Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ս. ԳՐԻԳՈՐ

       Ս. Նշան եկեղեցու աւագ գաւթին հարաւային պատով կից գտնւում է Ս. Գրիգոր անուն սրբատաշ սագաշէն եկեղեցին, որ հիմնուած է 1005 եւ վերանորոգուած 1211 թուին, Տէր Յովհաննէս Խաչենեցու ձեռքով։

       Եկեղեցու չորս անկիւննրում գտնուող խորանների վերայ բոլորում են ռոմանական կամարներ, որոնց վրայ հանգչում է թաղակապ ձեղունը։ Առաջի դասի խորանները մի մի հատ են, իսկ յետ դասինը՝ երեքական, միմեանց վերայ շինուած, բոլորն էլ ունի պատարագամատոյց սեղաններ, այնպէս որ աւագ սեղանի հետ՝ այս եկեղեցում իննը պատարագելու սեղան կայ։

       Միակ, արեւմտեան դուռը սիւնազարդ է, արաբական կրկնակ կամարով, վերեւը մի երկար եւ նեղ պատուհանով։