Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Է
       Գնաց Խանդուդ խանըմի խանի դուռ (ընտեղն է, որ ըմէն ուզընկներ կ՚իգան կ՚իջնեն). էդ լէ գնաց, որ մարդու մէկ՝ թօփուզ մի ձեռք կայներ է դուռ։ Դաւիթ հարցուց ըդուր.
       -Տօ տըղա՛յ, քո անուն ի՞նչ պտի եղնի։
       Ասեց.
       -Իմ անուն Գօրգիզ է։
       Դաւիթն ասեց.
       -Գօրգիզ, ես Դաւիթն եմ։ Յեբոր ես Խանդուդ խանըմն առայ, զքըզի կ՚էնեմ ընձի քաւոր։
       Իդա անգամ ասեց.
       -Քաւո՛ր Գօրգիզ, ո՞ր կայ ներս։
       Ասեց.
       -Շըբըգան Խորասական, Հըմզայ Լօռայ փահլէվըներու ուզընկներն են էկե։
       Ասեց.
       -Զիմ ձին քաշէ կապէ դու։
       Քաշեց կապեց։ Հարցուց.
       -Իդա ի՞նչ թօփուզ է դրած են քո ձեռք, - ասեց, - հըմ իշեմ։
       Ու ձեռքէն առեց զթօփուզ ու թալեց. ու դըռ հըլա՜յ կ՚երթայ…
       Ու ասեց.
       -Քաւոր Գօրգիզ, ներս էրթանք, էնենք կեր ու խում։
       Դաւիթ նստաւ, թաշկուկ ու անօթի է։ Մէկ-մէկ կթխայ գինի կը վերուն ըն մարդեր ու կ՚իտան Դաւիթին. Դաւիթ լէ չկռնայ համբերէ, հըմա կը վերու զգինու տաշտն ու զըմէն լէ կը խմէ ու կ՚ասէ.
       -Դէ ասէք՝ Անուշ եղաւ։
       Գինին զԴաւիթ վերուց ու զԴաւիթ տարաւ։ Յեբոր Դաւիթ հըմլա կ՚եղնի ու գինուց գլուխ կը ցածցու գետնի վրէն, ըն մարդեր զուրանց թրեր կը քաշեն, որ զարկեն, ու յեբոր գլուխ վի կը վերու, զթրեր կը դնեն ուրանց չոգի տակ։
       Հեղմ՚ լէ որ հըմալ եղաւ, քաւոր Գօրգիզ կանչեց.
       -Սանհէր Դաւիթ, հոդի վնասատուն է, վրաստուն չէ։
       Դաւիթ յեբոր լսեց, ասեց.
       -Գիդի զդուռ բռնէ։
       Հմա ըդ մարդեր էլան ու փախան. ամէկ ջլոթ մի զարկեցին Գօրգիզին ու փախան։
       Ու Դաւիթ նոր կանչեց զԳօրգիզ, հարցուց զԽանդուդ խանըմ թէ.
       -Յո՞ւր տեսնանք։
       Գօրգիզն ասեց.
       -Խաս բաղչէն։ Ըսօր ուրբաթ է, քսան ջառեա ուր առջեւն է ու քսան լէ՝ ետեւն է, ըսօր կ՚երթանք տեսնանք։
       Գացին ողման բաղչի պատին ու կայնան Դաւիթն ու Գօրգիզ։
       Ջառէք մէկ-մէկ ընցան. էկաւ Խանդուդ խանըմ։ Ձեռք թալեց Դաւիթ Խանդուդ խանըմի վիզ ու երեք պագ առեց խանըմից։ Խանըմ չխօսաց։ Հեղմ՚ լէ, ու Խանդուդ բռնեց զԴաւթի փողպատ, զարկեց ի պատ, արուն թալեց քթէն։ Հէրսոտաւ Դաւիթ։
       Ու ըդ տեղէն դարձաւ խոստ ուր սուրբ Նշանին ու ձիուն, որ հեծնի։ Ու ասեց.
       -Քաւոր Գօրգիզ, քաշէ զիմ ձին, որ աւրեմ զիդա քաղաք։
       Գօրգիզ աղաչանք էրեց, թէ.
       -Կը խնդրեմ քենէ, իդա վախտ թըղ մնայ, մութն է, լուսուն. լուսուն էլի, աւրէ ու գնա։
       Դաւիթ լէ իր հէրսից պառկեր է վըր մահճքին. էլ քուն լէ չտանի, թէ՝ յե՞բ կ՚եղնի, որ լուսնայ, ես ելնեմ աւրեմ զիդա քաղաք ու երթամ։
       Խանդուդ խանըմ լէ բաղչի մէջ սէյրան կ՚էնէ, թօփալ ջառէն էկաւ, ասեց.
       -Սեւ սէյրան էկե քո վրէն. Դաւիթ հանդէ ըմկայ զքո պապու քաղաք կ՚աւրէ ու կ՚երթայ։
       Կապեցին զուրանց բողչէն ու դարձան, ու շիտակ էկան խանի դուռ զարկեցին, որ բանան։
       Դաւիթն ասեց.
       -Ուհա, ուհա, ըդ ի՛նչ արսըզ են իդա քաղքցիք, սըթր չըն էնե յար առւըտուն, կ՚ասեն ըմկայ էլի աւրէ ու գնա։
       Գօրգիզն էլաւ տեսաւ, դարձաւ Դաւիթին ասեց.
       -Ըդունք քօլ են, կոտշով չեն։
       Դուռ բացեցին։
       Խանդուդն էկաւ մօտ Դաւիթ։ Խանդուդն ասեց.
       -Դաւիթ, դու պագ մի առար քո ճամբու խաթըր համար։ Մէկ լէ առար քո խաթրի համար։ Մէկ լէ առար Աստծու խաթրու համար։ Զէւելի պագն հօրի՞ առար։ Դու քո պապու կտրիճն ես, ես՝ եմ պապուն։ Ասած են՝ Զաղջիկն ա՛ռ եզդինուց, որ տղէն եղնի քեռիստան։ Խըյ, Շըբըգան Խորասական, Լօռայ Հըմզայ փահլէվներու գլո՞ւխն ես բերե ընձի, որ էւելի պագ կ՚առնես իմ մօտէն։
       Իդա անգամ Դաւիթ կակղցաւ, ու ասեց.
       -Չունքի հմալ է, լուսուն ես կ՚երթամ զընոնց գլուխ կը բերեմ քըզի, - ու ասեց, - ես հանդէ կ՚էրթամ։ Եղաւ որ՝ ըդոնք եմ վրէն զօռ եղան, թէ զիս սպանեցին, թը դու զքո Աստուած կը սիրես, արի զիմ ջանդակ ճանչցի. վըր իմ աջ թեւին մսէ խաչ մի կայ, ճանչցի‚ վերու, բի, արի, պահէ։
       Դաւիթն էր, էլաւ ընկաւ ճամբէն. փէհլիվաններ տեսան, որ ձիաւոր մի ընդիուց կ՚իգայ. ձիու թօզ երկինք կ՚ելնի։ Ասեցին.
       -Ըդ ձիաւոր կռուի համար կ՚իգայ. չգինանք ըդի Սրգօյի (Սուրբ Սարգսի) ջորդերուցը՞ն է։
       Կանչեցին հարցուցին.
       -Ա՛յ մարդ, դու ի՞նչ մարդ ես, յո՞ւստայ կ՚իգաս։ Չընք գինայ դու զԽանդուդ խանըմ կը ճանչնա՞ս. զըդա մատնիկ չը՛ս կռնայ հասու ուրան։
       Դաւիթն ասեց.
       -Աղէկ կը ճանչնամ, ըմա ես էկեր եմ, որ ձըր գլուխ տանիմ Խանդուդին. ես չըմ էկի մատնիկ տանելու։
       Ըդ Շըբըգան Խորասականի վերին ունք (յօնք) էնքան էր կախուի, որ էկեր էր հասե վըր սրտին. ու չանգալով կապեր էր ու զարկե ետեւանց վըր պառեկին։
       Ըն մըկէլ Լօռայ Հըմզայ փահլիվանի ներքեւի մռութ զգետին կ՚աւլէր ու կ՚երթէր։
       Առան իրար Դաւիթն ու էդ երկու փահլիվան՝ կուրզ ու քէմալով, օր մի յար իրիկուն։ Դաւիթ կանչեց. «Եա՛ հաւատամ խոստովանիմ բանձրիկ Մարաթուկ սուրբ Նշան, Յիսուս որդի դու օգնական», - ու զարկեց զերկու սի գլուխ լէ կտրեց ու զերկու սի բրչամ լէ կապեց յիրար ու խուռջինի աւա թալեց վըր թարքին. ու ընդունց լեզուն կախուած՝ զգետին գութնի ակօսի աւա կը վարէր։
       Բերեց զըդունց գլխներ, էկաւ ճամբու կէս, տեսաւ, որ մէկ ձիաւոր մէջ երկինք, մէջ գետին խառ կ՚իգայ ընդիէն, կանչեց վըր Դաւթին.
       -Հօ՜՜՜, զքըզի քո վախտին հազըր պահէ. Շըբըգան Խորասական, Լօռայ Հըմզայ փահլիվընի՞ն ես ռաստ էկե։
       Պառեկի թարաֆն առաւ Դաւիթից, կուրզ մի զարկեց։ Դաւիթ զթամք դարտկեց։ Կուրզն առաւ ձիու զանգուն, տարաւ գետին։
       Դաւիթ մէկ լէ շիտկաւ վըր թամքին, ասեց. «Եա հացն ու գինի, տէր կենդանի»։ Զկուրզ տարաւ, որ զարկէր գլխուն, ըդի գճաւ, ծամեր թափաւ առջեւու։ Դաւիթ տեսաւ ու ճանչցաւ, որ Խանդուդ խանըմն էր, ուր խըլըխ փոխեր էր, էկե Դաւիթի առէջ։ Դաւիթ ասեց.
       -Դէլ անզգամ, գլուխս կ՚իգայ, որ կուրզ մի զարկեմ զքըզի, իտամ գետնի տակ. ըդի լէ երկու հեղ եղաւ, որ բէնամուս կ՚էնես զիս։
       Առան զիրար ու դարձան Խանդուդի քաղաք ու էկան իջան։ Իդա անգամ կանչեցին զԽանդուդ խանըմի պապ։
       Դաւիթն ասեց.
       -Քու աղջիկ չը՞ս իտար ընձի։
       Պապն ասեց.
       -Չըմ իտար։ Թէ կ՚առնես ու կը մնաս հոդա, կ՚իտամ, թէ կ՚երթաս՝ չըմ իտար։ Հօրի՞, իմ դուշման շատ են, կ՚աւրեն զիմ քաղաք։
       Դաւիթ լէ ասեց.
       -Կ՚առնեմ, մնամ հոդա, չըմ տանի երթայ։
       Ըդրա վրէն բերեցին տուեցին, զուրանց պսակն էրեցին, ու եօթն օր‚ եօթ գիշեր հարսնիք էր։