Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԴԷՄ ԵԿԵՂԵՑԻ

       Հաղբատ գիւղի հիւսիսային կողմում կայ մի կիսաւեր եկեղեցի, Սուրբ Սիոն անունով։ Ժողովուրդն սրան «Առաջադէմ եկեղեցի է» կոչում եւ բացատրում է այս անունը նրանով, իբր թէ սա վանքի բոլոր շինութիւններից առաջ։ Լուսաւորչի ժամանակ է շինուել։

       Եկեղեցու շուրջը կան խաչքարեր, որոնցից մի քանիսի վրայ կան հետեւեալ արձանագրութիւնները։
       ՛Ի թուին ՆԾԴ ՆԾԴ ի հայրութեան Սիմեաւնին ես Աթանագինե եւ Փիլաքսոն կանգնեցաք զսուրբ խաչս ի փրկութիւն հոգւոց մերոց եւ անմեանյ երկրպագուաց իւրոց եւ յաւգնականութիւն թագաւորին մերոյ Դաւթի։

       Մի ուրիշի վրայ.
       Շնորհաւքն Յիսուսի հրամանաւ Տէր Յովանիսի գրեցաւ եւ գիրս յիշատակի… եղբարց Անդրեի, Դանիելի, Տիրաննոյ, Գորկայ ՛ի հալալ արդեանց մեր շինեցաք զսուրբ Սիոնս բարեխաւս առ Քրիստոս մեզ եւ ծնողաց մերոց եւ ընծայեցաք ի սմա ԴՃ սպիտակ, գնածեգին հացագոմս ՌՃ… Գանձահանքն.
       Մեն մի խաչաւզնեիւ զմեզ յիշել.

       Սրա ներքեւ.
       Այլ եւ ինն պատարագ մեզ գ ի Ծննդեան, գ. Զատկին, սուրբ Խաչին, կատարիչքն աւրհնին յԱստուծոյ ով խափանե դատի ի Տեառնէ։ Ես Տր Յովհաննես Զաքանզատակի զիմ եգին այլ ի սուրբ Սիոնս տվաք, ով հակառակի կամ խափանել ջանայ. կապած եւ յԱստուծոյ եւ մեր մեղացն տեր է։

       Հաղբատից արեւմուտք, ձորի ճանապարհի վրայ, կայ մի գեղեցիկ խաչքար, հետեւեալ արձանագրութեամբ.
       Յառաջնորդութեան Տեառն Համազասպայ եպիսկոպոսիս Հաղբատայ… ես… կանգնեցի զխաչս. զիս եւ զծնողսն իմ եւ զԳրիգոր յիշեցէք ի Քրիստոս. ի թուին ՉԴ (1255) կանգնեցաւ սուրբ Սարգիս։

       Մի ուրշ խաչքար էլ կանգնած է գիւղից բաւական հեռու, դէպի հիւսիս, Խրամաձորի ճանապարհին եւ ունի այս արձանագրութիւն.

       Յառաջնորդութեան Տեառն Յոհանիսի՝ ես Մխիթար սպասաւոր սրբոյս կանգնեցի զխաչս ի բարեխաւսութիւն ինձ եւ ծնողաց իմոց, եւ եղբաւրորդւոյ իմոյ Սարկաւագին. որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք։