Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Բ)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/234/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՌՈՒՍԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՌԵՅՈՒ ՅՈՒՑԻՈՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ


Ընդհանուր տեղաշարժերի անդրադարձումը Նալբանդյանի գործունեության մեջ: «Վարի» թե՞ «վերի» ռեւոլյուցիայի երկրնտրանքը հայ կյանքում: Երկու էտապ ռուսահայ լուսավորչության մեջ։ Ռուսահայ անդրանիկ լուսավորիչները եւ կապիտալիզմը: Աբովյանի սոցիալ-տնտեսական հայացքները: Նալբանդյանի վերադիրքավորումը եվրոպական քաղաքակրթության նկատմամբ։ «Երկրագործության» ինվեկտիվները «քաղաքակրթության» դեմ։ Գրքի ընդհանուր-ռեւոլյուցիան կողմնորոշումը։ Սոցիալիստ-ուտոպիստական հեռանկարների համատեղումը շարժման բուրժուական-դեմոկրատական բնույթի հետ:

 

Ռուսահայ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն զարթոնքը, որի առավել կարկառուն երեւույթը հանդիսանում էր Նալբանդյանի գլխավորած ազգային-քաղաքական հոսանքը, մտավ բուռն ընթացքի մեջ 50-ական, թվականների վերջերին եւ ավարտեց իր զարգացման շրջանը 60 -ական թվակաների կեսերին: Այդ մի իրադարձություն էր, որ զուգադիպում էր Ռուսաստանում արծարծված ռեւոլյուցիոն կրիզիսին եւ շաղկապվոա համաշխարհային ռեւոլյուցիոն այն շարժումների հետ, որոնք թափ ստացան 1857–58 թվականների արդյունաբերական կրիզիսից հետո եւ հզոր արձագանք գտան հին ու նոր աշխարհների այլեւայլ մասերում:

1848 թվականին ռեւոլյուցիոն շարժումների պարտություններից հետո նոր վերելքի մի ժամանակամիջոց էր այս, երբ, թեեւ ոչ այնպես խորընթաց, ինչպես 1848 թվականին, այնուամենայնիվ ավելի լայն ծավալով էին հուզվում սոցիալական ու ազգային-քաղաքական խնդիրներ: Բանվորական շարժման վերելքը Անգլիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, ազգային ապստամբական շարժումները Լեհաստանում, Իտալիայում եւ Հունգարիայում նախերգանք էին հանդիսանում Ռուսաստանի ագրարային եւ ազգային-ազատագրական շարժումների ար- ծարծման համար: Անցքերի այս կոնտեքստում առանձին կարեւորու/235/թյուն ունեն կրետացիների, բուլղարների եւ չեռնոգորցիների, լիբանանցիների, մարոնիտների եւ, վերջապես, կովկասյան լեռնականների շարժոմները: Նույն ուղղությամբ էին ներգործում երկրի ընդհանուր տրամադրության վրա նաեւ արեւմտաեվրոպական երկրների անցքերը: 50—60-ական թվականներին Չինաստանում փոթորկում էր տայպինների ապստամբությունը, որ շարժման մեջ էր դրել չին արհեստավորության, հողազուրկ գյուղացիության եւ ջենտարիների մասսաներին: 1855 թվականին Յունանում եւ 1861 թվականին Գուանսիում ծայր առան Չինաստանի մուսուլմանական մասսաների ապստամբությունները, որոնցից յուրաքանչյուրը 16—17 տարի տեւողություն ունեցավ: 1857 թվականին Հնդկաստանում բռնկեց սիպայների այն ապստամբությունը, որի մասին հիշատակում է Նալբանդյանը անցքերից հազիվ մի տարի անց գրի առած իր «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետում: 1862 թվականին Հյուսիսային Ամերիկայում բռնկեց Հարավային եւ հյուսիսակին նահանգների այն պատերազմը, որ ավարտվեց ստրուկների ազատագրումով:

«Կապիտալ»-ի առաջաբանում Մարքսը հայտնում է, որ ամերիկյան պատերազմը 19-րդ դարում ահազանգ եղավ Եվրոպայի բանվորական շարժման համար, ինչպես որ 18-րդ դարում բռնկած ամերիկյան շտատների ազատարար պատերազմն Անգլիայի դեմ՝ ահազանգ եղավ Ֆրանսիայի բուրժուական ռեւոլյուցիայի համար: Հյուսիսային Ամերիկայի քաղաքացիական կռիվները նոր ուժ տվին, հիրավի, կապիտալիստական աշխարհում ճայթած տնտեսական կրիզիսին: Հարավային շտատները բամբակի գլխավոր պահեստ էին կապիտալիստական արդյունաբերության համար: Պատերազմի պատճառով դադարեց ամերիկյան բամբակի իմպորտը: Հետեւանքը՝ տեքստիլ արդյունաբերության աննախընթաց կրիզիսը Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ռուսաստանում: Բամբակի գնի շեշտակի աճումից տուժեցին, մանավանդ, միջին ու մանր արդյունաբերողները: Համատարած գործազրկությունը նոր զարկ տվեց բանվորական շարժմանը:

Արծարծվող ռեւոլյուցիոն շարժումների դեմ հանված հալածանքներին զուգընթաց՝ հին կարգերի հրամանատարները աճապարում էին «վարից» սպառնացող ռեւոլյուցիայի վտանգը կանխել «վերից» նախաձեռնված ռեւոլյուցիայով: Առաջ էին քաշվում ազգային-քաղաքական խնդիրների հարդարման ռազմական կամ դիպլոմատիական մեթոդներ, դատաստանական եւ վարչական ռեֆորմներ, ձեռնարկվում բանվորական եւ գյուղացիական օրենսդրություն եւ այլն: Այս քաղաքականությունը բնորոշ է Լուի Բոնապարտի համար՝ Արեւմտյան, Բիսմարկի եւ Քավուրի համար՝ /236/ Կենտրոնական` ու Հարավային եւ Ալեքսանդր II ցարի համար՝ Արեւելյան Եվրոպայում:

Զարգացման ամերիկյան եւ պրուսական, դեմոկրատական եւ լիբերալ, ռեսպուբլիկական եւ մոնարխիստական, ռեւոլյուցիոն եւ ռեֆորմիստական ուղիների երկընտրանքի առաջ բուրժուական եւ մանր-բուրժուական տարրերը սկսում են տարուբերվել «վարի» եւ «վերի» ռեւոլյուցիաների միջեւ: Ոչ ոք չէր կասկածում բանվորական, գյուղացիական կամ ազգային խնդիրների լուծման կարեւորությանը. կարծիքները բախվում էին միայն լուծման ուղիների վերաբերմամբ: Ո՞վ պիտի նախաձեռնի, օրինակ, գյուղացիների ազատագրումը, իրենք՝ գյուղացինե՞րը, թե նրանց շահագործող կալվածատերերը. ի՞նչ հիմքերի վրա պիտի լինի նրանց ազատագրումը՝ հողո՞վ թե առանց հողի, փրկավճարո՞վ թե առանց փրկավճարի, անձնակա՞ն թե համայնքային սկզբունքով։ Եվ վերջապես, հասարակական-քաղաքական ի՞նչ հետեւանքներ պիտի ունենա նրանց ազատագրումը Ռուսաստանի կամ Եվրոպայի համար:

Բազմաթիվ նման օրինակ հարցեր կապվում էին նաեւ ազգային հարցի լուծման հետ, առաջ բերելով հասարակական շահագրգռության եւ դրան համապատասխանող քաղաքական մտքի այլեւայլ երանգավորումներ, հարցի լուծման դիվանագիտական հեռանկարների դիմաց առաջ քաշելով մասսայական-ապստամբական շարժումների հետ կապված ռեւոլյուցիոն հեռանկարներ:

60-ական թվականներին ռուսահայ մտավոր-քաղաքական հոսանքները իրենց երանգավորումներով մի հայտնի չափով անդրադարձնում էին համատարած երեւույթը: Նրանց հուզող խնդիրները բացահայտում էին հայ հասարակական կյանքի եւ նրա մեջ խաչաձեւվող արտաքին ազդեցությունների պատկերը: Ուսկի՞ց պիտի գա ազգի բարօրությունը, նրա ազատությունը, նրա լուսավորությունը. ազգի կրոնապետների, իշխանների, մեծատունների եւ հարուստների ձեռնտվությունի՞ց, նրանց գավազանի կամ դիրքի զորությունի՞ց, նրանց կամքի կամ հոնքի շարժումի՞ց, նրանց ազգասիրական նպաստների առատությունի՞ց թե, ընդհակառակն, հասարակ ժողովրդի եւ նրան սպասարկող երիտասարդության կազմակերպված ինքնագործությունից, նրանց` զինված կամ դրամական ինքնօգնությունից, նրանց անձնազոհության պատրաստակամությունից: Ազգային հարցի մարզում «վերի» ու «վարի» ռեւոլյուցիաների այս երկընտրանքի առջեւ էր դրված նաեւ ռուսահայ մտավորականությունը: Հիմնական այդ հարցի շուրջն էր դառնում, հատկապես, նաեւ Նալբանդյանի 60-ական թվականների հրապարակախոսությունը:

1859-62 թվականները մտավոր հեղաբեկման տարիներ էին Նալբանդյանի համար: Կատարած ուղեւորություններն անմիջական շփ/237/ման մեջ դրին նրան եվրոպական այն «քաղաքակրթության» հետ, որի անունով քառասնական թվականներին ասիական հետամնացության, հայ կյանքը կաշկանդող կղերա-ֆեոդալական եւ առեւտրա-վաշխառուական հարաբերությունների դեմ արշավանք էին սկսել ռուսահայ առաջին լուսավորիչները, սրանց թվում նաեւ Նալբանդյանը:

Ճանապարհ հարթելով ազգի կապիտալիստական էվոլյուցիայի առաջ՝ ռուսահայ անդրանիկ լուսավորիչները ջանք էին գործ դնում եվրոպական լուսավորության շրջանակների մեջ առնելու հայ կյանքում ծայր առնող բուրժուական հարաբերությունները: Նրանք քարոզում էին ազգային կյանքի ու կենցաղի «եվրոպականացում», չնախատեսելով, որ կապիտալիզմի մուտքը պիտի վտանգի արտադրողների գոյությունը, սասանի նրանց բարեկեցությունը, արագացնի նրանց քայքայումն ու կազմակերպի նրանց գաղութային ստրկացումն ու կեղեքումը:

Տրտնջալով ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ եւ յուրվի արձագանքելով ռուս արեւմտականների ու սլավոնոֆիլների գաղափաէական հակամարտին՝ ռուսահայ գործիչներից մի քանիսը շրջադարձ էին կատարում մերթ դեսզի Թյուրքահայաստանը, մերթ դեպի «քաղաքակիրթ» Արեւմուտքը, սրա քաղաքականության մեջ որոնում հայերի փրկության երաշխիքը: Այդ ճանապարհով գնացին, մանավանդ, ռուսահայ ազգայինպահպանողականները: Մյուսները, ընդհակառակն, հայ ժողովրդի Համար ելք էին որոնում ազգային լուսավորության ուղիներում եւ ապավինում Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Անդրկովկասում ստեղծված ռեժիմին: Այս ուղղությամբ գնացին ռուսահայ անդրանիկ լուսավորիչները: Տակավին երախտագիտության զգացմունքով էին նայում նրանք դեպի «լուսավոր Եվրոպան»: Սրանից ստացած «քաղաքակրթության» պտուղները նրանք շնորհապարտ աշակերտների հափշտակությամբ ջանում էին դարձնել հարազատ ազգի սեփականություն: Նրանցից ոմանք, ճաշակելով ցարիզմի գաղութային քաղաքականության դառնությունը, ազգի ապագայի նկատմամբ համակվեցին վարանումի եւ տարակուսանքի զգացմունքով։ Վարանումն ու տարակուսանքը ողբերգական լարման հասան մանավանդ դրանցից մեկի՝ Աբովյանի մոտ: Հատկանշական է, որ, ինչպես առիթ ունեցանք դիտելու, քննադատական սլաքներ մղելով ցարիզմ է անդրկովկասյան քաղաքականության վատթարագույն ներկայացուցիչների դեմ՝ այդ քննադատությունից Աբովյանը չէր անում ռեւոլյուցիոն եզրակացություն:

Հայ հասարակական կյանքի ու մտքի զարգացման հաջորդ էտապի կանխում կլիներ պնդել, թե ռուսահայ անդրանիկ լուսավորիչները, կամ գեթ Աբովյանը, ժխտում էին եվրոպական կապիտալիզմը կամ քարոզում /238/ եվրոպական լուսավորություն առանց եվրոպական կապիտալիզմի: Անդրանիկ լուսավորիչները պատճառ չունեին ժխտելու այն, ինչի բացասական ազդեցության մասին նրանք դեռ գաղափար չունեին: Քարոզելով հայ կյանքի «եվրոպականացում»՝ նրանք, ընդհակառակն, ակնկալում էին վերանորոգել հայ ազգային կյանքը կապիտալիստական քաղաքակրթության հիմքերի վրա: Այն, ինչի դեմ ծառանում էր Աբովյանը ռուսպական տիրապետության սկզբնաշրջանում, տակավին կապիտալիզմ չէր, այլ Անդրկովկասի գաղութարարների հետ հայ գյուղը սողոսկած «կույր բախտի» եւ «չարչիության» իշխանությունը, վաշխառուության, փոդրաթչիության եւ առեւտրական սպեկուլյացիայի ու բյուրոկրատական քմայքների մոլուցքը, որոնցով եւ սկսվեց մեզանում կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը: Դա դեռ բուն կապիտալիզմը չէր, այն նրա դաժան նախերգանքը:

«Եվրոպական լուսավորության» միջոցով հայ կյանքում սաղմնավորվող նոր հասարակարգի չարիքները նշմարելի չէին ռուսահայ անդրանիկը լուսավորիչներին: Եվրոպական քաղաքակրթությունը. նրանք չէին նույնացնում բուրժուազիայի դասակարգային դիկտատուրայի հետ: Նրանք օրորվում էին ազգի բարեկեցության եւ լուսավորության պատրանքի ճոճքի մեջ եւ այդ պատրանքով պարուրում ազգի ապագան: է Ֆր. էնգելսը դիտում էր, որ 18-րդ դարի եվրոպական լուսավորիչները հանդես էին գալիս որպես «ոչ սոսկ որեւէ մի առանձին դասակարգի, այլեւ ամբողջ տառապող մարդկության պաշտպաններ» [1]:

«Չի կարելի մոռանալ, - գրում էր Վ. Ի. Լենինը, –որ այն ժամանակ, երբ գրում էին XVIII դարի լուսավորիչները (որոնց բուրժուազիայի առաջնորդների շարքն է դասում ընդհանուրից ճանաչված կարծիքը), երբ գրում էին մեր լուսավորիչները 40-ական թվականներից մինչեւ 60-ական թվականները, հասարակական բոլոր հարցերը հանգում էին ճորտատիրական իրավունքի եւ նրա մնացորդների դեմ մղվող պայքարին: Հասարակական-տնտեսական նոր հարաբերությունները եւ նրանց հակասություններն այն ժամանակ դեռեւս սաղմնային վիճակում էին: Ուստի եւ այն ժամանակ բուրժուազիայի իդեոլոգների մեջ ոչ մի շահախնդրություն չէր դրսեւորվում, ընդհակառակը, թե՛ Արեւմուտքում եւ թե՛ Ռուսաստանում նրանք լիովին անկեղծորեն հավատում էին ընդհանուր բարօրության եւ անկեղծորեն ցանկանում էին այն, անկեղծորեն չէին տեսնում (մասամբ դեռ չէին էլ կարող տեսնել) հակասություններն այն կարգի մեջ, որ ճորտատիրականից էր աճում» [2]:

/239/ Նույնն էր նաեւ ռուսահայ անդրանիկ լուսավորիչների մերձեցումը: Խոսելով եվրոպական լուսավորության, եվրոպական քաղաքակրթության մասին՝ իրենց գործունեության սկզբնաշրջանում Աբովյանն ու Նազարյանցն աչքի առաջ ունեին բյուրգերական այն կենցաղն ու մշակույթը, որ տեսել էին եւ որի մասին դրական հասկացություն էին կազմել անցյալ դարի 30-ական թվականներին՝ Դորպատ քաղաքում ուսանելիս: Մի վայր էր դա, ուր այդ պահին ֆեոդալական տարրերի դիմաց բյուրգերականությունը հանդես էր գալիս որպես «ժողովուրդը» եւ «ազգի» գլխավոր րող դասակարգ, որպես չշերտավորված քաղաքաբնակչություն: Անդրանիկ հայ լուսավորիչներին, մյուս կողմից, պետությունը պատկերանում էր որպես իրավախոհության եւ լուսավորության ձզ տոսներով տոգորված համապարփակ մի կազմակերպություն, որի բարեխնամ դիտավորություններից խոտորվում էին միայն տգետ եւ անբարեմիս չինովնիկները: Պարրոտը հուշում էր իր հայ սաներին այն միտքը, թե ռուսական տիրապետությունը բերել է հայերին ու վրացիներին նրանց երազած խաղաղությունն ու երջանիկ օրերը»: Հարկ էր միայն, որ երկրի «ազնիվ ու իմաստուն իշխանավորները կարողանան «զգալի դարձնել բոլոր ասպարեզներում իրենց վարչության ոգին, որպեսզի անխառն աղբյուրից ի վերուստ հոսող ողորմությունը չանհետանա չարաշահության եւ «մարդության չոր գետնի վրա» [3]: Հայրենիք վերադարձած անդրանիկ լուսավորիչները, համերաշխ այս ներշնչումներին, Անդրկովկասում տիրող սիստեմի մեջ չէին որոնում ազգի դժբախտությունը, այլ նրանից: եղած խոտորումների մեջ: Նրանց համար մտառության առարկա չէր տակավին կապիտալիզմը՝ աճող իր հակասություններով, բուրժուազիայի եւ` պրոլետարիատի կռիվներով: Այդ ամենն անծանոթ էր դորպատյան «նոր իմացական ավազանից» ելած հայ անախարզիսներին՝ գեթ այն պահին, երբ նրանք եկան գիտության ուսման ջահով լուսավորելու հաթազատ ժողովրդի առաջ նոր կյանքի ուղիներ:

Չի կարելի ասել, թե Եվրոպայի նկատմամբ ընդմիշտ անվթար մնաց անդրանիկ դորպատյանների դիրքը: «Ամերիկու լուս քցելը» վերնագրված իր ակնարկում Աբովյանը մերկացնում էր ամերիկյան բնիկների նկատմամբ եվրոպական նվաճողների տարած թալանի ու ջարդերի քաղաքականությունը, մատնանշելով, որ դրանից առաջ նույն տրամադրությունը «Հանդես էին բերում եվրոպական գաղութարարները նաեւ աֆրիկական նեգրերի նկատմամբ: «էս էլ քո լուսավոր եվրոպացին», բացագանչում էր Աբովյանը: Նզովելով «ոսկու թոզի» տեսքից գժված գաղութարարերի, եվրոպական առեւտրականների եւ թագավորների, զինվորականների /240/ եւ միսիոնարների այլանդակ բարքերը՝ Աբովյանը դրանց հակադրում էր գաղութային ժողովուրդների բնական ու պարզ վարքը, վեր հանելով վառ այն հայրենասիրությունն ու անվերապահ այն անձնազոհությունը, որ ի հայտ էին բերում ժողովուրդները մարդախոշոշ եվրոպացիների դեմ:

Կասկած չկա, որ Աբովյանի նման դիտողություններին առիթ էին ծառայել այն տրտունջները, որ լսում էր նա հայ միջավայրում, ցարիզմի կողմից Անդրկովկասում կիրառված գաղութային քաղաքականության կապակցությամբ: Այնուամենայնիվ, նա նշմարում էր հայերի նկատմամբ ռուսների եւ արեւմտաեվրոպական պետությունների ունեցած քաղաքական վարքագծերի տարբերանքը. «եվրոպացիք Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցրին. ռուսք Հայաստան կանգնեցրին եւ ասիացվոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին», ասում էր «Վերք»-ի հեղինակը [4]:

Կան կարծողներ, թե Աբովյանը ճանաչում էր երկու Ռուսաստան. նա, ասում են, մեծարում էր ռուս ժողովրդին եւ հիասթափված էր ու դժգոհ ցարիզմից: Ճիշտ է, որ ցարական քաղաքականությունը դժգոհության եւ հիասթափության շատ առիթներ էր տվել Աբովյանին: Բայց անկասկած է նույնպես, որ ցարիզմից առավել Աբովյանի դժգոհությունն ու հիասթափությունն ուղղվում էր ցարական բյուրոկրատիայի վատթարագույն ներկայացուցիչների դեմ միայն: Ի մոտո դիտելով՝ ցարական բյուրոկրատիայի, այդ ներկայացուցիչներն իսկ նրա մոտ հայտնվում են որպես ցարական պետությանը ծառայող օտարազգի («եվրոպացի») աստիճանավորներ… [5]: Կովկասահայ կյանքում Աբովյանի ժամանակ առաջանում էին ցարիզմից դժգոհելու ալատճառներ, եւ Աբովյանի իսկ մեջ կուտակվում էին արդեն ցարիզմի դեմ ուղղվելիք բողոքի նախատվյալներ: Սակայն հասարակական դժգոհությունը Աբովյանի գիտակցության մեջ չվերածվեց ցարիզմի դեմ ուղղված մարտական տրամադրության, չընդունեց քաղաքական գործուն բողոքի. կերպարանք: .

Աբովյանը հեռու էր նաեւ կապիտալիզմը քննադատելու մտքից:

Աբովյանի մոտ կապիտալի նախասկզբնական կուտակման կամ գաղութային կողոպուտի ներկայացուցիչների նշավակումը դեռ համազոր չէր կապիտալիստական հասարակարգի քննադատության:

Դորպատում գտնված ժամանակ Աբովյանը տեսնում էր հարյուրավոր աղքատ մարդիկ, որոնք «իւրաքանչիւրում աւուր հարիւրաւոր շրջին /241/ փողոցս քաղաքին վասն մշակութեան» [6]: Նա տեսնում էր էստոն գյուղացիների պայքարը գերմանական գաղութարարների հետ միացած էստոն արիստոկրատների դեմ: Սակայն այս կարգի երեւույթները նրան զինում էին ոչ թե կապիտալիզմի, այլ քայքայվող ֆեոդալիզմի կամ կապիտալի նախասկզբնական կուտակման ներկայացուցիչների դեմ:

1836 թվականին, Դորպատից հայրենիք վերադառնալիս, Աբովյանը, Պետերբուրգի կառավարությանը ներկայացրեց գերմաներեն ուշագրավ մի զեկուցագիր, ուր մի շարք միջոցառումներ էր առաջարկում հայերի եւ անդրկովկասյան մյուս ժողովուրդների տնտեսական ու կրթական մակարդակը բարձրացնելու համար: Մինչեւ այժմ արժանի ուշադրության չառնված այդ զեկուցագիրը Աբովյանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հայացքները պարզաբանող առաջնակարգ կարեւորություն ունեցող վավերագիր է [7]:

Չնայած իրենց ծայրահեղ ջանասիրության, գրում էր այդտեղ Աբովյանը, հայերն ընդհանրապես եւ մանավանդ հայ գյուղացիությունը գտնվել են ցարդ նյութական թշվառ վիճակում եւ ենթակա եղել սովի ու չքավորության: Մասամբ դա արդյունք է նախկին թյուրքական եւ իրանական հարստահարումների, բայց ավելի շատ հետեւանք խեղաթյուրված այն գործելակերպի, որով հայերը վարում են իրենց գործերը: Թեպետեւ ներկայիս նրանց վիճակն ավելի լավ է, քան առաջ, քանի որ այժմ նրանք չեն հալածվում ու ճնշվում այնպես, ինչպես առաջ եւ ստիպված չեն այնքան հարկեր տալու ու մտահոգվելու իրենց սեփականությունը պաշտպանելու համար, ինչպես երբեմն, այնուամենայնիվ, հայերի խեղաթյուրված գործելակերպը նրանց միջոց չի տալիս օգտագործելու ըստ հարկի նոր ռեժիմի ստեղծած իրավիճակը:

Կանգ առնելով Հայաստանի եւ Անդրկովկասի առեւտրի անզարգացած վիճակի վրա՝ Աբովյանը հայերի անապահովությունը բացատրում էր վաճառականների անգրագիտությամբ, թվաբանական գործողություններին անտեղյակ լինելով, աշխարհագրական սահմանափակ գիտելիքներով, առեւտրական ուղիներին անծանոթ լինելով եւ այլն: «Արտասահմանի բոլոր տեսակի արտադրանքների ու պահանջների դիմաց (հայ եւ անդրկովկասյան վաճառականները), գրում էր Աբովյանը, կարող են միայն մետաքս առաջարկել»: Նրանք մեծ միջոցների տեր չեն, քանի որ նրանց մտքովն իսկ չի անցնում, թե կարող են շատ շահաբեր դարձնել իրենց գործունեությունը, եթե որոշ ծախսեր անելով մշակեն իրենց երկրում նաեւ ուրիշ արտադրանքներ: Նա շեշտում է, մանավանդ, Հայաս/242/տանի տնտեսական հետամնացությունը: Թբիլիսիում, ասում էր նա, կան ունեւոր վաճառականներ, սակայն այդպիսիները չկան Երեւանում, եւ նյութական միջոցների սղությունը նրանց հնարավորություն չի տալիս ներդրումներ անելու իրենց գործունեությունը շահաբեր դարձնելու: «Եթե այնտեղ (Երեւանում) լինեին գոնե հարուստ կալվածատերեր, կամ ազնվականներ, ինչպես Վրաստանում, ապա կարելի կլիներ հույսեր ունենալ»: Սակայն այդպիսիների բացակայությունը միջոց չի տալիս ներդրումներ անելու երկրի արդյունաբերությունն ու առեւտուրը զարգացնելու համար:

Եթե անգամ ունեւոր դասակարգերը նվազագույն չափով են ի վիճակի ուշադրություն դարձնելու երկրի արտադրությունը զարգացնելու վրա, ինչպե՞ս կարող է բարձրանալ նրա արդյունաբերությունն ու բարեկեցությունը չքավոր բազմության՝ գյուղացիության եւ արհեստավորության, միջոցներով: Աբովյանը նշում էր գյուղատնտեսության եւ արհեստագործության ծայրահեղ հետամնացությունը: «Նրանք, գրում էր նա, սահմանափակված են իրենցով եւ դժվար թե կարողանան ավելի լավ վիճակի հասնել: Նրանց լիակատար կտրվածությունը կուլտուրական ժողովուրդների երթեւեկությունից ու շփումից, թույլ կտա նվազ չափով, կամ թույլ չի տա առհասարակ, որ նրանք հասնեն ավելի լավ հայացքների ու բանիմացության. իրենց բոլոր ձեռնարկումների մեջ, լինի այդ երկրագործության թե արտադրության այլ որեւէ բնագավառում, նրանք անշնորհքն են ու անճաշակ… Հայ երկրագործը բարեբախտաբար ուրիշի ճորտ չէ (իմա՝ ուրիշի ստրուկ չէ, Ա. Հ. ) եւ ունի սեփական հողամաս. եւ սակայն ի՞նչ օգուտ կարող է նա ունենալ այդ բոլորից, եթե նրան այն ուղիով չտանեն, որպեսզի կարողանա ինչպես հարկն է օգտվել (նոր ռեժիմի տված, Ա. Հ. ) առավելություններից…»:

Աբովյանը նկարագրում էր հայ գյուղի թշվառ վիճակը (գութանների ու սայլերի քչությունն ու վատորակությունը, լծկանների պակասությունը, նշում գյուղատնտեսական բանվորներին տրվելիք օրավարձի բարձրությունը): Հնձած սակավաքանակ հացահատիկը կալսելու համար նրանց հարկավոր է 2—3 ամիս, որովհետեւ գաղափար չունին ո՛չ պարզ կալսիչի, ո՛չ էլ կալսիչ մեքենայի մասին… «Մեր երկրի ամենամեծ դժբախտությունն այն է, որ մինչ այժմ չեն մտահոգվել ուսումնասիրելու զանազան հողերի հատկությունները եւ դրանց մշակումն այնպիսի արտադրանքների հետ կապելու, որոնց հարմար կլինեին դրանք»:

Աբովյանն առաջարկում էր Հայաստանի գյուղատնտեսությունը երկրի աշխարհագրական պայմաններին հարմարեցնել, հոգ տանել ձիաբուծության, պտղաբուծության, կարտոֆիլ աճեցնելու, շերամաբուծության, բամբակագործության, ծխախոտի, ինդիգոյի եւ տեխնիկական այլ /243/ բույսերի մշակության համար: Նա շեշտում էր, որ խոշոր այդ ձեռնարկումները երկրի տնտեսական կյանքում կարող են գլուխ գալ, եթե կադավարությունը նպաստի եւ հովանավորի դրանք: Ընդառաջելով ցարական կառավարությանը, որ հետամուտ էր Անդրկովկասը դարձնել կենտրոնի արդյունաբերության համար հումույթ արտադրող երկիր, Աբովյանը գրում էր. «Կասկած չկա, որ մեր երկիրը, ուր կուլտուրան այնքան ցածր աստիճանի վրա է գտնվում, այդպիսի նյութեր (խոսքը գործարանային համույթների մասին է, Ա. Հ. ) մատակարարելով շատ ավելի կշահի, քան գործարաններ բանալով, որոնց համար նախօրոք կադրեր պիտի պատրաստե» [8]: Երկրի արտադրական ուժերը՝ զարգացնելու, գյուղատնտեսական եւ տեխնիկական գիտելիքներ տարածելու, տեղական արդյունաբերության համար կադրեր պատրաստելու նպատակով նա առաջարկում էր բացել մանկավարժական ինստիտուտ: «Եթե միայն, ասում էր Աբովյանը, սաներին սովորեցնելու լինեն մայրենի լեզուն եւ ռուսերենը եւ դրա հետ միասին մասամբ պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա եւ կրոն, բայց ավելի հիմնավոր՝ թվաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, մանկավարժություն եւ գլխավորապես գյուղատնտեսություն եւ տեխնիկա, որոնցից վերջինները նրանք պարտավոր լինին գործնականապես սովորել, ապա դրանով մի այնպիսի գործ կստեղծվի, որ կապված կլինի հազարավոր բարիքների հետ» [9]:

Աբովյանը նպատակահարմար էր համարում, որ մանկավարժական ինստիտուտ բացվի Քանաքեռում, որը քաղաքամերձ վայր է եւ, իբրեւ գյուտավայր, հնարավորություն ունի ուսուցումը լծորդելու գյուղատընտեսական փորձերի հետ: Ցանկալի կլիներ, որ այդ ինստիտուտի սաները լինեին երկրի բոլոր նահանգներից, եւ որ նրա մեջ ներգրավվեին նաեւ չքավոր ծնողների զավակները: «Պակաս օգտակար չէր լինի, ասում էր Աբովյանը, եթե այդ հիմնարկը կարողանար իր տրամադրության տակ առնել ոչ միայն իրեն շրջապատող հողամասը, այլ նաեւ մի քանի գյուղական տնտեսություններ»: Աշխատանքի նպատակահարմար բաշխումով, հողն ավելի լավ մշակելով ու օգտագործելով՝ այդպիսի մի գյուղը անկասկած ավելի շուտ կհասնի բարեկեցիկ վիճակի եւ իր օրինակով արտակարգ տպավորություն կթողի շրջապատող հարեւանների վրա ու այս եղանակով բարիքը կտարածվի աննկատելիորեն [10]: Ի վերջո, Աբովյանը կամենում էր, որ նույն վայրում կառավարության նպաստներով հիմնվի նաեւ գերմանացի արհեստավորներից ու գյուղատնտեսներից /244/ կազմված փոքրիկ մի գաղութ՝ բաղկացած թեկուզ հենց տասն ընտանիքից. սրանց տնտեսությունները եւս կարող կլինեն լավ օրինակ ծառայել տեղացիներին. գերմանացի կառագործների, բրուտների, որմնադիրների, կոշկակարների, ջուլհակների, ինչպես նաեւ հողագործ, վուշ ու կտավհատ մշակող կամ անասնաբուծությամբ զբաղվող գերմանացիների օրին ակը դաստիարակող դեր կկատարեր տեղացիների համար [11]:

Հետագա իր գործունեության ընթացքում Աբովյանը հետեւողականորեն արծարծում էր 1836 թվականին գրած նշանակալի իր այս զեկուցագրի մտքերը եւ ըստ կարելույն ջանք անում կենսագործելու դրանցից գեթ մի քանիսը: «Ոչ կոյր բախտ կամ չարչիութիւն, գրում էր նա, այլ արդար երկրագործութիւնն կարէ հասուցանել զմարդ անհնարին հարստութեան եւ բախտաւորութեան, եթէ միմիայն մարդն կամեսցի պարապիլ նովավ» [12]: Խոսքը, հարկավ, հին, բնատնտեսական երկրագործության մասին չէր այստեղ, այլ նոր, ագրոնոմիական սկզբունքներով կազմակերպվելիք եւ տեխնիկական բարձր մակարդակի վրա դրվելիք ապրանքային գյուղատնտեսության մասին: Միամտություն կլիներ կարծել, թե Արարատյան դաշտում նահապետական ինքնամփոփ ու ինքնաբավ տընտեսության օջախներ վառելու նպատակով էր Աբովյանը փորձում Երեվանի գավառային դպրոցի իր սաներին ցույց տալ տեխնիկական բույսերի մշակումը, եւ այդ նպատակով ձեռք բերում բամբակի, ամերիկյան ծխախոտի, զաֆրանի, ինդիգոյի եւ այլ շահավետ բույսերի սերմեր, կամ ձգտում բամբակազտիչ մեքենա գնել դպրոցի մերձակա տնտեսության պետքերի համար: Կամ երբ նա առաջարկում էր դպրոցի աշակերտներից մի քանիսին յուրաքանչյուր տարի ուղարկել Ռուսաստանի առեւտրական, տեխնիկական կամ երկրագործական դպրոցները, որպեսզի դրանով ոչ միայն ապահովված լինի աշակերտների ապագան, այլեւ ժամանակի ընթացքում բարձրանա նաեւ երկրի արտադրությունը, որը, ինչպես ասում էր նա, ներկայումս «նահապետական վիճակի մեջ է» [13]:

Հակադրվելով հին գյուղի վաշխառուական եւ առեւտրական վամպիրներին՝ Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն «նալլաթ» էր արտասանում փողի պաշտամունքի գլխին, նկատի ունենալով փողի այն ֆետիշացումը, որը բնորոշ էր նախասկզբնական կապիտալ կուտակող գիշատիչների համար: Նա մեծարում էր «արդար երկրագործությունը», որով պիտի ապահովվեր մարդու բարօրությունը:

Լուսավորություն քարոզող Աբովյանը կամենում էր ցույց տալ գյուղացուն բախտավորության եւ «անհնարին հարստություն» կուտակելու /245/ նոր, «արդար ուղիներ», սովորեցնել նրան աշխատանքի նոր, կուլտուրական կերպեր: Երբ «Վերք»-ը իդեալականացնում էր գյուղի նահապետական անցյալը, ապա չպիտի մոռանալ, որ դա արվում էր պատմական մի վեպում, որը կամենում էր վերապատկերել, ինչպես դիտել է Նալբանդյանը, հին գյուղի «մեռած պատկերը»: Անցյալի հուշարկումով «Վերք»-ը կամ ենում էր բարոյական պատվար ստեղծել ոչ թե կապիտալիզմի, այլ նախակապիտալիստական գյուղի այլանդակությունների դեմ: «Վերք»-ի տանուտերը ոչ թե հակադրում է գյուղը քաղաքին, այլ միայն տրտնջում, որ քաղաքացին անտարբեր է դեպի մակաբույծ այն տարրերը, որոնք քայքայում են գյուղի բարեկեցությունը. «գեղից խոսքը չվանի չեն դնում. քաղաքացին էլ տեղը տաքացրել, տազ արել, իր չայը խմում, ո՞ւմ դարդն ա, թե քարը քարի վրա չի կանգնիլ, ամեն մարդ իր գդակն ա դզում, իր գլուխը քորում»:

Ռուսահայ անդրանիկ լուսավորիչներն անխտիր ընդառաջում էին երկրի գյուղատնտեսության եւ արդյունաբերության կապիտալիստական զարգացմանը: Տարբերությունն այն է միայն, որ նրանցից ոմանք առավելապես հետամուտ էին Հայաստանի եւ Անդրկովկասի առեւտրական բուրժուազիայի կապիտալիստական ուղիներով զարգանալու հեռանկարին եւ իրենց հայացքներով քայլում էին ռուսահայ հասարակական մտքի (իբերալ բուրժուական ուղեգծով, մյուսները, ընդհակառակն, առավելապես կապված երկրի գյուղացիության մեջ, հետամուտ էին առեւտրական գյուղատնտեսության զարգացման եւ իրենց հայացքներով բռնում էին ռուսահայ հասարակական մտքի ազգային-դեմոկրատական ուղեգիծը:

Իր գործունեության սկզբնաշրջանում երկրի կապիտալիստական զարգացման հարցում Նալբանդյանը չէր հակադրվում անդրանիկ լուսավորիչների ընդհանուր մեկնակետին: Տարբերանշվելով Նազարյանցի լիբերալ հայեցակետից՝ երկրի սոցիալ-տնտեսական հեռանկարների նկատմամբ այդ ժամանակաշրջանում նա շարունակում էր ռուսահայ լուսավորչության դեմոկրատական այն ուղեգիծը, ուր Աբովյանից էր գալիս:

Սակայն Նալբանդյանը չհանդիսացավ սոսկ այդ ուղեգծի շարունակողը: Վաթսունական թվականներին, իր գործունեության առավել բեղուն եւ առավել արգասավոր շրջանում, նա հանդես եկավ որպես կապիտալիզմի ու նրա ստեղծած «քաղաքակրթության» խորաթափանց քննադատ եւ շեշտված հակառակորդ:

Հարկ է ասել, որ այս հարցում Նալբանդյանի վճռական վերադիրքավորումը բխում էր ոչ միայն նրա հայացքների ընդհանուր այն շրջադարձից, որ տեղի էր ունեցել համառուսական կրիզիսի ընթացքում, այլեւ /246/ հետեւում այն տպավորություններից, որ ստացավ նա արտասահմանյան իր ուղեւորությունների տարիներին:

1857 եւ 1859–62 թվականներին ռուսահայ դեմոկրատիայի հրապարակախոսը այցելեց կապիտալիստական Արեւմուտքի քաղաքները՝ Վիեննան ու Վենետիկը, Բեռլինն ու Ֆրանկֆուրտը, Փարիզն ու Լոնդոնը: Նա տեսավ «քաղաքակրթությանը» ստրկացած Լեհաստանը, Թյուկքիան, Եգիպտոսը, Պաղեստինը, Հնդկաստանը: Տեսավ «քաղաքակիրթ» աշխարհն այն պահին, երբ 1848 թ. ռեւոլյուցիոն շարժումների հետեւանքով միմյանց դեմ էին ելնում աշխատանքի եւ կապիտալի, ազատության եւ ստրկության, սոցիալիզմի եւ լիբերալիզմի բանակները: Դիտեց կապիտալիստական կրիզիսները, հողի եւ կապիտալի համակենտրոնացման պրոցեսները, քաղաքակրթության» սոցիալական ավերածությունները, քաղքենի եւ գյուղական միջին խավերի քայքայումը, բանվորների եւ գյուղացիների անսանձ հարստահարումները եւ կախյալ ու մանր ազգությունների ճնշումը Արեւմուտքում, գաղութային ու կիսագաղութային երկըրներում բորբոքվող քաղաքական եւ սոցիալական հուզումները:

Այս մի ժամանակ էր, երբ սկսում էր մարել բուրժուական դեմոկրատիայի առաջատար դերը, նահանջելով մասսայական շարժումը հրացանի ու թնդանոթի բռնող լիբերալիզմի ու Բոնապարտիզմի առաջ: Համաշխարհային-պատմական անցման այն դարաշրջանն էր սա, «երբ բուրժուական դեմոկրատիայի ռեւոլյուցիոնությունը արդեն մահանում էր (Եվրոպայում), իսկ սոցիալիստական պրոլետարիաստի ռեւոլյուցիոներությունը դեռեւս չէր հասունացել» [14]:

Կարո՞ղ էր արդյոք ապարդյուն անցնել այս ամենը Նալբանդյանի որոնող եւ թափանցող հայացքի, նրա դիտող ու տպավորվող մտքի, նրա մարտական խառնվածքի ու տրամադրությունների համար: Չէ՞ր նշանակում այն, որ պետք էր վերաքննել զարգացման այն ուղիները, որ նախագծում էին դեպի եվրոպական քաղաքակրթությունը» կողմնորոշվող հայ անդրանիկ լուսավորիչները հարազատ ազգի եւ ժողովրդի համար: Չէ՞ր նշանակում այն, որ երես դարձնելով եվրոպական «քաղաքակրթության» պաշտամունքից՝ պետք էր վեր հանել այդ «քաղաքակրթության» հակադարձ կողմը, նախազգուշանալ նրա բերած ու բերելիք ավերումներից, ճնշումներից ու հարստահարումներից:

Թափանցելով եվրոպական «քաղաքակրթության» խորքը՝ Նալբանդյանը դրական պատասխան տվեց այդ հարցերին: Վերադարձնելով Եվրոպային նրանից ստացած լուսավորության պարտքն ու տոկոսիքը՝ նա նշմարեց միաժամանակ, որ եվրոպական «քաղաքակրթության» անիվը /247/ սահում է դիակների վրայով ոչ միայն պատերազմական արհավիրքների ժամանակ, այլեւ խաղաղ զարգացման պահերին: «Քաղաքակրթության» մեծ պետական շահատակումներին ու ավազակային մտնձգություններին հրապարակախոսը հակադրեց ճնշված ու հարստահարված մասսաների քաղաքական ու սոցիալական ինքնորոշման ու ագատագրման պահանջները: Նա կողմնորոշվեց դեպի Եվրոպայի «հասարակ ժողովուրդն» ու «չխոստովանված ազգությունները», ատելությամբ զինվեց դեպի նրա տիրող հասարակաշերտերն ու սրանց սպասարկող կառավարությունները: Եվրոպական «քաղաքակրթությունը», ասաց նա, նշանակում է հարստություն, բարեկեցություն, ազատություն եւ լուսավորություն, բայց ոչ բանվորների եւ մանր արտադրողների, ոչ հեգ, հարստահարվող ժողովուրդների, ոչ մանր, ճնշված ազգությունների համար: «Ազգի», «ժողովրրդի» նկուն վիճակը, նրա թշվառությունն ու աղքատությունը ոչ միայն վերանալու չեն «քաղաքակրթության» ծավալումով, այլեւ աճելու են, եւ տա՝ հենց նույնիսկ «քաղաքակրթության» հետեւանքով: Զուր չէ, որ «Երկրագործության» աrաջին էջերն իսկ նվիրված են բամբակի սովից առաշացած կապիտալիստական այն ճգնաժամի նկարագրությանը, որի վերլուծությունն ու աշխատավոր ժողովրդի համար ունեցած ծանր հետեվանքները նույն այդ տարիներին վեր էր հանում եւ բնութագրում «Կապիտալ»-ի հանճարեղ հեղինակը:

Երեւույթների մասնավոր եւ անմիջական ընկալում ից Նալբանդյանն անցավ դրանց ընդհանուր եւ սկզբունքային գնահատմանը: Տնաբույս խալիբներից եւ այվազներից առավել նրան զբաղեցնում էին հիմա հասարակական, քաղաքական, ազգային երեւույթների ընդհանուր կապերն ու օրինաչափությունները: Նրա դիտած երեւույթների մեջ հիմա «ավելի խմբեր հանդես ունին, քան թե նորանց անհատները»: Մասնավորապես, նա գալիս էր նոր լուծում տալու ոչ միայն սոցիալ-տնտեսական այն խնդիրներին, որ ծառացել էին 1848 թվականի թոհուբոհից անցած արեւմտահայ «լուսավորյալների» առջեւ, այլեւ այն հարցերին, որ առաջ էին քաշում արեւելահայ լիբերալ կամ պահպանողական գործիչները:

Նալբանդյանն առաջինն էր հայ լուսավորիչների մեջ, որ դիտելով կապիտալիստական աշխարհի «քաղաքակրթությունը»՝ նշմարեց ոչ միայն նրա հակասությունները, նրա առաջացրած չարիքները, այլեւ որոնեց դրանց խոր պատճառները եւ հեռազդու հետեւանքները: Նրա հայացքից չվրիպեց քայքայիչ այն ազդեցությունը, որ ունեցավ կապիտալիզմը Արեւմուտքի եւ նրան ենթակա ասիական գաղութային եւ կիսագաղութային երկրների՝ մանր արտադրողների վրա: Սրտի կսկիծով էր արձանագրում նա ճնշված, հարստահարված ժողովուրդների եւ ապստամբող աշխատավորների պարտությունները: Այնուամենայնիվ, մշուշապատ գալիքի մեջ /248/ իսկ նա նշմարում էր նաեւ ժողովուրդների ազատագրման կոնտուրները։

  Տակավին 50-ական թվականների վերջերին Նալբանդյանը բնորոշում էր հնդկական ապստամբությունը որպես մի շարժում, որով «հարստահարված մարդիկը աշխատում են միայն յուրյանց սեփական ազատությունը ձեռք բերել»: Անգլիան «երկյուղի մեջ է, գրում էր նա, - որ մի գուցե հնդկացիք եւս անցանին այն կամուրջից, որից անցան Հյսիսային ամերիկացիք: Միայն Անգլիայի բախտն է, որ հնդկացոց մեջ չկան Ֆրանկլիններ եւ Վաշինգթոններ: Բացի սորանից, Անգլիան պարապած է Չինաստանի հետ, նորերումս տիրել է Կանտոնին եւ հույս ունի, ծառաջ գնալով աշխարհակալական հանդիպումը, ծաղկեցնել ջուր օփեումի վաճառականությունը» [15]:

1861 թվականին Հնդկաստանն այցելած Նալբանդյանին հասնում էին խեղդված ապստամբության ու արձագանքները: Ի մոտո շոշափելով գաղութային այն շահատակությունները, որ ծայր էին տվել Հնդկաստանի եւ Չինաստանի ապստամբություններին, 1862 թվականի, «Երկրագործության» հեղինակը գրում էր.

Անգլիան Հնդկաստանի մեջ մի որոշյալ կշիռ ափիոն գնում է ժողովրդից 25 լիբրե ստերլինգի, իսկ ինքը նույն կշիռը վաճառում է 250 լիբրեի, եւ կառավարութենից ավելի ո՛չ ոք իրավունք ունի շինականից գնել, նույնպես եւ շինականը իրավունք չունի ուրիշի վաճառելու:

«Քաղաքակրթություն է տարածում»:

Անգլիան ամիսը երեք շոգենավ ափիոն բռնությամբ ներս է տանում Չինաստան, թունավորում է մարդկությունը եւ այդ գույնի փոխարեն ամիսը երեք շոգենավ արծաթ է ստանում. այս անբարոյանկանություն է:

«Քաղաքակրթություն է տարածում» [16]:

«Երկրագործության» առաջին տողերը նվիրված են այն պատերազմին, որ ստրուկների ազատագրման կապակցությամբ ծագել էր Հյուսիսային Ամերիկայի նահանգների միջեւ: Դիտելով պատերազմի հետեւանքով Անգլիայում եւ Ֆրանսիայում ծագած տնտեսական ճգնաժամը եւ դրա արձագանքները աշխատանքի եւ կապիտալի փոխհարաբերության մարզսա՝ «Երկրագործության» հեղինակը շտապում է ահազանգել հայրենակիցներին կապիտալիստական սիստեմից ազգի համար ծագելիք սոցիալական եւ քաղաքական վտանգի մասին: Դիտած լինելով Անգլիայի Գա - [ածական քաղաքականությունը իռլանդացիների դեմ՝ նա գրում է.

Իռլանդիան յուր աշխարհագրական դրությամբ, յուր բնական /249/ սահմաններով, յուր կրոնքով, սովորությամբ եւ ավանդությամբ բոլորվին հեռու է Անգլիայից, քանքարավոր մարդերով ավելի ճո՛խ է, քան թե ինքը Անգլիան, բայց Անգլիան, հակառակ նորա կամքին, պահում է աոըան յուր ձեռքի մեջ, եւ Թեյմսը շատ ժամանակ չէ, որ հրատարակեց, թե Իռլանդիո անկախության աշխատողքը տերության ընդդեմ ապստամբք, կարո՛ղ են դատապարտվել դեպի թիրարան…

«Քաղաքակրթություն է տարածում» [17]:

Ուղեւորի ուշադրությունից չէր վրիպել նաեւ Կենտրոնական Եվրոպայի կացությունը: Գիտենք արդեն շանթալից այն ռեպլիկները, որոնցով նա նշավակում էր Ավստրիայի, Պրուսիայի եւ Վատիկանի «քաղաքակրթությունը» եւ արձագանքում նրանց դեմ ծավալվող բողոքներին ու շարժումներին: Սակայն միայն Արեւմտյան կամ Կենտրոնական Եվրոպակում չէ, որ հուզվել էր մասսայական շարժումների ալիքը: Անգամ ժանդարմական կրնկի տակ հեծող Եվրոպական Արեւելքում, որը 1848 թվականին հեռու էր մնացել ռեւոլյուցիոն բռնկումներից, Ղրիմի պարտության եւ համաշխարհային կրիզիսի մթնոլորտում ծայր էին առել ու տենդագին ընթացք ստացել «ազատագրված ճորտերի» խլրտումները: Դրան զուգընթաց ռուսական ծայր երկրներում արծարծվում էին լեհ, ուկրաինական, ֆինն եւ կովկասյան ժողովուրդների ազգային-ազատագրականշարժումները, որոնց դեմ ցարիզմն սկսում էր հավաքել իր ուժերը վճռական հակահարվածի համար:

Ռուսական բանտերը, գրում էր «Երկրագործության» հեղինակը, լցվեցան լեհացիներով. կարծեմ շուտով Սիբիրի մեջ ավելի շատ պիտի լինի լեհացի, քան թե Լեհաստան. Վարշավի հրապարակների վերա արյունը մինչեւ ծունկն է անցնում. զինվորները անզեն մարդոց վերա հարձակվելով` սպանում են առանց խնայելու հասակի եւ սեռի. Ռուսիո գերմանաթաթար կառավարությունը իբրեւ մի վամպիր ծծում է Լեհաստանի արյունը, փակում է նրա եկեղեցիքը, դպրոցները, եւ հրամայում է քար կամ փայտ դառնալ:

«Քաղաքակրթություն է տարածում»:

Փոքր Ռուսիան… խնդրում է յուր անկախությունը, բայց Ռուսիո կառավարությունը շղթաներով կապում է նորան եւ ազատության մարգարեներին պատասխանում է բանտով, կնուտով եւ աքսորով [18]:

  «Քաղաքակրթություն է տարածում»:

/250/ Հափշտակել է եւ ստրկացրել է Ֆինլանդիան:

«Քաղաքակրթություն է տարածում»:

Խաբանոք ճանկել է Վրաստանը եւ Հայաստանի մի մասը եւ ճնշում է նրանց յուր ծանրության տակ:

«Քաղաքակրթություն է տարածում» [19]:

Հեգնանքով ու զայրույթով լի այս տողերը` գրվում էին մի ժամանակ, երբ Ռուսաստանում բռնկել էր գյուղացիական ապստամբությունների տարերքը, երբ Լեհաստանն ապրում էր 1863 թվականի համաժողովրդական ապստամբության նախօրյակը, երբ անդրկովկասյան ժողովոզդների մեջ աճում-կուտակվում էին մասսաների տրտունջները ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ, տրտունջներ, որոնք հանգում էին համքարական կազմակերպությունների ու գյուղական համայնքների բուն ալեկոծումներին:

«Երկրագործության» հրացայտ տողերից պարզ է միանգամայն հեղինակի ընդհանուր հայացքը, նրա ջերմ համակրանքը ազատության համար մաքառող «հասարակ ժողովուրդի» նկատմամբ:

Նալբանդյանը չգնաց արեւմտահայ եւ արեւելահայ այն մտավորականների ուղիով, որոնք 1848 թվականի ռեւոլյուցիայի տպավորության տակ եւ, մանավանդ, վաթսունական թվականներին հայ ժողովրդի մեջ ծավալվաղ հուզումներից ահաբեկված՝ դիմաշրջվում էին ազատագրական-պայքարի ռեւոլյուցիոն ուղիներից, փրկության երաշխիք փնտրելով բացառապես բուրժուական լուսավորչության, պետության կողմից ի վերուստ ձեռնարկված ռեֆորմների կամ եվրոպական պետությունների միջամտության շավիղներում:

«Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում Նալբանդյանն ընդգծելու էր խոշոր այն նշանակությունը, որ եվրոպական ցամաքի համար ունեցան անգլիական եւ ֆրանսիական էմպիրիկ ու մատերիալիստական փիլիսոփայություններից սնունդ առած 1789 պատմական նշանակալից թվականը՝ բուրժուական ռեւոլյուցիան: Սակայն նրա միտքը թափանցում էր նաեւ բուրժուական զարգացման հակասությունները: Նա քննադատում էր պատմական մեծ այդ տեղաշարժերը ոչ թե բուրժուական իրավակարգի տեսանկյունից, այլ «հասարակ ժողովրդի» եւ ռեւոլյուցիոն դեմոկրատիաՄի երազած համերաշխության իդեական բարձրակետից: Սուր եւ անողոք նրա այդ քննադատությունը կազմում է «Երկրագործության» սկզբունքային ելակետերից մեկը. մարդու եւ քաղաքացու իրավունքները նենգափոխվեցին սովամահ լինելու կամ կամովին ստրկանալու իրավունքի. այս փաստի մեջ Նալբանդյանը տեսնում էր բուրժուազիայի հռչակած ռեւո/251/լյուցիոն սկզբունքների ռեալ արդյունքը «հասարակ ժողովրդի» մամար: «Ազատությունը, հավասարությունը եւ եղբայրությունը յուրյանց հիշատակը թողեցին մի քանի ոսկիների վերա. պատերի վերայի կարմիր գրերը դատապարտվեցան մնալ սպիտակ ներկի տակ»:

«Օդային ազատություն» նվաճող աշխատավոր մարդը, վարատական ու անհող, «Տարկադրվեցավ դարձյալ յուր օրական հացը հարել՝ ստրկանալով ուրիշին» [20], գրում էր Նալբանդյանը: Նալբանդյանի համակրանքը Եվրոպայոս իշխող քաղաքական եւ սոցիալական համակա 7գտությունների կողմը չէր, այլ դրանց դեմ սկսված բանվորական ու գյուղացիական շարժումների եւ ճնշված ազգությունների ազատագրական ձգտումների կողմը: Նրա հեգնոտ եւ շանթալից խոսքերի մեջ դժվար չէր լսել այն նզովքի արձագանքները, որ թափում էին բուրժուական հասարակության գլխին «ճնշված մարդկության անմահ բարեկամքը»՝ Ռուսսոն, Ֆուրյեն, Գերցենը: Վերջին հաշվով, հասարակ ժողովրդի համար Նալբանդյանը ելք էր որոնում նրա իսկ վարած ակտիվ պայքարի միջոցով. քանի որ՝ «հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին եւ… նորը պատերազմով պիտի կանգնեց։ ներ իր դրոշը ավերակների վրա» [21]:

Բուրժուական «քաղաքակրթության» դեմ ուղղված՝ հակասություններն ու այլանդակությունները մերկացնող ու խարազանող Նալբանդյանի ինվեկտիվները հայերի մեջ կապիտալիզմի քննադատության առաջին սլաքներն էին՝ ուղղված ռեւոլյուցիոն դեմոկրատիայի դիրքերից:

Քննադատելով Արեւմուտքում իշխող կապիտալիզմի քաղաքակրթությունը»՝ Գերցենը գրում էր. «Սեփականության հռոմեական իրավունքի եւ անձի քաղաքացիական իրավունքի վրա կառուցված աշխարհը կարող է Բաց շպրտել քաղցածին, սակայն ճանաչել նրա հացի իրավունքը (парво на хлеб) չի կարող» [22]: Գերցենը տարակույս չուներ, որ հացի խնդիրը պիտի լուծվի քաղցածների օգտին, մասսաների ազատագրման օգտին:

Գերցենը, սակայն, գիտեր, որ միշտ չէ, որ «խաղաղ» էին մնում քաղցածները: Տակավին «С тоro берега» հռչակավոր իր հոդվածաշարքում էր նա ասում, թե՝ «ժողովուրդներին ալեկոծող խուլ հուզմունքը առաջանում է սովից»: «Մասսաները ցանկանում են կանգնեցնել այն ձեռքը, որ անամոթաբար խլում է նրանց վաստակած մի կտոր հացը. դա նրանց գլխավոր պահանջն է» [23]: «Պայքարն ակներեւ էր, անխուսափելի, /252/ նրա բնույթը կարելի է նախագուշակել: Քաղցած մարդը մոլեգին է, բայց սեփականությունը պաշտպանող քաղքենին նույնպես մոլեգին է: Բուրժուազիայի հույսը մեկն է մասսաների տգիտությունը: Դա մեծ հույս է, բայց ատելությունն ու նախանձը եւ երկարատեւ տանջանքը ավելի արագ են դաստիարակում, քան կարծում են… Պայքարը սկսված է, ո՞վ կհաղթի՝ դժվար չէ նախատեսել, վաղ թե ուշ… կհաղթի նոր սկզբունքը» [24]:

Նալբանդյանն արձագանքում էր Գերցենին Արեւմուտքի «քաղաքակրթության» մասին, երբ «Երկրագործության» էջերում դիտամ էր. «Եվրոպան ուշ՝ ծնեցավ, բայց շատ արագ ծերանում է: Մի քանի դարու մեջ նա անցավ շատ կերպարանքներ phase փոփոխեց եւ փոփոխում է դեռեւս կառավարությանց ձեւերը, բայց ցարդ չհասավ յուր նպատակին, որովհետեւ միշտ աշխատեցավ ճանապարհը լայնացնել, ուղղել, հարթել, մոռանալով, որ յուր նեղությունը ճանապարհից չէ այնքան, որքան ոտքի կոշիկից, որ սեղմում է եւ չի թողնում ման գալ: Այսպիսի դժբախտության մեջ ինչ կօգնի ճանապարհի լայնությունը, քանի որ կոշիկը նեղ է: Այո, Եվրոպան կանգնած է այսօր մի դժվար լուծանելի խնդրի առջեւ, այդ, տնտեսական խնդիրն է, մարդը եւ հացը։ Եվ այդ խնդիրը, կանուխ թե ուշ, թեեւ սոսկալի փոթորիկներով, պիտի լուծվի: Ոչինչ բռնություն, ոչինչ պահպանողական համակարգություն, ոչինչ ընդդիմադրություն, որեւիցե կողմից, չէ պիտի կարողանա փակել նրա առաջքը, թեեւ այսօր հալածակա՞ն եւ աքսորակա՞ն են այդ ապագայի մարգարեքը եւ առաքյալքը» [25]:

Ձգտելով լուծել «մարդու եւ հացի» խնդիրը՝ արեւմտաեվրոպական սոցիալիստ-ուտոպիստները առաջարկում էին խաղաղ դարմաններ: Սակայն ռուս «հալածական եւ աքսորական» իր համախոհների պես Նալբանդյանը եւս պրոլետարիատի եւ բուրժուազիայի միջեւ արծարծված դասակարգային պայքարից առաջանալիք «սոսկալի փոթորիկների» մեջ էր նշմարում «մարդու եւ հացի» խնդրի լուծումը Եվրոպայում: Եվ դեհ ավելին. վերջին հաշվով «մարդու եւ կացի» այդ խնդրի լուծման հետ նա կապում էր հայ եւ ասիական մյուս ժողովուրդների ապագա բարեբախտությունը:

«Եվ ինչպես միջին դարերում, Ասիո անկյուններից խուռն բարբարոսներ իջան եւ հեղեղեցին Եվրոպա, գրում էր Նալբանդյանը, այնպես եւս մարդու եւ հացի խնդիրը լուծվելուց հետո, եվրոպական մարդը պիտի իջանե Ասիա: Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի ման/253/կանա, եւ ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը, եթե ընդունակ լինին իբրեւ ազգ ապրելու, իսկ եթե ոչ, օրըստօրե կանհետանան, որպես մի կաթիլ համատարած ծովի մեջ: Ամեջիկան, Ավստրալիան, այլ երկիրներ եւ կղզիք կենդանի վկա են մեր խոսքին: Ասի ապագան ավելի մեծ է, ավելի լայն է տնտեսական խնդրի վերաբերությամբ, քան թե Եվրոպիո ապագան: Հայերին մնում է վաղօրոք օգուտ քաղել յուրյանց դրութենից» [26]:

Նալբանդյանը նախատեսում էր այն բարիքը, - որ բերելու է ասիական աշխարհին սոցիալիզմի հաղթանակը Եվրոպայում: Ասիական երկըրները, ասում էր նա, ազատ կմնան մասսաների պաուպերացումից, եթե փրկության միջոցներ որոնեն կապիտալիստական աշխարհից տարբեր ուղիներում: Ասիական երկրների համար, խորհում էր նա, փրկության միջոցը, առաջատար ուժը, հիմնական, տնտեսական հեղափոխությունն» է՝ համայնական հողատիրության հիմքերի վրա, եւ մեքենայացված գյուղատնտեսության միջոցով վերակազմվելիք երկրագործությունը:

Այս մտայնությունն էր արմատվում հրապարակախոսի մեջ հավանորեն դեռ այն ժամանակ, երբ նա առիթ ունեցավ տեսնելու ու շոշափելու Արարատյան դաշտի հայ գյուղերի՝ Էջմիածնի, Օշականի, Աշտարակի վիճակը: Այդ գյուղերը առաջին քայլափոխերն էին անում դեպի կապիտալիստական զարգացման շրջանը, երբ Նալբանդյանն այցելեց Արեւմուտքի հայաբնակ այն վայրերը, որոնց կացությունը ծայր էր տալիս նրա մեջ ներարշավող եվրոպական կապիտալիզմին դիմագրավելու մտահոգությանը: Նալբանդյանը հանգում էր այն համոզման, թե ազատագրվելով դարավոր ճորտությունից՝ հողային համայնքի հետ միազոդված երկրագործությունն էր հենց այն «ուղիղ ճանապարհը», որ պիտի հեռու պահեր հայ գյուղի մանր արտադրողներին պրոլետարացման աղետից:

«Կապիտալիստական արտադրության չհասունացած դրությանը, չհասունացած դասակարգային հարաբերություններին համապատասխանում են նաեւ չհասունացած թեորիաներ: Տակավին չզարգացած տնտեսական հարաբերությունների մեջ թաքնված հասարակական խնդիրների լուծումը հարկ էր լինում հնարել գլխից» [27]:

Կասկած չկա, որ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը ազատ չէր Ռուսաստանում եւ Հայաստանում դեռ լիովին նոր կազմավորվող կապիտալիզմին համապատասխանող չհասունացած հայացքների, հասարակական խնդիրների լուծման սոցիալիստ-ուտուպիս/254/տական դեղատոմսերից: Պիտի դիտենք, այնուամենայնիվ, որ մատերիալիստ Նալբանդյանը հեռու էր այն ուտոպիզմից, որ հատուկ էր նախամարքսյան արեւմտաեվրոպական սոցիալիզմին: Նա պատկառանքով էր՝ նշում Ֆուրյեի եւ Օուենի անունները: Սակայն ոչ մի տեղ չէր ծանրանում ապագա հասարակարգի մանրապատում նկարագրության վրա, ամենից շատ նրան զբաղեցնում էր այն պայքարը, որի նպատակը պիտի լինի «նեղ կոշիկից» ազատվելը, այսինքն՝ առկա հասարակարգի զարգացումը կաշկանդող արգելքների վերացումը: Շատ հետաքրքրական են այն մտքերը, որ գրի էր առնում նա այդ մասին «Հեգելը եւ նորա ժամանակը » աշխատության մեջ. «Չէ պետք մոռանալ, ասում էր այդտեղ Նալբան»յանը, որ մինչեւ այժմ մարդու արած հառաջադիմությունը, թեեւ ըստ երեւույթին կարծվի նորմուծությունք, այնուամենայնիվ ըստ ինքյան եւ էականապես ուրիշ բան չեն, եթե ոչ հին շինվածքների կործանում: Այնքան շատ եւ այնքան խիտ են այդ անտեր շինվածքը, որ մարդը ճամփա չունի, եւ քանի խելքի է ընկնում կամաց կամաց կործանելով նորանց բացում է իր ճամփան: Եթե որեւիցե ստրուկ ազատվում է ստրկությունից, այդ չէ նշանակում, թե նա նոր բան ստացավ, այլ թե ինչ որ կորցրել էր գտավ. նորը տակավին առջեւումն է: Բայց ինչպես է եւ ինչ պիտի լինի այդ նորը: Եթե մենք քեզ հետ ապրենք մինչեւ այն ժամանակ, եթե ուսանենք այն ժամանակի պետքերը եւ շրջապատող աշխարհի հասկացողությանց գումարը, այն ժամանակ միայն կարող եմ քեզ ասել, թե ինչպես բան է այդ նորը, բայց մինչեւ այն ժամանակ ինձնից պատասխան մի սպասե, ես փիլիսոփա չեմ» [28]: «Փիլիսոփաներին» քննադատող Նաբանդյանն հարվածի տակ էր դնում հատկապես իդեալիստական, մտահայաց փիլիսոփայությունը, կյանքից կտրված, վերացական սիստեմներն Ու դարմանները: «Փիլիսոփա պարոնները, գրում էր նա, իրենց համակարգությունքը հենց դրել են մեջ տեղ որպես մի հավատալիք, որպես դոգմա. մենք ոչ թե ձեռնոց ենք նետում իմաստության, այլ այն ձեւին եւ դատապարտում ենք նույն վարդապետությունը, որ երեւում է որպես դոգմա» [29]:

Պայքարի ուղիներ նշելով կապիտալիզմի դեմ՝ Նալբանդյանը, մի պահ առեւտրական շուկայի պահանջներին համակերպված, «ազգային վաճառականության» մեջ է որոնում մանր արտադրողների փրկության առաջին միջոցը: Չժխտելով մասնավոր նախաձեռնության, մասնավոր կապիտալի վրա հանգչող ազգային խոշոր արտադրության եւ ապրանքափոխանակության պրոգրեսիվ դերը, պահպանելով մասնավոր սեփական/255/նության իրավունքն ու դրան համապատասխանող մանր ու խոշոր ապրանքարտադրության եւ ապրանքափոխանակության հարաբերությունները՝ Նալբանդյանը ենթադրում էր զարգացնել ապրանքային հարաբերություններ եւ միաժամանակ կանխել կամ լիկվիդացնել այդ հարաբերությունների քայքայիչ ազդեցությունը գյուղական մանր արտադրության վրա: «Երկրագործության» ուրվագծած «տնտեսական հեղափոխությունը» նա առաջին նվագ կառուցում է ոչ թե արտադրական հարաբերությունների, այլ ապրանքաշրջանառության եւ վարկավորման մեջ առաջանալիք «հեղափոխության» վրա:

Այս մի պատրանք էր, որ այն կարող պիտի լիներ իրական պատվար ստեղծել մանր արտադրողների եւ մանր ապրանքատերերի քայքայման կամ նրանց կապիտալիստական էվոլյուցիայի առաջ: «Երկրագործության» ակնկալած «տնտեսական հեղափոխությունը» լավագույն դեպքում պիտի լիներ յուրատեսակ համայնքային կամ ազգային կապիտալիզմ, ուր ազգի «մասնավորների» շահերը ստորագրվելու էին ազգի կամ համայնքի «ընդհանուրի» շահերին եւ ղեկավարների մտահոգության կենտրոնում դրվելու էր «հասարակ ժողովուրդը»: Նալբանդյանը ենթադրում էր «հեղափոխություն» կատարել ազգի մեջ՝ դրամի շրջանառություն մտցնելով ազգի մեջ, վարկավորելով մանր գյուղացիությանը եւ ապահովելով նրա համայնքային հողատիրությունը, գյուղական, մանր արտադրությունը: Սակայն տեսանք, որ վարկավորողը, ազգի մեջ դրամի շրջանառություն մտցնողը, լինելու էր վաճառականը, որին իրավունք էր տրվում միաժամանակ նաեւ մշակելու հողը վարձու բանվորների ձեռքով: Չի՞ նշանակում այն, թե գյուղացիությունը նյութական կախման մեջ էր դրվելու վարկատու կապիտալիստից, եւ պարզ չէ՞, որ սրանով գուռ էր բացվելու միաժամանակ գյուղական մանր արտադրության կապիտալիստական էվոլյուցիայի առաջ: Նալբանդյանի ձգտումը՝ «ազգային վաճառականության» միջոցով անխախտ «հավասարակշռություն» ըստեղծել երկրագործության եւ արդյունաբերության միջեւ, հակասում է այն փաստին, որ արտադրության հիմնական այդ ճյուղերի զարգացումը տեղի է ունենում անհամաչափ տեմպերով եւ, հետեւաբար, վաղ թե ուշ պիտի խախտվեր նրանց միջեւ սահմանված «հավասարակշռությունը»: Արտած դրամիջոցների մասնավոր սեփականության պայմաններում զարգացման անհամաչափությունը անխուսափելի պիտի լիներ նաեւ գյուղացիական մանր արտադրությունների մեջ: Հանգամանքներ են սրանք, որոնք հնարավորություն չպիտի տային կանխելու գյուղաբնակչության սոցիալական տարբերակումը, գյուղական ունեւորների եւ չքավորների կամ կուլակներին ու բատրակների առաջացումը պիտի լիներ սրա անխուսափելի սարդյունքը:

/256/ «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում գտնտեսական հեղափոխության» իր ծրագրի մեջ Նալբանդյանը մտցրեց էական մի լրացում: Առեւտրական եւ վարկային ասոցիացիայի սիստեմը նա լրացրեց արտադրական ասոցիացիաների սիստեմով: Սակայն սրանով որեւէ չափով չէր վերանում նրա ծրագրի աքիլլեսյան գարշապարը, արտադրամիջոցների մասնավոր սեփականության առկայությունը, որ իշխող փաստ էր լինելու անգամ, հողի համայնացման պայմաններում:

Ակներեւ է, որ հակառակ Նալբանդյանի նպատակադրման, համայնքային հողաբաժանման դեպքում եւս նրա պատկերած «տնտեսական հեղափոխությունը» գնալու էր երկրի կապիտալիստական զարգացման ուղիով: Ըստ էության նրա տնտեսական ուտոպիային է վերաբերում Վ. Ի. Լենինի խոսքերը Գերցենի հիմնադրած նարոդնիկական սոցիալիզմի մասին, որը ձգտում էր ազատագրել գյուղացիներին՝ «հողով հանդերձ», սահմանել համայնական հողատիրություն, օգտագործել գյուզացիական «իդեալը «հողային իրավունքի» («право на землю») մասին»: «Լինելով ուտոպիա այն բանի նկատմամբ, թե ինչ տեսակ պետք է լինեն (եւ կլինեն) հողերի նոր բաժանման տնտեսական հետեւանքները, այն հանդիսանում է գյուղացիական մասսաների, այսինքն՝ բուրժուական-ճորտատիրական, արդի Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը կազմող մասսայական մեծ, դեմոկրատական վերելքի ուղեկիցն ու սիմպտոմը» [30]:

Լենինը շեշտում էր, որ Գերցենը չհասկացավ ինչպես 1848 թ. ամբողջ շարժման, այնպես եւ նախամարքսյան սոցիալիզմի բոլոր տարատեսակությունների, այդ թվում նաեւ ռուս գյուղացիական ռեւոլյուցիայի եւ ռուս ուտմ պիական սոցիալիզմի բուժուա-դեմոկրատական բնույթը: Լենինը գրում էր, որ Գերցենի քարոզած սոցիալիզմի մեջ իսկ չկար «եւ ոչ մի գրամ սոցիալիզմ»: Գերցենի սոցիալիզմը, ասում էր նա, նույնպիսի բարեհոգի ֆրազ էր, նույնպիսի լավ երազանք, որ «զգեստավորում էր բուրժուական գյուղացիական դեմոկրատիայի ռեւոլյուցիոնությունը Ռուսաստանում», ինչպես եւ «48 թվականի սոցիալիզմի զանազան ձեւերը Արեւմուտքում» [31]: Լենինի այս գնահատականները լիակատար չափով ճիշտ են նաեւ «Երկրագործության» հեղինակի նկատմամբ:

Չնայած երկրի տնտեսական հետամնացության, կապիտալիզմն արդեն մուտք էր գործով ոչ միայն Ռուսաստանի կենտրոնները, այլեւ թափանցում նրա ծայրամասերը: Կապիտալիզմն անխուսափելի էր դառնում նաեւ Անդրկովկասի եւ Հայաստանի համար: Ո՛չ ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատների քարոզած համայնքային հողատիրությունը եւ ո՛չ էլ նրանց հետ /257/ համաքայլ ընթացող Նալբանդյանի «ուղիղ ճանապարհը» նրա դարաշրջանում անկարող պիտի լինեին կանխելու կապիտալիզմի հաղթարշավը:

Աբովյանից հետո «Երկրագործության» էջերում հայ դեմոկրատիայի հասարակական միտքը կտրել էր զարգացման երկար ճանապարհ: Ապավինելով ազգի հասարակական ինքնօգնության գաղափարին՝ Նալբանդյանն ակնկալող հայացք չէր նետում «ազգի իշխաններին» եւ իսպառ հրաժարվում իշխող պետականության կողմից լինելիք նյութական կամ բարոյական նպաստների վրա:

Համեմատելով «Երկրագործության» հեղինակի հայացքները Նազարյանցի, Շանշյանի, Ախվերդյանի արծարծած մտքերի հետ՝ դժվար չէ նկատել, որ Նալբանդյանը եւս անդրադառնում էր սրանց հուզած ազգային լուսավորության, ազգային բարեկեցության խնդիրներին: Սակայն նա լուսաբանում էր այդ խնդիրների ոչ թե ազգային վերնախավերի հանգստի ու վայելքի մտահոգությունից մղված կամ նորելուկ բուրժուազիայի շահերին ու ըմբռնումներին ընդառuջելով, այլ ելնելով «հասարակ ժողովրդի» տեսանկյունից ու պահանջներից: «Հասարակ ժողովրդի», փրկության ուղին նա չէր որոնում Նազարյանցին զբաղեցնող ֆիխտեական ռեցեպտների մեջ, որոնց հետեւողական կիրառումը հայ լիբերալներին կարող էր հասցնել միայն գերմանական կաթեդեր-«սոցիալիստների» ռեակցիոն եզրահանգումներին: Նա չգնաց նաեւ մանչեստրականության ճանապարհով, որ ջատագովում էր ազգային-պահպանողական Շանշյանը: «Հասարակ ժողովրդի» փրկության հեռանկարները նա որոնում էր ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատ մտածողների ուսմունքների մեջ: Բարեկեցության աղբյուր չհամարելով առեւտրա-արդյունաբերական քայքայվող համքարությունները՝ քաղաքային մասսաների ապահովության միջոցը Նալբանդյանը տեսավ հողային համայնքների հիմքերի վրա ստեղծվելիք գյուղի ու քաղաքի արտադրական եւ առեւտրական ասոցիացիաների մեջ: Հավանորեն այս կազմակերպությունների ու ձեռնարկությունների մեջ էր տեսնում նա նաեւ ազգի զարգացման, նրա լուսավորության ու քաղաքական վերանորոգության «ուղիղ ճանապարհը», եւ նրա ինքնապաշտպ անության ազդու միջոցը ոչ միայն սուլթանի բռնատիրության, այլեւ ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ: Հակադրվելով հայ ազգային-լիբերալ եւ ազգային-պահպանողական հասանքներին՝ Նալբանդյանը եւ նրա հետեւորդները քաղաքականապես ոտք էին դնում ռուսական ռեւոլյուցիայի Ճանապարհի վրա, ճանապարհ, որ միակ ճշմարիտ ու միակ շիտակ ուղին էր հայ ժողովրդի ազգային-քաղաքական ազատագրման համար:

Նալբսսնդյանը մերկացնում էր եվրոպական կապիտալիզմը, նշավակում նրա գաղութային քաղաքականությունը: Դրանով նա ըստ /258/ էության հարվածում էր ոչ միայն արեւմտահայ կոմպրադորական բուրժուազիայի գաղափարախոսներին, այլեւ արեւելահայ այն գործիչներին, որոնք քարոզում էին «եվրոպական լուսավորություն» առանց տարբերանշելու եվրոպական «քաղաքակրթության» աջն ու ահյակը, ինչպես նաեւ ցարիզմի ազգային եւ վարչական քաղաքականության արեւելահայ այն: քննադատներին, որոնք լռում էին եվրոպական Արեւմուտքի կապիտալիստական քաղաքակրթության» այլանդակությունների մասին եւ արեւմտյան պետությունների միջամտությունից ակնկալում ազգի փրկումը: Չենք խոսում այլեւս այն մասին, որ կանգ առնելով հատկապես ռուս ճորտերի ազատագրման խնդրի վրա՝ նա, ինչպես պիտի տեսնենք, հակադրվում էր այն դիրքին, որ գրավում էին այդ հարցում արեւելահայ ռեակցիոն խմբավորումները՝ սկսած կղերա-աղայական եւ ազգային-պահպանողած, կան գործիչներից մինչեւ «Հյուսիսափայլ»-ի լիբերալները ներառյալ:

Նալբանդյանի, ինչպես նաեւ նրա մեծ ուսուցիչների ու զինակիցների դժբախտությունն այն էր միայն, որ Ռուսաստանում իշխած հասարակական-տնտեսական պայմաններում նրանք անկարող էին նշմարել կամ կանխատեսել, որ ոչ միայն Ռուսաստանի գյուղացիության, այլեւ ցարիզմի կողմից ճնշված ազգությունների ազատագրումը հնարավոր պիտի դառնար միայն կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետեւանքով կազմավորվող բանվոր դասակարգի ու նրա ռեւոլյուցիոն» առաջապահիկի ղեկավարությամբ։



[1]     K. Mapкc и Փ. Энгельс, Сочинения, XIV, եր. 45։

[2]     Վ. Ի. Լենին, Երկեր, II, եր. 646:

[3]     Fr. Parrot, Reise zum Ararat, Berlin, 1834, եր. 32.

[4]     «Վերք Հայաստանի», Երեւան, 1939, եր. 2009:

[5]     Տե՛ս, հատկապես, Աբովյանի «Հազարփեշե»-ի՝ «Մեղու Հայաստանի» թերթի 1864 թ. N. 17—18-երում տպագրված վարիանտի մասին ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1948, գիրք III, եր. 48, եւ հետ., ընկ. Աս. Ասատրյանի դիտողությունները:

[6]     Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, I, եր. 71:

[7]     Տե՛ս ՀՍՍՌ Գրականության թանգարան, Աբովյանի արխիվ, թղթապ. N 49։

[8]     Նույն տեղը, եր. 18 եւ հետ. եւ 21:

[9]     Նույն տեղը, եր. 29:

[10]   Հմմ. նույն տեղը, եր. 28 եւ հետ.:

[11]   Նույն տեղը, եր. 33:

[12]   ՀՍՍՌ Գրականության թանգարան, Աբովյանի արխիվ, թղթապ. N 20:

[13]   Հմմ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, 1, եր. 157:

[14]   Վ. Ի. Լենին, Երկեր, XVIII, եր. 14:

[15]   Ե. Լ. Ժ., 1, եր. 197:

[16]   Նույն տեղը, III, եր. 88:

[17]   Նույն տեղը:

[18]   Այստեղ Նալբանդյանը նկատի ուներ անշուշտ Շեւչենկոյին, որին նա նույնիսկ հանդիպած կարող էր լինել 1859 թվականին Պետերբուրգում, եւ որի 1861 թվականին տեղի ունեցած մահը հավանորեն առիթ էր տվել համակրանքի քողարկված այդ արտահանության:

[19]   Ե. Լ. Ժ., III, եր. 89։

[20]   Նույն տեղը, եր. 54:

[21]   Նույն տեղը, եր. 15:

[22]   А. И. Герцен, П. С. С. и П., X, եր. 244 եւ հետ.:

[23]   Նույն տեղը, XI, եր. 10:

[24]   Նույն տեղը, V, եր. 460 եւ 477:

[25]   Ե. Լ. Ժ., III, եր. 81:

[26]   Նույն տեղը:

[27]   К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, XV, եր. 512:

[28]   Ե. Լ. Ժ., II, եր. 302:

[29]   Նույն տեղը, եր. 301 եւ հետ.:

[30]   Վ. Ի. Լենին, Երկեր, XVIII, եր. 452:

[31]   Նույն տեղը, եր. 15 :