Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՔՍՈՐ ԵՎ ՄԱՀ
1865 մայիսի 13— 1866 ապրիլի 14 

1865 

Մայիսի 13. Նալբանդյանին ուղարկում են Պետերբուրգի ավագ ոստիկանապետի մոտ՝ Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկը, ոստիկանության խիստ հսկողության տակ, աքսորելու համար

  ԵԼԺ, IV, 326-327

Նույն օրը. Վերոհիշյալի մասին Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինը զեկուցագիր է ներկայացնում Ալեքսանդր II ցարին

Նույն տեղը, նաեւ`
  ЦГИАМ, ф. III отд., I эксп., 1862, д. 230, ч. 76, л. 7.

Նույն օրը.   Համանման զեկուցագիր Սորոկինն ուղարկում է III բաժանմունքի գլխավոր պետին

ԵԼԺ, IV, 327–328

Նալբանդյանը բանտից դուրս գալուց հետո, մինչ աքսորավայր մեկնելը, ոստիկանության հսկողության տակ, ապրել է Պետերբուրգում, Ղազարոս Խաֆաֆյանի բնակարանում՝ Васильевский остров, Биржевой переулок, дом Меняева

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 354:

Բանտից դուրս գալու ժամանակ Նալբանդյանի առողջական վիճակի մասին Մ. Տեր Գրիգորյանը գրում է. «... Հիվանդությունն այն տեղը հասուցել էր նորան, որ ճանաչել կարելի չէր. այն աստիճանի լղարել էր, որ միայն ոսկոր ու կաշի էր դարձել. էլ առաջվա աշխուժությունն ու կենդանությունն վրան չէր մնացել. բոլոր բարեկամների ու ծանոթ ների սիրտը մղկտում էր, նայելով առաջվա կրակոտ հայկազնի ուրվականի վրա»

Մ. Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի համառոտ
կենսագրությունը, Ղ. Փարպեցու գրած թուղթը, էջ XVIII–XIX

/303  / Մայիսի 15. Ա. Ի. Գերցենը իր որդուն՝ Ա. Ա. Գերցենին ուղղած նամակում հայտնում է Սենատի դատավճիռը՝ Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչի, Նալբանդյանի եւ մյուսների գործի վերաբերյալ

А. И. Герцен, Полное собрание сочинений, XVIII, 92

Մայիսի 25. Ան. Սուլթանշահը, Նալբանդյանին տված բժշկական վկայականում թվելով նրա հիվանդությունները՝ վերին եւ ստորին վերջավորությունների խրոնիկական հոդացավ, աջ կողքատակի պլեւրի խրոնիկական բորբոքում, թոքերի բշտիկների լայնացում, շնչափողի խրոնիկական կատառ, լնդախտ՝ օրգանիզմի լիակատար հյուծվածության եւ ուժասպառության պայմաններում, գրում է. ՝ 

«Այս հիվանդությունները պահանջում են գործուն եւ ամենաեռանդուն բժշկություն, որին եւ ձեռնարկված է ներկայումս:

Հիվանդության տեւողությունը հայտնի չէ, սակայն հիվանդի կասկածելի վիճակը, համենայն դեպս, պահանջում է նրան բնակության ուղարկել տաք կլիմա ունեցող վայր՝ արմատապես բուժվելու համար, այլապես հիվանդի կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում... »

Սակայն, հակառակ Ան. Սուլթանշահի այս վկայականին, ինչպես եւ հետագայում պրոֆ. Ս. Պ. Բոտկինի տեղեկանքին, թե Նալբանդյանի վիճակը շատ ծանր է եւ նրա կյանքին վտանգ է սպառնում, ներքին գործերի մինիստրությունը մերժեց Նալբանդյանին հարավային նա հանգներից մեկն ուղարկելու միջնորդությունը, ինչպես նաեւ իր՝ Նալբանդյանի դիմումն այդ բովանդակությամբ, եւ նրան աքսորավայր նշա նակեց Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը

  ԵԼԺ, IV, 314–315

Հունիսի 1, Պետերբուրգ. Գրում է դիմում արդարադատության մինիստրության պաշտոնյա Ն. Վ. Մեզենցովին՝ 1862 թ. հուլիսի 14-ին, ձերբակալության ժամանակ, իրենից վերցրած բոլոր թղթերը, աշխար հագրական քարտեզները եւ լուսանկարները վերադարձնելու մասին, որոնք 1863 թ. հունվարի 15-ին քննիչ-հանձնաժողովը ուղարկած է 

եղել արդարադատության մինիստրություն: Դիմումի տակ նշված է հասցեն՝ Васильевский остров, дом Меняева, на квартире Хафафова: Նույն բնակարանում ապրել է նաեւ 1860 թ.: 

ԵԼԺ, IV, 253, 73:
ЦГИАМ, ф. III отд., I эксп., 1862, д. 230, ч. 76, л, 72

/304  / Հունիսի 2. Պետերբուրգի Միտնինսկայա հրապարակում հայտա րարվում է Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչի դատավճիռը. «Ռուսական կառավա իության դեմ Լոնդոնի պրոպագանդիստների չար մտադրություններին մասնակցելու, նրանց հանցավոր բովանդակությամբ արտասահման կան երկերը տարածելու, չդատապարտված պետական հանցագործ Կելսիեւի հանցավոր մտադրությունները գիտենալով, նրան իր մոտ ապաստան տալու եւ կառավարության գործողություններն ու կառավար ման ձեւը հանդգնաբար պարսավելու համար, Սերնո-Սոլովեւիչին զրկել բոլոր իրավունքներից եւ ընդմիշտ աքսորել Սիբիր»

«Государственные преступления в России XIX веке», I, 130

Հունիսի 5. Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչն աքսորվում է ընդմիշտ Սիբիր

М. Н. Гернет, История царской тюрьмы, II, 345

Հունիսի 20, Պետերբուրգ. Նալբանդյանի նամակը «Մեղու Հա յաստանի» թերթի խմբագրին: Խնդրում է տպագրել իր «Հայտարարու թյունը» Հայաստանի քարտեզի վերաբերյալ: Հույս է հայտնում, որ չի սմ երժվի իր խնդիրը՝ «քանի որ էլ չեմ կարող հրատարակել մեր «Հյու սիսափայլի» մեջ, որովհետեւ նա արդեն լռած է»

«Մեղու Հայաստանի», 1865, N 25, 196-197

Նույն օրը, Պետերբուրգ. Գրում է «Հայտարարություն» 1862 թվականի հունիսին իր ձեռնարկած Հայասարանի աշխարհագրական քարտեզի հրատարակության գործը շարունակելն անհնարին լինելու մասին, հայտնելով, որ բաժանորդները քարտեզի գործակալներից կարող են բաժնեգինը ետ ստանալ:

«Այժմ, որովհետեւ դեպքերի ընթացքն այնպիսի արդյունք բերին, որ ինձ անհնարին պիտի լինի այլեւս իրագործել իմ գաղափարը, որ էր կազմել մեր հայրենիքի կարելի եղածին չափ ստույգ եւ ճշգրիտ քարտը, ուստի եւ հրատարակում եմ այս ներկա հայտարարությամբ, ամեններուն լսելու համար, որ թե արգո հասարակությունից ո՞վ եւ իցե ստորագրված եւ արծաթ վճարելով տոմսակ առած է իմ վերը հիշված հայտարարու թյան մեջ անվանված պարոններից, այնպիսի ազնիվ պարոնը թող հաճի տոմսակը վերադարձնելով այն արգո պարոնին, պահանջել յուր արծաթը»

ԵԼԺ, 19, 254

/305  / Հունիսի 27–28. Թիֆլիսում տեղի է ունենում համքարների ցույց, որն արտահայտում էր ժողովրդի բուռն ցասումն ու բողոքը ցարական կառավարության հարկային ճնշումների դեմ

«Թատրոն», 1899, N 2, 57-75:
ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։ 

Հուլիսի 10. «Մեղու Հայաստանի» թերթում տպագրվում է Նայ բանդյանի «Նամակ առ խմբագիրը» եւ «Հայտարարությունը»

  ՏԵ՛ս հունիսի 20։ 

Հուլիսի 26, Պետերբուրգ. Նամակ-երկտող եղբորը՝ Սերոբ Նալբանդյանին: Գրում է, որ իր լուսանկարը մոր համար ուղարկել է, եւ խնդրում է մոր լուսանկարը Ռոստովում հանել տալ ու իրեն ուղարկել անպատճառ: Խոստանում է գնալու տեղից (աքսորավայրից) անմիջապես գրել: Ավելացնում է, որ դեռ մի քանի օր մնալու է Պետերբուրգում

ԵԼԺ, IV, 255

Օգոստոսի 14. Ղ. Պալտազարյանը Մ. Մսերյանին ուղղած նամակում հարցնում է Նալբանդյանի վիճակի մասին, հայտնելով, որ Հնդկաստանից խնդրել են հաղորդել՝ Նալբանդյանը դեռեւս բանտո՞ւմ է, թե ազատված է բանտարկությունից: , 

Մատենադարան, Մսերյանների ֆ., թղթ. 205, վ. 1138

Սեպտեմբերի 25. Նալբանդյանին ուղղած նամակում Ստ. Նազարյանը, հայտնելով, որ այլեւս հնարավորություն չունի պահելու իր մոտ եղած նրա ձեռագրերն ու գրքերը, խնդրում է կարգադրություն անել. «Ձեզ հայտնի կլինի, որ դուք շատ ու շատ տարիներ առաջ իմ մոտ դրած ունիք չեմոդան ամենեւին լիքը, թե ի՛նչ թղթերով կամ գրքերով՝ ինձ անհայտ է, որովհետեւ ինչպես կապած ու կաշկանդած հանձնել եք ինձ, այնպես ողջ եւ առողջ ձգած այնտեղ կա. նույնպես եւ ձեր վատաբախտ Էժեն Սյուի «Թափառական հրեայի» թարգմանության օրինակները, եւ բավական բազմաթիվ... »

  ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123 103:
  «Լումա», 1904, N 6, 167–169:

Հոկտեմբերի 14(26), Բեռլին. Ան. Սուլթանշահի նամակը Նալ բանդյանին: Հայտնում է, որ ձեռք է բերում նրա պատվիրած գրքերը, եւ հարցնում է, թե էլ ի՞նչ գրքեր է ցանկանում: «Շատ ու շատ պիտո /306/ է ուրախացնե ինձ քո պատվական գիրդ. մի՛ խնայիր, գրե՛, մի՛ թողուր բոլորովին միայնակ քեզ միշտ հարազատ, սիրող եղբորդ, եւ անխար դախ բարեկամիդ,, քյասիբ եւ որբ Անանիա Սուլթանիդ»: Վերջում, «Հետգրության» մեջ ավելացնում է, թե «Պարոն Հայրապետյանը վերստին միաձայն քաղաքագլուխ է ընտրված. շատ ու շատ ուրախ եմ. Vivat! Наше взяло!!!»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 123/114։ 

  [Հոկտեմբերի երկրորդ կեսը]. Նալբանդյանը դիմում է ներքին գործերի մինիստրություն, խնդրելով, որ Վյատկայի նահանգի փոխա րեն իրեն աքսորավայր նշանակեն Տավրիկյան նահանգը, քանի որ իր կյանքը կարող է պահպանվել միայն բարենպաստ կլիմայական պայ մաններում

  ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 353։ 

[Հոկտեմբերի երկրորդ կեսը]. Պրոֆեսոր Ս. Պ. Բոտկինը Նալբանդյանին տալիս է բժշկական վկայական, նշելով, որ նա գտնվում է ծայրահեղ հիվանդ՝ թոքախտի փոխվելու սպառնացող վիճակում, եւ որ նրա կյանքը պահպանելու համար՝ նրան անհրաժեշտ է բնակվել առողջ եւ տաք կլիմա ունեցող վայրերում

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 353:
ԵԼԺ, IV, 329–330

Հոկտեմբերի 29. Ներքին գործերի մինիստր Վալուեւը III բաժ ան մունքի պետ Պոտապովին հայտնում է, թե ինքը նախապես Նալբանդ յանի համար աքսորավայր է նշանակած եղել Վյատկայի նահանգը, սակայն, Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետ Սուվորովի միջոցով ստանալով Ս. Պ. Բոտկինի՝ Նալբանդյանին տված բժըշ կական վկայականը, այս անգամ աքսորավայր է նշանակում նույն Վյատկայի նահանգի «հարավային» քաղաքներից մեկը: Սոսենալով Նալբանդյանի դիմումը՝ իրեն բնակավայր Տավրիկյան նահանգը նշա նակելու մասին, Վալուեւը կտրականապես մերժում է, Տավրիկյան նահանգն անհարմար գտնելով, պատճառաբանելով, թե Նալբանդյանը հայ է, իսկ այնտեղ հայեր են ապրում, ի վերջո, նա որոշում է Նալբանդյանին աքսորել Սարատովի նահանգի հարավային քաղաքներից մեկը, համաձայնելով, որ մինչեւ Նալբանդյանի հիվանդության թեթեւանալը, նրան թույլ տրվի մնալ Պետերբուրգում

ЦГИАМ, ф. III отд., I эксп., 1862, д.. 230, ч. 76, л. 82-83

/307/ Նոյեմբերի 1.   Ներքին գործերի մինիստրը III բաժանմունքի գլխավոր պետ Դոլգորուկովին գրում է, թե «Պետական քարտուղար Վալուեւը, նկատի ունենալով Նալբանդյանի հիվանդագին վիճակը, որը, ըստ պրոֆեսոր Բոտկինի վկայության, գտնվում է ծայրահեղ կացության մեջ՝ սպառնալով թոքախտի փոխվելու, ենթադրում է Նալբանդյանին աքսորել Սարատովի նահանգի հարավային քաղաքներից մեկը»

  ЦГИАМ, ф. III отд., I эксп., 1862, д. 230, ч. 76, л. 84, 85.
ԵԼԺ, IV, 328-330:

Նոյեմբերի 3.   III բաժանմունքի գլխավոր պետ Դոլգորուկովը ներքին գործերի մինիստրին հայտնում է, որ, նկատի ունենալով (2) Նալբանդյանի հիվանդագին վիճակը, նրան Սարատովի նահանգը «բնակության» (?) ուղարկելու դեմ ինքն արգելք չի հարուցում։

ԵԼԺ, IV, 330:

[Նոյեմբերի 3]. III բաժանմունքը ժանդարմների կորպուսի 7-րդ օկրուգի պետին հայտնելով, որ Նալբանդյանը Լոնդոնի ռուս պրոպա գանդիստների հետ «հանցավոր հարաբերություններ ունենալու մեղադրանքով թողնված է խիստ կասկածանքի տակ եւ, որպես անբարեհույս անձն, աքսորվում է Սարատովի նահանգը՝ ոստիկանության խիստ հսկողության տակ», կարգադրում է, որ ժանդարմների կորպուսի կողմից Նալբանդյանի վրա «պատշաճ հսկողություն» սահմանվի

ԵԼԺ, IV, 330–331

[Նոյեմբեր]. Ղ. Աղայանը ծանոթանում է Նալբանդյանի հետ: Իր հիշողություններում նա գրում է. «Այդ ժամանակ ծանոթացա ես Միքայել Նալբանդյանցին, որ ազատություն ստացավ գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ (?)... Հիմա նրան խոսել արգելել էին բժիշկները. թոքախտը մաշել էր նրան եւ առաջվա Նալբանդյանի ստվերագիծն էր մնացել: Բայց որքա՞ն զարգացել էր մտավորապես եւ որքա՞ն ետ թողել իրանից Ս. Նազարյանցին: Համակիր չէր այլեւս ո՛չ նրա լեզվին եւ ո՛չ նրա ուղղությանը, համարելով հետամնաց եւ պահպանողական: Նալբանդյանցը աշխարհից կտրվելով, չէ՛ր կտրվել ժամանակակից գրականությունից, շարունակ կարդացել էր միայնության մեջ եւ շատ էր մտածել... Նա ասում էր. «Մեր ազգին հարկավոր է գիտական զարգացում. «Հյուսիսափայլը» այդ դերը կատարել կարող չէ, հարկավոր են նոր ու թարմ ուժեր, ժամանակակից սոցիալական գիտություններին քաջ հմուտ»: «... Նալբանդյանցի տաղանդը, մտավոր զար/308/գացումը, լեզվի հարստությունը անհամեմատ բարձր էր Ռ. Պատկանյանից, իսկ բնավորությամբ շիփ-շիտակ էր Նալբանդյանցը, ինչպես ուղիղ վեր բարձրացող մի բարդի, մինչդեռ Պատկանյանցը մի տատասկ էր՝ փռված գետնի երեսին, որի մոտով անցնել չէր կարելի անպատիժ»

Ղ. Աղայան, Երկեր, III, 85–86, 111:

[Նոյեմբերի վերջը]. Մեկնում է իր աքսորավայրը՝ Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը:

  Դեկտեմբերի 6. Նալբանդյանը, հիվանդ վիճակում, մեծ դժվարու թյամբ դեպի իր աքսորավայրը՝ Կամիշին գնալիս, անցնում է Կամենկո կայարանով: Այդ մասին 1865 թ. դեկտեմբերի 8-ին, Նալբանդյանի եղբորը՝ Գրիգորին ուղղած նամակում, ոմն Մելքոն Օչակով, գրում է. «Հայտնեմ ձեզ, որ ամսույս 6-ին եխպորտ Մուխալին ժանտառմով, տեղեu անցուցել են, եւ պետք է կենա Քամիշին. բոշտավոյ ստանցիի սմաթռիթելին ասմունքեն նա՛ պետք է ըլլա, եւ ասաց, որ խիստ պեթեր հիվանդ է եղած, չեխոթքա. տառհալաթ, տիժարությունով կերթա եղած. ես տեղս չիլալով, տեղով չիմ կանալ գրելու. կարելի էր ես հոս ըլլայի նե, կտեսնվեի, զերե բոշտավոյ ստանցին դիմացս է»

  ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 137:
Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 338–339:

Դեկտեմբերի 7. Ծանր վիճակում, «առավել մեռած, քան թե կենդանի», հասնում է իր աքսորավայրը՝ Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը

  ԵԼԺ, IV, 256:

Դեկտեմբերի 7–11, Կամիշին. Անցկացնում է անկողնում՝ ուժեղ տենդով բռնված

  Նույն տեղը:

Դեկտեմբերի 15, Կամիշին. Նալբանդյանը գրում է առաջին նա մակն աքսորավայրից Ք. Տ. -ին (?): Հայտնում է ճանապարհին կրած տառապանքները եւ ծանր վիճակում Կամիշին հասնելը. «Ամսիս 7-ին մտա Կամիշին առավել մեռած, քան թե կենդանի. ճանապարհին քաշածներս անտանելի էին իմ վիճակում, բայց դարձյալ վերջին ուժերս եւ ոգիներս գործ դնելով, դիմացանք: Հասա այստեղ հազիվ, մի բնակարան գտա եւ 4 օր պառկած էի ջերմով բռնված. մինչեւ ստիպվեցա հրավիրել տեղվույս բժիշկներից մինը... »: Խնդրում է իրենից շատ նա/309/մակ չպահանջեն, գրելու ուժ եւ զորություն չունի. «Այս տողերը գրում եմ, բայց կուրծքս եւ թիկունքս ցավից խեղդում են»

Նույն տեղը։ 

[1863–1865]

1. Գրում է «Ժ. Ժ. Ռուսսոյի հիշատակին» եւ «Հենրիկոս Թովմաս Բոքլի հիշատակին» բանաստեղծությունները:  

ԵԼԺ, I, 104–106

2. Թարգմանում է Ղազար Փարպեցու «Թուղթը» եւ գրում է ընդարձակ ծանոթագրություններ

ԵԼԺ, III, 231–290։ 

1866

[Հունվարի 15], Կամիշին. Գավառապետի միջոցով դիմում է ներքին գործերի մինիստրին, խնդրելով թույլատրել իրեն մեկնել Սամարայի գավառը կումիսով բուժվելու՝ մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը

  ԵԼԺ, IV, 258:

[Հունվարի երկրորդ կեսը], Կամիշին. Նամակ բարեկամներից մեկին (?). պահպանվել է նամակի մի պատառիկը միայն. հայտնում է, որ արդեն գրել է գավառապետին՝ խնդրելով թույլ տալ մեկնել Սամարայի գավառը, մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը, կումիսով բուժվելու, թեեւ մինչեւ մայիս դիմանալու հույս չունի, եւ դա ո՛չ թե իր գուշակությունն է, այլ բժիշկների կարծիքը: Նշում է հիվանդության առավել սաստկանալը, ամեն օր կրկնվող ջերմը, հազը, քրտինքը... Վատ սնունդը, ամեն քայլափոխին բարոյական անախորժությունները... «Բժիշկը ինձ պատվիրում է սաստիկ խաղաղություն հոգվո, բայց թողնո՞ւմ են խաղաղ. մի չնչին խաղաղություն ի՞նչերով է ձեռք գալիս, ի՞նչ օգուտ, գրել չեմ կարող, խոհեմությամբ հասկացիք»

ԵԼԺ, IV, 260:

Հունվարի 28, Կամիշին. Նամակ քրոջը՝ Գայանե Խաչատրյանին: Չի պահպանվել

  ԵԼԺ, IV. 258։ 

/310  / Փետրվարի 8, Կամիշին. Նամակ Գրիգոր Նալբանդյանին, վերջինիս՝ հայրական ժառանգության շուրջը եղած տարաձայնությունների մասին գրած նամակի առթիվ: Հայտնում է, որ իր ներկա վիճակում սիրտ չունի նրանց (եղբայրների) «անճոռնի կռիվները» մտիկ անելու, եւ քանի որ նրանց նամակներում էլ թույլ են տրվում «անպատշաճ եւ անճոռնի բաներ», ուստի եւ դրանց պատասխանելը իր գործը չէ: Բայց, որովհետեւ իր «աքսորը եւ տկարությունը մինչեւ այժմ տեւում են եւ դեռ կարող են երկարել», ուստի բարվոք է համարում ժառանգության հարցի մասին տեղի (Նոր Նախիջեւանի) Մագիստրատին մի խնդիր գրել (տե՛ս փետրվարի 11): Իր ուզածը «կատարյալ արդարություն է եւ իրավունք»: Հորդորում է եղբորը՝ գործը վերջացնել առանց դատաստանական աղմուկի, որ անպատշաճ է: Գրում է, որ մայիսի 1-ին գնալու է Սամարայի գավառը «խըմըզ» (կումիս) խմելու. այդ առթիվ արդեն մեկ ամիս է, ինչ դիմել է մինիստրին եւ հույս ունի այս օրերս հրամանն անպատճառ ստանալու: Կվերադառնա օգոստոսի 15-ին, եւ եթե մինչ այդ իրեն թույլ չտրվի Նախիջեւան գնալու, այդ դեպքում կարող են իրեն տեսության գալ:

ԵԼԺ, IV, 257-258։ 

[Փետրվարի 8], Կամիշին. Նամակ Ղ. Նալբանդյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 258:

Փետրվարի 9 կամ 10. Սիբիրյան աքսորավայրում, Իրկուտսկում, վախճանվում է Ն. Ա. Սերնո-Սոլովեւիչը: Մայիսի 1-ին Գերցենը «Կոլոկոլում» (N 219) գրում է.  

  «Ամենաառաքինի, ամենամաքուր, ամենաազնիվ Սերնո-Սոլովեւիչ... Նրան էլ սպանեցին... Նրա թշնամիները՝ ըստ իրենց դիրքի՝ ամենանզովյալ հետադիմականները, պետական խորհրդի անդամները, ապշած էին Սերնո-Սոլովեւիչի արիությամբ, պարզությամբ, հերոսությամբ: Ա. յդ մարդն այնքան մաքուր էր, որ «Մոսկովսկիե Վեդոմոստին» չհայհոյեց նրան, քննության ժամանակ նրա մասին դանոսներ չգրեցին, թե նա՝ հրձիգ է կամ գող..., Նա նոր ժամանակների գարնան լավագույն ավետաբերներից մեկն էր Ռուսաստանում... Եվ նա սպանված է... Միխայլովը մեռավ, Սերնո-Սոլովեւիչը մեռավ, Չերնիշեւսկին հիվանդ է... »

М. Лемке, Очерки освободительного движения, 228, 229— 230

/311/ Փետրվարի 11, Կամիշին. Նամակ քրոջը՝ Գայանե Խաչատրյանին: Նրան մխիթարելու համար, գրում է, որ վիճակն առաջվանից ավելի վատ չէ եւ եթե ասի, որ մի քիչ էլ լավ է՝ սուտ չի լինի. ջերմն ամեն օր չի բռնում, եւ բռնելիս էլ՝ առաջվա նման չի տանջում. Հույսը կումիսի եւ մեկ էլ՝ առաջիկա ձմեռը կամ տաք տեղ, կամ Նախիջեւան գնալու վրա է, բայց Ղրիմը իրեն շատ լա՛վ կլիներ: Մեծ դժվարությամբ է նամակ գրում, հոգին դուրս գալով: Հայտնում է, թե հետեւյալ փոստով Հովհ. Բերբերյանին էլ նամակ կուղարկի: Գրում է, որ ահա տասը օր է, ինչ բուք-բորանը, սառնամանիքը իրեն տանը մեջ բանտարկել են. օրը երկու անգամ վառարան են վառում, բայց չի տաքացնում

ԵԼԺ, IV, 258— 259:

Նույն օրը: Խնդիր Նոր Նախիջեւանի Մագիստրատին՝ հոր ժառան գության շուրջը եղբայրների հարուցած վեճի առթիվ: Հայտնում է, որ ժառանգության նկատմամբ Գրիգոր եւ Լուսեղեն եղբայրներից բացի, իրավունք ունեն նաեւ մայրը եւ քույրը՝ Գայանե Խաչատրյանը, հետեվապես վերջիններիս չպետք է զրկել: Չի պահպանվել

Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 1937 թթ. 21-22:

Փետրվարի 11–ից հետո]. Նամակ Հովհ. Բերբերյանին: Չի պահպանվել

  ԵԼԺ, IV, 259:

Փետրվարի 12. Սամարայից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կումիսի բուժավայրը մեկնելու մասին Նալբանդյանի դիմումի առթիվ, ներքին գործերի մինիստրը III բաժանմունքի պետին ուղղած գրությամբ «Հնարավոր է համարում թույլատրել» նրան (Նալբանդյանին) մեկնել հիշյալ բուժավայրը

ЦГИАМ, ф. III отд., 1 эксп., 1862, д. 230, ч. 76, л. 87.

Փետրվարի 15. III բաժանմունքի պետը ներքին գործերի մինիս տըրին հայտնում է իր համաձայնությունը՝ Նալբանդյանին, իր դիմումի Համաձայն, կումիսի բուժավայրը մեկնել թույլատրելու մասին

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 355բ:

  Ցարական սատրապետները իրենց բարեհաճությունը ցույց տալու րոպեին շատ լավ գիտեին, որ Նալբանդյանի վիճակն անհույս է, եւ որ նա կվախճանվի մինչեւ բուժավայր մեկնելը (Նալբանդյանը մտադիր էր բուժավայր մեկնել մայիս ամսին, մինչդեռ մարտի 31-ին նա այլեւս չկար)։ 

 

/312/ Նույն օրը. Մ. Մամուրյանը, ռեակցիոներներին մերկացնելով, հիշատակում է Շահբեգի (Նալբանդյանի) նամակը Չամուռճյանի դեմ

«Ծաղիկ», 1866, N 114, 413:  

Մարտի 14. Կ. Հայրապետյանը՝ հնդկահայ կտակների գործը «պարզելու» համար Եկատերինոսլավի նահանգապետի նշանակած պաշտոնյա Կատակազիին ուղղած իր բացատրականում գրում է, որ Նալբանդյանը հնդկահայ կտակների մասին հաշիվ չի տվել, որովհետեւ վերադարձի չորրորդ օրը ձերբակալվել եւ տարվել է Պետերբուրգ: Ինչ վերաբերում է իտալական բանկի արժետոմսերին, որ Նալբանդյանը բերել է կանխիկ դրամի փոխարեն, ապա 1863 թ. ապրիլի 8-ի հասարակական ժողովը ո՛չ միայն դա հակաօրինական չի համարել, որի համար Նալբանդյանը ենթարկվեր դատական պատասխանատվության (ինչպես կարծում է Կատակազին), այլեւ ժողովը Նալբանդյանի նկատմամբ իր երախտագիտությունն է արտահայտել, որ նա, իր առողջությունը եւ նույնիսկ կյանքը վտանգի ենթարկելով, գլուխ է բերել այդ կարեւոր գործը: Հայրապետյանը նշում է, որ ինքը, նկատի ունենալով գործի դժվարությունը, աշխատել է ընտրել վճռական, կրթված եւ գործունյա մի այնպիսի մարդու, ինչպիսին Նալբանդյանն էր, եւ եթե նա հանձն չառներ, կտակների գործը գլուխ չէր գա եւ Հնդկահայերի ժառանգությունն ընդմիշտ կկորչեր

Այնուհետեւ, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ընտրված երկու պատվիրակներից միայն Նալբանդյանն է մեկնել, Հայրապետյանը բացատրում է, որ Նոր Նախիջեւանի հասարակական ժողովի 1860 թ. հուլիսի 15-ի որոշման մեջ նախատեսված է եղել, որ եթե պատվիրակներից մեկը, ինչ-ինչ պատճառով, բացակայի, լիազորությունը պահպանում է իր ուժը մյուսի համար. այդ կետը վճռականորեն պահանջել է մտցնել որոշման մեջ Նալբանդյանն ինքը, նշելով, որ այլ կերպ ինքը ուղղակի կհրաժարվի մեկնելուց, քանի որ գործը կարող է ձգձգվել եւ նույնիսկ տապալվել

Այստեղից ակնհայտ երեւում է, որ Նալբանդյանը նախօրոք գործը կարգադրել էր այնպես, որ ինքը մենակ մեկնի՝ ազատ լինելով երկրորդ անձնավորության ներկայությունից, որ խանգարելու էր իր քաղաքական գործունեությունը՝ ուղեւորության ընթացքում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 580, թթ. 55 –57

Մարտի 29. Կամիշին է գալիս Ղազարոս Նալբանդյանը

Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 346։ 

/313/ Մարտի 31, Կամիշին. Նալբանդյանը վախճանվում է

Նույն տեղը:

Ապրիլի 2. Կամիշին է գալիս Գրիգոր Նալբանդյանը։ 

  Նույն տեղը, 347:

Ապրիլի 7. Սարատովի նահանգապետից թույլտվություն է ստացվում Նալբանդյանի դիակը, նրա վերջին ցանկության համաձայն, Նոր Նախիջեւան տանել:

Նույն տեղը, 346:

Ապրիլի 7-13. Նալբանդյանի դիակը եղբայրները փոխադրում են Նոր Նախիջեւան՝ Վոլգայով մինչեւ Ցարիցին, ապա երկաթուղով մինչեւ Կալաչ, իսկ այստեղ դնելով «Կոզակ» շոգենավը, Դոնի վրայով, բերում են Նոր Նախիջեւան

Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 346 347:
  ԵԼԺ, IV, 331:

Ապրիլի 13, երեկոյան. Նոր Նախիջեւանի նավահանգստում Նալբանդյանի դիակը դիմավորում է քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը, արտասովոր հանդիսավորությամբ, պատվով եւ երաժշտությամբ, ինչպես վկայում են պաշտոնական փաստաթղթերը եւ ժամանակակիցները: «... Մեծարեցին մեծ պատվով... եւ բազում բյուրավոր ժողովրդոք ելին ընդառաջ, քնարով, տավղով, մեծաձայն փողովք եւ սրնգոց, եւ չքնաղ տեսարան եղեւ հայեցողաց»

  Նույն տեղը։

Ծերերի պատմածի համաձայն, Նալբանդյանի դագաղը տարել են քաղաք՝ Դոնի ափից մինչեւ Լուսավորիչ եկեղեցին փռված կարմիր մահուդի վրայով

«Նոր կյանք» շաբաթաթերթ, 1907, N 13:

Նույն օրը. Հովհ. Բերբերյանը Նալբանդյանի մահվան մասին հեռագրում է Թիֆլիս՝ «Մեղու Հայաստանի» թերթին, որը հեռագիրն ստանալով, տպագրում է մահագիր

  «Մեղու Հայաստանի», 1866, N 14։

Ապրիլի 14. Առավոտյան ժամը 912-ին սկսվում է Նալբանդյանի թաղման արարողությունը: Ժողովուրդը խուռն բազմությամբ, Նալբանդյանի դագաղը ձեռքերի վրա պահած, տանում է քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Խաչ վանքը: «Ամեն /314  / հարգող մարդ, գրում է իր հուշերում Հովհ. Պապաuինյանը, աշխատում էր մի անգամ, մի քանի վայրկյան բռնել դագաղը»

  ԵԼԺ, IV, 331, 340-342։
  ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի : ֆ. ։

Դա վառ, կենդանի արտահայտությունն էր այն ջերմ համակրանքի ու խոր հար գանքի, որ ժողովուրդը տածում էր իր իրավունքների պաշտպանությանը մինչեւ վերջ նվիրված մեծ հայրենասերի նկատմամբ, միաժամանակ դա մի զորեղ ցույց էր հայ ռեակցիոներների եւ նրանց թիկունքին կանգնած ցարական կառավարության դեմ