Պատմութիւն Տարաւնոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
] ՊԱՏՃԷՆ ՉՈՐՐՈՐԴ . ԳԱԼՈՅՆ ՎԱՐԴՈՒՀՐԱՅ ԵՒ ՄԵՌԱՆԵԼՈՅՆ Ի ՓԱՆԴԻԿ ՈՒԹ ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՎ ՅԵԶՐ ԱՐԱԾԱՆՈՅ
       1  Եւ եղեւ յետ ութուտասն ամին դժնութիւն ընդ Պարսիկս եւ ընդ Վահան , եւ առաքեաց Խոսրով զաւրս ի վերայ Տարաւնոյ հինգ բեւր եւ վեցհարեւր ։ 2  Որք բազում սրտմտութեամբ եկեալ եւ կամէին անցանել ի վանսն ի Գլակայ, զի հանցեն զոսկերս թշնամեացն . եւ եկեալ բանակեցաւ ի Մուշ։
       3  Իսկ Վահան կոչեաց զորդին իւր՝ զՏիրան Քաջ , եւ ասէ. «Որդեա՛կ, մի՛, վասն զի ի մեծութեան ես , պատրիս ի մեղաց. եւ վասն զի մանուկ ես, մի՛ խաբիր ի գեղ աղջկանց , այլ յիշեա՛ զքո հարսն , թէ որքա՞ն սրբութեամբ եւ անբծութեամբ ծառայեցին Աստուծոյ։ 4  Մի՛ մոռանար զծառայութիւն սրբոյ Կարապետին , զի ի պատերազմունս նա էր, որ աւգնէր մեզ ։ 5  Այլ եթէ շատակեաց կամիս լինել , ի պղծութենէ մի՛ պատրիր , որպէս եւ չես իսկ։
       * եթէ ես մեռանիմ ի պատերազմին, զիս ի մեր վանսն տո՛ւր տանել , եւ դու զաւրացիր ։ 7  Եւ գնա, որ պատերազմիմք »։
       8  Եւ արձակեցին առ հայրն Գրիգոր, որ Ի եւ Ե-երորդն էր եւ նստաւ յաթոռ հայրապետութեան ամս Ը ։ 9  Առ նա արձակեցին եւ տարան ի պատերազմ Յ եւ Ձ անձն կրաւնաւոր ։ 10  Եւ իբրեւ խմբեցաւ պատերազմն յեզերս Արածանոյ առ անտառովն , որ կոչի Կաղամախեաց բլուր , կրաւնաւորքն սեւազգեստք էին եւ կնկղաւորք , եւ ընդ Ժ այրն՝ ժամահար մի, եւ ընդ երկուսն՝ խաչադրաւշ բարձրաբուն ։ 11  Եւ ճակատեցան նոքա ընդդէմ միմեանց ի պատերազմ , զոր տեսեալ թշնամիքն զարմացան ։ 12  Եւ Վարդուհրի չեմուտ ի պատերազմն , այլ՝ «Տեսից , ասէ, թէ նոքա զի՞նչ գործեն»։
       13 Եւ իբրեւ խմբեցաւ պատերազմն , եւ կամէին փախչել Վահանեանքն , յայնժամ նոցա ծունր կրկնեալ՝ աղաւթեցին եւ ասեն . «Ո՜վ Տէր, հա՛ր զմեր պատերազմն ։ 14 Ո՜վ Կարապետ , զարթի՛ր ի ձայն պաշտաւնէից Տեառն քում » ։ 15 Եւ զայս ասացեալ՝ միաբան յոտն կացին եւ կործանեցին զխաչսն ի վերայ թշնամեացն. եւ հարին զժամահարսն ։ 16 Եւ Վահան զփող պատերազմին տայր հարկանել ։ 17 Եւ յիմարեցան Պարսիկք եւ ի գետ անդր լցան ։ 18 Եւ որք յայնկոյս անցին ի Մեղտի , ուշ արարեալ եւ անդ գտեալ երկոտասան այր կրաւնաւոր՝ սպանին զնոսա ։ 19 Եւ են թաղեալ ի դուռն եկեղեցոյն, զի այն իսկ էր խնդրուածք նոցա ։
       20  Իսկ Վահան մտեալ ի գետն, կապեաց զերիվարն ի վերայ ողինն հանդերձ զինաւն , եւ յայնկոյս անց ի գեւղն , զոր Պարսից դէմն կոչեն ։ 21 Եւ անդ ժողովեցան ամենայն զաւրքն Վահանայ, եւ կրաւնաւորքն ի նոյն սկսան աղաւթել ։ 22 Եւ հասեալ Վահան Վարդուհրեայ հանդէպ մատրան սրբոյ Կարապետին եւ դիմադարձեցին միմեանց ։ 23 Եւ կարէվեր խոցեալ զՎահան Վարդուհրի ։ 24 Սակայն ի Քաջէն Տիրանայ ոչ կարաց զերծանել, այլ բարձակտուր լեալ՝ անկաւ ։ 25 Եւ գլուխն տուաւ ցպաշտաւնեայսն, որ աղաւթէին մինչեւ եհաս առ նոսա հայրն , որ ունէր զգլուխն Վարդուհրայ՝ աւագի նոցա ։
       26 Իսկ Վահան վարեալ զզաւրսն եւ հասեալ ի դաշտն, որ ի վերայ Մատրավանիցն , եւ բոլորեալ՝ ռազմ կարգեցին ։ 27 Եւ եկեալ միմեանց Վարդուհրի եւ Տիրան՝ որդին Վահանայ , ասէ Վարդուհրի. «Կախարդատեա՛րք , դուք ի կախարդսն էք պարծեցեալ եւ կախարդութեա՞մբ կամիք յաղթել Պարսից քաջ արանց » ։ 28 Ասէ Տիրան. «Թէ կախարդք եմք , դու վայր մի զականջդ դի՛ր , ես զերիվարիդ ագիդ քեզ տեսանել տամ» ։ 29 Եւ ածեալ զսուրն ի բաց ձգեաց զաջոյ ոտնն սռնապանովն հանդերձ. եւ հակեալ յայն կոյս անկաւ ։ 30  Ասէ Տիրան . «Վարդուհրի՛, մի՛ մեղադրեր , գլուխդ հակեաց եւ ընկէց զքեզ . ուղղեմ զբեռնդ եւ ապա բառնամ » ։ 31 Եւ կտրեալ զգլուխն՝ ետ ցծառայն եւ ասէ. «Պահեա՛ զդա , որ ի Մատրավանս իջանեմք եւ գնդի խաղամք առաջի Սուրբ Կարապետին, զի դա էր, որ նախատէր զպաշտաւնեայս նորա »։
       32 Եւ ի մէջ առեալ զզաւրսն Պարսից եւ սկսան փանդանդել ։ 33 Եւ իշխանն Պալունեաց կտրեաց երկու իշխանս եւ եհան զնոսա յԱշմունիս ։ 34 Եւ իբրեւ եհաս ի տեղի մի դաշտաձեւ, պակեաւ իշխանն փախստական (մինչդեռ զաւրքն ի հեռի էին) եւ ոչ կարաց փախչել կամ խաւսել կամ կռուել ։ 35 Եւ ասէ մի ոմն ի ծառայիցն . «Զի՞ պակեար , ո՜վ իշխան» ։ 36 Եւ նա ասէ. «Պաղակ իշխան տեսի եւ ո՛չ կարացի գնալ» ։ 37 Բայց չկարացին գիտել, զինչ է բանն, եւ անդէն մեռաւ։
       38 Կտրեալ զգլուխն եւ առեալ զերկու իշխանորդիսն պահեալ եւ ինքն գնաց զհետ փախստէիցն ։ 39 Եւ հասեալ միւս իշխանին՝ ասէ Վարազ . «Անկի՛ր կամաւ, պարսի՛կ , ապա թէ ոչ՝ անկանիս ակամայ». եւ նա փախեաւ։ 40  Եւ Վարազայ զհետ մտեալ՝ հար զթիկունսն եւ անցոյց ընդ ողն երիվարին եւ ասէ. «Անկանիս » ։ 41 Եւ կոչեցաւ անուն տեղւոյն այնորիկ Ներքին Անկնիս ։ 42 Եւ սակաւ ինչ գնացեալ՝ եհաս միւսոյն եւ ասէ. «Անկանիս կամա՞ւ, եթէ՞ ընկենում ակամայ » ։ 43 Իսկ նա ընդդէմ դարձաւ եւ կտրեաց զգլուխ երիվարին Վարազայ եւ ընկէց ։ 44 Իսկ նա ի վայր վազեալ՝ եհատ զջիլս երիվարի նորա, ձգեաց զնա եւ ասէ . «Անկար եւ դու» ։ 45 Եւ անուանեցաւ տեղին այն Վերին Անկնիս ։
       46 Իսկ այնք, որք ի պուղկն էին մնացեալ , առեալ զերկու իշխանորդիսն եւ զգլուխ այնր իշխանին , որ պակեաւն , բերին առ Վարազ . եւ կոչեցաւ անուն տեղւոյն այնորիկ Պողկ ։ 47 Եւ դարձաւ Վարազ առ Սմբատ՝ որդին իւր, եւ իջին առ Վահան. եւ նա կոտորեալ էր զբազումս եւ յոյժ վաստակեալ ։ 48 Եւ փախուցեալքն ընդ երեսս դաշտին փախստեայք լինէին . եւ անուանեցաւ տեղին այն Փանդիկ ։
       49 Իսկ կրաւնաւորացն դարձեալ գային ի Կաղամախեաց բլրէն ։ 50  Եկին ի բլուր մի , որ է հանդէպ գեղջն ։ 51 Անկան առ նոսա գունդ մի եւ աղաչէին , զի մի տացեն սպանանել զնոսա ։ 52 Եւ եկին գունդն իշխանին Հաշտենից , որ գային զհետ փախուցելոցն , եւ կրաւնաւորքն չետուն զՊարսիկսն ի ձեռս զաւրուն ։ 53 Արդ՝ եկեալ իշխանին Հաշտենից՝ ասէ . «Զի՞ եղեն Պարսիկքն » ։ 54 Եւ նոքա ասեն. «Աւասիկ են՝ ա՛ռ , հա՛յր, կեա՛րդ ». եւ կոչեցաւ անուն տեղոյն Հայրկերտ ։
       55 Եւ ապա դադարեաց պատերազմն ։ 56 Եւ զփախստականսն դարձուցին ի Մեղտի , եւ գտան համարով չորեք հարիւր եւ ութսուն ։ 57 Եւ ետուն նոցա գանձս եւ երիվարս՝ եւ արձակեցին զրուցատարս Պարսից ։