Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՁԵՌԱԳԻՐ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

 

Ժ–ԺԲ դարերի՝ Լենինգրադի (այժմ՝ Ս. Պետերբուրգի) Արեւելագիտութեան ինստիտուտի հաւաքածոյ A-82 (Շարակնոց կամ Մանրուսմունք), շուրջ 1338 թ. Գործածուած է իբրեւ պահպանակ (մանրամասն նկարագրութիւնը տե՛ս  Պ. Մուրադեանի եւ Կ. Իւզբաշեանի հրապարակման (1973) առաջաբանում):

1419թ. Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց ձեռագրական հաւաքածոյ, Ճառ­ընտիր N 1, էջք 720բ–728բ: Տես Ն. Պողարեանի հրատարակութիւն (1967) եւ Սանսպեորի թարգմանութիւն (1973):

1456 թ. Երեւանի Մատենադարան, Ճառընտիր N 993, էջք 222–228: Օգտագործուած է Սանսպեորի քննութեան մէջ (1986 թ. ):

ԺԵ դար Երեւանի Մատենադարան, N 4803, օգտագործուած է 1904 թ. հրատարակութեան մէջ եւ առանձին հրատարակուած Մուրադեանի կողմից (1974 թ. ):

1652 թ. Նոր Ջուղայ, Առաջնորդարանի գրադարան, N 291 (պատկանել է Թաւրիզի Ս. Մինաս եկեղեցուն), էջք 34բ–38բ: Նկարագրութիւնը տե՛ս Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, հատ. Ա, կազմեց Սմբատ Տէր-Աւետիսեան, Վիեննա, 1970, էջ 289–295:

Մինչեւ 1660 թ. Մատենադարան, N 8917 (տե՛ս  Ցուցակ ձեռագրաց, Բ (1970), էջ 836):