Գիրք Դատաստանի, Բ խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԴ.
ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԵԹԷ ԿԱԳԻՑԻ ԱՅՐ ԸՆԴ ԿՆՈՋ ԱՆԱՐԳԵԼՈՎ, ԵՒ ՀԱՐԿԱՆԵԼՈՎ ԲԵԿԱՆԻՑԷ, ԿԱՄ ԽԼԻՑԷ, ԿԱՄ ԽԵՂԻՑԷ:

14. «Եթէ դիւական ախտիւ լցեալայր զկին անարգէ նախատանօք միշտ, եւ եթէ խորթք իցենեւ այնորիկ աղագաւ մոլի, դատաստան լիցի - թէյառաջնումն յանձին կալաւ զնոսա համբերել պարտի, ապա թէ ոչ` յազգ դարձցի կնոջն: Իսկ եթէ յաղագս ժանդբարուց գործէ, ոտն բեկանէ կամ ձեռն, կամ խլէ աչք կամատամն, կամ խեղէ, դատաստան նոյն լիցի որպէս օտարացն`հատուցանել զտուգանս որոց կնոջն են. եւ կրկին լիցի, զի մի' իբրեւ զհարճ ս կալցին, այլ իբրեւ զմարմինինքեանց. եւ այդ` յորժամ զղջասցին: Իսկ եթէ ի նոյնյամառութեան կացցեն, երկիւղ է - մի' գուցէ հարեալսպանցէ. յետ բազում խրատու եւ յանդիմանութեանմեկնիցի, զի Տէր իսկ ասաց` Մովսէս վասնխստասրտութեան ձերոյ ասաց թողուլ զկանայս ձեր. եւզի մի' լոկ պատճ առաւ խստասիրտք լիցին, յաւել`զառանց բանի պոռնկութեան: Եւ զի յօրէնսնհրամայեցաւ թողուլ զի մի' գործիցի մահ, եւ ի Տեառնէնորին աղագաւ ասացաւ. զոր եւ աստ նորին օրինակաւպատշաճ զմեկնիլն դատեցաք: Իսկ ընչից բաժանումնգրեալ է ի յաղագս ատեցողացնե: