Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Աղէկսանդր թագաւոր Մակեդոնացի, յաղթեալ զԴարեհ արքայն Պարսից, եւ փոխեաց առ ինքն զթագաւորութիւնն Պարսից։ Իսկ ի մեռանելն իւրում թագաւորեցին Դ [4] հարճ որդիք նորա, այսինքն՝ Պտղոմէոս, Սելեւքոս, Փիլիպպոս եւ Անթիկանոս։ Իսկ Փիլիպպոս թագաւորէ ամս Է [7] եւ սորին առաջնոյ ամին լցաւ Ռ [1000] ամ, որ ի շինութենէ Ռօմայու։ Եւ զկնի սոցա զօրացաւ թագաւորութիւնն Հայոց։ Նախ եւ առաջին Արշակ, վեհ թագաւորն Հայոց, յետ Կ [60] ամաց մահուանն Աղէքսանդրի, յազգէ Պարթեւաց, յորմէ կոչեցան Արշակունիք։ Այս Արշակս էառ զԲալխ քաղաք, յորմէ անուանեցան Բալհաւունիք։ Եւ փախոյց զԱղէքսանդրեանսն եւ էառ զգահ Դարեհի արքային Պարսից, յետոյ որդի իւր Արտաշէս առաջին։ Արշակ քաջն, որ է երկրորդն, եղբայրն Վաղարշակայ։ Չորորդն՝ Արշական, հինգերորդն՝ Արշակ. վեցերորդն՝ Արտաշէզ, եօթներորդն Արշաւիր Գ [3] որդի եւ Կոշմ, ութերորդ՝ Արտաշէս, իններորդն՝ Դարեհ, տասներորդ՝ Արշակ, տասնեւմէկերորդ՝ Արտաշէս, երկոտասաներորդ՝ Պերոզ, երեքտասաներորդ՝ Վաղարշ, չորեքտասաներորդ՝ Արտաւան։ Եւ այս ԺԴ [14] թագաւորքս են սերեալ ի մեծէն Արշակայ եւ են թագաւորք Պարսից։ Իսկ եղբայր Արշակայ Քաջին, Վաղարշակ, թագաւորէ ի վերայ Հայոց առաջին։ Եւ յետ սորա Արշակ երրորդն, Արտաշէս երկրորդն, Տիգրան երկրորդն, Արտաւազդ առաջինն, որդի նորին, Արջամ, որդի Արտաւազդայ, Աբգար, որդի Արջամայ թագաւորեաց ամս ԼԸ [38]։ Եւ յերկրորդում ամի թագաւորութեանն Աբգարու ծնաւ Քրիստոս։ Անանուն որդի Աբգարու ամս։ Սանատրուկ, քվեր որդի Աբգարու, ամս Լ [30]։ Երուանդ Արշակունին ամս Ի [20]։ Արտաշէս երրորդ ամս ԽԱ [41]։ Արտաւազդ երկրորդ, որդի նորին ամս Բ [2]։ Տիգրան առաջին, որդի Արտաշիսի, ամս ԻԱ [21]։ Տիգրան երրորդն, որդի Արտաշիսի ամս ԽԳ [43]։ Վաղարշ երկրորդ, որդի Տիգրանայ, ամս ԻԱ [21]։ Խոսրով առաջին, որդի Վաղարշայ ամս ԽԸ [48]։ Եւ յետ այսորիկ անթագաւորք մնացին Հայք ամս ԻԷ [27]։ Տրդատ որդի Խոսրովու, որ կոչեցաւ Յոհաննէս ամս ԾՁ [56]։ Խոսրով, որդի Տրդատայ ամս Թ [9]։ Տիրան երկրորդ՝ որդի Խոսրովու երկրորդի ամս ԺԳ [13]։ Արշակ չորրորդ՝ որդի Տիրանայ, ամս Լ [30]։ Պապ, որդի Արշակայ հինգերորդ, ամս Է [7]։ Արտաւազդ երրորդ ամս Դ [4]։ Արշակ եւ Վաղարշակ ամս Դ [4]։ Խոսրով երրորդ ամս Ե [5]։ Վռամշապուհ պարսիկ ամս ԻԱ [21]։ Յաւուրս սորա սուրբ վարդապետն Մեսրոպ արար զգիր Հայոց եւ զկնի Վրաց եւ Աղուանից։

Ի Քրիստոսի թուին ԴՃԻԴ [424] Շապուհ պարսիկ ամս Դ [4]։ Արտաշէս չորրորդ, որ եւ Արտաշիր ամս Զ [6]։ Աստանօր բարձաւ թագաւորութիւնն յազգէ Արշակունեաց եւ քահանայապետութիւնն ի ցեղէ Լուսաւորչին։ Արդ՝ յառաջնոյ Արշակայ մինչեւ ցԱբգար, թագաւորք Թ [9]։ Եւ յառաջնոյ ամէն Աբգարու մինչեւ ցառաջին ամն Տրդատայ, են ամք ԲՃՂԲ [292] եւ թագաւորք Ժ [10]։ Իսկ ի Տրդատայ առաջնոյ ամէն մինչեւ ցԱրտաշիսի վերջին ամն են ամք ՃԿ [160] եւ թագաւորք ԺԱ [11]։ Զկնի բարձման թագաւորութեան Արշակունեաց նստան իշխանք Հայոց ԺԶ [16]՝ Վարդան մարզպան ամս ԺԷ [17], Վահան ամս ԻԱ [21], Մեժեժ Գնունի իշխան ամս ԼԴ [34], Եօթն ամի իշխանութեան սորին եդաւ թուական Հայոց ԵՃԾԱ [551] թուոյն Քրիստոսի, ի ԸՃՀԱ [871] թուին Ասորոց, երեսունւերեք ամին Ուստիանոսի կայսերն Յունաց, առ տէր Ներսիսիւ հայրապետիւ, ի թագաւորութեան Խոսրովու Պարսից արքայի, եւ այլք առ Մովսիսիւ հայրապետիւ ասեն, զկնի Խ [40] ամի հալածմանն Միխայիլին։

Ի թուականին Հայոց ԾԸ [609] Դաւիթ Սահառունի իշխան, ամս Լ [30]։

Թուին ՁԸ [639] Թէոդորոս Ռիշտունի իշխան, ամս ԻԵ [25] եւ այլք Լ [30] ասեն։

Թըւին ՃԺԳ [664] Համազասպ, ամս Է [7]։

Թուին ՃԻ [671] Գրիգոր Մամիկոնեան, ամս Ժ [10]։

Թուին ՃԼ [681] Ներսեհ Շիրակացի, ամս Գ [3]։

Թուին ՃԼԳ [684] Աշոտ առաջին, ամս Գ [3]։

Թուին ՃԼԶ [687] Ներսեհ Կամսարական ամս Գ [3]։

Թուին ՃԼԹ [690] Սմբատ առաջին, Բագրատունի Բիւրատեան, ամս Ի [20]։

Թուին ՃԿ [711] այսմ ժամանակի այրեցին ի Նախջեւան զիշխանսն Հայոց եւ մնացին անիշխան, ամս ԾԱ [51]։

Թուին ՄԺԲ [763] Աշոտ երկրորդ Բագրատունի, ամբ ԺԹ [19]։

Թուին ՄԼԱ [782] Լեւոն առաջին, որ է որդի ամս Ե [5]։

Թուին ՄԾԱ [802] Աշոտ երրորդ, որ է որդի Սմպատայ Մսակերի, ամս Ի [20]։

Թուին ՄՀԳ [824] Սմբատ երկրորդ, որ է որդի Աշոտոյ, որ Ապլապասն կոչեցաւ, ամս ԼԲ [32]։

Թուին ԳՃԳ [854] Աշոտ չորրորդ Բագրատունի, որ է որդի Սմբատայ երկրորդի, թագաւոր ամս ԼԱ [31]։ Արդ՝ ի վերջնոյ ամէն Արտաշիսի մինչեւ ԼԱ [31] ամն Աշոտոյ չորրորդի Բագրատունոյ, որ յետոյ թագաւորեաց, են ամք ԳՃՂԱ [391], եւ իշխանք ԺԶ [16]։

Թուին ԳՃԼԳ [884] Աշոտ չորրորդ Բագրատունի, որ է որդի Սմբատայ երկրորդի, թագաւորեաց ամս Ե [5]։

Թուին ԳՃԼԹ [890] Սմբատ երրորդ, որ է որդի, թագաւորեաց ամս ԻԴ [24]։

Թուին ԳՃԾԳ [904] Աշոտ հինգերորդ, որ է որդի |87ա| Սմբատայ երրորդի, ամս Ը [8]։

Թուին ԳՃՁԸ [939] Ապաս, որդի Սմբատայ երրորդի, որ է եղբայր Աշոտոյ հինգերորդի, ամս ԻԵ [25]։

Թուին ԴՃԵ [956] Աշոտ վեցերորդ, որ է որդի Սմբատայ երրորդի, ամս ԻԷ [27]։

Թուին ԴՃԼԲ [983] Սմբատ չորրորդ Շահնշահ, որ է որդի Աշոտոյ հինգերորդի, ամս ԺԳ [13]։

Թուին ԴՃԽԵ [996] Գագիկ Շահնշահ, որ է որդի Աշոտոյ վեցերորդի եւ եղբայր Սմբատայ Շահնշահի, ամս ԻԹ [29]։

Թուին ԴՃՀԴ [1025] Յոհաննէս որ եւ Սմբատ, որ է որդի Գագկայ Շահնշահի, ամս Ի [20]։

Թուին ԴՃՂԳ [1044] Գագիկ երկրորդ, որ է որդի Աշոտոյ վեցերորդի եւ եղբայր Սմբատայ Շահնշահի, ամս Բ [2]։

Արդ՝ յԱրտաշիսէ վերջնոյ մինչեւ ցԱշոտ թագաւոր Բագրատունեաց, են ամք ԴՃԽ [440]։ Եւ յառաջնոյ ամէն թագաւորին Աշոտոյ մինչեւ ցվերջին ամն Գագկայ երկրորդի, են ամք ՃԾԸ [158]։

Թուին ԵՃԻԲ [1073] Օշին իշխան եկեալ ի Սիս, եւ էառ զբերդն Լամբրօն ամս։

Թուին ՇԻԷ [1078] Ապտլղարիպ իշխանաց իշխանն, որդին Հասանայ, մեռաւ։

Թուին ՇԻԸ [1079] Ռուբէն իշխան, ազգական թագաւորին Գագկայ, ամս Ի [20]։

Թուին ՇԽԸ [1099] Կոստանդին, որդին Ռուբենի առաջնոյ, ամս Ե [5]։

Թուին ՇԾԳ [1104] Թորոս առաջին, որ է անդրանիկ որդի Կոստանդեայ, ամս ԻԶ [26]։

Թուին ՇՀԹ [1130] Լեւոն երկրորդ, որ է կրտսեր որդի Կոստանդեայ, ամս Դ [4]։

Թուին ՇՂԴ [1145] Թորոս երկրորդ, որ է անդրանիկ որդի Լեւոնի, ամս ԺԳ [13]։

Թուին ՈԷ [1158] Մլեհ, կրտսեր որդի Լեւոնի, ամս Ե [5]։

Թուին ՈԺԲ [1163] Ռուբէն երկրորդ, որ է անդրանիկ որդի Ստէֆանէի եւ թոռն Լեւոնի, ամս ԻԲ [22]։

Թուին ՈԼԶ [1187] Լեւոն երրորդ, որ է կրտսեր որդի Ստէֆանէի, որ եւ թոռն նոյնոյ Լեւոնի, պարոն եկաց ամս ԺԲ [12] եւ ի Կիլիկէ թագաւորեաց ամս ԺԱ [11], ԶՃԽԷ [1198] թուին։

Վեց ՃՀԳ [1224] թուին Ֆիլիպ, որդի կոյր փրնչին եւ փեսայ Լեւոնի, ամս Ե [5]։

Թուին ՈՀԸ [1229] Հեթում առաջին, որ է փեսայ Լեւոնի եւ որդի Կոստանդեայ, ամս ԽԵ [45]։

Թուին ՉԻԳ [1274] Լեւոն չորրորդ, որ է որդի Հեթմոյ, սորա էին որդիք Է [7], ամս ԻԴ [24]։

Թուին ՉԽԲ [1293] Հեթում երկրորդ, որ է որդի Լեւոնի եւ թոռն Հեթմոյ, ամս ԽԵ [45]։

Թուին ԷՃ Լեւոն երրորդ, որ է որդի Հեթմոյ եւ թոռն Լեւոնի, ամս ԺԹ [19]։

Թուին ՉԽԲ [1293] Հեթում երրորդ, որ է անդրանիկ որդի Լեւոնի թագաւորի եւ թոռն Հեթմոյ, ամս ԺԷ [17]։

Թուին ՉԽԹ [1300] Սմբատ հինգերորդ, որ է որդի Լեւոնի, որ գողացաւ զթագաւորութիւն եղբօր, ամս։

Թուին ՉԾԷ [1308] Լեւոն վեցերորդ, որ է որդի պարոն Թորոսին սպանեցելոյ, ամս Ա [1]։

Թուին ՉԾԸ [1309] Օշին երկրորդ, որ է եղբայր աւագ պարոնին Հեթմոյ, ամս ԺԳ [13]։

Թուին ՉՀ [1321] Լեւոն Է [7]-երորդ, որ է որդի Օշնի, ամս ԺԶ [16]։ Այսուհետեւ բարձաւ թագաւորութիւնն Սըսոյ յազգէ Ռուբինեանց։ Արդ՝ ի թագաւորելոյն Աբգարու մինչեւ ի սպաննումն Խոսրովու են ի Քրիստոսէ ամք ԲՃԿԲ [262] եւ թագաւորք Ժ [10]։ Անիշխան մնացին, ի ներքոյ տէրութեանն Պարսից Հայք, զամս ԻԷ [27]։ Ի Տրդատայ մինչեւ ցվերջին ամն Արտաշիրի ի սպառումն թագաւորութեան Արշակունեաց՝ են թագաւորք ԺԱ [11] եւ ամք ՃԿ [160]։ Արտաշրի վերջնոյ ամէն, որ է Արտաշէս, մնացին Հայք անթագաւոր ի ներքոյ տէրութեանն Պարսից մինչեւ ցԴաւիթ իշխանն Սահառունի, ամս ՃԾԱ [151]։

Յաւուրս Մեժեժի Գնունոյ իշխանին Հայոց եւ կաթողիկոսին տեարն Մովսիսի եդաւ թուական Հայոց ԵՃԾԱ [551] թուոյն Քրիստոսի. վասն որոյ մինչ վերաբերի ՇԾԱ [551] թիւ ի վերայ թուականին Հայոց, լինի կատարեալ թուականք Քրիստոսի։

Ի Դաւթէ իշխանէ մինչեւ ցԱշոտ իշխանն Բագրատունեաց, որ յետոյ թագաւորեաց, են իշխանք ԺԴ [14] եւ ի Քրիստոսէ ՊՁԴ [884] եւ Հայոց ՅԼԳ [884]։ Եւ Աշոտոյ յառաջնոյ ամէ թագաւորութեանն մինչեւ ի սպառումն թագաւորութեան Բագրատունեաց ի վերջին ամն Գագկայ, են ամք ՃԾԸ [158] եւ թագաւորք Թ [9] եւ ի Քրիստոսէ են ամք ՌԽԲ [1042] եւ Հայոց ԴՃՂԱ [1042]։

Եւ Գագկայ վերջնոյ ամէն մնացին Հայք անիշխան, ի ներքոյ տէրութեանն Յունաց եւ Տաճկաց մինչեւ ցՕշին իշխանն, զամս ԼԳ [33], որ էառ զբերդն Լամբրօն, մոտ Սըսոյ եւ զկնի տիրեաց Ռուբէն՝ են ամք ի Քրիստոսէ ՌՀԶ [1076] եւ Հայոց ՇԻԵ [1076]։ Եւ ի Ռուբինէ մեծէ իշխանէ մինչեւ ցպարոնն Լեւոն, որդին Ստէֆանէի եւ եղբայր փոքու Ռուբինի, որ եղեւ առաջին թագաւոր Սըսոյ, են ամք ՃԻԱ [121] եւ իշխանք եւ պարոնք Ը [8]։ Եւ ի Քրիստոսէ՝ են ամք ՌՃՂԷ [1197] եւ Հայոց ՈԽԶ [1197]։ Եւ յառաջնոյ ամէ թագաւորութեանն Լեւոնի վերոյ գրեցելոյ մինչեւ ցվերջին ամն Լեւոնի Ե [5]-երորդի որդւոյ Օշնի, են ամք ՃԽ [140] եւ թագաւորք ԺԱ [11] եւ ի Քրիստոսէ ՌԳՃԼԶ [1336] եւ Հայոց ՉՁԵ [1336]։ Իսկ ի վերջնոյ ամէ հինգերորդի Լեւոնի թագաւորին Սըսոյ, մինչ ցառ մեզ, են ամք ԳՃԽԳ [343] եւ ի Քրիստոսէ մինչեւ ցառ մեզ են, ամք ՌՈՀԹ [1679] եւ Հայոց ՌՃԻԸ [1679]։