Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

1829

Նոյեմբերի 2. Նալբանդյանի ծննդյան տարին եւ օրը նշելով, հիմք ենք ընդունել 1853 թ. օգոստոսի 25-ին Քիշինեւի Կոնսիստորիայի տված վկայականը (ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 178)

Նալբանդյանը 1852 թ. ապրիլի 20-ին Մատթեոս Վեհապետյանին ուղղած «Հայտարարության» մեջ իր ծննդյան օրը համարում է 1829 թ. հոկտեմբերի 26-ը: Ե. Շահազիզը հավաստի է համարում այս վերջինը եւ ոչ վկայականի տվյալը: Նոյեմբերի 2-ը, Ե. Շահազիզի բացատրությամբ, Նալբանդյանի մկրտության օրն է, քանի որ, ըստ հայկական սովորության, մկրտության ծեսը կատարվում էր երեխայի ծննդյան յոթերորդ օրը, եւ այդ օրն էլ գրանցվում էր. այստեղից ենթադրվում է, որ Կոնսիստորիայի չափաբերական մատյանում արձանագրվել է մկրտության օրը (նոյեմբերի 2-ը) ծննդյան օրվա (հոկտեմբերի 26-ի) փոխարեն («Տեղեկագիր գիտ. եւ արվ. ինստիտուտի», 1931, N5, էջ 7):

Այնուամենայնիվ, մենք գերադասությունը տվել ենք Նալբանդյանի ծննդյան վկայականին, որպես վավերական փաստաթղթի

1845 

Նոյեմբեր. Գ. Պատկանյանի «Արարատ» ամսագրում Նալբանդյանը տպագրել է չորս բանաստեղծություն՝ «Ժամանակ», «Մի՛ այլ յաստեղս լուսաճաճանչս Ուրանիա սիգասցի... », «Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը» եւ «Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման»: Թե այս չորսից հատկապես ո՛րը նկատի ունի Գ. Պատկանյանը, ասելով, թե Նալբանդյանը հորինել է հանպատրաստից Մ. Եկենյան վարժապետի հետ մրցելիս՝ հայտնի չէ:

1846

/318/ Մարտի 27. Նալբանդյանը Մ. Եկենյանի «դպրոցն» հաճախելու օրերին գրում է մի գրաբար շարադրություն (Նոյի մասին). Հետագայում նա այդ շարադրությունն իր դիմումի հետ միասին ուղարկում է Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը, որպեսզի վերջինս Մ. Եկենյանի «ուղղումներից» գաղափար կազմի նրա «գիտության» աստիճանի մասին

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 2192, թ. 12:
  Տե՛ս ստորեւ՝ 1847, մայիսի 26

1847 

Մայիսի 26. Նալբանդյանը գրում է «Հայտարարություն» Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը՝ վարժապետ Մկրտիչ Եկենյանի մասին: Վերջերս հայտնաբերված այս փաստաթուղթը մի շարք նոր տեղեկություններ է պարունակում Նալբանդյանի եւ Մ. Եկենյանի փոխհարաբերությունների մասին: Իր «Հայտարարության» մեջ Նալբանդյանը նշում է, որ Եկենյանը հենց սկզբից վատ է տրամադրված եղել իր նկատմամբ, որպես Գ. Պատկանյանի աշակերտի: Նա միշտ կասկած է հայտնել իր շարադրությունների ինքնուրույնության մասին, ասելով, թե դրանք օրինակված են, իսկ երբ, վարժապետի կասկածները ցրելու համար, գրել է հենց Եկենյանի եւ ուրիշների ներկայությամբ, այս ան գամ էլ այլ մեղադրանք է բարդել, թե՝ նախապես անգիր արածն ես գրի առել: Մինչդեռ Եկենյանը աղավաղել է նրա շարադրությունները, եւ որպես ապացույց, Նալբանդյանը հոգեւոր կառավարության ուշադրու թյանն է հանձնում 1846 թ. մարտի 27-ի շարադրությունը՝ վարժապետի «ուղղումներով»:

Նալբանդյանը զգույշ, բայց որոշակիորեն հասկացնել է տալիս, որ Եկենյանը չունի գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որ գոհացնի իրեն. նա հրաժարվել է իր հետ քերականություն պարապելուց, պատճառաբանելով, թե ինքը (այսինքն՝ Նալբանդյանը) գիտի, ճարտասանությունը դատարկ բան է հայտարարել, իսկ տրամաբանություն, խոստովանել է, թե ինքն էլ «սովորած չէ». Եկենյանի իմացածը միայն պարզագրությունն է, որը սովորելու ինքը (Նալբանդյանը) կարողություն չունի

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 2192, թ. 11

/319  / Հոգեւոր կառավարության գործերում պահվող այլ փաստաթղթերից երեւում է, որ Եկենյանի աշակերտներից շատերը, հետեւելով Նալբանդյանի օրինակին, նույնպես բողոքել են իրենց վարժապետի դեմ, նշելով, որ նրա «դպրոցում» հնարավոր չէ մի բան սովորել

1848

Նոյեմբերի 12. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի առաջ նորդարանի քարտուղար եղած շրջանում (1848 թ. հուլիս— 1853 թ. հուլիս) Նալբանդյանը մեծ մասամբ լինելով Քիշինեւում, որտեղ գտնվում էր առաջնորդարանը, երբեմն, բուժվելու նպատակով կամ պաշտոնական գործերով եղել է Օդեսայում, Խերսոնում, Սիմֆերոպոլում, Թեոդոսիայում եւ այլուր:

«Տարեգրության» մեջ նշելով Նալբանդյանի՝ այդ քաղաքներում՝ լինելու ժամանակը, գերազանցապես հիմք ենք ընդունել այն փաստաթղթերը, որոնց տակ նա սովորություն է ունեցել տարեթվի եւ ամսաթվի հետ միասին նշանակել նաեւ վայրը

1853

Հունիսի 5. Հ. Խալիբյանի այս, ինչպես եւ հուլիսի 3-ի եւ 1854 թ. մայիսի 8-ի նամակները գրված են Մ. Եկենյանի ձեռքով

Հուլիսի 6. Նալբանդյանի դիմումը Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիային, որով խնդրում է ծննդյան վկայական

ԵԼԺ, IV, 311:

Հուլիսի 11. Ամենայն հավանականությամբ, իրեն հետապնդող ոստիկանությանը մոլորեցնելու նպատակով, Մոսկվա մեկնելուց առաջ։ Քիշինեւում Նալբանդյանը լուր է տարածած եղել, թե պաշտոնական գործով գնում է Իզմայիլ

 

Հոկտեմբեր. Պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Նալբանդյանը դասավանդել է Լազարյան ճեմարանի առաջին եւ երկրորդ դասարաններում: Այստեղ բերված նախկին ճեմարանցու վկայությունը» թե Նալբանդյանին ինքն աշակերտել է երրորդ դասարանում՝ իրականությանը չի համապատասխանում

1854

Հունվարի 25. Մ. Մսերյանն իր անթվակիր նամակում, ուղղված հավանաբար Ս. վ. Ջալալյանին, հատկապես նշում է, որ Ստ. Նազարյանը մեծ ջանք է գործադրել Նալբանդյանին ձերբակալությունից ազատե/320/լու համար: «Ս. Ե. Նազարեանց, գրում է Մ. Մսերյանը, յետ երաշխաւոր զանձն կացուցանելոյ վասն Նալբանդյանի, սուտ վկայութիւն եւս առեալ ի բժշկէ զհիւանդութենէ նորա, արգել մինչեւ ցայսօր զկատարումն պահանջողական հրամանի տեղակալին կովկասեան սահմանաց՝ ծանուցելոյ ի Մագիստրաթէն Նոր-Նախիջեւանայ ի պօլիցիայն տեղւոյս: Եւ ո՛չ այս միայն, այլեւ բազում ինչ գրեալ առ Իվան Դաւիթիչ Դէլեանովն ի Պ. Բուրգ, յորդորեաց եւ հաւանեցոյց զնա պաշտպան կալ ստահակին ամենայն զօրութեամբ, եւ զամենայն հնարս ի գործ դնել յազատութիւն նորա ի ձեռաց կաթողիկոսին»

  «Լումա», 1901, գիրք Ա, 283։ 

Մայիսի 19. Նալբանդյանը Լազարյան ճեմարանի վարչությանը ստորագրություն է տալիս, որ իրեն տեղյակ են դարձրել Մոսկվայի Հոգեւոր կառավարության 1854 թ. մայիսի 10-ի գրության մասին

МОГИА, ф. Лаз. института, д. 179, л. 7.

Մայիսի 26, Մոսկվա. Ինչպես պարզվում է 1854 թ. հուլիսի 27-ին Խ. Լազարյանին ուղղած Մ. Վեհապետյանի գրությունից, Նալբանդյանը մտադիր է եղել Պետերբուրգում տեսնվել Հովհ. Լազարյանի հետ եւ խնդրել վերջինիս միջնորդությունը Մոսկվայի համալսարանն ըն դունվելու համար

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312.

  Սեպտեմբերի 2. Ինչպես հայտնի է, Նալբանդյանի դիմումը մերժվել է՝ նրա տված անբավարար քննության պատճառով («Անտիպ երկեր», էջ 389): Քննական թերթիկի վրա, հազիվ նշմարելի է «отказано» մակագրությունը՝ առանց ստորագրության: Թերթիկի ներքեւի մասում, ազատ տարածության վրա, Նալբանդյանի ձեռքով գրված է՝ «Документ обратно получил, Михаил Налбандов»: Նույնը Նալբանդյանը կրկնել է իր դիմումի վրա՝ «Документ»-ը փոխարինելով «свидетельство» բառով (խոսքը Լազարյան ճեմարանի տված վկայականի մասին  է)

Սակայն, առաջին անհաջողությունից հետո Նալբանդյանը չի հրա ժարվել Մոսկվայի համալսարանում սովորելու մտքից. ինչպես երե վում է, նա 1855 թվականին կրկին դիմել է, այս անգամ իբրեւ իսկական ուսանող, նույն (բժշկական) ֆակուլտետն ընդունվելու մտադրությամբ: Քննական թերթիկում Նալբանդյանի ստացած գնահատականները դար ձյալ գոհացուցիչ չէին

/321  / Քննական թերթիկի վերջին սյունակում, Նալբանդյանի անվան դիմաց գրված է՝ «отк»., այսինքն՝ «отказать» («Общий список на звание студента, с показанием среднего вывода показаний каждого». Медицинский факультет. МОГИА, ф. 418, д. 489, л. 16)։ Մոսկվայի համալսարանի արխիվում Նալբանդյանի վերաբերյալ այլ փաստաթղթեր դեռեւս չեն հայտնաբերված, որոնք սպառիչ կերպով պարզեին, թե ե՞րբ է նա ընդունվել, որքա՛ն է տեւել նրա ուսման ընթացքը համալսարանում, եւ թե որո՞նք են եղել նրա մերժվելու իսկական պատճառները: Մեր կարծիքով, այս վերջին հարցում դեր է խաղացել այն հանգամանքը, որ Նալբանդյանը Մոսկվայի ոստիկանատանը ճանաչված էր իբրեւ քաղաքականապես անբարեհույս անձնավորություն: Այդ տեսակետից ուշագրավ է Լազարյան ճեմարանից Նալբանդյանի ստացած վկայականի վրա ինչ-որ մեկի ձեռքով արված հետեւյալ դիտողությունը. ,, Возвращено за необъяснением, нет ли препятствия к слушанию лекций“.

Եվ չնայած որ Լազարյան ճեմարանի վարչությունը, անշուշտ, դարձյալ Մ. Վեհապետյանի միջնորդությամբ, Նալբանդյանին տված տեղեկանքում ավելացնում է, թե այդպիսի «արգելքներ չկան», այ նուամենայնիվ, հավանական պետք է համարել, որ Մոսկվայի հայմալսարանի ռեկտորատը, տեղյակ լինելով Նալբանդյանի քաղաքական «անբարեհուսությանը», ամեն կերպ աշխատել է արգելել նրա մուտքը Համալսարան: Անբավարար գնահատականների պատրվակով քաղաքականապես «անբարեհույս» անձնավորությունների առջեւ համալսարանի դռները փակելը «օրինական» մի ձեւ էր. նման փաստերը քիչ չեն: Մոսկվայի ուսումնական օկրուգի հոգաբարձու Ս. Գոլիցինը 1834 թ. Հունիսի 28-ին Համալսարանի պրոռեկտորին առաջարկում էր թույլ չտալ, որ Ն. Պ. Օգարեւը դասախոսություններ լսի (Տե՛ս В. П. Гурьянов, К студенческой биографии Н. П. Огарева, -   Becник Mocковского универсистета", 1953, No 4, стр. 167)

Ինչպե՞ս է պատահել, ապա, որ երկրորդ մերժումից հետո էլ, այնուամենայնիվ, Նալբանդյանը որպես «ազատ» կամ «կողմնակի» ունկնդիր հաճախել է համալսարան եւ բժշկական ֆակուլտետում լսել դասախոսություններ: : 

Այս հարցի վրա որոշ լույս է սփռում Մոսկվայի ուսումնական օկրուգի հոգաբարձուի 1855 թ. դեկտեմբերի 15-ի գրությունը համայ սարանի խորհրդին: Գրության մեջ ասված է. «30-ro ноября за /322  / No 3549, я имел честь сообщить, что государь император, изволил всемилостивейше разрешить допущение в университет неограниченное число студентов по всем факультетам... » (МОГИА, ф. 418, д. 25, л. 6-7)

Ցարի այս «բարեհաճ» կարգադրությունը հնարավորություն էր տալիս համալսարանի ռեկտորատին` մեղմելու խստությունները, մասնավորապես բժշկական ֆակուլտետի նկատմամբ, մանավանդ որ պատերազմի հետեւանքով բժիշկների պահանջը մեծացել էր:

Պետք է ենթադրել, որ ահա այս պայմաններում Նալբանդյանին հաջողվել է թույլտվություն ստանալ, որպես ազատ ունկնդիր, լսելու բժշկական ֆակուլտետի դասախոսությունները

Սեպտեմբերի 11, 16 եւ 23. Ս. Ի. Զելենոյը, նախքան Հովհ. Լազարյանի կարգադրությունն ստանալը, շտապել էր հեռացնել Նալբանդյանին՝ չտարակուսելով, որ կատարում է իր շեֆի կամքը:

Սեպտեմբերի 20. Ս. Ի. Զելենովը Լազարյանների Մոսկվայի գրասենյակին հայտնում է, որ Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցչի պաշտոնակատար Միքայել Նալբանդյանը ստացել է աշխատավարձ տարեկան 350 ռ. հաշվով, ամսական 29 ռ. 16 1/2 կոպեկ, այրիների եւ որբերի կենսաթոշակի համար պահվող երկու տոկոսը հանած՝ 28 դ. 58 1/4 կոպեկ, որպիսի աշխատավարձով նա «բավարարված» է առ սույն թվականի սեպտեմբերի 1-ի

МОГИА, ф. Лаз. института, д. 179, л. 16

1855

Մարտի 5. Հակառակ ցարական կառավարության ձեռք առած միջոցառումներին, Գերցենի հրատարակությունները թափանցում էին Ռուսաստանի նույնիսկ ամենախուլ վայրերը:

«Յուրաքանչյուրին հայտնի է, գրում էր բարոն Կորֆը ներքին գործերի մինիստր Վալուեւին, որ մեզանում արտասահմանյան հրատարակությունների մշտական գրաքննության գոյության ժամանակ էլ չկար եւ չի եղել արգելված գիրք, որ անհնար լիներ ճարել: Հենց այն ժամանակ, երբ կառավարությունն ամենախիստ կերպով հետապնդում էր լոնդոնյան հայտնի հրատարակությունները, վերջիններս Ռուսաստանում տարածվում էին հազարավոր օրինակներով եւ դրանք կարելի էր գտնել ամեն տան մեջ, եթե չասենք՝ ամենքի գրպանում... »

М. Лемкe, Эпоха цензурных реформ, 137

1857

/323  / Հուլիսի 22. 1857 թ. ամառը Նալբանդյանի արտասահման կա տարած ուղեւորության մասին Պատկանյանի հիշյալ նամակը միակ որո շակի վկայությունն է. այս կապակցությամբ իմաստավորվում է նաեւ Մ. Մսերյանի խիստ լակոնիկ նշումն իր օրագրում 1857 թ. օգոստոսի 28-ին, որով, հավանորեն, նկատի ուներ Նալբանդյանի վերադարձը արտասահմանից. «Նալբանդյանն եկն» («Անտիպ երկեր», 744): Տա րօրինակն այն է, որ Նալբանդյանի բոլոր կենսագիրներն՝ անխտիր, խառն ու շփոթ են ներկայացնում արտասահման կատարած Նալբանդյանի ուղեւորությունների ժամանակն ու հանգամանքները, չնայած որ այդ կենսագիրներից երեքը ոչ միայն լավ ծանոթ էին Նալբանդյանին, այլեւ որոշ չափով մտերմական հարաբերությունների մեջ էին եղել նրա հետ, ինչպես, օրինակ, Միք. Տեր-Գրիգորյանը եւ Միք. Միանսարյանը, իսկ Նալբանդյանի մահվան առթիվ «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրված կենսագրական հոդվածի հեղինակ Ավետիք Խազեզյանը Նալբանդյանի հայրենակիցն էր եւ դպրոցական ընկերը, հետեւապես պետք է որ լավ ծանոթ լիներ իր նշանավոր դասընկերոջ կյանքի հան գամանքներին: Սակայն ուշագրավ է այն, որ նրանք երեքն էլ խոսում են Նալբանդյանի՝ արտասահման կատարած երեք ուղեւորությունների մասին, չնայած, կրկնում եմ, շփոթված են թվականները։ 1857 թ. ուղեւորության մասին ավելի հստակ է Ա. Խազեզյանի հաղորդածը. «1858 թվականի վերջերը (այսինքն՝ 1859 թ. մարտի վերջին— Ա. Ի. ) Նալբանդյանցը տկարության պատճառով գնաց արտաքո սահմանի (ինչպես տարի մի առաջ էլ գնացել էր) եւ շրջեցավ Պոլիս (?), Փարիզ եւ Վեննա (?)... » («Մեղու Հայաստանի», 1866, N 19, էջ 147, ընդգծումն իմն է— Ա. Ի. ) :

Արծարծվող հարցի պարզաբանման համար որոշակի հիմքեր է տալիս նաեւ ինքը՝ Նալբանդյանը: Ուշագրավ են հատկապես «Թափառական հրեայի» «Առաջաբանի» հետեւյալ տողերը. «Մեր ազգի մեջ կան շատ եւ շատ անուսումն մարդիկ, ինչպես նաեւ պատվելի Մխիթարյանց մեջ, որոնց շատերին ես ինքս պատահել եմ, որոնք բացի Rosarium եւ Pater noster աղոթելուց, այլ բան չգիտեին» (ԵԼԺ, II, 68: Ընդգծումն իմն է— Ա. Ի. Պարզ է, որ «Մխիթարյանց շատերին» Նալբանդյանը չէր կարող սլատահել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Պետերբուրգում, այլ միայն Վիեննայում կամ Վենետիկում: Այս կապակցությամբ չի կարելի հաշվի չառնել 1858 թ. «Հիշատակարանի» այն տողերը, ուր ասված է, որ ինքը՝ Կոմս Էմ/324/մանուելը «անցյալ տարի» (այսինքն՝ 1857 թ. ) եղել է Մարիենբադում. «... Մտքո՞ւմդ է այն Լինդման անունով հաստափոր եւ զվարճախոս բժիշկը..., որ անցյալ տարի տեսանք Մարիենբադումը» [1] (ԵԼԺ, 1, 369-370): Բերված այս փաստերը հիմք են տալիս ասելու, որ Նալբանդյանը 1857 թ. ամառը «Հյուսիսափայլի» համար տառեր ու կլիշեներ բերելու նպատակով մեկնել է արտասահման, ամենայն հավանականությամբ՝ Վիեննա, Մարիենբադի վրայով: Սակայն այստեղ անհրաժեշտ է ցրել մի տարակուսանք, որ կարող է ծագել «Թափառական հրեայի» «Առաջաբանի» կապակցությամբ: «Թափառական հրեայի» թարգմանությունը տպագրության է հանձնված եղել 1856 թվականի հոկտեմբերին, իսկ այն լույս է տեսել միայն 1858 թվականի սկզբներին: Հարց է ծագում. 1857 թ. ամառը Մխիթարյանների հետ ունեցած իր հանդիպման մա սին Նալբանդյանն ինչպե՞ս կարող էր հիշատակել մի գրքում, որ տպագրության է հանձնված եղել այդ հանդիպումից առաջ՝ 1856 թ. հոկ տեմբերին: Սակայն, նկատի ունենալով, որ «Առաջաբանը» թվագրված է հռոմեական թվանշաններով, հավանական պետք է համարել, որ այն («Առաջաբանը») Նալբանդյանը գրել է արտասահմանից վերադառնալուց հետո, երբ «Թափառական հրեայի» առաջին մամուլներն արդեն տպագրված էին, ուստի հարկ է եղել «Առաջաբանը» տպագրելիս թվակարգել հռոմեական թվանշաններով:

  Ավելորդ չենք համարում ուշադրություն հրավիրել նաեւ մի այլ հանգամանքի վրա. 1857 թ., երբ Մատթեոս Վեհապետյանը գտնվում էր Մոսկվայում, Նալբանդյանն էր գրում հայերեն եւ ռուսերեն այն բոլոր գրությունները, որ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմական առաջնորդը հարկ էր համարում ուղղել պաշտոնական անձանց կամ հաստատողություններին. Մատենադարանում պահվող այդ փաստաթղթերի սեւագրությունները, որոնց գրության ժամանակը նշված է, 1857 թ. ընդհատվում են հունիսի 20-ով եւ վերսկսվում նույն թվականի սեպտեմբերի 2-ին. այդ հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհատումը տեղի է` ունեցել Նալբանդյանի արտասահման կատարած ուղեւորության պատճառով, մանավանդ որ ընդհատման ամիսները (հուլիս-օգոստոս) համապատասխանում են Նալբանդյանի ուղեւորության ամիսներին (Մատենադարան, Սինոդի ֆ., Թեմական գործեր, թղթ. 27, վ. 9)

 

Հուլիս. Նալբանդյանը մտադրություն է ունեցել հուլիսին մեկնել  /325/ Նոր Նախիջեւան. «Այս ամառ, հուլիսի վերջերին կամ կեսերին, գրում է նա Գ. Սալթիկյանին 1857 թ. հունիսի 1-ի նամակում, հույս ունիմ Նախիջեւանում քեզ տեսանել» (ԵԼԺ, IV, 46): Հավանական պետք է Համարել, որ Նալբանդյանն իր այս մտադրությունը չի իրագործել արտասահման մեկնելու պատճառով

Տե՛ս 1857, օգոստոսի 22

Ա 1858 

Ապրիլի 29. «Նամակ առ հրատարակողը. Նալբանդյանը գրել է ապրիլի 29–ին, ինչպես այդ նշված է նամակի տակ, սակայն «Հյուսիսափայլի» չորրորդ ամսատետրակը, որտեղ տպագրվել է նամակը, գրաքննությունը թույլատրել է ապրիլի 25–ին. այս հակասությունը, լստ երեւույթին, պետք է բացատրել նրանով, որ հիշյալ նամակը գրաքննության է ներկայացվել լրացուցիչ կերպով, երբ ամ սատետրակն արդեն ստորագրված է եղել տպագրության

 

Նոյեմբեր-դեկտեմբեր. Այս ամիսներին «Հիշատակարանի» տպագրությունը «Հյուսիսափայլում» ընդհատվում է: 1859 թ. հունվարի ամսատետրակում տպագրված «Հիշատակարանում» Նալբանդյանն այդ բացատրում է իր հիվանդությամբ. «... Սկսանում եմ ահա իմ «Հիշատակարանի» տարեկան շրջանառությունը, որ հիվանդությանս պատճառով քանի ամիս արդեն մնացած էր բարձի թողի» (ԵԼԺ, 1, 386): Նրան հաջորդող տողերում արված ակնարկները հիմք են տալիս եզրակացնելու, որ իսկական պատճառը՝ այդ ժամանակ «Հյուսիսափայլի» եւ Նալբանդյանի դեմ սկսված հալածանքներն էին, ռեակցիայի ճնշումը, որին տեղի տալով, Նազարյանը Նալբանդյանին առաջարկել էր մեղմել տոնը (ԵԼԺ, 1, 387)

Հավանական է, որ Նալբանդյանը գերադասել է չտպագրել, քան «մեղմել տոնը», կամ թե՝ գրաքննությունն արգելել է այդ ամիսների «Հիշատակարանների» տպագրությունը:  

Ակնարկն այն մասին, թե Բեգզադեն «խիստ շատ ուրախանում է Կոմս Էմմանուելին հասած «անբախտության» համար, առավել հավանական է դարձնում մեր ենթադրությունը, որ խոսքը վերաբերում է «Հյուսիսափայլի» եւ Նալբանդյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին

/326  / «Հյուսիսափայլը» արտասահման փոխադրելու միտքը Նալբանդյանի մեջ ծագում է, ըստ երեւույթին, 1858 թ. վերջերին, երբ սկսում են խիստ հալածանքներ «Հյուսիսափայլի» դեմ եւ երբ Գ. վ. Այվազովսկին ներքին գործերի մինիստրին գրած իր լրտեսագրում առաջարկում է ամսագիրը փակել եւ Նալբանդյանին պատժել օրենքի ամենայն խստությամբ: Նալբանդյանի այդ մտադրությունը գաղտնիք չի մնացել նույն իսկ նրա գաղափարական հակառակորդների համար, ինչպես երեւում է Իսահակյանցի ակնարկներից, որոնց առթիվ Նալբանդյանը նկատում է. «Պ. Իսահակյանցը թույլ է տալիս ինձ Անգլիա գնալ, հարուստ ընկերությունների անդամ դառնալ: Տեսանո՞ւմ եք, սիրելի ընթերցողք, ինչպես բարի սիրտ ունի պարոնը. ամենեւին խափան չէ իմ Անգլիա գնալուն... Ցնծա՛, Շահբեգ, աշխարհի ամենայն կողմը ճանապարհը բաց է, պասպորտ տվողդ պատրաստ, ո՞ր օրիդ ես սպասում, ի՞նչ ես փտում Րեդուտկալեում» (ԵԼԺ, I, 372): եւ «Հյուսիսափայլը» 1858 եւ 1859 թթ., մասամբ նաեւ 1860 թ., շնորհիվ Նալբանդյանի աշխատակցության, նրա կրակոտ հրապարակախոսական հոդվածների, նրա «Հիշատակարանի», գեղարվեստական արձակի եւ բանաստեղծությունների, շոշափում էր հասարակության համար կենսական նշանակություն ունեցող շատ հարցեր, բորբոքում էր պայքար, լայն հետաքրքրականություն էր առաջացնում, այդ է պատճառը, որ բաժանորդների թիվը հատկապես առաջին երկու տարում ավելի քան կրկնակի շատ էր, քան հետագա տարիներին. այսպես՝ 1858 թ. «Հյուսիսափայլն» ուներ 296 բաժանորդ (321 օրինակ), 1859 թ. ՝ 342 բաժանորդ, այնինչ 1862 թ. բաժանորդների թիվն իջնում է մինչեւ 170-ի

«Փորձ», 1880, N 1, 76

  Նալբանդյանի նկատմամբ աշակերտության, եւ մանավանդ Ներսիսյան դպրոցի աշակերտության ջերմ վերաբերմունքի մասին են վկա յում «Հյուսիսափայլի» 1860 թ. N. 5 եւ 6-ի՝ Ներսիսյան դպրոցին պատ կանող օրինակների վրա արված դիտողությունները: «Հյուսիսափայլի» այդ համարներում տպագրված Կոմս Էմմանուելի «Հիշատակարանի» լուսանցքներում եւ տեղամեջերին արված դիտողություններից բերում ենք առավել ուշագրավները. N 5-ի «Հիշատակարանի» վերնագրի տակ գրված է. «Կարդացի երկու անգամ. անմահ է անունդ. կեցցե՛» (էջ 378): Իսկ «Հիշատակարանի» առաջին պարբերության վերջում ընթերցողն ավելացրել է՝ «Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր հայ այդ ուղղու/327/թյունը ունենար» (էջ 378). հատվածի վերջում մատիտով գրված է՝ «Ով որ Կոմս Էմմանուելի անունը պարծանքով չի հիշիլ, թող նա ենթարկվի այն պատժին, ինչ պատժի ենթարկվեց Վասակը բանտում եւ Մեհրուժանը Սմբատիցը... » (շարունակությունը եղծված է, չի կարդացվում ): Այնուհետեւ, թանաքով ավելացված է՝ «Հանգիստ քո ոսկերաց. երանի այն հային, որ կհետեւի քո օրինակին»

«Հյուսիսափայլի» նույն տարվա N 6-ի «Հիշատակարանի» վերջին էջի վրա ընթերցողներն իրենց ջերմ վերաբերմունքը Նալբանդյանի նկատմամբ արտահայտել են հետեւյալ տողերով. «Անմահ է անունդ հավիտյան հայ սերնդի մեջ», եւ ապա՝ «Անմոռանալի կմնա անունդ հայ սրտերի մեջ, սիրելի Մ. Ն. կամ Կ. Էմ. »:

«Հյուսիսափայլի» հիշյալ օրինակները պահվում են Ա. Մյասնիկյանի անվան պետական գրադարանի մամուլի բաժնում

[1858]

«Ասվում է լսվելու համար». Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորի ծանոթագրություններում կարծիք է հայտնված, որ Նալբանդյանն իր այս երկը գրել է 1863-1864 թվականներին Պետրոպավլովյան բերդում եւ իբրեւ ապացույց բերված է «Հեղինակի հղկված, մաքուր գրական լեզուն եւ ոճը»: Մինչդեռ հոդվածի բովանդակությունը (կրքոտ բանակռիվ գրաբարամոլների դեմ, Նազարյանի ջերմ պաշտպանությունը՝ «Հանդես նոր հայախոսության» գրքի քննադատության առթիվ), ինչպես նաեւ հենց լեզուն ու ոճը վկայում են, որ այն գրված է, 1858 թվականից ոչ ուշ:

Նալբանդյանի այս երկի «Լումայում» տպագրված տեքստը, որ ունի «Հառաջաբան» ենթավերնագիրը, եւ որը թյուրիմացաբար դուրս է մնացել Երկերի լիակատար ժողովածուից, հիմք է տալիս կարծելու, որ «Ասվում է լսվելու համարը» ոչ թե մի առանձին հոդված է, այլ լոկ առաջաբան հունական դիցաբանությանը նվիրված մեզ անհայտ մի աշխատության: «Առաջին անգամ, գրում է Նալբանդյանը, պատշաճ համարեցանք փոքր ի շատե հանդես հանել հայոց մանուկների առաջեւ Հունաստանի հին կրոնագիտությունը... »

«Լումա», 1903, N 6, 24–26

1858–1859 

/328  / Նալբանդյանի առանձնակի դերը «Հյուսիսափայլի» հրատարա կության գործում նշում է նաեւ Ալ. Երիցյանը. «Հյուսիսափայլի» առա ջին երկու տարիքը, որ ամսագրիս ամենաեռանդոտ գործունեության տարիքն են, դեռ եւս մի ընտրություն կա (խոսքը նյութերի ընտրության մասին է— Ա. Ի. ), մի կյանք է երեւում: Բայց այստեղ էլ արդեն ամսագրին այդ կենդանություն տվողը դորա օգնական տաղանդավոր Նալբանդյանցն է... Նալբանդյանցը աշխատում է կենդանացնել ամսագիրը յուր «Հիշատակարաններով», կամ «Մխիթար եւ Մխիթարյանք», «Ազգային ժառանգությունք», «Մեռելահարցուկ» եւ այլ այսպիսի հոդվածներով...

«Հյուսիսափայլը» կարդացվում էր մանավանդ Նալբանդյանցի աշխատակցության ժամանակ: Կարդացվում էր դա, որովհետեւ ոչ միայն յուր սակավաթիվ սիրողները աշխատում էին տարածել այդ ամսագիրը, այլեւ նույնիսկ ատողները, թշնամիք կարդում էին, կարծելով դրա ամեն մի տողի մեջ... յուրյանց վրա հարձակմունք տեսնել... »

«Փորձ», 1880, N 1, 83-84

1859 

Ապրիլի 15(27), Բեռլին. Կարելի է հավանական համարել, որ այս թվականով Նազարյանին ուղարկած հոդվածը՝ «Հյուսիսափայլի» 1859 թ. փետրվարի ամսատետրակում տպագրված «Հիշատակարանն» է («Հյուսիսափայլ», 1859, փետրվար, 148— 166, հմմտ. ԵԼԺ, I, 395 410), որը նա գրել է Մոսկվա— Վարշավա— Բեռլին ճանապարհին, գնացքում, ինչպես ինքը վկայում է «Հյուսիսափայլի» ն. թ. օգոստոսի ամսատետրակի «Հիշատակարանում». «Ո՛վ Հիշատակարան... քո վեր չին հատվածը չգրեցի՞, մինչ գնում էի շոգեշարժ կառքով... » (ԵԼԺ, I, 411): «Վերջին հատված» ասելով, Նալբանդյանը նկատի ունի «Հյուսիսափայլի» ն. թ. փետրվարի ամսատետրակում տպագրված «Հիշատակարանը»:

Ապրիլի 29. Բոգդանովայի անունը հիշատակվում է նաեւ Նալ բանդյանի ծոցատետրում՝ Md. Bogdanoff: Մեր կարծիքով, դա ոչ թե օպերային պարուհին է, ինչպես ենթադրվում է (Անտիպ երկեր, 722),, այլ 60-ական թվականների հեղափոխական շարժման մասնակից, /329/ Չերնիշեւսկու, Գերցենի եւ Ն. Սերնո-Սոլովեւիչի հետ գործակցած ռուս կին հեղափոխական Մարիա Արսենեւնա Բոգդանովան

«Սովետական գրակ. եւ արվեստ», 1952, N 6, «Ն. Գ. Չերնիշեւսկու  եւ Մ. Նալբանդյանի գաղափարական կապերի հարցի շուրջը»:

Մայիսի 18. Այս ամսաթվով է նշված նաեւ ութերորդ (օգոստոսի) ամսատետրակի գրաքննության թույլտվության ժամանակը, որ, մեր կարծիքով, թյուրիմացության արդյունք է

Օգոստոսի 19. «Հյուսիսափայլի» 1859 թ. իններորդ (սեպտեմբեր) ամսատետրակի գրաքննության թույլտվության ժամանակը նշված է հոկտեմբերի 17-ը, մինչդեռ տասներորդ (հոկտեմբերի) ամսատետրակինը՝ օգոստոսի 19-ի: Թյուրիմացության հետեւանք համարելով այդ, նշել ենք ընդհակառակը

1860

Ապրիլի 6. Ակնարկն այն մասին, թե Պետերբուրգի հայերից ոչ ոքի թույլ չեն տվել թերթ հրատարակելու, վերաբերում է Մովսես Բուդաղյանին

  Ռ. Պատկանյանի 1856 թ. օգոստոսին Գ. Քանանյանին ուղղած նամակից տեղեկանում ենք, որ Մ. Բուդաղյանը դեռ այդ ժամանակ (1856 թ. ) մտադիր է եղել հրատարակելու հայերեն շաբաթաթերթ. «1858 ից Բուդաղյանը մտադիր է հայոց լրագիր (racera) հրատարակել շաբաթական, եւ անպատճառ մեր տառերով եւ մեր մոտ ցանկանում է տպել... » («Մուրճ», 1905, N 4, 87)

  Թե ե՞րբ է Բուդաղյանը ներկայացրել իր դիմումը գրաքննության գլխավոր վարչությանը, հայտնի չէ, սակայն բաժանորդագրությունն արդեն սկսած է եղել, որ 1860 թ. փետրվարի 11-ին ստանում է մերժումը

  «Հյուսիսափայլի» 1860 թ. մարտի ամսատետրակում, նույն թվականի մարտի 15-ի թվակիր հասարակական նամակով, Մ. Բուդաղ յանը հայտնում է, որ ի պատասխան իր դիմումի, «Անցյալ ամսո [փետրվարի] 11-ին ցենզուրայի գլխավոր կառավարությունը, փոխանակ թույլտվության, թղթով հայտնեց ինձ, թե առանձին պատճառներն հորդորված լինելով, չկարե բավականություն տալ իմ խնդրույս»: Այնուհետեւ, Բուդաղյանն իր բաժանորդներին խնդրում է ետ ստանալ մուծած բաժանորդագինը («Հյուսիսափայլ», 1860, մարտ, 243-244)

/330/ Հունիսի 27. Հ. Աճեմյանը 1860 թ. հունիսի 29-ի նամակում Կ. Հայրապետյանին գրում է, թե Նալբանդյանը Մոսկվայից Նոր Նախի ջեւան է մեկնել հունիսի 24-ին

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123/187, թ. 54բ

Հուլիսի 19. Նալբանդյանի այս նամակի մասին հիշատակում է Հ. Աճեմյանը

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123/187, թ. 57։

Սեպտեմբերի 6. Պետերբուրգի ուսումնական օկրուգի կառավարիչը հաստատում է համալսարանական խորհրդի որոշումը՝ Նալբանդյանին «Սանկտ-Պետերբուրգի կայսերական համալսարանի թեկնածուի» գիտական աստիճան շնորհելու մասին: ։ 

Տե՛ս հոկտեմբերի 19:

[Սեպտեմբերի 6–հոկտեմբերի 15]. –Նալբանդյանը Էջմիածնում կառուցվելիք դպրոցի օգտին նվիրում է հարյուր ռուբլի

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, թղթ. 51, վ. 196:

Այս փաստի վրա մեր ուշադրությունը հրավիրեց Մատենադարանի գիտ. աշխա տակից ընկ. Ա. Ադամյանը

Հոկտեմբերի 19. Պետերբուրգի համալսարանի խորհուրդը Նալբանդյանին տալիս է վկայական (դիպլոմ), որ նա Արեւելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրաց գրականության բաժնում ենթարկվելով քննության, Հայոց լեզվից, հայոց պատմությունից, վրաց լեզվից, վրաց ժողովրդի պատմությունից, ադրբեջանական լեզվից եւ ռուս գրականությունից ստացել է գերազանց, իսկ ռուսերենից, ֆրանսերենից եւ աստվածաբանությունից՝ լավ գնահատական: Համալսարանի ուսումնական խորհուրդը Նալբանդյանին համարել է արժանի թեկնածուի գիտական աստիճանին, որը սեպտեմբերի 6-ին հաստատվել է ուսումնական օկրուգի կառավարչի կողմից

Նալբանդյանի վկայականն ստորագրել են՝ համալսարանի ռեկտոր Պյոտր Պլետնյովը, ֆակուլտետի դեկան Ա. Մուխլինսկին եւ համալսարանի խորհրդի քարտուղար Ա. Սավինսկին

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ. ։

Հոկտեմբերի 22. «Գնացած թղթերի» մատյանում եւս երեք անգամ հիշատակվում են քվաքեռները, միանգամայն հավանական է, որ բառը գործածված է կոնսպիրատիվ նպատակով, եւ ոչ մի առնչություն չունի /331/ կրոնական այն աղանդի հետեւորդների հետ, որոնց անողոք մերկացրել ու խարանել է Նալբանդյանը

ԵԼԺ, IV, 304-307

Նոյեմբերի 20–դեկտեմբերի 21. Ժամանակակիցների հիշողու թյունների համաձայն, Նալբանդյանը Պոլսում մի քանի օր հյուրընկալվում է Օտյանների ընտանիքում: Ինչպես հայտնի է, «Սոս եւ Վարդիթե լի» «Կրիտիկան» Նալբանդյանը նվիրել է Խաչ. Օտյանին՝ Գր. Օտյանի եղբորը. սրանց հայրը՝ Պողոս Օտյանը ազգային սահմանադրության գործիչներից էր, անդամ առաջին «քաղաքական ժողովի»: Դեռեւս պարզված չէ, թե ի՛նչ բնույթ է ունեցել Նալբանդյանի մiոերմությունը Խաչ. Օտյանի հետ: Նալբանդյանի գործած տպավորության մասին նույն Հիշողություններում ասված է. «Կոմս Էմմանուելի ազնիվ ոգին եւ բոցաշունչ ազատասիրությունը խոր տպավորություն գործեցին ունկընդիրներուն վրան, ինչպես լսած եմ բարեհիշատակ Գրիգոր Օտյանեն»

«Բազմավեպ», 1917, Դ 10, 392:

Դեկտեմբերի 25(262). Նալբանդյանը Հ. Սվաճյանին 1860 թ. դեկտեմբերի 30-ին գրած նամակում Մեսինա մտած օրը ցույց է տալիս դեկտեմբերի 26–ը (ԵԼԺ, IV, 84), մինչդեռ «Ճանապարհորդությանս ընթացքը» նկատողություններում նշում է դեկտեմբերի 25-ը։  

  ԵԼԺ, IV, 273

1861

Հունվար. Վ. Ի. Կելսիեւի ցուցմունքները հիմք են տալիս կարծելու, որ Նալբանդյանը Գերցենի եւ նրա խմբի հետ ծանոթացել եւ կապեր է հաստատել 1861 թ. հունվարին: «Ես նրան հանդիպեցի Տրյուբների մոտ, գրում է Վ. Ի. Կելսիեւը, ուր (Տրյուբների գրախանութը— Ա. Ի. ) նա մտել էր ռուսների հանդիպելու մտադրությամբ: Ինձ համար հետաքրքրական էր զրուցել հայ մարդու հետ նրանց (հայերի) գործերի մասին, իսկ նա ուզում էր սիրտը բաց անել ռուս մարդու առաջ եւ թարգմանիչ գտնել՝ Սիտիում հարաբերությունների մեջ մտնելու համար: Ամբողջ օրը մենք միասին անցկացրինք, եղանք մի քանի գրասենյակներում, որոնց հետ նա ուզում էր բանակցել՝ մետաքսի առեւտրի վերաբերյալ. ես նրան շատ դուր եկա այն բանի համար, որ իմ համակրությունը հայտնեցի Թյուրքիայի հայ ժողովրդի (народность) վերականգնման գաղափարին՝ Արարատից մինչեւ Միջերկրական ծովը: Այդ /332/ օրը եւ երկու շաբաթվա ընթացքում, նրա՝ Լոնդոնում եղած ժամանակ, ես մի քանի անգամ ցանկություն հայտնեցի լինել Ասիայում, ցավելով, որ չունեմ անձնագիր, իսկ նա... խոստանում էր ինձ համար անձնագիր ճարել:

Այդ 1861 թ. սկզբին էր: Նա գնաց Կովկաս [2], ես նրան մոռացա, ոչ մի նշանակություն չտալով նրա խոստմանը, երբ, հանկարծ, կրկին երեւաց 1862 թ. հունվարին եւ հանդիսավորությամբ ինձ հանձնեց անձնագիրը» («Литературное наследство», No 41-42. А. И. Герцен, II, M., 1941, 440)։ 

  Ինչպես Ն. Տուչկովա-0գարեւան, Վ. Ի. Կելսիեւը եւս Նալբանդյանին համարում է «սովորական առեւտրական». այդ փաստը մի անգամ եւս վկայում է, որ Նալբանդյանը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում, գործել է, խստիվ պահպանելով կոնսպիրացիայի կանոնները. հենց նույն Կելսիեւն էլ վկայում է, որ «ավելի նշանակալից եւ ավելի ականավոր անձնավորությունները Գերցենի հետ մենակ էին տեսակցում» (նույն տեղը, 418)

 

Ապրիլի 12(24). «Գնացած թղթերի» ցանկում Հասցեատիրոջ անվան տեղ գրված է «Լոնդոն». պարզ է, որ Նալբանդյանը զգուշության համար խուսափել է հասցեատիրոջ անունը նշելուց: Անհավանական չէ, որ դա լինի Գերցենը

Օգոստոսի 22. «Մեղվի» հրատարակության արգելքը տեւում է երկու ամիս, մինչեւ հոկտեմբերի 31-ը: «Բարձրագույն հրամանի մեջ, որով թույլատրվում էր «Մեղվի» հրատարակությունը, պահանջվում էր «ազգային ներկա գործոց վրա բացարձակ լռություն պահել»

են «Մեղու», 1861, N 144, 2013

Մինչեւ սեպտեմբերի 27. Հ. Սվաճյանին ուղղած նամակներից մեկում Նալբանդյանը գրում է, թե հրապարակելու է մի «Հայտարարություն», որով պիտի մերկացնի Գ. վ. Այվազովսկու դավերը հնդկահայ կտակների հարցում, պատմելով «գործին բուն եղելությունը»: Չի պահպանվել: Հավանական է նաեւ, որ հնարավորություն չի ունեցել իրագոր ծելու իր մտադրությունը

«Մեղու», 1862, N 172, 197 –199։ Սեպտեմբերի 27 –հոկտեմբերի 24. Դուրս գալով Կալկաթայից, Նալբանդյանը, մինչեւ Սուեզ հասնելը, մոտ մեկ ամիս մնացել է ճանա պարհին, մեծ մասամբ Մադրասում եւ մի քանի օր էլ Ցեյլոն կղզու Գալլ /333/ քաղաքում: «Կրիտիկայում» խոսելով օդային հոսանքների առաջացման եւ ուղղության մասին, Նալբանդյանը գրում է. «Երկու անգամ կանգնելով հնդկական Մադրասի նավահանգստում եւ, մի քանի օր մնալով Սեյլան կղզու Գալլ քաղաքում (point de Calle), ես նույնպես վայելած եմ այս բնության զվարթարար պարգեւը, էշ նահատակ եղած լինելով ցերեկվա դժոխային ջերմությունից» (ԵԼԺ, III, 159–160): Հայտնի է, որ Նալբանդյանն շտապում էր օր առաջ մեկնել Կալկաթայից (Շահազիզ Ե., Դիվան Միքայել Նալբանդյանի, 188), սակայն առայժմ հնարավոր չեղավ պարզել, թե ի՛նչն է նրան հարկադրել այդքան ժամա նակ մնալու Մադրասում եւ Ցեյլոնում:  

 

Նոյեմբերի 20. «... Իր ազատական դրոշի... բռնության ձեռոք ծալված ըլլալուն տրտմառիթ լուրը» ասելով, «Ծաղիկը», ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Էջմիածնի Սինոդի 1861 թվականի հու նիսի 12-ի որոշումը «Հյուսիսափայլի» մասին. ըստ երեւույթին, Պոլսում եւ Զմյուռնիայում լուրը չափազանցնելով, «Հյուսիսափայլն» արդեն փակված էին համարում

Տե՛ս 1861, հունիսի 12

1862 

[Մայիսի 16]. –Քննիչ-հանձնաժողովին տված «ցուցմունքներում» Նալբանդյանը նշում է, որ ինքը Փարիզից մեկնել է մայիսի կեսին, այնտեղ մնալով մոտ մեկ ամիս: Բեռլինի «Սանկտ-Պետերբուրգ» հյու լրանոցի տված հաշվեթղթից երեւում է, որ Նալբանդյանը Բեռլինում է եղել մայիսի 17-ին (նոր տոմարով 29-ին). այստեղից կարելի է եզրա կացնել, որ, իրոք, Նալբանդյանը Փարիզից մեկնել է մայիսի կեսին, այսինքն՝ 15-ին կամ 16-ին: Այս դեպքում տարակուսանք է հարուցում Տուրգենեւի նույն թվականի մայիսի 21-ի երկտողը Նալբանդյանին, գրված Փարիզում, թե ինքը մեկնում է «վաղը» (մայիսի 22-ի) երեկոյան: Հավանական է, սակայն, որ հիշյալ երկտողը գրելիս Տուրգենեւին հայտնի չէր, որ Նալբանդյանն արդեն մեկնել էր

Մայիսի 25–ին կամ 26–ին. Նալբանդյանի՝ Պետերբուրգ հասնելու միշտ օրը դեռեւս չի որոշված. նշել ենք այն տվյալը, որ նա հաղորդել է քննիչ-հանձնաժողովին:  

  ԵԼԺ, III, 346

/334  / [Մայիսի 26— հունիսի 24]. Երկերի լիակատար ժողովածուի III հատորի ծանոթագրողները ենթադրում են, որ Նալբանդյանը «Նկատողություն» հոդվածը Վարդան վարդապետի «Հավաքումն պատմության» 1862 թ. Վենետիկի հրատարակության մասին, գրել է Պետրոպավլովյան բերդում (էջ 484). մինչդեռ կան հիմքեր այդ հոդվածի գրության ժամանակը սահմանելու 1862 թ. մայիսի 26-ից մինչեւ հունիսի 25-ը:

Իր հոդվածի ծանոթագրության մեջ Նալբանդյանը գրում է. «Երկու or սորանից հառաջ, բազմաթիվ բարեկամք, խառնագոչյուն աղաղակներով իմ վերա գալով, բռնի հափշտակեցին այդ գիրքը [Վարդան վարդապետի «Հավաքումն է պատմության»], որ տանին կարդան։ Արդյոք գրքի բրդգզված կտորները պիտի հետ ստանա՞մ, այդ մասին ես տարակույս ունեմ, որովհետեւ նոցա տանելը սովորական տանելու նման չէր, եւ մինչեւ սենյակիցս դուրս գալը արդեն քանի մի անգամ խլեցին իրարու ձեռքից» (ԵԼԺ, III, 226)

Ընդգծված տողերը պարզորոշ ցույց են տալիս, որ Նալբանդյանն այդ հոդվածը գրել է մինչեւ բանտարկվելը, երբ նրա բարեկամներն ու ընկերներն ազատ ել ու մուտ են ունեցել իր բնակարանը: Քիչ հավա նականություն կա ենթադրելու, որ այն գրված է բերդից դուրս գալուց հետո, մինչեւ աքսորավայր մեկնելը՝ 1865 թ. մայիսի 13-ից մինչեւ նոյեմբերի վերջը ընկած ժամանակամիջոցում

[Հունիսի 27-28]. Նալբանդյանի՝ Պետերբուրգից մեկնելու եւ Մոսկվա հասնելու ժամանակը նշվում է մոտավոր ճշտությամբ: Քննիչ հանձնաժողովին տված իր ցուցմունքներում Նալբանդյանն ասում է, որ Պետերբուրգում մոտ մեկ ամիս, եւ Մոսկվայում, հունիսի վերջերին, չորս օր մնալուց հետո, մեկնել է Նոր Նախիջեւան (ԵԼԺ, III, 346): Պաշտոնական փաստաթղթերից հայտնի է, որ նա Մոսկվայից մեկնել է Հուլիսի 2-ին. նկատի ունենալով այդ տվյալը եւ այն, որ Նալբանդյանը Մոսկվայում մնացել է ընդամենը չորս օր, Պետերբուրգից Մոսկվա գալու ժամանակը պետք է ընդունել հունիսի 27-ը կամ 28-ը

Ղ. Խաֆաֆյանը քննիչ-հանձնաժողովին տված իր ցուցմունքներում նշում է, թե Նալբանդյանը Պետերբուրգից Մոսկվա է մեկնել հունիսի 24-ին կամ 25-ին

Նոյեմբերի 25. Պետրոպավլովյան բերդից գրած Նալբանդյանի մոտ 125 նամակից մեզ է հասել ընդամենը 22 նամակ: Հայտնի է, որ Նալբանդյանին թույլատրված էր նամակագրություն ունենալու մի/335/այն եղբոր՝ Ղազարոսի հետ. ահա թե ինչո՛ւ բերդից գրած բոլոր նամակները հասցեագրված են եղբորը. ըստ էության իր այդ նամակներով Նալբանդյանը խոսում էր դրսի աշխարհի իր բոլոր բարեկամների եւ ընկերների հետ, որ պարզորոշ երեւում է յուրաքանչյուր նամակի բովանդակությունից: «Տարեգրության» մեջ Նալբանդյանի՝ բերդից գրած նամակները նշված են Ղազարոս Նալբանդյանի անունով

Դեկտեմբերի 3. Պետրոպավլովյան բերդի պարետ Ա. Ֆ. Սորոկինը, ըստ երեւույթին, «նորին կայսերական մեծության, սեփական գրասենյակի» III բաժանմունքի պետի ցուցումով, մի առանձին տետրակում oրը-օրին նշել է, թե Ալեքսեեւյան ռավելինի բանտարկյալներից յուրաքանչյուրին ե՞րբ է նամակ հանձնվել եւ ե՞րբ՝ նրանից իր ազգականին: Նալբանդյանի վերաբերյալ առաջին գրանցումն արված է 1862 թ. դեկտեմբերի 1-ին, վերջինը՝ 1865 թ. մայիսի 9-ին: Այնուհետեւ, առանց տարեթվի, միայն ամսաթվերով, նշված են Նալբանդյանի ստացած եւ ուղարկած նամակներից մի քանիսը, հետեւյալ վերնագրով. Передано для прочтения писем с разр. г. Потапова в А. Р. [Алексеевский равелин]: Նալբանդյանի ուղարկած նամակները նշված են հետեւյալ ամսաթվերով. հոկտեմբերի 1, 14, 25. նոյեմբերի 6, 12, 30:  

«Բերդի հիշատակարանում» Նալբանդյանն ակնարկներ է արել, որ իր նամակներից մի քանիսը չեն հանձնվել եղբորը, ինչպես ինքն է ասում՝ «մեռելկոխ» են եղել: Պետք է ենթադրել, որ Սորոկինի ցուցա կում հատուկ նշված այս վեց նամակը եւս չեն հանձնվել հասցեատիրոջը։ 

Բոլոր տվյալներից երեւում է, որ Սորոկինն իր տետրակում նշել է նամակների հանձնման օրը եւ ոչ թե դրանց գրության ժամանակը. այս պես՝ 3. XII. От Налбандова к брату, եւ այլն: «Տարեգրության» մեջ նշել ենք՝ «1862. դեկտեմբերի 3. Նալբանդյանի նամակը Սորոկինի միջոցով հանձնվում է եղբորը» եւ այլն:

Անհրաժեշտ ենք համարել Նալբանդյանի նամակների վերաբերյալ «Բերդի հիշատակարանի» եւ Սորոկինի ցուցակի տվյալները նշել զուգահեռաբար: . Սորոկինի տետրակից Նալբանդյանին վերաբերող հատվածը մեզ է տրամադրել գրականագետ Կ. Գրիգորյանը

1863

Հուլիսի 29 եւ օգոստոսի 5. Նալբանդյանին այցելողների թվում Երկերի լիակատար ժող. IV հատորում (էջ 288) նշված է ոմն Ե. Թ., /336/ մինչդեռ ձեռագրում Դ. Թ. է՝ Դանիել Թորոսյան Գարագաշյանի (կամ Քառաքաշի) անուն-հայրանվան սկզբնատառերը

Հմմտ. ԵԼԺ, IV, 78 եւ 288

  ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., վ. 1:

Նոյեմբերի 28. «ՄԵռելկոխ» բառը, որով Նալբանդյանն ակնարկում է, թե նոյեմբերի 26-ի իր նամակը բռնվել է բերդի պարետի կամ III բաժանմունքի կողմից, վերծանվեց Բերդի հիշատակարանի ձեռագիրը կրկին անգամ եւ ուշադիր ուսումնասիրելիս: Անտիպ երկերում (266) եւ Երկերի լիակատար ժող. IV հատորում (290) այդ բառի փոխարեն դրված են կախման կետեր

Մ` 18 6 4

Հունվարի 7. «Դրսվանց, հազիվ... » բառերը վերծանվեցին Բերդի Հիշատակարանի ձեռագիրը կրկին անգամ եւ ուշադիր ուսումնասիրելիս: Անտիպ երկերում (267) եւ Երկերի լիակատար ժող. IV հատորում (291) այդ բառերի փոխարեն դրված են կախման կետեր

[Փետրվար]. Գրում է «Ազգային թշվառություն» հոդվածը

Ապրիլի 18. Մեկ տարվա ընդհատումից հետո, «Հյուսիսափայլի» առաջին ամսատետրակը լույս տեսավ 1863 թ. դեկտեմբերին, երկրորդը՝ 1864 թ. հունվարին եւ այլն: Սրանով պետք է բացատրել, որ «Հյուսիսափայլի» այդ տարվա ամսատետրակների 26. չեն համապատասխանում ամիսներին

Հունիսի 17. Հայտնի չէ՝ Նալբանդյանը գրե՞ց իր բողոք-նամակը Խալիբյանին, թե՞ ոչ: Անանիա Սուլթանշահը բացառապես այդ հարցի առթիվ գրված մի նամակում ամենավճռական եւ ամենախիստ կերպով դատապարտում է Գրիգորի ստորացուցիչ արարքը:

«Գիտի՞ս դուն, գրում է նա, որ եթե օրենքը եղբորդ տասը կտոր անելու ըլլար, գենե նա Այվազին ու Խալիբին ձեռքեն ազատվելու ամենեւին չէր կամենար, չէր խոնարհեր, չէր ցածանար քեզ պես՝ նոցա նման աշխարհին հայտնի ավազակներուն գլուխ ճկել.. Մեր պատվական եղբոր սուրբ, պատվական անունը եւ պատիվը խաղալիք անելը մի՛ համարձակիր եւ ռաստ էկող հանած, վարած փեզեվենքներուն ոտքին տա կը մի՛ ձգեր... Երբ Միքայելը ազատ լիներ, օրինավոր ու ոչ այսպես քո վարձդ կուտար... »

Այնուհետեւ, Սուլթանշահը հայտնում է, որ իրենց (նկատի ունի /337/ իրեն եւ Նալբանդյանի մյուս բարեկամներին) պարտքն են համարում «Խալիբին ալ իմացնել, որ ամենեւին չի համարձակի որին ասիս խնդիրքը լսելով Միքայելին գործին մեջ մտնելու եւ նրան անպատիվ անելու. նրա համար տասը անգամ կործանվիլը, մեյմը Խալիբին կամ Այվազին ձեռքով ազատվել են աղեկ է»

  Ե. Շահազիզ, Դիվան` Միքայել Նալբանդյանի, 333-335

1865

Մայիսի 13. Մ. Տեր-Գրիգորյանի վկայության համաձայն, Պետրոպավլովյան բերդից դուրս գալուց հետո Նալբանդյանը վեց ամիս հիվանդ վիճակում մնում է Պետերբուրգում . Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, էջ XIX): Նալբանդյանի 1866 թ. դեկտեմբերի 15-ի նա մակից հայտնի է, որ նա Կամիշին է հասել 1865 թ. դեկտեմբերի 7-ին, ուրեմն, Պետերբուրգից աքսորավայր պետք է մեկնած լինի նոյեմբերի վերջերին

1865 թ. հունիսի 1-ին արդարադատության մինիստրության պաշտոնյա Ն. Վ. Մեզենցովին Նալբանդյանի գրած դիմումի մեջ նշված հասցեից երեւում է, որ նա Պետրոպավլովյան բերդից դուրս գալուց հետո, մինչեւ աքսորավայր մեկնելը, ապրել է Պետերբուրգում Ղազարոս Խաֆաֆյանի բնակարանում (Васильевский остров, дом Меняева)։ 

Հայտնի է այն փաստը, որ Նալբանդյանի հանդիսավոր թաղման գործում Կ. Հայրապետյանի դեմ Խալիբյանի եւ ուրիշների հարուցած մեղադրանքներից մեկն էլ այն է եղել, որ. Նալբանդյանին նա թույլ է տվել օթեւանելու Պետերբուրգի իր բնակարանում (պետք է ենթադրել, որ Կ. Հայրապետյանը գնած կամ վարձւած է եղել առեւտրական գործերում իր հավատարմատար Ղ. Խաֆաֆյանի համար), որտեղ ամեն ինչ պատրաստ է եղել նրա (Նալբանդյանի) համար: Կ. Հայրապետյանը չի հերքել այդ փաստը, ավելացնելով, որ «Նալբանդովի հետ մտերմական հարաբերության մեջ չի եղել, եւ եթե թույլ է տվել իր գործակատարին թողնել Նալբանդովին ապրելու իր բնակարանում, ապա նա այդ արել է հիշելով Նալբանդովի մատուցած ծառայությունը Նախիջեւան քաղաքին, երբ նա Հնդկաստանում ստացել է այնտեղ վախճանված հայերի կողմից Նախիջեւանին կտակած գումարները» («Գրական ժառանգություն», առաջին գիրք, Եր., 1940, 79)

Գործակատարը, որին Կ. Հայրապետյանը կարգադրել է թույլ տալ /338/ Նալբանդյանին ապրելու իր (Հայրապետյանի) բնակարանում, հենց նույն Ղ. Խաֆաֆյանն է, որի հասցեն նշված է Նալբանդյանի վերո հիշյալ դիմումի մեջ

1862–1865 

Մ. Նալբանդյանը Պետրոպավլովյան բերդում եւ բերդից դուրս գալուց հետո, մինչեւ աքսորավայր մեկնելը, ձեռքի տակ է ունեցել հետեւյալ գրքերը, որոնց մի մասն օգտագործել է այդ ժամանակամիջոցում գրած իր աշխատություններում եւ նամակներում (տրվում է հիմնական գրականության ցանկը): , 

Դրված աստղանիշը ցույց է տալիս, որ տվյալ գիրքը եղել է Նալբանդյանի սեփականությունը եւ այժմ պահվում է նրա գրադարանում՝ ԳԱԹ-ում

 

* Աբովյան Խ., Վերք Հայաստանի, Թիֆլիս, 1858:

Ագաթանգեղոս, Կ. Պոլիս, 1709:

Ագաթանգեղայ պատմութիւն, Վենետիկ, 1862:

Ախվերդյան Գ., Սայաթ-Նովա, Մոսկվա, 1852:

* Աստվածաշունչ, Վենետիկ, 1805

Մ. Տեր-Գրիգորյանը վկայում է, որ Նալբանդյանը բանտում ուսումնասիրելով հունական եւ հրեական լեզուները, «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունը համեմատել է հունական թարգմանության եւ հրեական բնագրի հետ: , 

* Ավետիքեան Գ., Քերականութիւն հայկական, Վենետիկ, 1815

* Բագրատունի Ա., Տարերք հայերէն քերականութեան, Վենետիկ, 1864

  Եղիշէ վարդ., Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին, հրատ. Յովհ. Քաթանեանց, Մոսկվա, 1861

  Նալբանդյանի գրադարանում պահվում են Եղիշեի 1859 եւ 1864 թթ. Վենետիկի եւ 1861 թ. Թեոդոսիայի հրատարակությունները

  * Զենոբ, Պատմութիւն Տարոնոյ զոր թարգմանի Զենոբ Ասորի, Վենետիկ, 1832

Խորենացի Քերթողահայր, Պատմութիւն հայոց, Ամստերդամ, 1695

Նալբանդյանի գրադարանում պահվում է՝ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք, երկր. տպ., Վենետիկ, 1865

Կիրակոս Գանձակեցի, Մոսկվա, 1858

Նալբանդյանի գրադարանում պահվում է այս գրքի 1865 թ. Վենետիկի հրատարակությունը

/339  /

Կորիւն, Պատմութիւն վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մեսրովպայ վարդապետի մերոյ թարգմանչի ի Կորիւն վարդապետէ, յաշակերտէ նորին, Վենետիկ, 1834

* Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1793: ։ 

Նալբանդյանը մտադիր է եղել աշխարհաբարի վերածելու Ղ. Փարպեցու նաեւ «Պատմությունը»

  * Ղազարայ Փարպեցւոյ Թուղթ առ Վահան տէրն Մամիկոնէից, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1853

Ղ. Փարպեցու «Թուղթը» թարգմանելիս Նալբանդյանն օգտագործել է այս հրատարակությունը, որ պահվում է նրա գրադարանում: Գրքի լուսանցքներում կան Նալբանդյանի ձեռքով արված նշումներ

* «Մեղու» (Պոլիս), 1862-1863 թթ.:

*Յովհաննէս կաթողիկոս Դրասխանակերտցի, Պատմութիւն հայոց, Մոսկվա, 1853:

Յովհաննու Իմաստասիրի Օձնեցւոյ, Մատենագրութիւնք, Վենետիկ, 1833

* Չամչեան Միքայէլ, Պատմութիւն Հայոց, հատորներ Ա, Բ եւ Գ, Վենետիկ, 1784— 1786: _ 

* [Պատկանյան Գ. ], Շավարշ երկրորդ կամ նորոգյալ Հայաստան, պատմ. բանաստեղծություն, Ս. -Պետերբուրգ, 1864

Պռոշյան Պ., Սոս եւ Վարդիթեր, Թիֆլիս, 1860:

Սեբէոս եպիսկոպոս, Պատմութիւն ի Հերակլն, Կ. Պոլիս, 1851

Ստեփաննոս վարդ. Տարօնեցի (Ասողիկ), Տիեզերական պատմութիւն, Փարիզ, 1859:

* Վարդան վարդ., Հաւաքումն պատմութեան, Վենետիկ, 1862

* Վերդի Ջ., Տրովատոր, ողբերգություն չորս մասն բաժանված, երաժշտություն պ. Հովսեփի Վերդի, աշխատություն Հովհաննեսի Սահրատյանց, Ս. -Պետերբուրգ, 1864:

 

* Араго Փ., Биографии знаменитых астрономов, физиков и геометров, , тт. I—III, CПБ., 1859–1861.

* Араго Փ., Гром и молния, СПБ., 1859.

* Араго Փ., Общепонятная астрономия., СПБ, 1861.

Араго Փ., Астрономия, т. III.

Бок К. Э., Будьте здоровы! Популярные медицинские беседы, CПБ., 1864.

Бокль T. -C., История цивилизации в Англии, nep. K. Бестужева-Рюмина и Н. Тиблена, 2 т., СПБ., 1864.

Бутковский Ал., Весталки, римслие девы. M., 1862.

Гайм Р., Гегель и его время, пер. Сольяникова, СПБ., 1861.

/340/ Гервинус Г., История XIX века, СПб., 1862-1864.

Даниель Г. ., Краткий учебник географии, перев. Корсак, М., 1863.

* Ильенков П. проф., Курс химической технологии, 2-е изд., т. І, СПб., 1861.

* Катрфаж А., Превращение в мире животных, пер. Журковского, под ред. Хотинского, СПб., 1859.

* Кольб Г. Ф., Руководство к сравнительной статистике, пер. А. Корсака, с добавл. изд. Н. Тиблена, т. I, СПб., 1862.

* Либих Юст., Письма о химии, пер. под ред. Алексеева, тт. I и ІІ, СПб., 1861.

Նալբանդյանի գրադարանում պահվում է այս գրքի նաեւ 1855 թ. Մոսկվայի ռուսերեն հրատարակությունը: «Կրիտիկայի» մեջ նշված է 1858 թ. Մյունխենի չորրորդ հրատարակությունը:

Лихутин М. Д., Русские в азиатской Турции в 1854—55 гг. Из записок о военных действиях Эриванского отряда, СПб., 1863.

Льюис Г. Физиология обыденной жизни, пер. с англ. проф. Рачинского и Березенкова, М., 1864.

Маколей Т. ., Полное собрание сочинений, пер. под ред. Н. Тиблена и Г. Думшина, тт. I—XII, СПб., 1860—1864.

Менделеев Д. И., Органическая химия, 2-е изд. исправл. и дополн., СПб., 1863.

* Молинари Г., Курс политической экономии, ч. І, СПб., 1860.

Գրքի երկրորդ անվանաթերթի վրա, Նալբանդյանի ձեռքով, հավանորեն բանտում, մատիտով գրված է „Глупее и подлее этого сочинения едва ли я когда-нибудь то рода читал. Примеч. Налбанд[ова].

* Патканов К., Исследование о составе армянского языка, СПб., 1864.

* Прескотт В., История царствования Филиппа II, короля испанского, ч. І, СПб., 1858.

Прудон П. ., Война и мир, исследование о принципе и содержании международного права, 2 т., СПб., 1864.

* Ранке Л., Римские папы, их церковь и государство в XVI и XVII столетиях, пер. с немецкого, Берлин, 1834, СПб., 1842.

«Современник», 1858, No 12.

Токвиль Ал., Демократия в Америке, пер. А. Якубович, тт. I и ІІ, Киев, 1860.

* Фишер К., История новой философии, пер. Н. Страхова, изд. Н. Тиблена, тт. I и I, СПб., 1862—1863.

*Фоше Л., Очерки Англии, СПб., 1863.

* Цейс Густав, Учебник всеобщей истории с точки зрения культуры, ч. І, СПб., 1862.

/341/ * Циммерман, Общие физические явления, или т. н. общая физика, СПб., 1861.

* Циммерман, Теплота и главнейшие применения ее в технике, СПб., 1861.

* Циммерман, Об электричестве и магнетизме, СПб., 1861.

* Шерр И., Всеобщая история литературы, СПб., 1863.

Шлоссер Ф. К., История восемнадцатого столетия и девятнадцатого до падения французской империи, с особенно подробным изложением хода литературы, тт. I и II., СПб., 1858.

«Энциклопедический словарь, сост. русскими учеными и писателями», под ред. А. А. Краевского и П. Л. Лаврова, тт. I-VI, 1861-1863.



[1]     Բուժավայր Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում։