ՇԱՀՆԱԶԱՐԻ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ
Շահնազար.
-
Այս
գաւառի
հայ
կաթոլիկների
ամենամեծ
գիւղն
է,
տարածուած
մի
ընդարձակ
դաշտի
վրայ։
Հեռուն
բարձրանում
է
Մոկրիա
կամ
Ղարաղաչ
լեռները։
Գիւղը
իւր
անունն
ստացել
է
Մելիք
Շահնազարից,
որի
ամառանոցն
(եայլա)
է
եղել,
անցեալ
դարի
սկզբին։
Իսկ
թուրքերից
կոչուել
է
Ղոշ-քիլիսա,
այստեղ
եղած
երկու
եկեղեցիների
պատճառով։
Սրանցից
մինը
այժմ
վերանորոգուած
է
եւ
կաթոլիկների
ծխական
եկեղեցի
դարձրած։
Նախկին
դռան
կամարակալ
քարը
վերանորոգուած
պատի
մէջ
է
դրուած,
որի
վրայ
Վրաց
խուցուրի
տառերով
կայ
մի
։
Միւս
եկեղեցին
մի
փոքրիկ,
թաղակապ
շէնք
է,
շուրջը
գերեզմանատուն,
ուր
կան
խոյի
նմանութեան
տապանաքարեր։
Այս
եկեղեցում
այժմ
այլ
եւս
ժամասացութիւն
չի
կատարւում։
Առաջին
եկեղեցու
առաջ
վազում
է
մի
յորդ
աղբիւր,
որ
շինել
է
գիւղի
հոգեւոր
հովիւ
Հ.
Սարգիս
վարդապետ
Եազըճեանը,
-
մի
բաւական
կրթուած
անձնաւորութիւն։
Տների
մեծ
մասը
հին
ձեւի
են,
շատերը
կարմիր
քարից
շինուած,
որի
հանքը
այստեղ
է
գտնւում։
Կան
նաեւ
մի
քանի
նոր
ձեւի
գեղեցիկ
տներ,
որոնց
մէջ
նշանաւոր
է
Հ.
Եազըճեանի
երկյարկանի
տունը,
բլրի
վրայ
շինուած։
Բնակիչները
Ալաշկերտցիներ
են,
1818
թուին
Աղէքսանդրապօլի
գաւառը
եւ
ապա,
1822-ին
այս
տեղ
գաղթած։
Ընդամէնը
170
տուն
են.
1007
ար.
900
իգ.
իմիասին՝
1907
հոգի։
Հողը
այժմ
իրենց,
գիւղացիների
սեպհականութիւնն
է
կազմում,
որովհետեւ
գնել
են
կալուածատէրերից։
Շահնազարի
հասարակութեան
մէջ
եւ
սրա
շրջակայքում
են
Մեծ-Ղարաքիլիսա,
Փոքր-ղարաքիլիսա,
Շիշթափա
եւ
Սարշապետ
գիւղերը,
որոնք
գտնւում
են
կալուածատիրական
հողերի
վրայ
եւ
բաւական
նեղւում
են
կալուածատէրերից։
Բոլոր
գիւղերումն
էլ
կան
մի-մի
եկեղեցի։
Բնակիչները
միեւնոյն
Ալաշկերտի
գաղթականներն
են,
միեւնոյն
ժամանակ
եկած։
Մեծ-
Ղարաքիլիսում
ընդամէնը
75
տուն
են.
440
ար.
364
իգ
ի
միասին
804
հոգի,
5
հոգի
հայ
լուսաւորչական
են։
Փոքր-
Ղարաքիլիսում
57
տուն,
298
ար.
իմիմասին՝
591
հոգի։
Շիշթափում
50
տուն
352
ար.
307
իգ
իմիասին
659
հոգի։
Սարաշապետում
55
տուն.
340
ար.
284
իգ
իմիասին
624
հոգի։