ԼԷՕ,
Հայոց
Հարցի
վաւերագրերը,
Թիֆլիս,
1915։
Ներկայ
եւրոպական
ահեղ
պատերազմը,
շնորհիւ
այն
հանգամանքի,
որ
նրա
մէջ
մասնակցում
է
եւ
Թիւրքիան
իբրեւ
Ռուսաստանի,
Ֆրանսիայի
եւ
Անգլիայի
թշնամի,
նորից
օրուայ
հրատապ
հարց
է
դարձրել
Թիւրքաց
Հայաստանի
բախտը:
Նորից
այդ
բազմաչարչար
երկիրը
միացրել
է
աշխարհի
բոլոր
կողմերում
ցրուած
հայութիւնը,
որ
անհամբեր
սպասում
է
թէ
այսօր-վաղը
ինչ
լուծում
կը
ստանայ
հայոց
արիւնոտ
հարցը:
Պատմական
այս
մեծ
օրերին
մենք
գալիս
ենք
հայ
ժողովրդին
նիւթ
տալու
թէ
ինչպէս
պիտի
նա
ըմբռնէ
թիւրքահայ
դատը
եւ
թէ
ինչ
հնարաւոր
ուղղութեամբ
կարող
է
եւ
պիտի
ընթանայ
հայոց
հարցի
լուծումը:
Այդ
նիւթը
պարունակում
է
իր
մէջ
անցեալի
պատմութիւնը:
Մենք
սակայն
չենք
տալիս
այստեղ
հայոց
հարցի
ամբողջական
պատմութիւնը:
Մեր
նպատակն
աւելի
համեստ
է.
–
մի
տեղ
հաւաքել
թիւրքահայոց
հարցին
վերաբերեալ
դիւանագիտական
վաւերագրերը,
որոնք
ա՛յնքան
կարեւոր
են
այդ
միջազգային
հարցը
ուսումն
ասիրելուհամար:
Բայց
այդ
վարերագրերը
պատշաճաւոր
շրջանակների
մէջ
դնելուհամար
մենք
դրինք
եւ
մի
Ներածութիւն
ու
մի
Յաւելուած:
Առաջինի
մէջ
ամփոփուած
է
համառօտ
մի
տեսութիւն,
որ
ցոյց
է
տալիս
թէ
մինչեւ
XIX
դարը
ինչ
դրութեան
մէջ
է
եղել
առհասարակ
հայկական
հարցը
եւ
թէ
հայ
գործիչները
ինչ
հայեացքներ
են
ունեցել
իրանց
հայրենիքի
քաղաքական
կազմակերպման
մասին:
Այստեղ
մենք
տալիս
ենք
պատմական,
հնար
եղածին
չափ
ամփոփ
վաւերագրեր:
Իսկ
յաւելուածի
մէջ
ընթերցողը
կը
գտնէ
ամփոփ
տեղեկութիւններ
թէ
ինչպէս
եւ
ինչ
հիմունքներով
են
լուծուել
Թիւրքիայի
հպատակ
միւս
ազգութիւնների
հարցերը:
Եւրոպական
դիւանագիտութիւնն
աշխատել
է
թիւրքահպատակ
ազգերի
վիճակը
բարելաւել
բարենորոգումների
(րէֆորմների)
միջոցով:
Մենք
դրել
ենք
եւ
այդ
բարենորոգումների
համառօտ
բովանդակութիւնը:
Այսպիսով
ընթերցողի
առջեւ
պարզւում
է
թէ
ընդհանրապէս
ազատագրական
ինչ
ձեւեր
մշակեց
եւրոպական
դիւանագէտների
միտքը
մօտ
մի
դարի
ընթացքում՝
Թիւրքիայում
ապրող
ազգերի
ճակատագիրը
արդարութեամբ
կարգադրելու
համար:
Ի
վերջոյ
յայտարարում
ենք
որ
մենք,
հակառակ
մեր
ցանկութեան,
չը
կարողացանք
մըտցնել
այս
ժողովածուի
մէջ
հայոց
հարցին
վերաբերեալ
բոլոր
վաւերագրերը:
ԼԷՕ
1915,
մայիս.