Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

506

Որ ցանկաս շրջել ` ՚ի մարգագետին,

այգուն կամ յերեկս ` ել ՚ի Կեօքսույին,

ճեմ առեալ շրջեաց ` ընդ մեծ դաշտ սորին,

իբրեւ յոսկեթել ` կերաս բընածին:

 

507

Բընութիւն հիւսեաց ` ցօղով գարնային,

բընութիւն կոչէ ` ՚ի գեղ մայիսին,

տե ' ս մի ' բամբասեր ` զիմ դիրս նեղուցին,

թէ չի ' ք դաշտավայր ` այլ է լեռնային:

 

508

Դաշտ խոնարհ ւերկայն ` առ ծովեզերին,

պալատ արքունի ` կանգնեալ ՚ի նըմին,

փոքրիկ գետակ ինչ ` հոսեալ ՚ի դաշտին,

փոքր անուանել տայ ` զինքըն առ ռամկին:

 

509

Մատի ' ր ՚ի ներքին ` կէտ դաշտավայրին,

գըտանես արձակ ` դաշտ ինչ ՚ի նըմին,

առ մեծագունի ` իւրում գետակին,

մեծ անուանել տայ ` զինքըն առ ռամկին:

 

510

Թէպէտ չիք պալատ ` կայան արքային,

այլ հոսանք աղբեր ` ՚ի ծառուտ տեղին,

հեշտալի աչաց ` ընթացք գետակին,

պարտէզք բարելիցք ` ՚ի շրջակային:

 

511

Արէգէ ձայնեալ ` գետ մեծ կեօքսույին,

1 մեծագոյն այլոց ` ջըրոց նեղուցին,

կրպակք կաւակերտք ` առ ափամբք նորին,

երրեակ ջըրաղացք ` ՚ի պէտս արքային:

 

512

՚ի մէջ երկուց ջուրց ` պարտէզ արքունին,

հին թագաւորաց ` ըզբօսարանին,

այլ եղծեալ բարձաւ ` յաւուրս Մահմուտին,

2 շինեցաւ շըքեղ ` պալատս ՚ի նըմին:

 

513

Գեղեցիկ հանդէս ` նոճեաց անտառին,

աստի պարառեալք ` մինչ ՚ի Գանտիլլին,

ափշեցոյց ըզսիրտ ` մեծի միւրատին,

3 Կիւմիշ սէրվի եդ ` զանուն Կեօքսույին:

1 Անյայտ անուանք երկուց ջուրցս ՚ի ժամանակս Դիոնիսեայ. այլ Արէդէ կամ Էնարէդէ կոչէին զմեծ ջուրն յաւուրս Ճիլլիոսի կոչէ Նաբլիդիգոն, սակս անցանելոյ առ տեղեաւն ` որ յաւուրս նորա կոչէր Նաբլէ: Եդեալ թէ Նիգօպօլիս Պլինիոսի ( զորոյ զբանս տե ' ս ՚ի թղթոյ 204) էր Գիւղն Գանտիլի, մեզ թուի թէ այս ծոց կեօքսույի ` կոչէր ծոց նիգօպօլսեայ, ըստ նորին պլին. եւ բերան մեծ ջրոյն կէօքսույի ` կոչէր ըստ նորա Նաւահանգիստ Ազարայ. զորմէ գրէ Ստրաբոն գիրք ժԲ, յետ դնելոյ զՔաղկեդոն եւ Զիւսքիւտար: Այս սահման փոքր ինչ ՚ի վերկոյս ծովու ` ունի զաղբիւրն Ազարեան, յորում գտանին կոկորդիլոսք փոքունք: Զոր պարտ է իմանալ վասն ձկանց ինչ ` որք այնպէս կոչէին. ոչ թուի եզ վասն Ասդագեան կամ Իզնիմիտու ծոցոյն ասացեալ զայս Ստրաբոնի, որպէս թուեցաւ Ճիլլիոսի զի Ստրաբոն. ստորեւ ճառէ զնմանէ իբրեւ այլ ՚ի տեղւոյն ` ուր էր ազատեան աղբիւրն:

2 Զայս պալատ շինեաց տիվիթտար Էմին Մէհէմմէտ փաշայ. վէզիր սուլդան Մահմուտին: Իսկ վաճառումն Գանտիլլիի եղեւ ՚ի Հիճրեթի 1161. (1748):

3 Վնասք հեղեղին ՚ի 1789: ՚Ի Գուղղունճուգ բազում տեղիս կործանեաց. ՚ի Չէնկել գիւղ ` հեղեղատն բարձրացաւ իբր 4 կանգուն. կործանեաց 75 տունս տաճկաց. սպան 4 ոգիս. եւ զերկուս աներեւոյթ արար. կործանեաց աւելի քան զ 20 հազար ծառս. ՚ի Գանտիլլի զմեծ հատուած քարուկիր ջրանցից սուլդան Միւրատայ ` հատեալ հարուստ միջոցաւ ՚ի բաց ընկեց. եւ զեզն ընդ նոյն ջրանցք վարեալ տարաւ ՚ի ծով. ՚ի կեօքսու զամենայն բոյսս պարտիզաց վարեաց ՚ի ծով, մինչեւ արգելուլ զերթեւէկ նաւակաց. որպէս եւ յայլ ծովեզերս ձորամէջ գիւղօրէից ` յերես ծովու լուղային կարասիք կործանեալ տանցձ եւ բոյսք եւ այլն: