Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ 

/7/ Միքայել Նալբանդյանի կյանքի ու գործունեության ուսումնասիրությունը հանգուցյալ գրականագետ Արամ Մկրտչի Ինճիկյանի (1910 1975) բանասիրական որոնումների եւ թողած վաստակի կարեւոր մասն է։ Հայ մեծ գրողին ու մտածողին նվիրված իր առաջին հետախուզումները Ինճիկյանը կատարել է տակավին 30–ական թթ. վերջերին («Ազատության երգիչը», «Միք. Նալբանդյանն ու Պ. Պռոշյանի «Սոս եւ Վարդիթերը»– երկուսն էլ 1937 թ. ), ապա ընդլայնելով` թափանցել 1860–ական թթ. հայ հասարակական մտքի պատմության եւ ռուս հեղափոխական–դեմոկրատների հետ հայ 60–ականների ունեցած առնչությունների ոլորտները («60–ական թվականների արեւմտահայ մամուլը Միքայել Նալբանդյանի մասին»— 1941, «Ն. Գ. Չերնիշեւսկու եւ Մ. Նալբանդյանի գաղափարական կապերի հարցի շուրջը»— 1952, «Մի էջ «Հյուսիսափայլի» պատմությունից»–1953, «Լերմոնտովը եւ հայ 60–ականները»— 1946, «Վ. Գ. Բելինսկին հայ գրականության մեջ»— 1948 եւ այլն)։ Հետագայում՝ 50–ական թթ. սկզբներին, ամբողջացնելով շուրջ 15–ամյա որո նումների արդյունքները, Ա. Ինճիկյանը տպագրության է պատրաստել եւ հրատարակել «Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը» (ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1954) եւ «Միքայել Նալբանդյան, համառոտ ակնարկ» (Հայպետհրատ, 1954) աշխատությունները, որոնք փաստագրական ամուր հիմք դարձան նալբանդյանագիտության համար եւ իրենց արժեքը չեն կորցրել այսօր եւս, չնայած այդ գրքերի լույս աշխարհ գալու օրից անցել է շուրջ քառորդ դար։ 

Հատկապես «Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը» ուրույն տեղ է գրավում հայ բանասիրական գրականության եւ, մասնավորապես, նալբանդյանագիտության մեջ, իբրեւ գրական–բանասիրական գիտության՝ տվյալ ժանրի առաջին օրինակը մեզա/8/նում եւ հայ նալբանդյանագիտության մեկդարյա որոնումներն ու ձեռք բերումներն ամփոփող մի վստահելի տեղեկատու, որին շարունակ պիտի դիմեն հայոց նոր գրականության պատմության եւ մեծ հեղափոխական–դեմոկրատ գործիչ Միքայել Նալբանդյանի կյանքի եւ գործունեության հետազոտողները։ 

Ի դեպ, Ա. Ինճիկյանը նույն ծրագրով ու ոճով սկսել էր նաեւ Ռափայել Պատկանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության մշակումը, որ, սակայն, չհասցրեց ավարտել։ 

Մ. Նալբանդյանի «Տարեգրության» այս երկրորդ, ճշտված եւ լրացված հրատարակությունը տպագրության էր պատրաստում գրակա նագետն անձամբ՝ գրքի հրատարակությունից հետո լույս տեսած համապատասխան նյութերը պարբերաբար մշակելով եւ առանձին թերթիկ ների ձեւով զետեղելով անձնական օրինակի համապատասխան մասերում, ինչպես նաեւ հապավելով վիճարկման ենթակա եւ հետագա որոնումների ընթացքում չհաստատված առանձին մանր-մունր փաստեր: Խմբագիրները, ձեռքի տակ ունենալով այդ բոլոր նյութերը, ամբողջ աշ խատությունը նորից են կարդացել, վերջնականապես տեղադրել լրացումները, իսկ ապա՝ ավելացրել Նալբանդյանի կյանքին, գրական ժառանգությանը եւ հեղափոխական գործունեությանը վերաբերող մի քանի նոր դրվագ, որ դուրս էին մնացել գիտնականի տեսադաշտից: Վերջինները տեղադրված են համապատասխան թվականների ու ամսաթվերի տակ՝ «լրացում խմբ. » նշումով։ Ամբողջացվել է նաեւ Նալբանդյանի երկերի մերօրյա հրատարակությունների մատենագիտությունը՝ տարեգը րությունը լույս աշխարհ գալու օրերից առ այսօր

Հանգուցյալ գրականագետը «Տարեգրության» նոր հրատարակու թյունը ծրագրում էր լույս ընծայել Նալբանդյանի ծննդյան 150–ամյակի առիթով։ Տպագրության հանձնելով ներկա գիրքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կատարում է նրա բաղձանքը: Այն հրատարակության է պատրաստել գրականագետի դուստր Արմենուհի Ինճիկյանը: