Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԷՐԿԱՆ, ԿՆԿԱՆ ՍԷՐ
       Էրիկ
       Քա կընիկ‚ արի անենք բարակ բովիկ, տանք առնենք հինգ վեց էծիկ, երկու կովիկ։
       Կնիկ
       Դու կ՚անես բարակ բովիկ‚ կ՚ուտաս կ՚առնես հինգ վեց էծիկ, երկու կովիկ։
       Ես էլ կ՚էլնեմ մածուն մէրեմ, սերն ը վէրէն։
       Էրիկ
       Դու կ՚էլնես մածուն մէրես, սերնը վէրէն‚ ես էլ կ՚էլնեմ բըռան կատու, կ՚ուգամ կ՚ուտեմ։
       Կնիկ
       Դու կ՚էլնես բըռան կատու, կուգաս կ՚ուտե՞ս։ Ես էլ կ՚էլնեմ կաղնի կօպալ, վէր քո կողին կոտրտուեմ։
       Էրիկ
       Դու կ՚էլնես կաղնի կօպալ, վէր իմ կողին կոտրտուես‚ ես էլ կ՚էլնեմ ճութ ճութ խաղող, կախուեմ թըփից։
       Կնիկ
       Դու կ՚էլնես ճութ ճութ խաւող, կախուես թըփից‚ ես էլ կ՚էլնեմ սուր սուր դանակ, գամ քե կըտրեմ։
       Էրիկ
       Դու կ՚էլնես սուր սուր դանակ, գաս ձիկ կըտրես‚ ես էլ կ՚էլնեմ կարմիր գինի, լըցուեմ կարաս։
       Կնիկ
       Դու կ՚էլնես կարմիր գինի լըցուես կարաս‚ ես էլ կ՚էլնեմ սարխօշ մայրօ, գամ քե խըմեմ։
       Էրիկ
       Դու կ՚էլնես սարխօշ մայրօ, գաս ձիկ խըմես‚ ես էլ կ՚էլնեմ բարկ բարկ քացախ, գամ քե պատռեմ։