Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անձն իմ, քեզի ըստոյգն ասեմ, իմանաս,
Այսուհետեւ բաժին հողի յեառին ես,
Հիսուն տարուն ես մոտեցեր, ոչ հոգաս,
Դու մեծ գողի բալանին ես, առ ի նես:

Եդեմական դրախտի ծառոց տալն էր լաւ,
Օտարն եղեւ հարսն, ի տանէն տալն է լաւ,
Աւետարանն քեզ քարոզէ` տալն է լաւ,
Փոխան տալու դեռ մուղայաթ առինես:

Ըսպահանա բախտի նստողն այն շահ է,
Զտուրսն սիրէ` դատաստանին այն շահ է
Դու այլ գիտես առնուլն քեզ անշահ է,
Այլոց կասես, թէ մէկ մի դու առ ի նես:

Առաստաղն տեղի սարդոյ գործին է,
Ձկանց ծովու որոգայթն` գործին է,
Աշխարհն ամէն հետ հոգեւոր գործին է,
Դու մոլորած հետ մարմնաւոր առին ես:

Վարդան Երէց, ի միտ ածէ կարգովի,
Աւետարանն ինն երանի կայր, գովի,
Եթէ կամիս կցորդ լինիլ կարգովի,
Զղարիպ օտարն դուրս մի թողուր, առ ի նես: