Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՆՔ
       Կտուցի դրսի տնից դէպի Լիմի դրսի տունը տանող ճանապարհին, լճի արեւելեան ափին գտնւում է Էջմիածնի վանքը, որ բաղկացած է երկու եկեղեցուց եւ մի մատուռից։ Եկեղեցիներից վերինը կոչւում է ս. Էջմիածին, իսկ ներքինը ս. Աստուածածին։ Երկու եկեղեցիներն էլ ճարտարապետական տեսակէտից առանձից արժէք չունի։
       Էջմիածնի ճգնաւորների մի ամբողջ խումբ է եղել, որոնք տեսել են Միածնին այստեղ իջնելիս, որի պատճառով վանքը կոչել են Էջմիածնին։
       Այս վանքը իւր հողերով այժմ պատկանում է Լիմ անապատին։ Համբարձման տօնին մեծ բազմութիւն ուխտ է գալիս այստեղ։