Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Geography  

 

605

Դո'ւ բիւզանդացիդ` ծընունդ երկմասին,

որ միշտ պարբերիս` ընդ ոլորտ կրկին,

մի բերիր շրջիր` յանասնոյ սակին,

մարմնով ո'չ մըտօք` յաշխարհ շրջողին:

 

606

Գեղեցիկ շինուածդ` բանական հոգին,

տէր է աշխարհիս` ըստ մըտաց մասին,

քեզ պահել տուաւ` տիեզերս անգին,

՚ի քեզ ճոխացան` միտք եւ գանձք բանին:

 

607

Ո'չ տուաւ աշխարհս` հըզօր առիւծին,

ո'չ հաւատացաւ` ճիրանաց նորին,

այլ քեզ զրկելոյդ` ՚ի զինուց անձին,

զի միտք եւ ո'չ զէնք` պահօղ է երկրին:

 

608

Ո'չ տուաւ աշխարհս` բազմագէտ կապկին,

որ թէպէտ շրջի` լեռնէ ՚ի լերին,

յածի հոլովի` զոլորտիւք երկրին,

այլ անգէտ անհաս` որոշմանց նորին:

 

609

Զամենայն առնու` զպատկեր մարդկային,

Ըզբարս ըզշարժմունս` զըզգայականին,

այլ զոչինչ առնու` ըզբանականին,

կըշռովք զառիրեարս` համեմատողին:

 

610

Չիշխէ որոշել` ըզվարդ ու վարդին,

օ'ն եւ ոչ զշուշան` առ մանուշակին,

այլ ընդ գեղ լերին` եւ ընդ գեղ հովտին,

մի աչօք հայի` անբան յերկոսին,

 

611

՚Ի ըսկըզբանէ` իւր նախահաւին,

մինչ յառաջիկայ` հասակ կըրտսերին,

ո'չ զոք ծաղկեցոյց` ՚ի յաշխարհագրին,

ո'չ զոք պատմագիր` ո'չ բընազըննին:

 

612

Արդ` քո ՚ի շրջել` ընդ քայլ մի ոտին,

երկուց կորօտիս` ուսմանց տեսակին,

հին անցից տեղւոյ` ըստ հընագիտին,

բընական փորձոյ` ըստ բընագիտին:

 

613

՚Ի լուծիլ երկնից` յողբ իւր գարնային,

ոսկեցան հիւթով` արտօսրականին,

հակառակ դիմօք` գեղածիծաղին,

սաղարթագեղիւք` սեռք բուսականին:

 

614

Յայնժամ ե'լ արտաքս` շրջեա'ց ՚ի լերին,

խայտա' ընդ ծընունդ` մօր հողագընտին,

ըզքեզ հրաւիրեն` հոյլք օդականին,

այլ բարբառք թռչնոց` ծաղկունք գարնցին:

 

615

Ըզ գեղ անտառին` տե'ս ՚ի յանտառին,

իսկ ըզբուրաստան` յինքնեւ ՚ի լերին,

ըզդիրս պարտիզին` ՚ի բարձանց լերին,

իսկ զայգեստանեայս` ՚ի ստորէ լերին:

 

616

Իւրաքանչիւրոք` պճնին զարդարին,

քազ թագաւորիդ` ընդ առաջ լինին,

ջուրն ընթանայ` յամենայն մասին,

քեզ բանալ շաւիղ` շրջել ՚ի նոսին:

 

617

Շնչեալ ձուլեցար` առ շունչ անբաւին,

զանբաւ ըզգենուն` տեսիլ եւ նոքին,

քո են համօրէն` կէտք առարկային,

զի քո միտք ձըգի` առ կէտ անբաւին:

 

618

Չի'ք ինչ այս տեսիլ` ՚ի տուն արքային,

ո'չ գըտանես զայս` յիւր գանձարանին,

այլ նոյն իսկ արքայն` կարօտեալ սըմին,

թողու զիւր պալատ` շրջի ՚ի լերին:

 

619

Շրջագայութիւն` ըստ մարմնականին,

չէ շրջել մարդոյ` այլ մարմնոյ մասին,

ընդ շրջել մարմնոյն` շրջել եւ բանին,

զայն գիտեմ մարդոյ` զայն բանականին:

 

620

Ուսի'ր զայն արուեստ` զընդհայեցողին,

գաւառի կղզւոյ` ձեւ գուշակաողին,

՚ի պէսպէս գունոց` ամպոց երկնային,

ճշգրտէ կարգաւ` պէսպէս դիրս երկրին:

 

621

Ամպք հանդիպակացք` թէ լոյս ընկալցին,

յանդրադարձ լուսոյ` գագաթանց լերին,

յայնժամ ՚ի նոսա` իբր ՚ի հայելին,

կերպարանին խորք` եւ գըլուխք լերին: