշխարհն Հռոմա:

ՊՂԲ (892) Եկաց կայսր յԻտալիայ Պրն•եր ամս Ը (8):

/145բ/ ՊՂԶ (896) Եղեւ պապ ի Հռոմ Յոհանէս Ժ (10)-երորդ, կացեալ ամս Բ (2) եւ աւուրս ԺԵ (15): Սա պատերազմեցաւ ընդ Հռոմայեցիսն:

ՋԲ (902) Եղեւ պապ ի Հռոմ Սէր•իոս Երրորդ Հռոմայեցի, որդի Բէնէդիքտոսի քահանայի, կացեալ ամս Է (7), ամիսս Գ (3) եւ աւուրս ԺԶ (16): Սա վերստին շինեաց զտա•արն Լադրանու: Առ սովաւ եղեւ կայսր Ոյկն ամս Զ (6) յԻտալիա` հանդերձ Պրն•եր որդով իւրով: Ի ժամանակ[ս] սորա ազգն Ունգռաց, որ բնակեալ են առ գետովն Տաւնաւոյ, աւարեցին զաշխարհն Սպանիոյ:

Եւ յայնմ ժամանակի աստեղք երեւեցան յերկինս ի ձեւ հրեղէն նետից:

ՋԸ (908) Եկաց կայսր Բրն•եր ամս Ը (8):

ՋԺԲ (912) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս ԺԱ (11)-երորդ, կացեալ ամս ԺԴ (14), ամիսս Բ (2) եւ աւուրս ԺԴ (14): Սա պատերազմեալ ընդ Տա•իկսն, վարեաց զնոսա յԻտալիոյ ի Սիկիլիա /146ա/ եւ շինեաց զտա•արն ի Լադրանն:

ՋԺԵ (915) Եկաց կայսր Կլաւդայրն ամս Գ (3):

ՋԺԷ (917) Եկաց կայսր Բրն•եր ամս ԺԱ (11):

ՋԻԹ (929) Եղեւ պապ ի Հռոմ Յահանէս ԺԲ (12)-երորդ կացեալ ամս Դ (4), ամիսս Ժ (10) եւ աւուրս ԺԴ (14): Սա էր որդի պապուն Գրիգորի Չորրորդին:

ՋԼ (930) Եկաց առաջին կայսր յԱլամնաց Աւդն, կացեալ ամս Զ (6): Եւ աստ փոխեցաւ կայսերութիւնն յԻտալացոցն յԱլամանսն:

ՋԼԷ (937) Եղեւ կայսր Աւդն հանդերձ Աւդուն որդով իւրով, կացեալ ամս ԺԸ (18): Սա մի անգամ յաղթեցաւ ի Կալավրացոցն եւ յետոյ յաղթեաց նոցա եւ անտ գտեալ զմարմին Բարթողոմէոսի եւ եբեր ի Հռոմ, կամեցեալ տանել յաշխարհն իւր եւ ոչ բաւեալ մեռաւ անդ եւ մնաց նշխար սրբոյն ի Հռոմ:

ՋԽԲ (942) Եղեւ պապ ի Հռոմ Յոհաննէս ԺԴ (14)-երրորդ ի գաւառէն Վիելադա, որդի Ալպրիկ իշխանին Հռոմա, կացեալ ամս Զ (6):

/146բ/ ՋԾԱ (951) Եղեւ պապ Ի Հռոմ Յոհաննէս ԺԴ (14)-երրորդ, կացեալ ամս Է (7) եւ ամիսս ԺԱ (11): Զսա կալեալ Պետրոս Բրովաւստն, յարգելանս էդ զնա ի բերդն Սայնթ-Անջլն եւ ապա առաքեցաւ յաքսորս ի Գամբանիտ. եւ յետ Ժ (10) ամսոյ եւ ԻԶ (26) աւուր դարձաւ ի Հռոմ. եւ կայսրն Աւդ տանջեաց սաստիկ զհալածաւղսն իւր:

ՋԾԷ (957) Եկաց կայսր Աւդն Երրորդ ամս ԺԲ (12). եւ յետ սորա դատարկ եկաց կայսերական աթոռն ամս ԺԲ (12):

ՋԿԱ (961) Եղեւ պապ ի Հռոմ Բէնէդիքտոս Զ (6)-երրորդ ամ[ս] Ա (1) եւ ամիսս Զ (6): Սա եդաւ ի բանտի ի Սայնթ-Անջլն եւ անդ խեղդեաց զնա Սինքիոս:

ՋԿԴ (964) Եկին Տա•իկք ի վերայ Գաբամիոյ:

ՋՀԱ (971) Եղեւ պապ ի Հռոմ Պաւնեֆանց Է (7)-երրորդ, ազգաւ Հռոմայեցի, կացեալ ամս Ը (8), ամիսս Զ (6): Սա աւգնութեամբ կայսերն կալաւ բազումք ի Հռոմայեցոցն եւ պատժեաց:

ՋՀԲ (972) Եկաց թագաւոր Ֆրանսին Հոյր Ջաբն. եւ յետ մահուան նորա եկաց Հեռի իր որդին:

ՋՀԴ (974) Եղեւ սով սաստիկ:

ՋՁ (980) Եկաց կայսր Հեռի Առաջին ամս ԺԲ (12) եւ ամիսս Զ (6). եւ յետ /147ա/ նորա եկաց աթոռն առանց կայսեր ամս Բ (2):

Եւ պարտ է գիտել, որ բազում գտանի ի պատմագիրսն Հեռի թագաւոր քան թէ կայսր, վասն որոյ յորժամ առաջին Հեռի լուիցես ի պատմութիւնս, դու այնպէս իմացիր, թէ ի կայսերս: Սա եղեւ առաջին կայսր, որոյ անուն էր Հեռի. նոյնպէս եւ յորժամ Քուռաթ լուիցես առաջին եւ երկրորդ` այնպէս իմացիր:

ՋՂԲ (992) Եկաց կայսր Քուռաթ Առաջին ամս ԺԶ (16). յետ որոյ եկաց աթոռն առանց կայսեր ամս ԻԳ (23): Յաւուրս սորա մեռաւ թագաւորն Ըռաւպէրտ եւ եթող Բ (2) որդիս` զՀոյը եւ զՀեռի. եւ էր Ըռաւպերտն տուկ Պրկոյնին:

ՋՂԷ (997) Մեռաւ Ըռիջառդ տուկն Նորմանդոյ. յետ որոյ եկաց իր որդին Ըռիջառդն:

ՋՂԹ (999) Եղեւ պապ ի Հռոմ Սեղբեստրոս Երրորդ, կացեալ ամս Դ (4), ամիս[ս] Ա (1) եւ աւուրս Թ (9): Սա էր յոյժ գիտնական. եւ էր կացեալ հայր վանից եւ ապա եղեւ արքեպիսկոպոս Ըռաւանոյ եւ յետոյ եղեւ պապ /147բ/: Յաւուրս սորա կատարեցաւ հազար ամն, սկսեալ ի մարմնաւորութենէն Քրիստոսի: