Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
1853 հուլիսի երկրորդ կեսը 1857 դեկտեմբերի 11

1853

/45/

Հուլիսի երկրորդ կեսը. Նալբանդյանը հասնում է Մոսկվա: Մինչեւ օգոստոսի 3. Մոսկվայից մեկնում է Պետերբուրգ

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1972:

Օգոստոսի 3. Հովհաննես Լազարյանը, Մ. Վեհապետյանի խնդրի Համաձայն, Ճեմարանի վարչությանն առաջարկում է ընդունել Նալբանդյանին Հայոց լեզվի ուսուցչի պաշտոնում, նրան անվանելով Վեհապետյանի քրոջ որդին: Ըստ երեւույթին, ձգտելով, որ Նալբանդյանն անպայման ընդունվի Լազարյան ճեմարանը, Վեհապետյանը նրան ներկայացրել էր որպես իր քրոջ որդին, իրականում ազգակցական ոչ մի կապ չունենալով Նալբանդյանի հետ: Ինչպես երեւում է նույն գրությու նից, Վեհապետյանը Նալբանդյանին բնութագրել է լավագույն հատկու թյուններով, որ նա «լիակատար կերպով գիտե հայ գրականությունը, լավ ընդունակություններ ունի եւ գերազանց բարոյականության տեր է»: Լազարյանն ավելացնում է, թե չի կարելի անկատար թողնել Վեհապետյանի խնդիրը, քանի որ վերջինս Լազարյան տոհմին մեծ ծառայություններ է մատուցել

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 197:

Նույն օրը, Պետերբուրգ։— Նալբանդյանի նամակը Մ. Մսերյանին: Հայտնում է, որ Հովհ. Լազարյանը, հարգելով Մ. Վեհապետյանի միջ նորդությունը, Ճեմարանի վարչությանը կարգադրություն է արել՝ իրեն հայոց լեզվի ուսուցչի պաշտոնում ընդունելու վերաբերյալ: Չի պահ պանվել

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1972

/46/ 

Օգոստոսի 6. Մ. Մսերյանը Մ. Վեհապետյանին գրում է, թե ուրիշ դպրոցներ ավարտածները, Լազարյան ճեմարանում ուսուցչի պաշտոն ստանձնելու համար, պետք է ներկայացնեն օրինավոր վկայական նույն ուսումնական հաստատություններից, իսկ եթե այդպիսիք չունեն, պար տավոր են քննություն տալ Պետերբուրգի համալսարանում եւ այնտեղից վկայական ստանալ: Այդ հանգամանքը նկատի ունենալով, Նալբանդյա նը շտապում է մեկնել Պետերբուրգ. Վեհապետյանի հանձնարարական նամակի հիման վրա, Հովհ. Լազարյանը Ճեմարանի վարչությանը կար գադրել էր Նալբանդյանին ընդունել հայոց լեզվի ուսուցչի պաշտոնում: Նալբանդյանը մնում է Պետերբուրգում՝ քննություններն ավարտելու համար

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, թ. 1972

Օգոստոսի 10. Քիշինեւի քաղաքային ոստիկանությանն ուղղած գրությամբ Մ. Վեհապետյանը հայտնում է, թե Նալբանդյանն ազատված է քարտուղարի պաշտոնից

Մատենադարան, Սինոդի ֆ., Թեմական գործեր, թղթ. 27, վ. 14, թ. 46։ 

Նույն օրը, Նոր Նախիջեւան. Ձերբակալվում է Գ. Պատկանյանը՝ մեղադրվելով Խալիբյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

3 Օգոստոսի 21. Էջմիածնի Սինոդի հրամանագիրը Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի հոգեւոր Կոնսիստորիային, որ Սինոդն իր 1853 թ. մայիսի 15-ի հրամանագրով Նալբանդյանին ազատել է հոգեւոր կոչումից

МОГИА, ф. Лаз. института, д. 179, л. 6

Նույն օրը. Նալբանդյանի մայիսի 24-ի դիմումի առթիվ Սինոդը որոշում է նրան հայտնել, որ արված է համապատասխան տնօրինություն նրա ցանկության համապատասխան, այսինքն՝ վերադարձված է հարկերից ազատման վկայականը, որով փակված է հոգեւոր կոչման մեջ ընդունելու հարցը

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, վ. 89, թ. 18

Օգոստոսի 22. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիան Նալբանդյանին ուղարկում է վկայական՝ թեմական առաջնորդարանում նրա պաշտոնավարության մասին, որ պահանջվում էր Լազարյան ճեմարանում պաշտոնի ընդունվելիս

Մատենադարան, Սինոդի ֆ., Թեմական գործեր, թղթ. 27, վ. 14, թ. 46

/47/

Օգոստոսի 25. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիան ուղարկում է Նալբանդյանին նրա ծննդյան վկայականը, որ պահանջել էր նա՝ ուսուցչի պաշտոնով Լազարյան ճեմարանն ընդունվելու կապակցությամբ

ԵԼԺ, IV, 311-312

Օգոստոսի 27. Ներսես կաթողիկոսը հայտնում է Վորոնցովին, որ Միքայել դպիր Ուստյանը (Նալբանդյանը) դեռ չի ուղարկվել Էջմիածին, եւ որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, նա գտնվում է Քիշինեւում: Կաթողիկոսը խնդրում է՝ կարգադրել Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ նահանգապետի պաշտոնակատար Ֆեոդորովին՝ Նալբանդյանին Էջմիածին ուղարկելու վերաբերյալ

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 45։ 

Օգոստոսի 31. Ներսես կաթողիկոսը Խալիբյանին հայտնում է, թե ինքն արդեն գրել է փոխարքային, խնդրելով, որ վերջինս Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ նահանգապետի պաշտոնակատար Ֆեոդորովին կարգադրի՝ Միքայել Ուստայանին (Նալբանդյանին) ձերբակալելու եւ Էջմիածին ուղարկելու մասին: Հույս է հայտնում, որ Նալբանդյանը շուտով կձերբակալվի եւ կպատժվի՝ հենց որ Էջմիածին վերադառնա

ԳԱԹ, Կաթ. ֆ., գ. 163/102ա

Նույն օրը. Մ. Ս. Վորոնցովը Ներսես կաթողիկոսին հայտնում է, որ սույն գրության հետ միաժամանակ կարգադրում է դպիր Միքայել Ուստայանին (Նալբանդյանին) Քիշինեւից ուղարկել Էջմիածին

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 22, վ. 310ա, թ. 49

Սեպտեմբերի սկիզբը. Նալբանդյանը Մոսկվայից մեկնում է Պետերբուրգ՝ այնտեղի համալսարանում ուսուցչական ցենզ ստանալու նպատակով։

Մինչեւ սեպտեմբերի 17. Նալբանդյանը դիմում է Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգաբարձուին, խնդրելով թույլատրել իրեն Պետերբուրգի համալսարանում քննության ենթարկվելու հայոց լեզվից՝ այդ առարկան Մոսկվայի Լազարյան ճեմարանում ավանդելու իրավունք ստանալու համար

Տե՛ս սեպտեմբերի 17։ 

/48/

Սեպտեմբերի 17. Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգա բարձուն, Նալբանդյանի դիմումի հիման վրա, առաջարկում է Պետերբուրգի համալսարանի ռեկտորին՝ թույլատրել նրան հայոց լեզվից քննության ենթարկվելու

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 193:

Սեպտեմբերի 18. Հ. Խալիբյանը Նալբանդյանի մասին տեղեկություններ է հաղորդում Ներսես կաթողիկոսին. պատանի Միքայել Ուստայանը, որի մասին փոխարքային առաջարկել էիք Ֆեոդորովի միջոցով ուղարկել էջմիածին, հուլիս ամսին փախել է Մոսկվա եւ Պետերբուրգ, եւ ըստ Սարգիս վ. Ջալալյանի տված տեղեկություն, նպատակ ունի Մոսկվայում հայոց լեզվի ուսուցչի իրավունք ձեռք բերել: Խալիբյանն այնուհետեւ գրում է, թե իրեն հայտնի չէ՝ մինչեւ այսօր Նալբանդյանը Քիշինեւ վերադարձե՞լ է, թե ոչ: Վերջում ավելացնում է, որ եթե կաթողիկոսը մտադիր է Նալբանդյանին կրկին Քիշինեւ վերադարձնել, խնդրում է ուղարկել Նոր Նախիջեւանով, որպեսզի ինքը որոշակի տեղե կություն ունենա այդ մասին: Նամակի լուսանցքում ավելացնում է, թե «հենց նոր» Մոսկվայից եկողներից լուր ստացավ, որ Նալբանդյանը հայոց լեզվի ուսուցիչ է նշանակվել Լազարյան ճեմարանում

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 171, վ. 303:

Սեպտեմբերի 24. Պետերբուրգի համալսարանում Նալբանդյանը քննություններ է տալիս

I. Բանավոր պատասխաններ հայոց լեզվից.

1. Ածականների կապակցումը գոյականների հետ:

2. Գոյականների կապակցումը գոյականների հետ

3. Հարաբերական դերանունների գործածությունը:

4. Ենթական, ուղղական հոլովից բացի, էլ ի՞նչ հոլովում կարող է լինել

5. Քանի՞ տեսակ է լինում ոճը եւ ո՞ր դեպքերում է գործածվում դրանցից յուրաքանչյուրը

II. Փորձնական դասախոսություն. պոեզիայի կանոնները։ 

III. Դատողություն. հայոց լեզվի վաղեմիության մասին:

IV. Գրավոր

1. Քերականության օգուտը:

2. Քերականության եւ ճարտասանության տարբերությունը:

V. Հայաստանի աշխարհագրությունից: 

1. Հայաստանի կլիման:

2. Հայաստանի նշանավոր գետերը

VI. Հայոց պատմությունից

/49/ 1. Հայաստանի նախնական բնակչության մասին:

2. Տրդատ թագավորի գործունեության մասին:

VII. Թվաբանությունից։

1. Առաջին չորս կանոնները

2. Անվանական թվերի մասին

Քննել է նույն համալսարանի հայոց լեզվի դասախոս Մկրտիչ Բերոյանը: Հիշյալ բոլոր առարկաներից Նալբանդյանն ստացել է հինգ (շատ լավ) գնահատական

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 194-196

Սեպտեմբերի 28. Նալբանդյանը ռուսերենից գրում է շարադրու թյուն «Приезд в Петербург» խորագրով, որի համար ստանում է երեք (բավարար) գնահատական

Քննական կոմիտեն որոշում է Նալբանդյանին շնորհել Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցչի կոչում, որի մասին հայտ նրվում է Պետերբուրգի ուսումնական օկրուգի հոգաբարձուին, կցելով քննության արձանագրությունը, գրավոր պատասխաններն ու շարադրությունները, ինչպես նաեւ Նալբանդյանի ծննդյան, մեշչանական  դասից արձակման, վարքի եւ հայոց լեզվի ուսուցչի կոչման վկայականները

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 196

Սեպտեմբերի 30. Պետերբուրգի համալսարանի ռեկտոր Պ. Պլետնյովը ուսումնական օկրուգի հոգաբարձուին գրում է, որ Նալբանդյանը Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցչի կոչման համար քննության է ենթարկվել եւ քննական կոմիտեի կողմից այդ կոչմանն արժանի է ճանաչվել

Նույն տեղը, 194:

Նույն օրը. Պետերբուրգի համալսարանից Նալբանդյանն ստանում, է վկայական, որ նրան Ս. Պետերբուրգի ուսումնական օկրուգի Հոգաբարձուի՝ 1853 թ. սեպտեմբերի 17-ի գրությամբ, թույլատրված է եղել Պետերբուրգի համալսարանի քննչական կոմիտեում, Մոսկվայի Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցչի կոչման համար քննություն տալու եւ, կոմիտեն, հարգելով Նալբանդյանի գիտելիքները, նրան այդ կոչմանն արժանի է ճանաչել

ԵԼԺ, IV, 312— 313

Հոկտեմբերի 3. Հովհ. Լազարյանը Ճեմարանի դիրեկտոր Ս. Ի. Զե/50/լենոյին հիշեցնելով Մ. Վեհապետյանի միջնորդության մասին եւ հայտ նելով, որ Նալբանդյանը Պետերբուրգի համալսարանում լավ քննություն է տվել եւ ճանաչվել է հայոց լեզվի ուսուցչի կոչմանն արժանի, խնդրում է, Մ. Վեհապետյանին «հաճելի մի բան արած լինելու համար», առաջին իսկ հնարավորության դեպքում Նալբանդյանին տեղավորել Ճեմարանում հայոց լեզվի ուսուցչի պաշտոնով, իսկ մինչ այդ ընդունել նրան վերակացուների թվում, տալով աշխատավարձ, բնակարան եւ Ճեմարանի ճաշարանից օգտվելու իրավունք

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 2

Հոկտեմբերի 6. Ս. Ի. Զելենոյը Հովհ. Լազարյանին հայտնում է, որ Նալբանդյանին, որպես կրտսեր ուսուցչի, հանձնված են հայոց լեզվի դասեր առաջին եւ երկրորդ դասարաններում: Այնուհետեւ ավելացնում է, որ նրան տեղավորել է ռուս գրականության պրոֆեսոր Ա. Զ. Զինովեւի նախկին բնակարանում, չնայած՝ դրանով Ճեմարանը տարեկան կորցնում է մոտ 40 ռուբլի

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 4-5

Հոկտեմբերի 13. Հովհ. Լազարյանը Ս. Ի. Զելենոյին հայտնում է իր համաձայնությունը, որ Նալբանդյանը` դասավանդի հայոց լեզու առաջին եւ երկրորդ դասարաններում, տալով նրան հաստիքային կրտսեր ուսուցչի աշխատավարձ: Միաժամանակ, հավանություն է տալիս դիրեկտորի կարգադրությանը՝ Ճեմարանի շենքի փոքրիկ սենյակը Նալբանդ յանին բնակվելու համար տրամադրելու մասին

Նույն օրը Հովհ. Լազարյանը դիմում է Եկատերինոսլավի Պետական ատյան՝ Նալբանդյանին հարկատու դասից արձակելու մասին

МОГИА, ф. Лаз. института, д. 179, л. 2

Հոկտեմբերի 15. Ներսես կաթողիկոսը Սինոդին հայտնում է, թե ինքը վերստին գրել է փոխարքային, խնդրելով գտնել եւ ուղարկել Միքայել Ուստայանին (Նալբանդյան). «... Սպասում էինք փախստականին, իսկ նա ուշացավ... »

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 58, գ. 12, թ. 39

Հոկտեմբերի 24. Ներսես կաթողիկոսը Սինոդին ուղղած իր կոնդակով առաջադրում է՝ պարտավորեցնել Մ. Վեհապետյանին, որ նա հաշվետու լինի Ս. վ. Ջալալյանին: Այս առնչությամբ կրկին հիշեցնելով, որ Վեհապետյանը չի կատարել իր հրամանը Նալբանդյանի նա/51/մակների գործը քննելու վերաբերյալ, ավելացնում է, թե նրա (Վեհապետյանի) «մտաց եւ գործոց» ղեկավար Ուստայանին պետական իշ խանությունները տակավին որոնում են

Մատենադարան, Ձեռագրատուն, 8916, թ. 310

Հոկտեմբերի 31. Նոր Նախիջեւանի հայկական Մագիստրատը Մոսկվայի ոստիկանատան «Բարեկարգության վարչությանը» հայտնում է, որ Տագանռոգի նախկին քաղաքապետը 1853 թ. մայիսի 25-ին, ի հետեւումն Ներսես կաթողիկոսի գրության եւ Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովի հրամանագրի, կարգադրել է «զանազան հակաօրինա կան արարքների մեջ նկատված» Միքայել Ուստայանին (Նալբանդյանին) հսկողության տակ ուղարկել Ներսես կաթողիկոսի մոտ: Ի դետե վումն Ուստայանին փնտրելու մասին եղած գրագրությունների, Բեսարաբիայի զինվորական նահանգապետը հայտնել է, որ Ուստյանը, հոգեւոր կոչումից ազատվելու վկայական ձեռք բերելով, մեկնել է Մոսկվա բնակվելու՝ Նալբանդով ազգանունով: Նոր Նախիջեւանի հայկական Մագիստրատը խնդրում է «Բարեկարգության վարչությանը», ըստ հնարավորին, ամենաշտապ կարգով գտնել հիշյալ Նալբանդյանին, որ, ինչպես Մագիստրատին հավաստի աղբյուրներից հայտնի է, բնակ վում է Լազարյան ճեմարանի շենքում, եւ հսկողության տակ ուղարկել Մագիստրատ

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 14-15

Հոկտեմբեր. Քննություններն ավարտելուց հետո, Պետերբուրգից վերադառնալով Մոսկվա, Նալբանդյանն ստանձնում է հայոց լեզվի ուսուցչի պաշտոնը Լազարյան ճեմարանի առաջին եւ երկրորդ դասարաններում:

Նալբանդյանի աշակերտներից երկուսը հետագայում հաղորդել են իրենց տպավոորությունները

«Ես երրորդ դասարանի աշակերտ էի, երբ Ճեմարանի առաջին երեք դասարանի Հայոց լեզվի ուսուցիչ Հովհաննիսյանը թողեց յուր պաշտոնը եւ լուր տարածվեցավ, որ Խաչատուր աղայի [Լազարյան] առանձին հաճությամբ այդ պաշտոնին նշանակվել է նախիջեւանցի Միքայել Նալբանդյանը: Մենք օրեցօր սպասում էինք նորան, որովհետեւ նոր ուսուցիչը դեռ Պետերբուրգումն էր: Մեկ օր էլ հանկարծ էմինի հետ դասարան մտավ մի բարակ-բարակ, միջին հասակով երիտասարդ: Տեսուչը նորան ծանոթացրեց մեզ հետ, հայտնելով, որ այսուհետեւ նա պետք է մեզ հայոց լեզվի դաս տա: Մեր առաջ կանգնած էր Միքայել Նալբանդյանցը: Ճշմարիտը խոստովանած, նորա չոր կազմվածքը, դեմքի խոժոռ գծագրությունը, սափրած ընչացքով ու մորուքով երեսը եւ կարճ  /52/  ֆրակը առաջին նվագ շատ էլ ախորժելի տպավորություն չարին մեր վերա: Բայց այդ անախորժությունը շարունակվեցավ մինչեւ տեսչի նորան մեզ ծանոթացնելու պաշտոնական ծիսակատարության վերջանալը, որովհետեւ երբ որ տեսուչը գնաց եւ նա ամբիыն բարձրանալով, սկսավ յուր առաջին դասը, նա կերպարանափոխվեցավ. նորա առանց այն էլ փայլուն աչքերը կրակով լցվեցան եւ երեսը մի այնպիսի գեղեցիկ եւ գրավիչ արտահայտություն ստացավ, որ իսկույն հափշտակեց մեր սիրտը եւ ընդմիշտ կապեց մեզ յուր հետ: Նա խոսում էր ազատ այն ժամանակվա մաքուր աշխարհաբարով, չէր կմկմում, չէր կակազում. նա բառերը հնչում էր մաքուր առոգանությամբ եւ, որ գլխավորն է, նախադասությունները շատ ճարտարությամբ կոկում էր եւ միտքը հայտնելու համար բառեր ու ոճեր չէր որոնում: «Տղա՛յք, թողնենք գրաբարը, այսուհետեւ մենք աշխարհաբար պետք է սովորենք», այս խոսքերով նա սկսավ յուր դասախոսությունը: Եվ մենք սկսանք աշխարհաբար սովորել: Էմինի «Ընտիր հատվածքի» գրաբար հոդվածները մենք թարգմանում էինք աշխարհաբար: Խոսում էր ինքը եւ մեզ էր խոսեցնում. կարդացածներիս պատմական նյութը նա լրացնում էր հայոց պատմությունից ամբողջ գլուխներ պատմելով, շատ անգամ էլ, նյութից հեռանալով, ուրիշ պատմություններ էր անում, որոնք բոլորի եւս հայկական կյանքին վերաբերելով, շարժում էին մեր հետաքրքրությունը եւ մեծ բավականություն տալիս մեզ: Այսպես անցնում էին օրեր ու շաբաթներ եւ մեր դասերն ավելի նմանում էին ախորժելի եւ հետաքրքիր զրուցատրության, քան թե մեր սովորական դասերին: Մեկ անգամ ես, որ արդեն գրաբարի ճաշակը մասամբ առել էի, հարցրի. «Վարժապե՛տ, ՝ ապա մենք ե՞րբ պետք է՝ քերականություն, գրաբար ոճեր սովորենք» : «Ոճեր սովորելը մի ապարդյուն աշխատանք է, իսկ քերականությունը միայն միջոց է եւ ո՛չ նպատակ», պատասխանեց նա, եւ սկսավ այդ նյութի վերա երկար խոսել: «Մենք պետք է հայերեն մտածել սովորենք ահա՛ մեր ուսմունքի գլխավոր նպատակը», - ասում էր նա: Մենք, որ մինչեւ այդ ժամանակ հայոց լեզուն միայն գրաբարն էինք համարում, իսկ նորա քերականությունը՝ համարյա նպատակ, հայտնի բան է, այդ ժամանակ չհասկացանք նորա ասածի միտքը. նա էլ ժամանակ չունեցավ այդ մեզ հասկացնելու, որով հետեւ շուտով ստիպված եղավ թողնել Ճեմարանի դասերը: Մենք հետո միայն հասկացանք, թե ի՞նչ էր ուզում ասել նա, թե մենք պետք է հայերեն մտածել սովորենք... »: ՝ 

Ե. Շահազիզ, Միքայել Ղազարյան Նալբանդյանց, 46-48

«... Ես բախտ եմ ունեցել հանգուցյալի աշակերտներից մեկը լինելու: Իբրեւ կենդանի կանգնած է իմ առաջ. նրա ձայնի մեջ անկեղծությունն էր, որ շարունակ հնչում էր. յուր գաղափարներն արտահայտելիս այնպես զգայված եւ հմայիչ էր խոսում, որ յուր առաջ կանգնողը, ով էլ լիներ, կամա ակամա ենթարկվում էր նրա հմայքին: Նրա նշա նաբանն էր արդարություն, ազատություն եւ ճշմարտություն, որով նա երեւան եկավ մեր մեջ, նրանով էլ իջավ գերեզման: Նա մեռավ միշտ հավատարիմ յուր պաշտած վեհ սկզբունքներին, յուր մարդկային բարձր կոչմանը»

Խ. Հուսիկյան, Միքայել Նալբանդյանի հիշատակին,
«Նոր կյանք» 1907, N 13, 165

Նոյեմբերի 3. Հովհ. Լազարյանը Ճեմարանի գլխավոր կառավարիչ Ա. Ֆ. Օռլովին ներկայացնելով Նալբանդյանի ծննդյան, մեշչանական դասից արձակման եւ ուսուցչական կոչման վկայականները, խնդրում է  /53/  կարգադրություն անել՝ նրան ուսումնական մասում ծառայության մեջ հաստատելու եւ գլխահարկից ազատելու վերաբերյալ

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 1988

Մինչեւ նոյեմբերի 12. Լազարյան ճեմարանի գլխավոր կառավարիչ Ա. Ֆ. Օռլովի գրությունը Կովկասյան կոմիտեի նախագահ Վ. Պ. Բուտկովին՝ Նալբանդյանին ուսումնական մասում պաշտոնի մեջ հաստատելու եւ գլխահարկից ազատելու վերաբերյալ

Տե՛ս նոյեմբերի 12

Նոյեմբերի 12. Կովկասյան կոմիտեի նախագահ Վ. Պ. Բուտկովը լուսավորության մինիստր Ա. Ս. Նորովին խնդրում է հայտնել, թե մինիստրությունում ի՛նչ կարգ գոյություն ունի «Նալբանդյանի նման անձնավորություններին» ուսումնական մասում պաշտոնի մեջ հաստատելու եւ գլխահարկից ազատելու վերաբերյալ: Միաժամանակ ուղարկելով Նալբանդյանի վկայականները, խնդրում է, ծանոթանալուց հետո, դրանք վերադարձնել իրեն

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 199։

Նոյեմբերի 17. Ս. վ. Ջալալյանը Մ. Մսերյանին հայտնելով, որ Նոր Նախիջեւանի Մագիստրատը Մոսկվայի ոստիկանությունից պահանջել է իր տրամադրության տակ ուղարկել Նալբանդյանին, զարմանք է արտահայտում, թե ինչպես է, որ Լազարյանները մանկանց վրա  /54/  ուսուցիչ են կարգել մեկին, որը կարող է միայն նրանց բարոյականու թյունը գլխովին ապականել, որ «դառն է մահից»

Անտիպ Երկեր, 324:

Նոյեմբերի 18. Ա. Ս. Նորովի գրությունը Վ. Պ. Բուտկովին, որով հայտնում է, թե հարկատու անձանց ուսումնական մասում պաշտոնի մեջ հաստատելու եւ միաժամանակ գլխահարկից ազատելու համար պետք է դիմել կառավարող Սենատ: Գրության հետ վերադարձվում են Նալբանդյանի վկայականները

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 200։

Նոյեմբերի 21. Լազարյան ճեմարանի գլխավոր կառավարիչ Ա. Ֆ. Օռլովը դիմում է կառավարող Սենատին, խնդրելով Նալբանդյանին ուսումնական մասում ծառայության մեջ Հաստատել՝ միաժամանակ  ազատելով նրան գլխահարկից

Նույն տեղը, 2001

Նոյեմբերի 30. Իզմայիլի թաղային ոստիկանը հայտնում է իր պետին, որ դպիր Միքայել Նալբանդյանցը Իզմայիլում չի եղել եւ այժմ էլ այնտեղ չէ

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, վ. 12

Դեկտեմբերի 8. Ս. վ. Ջալալյանը Մ. Մսերյանին տեղեկացնելով Նալբանդյանին ձերբակալելու վերաբերյալ Մոսկվայի ոստիկանությանը հասցեագրված գրությունների մասին, ավելացնում է, թե հույս ունի, որ ինչպես Մսերյանը, նույնպես եւ Մ. Էմինը «այդպիսի անձնավորությանը կհեռացնեն վարժապետական պաշտոնից՝ խնայելով արդարամիտ մանկանց մաքուր եւ անարատ բարոյականությունը»

Անտիպ երկեր, 324

Դեկտեմբերի 22. Իզմայիլի քաղաքային ոստիկանությունը գրում է Քիշինեւի ոստիկանությանը, թե դպիր Միքայել Նալբանդյանը բոլորովին Իզմայիլում չի եղել եւ այժմ էլ այնտեղ չէ

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, վ. 12, թ. 68

[1853]

Մոսկվայում Նալբանդյանը գրում է սատիրա հոգեւորականության դեմ: Չի պահպանվել

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 7-8

1854 

/55/

[Հունվարի սկիզբը]. Տագանռոգի քաղաքապետը Մոսկվայի ավագ ոստիկանապետին գրում է, թե Միքայել Նալբանդյանը (նույն ինքն՝ Ուստայան), որ նկատված է զանազան հակաօրինական արարքների մեջ, անցյալ 1853 թ. հուլիսի 6-ին հոգեւոր կոչումից ազատվելու վկայական ստանալով, մեկնել է Մոսկվա: Քաղաքապետը խնդրում է՝ գտնել Նալբանդյանին եւ ուղարկել Նոր Նախիջեւան, որ այստեղից էլ, Ներսես կաթողիկոսի պահանջով, ուղարկվի Էջմիածին

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 23-24

Հունվարի 23. Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովի պահանջով Մոսկվայի ոստիկանությունը Նալբանդյանին ձերբակալում է՝ Նոր Նախիջեւանի Մագիստրատ ուղարկելու համար

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 25

Նույն օրը. Լազարյան ճեմարանի դիրեկտոր Ս. Ի. Զելենոյը Հովհ. Լազարյանին հայտնում է Նալբանդյանի ձերբակալության մասին. «Այսօր, վերադաս իշխանության հրամանագրի համաձայն, Կովկասի փոխարքայի պահանջով, Նալբանդյանը ձերբակալված է որպես հակա օրինական զանազան արարքների մեջ նկատված անձնավորություն՝ Նախիջեւանի հայկական Մագիստրատ ուղարկվելու համար»: Նամակի շարունակության մեջ ցարական չինովնիկը նշում է իր զգոնությունը Նալբանդյանի նկատմամբ եւ ճիգ է գործ դնում ապացուցելու, որ նրա ձերբակալությունը Ճեմարանի վարկը չի շոշափում: «Նալբանդյանի՝ մեզ մոտ ընդունվելու ժամանակ, գրում է նա, արդեն նրա վերաբերյալ իմ ականջին էին հասնում աննպաստ լուրեր, որոնց մասին նրան պաշտոնի նշանակելուց առաջ, ես պատիվ եմ ունեցել գրելու Իվան Դավիդովիչին (Դելյանով): Չնայած որ Նալբանդյանը Ճեմարանում դասավանդում էր, բայց դեռեւս չէր կարող ծառայության մեջ համար վել՝ չունենալով ուսուցչի կոչում, եւ այն հրամանագրում, որի զորու թյամբ նա ձերբակալված է, նշված է միայն որպես Ճեմարանում ապրող, այնպես որ նրա վարկի հետ դեռեւս կապված չի եղել հիմնարկության վարկը, ինչպիսին կլիներ այն դեպքում, եթե նա, ծառայության մտնելով, լիներ իսկական դաստիարակ: Ընդ որում, պետք է ասել, որ Նալբանդյանը, հայոց լեզվի իր գիտելիքներով, եթե, թերեւս, ի վիճակի էլ լիներ օգտակար դառնալու, բայց իր բնավորությամբ եւ բարոյական  /56/ հատկություններով դաստիարակ լինել չէր կարող, քանի որ կարճ ժայ մանակում Մոսկվայում գտնվելով, ինչպես ասում են, նա այստեղի հայ հոգեւորականության մասին գրել է սատիրա, որը քիչ էր մնում ընկներ սաների ձեռքը, իսկ նրանց ձեռքն ընկնելով, իհարկե, ինչպես բոլոր նման բաները, կարող էր վնասակար ազդեցություն ունենալ պատանի ների տպավորվող մտքերի վրա: Այսպիսով, թվում է, թե Ճեմարանը չի կարող ցավել մի այնպիսի մարդու հեռացման համար, որն իր արարքներով եւ կասկածելի վարկով կարող էր վնասել հիմնարկությանը՝ բարոյական եւ հասարակական կարծիքի տեսակետից»

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 1. 7-8

Հունվարի 25. Նալբանդյանը Մոսկվայի ոստիկանատան «Բարե կարգության վարչությունում» իր ձերբս: կայության առթիվ բացատրություններ տալով, հայտարարում է, որ չի կարող մեկնել, նախ՝ հիվանդության պատճառով (մշտական կրծքացավ եւ շարժման ժամանակ ուժեղ , գլխացավ), ուստի, խնդրում է քննության ենթարկել իր առողջական վիճակը. երկրորդ՝ հոգեւորական կոչում չունենալով, իրեն պարտավոր չի համարում ներկայանալ հոգեւոր իշխանությանը եւ ենթակա չէ կաթողիկոսին, եւ երրորդ՝ քանի որ Լազարյան ճեմարանի հոգաբարձուն է իրեն դասատուի պաշտոնում նշանակել եւ հաստատման համար իր բոլոր փաստաթղթերը ուղարկել կառավարող Սենատ, ուստի խնդրում է՝ հոգաբարձուից տեղեկանալ, թե ինքը կարո՞ղ է թողնել պարապմունքները եւ մեկնել Նոր Նախիջեւան

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 14-15

Նույն օրը. Մոսկվայի ոստիկանատան «Բարեկարգության վար չության» պահանջով կատարված բժշկական քննությունից պարզվում է, որ Նալբանդյանն իրոք հիվանդության հետեւանքով ի վիճակի չէ մեկ նելու Նոր Նախիջեւան

Նույն տեղը։ 

Նույն օրը. «Բարեկարգության վարչությունը» նկատի ունենալով, որ Նալբանդյանը հոգեւորական կոչումից ազատ լինելով, ենթակա չէ կաթողիկոսի իշխանությանը, ինչպես նաեւ հաշվի առնելով Մ. Վեհապետյանի եւ Ստ. Նազարյանի երաշխավորությունները, նրան ազատում է բանտարկությունից

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 11–12, 14-15

/57/

Նույն օրը. Մ. Մսերյանը Ս. վ. Ջալալյանին ուղղած նամակում հայտնում է, թե Մոսկվայի ոստիկանությունը Նալբանդյանին ձերբակալել է

Անտիպ երկեր, 325

Հունվարի 26. Ս. Ի. Զելենոյը Հովհ. Լազարյանին հայտնելով Նալբանդյանի՝ բանտարկությունից ազատվելու լուրը, գրում է, թե գործի ընթացքից եւ վստահություն վայելող մարդկանց կարծիքներից ելնե լով, պետք է ենթադրել, որ Նալբանդյանը հանցավոր է: Նախապես չիմանալով, թե ինչ կորոշի հոգաբարձուն, Զելենոյը գրում է, թե ինքն օգտակար է համարել Ճեմարանում Նալբանդյանին հիվանդ հայտարարել, իսկ նրան խորհուրդ է տրվել ըստ հնարավորին՝ ավելի շատ տանը մնալ, որպեսզի իր երեւումով խոսակցությունների տեղիք չտա: Իր կողմից Զելենոյն անօգուտ չի համարում, եթե հնարավոր լինի, Նալբանդյանին հեռացնել դաստիարակի պարտականությունները կատարելուց: դաստիարակը պետք է օրինակելի մաքուր լինի, որովհետեւ ոչինչ այն պես ուժեղ չի ներգործում պատանիների մտքերի եւ սրտերի վրա, ինչ- պես օրինակը: Չի կարող գաղտնիք մնալ այն, որ նա (Նալբանդյանը) ընդդիմանում է հոգեւորական գերագույն անձնավորության պահանջին, անձնավորության, որի հանդեպ, սաների կարծիքով, չպետք է մեղանչել կաթողիկոսի հրամանները չկատարելը, ընդհանրապես, կարող է ծառա յել որպես ամենահամոզիչ եւ կործանարար օրինակ անհնազանդության: Եթե Նալբանդյանը, ենթարկվելով հանգամանքներին, կաթողիկոսին ներկայանար եւ արդարանալ, այդ դեպքում ներկա գայթակղությունը տեղի չէր ունենա: Նալբանդյանի օրինակն այժմ Ճեմարանում կլինի իշխանության պահանջին ընդդիմանալու հնարավորության մշտական առիթ եւ կարող է առաջ բերել վնասակար սկզբունքներ պատանիների զգայուն սրտերում, եւ դրա համար, եզրակացնում է Զելենոյը, ձեր գերազանցությունը եթե չի հաճի նրան ուղարկել [Նոր Նախիջեւան], ապա, մինչեւ այս գործի վերաբերյալ կաթողիկոսի վերջնական վճիռը, ո՛չ միայն օգտակար, այլեւ նույնիսկ անհրաժեշտ եմ համարում Նալ բանդյանին հեռացնել ինստիտուտից [Ճեմարանից], եւ նույնիսկ, որ լավագույնն է՝ Մոսկվայից: Զելենոյը հարկ է համարում ավելացնելու, որ իր այս կարծիքը բխում է իր խնամքին հանձնված սաների նկատ մամբ ունեցած հոգատարությունից

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 11-12 

/58/ 

Հունվարի 27. Կառավարող Սենատը Նալբանդյանին հաստատում է ուսումնական մասում ծառայության մեջ եւ արձակում մեշչանական դասից

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 2002

Հունվարի 28. Հովհ. Լազարյանը Ս. Ի. Զելենոյին ուղղած նամակում, դրսեւորելով իր իսկական վերաբերմունքը Նալբանդյանի նկատմամբ, անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ եթե Նալբանդյանը Ճեմարան է ընդունվել, ապա դա տեղի է ունեցել, «իհարկե, դեպի թեմա կան առաջնորդ Մատթեոսն ունեցած սիրո եւ նվիրվածության պատճա ռով, որը քանիցս խնդրել է տեղավորել Նալբանդյանին, օժտելով նրան գերազանց վկայականով»: Այնուամենայնիվ, Հովհ. Լազարյանը գտնում է, որ, նկատի ունենալով Նալբանդյանի վատառողջ վիճակը, նրան, որպես հանցավորի, ոտով, «էտապով» տանելը վտանգավոր է, ուստի՝ Զելենոյի հայեցողությանն է թողնում՝ խնդրել Արսենի Անդրեեւիչին (Մոսկվայի գեներալ նահանգապետին), որպեսզի Նալբանդյանին թողնի Մոսկվայում, մինչեւ ինքը կաթողիկոսից կտեղեկանա, թե հակաօրինա կան ի՞նչ հանցանքների համար է մեղադրվում Նալբանդյանը, որից հետո կարելի կլինի ըստ այդմ վարվել

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 9-10

Հունվարի 29. Մ. Մսերյանը Հովհ. Լազարյանին եւ Ի. Դելյանովին ուղղած նամակներում, հայտնելով Նալբանդյանի ազատվելը ձերբակալությունից, զգուշացնում է դրանից առաջանալիք հետեւանքներից: Նույն օրը Ս. վ. Ջալալյանին տեղեկացնում է Նալբանդյանի շուրջը տեղի ունեցող անցքերի մասին

Անտիպ երկեր, 325

[Հունվարի 29. ]— Մ. Մսերյանը Ս. վ. Ջալալյանին գրում է, թե Նալբանդյանն ավելի համարձակություն է ստացել եւ ամենուրեք հայտարարում է, որ «իր թշնամի Ներսեսը [կաթողիկոսը] իրավունք եւ իշխանություն չունի իրեն ատյան կանչելու» եւ թե «ինքը նրա ծառան չէ ու նրա իշխանության տակ չի գտնվում», իսկ նրան . վ. Ջալալյանին) եւ Խալիբյանին իր թշնամիներն է համարում

Անտիպ երկեր, 325-327:

Փետրվարի 4. Մոսկվայի «Բարեկարգության վարչությունը» Հովհ /59/ Լազարյանին ուղղած գրությամբ խնդրում է տեղեկացնել, թե Նալբանդյանը, Նոր Նախիջեւանի Մագիստրատի պահանջի կապակցությամբ, կարո՞ղ է հեռացվել Ճեմարանից, թե ոչ

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 14-15

Փետրվարի 9. Ս. Ի. Զելենոյն իր զեկուցագրում հայտնում է Հովհ. Լազարյանին, որ, ինչպես նրան հայտնի է, հայոց լեզվի կրտսեր ուսուց է չի պաշտոնը վարող Նալբանդյանը ներկայումս չի կարող կատարել իր պարտականությունները եւ նրա դասարանները հանձնված են վերա կացուներ Աթամանյանին, Սուրենյանին եւ Եղիազարյանին

МОГИА, ф. 213, д. 170, л. 6-7.. 

Փետրվարի 12. Հովհ. Լազարյանը, Ներսես կաթողիկոսին պատմելով Նալբանդյանի գործի հանգամանքները եւ հավաստիացնելով իր որդիական հաստատուն անձնվիրության մասին, խոնարհաբար խնդրում է՝ մանրամասն եւ հիմնավոր կերպով հայտնել իրեն Նալբանդյանի հակաօրինական արարքների մասին, նշելով հանցանքի ապացույցները: Այնուհետեւ, խորհուրդ է տալիս դիմել Թիֆլիսի եւ Մոսկվայի քաղաքա ցիական իշխանություններին՝ Նալբանդյանին դատի հանձնելու համար: Եվ եթե նա հանցավոր է, անշուշտ, կպատժվի եւ գուցե Սիբիր էլ աքսորվի: Լազարյանը հավաստիացնում է կաթողիկոսին, որ ինքն այդ ժամա նակ, «պաշտելի ճշմարտությունը թողած»՝ ո՛չ միայն չի պաշտպանի Նալբանդյանին, այլեւ կգործադրի իր ամբողջ ազդեցությունը, որպեսզի նա արժանի պատիժն ստանա: Վերջում հարկ է համարում ընդգծել, որ դրանով, նախ՝ Նալբանդյանն իր «չարագործ կենցաղավարության» հատուցումը կստանա, եւ երկրորդ՝ Ճեմարանի բոլոր որդեգիրներն ու ծառայողներն օրինակ կվերցնեն՝ ապագայում զգուշանալու համար

Մատենադարանի «Գիտական նյութերի ժողովածու», 1941, 1, 204-205

Փետրվարի 12-ից հետո. Մ. Մսերյանը Ս. վ. Ջալալյանին իր վրդովմունքն արտահայտելով Նալբանդյանի ձերբակալությունից ազատ վելու առթիվ, հայտնում է, որ նա՛ այժմ անգործ է ու անպաշտոն՝ եւ բնակվում է Ճեմարանի սենյակներից մեկում, շարունակելով ստանալ իր ամսական ռոճիկը

«Լումա», 1901, գիրք Ա, 288–290

Փետրվարի 16. Հովհ. Լազարյանը Մոսկվայի «Բարեկարգության /60/ վարչությանը» գրում է իր եզրակացությունը Նալբանդյանի գործի առթիվ: Նալբանդյանը որպես աշխարհական ենթակա է քաղաքացիական դատաստանի եւ քանի որ, բժիշկների վկայության համաձայն, նա ի վիճակի չէ ուղեւորվելու, պետք է թողնել Մոսկվայում, իսկ որպեսզի նա պատժից չխուսափի, ինքը Լազարյանն արդեն գրել է Ներսես կաթո ղիկոսին, խորհուրդ տալով գործել քաղաքացիական իշխանությունների միջոցով

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 19-21.

Մարտի 12. Մոսկվայի ավագ ոստիկանապետի գրությունը Ս. Ի. Զելենոյին. հայտնելով, որ Տագանրոգի քաղաքապետը պահանջում է՝ Նալբանդյանին գտնել եւ ուղարկել Նոր Նախիջեւան, ոստիկանապետն իր վրդովմունքն է արտահայտում, որ Նալբանդյանը 1853 թվականի հուլիսի վերջերից ապրում է Լազարյան ճեմարանի շենքում, առանց որեւէ ձեւով գրանցվելու. նրա այդտեղ բնակվելու մասին ո՛չ միայն ոչ մի տեղեկություն չի տրված ոստիկանությանը, այլեւ տնային գրքույկում էլ, չի գրանցված: Խնդրելով հայտնել, թե չկա՞, արդյոք, որեւէ արգելք Նալբանդյանին, հիշյալ պահանջի համաձայն, ուղարկելու վերաբերյալ, ավելացնում է, որ Ճեմարանում բոլոր բնակվողների անձնագրերն անպայման ուղարկվեն ոստիկանատուն գրանցելու, միաժամանակ հայտնելով անձնագիր չունեցողների մասին

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 23–24.

Մինչեւ ապրիլի 30. Ստ. Նազարյանի դիմումը Լազարյան ճեմարանի դիրեկտորին՝ «Ռուսիա» («Poccus») անունով ամսագիր հրատարակելու մասին: Ամենայն հավանականությամբ, Նալբանդյանը մասնակից է եղել այդ նախաձեռնությանը, քանի որ 1856 թ. մարտի 21-ին (տե՛ս սույն «Տարեգրությունը», Ս. Գ. Սուլթանշահին ուղղած նամակում գրում է, թե ինքը եւ Նազարյանը վաղուց է, ինչ մտադիր են եղել հրատարակել «մի Հայկական օրագիր աշխարհաբար լեզվով, հասարակին հասկանալի», սակայն զանազան հանգամանքներ արգելք են եղել: Հովհ. Լազարյանը մերժում է Նազարյանի դիմումը: «Ռուսիայի» ծրագիր-նախագիծը հետագայում դառնում է «Հյուսիսափայլի» ծրադրա յին հիմքը

ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հաս. գիտ., 1953, N 12:

Ապրիլի 24. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիան հայտնում է Մոսկվայի հայկական հոգեւոր վարչությանը, որ Էջմիածնի  /61/Սինոդի 1853 թ. մայիսի 15-ի հրամանագրով, Նալբաննյանը հոգեւորս կոչումից ազատված է

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 6

Մայիսի 8. Հ. Խալիբյանը Մոսկվայից . Մսերյանից) իր ստա ցած տեղեկությունների համաձայն, Ս. վ. Ջալալյանին հայտնում է, որ Նալբանդյանը համարձակ շրջում է Մոսկվայում. նա զարմանք ու վրդովմունք է արտահայտում, որ կաթողիկոսի ու դատաստանական օրգանների պահանջը անցել է անհետեւանք եւ Նալբանդյանը մնում է «Հեuտյալ ու անընկճելի»

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 798, թ. 27։

Մայիսի 9. Տագանռոգի քաղաքապետը, Հիմնվելով Մոսկվայի ավագ ոստիկանապետի գրության վրա, Ներսես կաթողիկոսին հայտնում է, որ Նալբանդյանը Պետերբուրգի համալսարանում ուսուցչի կոչման քննությունները տալով, կառավարող Սենատի հրամանագրով հաստատված է այդ պաշտոնի մեջ՝ Լազարյան ճեմարանում

Մատենադարանի «Գիտական նյութերի ժողովածու», 1941, 1, 203:

Մայիսի 10. Մոսկվայի հայկական հոգեւոր վարչությունը Լազար յան ճեմարանի դիրեկտորին հայտնում է, որ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիայի գրության համաձայն՝ էջմիածնի Սինոդի 1853 թ. մայիսի 15-ի հրամանագրով Նալբանդյանն ազատված է հոգե վոր կոչումից: Այնուհետեւ խնդրվում է, որ Ճեմարանի դիրեկտորը Սինո դի վերոհիշյալ հրամանագրի մասին տեղեկացնի Նալբանդյանին

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 6

Մայիսի 26, Մոսկվա. Նալբանդյանը դիմում է Ս. Ի. Զելենոյին, խնդրելով թույլատրել իր գործերով մեկնել Պետերբուրգ: Այս մասին Զելենոյը հարցում է անում Հովհ. Լազարյանին

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 27

Նույն օրը. Ս. վ. Ջալալյանը Հ. Խալիբյանին գրած նամակում հայտնում է, թե Մ. Վեհապետյանը Նալբանդյանի համար խնդրել է, «ուստի հարկն է, զաստիճան ռեգիստրաթորին, որպեսզի Լազարյան ճեմարանից ազատվելուց հետո նա հնարավորություն ունենա մտնելու պետական ծառայության մեջ: Ջալալյանն ավելացնում է, որ այդ նրան չի հաջողվի, որովհետեւ ուր հարկն է տեղեկացնելու է Նալբանդյանի /62/  «ապօրինի զավակ» լինելը, եւ որ «... իմով գրութեամբ վեհազնեայք ծանուցեալ զբնութիւնս նորին [Նալբանդեանի], դարձուցեալ են զմիտս  իւրեանց այլ իմն կերպ»

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 798, 34:
Հմմտ. «Լումա», 1901, գիրք Ա, 289

Մայիսի 31. Հովհ. Լազարյանն արգելում է Նալբանդյանի Պետերբուրգ մեկնելը՝ մինչեւ նրա «գործի վերջնական պարզաբանումը»

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 28

Հունիսի 13. Ս. վ. Ջալալյանը Ներսես կաթողիկոսին հայտնելով, որ տեղի (Քիշինեւի) հոգեւոր իշխանությունը (Մատթեոս Վեհապետյան) նպաստել է, որ Նալբանդյանը խուսափի ձերբակալությունից եւ գնա Մոսկվա՝ նրան տալով համապատասխան փաստաթղթեր, հարցնում է Ներսես կաթողիկոսի «բարեհաճությունը», թե ինքը կարո՞ղ է իր կողմից հայտնել «ուր հարկն է» (Ներքին գործերի մինիստրություն) (արդարությունը պաշտպանելու», այսինքն՝ ոստիկանության միջոցով շա րունակելու Նալբանդյանի հետապնդումը: - 

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 53, գ. 659, թ. 75:
«Էջմիածին» ամսագիր, 1948, հոկտեմբեր-դեկտեմբեր, 55։ 

Հունիսի 28. Ներսես կաթողիկոսը հայտնում է Խալիբյանին Տա գանգոգի քաղաքապետից իր ստացած տեղեկությունները Նալբանդյանի մասին

ԳԱԹ, կաթ. ֆ., գ. 163|107

Հուլիսի 27. Նալբանդյանը Մոսկվայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր դասախոսություններ լսելու նպատակով Լազարյան ճեմարանից վերցնում է վկայական, որ Պետերբուրգի համալսարանից ուսուցչի կոչման իրավունք է ստացել եւ գտնվում է Ճեմարանում: Ինչ-որ մեկի արած մակագրությունից երեւում է, որ վկայականը համալսարանի վարչությանը չի բավարարել. «վերադարձվում է, որովհետեւ չի բացատրրված, թե՝ դասախոսություններ լսելու դեմ արգելքներ չկա՞ն»

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 10

Նույն օրը. Մ. Վեհապետյանը Խ. Լազարյանին գրում է, թե քանի որ Հովհ. Լազարյանը, Նալբանդյանի թշնամիներին լսելով, չի ցանկանում նրան վերականգնել իր նախկին պաշտոնում, ուստի ինքը խնդ/63/րել էր պատշաճ վկայական տալ Նալբանդյանին, որպեսզի վերջինս, մինչեւ իսկական ուսանողների կարգն անցնելը, լսի համալսարանի դասախոսությունները: Բայց իր խնդիրը մինչեւ այժմ չի հարգվել, իսկ Նալբանդյանի դրությունը Ճեմարանում «հազիվ թե բանտից լավ լինի»: Մ. Վեհապետյանը վրդովմունքով է նշում, որ Ի. Դելյանովը եւս հավատ է ընծայում Նալբանդյանի թշնամիների «պղտոր եւ անհաստատ խոսքերին». նա լռությամբ է պատասխանել Պետերբուրգ մեկնելու համար Նալբանդյանի գրած դիմումին, իսկ իր այնքան գրությունները համարել «կարծիքական»:

Այնուհետեւ Վեհապետյանը հիշեցնում է, որ Դելյանովը խոստացել էր Նալբանդյանին պաշտպանել ապօրինի հալածանքներից, բայց քիչ ժամանակ անցած նա, իհարկե, ո՛չ առանց բարձրագույն իշխանության կամքի, դարձավ Նալբանդյանին հալածողը: Նալբանդյանի մասին տարածված լուրերը համարելով բոլոր հիմքերից զուրկ, լոկ հորինված նրա թշնամիների կողմից, Վեհապետյանն ընդգծում է, որ, եթե հոգա բարձուն (Հովհ. Լազարյանը) չի ցանկանում Նալբանդյանին այսուհետեւ պահել Ճեմարանում, ապա Նալբանդյանն ինքն էլ այլեւս չի կամենում մնալ այնտեղ, ուր շատացել են նրա թշնամիները: Վեհապետյանը խնդրում է, որ Լազարյանը Նալբանդյանին բոլորովին ազատի Ճեմարանից, վերադարձնելով նրա բոլոր փաստաթղթերը եւ տալով վկայական, որ նա ծառայել է Ճեմարանում եւ հաստատված է ուսուցչական կոչման մեջ: Վերջում ավելացնում է, որ այդ փաստաթղթերն ունենալով, Նալբանդյանը կարող է պաշտպանվել, եթե Կովկասի փոխարքան կրկին պահանջ դնի նրան ձերբակալելու մասին

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 312

Օգոստոսի 5. Ներսես կաթողիկոսը Հովհ. Լազարյանին սպառնում է, որ եթե նա Նալբանդյանին Սիբիր ուղարկելու իր խոստման համար ձայն չուղարկի նրան էջմիածին, ապա ինքը կգործադրի իր ամբողջ կարողությունը, նույնիսկ կդիմի «կայսերական մեծության գերահզոր հովանավորությանը»՝ իր կաթողիկոսական իրավունքները պաշտպա նելու համար

Մատենադարան, Կաթ. ֆ., թղթ. 122, վ. 310ա, թթ. 95 95։

Օգոստոսի 9, Մոսկվա. Նալբանդյանը Խ. Լազարյանին ուղղած դիմումով խնդրում է վերադարձնել Ճեմարանում գտնվող իր փաստաթղթերը եւ տալ վկայական, որ Սենատն իրեն հաստատել է ուսուցչա/64/կան կոչման մեջ: Հիշեցնում է, որ այդ մասին երկու անգամ խնդրել է Եփրեմ վ. Ալթունյանի միջոցով, եւ որ՝ հիշյալ փաստաթղթերն ան հրաժեշտ են Մոսկվայի համալսարանն ընդունվելու համար

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 312.

Օգոստոսի 12. Ս. Ի. Զելենոյն իր զեկուցագրում Հովհ. Լազարյանին գրում է, թե քանի որ Նալբանդյանին դասավանդել թույլատրելու հարցում մեծ դժվարություններ կան եւ հանգամանքներ, որոնք կարող են վնասել Ճեմարանին, ուստի նրան վերակացու նշանակելու ո՛չ մի հնարավորություն չկա, մանավանդ որ նա այդ պաշտոնը վարելու իրավունք էլ չունի: Գեղագրության ուսուցիչ չի կարող լինել, որովհետեւ, գուցե եւ շատ լավ գրում է հայերեն, բայց բոլորովին ծանոթ չէ եվրոպական լեզուների գեղագրությանը... Նրա համար պետք է որոնել այլ զբաղմունք, որ օգտակար լիներ Ճեմարանին, բայց այդպիսի զբաղմունք չկա, իսկ նրան աշխատավարձ տալ առանց աշխատելու, Ճեմա րանի սահմանափակ միջոցներից՝ բոլորովին ձեռնտու չէ: Դրա համար Ս. Ի. Զելենոյն առաջարկում է՝ Իվանովի (Հովհաննիսյանի) հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոնին անցնելու օրվանից բոլորովին դադարեցնել Նալբանդյանին աշխատավարձ վճարելը, ինչպես նաեւ Ճեմարանի ճաշարանից օգտվելը եւ ազատել տալ նրա զբաղեցրած բնակարանը

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952 205-206:

Օգոստոսի 13. Հ. Խալիբյանը Ներսես կաթողիկոսին հիշեցնելով, որ ապստամբ պատանին (Նալբանդյանը՝ իրեն ապահով կարծելով, մեծամտացել է, անհրաժեշտ է համարում նրան կրկնակի եւ եռակի պատժի ենթարկել

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 1854ա, վ. 69։

Օգոստոսի 20. Հովհ. Լազարյանը Ս. Ի. Զելենոյին կարգադրում է՝ մինչեւ կաթողիկոսից պատասխան ստանալը եւ մինչեւ Նալբանդյանին հեռացնելը, նրան ժամանակավորապես թողնել Ճեմարանում, տալով ցածր դասարանների հայոց լեզվի եւ գեղագրության դասերը, երբ որ դասարաններն ազատ լինեն եւ հիվանդության պատճառով ուսուցիչ ները բացակայեն: Իբրեւ Նալբանդյանի աշխատանքի վարձատրություն Լազարյանը կարգադրում է վճարել այժմյան ռոճիկի չափով (28 ռ 54 1/4 կ. ), այլեւ թույլ տալ օգտվել Ճեմարանի սաների ճաշարանից եւ իր  /65/  այժմ զբաղեցրած բնակարանից: Հիշեցնելով, որ «այդ երկար չի շարունակվի», Լազարյանն անհրաժեշտ է համարում բացատրել, որ «այս  զիջողությունն արվում է... Մ. Վեհապետյանի միջնորդության շնորհիվ»: Այնուհետեւ Ս. Ի. Զելենոյի կարծիքը (Նալբանդյանին բոլորովին հեռացնելու մասին) «հիմնավոր» համարելով, գտնում է, որ թեեւ այն առաջիկայում կիրականացվի, «բայց այժմ կարելի է մի փոքր սպասել»

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 2007

Օգոստոսի 21. Ս. Ի. Զելենոյը զանազան պատրվակներով, բայց որոշակի ակնարկելով Նալբանդյանի՝ քաղաքականապես անվստահելի լինելը, Հովհ. Լազարյանին գրած նամակում մերժում է նրան դասեր տալու առաջարկը, կտրականապես պահանջելով, որ Նալբանդյանը հեռացվի: Զելենոյը մերժում է նաեւ Նալբանդյանին որեւէ վկայական տալը, պատճառաբանելով, թե Ճեմարանում գոյություն չունի Սենատի հրամանագիրը՝ Նալբանդյանին ուսումնական մասում ծառայության մեջ Հաստատելու վերաբերյալ

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 11-12.

Օգոստոսի 28. Հովհ. Լազարյանը Ս. Ի. Զելենոյին գրում է, որ Նալբանդյանին ժամանակավորապես պետք է թողնել Ճեմարանում, որպես ցածր դասարանների հայոց լեզվի դասատու, առ ժամանակ հնարավորություն տալով օգտվելու բնակարանից, ճաշարանից եւ ստանալու սահմանված աշխատավարձը: «Հավանաբար նրա գործը շուտով կվճռվի, այն ժամանակ Նալբանդյանը կհեռացվի: Իսկ այժմ այդ անել չի կարելի, որովհետեւ նրա գործը դեռ շարունակվում է քննվել»: Այնուհետեւ հարցնում է Զելենոյի կարծիքը, թե ինչպիսի վկայական պետք է տալ Նալբանդյանին, որպեսզի օրենքի եւ Ճեմարանի կանոնադրության համաձայն լինի եւ «տհաճ թյուրիմացություններն առաջ չգան

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 29.
Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 208

Սեպտեմբերի 1. Նալբանդյանը Լազարյան ճեմարանի վարչությունից ստանում է վկայական, որ նա Պետերբուրգի համալսարանում ձեռք  է բերել հայոց լեզվի ուսուցչի իրավունք, այժմ պաշտոնավարում է  Լազարյան ճեմարանում, եւ որ՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում դասախոսություններ լսելու համար արգելքներ չկան

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 12.
Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 211

/66/ 

Սեպտեմբերի 2, Մոսկվա. Նալբանդյանը դիմում է Մոսկվայի համալսարանի ռեկտորին, խնդրելով ընդունել իրեն բժշկական ֆակուլտետի ազատ ունկնդիրների շարքը: Քննությունների անբավարար արդյունքի հետեւանքով, դիմումը մերժվում է եւ Լազարյան ճեմարանի վկայականը վերադարձվում է Նալբանդյանին

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 62–63
ԵԼԺ, IV, 29:

Սեպտեմբերի 10. Ս. Ի. Զելենոյը Հովհ. Լազարյանին գրում է, թե «Նալբանդյանը մինչեւ այժմ ոչ մի էական օգուտ չտալով Ճեմարանին, օգտվում է բնակարանից, ճաշարանից եւ հաստիքային աշխատավարձ է ստանում: Աշխատավարձի վճարումը դադարեցված է եւ նրա դասերն ուրիշներին են տրված»: «Նա պետք է երախտապարտ լինի Ճեմարանին, գրում է Զելենոյը, որ ութ ամիս աշխատավարձ ստանալով, ոչ մի պարտականություն չի կատարել: Բնակարանը եւ ճաշը, չնայած Ճեմարանին չեն ծանրաբեռնում, ինչպես աշխատավարձը, սակայն մյուս վերակացուներին նա զրկում է լավագույն բնակարանից, եւ այդ կարող է դժգոհություն առաջ բերել նրանց մեջ»: Խնդրում է Լազարյանի կարգադրությունը: Հայտնելով Նալբանդյանին տրված վկայականի մասին, հարկ է համարում նշել, որ այն «պաշտոնական փաստաթղթի նշանակություն չունի»

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 32-33.

Սեպտեմբերի 11. Նալբանդյանն ազատվում է Լազարյան ճեմարանում հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոնից: Տրվում է վկայական, որ նա «բոլորովին» ազատված է «իր ցանկության համաձայն»

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 23-24.

Սեպտեմբերի 16. Հովհ. Լազարյանը, Նալբանդյանին հեռացնելու մասին իր համաձայնությունը տալով, Ս. Ի. Զելենոյին կարգադրում է, որ հրամանագիրն ստանալուց հետո Նալբանդյանը յոթ օրվա ընթացքում ազատի ճեմարանի շենքում իր զբաղեցրած բնակարանը

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 39— 40.

Սեպտեմբերի 21. Ներսես կաթողիկոսը, Մ. Վեհապետյանին հան դիմանելով Նալբանդյանին հովանավորելու համար, վրդովմունքով հայտնում է, որ Նալբանդյանը Մոսկվայում «անվրեն չարաբանությամբ» պարսավում է Խալիբյանին եւ իրեն՝ կաթողիկոսին

Մատենադարան, Ձեռագրատուն, 3 8916, թ. 319–320։ 

/67/ 

Սեպտեմբերի 23. Հովհ. Լազարյանը Ս. Ի. Զելենոյին կարգադրում է՝ Նալբանդյանին հեռացնել Ճեմարանից՝ դադարեցնելով աշխատա վարձի վճարումը եւ ճաշարանից օգտվելը

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 110

Սեպտեմբերի 30. Ս. Ի. Զելենոյը Հովհ. Լազարյանին զեկուցում է, որ «նորին գերազնվության» գրության համաձայն, Նալբանդյանը Ճեմարանից բոլորովին հեռացվել է, դադարեցվել է աշխատավարձի վճարումը եւ ճաշարանից օգտվելը

МОГИА, ф. Лаз. Института, д. 170, л. 47

Նույն օրը. Քիշինեւի թաղային ոստիկանը, հիմնվելով տեղի հայկական Կոնսիստորիայի տեղեկությունների վրա, ոստիկանապետին հայտնում է, թե՝ «դպիր Նալբանդյանը մեկ տարուց ավելի է փախել է, հայտնի չէ՝ ինչպես»

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, գ. 12, թ. 69

Մինչեւ հոկտեմբերի 4. Նալբանդյանը դիմում է Լազարյան ճեմարանի դիրեկտոր Զելենոյին, խնդրելով վկայական՝ Մոսկվայում ապրելու իրավունք ունենալու համար

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 39-40

Հոկտեմբերի 4. Ս. Ի. Զելենոյը մերժում է Նալբանդյանի դիմու/68/մը, պատճառաբանելով, թե Նալբանդյանն այլեւս Ճեմարանի հետ կապված չէ

Նույն տեղը:

Հոկտեմբերի 9. Կովկասյան կոմիտեի նախագահ Վ. Բուտկովը, ուշացումով (հավանաբար՝ Նալբանդյանի ոստիկանական գործի կապակցությամբ) հայտնում է Հովհ. Լազարյանին, որ կառավարող Սենատի հունվարի 27-ի հրամանագրով Նալբանդյանը հաստատված է ուսումնական մասում ծառայության մեջ՝ միաժամանակ արձակվելով մեշչանական կոչումից

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 2013

Հոկտեմբերի 11. Խ. Լազարյանը Ս. Ի. Զելենոյին հայտնում է, որ Նալբանդյանի գործի առթիվ դիմել է Կովկասյան կոմիտէ, որտեղ գըտ նշվում են նրա փաստաթղթերը. «այստեղ առաջ են գալիս որոշ դժվարություններ... », - ավելացնում է նա:

Նույն օրը, ստանալով Վ. Բուտկովի հոկտեմբերի 3-ի գրությունը, Խ. Լազարյանը հնարավոր է համարում Նալբանդյանին տալ Սենատի հրամանագրի եւ Բուտկովի հիշյալ գրության պատճենները, ինչպես նաեւ նրա երկու վկայականների բնագրերը. «Հետեւապես Նալբանդյանը կարող է ապրել, որտեղ ցանկանում է... »

Պետ. համալսարանի «Գիտական աշխատություններ», հ. 34, 1952, 2121 

Հոկտեմբերի 14. Հովհ. եւ Խ. Լազարյանները, Ներսես կաթողիկոսին գրած նամսկում, հերքելու համար վերջինիս ն. թ. օգոստոսի 5-ի կոնդակում արտահայտած կարծիքը, թե իրենք Նալբանդյանին «սերտ պաշտպանության տակ են առել», հայտնում են, որ Ճեմարանի վար չությունն իրենց կարգադրության համաձայն, նրան հեռացրել է ճե մարանից: Նալբանդյանն առանց պաշտոնի, միայն օգտվելով ճաշարանից, բնակվում է ո՛չ թե Ճեմարանի շենքում, այլ քաղաքում, եւ մեղադիր է համալսարան մտնել: Այնուհետեւ, «մեծահոգաբար» խնդրում են ներել Նալբանդյանին, եւ եթե, իրոք, հանցավոր է, խորհուրդ են տալիս նրա գործը հանձնել տեղի (Մոսկվայի) քաղաքացիական դատարանին

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 147, վ. 73

Նույն օրը. Մատթեոս Վեհապետյանին գրած նամակում Խ. Լազարյանը հավաստիացնում է, որ գործադրում է բոլոր ջանքերը, սակայն  /69/  Ներսես կաթողիկոսը Նալբանդյանի նկատմամբ ցանկանում է անել միշտ հակառակը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 172, գ. 126։ 

Հոկտեմբերի 19, Մոսկվա. Նալբանդյանը դիմում է Հովհ. եւ Խ. Լազարյաններին, խնդրելով Ճեմարանից ազատվելու մասին վկայական, որն անհրաժեշտո էր Մոսկվայի համալսարանի իսկական ուսանողների կարգն անցնելու համար

ԵԼԺ, IV, 30-31

Նոյեմբերի 24. Հովհ. եւ Խ. Լազարյանները, Երեմիա Արծրունուց տեղեկանալով, որ Ներսես կաթողիկոսը դժգոհ է իրենցից՝ Նալբանդյանին, իբր, պաշտպանելու համար, կաթողիկոսին գրում են, որ իրենք Նալբանդյանին բնավ չեն պաշտպանել, այլ միայն խնդրել են ներողա մըտություն նրա նկատմամբ: Իսկ եթե կաթողիկոսը դա հանցանք է համարում, ապա խնդրում են, որ մեծահոգաբար մոռանա իրենց սխալները

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 42-43

Նոյեմբերի 28. Քիշինեւի քաղաքային ոստիկանությունը Էջմիածնի Սինոդին է ուղարկում Նալբանդյանին որոնելու վերաբերյալ եղած գրա գրությունը

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, գ. 12, թ. 67:
Տե՛ս սեպտեմբերի 30։ 

Դեկտեմբերի 18. Ներսես կաթողիկոսը, տեղեկանալով, որ Նալբանդյանին հաջողվել է ձեռք բերել հոգեւոր կոչումից ազատ լինելու վկայական, Սինոդին առաջադրում է ներկայացնել իրեն այն բոլոր փաստաթղթերը, որ վերաբերում են Նալբանդյանի հոգեւոր կոչման հարցին

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, p. 89, թ. 22

[1854]

Մոսկվայում Նալբանդյանը գրում է «Ну хорошо!» սատիրական բանաստեղծությունը՝ իր կյանքի մոսկովյան շրջանի՝ առաջին տարվա դեպքերի անմիջական ազդեցության տակ

ԵԼԺ, 1, 68–71:

[1854–1855]

Գրում է «Յաղագս Հայկական մատենագրութեան ճառը»

ԵԼԺ, II, 9-60

  1855

/70/

Հունվարի 21. Էջմիածնի Սինոդը Ներսես կաթողիկոսին հայտնում է է, որ Միքայել Նալբանդյանը, լինելով արքունական հարկատու անձի որդի, իր ամբողջ կյանքում երբեք հոգեւորական կարգի մեջ հաստատված կամ համարված չի եղել, հետեւապես եւ՝ Սինոդից երբեւիցե հոգեւորական կոչումից ազատման թուղթ չի ստացել

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 95

Փետրվարի 10, Մոսկվա. Նալբանդյանը գրում է նամակ եղբորը՝ Ղազար Նալբանդյանին. հայտնում է, որ ամբողջովին կլանված է ուսանողական գործերով թե՛ Համալսարանում, թե՛ տանը: Նամակների հա մար նշում է համալսարանի հասցեն՝ Его благородию студенту Московского Императорского Университета Михаилу Лазаревичу г-ну Налбандову в Москве

ԵԼԺ, IV, 32–34

Փետրվարի [18]. Գրում է «Հոգեւարք» եւ «18 փետրվարի 1855» բանաստեղծությունները

ԵԼԺ, 1, 48–49, 57–58:

Մարտի 2. Գրում է «Գարնան մուտ» բանաստեղծությունը

ԵԼԺ, 1, 61-63:

Մարտի 21. Էջմիածնի Սինոդը Մոսկվայի հայոց հոգեւոր կառա վարությանն ուղարկելով Նալբանդյանի բողոքը Մկրտիչ Եկենյանի «ապօրինի արարքների» դեմ, խնդրում է այն հանձնել Նալբանդյանին՝ նրանից գանձելով 90 կոպեկ՝ այս հարցի համար գործածված անդրոշմ թղթի արժեքը

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, գ. 12, թ. 70:

Ապրիլի 29. Նոր Նախիջեւանի եւ շրջակա հինգ հայկական գյուղերի բնակիչները, 144 հոգու ստորագրությամբ, դիմում են ներկայացնում Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմական առաջնորդ Մ. Վեհապետյանին, բողոքելով Հ. Խալիբյանի դեմ, որ նա յուրացրել է հասարակա կան (եկեղեցական) գումարները՝ մոտ 100 հազար ռուբլի: Խնդրում են համապատասխան կարգադրություն՝ Խալիբյանից հիշյալ գումարը վերցնելու եւ պետական գանձարան հանձնելու մասին

Դիմումի տակ դրված է նաեւ Նալբանդյանի ստորագրությունը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 1855, գ. 319

/71/

Մայիսի 12, Մոսկվա. Նալբանդյանի նամակը Հարություն քահ. Գեոքչեյանին: Խոսելով հայոց լեզվի զարգացման պատմական շրջան ների մասին, հայտնում է, որ նրան հանձնած իր բանաստեղծություն ները (գրված մինչեւ 1855 թվականը) նոր, աշխարհաբար լեզվի «տղա յական» հասակին են վերաբերում. «վերանորոգյալ հայախոսության այս հասակի վերաբերած քանի մի հիշատակարանք ունելով ես իմ մոտ, կամ իմ սեփական մտածողության պտուղը եւ կամ ուրիշից մշակած, որոնց անունը տակերումը նշանակած է, կամ ենում էի նորանց չմատնել հավերժական կորուստի, ինչպես մինչեւ այսօր իմ անհոգութենովը իմ գրած բաներից շատերը այս կամ այն կողմ ցրված կորած են, որոնց անունը եւս օրըստօրե մոռանում եմ: Վասն որո, ինչքան որ այժմ ձեռումս ունիմ այս տետրակիս մեջ գրած, ավանդում եմ ձեզ, հուսալով, որ ձեզ մոտ չէ կարող Սատուրնոսը մերձենալ եւ իմ գրածներովը յուր որկորը խճողել: Թեպետ այս գրվածքը մի երեւելի բաներ չեն, այլ նոր լեզվի տղայության հասակի հիշատակարանք կարող են համարվել»

ԵԼԺ, 1, 21-23:
Հիշված բանաստեղծությունները տե՛ս նույն տեղը, 24–67:

Մայիսի 17. Մ. Վեհապետյանն ի պատասխան Նոր Նախիջեւանի եւ շրջակա գյուղերի բնակչության բողոքի, քաղաքագլխին ուղղած գրության մեջ հայտնում է, որ ինքը թեմական առաջնորդ նշանակված օրից բազմաթիվ անգամ դիմել է եկեղեցական (հասարակական գումարների հարցով, սակայն ապարդյուն, քանի որ դա հակառակ է եղել կաթողիկոսի կամքին վերջինս ինքն է Խալիբյանին հանձնել եկեղեցական գումարների լիազորությունը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 1855, գ. 320։

[Մինչեւ հուլիսի 11, Մոսկվա]. Նամակ Մատվեյ Խրիստոֆորիչ Երեցփոխյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 36

Հուլիսի 11, Մոսկվա. Գրում է նամակ եղբորը՝ Ղազարոս Նալբանդյանին մասնավոր, ընտանեկան հարցերի մասին. նշում է իր հասցեն՝ В Столечниковом переулке, в доме г. Леве, N 8

ԵԼԺ, IV, 35-36

Մինչեւ հուլիսի 18. Նալբանդյանը դիմում է Լազարյան ճեմարանի վերատեսչին, խնդրելով տալ վկայական, որ ինքը գտնվում է միան/72/գամայն չքավոր վիճակում եւ ո՛չ մի միջոց չունի վճարելու Մոսկվայի համալսարանում դասախոսություններ լսելու համար կառավարության սահմանած գումարը՝ 50 ռուբլի

МОГИА, ф. Лаз. Института, д. 170, л. 25

Հուլիսի 18. Նալբանդյանի դիմումի առթիվ վերատեսուչը խնդրում է Հովհ. Լազարյանի կարգադրությունը: Վերջինս կարգադրում է տալ Նալբանդյանի խնդրած վկայականը՝ դիրեկտորի, վերատեսչի եւ Ճեմարանի վարչության անդամների ստորագրություններով, ինչ վերաբերում է իրեն՝ Լազարյանն իր կոչմանն «անվայել» է համարում ստորագրել այդ կարգի թղթերի տակ

Նույն տեղը։

  [1851-1855]

Պահպանվել են այս ժամանակամիջոցում Նալբանդյանի գրած եւ թարգմանած հետեւյալ բանաստեղծությունները.

«Չերքեզի երգ» (Պուշկինից), «Կյանք», «Մուսայից մուսային», «Վազող ջրին», «Ուսանող եւ մեծատուն», «Մտածություն» («Անցան օրերս»), «Մարգարե» (Լերմոնտովից), «Մտածություն» («Ա՜խ, փոքըր ոգի... »), «Պալեստինու ոստ», «Մտածություն» («Պատուհանում նըս տած... »), «Բանաստեղծ» (նմանություն), «Ֆիզիկայի քննություն» (նվեր Անանիա Սուլթանշահի), «Օտարի գերեզմանի վերա», «Աստված», «Վեճ» (Լերմոնտովից), «Մտածություն» (նվեր պարոն Կարապետյանի եւ Բերբերյանի), «Հոգեւարք», «Արբատ», «Նվեր Ամիրյանի», «Վեցերորդը— մի՛ շնար», «Հույս», «18 փետրվարի 1855», «Լսարան», «Գարնան մուտ», «Ճշմարտություն»

ԵԼԺ, 1, 24–67

1856

Հունվարի 23, Մոսկվա. Նամակ եղբորը՝ Ղազարոս Նալբանդյանին, գերազանցապես մասնավոր, ընտանեկան հարցերի շուրջը: Խոսում է Ղրիմի պատերազմին (1853— 1856) մասնակցող կողմերի միջեւ այդ ժամանակ սկսված խաղաղության բանակցությունների մասին: , 

ԵԼԺ, IV, 37–38

/73/

Փետրվար, Մոսկվա. Նալբանդյանը կարդում է Իսկանդերի (Գերցենի) 1855 թ. մարտի 10-ի նամակն՝ ուղղված Ալեքսանդր II ցարին

«Մուրճ», 1905, N 4, 65:
Ռ. Պատկանյան, Երկերի ժողովածու, VI, 91-97

Իսկանդերի նամակը տպագրված է «Полярная звезда»-ի առաջին գրքում՝ Полярная звезда на 1855, третное обозрение освобождающейся Руси, издаваемое Искандером, кхижка первая, Лондон, 1855, стр. 11-14: Փաստը վկայում է, որ Նալբանդյանն այդ ժամանակ կարդում էր Գերցենի անլեգալ հրատարակությունները

Իր այդ նամակում Գերցենը, դեռեւս հավատ ընծայելով ցարի «բարեհայեցողությանը ճորտատիրության վերացման հարցում, նրան կոչ էր անում. «Սրբեցե՛ք Ռուսաստանի վրայից ճորտատիրության ամոթալի բիծը. բուժեցե՛ք մեր եղբայրների մեջքերին խարազանի կապույտ վիրակոսները՝ մարդու նկատմամբ անարգանքի այդ սարսափելի հետքերը: Շտապեցե՛ք: Գյուղացուն ազատեցե՛ք գալիք չարագործություններից, փրկեցե՛ք նրան այն արյունից, որ նա ստիպված կլինի թափել»

А. И. Герцен, Полное co6paние сочинений, VIII, 162

Մինչեւ մարտի 5. Նալբանդյանը գնում է Պետերբուրգ՝ ձուլիչ տպարանատեր Ռեւիլիոնից «Հյուսիսափայլի» համար մայրեր (матрицы) ձեռք բերելու նպատակով: Այդ մասին նա հայտնում է Ռափայել Պատկանյանին, ինչպես երեւում է վերջինիս՝ 1856 թ. մարտի 5-ին Գ. Քանանյանին ուղղած նամակից

«Մուրճ», 1905, N 4, 65։ 

Մարտի 5. Ռ. Պատկանյանը Գ. Քանանյանին գրած նամակում հայտնելով, որ Իսկանդերի (Գերցենի) նամակը հանձնել է Նալբանդյանին, գրում է. «Խնդրեմ հենց այս գիրս ստանալու րոպեդ երթաս նորա [Նալբանդյանի] մոտ (թեկուզ ջահաննամի մեջը), որպես եւ իցե հնար քով առնում այն վտանգավոր ձեռագիրը [Գերցենի նամակը], թե չէ նորա ձեռին այն չար գործի[2] է, եւ ինձ միամտացնես»

Նույն նամակում Պատկանյանն անհանգստություն է արտահայտում նաեւ այն առթիվ, որ Նալբանդյանը, մայրեր (Marpub) ձեռք բերելով, կունենա իր տպագրական օրգանը: «Նալբանդյանի այստեղ գալու պատճառը, գրում է նա, ըստ ամենայնի ինձ հայտնի չէ՛: Բայց ինչպես որ ինքն է ասում, իբր թե Ռեւիլիոնից մայրեր առնելու հա/74/մար է եկել. ինչ եւ իցե, բայց դու աչքերդ բաց պահիր. այդ թեեւ ազգասիրական խնդիր է, բայց մեր կորստյան դուռն է. լավ էր, եթե մի ուրիշ մարդ, եւ ոչ Նալբանդյանը ձեռնարկեր այդ սրբազան ձեռնարկությանը, բայց վերջինի համար... ի՞նչ ասեմ. մնացածը կհասկանաս. ասելս այն է, որ չի քնեք»

Նույն տեղը:

Մարտի 10. Ռ. Պատկանյանը Գ. Քանանյանին գրած նամակում կրկին խնդրում է, որ նա Իսկանդերի (Գերցենի) նամակը վերցնի Նալբանդյանից. «Ստացա՞ր Նալբանդյանցից Իսկանդերի նամակը դեպի կայսրը. թե չես առել տակավին, գտիր մի հնար անշուշտ առնելու, որ միամտանամ»

«Մուրճ», 1905, 37 4, 69:  

Մարտի 18. Ստ. Նազարյանը գրում է «Հյուսիսափայլի» նախագիծը եւ ներկայացնում լուսավորության մինիստր Ա. Ս. Նորովին՝ հրատարակության թույլտվություն ստանալու համար

Լեո, Ստեփանոս Նազարյանց, 11, 5:

Մինչեւ մարտի 21, Մոսկվա. Նալբանդյանը «վերին աստիճանի թուլության» մեջ է ընկնում եւ հիվանդանում, որ տեւում է 10 օր:

ԵԼԺ, IV, 40

Մարտի 21, Մոսկվա. Նալբանդյանի նամակը Ս. Գ. Սուլթանշահին: Հայտնում է, որ ինքը եւ Նազարյանը վաղուց է, ինչ մտադիր են եղել հրատարակել [1854], «մի հայկական օրագիր աշխարհաբար լեզվով, հասարակին հասկանալի», սակայն զանազան հանգամանքներ (մինիստրության մերժումը) արգելք են եղել այս գործին. նշելով «արգելառիթ հանգամանքների փոփոխությունը» (Ղրիմի պատերազմից հետո մամուլի նկատմամբ եղած խստությունների մեղմացումը), հայտնում է, որ ինքը եւ Նազարյանը կրկին ձեռնարկել են այդ գործին. Նազարյանի անունով դիմում է ներկայացված լուսավորության մինիստրին՝ ամսագիր հրատարակելու թույլտվություն ստանալու համար: Խնդրում է Ս. Գ. Սուլթանշահին, որ վերջինս օգտագործի իր կապերը դրական արդյունքի հասնելու իմաստով

Նալբանդյանը շարադրում է նաեւ «Հյուսիսափայլի» հրատարակության խնդիրները. «Մեր ցանկությունն այն է, որ կարողանանք ժողովրդին մոտեցնել փոքր ինչ դպրության հետ, նյութ եւ սնունդ դնել  /75/  հայկական չոր ու ցամաք դպրության մեջ, եւ ինչպես մի կողմից լեզուն, մյուս կողմից եւ նույն ինքյան դպրության հոգին եւ ուղղությունը որքան կարելի է շինենք ժողովրդական, ազատելով աբեղայականությունից, որի մեջ մնացած է այժմ անտեր-անտերունջ»

ԵԼԺ, IV, 38–40:

Մինչեւ մարտի 26. Լինում է Պետերբուրգում

ԵԼԺ, IV, 40

Մարտի 26, Մոսկվա. Նամակ Գ. Սալթիկյանին. հայտնում է հա մալսարանի պարապմունքներով խիստ զբաղված լինելը: Եղել է Պե տերբուրգում, եւ քիմիայի քննություններին է պատրաստվել: Հույս է տածում, որ եթե հաջողվի «Հյուսիսափայլը» հրատարակել, Սալթիկյանը կաջակցի ամսագիրը Նոր Նախիջեւանում տարածելու գործին: Այնուհետեւ հայտնում է, որ «Հյուսիսափայլի» հրատարակության մասին իրենց դիմումի պատասխանը Պետերբուրգից դեռեւս չի ստացվել: Նշում է իր նոր հասցեն՝ На Большой Дмитровке, в доме Рудакова, հետեւյալ նամակում ավելացնում է՝ возле Дворянского клуба

ԵԼԺ, IV, 40-41

Ապրիլի 19, Մոսկվա. Նամակ Գ. Սալթիկյանին: Ակնարկելով պայքարը խալիբյանականների դեմ, կոչ է անում գործել միասնական ուժերով, խելացի կերպով եւ քաջությամբ, որ հաջողության երաշխիքն է: Հետաքրքրվում է իր ուսուցիչ Գաբրիել Պատկանյանի գործով, որ Խալիբյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվելով, բան տարկված էր

ԵԼԺ, IV, 41-42:

Հունիսի 11, Մոսկվա. Նալբանդյանը համալսարանում քննություն է հանձնում: «Մեր սիրելի Մուխալ եղբարս բարեւ ունի ամենեցուներուդ, գրում է Նալբանդյանի Ղազարոս եղբայրը Գրիգոր եղբորը, ինքն ալ պետք է գիր գրեր, բայց էկզամենին կերթար»

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123/139:

Հունիսի 15. Ղազարոս Նալբանդյանի նամակը Գրիգոր Նալբանդյանին. «... Միքայել եղբայրս ալ բարեւ կանգ ամենուտ. պետք է գիր գրեր, բայց օրերս ունիվեռստիտետ մեկ մեծ մը եկավ Բետեռպուրքեն. ամենը հոն էին. կանչել էր... »

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., 123/138

/77/

Հուլիսի 13. --Նոր Նախիջեւանի եւ շրջակա գյուղերի բնակիչների բո ղոքի (տե՛ս 1855, ապրիլի 29) առթիվ Ներսես կաթողիկոսը ներքին գործերի մինիստր Լանսկոյին ուղղած նամակում հայտնում է, որ Խալիբյանը գործել է իր հրամանների համաձայն, եւ խնդրում է, որ Նովոռոսիյսկի եւ Բեսարաբիայի գեներալ նահանգապետը Խալիբյանին անհանգիստ չանի: «Խալիբյանին ամենափոքր նեղելու հակումն ունեցող ամեն մի կարգադրություն, գրում է նա, ես չեմ կարող այլ կերպ ընդունել, եթե ոչ իմ անձին ամենամեծ վիշտ պատճառելու հայտնի դիտավորություն, որովհետեւ Խալիբյանն ինձնից նշանակված եւ իմ հանձնարարությունները կատարող անձնավորություն է»

Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 150, վ. 34:

Օգոստոսի 24. Մ. Վեհապետյանին գրած կոնդակում Ներսես կա թողիկոսը կրկին նրան հանդիմանում է, որ հովանավորել է Միքայել դպիր «Չուստայանին» (Նալբանդյանին) եւ վերջինիս՝ Էջմիածնի Սինոդի ատյանին ուղարկելու իր հրամանը չի կատարել

Մատենադարան, Ձեռագրատուն, N 2946, թ. 104բ-105ա

Ամառ. Նալբանդյանը Գեորգ Գեղամյանի հետ ամառն անցկացնում է Շերեմետեւի գյուղում: Այդ մասին նա հիշատակում է Գ. Գեղամյանի մահվան առթիվ գրած «Մահացուցակում». «Շատ անգամ խոսում էր մեր հետ այդ մասին [բժշկականության դոկտորի աստիճան ստանալու համար պատրաստվելու մասին], դեռեւս յուր ուսման ընթացքն ավար տելուց մի տարի առաջ, երբ բնակվում էինք ամառը միասին կոմս Շերեմ ետեւի գյուղում»

ԵԼԺ, II, 154

Հոկտեմբերի 8. Մ. Մսերյանը Ներսես կաթողիկոսին գրած նա մակում թախանձագին խնդրում է, որ եթե ցանկանում է իրեն ազատել ամենօրյա անասելի վշտերից, որեւէ կերպով Նալբանդյանին հեռացնել տա քաղաքից (Մոսկվայից): Նամակի ամբողջ բովանդակությունից եւ տագնապալից տոնից երեւում է, որ Նալբանդյանն իր համարձակ մեր կացումներով վրդովել էր ո՛չ միայն Մսերյանի, այլեւ կղերա-ռեակցիոն հոսանքի ներկայացուցիչներից շատերի անդորրությունը

Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 154, վ. 208:

Մինչեւ հոկտեմբերի 19. Նալբանդյանը թարգմանում է Էոժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորը եւ գրում «Հիսուսյանք»  /78/  ուսումնասիրությունը, որ կցում է վեպին որպես ներածություն, ուր մերկացնում է ճիզվիտների ռեակցիոն, Հակամարդկային գործունեությունը

ԵԼԺ, II, 70-141։

Հոկտեմբերի 19. Գրաքննությունը տպագրության է թույլաւորում Էոժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի՝ Նալբանդ յանի թարգմանությունը:

Նոյեմբերի 27. «Հյուսիսափայլի» հրատարակության թույլտվությունն ստանալու համար լուսավորության մինիստրին ներկայացրած իր դիմումի պատասխանը չստանալով եւ տեղեկանալով, որ ամսագրի հրատարակության գործը հանձնված է Կովկասի փոխարքս իշխան Բարյատինսկուն, Նազարյանը նրան դիմելով, բացատրում է իր ձեռնարկության հիմնական նպատակը: «Իմ գրական ձեռնարկությունը, գրում է նա, լինելու է Ռուսաստանում ցրված հայերին ռուսական կրթության եւ գիտության պտուղները մատուցելու օրգան, միաժամանակ նա ծառայելու է իմ համազգայիններին ռուսական մտքի եւ կյանքի ասպսրեզը առաջնորդելու գործին...

Հայկական հողի վրա ռուսական զենքի փայլուն հաղթանակներից հետո, թվում է, թե ժամանակն է այնտեղ պատվաստել նաեւ գիտության, արվեստի, քաղաքակրթության ասպարեզում ռուսական մտքի ոչ նվազ փառահեղ նվաճումները»: ՝ 

Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 154, գ. 221։ 

Դեկտեմբերի 31. Կովկասի փոխարքա իշխան Բարյատինսկին լուսավորության մինիստրին ուղղված իր գրությամբ, հայտնելով, որ Նա զարյանի խմբագրությամբ «Հյուսիսափայլ» ամսագրի հրատարակվելու դեմ ինքն առարկություն չունի, օգտակար է համարում ամսագրի չորս բաժիններին ավելացնել հինգերորդը, նվիրված յուրաքանչյուր անցած ամսի կառավարական գլխավոր որոշումներին եւ քաղաքական իրադար ձություններին, եթե լուսավորության մինիստրն այդ հարմար կգտնի

Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 154, վ. 222

1857

Մարտի 17. Ալեքսանդր II-ը «բարեհաճում» է թույլատրել «Հյուսիսափայլի» հրատարակությունը

«Լումա», 1902, N 4, 219–220։ 

/79/

Ապրիլի 4. Նալբանդյանը գրում է նամակ-պամֆլետ՝ ուղղված Մ. Մսերյանին: Չի պահպանվել: (Դատելով այդ առթիվ Հովհ. Լազարյանին Մսերյանի գրած բողոքից, ինչպես եւ Հովհ. Լազարյանի՝ Ս. Ի. Զելենոյին ուղղած պաշտոնական գրության մեջ արտահայտած վրդովմունքից, այդ նամակում Նալբանդյանը սուր ծաղրի է ենթարկել Մսեր եւ Զարմայր Մսերյաններին, ինչպես նաեւ Ներսես կաթողիկոսին

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 26-27

Ապրիլի 8, Մոսկվա. Նամակ Գ. Սալթիկյանին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 43։ 

Ապրիլի 12, Մոսկվա. Նամակ Գ. Սալթիկյանին. հայտնում է, որ դեռեւս կատարելապես չի առողջացել

Նույն տեղը:

Նույն օրը. Մ. Մսերյանը Նալբանդյանի ապրիլի 4-ի նամակ-պամֆլետը թարգմանելով ռուսերեն, ուղարկում է Ի. Դ. Դելյանովին եւ խնդրում խորհուրդ՝ Նալբանդյանի դեմ միջոցներ ձեռնարկելու մասին

Անտիպ երկեր, 744:

Ապրիլի 20. Նալբանդյանի՝ Մ. Մսերյանին գրած նամակ-պամ ֆլետի առթիվ Հովհ. Լազարյանը Ճեմարանի դիրեկտորին հանձնարա րում է հայտնել Նալբանդյանին, որ նրա հարձակումները: Մսերյանի դեմ անհիմն են, եւ որ վերջինս ամեն տեսակի վստահության արժանի է: Այնուհետեւ զգուշացնելով, որ այսուհետեւ նման գրություններով Նալ բանդյանը Մսերյանին չանհանգստացնի, սպառնում է՝ հակառակ դեպ քում ինքը՝ Հովհ. Լազարյանը ստիպված կլինի դիմ ել բարձր իշխանու թյուններին, խնդրելով Նալբայնդյանին հեռացնել մայրաքաղաքից (Մոսկվայից), իսկ եթե նա Մսերյանի դեմ դատ սկսի, ինքը դատին կմիջամտի՝ խնդրելով գործը քննել օրենքի համաձայն եւ պատժել Նալ բանդյանին

МОГИА, ф. Лаз. Института, д. 179, л. 26-27

Մայիսի 10. Գրաքննությունը թույլատրում է տպագրել «Հյուսիսափայլի» «Հայտարարությունը»:

Մայիսի 13. Մ. Մսերյանը Ղուկաս արքեպիսկոպոսին ուղղած նամակում գրում է, թե Էջմիածին տեղափոխվելու հեռանկարը մինչ /80/  այժմ իրեն հույս էր ներշնչում, որ կազատվի Նալբանդյանի պատճառած անախորժություններից (մերկացումներից), իսկ այժմ Ներսես կաթո ղիկոսի մահից հետո, Նալբանդյանը եւ նրան «բազկակիցները» (համա խոհները), ավելի սաստկությամբ, «բանիվ եւ գրով» «նախատակոծ» են անում նրան (Ներսես կաթողիկոսին) եւ իրեն

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1965:

Մայիսի 26. Ստ. Նազարյանը հաստատում է, որ ստացել է Մոսկվայի հայկական տպարանը կարգավորելու համար Կ. Հայրապետյանի ուղարկած հազար ռուբլին

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 185, վ. 50:

Մայիսի 29, Մոսկվա. Նալբանդյանը Գ. Սալթիկյանին գրած նամակում հայտնում է իր «անթիվ զբաղմունքների» մասին. մի կողմից համալսարանական պարապմունքները, մյուս կողմից՝ եկեղեցական (հասարակական գումարների խնդիրը, եւ ապա՝ Էոժեն Սյուի «Թափառական հրեայի» իր թարգմանության տպագրությունը, որի սրբագրու թյունն ինքն է կատարում: «Պետք է տեսնես, թե «Ժիտը» («Թափա ռական հրեան») ինչ փառավոր տպվում է. փիր փերվենտե եւ լավ Հասկանալի լեզվով. կաթոլիկների մեջքը կոտրելու է այդ»

ԵԼԺ, IV, 44-45

Մայիսի 30. Մոսկվայում լույս է տեսնում «Հյուսիսափայլի» «Հայտարարությունը»՝ ամսագրի ծրագրի եւ բաժանորդագրության պայմանների մասին

Լեո, Ստեփանոս Նազարյանց, II, 8

Մայիս. Տպագրվում է Էոժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորը Նալբանդյանի թարգմանությամբ

ԵԼԺ, IV, 44

Հունիսի 1, Մոսկվա, Նալբանդյանը Գ. Սալթիկյանին ուղղած նամակում հայտնում է, որ «Հյուսիսափայլի» հրատարակության թույլ տվությունը ստացած լինելով, այժմ հրատարակում են «Հայտարարությունը, որի մի օրինակն ուղարկում է նրան: Խոստանում է հետեւյալ փոստով մի քանի օրինակ եւս ուղարկել, խնդրում է տարածել եւ հորդորելով ավելացնել «Հյուսիսափայլի» բաժանորդների թիվը: Դարձ յալ նշում է, որ «Հյուսիսափայլը» պայքարելու է կղերական ռեակցիայի  /81/ դեմ. «Հերի՛ք է, սրբե՛նք մեր վերայից այն ամոթը, թե լուսավորությունը մեր ազգի մեջ պիտո է փթած պապական աբեղաների ձեռքով մտանէ. նոցա լույսը խավարից շատ վատ է, վասն որոյ թող յուրյանց պահեն. Հայոց ազգի մեջ այժմ կան մարդիկ, որ կարող էին հազար անգամ լավ գրել, լուսավոր, ճշմարիտ եւ մաքուր, քան թե մի վենետկեցի աբեղա:

«Թափառական հրեայի» տպագրությունը շարունակվում է. Նալբանդյանն ընդգծում է այդ գրքի նշանակությունը կաթոլիկ հոգեւորակա նությանը մերկացնելու գործում: Նշում է իր լարված, անդադրում աշխատանքը. մի կողմից համալսարանական պարապմունքները, մյուս կողմից՝ «Թափառական հրեայի» տպագրության գործը եւ «Հյուսիսափայլի» հրատարակության նախապատրաստական աշխատանքները կլանում են իր ամբողջ ժամանակը: «Մոխիր եմ դարձել, գրում է նա, հիվանդությունիցս հետո մի լավ, օրինավոր առողջության երես տեսած չեմ»:

Հույս է հայտնում հուլիսի վերջերին կամ կեսերին լինել Նոր Նախիջեւանում: - 

ԵԼԺ, IV, 45–47

Հուլիսի 1. Լոնդոնում սկսում է լույս տեսնել Ա. Ի. Գերցենի «Կոլոկոլը»: Չանցած մի քանի ամիս, լայն տարածում է ստանում ամբողջ Ռուսաստանում. ցարական կառավարությունը եւ նրա ժանդարմները Ո՛չ մի կերպ չեն կարողանում խանգարել նրա ձայնի տարածմանը: Այն տարածվում է ամենուրեք, ճորտատիրական Ռուսաստանի բոլոր ան կյուններում: Չկար նահանգական, այլեւ գավառական ոչ մի քաղաք, որտեղ չիմանային «Կոլոկոլի» մասին

М. Лемке. Очерки освободительного движения "шестидесятных годов", 18

Հուլիսի 22, Պետերբուրգ. Ռ. Պատկանյանը Քերովբե Պատկանյանին հայտնում է, թե «Նալբանդյանը գնաց արտասահման, ինչպես լսեցի՝ օրագրի [«Հյուսիսափայլի»] համար մամուլ, տառեր եւ կլիշեներ պիտի բերե... »

ԳԱԹ, Ռ. Պատկանյանի ֆ., N 270, նամակ 10բ։ 

Հուլիսի 25, Թիֆլիս. Գրաքննությունը (գրաքննիչ Կայթմազով) տպագրության է թույլատրում Նալբանդյանի «Մինին խոսք, մյուսին Հարսն» վիպակը: Վիպակի տպագրությունն ավարտվում է, հասկանորեն, 1858 թ. սկզբներին, քանի որ անվանաթերթի վրա գրված է այդ թվա/82/կանը. «Մինին խոսք, մյուսին հարսն: Գործ Միքայել Նալբանդյանց: Մոսկվա, Էրնեստ Բարֆքնեքթի տպարանում, 1858»: Ձոնը՝ «Արգո Գրիգորի Կարապետյան Սալթիկյանց, որպես մի առավել ընտիր եւ ազնիվ անդամի մեր ազգի, նվեր. Սիրական եղբայր քո եռանդուն ազգասի րությունը, քո միշտ պատրաստականությունը ծառաջամատույց գործա կից լինելու ամեն մի բանի, որի խորհուրդը եւ նպատակը էր մեր ազգի բուն եւ ստույգ օգուտը, վաղուց ահա պարտականություն էր դրել իմ վերա հրապարակով հայտնել քեզ իմ շնորհակալությունը:

Բայց մի մատենագիր մարդ ի՛նչ բանով առավել կարող է ցույց տալ այս մարդկային ազնիվ զգացողությունը, եթե ոչ յուր գործի ճակատը զարդարելով մի այդպիսի պատվական եւ ազնիվ երիտասարդի անունով, եւ ահա՛, ես հասած եմ իմ փափագին: է Մնում է ինձ խնդրել թեզանից միմիայն ընդունել այս անկեղծ հոգու զգացմունքը, որի մշտնջենավոր հարատեւությանը երաշխավոր է քո սրտակից բարեկամ հեղինակը»

Օգոստոսի 16. Գրաքննիչը թույլատրում է տպագրության Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը (լույս է տեսնում 1858 թ. օգոստոսի  սկզբին):

Սեպտեմբերի 5. Նալբանդյանը Մոսկվայից մեկնում է Քիշինեւ

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Սեպտեմբերի 24, Մոսկվա. Գրում է «О новом журнале на армянском языке (письмо к редактору» հոդվածը «Հյուսիսափայլի» ծրագրի եւ ուղղության մասին

К. Н. Григорьян, Статья Микаела Налбандяна в газете «Молва», -
ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հաս. գիտ., 1954, N: 5:

Սեպտեմբեր (վերջեր). «Журналь Министерства народного просвещения» հանդեսում (1857, N: 9) լույս է տեսնում «Հյուսիսափայլի» հրատարակության «Հայտարարությունը» եւ ամսագրի ծրագրի Համառոտ շարադրանքը (լրացում խմբ. )

Հոկտեմբերի 5. Ռուսական «Մոլվա» շաբաթաթերթի N 26-ում տպագրվում է «О новом журнале на армянском языке (письмо к редактору» հոդվածը, որտեղ Նալբանդյանը, շարադրելով՝ մայիսի 30-ին լույս տեսած «Հյուսիսափայլի» «Հայտարարության» բովանդակությունը, ռուս ընթերցող հասարակայնությանը ծանոթացնում է հայ կական նոր ամսագրի ուղղության եւ խնդիրների հետ

/83/ Շաբաթաթերթի նույն համարում տպագրված է խմբագրի ծանոթությունը՝ «По поводу письма г. Налбандянца», որով նա ողջունում է «Հյուսիսափայլի» հրատարակության նախաձեռնությունը

К. Н. Григорьян, Статья Микаела Налбандяна в газете «Молва», -
ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հաս. գիտ., 1954, N: 5:

Հոկտեմբերի 10. Թիֆլիսի «Կավկազ) լրագրի N: 79 -ում տպագրվում է «Հայտարարություն» «Հյուսիսափայլի» հրատարակության մասին, ծրագրի համառոտ շարադրանքով (լրացում խմբ. ):

Հոկտեմբերի 31. Գրաքննության թույլտվությունը «Սովրեմեննիկի» 1857 թ. N 11-12-ի տպագրության մասին: Այդ համարում են տպա գրված Բերանժեի մի շարք բանաստեղծությունները Դ. Լենսկու թարգ մանությամբ: «Վայր ընկնող աստղերը» եւ «Աղքատ կինը» Նալբանդյա նը փոխադրել է Դ. Լենսկու այդ թարգմանություններից

Նոյեմբերի 4. Կ. Խալիբյանը (?). Խալիբյանին գրած նամակում հաղորդելով, որ սեպտեմբերի 5-ին Նալբանդյանը Մ. Վեհապետյանի, Ստ. Նազարյանի եւ ուրիշների հետ մեկնեց Քիշինեւ (?), հատկապես ընդգծում է Նալբանդյանի ազդեցությունը Մ. Վեհապետյանի վրա, թե «նորա (Նալբանդյանի) խելքով գործ կատարում է»: Այնուհետեւ նամակագիրը նշում է, որ վերջին ժամանակները Մ. Վեհապետյանի եւ Լազարյանների միջեւ առաջացած սառնության, նույնիսկ «փոքր մի խռովության» պատճառը եւս Նալբանդյանն է, որովհետեւ վերջինս Լազարյանների «հայտնի թշնամին է, իսկ Մ. Վեհապետյանը Նալբանդյանի հետ մոտ է»: Նամակից երեւում է, որ Նալբանդյանը, Մ. Վեհապետյանի մի ջոցով, մտադիր է եղել Նոր Նախիջեւանի Ս. Խաչ վանքում «հայոց վարժատուն բանալ». նամակագիրն այդ ծրագիրը համարում է «ավազի վերա շինված տուն»

ԳԱԹ. Նոր Նախիջեւանի Մագիստրատի ֆ. ։

Մինչեւ նոյեմբերի 7. Նամակ Կ. Հայրապետյանին «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի մասին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 54

Նոյեմբերի 7, Մոսկվա. Կ. Հայրապետյանին ուղղած նամակում Նալբանդյանը խնդրում է նվիրատվությունների ձեւով ապահովել «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի տպագրության գործը: Վիպակի բնույթի /84/ մասին Նալբանդյանը գրում է, որ որ նրա «խորհուրդն է բարոյական լուսավորություն եւ կրթություն. եւ որովհետեւ այդ բանի գլխավոր նյութն առած է նախիջեւանցոց կյանքից, վասն որո եւ մանավանդ հասկանալի եւ օգտակար նախիջեւանցոց համար»։ Նա հույս է հայտնում որ մի խումբ համակրողների աջակցությամբ «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակը կտպագրվի, որով իր «տարեվոր (այսինքն՝ տարուց ի վեր գրված) աշխատությունը պիտի կենդանանա ազգի համար»։

ԵԼԺ, IV, 53-54։

Դեկտեմբերի 11. Հովհ. Գրիգորյան-Թաթռեռյանը Աբել Մխիթարյանին գրած նամակում հայտնում է, թէ՝ «… զգոնամիտ Միքայել Նալբանդյանց ի բաժնի պարապի բժշկական արվեստի ի Մոսկվա», ավելացնելով թէ, ինչպես լսել է, երկու տարուց հետո նա կդառնա բժիշկ։

Մատենադարան, Պատկաննեանների արխիվ, թղթ. 144, վ. 272։