Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՆՔԵՐ

       Ոսկի. գտնւում է Ախտալա գետի ձախ կողմը Մահմուտլի գիւղի մոտ, Մաշաւեր գետի ափերին Չատախի գործարանից ոչ հեռու Դամբլուդ կալուածքում եւ Մաշաւեր գետի ձախ ափին, Աբուլմուլքը կալուածքում։ Այս բոլոր վերոյիշեալ տեղերում խառնուած է լինում արծաթ-անագային եւ պղնձի հանքերի հետ։ Ոսկու աւագ գըտել է 1875 թ. լեռնային ճարտարապետ իշխան Ցուլուկիձէն 1) Դամբլուտի պղնձա-անագային գործարանի մօտերը. 2) Չատախու գործարանից հարաւ-արեւմուտք 12 վերստ եւ 3) Աբուլմուլքից 8 վերստ հեռաւորութեան վրայ։ Դամբլուտ-գետի եւ նրա վտակների վրայ ոսկուաւագը տարածւում է 10 վերստ տարածութեամբ։ Դամբլուտ գետի 10) փութ ոսկու աւագը պարունակում է 4 մինչեւ 487/40 մասն, իսկ նրա վտակներինը՝ մինչեւ 76։ 1885 թուին եւս նոյն իշխ. Ցուլիկիձէն գտաւ ոսկու աւագ հետեւեալ տեղերում, Մաշաւերի գետի վրայ, նրա միջին ընթացքում Կողբէտի եւ Բալիչի գիւղերի մէջ, Աբուլմուլքի առաջ 2) Մաշաւերի վտակ՝ Կոզրետ գետակի 3) Պինազաուր գետակի ընթացքով բարոն Կուչենբախի ապակու գործարանի մօտ, եւ 4) Բաշքեշուտ գետի ընթացքով, Բաշքեշուտ դուխաբորների գիւղի մոտ։ Այս բոլորից ստացւում էին մագնիսական աւազի հետ խառն ոսկու աւագ, որի 100 փութի մէջ մի քանի դպեայից մինչեւ մի մսխալ 15 գոլեա ոսկի կար։

       Անցեալ դարու սկզբում հաստատուած է նաեւ, որ ոսկու աւազ գտնւում է Ալգետի վտակների, Դեբեդ- գետի եւ Խրամի մէջ։

       Արծաթա-անագային եւ անագի հանքեր թաքնուած են հետեւեալ տեղերում 1) յունաց Կողէս գիւղից մի վերստ դէպի հիւսիս, Տաւշան-Թանեսի լերան մէջ, 2) Լալուարի պղնձահանքի գործարանի մոտ, Լորիս-Մելիքեանի կալուածքում, (մի փթում 43/8) ֆ. անագ եւ 69 դոլեա արծաթ) 3). Ախտալու գետի ձախ կողմում, Ախտալու գործարանի մոտ։ Անցեալ դարու սկզբում Հերակլ թագաւորի ժամանակ այստեղ աշխատում էին հազար յոյն բանուոր, որոնք թագաւորի կողմից կանչուած էին Գիւմիշխանէից (Անատոլիայ). * Օմար խանի արշաւանքից յետոյ այս հանքը դադարեց եւ որի կոտորածից ազատուած սակաւաթիւ յոյներն անցան Ալավերտու հանքերը շահագործելու։

       Ախտալու հանքի քիմիական բաղադրութիւնը հետեւեալն է

       Պղինձ......... 38, %- 58%
       Անագ.......... 11, %- 15%
       Ցինգ... ....... 33, %- 41%
       Ծծումբ........ 29%- 31%
       Արծաթ........ 0. 04%- 0. 01%

       Արծաթ գտնւում է նաեւ 4) Մահմուտլի գիւղի մոտ (1 փութի մէջ 19 անագ եւ 22/3 մսխ, արծաթ, 5) Տաշպաշի գիւղի մոտ, Դաղէտակ ժայռի տակ. 6) Բարոն Կուչենբախի ապակու գործարանի մոտ 7) Չատախի չուգունի գործարանի մոտ, Դամբլուտ կալուածքում, 8) Աբուլմուլքի կալուածքում։ Մաշավեր գետի ձախ կողմում, Դեմուրխան-դաղ լերան ճիւղերում։ Այստեղ պատահում են պղնձի հարուստ հանքեր, բայց այստեղն աւելի յայտնի է իւր արծաթի հանքերով որ պարունակում են իւրեանց մէջ ոսկի * ։ 9) Չայլուխ գետի ձորում, Ախտալա արծաթահանքից երկու վերստ հեռաւորութեան վրայ։ Այս հանքը քննել է 1800 թ. գրաֆ Մուսին Պուշկին եւ կարծում է, թէ նրա բաղադրութիւնը միեւնոյնն է, ինչ Ախտալինը, 10) հին Շամլուդի պղնձահանքի մոտ, Ալավերդու պղնձահանքից 8 վերստ հեռաւորութեան վրայ։ 1803 թ. մինչեւ 1806 թ. այստեղ հանած է 8900 փութ հանք եւ հալած է։ Իւրաքանչիւր փթից ստացուած է 2 Զ մոխալ արծաթ եւ 23/4 ֆունտ արճիճ։

       Ախտալայի, Ալավերտու, Շամլուղի պղնձահանքերից վրաց թագաւորութեան ժամանակ ստանում էին քիչ քանակութեամբ արծաթ, Արծաթ ստանում էին նաեւ Ախտալի ոչ հեռու գտնուող Դամբլուտ գիւղից 4 վերստ հեռաւորութեան վրայ, Դամբլուտ գետի ձախ ափին գտնուած արծաթահանքից, 1798 թ. այս հանքը Մուսին Պուշկինի հրամանով հետազօտուեց։ Դեռ 1793 թուին յոյները այս հանքից արծաթ էին ստանում, բայց լեզգիների յարձակման պատճառով թողել փախել էին, վերջեր քում թէեւ տէրութեան նիւթական օգնութիւնով նորից սկսեցին յոյները մշակել, բայց գործը անկանոն տանելուց ստիպուեցան թողնել այդ հարուստ հանքը։ Այս յիշեալ հանքերի շուրջը գըտնւում են մի քանի արծաթահանքեր, որոնց թւում են նաեւ Արդուի գիւղի արծաթահանքը որ սկսուել է մշակուել 1825 թ. էլի յոյների ձեռքով եւ ապա թողնուել է։ Արդուի արծաթահանքը գտնւում է գիւղից մի վերստ վերեւ, մինչեւ աժմ մնացել է հալոցքի եւ վառարանների հետքերը։ Մի փութ հանքը պարունակում է 4 3/8 ֆունտ արճիճ եւ 69 մասն արծաթ, արծաթահանք կայ եւ մշակուել է հին ժամանակ Դ ումանիս գիւղի մօտ։

       Առհասարակ պէտք է ասել, որ բոլոր այս արծաթահանքերը կենտրոնացած են մի լեռնաշղթայի մէջ, որ տարածւում է արեւելքից դէպի արեւմուտք, սկսած Դեբեդ գետից մինչեւ Թրիալէթի լեռները Կամենկա գետի ձախ ափին եւ այս լեռնաշղթայի բոլոր տարածութեան վրայ. Ախտալից սկսած մինչեւ Դամբլուտի արծաթահանքը շատ տեղերում ցրուած են բոլորովին չմշակած արծաթահանքեր * ։
       Վերջերքս գտնուած են Լօրուտ գիւղի մոտ, Չաթին դաղի վրայ եւ Մարցի կալուածքում բաւական հարուստ արծաթա-անագային հանքեր։

       Պղինձ- Պղնձի հանքերով սաստիկ հարուստ է այս գաւառը, օրից օր նորանոր հանքեր են գտնւում եւ հների արտահանութեան եղանակը կատարելագործւում է։ Այս հանքերից ամենանշանաւորը Ալավէրտու հանքն է, իւր գործարանով որ գտնւում է Լալուար լերան (8392) մօտ, Լալուար գետակի ձախ կողմում։ Թիֆլիսից գործարանը, հեռու է 112 վերստով, որից 104 վ. անցնում է Թիֆլիս-Կարսեան երկաթուղին։ 

       Ալավէրտի պղնձահանքի պատմութիւնը սկսում է 1755 թուականից, երբ Ախտալայի արծաթա- անագային հանքերը շահագործուելու համար Գիւմիշխանից կանչուած յոյն հանքագործները այստեղ հանքեր գտան։ Հէնց այդ ժամանակ եւ մանաւանդ Օմար խանի արշաւանքից յետոյ, երբ Ախտալայի հանքերի շահագործութիւնը դադարեց, այս յոյներն սկսեցին այստեղ աշխատել եւ միմեանց բոլորովին անկախ հորեր փորել։ Երբ Վրաստանը միացրու Ռուսաստանին կառավարութիւնը ճանաչեց այդ յոյներին որպէս սեփականատէրեր։ Եւ որովհետեւ շատ քիչ բանուորներ կային, ռուսաց կառավարութիւնը 1822 թուին նոյն Գիւմիշխանից (Անատոլիայում) յոյներ կանչեց եւ բնակեցրեց Կողէս եւ Գաղդան գիւղերում։

       Կարճ միջոցում այս հանքագործներ գտան հանքեր նաեւ Շամլուխում, քսան վերստ հեռու Սլավէրտուց։ Հտեզհետէ կառավարութիւնը յատկացրեց այս երկու պղնձահանքերին 9000 դեսեատին արքունական հող, որի 7000 գ ծածկուած է անտառով։

       1835 թուին այս հանքատէրերը կազմեցին երկու բաժնակցական ընկերութիւն, Ալավէրտու համար 7, 560, իսկ Շամլուխի համար՝ 1440 բնժիններով։ Այնուհետեւ աւելի կանոնաւոր կերպով շահագործելով տարեկան ստանում էին 3-10 հազար փութ պղինձ, որ առաւելապէս տարւում էր Շամախու մօտ Լահիճ գիւղը, ուր տեղական ձեւով պատրաստում էին ամանեղէններ։

       Վերջերքս, երբ Գէդաբէկի եւ Ղարաբաղի պղնձահանքերն աւելի կատարելագործուած եւ եւրոպական եղանակով սկսեցին գործել, պղնձի գինը ընկաւ, եւ 1887 թուին այս հանքատէրերը ստիպուեցան թէ Ալավէրտու եւ թէ Շամլուխի հանքերն ու գործարանը կապալով տալ ֆրանսիական ակցիօներական մի ընկերութեան երեսուն տարով, տարեկան իւրաքանչիւր բաժնին 1 ր. բոլորին 9000 ր. վճարելով։ Այս ֆրանսիական ընկերութիւնը իրաւունք ունենալով վերանորոգել կապալը դարձեալ երեսուն տարով։ պարտաւոր է ժամանակամիջոցը լրանալիս վերադարձնել բաժնետէրերին գործարանը այնպէս՝ ինչպս ստացել է բոլոր անշարժ կայքերի հետ միասին։

       Ֆրանսիական ընկերութիւնը մինչեւ այժմ երկու միմլոն ֆրանկից աւելի ծախսել է գործարանի, ճանապարհի բնակարանների, թէ այրերի մէջ եւ թէ դուստր՝ երկաթուղու գիծ անցկացնելու վրայ։ 

     Ալավէրտու պղնձահանքի բաղադրութիւնը.

       SiO 2, սկսած 27, 8 ի մինչեւ 56, 24
       S. 2011 34, 09
       Cu 1, 13 7, 69
       Fe. 23, 23 76, 76

       1878-1887 թուականը, երբ այս հանքերը շահագործում էին իրենք յոյն եւ հայ հանքատէրերը, ստացուած է 20, 767 փութ պղինձ, իսկ հետեւեալ տասնամեակում՝ ֆրանսիական ընկերութիւնն ստացել է 39, 068 փութ, 100% ով աւելի։

       Բացի Ալավէրտի եւ Շամլուխ պղնձահանքերից, որ շահագործում են, պղինձ նկատուած է նաեւ հետեւեալ տեղերում 1) Ջան-բախչա գետի աջ կողմը՝ Ջիրարիօր կալուածքում 2) Եաղդան գիւղից հիւսիս արեւելք 3) Դնմբլուտ կալուածքում 4) Աբուլմուլք կալուածքում, 5) Ջալալ-օղլու եւ Նովո-Պոկրովսկի գիւղի միջում 6) Չուբուխլու հովտում 7) Եաղդան գիւղից 12 վերստ հեռաւորութեամբ Ղարաուլթաբա լերան ստորոտում, 8) Միսխանա կալուածքում որ Պրիվոլնո գիւղից 2 վերստ հեռու է 9) Կողէս գիւղի մոտ, Դեբեդ գետի վտակ՝ Տոտկաջրի ափերում 10) Չանախչիից բարձը, Փամբակու գետի եզարքում. 11) Քարինջ գիւղի մօտ, 12) Արդուի հովտում. 13) Ախտալու գործարանի մօտ, 14) Ուռութ գիւղի մօտ, 15) Հայդարբէկ գիւղի մօտ։ 16) Հայ-Գեառ գեառ գիւղի մոտ, 17) Ուզունլար գիւղից վերեւ, Դեբեդ գետից ոչ հեռու։ 18) Լեճան լեռնաշղթայի վրայ։ 19) Ագարակգիւղից մի քիչ վերեւ դէպի հիւսիս լեռնաշղթայում, 2 տեղում։ Մէկը սկսում է գետի միջից 20) Շահալու գիւղից ոչ հեռու հարաւային լեռնաշղթայում. 21) Նազարդալ եւ Մուսախան Իւրտ լեռների մէջ։ 23. Շող գիւղի մօտ։ Այս հանքը գտնուած էր դեռ եւս 1815 թ. 24) Ալավէրտի պղնձի հանքից ոչ հեռու Բուղաքեար գիւղի մոտ։ 25) Քաչալ-Կոնդ լեռնաշղթայի փեշերում։

       Երկաթ ի հանքերով շատ հարուստ է այս գաւառը, առաւելապէս գտնւում է 1) Բոլնիս գետի հովտում։ Ամբողջ Կովկասում միակ երկաթի գորածրան հիմնուել է Բորչալու գաւառի Բոլնիս գիւղի մօտ, 1862 թ. բայց 1878 թ. դադարեց գործելուց։ Այս հանքից մինչեւ 1807 թուականը, տեղական կարիքների համար, գիւղացիք իրանք հալում էին երկաթ, բայց թողին 2) Դեբեդ-գետի աջ կողմում Վարդակերտ գիւղի աւերակների մոտ, Կողբ գիւղից 4 վերստ հեռաւորութեան վրայ։ Կողբի բնակիչները 1807 թուականից այս հանքից տանելով իրանց հնոցներում հալում ու ստանում էին երկաթ. հին հետքերից երեւում է. ըր այս հանքերը մշակւում էին շատ վաղուց, 1807 թ պ. Լոդինովը իւր հետազօտութեան ժամանակ, հին հորերի վրայ բուսած դարեւոր կանաչներից եզրակացրեց, որ դա շատ հին ժամանակներից է սկսուել մշակուել։ Այս հանքը մի քիչ հարուստ է քան Բոլնիսինը. 1899 թ այս հանքում կատարուած է նոր պեղումներ, բայց մինչեւ այժմ մշակում չէ սկսուած. 3) Ուռութ գիւղի դիմացը մի բլրակի լանջում. 4) Դեբեդ գետի աջ ափին, Դսեղ գիւղից վերեւ 3) Պրիվօլնօ գիւղից 2 վերստ հեռու. 4) Լեջան սարի վրեայ. 5) Չաթին գաղ ամբողջ լեռնաշղթայի վրայ շատ տեղերում կան բազմաթիւ երկաթահանքեր։

       Առհասարակ Բորչալուի գաւառում հին ժամանակներից մշակուած բազմաթիւ երկաթահանքերի հետքեր կան։ Այդ հանքերի մշակման տեւողութեան եւ հնութեան մասին կարելի է դատել անտառոտ լեռների վրայ եղած բազմաթիւհանքերի մնացորդների հետքերով, որոնք մի քանի ժամ ճանապարհով ցրւում են լեռների վրայ։

       Բազմաթիւ հին հորեր, հին հալուցքների հետքերի հետ պատահում են անտառների մէջ եւ բարձրլեռների լանջերում, առաւելապէս Չաթին-դաղ լեռնաշղթայի վրայ, որոնք երկար շարքերով ցրուած են միմեանց յետեւից * ։

       Մարմարիոն եւ մարմարանման կրաքար (мраморовидный известняк), պատահում է Շուլավէր գիւղի մոտ, Մատախլու գիւղի շուրջը եւ Բզովդայի արեւելան կողմում։

       Ցինկանման  հանք (цинковая обманка). Պատահում է Դամբլուտ կալուածքում, արծաթա-անագային հանքի հետ։

       Թխաքար (марганец). գտնւում է 1) Եկատերինէնֆէլդ գաղութից 2 եւ Բաշքեչուտ գետից 3 վերստ հեռու, Տապայ կոչուած տեղում 2) Փոքր Ռատեւան գիւղի մոտ, Եկատերինէնֆէլդից 3 վերստ հեռու 3) Ալերէքսի գիւղի մոտ 4) Չինգիլ գազի ստորոտում, Կարսի գծից 8 վերստ դէպի արեւելք 5) Միջի- Գեատուկ կոչուած տեղում, երկաթուղու գծից դէպի արեւելք՝ Ղամշկուտ գիւղից 8 վերստ հեռու։

       Այս բոլոր թխաքարերի հանքերը զետեղուած են միմեանց շատ մոտ եւ աւելի հարուստ են քան Բորչալուի գաւառի միւս թխաքարերի հանքերը, թխաքար գտնուած է նաեւ հաղբատի կալուածքում։

       Շինութեան քարերից. Որձաքար (кварцит) դեղնագոյն, որ գործ են ածում Թիֆլիսում, Բոլնիսի հովտում։

       Ֆէլզիտ (мелко зернистые плотные видоизменения фелзита) առատութեամբ գտնւում է Դեբեդ գետի վերին ընթացքում ։ Այս քարը հեշտութեամբ է տաշւում եւ սաստիկ դիմանում է օդերեւոյթական ազդեցութիւններին գլխաւորապէս նրան գործ են ածում գերեզմանաքարեր շինելու։

       Շիպ կամ շապ Շամլուղի պղնձահանքերի մօտ։

       Գրաֆիտ. իշխան Օրբէլեանների հողում, Լօք կոչուած տեղում, Ջանտար գետակի վրայ։

       Օխրա նոյն տեղում։

       Բիւրեղային որձաքար (кристаллический кварцит) որից ստացւում են ջրաղացի ամենալաւ քարեր, գտնւում են Բզովդայ լերան արեւելեան կողմը, Գարգառ գետի մոտ եւ Շահալի եւ Գաբուրէտի գիւղերի մօտ։ 

       Կրակի դիմացող քար (огнеупорная глина) պատահում է Ալավերտի պղնձահանքի շրջանում եւ Դեբեդի աջ ափում, Ուզունլար գիւղի մոտ։

       Հանքային ջրեր շատ քիչ կան այս գաւառում եղածներն էլ այնքան աննշան են, որ շատ քչերն են օգտւում։ Սրանցից արժէ յիշել հետեւեալները 1) Թրիալէթի ոստիկանական շրջանում, Աեաղմոս գիւղում, հէնց եկեղեցու հիմքից բղխում է սովորական ջրի համ ունեցող մի աղբիւր, որի տեղացիները կաշուի եւ նոյն իսկ ներքին հիւանդութիւններ բուժող են համարում 2) Լօռու ոստիկանական շրջանում, Արդուի գիւղում Օձի պորտից հոսող սառը ջուրը, որ հաւանականօրէն պարունակու է իւր մէջ երկաթ եւ ծծումբ տեղացիներից գործ է ածւում թէ մարդկանց եւ թէ կենդանիների կաշու հիւանդութիւնների դէմ 3) Բորչալուի ոստ, շրջանում Օպրետ գիւղից ոչ հեռու, Շուլավէր գետակի մոտ բղխում է մի աղբիւր որ զելտերեան ջրի համ ունի ։ Դեբեդ գետի աջ ափին, գետից մի քանի քայլ վերեւ Կարսի երկաթուղու գծի վրայ, Շահալի կայարանից հարաւ, երկաթի ջուր է բղխում բաւականին առատ, խմելիս շատ դուրեկան է։