Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ֆիղանայ պաշլատում պուլպուլլար կիպի,
Վարդն է նստեր ի բարձր, որպէս թագուհի,
Տաղլարի կէզարտում, պէն Մէճնուն կիպի,
Թաւալիմ, թափլտիմ ի վերայ վարդի:

Ղարիշտան կէլան կեօզլերի մէստան,
Կամ արեկ մօտ ի յիս, կամ տուր պատասխան,
Ճիկէր տօղրանտի փուրխունի պիրեան,
Արեկ, որ նստինք մէճլիս ի սէյրան:

Կէլ սէն եանըմա, է՛ ղօնճէյ տըհան,
Զմեզ ուրախացո, զա՛րկ մտրուպ չէշտան,
Պուլպուլտէ կէլտի կուլիլէա խէնտան,
Ես եմ խիստ ուրախ ի քո գալստեան:

Սաչանիլ ղազէլ, ծարուր քաշեր ես,
Լովնաք մըթըլվարդ, հոտով քեաֆիր ես,
Սինան աք լուլու, կարմիր հագեր ես,
Ֆումմաք մուտէվէր, նուշ ու շէքէր ես:

Է՛, հէպիպ ղալայի, դու զիս արիր բոց,
Մայխաֆմըն ալլահ, կայրիմ ի հնոց,
Էշ չամըլնա տամպ, մարգարտէ շարոց,
Ըսխըյին յիլքասա ի մէջ վարդենոց:

Ա՛յ կարմիր ՚ւ սպիտակ, դու ոսկի գնդով,
Յէ՞ր զարկեր դու զիս այդ չարխի նետով,
Տապալիմ ի դիմացդ, ա~հ կանչեմ ձայնով,
Դու ուստի՞ ուսար թուխ ամպ լինելով:

Ա՛յ վիզ շողկտան, երեսդ է փայլուն,
Ով որ տեսնու զքեզ, սրտիկն է արուն,
Հիւանդ եմ ու փափագ ի քո կարօտուն,
Արեկ զիս ի տես, իմ հաքիմն դու:

Թէ չի գաս ի տես, մեղք է քո հոգուն,
Կու մեռնիմ հասրաթ ի քո կարօտուն,
Դու ինձ դեղ արա, Աստուծոյ սիրուն,
Իմ սրտին ումէտն, Զօհալ աստղն դուն:

Այդ գեղեցկութիւնդ կու անցանի,
Անճայ դու տի լաս ողորմ ու լալի,
Գիտե՞ս թ՚ինչ խնճեր արիր դու ինձի,
Մէկ պատրի լուսին, մի այլվի գտվի:

Ո՞ւմ երթամ գանկտիմ իմ գանկատն դուն,
Յէ՞ր հանց կու պահես զմարդն երերուն,
Ծաղր եւ խայտառակ առնես թշնամուն,
Քանց քեզ հազար կա ճէվրով ճիկէրխուն: