Toggle navigation
Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
ՀԱՀ
Eng
Մուտք
Գրադարան
Թեմաներ
Բոլորը
Պատմագրութիւն
Փիլիսոփայութիւն
Աստուածաբանութիւն
Մանկավարժութիւն
Իրաւունքի յուշարձաններ
Բնական գիտութիւններ
Լեզուաբանութիւն
Ազգագրութիւն
Առողջապահութիւն
Աշխարհագրութիւն
Ուղեգրութիւններ եւ ուխտագնացութիւններ
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Գեղարուեստական գրականութիւն
Թարգմանական գրականութիւն
Հրապարակախօսութիւն
Օտարալեզու հայ հեղինակներ
Տնտեսութիւն
Հեղինակներ
Բոլոր հեղինակներ
Իմ նախագծերը
Իրադարձութիւններ
Մեր մասին
Կայքը
Անձնակազմ
Պատմութեան ժամանակագրութիւն
Պատմութիւն Տարաւնոյ
Հեղինակ
ՅՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ
Բաժին
Հայ դասական մատենագրութիւն
Թեմա
Պատմագրութիւն
Դիտել
Աւելացնել իմ նախագծերում
Էջանշել տուեալ էջը
[Թ
]
ՊԱՏՃԷՆ
ՉՈՐՐՈՐԴ
.
ԳԱԼՈՅՆ
ՎԱՐԴՈՒՀՐԱՅ
ԵՒ
ՄԵՌԱՆԵԼՈՅՆ
Ի
ՓԱՆԴԻԿ
ՈՒԹ
ՀԱԶԱՐ
ՄԱՐԴՈՎ
ՅԵԶՐ
ԱՐԱԾԱՆՈՅ
1
Եւ
եղեւ
յետ
ութուտասն
ամին
դժնութիւն
ընդ
Պարսիկս
եւ
ընդ
Վահան
,
եւ
առաքեաց
Խոսրով
զաւրս
ի
վերայ
Տարաւնոյ
հինգ
բեւր
եւ
վեցհարեւր
։
2
Որք
բազում
սրտմտութեամբ
եկեալ
եւ
կամէին
անցանել
ի
վանսն
ի
Գլակայ
,
զի
հանցեն
զոսկերս
թշնամեացն
.
եւ
եկեալ
բանակեցաւ
ի
Մուշ։
3
Իսկ
Վահան
կոչեաց
զորդին
իւր՝
զՏիրան
Քաջ
,
եւ
ասէ
.
«Որդեա՛կ
,
մի՛
,
վասն
զի
ի
մեծութեան
ես
,
պատրիս
ի
մեղաց
.
եւ
վասն
զի
մանուկ
ես
,
մի՛
խաբիր
ի
գեղ
աղջկանց
,
այլ
յիշեա՛
զքո
հարսն
,
թէ
որքա՞ն
սրբութեամբ
եւ
անբծութեամբ
ծառայեցին
Աստուծոյ։
4
Մի՛
մոռանար
զծառայութիւն
սրբոյ
Կարապետին
,
զի
ի
պատերազմունս
նա
էր
,
որ
աւգնէր
մեզ
։
5
Այլ
եթէ
շատակեաց
կամիս
լինել
,
ի
պղծութենէ
մի՛
պատրիր
,
որպէս
եւ
չես
իսկ։
*
եթէ
ես
մեռանիմ
ի
պատերազմին
,
զիս
ի
մեր
վանսն
տո՛ւր
տանել
,
եւ
դու
զաւրացիր
։
7
Եւ
գնա
,
որ
պատերազմիմք
»։
8
Եւ
արձակեցին
առ
հայրն
Գրիգոր
,
որ
Ի
եւ
Ե-երորդն
էր
եւ
նստաւ
յաթոռ
հայրապետութեան
ամս
Ը
։
9
Առ
նա
արձակեցին
եւ
տարան
ի
պատերազմ
Յ
եւ
Ձ
անձն
կրաւնաւոր
։
10
Եւ
իբրեւ
խմբեցաւ
պատերազմն
յեզերս
Արածանոյ
առ
անտառովն
,
որ
կոչի
Կաղամախեաց
բլուր
,
կրաւնաւորքն
սեւազգեստք
էին
եւ
կնկղաւորք
,
եւ
ընդ
Ժ
այրն՝
ժամահար
մի
,
եւ
ընդ
երկուսն՝
խաչադրաւշ
բարձրաբուն
։
11
Եւ
ճակատեցան
նոքա
ընդդէմ
միմեանց
ի
պատերազմ
,
զոր
տեսեալ
թշնամիքն
զարմացան
։
12
Եւ
Վարդուհրի
չեմուտ
ի
պատերազմն
,
այլ՝
«Տեսից
,
ասէ
,
թէ
նոքա
զի՞նչ
գործեն»։
13
Եւ
իբրեւ
խմբեցաւ
պատերազմն
,
եւ
կամէին
փախչել
Վահանեանքն
,
յայնժամ
նոցա
ծունր
կրկնեալ՝
աղաւթեցին
եւ
ասեն
.
«Ո՜վ
Տէր
,
հա՛ր
զմեր
պատերազմն
։
14
Ո՜վ
Կարապետ
,
զարթի՛ր
ի
ձայն
պաշտաւնէից
Տեառն
քում
»
։
15
Եւ
զայս
ասացեալ՝
միաբան
յոտն
կացին
եւ
կործանեցին
զխաչսն
ի
վերայ
թշնամեացն
.
եւ
հարին
զժամահարսն
։
16
Եւ
Վահան
զփող
պատերազմին
տայր
հարկանել
։
17
Եւ
յիմարեցան
Պարսիկք
եւ
ի
գետ
անդր
լցան
։
18
Եւ
որք
յայնկոյս
անցին
ի
Մեղտի
,
ուշ
արարեալ
եւ
անդ
գտեալ
երկոտասան
այր
կրաւնաւոր՝
սպանին
զնոսա
։
19
Եւ
են
թաղեալ
ի
դուռն
եկեղեցոյն
,
զի
այն
իսկ
էր
խնդրուածք
նոցա
։
20
Իսկ
Վահան
մտեալ
ի
գետն
,
կապեաց
զերիվարն
ի
վերայ
ողինն
հանդերձ
զինաւն
,
եւ
յայնկոյս
անց
ի
գեւղն
,
զոր
Պարսից
դէմն
կոչեն
։
21
Եւ
անդ
ժողովեցան
ամենայն
զաւրքն
Վահանայ
,
եւ
կրաւնաւորքն
ի
նոյն
սկսան
աղաւթել
։
22
Եւ
հասեալ
Վահան
Վարդուհրեայ
հանդէպ
մատրան
սրբոյ
Կարապետին
եւ
դիմադարձեցին
միմեանց
։
23
Եւ
կարէվեր
խոցեալ
զՎահան
Վարդուհրի
։
24
Սակայն
ի
Քաջէն
Տիրանայ
ոչ
կարաց
զերծանել
,
այլ
բարձակտուր
լեալ՝
անկաւ
։
25
Եւ
գլուխն
տուաւ
ցպաշտաւնեայսն
,
որ
աղաւթէին
մինչեւ
եհաս
առ
նոսա
հայրն
,
որ
ունէր
զգլուխն
Վարդուհրայ՝
աւագի
նոցա
։
26
Իսկ
Վահան
վարեալ
զզաւրսն
եւ
հասեալ
ի
դաշտն
,
որ
ի
վերայ
Մատրավանիցն
,
եւ
բոլորեալ՝
ռազմ
կարգեցին
։
27
Եւ
եկեալ
միմեանց
Վարդուհրի
եւ
Տիրան՝
որդին
Վահանայ
,
ասէ
Վարդուհրի
.
«Կախարդատեա՛րք
,
դուք
ի
կախարդսն
էք
պարծեցեալ
եւ
կախարդութեա՞մբ
կամիք
յաղթել
Պարսից
քաջ
արանց
»
։
28
Ասէ
Տիրան
.
«Թէ
կախարդք
եմք
,
դու
վայր
մի
զականջդ
դի՛ր
,
ես
զերիվարիդ
ագիդ
քեզ
տեսանել
տամ»
։
29
Եւ
ածեալ
զսուրն
ի
բաց
ձգեաց
զաջոյ
ոտնն
սռնապանովն
հանդերձ
.
եւ
հակեալ
յայն
կոյս
անկաւ
։
30
Ասէ
Տիրան
.
«Վարդուհրի՛
,
մի՛
մեղադրեր
,
գլուխդ
հակեաց
եւ
ընկէց
զքեզ
.
ուղղեմ
զբեռնդ
եւ
ապա
բառնամ
»
։
31
Եւ
կտրեալ
զգլուխն՝
ետ
ցծառայն
եւ
ասէ
.
«Պահեա՛
զդա
,
որ
ի
Մատրավանս
իջանեմք
եւ
գնդի
խաղամք
առաջի
Սուրբ
Կարապետին
,
զի
դա
էր
,
որ
նախատէր
զպաշտաւնեայս
նորա
»։
32
Եւ
ի
մէջ
առեալ
զզաւրսն
Պարսից
եւ
սկսան
փանդանդել
։
33
Եւ
իշխանն
Պալունեաց
կտրեաց
երկու
իշխանս
եւ
եհան
զնոսա
յԱշմունիս
։
34
Եւ
իբրեւ
եհաս
ի
տեղի
մի
դաշտաձեւ
,
պակեաւ
իշխանն
փախստական
(մինչդեռ
զաւրքն
ի
հեռի
էին)
եւ
ոչ
կարաց
փախչել
կամ
խաւսել
կամ
կռուել
։
35
Եւ
ասէ
մի
ոմն
ի
ծառայիցն
.
«Զի՞
պակեար
,
ո՜վ
իշխան»
։
36
Եւ
նա
ասէ
.
«Պաղակ
իշխան
տեսի
եւ
ո՛չ
կարացի
գնալ»
։
37
Բայց
չկարացին
գիտել
,
զինչ
է
բանն
,
եւ
անդէն
մեռաւ։
38
Կտրեալ
զգլուխն
եւ
առեալ
զերկու
իշխանորդիսն
պահեալ
եւ
ինքն
գնաց
զհետ
փախստէիցն
։
39
Եւ
հասեալ
միւս
իշխանին՝
ասէ
Վարազ
.
«Անկի՛ր
կամաւ
,
պարսի՛կ
,
ապա
թէ
ոչ՝
անկանիս
ակամայ»
.
եւ
նա
փախեաւ։
40
Եւ
Վարազայ
զհետ
մտեալ՝
հար
զթիկունսն
եւ
անցոյց
ընդ
ողն
երիվարին
եւ
ասէ
.
«Անկանիս
»
։
41
Եւ
կոչեցաւ
անուն
տեղւոյն
այնորիկ
Ներքին
Անկնիս
։
42
Եւ
սակաւ
ինչ
գնացեալ՝
եհաս
միւսոյն
եւ
ասէ
.
«Անկանիս
կամա՞ւ
,
եթէ՞
ընկենում
ակամայ
»
։
43
Իսկ
նա
ընդդէմ
դարձաւ
եւ
կտրեաց
զգլուխ
երիվարին
Վարազայ
եւ
ընկէց
։
44
Իսկ
նա
ի
վայր
վազեալ՝
եհատ
զջիլս
երիվարի
նորա
,
ձգեաց
զնա
եւ
ասէ
.
«Անկար
եւ
դու»
։
45
Եւ
անուանեցաւ
տեղին
այն
Վերին
Անկնիս
։
46
Իսկ
այնք
,
որք
ի
պուղկն
էին
մնացեալ
,
առեալ
զերկու
իշխանորդիսն
եւ
զգլուխ
այնր
իշխանին
,
որ
պակեաւն
,
բերին
առ
Վարազ
.
եւ
կոչեցաւ
անուն
տեղւոյն
այնորիկ
Պողկ
։
47
Եւ
դարձաւ
Վարազ
առ
Սմբատ՝
որդին
իւր
,
եւ
իջին
առ
Վահան
.
եւ
նա
կոտորեալ
էր
զբազումս
եւ
յոյժ
վաստակեալ
։
48
Եւ
փախուցեալքն
ընդ
երեսս
դաշտին
փախստեայք
լինէին
.
եւ
անուանեցաւ
տեղին
այն
Փանդիկ
։
49
Իսկ
կրաւնաւորացն
դարձեալ
գային
ի
Կաղամախեաց
բլրէն
։
50
Եկին
ի
բլուր
մի
,
որ
է
հանդէպ
գեղջն
։
51
Անկան
առ
նոսա
գունդ
մի
եւ
աղաչէին
,
զի
մի
տացեն
սպանանել
զնոսա
։
52
Եւ
եկին
գունդն
իշխանին
Հաշտենից
,
որ
գային
զհետ
փախուցելոցն
,
եւ
կրաւնաւորքն
չետուն
զՊարսիկսն
ի
ձեռս
զաւրուն
։
53
Արդ՝
եկեալ
իշխանին
Հաշտենից՝
ասէ
.
«Զի՞
եղեն
Պարսիկքն
»
։
54
Եւ
նոքա
ասեն
.
«Աւասիկ
են՝
ա՛ռ
,
հա՛յր
,
կեա՛րդ
»
.
եւ
կոչեցաւ
անուն
տեղոյն
Հայրկերտ
։
55
Եւ
ապա
դադարեաց
պատերազմն
։
56
Եւ
զփախստականսն
դարձուցին
ի
Մեղտի
,
եւ
գտան
համարով
չորեք
հարիւր
եւ
ութսուն
։
57
Եւ
ետուն
նոցա
գանձս
եւ
երիվարս՝
եւ
արձակեցին
զրուցատարս
Պարսից
։
[Ա] պատճէն առաջին սրբոյն Գրիգորի, զոր գրեաց եւ յղեաց ի Կեսարիա
[Բ] Պատճէն երկրորդ. պատասխանի պայմանաւոր գրոյն սրբոյն Գրիգորի, զոր յղեաց Կեսարու հայրապետն ի ժամ վաղճանի իւրոյ
[Գ] Զենոբայ ասորւոյ պատասխանի թղթոյն ասորւոց եւ պատմութիւն վասն Իննակնեան տեղեացն եւ պատերազմին, որ յԱրձանն եղեւ
[Դ] Պատճէն երկրորդ պատերազմին, որ յԱրձանն եղեւ
[Ե] Եթէ ոյք են որ յաջորդեցին յառաջնորդութիւն սուրբ Կարապետին, որ կոչի Գլակայ վանք
[Զ] Գլուխ պատմութեան պարսից. գալոյն Միհրանայ ի տարաւն տասն հազարաւ եւ կոտորելն զնոսա Գայլուն Վահանայ յԱւձ քաղաքի
[Է] Գլուխ գալոյն Վախտանգայ ի Տարաւն երեսուն հազար արամբք, որ շինեաց զՊորպ Եւ զամուրն Գարհար եւ կացեալ ի Գրգուռ ամս երեք
[Ը] Գլուխ երրորդ պատճէնի. Վասն գալոյն Տիգրանայ եւ կոտորածին ի Հոնընկէցն
[Թ] Պատճէն չորրորդ. գալոյն Վարդուհրայ եւ մեռանելոյն ի Փանդիկ ութ հազար մարդով յեզր Արածանոյ
[Ժ] Պատմութիւն վասն գիտելոյ զպատճառս Ծիծառնէոյ Խաչին, թէ յումմէ բերաւ եւ կամ որպէս կայ ի Ծիծառնէ եւ կամ յոր ժամանակի գործեցաւ այս
[ԺԱ] Վասն մահուանն Տիրանայ՝ որդւո Վահանայ, եւ պատերազմին, որ յեզերս Աղի ծովուն եղեւ
Բառարաններ
ՆՀԲ
ՀԱԲ
ԳՀԲ
×
×
×
Մուտք գործէք
Չունե՞ք հաշիւ`
գրանցուէք
×
×
×