Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

6. ԳՐԻԳՈՐ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴԵԱՆՆԵՐԻՆ

ՍԻՐԵՑԵԱԼ ԵՂԲԱՐՑ ԻՄՈՑ ԳՐԻԳՈՐԻ ԵՎ ՂԱԶԱՐՈՍԻ ԽԱԶԱՐԵԱՆՑ ՆՈՒԻՐԵՄ ԵՂԲԱՅՐԱԿԱՆՆ ՈՂՋՈՅՆ,

Ձեր գրած գիրերն եւ Կայանուշինն ստացա ի 5 հունվարի եւ կարդալով հասկացա մեջի գրվածներն, եւ ես ալ հուսով եմ, որ դուք ալ իմ ամենայն փոշտի գրած գիրերս կստանաք, որոնց մեջն կհայտնվի իմ որպիսությունս:

Շատ ավելի ուրախացա Սերոբին Խառքովա չի գնացածին համար, զերե տիժար պան է հեմ կսկիծի հանդիպել, հեմ ճամբա քալել, եւ մանավանդ կլսիմ որ Խառքովա խայրախը թանկ է տեյին, ցուրտին այդ կսկիծով պիտի երթար ու զարարի ալ պիտի հանդիպեր, զերե 1 ամիսեն շուտ աժըննալու է խայրախը եւ հոռչիկը, ռամաշկան, դիֆտիկը, մեհլեմը, անկլիցքի սոլին, սապռին ու հոքնան: Պազերկյաններն տեղիս ամեն օր պիռժան կերթան, աչքերը դեպի Ստամպոլին կնային, թե աճաբ այդ նավերն ե՞րբ կուգան դեյին, եւ երբ որ գան նե, ես առաջի փոշտիվ իմաց կուտամ իրեն, եւ ինքս ալ կերթամ քամեռսկի սուտը, ամեն նավը բոտրադ կանեմ, որ պաշխա մարդ չառնե, այտ կողմանե միամիտ թող ըլլա, ես քուն չիմ այս տեղն: Ասոր հնարը այսպիսով գտանք, ամմա արի նայինք վեզիր յաղիին եւ, մամաս կեբերնը չոփեչինիին բանը այս տեղը շատ թանկ է եւ Ստամպոլ ալ չիքա, ասեք անոր բանը թող հոգա: Եվ այս եւս հայտ առնեմ, որ նոր ճանավարներուտ անունը չի կարցա կարդալու— Սվեդա էր, սվեդոյչիք էր, ինչ էր, խնդրեմ ինձի շուտով գրեք, որ ես ալ միամիտ ըլամ, եւ ասկեց առաջ Սերոբին թուղթ գրիլ էի ձեր թղթի մեջն, աղեկ հասկըցուցի՞ք, չի հասկըցուցի՞ք, հեչ միամիտ չիմ, ինձի թեզով հայտնիք:

Ես ոչինչ ուրիշ պան միտք չիմ անիլ, միմիայն կմտածեմ, թե ո՞վ գիտնա Սերոբն Պալչոքին թաղման օրը ինչպես կսկծվեցավ, վա՜յ տիրոջն, արդըխ աստված հասնի: Ինչ տեղ թաղից, աճաբ խանին ետեւն, չէ նե չոխրախին ճամբան, չէ նա աճաբ պաղնիքին ճամբան. Խասբիքային տունին ետեւի տերեյին մեջն, ինչ տեղ որ ծառեր կա: Դուք ալ խելք արած հոները թաղած ըլլայիք նե, կենե աղեկ էր, ամեն օր աչքին տիմացն չէր ըլար, ինձի տեղով հայտնիք, եւ թե հոքու բան արա՞վ թե չէ, եւ այլն: Բավ է:

Եթե կամիք իմ որպիսությունս հարցանել, փառք աստուծո, ողջ եւ առողջ եմք ամենեքյանքս, եւ սրբազան հայրն ալ նմանապես:

Տեղիս հավան թե կամիք հարցանել՝ տաք է, մեկ երկու շաբաթ առաջ քիչ մը ցրտեց եւ բուք եկավ, այժմ տաք է, փառք աստուծո:

Ծանի՛ր, եղբայր իմ, Գրիգոր Ղազարյան: Սրբազանն այս փոշտի Պապային եւ Մկրտիչ վարդապետին գիր գրից, որ թաթիմորիին Կարապետին խրկեն: Խնդրեմ, եղբայր, նարա ասիք, որ ինքը տված թուղթեն թող չի վախնա, միայն թող գրե, թե ես ֆիլանս ֆիլան մարդու ոտքը կատարյալ կառողջացունում եւ չառողջացուցած ետ չիմ գալ, այսքան: Շատ կխնդրիմ ձեզի, որ ինչպես ըլլա նե, խրկիք եւ իրեն ասիք, որ նրա ոտքը ոսկորը կպած է. միմիայն ուռած է, նարա այս ուռուցքեն եւ կոճն կցավի: Ատոնց համար է, ես գիտեմ, որ ան նարա համար բան չէ, սրբազանը նարա գալու եւ երթալու խարճն քաշելեն ետեւ, իրեն ալ լավ կշահե, ատ կողմանե ալ միամիտ արեք իրեն, թեք նա կատարյալ անե, եւ սրբազանը, ինչպես գրել է նե, ճամփու խարճն փոշտին 50 մանեթ կըլլա, 60 կըլլա կամ ավելի, արդի հեսապ կանիք եւ կուտաք եւ իրեմեն փողը ստացածին ձեռագիր թող տա, եւ դուք առաջին փոշտիվ մեզի խրկեցեք, կամ Ավետիքին գրիլ տվեք, եւ մեք փողն, ո՛րքան է նե, անպատճառ առաջի փոշտով կխրկինք ձեզի, այդ մաuի միամիտ եղիք, միայն վասն սրբազանին միամտության Կարապետ աղայեն մեկ թուղթ առեք, որ իրեն կատարյալ չարած եդ չի դարձուցին: Եվ իրեն բադորոժնայի մասի կամ իրեն գալու մասի խիստ շուտով թե տարիք տեսեք, որ ուրիշ սեմթե խափանողներ չըլլան, եւ շատ վայրեթ արեք, որ շուտով ճանապարհ մանիք եւ մինչեւ այս ամսույս 25-ին հոս գա, հասնի կամ, եթե հոսեն ելած ըլլանք, զերե միտք ունինք Քիշնեւ երթալու, հոն կուգա, արդխ դուք գիտեք: Աս գրածներում համար չըլլա թե խասեվեթ անիք, թե պեդերցիլ է կամ ինչ եղիլ է տեյին, չէ, միայն փող խարճած պերածներս անոր համար է, որ պակասավոր չիմնա տեյին, չյունքի նա վարպետ է ամենեն մեր թահմինովն, անոր համար։ Վերջապես մարդուն հոժարացունուք, թուղթ առնուք, ճամբու խարճ տաք, խրկիք շուտով եւ իրեն ձեռագիրներն ստրախավոյ գիրով մեզի հասցէնուք:

Ծանիր, Խազարոս եղբայր, գրած բանիդ շատ աղեկներն կան հոս եւ շատ աղեկն կառնում ես ու հոսեն կհանիմ կտանիմ Քիշնեւ, հոնեն փոշտով կխրկիմ, զերե հոս չյունքի բոռդո ֆռանք է, փոշտան, եթե բասիլքայի վրա դամուշնայի բեչաթն չըլլա նե, չընդունիլ, անոր համար չի խրկեցի, միամիտ եղիր: Ես հոսեն շատ լավն կառնում եւ կտանիմ Քիշնեւ, հոնեն կխրկիմ: Դուն խնդրեմ, գիրդ մի՛ պակասեր եւ թաթիեորիի բանին դուն ալ օր չանցուցած հետեւե:

Սիրելի Գրիգոր եղբայր, մեք թեպետ անցյալներն Մանուկ աղային գրեցինք պատկերը չօծվելու համար, մենք գիտեինք նոցա սիրտերն ցավելուն, ամմա ինչ անինք, որ օրենքը չի հրամայիլ, անպես է նը, թող ասին քի տերտերին հրամայե, քահանա թող օրհնե տեսին. հեչ կըլլա՞, աս ալ այնպես կպատկանի հայրապետաց կանոնովս, որ եպիսկոպոսն օծե, ինչպես իրենց ալ սրբազանին բերնեն ես գրիլ իմ, ամմա եթե շատ կուզին նե, գրիլ է, թող պատկերն իրեն տեղն դնին. մենք վերջն կօծինք տեյին, զերե եթե նրա ոտքը առողջանա, մենք անպատճառ առողջացածովն գալու եմք: Մի՞թե այդքան կարելի չէ խոսք հասկացունել: Ես կխնդրիմ քեզի, որ դուն տեղն եկած վախտն ասիս իրենց, որ ատոր համար սիրտերն թող չի ցավի, նա նոցա շատ կսիրե եւ այլն:

Մեր ամենայն ընտանյացը եւ ազգականաց, եւ հարցանողաց նվիրեմ զիմ ողջույնն, ողջ լերուք:

Խ. ծ. Մ. Նալբանդյանց

Ի 7 հունվարի 1849 ամի

յՕդեսսայ

Երբ որ սահի Քիշնեւ երթալու ըլլանք նե, ես ձեզի կիմացունում, որ ինչ տեղ գիր գրիք, տահա հոս կմնանք պեքիմ ինչ վանքի մարդը գա նը:

 

[Նամակի կողքին առաջին երեսի լուսանցքի վրա ավելացրած է].

Սիրելի Խազարոս եղբայր, ով որ քեզի ասիլ է, թե Ներսեսն վերարկուով կքալեր, Մուխալն սերդուկով, գլուխը քարը տվել է շուն շան որդին, երեսն պատովն, իշտե քեզի կարճ ժամկոցի պատասխանն:

[Նամակի վերեւը գրված է] Ծածուկ կարդացեք: Ամոթ է: Օտար մարդու առջեւ չի կարդաք: