184.
Նահանգս
այս
սահմանի
յարեւմտից
Կուր
գետով
եւ
Ճէւանշիր
գաւառաւ,
'ի
հիւսիսոյ
Սըղնագ
եւ
Կախէթ
նահանգօք
Վրաց,
յարեւելից
Կովկաս
լերամբք,
'ի
հարաւոյ
Շիրուանաւ.
արեւմտեան
կողմն
դաշտային
է,
արեւելեանն
լեռնավայր
ստորոտք
Կովկասու,
միջակողմն
երիզուտ
եւ
ցածագոյն
լերամբք:
Գետք
ոչ
սակաւ
իջանեն
'ի
Կովկասայ
'ի
Կուր,
Էկրիչայ,
Էլծիկեան,
Դուրեանչայ,
Գարաչայ,
Կէօք-չայ,
եւ
այլն:
Բայց
ջուրքն
չեն
բարւոք,
այլ
եւ
ախտաբերք
ամարանի.
երկիրն
բերէ
թթենի
շերամ
որդոյ
առատ
յոյժ,
ունի
եւ
արօտս
շատ:
Ի
հնումն
գաւառ
էր
սա
բուն
Աղուանից
ՇԱՔԻ
կոչեցեալ,
որոյ
եպիսկոպոսք
յիշին
'ի
Զ
դարէ,
եւ
իշխանք
յԹ
դարու,
յետ
որոյ
Պարսք
տիրացան,
յորոց
գամ
մի
կորզեցին
Վիրք
'ի
ձեռն
սպարապետացն
Զաքարեայ
եւ
Իւանեայ
«
այլ
դարձեալ
ընդ
տէրութեամբ
Պարսից
եկաց
ցամն
1805,
յորում
Ռուսք
հատին
'ի
նոցանէ,
եւ
յետ
1820
ամին
արկին
իսպառ
ընդ
վարչութեամբ
ռուս
օրինաց:
Բնակիչքն
ոգիք
100,
000,
աւելի
կամ
պակաս`
Թաթարք
եւ
Պարսք
են
ազգաւ,
եւ
Հայք
տասն
կամ
15,
000:
Ի
չորս
գաւառս
բաժանի
Շաքի,
'ի
Նուխի,
Խաչմազ,
Քապալ
եւ
Արէշ:
185.
ՆՈՒԽԻ
գաւառ
'ի
հիւսիսակողմն
արեւելից
կայ,
եւ
'ի
նմա
էր
ՇԱՔԻ
քաղաք,
թերեւս
'ի
Շակաց
շինեալ
'ի
ստորոտս
Կովկասու.
այժմու
քաղաքն
ՆՈՒԽԻ
որ
եւ
իշխանանիստ
է
համօրէն
նահանգին,
կայ
'ի
նմին
լեռնակողման
'ի
բարձու
2875՛,
շրջապատեալ
պարտիզօք
եւ
սօսիազարդ
ճեմելեօք.
ունի
բերդ
ոչ
ամուր
եւ
դղեակ
ճարտար
արաբիկ
դրուագօք.
վաճառք
եւ
ճարտարութիւն
քաղաքիս
է
մետաքս:
Բն.
8,
000:
-
Ի
ԽԱՉՄԱԶ
գաւառի
որ
'ի
հարաւոյ
Նուխեայ,
'ի
ստորոտս
լերանցն
կան
Խաշխաշ
եւ
Վարդաշէն
աւան
(յորում
100
երդ
Հրեայ
),
եւ
Արմենիտ
եւ
Վարդանլը,
հայկական
անուամբք,
նշանակք
բնակութեան
Հայոց
եւ
յայս
կողմանս :
-
ՔԱՊԱԼԱ
կամ
ՂԱՊԱԼԱ
գաւառ
յարեւելեան
հարաւային
ծայր
նահանգին
կայ,
եւ
է
ԿԱՊԱՂԱԿ
գաւառ
Աղուանից,
որ
եւ
ԿԱՊԱՂԱԿԱՆ,
որոյ
եպիսկոպոս
յիշի
'ի
Ե
դարէ.
Քապիլ
գեօղ
թերեւս
ունիցի
զտեղի
ԿԱՊԱՂԱԿ
քաղաքի
որ
յիշի
'ի
Վրաց
պատմութեան
յԺԲ
դարու:
Ոմանք
յանուն
արաբացի
Քեապիլ
տոհմի
կարծեն
զանուն
գաւառիս.
նոյնպէս
ասեն
եւ
զանուանէ
ԱՐԷՇ
կամ
ԱՐԷՇԻՆ
գաւառիէ
որ
'ի
մտից
առաջնոցն
կայ
առ
Կուրաւ.
'ի
գեօղս
սորա
նշանակի
եւ
Էրմէնի-պազար.
իսկ
գլխաւորն
Գարատաղլը-պազար: