ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ի Թվի[ն] ՉԿԴ [1315] ի մայիսին եկն Շամին հեծելն եւ էառ զՄէլդինի եւ սպան բազում եւ տարաւ գերի:

ՉԿԶ [1317] մեռաւ սուլտան Խարբանդան: Եւ ի սոյն ամի նստաւ Բուսայիդն ղան:

ՉԿԸ [1319] զԵրինջին եւ զՂոտումչին, զԹօխմախն եւ զԱրասն եւ զԹարմաթանն, ի չանկալն զարկին եւ զխօջայ Յաղութ նոյն տարին սպանին:

ՉՀԶ [1327] զԴմշ[խ] խօջան սպանեաց Բուսայիտն Ղուրբանին զատկի[ն] եւ Չօպանն ի Հրէ փախեաւ:

ՉՁԴ [1335] մեռաւ Բուսաիդն, նուէմբեր Լ [30]. եւ նստաւ Արբայ ղանն, Զ [6] ամիս թագաւորեաց:

ՉՁԴ [1335] եկն Ալի փաշան սպան զԱ[ր]բա ղանն. եւ նստոյց զՄուսէ ղանն Ե [5] ամիս:

ՉՁԴ [1335] եկն հաջի Թաղան եւ մեծ շեխ Հասանն եւ սպանին զԱլի փաշան եւ զՄուսէ ղանն:

ՉՁԵ [1336] նստաւ Մահմատ ղանն:

ՉՁԶ [1337] եկն սուտ Թամուրթաշն եւ որդին շէխ Հասան, եւ սպանին զՄահմատ ղանն եւ այլ ոչ եղեւ կատարեալ ղանութիւն: Ջանի ղանն, որ թախթն նստաւ ՉՂԱ [1342] յունվար Ժ [10]: Ջանի ղանս, որ ի վերայ Կաֆաին էրեկ ՉՂԲ [1343] սեպտէմբեր ԻԳ [23]. տարիուկէս ղսարեց եւ աւագ ուրբաթուն ճանապարհն բացաւ:

[ձեռ. 2037, թթ. 146բ, եւ ձեռ. 7841, թթ. 306բ

[տես Մանր ժամանակագրութիւններ XIII-XVIII դդ., հատոր I, կազմեց Վ. Յակոբեան, Երեւան, 1951, էջ 110]