Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԱՐՄՐԱԿ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆՔ
       Ս. Սահակի վանքի լերան միւս կողմը, ձորակի մէջ գտնըւում է Կարմրակ ս. Աստուածածնի վանքը, որ հնումը Միանձն անապատ է կոչուել է շինուել է Արծրունեաց Գագիկ թագաւորի ձեռքով։ Այժմ Կրամրակ է կոչւում , որովհետեւ այստեղ պահուելիս է եղել, Կենաց փայտի մասունքը, կարմիր ակով զարդարուած ։
       Վանքը բաղկացած է մի եկեղեցուց, որ շինուած է տաշած քարից, գմբէթայարկ է եւ հարաւային դռան վերեւ ունի մի քարէ վանդակով պատած մի տեղ , որ վերապահուած է եղել Արծրունի թագաւորներին։