Ղարիբի երգ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ղարիբն նալայ կ՚քաշի վա~յ,
Սար ու ձոր խալի, կ՚մաշի,
Հասրաթ ա ղայում ղարդաշի,
Ղարիբ տեղում, ղարիբ խողում:

Ղարիբին ո՞վ ա ականում,
Ընկել ա գետն չի տանում,
Հաբաս ումբր ա փչացնում,
Ղարիբ տեղում, ղարիբ խողում:

Ղարիբի սիրտն դաղած ա,
Խելքն գլխիցը մաղած ա,
Մեջ զնդանում դութսաղած ա,
Ղարիբ տեղում, ղարիբ խողում:

Ղարիբի ղայում ղարդաշն,
Ո՞ւր ան ծաղկացանեն են նաշն,
Անտէր ա մնացէլ լաշն,
Ղարիբ տեղում, ղարիբ խողում: