Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

92) Գ ԲԱԺԻՆ. ԱՇԽԱՐՀԻԿ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

1) Աշխարհիկ հոգեւորականութեան մէջ մտնելու եւ այս կոչման իրաւունքներ ստանձնելու մասին

 

481. Հայոց եկեղեցու աշխարհիկ հոգեւորականութեան մէջ կարող են մտնել, Էջմիածնի հայոց Սինոդի թոյլտւութեամբ՝ այս դաւանութեան թեմական իշխանութեան առաջարկութեամբ, ամէն կացութեան անձինքներ՝ նախօրէն համաձայնութիւն խնդրելով այն մարդիկներից եւ ատեաններից, որոնցից կախուած են: Հարկատու դասին պատկանող անձանց պէտք է ընդունել ոչ այլապէս, եթէ ոչ նահանգապետի թոյլտւութեամբ:

 

482. Հայոց եկեղեցու սրբազնագործ հոգեւորականները՝ եկեղեցու նախկին կանոնադրութիւնների հիման վրայ, պաշտօնի են կարգւում եւ աստիճաններ ու ձեռնադրութիւն են ստանում այս դաւանութեան թեմակալ առաջնորդների ձեռքով: Դպիրները կամ սպասաւորող պաշտօնեաները պաշտօնի են կարգւում թեմական իշխանութեան կարգադրութեամբ եւ օրհնութեամբ այն քահանայի, որի եկեղեցուն են գրուած:

Ծանօթութիւն. Մոսկուայում եւ Պետերբուրգում սրբազնագործների ու պաշտօնէից բոլոր դասի ընտրութիւնը կատարւում է առանձին կանոնադրութեամբ:

1841 թուի յունուարի 31-ին բարձրագոյն հաստատուած կանոնների հիման վրայ սրբազնագործ եկեղեցականների եւ հոգեւոր դասի ընտրութեան իրաւունքը տրւում է Աբամելիք-Լազարեաններին, նախօրէն համաձայնութիւն կայացնելով թեմակալ առաջնորդի հետ:

 

483. Հայոց եկեղեցու աշխարհիկ հոգեւորականները օրինաւոր պսակի միջոցով իրանց կացութեան իրաւունքները հաղորդում են իրանց կանանց, որոնք վայելում են նոյն իրաւունքները իրանց ամուսինների մահից յետոյ էլ, եթէ այդ իրաւունքներից չեն զրկւում դատաստանական վճռով եւ չեն ամուսնանալ այնպիսի անձի հետ, որը ուրիշ կացութեան (դասակարգի) է պատկանում:

Ծանօթութիւն. Հայոց եկեղեցու սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների այն այրիները, որոնք չեն պատկանում տոհմական ազնուականութեան, վայելում են նոյն իրաւունքները, որոնք ունին 368 յօդուածում յիշուած ռուսադաւան սրբազնագործ եւ  սպասաւորող  հոգեւորականների  այրիները:

Ահա՛ եւ 368 յօդուածը նոյն IX հատորում.

 

«Տոհմական ազնուականութեան չպատկանող սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների այրիները, եթէ նրանք ըստ ծագման չունին բարձր կացութեան իրաւունքներ, սրբազնագործների այրիները ունենում են անձնական ազնուականութեան իրաւունք, իսկ սպասաւորողների (դպիր, ժամհար, տիրացու) այրիները վայելում են անձնական պատուաւոր քաղաքացիութեան իրաւունքներ»:

484. Հայոց աշխարհիկ հոգեւորականների որդիների կացութեան իրաւունքները որոշուած են 502 յօդուածի 3-րդ կէտում եւ 506 յօդուածի 24 կէտում:

 

Ահա՛ 3-րդ եւ 24-րդ կէտերը.

 

«502. 3-րդ կէտ. Բարձր կացութեան իրաւունքներ չունեցող ռուսադաւան եւ հայադաւան հոգեւոր անձանց որդիները»-«պատկանում են ծննդեան իրաւունքով պատուաւոր տոհմական քաղաքացիների դասին»:

«506 յ. 24-րդ կէտ. Բարձր կացութեան իրաւունքներ չունեցող ռուսադաւան եւ հայադաւան  սպասաւորող  հոգեւորականների  (դպիր-ջահընկալ, ժամհար, տիրացու) որդիները, երբ եւ ինչ կոչման էլ ծնուած լինեն»-«կարող

են խնդրել, որ նրանք հաշուեն անձնական պատուաւոր քաղաքացիների

դասում, առանց տոհմական շարունակութեան»: