Յուր
եկի
հանդիպեցայ
ես
քո
սիրուդ,
իմ
լոյս
երես,
Որ
զիս
լուսով
լուսաւորես,
քան
զլուսն
այս
բոլորես:
Սիրով
ի
մարդն
կու
խօսես,
զհոգին
մարմինն
նորոգես,
Թող
քո
տարիքն
բազմանայ,
զի
Աստուծոյ
դու
տվեալ
ես:
Ով
որ
զքեզ
սրտով
սիրէ,
նա
դու
այլ
զայն
խիստ
կու
սիրես,
Սէրն
Աստուծոյ
քեզ
բաշխած
է,
Հոգով
Սրբով
զարդարած
ես:
Բարի
աչօք
ի
մեզ
նայէ,
սէրն
Աստուծոյ
ի
մեզ
լսե,
Քո
ծառային
ողորմած
լեր,
որ
դու
սիրով
ողորմած
ես:
Քաղցրութիւն
արա
ընդ
իս,
սէրն
Աստուծոյ
զիմ
խօսքն
տես,
Քո
քաղցրութեամբդ
այ
ով
նման
յԱստուած
ի
մարդ,
որ
դու
կառնես:
Որ
դու
մարդու
կու
ամաչես,
եւ
յԱստուծոյ
դու
կու
վախես,
Փառաց
ի
փառս
բարձրացար,
եւ
յԱստուծոյ
հաւասար
ես:
Ա՛յ
Մարտիրոս
Ղարաճարսցի,
որ
դու
եղեր
աչաց
անտես,
Չմարմինդ
աղէկ
դու
նորոգես,
զհոգիդ
ի
հուրն
կու
այրես: