Երկասիրութիւնք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Առ [1] այնոսիկ որ յերկուս զմարդկային [2] անջատեն [3] բնութիւն, այլ գոլ ասեն յառաջ քան զյանցանսն [4] եւ այլ զկնի յանցանացն:

 

Եռակի տրամատի ամանակացն զանազանութիւն, ի ներկայս, յանցեալն, յապառնին, եւ ի սոցանէ [5] ներկայն ի զգայութենէ է եւ ի գիտութեան [6], իսկ ապառնին թէպէտ եւ ի գիտութեան դուզնաքեայ [7] ինչ, այլ [8] ի զգայութեան ամենեւին ոչ, իսկ անցեալն՝ մօտաւորն ի զգայութեան [9], [10] այլ ոչ եւ ի գիտութեան, իսկ հեռաւորն մասնաւոր ինչ ի գիտութեան, այլ ոչ եւ ի գիտութեան: Արդ՝ զիա՞րդ դուք վասն անցելոց հեռաւորացն ամենեւին զձեզ ի գիտութիւն գոլ խոստավանիք եւ ասէք. «թէ մի եւ նոյն բնութիւն նախաստեղծին յերկուս բնութիւնս զանազանեալ գտաւ, այլ բնութիւն ունել նմա յառաջ քան զյանցանսն եւ յայլ փոխել յետ յանցանացն, ասելով, յառաջ քան զյանցանսն անմահ էր եւ անապական եւ ամենայն կրից եւ կարեաց մարդկայնոց [11] անընդունակ, զի այնք ամենեքին յետ մեղացն ի նա չար յաւելեալ եղեւ»:

Ապա ուրեմն, որպէս դուք ասէք, գտանի նա եւ երիցն [12] անբաժ եղեալ հոգեկանաց [13] մասանցն, զցանկականն ասեմ եւ զցասմնականն եւ զխոհականն [14]: [15] Եւ ոչ միայն այս, այլ ե՛ւ զգայականի զօրութեանն արտաքոյ եղեալ ե՛ւ բանականին ի ձեռն այսորիկ, զի ցանկականն եւ ցասմնականն զգայականին [16] յարեւանայ, զոր օրինակ խոհականն բանականին, ընդ ձեռն [17] որոց ոչ ելոյ բնաւորականացս այսոցիկ. այս է՝ ցասմնական [18] եւ ցանկութեան եւ խոհականութեան, ոչ կարեն գոլ եւ այնոքիկ, յորս սոքայն իցեն բնաւորեալք, զգայականն [19] ասեմ եւ զբանականն:

Եւ զիա՞րդ զգայութեան [20] ընդունակ ասի նախաստեղծն, անզգայ [21] ըստ ձեզ եղեալ, եւ կամ բանական՝ անբան. եւ զի բանական նոքա՝ յօրէնսդրութենէ [22] անտի է յայտ, այլ եւ ի հարցմանցն եւ ի պատասխանեացն առ միմեանս: Եւ զգայութեանցն [23] առհաւատչեայ տունկն հրաժարեցուցեալ, որոյ պտուղ առ ընդ [24] զգայութեամբ ստորանկեալ եղեւ նոցա, թէ բանական ադենայն բնակող [25] եւ պահապան, որով [26] զգայութեամբ զգալին, եւ ընդ զգալովն՝ [27] մարմին՝ եւ մարմնովն կիրք եւ կրական մարմին. [28] եւ ի վեր հանելով զբանս ի բաց բարձեցելոյ կրիցն, բարձեալ լինի կրականն մարմին, եւ ի նմանէ [29] զգալոյն զգայութիւնն, ի նմանէ բանականն, ուստի եւ մարդն: Բայց ոչ ամենեքին այսք ասացեալքս խոտորման [30] նմա առիթ, զի անձնիշխանութեամբն ճոխացեալ եւ զգուշացեալ պատուիրանաւն, կարելի էր նմա ոչ միայն պիտակացն ոչ տալ թոյլ հպել առ բնութիւնն, այս է՝ մեղացն մահուն ապականութեան, եւ այլ բնականացն ունել իշխանութիւն սաստել եւ հնազանդեցուցանել եւ ուղղել զնոսա առ սպասաւորութիւն հաճոյիցն Աստուծոյ եւ ոչ լինել աղախին հեշտասիրութեանն [31]: Եւ զի ի կամս ինքնիշխանութեան թողեալ էր ձգել նմա զմեղսն կամ հալածել, վկայէ պատուիրանն, «յորում աւուր ուտիցէք, ասէ, ի նմանէ, մահու մեռանիցիք» (Ծն. Բ 17), ուստի յայտ է, թէ մեղօքն, որ զպատուիրանն ուսոյց քամահել, քարշեցաւ մարդն ի մահ եւ յապականութիւն: Զոր օրինակ, զօրականն, որ ի հանդիսին [32] ունէր տեղի, վահանընկեց լինելով, մատնեցաւ ի ձեռն ախոյեան թշնամւոյն, այսպէս եւ մարդն ինքնապատիրութեամբ ի մեղս հակամիտելով՝ գտաւ եղեալ ծառայ մահու եւ ապականութեան:

Ընդ որով եւ զայս ասելի է, ի չորս բաժանի [33] կենդանական զօրութիւնն. ի ծննդական, սննդական, յաճելական [34] եւ ի տեղափոխելականն: Ոմանք յասացելոցս ե՛ւ յանմարմնականացն յարմարեսցին [35] գոլ, իսկ մարմնական կենդանիքս ընդ բոլորիւքս [36] ենթակայեալ է: Արդ յայտ է, թէ ծնանելի ունէր բնութիւն մերն նախահայր, [37] վասն որոյ եւ հողածինն անուանի, որ ի հողոյ զանկեալ լինի յԱրարչէն: Նոյնպէս եւ աճեցականն, ըստ որում ի դոյզն կողէն առ սակաւ սակաւ ի վեր տանելով աճմամբ, զմերն կատարելագործէր նախամայր Ստեղծիչն: Իսկ զկերակրողական ունել զօրութիւն նոցա, ամենազան պտղովք դրախտին ճանաչի, զոր նախախնամողին յամենից նմա հրամայեալ ուտել, իսկ միայն միայնոյ անճաշակ լինել ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի: Իսկ տեղափոխն լինել, ի հպելոյ առ հրաժարեցուցեալ պտուղն եւ ի թագչելոյն [38] յայտնի եղեալ ճանաչի [39]: Արդ ուրեմն ճշմարիտ որպէս ներգործողքն, սոյնպէս եւ ներգործեալքն ի նոցանէ, եւս առաւել ճշմարիտ եւ որ պատմէ վասն նոցա:

Եւ սակայն ոչ վասն գոլոյն ի նախաստեղծեցեալսն [40] բնաւորականացն կրից, ընդ նմին եւ զմեղսն ի նոսա բնաւորականս ասելի է, ոչ է այս, եւ մի՛ լիցի ասել զայս այսպէս, որք ոչ իցեն. հեռի յԱստուծոյ, զի ոչ եթէ էութիւն ինչ ըստ ինքեան է մեղքն, եւ ոչ մասն ինչ ի մարդկային ստեղծուածիս հաստատել զնա Ստեղծողին, այլ ի մերմէ [41] ընկալաւ [42] սորա սկիզբն ծուլութենէ եւ կամակորութենէ [43] եւ ի չարին պատրանաց զօրացեալ եւ ի բանսարկութենէ [44]: Եւ ոչ դարձեալ զի օտար սա բնութեանս, թափուր յաղագս այսորիկ բնութիւնս եւ ի կրից անտի բնաւորականաց, պարտ եւ արժան է զէն ասել, եւ զոչ էն ոչ սահմանեալ՝ եւ մի սուտ կարծեօք սակս երկոցունց ստել եւ մեղանչել:

Բայց հարցաքննելի է այս, թէ է՞ր աղագաւ առեղծանել [45] ձեռնարկեցին որդիքն Բէլիարայ [46] զաստուածային սուրբ գիրս եւ առ իւրեանց կամակորեցին կորուստ անձանց. զի ոչ կարացին պարզաբար մարտնչել ընդ [47] աստուածախօսնակ արանցն, որ յաղագս փրկչական տնօրէնութեանն բանք, օրինակ իմն, որք որպէս յանդիման ական ունել ոչ զօրէն, որոգայթիւ [48] հնարին զմահն ի վերայ ածել: Այսպէս եւ նոքա՝ զորոց բանս խարդախելոյ, յանդիմանեալք յԱստուծոյ, ասացին, թէ Քրիստոս զնախաստեղծին [49] ունէր բնութիւն զանկիրընդունակն եւ զառանց կարեացն, ոչ զայս՝ որ ընդ կարեաւքս է ստորանկեալ [50], որով իւիք առ մահն եւ ապականութիւն երթեալ կործանիմք: Եւ զայս ասելով՝ կարծեցին ընդ ձեռն տարացուցին առ աչօք զմարդկայինն ցուցանել կրել Քրիստոսի կիրս, որպէս զի եւ մարդեղութիւն [51] նորա կարծեաւք եւ երեւութիւ [52] գտանիցի ըստ Մանեայ մոլորութեանն:

Արդ եթէ [53] յադամային մարմնում հոգեկանքս [54] եւ մարմնականքս ոչ էին բնաւորեալ կիրք, յայտ ուրեմն է՝ թէ Քրիստոս կրելովն զայսոսիկ, ոչ էառ զադամայինն մարմին, այլ զմերս՝ որ ընդ մահուամբն եւ ապականութեամբ եղեւ ստորանկեալ: Իսկ եթէ զնախաստեղծին ունէր բնութիւն՝ զառանց կրիցն եւ զանմահականն, սուտ ապա [55] ըստ ձեզ [56] եդ ի բաց երեւոցելն զկիրս եւ նորուն աշակերտացն վերաձայնէ կրիցն: Դարձեալ՝ թէ յաստուածաստեղծեցելումն ոչ էին հոգեկան [57] եւ մարմնական կիրքս, սիրելի եղեւ Քրիստոսի ոչ զիւր զառանց կրից ստեղծեալն, այլ զմերն ընդ ձեռն յանցանացն զգենուլ [58] կիրընդունակ եղեալ ստեղծուած: Մեք ուրեմն ապա ընդ ձեզ յաւէտ գեր զնա գեղեցկակերտեալ եւ կատարելագործեալ գիտացաք յանցմամբն զբնութիւնս, որ թէեւ նմա եղեւ [59] ընտրելի եւ փափագելի:

Արդ՝ զի՛ եւս յերկրաձգեցից զնոցայն զսուտապատիր ցնորմունս եւ զառասպելական բաջաղանս, այսուհետեւ զմերն [60] եւ որ զճշմարտութեան է իմաստասիրեցից բանս:

Ոչ է, ո՛վ դուք, մարդկայինք [61] յերկուս բաժանեալ բնութիւն [62], այլ մի եւ նոյն յիսկզբանն ստեղծեալն իւր լուսափայլող [63] պատկեր, որ ի մեղացն գտաւ շաղախեալ, զգենլով՝ [64] վերջին աւուրս ստեղծիչն վերաստեղծեալ, զի ամենայնիւ որպէս, գրեցաւ [65], նմանեալ մեզ թանց մեղաց, եւ նովին կատարեալ բնութեամբս, զոր էառ ընդ մեր եւ վասն մեր մեղաց, պատերազմել ընդդէմ մարդկախոշոշ պատերազմողին: Ծնաւ ի Կուսէ եւ առանց սերման, զի ցուցցէ [66], թէ ծնանելի էր հաստատեալ բնութիւնս, եւ այնպիսաբար [67] թանց զուգակցի էր կարողութիւն ծնանել, եւ կացեալ, մնացեալ ի պատուիրանապահութեանն: Սննդեան եւ կերակրոց վարեցաւ պիտաւորութեամբ, յայտ առնելով սննդական եւ կերակրողական գոլ զմարդկային [68] բնութիւն: Զարգացումն աճմամբ հասակի ընկալաւ [69], աճելական ծանուցանելով զբնութիւնս: Համօրէն կիրս մարդկայինս՝ [70] զհոգեկանս եւ զմարմնականս՝ յիւրումն բացերեւեցոյց մարմնում, որքան կամեցաւ եւ երբ եւ ուր: Եւ յաղագս որոյ, զի նոյնագոյ եւ ազգակից զիւրն առաջնոյն բացայայտեսցէ երկրորդն Ադամ, եւ զի ցուցցէ, թէ ոչ ի մեղացն սակս ընդ բնութեանս այսոքիկ շարակապեալ եղեն, այլ յարատեւողութեան վասն եւ բնաւորաբար յօգնութիւն մեզ սոքա [71] ի Ստեղծչէն պարգեւեցան: Մեռաւ եւ թաղեցաւ եւ ի դժոխս էջ անըմբռնելին նոցա, զի յերկաքանչիւր [72] տեղեացն զկամօք ի նոսա ընկղմեալն [73] ազատեսցէ՝ կամօք ազատ մնացեալ Տէրն, եւ զի ցուցցէ բռնաւորին, թէ [74] ինքնակամութեան եւ հաւանութեան գործ, եւ ոչ զօրութեամբ քո բռնազբօսել պատկերս ի ծառայութիւն: Յերկինս [75] համբարձաւ նստեալ ընդ աջմէ մեծութեանն ի բարձունս, որպէս ի դէպ է ասել, թէ եւ բոլորումս առաջի կայ ստեղծուածոյ զկնի յանգմանն կիսադրեալն հանդիսի զաստուածայինն ժառանգել փառաց աթոռ:

Այսոքիկ մեզ իմաստասիրեալ եղեն յաղագս յանդիմանելոյ զմոլորութիւն Մանեայ [76], եւ որք ի նմանէ չար արմատոյ չարագոյն շառաւիղք, զՅուլիանայ [77] ասեմ, եւ զԵւտիքեայ [78] զառաջնոյն եւ զվերջնոյն, եւ [79] զՅուլիոսեայ Ղկառնասացւոյ եւ զնորուն ծննդոց: Որ եւ զմեզ պահեսցէ պահպանող [80] ձեռն Արարչին ի նոցա սպանող [81] եւ ի կորուսիչ բանիցն, շնորհելով մեզ լինել [82] աւանդապահ առաքելական աւանդիցն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս [83]:



[1]     Ա Ա գլխատառը չէ գրուած

[2]     Բ զմարդկաինքն

[3]     Ա անանջատեն

[4]     Ա զանցանսն

[5]     Բ եւ ի սոսան է

[6]     Բ եւ ի գիտութենէ

[7]     Ա դուզնաքեա

[8]     Ա ի սգայութեան ամէնեւին ոչ

[9]     Ա ի սգայութեան

[10]  Ա չիք այլ ոչ

[11]  Բ մարդկայնոյ

[12]  Ա եւ յէրիցն

[13]  Ա հոգէկանաց

[14]  Բ խոհեկանն

[15]  Բ եւ միայն այս

[16]  Ա սգայականին

[17]  Ա որոց ոչ ելո, Բ որոյ ոչ ելոյ

[18]  Ա ցասմական

[19]  Ա զսգաականն

[20]  Ա սգայութեան

[21]  Ա անսգա՛

[22]  Բ յօրէնսդրութեանն

[23]  Ա սգայութեանցն

[24]  Ա սգայութեամբ ստորանգեալ

[25]  Բ բնակօղ

[26]  Ա սգայութեամբ սգալին

[27]  Ա սգալով, Բ զգալովն

[28]  Ա եւ վեր

[29]  Ա սգալոյն սգայութիւնն

[30]  Բ խոտորմանն

[31]  Բ հեշտասիրութեան

[32]  Ա   որ զհանդիսին

[33]  Ա բարժանի

[34]  Բ յաճեական

[35]  Բ յարմարեսցեն

[36]  Ա ենթակաեալ է, Բ ենթարկեալ է

[37]  Ա վասն որոյ եւ հոգածինն, Բ վասն ոյոյ եւ հողածինն

[38]  Բ եւ ի թաքչելոյն

[39]  Բ ճանաճի

[40]  Ա նախաստեղծիցեալսն

[41]  Բ ի մերմէս

[42]  Ա ընգալաւ

[43]  Ա կամակորութէնէ

[44]  Ա եւ ի բանսարկութէնէ

[45]  Բ առեղծանիլ

[46]  Ա բէլիարա՛

[47]  Ա աստուածախօսնկարանցն

[48]  Ա օրոգայթիւ

[49]  Ա նախաստեծին

[50]  Ա ստորանգեալ

[51]  Բ մարդեղութեան

[52]  Ա եւ էրեւութիւ

[53]  Ա էթէ

[54]  Ա հոգեկանք

[55]  Ա ապայ

[56]  Ա եդի բաց էրեւոցելն, Բ եդ ի բաց երեւոցելն

[57]  Ա հոգէկան

[58]  Ա սգենուլ կիր ընդ ընդունակ

[59]  Ա ընդրելի եւ , Բ եւ փափաքելի

[60]  Ա եւ որ զճշմարտութենէ իմաստ…

[61]  Ա մարդկաին

[62]  Բ բնութիւնն

[63]  Բ լուսափայլօղ

[64]  Ա սգենլով

[65]  Բ գրեցաւն

[66]  Ա ցուցէ

[67]  Ա այնպիսիաբար

[68]  Բ զմարդկայինս

[69]  Ա ընգալաւ

[70]  Ա մարդկաինս

[71]  Ա սօքա

[72]  Բ երկաքանչիւր

[73]  Ա ընգղմեալն

[74]  Բ ինքնակամութեանն եւ հաւանութեանն

[75]  Բ յերկինք

[76]  Ա անմանեաց, Բ Մանեաց

[77]  Ա զՅուլիանա՛, Բ զՅուլիանա

[78]  Ա զԵւտիքեա, Բ զեւտիքեա

[79]  ԱԲ զՅուլիոսեայ զկառնասացոյ

[80]  Բ պահպանօղ

[81]  Բ սպանօղ

[82]  Բ լինիլ

[83]  Բ չիք յաւիտեանս