Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ 

1866 

Ապրիլի 16. «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթը հաղորդում է Նալբանդյանի մահը

«Ամսույս 13-ին Նոր Նախիջեւանից ստացանք մի ձեռագրական լուր, որն որ, թեեւ ա կամա՛ եւ սրտի ցավոք, բայց ստիպված ահա հաղորդում ենք մեր ընթերցողներին: Տա րակույս չունինք, որ այս լուրը ամեն զգացող եւ բարեմ իմ հայի սիրտը պետք է խորը խոցոտե: Գրեթե բոլոր հայ հասարակությանցը ծանոթ աշխույժ եւ եռանդուն Միքայել Նալբանդյանցը, իր ծաղիկ հասակումը փոխվել է առ տեր, տրտմության մեջ թողնելով ո՛չ միայն իր անմխիթար ծնողը եւ ազգականներուն, այլ ամ են իրան ծանոթ ու բարեմիտ հայերուն, որոնց ամենքի համակրությունը, հարգը եւ սերը գրաված ուներ իր եռանդուն եւ աշխույժ գրություններովը, մանավանդ «Հյուսիսափայլ» բազմարդյուն եւ ընտիր օրագրի մեջ, «Կոմս Էմմանուելի հիշատակարանը» մակագրությամբ: Ցավում ենք, որ այժմս անձեռնահաս ենք այս մասին մանրամասն տեղեկություն հաղորդելու, որ ապագային ենք թողնում, բայց տարակույս չունինք, որ ամեն ճշմարիտ եւ բարեզգաց. հայ, մեզ հետ միասին, կցանկա նորա հոգուն հավիտենական հանգիստ... »

Վերջում հոդվածագիրը հույս է հայտնում, որ «մի շքեղ եւ իրան արժանի շիրիմ զարդարել հայոց տարաժամ թառամած այս ծաղկի գերեզմանը»

«Մեղու Հայաստանի», 1866, N 14, 107–108

Ապրիլի 24. Բանահավաք եւ բանասեր Գեորգ Տեր-Աղեքսանդրյանը, իր վիշտն հայտնելով Նալբանդյանի մահվան առթիվ, ընդգծում է, որ «շատ քիչ են մեզանում առ հասարակ նրա պես երիտասարդներ, որոնք իրանց զրչով շուռ ու մուռ լինեն տված հայութենին վերաբերած հարկավոր խնդիրներ: Այնուհետեւ, հեղինակը վճռականորեն նշում է Նալբանդյանի բացառիկ դերը «Հյուսիսափայլ» ամսագրում. «Հյուսիսափայլ» անունով ժուրնալը, կարող ենք հաստատ ասել, որ եթե ուներ արժանավորություն, դա էր միայն էս հանգուցյալի աշխատություններով, որոնք որ տպվում էին առհասարակ Կոմս Էմմա նուել անունով»

«Վաճառական», 1866, N 7, 27

/346  / Ապրիլ. -«Հայկական աշխարհ» ամսագիրը, հաղորդելով Նալբանդյանի մահվան տխուր լուրը, նրա երկերի հրատարակության հարցն է բարձրացնում. «Նալբանդյանի բոլոր հարգողներին չպիտի հուսահատեցնել միայն կորուստի ցավը, այլ ամենեքյանս պիտի միշտ մտաբերենք, որ մեր առաջ դրված է, որպես գեղեցիկ հիշատակ, նորա ազնիվ եւ արթուն գրական աշխատությունը եւ անդադար գործունեությունը: Ուստի նորա հարգող ները պիտի աշխատեն, որ այդ ցրված աշխատությունները հավաքվեն միասին մի գըր քում եւ կազմ են Նալբանդյանի արժանավոր հիշատակ»

  «Հայկական աշխարհ», 1866, N 1–2, 71:

[Ապրիլ. Հովհ. Քուչուբեգյանը (Հարություն Ոստանիկ) ռուսերենից թարգմանում է Թոմաս Մուրի մի բանաստեղծությունը, նվիրելով այն Նալբանդյանի հիշատակին. «Նվեր Կոմս Էմմանուելի հիշատակին. Պատանի երգիչ. իռլանդական երգ»: Հետագայում այդ բանաստեղծությունը «Իռլանդական երգ (ռուսականից)» վերնագրով, առանց Նալ բանդյանի անվան հիշատակության (հավանաբար գրաքննության արգելքով), տպագիր վում է «Հայկական աշխարհ» ամսագրում: Թարգմանել է Ի. Ի. Կոզլովի ռուսերեն փոխադրությունից՝ «Молодой певец»։ 

  «Հայկական աշխարհ», 1867, N 3, 377-378:

Տպագրում ենք ձեռագիր վարիանտը

Դեպի կըռիվ պատերազմի
Պատրաստվելով պատանին,
Դեն է` ձըգում յուր խաղաղ կյանքի 

Օրերը քաղցր ու թանկագին..
Ձեռների մեջ քնար ու սուր,
Առաջ գընաց քաջի պես,
Նա ուրախ էր, եւ ո՛, տըխուր,
Նա երգում էր երգ այսպես

«Ո՜վ երգերի դու արձագանք,
Հոյ Իմ հայրենիք սրբազա՛ն. ,
Դո՛ւ իմ ազգի թագ ու պարծանք,
Դո՛ւ պաշտելի հավիտյան

Ահա՛ թող այս իմ սուր սուսեր
Վճռե հարկեր թշնամյաց,
Երգի՛ր, քընա՛ր, թո՛ղ զոհ, նըվեր
Լինի իմ կյանք հայրենյաց

Ահեղ կըռվի մեջ զոհ դարձավ
Քաջ երգիչը վառ սիրով...
Եվ հավիտյան թառամեցավ
Ծաղկած առույգ հասակով...
Նա դեն ձգեց յուր սուր սուսեր
Ալիքների մեջ այնտեղ... 

/347  /

Երբ հնչեցուց քնարի լարեր
Այսպես երգով փառահեղ:
«Ո՛վ իմ լարեր մեղմահնչիկ,
Ձեր հետ ահա երգեցի, ՝
Ազատությո՛ւն, սե՛ր, հայրենի՛ք,
Ես ի սրտե խնդրեցի...
Վերջին անգամ չունիմ հընար,
Երգել իմ երգ այս տեղում,
Ուր շղթայքով ստրկություն
Միայն իր ձայնն է հընչում... »

ԳԱԹ, Քուչուբեգյանի ֆ., գ. 11, 41
Մի այլ տարբերակը՝ նույն տեղը, վ. 12, 103-104:

Ինչպես երեւում է Քուչուբեգյանի պահպանված սեւագրերից, նա ձեռնարկած է եղել դրել Նալբանդյանի հիշատակին նվիրված մի այլ բանաստեղծություն եւս: Ձեռագրերում մնացել է միայն վերնագիրը եւ մի տող

 

<Ի՝ մահ Մ. Նալբանդյանցի>

Նվեր Մ. Նալբանդյանցի հիշատակին.

Նահատակ

Ո՜հ, ինչպես դու դառը վիճակ...: 

 

Հայտնի չէ՝ ավարտած եղե՞լ է այս բանաստեղծությունը, թե ոչ

  ԳԱԹ, Քուչուբեգյանի ֆ., վ. 12:

Մայիսի 21. «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրվում է Նալբանդյանի թաղ ման նկարագրությունը եւ համառոտ կենսագրությունը: Հեղինակը՝ Ա. Խ. (հավանորեն՝ Ավետիք Խազեզյան, Նալբանդյանի դասընկերը Գաբրիել Պատկանյանի դպրոցում), հոդվածի սկզբում գրում է. «Աշխարհիս երեսին ամեն տեղ հազվագյուտ են լինում այն պիսի մարդիկ, որոնք իրանց քանքարով, աշխատությամբ եւ այլ հոգեւոր հատկություն ներով ծառայում լինեն իրանց հասարակությանց օգտին: Ուստի եւ այսպիսիների, մանա վանդ վաղահաս մահը շատ զգալի է լինում նույն հասարակության համար: Այսպես ահա՛. երիտասարդ Միքայել Նալբանդյանցի մահն էր, որ շատ զգալի եղավ բոլոր Նախիջեւանի հասարակության համար... »

«Մեղու Հայաստանի», 1866, N 19, 145–4147:

Հունիսի 12. Գ. Տեր- Աղեքսանդրյանը, «Մեղու Հայաստանի» լրագրի N 19-ում տպագրված Ա. Խ. հոդվածից քաղելով, կենսագրական տեղեկություններ է հաղորդում Նալբանդյանի մասին: Նշելով Նալբանդյանի մեծ ծառայությունը հնդկահայ ժառանգության ձեռքբերման գործում, հոդվածագիրը խուլ կերպով ակնարկում է նրա բանտարկության եւ աքսորի մասին. «Բայց էդ ժամանակից սկսած նրա օրերը անմխիթար անց կացան... »

«Վաճառական», 1866, N 14, 56

/348  / Հուլիսի 15. Զմյուռնիայի «Ծաղիկ» հանդեսում Միք. Նալբանդյանի մահվան առթիվ Մ. Մամուրյանը գրում է

«Թիֆլիսի «Հայկական աշխարհ» անուն ամսագրին մեջ կկարդանք հետեւյալ գու ժալի լուրը. «Նալբանդյանը վերջացրեց իր կյանքը ապրիլի 13-ին [պետք է լինի՝ մարտի 31-ին]։ Մի մարդ պակսեցավ Հայկական աշխարհից... 

  Կարճ եղավ Նալբանդյանի օրը, բայց անխորհուրդ չէր դա հասկացող հայերի համար»

Ա՜հ, Սիպերիայի սառնամանյաց պես ցուրտ են այս խոսքերը, ինչպես են պժգալի եւ դիվաշունչ «Երեւակին» մեջ գրված դամբանական մաղթանքը այս աղետալի կորուստին վրա...

Իր կյանքը ուսմանց եւ գիտությանց նվիրող ուսումնական մը, իր հանճարը եւ գոր ծունեությունը ազգի օգտին համար անդուլ գործող ազգասեր մը, իր անզուսպ եւ առույգ գրչով՝ արմատացած զեղծումները, նախապաշարումները եւ մոլությունները իսպառ ջնջելու համար աշխատող հայասեր մը, ազգին տունը փլող վասակները մի առ մի ցույց տվող, անոնց զրպարտություններ փոշի դարձնող քաղաքագետ փաստաբան մը, ճշմարտության եւ ազատության համար հոգի եւ շունչ տվող գործոն իմաստասեր մը, վերջապես, Նոր Նախիջեւանի մանկտվույն համար քառսուն տարիէ ի վեր կտակյալ գումար մը ազատելու նպատակավ, իբրեւ ազգային երեսփոխան Ռուսիայեն Հնդկաստան, Հնդկաստանեն յԱնգղիա կայծակի արագությամբ վազող եւ անհնարին տառապանք կրելեն ետեւ՝ իր ձեռնարկե: թյունը ի կատար հանելով՝ քանի մը տարի առաջ առոք փառոք Նոր Նախիջեւան դարձող բարերար պատանի մը Սիպերիայի [2] մեկ ամայի խորշը հանկարծ կվախճանի եւ «Հայկական աշխարհը» մեր մեջեն մարդ մը պակսեցավ կըսե... եւ «Երեւակը» անոր դիակին առջեւ կխնդա... ի՜նչ սառնարյուն... ի՜նչ դժոխային ժպիտ... ։ 

Չէ, մարդ մը չի պակսեցավ, տերեւ մը չընկավ հայոց աշխարհեն, մոլորյալ մը իր պատիժը չի գտավ, ինչպես ճեզվիթաբար կակնարկե պ. Չամուրճյանը, այլ Հայաստանի տխուր հորիզոնին վրա փայլող աստղ մը մարեցավ Նալբանդյանցի մահվամբը: Նալբանդյանցը չէ՞ր այն մարդերու դասեն, որ կենաց ստորին աստիճանին վրա կսողան եւ ինչպես որ եկան, այնպես կդառնան ի հող, առանց ապրելու բարոյապես եւ մտապես

Բայց ո՞ր հայը կզգա այսօր այս մեծ մարդուն արժեքը, ո՞վ պիտի նկարագրել անոր կյանքը, գործը եւ մահը, ո՞վ պիտի վերցոնե այն վարագույրը, որով ծածկված են անշուշտ Նալբանդյանցի կենաց վերջին տարիներուն տանջանքը, ո՞վ պիտի պահանջն անոր դատապարտության պարագաները գիտնալ եւ քննել այն վճիռը, որով աքսոր գնաց: Այս պաշտոնը ընդհանրապես բոլոր ազգին եւ մասնավորապես Ռուսաստանի ճշմարիտ հայոց կվերաբերի, վասնզի Նալբանդյանցի հանճարը բոլոր ազգը կգրկեր, վասնզի այս կամ այն կուսակցական մարդ չէր նա, այլ ընդհանրության: Սակայն, ինչպես Աբովյանը եւ իր մահը անհայտ եւ անվրեժ կմնան, նույնպես կմնան Նալբանդյանցը եւ իր մահը մութին մեջ... 

... Նալբանդյանցը մեռած չէ՛, եւ ահա ձայն կարձակե Սիպերիայի խորեն

Ազատությո՛ւն, գոչեցի, թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան, մինչեւ անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ՚ կրկնեմ անդադար, ազատությո՜ւն:

Այս վսեմ եւ սպառնալից գոչումը, որ Նալբանդյանցի կենաց եւ մահու բոլոր խոր/349/հուրդը կպարունակե, իր մահարձանին վրա պետք է արձանագրել, ինչպես որ պետք է դրոշմվի ամ են հայ սրտի մեջ իբրեւ նվիրական կտակ մը, որուն գործադրությունը ապա զա սերունդին հանձնված է: Արդարեւ սկզբունքի մը համար մեռնիլ գեղեցիկ է, եւ այս տեսակ նահատակության արդյունքն է եւ պիտի ըլլա միշտ մարդկային ազգի հառաջադիմությունը, քանի որ նյութական կոշտ զորությունը թումբեր կկանգնե ժամuյնակիս հա ռաջադեմ հոսանքին դեմ, սակայն այս մահը, այս չարչարանքը պելոք է հանդիսապես, կատարվի, պետք է, որ նահատակը խաչը կռնակը առած, Գողգոթա լեռան գագաթը ելնե, եւ այնտեղ խաչվի... եւ ոչ թե չորս պատի մեջ, Սիպերիայի անհպելի սարերուն մեջ իբրեւ ոճրագործ ավազակ մը տանջվի: Ի՞նչ օգուտ. քաղաքակիրթ դահիճը որչափ անագորույն, նույնչափ եւ վարպետ է, եւ մինչդեռ դաշույնը գաղտագողի անմեղին սիրտը կխոթե դողդողալով՝ աչքը ետին կդարձնեն ու ականջները կգոցե, որպեսզի անոր աչաց ճառագայթ ները չի տեսնե, անոր սրտաշարժ խոսքերը չի լսե, չի վարանի, չի վրդովի եւ իրեն հետ։ չի վրդովին նաեւ հանդիսականները եւ արդարություն ու վրեժխնդրություն չի գոչեն...

Դարձյալ այս զգուշությունն ալ մամուլին տիրապետության ժամանակ անօգուտ է: վկա Լոնդոնի ռուսերեն Զանգակ լրագիրը. անօգուտ է, այո՛, վասն զի եթե Նալբանդյանցը Աբովյանին պես աներեւույթ լիներ անգամ, ազատասեր գրիչները չի պիտի դանդաղեին անոր նահատակության պարագաները փնտրել, երեւան հանել եւ հռչակել, ինչպես որ այսուհետեւ երկարորեն եւս պիտի հռչակվին, անշուշտ, եթե ո՛չ ի Ռուսաստան, գեթ այլուր, վասն զի Նալբանդյանցը ինչպես կենդանության ատեն, նույնպես մահվանեն ետեւ պիտի գործե ազգին մեջ, քանի որ շղթան եւ սուրը չեն կրնար կաշկանդել եւ սպանել այն, լուսատու գաղափարները, որ հռետոր կանգնեցավ նա եւ որոնք իբրեւ ամպրոպային փորձ թորիկներ կորոտան թագակիր բռնավորներու գլուխներուն վրա, մինչեւ որ փայլակն ու կայծակը պայթին եւ թագ ու գլուխ այրին, տոչորին. վասն զի Նալբանդյանցը հավատքի մը համար, ճշմարտության եւ ազատության հավատքին համար զոհ ընկավ, եւ այն, որ հավատ մը ունի, ինչպես որ Ջ. Ս. Միլլ կըսե, զորություն մ'է ընկերական, որ մինակ շահ: ունեցող իննսուն ու ինը անձերու ուժին կհավասարի, վասն զի . Միլլին խոսքերեն են) այն օրը, որ Երուսաղեմի մեջ առաջին մարտիրոսը քարկոծեցավ... ո՞վ կրնար երեւակա լել, որ քարկոծ եղող մարդուն կողմը այն ժամանակ ընկերության մեջ ամենեն զորավոր իշխանությունն էր... միեւնույն եղանակավ Վորմսի ժողովին մեջ Վիթեմպերկի վանական մը ընկերական զորություն մը դարձավ, որ Սպանիո Կարլոս Ե-ին եւ նույն վայրը գու մարված բոլոր իշխաններուն զորութենեն գերագույն էր... Նալբանդյանցի ազատական հայրենասիրությունն անդադար հրավեր մ՚ունի կարդալու մեզ, եւ ազգը՝ նվիրական պարտք մը կատարելու... »

«Ծաղիկ», 1866, N 124, 489–491։

Հուլիսի 23. «Արշալույս Արարատյանը» նույնությամբ արտատպում է «Վաճառական» լրագրի հաղորդած լուրը Նալբանդյանի մահվան մասին

  «Արշալույս Արարատյան», 1866, A: 784

Նույն օրը. Նալբանդյանի մահվան առթիվ գրած հոդվածում Չամուռճյանը հատկապես ընդգծում է, որ նա «ընդդեմ քաղաքական կառավարության հայտնած ազատամոլ սկզբունքներուն համար Սիպիրիա [?] աքսորված էր... »

Գազազած ռեակցիոներն իր միջնադարյան խավարամտությունը քարոզելու համար /350/ Նալբանդյանի մահվան առիթն իսկ օգտագործելով, այնուամենայնիվ խոստովանում է, որ Նալբանդյանը «հանճարեղ եւ քանքարի տեր ուսումնական երիտասարդ մ՚ էր»

«Երեւակ», 1866, N 124, 217:

Օգոստոսի 6. –Նույնիսկ լիբերալ մամուլում խուլ վրդովմունք է առաջացնում Չա մուռճյանի ճիզվիտական հոդվածը՝ գրված Նալբանդյանի մահվան առթիվ. «Մասիսի» աշխատակիցը հայտարարում է, որ Չամուռճյանի կարծիքներն իրեն զզվանք են պատ ճառում, եւ բողոքում է, թե ինչպես Չամուռճյանը «Նալբանդյանցի հիշատակը կվատահամբավել, եւ հետո փարիսեցիական կեղծավորությամբ «աստված հոգին լուսավորե» կըսե... »

  «Մասիս», 1866, N 757:

Հոկտեմբերի 18-Չամուռճյանը, պատասխանելով «Հայկական աշխարհի» բողոքին, փորձում է արդարացնել իր ցինիզմը Նալբանդյանի հիշատակի հանդեպ, տողերի ետեւում, սակայն, չկարողանալով թաքցնել իր չարախինդ գոհունակությունը նրա բանտարկության, աքսորի եւ մահվան առթիվ

Չամուռճյանը որոշակիորեն եզրակացնում է, որ Նալբանդյանի «անհավատությունը» տրամաբանորեն հանգում էր քաղաքական «անհնազանդության». «Եկեղեցվո անհնազանդ գտնվելեն անբաժանելի է քաղաքական կառավարության անհնազանդ ըլլալը. պարզ ըսենք... հավատո սանձը մեկդի դնողները միշտ քաղաքական հնազանդության սանձն ալ նետելու հոժարություն եւ փափագ ունին... »

Այնուհետեւ, նշելով, որ «Հայկական աշխարհի» խմբագիրը «յուր գովաբանած եւ զմայլած օրինակին» (Նալբանդյանին) հետեւելով, վտանգավոր ուղի է ընտրել, Չամուռճ յանը Թիֆլիսի առաջնորդի ուշադրությունն է հրավիրում եւ առաջարկում է «զգաստացնել» «Հայկական աշխարհի» խմբագրին

«Երեւակ», 1866, N 133, 389-390։ 

1867

Հունվարի 21. «Արշալույս Արարատյանը» «Մանզումեի էֆքյար» լրագրից արտատպում է «Հանգուցյալ Նալբանդյանցի վրա երկու խոսք» հոդվածը, հետեւյալ ծանոթու թյամբ. «ի տեղեկություն Հնդկաստանի մեր ընթերցողաց, արժան համարիմք հանգուցյալ Նալբանդյանց Միքայելի վրայով գրված հետագա հոդվածը հրատարակել «Արշալույսի» միջոցով: Այս հոդվածը «Մանզումեի էֆքյար» լրագրեն կքաղեմք, որ ինքն ալ «Վաճառական» լրագրեն առած է՝ Կ. Պոլսո հայերենի դարձնելով զայն»

«Արշալույս Արարատյան», 1867, No 797:

Հունվարի 28. «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրվում է «Վայր ընկնող աստղերի» նմանությամբ գրված Գ. Թ. (?)՝ Գեորգ Բարխուդարյանի՝ «Աստղեր» բա նաստեղծությունը՝ նվիրված Նալբանդյանի հիշատակին

 

ԱՍՏՂԵՐ
(Նվեր Մ. Ն. հիշատակին)

«Հայրի՛կ, ա՜խ, ի՜նչ գեղեցիկ է
Պարզ երկինքը գիշերով

/351/

Ինչպե՞ս սիրուն զարդարած է
Նա անհամար աստղերով:
Թե ուղիղ է, որ ամեն մարդ
Մի աստղ ունի երկնքում,
Ինչի՞ ապա բոլոր աստղերն
Միատեսակ չեն փայլում:
Ինչի՞ համար միայն տեղ-տեղ
Վառվռում են լույս աստղեր,
Իսկ մեծ մասը այնպես մանր են,
Ասես թե են միայն կայծեր.
Ի՞նչ լավ կըլիներ, որ բոլորն էլ
Այնպես պայծառ փայլեին,
Ինչպես ահա՛, տե՛ս այն աստղը

Որ վառվում է մեր գլխին»:
«Հա՛, իմ որդի, գեղեցիկ է
Պարզ երկինքը գիշերով, մի
Նորան այդպես զարդարել է
Աստված՝ կարող յուր ձեռով:
Ճշմարիտ է, ամեն մարդ էլ՝
Մի աստղ ունի երկնքում..
Ես քեզ կասեմ՝ ինչի՛ ողջն էլ
Միատեսակ չեն փայլում:
Ինչպես այստեղ, երկրի վերա
Մարդիկ միմյանց չեն նման,
Խելքով, գործով, վարք ու բարքով,
Են միմյանցից զանազան,
Ահա՛ այդպես էլ երկնքում  
Բոլոր մարդկանց աստղերը
Հայելու պես ցույց են տալիս
Իրանց տիրոջ պատկերը:
Բայց մի՛ կարծիր, որդյակ քաղցրիկ,
Որ այն վառ-վառ աստղերը,
Որոնք իրանց պայծառ լուսով
Զարդարում են եթերը,
Հարուստներին են պատկանում,
Կամ աշխարհիս մեծերին, ասում
Չէ՜, ոսկին, իշխանությունը տած 

Այնտեղ ոչինչ չունին գին:
Շատ իշխան կա, որի աստղը
Հազիվ-հազ պսպղում է

/352/

Աղքատ էլ կա, որի աստղը
Գոհարի պես փայլում է:
Ինչ մարդ այստեղ զարդարած է՝
Առաքինի գործերով,
Նորա աստղն էլ միշտ վառած է։
Գեղեցիկ, պայծառ լուսով»:
«Հայրի՛կ, ա՜խ տե՛ս, այն գեղեցիկ
Մեծ աստղը թռավ յուր տեղից,
Թռավ ու հանգավ եւ մի պայծառ
Գիծ թողեց յուր ետեւից.
Ասա՛, հայրի՛կ, այն ո՞ւմ աստղն էր,
Ափսո՜ս, ինչի՞ նա հանգավ.
Տե՛ս, երկնքի այն մի կողմը
Ինչպես հանկարծ մթնեցավ»:
«Հա՛, իմ որդի,
Հազար ափսո՜ս,
Որ պակասեց երկնքից :
Այն վառ աստղը, որ գեղեցիկ
Լույս էր տալիս վերեւից:
Այս րոպեին մի ազնիվ մարդ
Աստծուն տվեց յուր հոգին:
Մի ազնիվ մարդ, որ միշտ անկեղծ

Ծառայել է յուր ազգին»

«Մեղու Հայաստանի», 1867, N 3, 22-23:

Մարտի 7. Պոլսի «Արեւելյան թատրոնում» բեմադրվում է Մ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը Պետրոս Ադամյանի մասնակցությամբ (Վարդան Մամիկոնյան): Բեմադրությունն ավարտվելուց հետո ներկայացվում է մի տեսարան՝ նվիրված Նալբանդյանի հիշատակին. բեմում պատկերացվում է սիբիրյան ձյունապատ դաշտում մենավոր մի շիրիմ, որտեղից բարձրանում է Նալբանդյանի «ոգին» եւ արտասանում «Ազատություն» բանաստեղծությունը: Այնուհետեւ, Մ. Սետեֆճյանը մի ճառ է արտասանում ցարական միապետության դեմ:  

  «Ժամանակ», Պոլիս, 1867, մարտի 11։
«Քերթվածք հռչակավոր դերասան Պ. Հ. Ադամյանի
եւ կենսագրություն», Վենետիկ, 1896, էջ ԾԹ:

Մարտի 11. «Մասիս» թերթը, նշելով, որ «Վարդան Մամիկոնյան» ողբերգության բեմադրությունը (մարտի 7-ին) մեծ հաջողություն է գտել թատերասեր հասարակության կողմից, հայտնում է, թե այսօր (մարտի 11-ին), «բազմաթիվ ազգայնոց խնդրանով» ներկայացումը կրկնվելու է «Ի հիշատակ պ. Մ. Նալբանդյանցի, որուն վրա ալ նաեւ գեղեցիկ բանախոսություն մը եւ իր մեկ գեղեցիկ տաղերգությունը պիտի արտասանվին Գարագաշյան օրիորդներեն: Ամեն ջանք եւ պատրաստություն ի գործ դրված են այս ազգա յին հանդեսն ամեն մասամբ կատարյալ ընելու համար»։

«Մասիս», 1867, N 787

/353/ Մարտի 16. «Մասիսը», հայտնելով, որ «շաբաթ գիշեր Ասիական խումբը խիստ գոհացուցիչ կերպով ներկայացուց պ. Սետեֆճյանի հորինած «Վարդան Մամիկոնյան» ընտիր ողբերգությունը, խոստանում է Միքայել Նալբանդյանցի հիշատակին համար կատարված այս ազգային հանդեսին նկարագրությունը» տալ առաջիկա շաբաթ օրվա բանասիրականում

«Մասիս» (փոքրադիր), 1867, N 20:

Ապրիլի 4. «Անձնանվեր ընկերության» անունից «Մասիսի» խմբագրին ուղղած նամակում 0. Շահանյանը հայտնում է, թե Մ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան, փրկիչ հայրենյաց» ողբերգությունը երրորդ անգամ ներկայացվելու է ապրիլի 6-ին... . որից Նալբանդյանի հիշատակին: «Նաեւ, ավելացնում է նամակագիրը, ի հիշատակ Մ. Նալբանդյանցի հորինված ճառը վերստին պիտի ատենաբանե օրիորդ Ե. Գարագաշյան առաջին դերասանուհին, ըստ խնդրանաց բազմաթիվ հասարակության»: Այնուհետեւ նշվում է, թե որտեղ եւ ումից կարելի է տոմսեր ձեռք բերել

«Մասիս», 1867, N 25:

Ապրիլի 6. «Վարդան Մամիկոնյան» ողբերգության ներկայացումը տեղի չի ունե նում։ 

Տե՛ս ապրիլի 8:

Նույն օրը. Պոլսում տարածվում է Նալբանդյանի լուսանկարը՝ «Ազատություն» բանաստեղծության հետ: Այդ առթիվ «Մասիսը» հետեւյալ «Ծանուցումն» է անում. «Մոսկվայի «Հյուսիսափայլ» լրագրի նախկին խմբագիր հանգուցյալ Մ. Նալբանդյանցի լուսանկար պատկերը, որուն ներքեւ Ազատության վրա իր հորինած գողտրիկ երգը տըպ ված է, երեք ղուրուշ գնով կծախվի Մահմուտ փաշան Գաշրքճի խանին քով, գրավաճառ Մ. Գեորգին եւ Քյուրքճի խանին դիմացը՝ պ. Հ. Գավաֆյանին խանութները»

«Մասիս», 1867, N 791

Ապրիլի 8. «Մասիսը» ծանուցում է, որ «Վարդան Մամիկոնյան» ողբերգության բեմադրությունը, որ հետաձգվել էր «օդին ավրվելուն պատճառավ», տեղի կունենա նույն օրվա (ապրիլի 8-ի) գիշերը

  Ըստ երեւույթին, այդ օրը եւս ներկայացումը տեղի չի ունենում (հավանորեն արգելվելով). Հետագա համարներում ներկայացման հաշվետվությունը չկա

  «Մասիս» (փոքրադիր), 1867, N 26

Հուլիսի 1. «Կիլիկիա» ամսագիրը Նալբանդյանի մասին գրում է. «Թիֆլիզի «Վաճառական» անուն լրագրույն մեջ կկարդամք Միքայել Նալբանդյանցի մահը, բայց Նալբանդյանց չպիտի մեռնի հայոց համար. «Հյուսիսափայլերն» ողջ պիտի պահեն զանի, որոնց էջերը հաճախ լեցուցած էր. իր գործերը պիտի հիշատակվին, ու պիտի արձանագրեն զինքը մեր պատմության ազգասիրաց ցանկին մեջ»: ՝ 

«Կիլիկիա», 1867, N 1, 28

Հուլիսի 8. Ղուկաս Պալտազարյանը Մսեր Մսերյանին գրած նամակում խնդրում է նրա կարծիքը Նալբանդյանի մասին, ավելացնելով, թե՝ «ոմանք նրան (Նալբանդյանին) բարձրացնում են մինչեւ երկինք, ուրիշներն իջեցնում են մինչեւ դժոխք, իբրեւ մի խառ/354/նակիչ, անհավատ» երիտասարդի: Վերջում հայտնում է, թե Թիֆլիսից ուղարկել են Նալբանդյանի կենսագրությունը, որի մեջ նա «չարաչար դատապարտվում է»

  Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 205, վ. 1170։

Հոկտեմբերի 15. Մ. Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձի առթիվ Մ. Մամուրյանը գրում է «Մ. Նալբանդյանց— իր կենաց վերջին պարագաները» հոդվածը. «Շուրջ ստարի մը առաջ, երբ ձայն ելավ, թե Նալբանդյանց մեռեր է, բոլոր այն հայերը, որ այս հանճարեղ եւ հայրենասեր անձը կճանչեին, խոր տրտմության մեջ ընկղմեցան եւ քաջ զգալով, որ Նալբանդյանց զոհ ընկած է գաղտնի դարանակալության մը, անեծք կարդացին անոր թշնամիներուն դեմ եւ անհամբեր էին գեթ անոր կենսագրությունը կարդալով՝ մխիթարվիլ: Այս մխիթարությունը կսպասեին մեր ռուսիաբնակ հայերուն կողմ են, որ ավելի մոտ եւ գրեթե ականատես ըլլալով այս կանխահաս մահվան, ավելի դյուրություն ներ ունեին պետք եղած տեղեկությունները քաղել եւ զմեզ գոհ ընել: Բայց ավա՜ղ, օրեր, ամիսներ անցան եւ տակավին չտեսանք գրված մը, որ այս տխուր պաշտոնը կատարե: Դամբանական լռություն մը կտիրե Նալբանդյանցի կենաց վրա, ինչպես կտիրե նույն պիսի անտարբերություն մը ստրուկ հայերու սրտերուն մեջ: Թեեւ այն կյանքը, այն անձ նովեր, արդյունավոր եւ աղմկալի կյանքը թե՛ հայ գրականության, թե՛ ազգային դաստիարակության եւ թե՛ ապագային համար ըրած մեծամեծ ծառայություններովը օգտավետ դասեր կրնա ընծայել մեզի: Է՛հ, ստրուկ հայը իր գովասանությունը, դամբանական ճառերը, ներբողները ամիրային, մեծատունին, աստիճանավորին համար կպահե, իսկ ճշմարտության եւ ազատության նահատակի մը համար արտասուք մ՝ անգամ չունի... եւ որ աղետալին է, շատ տեղ իր սիրականին վրա լալու հրաման չունի... 

Որչափ երկաթը, նույնչափ ազգային վեհերոտությունը եւ իրավանց անգիտությունը փութացրին Նալբանդյանցի մահը, որ հայրենասեր հայության նախատինք մը եւ դատա պարտության վճիռ մ՚ է

Առ այժմ գոհ կըլլանք արժանահավատ անձի մը կողմ են մեր ստացած տեղեկությունները համառոտակի պատմել Նալբանդյանցի կենաց ու մահվան վերջին պարագաներու վրա, այն հույսը տածելով, որ Նալբանդյանցի արժեքը եւ արարքը ճանաչող հայ րենասեր ազգային մը լռելյայն կհավաքել անոր կենսագրությունը գրելու նյութերը՝ օրին մեկը հրատարակելու մտոք

Արդեն ամենուն հայտնի է, որ Մ. Նալբանդյանց իր հայրենի երկրին կտակյալ գումար մը ձեռք ձգելու համար, իբրեւ փոխանորդ, Հնդկաստան ճանապարհորդած, Անգլիա անցած եւ անկից Պալթիկ ծովով [?] Փեթրպուրկ դարձած էր: Այս քաղքին մեջ երկու երեք ամիս Նախիջեւանի [քաղաքագլուխ] Հայրապետյանցի հանձնարարությամբը, հայազգի վաճառական Գաֆաֆյանցի (Խաֆաֆյանի] տունը իբրեւ հյուր մնալէն ետեւ, ճամփա կելնե Նախիջեւան դառնալու, որպեսզի իր փոխանորդության համարը տա եւ կտակյալ գումարեն մաս մը, ութ հազար ռուբլի, ձեռք ձգելը ավետե: Նույն միջոցին իսկ մեկ կողմեն Նախիջեւանի ոստիկանությունը (թերեւս վեղարի մը դրդմամբ) կասկածելով, թե Նալբանդյանց գաղտնի նամակագրություն ունի Լոնդոնի «Կոլոկոլ» («Զանգակ») օրագրին խմբագիր Հերցենի հետ, եւ թե հատուկ տեսություններ ունեցեր է, մյուս կողմեն՝ Լոնտոնի ռուս դեսպանը Նալբանդյանցի ընթացքին վրա իր կառավարության զանազան տեղեկություններ տված ըլլալով, Նալբանդյանցը ամբաստանության ներքեւ կձգեն: Ուստի Նախիջեւան հեռագրով իմաց կտան, որ Նալբանդյանցը բռնվի: Սակայն հայրենասեր պատանին արդեն իր ընտանյացը ծոցը հասած, մինչդեռ անոնց խնդության մասնակից կը/355  /լլար, ոստիկանության կողմ են պաշտոնատար մը կներկայանա եւ կհրավիրե զինքը կառք մտնել: Նալբանդյանց անվրդով եւ իր սովորական դեմքով հրավերը կընդունի, իր հրա ժեշտը կուտա սիրական ընտանիքին եւ բարեկամներուն, որոնք այս անակնկալ ուղեւորութենե բան չէին հասկնար եւ պաշտոնակալին հետ մահապարտներու սեւ կառքը կը մտնե եւ ճամփա կելնե դեպի Փեթրպուրկ: Կառավարության կողմեն թե՛ Նալբանդյանցի եւ թե՛ Գաֆաֆյանի տուներուն մեջ խուզարկություններ կըլլան. առաջինին մեջ բնավ թուղթ մը չեն գտներ. իսկ Գաֆաֆյան, որուն տան մեջ Նալբանդյանցի ստորագրությամբ քանի մը նամակներ կգտնեն, կարգելվի եւ ապա կարձակվի, երբ կիմացվի, որ նա մինակ Հայրապետյանցի հրամանի Նալբանդյանցը իր տունը ընդունել էր, եւ անոր հետ սերտ հարաբերություն չունի: Նալբանդյանցը ի՞նչպես կպատվի եւ ի՞նչ հանցանքով կդատապարտվի՝ մեզի անհայտ է, ինչպես որ անհայտ են միշտ ազատության անհաշտ թշնամիներուն գործերը, որ մութին մեջ կկատարվին

Բնությունը Նալբանդյանցի վառվռուն, աշխույժ եւ զորավոր հոգի, այլ տկար կազմվածք մը տվեր էր: Արդեն թոքի հիվանդության ենթակա ըլլալուն առողջապահիկ դրության մը կարոտ էր, որպեսզի իր տկարությունը չսաստկանա, սակայն Փեթրպուրկի օդը վնասակար ներգործություն մը կունենա իր վրա եւ երեք տարի այնտեղ թշվառ եւ հիվանդոտ կյանք մը կվարե։ Ի վերջո, կառավարութենե հրաման կխնդրե իր հայրենիքը վերադառնալու: Կառավարությունը հանձն կառնում, որ Նայբանդյանց բանտը փոխե, եւ Նախիջեւանը ի բաց թողլով, քանի մը քաղաք կորոշե, որոնցմե մեկն ալ Վոլգա գետին վրա Քամիշինն էր: Նալբանդյանց Քամիշին կընտրեն [?] եւ միշտ ոստիկանով այնտեղ կփոխադրվի: Վեց ամիս կմնա այնտեղ եւ իր վիճակին դառնությունը հիվանդության ճարակ տալով, կզգա, որ վախճանը մոտալուտ է: Հայրենատենչ պատանին իբր վերջին կտակ արտաքին գործոց պաշտոնեին խնդրագիր մը կուղղե եւ կինդրե, որ իր մարմինը Նախիջեւան փոխադրվի: Նալբանդյանց կմեռնի իր ընտանիքեն, սիրականներ են հեռու, եւ կառավարությունը անոր կտակը ի գործ դնել կհրամայել Նախիջեւանի հայերը, մանավանդ Հայրապետյանը՝ երեք-չորս հազար հոգի՝ կպատրաստվին Նալբանդյանցի մարմինը փոխադրել եւ մեծ հանդեսով դագաղը դիմավորելու կերթան: Նշանակության արժանի կետը այն է, որ ճամփան շշուկ մը կելնե, թե Նալբանդյանց թունավորված է: Իսկույն դագաղը կբանան այն հայերը, որ կարծես թե Նալբանդյանցի, թեեւ անկենդան մարմնույն ներկայությամբը նոր շունչ ու արիություն կառնուն եւ անոր մահաշուք դեմքը նայելեն ետեւ կգոցեն եւ Նախիջեւանի մոտերը Սուրբ Նշան [Սուրբ Խաչ] վանքին եկեղեցվույն դրանը ձախ կողմը կթաղեն, որուն աջ կողմն է Ալամդարյան ազգասեր վարդապետին հոյակապ շիրիմը

  Նալբանդյանցի մարմնույն գերեզմանին վրա տակավին քար մը չկա... սակայն հոգվույն խորանին առջեւ ամեն հայու սիրտ իր խունկը պիտի վառե միշտ»

  «Ծաղիկ», 1867, N 145, 661–662:

Հոկտեմբերի 20. Մ. Մսերյանը Ղ. Պալտազարյանին ուղղած պատասխան-նամակում գրում է, թե դուք էլ Նալբանդյանին դատապարտելով կդատապարտեիք, եթե իմանայիք նրա «վնասակար» գործերից մի-երկուսը: Վերջում, մոլի ռեակցիոները, Չամուռճյանին ձայնակցելով, ցինիկորեն հայտարարում է, թե Նալբանդյանը «արդար» հատուցումն ստացավ

  Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1985

/356  / Նոյեմբերի 25. Նալբանդյանի քաղաքական հակառակորդները, ցարիզմի վարձկան ռեակցիոներները, ձգտելով թուլացնել Նալբանդյանի մահվան առթիվ ժողովրդի ամենալայն խավերում առաջացած խոր հուզմունքը, պարսավագրեր են տարածում Նալբանդ յանի մասին: Դրանցից մեկը՝ գրված անսանձ ատելությամբ ու թույնով, տպագրվում է Նալբանդյանի կողմից մերկացված թուրքական կառավարության լրտեսի՝ Ղուկաս Պալտազարյանի «Արշալույս Արարատյան» թերթում

Վախենալով հասարակական կարծիքի դատաստանից, հաշվի առնելով արեւմտահայության դեմոկրատական շրջաններում եղած խոր հարգանքը Նալբանդյանի հիշատակի հանդեպ, Պալտազարյանը ճիզվիտաբար չքմեղ է ձեւանում, հայտարարելով, թե ինքը հոդվածը տպագրում է առանց իր կողմից որեւէ դատողություն ավելացնելու, «ըստ որում, շատ հեռու գտնվելով այն երկրներին, որոնք տեսարան եղած են հանգուցելույն գործոցը, մեր դատողությունը կրնա սխալած ըլլալու, միաժամանակ շտապում է մեջ բերել «արժանահավատ եւ բարեսիրտ» մի անձնավորության՝ Մսեր Մսերյանի մասնավոր նամակի այն տողերը, որով զառամյալ ռեակցիոները հաստատում է պարսավագրի հեղինակի կարծիքը Նալբանդյանի մասին: Պարսավագիրն ուղարկված է եղել Թիֆլիսից եւ հավանորեն գրված է Սարգիս վ. Ջալալյանի ձեռքով: Պարսավագրի հեղինակը բացահայտ ու լկտի կերպով «անաչառ ու արդար» է համարում ցարական կառավարության դատաստանը Նալբանդյանի նկատմամբ, եւ գոհունակություն է հայտնում Նալբանդյանի մահվան առթիվ, որը «կարճեց նրա ճանապարհը»: ։ 

«Արշալույս Արարատյան», 1867, N 819 եւ 820

[1867]

Րաֆֆին իր «Սալբի» վեպը նվիրում է Մ. Նալբանդյանի հիշատակին. «Անմահ Մ. Նալբանդյանցի միշտ օրհնյալ հիշատակին խորին մեծարանքով նվեր. Ինձ քաղցր էր այդ պաշտելի Տղամարդի հավիտենական հիշատակը հարգել իմ աշխատությանց երա խայրիքն նորան ընծայելով: Թեպետ «Սալբիի» հեղինակը չէ ունեցել պատվելի հանգուցելո հետ խիստ մոտավոր ծանոթություն, բայց քանի կա եւ կապրի հայոց լեզուն եւ գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչեւ դարերի վերջը»

Րաֆֆի, Սալբի, ազգային վիպասանություն,
հ. Ա, Վիեննա, 1911

1868 Հունվարի 29.   Րաֆֆին, կարդալով Մ. Մամուրյանի՝ «Մ. Նալբանդյանը— իր կենաց վերջին պարագաները» հոդվածը («Ծաղիկ», 1867, N 145), գրում է. «Այս հատվածը [հոդվածը] այնքան գոհացուցիչ չէր. ազգային այդ թանկագին Զոհի ցավալի մահը նկա րագրելու համար՝ հռչակավոր Հյուգոյի գրիչն պետք է եւ Ապովյանի վառված, կրակված սիրտը: Մի՞թե այդքան կարճ պետք է խոսել այն տղամարդի մասին, որ այնքան երկար եւ սրտաշարժ ոճով խոսեցել է մեր ազգային պիտույքների մասին»

Ա. Ավթանդիլյան, Պատկերներ Րաֆֆիի կյանքից,
Ալեքսանդրապոլ, 1904, 86