Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե
       Ըդ Մսրամէլիք լսեց, որ Աբամէլիքի տղէն հասեր է ու էլե կ՚իգայ ուր վրէն կռիւ. ուրան թարաֆից լէ Խօլբաշին էլաւ առաւ զուր ազգար, էկաւ որ տի գէր ի Մարաթուկ, Դաւիթի վրէն, տեսաւ որ կընկտիք կայնած են ճամբու վրէն, ասեց ըդունց.
       -Ձըզի պար ասէք, խաղցէք, չուրի ես իգամ։
       Ասեցին.
       -Մենք զի՛նչ ասենք ու խաղանք. չէ չը՛նք գինայ, թէ զի՛նչ ասենք։
       Խօլբաշին ուրանց ասեց.
       -Կարճ կընկտիք էրկանք աղան‚
       Երկէն կընկտիք զուղտեր բառնան.
       Մեր Խօլբաշին գացեր Սասուն ի բան,
       Մուղալ եզներ բերէ լըծան.
       Զկարմիր կովեր բերէ կըթան,
       Գարուն բօլ կը շինենք եղ ու չորթան։
       Մէկլէ կ՚իշէ, որ կնկտիք ուրանց զըդի կ՚ասեն ու կը խաղան։ Ըդոնք լէ կ՚առնեն զասգար, կ՚իգան ու կը լցուին Մարաթուկայ բակ։
       Ըդ Մարաթուկայ երիցու աղջկան լէ աչք կայ Դաւիթի հետ. երիցու աղջիկ էկաւ խաբար բերեց Դաւիթին ու ասեց.
       -Դաւիթ, խուրբան գըլխուդ ու արեւուդ, էլի տես ինչ խըտըր ազգար է եկե բակի մէջ, անթի ասգար են։
       Երիցու աղջիկն ասեց, գնաց ետեւանց ու դռան դրկափակ քաշեց։
       Դաւիթ թըռաւ էլաւ ու ասեց. «Եա հաց գինի, տէր կենդանի». ու բռնեց զասգրի մարդերու հըման զգլխներ, մարմնեց, ջանդակ գնաց պատնից դուրս, ու գլուխ մնաց բակի մէջ։ Բռնեց զԽօլբաշին լէ, քակեց զակռէք ու շարեց ի ճակատ. ու զմզրաղ լէ էրեց քընց շան խառան‚ կախեց վզից, ու ասեց.
       -Դէ գնա ջուաբ տար Մսրամէլիքին. ուրան մարդ կայ՝ թըղ գոմէ, չուրի ես իգամ։
       Խօլբաշին հեղմ՚ լէ էկաւ մէջ ըդ կընկտոնց, հեղմ՚ լէ կ՚ասեն ու կը խաղեն։ Կնկան մէկն ասեց.
       -Խօլբաշի ջան, Խօլբաշի,
       Իդա դիէն գացիր քընց գէլ գազան,
       Ընդիէն էկար քընց շուն վազան.
       Մզրաղդ է վիզդ քընց շան խառան,
       Բերանդ է բաց քընց պատուհան,
       Բերնէդ կ՚երթայ քընց չոբկի տըկի թան,
       Ճանճեր վըրէն կապած գարուան։
       Խօլբաշին ասեց.
       -Տօ շընացած, գէլ անզգամ,
       Ես գիցայ, թէ Սասուն դաշտ ու դուրան էր.
       Չը գիցայ, թէ քար ու քար ու կապան էր.
       Ըն ճըժեր որ նոր են էլած դիւանական են։
       Ուրանց նետ կայ քընց ձիթխըցի գերան,
       Որ կը զարկէն, բերան կը բացուէր քընց պատուհան.
       Ըն մանկտիք որ հետս էր, ժողվան լցուան ի Խարաման։
       Գարուն որ ջուրն էլաւ, կը ժողվէ բերէ ճոճ ու բլոր արմաղան,
       Ըն ժամանակ ձըզի բօլ շինէք եղ ու չորթան։
       Իդա անգամ Դաւիթ էլաւ խըստ էրեց, գնաց Մսրամէլիքի վրէն։ Էկաւ որ՝ ահագին ասգար ժողվեր են ու նստեր Սեղանսըրու գօտին։ Դաւիթ ասեց.
       -Ուխտ եղնի, չուրի ես կանանչ կարմիր չատրի տակ եօթն օր բըրընձ փլաւ չուտեմ, կռիւ չէնեմ։
       Էս անգամ ըդ տեղէն Դաւիթ զարկեց գնաց, արեւպտոց դիէն ֆըթլաւ էկաւ, էկաւ ու չատրի դէմ կայնաւ։ Յեբոր ըդ ասգար տեսաւ զըդ ձիաւոր, զանգայ բռնեց ու վախեցաւ։ Մէլիք հարցուց.
       -Դու ի՞նչ մարդ ես։
       Ասեց Դաւիթ.
       -Ես արեւպտոց թագաւորի տղէն եմ. էկեր եմ ձըզի յօգ։
       Մէլիք չատըր զարկեց. եօթն օր հըտիրաց հաց կերան. վըր ութնին էլաւ զուր ձին հեծաւ, երկու մէյդան գնաց եկաւ, ասեց.
       -Էլի՛, որ ես էկեր եմ քո վրէն կռիւ. յար յե՞բ դու ուտես զիմ պապու մուլք։
       Կռիւ կցեցին։ Դաւիթ կանչեց. «Հացն ու գինին, տէր կենդանին»։
       Աղա՛, քեռի Թորոս լսեր է զըդունց կռիւ, քաշեր է մէկ բարդի ծառ, դրեր է վըր բիջին ու էկաւ։ Ինք կայներ է ձուրու գլխուն, ու ըդունք ձուրու մէջ կռիւ կ՚էնեն։ Որն որ կը փախնի, վեր կ՚ելնէ, Դաւիթ կը բօռայ.
       -Քեռի Թորոս, դու ձորէ, ես ձորթփեմ։
       Ասգար կայնան ու դաւա էրեցին, թէ. «Լազըմ է, որ մինակ դուք երկու ս կըռուէք, որն որ զօր կ՚եղնի, թող կըռիւ էնոր եղնի»։
       Էն կ՚ասէ՝ դու նստի, ես զարկեմ, էն կ՚ասէ՝ դու։ Շուրուտ կապեցին, որ պստիկ աղբէր Դաւիթ նստի։
       Դաւիթ քաշեց զխալխան ի գլուխ, բռնեց զսուրբ Նշան խալխընի տակ ու նստաւ։ Մսրամէլիք երեք սհաթի ճամբայ մեկնաւ ու իշտապով էկաւ, կուրզ մի զարկեց ու ասեց.
       -Հող ես, հող դառնաս։
       Դաւիթն ասեց.
       -Հաւատամ, խոստովանիմ բանձրիկ Մարաթուկ սուրբ Նշան, ես հըմալ եմ՝ քընց կանանչ կարմիր չատրի տակ բրընձ փիլաւ կ՚ուտեմ։
       Իրեք անգամ ըդ աւա գնաց էկաւ, զարկեց ու ասեց.
       -Հող ես, հող դառնաս։
       Դաւիթ լէ իրեք անգամ «Հաւատամ խոստովանիմ» ասեց։
       Իդա անգամ դօր էկաւ նստելուն Մսրամէլիքին։ Մսրամէլիք հընգռաւ, կայնաւ, չըր նստի։ Ասգար մեղադրեցին զինք։ Էկաւ առաւ զխալխան վըր գլխուն ու նստաւ։ Իդա անգամ Մսրամէլիքի մամ մեղդրեց ու ասեց.
       -Դաւիթ, ղուրբան գլխուդ արեւուդ. չէ՞ էդ լէ քո աղբէրն է. մը՚ զարկի, խեղճ է։
       Ասեց Դաւիթ.
       -Հէ՜յ անզգամ, չուրի հըմկայ որ էդ կը զարկէր, հօրի՞ չըր ասի՝ քու աղբէրն է։ Բըլէ, ըդ աւա թըղ եղնի։ Մէկ դըրբ թըղ եղնի Աստծու խաթըր, մէկ լէ՝ քու խաթըր, ըմա զիմ ետի դըրբ կը զարկեմ, եա կը մեռնի, եա կը մնայ։
       Գնաց էկաւ, կուրզ մի զարկեց. եօթ գազ ի գետին տարաւ զՄսրամէլիք։ Ու գնաց զավթեց զՄըսըր ու նստաւ թագաւորի թախտ։
       Ըդի հոդ մնաց։