Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

2201. Նիլ.

Տես Լեղակ։ Մազ սեւցընելու դեղոց մէջ յիշուի և Նիլի տերեւ։

2202. Նիշուղ. Նշուղ.

  Ամիրտ. ի Բառարանին գրէ, «Ատրաք, որ է Նիշուղն, որ է Ալուճն, որ Վայրի Ալու ասեն». իրաւ է որ Յ. հուն. Ալոճ նշանակէ։

2203. Նիր.

«Թ. Տէլի Անիսոն ասէ», այսոր, ըստ Բժշկարանի։ Տես Անիսոն։

2204. Նիւ.

Թուի արմատ Նուիկ անուան, զոր տես ի կարգին.

2205. Նիփայ. Նիվայ.

«Գետերոյ եզերի Շուշան ծաղիկն է», գրէ Կամարկապցին, փոխանակ գրելու Նիմփա կամ Նիւմփա, Nymphea. Տես Նոնոփար և Հարսնամատն։

2206. Ննի.

Հին բառգիրք յիշեն զայս նաև « Համէոս՝ Նընոյ Սերմն », և մէկն գրէ Լ. Ammion, այսինքն Minium. Ռոշքեանն՝ Ammium գրէ, որ պէտք է ըլլայ Ammi. Գալիենոսի հին օրինակ մի գրէ Ատէոս, հաւանօրէն Մ և Տ տառից շփոթմամբ. գրուած։ Տես Նանխու։

2207. Նշանիս.

«Որ է Աքլիլմէլիքն», ըստ Բժշկարանի միոյ, զոր մենք բացատրած եմք Թագաւորապսակ անուամբ:

2208. Նշդարի. Նշդարենի.

Կարծեն ոմանք թէ որ և է վայրի ծառ մի որ որթոյ նեցուկ ըլլայ՝ այսպէս կոչուի, ըստ բանի Փիլոնի (Լիւսիմաք. տրամախօսութեան մէջ)։ «Պատատի.. ԳՁիթենեօքդ Բաղեղն, և կամ՝ զչդարենեօք Որթք: Սակայն Հարկ է թէ յատուկ ծառոյ մի անուն ըլլայ, բայց տեսակն շփոթուի. տեղ մի գրուած է Իբրև հոմանիշ իրեն՝ Նոճ, Դոճ, Սօսի, Ամիրտ. Բառագրոց մէջ կ’ըսէ. «Նչդարենի՝ որ է Չինար,. յետոյ զշինար՝ Տուլպ կոչէ, Տուլպն այլ՝ Հ. «Սօսի ասէ Հայերէն: Ի Յայսմաւուրս պատմի (13 յունիս) Ս. Տիմոթէոս քահանայ վը կայի Համար, Յուլիանոսի ատեն, ի Պրուսա, թէ «Էր ի մէջ քաղաքին ծառ մի մեծ նշդարենի, և յարմատ ծառոյն թունեալ բնակէր վիշապ մի ագաւոր. Յունաց Յայսմաւուրաց մէջ Կիպարիս (Kordavacos) կոչուի ծառն։ Մեր բա. նաստեղծից յիշատակութենէն կ’երեւի՝ թէ վայելուչ ծառ մ էր Նչդարին, որով Հետև մէկը կարմրուկ կերպարանքը նմանցընէ «Երկուց Խնձորից Նշդարենի ոստոց. մէկն այլ (որ կարծուի Նարեկացին), «Նոճ ի Նոճ յեռից։ Նշգամ րենի, յարմար թէ անյարմար զուգեն։

2209. Նշենի. Նշի.

Ծանօթագոյն և նշանագոյն ծառոց և պտղոց մէկն ի վաղուց, աւելի իր իւղոյն պիտանութեան համար ի դեղորայս և ի կերակուր. Լ. Amygdalus, Փ. Amandier. Պ. Թ. Պատէմ. Ռ. Миндалкое дерево, Ար. Լավq, արաբ. Ամէն բնախօսք նախ յիշեն որ երկու ազգ Նուշ կայ. Քաղցր և Լեղի. առաջինը Ամիրտ., գրէ Ար. բառով, « Լավq ըլ- հուրվ (Հալու, արաբ. ) որ Պ. Պատեմ ղիշիրին ասէ, որ է Քաղցր Նուշն. և լաւն այն է որ մեծ լինի և ի լի, բնութեամբ մուհթատիլ է ի հովութիւն և ի տաքութիւն և ի գիճութիւն. և ասած է, թէ ի մէկ տարաճա զանձն միջակ կերակրէ՝ ի շատութիւն և ի գիճութիւն. գիրացընող է, և իր կտուածն օգտակար է չոր մազին և արուն թքնելուն, և աղեցաւին օգտէ, և զփորն լուծէ, և զկուրծն յիստակէ, և թէ Թզով ուտես՝ կատղած չան խածածին օգտէ. և թէ տապկես՝ օգտէ ստամոքին և յուշ կու մարսէ., և թէ զդալար Նուշն կեղեւով ուտես՝ որ դեռ չէ պնդացել, օգտէ լնդաց և բերնին, և զտաքութիւնն խաղեցընէ. և (թէ) հովութիւն և տտպութիւն ունի՝ նա ի դուսի կեղեւն է, ի մէջն չէ»: Իսկ Լեղի Նուշն է Ար. « Լավq ըլ-մուռ արաբ. և Պ. Պատէմի թալխ կ’ասեն. և լա Լեղի Նուշ այն է՝ որ մեծ և եղլի լինի.. և իր խասիաթն այն է որ զոջիլն կու սպաննէ. և թէ քալաֆին օծես՝ տանի. և թէ հետ գինու խառնես և զգլուխն լվանաս՝ զթեփուկն ի գլխուն տանի. և թէ քան զգինի խմելն յառաջ հինգ հատ լեղի Նուշ ուտես՝ զհարբենալն խափանէ. և ասած է, թէ աղվէսն հետ կերակրին Լեղի Նուշ ուտէ՝ մեռնի. և զաչից լուսն աւելցընէ... Եւ ծառն ամենայն դիմօք զէտ զինք (Քաղցր Նուշն) է, և իր եղն այլ օգտէ ականջին ցաւուն: Այս նմանութիւնը տեսքով և աննմանութիւնը համով նշանակած էր մեր Առակախօսն այլ (ԻԳ), «Նշենիք Քաղցր և Դառն ՝ եղբարք գոլով համամարք և ոչ համահարք, և նեղեալ ի դառնութենէ եղբօրն՝ արար իւր բարեկամ և եղբայր զԿասկենի, բարոյակից զնա գտեալ ըստ երկուց որակաց, և ի բազմաց մեղադրեալ՝ ասաց. Որ ըստ կամաց իմոց է՝ նա իմ եղբայր։ Եւ ոչ ոք կարաց ասել նմա ինչ», հակառակ։ Հին Բժշկարանն այլ կ’ըսէ, «Քաղցրն ի կերակրի մօտ (աւելի ուտելի է), քան ի դեղ... և թեթև կերակրէ. Ձէթն ախորժ և թեթեւ, և կեղեւած լաւ է ուտել, տաք բնութիւն (մարդն) շաքրով ուտէ, և ով բնութիւնն՝ մեղրով. և թէ աղընձած ուտէ՝ փոթտէ զստամոքն»: Վաստակոց գիրքն այլ խրատ գրէ (ՄԼԷ) «Վասն որ զԼեղի Նուշն քաղցրացուցանես. Գիտելի է որ Նշենին զաղ և զնօսր գետինն ընդունի. զծառին բազուկն ցած ծակեա չորեքկոյս, յերկար զերդ թիզ մի և թող, նա պիտի որ լեղուութեան ջուրն ընդ այն ծակն ի վայր քամի ի սրտէն, և ծառն քաղցրանայ և Նուշն։... Եւ գիտելի է որ Նշենի ծառին բնութիւնն այս է. զինքն ի վերայ տակին կտրես և նոր ուռ բողբոջէ, և ծառ շինես, պիտի որ զիւր բնութիւնն փոխէ և զբերն, և լինի որ լեղին քաղցր դառնայ... Թէ կեղեւն Նչին հաստ լինի և ուզես որ նօսրանայ, դու բաց զտակսն ի ծաղկին ժամն, և անոյշ տաք ջրով ջրեա ի շաբաթն երկու երեք հետ՝ մինչև ծաղկաթափի, նօսրանայ կեղեւն և լաւանայ:.. Եւ գիտելի է որ զՆշենւոյն պատրոյսն՝ երբ առնուլ կամենաս, ի ծայրիցն մի առնուր, ի ծոցոյն առ և ի միջէն. և իւր պատրուսելոյն ժամն՝ աշնան վերջին ամիսն է, փորձով։ Եււ թէ ուզես շինել աղւոր իր, որ երբ զՆուշն կոտորես՝ նա վերայ միջին զերդ գրեր լինի, կոտորեա զՆուշն պատրաստ (զգուշութեամբ), և առ զմիջուկն անարատ, և գրեա ի վերայ միջին՝ զոր ինչ կամիս, և զինքն պինտ կաւով պատեա յիւր կեղեւին տեղն, և թաղեա յաղէկ տեղի. և սակաւ մի խոզի աղբ ած ի վերայ, և ծածկեա, և թող որ բուսանի և ծառ լինի. նա՝ զիւր Նուշն որ առնէ՝ նոյն գրովն լինի: Ոմանք ի հին բնախօսից՝ Լեղի Նշենին անուշցընելու համար՝ պէտք է՝ ըսին, երկաթ մը զարնել կամ մխել ծառին, և բարոյախօսութեամբ այլ հետեւցուցին առակ, «Ի Հզօրէ՝ քաղցր»:

Յետ այսքան մշակական խրատու, յիշենք նա և Նշենւոյ մէկ մխիթարական յատկութիւնն՝ որ ըստ բանի գիտնական նախնեաց մերոց՝ «Նշի` յետ ձմերան՝ յառաջ քան զայլ տունկս ծաղկի». և խտրութեամբ լսեմք ուրիշի մի՝ որ կ’ըսէ. «Մի՛ լինիր փոյթ իբրև զՆշենի՝ որ յառաջն ծաղկի և ապա ուրեմն լինի ուտելի». աւելի հաճութեամբ մեր անուշակ և շնորհաշուք Երգողին ըսածը.

«Նըշին ծաղկէ գուշակ գարնան,

Գունով պըճնին վըկայքն արեան»:

Եթէ ծաղիկն՝ գարնան գուշակ է, պտղոց շատութիւնն այլ տարւոյն բերոց առատութեան նշան համարուած է։ Յիշեցինք ի կարգին զԴառնուշն, . 555), յիշեմք և զ Նուշն վայրի, զոր Ար. բառով Ամասիացին կոչէ « Լավզի պարպարի, որ է Լավզի ճապալին. ինքն Ճուլուզ ն է». բայց ըստ Պէյթ. տարբեր տեսակ մի է. պտուղն նման դեղնագոյն Կաղնի, մէկ կողմն տափակ է, ներսի հատն Սոճեաց հատի նմանի. եղն պիտանի է ի դեղորայս. Փ. Arganier, ափրիկեցի Արկան կամ՝ Իրճան արաբ. անունէն. իւղոյն համար այլ Յ. և Լ. Eleodendronը ոմանք կոչեր են Իւղածառ։

2210. Նշօշ.

Խորենացւոյ Աշխարհգ. յիշէ այս տունկս ի Տայոց նահանգի. Գալիենոսի բառից մէջ Նշօշի հոմանիշ Յ. դրուած է « Դղեքռն, որ է կատաղին». ետքի բառս հայերէն նշանակութեա՞մն է թէ յունարէն է, թողումք այլոց. իսկ առաջինն հաւանորէն Thelygonum, Փ. Théligon, որ Յ. բառերով ծընկաձև նշանակէ, իսկ Պլինիոս Իգածին թարգմանէ։ Փոքրիկ տարեկան խոտեղէն մ’է քիչ մի նման Եղիճներու. կլորիկ մսլի չկլոր և սպիտակ անիւթ (albumineux) ունի։

2211. Նոխազի մօրուք.

Տես Քօշմօրուք և Այծի մորուք, թ. 92։

2212. Նոճ. Նոճի.

Ծանօթագոյն վայրի ծառոց մէկն, շատ երկիրներու մէջ, և նշանաւոր իր սուլուլիկ բարձր ձեւովն, անթառամ և տեւող գունով, ամուր փայտով, և թեթև անուշահոտութեամբ, այլ և բարոյական իմն նշանակաւ գերեզմանատեղեաց սեփականուած, ուր կանգուն երկնաբերձ հասակաւ՝ իբրև լուռ արձան, արիական սգոյ օրինակ է, մինչ անոր հակառակ ընկեր Ուռենին՝ բոլորովին ի վայր կորացեալ, լալկանաց և հառաչողաց։ Ըստ Յ. Լ. Փ. անուանն՝ Cypressus, Cyprès, Հ. այլ երբեմն Կիպարիս ըսուած է, ինչպէս Ամիրտ. այլ Ար. արաբ., բառով բացատրելով՝ կ’ըսէ. « Սարվ, որ է Կիպարին, ինքն ծառ-մն է որ ամռան և ձմռան կանաչ լինի. և մէկն վայրի է և մէկն ածվոց է, և լաւն այն է որ խիստ կանաչ լինի. զմազն կու ուժովցընէ և սև սնէ, և զմարդն չի թողուր որ չուտ ծերանայ. և թէ զիր միրգն Թզով խառնես՝ օգտէ այն խոցին որ ի քիթն լինի, և զաւելի միսն ի քթէն ուտէ և տանի, և օգտէ լեզուին թուլութեանն և աղեց և բշտի.. և ամենայն տաք ուռէցնուն։.. և թէ զիր փայտն և զպտուղն ծխես՝ ամենայն ճանճերն փախչին։ Փայտին՝ շինուածոց գործածուելուն սրբազան վկայուն թիւն տան Ս. Գիրք՝ Սողոմոնի տաճարին նկարագրութեամբ, որոյ ամենէն նշանաւոր քանդակքն այլ՝ երկու Քերովբէքն ըսկիապատք՝ նոճեղէն էին. Գր. Նարեկացի՝ իր տաճարին Ապարանից Խաչի պերճաբան նկարագրութեան մէջ` կարծես կ’ուզէ իմաստուն թագաւորին աննման ձեռակերտին հետ մրցիլ, որոյ համար բերին, կ’ըսէ, «Զճիւղս ստեղնաձիգս Նոճիաճահ ճոխն անտառաց»։

2213. Նոճի ծաղիկ.

Նոճի ծառն յայտ է որ ակներեւ ծաղիկ չունի. ուրեմն տարբեր բույս է այս՝ յիշուած ի բառհաւաքէ։

2214. Նոնոփար. Նունուֆար. Նիլուֆար. արաբ.

Յետինս է նախնական անունն, Եգիպտոսի հռչակաւոր (Նիլոս) գետոյն կոչմամբ, իր ջրոց մէջ աճելուն համար, ուսկից ամէն ջրային Շուշանք այլ նոյնպէս կոչուին. որոց նմանութիւն և տարբերութիւն և շփոթումն ընդ Հարսնամատին՝ յիշեցինք այս անուամբ. այս տեղ յիշեմք միայն՝ որ այս յատկապէս ջրային կամ ջրայատակ ծաղկունք՝ այլեւայլ գունով զանազանին և կոչուին, Նունուֆար Սպիտակ Nymphæa Alba, Փ. Nénuphar կամ Lis des étangs. Ն. Կապոյտ, N. Cærulea, Փ. Niloufar des Egyptiens. Ն. Կարմիր, N. Rubra. Փ. N. Rouge. Ն. Դեղին, N. Luteum, Փ. N. Jane. Ասոնց բնիկ տեղիքն այլ յիշուած են ընդ Հարսնամատին . 1655):

Մեր գիտնական Գէորգ Վ. Սկեւռացի՝ Եսայեայ մեկնութեան մէջ՝ «Ծաղկեսցի անապատն իբրև զՇուշան» բանին համար գրէ. «Երկու ազգք և երկու գոյն է ծաղիկս այս: Սպիտակ է և Դեղին, ի ճահիճս և ի տղմուտ տեղիս ծնանի, և եղեգնաձեւ աճեցեալ՝ ի վեր քան զջուրն՝ զծաղիկն ցուցանէ»: Նոյն խօսքը Գր. Տաթեւ. իր համառօտ մեկնութեան մէջ գրէ. «Շուշան երկու ազգ է և երկու գոյն ունի, դեղին և սպիտակ, և բուսանի ի ջրշեղջն վայրս, եղեգնաձեւ ի վեր եկեալ, և յերեսս ջրոյն ծաղիկս արձակէ»։ Օրինակող գրոցն ի լուսանցսն աւելցընէ. «Իսկ Ծաղիկս ծովայինս այս՝ Նոնոֆար ն է»։

2215. Նոպարենի.

  Վայրի ծառ մի՝ որոյ Յ. հոմանիշ գրուած է Եղադք, այսինքն Eλάτη, Եղեւին. բուսասանք Ելատինեան անուամբ (Elatineæ) ազգ մի ջրային և ցամաքային խոտեղինաց ճանչնան, տերեւնին Եղեւնեայց տերեւոց նմանելուն համար։ Բայց մեր հայերէն անունն յատուկ ծառ մի գուշակէ, արժանի քննութեան և գիւտի։

2216. Նորգենի.

Տարօնոյ կողմերում այսպէս կոչուի Մահլապի կամ Բռնչի ծառն, որ՝ ինչպէս տեսանք՝ այս անուանց կարգին, այլ և այլ անուններ ունենալով՝ կըրնայ այլ և այլ տեսակներ այլ ունենալ։

2217. Նորենի.

  Նորոց ոմանց կ’երեւի այսպէս կոչած Մանուշակի տեսակ մի, Viola Mariana.

2218. Նորհարսնուկ.

  Նոյն իսկ Հարսնուկն կամ Հարսնու ծաղիկն է . 1656), թերեւս մատղաշ կամ աւելի փոքրածաղիկն։

2219. Նորուկ ?

Յիշողն յայտնի չէ, յիշուածն սպիտակ խնկեղէն նշանակէ. տես Լիբանոս և Լիբանովիտ:

2220. Նուար խոտ. Նուարտակ.

  Ուրիշ անուամբք այլ Նիչուած է, (տես թ. 111. Անձխոտ). Բժշկարան մի գրէ. «Նուար խոտ, որ է Ֆռանկաց լեզուովն Սարկու խոտ ? (Sarcovapnos). ինքն ի շահառ տեղիս լինի, և չորս տերեւ հանէ, և զէտ Սխտոր պճղնի հանէ, սպիտակ, և համ չունի, և այսոր Նուարտակ ասեն»: Ուրիշ մ’այլ հոմանիշ անունները գրէ, Ար. « Շահթառաճ, Նուարտակն, որ է Արթուխան, որ է Անձխոտն ». այս ետքին անուամբ գրած եմք, և յիշեմք դարձեալ որ նոյն ազգէ բայց տարբեր տեսակք են սա և Նուարտակն, որ յատուկ է Լ. Lepidium Փ. Lepidie Ար. արաբ. Շահթառակն այլ որ նոյն կ’ըսուի Անձխոտի հետ, միանայ ընդ Նուարտակի՝ Հնդիկ Շահթառակ տեսական: Ամիրտոլվաթի բառագրոց մէջ պակասի Շահթառակի վրայ գրածն կամ թարգմանածն. Պէյթար գրէ ըստ Դիոսկ. թէ հասարակ կարմիր գույնով դիմացկուն խոտ-մն է, ի գերեզմանոցներ և պատերու վրայ կու բուսնի, փոքրիկ ճերմակ ծաղկներով և ամենափոքր հատիկներով։ Այլեւայլ տեսակք կան Նուարտակի, յորոց յիշուին ի Կարին L. Crassifolium, L. Caspilosum. իսկ լայնատերեւն L. Latifolium, ի կողմանս Եփրատայ: L. Pumillum, ի Կեսարիս, L. Lyratum, յԷջմիածին. L. Crass. dentatum ի Վան. և այլեւայլ տեսակք անզանազան յիշուածք ի Շիրակ, Երասխաձոր, Կոտայք, Արտահան, Տաւուշ, և այլն:

2221. Նուիկ. Նվիկ. Նուիճ.

Հարազատ Հ. անուն լսուի, թէ և չէ հեռի Ար. Լուֆ, արաբ. (լծորդութեամբ Լ և Ն նայ տառից). բայց հայկական յատկութեան մեծ փաստ է այդոր Հայոց Բանջար այլ կոչուիլն, որպէս և Կաճապ բանջար և Շաւաշարիւն ՝ որոց ստուգաբանութիւնն չէ ծանօթ. օտար լեզուաց մէջ այլ պէսպէս նմանողական անուններ ունի, բայց և նմանատեսակաց հետ շփոթուի. այսպէս, Նուիկն՝ ըստ ոմանց է Լ. Փ. Arum, ըստ այլոց Dracunculus Փ. Serpenitaire. որձային վրայ պէսպէս պիսակներն օձի խորխի նմանցընելով. այլք՝ թերեւս պատշաճագոյն՝ երկուքն այլ միացընելով՝ Arum Dracunculus կոչեն: Հին բժշկր. կ’ըսէ. «Նվիկն երբ եփես որ կծվութիւնն ելնէ՝ օգտէ կրծացվի՝ որ ուտէ, և թառանչի և հազի և ջարդածի, և որ ի գլուխն մաղաս կաթէ և կամ ի կուրծքն, և դիւրաւ տայ բերել դուրս). զչորն աղալ ու տալ՝ լաւ գործ է. թէ մեղրով խառնես՝ զվէր մաքրէ»: Նոր բժշկագիրն Կամարկապցի՝ համառօտ գրէ, «Ինքն Հայոց բանջարն է, և մէջն կարմիր լինի. իսկ Ամիրտ. ըստ Պէյթարայ: «Լուան՝ որ Հայն Նվիկ ասէ, և լաւն այն է որ սպիտակ լինի, տաք և չոր է Բ տրճ. կտրող և բացող է, և (թէ) զիր տակն մեղրով օծես՝ օգտէ քալաֆին և նամաշին (քոս) ճլէ կու տայ, և քթին նասուրին դեղերուն է... և թէ անձն օծես՝ օձ ինքի մօտ չի գայ։.. Իպն. ասէ, թէ ինքն երեք ցեղ կու լինի, և Թ. Իլան (եըլան) ղաւի ասէ( [1] ), (կամ Եըլան եաստաղի ), այնոր համար որ որձան օձու խորխ կու նմանի. և մէկ ցեղին այլ Փեղի ականջ կու ասեն:

Ասէ Պտին. թէ ինքն Ֆիլկօշն է ( Ֆիլճուշ, Պ. փղի ականջ), և ինքն Գ ցեղ կու լինի, և մէկ ցեղին Հռ. Տրաղիտին (Dracunculus) կ’ասէ, որ թարգմանի Լուֆի հայըայ արաբ. և Լուֆ էլ-Սիպ այլ կ’ասեն, և Լուֆ քապիր արաբ. այլ կ’ասեն (Մեծ Նուիկ), և մէկ ցեղին այլ Հռ. Այսարան կասեն, և Անդալիացւոց լեզուան՝ Ասարանվան, ( Ալանսարա արաբ. ըստ Պէյթ. Միհրիճան կամ Պենտակոստէի տօնին օրը՝ բոյսն ձայն հանէ, լսողն նոյն տարին մեռնի).. և ինքն Լուֆի Սաղիր ն է . Փոքր), և այնոր Ճօտ կ’ասեն, և Գ ցեղին Հռ. Արիսազան (Arisaron), և ինքն Հարիս ն է, և Եգիպտացիքն այսոր Տարիրայ արաբ. կ’ասեն. և Սահակն ասէ, թէ Լուֆի ըլ-Ճօտն տաք է քան զԼուֆի Սապտ ն, և ինքն Հողային բնութիւնն յաւելի է», եւայլն։ Նուիկի երկու գլխաւոր որոշմունքէն՝ Արեւելեան տեսակն Arum Orientalis գտուի ի Կովկաս, ի Վիրս, Պոնտոս, ուր նա և Իտալականն, A. Italicum.

 

2222. Արջնուիկ.

Անունէն գուշակուի հասարակ կամ անարգ տեսակ մի Նըւկի, որոյ մէկ տերեւն խաւրուած էր մեզ ի ցոյց, է և այս:

2223. Նուկտաւ.

Ըստ կարմիրքցոց է Անմեռուկն կամ Փրփրեմ։

2224. Նումա. Նումայիք.

Թթուեղինաց ցեղէն, թուի Կիտրոն. վասն զի կիլիկեցի Թովմա Վ. իր երկրին բերոց մէջ յետ յիշելոյ զԹրինջ, Նարինջ և Լիմոն, գրէ և Նումա, Վաստակ. գիրքն այլ խրատէ (ԾԳ) ի հոկտեմբերի՝ «յամիսս յայս պարտ է զԹրնջիքն, զՆումայիքն և զԼիմոնիքն ծածկել». յիշէ և (ՄԻԸ) Թրնջի և այլ պտղաբերաց հետ՝ «որ չաչի չի դնուին», այսինքն ճիւղով չեն տնկուիր կամ՝ բազմանար։ Տես Կիտրոն:

Նունուֆար. - Տես Նոնոփար։

2225. Նուռն. Նռնենի.

Մի ի ծանօթ և աննման պտղոց. իր ներքին կազմուածքին համար, միանգամայն և համոյն և օշարակին և օգտութեան, այլ և արտաքին ձեւին և թագաձեւ ծայրին և իսկափայլ կարմիր ծաղկանցն, որք ծառին կանաչութեան մէջ՝ շատ գեղեցիկ տեսարան են աչաց։ Բայց աւելի զարմանք և զմայլումն ընծայէ Նուռն աչաց և մտաց՝ իր գոհարանման հատիկներուն ջոկ ջոկ շարուածքովը, զոր գեղեցիկ նկարագրէ Պիսիդէս. «Ո՞յր պատառեալ զմորթ Նռան՝ և գիտացեալ զդիր գէջ կարկեհանացն, և զիարդ զիւրաքանչիւր ոք եդեալ ի տեղւոջ՝ ցանկով ընդմիջէ և բաժանէ զսահմանսն, պարուտակ մղզնաձև նուրբ ձգեալ լար, զի մի ծանրասցի մրգոյն թուլութիւն և նեղեսցէ կապովք պնդութեանն, և յայսմանէ հիւթ գիջութեանն անկցի, և փտեսցէ հատ զհատ հոսմամբ. և ոչ ածցէ զմտաւ զգերագոյն քան զմիտս բնութիւնն, և նախ քան զուտելն օրհնեսցէ զմիակն ամենայնի. քանզի միտք նոյն ժամայն վաղվաղակի ընթացիւք բնութեանն՝ թողեալ զսքանչելիսն՝ առ պատճառն ընթանայ։ Այս սքանչելի գեջ կարկեհանաց (իբր ջրեղէն կարմիր ակունք) մէկ մեծ յատկութիւնն այլ է երկար ամիսներ նոյն գեղեցկութեամբ իրարմէ անզատ պահել զհատերն. ափսոս, որ ոչ նոյնպէս մնան և գեղեցիկ ծաղկունքն, սակայն ասոնք նա և ի գետին թափուած՝ յիշեցընեն մեզ մեր վայելուչ չարերգողին հետ՝ Բեթղեհեմի անմեղ մանկանց դիպուածը։ «Եւ դիակունք սուրբ Մանկանցն որպէս զծաղիկ Նռնենեաց հարեալ ի կարկըտէ, և անկեալք ի սուրբ Բեդղեհէմ»։ Այս ծաղկաթափութիւնն իբրև յատկութիւն մը Նռնենւոյ ցուցընէ և Առակախօսն (ԺԴ)։ «Յանփորձից ոք տնկոց հարցանէ զՆռնենի. ԶԻ՞ է զի բազում և առնես ծաղիկ, սակայն զի հոսես և ծորես. և նա ասէ. Ագահ է ակն տնկողին, և ես նրբոստ ծանրապտուղ. և եթէ ոչ էի կակղուղէշ՝ բառնալ ոչ կարէի, և յաղագս այնորիկ հոսեմ՝ զի մի՛ բեկայց: Յիշէ նա (Ժ) և զթթուութիւնն՝ ինչպէս Թզենւոյն հետ բաղդատութեամբ տեսնուեցաւ. յիշէ և զօգուտն իբրև դեղ, որոյ համար տնկոց թագաւորն՝ Բժշկապետ կարգեց զնա (Է)։ Բայց Նռնենին միշտ թթու չէ, կամ՝ոչ ամեն Նռնենի թթու, այլ ամենայն բժիշկ և բուսաբանք ծանուցանեն՝ որ երկու տեսակ է, մանաւանդ թէ ըստ հին Բժշկարանի մերոյ և Ամասիացւոյն՝ «Երեք ազգ է. մէկ Քաղցր, և մէկն Մուզ և մէկն Թթու, աղէկն հասունն է. բնութիւնն Թթուին հով է և Քաղցրն տաք»։ Դարձեալ գրէ. Նուռն որ «Ար. արաբ. Ռումանի, և Պ. Անառ, և Թ. Նառ ասէ, Գ ցեղ կու լինի. լաւն այն է որ քաղցր լինի, և ուժովցընող է, և Թթու Նուռն օգտէ ակնջին որ խոց լինի. և ծեծես ճրագու եղով և քամէ յականջն.. և տերեւն զմազն ամուր կ’առնէ... և իր տակին կեղեւն զճիճին կու Գանէ, և զօձն այլ ի փորուն կու տանէ. և թթուն օգտէ սաֆրայի ջերմերուն.. (բայց) ջղերուն և կրծոցն զեն կու առնէ, և զիր չարութիւնն տանի շաքարն է։ Լ. Punica (այսինքն Պունիկէ երկրի Խնձոր), Փ. Grenadier.

Վաստակ. Գիրքն խնամով գրէ Նռնենւոյ մշակութեան պահպանութեան) վրայ (ՄԺԷ. ՄԻԶ. ՄԼՁ). նախ պատրուսելը սովրեցընէ, երբ «աղէկ պըլպըլկէ ու ծիլ հանէ` ապա պատրուսեա՝ որ առնէ»։ «Եւ թէ ուզես որ Նուռն կուտ չունենայ և կարմիր լինի և չպատառի, և դիմացուցանէ և կանաչ պահէ մինչև ի գարունն. և թէ վատէ ծառն՝ որպէս լաւացուցանես, թէ կամիս զԹըթուն Քաղցր առնես։... Գիտելի է զի Նռնենին զսպիտակ հողն և զանջրդին ընդունի։ Եւ թէ ուզես որ Նուռն ի մէջ հատին կուտ չունենայ. ճեղքեա և զսրտուկն կան ի վայր՝ մօտ ի հողն, և կրկին կապեա, և Մկնսոխ մի ի յինքն հագո և հողով ծածկեա, նա՝ բեր զոր առնու՝ անկուտ լինի... և զայս յամառն պարտ է առնել: Եւ թէ ուզես որ հատն կարմիր լինի՝ դու բաղանեաց կրակի մոխիր բաց, և ա՛ծ ի տակսն, կարմիր լինի։ Եւ թէ ուզես որ ծառն բերուիկ լինի, գլխիվայր տնկեա զտունկն։ Եւ թէ ուզես որ Նուռն չպատառի, բաց զտակսն, և ծովու խիճ լից ի վերայ տակուցն, և հողով ծածկեա զնոր տունկն ի տնկելն, երբ գայ՝ ոչ ճեղքճէ զբերն։.. Եւ թէ ուզես որ Նուռն ի ծառն մնայ մինչև ի գարունն, նա ճիւղ մի ի ծառէն՝ յորում կայցեն Նռունքն ամբողջ և հասուն, բռնեա երկու ձեռօքդ և բերին վերեւ պինտ ոլորեա զճիւղն, այնպես որ ճըխմի, և աղէկ ոլորն ի վերայ անցանէ, և այդպէս թող որ ոլորն ի տեղն մնայ, և ծածք կամ հնար արա՝ անձրեւն չհասնի ինքն և թող, մինչև ի գարունն ամբողջ մնայ և թէ զծաղիկն աւելի թափէ, արճիճի աղտ ած ի տակն, արգելում. և թէ ուզես որ թթուն քաղցր լինի, թեր հետ գետնին ծածկեաւ, և զցիցն տակռիճն անցուցանելի) Գէր Մարխ արա (կամ) Սոնոպրի, և պինտ զարկ ի ծակն (տակռըճին), քաղցրանայ։... Եւ թէ ուզես որ շատ պտուղ առնեն ծառքն, առ զԳառնադմակիկն, ծեծեա, և բաց զտական, և այնու աղէկ օծ զծառին տակն և լից, նա՝ շատ սեր առնէ: Եւ այլ (կերպ). խոտ մի կայ որ հոռմերէն Անլoսխօմou (O’λóσχαυος) ասեն որ թարգմանի Շատահնդիկ, թրջեա այդ խոտիդ ջրով զծառոցսն կուտսն և ապա ցանեա. նա՝ ծառ որ ի բեր գայ՝ շատ բեր առնէ։..

«Եւ թէ ուզես որ ի ծառն պահես զՆուռն, պուտուկներ ա՛ռ և ի ծառն կախեա, և զՆուռն ճղերովք ի ներք դիր, և զբերանսն բռով ծեփեա, մնայ ողջ ի տարին: Եւ թէ ոք պրտուով քթոցի նման ղլէֆ (պատեան) շինէ Նռան՝ զերդ կենայ ի ծառն, և բռով ծեփէ` մնայ աղէկ... Եւ այլ. թանձր աղջուր արա և զՆուռն ի ներս մղեա, և դիր որ ցամքի աղէկ ի յարեւն, և կախեաւ աղէկ մնայ: բայց խիստ սմքեցուցանէ զտերեւն. երբ կամենաս ուտել՝ եղկ ջուր արա, և ի ներք պահ մի թրջոց դիր, դալարանայ և զերդ նոր դառնա»յ:

Մեր երկրին մէջ աղէկ Նուռն ի Սիւնիս կ’ըլլայ, ըստ հին աշխարհագրին մերոյ (Խորեն. ), իսկ Թթուն՝ ի Տայս:

2226. Նռան ծաղիկ.

Յիշեցինք զայս Ճուլինար և Մազ անուամբք, կոչուած է և Սիրուն կամ Սիրոն, և լաւ եւս Սիդոն, վասն զի Լ.. Cytinus, Փ. Cytinet, ի յունարէնէ, որ է Kύτινος. Նռնենւոյ ծաղիկ նմանցուցած է, բայց ոչ է անոր ծաղիկն, այլ խոտեղէն մի կամ մանաւանդ մակբուսակ, ուրիշ բուսոց բունոց և արմատոց վրայ բուսնող։ Հասկաձև կամ ողկուզաձև ծաղկներով: գըլ խաւոր տեսակն այս բուսոց կ’ըսուի Լ. Hypocistus, ազգ Քոչմօրուաց: Տարբեր ազգ է Վայրի Նուռն. Տես Նաղիշտ:

2227. Վայրի Նռան ծաղիկ.

Որ ի բառս Գալիենոսի գրոց՝ է « Բաղատրոն ՝ Նռան ծաղիկ», կամ՝ լաւ եւս ըստ հին Բժշկարանի, « Բաղասիոն, Ճուլինար, որ է Նռան ծաղիկ», Յ. բառին ստոյգն է Bαλάστίον, յորմէ Լ. Balaustium, Փ. Balauste. այս է Պ. կուլինար կամ «Ճուլինար, որ է Վայրի Նռան ծաղիկ, ըստ Ամիրտ. լաւն այն է որ կարմիր լինի.. կապող է և զակռային զշարժն ամրացընէ և զարունիլն կտրէ, և ականջին յետեւին մանր խոցերուն օգտէ, և գլխոյն խոցերուն որ գէճ լինի, և զաչքն ուժովցընէ և զգիճութիւն կտրէ, և այլն. և միրգ չունի, քան զծաղիկն անցեալ. և լաւն այն է որ ի Պարսից գայ. և իր փոխանն՝ Նռան կեղեւն է»: Եթէ միրգ չունի ուտուելու համար, բայց տեսքով ունի պտղակերպ մի, հատերով այլ, բայց չեն հասուննար, և թէ՛ Նռնենեաց թէ Մրտենեաց վերա, գտուին այսպիսի սուտ պտուղք: Ճարճիր այլ կոչուած է Վայրի Նռան ծաղիկն։

2228. Վայրի Նռան տակ.

Ար. Աս ըլ-ռէման. յիշուի, բայց չի բացատրուիր` ինչ ազգ լոյս ըլլալն։ Այս Ար. Նռան անունը թերեւս յիշեցընէ Ս. Գրոց մէջ Թագաւ. Ե. 18) Ռեման չաստուածը, որ եբրայերեն այլ նոյն Ար. անուան պէս Նուռն նշանակէ, և կարծեն ոմանք ի գիտնոց թէ Ասորոց երկրի դիցաբանութեան մէջ Նուռն այլ իր տեղն ունէր, բայց ոմանք աւելի բարձր և պատուաւոր նշանակութեամբ` արեգական ընծայուած մակդիր մի համարին։

2229. Նուռն Հնդի (Հնդիկ). Տես Նարմուշկ։

Բժշկարան մ’այլ գրէ. «Ճուլինար՝ Մսրայ Նռան Ծաղիկն է. թէ չգտնուի նորա ծաղիկն, այս տեղաց ծաղիկն նորա տեղն կու բռնէ»:

2230. Նռճէս.

Նարգիսն է, տես զայս. Գրուած մի կ’ըսէ. «Վարդ, մանուշակ և Նռճէս, իւրաքանչիւր ոք գեղեցիկ զգենու»: - Հին Բժշկարանն այլ գրէ, «Նռճէս՝ զ Սմնակի ն (տես զայս) գործն այն է, և իրենց ձէթն օգտէ ջղացաւու՝ որ ի հովէ»։

2231. Նռնէս.

Գր. Նիւսացւոյ գրուածոց մեկնիչն կ’ըսէ, «Մեկոնն (Խաշխաշ) որ է Նռնէսն»։

2232. Նռնիկ.

Տեսակ մի Տանձ կարմիր ու ճերմակ: Բառհաւաք մի յիշէ և

2233. Նռնիկ կամ Նռենիկ

Իբրեւ յատուկ բոյս կամ ծաղիկ։

2234. Նռնիճ.

Կամարկապցին Նռինճ գրէ, նոյնպէս և բացատրութիւնը խառնակ կամ սխալ է. «Այս խոտն լեռներն կու բուսնի, հերն որպէս Խորոտի (թուի Հօրօտն). ծաղիկն դեղին է». յիշէ և զտակն և զճղերն: Ուրիշ Բժշկարան մի գրէ. «Հերն որպէս Սխտորի է. ծաղիկն դեղին, և մօտ ի տակն որպէս երկուորիք կախ են»։ Ի նորոց այլ վկայուած է որ բանջարեղէն է, և քանի որ թարմ՝ է՝ եղով կամ կաթով եփուած՝ ուտուի։

2235. Նոսր աղ:

Զարմանալի բուսաբանական բարակ քննութիւն. բորբոսած կամ մգլոտած բորակի վրայ գոյացած աղուամազն այլ՝ բուսոց կարգը դնելով՝ գրէ Բժշկարան մի. « Ասիուս (˜A-Ãσιος Յ. ցեխոտ, տղմոտ, կամ ãσις ցեխ). ինքն վայրի ծաղիկ է, որ է Նօսր աղ. և կու ընծայի այն քարին վրայ (որ) Թ. Քուհալճիլա ասէ»: Սողոմոն՝ որ պատերու վրայ խոնաւութենէն առաջ եկած կանաչը, զոր Զոպա կոչեն Ս. Գիրք, իր բուսարանին մէջ ստորագրեր էր, արդեօք մինչև այս բորակի բորբոսն այլ նկատե՞ր էր։

2236. Նֆլ. Նֆլա. Նֆլի.

Վերոյիշեալ Բժշկարանն գրէ. «Ինքն ծառ է, և որ զինքն միս (մսով ?) խորվէ և ուտէ, մեռնի. աղէկն ի Սիս լինի. տաք և չոր է Դ տարաճա. չուտվիլ»։ Ուրիշ Բժշկարանք իբրև լծորդ գրեն « Սֆլի որ է Սֆլայ. Սֆլա որ է Տիլֆա։ Տիֆլա կամ Դիֆլա ՝ որ է Ճփնի». տես զայս: Բայց բուսաբան մի կ’ըսէ, Ար. Նըֆլէ անունն նշանակէ փոքրածաղիկ: Լ.   Celsia parvifora. սա Խռնդատի ցեղակից կամ անոր շատ նման բոյս մի է, և աւելի Ասիոյ և Ափրիկիոյ կողմերում կ’ըլլայ, բայց Եւրոպիոյ պարտիզաց մէջ այլ դարմանուի. տեսնուած է և Երասխայ հովտին մէջ, և ի Կորէս Սիւնեաց։ Մէկ ազգն նոյն Ար. անուամբ կոչուի Neffea. Տես և Դիֆլա, Տլփա։ Բժշկ. մ’այլ գրէ. « Նաֆլ խոտի-մն տակ է, որ ի Պատիու ? բերեն»։

2237. Շաբալութ. Շահպալուտ. Շամբլութ. Շատալութ.

Ի բառս Գալիանոսի թուի թէ սխալմամբ այսոր զուգուած է Մղաբաթրու, Mαλ‛α-άβαυρον, որ Հնդկաց Պեթէլն է կամ՝ այնոր տերեւն ըստ այսմ՝ գրած է և Ռոշքեանն. «Տերև է հնդկային, նարդոսահոտ, և իւղ օծանելի»: Իսկ Շահբալութն ըստ վկայութեան Բժշկարանաց և այլ գրոց՝ է Մաշկամիրգն կամ սովորաբար Կաստանայ կոչուած պտուղն. հին Բժշկարանն այլ յետ յիշելոյ զԱրքայկաղինն՝ յիշէ զ Շապալութ, և «տաք է, ասէ... և տաքութեան վկայ իր քաղցրութիւնն, և պակաս կերակրէ, գոզ յորդորէ, որ շատ ուտէ՝ գլուխն ցաւի, զփորն կապի, և խորված՝ լաւ էջ թէ թրջես՝ լաւ կերակրէ, տաք բնութիւնն շաքարով ուտէ և հով բնութիւնն՝ մեղրով Ամիրտ. գրէ « Շահպալուտ արաբ., որ է Հ. Շապալլուտ, Թ. Կաստանայ. և լաւն այն է որ խոշոր լինի և քաղցր, և ինքն մութատիլ է և չոր էր իպն. ասէ՝ թէ լաւն այն է որ զինքն ջրով եփեն և ապա ուտեն, չարութիւնն երթայ և անուշահամ լինի. և ի մեր երկրին՝ կանայք զայս ուտէին վասն գիրութեան համար, զկանայքն գիրացընէր. զիր չարութիւնն տանի Ղանդն ? և ասացած է թէ իր փոխանն Պալուտն է և կամ Խառնուպն։ Անցել է Պտ. թէ ինքն Ղուստուլ ն ? է. և ինքն քաղցրկեկ կու լինի քան զՊալուտն. և լաւն այն է որ հասուն լինայ. և Մազանտարան կ’ասեն քաղաք մի կայ, ի հոն հալվա կ’եփեն և կ’ուտեն»։ Պէյթար չի յիշեր գիրացուցիչ ըլալը, թուի թէ մեր Ամասիացին իր երկրին կանանց համար կ’ըսէ։

Շագալուտը Յ. անուամբ Кασάνια, կոչի և Լ. Castanea, Փ. Châtaignier, Ռ. Каштановое дерево. Թ. Քէստանէ. Այս Յ. անուամբ յաշխարհագրութեան Խորեն. յիշուի մեր Տուրուբերան նահանգի (Տարօնոյ) կողմերում. «Պստակ և Կաստանոն՝ որ է Մաշկամիրգ». նոյն անուամբ գրէ և Վաստկ. գիրքն (ՄԽ) «Կաստանայն զնօսր գետինն սիրէ և զբարձրաւանդակն. և թէ ուրուք տեղին ցած լինի՝ նա զգետեզերսն ախորժէ և զաւազուտն, զծովային և ձիւնամեծ լերինսն. և իւր տունկն մազմզկով սիրէ տնկել. և ինքն շոյտ գայ ի բեր՝ քան զայլ ծառերդ. և ի գարնան դուռն երը շարժի՝ ախորժայ տնկել, և ինքդ տունկ առանց մազ մըզկի բնաւ չբռնէ, ցանելով է իւր ճարն, այս խրատով։ Ա՛ռ զԿաստանայն իւր դրուցի բուճուճով՝ որ զերդ ոզնի է, և լից զինքն ի մութն տուն, և ներքև և վերեւ՝ գետի աւազ լից, և զինքն յաւազն թաղեա. և ամեն ամիս հետ մի զաւազդ փոխեա մինչև ի գարունն. և ապա ան և լից ի ջուր, և տես. այնոքիկ որք ի վերայ գան՝ նա աւեր են նոքա, ձգեա, և որք ի յատակն իջանեն՝ աղէկ են, զայնոսիկ դիրի տուն՝ որ ցամաքի ի չուքն, և փոսեր արա ի մալարայ (արտ. ) խորու թիզ մի. և մի զծայրն ծլին սուր դիպան ի վեր դներ՝ որպէս Նուշ կամ՝ Ընկույզ, այլ զծլին սուր ծայրն ի վայր արա և զոռքն վեր, և գետի աւազ չափ մի ի վերայ, և ապա զհողն։ և թող որ բուսանի և մեծ անայ երկու երեք տարի. և ապա ի չարժն՝ Հան և տնկեա ուր կամիս: Պտուղն այլ երկար ասեն պահելու համար՝ խրատէ (ՄԻ), այսպէս գրելով. «Դիր զինքն ի կաւեայ անձիւթ աման, և պըսմով կամ այլ ազգ չոր փշով զբերանն կալ, և խեցատ մի ներքև դիր, և զինքն ի վերայ բերանոյն շրջեա, և գլխիվայր կանգնեցո. շատ պահուի: Եւ թէ փորես որ ի բաց տեղի՝ որ ծածք չլինի ի վերայ և լնուս ցամաք աւազ յատակն, և ապա դնես զգաստանային և զեղի (կամ Լեղի) Նուշն, կամ՝ զայդպիսի խեճեպային իրսդ, թեղար մի ի վերայ բերանոյն կործես, և զշուրջն խէնտէկես՝ որ ջուր չմտանէ, շատ դիմանայ յերբ ուզենաս՝ ուտես»։

Այժմու սովորական անուն պտղոյս ի մեր լեզուիս է։

2238. Շագանակ.

Այս անուն չի գտնուիր ի գիրս, և չէ յայտ երբ մտեր է ի լեզուիս. գուցէ Շահնդակի կամ Շահդանաճի (Կանեփատ) անուններու հետ շփոթուած։ 

2239. Շաթառակ. Շահթառակ.

Այս Պ. անուան, արաբ., որ է Թագաւորական բանջար, ի՞նչ ըլլալը բացատրած եմք Անձխոտ անուամբ, տես թ. 110։ Այլեւայլ տեսակներէն տեսնուած և նշանակուած են ի Կարին Fumaria Vaillantij, և F. Asepala. յետինս նշանակուած է և ի Կեսարիա, յԱյնթապ, և այլն։ Շավառակի ծաղիկն այլ յիշէ հին Բժշկարանն՝ վատ տեսնող աչքի դեղ, ձիոյ լեղիի հետ խառնած։

2240. Շալախ.

Շուտ հասունցող Սեխի տեսակ մի։

Շախգմուկ. Տես Շողգամուկ:

2241. Շալֆէ.

  Թերեւս տառադարձութեամբ այսպէս կոչէ Քալանթարեանն զSalvia.

Շախլոր. Տես Շկլոր։

2242. Շախրուն.

Հին Բժշկարանն հոմանիշ գրէ զայս և Քռեկան. անունն զոյգ կամ արուած թուի ի Շպրամ է, տես զայս:

2243 *Շակակուլ. Շախաղուլ. Շաղաղուլ.

  Ար. է, արաբ., Տես Սնդրին, Կամարկապցին գրէ, «Շաղաղուլ՝ Սունկ, մանթար», ուրիշ մի «Շաղաղուլի հունտ՝ Երեսնակն է»։

2244. Շահապ.

Ըստ Ամիրտ. «Ինքն խոտ-մն է՝ որ տերեւն նման է Մրտենու տերեւին, և կանաչ լինի որ ի դեղնութիւն քշտէ. և ի բարձրութիւնն Գ կանգուն է, և ի գագաթ ճղերուն՝ փշկներ ունի, և կարմրուկ վարդիներ ունի և հատկներ ունի, ի Շահտանայ կու նմանի. թէ քամեն՝ կպչտուկ ջուր ելանէ. թէ տան (և) ջուրն ամեն օգտէ հազին»: Գուցէ քաջ բուսաբանից բաւական ըլլայ այսքան, մեզ իմացընելու Շահապին ինչ ըլլալը, զոր չի յիշեր Պէյթար:

2245. Շահասպրամ. Շահսաֆրամ. Շահասֆարամ. Շահմիսպրամ.

Շահսիֆրամ. Շահիշֆարում. արաբ.

«Որ թարգմանի Ծաղկանց թագաւոր », ըստ Բժշկարանաց, որք պարզապէս այլ կ’ըսեն, թէ Ռեհան ն է. տես զայս։ Բայց ուրիշ բուսոց հետ այլ զուգեն, ինչպէս, մէկն՝ Ղարամֆուլի, միւս մի Թ. գրէ «Աքքիրման (քաղաք Տարիոյ) Եարփուզի ? տուր»։ Դարձեալ Ամիրտ. «Շահսաֆրամ, որ է Հապազի Քրմանի ն. զէտ Ծաթրին լինի, այնոր Շահսաֆրամի Քրմանի կասեն, և Ըռահան այլ կու ասեն»։ Աչաց կպած կոպերը բանալու դեղ կու տան Բժշկարանք Շահասպրամի ջուրը, ոտն այլ՝ խպըլիկ ունեցողին։

2246. Շահաւորաստ ?

Հնդկային բերոց մէջ յիշուի Աշխարհագրութեան Խորենացւոյ։

2247. Շահդանակ. Շահնդակ. Շահտանաճ. Շատանայ. Սատանէճ.

Խորեն. Աշխարագր. ի Կորճայս նահանգի Հայոց դնէ այս բոյսս, և մեկնէ, այսինքն Կանգար փշոյ սերմն, նման է և Ար. արաբ. անուան իմաստն, որ է Կանեփատ. տես զայս։ Յիշուի և Հոռեցի Շահդանաճ, որ է Մահուտանաճ. տես Մահդանակ։

2248. Շահենի խոտ.

Կամարկապցին յիշէ օձուկ ցաւի դեղ. «Առ Շահէնին խոտն, ծեծէ, և ա՛ռ չի քամած մածունով լանթակ, խառնէ լաթին վրայն. ա՛ռ կապէ վրան, երկու երեք հեղ արէ՛. օգտէ Աստուծով»:

Շահթառակ. Տես Շաթառակ:

2249. Շահկաղին.

Ստ. Ռոշքեան իբր Գալիենոսի բառից մէջ գտած, փափուկ Կաղին նշանակէ. Լ. այլ կ’ասէ Mollusca. բայց հիմա այդպիսի բառ չի լսուիր ի բուսաբանութեան։ Ըստ նշանակութեան բառին՝ է Արքայկաղին։

2250. Շահմէլիք.

  Շահենի խոտին յիշողն զայս այլ յիշէ ի դեղ ուռէցքի. «Առ զՇահմէլիք խոտն, կամ խաշէ կամ կրակին վրայ թառամեցուր թոռմեցընելն լաւ է քան զխաշելն.. դիր ուռէցքին վրայ և կապէ. օգտէ Աստուծով։

2251. Շահմիանդալ.

Որ և պարզ Հանդալ է Ձմերուկն վայրի, զոր բացատրած եմք տես թ. 1789։ Վաստակոց գիրքն յիշէ (ՃԹ. ) «Թէ առնու ոք զՎայրի Խիարկին տակն և զՇահմիանտալին, և լեսած յիրար խառնէ, և այն ջրովն զայսն շաղախէ և ձգէ, նա սպանանէ զմկունսն»։

2252. Շահմլհամ.

Նոյն գիրքն զայս այլ յիշէ (ՂԶ). «Առ զՎայրի Խիարկին տակն կամ զցօղունն, նոյնպէս և զՇահմլհամին արմատն, և ծեծեա և ի ջուր խառնեա, և ի վերայ բուսած արտին ցանէ՝ յառաջ քան զարեւծագն, նա ողջանայ»: Բնագիրն զայս անուանէ. Լ. Colocynthis, որ է Վայրի Դդումն կամ նոյն վերոյգրեալ Ձմերուկն վայրի:

Շահնդակ. Տես Շահդանակ։

2253. Շահոգրամ.

Ի գիրս յիշուած չէ, բայց առ նորս սովորական է Թ. Ղարէմֆիլ կոչուած ծաղկին համար, և ոչ չոր կամեմին, որ Մեխակ կոչի. իսկ սա Լ. Dianthus, Փ. Oeillet, Ռ. Гвоздика. չէ յիշուած ի Պէյթար և Ամիրտ. բայց ծանօթ ծաղիկ է և հաճոյ անուշահոտութեամբն, բարդութեամբ թերթերուն և պէսպէս գոյներով և խատուտիկ պիսակներով. խնամով դարմանուած ի պարտէզս և տեսակները շատցուցած, յորոց այլեւայլք տեսնուած և նշանակուած են և ի Հայս. ինչպէս, D. Cyri, ի Գանձակ. D. Multipunctatus, ի Խարբերդ. D. Sultatus, ի Մուշ, Աւզաբերդ. յատուկ Բաղիշեցին D. Bitlisianus. - D. Liboschitzianus յԱրարատ լ. Երասխաձոր, Կարին, Պինկէօլ. D. Floribundus, (Շատածաղիկ) յԵրասխայ ակունքն, ի Պինկէօլ, Արարատեան լ. Կարին, Բաբերդ Մարաշ. D. Robustus, ի Կօշքար Պինկէօլի. D. Libanotis, ի ԴաւրէԺ. D. Erytrovalus, յԱգռաւ լ. Կորճայից. D. Fimbriatus, ի Թորթում, Ծանախ, որոց ճերմակ զանազանութիւնն (Canescens) Էջմիածին. D. Crinitus, ի Դաւրէժ, ուր և յատուկ տեսակ մի, D. Tabrisianus. տեսակ մ’այլ յատուկ Մշոյ, D. Muschianus. P. Asperulus, ի Կարին, Կօշքար. D. Carmelitarum, ի Թէքտաղ լ. D. Calocephalus, ի Ծանախ, Պինկէօլ, և այլն, և այլ շատ տեսակք ի Փ. Հայս։

2254-5. Շահորակ. Շահորանկ. Շահպանակ. Շահպանաճ. Շապանկ.

Պէսպէս անուններ կամ հոմանիշներ ընծայեն Բժշկարանք, հասարակօրէն Մանօշայի տակ կամ Մանուշայի տակ, ըստ Պ. կամ Շան Մանուշակ ։ Ամիրտ. գրէ. « Շահպանկ, որ է Շապանակ և Շապանկ այլ կ’ասեն, և ինքն Պանավշայի քուլապի ն է, և Ար. Ղուսվաթ էլ-քալպ ասեն (Շանձուք). և ասացեալ է Սահիպ Ճամէյին՝ թէ ինքն Շաճարի Իպրահիմի ն փոքրն է, այլք այլ ազգ ասեր են). և գրոցս շինողն աuցել է, թե այս ամէն խօսվին չէ ստոյգ. և ստոյգ է որ ասեն թէ Շան Մանուշակն է, և ի Շիրազ Մանաշայի շահ կ’ասեն»։ Պէյթար Պէրնուֆ արաբ. անուամբ ստորագրէ զՇահդանակ. զոր Ամիրտ. կարդայ Պարպուղ, թարգմանիչն է։ Լ. Conyza odorosa կոչէ, որ է Լուադեղի տեսակ։

2256. Շահպոկ.

Ուր յիշուած է, յայտնի չէ, համարուած է Մանդակ, կամ հետեւեալն,

2257. Շահպուրակ կամ Շահպրակ.

Ի գիրս կարծեմ չէ յիշուած, այլ առ նորս ընդունուած իբր Պ. և Թ. Շահպուէ, Շէհպօյ. զոր յիշեցինք Կորդուախունկ անուամբ, վասն զի այնպէս կոչուած վկայէր Պէյթար այն բոյսը որ է ըստ Լ. Chairanthum, և որոյ առաջին մասն կարծեն բանասէրք ոմանք Ար. Խիրի բառն ըլլա (տես թ. 1060) և այլեւայլ ծաղկըներ նշանակէ, յորս և այս Շահպրակն. Փ. Girofee. Համարիմ թէ այդ Ար. անուամբ գրածն Ամիրտոլվաթայ՝ սոյն այս ծաղիկս է և ոչ Շահոգրամն. «Վեց ցեղ է. լաւն այն է որ դեղին և անուշահոտ լինի, տաք և չոր է յառաջին աստիճան, օգտէ այն գլխացաւութեան որ ի հովութենէ լինի. և թէ զծաղիկն յաչքն քաշեն՝ ճլէ տայ աչաց, և թէ մեղրով յականջն կաթեցընես՝ զցան տանի... Իպն. ասէ, թէ որն սպիտակ, որն դեղին, որն կարմիր, որն խոտ, որն ծիրանի է, լան այն է որ դեղին լինի և հասարակ տեսակն այլ այս է։

Շահսաֆրամ. Տես Շահասպրամ։

2258. Շաղգամ. Շողգամ. Շողգամբ. Շախգամ.

Ար. և Թ. այլ նոյնպէս կոչուի, Շէլճամ արաբ., Շալկամ, բայց չեմք կարծեր թէ ասոնք մեզի տուած ըլլան այս անունը, այլ իրենք առած մեր լեզուէն, մանաւանդ եթէ ըստ ոմանց մեկնութեան՝ Բարձր Հայոց գաւառաց մէկն Շաղգոմք՝ որ և Շատգոմք այլ գրուած, այս բանջարէն առած ըլլայ կոչումը, այն երկրին մէջ բուսած Շողգամն արդարև շատ համեղ կ’ըսուի։ Աիրտ. ի շալակ Շ տառի` Շողգամբ գրէ, իսկ բացատրութիւնն Սալճամ անուամբ. «Ինքն աղէկ է և զօրաւոր ամենայն մարդոյ. աղէկն կարմիրն և խոշորն է... չաքն (չափն ուտելու) քանի որ պիտի առ»: Պէյթար երկար ստորագրէ զՇողգամ այլ և այլ տեսակօքն. թուի թէ Ամիրտ. այլ այսպէս ըրած էր Շ տառիւ, վասն զի գրէ ի շալակն՝ թէ յիշուած է թէ Ս և թէ Շ տառիւ. բայց իր գրոց շատ օրինակաց մէջ Ն տառին վերջի, և Շ տառին առաջին անուանքն կու պակսին։ Շաղգամ, թերեւս հողի տակ ծածկուած ուտելի բանջարեղինաց գլխաւորն է, և իր ցեղակից Ստեպղինի հետ յիշուի յԱռակախօսէն։ Լ. Napus, Փ. Navet, Ռ. Рыпа Բժշկարանք Գիրադեղ կ’ասեն զՇաղգամ, այսինքն գիրացընող։

2259. Շաղգամ վայրի.

Գալիենոսի բառից մէջ Յ. գրուի Կիւկղամինուս, որ է Κυκλάμινος Լ. Cyolamen. տ. Արջտակ։

2260. Շաղգամուկ. Շողգմուկ. Շաղկմուկ. Շողգմբուկ.

Կոճղեզաւոր և ուտելի փոքր բոյս մի մանր փունջ փունջ բուժակաձեւ կամ շրթնաձեւ մանիշագոյն և սպիտակի քշտող ծաղկամբք։

2261. Շաղինգղ.

Տես Իշաշինգղ. թերեւս նոյն է և

2262. Շաղինտր.

Զոր Ռոշքեանն՝ ըստ Վարդանայ Վ. (Մեկն. Ծննդոց գրոց) կ’ըսէ՝ խոտ մի անպիտան. «Ոչ ամենայն բանջար ուտելի է, որպէս Ցմախ, Բանգ, Շաղինտր և այլք, որք դառինք և ոմանք մահաբերք իսկ են»։

2263. Շաղիպատուկ.

Գալիենոսի բառք այսոր Յ. գրեն Ղուսուս. իսկ զսա Պէյթ. գրէ Գուսուս, որ գեղեցիկ անուն մ’է Բաղեղան։

2264. Շամամ.

Ար. արաբ., փոքրիկ և խատուտիկ Սեխ, ըստ ոմանց Ձմերուկ. «Որ է, ըստ Պէյթ. և Ամիրտ. Տաստանպուէ ն, և Աճուր կ’ասեն». Այս երկրորդ անուամբ այլ գրէ « Տաստանպուէ, որ Թ. Լանղուճ կու ասեն, ի մեր աշխարհն Աճուր կ’ասեն. և կեղեւն տաք է և զկերակուրն կու հալէ, և զքամին կու վարէ յանձնէն, և մէջն յուշ կու մարսէ, եւայլն. տես Աճուր։ Անունն մտած է առ մեզ գոնէ ԺԲ դարէն, զի Մխ. Գոշ յառակն (Կ) ծաղրէ զտգէտն՝ որ ի վաճառանոցի տեսնելով զայն՝ զարմացած հարցուց թէ ի՛նչ է. Սիրամարգի հաւկին է, ըսին չարաճճիք. և նա գնեց «և տարեալ եդ ի ներքոյ հաւու՝ զի ելցէ ձագ Սիրամարգի, զոր առեալ եկեր հաւն», և այլն։

2265. Շամբ.

Ոչ յատուկ բոյս մի, այլ բազմութիւն Եղեգանց, մանաւանդ ջրային տեղեաց։

2266. Շամբալա.

Անպիտան կամ հասարակ խոտոց կարգին յիշուի, (Մեղու, ԻԲ, 82)։

2267. Շամբար.

Ս. Բարսղի Հարցմանց մեկնութեանց մէջ` ի կարգի պտղոց իբր յատուկ կամ՝ տեսակ ինչ յիշուի, «Խիարն, Շամբարն, Դամոնն, Հալիլայքն», և այլն։ Տես Խիարշամբար:

Շամբլութ. Տես Շաբալութ։

2268. Շամպղիտակ. Շամշիտակ.

Իբրև ծաղիկ յիշուի յԱգաթանգեղոս. Շէհրիմանեանն՝ որ ուրիշ անուններ այլ յիշէ, Ծործորակ և Սոսան, համարի Լ. Symphytum, Փ. Consoude. Ռ. Шибокостб, այն անուամբ գրէ և Պէյթ. արաբ. Յ. բառ է և կպչուկ նշանակէ. այս հայերէն անուամբ բոյս մի նշանակած եմք ի կարգին, բայց տարբեր ցեղէ է, իսկ սա Թորթերու ազգէն է։ Ամիրտ. Սամղուտան կարդացեր է անունը, և կ’ըսէ. «Ցեղ-մն է որ մենուկ կու բուսնի, երկու կանգուն երկայնութիւն ունի, և մէջն փուճ կու լինի, և ի վերայ տերեւնի ունի, Եզնալեզուի (որ է Թորթ) տերև կու նմանի, և դեղին ծաղիկ ունի»։... Սամղտան մ’այլ. ինքն խոտ-մն է որ ի քարերուն ի մէջն կու բուսնի և մանր տերեւնի ունի, և գագաթն ի Հաշայի գագաթ կու նմանի, և յերկանկուկ տկեր ունի. հաստութիւնն մատի չափ, և հոտն անուշ է, և համն քաղցրիկ կու լինի. և թէ ծամեն՝ զինչ որ թուք ունի` ի բերանն ժողովիև թէ եռցընեն և զջուրն խմեն՝ զկրծոց և զթոքին խոշորութիւնն կու տանի և յստըկէ, և զարիւն թըքնույն այլ տանի, և թէ ծամեն՝ զծարան կտրէ, և այլն։ Այս երկրորդ տեսակ Շամպղիտակն է անշուշտ Լ. S. Asperrimum կոչուածն, որ տեսնուած է և ի Հայս և ի Կովկաս. յատուկ Կովկասային տեսակն S. Caucasicum, գտուի և ի Գարապաղ. Տաւրիացին S. Tauricum ի Թ-Հ. ’ի Պոնտոս. Մեծածաղիկն, S. Grandiflorum, ի Վրաստան։ Տես և Ափնիք։

2269. Շամրաս ? կամ Շամրաշ.

Ծաղիկ մ’է կ’ըսէ   Յովհ. Եզնկացի, որով օձ իր ապականեալ մարմինը նորոգէ ! Անծանօթ է մեզ այդ զարմանալի բոյսդ, և ծագումն անուանն, լսեցընէ քիչ մի Յ. Χαμαιρωψ, որ գետնամած բոյս մի նշանակէ, կամ ցած Արմաւենի։

2270. Շան ագի.

  Ինչպէս ուրիշ ծանօթ կենդանիք՝ այսպէս և շունն իր այլ և այլ մասամբք՝ զանազան բուսոց անուններ ընծայեր է, առերեւոյթ նմանութեամբ, իր ագւոյ նմանակը Ար. կոչուի Ումսուխ արաբ., «որ է Թ. Իթ ղույրուղի. ինքն խոտ-մն է որ երկու բարակուկ և պինտ և հաստ ճղեր ունի, և տերեւն նման է Ձիթենու տերեւին, և ի քարոտ տեղեր և ի փշոտ տեղերու մէջն կու բուսնի, և ի լերինքն կու բուսնի, և կախ կու լինի, և զէտ զծառ որձայն կու տանէ, և տերև չի բուսնիր, և պօղուն պօղուն կու լինի։ Եւ մէկ ցեղ այլ կու լինի՝ քան ի ճկութի մի չափ հաստութիւն ունի, և ճղերն շատ կու լինի, կարմիր կարմիր եէմիչ կու լինի, և յորժամ հասանի՝ սեւանայ, և Թ. այս երկուքիս Իր Պույ րուղի կասէ, որ է Շան ագի, և ինքն հանգուստ հանգուստ կու լինի։ Եւ թէ զայս խոտս քամեն ի գինին խառնեն և խմեն, զլուծումն կտրէ,.. և թէ զինքն Թզով եռցընես և զջուրն խմես, օգտէ հազին և հեւուց. և թէ զչորն ծեծես՝ և ցանես ի վերայ խոցին՝ բուսցընէ, եւայլն։ Փոխանակ շան՝ Ձիոյ ազգի կ’ըսեն, Լ. Equisetum, Փ. Equisette կամ Préle. Հասարակ կամ Ածւոց տեսակն E. Arvense, նշանակուած է ի Թ-Հ. ի Պոնտոս, ի Կովկաս. E. Telmates, ի Հս. և ի Հր. կովկաս, ուր և Անտառայինն E. Sylvaticam, և Ճախնայինն E. Palustre. Ամիրտ. Ումսուլ անուամբ գրածը՝ գրեթ է նմանապէս գրէ և Եանիսթալայ անուամբ, որ է ըստ տպագրեալ Պէյթարի Եանիշթալայ արաբ., թարգմանն գրէ Inichtella.

2271. Շանաշօպ ?

Ամիրտ. Շան Սմպուլը՝ Սունպուլ էլ-քալպ բացատրելով՝ այլ և այլ կարծիքներ յիշէ այս ետքի անուան, զոր ոմանք սխալմամբ համարին Լիսան ըլ-ասաֆիր (Հացի ծառի շկլորն), որ «ծառ-մն է որպէս Շանաշօպ կու ասեն, և ի Շիրազ   Համահըր կու ասեն»:

2272. Շանդակիկ.

Գալիենու բառից մէջ սա զուգուած է Կնդարիոնի (Centaurum), Տերեփուկ մեծ։

2273. Շանդանիճ. Տես Շահդանակ։

2274. Շանլեզու.

Յ. բառի թարգմանութիւն է, ինչպէս և Լ. Cynoglossum, Փ. Cynoglosse, և Ար։ Լիսան ըլ–քալս, բայց ըստ Պէյթ. ոմանք կ’ըսեն և Գառնալեզու, ըստ Ց Լ: Arnoglossum. թուի թէ այս փառս այլայլած կարդալով Ար։ աւելի այլայ լելով գրէ Ամիրտ. «Ախօպլասին, որ Թ. Շանլեզու ասէ, և տերեւն նման է ) Մրտենու տերեւին, և ի գագաթն բոլոր լինայ, և տերեւին տակն զէտ զԱ լուսանի . 3) խոտի նման կու բուսնի. և յորժամ այս խոտէն յում՝ գլուխն ցաի՝ կախեն, գլխուն ցաւիլն խաղվի. և թէ մորՏամ առնեն և օծ են, պինտ խոցերուն օգտէ և կակղցընէ։ Շանլեզու մի այլ•ինքն խոստ-մն է որ տերեւն նման է Գառնլեզվին տերեւին և կամ՝ Ջղախոտին, և որձան յերկայն ! «երկու կանգուն, և ի նայ (խոնա) տեղերն կու լինի՝ որ ջուր քիչ լինի, և ծաղիկն կապուտ կու լինի, և տակն սպիտակ կու լինի. և թէ պեղծ խոցերուն վրայ դնես՝ օգտէ։ Շանլեզուի Հասարակ տեսակն C. Oficinale տեսնուած է ի կարին, Բաբերդ, կովկաս, և այլն. - Լեռնայինն C. Montanum ի Գարապաղ. C. Nebrodense, ի Մանախ, Պոնտոս, Կիլիկիս. Քարուտն C. Rupestris է սահմանս Տփղիսու: Առանց տեսակներն որոշելու յիշուի Շան. լեզուն յԵրասխաձոր, ի Շիրակ, «Երեւան

2275. Շանխոտ. Տես Մեղրածուծ։

2276. Շանկաթ.

Ըստ Ստ. Որչքեան է Բազուկ վայրի, 1: Lemonium. այս ետքի անունս Ա մարտ. կ’ընծայէ միանգամայն Գառնալեզուի և Գառնադմակիկի։ Տես երեքն այլ ի կարգին:

2277. Շանկիար. Շնկիար. Շանճար. Շինճար.

Խիարի և Պատնիճանի հետ յիշուի. Ամիրտ. պէսպէս Պ. և Թ. անուամբք յիշէ, և կատղած չան խածածին օգտակար գրէ ուտելն. «լաւն այն է որ Չամչով ուտեն և Նանխուով։ Ասէ Ռազկանն որդին, թէ ինքն քան զԽիարն թեթեւ է, և շուտ հալի. Խիարն և Խիարշայ և Դդումն՝ երեքն այլ օգտէ տաք բնութեան. և թէ շատ ուտեն՝ քամի ընկենու ի փորն։.. Եւ ցեղ մի այլ կայ, մանր տերեւնի ունի և բարակ ճղեր ունի, և ի ծիրանի և ի կարմրութիւն կու քշտէ, և զէտ արեան տակեր ունի. և կալոց ատենն յաւազոտ տեղեր կու բուսնի. և թէ զտակն և զտերեւն ուտեն և կամ՝ զջուրն խմեն և կամ՝ լուուխ առնեն՝ օգտէ ամենայն գազանահարին», և այլն։

Նոյն Շինճար անուամբ ուրիշ ազգ բոյս մ’այլ չէ, «որ Պ. Ազանկար կ’ասէ. ինքն Ապու խալիuան ն է և Ինթիւղիայ այլ կ’ասեն, և թէ զիւր տերեւն գինով խմեն՝ զփորն կապէ. և իւր տերեւն նման է Հազարին տերեւին. բայց չոր լինի. և ինքն Լեղի Կաւզուպան ն է, և ի հով լերունքն կու բուսնի»: Պէյթար չորս տեսակ կայ կ’ըսէ Շանճիարի, բայց չի բացատրեր, այլ միայն համանիշ անուններ գրէ։ Թարգմանիչն Լ. Anchusa կոչէ բոլոր ազգը. բայց Anchusa անունն ուրիշ ազգ բուսոց այլ տրուած է, ինչպէս Խարի ։ Տես և Իշոյ մառօլի համար ըսուածը։

2278. Շան-ձուք

Որ է Ար. անունն Խուսաթ ըլ-քէլպ ըստ Ամիրտ. ի Պէյթար գրուած արաբ., «Ինքն խոտ-մն է որ տերեւն ի գետինն կու փռվի են բուսնի, և տերեւն նման է Ձիթենոյ տերեւին, և տերեւին երկայնութիւնն մէկ մէկ թիզ կու լինի, և տակն ի յայն խոտն կու նմանի՝ որ Թ. Իթ քասարի ասէ, և երկու ճուղ գունդկ են մէկմէկի վրայ, մէկն ի լի և մէկն թերի կու լինի, և ծաղիկն ծիրանի լինի։ Բայց ասածս այն ցեղն է՝ որ տերեւն ի Քուռաթի տերև կու նմանի, և տակն երկու փաթալ կու լինի և դուք կու նմանի. վերեն զերդ սոսինձ ի մարդուն ձեռքն կու կպչի. և թէ սպեղանի առնես և օծես ի մարդուն յանձն, զզեղծ չտերն տանի, և զտաք ու ռեցնին այլ տասնի, և այլն։ –Պռանկ թարգման Պէյթարայ այս բոյսս գրէ: Լ. Orchis, որ հասարակ անուն է անոր նման կոլոռճիկ ունող բուսոց։

2279. Շան Մանուշակ, Տես Շահպանակ.

2280. Շան շռելիք. Տես Հոտիսոյ։

2281. Շանպալիթ.

Թուի պտղի նման բերք բուսոց ոմանց, ինչպէս Ձիւնծաղկին՝ ուր յիշուած է. կամ Շան բալուտ իմանալի է:

2282. Շան Սխտոր.

  Թէ ձեւով թէ համով նման հասարակ Սխտորոյ, որ արմատովը դրուելով յաղջուր կ’ուտուի։ Նշանակուած է ի Բարդող լերին Արարատայ. (Աղբիւր. Զ. 333։)

2283. Շառնաջ.

Վայրի Նռան սերմ է, ըստ հին Բառագրոց:

2284. Շատահընտիկ.

Վաստկ. գիրքն՝ «Խոտ մի կայ կ’ըսէ (ՄԼԶ) որ հոռմերէն Աւլoսխօմօս ասեն, որ թարգմանի Շատահնդիկ. թրջեա այդ խոտիդ ջրովն զծառոյն կուտսն, և ապա ցանեա, նա ծառ որ ի բեր գայ՝ շատ բեր առնէ։ Յ. բառն պէտք է կարդալ Ոլոսխինոս, Oλόσχοινος, որ ըսել է շատկնիւնի, Կնիւնի կամ Պրտւոյ ցեղէն ըլալով։

2285. Շատծլուի. Տես Ըղտափուշ։

2286. Շարի.

Պտուղն այլ Շար կոչուի, և է Կասլայ և իր հատերն, տես զայն, թ. 1332. Լ. Bacche Lauri.

2287. Շարասխ ?

Հին Բժշկարանն ճճի հալածող կամ սպանող բուսոց կարգին յիշէ զայս, որոց մէկն այլ է Եղեւան. տես թ. 641։

2288. Շարդուկ կամ Շարդակ.

Ճճեաց դէմ դեղ գրուած է. «ԶՇարդուկի տերեւն ծեծէ և զջուրն խմէ, զամեն ճիճիքն սպանանէ, զտափակն այլ»:

2289. Շարիւր.

Ըստ Բարխուդարեան Վ. այսպէս կոչուի ազնիւ տեսակ մի Բրընձի. (Աղուանք, 240)։

2290. Շարխոն.

Վայրի խաշխաշն է. տես զայս, թ. 1001։

2291. Շարշարուրիկ.

Սալաձորցին երգած է.

«Շարշարուրիկ ծաղիկ մը կայ, դեղին քաշեր վերայ փորուն.

Թերերն ամեն պախամ ներկեր, նորա ոլոքն որպէս Տորուն»։

Պախամ՝ կարմիր ներկոյ փայտն է։

2292. Շարուկ.

Տեսակ մի Ծիրան պտղոյ:

2293. Շաւաշ.

Գալիենու բառից մէջ գրուած է. «Կիկղանիոն (Cyclamen), Արանց ծաղիկ կամ Շաւաչ». Տես Թաղթ։

2294. Շաւաշարիւն. Շաւարշարիւն. Տես Նուիճ:

2295. Շաւառն.

Ար. Ռոշքեան համարի լեռնային խոտ մի՝ ուսկի եղ կու հանեն. բայց ըստ բառից Գալիանոսի և ուրիշ գրոց՝ Եղեգի տեսակ է, և այս անուան տակ յիշուած է՝ թ. 616։

2296. Շաւքարան. Տես Խնդակոթ կամ Մոլեխինդ։

2297. Շաքարկենի.

Տեսակ մի անոյշ Խնձորոյ։

2298. Շբրամ. Շպրիմ.

Տես Կաղնչան և Քրիկան, Ար. Շոպրոմ կ’ասեն։

2299. Շեհ կամ Շէh.

Տես Եղեւին. ուր յիշուեցաւ և Շէհ-էրմանի, որ Հայ Շեհ կոչի ի Բժշկարանի, և բացատրեցաւ՝ ոչ այն ծանօթ ծառն ըլլալը, այլ Օշինդրի նման բոյս մի, որոյ լաւ տեսակն ի Հայոց երկրէն բերէին ի միջին դարս։

2300. Շեպ.

  Ըստ Արցախեցւոց կծու և համեմային և վիրաց բուժիչ ծանօթ խոտ մ’է. Լ. Rhapanus Rusticus, Փ. Raifort sauvage կամ Cran. (Խրէն կոչուի և ի մերայոց)։

2301. Շերեփուկ.

Յիշեն նոր տեղագրողք ազգայինք, առանց բացատրութեան։ (Մշակ, ԺԸ, 88. Տէր Աւետիք. 48)։

2302. Շէկխարի. Շիխար. Տես Խարի, և Շանկիար:

*Շէտառէճ. Տես Շաթառակ:

2303. Շէր. Տես Շշի։

2304. *Շէրխիշտ.

  «Ինքն Մանանայ է, կ’ըսէ Ամիրտ. յերկնուց կու իջնու զէտ Թառանկուպին. լաւն այն է որ սպիտակ լինի»։ Ուրիշ Բժշկարան մ’այլ խրատէ Շէրխիշտով լուծումն առնել։

2305. *Շէրմ.

Խոտի տեսակ մի, Ար. անուն ըստ Վստկ. գրոց (ՄՂ), Յ. բնագրին մէջ Kνέωρος գրված է. զոր ոմանք Կասիա համարին. ի մեղուաբուծութեան ի գործ ածուի:

2306. Շթուկ.

Տեսակ մի թթու Տանձի. լսուի ի Մուշ։

2307. Շիլաման.

«Մանտր Ցորենն է, որ երբ մաղեն՝ ի վայր անկանի». դեղ կ’ըլլայ ուռեցքի, ըստ Բժշկարանի։

Շիխար. Տես (Շէկ Խարի) Խարի։

2308. Շիխիտրտիկ.

Այս անունս յիշէ Ասար, և հոմանիշ գրէ Ֆիթր և Սմարաշ ? ետքինս տարակուսական է, իսկ առաջինն է Ար. արաբ., տեսակ մի Սընկոյ. Ամիրտ. գրէ, « Ֆտր, որ է Սամարուխն, և շատ ցեղ է. և մէկ ցեղն Ֆազահ ն է.. և մէկ ցեղն Ղայիլ. և ամէնն Քամահ է (Սունկ), և քան զամէն պեղծ Ֆտրն է. և մէկ ցեղն այլ Սահրային է, և մէկ ցեղն այլ ի յաղբին ներքեւն կու լինի, և մէկ ցեղն այլ ի գինուն կարասին ի ներքեւն կու լինի և կու բուսնի. և թէ զայս կեղեւեն չորցընեն՝ յում որ մատին ծայրի չափ տան որ ուտէ, խելքն անցնի և ընկնի և իր կեղեւն սպանող է.. և այն որ չոր է՝ զենն պակաս է. և բնութիւնն Ֆտրին հով և գէջ է... և լինի որ սպանանէ, և թուխմայ և գանձակցառութիւն ընծայէ. և թէ շատ ուտեն՝ յուշ հալի.. և մէկ ցեղն սպանող է, զխնաֆաս կ’առնէ, և պաղ քրտինք կու բերէ, և երկրորդ օրն սպանանէ. և ինքն (լինի) ի բորբոսած և յայն տեղն որ պեղծ գազան է բնակել, ի Ձիթենու տակն. և զիր չարութիւնն տանի դալար և չոր Sանձն, խասիաթով օգտէ, և բարկ գինին ի վերայ խմեն»։ Ըստ Փ. թարգմանչին Պէյթարի՝ այս Սունկս Դիոսկորիսեայ MΜύκις կոչածն է։ Քննութեան արժանի է Ասարայ յիշած Հ. անունն։

2309. Շիկատակ. Տես Սնգրոյ տակ։

2310. *Շիմար.

Ար. է. նշանակէ Հոռոմ Սամիթ։

2311. Շինականաց Թիրեաք.

Թերեւս հենգնօրէն այսպէս կոչեր է Յունաց բժշկապետն (Հիպոկրատ) զՍխտոր։

Շինկխար. Տես Շանկիար։

2312. Շինկղ. Շինգղ.

Հին բժշկարանն և ուրիշներ այլ զայս հոմանիշ գրեն Կօդայի. տես զայս և Իշաշինգղ: Յիշուի և հետեւեալն։

2313. Վայրի Շինկղ.

Եւ իր հունտն. և նոյնանիշ Յ. կամ Ար. այլայլած անունն գրուի Աշնակրիստ ?

2314. *Շիրախուժ. Շիրախուշկ.

Ար. է, Շիրխօշք արաբ. Թառնգին է ըստ Բժշկարանաց, որ է Ար. Թէրէնճիւպին, որ է Մանանայն ։ Բայց զանազանէ Ամիրտ. «ինքն մանանայ է, յերկնից իջնու զէտ Թառանկուպին. լաւն այն է որ սպիտակ լինի և անուշահոտ կակղացընող է կազին և փողին խոշորութեանն օգտէ... և իր ուժն աւելի է քան զԹառանկուպին»։ Յայտ է որ սա բուսական չէ, բայց բուսականներէ անբաժան, քանի մի տեսակ ծառոց վրայ գոյանայ. տես Գազպէ։

2315. Շիրամշուն ?

Երկբայական անուն, ինչպէս և իր հոմանիշն Հարկուտի, որ Գալիենոսի անուամբ գրուած բառից մէջ գտուի:

2316. Շիրիկ.

Ոչ է բոյս, այլ Կնճիթ բուսոյ և նմանեաց իւղն: Կամարկապցին ուրիշ բուսեղանի մ’այլ նմանցընէ. տես Մահդանակ։

2317. Շիրխաս.

Բժշկարան մի գրէ Թ. «որ է Ղըրխ պօղում ն». ազգային օսմանեան նշանաւոր բժիշկ մի ըսաւ, թէ Լ. Սողոմոնի կամ Մարեմայ կնիք ըսուած բոյսն է Լ. Sigillum Salomonis կամ Sigillum Mariæ, որ և Vigna Mariæ. ուրիշ անուամբ կ’ըսուի Clematis Vitalba կամ C. Cirroga. Ամիրտ. յիշէ Պէյթարայ Զիյան կոչած անուամբ որ է Յասմիկ, բայց Արաբացին Վայրի Յասմիկը կ’իմանայ, որ նոյն է վերոյգրեալ Լ. անուանց հետ։ Այս տեսակն գտուած է ի Փ. Ասիա, Պաղեստին, և այլն. Տես Հոտոտ և Յասմիկ Վայրի։

2318. Շիւղ.

Թէ և հասարակ բառ, որ և է բուսեղինի բարակ և պզտի կտոր մի նշանակէ, այլ նոյն անուամբ Լ. Festuca, և Փ. Fétugue կոչեն յատուկ բարակուկ բոյս մի նման Բոշխի։

2319. Շլոռոս.

Տեսակ մի Խաղողի, բացագոյն կարմիր թափանցիկ մաշկով։

Շլոր. Տես Սալոր։

2320–1. Շկլոր կամ Շկլօր. Շախլոր.

Հին Բժշկարանն լաւ բացատրէ ինչ ըլլալը. «Ի կաղնի ծառն պտուղ լինի, ոչ Կաղին է ոչ Գղթոր, ոչ Շկլոր. ապա խոշոր և զերդ փուշ փուշ, լինի»: Այնպէս թուի ըսած էն՝ թէ այդ Կաղնի ծառոյ պտղակերպ բերքն նման է, Շկլորի և ոչ Շկլոր, բայց ուրիշ Բժշկր. որոշակի կ’ասէ. «Քթէն որ արիւն երթայ և ոչ դադրի, զԿաղնի ծառին պտուղն, որ Գխտորի նման է, Շկլաւր ասեն, լոսէ մանր և ի քիթն փչէ»։ Տես և Շնակ. թ. 2330։ Կամարկապցին յիշէ և Շախլոր, բայց ինչ տեսակ ըլլալն չիմացուիր։

2322. Շղթայախոտ.

Զայս յիշէ Աթանասեանն, տերեւները նմանցնելով Եղեշնակի . 633), «ծաղիկն բաց դեղին, որձային ծայրն լարանման ? որ թառամելուց յետոյ թողնում է.. աստղանման և մոխրագոյն թոփ շիւղեր), որ շուտ մի ցրուին՝ եթէ հով դպչի։

2323. Շղլան գտակ.

Տեսակ մի Սունկ. (Մանան, 450)։

Եղուն. Տես Իշխուն։

2324. Շմեղ.

Յիշէ նոր բառհաւաք մի, առանց բացատրելու։

2325. Շմորզակ.

Գրած է մէկն՝ իբր հոմանիշ Լ. բառիւ Struthion, որ չի լսուիր, թերեւս ըլլայ Struthiola, nրոյ Յ. անունն սերմն, և ձեւն յարմարին Ճնճղկալեզուի, թ. 1892։

2326. Շմփռուելուկ.

Խոտեղէն մի յիշուած յօրագրի (Նոր Դար, Է, 102. ) գուցէ ըլլայ թիւն 2280։

2327. Շնազոխի պտուղ.

Հոմանիշն այլ Ղունապիա կոչէ Բժշկարան մի։

Շնալեզու. Տես Շանլեզու։

2328. Շնախաղող. Շնխաղող. Շանխաղող.

Կ’ըսուի նա և կամ կ’ըսուին իր տեսակներն՝ Իշախաղող և Ջրախաղող։ Լ. Solanum ըսուած բուսոց ազգէն. Ար. Անապ ըլ-Սայլապ, որ Աղուիսու խաղող նշանակէ. Ամիրտն այլեւայլ Ար. և Պ. անուններ այլ յիշէ, որք յայտնեն թէ այլեւայլ տեսակներ պիտի ըլլան. «լաւն դեղին լինի թաժայ, և այն որ սեւ է՝ չէ աղէկ, և թմրեցընէ և խեւցընէ, և ցեղ մի այլ կայ որ թէ երեք դրամ ուտեն՝ կու սպանանէ. և իր դեղն այն է որ փսխեն, և յետոյ թաժայ կաթ խմեն և Անիսոն և մեղրաջուր»։ Յիշուի ի մերայնոց և

2329. Շնխաղող կարմիր.

Որոյ հոմանիշ գրէ Բառգիրք մի՝ Քարքնակ։ Պէյթար ըստ Դիոսկորիտեայ չորս տեսակ Շնխաղող յիշէ, այս վերոյգրեալ անուամբ յիշածն՝ ըստ արեւելագիտաց է այնոր Struchnos կոչածը` բուսաբանք Strychnus անուամբ կիմայ կիմանան հնդկային ործացուցիչ Ընկոյզը։ Հայ-Աղուանից կողմանց վայրի ծառոց մէջ այս անուամբ ծառ մ’այլ յիշուի Շնհաղող գրուած (Մեղու, ԻԲ, 83):

2330. Շնակ.

Այսպէս կոչէ Րիվոլա ի Բառագիրսն վերոյիշեալ Շկլորը։

2331. Շնահաւոր խոտ կամ Եղէգն.

Այսպէս կոչէ Ամիրտ. Պէյթարայ Աեարանուտանի կոչածը, ինչպէս ինքն կարդացեր է, ուրիշ անգամ այլ Տէրանուտանի, իսկ Փ. թարգմանն Երապօթանէ արաբ. «Ինքն խոտ-մն է, մէկ մէկ կանգուն ճղեր ունի, և տերեւն նման է Կաղնոյ տերեւին, և թէ զայս խոտիս զքօքն և զտերեւն եփես՝ գինով խմես, օգտէ ամենայն գազանահարի.. և թէ զայսոր մէկ դրամ՝ երեք դրամ խնկով և 70 դրամ էին գինով յամէն օր խմէ մինչև չորս օր, զդեղնութիւնն տանի... և թէ զայս խոտս եռցընեն և ի տունն ցանեն զջուրն, նա այն տանն ժողովուրդն սիրեն մէկ զմէկ.. Եւ Թ. այս խոտիս Ղութլուճա օթ ասեն, որ է Շնահաւոր »: Ըստ թարգմանչին Պէյթ. այս բոյսս յիշեալ ի Դիոսկորիտեայ՝ է Լ. Verbena supina, որ ի Միջագետս և ի Հարաւ. Կովկաս այլ նշանակուած է։

2332. Շնբոլիկ.

Տես Բոլի, որոյ անարգ տեսակն թուի։

2333. Շնըբահլի ?

Արցախոյ անտառաց ինձ անծանօթ ծառոց մէկն, յիշուած ի Մեղու օրագրի։

2334. Շնթակուր ?

Գրողն կամ հնարողն այս անուան՝ անյայտ է, բայց զուգած է Լ. Succisa կոչուած ցեղին, որով կ’իմացուին Քոսքսուկ (Scabiosa) և Cephalaria (Գնտագլուխ) ազգք ծաղկանց։

2335. Շնթելուկ կամ Շանթելուկ.

Տեսակ Թելուկի (տես թ. 678), չուտուելուն համար այսպէս կոչուած:

2336. Շնթուր.

Բանջարեղէն մի, զոր ոմն (Բախտամեանց, 302) Կովակաղամբ կոչէ, այլ և Շողգամ. բայց այսօր և Կաղամբի մէջ շատ տարբերութիւն կայ. թուի տեսակ մի Բողկ, և ըստ սմանց Լ. Napellus, Փ. Napel կոչուածն, որ Մոլեխընդի ազգէն է:

Շնխիար. Շնկիար. Տես Շանկար և Իշոյ վարունգ:

2337. Շնխոտ.

  Այսպէս կոչուի տեղ տեղ Խոլորձն:

2338. Շնկաթնուկ.

Հասարակ կաթոտ խոտ մի է, յիշուած ի Բժշկարանս:

2339. Շնհարմի կամ Շէնհարմի ?

  Բժշկարան մի յիշէ զայս, դեղոց մէջ իրեն փոխան Դաղձը դնելով, ուրիշ տեղ այլ Օշախը:

2340. Շնորեակ.

Ռոշքեանն յիշէ զայս ի բառից Գալիենոսի, Լ. հոմանիշն այլ Serapios. այսոր ինչ ըլլալը յիշած եմք Ասպանակ անուան տակ, թ. 171, մէկ տեսակն S. Pseudodor digera տեսնուած է ի Վրաստան և յԻմերէթ. ուրիշ տեսակք ի Փ. Ասիա և ի Կիլիկիա։

2341. Շնփնածաղիկ.

Ռամկական անուն մի Գետնախնձոր ծաղկան, այսինքն Երիցուկի, յիշուած ի Բժշկարանի։

2342. Շնքաքուկ.

Աւերակաց մէջ բուսած փշեղէն մի, (ըստ Մանան. եր. 451)։

2343. Շշի.

Վանական Վ. Գրիգոր Աստուածաբանի գրուածոց մեկնութեան մէջ յիշէ, և կ’ըսէ, « Շշի՝ որ Մահլպի ասեն, Բարտեաց նման է»։ Մահլապ է Ար. արաբ. Բտումի և Բռնչոյ ցեղէն. Լ. Cerasus Mahaleb, Փ. Cerasier Mahaleb, կամ Bois de Տ. te Lucie. Ամիրտ. գրէ, «Ինքն միրգ է. ի Պուտմ կու նմանի և անուշահոտ է. և լաւն այն է որ սպիտակ լինի և ի մարգարիտ կու նմանի.. Ասէ Պտ. թէ ինքն ծառ-մն է, նման է Ուռի ծառին և սպիտակ ծաղիկ ունի, և իր պտղին Հապ ըլ-մահլապ կու ասեն. և ասացել է գրոցս չինողն, թէ լաւն այն է որ ի լի հաւանդ ? լինի. և իր ճղէն տաճկինակ կու շինեն, վասն իր անուշ հոտուն համար, որ ի ձեռն մնայ հոտն այս փայտիս»։ Ուրիշ Բժշկարան մի կ’ըսէ, թէ սա « Հոռմըցի Շահտանաճ ն է... քան զՄաշ խոշոր է, գոյնն մթագոյն կարմրութիւն քշտէ. և յորժամ կեղեւին մէջն լինի՝ փոքր Լուպիայի մի չափ է, գոյնն սպիտակ և մէջն այլ սպիտակ»: Կամարկապցին այլ գրէ. «Մէլէպ՝ ծառ է. վրան Քիրազ աշլամիշ կ’ընեն»: Ըստ ոմանց նախնեաց մերոց՝ Շշի այն ծառն է, կամ այն ծառերէն մէկն է՝ որոց ճիւղին կեղեւը տեղ տեղ տաշելով և խատուտիկ ընելով՝ Յակովբ նահապետ, կու ձգէր ոչխարաց ջուր խմելու աւազանին մէջ. զոր տեսնելով մաքիք՝ կու զկծէին և խատուտիկ բրդով գառնուկներ ծնանէին: Թէ և մեր նպատակէն օտար է, այլ թէ՛ հետաքննական դէպք մի ըլլալով, և թէ ազգային յիշատակ մ’այլ բերելով, նշանակենք հետեւեալս. շատեր գիտնալով որ մարց և մաքեաց յղութեան ատեն երեւակայութիւնն կըրնայ այսպիսի անբնական բաներ պատճառել, փորձեր են ոչխարաց վրայ այս Յակ. Նահապետին հնարքը, և չեն յաջողած. համոզուած են և գիտնականք, որ սնաբար չըլլար այս բանս, և ողջամիտք ընդունած են որ աստուածային կամօք կամ հրաշքով եղած է. ոմանք այլ կարծեր են թէ ուրիշ բնական հնարքով մի կարելի եղած ըլլայ։ Այսու կարծեօք պատմէ Կոստանդին Պորփիւրոժեն, թէ կայսրն Յուստինիանոս ատենօք ի Փ. Ասիա և ի Հայս պտոյտ մ’ըրաւ հօս զինքն հիւր ընդունեց Թովմաս անուամբ հարուստ Հայ մի. այսոր հարստութեան աղբիւրն էր իր հօտից բազմութիւնն, որոցմէ 10, 000 ոչխար ընծայեց իր փառաւոր հիւրին. զարմանալին այս չէր, այլ այն՝ որ ամէն մէկ հազար ոչխար՝ մէկ մէկ տարբեր գունով էին, և չատ չտեսնուած գոյներ և խայտեր ունէին։ Կու հետեւցընէ Ծիրանածին պատմիչն, թէ միթէ չեմք կըրնար կարծել՝ որ ի Հայս և յԱսորիս գաղտնիք մի գիտցողք կային՝ այսպէս զանազան գոյներով գառնուկներ ծնուցանելու։ Ընթերցողը այլ կարծեն ինչ որ լաւ համարին. այս բանիս համար գրէ մեր Վարդան գիտնական Վարդապետն. «Գաւազանօք Ընկուզի և Սօսի և Շշի՝ ծնանէր ի ջուր աւազանին նկարէնս»: Ասոնց տեղ մեր Ս. Գրոց թարգմանութիւնն կ’ըսէ, «Ա՛ռ Յակոբ գաւազան Շէր դալար և Ընկուզի և Սօսւոյ և կեղեւեաց զնոսա», եւայլն. Լատին թարգմանն դնէ դալար գաւազանս Կաղամախի, Նշենւոյ և Սօսւոյ, (Virgas Populeas virides et A mygdalinas et ex Platanis)։ Այս վկայութեանց համեմատ՝ Շէր հոմանիշ կ’երեւի Շշւոյ։

2344. *Շոգրան. Շաւքարան.

Գալիենոսի բառից մէջ Յ. գրուի Փաբրիոն կամ Փափրիոն ? Ար. է Շուքրան արաբ., և նշանակէ Մոլեխինդ, Խնդակոթ։

2345. Շոխի.

Յիշուի ի Մուշ և ի Խոտուջուր. Կանեփի նման վայրի բոյս է արտերու մէջ և անոր պէս այլ կ’ոլորուի։

2346. Շողան.

Եղեգի տեսակ մ’է, ըստ Բժշկարանաց. բայց ի՞նչ տեսակ։

Շողգամ և Շողգմբուկ. Տես Շաղգամ եւ Շաղգամուկ։

2347. Շոճի կամ Սոճի.

Վայրի ծառոց գլխաւոր կամ հասարակներէն մէկն է, բայց յատուկ որ տեսակն ըլլալն որոշել դժար է, որովհետև գրեթէ նոյն և նման յիշուին քանի մի ճի մասնկամբ անուանեալ ծառք, Նոճի, Փիճի, մանաւանդ յետինս, նոյնպէս և Սնովպար ն, որ թէ և Ար. կամ Պ. է, բայց իբրև Հ. գործ ածուի ի գիրս մեր. և մերձագոյն կամ նոյն թուի ընդ Շոճւոյ, որոյ կըրնամք յատկացընել Լ. Pinus, Փ. Pin. Ըստ մեր գաւառականաց և Խոտաջրեցւոց՝ Կուենւոյ տեսակ կակուղ և փշաձև տերեւներով ծառ մի է, և յարմարի Հելլենաց Իսթմեան մրցանակ մէջ՝ յաղթողներու նուիրուած պսակացն, զոր թարգմանիչք մեր այս անուամբ յիշեն, ինչպէս Գր. Աստուածաբանի և անոր մեկնըչին գրածն. «Շոճի ծառ՝ զտեւականութեան ունի զնշանակ և զիմաստասիրութեան, յամարայնի և ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ և զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ Շոճի ոստովք պսակէին»։ Տերեւոց ասեղանման սուր ծայրից համար՝ ոմանք համարին: Abies Pectinata կոչուածն, Փ. Sapin pectiné Ամիրտ. չի յիշեր Շոճի կամ Սոճի, և ոչ այլ Վաստակոց գիրքն՝ որ յաճախ յիշէ զՍնովպար կամ Սոնոպրի, նոյնպէս Ամասիացին այլ, որ և զույգ համարի Փիճի և Մարխ ծառոց հետ. զայս յիշած եմք ի կարգին, միւսն այլ յետոյ յիշեմք. իսկ հօս գրեմք ինչ որ գրած է Ամիրտ. Սանովպարի համար, «որ է Փիճին. լաւն այն է որ սպիտակ և թաժայ լինի.. գիրացընող է.. և թէ զկեղեւն եփեն և թէ զջուրն խաղաջ առնեն՝ զպալղամն քաշէ, և օգտէ ակռային և իր մութն օգտէ այնոր՝ որ արտեւանունքն թափի, և իր պտուղն օգտէ հով հազին... Եւ ցեղ մի այլ կայ որ այլ մանր կու լինի, և այլ տաք է, եւայլն։ - Վաստակոց գիրքն խրատէ (ՄԼԹ) հունտէ ցանել այս ծառս «աշնան յետի ամիսն, յաւազուտգետինն».

2348. Շոմին.

Որ Ար. բառով այլ կ’ըսուի Հ. Սպանախ կամ Ասպանախ, արաբ.. այս բառով գրէ Ամիրտ. բայց կ’աւելցընէ, «Որ Հ. Շոմին կ’ասեն, և Ծմել, կամ Ծիմել այլ կու ասէ (տես թ. 1195), և ինքն ցանծու է և յածվենիքն կու բուսնի, և Վայրի այլ կու լինի, և լաւն այն է որ ի յանձրեւն բուսնի.. կակղացընող և գիտացընող է և գիրացընող է, և զկուրծքն ու կակղացընէ, և օգտէ հազին, և հունդն օգտէ կրծ ոց ցաւին, և զփորն կու լուծէ և զսաֆրան կտրէ, և շուտ անցնի ստամոքսէն. և զէտ այլ բանճարնի քամի չայնել, և օգտէ ամենայն տաք բնութեան, և հով բնութեան այլ լաւ է, յորժամ՝ տաք իրօք եփի և մուֆթատիլ լինի։.. Իպն. ասէ, թէ զինքն թանձր եփեն և ի վերայ Տարղինի ցանեն և ուտեն, օգտէ կռնակին ցաւութեան. և Բաբելացւոց ազգն զայս կու ցանեն և ամառն և ձմեռն կուտէին. շատ օգտութիւն, գտնուին խռչըկին ցաւութեան. և թէ տապկեն և ուտեն՝ օգտէ սուր ջերմանն որ Թ. Եաղրի ասէ, որ ի սաֆրայէ լինի»: Այսչափ օգուտներն թերեւս յայտնի չէին Մխ. Գոշի, երբ գրէր Առակսն (ԾԲ). թէ «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զանուն բանջարին կոչելոյ Սպանախ, եթէ է հիւանդ, զի սպանանել արժան է նախ, և ապա զնա տալ կերակուր, զի այնքան վնասակար է. և լուեալ ախտացեալ այր՝ ամենեւին հրաժարեաց, ոչ գիտելով՝ թէ ոչ վասն ամենայն հիւանդաց ասաց»։ Լ. Spinacea. Փ. Epiոarde. Գլխաւոր տեսակ Շոմինի՝ S. Totandra յիշուած է ի Թ-Հ6 ի Պագու, Եփրատայ կողմերում է Հին հեղինակն Համբուշատ զՍպանախ համարէր մշակուած կամ Ընտանի Թաղթ։

2349. Շոնիզ. Տես Արջնդեղ։

2350. Շոշ.

Հասարակ անուն բուսոց մատղաշ բողբոջներու:

2351. Շոռան.

Օշնանի նման բոյս մի ի կողմանս Կովկասի, ուսկից կալաքար շինեն ի սահմանս Երեւանի, ըստ Աթանաս. (եր. 90): Տես Աղտաղտուկ:

2352. Շուախոտ.

Հասարակ գետնի խոտ, Սիզոյ նման։

2353. Շուին ?

Գրած է բառհաւաք մի իր բուսեղինաց ցանկին մէջ:

2354. *Շումրայ.

Վայրի Սամիթն է։

2355. Շուն սպանող.

  Ըստ Ար. արաբ. Խանէգ էլ-քէլպ, կամ Խանիղ ըլ-քալպ ՝ ըստ Ամիրտ. «և այս (բույս) զայն բանն կ’առնէ (սպաննել), և այլ շուտ կու սպաննէ, և ինքն ի Հնդկաց կու գայ. և այնոր Արարիղի կ’ասեն»։ Պէյթար ըստ Դիոսկոր. նկարագրէ զբոյսն իբրեւ՝ թուփ մի երկայն բարակ և կարծր ճղերով, բաղեղանման հոտաւոր տերեւներով, որոց ծայրը դեղին կպչուն հիւթ կայ, պտուղն այլ Բակլայի բաճիճ նմանի, մատնաչափ երկայն, մանրիկ և պինտ հատիկներով։ Գիտունք կոչեն Լ. Apocinum erectum. Վենետկեան կոչուած տեսակն՝ Ap. Venetum հաւանօրէն գտուի և ի Հայս, որովհետև յիշուի ի Հս. և Հր. կովկաս, ի Պոնտոս, ի Քրդաստան և Մարաշ:

2356. Շուշան.

Անունն հասարակ է մեծ մասին արեւելեայ լեզուաց և հեբրայերէն բնագրին. իսկ ծաղիկն գրեթէ անկարօտ ծանօթութեան, տեսողին և լսողին միտքը կը յափշտակէ. և որչափ այլ նիւթական բոյս մ’ըլլայ՝ ուրիշներու նման, բարոյական կամ աննիւթական գաղափար մ’այլ կ’ազդէ. ի հնուց ի վեր Վարդի հետ ծաղկանց գլխաւորութիւնը ժառանգած է, իբրև թագաւոր և թագուհի. բայց ո՞րն այս, ո՞րն այն. զի ըստ այլեւայլ լեզուաց՝ ոմանք զՎարդ թագաւոր գրեն և զՇուշան թագուհի, այլք ընդ հակառակն. մեզի առաջինն յարմարագոյն գայ: Իսկ ո՞րն աւելի գերազանց. հասարակաց վարկն Վարդի տուած է այս առաւելութիւնը. սակայն երբ յիշուի որ հինք՝ Աստղկան կ’ընծայէին զայն՝ տռփանաց դիցուհւոյն, իր յարգն ու վարկը կորսընցունէ քրիստոնեայ մտաց առջեւ, որ անոր հակառակ՝ զՇուշանն համարին օրինակ ողջախոհութեան և կուսութեան, ազնուագոյն ձրից և զգացմանց մարդկան, մանաւանդ իգական սեռի։ Շուշան գերազանց կ’երեւի և մեր Առակախօսին մտաց, երբ բուսոց թագաւորութեան խնդրոյ մէջ՝ ամենէն առաջ զՇուշան յիշել կու տայ (ԻԶ), և բարձրամիտ Մանուշակին ընտանութեան փափագն այլ առ Շուշան ձգէ (ԻԸ). բայց թողլով զասոնք առ բանասէրս, յիշենք ծաղկիս գլխաւոր և այլանման տեսակները:

Անտարակոյս հասարակօրէն երբ Շուշան լսուի՝ այն պարզ Սպիտակ ծաղիկն յիշուի, իր ձիւնագոյն կամ կաթնագոյն հինգթերթեայ բաժակով( [2] ) և անուշահոտ գործարանաց դեղին թելերովն. այս է եւ մեր Ամասիացւոյն ստորագրածն Թ. անուամբ՝ Զամպախ կամ Զէնպագ, արաբ., մինչ Ար. նման Հ. է Սուսան արաբ. ։

«Ինքն սպիտակ ծաղիկ է, ճեղքած է, և մէջն դեղին, և թելեր ունի. և բարձրութիւն մէկ կանգուն է, և այլ աւելի և այլ պակաս այլ կու լինի. ի յամէն ճղերն չորս կամ հինգ ծաղիկ ունի. և կամ տասն ծաղիկ ունի, և անուշահոտ է և ուժով է, և տերեւն նման է Մրտին տերեւին՝ որ իր ճուղն լինի, և տակին տերեւն այլ խոշոր է, և Քասնու տերև կը նմանի, բայց կանանչ է։ Եւ Մինաճին տէրն ասէ, թէ Զամպախն Սպիտակ Սուսան ն է, և գրոցս շինողն ասէ, թէ Ըրազղին Զամպախն է. և չէ ստոյգ»։ Լ. Lilium, Փ. Lis Ռ. Лилія և այս յատուկ Սպիտակն՝ Lilium Candidum, Փ. Lia Blanc, կամ Comun, ըստ այսմ յետին նշանակութեան՝ շատ տեղ գտուի։ Հասարակ Շուշանաց ազգէն համարուին և L. Martagon, որ գտուի ի Հր. Կովկաս. L. Monadelphum Szovitsianum ի Համշէն. L. Ponticum ի Համշէն, Ռիզէ, Չաղըռան-դաշ լ. եւն։

2357. Դեղին Շուշան.

Այն է զոր բուսասանք անոյշ անուամբ Amaryllis կոչեն, և յատուկ դեղին տեսակը նաև Lutea և Lutea lutescens. Փ. Am. Jaune, և գերմանացի Գասպար Շտեռնէրկ Բուսաբանի անուամբ Sternbergia. Ամիրտ. գրէ « Ամարիղալիս, որ է Դեղին Սուսանն. Թ. Աշնան Չիկտամ կ’ասէ. թէ զտերեւն ծեծես և սպեղանի առնես.. զտաք ուռեցնին տանի, և թէ աչքն այլ լինի տաք ուռեց՝ ի վերայ դնեն՝ օգտէ, և թէ զքօքն և զտերեւն սպեղանի առնես և դնես ի վերայ կրակին այրած ինձ շատ օգտէ։ Քանի մի տեսակ ունի այս ազգ Շուշանն, որոց մէկմէկէ գեղեցիկ անուններ ընծայած են բուսաբանք կամ բուսասէրք, զորս մեր Բուրաստանաց երգիչն այլ այսպէս բովանդակէ , 167-176).

«Ի՞բր աստանօր լըռել կարեմ՝ ծիրաներփեանդ և զքեզ՝ Շուշան,
Հիւր ի յօտար երկնէ առ մեզ եկեալ չըքնաղդ Ամարիլիս. . A. Formosissima)
Նաժիշտք զառաջաւորք պար ի ծաղկոցս ըզքեւ առնուն,
Այն որ ծաղկէ աստեղաձև երկրաբուսիկ որպէս վարսամ . Albuck major),
Այն որ ի տիպ Խըստորոյ անփառունակ արկեալ յերկիր՝
Բերէ բուրեան Շուշանիկ, առեալ կոչումն Ամբրոսական . Aglio Ambrosiano).
Եւ այն որ Սիրատարփ ձայնեալ ի վանգ տընկաբանին (Agapanthus ambellatus),
Զոր հըրուանդանըն Բարեյոյս յըղէ ծաղիկ հովանաձեւ.
Այն որ զթագի արքունւոյ բերէ ըզձև և զյորջորջումն, (Corona reale)
Որ Ճեղանակ ամերիկեան՝ ի հերապանծ ծոպիցն ոգեալ» . Crino d’America)։

2358. Շուշան Երկնագոյն.

Որ և Լուրջ Շուշան, կամ Կապոյտ Շուշան. կ’ըսուի և Պուտ. զսա Բժշկարանք մեր Յ. բառիւ կոչեն, « Այրաս, որ է Իռաս », այսինքն Յ. “Iριζ, Լ. Iris. որոյ մեկնութիւնն այլ կու տայ Ամիրտ. «Ասէ Պտ. այս Այրաս անունն անոր համար է՝ որ ինքն զէտ զՏէրունի (ծիրանի) գօտի գունզգուն ծաղիկ ունի, դեղին, սպիտակ, լազվարդի. և լաւն այն է որ սեւ ու պինտ և հանկուստ է»: Այս գեղեցիկ ազգ Շուշանի այլեւայլ տեսակներ ունի. յորոց կոչուածն Լ. Reticulata գտուի ի Գարապաղ, ի Կարին, ի Սոմխեթ. Պարսկայինն I. Persica, մեծ և Փ. Հայոց միջոց Եփրատայ կողմերում. Կովկասեանն I. Caucasica ի Ծանախ, Գարապաղ, Վրաստան, - Պաղեստինեանն՝ ի Սնգար լ. ուր յատուկ տեսակ մ’այլ գտուի I. Sindjarensis. I. Sibirica, ի Սամսոն, Կովկաս. - I. Goldenstadtiana, ի Կարին, Էվէրէկ, Սամսոն. I. Iberica, որ գեղեցկագույն տեսակաց մէկն կամ ամենագեղեցիկն է և գտուի ի Ռ-Հ., նոյնպէս և I. Paradoxa ի Ռ-Հ. ի Հեր, ի Գանձակ. I. Lutescene, յԱլիտաղ լ. Գամրաց: - I. Sambucina ի Գանձակ. I. Flavescens ի Ռ-Հ. Գերմանականն՝ I. Germanica ի Թ–Հ։

2359. Շուշան ծովային.

Ծովու Շուշան կարծեմ անծանօթ է բուսաբանից, բայց եթէ նոյն վերոյիշեալ Կապոյտն ըլլայ՝ ըստ կապուտակ գունոյ ծովու, կամ անոյշ ջրային Շուշանն. սակայն եթէ յայտնուած այլ չըլլայ ոչ ծովու և ոչ ցամաքի վրայ, շատ էր մեզի մեր աննման Շնորհալւոյ մտօք բուսցընելն՝ ի նմանութիւն աննմանին Հռիփսիմեայ.

«Ծովային Շուշան ծաղիկ, բուսեալ ի տանըս Թորգոմի,
Առոգեալ արեամբ Սըրբոցըն Պետրոսի և Պօղոսի»։

Հաւանօրէն այս է և հին Բժշկարանին յիշածն « Շուշան ծաղկի տակ, որ է Նoնօֆար աղէկ վ’առողջ», զոր ուրիշ բուսեղինաց հետ խառնել եփել և ըմբելիք մի պատրաստել խրատէ, որ Դիմոկրատէս կոչուի. վասն զի այսով համանուն իմաստասէրն «քանի կենդանի կեցաւ՝ (ազատ) պահեց զինքն յամենայն ցաւոց»: Յիշած եմք մենք զայս ջրային Շուշանս. տես Նոնոփար, . 2214), ինչպէս և բնակազմութեան վրայ գրող մի կոչէ « Ջրի Շուշան, որ է (սխալ գրելով) Նոքար)».

2360. Շուշան Հովտաց.

  Գերագոյն սիրերգակին (Սողոմոնի) երգածն և սիրելւոյն նմանցուցածն՝ ըստ բուսաբանից նոյն իմաստով կոչուի Լ. Lilium Convallium կամ Convallaria, Փ. Muguet. Մեկնիչք Ս. Գրոց այլեւայլ կարծիք ունին այս Սողոմոնեան Շուշանին վրայ, և շատք հաւանին որ ջրայինն կամ եգիպտական Լոտուս ն ըլլայ, դիտելով որ յԵրգ երգոցն գրեթէ միշտ սա յիշուի՝ արածելու կամ սննդեան իմաստի և բառից հետ, զի Լոտուսն այլ՝ որ Նեղոսի ջրոց վրայ կը բարձրանար՝ ուտելիք էր. և դարձեալ, համարին ոմանք որ Սողոմոն այդ նմանութեամբ ուզեր է յիշեցընել իր եգիպտացի հարսը. այսպէս համարի և մէկ մեկնիչ Երգոց երգոյն (Գր. Տաթեւ. ), «Շուշան Հովտաց Նինոֆարն՝ որ ի ջուրս բուսանի, դեղին գունով, և ոչ է Շուշան Լերին ՝ որ Սպիտակ է»։ Քալանթարեանն այլ Պարսից Լիլիֆար կոչածն է կ’ըսէ, բայց մանր սպիտակ ծաղիկ մի։ Իսկ բուսաբանից վերոյգրեալ Լ. և Փ. անուամբք ճանչցած ծաղիկն՝ ընդհանուր Շուշանաց ցեղէն է, դիմացկուն արմատով, վեցթերթեան, անուշահոտ, որոյ համար և դարմանուի, եռակողմ գնտաձև պտղով, երբեմն եղ կամ ջուր կու տանէին ծաղկէն. աւելի հասարակօրէն փռնգացուցիչ փոշի մի կու հանեն՝ չորցընելով։ Գրեթէ միայն մէկ տեսակ մի է այս Հովտային Շուշանս, C. Majalis, Փ. M. de mai, (Մայիսի Շուշան), որ գտուի ի Կ. Պոլիս, և երկու կողմանս այլ Կովկասու:

2361. Շուշան Ոստին.

Մեր շատ ձեռագիր և գունագեղ աւետարանաց սկիզբը՝ էջ էջ աղիւսակներ կան նկարուած՝ պէսպէս զարդերով և ձեւերով, որ Խորանք կ’ըսուին. բաց ի գծաձեւ զարդերէն և դէմքերէ՝ կան և կերպարանք թռչնոց, ձկանց և ծաղկանց. Շնորհալի Հայր մեր և այլք ոմանք այս զարդուց և գունոց խորհրդաւոր իմաստները կամ ինչ նշանակելը բացատրած են. ծաղկանց մեջ կան և շուշանաձեւք, որոց մէկ տեսակը մեկնիչ մի կոչէ « Շուշան Ոստին, որ յարեգակնէ վառի»։ Ի՞նչպէս կու վառի. թուի թէ վերոյիշեալ Երկնագույն տեսակին նման պէս պէս գոյներով վառվըռի. իսկ Ոստին նշանակէ ցամաք, չոր, և իբրև անմշակ տեղի. որով յարմարի և ծաղկին կոչուիլ

2362. - Շուշան վայրենի.

Այս անունս իսկոյն և աւելի ուժով և շնորհքով քան զՍողոմոնի Շուշանն հովտաց՝ մտքերնիս յափշտակէ այն տեղ այն ամբոխին մէջ՝ ուր ցուցաւ, և մանաւանդ այն գերագոյն Անձին՝ որ զայս ցուցուց, այն ամենօրհնեալ և ամենաբուղխ շրթանց՝ որ ըսաւ. « Հայեցարուք ի Շուշանն վայրենի »: (Մտթ. Զ, 28. Ղուկ. ԺԲ, 27). «Ո՜վ ամենայարմար խրատուս և լի իմաստասիրական աւանդիցս, (կանչէ Շնորհալւոյ հոգէկիր յաջորդն ի մեկնութեան)( [3] ), որ յոյժ զյունական ճարտարիւքն գերազանցէ, և զարուեստ բաղդատութեանն անսխալ պահէ»: Աւետարանի ընթերցողն կ’իմանայ թէ ինչ առթով Տէրն մեր յօրինակ բերաւ բազմահոգ մարդկան՝ այս ծաղիկը, և համառօտ խօսքով շատ բան բացատրեց. որոց մեր գրուածին վերաբերեալ գլխաւորն է՝ այդ Շուշանին անմշակ անդարման անապատ տեղ ինքնին աճիլն և ծաղկիլն. «Որպէս աճէ ոչ ջանայ և ոչ նիւթէ». և նոյնպէս ինքնին մնալն և քիչ օրէն թոռմիլ ցամքիլն, և իբրև անպիտան մոտ մի ի կրակ ձգուիլն. «Այսօր է և ի վաղիւ ի հնոց արկանի». բայց, իր կարճ օրերուն մէջ այնպէս գեղեցիկ փափուկ, պայծառ գունագոյն փայլփայլելով, «զի և ոչ Սողոմովն յամենայն ի փառսն իւրում՝ զգեցաւ իբրև զմի ի նոցանէ»։ Ոսկիբերան՝ Քրիստոսի Շուշանը մատնանիշ ընելուն նման՝ Քրիստոսի ըսածներուն ամեն մեկն այլ շեշտելով կ’ըսէ. «Սnղոմովն պարտեցաւ ի գեղեցկութենէ նոցա, և ոչ մի անգամ միայն կամ երկիցս, այլ յամենայն իսկ ի թագաւորութեան իւրում, զի յամենայն ծաղկանց պարտեցաւ»։ Զայս աւելի եւս բացատրելով՝ իրմէ ոչ նուազ շնորհաւոր մեկնիչ՝ նախահայր մեր Մխիթար, կ’ըսէ, թէ այն մեծ ամենահարուստ ամենագիտուն թագաւորն՝ իր բովանդակ փառաց մէջ «ոչ կարաց ունել հանդերձ մի ըստ գունոյ ծաղկանն այնորիկ. և թէպէտ ջանաց՝ սակայն ոչ կարաց նմանեցուցանել. բայց փափաքելով ցուցանէր, թ է համայն փառք իւր բաղդատեալք առ պայծառութեան այնորիկ գունոյ՝ նուաստք և սակաւք էին և կամ պակասք.. Եւ թէ ընդէ՞ր (ամենայն իմաստութեամբ և փարթամութեամբ իւրով) ոչ կարաց հնարել զգոյն հանդերձին իւրոյ՝ ըստ նմանութեան այնորիկ, այս է պատճառն. զի բնական գոյնն, ո և իցէ ծաղկան՝ այնքան գեղեցիկ է քան զգոյնն արհեստական՝ զոր հնարին մարդիկ, որքան բնութիւնն գեղեցիկ և ազնիւ է քան զարհեստն. քանզի բնութեանն գոլով նախագաղափար արհեստի, և արհեստն հետեւող բնութեան, որքան և լաւագոյն իցէ հետեւողն՝ ոչ կարէ հաւասարել այնմ՝ որում՝ հետեւի. Տարանջատ նմանութեամբ.. ո և իցէ մարդ կարէ զգենուլ զհանդերձ ըստ գունոյ Շուշանի, սակայն ոչ ունի զնորին յատկական և զիսկական նմանութիւն»: Եւ Ոսկիբերանի ոճով ըսելով, «Որչափ ինչ ի միջի ճշմարտութեան և ստութեան իցէ, նոյնպէս ի մէջ հանդերձիցն և ծաղկանցն»։ Երբ այսպիսի օրինակ (ծաղկան), այսպիսի օրինակ տուող, այսպիսի մեկնիչք ի մէկ տեղ գան, ներելի համարիմ քիչ մ’այլ յերկարել և հարցընել ընդ Ոսկիբերանի զայս այլ. «Վասն է՞ր արդեօք այնպէս գեղեցիկ արար զնոսա՝ Աստուած. Բազում իսկ և այս առաւելութեան իմաստութեան է նշանակ. յորժամ՝ և ի կարի նուազագոյնսն՝   նորա խնամքն երեւեսցին.. որ այսօր իցէ և վաղիւն չիցէ.. յայտ առնէ՝ թէ և ի փոքունսն ամենահնար ճարտարապետ է... և զխոտ դիւրաթառամ պայծառ զարդարէ, այնպէս՝ որոց և ոչ Սողոմոն՝ այնչափ իմաստութեամբն և թագաւորական իշխանութեամբն հաւասարել կարաց»:

Յետ բարոյախօսելոյ դառնալով ի բնախօսութիւն, ամենուն առաջին հարցմունքն այս կ’ըլլայ, թէ ի՞նչ տեսակ Շուշան էր այդ՝ որոյ վրայ ընկաւ Ստեղծողին մարդկային աչքն և ցոյց տուաւ տեսողացն և լսողաց։ Ինչպէս ուրիշ այսպիսի խնդրոց՝ այսոր վրայ այլ զանազան կարծիք եղած են. Յ. բնագիրն Κρίνον կոչէ զայն, որով և հին Յ. հեղինակք Շուշանի և Նարգիսի տեսակ ծաղկներ կ’իմանային. Լ. Lilia agri կ’ըսուի Շուշանս վայրի, իբրև ճամբու վրայ և անմշակ տեղ հասնելով և աճելով, և այն կողմերու (Գալիլիոս) բնական բոյս մ’ էր. չէր սովորական Շուշանն սպիտակ, վասն զի ոչ միայն սա Սողոմոնի պաճուճանաց նախանձելի զգեստ մի չէր վայլեր ըլլալ, այլ և ոչ առանց մշակութեան բուսնի այն կողմերում, ոմանք կարծեցին զԿակաջ, ոմանք վերոյիշեալ Դեղին ոսկեծաղիկ Շուշանը (Amaryllis). ոմանք այլ այսոր ազգակից փափուկ պայծառ մանիշագոյն Ixiolirion montanum (Լեռնային Կպչուկ Շուշան) կոչուածը, որ ուրիշ տեսակ չունի, և գտուի ի Պաղեստին և սահմանակից երկիրներում, ի Կիլիկիա, Միջագետք և ի Դ Հայս: Դարձեալ ոմանք այլ Ասորւոց Շուշան (Lilia Syriaca) համարեցան, որ պայծառ կարմիր գոյն ունի և ի գարնան ծաղկի, հասարակ Շուշանի կիսոյն չափ մեծութեամբ: Սակայն աւելի հաւանական համարուած Շուշանն Վայրենի ՝ է վերոյիշեալ հասարակաց միջէն L. Chalcedonium կամ Martagon կոչուածն, որ ճոխ կարմրափայլ ծաղկներ ունի։ Մեր վարդապետաց՝ Եսայի մարգարէի ըսածին՝ «Ծաղկեսցի իբրև զՇուշան, տուած մեկնութեան վրայ կ’աւելցընէ օրինակող մի. «Զվայրի Շուշանէն ասէ, թէ Կարմիր է և Սպիտակ»։ Այս կարմիր Շուշանս գտուի այն կողմերում, ուր Քրիստոս քարոզէր, և այն եղանակին՝ յորում կարծուի թէ Քրիստոս լեռան վրայ այն սքանչելի աստուածային վարդապետութիւնն ըրաւ, որպէս զի մեր փոքրիկ սրտին մեծ մեծ կարծուած հոգերուն ատեն՝ անգամ մ’այլ յիշենք.

«Բա՜բէ, թէ այսքան պերճ պըճնէ զվայրին ծաղիկ՝
Որ այսօր կայ, վաղիւ լին’ ի հուր ընկեցիկ,
Աստուած՝ որ զայն արար՝ առնէ՞ ն’անտես ըզմարդ՝
Յոր զիւրականն եկար կընիք։

Ո՜վ բազմահոգ անցորդք կենացս անցականի,
«Հայեցարուք գամ մ’ի Շուշանդ այդ վայրենի»,
Հաստիչ նորին եւ ձեր՝ առնէ ձեզ մատնանիշ.
Եւ արարէք պատասխանի:

2363. Շուշան (Թութիա).

Կ’անուանեն Մշեցիք Կարնեցւոց Թութիա կոչուած ծաղիկը. զոր տես ի կարգին, իսկ Կարնեցիք Շուշան կոչեն և զԹաւրինջակ։

2364. Շուշար.

Հին վայելուչ անուն, յիշուած ի ցանկի նոր բառհաւաքի, փափագելի է ստուգել որպիսութիւնը։

2365. Շուշմա. Շուշպայ. Շուշմուշ. Տես Կնջիթ:

2366. Շուշմաուկ.

  Բժշկարան մի հոմանիշները յիշէ, «Որ է Մլուխ ն, որ է Տուղտ ն, ածուոց բոյս է, որ է Մեծ խուպազին ։ Տես Տուղտ:

2367. Շուշմիր. Տես Մալախ,

2368. Շուտ ?

Հին Բժշկարանն յիշէ Շուտի ունդ, զոր ուրիշ շատ տեսակ նիւթոց հետ խառնելով՝ աւագ շարապ զուգել տայ։

2369. Շուրմրայ.

Յիշուած է իբրև Վայրի Սամիթ։ 

2370. Շպրամ.

Տես Կաղնչան. Անգիտաց անպէտն կ’ըսէ. «Կաղնչանին տակն է. աղէկն ի Մծբնայ կու գայ»։ 

2371. Շուքուֆայ ?

Անծանօթ, ուրիշ բուսոց հետ յիշուելով ի դեղ՝ ոչ հին Բժշկարանի մի մէջ փորը կակըղցնելու։ 

2372. Շրգաւ ?

«Կարմիր մանր պտուղ ունի», ըստ Բրգնիքցոց

2373. Շրէշ. Շրէշի տակ.

Ինչ ըլլալը բացատրած եմք Թաղաղու անուամբ. տես թ. 757

2374. Շրէշ կամ Շրէզ վայրի.

  Այս այլ Թաղաղու Շրէշի նման կամ աւելի փոքր բույս է, իբր քլաչափ երկայն և կէս մատնաչափ լայն տերեւներով, ծաղիկն այլ մազմզուկ է Նուշի մի չափ հաւքած։ Կ’ուտուի եղով տափկած. ծանօթ է ի Կարին։ 

2375. Շրմշուղի.

  Թ. Սարմաշուղ բառն է, որ է Բաղեղն իբրև ծառ յիշուած յԱրցախ

2376. Շրվան ծաղիկ.

Սալաձորեցին յիշէ և զայս երգելով

«Շրվան ծաղիկն է սպիտակ, մարգըն բուսեր հետ Մրվանուն»:

2377. Շփռաւելուկ.

Լայնատերեւ Աւելուկ մի՝ որ չուտուիր, ուռէցքի դեղ կ’ըլլայ

2378. Շքլար. Շքրար. Շքրարի ծաղիկ եւ տակ.

Տես Արջտակ և Թաղթ։ 

2379. Շքուռն.

Ըստ Գալիենու բառից՝ է Եքսանթիսէս, որ թուի Hexanthus, և հիմայ կոչուի Litses, նաև Agave. փշոտ բոյս մի է, և գլխաւոր տեսակն Ամերիկացի կ’ըսուի, A. Americana. անունն տրուած է ըստ առասպելաց Յունաց, իբրու թէ նոյն անուամբ կին մի կատղելով՝ պատըռտեր է իր որդին, և փոխարկուեր է ի փուշս։ Հ. անունն նշանաւոր է, թերեւս այս այլ ազգային առասպելէ մի առաջ եկած, կամ Յունաց Սկիւլլա և Կարիպտիս ծովային հրէշները նշանակէ։ 

2380. Շօլ.

Մաշ կամ Ոլոռն է, ըստ Մշեցւոց։

2381. Շօշ.

  Գրուած է իբր Թաղթ, նշանակուած է և ի նոր բառհաւաքէ առանց բացատրութեան

2382. Շօշան.

Այս անուանս զուգուած է Լ. Myrrhis Cicutaria, որ Հովանաձեւից ցեղէն դիմացկուն խոտեղէն մ’է, նմանութեամբ ինչ Ծոթրինի. իլիկի ձեւով պտուղ ունի, և անոյշ հոտ, որոյ համար մէկ տեսական կոչուի M. Odorata. ի մերայոց Զմռսիտէս կոչող այլ եղած է։ Յիշուած է մեր երկրին մէջ Արցախ

2383. Շօշենի։

Յիշած է բայց չէ բացատրած նոր բառհաւաք մի։ 

2384. Ոզնկան ? 

Ըստ Սիմ. Կամարկապեցոյ է «Ռաւենտ, Գաբծիլին տակն է»

2385. Ոզոխ

Ընկուզի կանաչ կեղեւն այսպէս կոչուի։ 

2386. Ոլոռճիկ. Տես Կոլոսմիկ։

2387. Ոլոռն. Ոլեռն.

Որ և է ընդեղինաց կլորակ հատերն այսպէս կոչուին, բայց աւելի յատուկ Մաշն . 1982) կամ անոր նմանագոյնք. Լ. Pisum, Փ. Pois. Առակախօսն գրէ. (ԽԳ) «Ի չափողէ զերծեալ ի ձեռանէ Ոլեռն գնտատեսակ գոլով գնտին, և նորա զայրացեալ ասէ. Ե՛րթ, կերակուր լեր թռչնոց», եւայլն։ Նորկեն Բժշկարան մի գրէ, «Օլեռն, որ է Սասըրխօվրան քամիի դեղ

2388. Ողկուզուկ.

Թարգմանութիւն է Յ. անուան տեսակ մի Պտերի, որոյ ծաղկներն խաղողի ողկուզի նման իրարու կիպ շարուած են. Լ. Botrychium, Փ. Botrysque

2389. Ողնի տակ.

Այսինքն Օղին. Տես Թաղաղու, Շրէշ: Հին Բժշկր. գրէ, «զՈղնի տակն մանր աղա և քացխով շաղէ, և դիր վերայ ակռայի), հանէ»։

2390. Ողորմակոթ.

Բանջարեղէն մի ուտելի յաղջուր դնելով, քան զԵրնջանակ բարակ որձայ ունի։ 

2391. Ոճ. Ոաճ. Վաճ

Տես Բաղշտակ կամ Բաշխ. Բժշկր. մի գրէ, «Ոճ, որ է Էկիր ն, որ է Հ. Բաղշտակ, որ կու բուսնի ինքն ի փոս և ի ջրարբի տեղրանք»

2392. Ոնջուրա.

Ըստ Պոնտացւոց՝ Թանթրուենոյ տեսակ մի է. Լ. Sambucus Ebulus

2393. Ոչխարախոտ.

Նոր թարգմանութիւն է Լ. Arnica (montana), J’Aria բառէ որ նշանակէ ոչխար կամ մաքի, ինչպէս և նոյնաձայն Հ. Առն վայրի ոչխար. սակայն գիտնականք սխալ գտնեն այս կոչուածս, ոչ Arnica, ըլլալու էր այլ Ptarmice, Յ. (հուն. ) բառէ, որ (Փռնչակ, փռնքացնող) նշանակէ։ Արօտներու մէջ բուսած մուգ կանաչ խոտեղէն մ’է, քիչ մի խայթող մազերով

2394. Ոչխարի բակլայ.

Ար. ըստ Ամիրտ. « Ումոճ ըլ-քալպ ? (զոր չեմ գտած ի Պէյթար), Թ. Ղօյին փախլասի ասէ, այնոր համար ասոր Ոչխարի բակլայ կ’ասէ, որ ոչխարն զինքն շատ կ’ուտէ, և թէ ծեծեն և քամեն և զջուրն խմեն՝ օգտէ լերդացաւի, և սաֆրային շատ օգտութիւն առնէ»։ 

2395. Ոչխարի լեզու.

Ըստ բառին նոյն է որ ինչ Գառնալեզու, և որ գրոց լեզուաւ ուրիշ անուններ ունի, և անոնցմով բացատրած եմք. սակայն Ոչխարի լեզու կոչուածն հիմայ ի Հայս, ինչպէս ի Կարին, տարբեր տեսքով բոյս մի է փոքրիկ, Նըչի չափ մանր վայելուչ տերեւներով, որոց վերի երեսն յիրաւի լեզուի մաշկի պէս փոթորիկ է։

 

2396. Ոպան կամ Ուպան. Ուպանի տակ.

Տես Անճիտան . 118). ուր յիշեցինք զանազան անուններ քանի մի հիւթաւոր բուսոց, զոր հինք և նորք շփոթեն կամ դեռ չեն որոշ զանազանած. այն տասնիւ չափ Հ. Յ. և Ար. անուններն վերածուին երեք ուսումնական և բառից։ Galbanum կամ Galbanon, Silphium և Laser pitium, զորս Եւրոպացիք այլ երբեմն շփոթեն և երբեմն զատեն, վերջի երկուքն աւելի մօտ գրելով կամ նոյն. մենք այլ այսպէս համարինք. յիշելով որ միջին անունը Հ. այլ Սիլփու գրուած կայ: Ամենէն նշանաւորն ըստ հնոց՝ էր վերջինն, իր զարմանալի համեղ խէժին կամ հիւթոյն համար, որոյ լաւն ի Հայոց կու գար, կ’ըսէ Պլինիոս (ԺԹ. ԺԵ), և ոսկւոյ գին կ’արժէր կշիռքն, այլ աւելի կըրնամք ըսել, որովհետև աստուածոց անգամ արժանավայել Համարուէր։ Յիրաւի զարմանան որք Մաղթ կամ՝ Բարզատ կամ Չարհոտ կոչուածը՝ նոյն համարին այսոր հետ (Laserpitium), թէ ի՞նչպէս այդ գարշելի հիւթը՝ Հռոմայեցւոց քմաց անոյշ կու գար և աստուածոց նուիրելի, որոյ և անունն Գարշահոտ նշանակէ, Assa foetida. Շատ գիտնականք  հիմայ այս խէժը համարին Սիլփուի և ոչ Ուպանի այսոր խէժն համեմային և լեղի է. տունկն խոտեղէն, ի ցեղէ Նարդէսից, նըռնաձև պտղով, զոր Կաստանայի նմանցընէր մեր մասին ացին (տես Մաղթ), և գտուի «Արեւմտ. Ասիա, Հիւս. Ամերիկա և Եւրոպա: Սիլփուն որ յատուկ Պարսկային կոչուէր S. Persicum՝ ի Պարսկաստան, Աֆղանիստան և անոնց մօտ երկիրներում։ 

2397. Ոպնիազ.

Լաւ եւս նմանութեամբ Յ. և Լ. բառին՝ Եբենոս, Ebenսs, Փ. Epèոe. թէ և ամեն կլիմայից տակ առաջ չի գար, բայց գրեթէ հասարակաց ծանօթ է իր փայտին համար, ուսկի պէս պէս արկղի, տըփի տեսակ բաներ, շրջանակներ, խաչեր, եւայլն, չինուին, որի ժամանակաւ աւելի փայլուն սեւութիւն մի կ’առնուն, և կարծրութեամբ գրեթէ անփուտ մնան։ Չափաւոր մեծութեամբ ծառեր և թուփեր են Ոպնիազք, որոց մէկ երկու տեսակն Փ. և Մ. Հայոց միջոց. Եփրատայ Հովտին նշանակուած են։ Յովէ. կաթողիկոս, Պատմիչ յիշէ մեր ազգապետին ձեռքի ոսկիանկար ոպնիազեայ գաւազանը։ 

2398. Ոջլի ծառ.

Յիշուի ընդ վայրենի ծառս Արցախոյ, (Մեղու, ԻԲ, 83)։ 

2399. Ոսի

Փշեղէն թուփ մի Սիւնեաց լերանց վրայ յիշուած, զոր արտորէից պարարտութեան ի գործ ածեն, չորն աթարի տեղ. արմատէն այլ ճախարակի և լիսռան պէս բաներ շինեն։ Թուի թէ ի գիրս յիշուած Հոսին է, տես թ. 1728։ 

2400. Ոսկէխոտ. Ոսկոյ խոտ.

Որ և Արեան խոտ, ինչպէս յիշուած է ի կարգին, հանդերձ Ար. և Լ. անուամբք. որոյ համար Բժշկարանք, Աղթարք և Քիմիա կ’ըսեն՝ Արեգական մայր ըսուած էին նման, «Ոսկիխոտին նշանն այս է. չորս տերև ունի, և լինի սփռեալ ի վերայ գետնոյն, և տերեւի երկայնութիւնն երկու թիզ է, և ի մէջն զէտ Ճոտան, . 1919) և ի վերայ տերեւին ծայրերն մանտր փշեր ունի, և կենայ ի մէջն կոկ վարոց մի զերթ զտաճկինակ, և նորա ծայրերն կայ հինգ ծաղիկ. և ծաղկի գոյնն (մէկն) դեղին կարմիր, մէկն ժեռ. և թէ կտրես զայդ խոտդ՝ նա ելանէ կարմիր արիւն. և ուր հասանի այն արիւնն՝ կեղեւի կաշին, երբ կտրես պատրաստ կաց որ արիւնն քեզ չհասանի. ա՛ռ զիւր տերեւն, չորցուր և մանր սղկէ և ձգէ ի վերայ արճըճին, լինի ոսկի. և ա՛ռ սնդիկ և դիր ի կճիճն և դիր ի վերայ կրակին, և լից զխալիզոնի ջուրն ի վերայ, և լինի Զինճիֆիր կարմիր՝ որ դիմանայ ի կրակն, ապա առ այդ Զէնճիֆրէդ և ձգէ ի վերայ արծաթոյ. նա լինի ոսկի ազնիւ, և դիր ի պղինձն ի վերայ արճիճին, և դառնայ ոսկի. և առ զիւր ծաղիկն՝ ձգէ ի կաթն, և նա լինի արդար եղ: Եւ յորժամ, որ կամենաս որ առնուս զայդ խոտդ, դու դիր տուփ մի որ մոմած լինի՝ որ կարես առնուլ, և այդ է Ոսկէխոտն։ Եւ բուսանի յերկրին Գեղամայ՝ որ է Գիւղարքունի, ի գիւղն որ կոչի Ջիլ և Կարմունջ: Սեւանա ծովու անդիի կողմն է, այսպէս իմացիր»։ Ուրիշ մի տարբերութեամբ գրէ. «Խոտն Շէմսին, որ է Արեգական ն, սորա՝ Տաճիկն Գանլու օթ ասէ, և Հ. Արեան խոտ, և Ոսկէխոտ եւս ասի. սորա ծաղիկն դեղին է և պտուղն կարմիր, զի նմանի կարմիր Քիրազ, այս է Կեռաս. և մեծութիւնն այլ Կեռեազի չափով է, և վատ մոտ ունի, երբ զհոտն առնու մարդ սիրտն կու խառնակի. զի տերեւն բոլոր է և մեծ, և շատ կաթ ունի, յորժամ՝ կտրեն շատ կաթ ելանէ, կարմիր է որպէս արիւն: Եւ այս ի Մարաց երկիր կու բուսնի, ճաշու մի ճանապարհ ի Մըսրայ հեռի. և Արապն՝ սորա Ըխմիմ պէլաթի ասէ. և կու բուսանի սա ի Մասիսի տակն, մերձ ի գիւղն Առկուռի, և ի Կեղուայ լերինքն, որ յարեւմտից կողմն սահմանակից է Բալուայ և Ճապըղջրոյ, նաև կու լինի ի Քէշիշ տաղն` որ մերձ է Պուռսայ, և ի Կուռայու լեառն: Եւ բարձր լինի կանգուն մի չափ. և ի քարուտ և ի սեւահող տեղիս լինի, և այլ ուրիշ խոտ ի բոլորն չի լինիր, զի այլոց ուժն ինքն առնու»։.. 

Ըստ Թ. անուանն նա եւ մասամբ նկարագրութեանն՝ այս զարմանալի բոյսս երեւի Լ. Sanguinaria, Փ. Sanguinaire կոչուածն, որ Խաշխաշից ընդհանուր ցեղէն է, ըստ բուսաբանից, դիմացկուն խոտեղէն, մէկ երկու տերև միայն կ’ունենայ՝ գետնամած, գրեթէ որձայ չունի, այլ 8-12 թերթով կոթավոր ծաղըկներ. արմատէն կ’ելնէ արիւնագոյն կարմիր հիւթ մի, որ լուծողական դեղի զօրութիւն ունի և ի գործածութեան է Ամերիկա, ուր աւելի գտուի, յԵւրոպա այլ մշակուի ի բուսաբանական պարտէզս։ Հասարակ կամ գլխաւոր տեսակն՝ Կանադայ երկրին անուամբ կոչուի S. Canadensis



[1] Ձայնով և իմաստիւ նման Հ. անուամբ բոյս մի կայ կոչուած Օձկակաւի, բայց Յ. ուրիշ բուսոյ հետ զուգուած է, զոր տեսնես ի կարգին:

 

[2] Շուշանի ձեւն աստեղաց նմանցընելով՝ ծաղկելու ժամանակին համար այլ այսպէս իմաստասիրէ Փիլոն Եբրայեցի. և «Շուշանն՝ թերեւս վասն սպիտակութեանն և զի լուսատեսիլ իսկ է, իսկ աստեղք՝ նշոյլք են որ զնովաւ առանցք են. զի իւրաքանչիւր յաստեղացն ճառագայթս արձակէ. ունի և բարառնութիւն բանդ Շուշանիդ. հակառակ իմն ունի առ այլ ծաղկունս. զի է որ ձմերանի բոյս արձակէ, իսկ Շուշան ի հասանել ամարանի, յորժամ այլքն թառամին. քանզի որ ջուրբքն ոռոգանին՝ ծաղկին. իսկ Շուշանն առ Շամբն (Շնիկ աստղ), և յետ Շանն՝ յորժամ բոցատապագոյն է արեգակն»։

 

[3] Ծանօթ է մեր բանասիրաց որ Ն. Շնորհալի Մատթ. աւետարանին մեկնութեան այս տուներուն չհասած՝ վախճանած էր իրեն մերձաւորք՝ Արիստակէս ոմն և Եփրեմ շարունակած են մեկնութիւնը, բայց համառօտ և յՈսկիբերանէ քաղելով, յետոյ Յովհ. Եզնկացի (որոյ ըսածն է վերոյգրեալ խօսքն), աւելի լաւ և երկայն բացատրած է։ Ղուկաս աւետարանիչն այլ յիշած է Քրիստոսի այս խօսքը, բայց իր մեկնիչ Իգնատիոս Վ. ընկերակիցն Շնորհալւոյ, իր սովորական երագութեամբն զանց ըրեր է այս սքանչելի Շուշանին վրայ նայելու՝ և ոչ բառով ի յիշէ. ափսո՜ս: