Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
6. ՆԵՆԳԱՒՈՐ ՄԱՅՐ ՄԸ
       Դարձեալ խիզանցւոց լեզւով
       Կէր ու կէր, կէր ու կէր մարդմ՚ ու կընիկմ՚։ Իրիկ նէճրվան (որսորդ) էր։ Ուր մեռնելու օրն էկաւ, ասաց.
       -Կընիկ, ես տը մեռնեմ։
       Կընիկ տղով էր։ Ասաց.
       -Ես գինամ զիկ լաճմ՚ տ՚եղնի։ Եմ զանաթ պըտի էնայ, չըլնիմ չիմնամ Սեւսար նէճիր չեհայ։
       Խէր կը մեռնի։ Լաճ կ՚ըլնի, կը պէտնայ (մեծնայ) տ՚եհայ նէճիր։
       Մէր կ՚ասայ.
       -Որդի՛, քո խէր ոսեաթմ՚ (կտակ) էրեր այ, ասեր այ. «Թա եմ լաճ սանհաթն էնայ, չըլնեմ, չիմնամ Սեւսար նէճիր չեհայ»։
       Լաճ ոսեաթ մոսեաթ ականջ չանե, զձին կը հեծնայ, կ՚եհայ Սեւսար նէճիր, կը տենայ (տեսնայ) գօ մէկ դէվ հէծեր այ մէկ աժդահար ձի, մէջ երկինք, մէջ գետինք կը գայ։
       -Հէ՜յ, - կ՚ասայ‚ - դու ըսկի՞ չես լսե եմ անուն, որ իկեր ես եմ հող նէճիր։
       Իրեք կուրզ կը զանայ (զարնէ) լաճուն։ Լաճ՝ յանուն Աստուծոյ կ՚անայ (կ՚ընէ), ու Աստծու հրամանքով կ՚ըլնի չանձ (քան ըզ) ճանճ, կը կըպնայ ձիու փոր։ Դորիս (այնուհետեւ) լաճ երկու նետ ւանեղ կը զանայ, զդէվ կիսասպան կը փռայ գետին։ Կ՚ասայ. «Ես տ՚ելնեմ էս դէվու ձին հեծնեմ, հալբաթ էսա ձին զիկ տեղմ՚ տը տանի»։ Հեծաւ, ձին տարաւ դէվու տուն։ Քառսուն գէօզալ եկին դուրս, ասին.
       -Ո՞ւր է դէվ։
       Տղէն կ՚ասայ.
       -Դէվ շան պէս զարկի, գօ՛ ինկուկ ճամբխու վրէն։
       Կ՚ասայ.
       -Դէվ ձե ի՞նչխ բերեր այ։
       Կընկտիք կ՚ասեն.
       -Մենք քառսուն գռալի աղջիկ ենք, մե զօռով էնի բերեր այ, դու դէվ սպանեցիր, մենք քառսունս էլ տ՚եղնինք քե կնիկ։
       -Խա՞ (Այո՞)։
       -Խա «Այո»։
       Դէվի մալ թամալ հէսաբսըզ. դուռ մը կը բանան՝ լալ ու դուրայ յըլին։ Դուռ մը կը բանան՝ ոսկի կը չըռայ. դուռ մը կը բանան՝ առծաթ կը ցռայ։ Վալա՛հ, էս աղէկ բան այ։ Ու տըղեն կ՚եհայ նէճիր կ՚էնայ։ Շատ կը մնան, քիչ կը մնան, մէկ տարի անսկուն (անանկ) կը մնան։ Մէկ օր տըղէն նէճիրից կը գայ կը նստայ, կը գայ կը նստայ, կ՚էնայ՝ Ա՜խ, ա՛խ, վա՜խ։
       Քառսուն կընկտիք էլ կը գան բուլոր, կ՚ասեն.
       -Քե ի՞նչ կայ պակաս, մենք քառսուն գէօզալ ենք, քառսունս էլ քո կնիկն ենք, քե դուր չի՞ գայ, դու վրէ՞ (ինչո՞ւ) ախ, վախ արիր։
       Ասաց.
       -Դուք անուշ էք, եմ մէրն էլ անուշ ի, դուք ձեր տեղ, մէրս ուր տեղ։ Եմ մէրն ինկաւ եմ միտ։ Ախ ու վախ էրեցի։
       Կ՚ասեն.
       -Ելի‚ բեռ մի ոսկի տար, քո մէր թող ուտայ։
       Լաճ կ՚ասայ.
       -Ես տ՚եհամ, եմ մէր բիրեմ։
       Կընկտիք կ՚ասեն.
       -Դէ՛ գնա, բե։
       Կ՚եհայ, մէր կը բերայ։ Մէր՝ ինչ կայ չկայ՝ լաճուց կ՚իմնայ։ Լաճ կ՚եհայ նէճիր։ Մէր կ՚եղնի կնկտոց կիսուր։ Մէր հէքմութեն գինայ։ Լաճ նէճիրն այ. մէր կ՚եհայ դէվուն կը դեղայ (դեղ դարման կ՚ընէ)‚ կը գայ կնկտոց կ՚ասայ.
       -Ձեր ծամե՛ր կտրտեմ (անէծք է)‚ դուք խնդացեր էք, թա դէվ մնաց մեռուկ, ելեցէք առէք կարպետ, երթանք, դէվն առնենք գանք։ Կ՚առնեն, կը գան։ Մէր գողտուկ կը պահայ դէվուն, կը դեղայ, չուրի կը ժրի։ Մէր սիրողութեն կ՚էնայ դէվու հետ, լաճուց կը վախնայ։
       Դօրիս մէր կ՚ասայ դէվուն.
       -Քո կանանչ արեւ կտրտեմ (անէծք է), իմ լաճուն անդառձ ճանբահմ՚ շանց տուր (ցոյց տուր), գօ՛ երթալն եղնի, գալ չեղնի։
       Կ՚ասայ.
       -Աղէկ։
       Մէր չոր լօշ (լաւաշ հաց) կը ձգայ տակ, կը պառկայ վրէն, կ՚անայ.
       -Ա՛խ, ա՛խ, որդի՛, կը մեռնեմ, ուսկրտանքս կը խշխշան, (սո՜ւտ, գօ՛ լօշերն այ կը կչկչան)։
       Լաճ կ՚ասայ.
       -Մարէ, քե ի՞նչ կը կըպի (ի՞նչ կ՚ախորժես)։
       Մէր կ՚ասայ.
       -Որդի՛, սալըխ եմ առե, պըտի եհաս անմահութնի բաշուլայ (ձմերուկ) բիրես, ուտեմ, ժրեմ, թա չբիրես, գօ՛ տը մեռնեմ։
       Լաճ կ՚ելնի կ՚եհայ, կ՚եհայ, կ՚ըլնի մէկ պառւու ղօնախ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Որդի, դու դո՞ր պըտի եհաս։
       Կ՚ասայ.
       -Մամի՛կ, տ՚եհամ եմ մօր անմահութնի բաշուլայ բիրեմ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Թօ՜, որդի, դու պառւու խաբուած ես։
       Կ՚ասայ.
       -Չէ, պըտի եհամ, պըտի բիրեմ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Տ՚եհաս, արե քե շէրաթ էնեմ (խորհուրդ տամ)‚- ասաց‚- կ՚եհաս, քառսուն դէվ գօ՛ կնարմ՚ են՝ (մէկ կողմն են), յիսուն դէվ գօ՛ կնարմ՚ են. էն քառսուն դէվերաց ճոչ նստերայ, հաց կը թխայ տուն, թա կարցար ուր ծիծ մըշթեցի՞ր (ծծեցիր) քե զեան չկայ, գօ՛ չէ՝ չը ծծեցիր, աւուր մի ճանբահ զատն էլ եղնիս, քե պըտի ուտայ։
       Լաճ կ՚եհայ, կը ծըծայ, դէվ չում կ՚իմնայ, էլ ի՞նչ։ Կ՚ասայ.
       -Քե շանց տուողի վիզ տակ մնայ, պռծար. թա չէ՝ դու զիկ աղէկ պաշիւ (ընթրիք) տ՚եղնէր‚- կ՚ասայ։- Դէ՛ արի, քե դնամ սանդուղ, որ յէվարին դէվեր չը գան, քե ուտեն։
       Կը դնայ սանդուղ։
       Իրիկուն դէվեր կը գան, կ՚ասեն.
       -Ա՛խ մարէ, մենք տարին տըսուէրկու ամիս գէլ գազան կը բիրենք, հըդրաց (միատեղ) կ՚ուտենք, գօ՛ մարդ, մարդահոտ կը գայ, դու էսօր մարդ ես կիրե, թող ոսկրի կտրոմ՚ է մե տիր (տայիր)։
       Մէր կ՚ասայ.
       -Սարէն, ձորէն դուք կըգէք, մարդ, մարդահոտ ձենէ կը գայ։
       -Չէ, - կ՚ասեն։
       Մէր կ՚ասայ.
       -Գօ՛ իմ մօրքրոջ լաճ էկերայ։
       Դէվեր կ՚ասեն.
       -Մարէ, քո մօրքրոջ լաճն էկերայ, հան դուրս, չենք ուտե, մենք էլ տիսութեն անենք։
       * , ձեռնէ ձեռ կուտան։ Ուրանց մօր կ՚ասեն.
       -Մօրքրոջ լաճն էկերայ յի՞նչ։
       Մէր կ՚ասայ.
       -Էկերայ անմահութնի բաշուլայ պըտի տանայ ուր մօր, հիւանդ այ. դուք պըտի եհաք անմահութնի բաշուլայ բիրէք։
       Քառսուն դէվ մէկ տրայ (միատեղ) կ՚ասեն.
       -Վալա՛հ, մենք չենք կ՚անայ, մեր մօտից չը գայ (մեր ձեռքէն չգայ)։
       Թօփալ դէվմ՚ կէր մէջ էն քառսունին, էս թօփալ էն տղին կ՚ասայ.
       -Մօրքրորդի, ա՛ռ կուժ, ա՛ռ սանտր, ա՛ռ արծլին, ես, դու եհանք հըդրաց։
       Կ՚ելնեն հըդրաց կ՚եհան, կ՚եհան անմահութնի բաշուլի տեղ, կը դադրեն։
       Թօփալ դէվ կ՚ասայ.
       -Մօրքրորդի, դու արի ըստայ։
       Կ՚եհայ տեղ, բաշուլից կադ մը (շերտ մը) կը կտրայ, կը դնայ վէր ձիուն, կ՚ասայ.
       -Դէ՛ դու գնա, գօ՛ ես քեզ կը հասնեմ։
       Դէվ սաղ ոտ կը թալայ ճանբահ, կաղ ոտ ինչ կը քաշայ՝ կը մնայ ի ցանկ։ Յիսուն դէվանք կ՚ագհին (կ՚արթննան), հասնէ հաս կը հասնեն։ Կաղ դէվ կ՚ասայ.
       -Մօրքրորդի, կուժ թալ։
       Կը թալայ, հող ու սար ջուր կը կտրեն։
       Չուր էնոնք ջուր կ՚ընցնեն, կը գան հասնէ հաս, կ՚ասայ.
       -Մօրքրորդի, սանտր թալ։
       Կը թալայ, կ՚եղնի պրակ։
       Չուրի պրակ կը կտրեն, կը գան հասնէ հաս, կ՚ասայ.
       -Մօրքրորդի, արծլին թալ։
       Կը թալայ, կ՚եղնի տամար տամար ջամ։ Չուր ինոնք կ՚ընցնեն կը գան, ըսդեհու քառսուն դէվեր կը հասնեն կը պրծուցեն։
       Տղէն բաշուլէն կը բառնայ ձիուն, կը դառնայ։ Կը գայ, կ՚եղնի էն պառւու ղօնախ։ Պառաւ կ՚ասայ՝ Բերի՞ր։
       -Հա՛ վալլահ, բերի‚- կ՚ասայ‚ - մամի՛կ։
       Լաճ կը քնի գիշեր, պառաւ կ՚էլնի անմահութնի բաշուլէն կ՚առնայ, ուրիշ կը դնայ տեղ։
       Խլիսուն լաճ բաշուլէն կը տանայ մօր, մէր կ՚ուտայ, կ՚ասայ.
       -Օխէ՜շ, հոգիս հանգաւ, դորիս էլ չըմ մեռնի։
       Լաճ կ՚եհայ նէճիր։ Մէր դէվուն կ՚ասայ.
       -Դէ՛վ, քո կանանչ արեւ կտրտեմ, իմ լաճուն անդարձ ճանբահ շանց տուր, գօ՛ եհալ եղնի, գալ չեղնի։
       Կ՚ասայ.
       -Աղէկ։
       Լաճ կը գայ, մէր չոր լօշ կը դընայ տակ, կը կրչկրչայ, կ՚ասայ.
       -Ա՛խ որդի, ես պըտի մեռնիմ, էլ զի չը պըտի տինաս։
       Լաճ կ՚ասայ.
       -Մարէ՛, ի՞նչ կ՚ուզես։
       Կ՚ասայ.
       -Որդի, սալըխ եմ առե, եհաս առուծու կաթ բիրես, ուտեմ, ժրեմ։
       Լաճ կ՚ելնի, կ՚եհայ։ Կ՚եհայ, կ՚եղնի էլմ՚ էն պառւուն ղօնախ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Որդի, դո՞ր կ՚եհաս։
       Կ՚ասայ.
       -Մամիկ, տ՚եհամ եմ մօր առուծու կաթ բիրեմ։
       Ասաց.
       -Թօ՛ որդի, դու պառւու խաբած ես։
       Ասաց.
       -Չէ, պըտի եհամ, բիրեմ։
       Ասաց.
       -Ոկի (քանի որ) դու տ՚եհաս, արի քե շէրաթ էնեմ, - կ՚ասայ‚- Կ՚եհաս, գօ՛ առուծներաց ճոչ՝ ոտն եղերայ քարկոխ (խոց), խլիսուն ինչ արեւ կը ծէգայ, կը գայ ոտ կը հանայ չինարի ծառնը վեր, կանչ մը երկինք‚ կանչ մը գետի՜նք, կը բօռայ, - կ՚ասայ‚- թա դու նետ ւանեղով կարցար զքարկոխ փլուցիր, քե բա՛ն չկայ, թա չկարցար՝ քե պըտի ուտայ, ինչ կը զանես՝ քարկոխ փլուցե՛ս, զքեկ երեւան չհանես. ինչ քարկոխ կըռըհաթի՛, դորիս երեւան էլի։ Հոգին Աստծուն, ինչ որ ուզես՝ քե պըտի տայ։
       Լաճ կ՚եհայ։ Կ՚եհայ‚ կը տինայ՝ գօ՛ առուծ ոտքեր հաներայ չինարի ծառնը վեր, կանչ մը երկի՜նք՝ կանչ մը գետի՜նք, կը բօռէր։ Լաճ նետ ւանեղ կը զանայ, քարկոխ կը փլուցայ։
       Առուծ կ՚ասայ.
       -Ա՛խ էնիկ ո՞րն էր, ես զէնիկ պըտէր ուտէր. Ա՛խ, ա՛խ։
       Քիչ մը կըռըհաթի, դորիս կ՚ուզայ, կ՚ասայ.
       -Ա՛խ‚- կ՚ասայ‚- էնիկ ո՞րն էր, հոգին Աստծուն։ Ինչ որ ուզէր՝ ես տը տէր։
       Լաճ թըռաւ էռջեւ։
       Հարցուց.
       -Եմ քարկոխ դո՞ւ փլուցիր։
       Ասաց.
       -Հրամանքայ, ծառէդ եմ։
       Ասաց.
       -Դէ՛ ուզայ, ինչ որ ուզես՝ տը տամ քե։
       Լաճն ասաց.
       -Եմ մէր հիւանդ այ, առուծու կաթ կ՚ուզեմ։
       Առուծ կ՚ասայ.
       -Գնա յէնա եմ մէկ բոն, երկու խորթ ձագ ունեմ, էնոնք զենայ (զե՛ն, մորթէ), արուն առ, գնա. չըլնեմ, չիմանամ, որ ձէն ձէնոց առնեմ, որ առայ՝ քե կ՚ուտեմ։
       Լաճ առուծի երկու ձագ կը զենայ‚ կաթն արուն կը լըլայ տիկ, կը բեռնայ ձիուն։ Առուծի երկու քօթօթ էլ կը գողնայ։ Շատ կ՚երթայ լաճ, քիչ կ՚երթայ, առուծի ճոչ հասուէ հաս յիտեւ կը հասնի‚ զլաճ կը բռնայ, կ՚ասայ.
       -Հէ՜յ, քօթօթներ վրէ՞ կը տանես։
       Լաճ կ՚ասայ.
       -Կը տանեմ՝ չըմ զեներ. կը տանեմ, պըտի տիրեմ ձի պըկէր (պէտք) կը գան։
       -Դէ՛ որ անսկուն ի, ա՛ռ գնա։
       Լաճ կ՚եհայ, կ՚եղնի էլմ՚ էն պառւուն ղօնախ, կ՚ասայ.
       -Բարեւ քե‚ մամիկ։
       -Աստծու բարի՛ն, որդի‚- կ՚ասայ, - բիրի՞ր կաթ։
       -Հա՛, վալլահ, բիրի, - կ՚ասայ։
       Գիշերnլաճ կը քնի, պառաւ կ՚ելնի առուծի կաթ կը դարտկայ, ջուր կը լըլայ էծու կաթի մէջ՝ կը դնայ առուծի կաթի տեղ, լաճ չիմնայ։ Խլիսուն լաճ կ՚ելնի, զկաթ կ՚առնայ, զձին կը հեծնայ, կ՚եհայ մօտ մէր։
       Մէր կը խմայ‚ կ՚ասայ.
       -Խէ՜շ, հոգիս հանգաւ։
       Մէկէլ խլիսուն լաճ կ՚եհայ նէճիր, լաճու մէր դէվուն կ՚ասայ.
       -Դէ՛վ, քո կանանչ արեւ կտրտեմ, չէ՞ քե կ՚ասեմ՝ եմ լաճուն անդարձ ճանբահ մը շանց տուր, գօ՛ երթալ եղի, գալ չեղի. չէ խօ՝ տ՚ասեմ քըզի զենայ։
       Դէվ կ՚ասայ.
       -Ես ի՞նչ անեմ, էն լաճ ափսոս մարդ այ, իգիդ մարդ այ. դոր ճանբհենք՝ կը գայ, - ասաց‚- թող էսդրիս էլ եհա, քե անմահութնի ջուր բերայ։
       Մէր չոր լօշեր կը ձգայ տակ, քամակ կը թալայ վրէն։ Յէվարին լաճ կը գայ, մէր կ՚ասայ.
       -Ա՛խ (լօշեր կը ջարդուեն), ա՛խ որդի, պըտի մեռնեմ։
       Լաճ կ՚ասայ.
       -Մարէ, յէ՞ր կը մեռնես։ Ի՞նչ կ՚ուզես, քե բիրեմ։
       Մէր կ՚ասայ.
       -Որդի, սալըխ եմ առե, երթաս անմահութնի ջուր բիրես, ես խմեմ՝ տը ժրեմ, թէ չէ՝ էլ ճար չկայ, տը մեռնեմ։
       Լաճ խլիսուն կ՚էլնի, ձին կը հեծնայ, կ՚առնայ երկու առուծի քօթօթներ, կ՚եհայ‚ կ՚եղնի էն պառւուն ղօնախ։ Կ՚ասայ.
       -Բարիկուն քե, մամի՛կ։
       Կ՚ասայ.
       -Աստծու բարին վրէդ, որդի։ Դո՞ր կ՚երթաս։
       Կ՚ասայ.
       -Տ՚եհամ եմ մօր անմահութնի ջուր բիրեմ, եմ մէր հիւանդ այ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Թօ՜, որդի, դու պառւու խաբած ես։
       Լաճ կ՚ասայ.
       -Եղնիմ, չեղնիմ, տ՚եհամ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Որդի, էռաջ ինչ խրատ որ քե էրի, եկիր։ Էս դիր կ՚եհաս‚ չըս իգայ. ով գըցեր այ՝ չ՚էկերայ։
       Լաճ կ՚ասայ.
       -Ի՞նչ խօ, մամիկ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Կ՚եհաս, տիկ կը դնես դէմ աղբիւրին, եօթն օր, եօթն գիշեր կը մնաս քընուկ։ Օձ կ՚ելնի, կարիճ կ՚ելնի, դէվ կ՚ելնի, ջանավար կ՚ելնի զքե կ՚ուտայ, ազատելու ճար չկայ։
       Լաճ.
       -Ինչ եղնի՝ եղնի, տ՚եհամ հետ եմ Աստըծուն, - կ՚ասայ։
       Կ՚եհայ, առուծի քօթօթներ կ՚առնայ, կ՚եհայ։ Կ՚եհա՜յ չուր կը հասնի անմահութնի աղբուր։ Տիկ կը տայ յէռջեւ աղբրին, քուն կը կոխայ, ձիուց կ՚ըյնի տակ, եօթն օր, եօթն գիշեր քընուկ կը մնայ։ Օձ կ՚ելնի, կարիճ կ՚ելնի, ջանավար կ՚ելնի, առուծներ կը բռնեն, ձիւըռտեն, թալեն։
       Ինչ եօթն օր, եօթն գիշեր կը թըմմի, լաճ կը զարթի։ Կիրիշկայ, որ առուծի ձըգեր արուն են կտրե, աղէկ մը կը լըւայ, անմահութնի ջրից տիկ կը լըլայ, կը բեռնայ վէր ձիուն, կը դառնան։ Կը դառնան‚ կը գան, կ՚եջնեն պառւու տուն։ Պառաւ կ՚ասայ.
       -Բիրի՞ր։
       Լաճ կ՚ասայ.
       -Հա՛յ հա՛յ, բիրի։
       Պառաւ կ՚ասայ.
       -Էնիկ դու չբիրիր, Աստուած՝ ու առուծի ձըգեր եղան սաբիբ. չէ խօ՝ դու չէր բիրե։
       Լաճ կը քնի, պառաւ կ՚էլնի անմահութնի ջուր կը դարտկայ, ուրիշ ջուր կը բերայ, կը լըլայ տիկը վեր։ Լաճ չիմնայ, խլիսուն կ՚ելնի, կը բեռնայ ձիուն, կ՚եհայ մօտ մէր, կ՚ասայ.
       -Մարէ՛, գօ քե անմահութնի ջուր բիրի։
       Մէր կ՚առնայ, կը խմայ, կ՚ասայ.
       -Խէ՜շ, հոգիս հանգաւ, դորիս կը ժրեմ։
       Լաճ կ՚եհայ նէճիր, մէր կ՚էլնի դէվուն կ՚ասայ.
       -Դէ՛վ, քո կանանչ արեւ կտրտեմ, քե կ՚ասեմ անդարձ ճանբահ մը նշանց տուր եմ լաճուն, երթալ եղի, գալ չեղի։
       Դէվ կ՚ասայ.
       -Վալլահ, էն լաճ զօրաւար մարդ այ. դոր ճանբհենք՝ կը գայ։ Էլ ես չըմ գինայ դոր ճանբհամ։
       Մէր կ՚ասայ.
       -Դէվ, չէ՝ խօ եմ լաճուն տ՚ասեմ քեկ սպանայ։
       Յէվարին լաճ կը գայ, մէր կ՚ասայ.
       -Որդի, արի գլօխդ դիր վէր իմ ծնկան, քնի։
       Լաճ վէր մօր ծնկան կը քնի։ Լաճու գլօխ նշնով իրեք մազ կայ. մէր կը փաթթայ վէր ուր ձեռաց, կը քաշայ, լաճ կը մեռնի։ Մէր դէվուն կ՚ասայ.
       -Ա՛ռ թուրն արե, բրդենք։
       Դէվ կ՚ասայ.
       -Ես չըմ իգար. իմ ձեռ չերթայ ես էն լաճ բրդեմ։
       Մէր կ՚էլնի, կ՚առնայ թուր, զլաճ կը բրդայ, ճկոթ կը թալայ պադն ի տակ, զլէշ կը լըլայ մազէ տուրիկ (տօպրակ) մի, կը դնայ դէն։ Առուծի ձըգեր, կ՚ակհեն, կը գան կ՚առնեն զտուրիկ, կ՚եհան տանեն պառւու տուն։
       Պառաւ ոսկոռ վէր ոսկոռի կը դնայ, լէշ վէր լէշի կը դնայ, գլօխ վէր գլխի կը դնայ, կը թըմմայ, մէկ ճկոթ կը մնայ պակաս։ Առուծի ձըգեր կը դառնան կը գան, ճկոթն էլ կը տանեն։ Կը կպուցայ ուր տեղ։ Կը բերայ առուծի կաթ‚ կը լըլայ վէր լաճուն, կը կպի յիրուր, կ՚եղնի մօրէ մէկ։ Անմահութնի բաշուլէն ետուր քիթն՝ փռնգտաց, անմահութնի ջուրն էլից վրէն, սաղացաւ, նստաւ։ Լաճ մամկէն կ՚ասայ.
       -Մամի՛կ, էս ի՞նչ էր եղեր էր զի։
       Պառաւ կ՚ասայ.
       -Թօ՜, որդի, քո մէր քե սպաներ այ։
       Լաճ կ՚ասայ.
       -Ապա ես ի՞նչխ սաղցայ։
       Պառաւ կ՚ասայ.
       -Ինչ դու առուծի կաթ բիրիր, ես էնիկ պահիցի. ուրիշ կաթ տուի քե, տարար քո մօր, անմահութնի բաշուլէն, անմահութնի ջուրն էլ անսկուն էրի։ Քո մէր զքե սպանած‚ լըլած էր մազէ տուրիկ։ Առուծի ձըգեր զտուրիկ բիրին, ես լէշ վէր լէշին դրի, ոսկոռ վէր ոսկռին‚ անմահութնի կաթ լըցի վրէդ, եղար մէկ կտոր։ Անմահութնի բաշուլէն տուի քթիդ‚ փռնգտացիր, անմահութնի ջուր լցի վէրէդ՝ սաղացար, էլար։
       Լաճ կ՚ասայ.
       -Է՜յ մամիկ, աղէկութեն հետ Աստուծուն էրեր ես, ես չեմ կանայ‚ Աստուած քե աղէկութեն էնայ։
       Կ՚եհայ բերայ բեռ մը ոսկի, մէկ՝ արծաթ, կը տայ պառւուն։
       -Դէ՛, կէ, - կ՚ասայ, - ձի դուղայ էրայ, ես տ՚եհամ հետ իմ հացին։
       Լաճ կ՚առնայ առուծի ձըգեր, կ՚եհայ մօտ մէր։ Առուծներաց անուն կը տայ լաճ, առուծներ կը հասնեն մօր‚ մէկ մէկ ոտ կը ճըվտայ, մէկ՝ էն ոտը, կ՚եղնի երկու կտոր, կը թալեն երկնուց իրես, կը գայ տակ։ Կը մնայ դէվ։ Դէվ կ՚էլնի, զինք պատից կը թալայ տակ, առուծի ձըգեր կը հասնեն‚ կը բռնեն, ճըվտեն, թալեն յերկնուց իրես, կը գայ տակ, կ՚եղնի հըզար կտոր։ Լաճն, ուր կնիկներ, ուր առուծներ կը մնան ումր կ՚էնեն։
       Ինոնք հասան ուրանց մուրատին։
       Աստուած մե հասու մեր մուրատին։