Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆ

       Մեր ուսումնասիրութեան վայրը չունի իւր գաւառական կենտրոնական քաղաքը, նրան փոխարինում է Շուլավէր աւանը, ուր գտնւում են գաւառի բոլոր կառավարչական հաստատութիւնները եւ ուր բնակւում է գաւառապետը։

       Գաւառը բաժանւում է չորս ոստիկանական շրջանների՝ Բորչալուի, Լօռու, Եկատերինէնֆելդի եւ Թրիալէթի։ Իւրաքանչիւր շրջանը կառավարում է մի ոստիկան, որ թէպէտ հաստատուն բնակութիւն ունի որոշ գիւղում, բայց շարունակ շրջում է իւր հսկողութեան յանձնուած գիւղերում։ Բորչալուի ոստիկանը բնակւում է Շուլավէրում, Լօռունը՝ Ջալալ-օղլում, Եկատերինէնֆելդինը՝ Եկատերինէնֆելդ, իսկ Թրիալէթինը՝ Ալէքսանդրսհիլֆ գերմանական գաղութներում։ Իւրաքանչիւր ոստիկանական շրջան բաժանուած է մի քանի գիւղական հասարակութիւնների, որոնցից իւրաքանչիւրըբաղկացած է մի քանի գիւղերից։ Իւրաքանչիւր հասարակութիւն կառավարւում է մի տանուտէրով։ Այսպէս՝ Բորչալուի ոստիկանական շրջանը բաժանուած է 12 հասարակութիւնների, բաղկացած 63 գիւղերից։ Լօռունը՝ 17-ի 66 գիւղերից։ Եկատերինէնֆելդինը՝ 9-ի 51 գիւղերից եւ Թրիալէթինը՝ 15-ի, 113 գիւղերից։

       Այսպէս ուրեմն ամբողջ Բորչալուի գաւառը բաժանուած է 4 ոստիկանական շրջանների եւ 53 գիւղական հասարակութիւնների, բաղկանալով 293 գիւղերից։

       Այժմ անցնենք գիւղերի նկարագրութեան։