Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

2) ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԴԱՏԻ ԱՌԱՐԿԱՆ, ԱՅՆ Է` ՅԱՆՑԱՆՔԸ ԵՒ ՄԵՂՔԸ

 

Յանցանք առհասարակ համարւում է օրէնքի խանգարումը գիտակցութեամբ ի վնաս ուրիշների. եկեղեցական յանցաւոր համարւում է եկեղեցու կանոնները խանգարողը, նրա սահմանած կարգեր չկատարողը. եկեղեցու որոշումների դէմ բարոյապէս մեղանչելը համարւում է մեղք, մեղանչողը՝ մեղաւոր: Նախկին դարերից սկսած մեղք եւ յանցանք համարւում էին.

 

1) հաւատուրացութիւնը գիրք, 83, 176 երես),

 

2) հեթանոսի եւ հրէայի ծէսեր եւ կարգեր կատարելը գիրք, 85, 159),

 

3) աղանդաւոր եւ հերձուածող դառնալը գիրք, 169),

 

4) անտարբերութիւն դէպի հաւատը գիրք, 148 եր. ),

 

5) մոլեռանդութիւն հաւատի մէջ գիրք, 147 եր. ),

 

6) կախարդութիւնը իւր բոլոր տեսակներով գիրք, 141, 159, 176),

 

7) եկեղեցու օրհնած անօթների գողանալը գիրք, 85),

 

8) եւ գործածութիւնը գիրք, 85):

 

ՄԵՂՔԵՐ  ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ  ԴԷՄ

 

1) Մարմնաւոր իշխանութեան միջոցով հոգեւորական լինել եւ պաշտօն ստանալը գիրք, 77, 325, 403),

 

2) աղանդաւորներից եւ հերձուածողներից ձեռնադրութիւն ստանալը գիրք, 125),

 

3) սիմօնականութեամբ ստացած ձեռնադրութիւնը գիրք, 77),

 

4) ձեռնադրուածի անպատրաստութիւնը գիրք, 86),

 

5) ձեռնադրուածի ամուսնական անսրբութիւնը, երբ երկկին է, անառակի վրայ է պսակուած եւ այլն գիրք, 74),

 

6) կամաւոր ներքինիացածի ձեռնադրութիւնը գիրք, 75, 110),

 

7) հոգեւորականի անկանոն տեղափոխութիւնը եւ ոչ անմիջական իւր իշխանաւորից ձեռնադրութիւնը գիրք, 74, 116):

 

ՊԱՇՏՕՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԷՄ

 

1) Եկեղեցական պաշտամունքի կանոնաւոր չկատարումը գիրք, 286-297),

 

2) եկեղեցական կարգերի ինքնակամ փոփոխումը գիրք, 81-82),

 

3) առանց եպիսկոպոսի ինքնագլուխ ծուխ հաստատելը գիրք, 77),

 

4) կրկնամկրտութեան կատարումը գիրք, 80),

 

5) կրկնաձեռնադրութեան կատարումը գիրք, 84):

 

ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՅԱՆՑԱՆՔԸ

 

1) Ինքնակամ թողնել թեմը եւ անցնել ուրիշ թեմ գիրք, 74, 324),

 

2) ուրիշ թեմի կղերականին ինքնակամ իւր մօտ պահելը եպիսկոպոսի կողմից գիրք, 74),

 

3) թեմ ընտրելը եպիսկոպոսից չէ կախուած, այլ բարձր կանգնած եպիսկոպոսական ժողովից գիրք, 74):

 

ՍՏՈՐԱԴՐԵԱԼՆԵՐԻ ՅԱՆՑԱՆՔԸ

 

1) Ինքնագլուխ առանձին անկախ ծուխ կազմելը գիրք, 77),

 

2) ուրիշ եպիսկոպոսի թեմում ձեռնադրուելը գիրք, 77),

 

3) բանադրուածի ուրիշի մօտ գնալը՝ բանադրանքից ազատուելու համար գիրք, 77-78):

 

ԵԿԵՂԵՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԾ ԾԷՍԵՐԻ ՉԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1) Անտարբերութիւն դէպի ժամերգութիւն եւ հաղորդութիւն գիրք, 71-72),

 

2) պասեր չպահելը, տօնը չյարգելը գիրք, 84):

 

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ ՅԱՆՑԱՆՔՆԵՐ

 

1) պոռնկութիւն անելը (76, 173, 174),

 

2) վաշխառութիւն անելը գիրք, 62, 80, 117),

 

3) կամաւոր ներքինիանալը գիրք, 75),

 

4) սպանութիւն կատարել գիրք, 174),

 

5) ծեծել եւ վիրաւորել գիրք, 76),

 

6) գողութիւն եւ նման ամէն տեսակ յանցանքներ գործել գիրք, 76),

 

7) երդմնազանց լինելը գիրք, 76),

 

8) արբեցողութիւն անել, թուղթ խաղալ, գինետուն մտնել գիրք, 80, 83),

 

9) չարամտութեամբ ուրիշին ծաղրել եւ վիրաւորել գիրք, 83):