Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒՍՈՒՑԻՉ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՀԱՆԱՅԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ

       Հաղբատի առաջնորդ Յովհաննէս եպիսկոպոսի ուսուցիչ Յովհաննէս քահանայի դամբարանը գտնւում է ս. Յարութիւն եկեղեցուց դէպի արեւելք, փոքր ինչ հեռու։ Սա կարմիր քարէ քերուրաքանդակ մի խաչքար է, կանգնեցրած մի բարձր պատուանդանի վրայ։ Գիւղացիները սրան «Սնուցիչ» են անուանում։

       Խաչքարի յետեւը արձանագրուած է.
       Ես Տէր Յովհաննէս առաջնորդ Հաղբատայ կանգնեցի զխաչս ի հանգստարանի ուսուցանողին իմոյ Յովհաննէս քահանայի, որք երկրպագէք յիշեցէք ի Քրիստոս։