Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԻՇԻՆԵՎ 1829 1853 հուլիսի [8-11] 

1829 

/19/

Նոյեմբերի 2. Դոնի Նոր Նախիջեւան քաղաքում ծնվեց Միքայել Նալբանդյանը: Հայրը՝ Ղազար Գրիգորի Նալբանդյան, մայրը՝ Մարիամ Հովակիմի Նալբանդյան-Չերչենյան

ԳԱԹ, Նալբանդյանի ֆ., գ. 178

ԵԼԺ, IV, 311։ 

[1836] 

Մոտ երկու ամիս. Նալբանդյանը սովորում է տիրացու Օգսենտ (Եղիշե) վարժապետի մոտ: Իր արտակարգ ընդունակությունների շնորհիվ կարճ ժամանակամիջոցում նա հասնում է մեկ կամ երկու տարի սովորած աշակերտներին. սահմանափակ գիտելիքների տեր ուսուցիչն այլեւս չի կարողանում բավարարել հարցասեր աշակերտին

Նալբանդյանի առաջին կենսագիր եւ ժամանակակից Մ. Տեր-Գրիգորյանը գրում է. «... Բարեբախտաբար երկար չմնաց նա այս Եղիշեի մոտ, ըստ որում, կարճ միջոցում. տակավին մի երկու ամիս չանցած, այս սրամիտ, ուշիմ եւ աշխույժ երեխան այնպես վարժ կարդալ եւ գրել սովորեցավ, որ այնուհետեւ սեղճ վարժապետը շատ դժվարանում էր գոհացուցիչ պատասխան տալ իր մանուկ աշակերտի հետաքրքրության եւ արած հարցումներին»: Նա 

Մ. Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի համառոտ  կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, էջ VI 

Նալբանդյանի առաջին ուսուցչի «գիտության» աստիճանի մասին գաղափար կարելի է կազմել «Կրիտիկայի» հետեւյալ տողերից. «Երբ որպես 7— 8 տարեկան տղա հարցնում էի «վարժապետիցս» այդ բանի («Լուսավորչի կանթեղի— Ա. Ի. ) նշանակություն/20/նը, նա դրականապես եւ ինքնաբավական կերպով պատասխանում էր ինձ, թե՝ «երբ սուրբ Գրիգոր լուսավորիչը գնում էր այդ տարի գլուխը, գիշերային առանձնության մեջ Նարեկ քաղելու, այն ժամանակ հրամայում էր եւ իսկույն օդի մեջ երեւում էր այդ կանթեղը եւ լույս տալիս, որով նա կարողանում էր գրերը ջոկել եւ կարդալ»: Չգիտեմ ի՞նչ էլ հանցանքս, միայն երբ հարցուցի. «Խալֆա՛, ո՞ւմ էր հրամայում», ճիպոտն եղավ պատասխանը, այնպես որ ցավիցը մղկտալով, վարպետիս էլ, կանթեղն էլ մտքումս միասին շուլալեցի»

ԵԼԺ, 111, 143–144

[1837–1845] 

Նալբանդյանի ծնողները նրան հանելով տիրացու Օգսենտի մոտից, տալիս են Գաբրիել Պատկանյանի մասնավոր դպրոցը: Այստեղ նա սո վորում է հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, ճարտասանություն, կրոն

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 139, գ. 415, թ. 286

«Այս գործունյա եւ բանաստեղծ քահանայի Նախիջեւան լինելը շատ լավ հետեւանքներ ունեցավ Նալբանդյանի համար, գրում է Մ. Տեր-Գրիգորյանը: –Քահանան, տեսնե լով իր աշակերտի աշխույժ բնավորությունը, սրամտությունը, ուշիմությունը եւ բանաս տեղծական հարմարությունքը, առանձին ուշ դարձուց նորա վերա եւ ամենայն ջերմեռանդությամբ ու սիրով պարապեցավ հետը: Վարժապետի այս մասնավոր հոգացողությունը եւ աշխատությունը իզուր եւ անօգուտ չեղան, ըստ որում Նալբանդյանցը հառաջադիմությամբ ուսման մեջ բոլոր իր աշակերտներից գերազանց հանդիսացավ»

Մ. Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, էջ VI

Գաբրիել Պատկանյանի, որպես ուսուցչի, բնութագիրը տվել է Գ. Չմշկյանը, որ 1849 թ. աշակերտել է նրան Ներսիսյան դպրոցում. «Հայր Գաբրիելը, տեսուչ լինելով, հանձն էր առել եւ անցնել ընդհանուր պատմություն բարձր դասատան մեջ, որի թվում գտնվում էի եւ ես 1849 թվականին: Այդ թվականից սկսած, մինչեւ իմ վերջնական ուսում ավարտելս արքունական երկրաչափական փակ ուսումնարանում 1854 թվականին, երբեք ես չեմ պատահել այդպիսի մի հռետոր ուսուցչի, որ կարողանար գրավել այդքան աշա կերտների ուշադրությունը, առանց շինծու արտիստական միջոցների: Նա պատմում էր մեզ տրոյացվոց պատերազմը: Բայց ինչպե՞ս էր պատմում... Նորա պատմելու ժամանակ մենք ամեն մեկս զգում էինք մեզ այդ հին, անցած, հոմերոսական առասպելական դա t: ում: Զգում էինք մեզ այն երկրի վերա, Միջերկրական ծովի ափում, հելլենական երջանիկ ցեղերի շրջանում, ապրում էինք նորանց կյանքով, տխրում կամ զվարճանում, նայելով, թե ինչ անցք էր պատմում մեզ ճարտար հռետորը»

Գ. Չմշկյան, Իմ հիշատակարանը, 6

1839 

/21/

Հունիս. Նալբանդյանի հորից՝ Ղազար Նալբանդյանից հատուկ ցու ցակով պահանջվում է վճարել պետական հարկը, որ նա չքավորության պատճառով ի վիճակի չէր եղել վճարելու

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 48, թ. 6:
«Էջմիածին» ամսագիր, 1948, մայիս*հունիս, 58

1840

Փետրվարի 5. Նոր Նախիջեւանի հասարակությունը լիազորում է երկու հոգու, որպեսզի վերջիններս գնան Պետերբուրգ եւ խնդրեն ցարին՝ իրենց ազատել նոր նշանակված պետական ծանր հարկերից: Բոլոր այս դիմումներն ապարդյուն են անցնում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 48, թ. 3:
«Էջմիածին» ամսագիր, 1948, մայիս–հունիս, 59

1845 

Նոյեմբեր. Ներսես կաթողիկոսը փակել է տալիս Գաբրիել Պատկանյանի դպրոցը, որտեղ սովորում էր Նալբանդյանը, իսկ իրեն՝ Պատ/22/կանյանին, որպես «խռովարարի», հեռացնում է Նոր Նախիջեւանից: Միաժամանակ իր եւ Խալիբյանի համախոհ-գործակից Մկրտիչ Եկենյանին (Սիմոնյանին) նշանակելով ուսուցիչ, Նոր Նախիջեւանի բոլոր տիրացուներին եւ քահանաներին կարգադրում է հաճախել նրա դպրոցը: Նալբանդյանը երկու-երեք անգամ հաճախելուց հետո, տեսնելով, որ նրանից սովորելու ոչինչ չունի, կտրականապես հրաժարվում է

ԵԼԺ, IV, 21

Գ. Պատկանյանն իր «Հուշատետրում» այդ մասին պատմում է. «... Եվ Մկրտիչ վարժապետն սկսավ նորան քերականություն ուսուցանել. եւ երեւեցավ, որ Նալբանդյանն քերականությունն՝ գիտեր յոթնապատիկ լավ, քան զԵկենյանն: Սկսավ աշխարհագրու թյուն ուսուցանել, բայց Նալբանդյանն, քան զնա քաջավարժ հանդիսացավ. սկսավ պատմություն ուսուցանել, Նալբանդյանն սկսավ նորա պատմական եւ ժամանակագրական սխալներն հայտնելով խայտառակել»

ԳԱԹ, Գ. Պատկանյանի ֆ., N 135:

Կաթողիկոսն իմանալով, որ Նալբանդյանը հրաժարվում է Եկենյանի դպրոցն հա ճախելուց, հրամայում է նրան քննության ենթարկել. «Իսկույն Մկրտիչ վարժապետն տալիս է նորան [Նալբանդյանին] շարադրության բնաբանը եւ հրամայում է, որ իր դիմաց զրե: Քաջասիրտ եւ շնորհալի պատանին առանց այլեւայլի, նստում գրում է եւ մեծապես զարմացնում է թե Ներսեսին եւ թե Մկրտիչ վարժապետին, որքան բովանդակությամբ, այնքան եւ լեզվի կանոնավորությամբ» . Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի Համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, էջ VII]: Ըստ Գ. Պատ կանյանի, տեղի է ունեցել մրցություն Նալբանդյանի եւ վարժապետ Մկրտիչ Եկենյանի միջեւ: «Այս շփոթի ժամանակ, պատմել է ներկա եղողներից մեկը` Գ. Պատկանյանին, մի օր ժողովեցանք վարժարան, ուր պիտի Նալբանդյան եւ Եկենյան շարադրություններով մրցեին, զանազան առարկաների վերա սեւ տախտակի վերա գրելով: Երկու տախտակ էր դրած. տեր Մարտիրոսն եւ տեր Աստվածատուրն դատավոր էին նստած. այնտեղ ներկա էին Խա դամյանն, Օդաբաշյան Դավիթն, Ավագյան երկու եղբարք, Տիգրանյան բժիշկ եւ այլ ուսանողք, որ Լազարյան ճեմարանի աշակերտ էին: Դոքա տվին մի գաղափար. մինչեւ Եկենյան երկու տող գրեց, Նալբանդյանն ոտանավոր գրեց եւ լրացույց, որ այն էր, որ դու [Գաբրիել Պատկանյանը] «Արարատի» մեջ եւս տպել էիր:

Նալբանդյանն թեպետ հաղթեց, բայց յուր հաղթությունն ինքն ոտնակոխ արար. սեւ տախտակի վերա Ներսեսի անունը փոխանակ գրելու կաթողիկոս, գրել էր՝ կնաթողիկոս»

Նույն տեղը:

Նալբանդյանը, պատանեկան հասակում, իր գիտելիքները մեծ չափով հարսւոացրել է ընթերցանությամբ, օգտվելով մասնավոր գրադարաններից: Հովհ. Պապաuինյանը պատմում է, թե ինչպես մի անգամ պատանի Մուխալը (Նալբանդյանը) եկավ իրենց տուն է վերցրեց Խորենացու «Հայոց պատմությունը»

«Լույս» շաբաթաթերթ, 1913, N 17-18, 7

1846

/23/

Փետրվարի 5. Նալբանդյանի նամակը տիրացու Սարգսին (Բարսեղ քահանա Պոպովյան), Միքայել դպիր Ղազարյան Ուստայանց ստորագրությամբ

Խոր վրդովմունք է արտահայտում, որ Ներսես կաթողիկոսի հրամանով իր ուսուցիչ Գաբրիել Պատկանյանը վտարված է Նոր Նախիջեվանից եւ նրա փոխարեն ուսուցիչ է կարգված Խալիբյանի եւ մյուս աղաների կողմից հրավիրված «ոմն հիմար եւ լատինադավան» Մկրտիչ Եկենյան:

Նալբանդյանն աննկարագրելի է համարում նրանց հիմարությունը, եթե նույնիսկ Աֆրիկայի անապատները թուղթ դառնային, Ասիայի լճերը՝ թանաք եւ Կովկասի անտառները՝ գրիչ: Այնուհետեւ խնդրում է տեղեկացնել, թե կարո՞ղ է, արդյոք, վաղուց ի վեր . Պատկանյանին աշակերտած ժամանակ) գրած իր շարադրությունը՝ «Մարդեղություն Քրիստոսի», ուղարկել Սինոդին, տպագրության թույլտվություն ստանալու համար

ԵԼԺ, IV, 7–8:

Մարտի 5. Երկրորդ նամակը տիրացու Սարգսին՝ իր շարադրու թյունը տպագրելու մտադրության մասին

ԵԼԺ, IV, 8:

Մարտի 29. Տիրացու Սարգիս Պոպովյանը Նոր Նախիջեւանի հոգեվոր կառավարության ատենադպիր Եղիա Տեր-Աստվածատրյանին ուղղած նամակում, հայտնելով Նալբանդյանից (Ուստայան) ստացած նամակների մասին, դատապարտում է նրա անհնազանդությունը եւ եզրակացնում, որ եթե նա պատանի հասակում այդպես անհնազանդ է, ապա չափահաս դառնալով, կարող է ուրանալ նաեւ քրիստոնեական հավատը: Վերջում խոստանում է, որոշ ժամանակից հետո, Նալբանդյանի նամակներն անպատճառ ուղարկել Նոր Նախիջեւանի «պատվավոր» անձնավորություններին՝ նրա հանդգնությունը սաստելու համար

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, 310, թ. 10-11։ 

Հուլիսի 30. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը Ներսես կաթողիկոսին է ուղարկում տիրացու Սարգսին Նալբանդյանի գրած նամակների պատճենները, նրան պատասխանատվության ենթարկելու համար

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 165, վ. 272

  [1846-1847]։

/24/ Նալբանդյանը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը բողոք է գրում Մկրտիչ Եկենյան (Սիմոնյան) վարժապետի դեմ: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 21:

1847

Սեպտեմբերի 30. Ներսես կաթողիկոսը Խալիբյանին գրում է, թե այն հոգեւորականները, որոնց անզգամությունները հայտնի են մեզ իրենց ձեռագրերով, պետք է բոլորովին արտաքսվեն հոգեւորականությունից, որովհետեւ նրանց «դառն երիտասարդությունը» եկեղեցու համար չի կարող «քաղցր պտուղ տալ»: Ակնարկը վերաբերում է հատկապես Նալբանդյանին, որի՝ տիրացու Սարգսին գրած նամակներն արդեն գտնվում էին կաթողիկոսի մոտ

ԴԱԹ, Կաթ. ֆ., վ. 183187

1848

Ապրիլի 7, Նոր Նախիջեւան. Նալբանդյանը գրում է ուղերձ՝ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի առաջնորդ Մատթեոս Վեհապետյանի գալստյան առթիվ։ 

Ե. Շահազիզ, Դիվան Միքայել Նալբանդյանի, 27–28:

Մինչեւ մայիսի 10. Տնտեսական ծանր պայմաններից ստիպված եւ հարկերից ազատվելու նպատակով, Նալբանդյանը դիմում է ներկայացնում Նոր Նախիջեւանի հասարակական ժողովին, խնդրելով ազատել իրեն մեշչանական դասից՝ հոգեւոր կոչման մեջ մտնելու համար

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 693, թ. 21.
«էջմիածին» ամսագիր, 1948, մայիս–հունիս, 60:

Մայիսի 10. Նոր Նախիջեւանի հասարակական ժողովը, քննելով Նալբանդյանի դիմումը, որոշում է նրան արձակել մեշչանական դասից եւ հանձն է առնում, մինչեւ նոր մարդահամարը, նրա փոխարեն վճարել բոլոր տեսակի արքունի (պետական) հարկերը

Նույն տեղը:

Նույն օրը. Նալբանդյանը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարու թյանը ներկայացնելով մեշչանական դասից արձակման իր վկայականը, խնդրում է այն ուղարկել ուր հարկն է՝ իրեն հոգեւոր կոչման մեջ ընդունելու համար

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 693, թ. 18:
«Էջմիածին» ամսագիր, 1948, մայիս–հունիս, 60

1848 

/25/ 

Հունիսի 2. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը, քննելով Նալբանդյանի դիմումը՝ Հոգեւոր կոչման մեջ ընդունելու մասին, որոշում է խնդրել Մ. Վեհապետյանին, որ վերջինս անի համապատասխան կարգադրություն

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 693, թ. 19:
«Էջմիածին» ամսագիր, 1948, մայիս— հունիս, 61

Հունիսի 8. Նալբանդյանի՝ մեշչանական դասից արձակման վկայականը Էջմիածնի Սինոդին ներկայացնելով, Մ. Վեհապետյանը խնդրում է ընթացք տալ՝ նրան հոգեւոր կոչման մեջ ընդունելու հարցին

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, . 89, թ. 1

Հունիս. Նալբանդյանը հիվանդանում է խոլերայով. «մահահրավեր խոլերան, գրում է նա ն. թ. օգոստոսի 9-ին Մ. Վեհապետյանին, բռնեց ինձ իր ճանկերում, եւ թեեւ մահից ազատվեցի, բայց անագորույն հիվանդության ճիրանների հետքերը՝ թալկություն եւ մինչեւ անգամ սրտի նվաղումն՝ մնացին իմ վրա, որ մի ամիս շարունակի բժիշկների եւ դեղորայքի մեծ ծախսեր անելուց հետո վերջապես հաստատվեց (խոլերայի հետեւանքը) իմ վրա, մնալով անբուժելի»: Հաճախ, թուլության հետեվանքով, նա ընկնում է անկողին

ԵԼԺ, IV, 9:
Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, վ. 89, թ., 8 եւ հետ.. 

Նալբանդյանի այս հիվանդությունը տեւում է մինչեւ 1852 թ.: Այդ ժամանակամիջոցում, պաշտոնավարելով հանդերձ, նա բուժվում է Օդեսայի եւ Քիշինեւի բժիշկների մոտ

ԵԼԺ, IV, 26-27 

Հուլիսի 7. Սինոդը որոշում է խնդրել Կովկասի փոխարքային, որպեսզի վերջինս միջնորդի կառավարող Սենատի առաջ՝ հոգեւոր կոչման մեջ մտնելու համար Նալբանդյանին հարկատու վիճակից ազատելու  մասին

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1848, թղթ. 29, թ. 493

Հուլիսի 17. Նալբանդյանն ստանձնում է Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը, որը վարում է մինչեւ 1853 թ. հուլիսի 8-ի

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 3

/26/  Այդ պաշտոնը Նալբանդյանին հնարավորություն է տալիս ծանոթանալու ժողովրդի կյանքին ու կենցաղին, նրա տնտեսական եւ իրավական ծանր վիճակին ո՛չ միայն Նոր Նախիջեւանում, այլեւ Քիշինեւում եւ շրջակա գյուղերում: Նա ականատես է լինում հոգեվորականության եւ վաճառականության շահատակություններին ու կեղեքումներին. տեսնում է եւ բոլոր մանրամասնություններով ուսումնասիրում հասարակական գումարների յուրացումը Խալիբյանի կողմից եւ Ներսես կաթողիկոսից հովանավորվելը, «Ազգային բարերար հռչակվելը: Այդ բոլորը Նալբանդյանի մեջ առաջացնում են ատելություն եւ ցասում ժողովրդի կեղեքիչների նկատմամբ եւ պայքարի լիցք են տալիս նրան: Այդպիսով, Նալբանդյանը հետզհետե ներգրավվում է հասարակական գործունեության մեջ:

Օգոստոսի 9, Նոր Նախիջեւան. Նալբանդյանը Մ. Վեհապետյանին գրած խնդրագրում, պատրվակ բերելով խոլերայով հիվանդանալը եւ դրա հետեւանքները («թալկություն, սրտի նվաղումն»), իրեն անկարող է համարում մնալ հոգեւորական կոչման մեջ եւ խնդրում է միջնորդել Էջմիածնի Սինոդին, որպեսզի վերջինս իրեն արձակի, եթե ընդունել է հոգեւորական կոչման մեջ, իսկ եթե այդ մասին դեռեւս կարգադրություն չի արված՝ ոչնչացնել հոգեւորական կոչման վերաբերյալ իր գործը եւ ետ ուղարկել մեշչանական դասից արձակման վկայականը, որպեսզի ինքը գտնի կյանքի այլ եղանակ՝ «ըստ հասարակյալ օրինաց»

ԵԼԺ, IV, 9. բնագիրը՝ Մատենադարան
Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, վ. 89

Օգոստոսի 10. Մ. Վեհապետյանը Սինոդին է ներկայացնում Նալբանդյանի՝ օգոստոսի 9-ին իրեն ուղղած խնդրագրի պատճենը, խնդրելով հարկերից ազատման վկայականը վերադարձնել Նալբանդյանին՝  վերջինիս ցանկության համաձայն

Հետագայում, Նալբանդյանի դիմումի եւ Մ. Վեհապետյանի այդ գրության հիման վրա, Սինոդը դադարեցնում է Նալբանդյանի հոգեւոր կոչման մեջ ընդունելու գործը, իսկ ն. թ. նոյեմբերի 26-ին հարկերից ազատման վկայականը վերադարձնում է

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, գ. 89, թ. 4

Օգոստոսի 10–ից հետո. Խոլերայի հետեւանքներից բժշկվելու նպատակով Նալբանդյանը լինում է Ղրիմում եւ Օդեսայում, սակայն չի կարողանում բարելավել իր առողջությունը: Այնուհետեւ վերադառնում է Քիշինեւ՝ իր պաշտոնատեղին, ուր մեկ տարի եւս տեւող հիվանդությունից հետո, առողջանում է

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, գ. 89, թ. 8  եւ հետ.: 

1849 

/27/ 

Օգոստոսի 19. Մ. Վեհապետյանը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանն ի տեղեկություն հայտնում է, որ, տեսնելով Նալբանդյանի ընդունակությունները, նրան վերցնում է իր մոտ գրագիր-քարտուղարի պաշտոնով

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 693, թ. 22։
«Էջմիածին» ամսագիր, 1948, մայիս–հունիս, 61 

Օգոստոսի 30. Նալբանդյանը լինում է Նոր Նախիջեւանում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 45, թթ. 2, 5

Սեպտեմբերի 15. Սինոդը որոշում է վերադարձնել մեշչանական դասից արձակման Նալբանդյանի վկայականը, նրան հոգեւոր կոչման մեջ եւ ընդունելու գործը բոլորովին կարճել եւ, այն ավարտված համարելով սահմանված ժամկետին հանձնել արխիվ

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1848, թղթ. 30, վ. 55 

Հոկտեմբեր. Խալիբյանը Ներսես կաթողիկոսին հաղորդում է, թե Մ. Վեհապետյանը Միքայել Դարբինյանի (Նալբանդյանի) հետ, որն իր «ստահակությամբ» հայտնի է Մկրտիչ վարժապետ Եկենյանի նամակից, գնացել է Քիշինեւ

ԳԱԹ, Կաթ. ֆ., գ. 163/60ա

Հոկտեմբերի վերջը–նոյեմբերի սկիզբը. Նալբանդյանը լինում է Խերսոնում եւ Օդեսայում

ԳԱԹ, Կաթ. ֆ., գ. 163/365ա:

Նոյեմբերի 2–դեկտեմբերի 2. Նալբանդյանը լինում է Օդեսայում

Հ ԳԱԹ, Կաթ. ֆ., վ. 163/459

Մ. Վեհապետյանի վկայությամբ, Նալբանդյանը Ղրիմ եւ Օդեսա էր մեկնել խոլերայի հետեւանքներից բուժվելու նպատակով

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 103–104

1849 

Մինչեւ հունվարի 7. Նամակ Գրիգոր, Ղազարոս եւ Սերոբ եղբայր ներին: Չի պահպանվել

ԵԼԺ, IV, 10:

Հունվարի 7, Օդեսա. Նամակ եղբայրներին՝ Գրիգոր եւ Ղազարոս  /28/ Նալբանդյաններին, նրանց առեւտրական գործերի եւ մասնավոր այլ հար -ցերի մասին, Նոր Նախիջեւանի բարբառով:  

ԵԼԺ, IV, 10— 12

Հունվարի 7— 25. Նալբանդյանը լինում է Օդեսայում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 50, թթ. 2, 13։ 

Սեպտեմբերի 2. Նալբանդյանի՝ տիրացու Սարգսին գրած նամակները Ներսես կաթողիկոսը հատուկ կոնդակով ուղարկում է Նոր Նախիջեվանի քաղաքային Մագիստրատ, պահանջելով հոգեւոր կառավարության ներկայացուցիչ-քահանայի հետ քննության առնել հիշյալ նամակները եւ քննության արձանագրությունն ուղարկել իրեն

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 165, վ. 272

Սեպտեմբերի 4. Ներսես կաթողիկոսը Խալիբյանին ուղղած կոնդակում հայտնելով, որ Նալբանդյանի նամակների պատճեններն ուղարկել է Մագիստրատ՝ քննության, խնդրում է նրան հատկապես՝ կանոնավոր քննության ենթարկել Միքայել դպիր Ղազարյանի (Նալբանդյանի) «այնքան լրբենի գրությունները հասարակության նախապատիվ անձնավորությունների վերաբերյալ»

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 149, վ. 692

Դեկտեմբերի 1. Խալիբյանը, Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը տեղեկացնելով Ներսես կաթողիկոսի պահանջի մասին, խնդրում է քահանաներից մեկին «դեպուտատ նշանակել Նալբանդյանի նամակների քննությանը մասնակցելու համար, նաեւ, նկատի ունենալով Նալբանդյանի բացակայությունը քաղաքից, համապատասխան կարգադրություն անել

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 35

Դեկտեմբերի 2. Խալիբյանը Ներսես կաթողիկոսին հայտնում է, թե Միքայել դպիր Ուստայանը (Նալբանդյանը՝ Նոր Նախիջեւանից բացակայում է, եւ հենց որ ներկայանա, քննությունը կկատարվի՝ կաթողիկոսի ցանկության համաձայն

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 139, գ. 415, թ. 174

Դեկտեմբերի 7. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը, քննելով Խալիբյանի գրությունը, որոշում է. քանի որ հոգեւոր կառավա/29/րությունը ենթակա է վիճակային Կոնսիստորիային՝ դիմել վերջինիս եւ խնդրել նրա կարգադրությունը՝ Նալբանդյանի նամակները քննելու խնդրի մասին

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 681, թ. 7:
«Էջմիածին» ամսագիր, 1948, մայիս-հունիս, 55

Դեկտեմբերի 16. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարության ան դամ Կարապետ Չոլախյանը Խալիբյանին հայտնում է, թե՝ քանի որ հոգեւոր կառավարությունը ենթակա է վիճակային Կոնսիստորիային, ուստի դիմել են վերջինիս, իմանալու՝ ինչպես վարվեն Նալբանդյանի նամակների քննության հարցի հետ, երբ Նալբանդյանն ինքը Նոր Նախիջեւանից բացակայում է

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, գ. 310ա, թ. 26

Դեկտեմբերի 24. Ներսես կաթողիկոսը Սինոդին է ներկայացնում Նալբանդյանի՝ տիրացու Սարգսին գրած նամակները: Սինոդի ուշադրությունը հրավիրելով նամակներում Մկրտիչ վարժապետ Եկենյանի վերաբերյալ եղած ամբաստանության» վրա, անհրաժեշտ է համարում, որ Սինոդն առաջարկի Մ. Վեհապետյանին՝ հոգեւոր կառավարության եւ Մագիստրատի անդամների ներկայությամբ քննության ենթարկել Նալբանդյանին՝ «վասն ուսմանց, բարուց եւ վարուց»

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1850, թղթ. 33, թ. 18–19: ։ 

1850

Հունվարի 4,

Քիշինեւ. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի վիճակային Կոնսիստորիան հոգեւոր կառավարությանը հրամայում է կատարել Ներսես կաթողիկոսի կոնդակի վրա հիմնված Խալիբյանի պահանջը, նշանակել մի «դեպուտատ» Նալբանդյանի նամակների գործը քննելու համար, եւ քննության արդյունքի մասին տեղեկացնել վիճակային Կոնսիստորիային: Եվ քանի որ հոգեւոր կառավարությունն իր հայտարարության մեջ չի հայտնել, թե ո՛ւր է Նալբանդյանը եւ ի՛նչ գործով է հեռացել քաղաքից, ուստի վիճակային Կոնսիստորիան չի կարող որեւէ կարգադրություն անել, որ Նալբանդյանը նամակների քննության ժամանակ ներկա գտնվի

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1852, թղթ. 35 թ. 750

/30/

Հունվարի 6, 10, 17. –Նալբանդյանը լինում է Թեոդոսիայում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 1972, թթ. 2, 4 ֆ. 54, գ. 714, թ. 42

Հունվարի 22. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի վիճակային Կոնսիստորիան Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը հրամայում է՝ Նալբանդյանի նամակների գործը քննելու համար «դեպուտատ» նշանա կել ավագ քահանա Խաչատուր Սեթյանին եւ Խալիբյանից պահանջել Ներսես կաթողիկոսի 1849 թ. սեպտեմբերի 2-ի կոնդակի վավերացրած պատճենը՝ Նալբանդյանի նամակների գործը քննելու մասին

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 681, թ. 20

Հունվարի 24. Նալբանդյանը լինում է Թեոդոսիայում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 1465, թ. 16

Նույն օրը. Խալիբյանը, Ներսես կաթողիկոսին պատմելով Նալ բանդյանի նամակների քննության ձգձգվելու հանգամանքները, նրան հավաստիացնում է, թե դա բնավ իր թուլության եւ զանցառության հետեւանքը չէ, եւ որ ինքը «հոգվով չափ» պատրաստ է միշտ ծառայելու նրան՝ մինչեւ իր վերջին շունչը: Այդ 

ԳԱԹ, Նոր Նախիջեւանի Մագիստրատի [1] ֆ. ։ 

Փետրվարի 7. Նալբանդյանը լինում է Թեոդոսիայում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 1550, թ. 12

Մարտի 6. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը որոշում է Խալիբյանից պահանջել Ներսես կաթողիկոսի 1849 թ. սեպտեմբերի 2-ի կոնդակի պատճենը եւ նոր ապա քննել Նալբանդյանի նամակների գործեր

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 37:

Մարտի 8, Նոր Նախիջեւան. Նալբանդյանը հոգեւոր կառավարությանն ուղղած դիմումի մեջ խնդրում է բացատրություն պահանջել Բարսեղ քահանա Պոպովյանից (նախկին տիրացու Սարգսից), որ սա Միքայել դպիր Ղազարյան Ուստայանց ստորագրությամբ իր ստացած   /31/ նամակները կաթողիկոսին հանձնելով, հայտնել է, թե դրանց հեղինակը Նալբանդյանն է: Հրաժարվելով հիշյալ նամակների հեղինակ ճանաչվելուց, Նալբանդյանը նպատակ ուներ հակառակորդներին զրկել իրեն հա լածելու համար՝ նրանց կողմից օգտագործվող այդ «իրեղեն ապացույցից»

ԵԼԺ, 17, 13 

[Մինչեւ մարտի 9]. Նալբանդյանը գալիս է Նոր Նախիջեւան

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 37

Մարտի 9. Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը, հիմնվելով վիճակային Կոնսիստորիայի հրովարտակի վրա (տե՛ս հունվարի 22), Խալիբյանից պահանջում է Ներսես կաթողիկոսի 1849 թ. սեպտեմբերի 2-ի կոնդակի վավերացրած պատճենը, որից հետո միայն հնարավոր է համարում մի քահանա «դեպուտատ» նշանակել Նալբանդյանի նամակ ները քննելու համար

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, գ. 310ա, թ. 37

Նույն օրը. Նալբանդյանն ստանում է հոգեւոր կառավարության գրությունը, որով նրան հայտնվում է Կոնսիստորիայի հունվարի 22-ի հրովարտակի բովանդակությունն ի գիտություն

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 151, վ. 68-- 

Մարտի 15. Բարսեղ քահանա Պոպովյանը հոգեւոր կառավարու թյանը գրած բացատրականում հայտնում է, թե իր ստացած նամակ ներն ստորագրված էին ո՛չ թե Միքայել դպիր Ղազարյան Նալբանդյանց, այլ՝ Միքայել դպիր Ղազարյան Ուստայանց, ուստի չի կարող ստույգ ասել, թե նամակների հեղինակը Նալբանդյանն է

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 151, վ. 68

Մարտի 17. Հոգեւոր կառավարությունը Խալիբյանին հայտնում է,. թե՝ քանի որ նրա գրություններում շփոթված են կաթողիկոսի կոնդակի ամսաթիվն ու համարը, ուստի որոշել է Նալբանդյանի նամակների քննության գործը թողնել անհետեւանք՝ մինչեւ որ Խալիբյանը ներկայաց նի կաթողիկոսի իսկական կոնդակը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, գ. 310ա թթ. 38, 39-40

/32/ 

Մարտի 18. Նույն բովանդակությամբ Մ. Վեհապետյանը գրություն է ուղղում Խալիբյանին:  

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 41

Այսպիսով, Մ. Վեհապետյանը եւ Նալբանդյանին մյուս համակրողները ձգձգում էին նամակների քննության գործը՝ ձգտելով բոլորովին անհետեւանք թողնել այն:

Մարտի 28. Խալիբյանը, Ներսես կաթողիկոսին ուղարկելով Նալբանդյանի նամակների քննության գործի առթիվ գրագրությունների պատճենները, հայտնում է, թե Կոնսիստորիան եւ հոգեւոր կառավարությունը նպատակ ունեն անհետեւանք թողնել հիշյալ գործը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 31–32

Խալիբյանի այս նամակը հիշյալ գրագրությունների պատճենների հետ Ներսես կաթողիկոսը ներկայացնում է Սինոդին, եւ վերջինիս ուշա դրությունը դարձնելով այն անհնազանդության վրա, որ ցույց են տալիս հոգեւոր կառավարությունն ու Կոնսիստորիան եկեղեցական բարձրագույն իշխանության կարգադրությունների նկատմամբ, պահանջում է արմատախիլ անել այդ անկարգությունը

Այնուհետեւ, կաթողիկոսը Սինոդին առաջադրում է՝ հրամանագրել Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիային՝ Միքայել դպիր Ղազարյան Ուստայանցին (Նալբանդյանին) ուղարկել Էջմիածին՝ անձամբ պատասխան տալու Սինոդի ատյանի առաջ

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 122, վ. 310ա, թ. 43–44

Ապրիլի 3, Նոր Նախիջեւան. Նալբանդյանը տիրացու՝ Սարգսին գրած նամակների գործի առթիվ երկրորդ դիմումն է ներկայացնում հոգեւոր կառավարությանը: Իր զարմանքն ու վրդովմունքն է հայտնում, որ Հոգեւոր կառավարությունն իրենից է բացատրություն պահանջում. մինչ դեռ ինքն է բողոքել Բարսեղ քահանա Պոպովյանից, հետեւաբար, պետք էր նրանից պահանջել բացատրություն: Հենվելով Պոպովյանի (նախկին տիրացու Սարգսի) երկբայական պատասխանի վրա (տե՛ս մարտի 15), Նալբանդյանը եզրակացնում է, որ հիշյալ նամակների հեղինակը հենց ինքը Պոպովյանն է, եւ պահանջում է նրան ենթարկել պատասխանատվության, այլապես կդիմի բարձրագույն դատաստանի

ԵԼԺ, IV, 1415

/33/ 

Մայիսի 11–16. Բարսեղ քահանա Պոպովյանը Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարության՝ Նալբանդյանի նամակների գործի առթիվ ներկայացրած հարցաթերթիկի պատասխանների մեջ նշում է, թե ինքը Նալբանդյանի՝ իրեն գրած նամակները ո՛չ թե ինքնակամ է հանձնել կաթողիկոսին, այլ վերջինիս պահանջով, եւ հայտնում է, որ մինչեւ իր հեռանալը Նոր Նախիջեւանից եւ մինչեւ «Ռեւիզսկի սկազկայի ութերորդ աշխարհագրությունը» (մարդահամարը) Նալբանդյանը հայտնի էր Ուստայան ազգանունով («զի որպէս այլք յորջորջեն զնա Ուստայեան, նոյնպէս եւ ես գիտեմ զնա Ուստայեան եւ ոչ Նալբանդեան»

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 69, թթ. 2–16։
«Էջմիածին» ամսագիր, 1948, հոկտեմբեր-դեկտեմբեր, 52

Հոկտեմբերի 27. Մկրտիչ վարժապետ Եկենյանը Ներսես կաթողիկոսին գրած նամակում գանգատվում է, թե ոչ ոք այլեւս չի հաճախում իր դպրոցը՝ «չար օրինակ» ունենալով Միքայել Ղազարյանին (Նալբանդյանին): Այնուհետեւ խոսում է Նալբանդյանի խոշոր ազդեցության մասին, անվանելով նրան «գլխավոր գործակատար եւ խելամուտ ամենայնի»

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 157, գ. 473

Դեկտեմբերի 28. Խալիբյանը Ներսես կաթողիկոսին է ուղարկում իր եւ հոգեւոր կառավարության միջեւ եղած գրագրության պատճենները Նալբանդյանի նամակների հարցի առթիվ, եւ խնդրում է նրա տնօրինու թյունը

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1852 թղթ. 35, թ. 164

1851 

Հունվարի 27. «Արարատ» շաբաթաթերթում տպագրվում է Նալբանդյանի «Ժամանակ» բանաստեղծությունը՝ «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբ. Պատկանեան ի Նոր Նախիջեւան» ստորագրությամբ: Դա Նալբանդյանի առաջին տպագրված երկն է

«Արարատ», 1851, . 20, 307— 309։  ԵԼԺ, 1, 15-13

Մարտի 9. Մկրտիչ վարժապետ Եկենյանը Ներսես կաթողիկոսի պահանջով նրան է ուղարկում իր դպրոցը հաճախելու համար ստորա/34/գրություն տված տիրացուների «ընդհանուր ցուցակը», նրանց հակիրճ բնութագրականներով: Դպիր Միքայել Ղազարյան (Նալբանդյանի անվան դիմաց գրված է. «Չերեւեցավ երբեք: Ընդունակ: Չարաբարո եւ ստամբակ»

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 162, գ. 375։ 

Մարտի 17. «Արարատ» շաբաթաթերթում տպագրվում է Նալբանդյանի «Մի այլ յաստեղս լուսաճաճանչս Ուրանիա սիգասցի» բանաստեղծությունը՝ «Միքայել Նալբանդեանց, յաշակերտութենէ տ. Գ. Պ. [ատկանեանց] ի Նոր-Նախիջեւան» ստորագրությամբ

«Արարատ», 1851, N 27, 419-420 ԵԼԺ, 1, 17

Ապրիլի 21. «Արարատ» շաբաթաթերթում տպագրվում է Նալբանդյանի «Հիմարաց ուսման վրա ունեցած կարծիքը» բանաստեղծությունը՝ նույն ստորագրությամբ

«Արարատ», 1851, N 32, 509-530 ԵԼԺ, I, 18

Ապրիլի 28. «Արարատ» շաբաթաթերթում տպագրվում է Նալբանդյանի «Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման» բանաստեղծությունը՝ նույն ստորագրությամբ

«Արարատ», 1851, N 33, 519–520 ԵԼԺ, 1, 19-20

Սեպտեմբերի 5, Սիմֆերոպոլ: Նալբանդյանը Եփրեմ վ. Ալթունյա նին գրած նամակում խնդրում է օժանդակել Ռափայել Պատկանյանին՝ ստանձնելու Պետերբուրգի հայոց հոգեւոր կառավարության գրագրի սլաշ տոնը, որպեսզի նա նյութական հնարավորություն ունենա ընդունվելու Զինվորական բժշկական ակադեմիան

ԵԼԺ, IV, 16

Սեպտեմբերի 15, Պերեկոպ. Նալբանդյանը գրավոր դիմում է Նոր Նախիջեւանի հոգեւոր կառավարությանը, խնդրելով տալ իր քրոջ՝ Վառվառեի որդի Ավետիք Վատուժյանին ծննդյան վկայական՝ Լազարյան ճեմարանն ընդունվելու համար

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 54, գ. 725, թ. 7

/35/ 

Հոկտեմբերի 3. Եղել է Օդեսայում

Մատենադարան, Սինոդի ֆ., Թեմական գործեր, թղթ. 27, վ. 9, թ. 259

Դեկտեմբերի 2, Քիշինեւ. Նամակ է գրում Կարապետ Չոլախյանին, վստահեցնելով, որ նրա որդին Մատթեոս Վեհապետյանի եւ իր ջանքերով կընդունվի Լազարյան ճեմարանը

ԵԼԺ, IV, 17

Դեկտեմբերի 9, Քիշինեւ. Նամակ է գրում Կարապետ Չոլախյանին, որով հայտնում է, թե նրա որդուն, Մատթեոս Վեհապետյանի միջնորդության շնորհիվ, Լազարյանները կարգադրել են ընդունել ճեմարանի ձրիավարժ աշակերտների շարքը

ԵԼԺ, IV, 17-18։ 

1852 

Հունվարի 8. Ներսես կաթողիկոսը հատուկ կոնդակով Սինոդին առաջարկում է հրամանագրել Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոն սիստորիային, որ վերջինս Միքայել դպիր Ղազարյան Ուստացանցին (Նալբանդյանին) ուղարկի Էջմիածին, Սինոդի ատյանի առաջ անձամբ պատասխան տալու, միաժամանակ, բացատրություն պահանջել Մատթեոս Վեհապետյանից՝ կաթողիկոսի կամքին հակառակ գործելու համար

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, վ. 12, թ. 1  եւ հետ.: 

Հունվարի 9, Քիշինեւ. Նամակ Կարապետ Չոլախյանին. հայտնում է, որ նրա որդին ընդունվել է Լազարյան ճեմարանը:

Նույն նամակից երեւում է, որ Նալբանդյանն այդ շրջանում ծանր հիվանդացած է եղել եւ հազիվ է ազատվել մահից. «Դրութիւն մեր է առողջ. գոհանամք զաստուծոյ, զի մարդասիրութեան նորա ժամանեալ կորզեաց զողորմելի անձն իմ ի գերեզմանէ»

ԵԼԺ, IV, 19

Փետրվարի 22. Սինոդը Ներսես կաթողիկոսի հունվարի 8-ի կոնդակի համաձայն, որոշում է հրամանագրել Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիային՝ «հույժ փութով» Նալբանդյանին Էջմիածին ուղարկել՝ Սինոդի ատյանի առաջ անձամբ պատասխան տալու, եւ բա/36/ցատրություն պահանջել Մատթեոս Վեհապետյանից՝ կաթողիկոսի հրամանի եւ կամքի հակառակ գործողությունների համար

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1852 թղթ. 35, թ. 166

Մարտի 6–ից հետո. Նալբանդյանը մեկնում է Օդեսա («Հաղորդագիր առ գուբերնաթորն Բեսարաբիոյ, վասն տալոյ զպոդորոժնոյ Միքայէլին Նալբանդեանց գնալ Օդեսայ»)

Մատենադարան, Սինոդի ֆ., Թեմական գործեր, թղթ. 27, վ. 14, թ. 25բ

Մարտի 7. Սինոդը, փետրվարի 22-ի իր որոշման համաձայն, հրամանագրում է Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիային՝ հույժ շտապ էջմիածին ուղարկել դպիր Միքայել Ղազարյան Ուստայանցին՝ անձամբ բացատրություն տալու Սինոդի ատյանին իր «ակարգությունների եւ ամբարիշտ գործողությունների համար»

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1852, թղթ. 35, թ. 166։ 

Ապրիլի 9. Մատթեոս Վեհապետյանը Էջմիածնի Սինոդին գրած «Հայտարարությամբ» խնդրում է Հոգեւոր կոչման մեջ վերահաստատել Նալբանդյանին, որի գրավոր խնդիրն իր մոտ է (Նալբանդյանի հիշյալ խնդիրը մեզ անհայտ է)

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, վ. 89, թ. 8 եւ հետ. ։ 

Նույն օրը. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի վիճակային Կոնսիստորիան, Սինոդի մարտի 7-ի հրովարտակի համաձայն, հրամայում է դպիր Միքայել Ղազարյան Նալբանդյանցին (քանի որ նրանից բացի ուրիշ դպիր Միքայել Ղազարյան չկա) անցագիր տալ եւ պատվիրել, որ շտապ մեկնի Էջմիածին եւ ներկայանա Սինոդի ատյանին: Միաժամանակ Կոնսիստորիան որոշում է իր այս հրամանի մասին անհապաղ հայտնել կաթողիկոսին եւ Սինոդին, որպեսզի Կոնսիստորիան «անբասիր» լինի... Բնորոշ է, որ այս հրամանի տակ, Կոնսիստորիայի ատենադպրի տեղ, ստորագրել է Բարսեղ քահանա Պոպովյանը, նույն ինքը՝ տիրացու Սարգիսը

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 165, վ. 272

Ապրիլի 20, Քիշինեւ. Նալբանդյանը Մատթեոս Վեհապետյանին ուղղած ընդարձակ «Հայտարարությամբ բացատրում է, թե Սինոդում  /37/  իր դեմ սկսված գործի հիմքը հանդիսացող՝ տիրացու Սարգսին գրած նամակների հեղինակն ինքը չէ, այլ դրանք հորինված են իր հակառակորդների՝ Մկրտիչ Եկենյանի, Բարսեղ քահանա Պոպովյանի եւ ուրիշների կողմից, որպես որոգայթ իր դեմ: Եթե նույնիսկ ինքն էլ լիներ այդ նամակների հեղինակը, ապա քանի որ դրանց հորինման ժամանակ, 1846 թվականին, եղել է 16-ամյա պատանի, պետական օրենքի համաձայն չի կարող դատապարտվել:

Նալբանդյանը Վեհապետյանին խնդրում է միջնորդել ուր հարկն է՝ իրեն ազատել էջմիածնի Սինոդին ներկայանալու հարկադրանքից. իր նյութական պայմանները՝ աղքատությունը, թույլ չի տալիս իրեն կատարելու այդքան երկար ճանապարհորդություն, որի համար պահանջ վում է մոտ 400 ռ., մինչդեռ ինքը ո՛չ միայն այդքան դրամ չունի, այլեւ դրանից ավելի պարտքի տակ է՝ ավելի քան երկու տարվա հիվանդության հետեւանքով: Իսկ եթե կաթողիկոսի կամքն այնպես է, որ ինքն անպատճառ անձամբ պետք է ներկայանա պատասխան տալու, ապա խնդրում է, որ բարեհաճի (կաթողիկոսը) նշանակել ճանապարհածախսի համար անհրաժեշտ գումար, որպեսզի կարողանա մեկնել, այլապես ինքը միջոց չունի. մանավանդ որ այն գործը, ինչի համար կանչվում է, օրինական չէ եւ Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հատորի 2280-րդ հոդվածով այդօրինակ «հրավերներն» արգելված են:

ԵԼԺ, IV, 20-23

Ապրիլի 23. Մ. Վեհապետյանը, Սինոդին ներկայացնելով Նալ բանդյանի ապրիլի 20-ի «Հայտարարությունը», հաստատում է, որ Նալբանդյանն իրոք աղքատ վիճակում է գտնվում եւ տարեկան 100 ռ. ռոճիկ է ստանում, մինչդեռ Քիշինեւից Էջմիածին եւ ետ՝ 4600 վերստ ճանապարհ է, որի համար պահանջվում է 400 ռ. , իսկ կաթողիկոսը եւ Սինոդն այդ մասին որեւէ կարգադրություն չեն արել: Այնուհետեւ Վեհապետյանը գրում է, թե բացի Նալբանդյանից չունենալով մեկ ուրիշը, որը որպես «գրագիր եւ լեզվագետ) կարողանար փոխարինել նրան, անհնար է համարում առանց նրան վարել իր գործերը, մանավանդ որ ինքն էլ ռուսերեն չի իմանում: Ուստի խնդրում է ազատել Նալբանդյանին Էջմիածին գնալու եւ անձամբ Սինոդին ներկայանալու պահանջից, իսկ եթե Սինոդն այդ անհնարին է համարում, ապա խնդրում է նշանակել ան հրաժեշտ գումար ճանապարհածախսի համար, որից հետո միայն կարող  /38/  է ուղարկել Նալբանդյանին, որն այդքան չարչարանքը կրելու է միայն կաթողիկոսի հրամանը կատարած լինելու համար

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, գ. 12, թ. 13

Մայիսի 3. Ներսես կաթողիկոսը Սինոդին ուղղած կոնդակում բողոքում է Մ. Վեհապետյանի դեմ, որը ո՛չ միայն անհետեւանք է թողել Նալբանդյանի նամակների քննության գործը, այլեւ հոգեւոր կառավարու թյան անդամությունից զրկել է նրանց, ովքեր Նալբանդյանի նամակներն իրեն՝ կաթողիկոսին էին ուղարկել. բացի այդ, Վեհապետյանը Նալբանդյանին դարձրել է ղեկավար իր վիճակային կառավարության: Կաթողիկոսը պահանջում է պատժել Վեհապետյանին անզուսպ եւ անհնազանդ գործողությունների համար

Մատենադարան, Ձեռագրատուն, N 8916, թ. 279-280

Մայիսի 14, Քիշինեւ. Նալբանդյանը եղբորը՝ Գրիգոր Նալբանդյա նին գրում է, որ իրեն Էջմիածին կանչելու առթիվ չանհանգստանան. ինքը «պատասխանը տվել է, ինչպես հարկն է»

ԵԼԺ, IV, 24

Մայիսի 26. Սինոդը, քննելով Մ. Վեհապետյանի ապրիլի 9-ի «Հայտարարությունը»՝ Նալբանդյանին հոգեւոր կոչման մեջ վերահաստատելու մասին, որոշում է՝ քանի որ Նալբանդյանի «զանազան անվայել նամակագրությունների» գործը Սինոդում դեռեւս շարունակվում է, ուստի մինչեւ այդ գործի վախճանը, նրան հոգեւոր կոչման մեջ ընդունելու խնդիրը թողնել անհետեւանք

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 55, վ. 89, թ. 10 եւ հետ.: 

Հունիսի 21. Սինոդը որոշում է՝ Նալբանդյանի եւ Մ. Վեհապետյանի «Հայտարարությունները» ներկայացնել Ներսես կաթողիկոսին եւ խնդրել նրա «բարեհաճությունը», որպեսզի նա թույլատրի Նալբանդյանին գրավոր բացատրություն տալ Նոր Նախիջեւանում գտնվող Ս. վ. Ջալալյանին, իսկ վերջինս այդ բացատրությունը ներկայացնի Սինոդին, եւ կամ՝ թույլատրի, որ Նալբանդյանի ճանապարհածախսի գումարը վճարի հոգեւոր իշխանությունը՝ եկեղեցիների կամ վիճակի եկամտի հաշվին

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, գ. 12, թ. 23

Ինչպես երեւում է գործի հետագա ընթացքից, կաթողիկոսը մերժում է Սինոդի այս առաջարկները

/39/ 

Հուլիսի 27. Գաբրիել Պատկանյանը դիմում է Մ. Վեհապետյանին, խնդրելով միջնորդել ում հարկն է՝ Նոր Նախիջեւանում տպարան հիմնելու համար

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 142, գ. 464, թ. 55

Սեպտեմբեր. Նալբանդյանը մի քանի օրով լինում է Ղրիմում, ապա, սեպտեմբերի 27-ին, վերադառնում է Քիշինեւ (Խալիբյանի նամակը Ներսես կաթողիկոսին)

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 164, գ. 159

Հոկտեմբերի 17. Խալիբյանը Ներսես կաթողիկոսին գրած նամակում խորհուրդ է տալիս նրան՝ Մ. Վեհապետյանին էջմիածին կանչել՝ կաթողիկոսի կամքին հակառակ կատարած գործերի համար, ապա թե ոչ, զգուշացնում է Խալիբյանը, եթե նա երկար մնա այստեղ, Նալբանդյանի խորհուրդներով շարադրած իր գրություններով շարունակելու է անդադար անհանգստություն պատճառել: : 

Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 164, վ. 159

Դեկտեմբերի 7. Նալբանդյանը «Հայտարարություն» է գրում Մկրտիչ Եկենյանի դեմ. «Վասն պատկանելութեան ուսուցչին Նախիջեւան քաղաքի Մկրտչի Սիմէօնեան հռովմեական դաւանութեան եւ ցուցանելոյ զինքն ի վերին երեսս կեղծապատիր եղանակաւ՝ լուսաւորչակրօն հայ»: Չի պահպանվել

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1853, թղթ. 37, թ. 126։ 

Դեկտեմբերի 10, Քիշինեւ. Նալբանդյանը Սինոդին դիմում է գրում, խնդրելով արագացնել իրեն հոգեւոր կոչման մեջ ընդունելու կամ մերժելու հարցի լուծումը, որովհետեւ օրերն անցնում են, եւ ժամանակը կորչում է, մինչդեռ ինքը մինչեւ այժմ, իր 24 տարեկան հասակին, դեռեւս կյանքի այլ եղանակի չի ձեռնարկել, որի հետեւանքով ծայր աղքատու թյան մեջ է եւ չնչին թոշակով է հայթայթում իր կարիքները: Եվ եթե Սինոդը մերժելու է, թող օր առաջ վճռի եւ չթողնի, որ ինքը ժամանակ կորցնի չարաչար զրկանքների մեջ: Մերժման դեպքում, խնդրում է վերադարձնել հարկերից ազատման իր վկայականը, որն իրեն պետք կլինի այլ գործ ձեռնարկելիս

Նալբանդյանն այստեղ պարզ խոստովանում է, որ ինքն ուրիշների  /40/  հորդորներով է դիմումներ արել հոգեւոր կոչումն ընդունելու համար: Դիմումի մեջ բացահայտ է Նալբանդյանի ձգտումը` Սինոդից պաշտոնական թուղթ ունենալ մերժման մասին եւ ետ ստանալ հարկերից արձակման վկայականը: Այսպիսով, Նալբանդյանը նպատակ ուներ ազատվել Ներսես կաթողիկոսի հալածանքներից եւ որպես «ազատ քաղաքացի», տնօ րինել իր բախտն՝ ինչպես ինքն էր ցանկանում

ԵԼԺ, IV, 24–25։ 

1853 

Հունվարի 19. Ներսես կաթողիկոսը Կովկասի փոխարքա Մ. Ս. Վnրոնցովին հայտնելով, որ «զանազան հակաօրինական արարքների մեջ մեղադրվող Միքայել Ուստայանը (Նալբանդյանը) խուսափում է իր պա հանջով Սինոդի դատաստանին ներկայանալուց, խնդրում է հրամայել ո՛ւմ հարկն է՝ Նալբանդյանին ձերբակալել եւ Էջմիածին ուղարկել: Միա ժամանակ հայտնում է, որ Նալբանդյանին ուղարկելու ծախսերը վճարելու է Նոր Նախիջեւանի քաղաքագլուխ Խալիբյանը՝ եկեղեցական գումարներից

ԳԱԹ, Կաթ. ֆ., գ. 163 /101ա

Հունվարի 31. Ներսես կաթողիկոսը Խալիբյանին տեղեկացնելով, որ Նալբանդյանին ձերբակալելու եւ Էջմիածին ուղարկելու մասին ինքը դիմել է Մ. Ս. Վորոնցովին, խնդրում է նրան, որպես քաղաքագլխի, «տերության սահմանած օրենքների համաձայն», հոգալ եւ դատապարտ կալ» Նալբանդյանին Էջմիածին ուղարկելու ծախսերը

Նույն տեղը:

Նույն օրը. Մ. Ս. Վորոնցովը գրում է Ներսես կաթողիկոսին, որ Նալբանդյանին ձերբակալելու եւ Էջմիածին ուղարկելու մասին արդեն կարգադրված է Եկատերինոսլավի նահանգապետին եւ հենց որ գաղտնի խորհրդական Ֆաբրից զեկուցագիր ստանա, անհապաղ կհաղորդի

ԳԱԹ, Կաթ. ֆ., վ. 163/148

Փետրվարի 5. Ներսես կաթողիկոսը Ս. վ. Ջալալյանին հայտնելով Նալբանդյանին ձերբակալել տալու համար իր ձեռնարկած միջոցառումների մասին եւ ուղարկելով Վորոնցովի՝ հունվարի 31-ի գրության պատճենը, խնդրում է այն հանձնել Խալիբյանին: Միաժամանակ հույս է  /41/  հայտնում՝ անհապաղ սանձել հոգեւորականների մոլեգնությունը, որ եթե շարունակվի, կարող է առաջ բերել եկեղեցու եւ ազգի համար «չարաչար վտանգը

Մատենադարան, Ձեռագրատուն, 2 4586, թ. 312բ

Փետրվարի 9. Սինոդը, քննելով Նալբանդյանի՝ 1852 թ. դեկտեմբերի 7-ի «Հայտարարությունը... Մկրտիչ Եկենյան (Սիմոնյան) վարժապետի դեմ, որոշում է՝ Նալբանդյանը մասնավոր անձ լինելով, իրավունք չուներ Սինոդին դիմելու հասարակ թղթի վրա գրված հայտարարությամբ, այն էլ անձամբ, ո՛չ թե տեղական հոգեւոր իշխանության միջո ցով, ուստի Նալբանդյանի «Հայտարարությունը» ուղարկել Քիշինեւի քաղաքային ոստիկանությանը, խնդրելով այն վերադարձնել Նալբանդ յանին, վերջինից պահանջելով 90 կոպեկ անդրոշմ թղթի արժեքը, որ Սինոդը ծախսել է այս հարցի առնչությամբ

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1853, թղթ. 37 թ. 126

Փետրվարի 18. Նալբանդյանի 1852 թ. դեկտեմբերի 10-ի դիմումի առթիվ Սինոդը որոշում է. քանի որ չի կարելի որեւէ տնօրինություն անել Նալբանդյանին հոգեւոր կոչման մեջ ընդունելու հարցի վերաբերյալ, մինչեւ կաթողիկոսի առաջադրությամբ սկսված նրա «անվայել նամակագրության» գործի ավարտը, իսկ Նալբանդյանը, ինչպես երեւում է նրա դիմումից, չի ցանկանում այլեւս սպասել, ուստի հարկերից ազատման վկայականը վերադարձնել նրան՝ Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիայի միջոցով

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1853, թղթ. 37, թ. 145-146

Մայիսի 15. Նալբանդյանին հոգեւոր կոչման մեջ ընդունելու հարցն անհետեւանք թողնելու եւ հարկերից ազատման նրա վկայականը վերա դարձնելու մասին փետրվարի 18-ի իր որոշումը Սինոդն ուղարկում է Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիային

|Նույն տեղը:

Մայիսի 24,

Քիշինեւ. Նալբանդյանը 1852 թ. դեկտեմբերի 10-ի իր դիմումի պատասխանը չստանալով, կրկին դիմում է Սինոդին, խնդրե լով իրեն ազատել հոգեւոր կոչումից: ն 

ԵԼԺ, IV, 26-28: , 

/42/ 

Մայիսի 25. Տագանռոգի քաղաքապետը՝ Ներսես կաթողիկոսի գրության եւ Մ. Ս. Վորոնցովի հրամանի համաձայն, Նոր Նախիջեւանի Մագիստրատին կարգադրում է՝ «զանազան հակաօրինական արարքների մեջ նկատված» Միքայել Ուստայանին (Նալբանդյանին) ոստիկանական հսկողության տակ ուղարկել Էջմիածին

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л14-15

Սակայն, քանի որ այդ ժամանակ Նալբանդյանը գտնվում էր Քիշի նեւում, Նոր Նախիջեւանի Մագիստրատը վերադաս իշխանության այդ կարգադրության մասին գրում է Քիշինեւի ոստիկանությանը, որպեսզի վերջինս Նալբանդյանին ձերբակալի եւ ուղարկի Էջմիածին: Պարզվում է, որ Նալբանդյանը Քիշինեւից մեկնել է

ԳԱԹ, Կաթ. ֆ., գ. 363167

Հունիսի 5. Նալբանդյանը Քիշինեւից գալիս է Նոր Նախիջեւան եւ ոստիկանության հետապնդումներից ազատվելով, նույն գիշերն եւեթ վերադառնում է Քիշինեւ

Գ. Պատկանյանը պատմում է, թե երբ Նալբանդյանը Քիշինեւից Նոր Նախիջեւան գալով այցելում է իրեն, ոստիկանները, հետապնդելով նրան, հասնում են մինչեւ իր . Պատկանյանի) բնակարանը: Նալբանդյանը, պատուհանից նկատելով ոստիկաններրին, անցնում է խոհանոց եւ մինչդեռ նրանք զբաղված էին խուզարկությամբ, նստելով Գ. Պատկանյանի կառքը, մեկնում է Ռոստով, իսկ այնտեղից էլ՝ Քիշինեւ: . Ժամանակակիցներից մեկ ուրիշը, Պետրոս Սիմոնյանը, նույն դեպքերի մասին պատմելով, ավելացնում է, որ Նալբանդյանը մեկնել էր Մոսկվա, առանց այդ մասին նույնիսկ իր ծնողներին հայտնելու. «... Մյուս օրը Նալբանդյանցի հոր տանը սուգ էր, որովհետեւ այդ գիշեր նա անհայտացել էր. չգիտեին՝ ո՛ւր է գնացել կամ արդյոք Դոն գետը չէ՞ ընկել եւ կամ սպանվել: Անցավ մոտ տասը օր եւ լուր տարածվեցավ Նոր Նախինջեւանում, որ Միքայել Նալբանդյանը Մոսկվայումն է»

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 798, թ. 39
ԳԱԹ, Գ. Պատկանյանի ֆ., N 136։ 
«Լումա», 1901, գիրք Ա, 284-285:

Նույն օրը. Հ. Խալիբյանը Ս. վ. Ջալալյանին գրած նամակում հայտնում է, թե «այսօր» Նալբանդյանը եկավ Նոր Նախիջեւան եւ, միայն երկու ժամ մնալուց հետո, «փախավ»՝ տեղեկանալով իրեն ձերբակալելու` հրամանի մասին

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 798, թ. 39։ 

Հունիսի 26. Խալիբյանը Ներսես կաթողիկոսին հայտնում է, որ Նալբանդյանը թե՛ Քիշինեւում եւ թե՛ Նոր Նախիջեւանում խուսափելով  /43/ ոստիկանության հետապնդումներից, եւ միայն երկու ժամ մնալով հոր տանը, մեկնել է Նոր Նախիջեւանից՝ Գաբրիել Պատկանյանի աջակցությամբ

ԳԱԹ, Կաթ. ֆ., գ. 163167

Հուլիսի 3. Հ. Խալիբյանը Ս. վ. Ջալալյանին գրած նամակում հայտնում է, որ Նոր Նախիջեւանի Մագիստրատը հատուկ պահակ է նշանակել՝ Նալբանդյանին ձերբակալելու՝ Հենց որ նա երեւա քաղաքում

ՀՍՍՀ Պետ. կենտր. արխիվ, ֆ. 139, գ. 798, թ. 40

Հուլիսի 6. Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի Կոնսիստորիան, Էջմիածնի Սինոդի մայիսի 15-ի հրամանագրի համաձայն, Նալբանդյանին տալիս է հոգեւոր կոչումից ազատման վկայական

МОГИА, ф. Лаз. института, д. 179, л. 6.

Հուլիսի 8, Քիշինեւ. Մոսկվա մեկնելու կապակցությամբ Նալբանդյանը թողնում է Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմական առաջնորդի քարտուղարի պաշտոնը:

ЦГИАЛ, ф. 880, 1853, д. 312, л. 3

Նույն օրը. Մ. Վեհապետյանը Մ. Մսերյանին գրած նամակում խնդրում է աջակցել Նալբանդյանին՝ Լազարյան ճեմարանում հայոց լեզվի ուսուցչի պաշտոն ստանալու գործում

Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վ. 1972

[Հուլիսի 8— 11]. Նալբանդյանը Քիշինեւից մեկնում է Մոսկվա

Տե՛ս հուլիսի 8 եւ 11։ 

Հուլիսի 11. Քիշինեւի թաղային ոստիկանը ոստիկանապետին (պրիստավ) զեկուցում է, որ Նալբանդյանը գործով մեկնել է Իզմայիլ քաղաքը եւ շուտ չի վերադառնա

Մատենադարան, Սինոդի կարգ. մաս, թղթ. 68, գ. 12, թ. 71

-

Նույն օրը. Ներսես կաթողիկոսը Սինոդին հայտնում է, որ արդեն կարգադրություն է արված Նալբանդյանին Էջմիածին բերել տալու մա սին, որից հետո կկայանա պատշաճ վճիռ՝ նրա հանցանքին համապատասխան:

Մատենադարան, Սինոդի օրագրությունները, 1853, թղթ. 37, թ. 579-580

/44/ 

Հուլիսի 18. Ս. վ. Ջալալյանը Մ. Մսերյանին ուղղած նամակում հայտնում է, թե Նալբանդյանը, որ Մ. Վեհապետյանի հանձնարարականով ուղարկված է ուսման վկայական ստանալու, «փախստական է կաթողիկոսից». նրան, իր «Հանդուգն եւ ժպիրհ» գրությունների համար, կաթողիկոսը փոխարքայի միջոցով պահանջել է ձերբակալել, իսկ Նալբանդյանը թե՛ Նոր Նախիջեւանում եւ թե՛ Քիշինեւում կարողացել է խուսափել ոստիկանության հետապնդումներից եւ մեկնել է Մոսկվա: Ս. վ. Ջալալյանն այս մասին «բարեկամական տեղեկություն տալով Մսերյանին, զգուշացնում է գործել այնպես, որ ապագայում կաթողի կոսը նրանից չդժգոհի

Անտիպ երկեր, 310։



[1]     Գրական թանգարանի «Նոր Նախիջեւանի Մագիստրատի՝ ֆոնդը» կազմվել է վերջերս՝ «Նոր Նախիջեւանի քաղաքագլխի ֆոնդի» եւ «Ե. Շահազիզի հավաքածուի» միացումից, եւ դեռեւս չի մշակված, ուստի հնարավորություն չենք ունեցել վավերագրերի N 3-ը նշելու: